Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(5-րդ մաս)

 

VI. 1 ԿՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

35. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) ՕԳ-ի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն ազգային ստանդարտներին, շինարարական նորմերին, ինչպես նաև սույն ՏԿ-ի համապատասխան պահանջներին:

ՕԳ-ի նախագծման, շինարարության, վերակառուցման և շահագործման ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի ու մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնների» N 249 և 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը» N 313 որոշումների պահանջները և գործող սանիտարահակաճարակաբանական կանոններն ու նորմերը:

2) ՕԳ-ի հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկը կատարվում է թույլատրվող լարումների մեթոդով, մեկուսիչների և ամրանի հաշվարկը` քայքայող բեռնվածքի մեթոդով: Երկու մեթոդով էլ հաշվարկները կատարվում են հաշվարկային բեռնվածքների դեպքերի համար:

ՕԳ-ի շինարարական կառուցվածքների (հենարանների, հիմքերի և հիմնատակերի) հաշվարկը կատարվում է ըստ սահմանային վիճակների մեթոդի` սահմանային վիճակների երկու խմբի (տե՛ս սույն ՏԿ-ի 43-րդ գլխի 3-րդ կետը) հաշվարկային բեռնվածքների համար` ազգային ստանդարտներին և շինարարական նորմերին համապատասխան:

Հաշվարկային այլ մեթոդների կիրառումը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է հիմնավորված լինի նախագծում:

3) ՕԳ-ի տարրերը հաշվարկվում են բնականոն, վթարային և հավաքակցային ռեժիմներում գործող բեռնվածքների զուգակցությամբ:

Կլիմայական և այլ գործոնների զուգակցումն ՕԳ-ի աշխատանքի տարբեր ռեժիմներում (քամու, սառցակեղևի առկայությունը, ջերմաստիճանի մեծությունը, պոկված հաղորդալարերի կամ ճոպանների քանակը) որոշվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-ից մինչև 37-րդ, 43-րդ գլխի 7-րդ, 10-ից մինչև 13-րդ կետերի պահանջներին համապատասխան:

4) Բեռնվածքների հիմնական բնութագրեր են հանդիսանում դրանց նորմատիվային արժեքները, որոնք սահմանվում են սույն ՏԿ-ով, իսկ այդ արժեքներով չկանոնակարգված բեռնվածքների համար` շինարարական նորմերով:

Բեռնվածքների հաշվարկային արժեքները որոշվում են որպես դրանց նորմատիվային արժեքների և ըստ բեռնվածքի հուսալիության Yf, ըստ պատասխանատվության հուսալիության Yn, աշխատանքի պայմանների Yd, տարածաշրջանային Yp գործակիցների արտադրյալ:

ՕԳ-ի տարրերի հաշվարկի ժամանակ հաշվարկային բեռնվածքները կարող են լրացուցիչ բազմապատկվել զուգակցումների գործակցով:

Գործակիցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց արժեքները որոշվում են սույն ՏԿ-ով:

Գործակիցների արժեքների մասին ցուցումների բացակայության դեպքում դրանք ընդունվում են հավասար մեկին:

5) Բեռնվածքների նորմատիվային արժեքները` կախված սարքավորանքի, նյութերի կշռից, հաղորդալարերի, մետաղաճոպանների ձգաուժից, ընդունվում են ազգային ստանդարտների հիման վրա կամ սույն ՏԿ-ի ցուցումներին համապատասխան:

6) ՕԳ-ի տարրերի նյութերի դիմադրության հիմնական բնութագիր են հանդիսանում`

ա) խզման ճիգը (հաղորդալարերի և մետաղաճոպանների համար), մեխանիկական (էլեկտրամեխանիկական) քայքայող բեռնվածքը (մեկուսիչների համար), մեխանիկական քայքայող բեռնվածքը (գծային ամրանի համար)` նշված ստանդարտներում կամ պատրաստվածքների տեխնիկական պայմաններում,

բ) հենարանների և հիմքերի նյութերի նորմատիվային և հաշվարկային դիմադրությունները` սահմանված շինարարական կառուցվածքների նախագծման նորմերով:

7) 100 կմ-ից ավելի երկարությամբ 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա հոսանքների և լարումների անհամաչափությունը սահմանափակելու համար պետք է կատարվի վերադասավորման մեկ լրիվ ցիկլ:

110 կՎ-ից բարձր լարման երկշղթա ՕԳ-ն պետք է իրականացնել շղթաների ֆազերի հակառակ հերթագայությամբ (տարբեր շղթաների հարակից ֆազերը պետք է լինեն տարանուն): Երկու շղթաների վերադասավորման սխեմաները պետք է իրականացնել միատեսակ:

Թույլատրվում է չվերադասավորված ՕԳ-ի երկարության ավելացում, վերադասավորման ոչ լրիվ ցիկլերի իրագործում, ցիկլի տեղամասերի զանազան երկարություններ և ցիկլերի թվի ավելացում: Այս դեպքում տվյալ ՕԳ մտցրած հաշվարկային անհամաչափությունը` ըստ ռելեական պաշտպանության հուսալի աշխատանքի ապահովման պայմանների, չպետք է գերազանցի 0,5%-ը` ըստ լարման, և 2%-ը` ըստ հակադարձ հաջորդականության հոսանքի:

Կապի գծերի վրա ազդեցության պայմանների տեսակետից վերադասավորման քայլը չի նորմավորվում:

Ֆազերի հորիզոնական դասավորությամբ ՕԳ-ի համար պետք է կիրառել վերադասավորման պարզեցված սխեմա (վերադասավորման տեղում հերթականությամբ տեղերով փոխվում են միայն երկու հարակից ֆազեր):

8) Ֆազերի հորիզոնական դասավորությամբ և երկու մետաղաճոպաններ ունեցող ՕԳ-ում, երբ վերջիններս օգտագործվում են բարձր հաճախականային կապի համար, բնականոն ռեժիմում մետաղաճոպաններում հոսանքների պատճառով առաջացող կորուստների իջեցման համար, պետք է կատարել մետաղաճոպանների խաչատում (վերադասավորում): Խաչատումների քանակը պետք է ընտրվի արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի աղեղի ինքնամարման պայմաններից մետաղաճոպանների մեկուսիչների վրա կայծային միջակայքերի ամպրոպային վրածածկումների դեպքում:

Խաչատման սխեման պետք է համաչափ լինի ֆազերի վերադասավորման յուրաքանչյուր քայլի և մետաղաճոպանների հողակցման կետերի նկատմամբ, ընդ որում, ծայրային տեղամասերը պետք է ընդունել մնացած տեղամասերի երկարության կեսին հավասար:

9) ՕԳ-ի համար, որոնք անցնում են սառցակեղևի պատի 25 մմ և ավելի հաստությամբ շրջաններով, ինչպես նաև սառցակեղևի կամ եղյամի հաճախակի առաջացման, ուժեղ քամիների զուգակցությամբ և հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ «պարով», պետք է նախատեսել սառցակեղևի հալեցում` հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա:

Առանց սպառողների էլեկտրամատակարարումն ընդհատելու սառցակեղևի հալեցումն ապահովելիս` սառցակեղևի հաստությունը կարող է իջեցվել 15 մմ-ով, ընդ որում, սառցակեղևի պատի նորմատիվային հաստությունը պետք է լինի 20 մմ-ից ոչ պակաս:

Սառցակեղևի հալեցմամբ ՕԳ-ի վրա պետք է կազմակերպված լինի սառցակեղևի նկատմամբ հսկողություն, ընդ որում, անհրաժեշտ է կիրառել սառցակեղևի առաջացման ազդանշանիչ և սառցակեղևի հալեցման ավարտի հսկման սարքվածք: Սույն կետի պահանջներն ՕԳՊ-ի վրա չեն տարածվում:

10) Առավելագույն աշխատանքային հարաչափերի (լարման և հոսանքի) և օդի առավելագույն բացարձակ ջերմաստիճանի դեպքում ՕԳ-ի կողմից ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական ու մագնիսական բաղադրիչների ինտենսիվությունը բնակեցված վայրի համար չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի արժեքները, որոնք սահմանված են գործող սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով:

Չբնակեցված և դժվարամատչելի տեղանքի համար օդի ջերմաստիճանն էլեկտրական դաշտի լարվածության սահմանային թույլատրելի արժեքի դեպքում ընդունվում է տաք ժամանակահատվածի օդի ջերմաստիճանին հավասար` 0,99 ապահովվածությամբ:

11) ՕԳ-ի կառուցման կամ վերակառուցման ավարտից հետո պետք է կատարել`

ա) մշտական օգտագործման համար տրամադրվող հողերի հողավերականգնում,

բ) ժամանակավոր օգտագործման համար տրամադրված հողերի վերամշակում,

գ) բնապահպանական միջոցառումներ` ուղղված ռելիեֆի բնական ձևերի, նվազագույն խախտմանը և կանաչ տնկարկների ու բնահողի բնական վիճակի պահպանմանը,

դ) հակաողողամաշման միջոցառումներ:

 

36. ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի նորոգումը և տեխնիկական սպասարկումը պետք է նախատեսել կենտրոնացված` կազմակերպության արտադրական բազաների մասնագիտացված բրիգադի կողմից:

Արտադրական բազաների տեղաբաշխումը, անհրաժեշտ սենքերի կազմը, աշխատանքի մեքենայացման միջոցներով, տրանսպորտով և վթարային պաշարի պահեստներով հագեցումը, կապի միջոցներով սարքավորելը պետք է կատարվեն շահագործման կազմակերպման հեռանկարային սխեմաների հիման վրա` հաշվի առնելով էներգատնտեսության առկա նյութական բազան:

ՕԳ-ի ապահովումը նյութերի և սարքավորանքի վթարային պաշարով նախատեսվում է գործող նորմատիվների ծավալով:

Դժվարամատչելի վայրում ՕԳ-ի շահագործման, ՕԳ-ի այն տեղամասերի համար, որոնց մոտենալը վերգետնյա տրանսպորտով անկարելի է, ինչպես նաև այն ՕԳ-ի համար, որոնք անցնում են անմարդաբնակ վայրերով` խիստ կլիմայական պայմաններով, պետք է նախատեսել անձնակազմի ժամանակավոր մնալու տեղ կամ ուղղաթիռների օգտագործում: Անձնակազմի ժամանակավոր կացության և ուղղաթիռային հարթակների տեղաբաշխումը, անձնակազմի և ուղղաթիռի օդաչուների համար սենքերի, մեխանիզմների կազմը հիմնավորվում է նախագծում: ՈՒղղաթիռային հարթակները պետք է բավարարեն գործող նորմատիվային պահանջների:

2) Վերանորոգման և շահագործման անձնակազմի թվաքանակն ու վերանորոգման բազաների արտադրական և բնակելի սենքերի մակերևույթը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների և մեխանիզմների քանակը, որն անհրաժեշտ է ՕԳ-ի շահագործման համար, որոշվում են գործող նորմատիվներին համապատասխան:

3) ՕԳ նախագծելիս պետք է ապահովել տեխնոլոգիական կապ ՕԳ-ի նորոգումն ու տեխնիկական սպասարկումն իրականացնող վերանորոգման բրիգադների և կարգավարական կետերի, բազաների, ինչպես նաև բրիգադների և էլեկտրահավաքակցողների միջև: Եթե ՕԳ-ն սպասարկվում է մի քանի բազաներից, անհրաժեշտ է վերջիններիս միջև նախատեսել կապ: Տեխնոլոգիական կապով պետք է ապահովված լինեն նաև ՕԳ-ի ուղեգծի վրա ժամանակավոր կացության կետերը:

4) Տարվա ցանկացած ժամանակ պետք է ապահովված լինի ՕԳ-ին մոտենալու ճանապարհ` հնարավոր մոտ հեռավորության, բայց ոչ ավելի ՕԳ ուղեգծից 0,5 կմ-ից: ՕԳ-ի ուղեգծի երկայնքով երթանցի և դրանց մերձենալու համար պետք է տնկիներից, կոճղերից, քարերից և այլնից մաքրված լինի հողի շերտ` ոչ պակաս 2,5 մ լայնությամբ:

Բացառություններ վերապահվում են ՕԳ-ի այն հատվածների համար, որոնք անցնում են`

ա) խրուտ ճահիճներով և խիստ կտրատված տեղանքով, որտեղ երթանցը հնարավոր չէ, այդ դեպքում անհրաժեշտ է ՕԳ-ի ուղեգծի երկայնքով իրագործել հետիոտնային արահետներ` 0,8-ից մինչև 1,0 մ լայնության կամրջակներով` սարքավորված բազրիքներով, կամ լցնովի հողային արահետներ` ոչ պակաս 0,8 մ լայնությամբ,

բ) այգեգործական կամ արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերով, ինչպես նաև երկաթուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, նաև գետերի, լճերի ջրամբարների, ջրանցքների և այլ ջրային օբյեկտների ափերի արգելող շերտերի տնկարկներով զբաղեցված տարածքներով:

ՕԳ-ի ուղեգծերի վրա, որոնք անցնում են հողաբարելավման ջրանցքներով կտրատված տեղանքով, պետք է նախատեսվեն 0,8-ից մինչև 1,0 մ լայնությամբ հետիոտնային կամրջակներ` սարքավորված բազրիքներով:

5) ՕԳ-ի հենարանների 2-ից մինչև 3 մ բարձրության վրա պետք է գծանշված լինեն հետևյալ մշտական նշանները`

ա) հենարանի հերթական համարը, ՕԳ համարը կամ դրա պայմանական նշանը` բոլոր հենարանների վրա, երկշղթա և բազմաշղթա գծերի վրա, բացի դրանցից, պետք է նշված լինի նաև համապատասխան շղթան,

բ) տեղեկատվական նշաններն ՕԳ պահպանական գոտու լայնության նշմամբ: Տեղեկատվական նշանների միջև հեռավորությունը բնակեցված վայրում պետք է լինի 250 մ ոչ ավելի, հենամիջի ավելի մեծ երկարության դեպքում նշանները տեղակայվում են յուրաքանչյուր հենարանի վրա, չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում` 500 մ, թույլատրվում է նշանների ավելի հեռու տեղակայում,

գ) ֆազերի գունավորումը` 35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի ծայրային հենարանների վրա, վերադասավորումներին կից հենարանների վրա, և ՕԳ-ից ճյուղավորումների առաջին հենարանների վրա,

դ) նախազգուշացնող պլակատներ` բնակավայրերում ՕԳ-ի բոլոր հենարանների վրա,

ե) ՕԳ-ի հենարանից մինչև կապի մալուխային գիծ հեռավորությունը ցուցանշող պլակատներ հենարանների վրա, որոնք տեղակայված են կապի մալուխներից հենարանի բարձրության կեսից փոքր հեռավորության վրա:

Թույլատրվում է մեկ նշանի տակ համատեղել ամբողջ տեղեկատվությունը` սույն կետի պահանջներին համապատասխան:

Ցուցանակները և նշանները պետք է տեղակայվեն հենարանի կողքից` հերթականությամբ աջ և ձախ կողմից, իսկ ճանապարհների վրայով անցումներում պետք է ուղղված լինեն դեպի ճանապարհ:

110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա, որոնց սպասարկումն իրականացվելու է ուղղաթիռների օգտագործմամբ, յուրաքանչյուր հինգերորդ հենարանի վերևի մասում տեղակայվում են համարանշաններ, որոնք տեսանելի են ուղղաթիռից: Ընդ որում, 500 կՎ լարման ՕԳ-ի համար նշանները պետք է լինեն էմալապատ` 400 x 500 մմ չափի:

6) ՕԳ-ի վրա տեղակայված գծային բաժանիչները, փոխանջատման կետերը, բարձր հաճախականային արգելափակիչները պետք է ունենան համապատասխան հերթական համար և կարգավարական անվանումներ:

 

37. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1) Մետաղական հենարանները և ոտնակները, երկաթբետոնե և փայտե հենարանների մետաղական մասերը, բետոնե և երկաթբետոնե կառուցվածքները, ինչպես նաև փայտե հենարանների տարրերի փայտանյութը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` հաշվի առնելով շինարարական նորմերը և շինարարական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանելու կանոնների պահանջները: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել պաշտպանություն էլեկտրակոռոզիայից:

Պողպատե հենարանները, ինչպես նաև երկաթբետոնե և փայտե հենարանների պողպատյա տարրերը և մասերը պետք է կոռոզիայից պաշտպանվեն առավելապես տաք ցինկապատմամբ:

Պաշտպանությունը կոռոզիայից պետք է իրականացվի գործարանային պայմաններում: Թույլատրվում է դրա իրագործումը հատուկ սարքավորված տեղերում:

2) Պողպատե ճոպանները, որոնք օգտագործվում են որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպաններ, ձգալարերի և հենարանների տարրեր, պետք է ունենան կոռոզիայի նկատմամբ կայուն կառուցվածք` հաշվի առնելով միջավայրի ագրեսիվ ազդեցության տեսակը և աստիճանը շահագործման պայմաններում:

Ամպրոպապաշտպան մետաղաճոպանը և ձգալարերը ՕԳ-ի կառուցման ժամանակ պետք է պատվեն պաշտպանիչ քսուքով:

3) Լեռնային պայմաններում ՕԳ-ի հատվածներում պետք է նախատեսված լինեն`

ա) լանջերի մաքրում` ՕԳ-ի համար վտանգավոր կախված քարերից,

բ) ՕԳ-ի տեղակայում ձնահյուսքերի և քարանկումների գոտուց դուրս, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հաղորդալարերը և մետաղաճոպանները պետք է դասավորվեն տարափի օդային ալիքի գործման գոտուց, ինչպես նաև ընկնող քարերի թռիչքի հաշվարկային հետագծից դուրս,

4) ՕԳ-ի ուղեգծերը պետք է դասավորել սողանքային գործընթացների տարածման գոտուց դուրս: Այդպիսի գոտիները շրջանցելն անհնարին լինելու դեպքում պետք է նախատեսել ՕԳ-ի ճարտարագիտական պաշտպանություն սողանքներից` տարածքները, շենքերն ու կառույցները վտանգավոր երկրաբանական տեղաշարժերից պաշտպանելու շինարարական նորմերին համապատասխան:

5) ՕԳ-ն տեղանքի կտրտվածության և սողանքային երևույթների պայմաններում անցնելիս, հենարանները սարալանջերին դասավորելիս` հենարանների և հիմքերի ստորգետնյա մասը պետք է հաշվարկվի սահող բնահողի ճնշումից առաջացած լրացուցիչ բեռնվածքի համար:

6) ՕԳ-ն նստող բնահողերով անցնելիս` հենարաններն առավելապես պետք է տեղակայվեն ջրահավաքի նվազագույն մակերևույթ ունեցող հարթակների վրա` հականստվածքային միջոցառումների համալիրի կատարմամբ: Բուսածածկույթի և հողային ծածկույթի խախտումը պետք է լինի նվազագույնը:

7) ՕԳ-ն կիսաամրացված և չամրացված ավազների միջով անցնելիս անհրաժեշտ է իրագործել ավազաամրացման միջոցառումներ: Բուսածածկույթի խախտումը պետք է լինի նվազագույնը:

8) ՕԳ-ի հենարանները պետք է տեղակայել ափերի ուժգին ողողվածքով գետի հունից անվտանգ հեռավորության վրա` հաշվի առնելով հունի կանխատեսվող տեղափոխումը և ողողվող մարգագետնի ջրասուզումը, ինչպես նաև այն տեղերից դուրս, որտեղ կարող են լինել անձրևային և այլ ջրերի հոսք, սառցահոսքեր և այլն: Անվտանգ տեղերում հենարանների տեղակայման հիմնավորված անհնարինության դեպքում անհրաժեշտ է իրագործել միջոցառումներ` հենարանները վնասվածքներից պաշտպանելու համար (հատուկ հիմքեր, ափերի, թեքությունների, լանջերի ամրացում, ջրահեռացման, շիթուղղիչ պատվարի, սառցահատների և այլ կառույցների սարքում):

Չի թույլատրվում հենարանների տեղակայում կանխատեսվող ցեխաքարային հեղեղների անցման գոտում:

9) Չի թույլատրվում ձգալարերով հենարանների կիրառում` մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի մշակվող հողերով անցնող տեղամասերում:

10) Մշակվող հողերով, բնակավայրերով, էլեկտրակայաններին և ենթակայաններին նեղվածք մոտեցումներով անցնող ուղեգծի տեղամասերում խորհուրդ է տրվում օգտագործել երկշղթա և բազմաշղթա ազատ կանգնող հենարաններ:

11) Փայտե հենարաններով ՕԳ-ն անտառներով, չոր ճահիճներով և այլ տեղերով անցնելիս, որտեղ հնարավոր են գետնամերձ հրդեհներ, պետք է նախատեսված լինի հետևյալ միջոցառումներից մեկը`

ա) հենարանի յուրաքանչյուր կանգնակի շուրջ 2 մ հեռավորությամբ, 0,4 մ խորությամբ և 0,6 մ լայնությամբ առվակի սարքում,

բ) խոտի և թփուտների ոչնչացում և դրանցից մաքրում յուրաքանչյուր հենարանի շուրջ` 2 մ շառավղով հարթակի վրա,

գ) երկաթբետոնե կցուրդների օգտագործում, ընդ որում, գետնից մինչև հենարանի կանգնակի ստորին ճակատ հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

Չի թույլատրվում 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի փայտե հենարանների տեղակայում այն վայրերում, որտեղ հնարավոր են գետնամերձ կամ տորֆային հրդեհներ:

12) Խոշոր թռչունների տարաբնակեցման շրջաններում մեկուսացումն աղտոտումից նախապահպանելու համար, ինչպես նաև թռչունների ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ են`

ա) չօգտագործել ցցաձողային մեկուսիչներով ՕԳ-ի հենարաններ,

բ) 35-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի հենարանների լայնակների վրա, այդ թվում` մեկուսիչների պահիչ շարանների ամրացման տեղերում, ինչպես նաև ճոպանականգնակների վրա թռչունների նստելը կամ բնակալումը բացառելու համար նախատեսել հակաթռչնային արգելափակոցների տեղակայում,

գ) երկաթբետոնե հենարանների սնամեջ կանգնակների վերին անցքերը փակել գլխակալներով:

13) Միջավայրի խիստ ագրեսիվ աստիճանի ներազդման շրջաններում, աղուտների, աղակալված ավազներով, ավազային անապատներով շրջաններում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ շահագործման գործընթացում հաստատվել է մեկուսիչների երկաթի, գծային ամրանի հաղորդալարերի և մետաղաճոպանների, հողակցիչների կոռոզիոն քայքայում, պետք է նախատեսել`

ա) արևադարձային կատարման մեկուսիչներ և գծային ամրան` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պաշտպանիչ միջոցառումներով,

բ) հակակոռոզիոն հաղորդալարեր (տե՛ս նաև սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 6-րդ կետի պահանջները), մետաղաճոպաններ և հենարանների մետաղաճոպանային տարրեր (տե՛ս նաև սույն ՏԿ-ի 37-րդ գլխի 2-րդ կետի պահանջները),

գ) հողակցող սարքվածքների տարրերի հատույթի մեծացում, ցինկապատ հողակցիչների կիրառում:

 

38. ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի և դրանց տարրերի հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնվեն կլիմայական պայմանները` քամու ճնշումը, սառցակեղևի շերտի հաստությունը, օդի ջերմաստիճանը, շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցության աստիճանը, ամպրոպային գործունեության ինտենսիվությունը, հաղորդալարերի և մետաղաճոպանների պարը, թրթռումը:

Հաշվարկային պայմանների որոշումը` ըստ քամու և սառցակեղևի, պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության տարածքի և կլիմայական շրջանավորման համապատասխան քարտեզների հիման վրա` անհրաժեշտության դեպքում դրանց հարաչափերը ճշգրտելով աճման կամ նվազման ուղղությամբ` ըստ մարզային քարտեզների և օդերևութաբանական կայանների կողմից բազմամյա դիտարկումների` քամու արագության, սառցակեղևի, եղյամային նստվածքների զանգվածի, չափերի և տեսակի:

Ըստ քամու ճնշման` կլիմայական շրջանավորման համար հիմք են ծառայում քամու առավելագույն արագությունների արժեքները` 10 մ բարձրության վրա արագությունների միջինացման 10 րոպեանոց միջակայքերով, 25 տարին 1 անգամ կրկնելիությամբ: Կլիմայական շրջանավորումը` ըստ սառցակեղևի, կատարվում է գլանային ձև ունեցող 0,9 գ/սմ3 խտությամբ սառցակեղևի նստվածքի պատի հաստության հիման վրա` հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա տեղադրված 10 մմ տրամագծով հաղորդալարի վրա, 25 տարին 1 անգամ կրկնելիությամբ:

Օդի ջերմաստիճանը որոշվում է օդերևութաբանական կայանների տվյալների հիման վրա` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-ի դրույթները և սույն ՏԿ-ի ցուցումները:

Ամպրոպային գործունեության ինտենսիվությունը որոշվում է ըստ Հայաստանի Հանրապետության տարածքի շրջանավորման քարտեզների` տարվա ընթացքում ամպրոպային ժամերի թվով, ըստ տարածաշրջանային քարտեզների` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով օդերևութաբանական կայանների տվյալներն ամպրոպների միջին տարեկան տևողության մասին:

Շրջակա միջավայրի ագրեսիվ ներգործության աստիճանը որոշվում է` հաշվի առնելով ՇՆ-երի դրույթները և ազգային ստանդարտները, որոնք պարունակում են ՕԳ-ի տարրերի օգտագործմանը ներկայացվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի պահանջները և սույն գլխի ցուցումները:

Կլիմայական շրջանների որոշումը պետք է կատարվի ըստ հաղորդալարերի և մետաղաճոպանների պարի կրկնելիության և հաճախության, Հայաստանի Հանրապետության տարածքի շրջանավորման քարտեզի` ճշգրտելով այն ըստ շահագործման տվյալների:

Ըստ պարի կրկնելիության հաճախության և ինտենսիվության` Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է հաղորդալարերի չափավոր պարով (պարի կրկնելիության հաճախությունը` 5 տարին 1 և պակաս) և հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ պարով (կրկնելիության հաճախությունը` ավելի քան 1 անգամ` 5 տարվա ընթացքում):

2) Կլիմայական պայմանները որոշելիս` պետք է հաշվի առնել տեղանքի միկրոռելիեֆի (ոչ մեծ բլուրներ և գոգահովիտներ, բարձր հողաթմբեր, հեղեղատներ, փոսորակներ և այլն) առանձնահատկությունների ազդեցությունը սառցակեղևի առաջացման ինտենսիվության և քամու արագության վրա, իսկ լեռնային շրջաններում` տեղանքի միկրո- և մեզոռելիեֆի առանձնահատկությունները (կատարներ, լանջեր, սարահարթանման տեղամասեր, հովիտների հատակներ, լեռնամիջյան հովիտներ և այլն):

3) Քամիների ճնշումների և սառցակեղևի պատերի հաստությունների նորմատիվային առավելագույն արժեքները որոշվում են հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա` 25 տարին մեկ կրկնելիությամբ (նորմատիվային արժեքներ):

4) Քամու նորմատիվային ճնշումը W0, որը համապատասխանում է քամու արագության (vo) միջինացման 10 րոպեանոց միջակայքին, հողի մակերևույթից 10 մ բարձրության վրա ընդունվում է` ըստ 6.1 աղյուսակի` ըստ քամու ճնշման շրջանների:

 

Աղյուսակ 6.1.

 

Քամու նորմատիվային ճնշումը հողի մակերևույթից 10 մ

բարձրության վրա

 

._____________________________________________.

| Շրջանն ըստ    |Քամու նորմատիվային ճնշումը,  |

|   քամու       |Պա (քամու արագությունը, մ/վ) |

|_______________|_____________________________|

|     I         |      400 (25)               |

|     II        |      500 (29)               |

|    III        |      650 (32)               |

|     IV        |      800 (36)               |

|     V         |      1000 (40)              |

|     VI        |      1250 (45)              |

|    VII        |      1500 (49)              |

|Առանձնահատուկ  | 1500-ից բարձր (49-ից բարձր) |

._____________________________________________.

 

Օդերևութաբանական տվյալների մշակման ժամանակ ստացված քամու նորմատիվային ճնշումը պետք է կլորացնել մինչև 6.1 աղյուսակում ներկայացված մոտակա ամենամեծ արժեքը:

Քամու ճնշումը` W-ն որոշվում է հետևյալ բանաձևով, Պա

 

v2

                            W = ---                       (1)

                                1,6:

 

1500 Պա-ից ավելի քամու ճնշումը պետք է կլորացվի մինչև 250 Պա-ին բազմապատիկ մոտակա ամենամեծ արժեքը:

110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար քամու նորմատիվային ճնշումը պետք է ընդունվի ոչ պակաս 500 Պա:

Դժվարամատչելի տեղանքում կառուցվող ՕԳ-ի համար պետք է քամու ճնշումն ընդունել համապատասխան շրջանի համար ընդունված արժեքից մեկ աստիճան բարձր կամ ըստ բազմամյա տվյալների մշակումից ստացված արժեքի:

5) ՕԳ-ի այն տեղամասերի համար, որոնք կառուցվում են քամու արագության կտրուկ մեծացմանը նպաստող պայմաններում (մեծ գետի բարձր ափ, շրջապատող տեղանքից կտրուկ տարբերվող բարձունք, լեռնաշղթաների կատարային գոտիներ, մեծ լճերի և ջրամբարների մերձափնյա գոտի` 3-ից մինչև 5 կմ սահմաններում միջսարային հովիտների), դիտարկումների տվյալների բացակայության դեպքում պետք է քամու ճնշումը մեծացնել 40 տոկոսով` տվյալ շրջանի համար ընդունվածի համեմատ: Ստացված արժեքները պետք է կլորացնել մինչև 6.1 աղյուսակում նշված մոտակա արժեքը:

6) Սառցակեղևի դեպքում քամու նորմատիվային ճնշումը Wս` 25 տարին մեկ կրկնելիությամբ որոշվում է (1) բանաձևով` ըստ քամու արագության (Vս) սառցակեղևի դեպքում:

Քամու արագությունը (Vս) ընդունվում է` ըստ քամու բեռնվածքների տարածաշրջանային շրջանավորման սառցակեղևի դեպքում, կամ որոշվում է ըստ դիտարկումների տվյալների` համաձայն կլիմայական բեռնվածքների հաշվարկման մեթոդական ցուցումների: Տարածաշրջանային քարտեզների և դիտարկումների տվյալների բացակայության դեպքում ընդունվում է Wս = 0.25: Մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար սառցակեղևի դեպքում քամու նորմատիվային ճնշումը պետք է ընդունվի ոչ պակաս 200 Պա, 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար` ոչ պակաս 160 Պա:

Քամու նորմատիվային ճնշումները (քամու արագությունները) սառցակեղևի դեպքում կլորացվում են մինչև հետևյալ ամենամոտ արժեքները` 80 (11), 120 (14), 160 (16), 200 (18), 240 (20), 280 (21), 320 (23), 360 (24) Պա (մ/վրկ):

360 Պա-ը գերազանցող արժեքները պետք է կլորացվեն մինչև 40 Պա-ին բազմապատիկ ամենամոտ արժեքը:

 

Աղյուսակ 6.2.

 

Kք գործակցի փոփոխությունն ըստ բարձրության` կախված տեղանքի տիպից

 

.__________________________________________________________.

|Հաղորդալարերի, մետաղաճոպանների|Kք գործակիցը տեղանքի տիպերի|

|բերված ծանրության կենտրոնի և  |համար (տեղանքի տիպը` ըստ   |

|ՕԳ հենարանների կառուցվածքների |սույն ՏԿ-ի 2-րդ գլխի       |

|գոտիների միջին կետերի տեղի    |35-րդ կետի)                |

|բարձրությունը հողի            |___________________________|

|մակերևույթից,  մ              |   Ա     |     Բ  |   Գ    |

|______________________________|_________|________|________|

|         մինչև  15            |  1,00   | 0,65   |  0,40  |

|         20                   |  1,25   | 0,85   |  0,55  |

|         40                   |  1,50   | 1,10   |  0,80  |

|         60                   |  1,70   | 1,30   |  1,00  |

|         80                   |  1,85   | 1,45   |  1,15  |

|         100                  |  2,00   | 1,60   |  1,25  |

|         150                  |  2,25   | 1,90   |  1,55  |

|         200                  |  2,45   | 2,10   |  1,80  |

|         250                  |  2,65   | 2,30   |  2,00  |

|         300                  |  2,75   | 2,50   |  2,20  |

|         350 և  բարձր         |  2,75   | 2,75   |  2,35  |

.__________________________________________________________.

 

7) Քամու ճնշումն ՕԳ-ի հաղորդալարերի վրա որոշվում է` ըստ բոլոր հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի դիրքի բարձրության, մետաղաճոպանների վրա` ըստ մետաղաճոպանների ծանրության կենտրոնի դիրքի բարձրության, ՕԳ-ի կառուցվածքների վրա` ըստ հենարանի տեղակայման տեղում հողի մակերևույթի նիշից հաշվարկվող գոտիների միջին կետերի դիրքերի բարձրության: Յուրաքանչյուր գոտու բարձրությունը պետք է լինի 10 մ-ից ոչ ավելի:

ՕԳ-ի հաղորդալարերի, մետաղաճոպանների ծանրության կենտրոնների, ինչպես նաև հենարանների կառուցվածքի գոտիների միջին կետերի դիրքերի զանազան բարձրությունների համար քամու ճնշումը որոշվում է` որոշված արժեքը բազմապատկելով Kք գործակցով, որն ընդունվում է ըստ 6.2 աղյուսակի:

Քամու ճնշման ստացված արժեքները պետք է կլորացվեն մինչև ամբողջ թիվ:

Միջանկյալ բարձրությունների համար Kք գործակիցների արժեքները որոշվում են գծային միջարկմամբ:

Հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնի hհաղ բարձրությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

2

                         hհաղ = hմիջ - --- f,             (2)

                                        3

որտեղ`

hմիջ -ը հաղորդալարերը մեկուսիչներին ամրակապելու բարձրության միջին

թվաբանական արժեքն է կամ մետաղաճոպանները հենարանն ամրակապելու

բարձրության միջին թվաբանական արժեքն է` հաշվված հենարանների

տեղադրման տեղում հողի նշագծից, մ,

f -ը հաղորդալարի կամ մետաղաճոպանի կախվածքի սլաքն է հենամիջի

մեջտեղում, ամենաբարձր ջերմաստիճանում, մ:

 

8) Հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկի ժամանակ քամու ուղղությունն ՕԳ-ի առանցքի նկատմամբ պետք է ընդունել 90o անկյան տակ: Հենարանները հաշվարկելիս քամու ուղղությունն ՕԳ-ի առանցքի նկատմամբ պետք է ընդունել 0o, 45o և 90o, ընդ որում, անկյունային հենարանների համար որպես ՕԳ-ի առանցք ընդունվում է գծի հարակից հատվածներով առաջացած պտույտի արտաքին անկյան կիսորդի ուղղությունը:

9) Սառցակեղևի պատի նորմատիվային bս.ն հաստությունը պետք է ընդունել ըստ 6.3 աղյուսակի` Հայաստանի Հանրապետության տարածքի` ըստ սառցակեղևի պատի հաստության շրջանավորման քարտեզների կամ ըստ մարզային շրջանավորման քարտեզների: Սառցակեղևի խտությունն ընդունվում է 0.9 գ/սմ3:

Օդերևութաբանական տվյալների մշակման ժամանակ ստացված սառցակեղևի պատի նորմատիվային հաստությունները պետք է կլորացնել մինչև 6.3 աղյուսակում ներկայացված մոտակա մեծ արժեքը:

 

Աղյուսակ 6.3.

 

Սառցակեղևի պատի bս.ն նորմատիվային հաստությունը` հողի

մակերևույթից 10 մ բարձրության համար

 

.___________________________________.

|Շրջանն ըստ       |Սառցակեղևի  պատի |

|սառցակեղևի       |bէ նորմատիվային  |

|                 |հաստությունը, մմ |

|_________________|_________________|

|        1        |        2        |

|_________________|_________________|

|        I        |       10        |

|_________________|_________________|

|       II        |       15        |

|       III       |       20        |

|       IV        |       25        |

|        V        |       30        |

|       VI        |       35        |

|       VII       |       40        |

|  Առանձնահատուկ  |  40-ից բարձր    |

.___________________________________.

 

Ըստ սառցակեղևի` առանձնահատուկ շրջաններում սառցակեղևի պատի հաստությունը պետք է ընդունել օդերևութաբանական տվյալների մշակումից ստացվածը` կլորացված մինչև 1 մմ:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար սառցակեղևի պատի նորմատիվային հաստությունը պետք է ընդունվի 15 մմ-ից ոչ պակաս:

Դժվարամատչելի տեղանքներում կառուցվող ՕԳ-ի համար պետք է սառցակեղևի պատի հաստությունը տվյալ շրջանի համար ընդունել մեկ շրջանով բարձր, քան տվյալ տարածաշրջանի համար` ըստ շրջանավորման տարածաշրջանային քարտեզի կամ օդերևութաբանական տվյալների մշակման հիման վրա ընդունվածի:

10) Սառցակեղևի դեպքում քամու նորմատիվային բեռնվածքը հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա որոշվում է` ըստ սույն գլխի 14-րդ կետի` հաշվի առնելով սառցակեղևի պատի պայմանական bպ հաստությունը, որը սառցակեղևի ժամանակ ընդունվում է` ըստ քամու բեռնվածքների տարածաշրջանային շրջանավորման կամ հաշվարկվում է` համաձայն կլիմայական բեռնվածքների հաշվարկման մեթոդական ցուցումների: Տարածաշրջանային քարտեզների և դիտարկումների տվյալների բացակայության դեպքում bպ = bս.ն:

11) Սառցակեղևի պատի պայմանական և նորմատիվային հաստությունը (bս.ն, bպ) ՕԳ-ի հաղորդալարերի վրա որոշվում է բոլոր հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի բարձրության վրա, մետաղաճոպանների վրա` մետաղաճոպանների ծանրության կենտրոնի դասավորության բարձրության վրա: Հաղորդալարերի և մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնի բարձրությունը որոշվում է սույն գլխի 7-րդ կետին համապատասխան:

Հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա սառցակեղևի պատի հաստությունը դրանց ծանրության կենտրոնը 25 մ-ից բարձր դասավորության դեպքում որոշվում է` դրա արժեքը բազմապատկելով ըստ 6.4 աղյուսակի որոշվող Ki և Kd գործակիցներով (տե՛ս 6.4 աղյուսակի նշանակումները): Միջանկյալ բարձրությունների և տրամագծերի համար և գործակիցների արժեքները որոշվում են գծային միջարկման միջոցով: Սառցակեղևի պատի հաստության ստացված արժեքները կլորացվում են մինչև 1 մմ:

 

Աղյուսակ 6.4.

 

Սառցակեղևի պատի հաստության փոփոխումը հաշվի առնող և գործակիցները

 

.______________________________________________________________________.

|Հաղորդալարերի,    |Ki գործակիցը, որը|Հաղորդալարի   |Ki գործակիցը, որը |

|մետաղաճոպանների   |հաշվի է առնում   |(մետաղաճոպանի)|հաշվի է առնում    |

|բերված ծանրության |սառցակեղևի  պատի |տրամագիծը, մմ |սառցակեղևի  պատի  |

|կենտրոնների և     |հաստության       |              |հաստության        |

|հենարանների       |փոփոխությունը`   |              |փոփոխությունը`    |

|կառուցվածքների    |ըստ հողի         |              |կախված հաղորդալարի|

|գոտիների միջին    |մակերևույթից     |              |(մետաղաճոպանի)    |

|կետերի            |ունեցած          |              |տրամագծից         |

|բարձրությունը հողի|բարձրության      |              |                  |

|մակերևույթից,  մ  |                 |              |                  |

|__________________|_________________|______________|__________________|

|      25          |    1.0          |    10        |      1.0         |

|      30          |    1.4          |    20        |      0.9         |

|      50          |    1.6          |    30        |      0.8         |

|      70          |    1.8          |    50        |      0.7         |

|      100         |    2.0          |    70        |      0.6         |

|__________________|_________________|______________|__________________|

.______________________________________________________________________.

 

Հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնը մինչև 25 մ բարձրության վրա դասավորության դեպքում հաղորդալարերի վրա սառցակեղևի պատի հաստության ուղղում` կախված մետաղաճոպանների բարձրությունից և տրամագծից, չի մտցվում:

12) Լեռնային շրջաններում լեռներով պաշտպանված ոլորապտույտ և նեղ լանջերով անցնող հովիտներում և կիրճերում կառուցվող ՕԳ-ի համար, անկախ տեղանքի` ծովի մակարդակից ունեցած բարձրությունից, սառցակեղևի պատի հաստության նորմատիվային bպ հաստությունը պետք է ընդունել 15 մմ-ից ոչ ավելի: Ընդ որում, Ki գործակիցը պետք չէ հաշվի առնել:

13) Օդի ջերմաստիճանը` միջին տարեկան, ամենացածր, որն ընդունվում է որպես բացարձակ նվազագույն, ամենաբարձրը, որն ընդունվում է որպես բացարձակ առավելագույն, որոշվում են` ըստ Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի ու ըստ դիտարկումների տվյալների` կլորացնելով մինչև հինգին բազմապատիկ արժեքները:

Օդի ջերմաստիճանը քամու նորմատիվային ճնշման դեպքում պետք է ընդունել մինուս 50-ին հավասար` բացառությամբ մինուս 5 oC-ից ցածր միջին տարեկան ջերմաստիճանով շրջանների, որոնց համար այն պետք է ընդունել մինուս 10 oC-ի հավասար:

Օդի ջերմաստիճանը սառցակեղևի դեպքում ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության նշագծերով տարածքների համար պետք է ընդունել մինուս 5 oC-ին հավասար, ընդ որում, այն շրջանների համար, որոնց տարեկան միջին ջերմաստիճանը մինուս 5 oC և ցածր է, օդի ջերմաստիճանը սառցակեղևի դեպքում պետք է ընդունել մինուս 10 oC: 1000 մ-ից բարձր և մինչև 2000 մ բարձրության նշագծերով լեռնային շրջանների համար ջերմաստիճանը պետք է ընդունել մինուս 10 oC, 2000 մ-ից բարձր` մինուս 15 oC: Այն շրջաններում, որտեղ սառցակեղևի դեպքում դիտվում է մինուս 15 oC-ից ցածր ջերմաստիճան, ջերմաստիճանը պետք է ընդունել` ըստ փաստացի տվյալների:

14) Քամու նորմատիվային բեռնվածքը հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա` Pնք, Ն, որն ազդում է հաղորդալարին (մետաղաճոպանին) ուղղահայաց, յուրաքանչյուր հաշվարկվող պայմանի համար որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                       ն                   2

                      P = aք Ki Kd CX WFsin f,            (3)

                       ք

 

որտեղ`

aք-ն քամու ճնշման անհավասարաչափությունն ՕԳ-ի հենամիջում հաշվի առնող

գործակից, ընդունվում է հավասար`

 

    Քամու         մինչև   240   280   300   320   360   400   500   580 և

    ճնշումը, Պա    200                                              ավելի

 

  aք գործակիցը      1     0,94  0,88  0,85  0,85  0,80  0,76  0,71  0,70

 

aք-ի միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկմամբ:

 

Ki- ն քամու բեռնվածքի վրա հենամիջի երկարության ազդեցությունը հաշվի

առնող գործակից` հավասար 1,2-ի` մինչև 50 մ երկարության հենամիջի

դեպքում, 1,1-ի` 100 մ դեպքում, 1,02-ի` 150 մ դեպքում, 1,0-ի`

250 մ և ավելի դեպքում (միջանկյալ արժեքները որոշվում են

միջարկմամբ),

Kd -ն քամու ճնշման փոփոխությունը` ըստ բարձրության հաշվի առնող գործակից`

կախված տեղանքի տիպից, որոշվում է ըստ 6.2 աղյուսակի,

CX -ը ճակատային դիմադրության գործակից` ընդունվում է հավասար 1,1-ի`

սառցակեղևից ազատ, 20 մմ և ավելի տրամագծով հաղորդալարերի համար,

1,2-ի` սառցակեղևով պատված բոլոր հաղորդալարերի և

մետաղաճոպանների համար, և սառցակեղևից ազատ` 20 մմ-ից փոքր

տրամագծով բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների համար,

W -ն քամու նորմատիվային ճնշում, Պա` դիտարկվող ռեժիմում, W=W0 -ն որոշվում է ըստ 6.1 աղյուսակի` կախված քամու շրջանից, W=Wս -ն որոշվում է` ըստ սույն գլխի 6-րդ կետի,

F -ն հաղորդալարի երկայնական տրամագծային հատույթի մակերեսն է, մ2

(սառցակեղևի դեպքում սառցակեղևի պատի bC պայմանական հաստության

հաշվառմամբ),

f -ն քամու ուղղության և ՕԳ-ի առանցքի միջև եղած անկյունն է:

 

Հաղորդալարի (մետաղաճոպանի) երկայնական տրամագծային հատույթի F մակերեսը որոշվում է հետևյալ բանաձևով, մ2.

-3

                          F = (d+2KiKdbպ)l10,             (4)

 

որտեղ`

d- ն հաղորդալարի տրամագիծն է, մմ, KiKd- ն սառցակեղևի պատի հաստության փոփոխությունը, ըստ բարձրության և

հաղորդալարի տրամագծից կախվածությունը հաշվի առնող, և ըստ 6.4

աղյուսակի որոշվող գործակիցներն են,

bպ- ն սառցակեղևի պատի պայմանական հաստությունն է, մմ, ընդունվում է

սույն գլխի 11-րդ կետի համաձայն,

l- ն քամու հենամիջի երկարությունն է, մ:

 

15) Հաղորդալարի և մետաղաճոպանի 1մ-ին ընկնող նորմատիվային գծային սառցակեղևային բեռնվածքը` Pնս որոշվում է հետևյալ բանաձևով, Ն/մ`

-3

           Pնս = pKiKdbս.ն(d+KiKdbս.ն)Rg.10,              (5)

 

որտեղ`

KiKd- ն սառցակեղևի պատի հաստության փոփոխությունը, ըստ բարձրության, և

հաղորդալարի տրամագծից կախվածությունը հաշվի առնող գործակիցներն

են` ընդունվում են ըստ 6.4 աղյուսակի,

bս.ն -ն սառցակեղևի պատի հաստությունն է, մմ` ըստ սույն գլխի 9-րդ կետի,

d -ն հաղորդալարի տրամագիծն է, մմ,

p -ն սառույցի խտությունն է, ընդունվում է 0,9 գ/սմ3,

g -ն ազատ անկման արագացումն է, ընդունվում է 9,8 մ/վ2

 

16) Քամու հաշվարկային բեռնվածքը Pք.հաղ` հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա հաղորդալարերի և մետաղաճոպանների թույլատրելի լարումների մեթոդով մեխանիկական հաշվարկի ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով`

ն

                     Pք.հաղ = P Yոք Yշ Yf,                (6)

                               ք

 

որտեղ`

Pնք -ն քամու նորմատիվային բեռնվածքն է` ըստ սույն գլխի 14-րդ կետի,

Yոք -ը հուսալիության գործակիցն է` ըստ պատասխանատվության, որն

ընդունվում է հավասար 1-ի` մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի, 1.1-ի`

330-ից մինչև 750 կՎ լարման ՕԳ-ի և այն ՕԳ-երի համար, որոնք

կառուցվում են երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա` անկախ

լարումից, ինչպես նաև մինչև 220 կՎ առանձին, հատուկ

պատասխանատու, միաշղթա ՕԳ-ի համար հիմնավորման առկայության

դեպքում,

Yշ -ը տարածաշրջանային գործակիցն է, որն ընդունվում է 1-ից մինչև 1,3:

Գործակցի արժեքն ընդունվում է շահագործման փորձի հիման վրա և

նշվում ՕԳ-ի նախագծման առաջադրանքում,

Yf -ը հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի. հավասար է

1,1-ի:

 

17) Հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքը հաղորդալարի (մետաղաճոպանի) 1 մ-ի վրա Pք.հաղ, հաղորդալարերի և մետաղաճոպանների թույլատրելի լարումների մեթոդով մեխանիկական հաշվարկի ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով, Ն/մ`

 

ն

                  Pս.հաղ = P Yոք Yշ Yd,                   (7)

                            ս

 

որտեղ`

Pնս -ն գծային սառցակեղևային նորմատիվային բեռնվածքն է, որն ընդունվում

է սույն գլխի 15-րդ կետի (5) բանաձևով,

Yոք -ը հուսալիության գործակիցն է` ըստ պատասխանատվության, որն

ընդունվում է հավասար 1,0-ի` մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

1,3-ի 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի և այն ՕԳ-ի համար, որոնք

կառուցվում են երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա` անկախ

լարումից, ինչպես նաև հատուկ պատասխանատու, մինչև 220 կՎ լարման

ՕԳ-ի համար հիմնավորման առկայության դեպքում,

տարածաշրջանային գործակիցն է, որն ընդունվում է 1-ից մինչև 1,5:

Գործակցի արժեքն

Yշ -ը ընդունվում է շահագործման փորձի հիման վրա և նշվում ՕԳ-ի

նախագծման առաջադրանքում,

հուսալիության գործակիցն է` ըստ սառցակեղևային բեռնվածքի, որը

հավասար է`

Yf -ը 1,3-ի` ըստ սառցակեղևի I և II շրջանների,

1,6-ի` ըստ սառցակեղևի III և բարձր շրջանների,

Yd- ն աշխատանքի պայմանների գործակիցն է, որը հավասար է 0,5-ի:

 

18) Հոսանատար մասերի մոտեցումները կառույցներին, տնկարկներին և հենարանների տարրերին հաշվարկելիս քամու բեռնվածքը հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա որոշվում է` ըստ սույն գլխի 16-րդ կետի:

19) Հաղորդալարերից մինչև հող և մինչև փոխհատվող օբյեկտներ ընկած հեռավորությունները որոշելիս հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքը հաղորդալարերի վրա ընդունվում է` ըստ սույն գլխի 17-րդ կետի:

20) Հենարանի կառուցվածքի վրա քամու նորմատիվային բեռնվածքը որոշվում է որպես միջին և բաբախող բաղադրիչների գումար:

21) Հենարանի վրա քամու նորմատիվային բեռնվածքի միջին Qնմիջ բաղադրիչը որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

ն

                       Q   = KքWCXA,                      (8)

                        միջ

 

որտեղ`

Kք -ն ընդունվում է` ըստ սույն գլխի 7-րդ կետի,

W -ն ընդունվում է` ըստ սույն գլխի 14-րդ կետի,

CX -ը աերոդինամիկական գործակիցն է, որը որոշվում է կառուցվածքի տեսակից

կախված` համաձայն շինարարական նորմերի,

A- ն կառուցվածքի, դրա մասի կամ հողմաշունչ կողմի տարրի եզրագծով

սահմանափակված պրոյեկցիայի մակերեսն է քամու հոսքին ուղղահայաց

հարթության վրա` հաշվարկված ըստ արտաքին եզրաչափի, մ2:

 

Սառցակեղևով ծածկված պողպատե գլանվածքից հենարանների կառուցվածքների համար A-ն որոշելիս հաշվի է առնվում կառուցվածքի սառցապատումը սառցակեղևի պատի հաստությամբ հենարանների 50 մ-ից ավելի բարձրության դեպքում, ինչպես նաև` ըստ սառցակեղևի v և բարձր շրջանների համար` անկախ հենարանների բարձրությունից:

Երկաթբետոնե և փայտե հենարանների համար, ինչպես նաև խողովակներից տարրերով պողպատե հենարանների համար Qնմիջ բեռնվածքը որոշելիս կառուցվածքի սառցապատումը հաշվի չի առնվում:

22) Քամու նորմատիվային բեռնվածքի բաբախող բաղադրիչը Qնբ`, մինչև 50 մ բարձրության հենարանների համար ընդունվում է`

ա. ազատ կանգնած միականգնակ պողպատե հենարանների համար`

 

                        ն       ն

                       Q  = 0,5Q,

                        բ       միջ

 

բ. ազատ կանգնած ճակատամուտքային պողպատե հենարանների համար`

 

                        ն       ն

                       Q  = 0,6Q,

                        բ       միջ

 

գ. ազատ կանգնած ճակատամուտքային և միականգնակ կենտրոնախուսակված կանգնակներով երկաթբետոնե հենարանների համար`

 

                        ն       ն

                       Q  = 0,5Q,

                        բ       միջ

 

դ. մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի ազատ կանգնած երկաթբետոնե հենարանների համար`

 

                        ն       ն

                       Q  = 0,8Q,

                        բ       միջ

 

ե. հոդակապով հիմքերին միացված ձգալարերով պողպատե և երկաթբետոնե հենարանների համար`

                        ն       ն

                       Q  = 0,6Q:

                        բ       միջ

 

Քամու բեռնվածքի բաբախող բաղադրիչի նորմատիվային արժեքը` 50 մ-ից ավելի բարձրությամբ ազատ կանգնող, վերը չթվարկված հենարանների համար, ինչպես նաև հենարանների այլ տեսակների համար` անկախ բարձրությունից, որոշվում է` բեռնվածքների և ներգործությունների համար շինարարական նորմերին համապատասխան:

Փայտե հենարանների հաշվարկներում քամու բեռնվածքի բաբախող բաղադրիչը հաշվի չի առնվում:

23) Մետաղե հենարանների կառուցվածքի վրա նորմատիվային սառցակեղևային Jն բեռնվածքը որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

ն

                        J  = Kibս.ն mս Rg Aհեն,           (9)

 

որտեղ` Ki,bս.ն, R,g -ն ընդունվում են` ըստ սույն գլխի 15-րդ կետի,

mս -ն գործակից է, որը հաշվի է առնում սառցակալված տարրի

մակերեսի հարաբերությունը տարրի լրիվ մակերեսին, ընդունվում

է հավասար 0,6` ըստ սառցակեղևի մինչև IV շրջանի, հենարանի

50 մ-ից ավելի բարձրության դեպքում, և ըստ սառցակեղևի V և

բարձր շրջանի համար` անկախ հենարանների բարձրությունից,

Aհեն -ը տարրի ընդհանուր մակերեսն է, մ2:

 

Ըստ սառցակեղևի` մինչև IV շրջանի հենարանների 50 մ-ից փոքր բարձրության դեպքում հենարանների վրա սառցակեղևային նստվածքները հաշվի չեն առնվում:

Երկաթբետոնե և փայտե հենարանների համար, ինչպես նաև խողովակներից տարրերով պողպատե հենարանների համար սառցակեղևային նստվածքները հաշվի չեն առնվում:

Լայնակների վրա սառցակեղևային նստվածքները պետք է որոշել վերը տրված բանաձևով` տարրի ընդհանուր մակերեսի մակերեսը փոխարինելով լայնակի բարձակի հորիզոնական պրոյեկցիայի մակերեսով:

24) Քամու հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրա` Pք.հեն, որն ընկալվում է հենարանների կողմից, որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

Ն

                      Pք.հեն = P  Yո.ք Yշ Yf,             (10)

                                ք

որտեղ`

Pք.հեն -ն քամու նորմատիվային բեռնվածքն է` սույն գլխի 14-րդ կետի (3)

բանաձևով,

Yո.ք, Yշ -ը ընդունվում են` ըստ սույն գլխի 16-րդ կետի,

Yf -ը հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի, սառցակեղևով

պատված և սառցակեղևից ազատ հաղորդալարերի (մետաղաճոպանների)

համար, հավասար է 1,3-ի` ըստ սահմանային վիճակների առաջին

խումբը հաշվարկելիս, 1,1-ի` ըստ սահմանային վիճակների երկրորդ

խումբը հաշվարկելիս:

 

25) Հենարանի կառուցվածքի վրա քամու հաշվարկային բեռնվածքը` Q, որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

                        Q = (Qնմիջ+Qնբ)Yո.ք Yշ Yf,        (11)

 

որտեղ`

Qնմիջ -ը քամու բեռնվածքի նորմատիվային միջին բաղադրիչն է. ընդունվում է

սույն գլխի 21-րդ կետի (8) բանաձևով,

Qնբ -ն քամու բեռնվածքի բաբախող բաղադրիչն է. ընդունվում է` ըստ սույն

գլխի 22-րդ կետի, Yո.ք, Yշ -ը ընդունվում է` ըստ սույն գլխի 16-րդ կետի,

Yf -ն հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի, որը

սառցակեղևով պատված և սառցակեղևից ազատ հաղորդալարերի

(մետաղաճոպանների) համար հավասար է 1,3-ի` ըստ սահմանային

վիճակների առաջին խումբը հաշվարկելիս, 1,1-ի` ըստ սահմանային

վիճակների երկրորդ խումբը հաշվարկելիս:

 

26) Քամու հաշվարկային բեռնվածքը (Ն) Pմկ, մեկուսիչների շարանի վրա որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                   Pմկ = Yո.ք Yշ Kք CX Fմկ Wօ Yf,         (12)

 

որտեղ`

Yո.ք, Yշ -ը ընդունվում են սույն գլխի 17-րդ կետի համաձայն,

Kք -ն ընդունվում է սույն գլխի 7-րդ կետի համաձայն,

CX -ը մեկուսիչների շղթայի ճակատային դիմադրության գործակիցն է,

ընդունվում է հավասար 1,2-ին,

Yf -ը հուսալիության գործակիցն է` ըստ քամու բեռնվածքի` հավասար է

1,3-ի,

Wօ -ն քամու նորմատիվային ճնշումն է (տե՛ս սույն գլխի 4-րդ կետը),

Fմկ -ն մեկուսիչների շարանի շղթայի տրամագծային հատույթի մակերեսն է,

մ2, որոշվում է հետևյալ բանաձևով`

-6

Fմկ = 0,7Dմկ Hմկ nN.10,

 

որտեղ`

Dմկ -ն մեկուսիչների ափսեի տրամագիծն է, մմ,

Hմկ -ն մեկուսիչի շինարարական բարձրությունն է, մմ,

n -ը մեկուսիչների թիվն է շղթայում,

N -ը մեկուսիչների շղթաների թիվն է շարանի մեջ:

 

27) Հաղորդալարի (մետաղաճոպանի) 1 մ-ի վրա հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքը Ն/մ» որը կրում է հենարանը, որոշվում է հետևյալ բանաձևով, Ն/մ`

 

Pս.հն = Pնս Yոս Yշ Yf Yd,

որտեղ`

Pս.հն -ն նորմատիվային գծային սառցակեղևային բեռնվածքն է, ընդունվում է

սույն գլխի 15-րդ կետի (5) բանաձևով,

Yոս, Yշ -ը ընդունվում են` ըստ սույն գլխի 17-րդ կետի,

Yf -ը հուսալիության գործակիցն է` ըստ սառցակեղևային բեռնվածքի

սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի հաշվարկի

դեպքում, ընդունվում է 1,3` ըստ սառցակեղևի` I և II շրջանների

համար, 1,6` ըստ սառցակեղևի` III-ից բարձր շրջանների համար,

Yd -ն աշխատանքի պայմանների գործակիցն է, հավասար է 1,0` ըստ

սահմանային վիճակների` առաջին խումբը հաշվարկելիս, 0,5` ըստ

սահմանային վիճակների` երկրորդ խումբը հաշվարկելիս:

 

28) Սառցակեղևային բեռնվածքը` հաղորդալարերից և մետաղաճոպաններից, որն ազդում է հենարանների վրա` դրանց ամրացման կետերում, որոշվում է` համապատասխան գծային սառցակեղևային բեռնվածքը (սույն գլխի 15-րդ, 17-րդ, 27-րդ կետերը)` բազմապատկելով կշռային հենամեջի երկարությամբ:

29) Հենարանների կառուցվածքների վրա հաշվարկային սառցակեղևային J բեռնվածքը որոշվում է հետևյալ բանաձևով, Ն`

 

                       J = Jն Yո.ս Yշ Yf Yd,              (14)

որտեղ`

Jն -ն նորմատիվային սառցակեղևային բեռնվածքն է, որն ընդունվում է

սույն գլխի 23-րդ կետի (9) բանաձևով, Yո.ս, Yշ -ը ընդունվում են` ըստ սույն գլխի 17-րդ կետի,

Yf -ն ընդունվում է` ըստ սույն գլխի 27-րդ կետի:

 

30) Ըստ սառցակեղևի` III և բարձր շրջաններում մեկուսիչների շարանների սառցակալումը հաշվի է առնվում` դրանց կշիռը 50 տոկոսով մեծացնելով: Ըստ սառցակեղևի` II և ցածր շրջաններում սառցակալումը հաշվի չի առնվում:

Սառցակեղևի ժամանակ քամու ճնշման ներգործությունը մեկուսիչների շարանի վրա հաշվի չի առնվում:

31) ՕԳ-ի հենարանների վրա հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերից, մետաղաճոպաններից, մեկուսիչների շարանից, հենարանների կառուցվածքներից, ըստ սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի, որոշվում է որպես նորմատիվային բեռնվածքի և ըստ կշռային բեռնվածքի հուսալիության Yf գործակցի արտադրյալ, որն ընդունվում է 1,05` հաղորդալարերի, մետաղաճոպանների և մեկուսիչների շարանների համար, իսկ հենարանների կառուցվածքների համար` բեռնվածքի և ներգործությունների համար շինարարական նորմերով:

32) Նորմատիվային բեռնվածքներն ՕԳ-ի հենարանների վրա` հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերից, որոշվում են քամու և սառցակեղևային հաշվարկային բեռնվածքների դեպքում` ըստ սույն գլխի 16-րդ և 17-րդ կետերի:

Հաշվարկային հորիզոնական Tmax բեռնվածքը հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժից, որոնք պատված չեն կամ պատված են սառցակեղևով, հենարանների կառուցվածքները, հիմքերը և հիմնատակերը հաշվարկելիս` որոշվում է որպես նորմատիվային բեռնվածքի և ձգաուժից ըստ բեռնվածքի հուսալիության (f գործակցի արտադրյալ, որը հավասար է`

ա) 1,3` ըստ սահմանային վիճակների` առաջին խումբը հաշվարկելիս,

բ) 1,0` ըստ սահմանային վիճակների` երկրորդ խումբը հաշվարկելիս:

33) ՕԳ-ի հաշվարկն ըստ աշխատանքի բնականոն ռեժիմի պետք է կատարել հետևյալ պայմանների զուգորդման համար`

ա) ամենաբարձր ջերմաստիճան` քամին և սառցակեղևը բացակայում են,

բ) ամենացածր ջերմաստիճան` քամին և սառցակեղևը բացակայում են,

գ) տարեկան միջին ջերմաստիճան` tմտ+, քամին և սառցակեղևը բացակայում են,

դ) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով` ըստ սույն գլխի 17-րդ կետի, ջերմաստիճանը սառցակեղևի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի, քամին բացակայում է,

ե) քամին` ըստ սույն գլխի 16-րդ կետի, ջերմաստիճանը W0-ի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի, սառցակեղևը բացակայում է,

զ) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով` ըստ սույն գլխի 17-րդ կետի, ջերմաստիճանը սառցակեղևի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի,

է) հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերի ձգաուժից` ըստ սույն գլխի 32-րդ կետի:

34) ՕԳ-ի հաշվարկն ըստ աշխատանքի վթարային ռեժիմի անհրաժեշտ է կատարել հետևյալ պայմանների զուգորդման համար`

ա) միջին տարեկան ջերմաստիճան` tմտ+, քամին և սառցակեղևը բացակայում են,

բ) ամենացածր ջերմաստիճան` քամին և սառցակեղևը բացակայում են,

գ) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով` ըստ սույն գլխի 17-րդ կետի, ջերմաստիճանը սառցակեղևի ժամանակ` ըստ սույն գլխի 13-րդ կետի, քամին բացակայում է,

դ) հաշվարկային բեռնվածքը հաղորդալարերի ձգաուժից` ըստ սույն գլխի 32-րդ կետի:

35) Հոսանատար մասերի մոտեցումը ծառերի սաղարթամասերին, ՕԳ-ի հենարանների տարրերին և կառույցներին հաշվարկելիս` պետք է ընդունել կլիմայական պայմանների հետևյալ զուգորդումները`

ա) աշխատանքային լարման դեպքում` քամու հաշվարկային բեռնվածքն ըստ սույն գլխի 16-րդ կետի, ջերմաստիճանը W0-ի դեպքում` ըստ սույն գլխի 13-րդ կետի, սառցակեղևը բացակայում է,

բ) ամպրոպային և ներքին գերլարումների դեպքում` ջերմաստիճանը 15 oC, քամու ճնշումը` հավասար` 0.06 W0, բայց 50 Պա-ից ոչ պակաս,

գ) հենարանի վրա անվտանգ բարձրանալն ապահովելու համար, գծի վրա լարման առկայության դեպքում 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար` ջերմաստիճանը` -15 oC, սառցակեղևը և քամին բացակայում են:

Մոտեցումների հաշվարկի դեպքում մեկուսիչների նեցուկային շարանի` ուղղաձիգից շեղման (անկյունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                  tgY = (KgP+Pմ.ք+Po)/(Gհղ+0.5Gշ),        (15)

որտեղ`

P- ն ՕԳ-ի առանցքին լայնակի (կամ ՕԳ-ի պտույտի անկյան կիսորդով) ուղղված

հաշվարկային քամու բեռնվածքն է` Ն, հաղորդալարի ֆազի վրա,

Kg- ն «շարան-հաղորդալարի հենամեջում» համակարգի իներցիոնության գործակիցն

է. քամու ճնշման տակ շեղումների դեպքում ընդունվում է հավասար`

 

    Քամու ճնշում, Պա  մինչև  310    350    425    500    615

    Kg գործակից              1,0    0,95   0,9    0,85   0,8

 

Միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկումով:

Po -ն միջանկյալ-անկյունային հենարանի նեցուկային շարանի վրա

հաղորդալարերի ձգաուժից հորիզոնական բաղադրիչ (ընդունվում է դրական

նշանով, եթե դրա ուղղությունը համընկնում է քամու ուղղության հետ,

և բացասական նշանով, եթե այն ուղղված է դեպի չհողմահարվող կողմը),

Gհղ -ն հաղորդալարերի կշռից` Ն, մեկուսիչների շարանի կողմից ընկալվող

հաշվարկային բեռնվածքն է,

Gշ -ը հաշվարկային բեռնվածք մեկուսիչների շարանի կշռից` Ն,

Pմ.ք -ն քամու հաշվարկային բեռնվածք մեկուսիչների շարանի վրա` Ն,

ընդունվում է` ըստ սույն գլխի 26-րդ կետի:

 

36) Ըստ հավաքակցման պայմանների ՕԳ-ի հենարանների ստուգումն անհրաժեշտ է կատարել ըստ սահմանային վիճակների առաջին խմբի, հաշվարկային բեռնվածքների դեպքում` հետևյալ կլիմայական պայմաններում`

ջերմաստիճանը` մինուս 15 oC,

քամու ճնշումը հողի մակերևույթից 15 մ բարձրության վրա` 50 Պա,

սառցակեղևը բացակայում է:

 

39. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԸ ԵՎ ԱՄՊՐՈՊԱՊԱՇՏՊԱՆ ՄԵՏԱՂԱՃՈՊԱՆՆԵՐԸ

 

i

1) Օդային գծերը կարող են իրականացվել ֆազի մեջ մեկ կամ մի քանի հաղորդալարերով. երկրորդ դեպքում ֆազը կոչվում է տրոհված:

Տրոհված ֆազի հաղորդալարերը կարող են մեկը մյուսից մեկուսացված լինել:

Հաղորդալարերի տրամագիծը, դրանց հատույթը և քանակը ֆազի մեջ, ինչպես նաև հեռավորությունը տրոհված ֆազի հաղորդալարերի միջև որոշվում են հաշվարկով:

2) Խարսխային հենարանների վրա հաղորդագծերի օղակների և հենամիջում տրոհված ֆազի հաղորդալարերի վրա պետք է տեղակայված լինեն հեռագործ պահանգներ: Հենամիջում երկու կամ երեք հաղորդալարերով տրոհված ֆազերի վրա տեղակայված պահանգների կամ պահանգների խմբերի միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 60 մ-ը, իսկ ՕԳ-ն «Ա» տիպի (2-րդ գլխի 35-րդ կետ) տեղանքով անցնելիս` 40 մ: Հեռավորությունները պահանգների կամ պահանգների խմբերի միջև, որոնք տեղակայված են չորս և ավելի հաղորդալարերով տրոհված ֆազի հենամիջում, չպետք է գերազանցեն 40 մ-ը: ՕԳ-ն «Գ» տիպի տեղանքով անցնելիս` թույլատրվում է այդ հեռավորությունները մեծացնել մինչև 60 մ:

3) ՕԳ-ի համար պետք է օգտագործվեն բազմալար հաղորդալարեր և մետաղաճոպաններ: Հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները տրված են 6.5 աղյուսակում:

Ավտոմոբիլային ճանապարհների, տրոլեյբուսների, տրամվայների գծերի, ոչ մշտական օգտագործման երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում թույլատրվում է նույնպիսի հատույթով հաղորդալարերի օգտագործում, ինչպես առանց փոխհատման ՕԳ-ի վրա:

Այն շրջաններում, որտեղ պահանջվում է հակակոռոզիոն պաշտպանությամբ հաղորդալարերի օգտագործում, ընդունվում են հաղորդալարերի նույնպիսի նվազագույն թույլատրելի հատույթներ, ինչպիսին առանց հակակոռոզիոն պաշտպանությամբ մակնիշի հատույթն է:

 

Աղյուսակ 6.5.

 

Հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները` ըստ մեխանիկական

ամրության պայմանների

 

._________________________________________________________________________.

|                            |          Հաղորդալարի հատույթը, մմ2         |

|    ՕԳ-ի բնութագիրը         |____________________________________________|

|                            |ալյումինե և  |ջերմամշակված|պողպատ - |պողպատե|

|                            |չջերմամշակված|ալյումինային|ալյումինե|       |

|                            |ալյումինային |համաձուլվածք|         |       |

|                            |համաձուլվածք |            |         |       |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|ՕԳ` առանց փոխհատման (ըստ    |             |            |         |       |

|սառցակեղևի  շրջաններում)    |             |            |         |       |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|մինչև  II                   |70           |50          |35/6.2   |35     |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|III + IV-ում                |95           |50          |50/8     |35     |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|V-ում և  ավելի              |-            |-           |70/11    |35     |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|ՕԳ-ի փոխհատումները նավարկելի|             |            |         |       |

|գետերի և  ճարտարագիտական    |             |            |         |       |

|կառույցների հետ (ըստ        |             |            |         |       |

|սառցակեղևի  շրջաններում)`   |             |            |         |       |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|մինչև  II                   |70           |50          |50/8     |35     |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|III  IV-ում                 |95           |70          |50/8     |50     |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|V-ում և  ավելի              |-            |-           |70/11    |50     |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|Երկշղթա և  բազմաշղթա        |             |            |         |       |

|հենարանների վրա կառուցվող   |             |            |         |       |

|ՕԳ`                         |             |            |         |       |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|մինչև  20 կՎ                |-            |-           |70/11    |-      |

|____________________________|_____________|____________|_________|_______|

|35 կՎ-ից բարձր              |-            |-           |120/19   |-      |

._________________________________________________________________________.

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում