Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(6-րդ մաս)

 

4) Պողպատալյումինե հաղորդալարերի և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարերի պողպատե միջուկների վերամագնիսացման վրա էլեկտրաէներգիայի կորուստներն իջեցնելու համար պետք է օգտագործել զույգ թվով ոլորվածք ունեցող ալյումինե հաղորդալարեր:

5) Որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպաններ պետք է օգտագործել պողպատե ճոպաններ` պատրաստված ցինկապատ լարերից, աշխատանքի առանձնահատուկ կոշտ (ՀԿ), ագրեսիվ պայմանների համար, և ըստ հյուսման եղանակի` ոլորքը չքանդվող (Չ), ոչ պակաս հետևյալ հատույթներով`

35 մմ2` 35 կՎ առանց փոխհատումների ՕԳ-ի վրա,

35 մմ2` ընդհանուր օգտագործման և էլեկտրաֆիկացված երկաթուղիների հետ 35 կՎ լարման ՕԳ-ի փոխհատումների հենամեջերում` ըստ սառցակեղևի I և II շրջաններում,

50 մմ2` ըստ սառցակեղևի III-VII շրջաններում և ՕԳ-ի վրա, որը կառուցվում է երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա,

50 մմ2` 110-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի վրա,

70 մմ2` 220 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա:

 

Պողպատալյումինե հաղորդալարերը կամ պողպատե միջուկով ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարերը, որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպան, պետք է կիրառել`

ա) ճարտարագիտական կառույցներով անցնող առանձնահատուկ պատասխանատվության անցումներում (էլեկտրաֆիկացված երկաթուղիներ, հանրապետական կարգի ավտոմոբիլային ճանապարհներ, նավարկելի ջրային արգելքներ և այլն,

բ) ՕԳ-ի այն տեղամասերում, որոնք անցնում են մթնոլորտի բարձր աղտոտվածության շրջաններով (արդյունաբերական գոտիներ` տարուքների բարձր քիմիական ակտիվությամբ, ինտենսիվ հողագործության գոտիներ` աղակալված հողերով և ջրամբարներով և այլն), ինչպես նաև բնակեցված և դժվարամատչելի տեղանքով անցնող,

գ) հողին միաֆազ կարճ միակցման մեծ հոսանքով ՕԳ-ի վրա` ըստ ջերմային կայունության դիմակայունության պայմանի և ՕԳ-ի ազդեցությունը կապի գծերի վրա նվազեցման համար:

Ընդ որում, երկշղթա և բազմաշղթա հենարանների վրա կառուցվող ՕԳ-ի համար, անկախ լարումից, մետաղաճոպանի ալյումինային (կամ ալյումինային համաձուլվածքի) և պողպատային մասերի գումարային հատույթը պետք է լինի 120 մմ2-ից ոչ պակաս:

Ամպրոպապաշտպան մետաղաճոպանները որպես բարձր հաճախականային բազմաուղի կապի համակարգեր օգտագործելիս` անհրաժեշտության դեպքում կիրառվում են միակի կամ երկատված, իրարից մեկուսացված մետաղաճոպաններ կամ ներդրված կապի օպտիկական մալուխով մետաղաճոպաններ (տե՛ս սույն ՏԿ-ի 45-րդ գլուխը): Երկատված մետաղաճոպանի բաղադրիչների միջև, հենամեջերում և խարսխային հենարանների օղակներում պետք է տեղակայված լինեն հեռագործ մեկուսիչ պահանգներ:

Հենամիջում` պահանգների միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 40 մ-ը:

6) Պողպատալյումինե հաղորդալարերի համար ալյումինե հաղորդալարերի «Ա» և պողպատե հաղորդալարերի «Պ» լայնական հատույթի մակերեսով պետք է կիրառել հետևյալ տիրույթները`

ա) սառցակեղևի պատի 25 մմ և պակաս հաստությամբ շրջաններ.

Ա-ն` մինչև 185 մմ2, Ա/Պ հարաբերության 6,0-ից մինչև 6,25-ի դեպքում,

Ա-ն` մինչև 240 մմ2, Ա/Պ հարաբերության 7,71-ից մեծի դեպքում,

բ) սառցակեղևի պատի 25 մմ-ից ավելի հաստությամբ շրջաններ.

Ա-ն` մինչև 95 մմ2, Ա/Պ հարաբերության 6,0-ի դեպքում,

Ա-ն` 120-ից մինչև 400 մմ2, Ա/Պ հարաբերության 4,29-ից մինչև 4,39-ի դեպքում,

Ա-ն` մինչև 450 մմ2 և ավելի, Ա/Պ հարաբերության 7,71-ից մինչև 8,04-ի դեպքում,

գ) մեծ անցումների դեպքում` 700 մ-ից ավելի հենամեջերով, Ա/Պ հարաբերության 1.46-ից ավելի:

Այլ նյութերից հաղորդալարերի մակնիշի ընտրությունը պետք է հիմնավորել հաշվարկներով:

ՕԳ-ն կառուցելով այն շրջաններում, որտեղ շահագործման փորձից հաստատվել է հաղորդալարերի քայքայում (աղակալված լճեր, արդյունաբերական շրջաններ, աղակալված ավազուտներով շրջաններ և դրանց հարակից շրջաններ` օդի II և III տիպի մթնոլորտով), ինչպես նաև այն տեղերում, որտեղ հետախուզման տվյալների հիման վրա հնարավոր են այդպիսի կոռոզիաներ, պետք է օգտագործել հաղորդալարեր, որոնք, ազգային ստանդարտներին և տեխնիկական պայմաններին համապատասխան, նախատեսված են նշված պայմանների համար: Հարթավայրային տեղանքում շահագործման տվյալների բացակայության դեպքում մերձափնյա գոտու լայնությունը, որին վերաբերում է նշված պահանջը, պետք է ընտրել 5 կմ-ին հավասար, իսկ գոտիները` քիմիական ձեռնարկություններից` 1,5 կմ:

7) ՕԳ-ի կառուցվածքը, ֆազի հաղորդալարերի բաղադրիչների քանակը, հատույթի մակերևույթը և դրանց դասավորությունն ընտրելիս անհրաժեշտ է սահմանափակել էլեկտրական դաշտի լարվածությունը հաղորդալարերի մակերևույթի վրա` մինչև ըստ պսակավորման և ռադիոխանգարումների թույլատրելի մակարդակները:

Ըստ պսակավորման և ռադիոխանգարումների պայմանների` ծովի մակարդակից մինչև 1000 մ նիշերի դեպքում ՕԳ-ի վրա պետք է օգտագործել հաղորդալարեր` 6.6 աղյուսակում տրվածից ոչ պակաս տրամագծով: Աղյուսակում տրված` 220 կՎ լարման ՕԳ-ի համար հաղորդալարերի 21,6 մմ տրամագիծը վերաբերում է ֆազերի հորիզոնական դասավորությանը, իսկ մնացած դեպքերում թույլատրվում է ստուգել այն` ըստ ռադիոխանգարումների: 330 կՎ լարման ՕԳ-ի համար հաղորդալարի նվազագույն 15,2 մմ տրամագիծը (երեք հաղորդալար ֆազում) վերաբերում է միաշղթա հենարաններին:

8) Ըստ մեխանիկական հաշվարկի` ընտրված ամպրոպապաշտպան մետաղաճոպանի հատույթը պետք է ստուգված լինի ըստ ջերմային կայունության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին և սույն ՏԿ-ի 45-րդ գլխի 16-րդ, 18-րդ և 19-րդ կետերի պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ N 6.6

 

ՕԳ հաղորդալարերի նվազագույն տրամագիծն ըստ պսակավորման և

ռադիոխանգարումների պայմանների, մմ

 

._____________________________________________________________.

|ՕԳ-ի լարումը, կՎ|          Հաղորդալարերով ֆազը               |

|                |____________________________________________|

|                | միակի             | երկու և  ավելի         |

|________________|___________________|________________________|

|110             |11,4 (ԱՊ 70/11)    |       -                |

|________________|___________________|________________________|

|150             |15,2 (ԱՊ 120/19)   |       -                |

|________________|___________________|________________________|

|220             |21,6 (ԱՊ 240/32) * |       -                |

|                |24,0 (ԱՊ 300/39)   |                        |

|________________|___________________|________________________|

|330             |33,2 (ԱՍ 600/72)   |2x21,6 (2xԱՍ 240/32)    |

|                |                   |3x15,2 (3xԱՍ 120/19) ** |

|                |                   |3x17,1 (3xԱՍ 150/24)    |

|________________|___________________|________________________|

|400             |33,2 (ԱՍՕ-600)     |2x24,0 (2xԱՍՕ-300)      |

|________________|___________________|________________________|

|500             |      -            |2x36,2 (2xԱՍ 700/86)    |

|                |                   |3x24,0 (3xԱՍ 300/39)    |

|                |                   |4x18,8 (4xԱՍ 185/29)    |

._____________________________________________________________.

 

9) Հաղորդալարերը և մետաղաճոպանները պետք է հաշվարկվեն ՕԳ-ի բնականոն, վթարային և հավաքակցման ռեժիմների հաշվարկային բեռնվածքների համար` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-ից մինչև 36-րդ կետերում նշված պայմանների զուգորդման համար:

Ընդ որում, լարումները հաղորդալարերում (մետաղաճոպաններում) չպետք է գերազանցեն 6.7 աղյուսակում ներկայացված թույլատրելի արժեքները:

6.7 աղյուսակում նշված լարումները պետք է վերագրել հենամեջի երկարության վրա հաղորդալարերի այն կետին, որտեղ լարումն ամենամեծն է: Թույլատրվում է նշված լարումներն ընդունել հաղորդալարերի ամենաստորին կետի համար` կախման կետերում լարումը 5 տոկոսից ոչ ավելի գերազանցելու պայմանի դեպքում:

 

Աղյուսակ 6.7.

 

1 կՎ-ից բարձր լարմամբ ՕԳ-ի հաղորդալարերում և մետաղաճոպաններում

թույլատրելի մեխանիկական լարումները

 

._________________________________________________________________________.

|Հաղորդալարը, մետաղաճոպանը            |Թույլատրելի      |Թույլատրելի      |

|                                     |լարումը, ձգման   |լարումը, Ն/մմ2   |

|                                     |ժամանակ ամրության|                 |

|                                     |սահմանի տոկոսը   |                 |

|                                     |_________________|_________________|

|                                     |ամենամեծ |տարեկան|ամենամեծ |տարեկան|

|                                     |բեռնվածքի|միջին  |բեռնվածքի|միջին  |

|                                     |և        |ջերմաս-|և        |ջերմաս-|

|                                     |ամենացածր|տիճանի |ամենացածր|տիճանի |

|                                     |ջերմաս-  |դեպքում|ջերմաս-  |դեպքում|

|                                     |տիճանի   |       |տիճանի   |       |

|                                     |դեպքում  |       |դեպքում  |       |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|            1                        |   2     |   3   |   4     |   5   |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|Ալյումինե, լայնական                  |         |       |         |       |

|հատույթի մակերևույթով,  մմ2.         |         |       |         |       |

|70 -ից մինչև  95                     |35       |30     |56       |48     |

|120 -ից մինչև  240                   |40       |30     |64       |41     |

|300 -ից մինչև  750                   |45       |30     |72       |51     |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|Չջերմամշակված ալյումինե              |         |       |         |       |

|համաձուլվածքից, լայնական             |         |       |         |       |

|հատույթի մակերևույթով,  մմ2.         |         |       |         |       |

|50-ից մինչև  95                      |40       |30     |83       |62     |

|120-ից մինչև  185                    |45       |30     |94       |62     |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|Ջերմամշակված ալյումինե               |         |       |         |       |

|համաձուլվածքից, լայնական             |         |       |         |       |

|հատույթի մակերևույթով,  մմ2.         |         |       |         |       |

|50 -ից մինչև  95                     |40       |30     |114      |85     |

|120 -ից մինչև  185                   |45       |30     |128      |85     |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|Պողպատալյումինե                      |         |       |         |       |

|հաղորդալարի ալյումինային             |         |       |         |       |

|մասի լայնական հատույթի               |         |       |         |       |

|մակերևույթով,  մմ2.                  |         |       |         |       |

|400 և  500,                          |         |       |         |       |

|երբ Ա/Պ 20,27 և  18,87               |45       |30     |104      |69     |

|400, 500 և  1000,                    |         |       |         |       |

|երբ Ա/Պ 17,91, 18,08 և  17,85        |45       |30     |96       |64     |

|330, երբ Ա/Պ 11,51                   |45       |30     |117      |78     |

|150-800, երբ Ա/Պ 7,8-ից մինչև  8,04  |45       |30     |126      |84     |

|35-95,                               |         |       |         |       |

|երբ Ա/Պ 5.99-ից մինչև  6,02          |40       |30     |120      |90     |

|185 և  ավելի,                        |         |       |         |       |

|երբ Ա/Պ 6.14-ից մինչև  6,28          |45       |30     |135      |90     |

|120 և  ավելի,                        |         |       |         |       |

|երբ Ա/Պ 4.29-ից մինչև  4,38          |45       |30     |153      |102    |

|500, երբ Ա/Պ 2,43                    |45       |30     |205      |137    |

|185, 300 և  500, երբ Ա/Պ 1,46        |45       |30     |254      |169    |

|70, երբ Ա/Պ 0,95                     |45       |30     |272      |204    |

|90, երբ Ա/Պ 0,65                     |40       |30     |308      |231    |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|Ջերմամշակված ալյումինե               |         |       |         |       |

|համաձուլվածքից, պողպատե միջուկով,    |         |       |         |       |

|ալյումինի համաձուլվածքի լայնական     |         |       |         |       |

|հատույթի մակերևույթով,  մմ2.         |         |       |         |       |

|500, երբ Ա/Պ 1,46                    |45       |30     |292      |195    |

|70, երբ Ա/Պ 1,71                     |45       |30     |279      |186    |

|_____________________________________|_________|_______|_________|_______|

|Պողպատե հաղորդալար                   |50       |35     |310      |216    |

|_____________________________________|_________|_______|_________________|

|Պողպատե մետաղաճոպան                  |50       |35     |ըստ ազգային      |

|                                     |         |       |ստանդարտների     |

|_____________________________________|_________|_______|_________________|

|Պաշտպանված հաղորդալար                |40       |30     |114      |85     |

._________________________________________________________________________.

 

10) Հաղորդալարերի (մետաղաճոպանների) հավաքակցման ռեժիմի լարումների և կախվածքի սլաքների հաշվարկը պետք է կատարվի մնացորդային դեֆորմացիայի (արտաձգման) հաշվառմամբ:

Հաղորդալարերի (մետաղաճոպանների) մեխանիկական հաշվարկներում պետք է ընդունել 6.8 աղյուսակում ներկայացված ֆիզիկամեխանիկական բնութագրերը:

 

Աղյուսակ 6.8.

 

Հաղորդալարերի և մետաղաճոպանների ֆիզիկամեխանիկական բնութագրերը

 

._________________________________________________________________________.

|Հաղորդալարը, մետաղաճոպանը  |Առաձգականության|Գծային         |Ամրության    |

|                           |մոդուլը,       |երկարացման     |սահմանը ձգման|

|                           |104 Ն/մմ2      |ջերմաստիճանային|ժամանակ (op  |

|                           |               |գործակիցը,     |Ն/մմ2,       |

|                           |               |10(-6) աստ-1   |հաղորդալարինը|

|                           |               |               |և  մետաղա-   |

|                           |               |               |ճոպանինը`    |

|                           |               |               |ամբողջությամբ|

|___________________________|_______________|_______________|_____________|

|              1            |       2       |       3       |      4      |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Ալյումինե հաղորդալար       |6,30           |23,0           |16           |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Պողպատալյումինե հաղորդալար`|               |               |             |

|լայնական հատույթների       |               |               |             |

|մակերևույթների  Ա/Պ        |               |               |             |

|հարաբերությամբ`            |               |               |             |

|___________________________|_______________|_______________|_____________|

|20,27                      |7,04           |21,5           |210          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|16,87-ից մինչև  17,82      |7,04           |21,2           |220          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|11,51                      |7,45           |21,0           |240          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|8,04 -ից մինչև  7,67       |7,70           |19,8           |270          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|6,28-ից մինչև  5.99        |8,25           |19,2           |290          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|4,36-ից մինչև  4,28        |8,90           |18,3           |340          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|2,43                       |10,3           |16,8           |460          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|1,46                       |11,4           |15,5           |565          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|0,95                       |13,4           |14,5           |690          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|0,65                       |13,4           |14,5           |780          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Ալյումինային չջերմամշակված |               |               |             |

|համաձուլվածքից հաղորդալար  |6,3            |23,0           |208          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Ալյումինային ջերմամշակված  |               |               |             |

|համաձուլվածքից հաղորդալար  |6,3            |23,0           |285          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Ջերմամշակված ալյումինային  |               |               |             |

|համաձուլվածքից հաղորդալար` |               |               |             |

|լայնական հատույթների       |               |               |             |

|մակերևույթների  Ա/Պ        |               |               |             |

|հարաբերությամբ`            |               |               |             |

|___________________________|_______________|_______________|_____________|

|1,71                       |11,65          |15,83          |620          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|1,46                       |12,0           |15,5           |650          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Պողպատե ճոպաններ           |18,5           |12,0           |1200         |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Պողպատե հաղորդալարեր       |20,0           |12,0           |620          |

|___________________________|_______________|_______________|_____________|

|Պաշտպանված հաղորդալարեր    |6,25           |23,0           |294          |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 6.9.

 

Թրթռումից պաշտպանություն պահանջող հենամեջերի երկարությունները

միակի հաղորդալարերի և մետաղաճոպանների համար

 

._________________________________________________________________________.

|Հաղորդալարը, մետաղաճոպանը          |Հատույթի        |Հենամեջեր` ավելի մեծ|

|                                   |ալյումինային    |երկարությամբ, մ,    |

|                                   |մասի մակերեսը,  |ըստ տեղանքի տեսակի  |

|                                   |     մմ2        |____________________|

|                                   |                |    Ա    |     Բ    |

|___________________________________|________________|_________|__________|

|Պողպատալյումինե, ջերմամշակված      | 35-95          |80       |95        |

|ալյումինային համաձուլվածքից`       |120-240         |100      |120       |

|պողպատե միջուկով և  առանց դրա      |300 և  ավելի    |120      |145       |

|___________________________________|________________|_________|__________|

|Ալյումինե և  չջերմամշակված         |50-95           |60       |95        |

|ալյումինային համաձուլվածքից        |120-240         |100      |120       |

|                                   |300 և  ավելի    |120      |145       |

|___________________________________|________________|_________|__________|

|Պողպատե                            |25 և  ավելի     |120      |145       |

._________________________________________________________________________.

 

11) Թրթռումից պետք է պաշտպանել`

ա) միակի հաղորդալարերը և մետաղաճոպանները` 6.9 աղյուսակում ներկայացված արժեքները գերազանցող հենամեջերի երկարությունների դեպքում և 6.10 աղյուսակում տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում ներկայացված մեխանիկական լարումները գերազանցելու դեպքում,

բ) երկու բաղադրիչներից տրոհված հաղորդալարերը և մետաղաճոպանները`

150 մ-ը գերազանցող հենամեջերի դեպքում և մեխանիկական լարումների 6.11 աղյուսակում ներկայացված արժեքները գերազանցելու դեպքում,

գ) երեք և ավելի բաղադրիչներից տրոհված ֆազի հաղորդալարերը` 700 մ-ը գերազանցող հենամեջերի դեպքում,

ՕԳՊ-ի հաղորդալարերը` ուղեգիծը Ա տիպի տեղանքով անցնելիս, եթե լարումը հաղորդալարում տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում գերազանցում է 40 Ն/ մմ2:

6.9-ից մինչև 6.11 աղյուսակներում տեղանքի տեսակն ընդունվում է սույն ՏԿ-ի 2-րդ գլխի 31-րդ կետի համաձայն:

Հենամեջերի 6.9 աղյուսակում նշվածներից փոքր երկարությունների և «Գ» տիպի տեղանքի դեպքում թրթռումից պաշտպանություն չի պահանջվում:

Թրթռումից կարելի է պաշտպանել`

ա) ալյումինե և չջերմամշակված ալյումինային համաձուլվածքից` մինչև 95 մմ2 հատույթի մակերևույթով հաղորդալարերը,

բ) ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից և ալյումինային մասի մինչև 70 մմ2 հատույթի մակերևույթով պողպատալյումինե հաղորդալարերը,

գ) օղակային տեսակի թրթռումի մարիչներով (մեղմիչ օղակներ) կամ ամրանավորված սպիրալաձև ձողիկով, պահպանամետաղով, սպիրալային կապերով` մինչև 35 մմ2 կտրվածքով պողպատե մետաղաճոպանները,

դ) մեծ հատույթով հաղորդալարերը (մետաղաճոպանները)` թրթռումների Ստոկբրիջի տեսակի մարիչներով,

ՕԳՊ-ի հաղորդալարերը մեկուսիչներին դրանց միացման տեղերում պոլիմերային ծածկույթով սպիրալային տիպի թրթռումների մարիչների միջոցով:

Թրթռումների մարիչները պետք է տեղակայել հենամեջի երկու կողմերից:

Հատուկ պայմաններում (լեռնագրորեն չպաշտպանված ելքեր լեռնային կիրճերից, «Գ» տիպի տեղանքի առանձին հենամեջեր և այլն), թրթռումից պաշտպանությունը պետք է իրականացվի ըստ հատուկ նախագծի:

Մեծ անցումների պաշտպանությունը թրթռումից իրականացվում է սույն ՏԿ-ի 44-րդ գլխի 14-րդ կետի համաձայն:

 

Աղյուսակ 6.10.

 

Թրթռումից պաշտպանություն պահանջող միակի հաղորդալարերի և

մետաղաճոպանների մեխանիկական լարումները (Ն/մմ2) տարեկան միջին tմիջ

ջերմաստիճանի դեպքում

 

.___________________________________________________________________.

|         Հաղորդալարը, մետաղաճոպանը         |    Տեղանքի տեսակը     |

|                                           |_______________________|

|                                           |      Ա    |     Բ     |

|___________________________________________|___________|___________|

|Պողպատալյումինե ԱՊ մակնիշների, երբ Ա/Պ-ն`  |           |           |

|0,65 -ից մինչև  0,95                       |70-ից ավելի|85-ից ավելի|

|1,46                                       |    60     |    70     |

|4,29 -ից մինչև  4,39                       |    45     |    55     |

|6,0 -ից մինչև  8,05                        |    40     |    45     |

|11,5 և  ավելի                              |    35     |    40     |

|___________________________________________|___________|___________|

|Ալյումինե և  չջերմամշակված ալյումինային    |           |           |

|համաձուլվածքից` բոլոր մակնիշների           |    35     |    40     |

|___________________________________________|___________|___________|

|Ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից`  |           |           |

|պողպատե միջուկով և  առանց միջուկի, բոլոր   |    40     |   170     |

|մակնիշների                                 |           |           |

|պողպատե                                    |    45     |   195     |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակ 6.11.

 

Թրթռումից պաշտպանություն պահանջող երկու բաղադրիչների տրոհված

հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական լարումները (Ն/մմ2),

տարեկան միջին tմիջ ջերմաստիճանի դեպքում

 

._____________________________________________________________________.

|         Հաղորդալարը, մետաղաճոպանը         |    Տեղանքի տեսակը       |

|                                           |_________________________|

|                                           |     Ա      |     Բ      |

|___________________________________________|____________|____________|

|                    1                      |     2      |     3      |

|___________________________________________|____________|____________|

|Պողպատալյումինե ԱՊ մակնիշի, երբ Ա/Պ-ն`     |            |            |

|0,65-ից մինչև  0,95                        |75-ից ավելի |85-ից ավելի |

|1,46                                       |65-ից ավելի |70-ից ավելի |

|4,29 -ից մինչև  4,39                       |50-ից ավելի |55-ից ավելի |

|6,0 -ից մինչև  8,05                        |45-ից ավելի |50-ից ավելի |

|11,5 և  ավելի                              |40-ից ավելի |45-ից ավելի |

|___________________________________________|____________|____________|

|Ալյումինե և  բոլոր մակնիշների չջերմամշակված|            |            |

|ալյումինային համաձուլվածքից                |40-ից ավելի |45-ից ավելի |

|___________________________________________|____________|____________|

|Ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից`  |            |            |

|պողպատե միջուկով և  առանց միջուկի, բոլոր   |            |            |

|մակնիշների                                 |45-ից ավելի |50-ից ավելի |

|___________________________________________|____________|____________|

|Պողպատե բոլոր մակնիշների                   |195-ից ավելի|215-ից ավելի|

._____________________________________________________________________.

(39-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

i

40. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂԱՃՈՊԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) ՕԳ-ի վրա կարող է կիրառվել հաղորդալարերի ցանկացած դասավորություն հենարանի վրա` հորիզոնական, ուղղաձիգ, խառը: 35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա հաղորդալարերի մի քանի հարկաշարքով դասավորության դեպքում գերադասելի է հարևան հարկաշարքերի հաղորդալարերի` ըստ հորիզոնականի շեղումով սխեման, ըստ սառցակեղևի IV և բարձր շրջաններում պետք է կիրառել հաղորդալարերի հորիզոնական դասավորություն:

2) Հեռավորությունները հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև պետք է ընտրվեն`

ա) ըստ հենամեջերում հաղորդալարերի (մետաղաճոպանների) աշխատանքի պայմանների` համաձայն սույն գլխի 3-9-րդ կետերի,

բ) ըստ թույլատրելի մեկուսացման հեռավորությունների` հաղորդալարերի միջև համաձայն սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 11-րդ կետի, հաղորդալարերի և հենարանի տարրերի միջև` ըստ սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 10-րդ կետի,

գ) ըստ ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմանների` համաձայն սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 5-րդ և 6-րդ կետերի,

դ) ըստ պսակավորման պայմանների և ռադիոխանգարումների ու ձայնային աղմուկների թույլատրելի մակարդակների սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 7-րդ կետի և ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի III բաժնի, ազգային ստանդարտների, շինարարական նորմերի պահանջների:

Հեռավորությունները հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև ընտրվում են ըստ եզրաչափային հենամեջին համապատասխանող կախվածքի սլաքների, ընդ որում, մետաղաճոպանների կախվածքի սլաքը պետք է լինի ոչ ավելի, քան` հաղորդալարի կախվածքի սլաքը:

Առանձին հենամեջերում (ընդհանուր քանակի 10 տոկոսից ոչ ավելի), որոնք ստացվել են հենարանները դասավորելիս և գերազանցում են եզրաչափային հենամեջերը` 25 տոկոսից ոչ ավելի, եզրաչափային հենամեջի համար հաշվված հաղորդալարերի հեռավորությունների մեծացում չի պահանջվում:

Եզրաչափային հենամեջերն ավելի քան 25 տոկոսով գերազանցող հենամեջերի համար պետք է կատարել հաղորդալարերի և հաղորդալարերի ու մետաղաճոպանների միջև հեռավորությունների ստուգում` սույն գլխի 3-ից մինչև 5-րդ, 7-ից մինչև 10-րդ և 42-րդ գլխի 5-րդ և 6-րդ կետերի ցուցումների համաձայն, ընդ որում, թույլատրվում է հաշվի չառնել հավելվածի աղյուսակների պահանջները:

ՕԳ-ի տարբեր ֆազերում կախվածքի սլաքների, հաղորդալարերի կառուցվածքի և մեկուսիչների շարանի զանազանության դեպքում պետք է լրացուցիչ ստուգվեն հեռավորությունները հաղորդալարերի (մետաղաճոպանների) միջև հենամիջում: Ստուգումը կատարվում է ամենաանբարենպաստ ստատիկական շեղումների, քամու նորմատիվային ճնշման դեպքում` ուղղված տվյալ ՕԳ-ի առանցքին ուղղահայաց: Ընդ որում, հեռավորությունները հաղորդալարերի, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև, ամենամեծ աշխատանքային լարման պայմանների համար, պետք է լինեն սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 10-րդ և 11-րդ կետերում նշվածներից ոչ պակաս:

3) Մեկուսիչների պահող շարաններով ՕԳ-ում հաղորդալարերի հորիզոնական դասավորության դեպքում հենամիջում հաղորդալարերի միջև նվազագույն հեռավորությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

/----

                    dհոր = dէլ+K1 \/ f+/\-b,              (15),

որտեղ`

dհոր- ը չշեղված հաղորդալարերի միջև հորիզոնական հեռավորությունն է

(տրոհված հաղորդալարերի համար` տարբեր ֆազերի մերձավոր

հաղորդալարերի միջև), մ,

dէլ- ը հեռավորությունն է` սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 11-րդ կետի համաձայն,

ներքին գերլարումների պայմանների համար, մ,

K1- ը գործակից է, որի արժեքն ընդունվում է` ըստ 6.12 աղյուսակի,

f- ն կախվածքի ամենամեծ սլաքն է ամենաբարձր ջերմաստիճանի կամ առանց

քամու սառցակեղևի դեպքում, որը համապատասխանում է իրական

հենամեջին, մ,

/\- ն մեկուսիչների պահող շարանի երկարությունն է, մ`

ա) խարսխային հենարաններով սահմանափակված հենամեջի համար /\=0,

բ) համակցված մեկուսիչների շարանով հենամեջերի համար /\-ն

ընդունվում է ուղղաձիգ հարթության վրա դրա պրոյեկցիային հավասար,

գ) տարբեր կառուցվածքներով մեկուսիչների շարաններով հենամեջերի

համար ընդունվում է միջանկյալ հենարաններում մեկուսիչների

շարանների երկարության կիսագումարը,

b-ն ուղղում է` հաղորդալարերի միջև հեռավորության համար, մ,

ընդունվում է 0,25` 35 կՎ լարման ՕԳ-ի համար, և 0,5` 110 կՎ և

ավելի բարձր լարման ՕԳ-ի համար, խարսխային հենարաններով

սահմանափակված հենամեջերում: Մնացած դեպքերում b=0:

 

Աղյուսակ 6.12.

 

K1 գործակցի արժեքները

 

  Pք.հղ/P1  0.5     1      2      3     5      7      10 և  ավելի

     K1    0,65   0,70   0,73   0,75   0,77  0,775    0,78

 

Pք.հղ- ը հաղորդալարի վրա քամու հաշվարկային բեռնվածքն է` համաձայն սույն

ՏԿ-ի 38-րդ գլխի 17-րդ կետի, Ն,

P1- ը հաշվարկային բեռնվածքն է հաղորդալարի կշռից` Ն:

 

6.12 աղյուսակում նշված Pք.հղP1-ի միջանկյալ արժեքների դեպքում K1-ը որոշվում է գծային միջարկմամբ:

4) Մեկուսիչների պահող շարաններով ՕԳ-ի վրա հաղորդալարերի ուղղաձիգ դասավորության դեպքում նվազագույն հեռավորությունը չշեղված հաղորդալարերի միջև` հենամեջի մեջտեղում, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

/-----

dէլ+Kշ\/ f+/\-b

              dուղ = ----------------,                    (16)

                         cos0

 

որտեղ`

dուղ -ը  չշեղված հաղորդալարերի միջև հեռավորությունն է (տրոհված

հաղորդալարերի համար` տարանուն ֆազերի մերձավոր հաղորդալարերի

միջև)` ըստ ուղղաձիգի, մ, dէլ,f,/\,b -ն սույն գլխի 3-րդ կետին համապատասխան,

Kշ -ը գործակից է, որի արժեքն ընդունվում է` ըստ 6.13 աղյուսակի,

0 -ն հաղորդալարերի (մետաղաճոպանների) ամրակապման կետերը միացնող

ուղիղի շեղման անկյունն է հորիզոնականի նկատմամբ, մինչև 10օ

շեղման անկյունների դեպքում թույլատրվում է ընդունել cos0=1:

 

Աղյուսակ 6.13.

 

K2 գործակցի արժեքները

 

.______________________________________________________________________.

|Կախվածքի սլաքի  |   Kշ գործակցի արժեքը Pս.հղ/P1 հարաբերության դեպքում |

|արժեքը, մ       |_____________________________________________________|

|                |0,5 |  1  |  2  |  3  |  4 |   5  |  7  |10 և  ավելի |

|________________|____|_____|_____|_____|____|______|_____|____________|

|12-ից պակաս     |0,4 |0,7  |0,9  | 1,1 |1,2 |1,25  |1,3  |1,4         |

|12-ից մինչև  20 |0,5 |0,85 |1,15 | 1,4 |1,5 |1,6   |1,75 |1,9         |

|20-ից բարձր     |0,55|0,95 |1,4  | 1,75|2,0 |2,1   |2,3  |2,4         |

.______________________________________________________________________.

 

Աղյուսակ 6.14.

 

Հարաբերակցությունները հաղորդալարերի հորիզոնական և ուղղաձիգ

շեղումների միջև` dհոր < dուղ դեպքում

 

.______________________________________________________________________.

|Հորիզոնական շեղումը       0      0,25 dուղ  0,5 dուղ   0,75 dուղ  dուղ|

|                                                                      |

|Ուղղաձիգ հեռավորությունը  d հոր  0,95 dհոր  0,8 5 dհոր  0,65 dհոր  0  |

.______________________________________________________________________.

 

Աղյուսակ 6.15

 

Հարաբերակցությունները հաղորդալարերի հորիզոնական և ուղղաձիգ

շեղումների միջև` dհոր < dուղ դեպքում

 

._______________________________________________________________________.

|Հորիզոնական շեղումը       0       0,25 dուղ  0,5 dուղ   0,75 dուղ  dուղ|

|                                                                       |

|Ուղղաձիգ հեռավորությունը  dհոր    0,95 dհոր  0,85 dհոր  0,65 dհոր  0   |

._______________________________________________________________________.

 

Շեղումների և հեռավորությունների միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկմամբ:

Ըստ սույն գլխի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով որոշված հեռավորությունները թույլատրվում է կլորացնել մինչև 0.1 մ` մինչև 4 մ կախվածքի սլաքի համար, մինչև 0.25 մ` 4-ից մինչև 12 մ կախվածքի սլաքի համար, և մինչև 0.5 մ` 12 մ-ից ավելի կախվածքի սլաքի դեպքում:

6) Հաղորդալարերի միջև սույն գլխի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ընտրված հեռավորությունները պետք է ստուգվեն նաև «պարի» պայմանի համար (տե՛ս սույն ՏԿ-ի հավելվածի աղյուսակները): Երկու հեռավորություններից պետք է ընդունել ամենամեծը:

7) 35 կՎ-ից բարձր լարման կախովի մեկուսիչներով ՕԳ-ի վրա, հաղորդալարերի ոչ զուգահեռ դասավորության դեպքում դրանց միջև նվազագույն հեռավորությունը պետք է որոշել`

ա) հենամեջի մեջտեղում` սույն գլխի 3-6-րդ կետերին համապատասխան,

բ) հենարանի վրա`

հորիզոնական dհոր հեռավորությունները` սույն գլխի 3-րդ կետի համաձայն` հաղորդալարի կախվածքի f/16 սլաքի դեպքում, պահող /\/16 մեկուսիչների շարանի երկարության և K1=1 դեպքում,

ուղղաձիգ dուղ հեռավորությունները` համաձայն սույն գլխի 4-րդ կետի, f=0 կախվածքի սլաքի և K2=1 դեպքում:

Մետաղե և երկաթբետոնե հենարաններով ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունները պետք է նաև բավարարեն`

միաշղթա հենարանների վրա` սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 10-րդ և 11-րդ կետերի պահանջները,

երկշղթա հենարանների վրա` սույն գլխի 10-րդ կետի պահանջները,

փայտե հենարաններով ՕԳ-ի վրա` սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 8-րդ կետի պահանջները,

գ) հենարանից հենամեջի երկարության 0,25 մասին հավասար հեռավորության վրա հորիզոնական dհոր հեռավորությունները որոշվում են հենարանի վրա և հենամեջի մեջտեղում հեռավորությունների միջարկմամբ, իսկ ուղղաձիգ dուղ հեռավորություններն ընդունվում են հենամեջի մեջտեղում եղածին համարժեք:

Հենամիջում հաղորդալարերի փոխադարձ դասավորությունը փոխվելիս հաղորդալարերի միջև ամենափոքր հեռավորությունը որոշվում է dհոր կամ dուղ-ի ամենափոքր հեռավորությունների գծային միջարկմամբ` հաշվարկված փոխհատում ունեցող հենարանի հենամեջի առաջին կամ երկրորդ քառորդը սահմանափակող կետերում:

8) Սույն գլխի 5-րդից մինչև 7-րդ կետերի համաձայն հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորությունները որոշվում են երկու անգամ` ըստ հաղորդալարի և մետաղաճոպանի հարաչափերի, և երկու հեռավորություններից ընտրվում է ամենամեծը: Ընդ որում, թույլատրվում է հեռավորությունները որոշել` ըստ ՕԳ-ի ֆազային լարման:

Հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորությունների ընտրությունն ըստ «պարի» կատարվում է` ըստ հաղորդալարի կախվածքի սլաքների տարեկան միջին ջերմաստիճանի համար` ըստ հավելվածի:

ՕԳ-ի վրա երկու և ավելի մետաղաճոպանների առկայության դեպքում դրանց միջև հեռավորության ընտրությունը կատարվում է` ըստ մետաղաճոպանների հարաչափերի:

9) Ցցաձողային և ձողավոր մեկուսիչներով 35 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի վրա հաղորդալարերի ցանկացած դասավորության դեպքում դրանց հեռավորությունը, ըստ հենամիջում դրանց մոտեցման պայմանների, պետք է լինի հետևյալ բանաձևով որոշվող արժեքներից ոչ պակաս (մ)`

 

                      d = dէլ + 0,6f,                     (17)

 

որտեղ`

dէլ -ը` սույն գլխի 3-րդ կետին համապատասխան,

f -ը կախվածքի սլաքն է ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` իրական

հենամիջում հաղորդալարը ձգելուց հետո, մ:

Երբ f>2 մ, թույլատրվում է d հեռավորությունը որոշել` համաձայն սույն գլխի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` b=0 դեպքում:

ՕԳՊ-ի հենարանի վրա և հենամիջում հաղորդալարերի միջև հեռավորությունը, անկախ հենարանի վրա հաղորդալարերի դասավորությունից և ըստ սառցակեղևի շրջանից, պետք է լինի 0,4 մ-ից ոչ պակաս:

10) Երկշղթա հենարանների վրա տարբեր շղթաների մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը, ըստ հենամիջում հաղորդալարերի աշխատանքի պայմանների, պետք է բավարարի սույն գլխի 3-րդ-ից մինչև 7-րդ և 11-րդ կետերի պահանջները, ընդ որում, նշված հեռավորությունները պետք է լինեն առնվազն`

ա) 2 մ` ցցաձողային մեկուսիչներով և 2,5 մ` կախովի մեկուսիչներով մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար,

բ) 2,5 մ` ցցաձողային մեկուսիչներով և 3 մ` կախովի մեկուսիչներով 35 կՎ լարման ՕԳ-ի համար,

գ) 4 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

դ) 5 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար,

ե) 6 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

զ) 7 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

է) 8 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

ը) 8,5 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

ՕԳՊ-ի երկշղթա հենարանների վրա տարբեր շղթաների մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է լինի 0.6 մ-ից ոչ պակաս` ցցաձողային մեկուսիչներով և 1,5 մ` կախովի մեկուսիչներով ՕԳՊ-ի համար:

11) 1 կՎ-ից բարձր լարման տարբեր լարումների ՕԳ-ի հաղորդալարերը կարող են կախվել ընդհանուր հենարանների վրա:

Թույլատրվում է մինչև 10 կՎ լարման ՕԳ-ի և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի կախումն ընդհանուր հենարանների վրա` հետևյալ պայմաններն ապահովելու դեպքում`

ա) մինչև 1 կՎ լարման ՕԳ-երը պետք է իրագործվեն` ըստ ամենաբարձր լարման ՕԳ-ի հաշվարկային պայմանների,

բ) մինչև 10 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից բարձր, ընդ որում, տարբեր լարման ՕԳ-ի մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը հենարանի վրա, ինչպես նաև հենամեջի մեջտեղում շրջապատող օդի 15 oC ջերմաստիճանի և առանց քամու պետք է լինի առնվազն 2 մ,

գ) ամենաբարձր լարման հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է լինի կրկնակի:

Մեկուսացված չեզոքով մինչև 35 կՎ լարման ցանցերում, որոնք ունեն ավելի բարձր լարման ՕԳ-ի հետ համատեղ կախման տեղամասեր, վերջիններիս էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ ազդեցությունը ցանցի բնականոն ռեժիմում չպետք է առաջացնի ֆազային լարման 15 տոկոսից մեծ չեզոքի շեղում:

Հողակցված չեզոքով ցանցերին, որոնք ենթարկված են ավելի բարձր լարման

ՕԳ-ի ազդեցությանը, մակածված լարման վերաբերյալ հատուկ պահանջներ չեն ներկայացվում:

ՕԳՊ-ի հաղորդալարերը կարող են կախվել 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերի հետ ընդհանուր հենարանների վրա, ինչպես նաև մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի և ՕԳՄ-ի հաղորդալարերի հետ:

Ընդհանուր հենարանի վրա և հենամիջում ՕԳՄ-ի և 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունը, ըստ ուղղաձիգի, 15 oC ջերմաստիճանի և առանց քամու դեպքում պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս:

Ընդհանուր հենարանների վրա 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի կամ ՕԳՄ-ի հաղորդալարերի կախման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

մինչև 1 կՎ լարման ՕԳ-ն կամ ՕԳՄ-ն պետք է իրագործվեն` ըստ ՕԳՊ-ի հաշվարկային պայմանների,

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերը պետք է դասավորվեն մինչև 1 կՎ լարման ՕԳ-ից կամ ՕԳՄ-ից բարձր,

ընդհանուր հենարանի վրա և հենամիջում 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի և մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի կամ ՕԳՄ-ի մերձավոր հաղորդալարերի միջև հեռավորությունն ըստ ուղղաձիգի` ջերմաստիճանի 15 oC, քամու բացակայության դեպքում պետք է լինի 0.4-ից ոչ պակաս` ՕԳՄ-ի համար, և 1.5 մ-ից ոչ պակաս` ՕԳ-ի համար,

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային և կախովի մեկուսիչների վրա պետք է կատարվի ուժեղացված:

(40-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

i

41. ՄԵԿՈՒՍԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՄՐԱՆՆԵՐԸ

 

1) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ում պետք է կիրառվեն կախովի մեկուսիչներ: Թույլատրվում է ձողավոր և հենարանաձողավոր մեկուսիչների կիրառումը:

35 կՎ լարման ՕԳ-ի վրա պետք է կիրառվեն կախովի կամ ձողավոր մեկուսիչներ: Թույլատրվում է ցցաձողային մեկուսիչների կիրառումը:

20 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի վրա պետք է կիրառվեն`

ա) միջանկյալ հենարանների վրա` ցանկացած տեսակի մեկուսիչներ,

բ) խարսխային տիպի հենարանների վրա` կախովի մեկուսիչներ. թույլատրվում է ցցաձողային մեկուսիչների կիրառումը` ըստ սառցակեղևի I շրջաններում և չբնակեցված տեղանքում:

2) Մեկուսիչների տիպի և նյութի (ապակի, ճենապակի, պոլիմերային նյութեր) ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով կլիմայական (ջերմաստիճանի և խոնավության) և աղտոտման պայմանները:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա պետք է կիրառել ապակե մեկուսիչներ, 35-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի վրա` ապակե, պոլիմերային և ճենապակե. այդ դեպքում նախապատվությունը պետք է տրվի ապակե կամ պոլիմերային մեկուսիչներին:

ՕԳ-ի վրա, որոնք անցնում են շահագործման համար առանձնահատուկ բարդ պայմաններում (լեռներ, ճահիճներ և այլն), երկշղթա և բազմաշղթա ՕԳ-ի վրա, էլեկտրաֆիկացված երկաթուղու քարշային ենթակայանները սնող ՕԳ-ի վրա և մեծ անցումների վրա, անկախ լարումից, պետք է է կիրառել ապակե կամ համապատասխան հիմնավորման դեպքում` պոլիմերային մեկուսիչներ:

3) Շարաններում մեկուսիչների թվի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի պահանջներին համապատասխան:

4) Մեկուսիչները և ամրաններն ընտրվում են բնականոն ու վթարային ռեժիմներում ՕԳ-ի բեռնվածքներին համապատասխան` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդ և 34-րդ կետերում նշված կլիմայական պայմանների դեպքում:

Մեկուսիչների պահող շարանների հորիզոնական բեռնվածքը վթարային ռեժիմներում որոշվում է սույն ՏԿ-ի 43-րդ գլխի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի համաձայն:

Մեկուսիչներում և ամրաններում հաշվարկային ճիգերը չպետք է գերազանցեն քայքայող բեռնվածքների արժեքները (մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական`մեկուսիչների համար, և մեխանիկական` ամրանների համար)` սահմանված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով, բաժանված ըստ նյութի` Yն հուսալիության գործակցի վրա:

ՕԳ-երի վրա, որոնք անցնում են տարեկան միջին մինուս 10 oC և ցածր ջերմաստիճան ունեցող շրջաններով կամ մինուս 50 oC և ցածր նվազագույն ջերմաստիճան ունեցող շրջաններով, հաշվարկային բեռնվածքները մեկուսիչներում և ամրանի մեջ բազմապատկվում են աշխատանքի պայմանների գործակցով, մնացած ՕԳ-ի համար`:

5) Հուսալիության գործակիցները, ըստ նյութի, մեկուսիչների և ամրանի, պետք է լինեն առնվազն`

ա) բնական ռեժիմում`

    ամենամեծ բեռնվածքների դեպքում                         2,5

 

միջին շահագործման բեռնվածքների դեպքում մեկուսիչների

    համար պահող շարանների համար                           5,0

 

    ձգիչ շարանների համար                                  6,0

 

բ) վթարային ռեժիմում`

500 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի համար 2,0

400 կՎ լարման ՕԳ-ի համար 2,0

330 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար 1,8

 

գ) բնականոն և վթարային ռեժիմներում`

    կեռերի և  ցցաձողերի համար                             1,1

 

6) Որպես մեկուսիչների երկշղթա ու բազմաշղթա պահող և ձգիչ մեկուսիչների շղթաների միջև մեխանիկական կապով (տե՛ս սույն գլխի 15-րդ կետը) շարանների աշխատանքի հաշվարկային վթարային ռեժիմ պետք է ընդունել մեկ շղթայի խզումը: Ընդ որում, հաշվարկային բեռնվածքները հաղորդալարերից և մետաղաճոպաններից ընդունվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդ կետում նշված կլիմայական պայմանների համար` այն ռեժիմներում, որոնք տալիս են բեռնվածքների ամենամեծ արժեքներ, իսկ հաշվարկային ճիգերն աշխատանքի մեջ մնացող մեկուսիչների շղթաներում չպետք է գերազանցեն մեկուսիչների մեխանիկական (էլեկտրամեխանիկական) քայքայող բեռնվածքի 90 տոկոսը:

7) Մեկուսիչների պահող և ձգիչ շարանների կառուցվածքները պետք է ապահովեն շինարարական, տեղակայման և վերանորոգման աշխատանքների կատարման հնարավորությունը:

8) Հաղորդալարերի ամրակապումը կախովի մեկուսիչներին և մետաղաճոպանների ամրակապումը պետք է կատարել խուլ պահող կամ ձգիչ սեղմակների օգնությամբ:

Հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչներին պետք է կատարել լարային կապերով կամ հատուկ սեղմակներով:

9) Ռադիոխանգարումները, որոնք առաջանում են մեկուսիչների շարանների և ամրանի կողմից ՕԳ-ի ամենամեծ աշխատանքային լարման դեպքում, չպետք է գերազանցեն ազգային ստանդարտներով նորմավորված արժեքները:

10) 750 կՎ լարման ՕԳ-ի մեկուսիչների պահող շարանները պետք է իրագործվեն երկշղթա` հենարանի վրա առանձին ամրակապմամբ:

11) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի միջանկյալ-անկյունային հենարանների պահող շարանները պետք է լինեն երկշղթա:

12) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա դժվարամատչելի տեղանքի պայմաններում պետք է կիրառել մեկուսիչների երկշղթա պահող և ձգիչ շարաններ` հենարանին առանձին ամրակապմամբ:

13) Մեկուսիչների երկշղթա պահող շարաններում պետք է շղթաները դասավորել ՕԳ-ի առանցքի երկայնքով:

14) Երեք և ավելի հաղորդալարերի տրոհված ֆազերով ՕԳ-ի հաղորդալարերի օղակները մեկուսիչների ձգված շարանների ամրանի հետ փոխհարվածից վնասվելուց պաշտպանելու համար դրանց վրա պետք է տեղակայված լինեն օղակի հաղորդալարերը շարանի ամրանին մոտենալու տեղերում ապահովիչ կցորդիչներ:

15) Մեկուսիչների երկշղթա և եռաշղթա ձգված շարանները պետք է նախատեսել հենարանի վրա առանձին ամրակապմամբ: Թույլատրվում է երեքից ավելի շղթաներով ձգված շարանները հենարանին ամրացնել առնվազն երկու կետում:

Տրոհված ֆազերի մեկուսիչների ձգիչ շարանների կառուցվածքն ու հենարանին միացնելու դրանց հանգույցը պետք է ապահովեն տրոհված ֆազի մեջ մտնող յուրաքանչյուր հաղորդալարի տեղակայումն ու ապատեղակայումը:

16) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա հենարանին շղթաների առանձին ամրակապմամբ մեկուսիչների ձգված շարաններում տեղադրված հաղորդալարով պետք է ապահովված լինի մեխանիկական կապ` շարանի բոլոր շղթաների միջև:

17) 330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի մեկուսիչների ձգիչ շարաններում հենամեջի կողմից պետք է տեղակայված լինի էկրանային պաշտպանական ամրան:

18) ՕԳ-ի մեկ հենամիջում թույլատրվում է մեկ միակցումից ոչ ավելի` յուրաքանչյուր հաղորդալարի և մետաղաճոպանի համար:

Փողոցների (երթանցների), սույն ՏԿ-ի 50-ից մինչև 53-րդ գլուխներում, 54-րդ գլխի 1-ին կետում, 56-րդ գլխի 2-րդ կետում թվարկված ճարտարագիտական կառույցների, ջրային տարածությունների հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում հաղորդալարի (մետաղաճոպանի) վրա մեկ միակցում թույլատրվում է`

ա) պողպատալյումինե հաղորդալարերի դեպքում` ալյումինի 240 մմ2 և ավելի հատույթի մակերեսով` անկախ պողպատի պարունակությունից,

բ) պողպատալյումինե Ա/Պ <= 1.49 հարաբերությամբ հաղորդալարերի դեպքում` ալյումինի հատույթի ցանկացած մակերեսով,

գ) 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով պողպատե մետաղաճոպանների դեպքում,

դ) ֆազը երեք պողպատալյումինե տրոհված հաղորդալարերի դեպքում` ալյումինե հատույթի 150 մմ2 և ավելի մակերեսով:

Հաղորդալարերի (մետաղաճոպանների) միացում չի թույլատրվում ՕԳ-ի` միմյանց հետ փոխհատվելու հենամեջերում փոխհատվող (վերին) ՕԳ-ի վրա, ինչպես նաև դյուրավառ հեղուկների և գազերի տեղափոխման ստորգետնյա և վերգետնյա խողովակաշարերի հաղորդալարերի հետ ՕԳ-ի փոխհատման հենամիջում:

19) Միացվող և ձգվող սեղմակներում հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման ամրությունը պետք է կազմի հաղորդալարերի և ճոպանների ձգման դեպքում խզման ճիգի 90 տոկոսից ոչ պակաս:

(41-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

42. ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՂԱԿՑՈՒՄԸ

 

i

1) Մետաղե և երկաթբետոնե հենարաններով 110-ից մինչև 750 կՎ օդային գծերն ամբողջ երկարությամբ պետք է պաշտպանված լինեն շանթի ուղղակի հարվածներից` մետաղաճոպաններով:

110-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի կամ դրանց հատվածների կառուցում` առանց մետաղաճոպանների, թույլատրվում է`

ա) տարվա ընթացքում 20-ից պակաս ամպրոպային ժամերով շրջաններում և

1 կմ2-ի վրա տարվա ընթացքում հողին պարպման 1,5-ից փոքր խտությամբ լեռնային շրջաններում,

բ) վատ հաղորդիչ բնահողերով շրջաններով անցնող (p >= 103 Օմ.մ) ՕԳ-ի հատվածներում,

գ) սառցակեղևի պատի 25 մմ-ից ավելի հաշվարկային հաստությամբ ուղեգծի հատվածներում,

դ) հենարանի հողակցված մասերի նկատմամբ հաղորդալարի ուժեղացված մեկուսացմամբ ՕԳ-ի համար` պայմանով, որ գծի ամպրոպային անջատումների հաշվարկային թիվը չի գերազանցում մետաղաճոպանային պաշտպանությամբ նույնպիսի լարման ՕԳ-ի ամպրոպային անջատումների հաշվարկային թիվը:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերի համար հաշվարկով որոշված գծի ամպրոպային անջատումների թիվը և, հաշվի առած նաև շահագործման փորձը, առանց մեկուսացման ուժեղացման 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-երի համար չպետք է գերազանցի տարեկան երեք անգամը, իսկ 400 և 500 կՎ լարման ՕԳ-երի համար` տարեկան մեկ անգամը:

Նավթի և գազի արդյունահանման ու տեղափոխման օբյեկտների էլեկտրամատակարարման համար նախատեսված 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-երը պետք է պաշտպանված լինեն շանթի ուղղակի հարվածներից` մետաղաճոպաններով` ամբողջ երկարությամբ (անկախ ամպրոպային գործունեության ինտենսիվությունից և հողի տեսակարար համարժեք դիմադրությունից):

2) Ենթակայաններին ՕԳ-ի մոտեցումների պաշտպանությանն առաջադրվող պահանջները սահմանվում են` ելնելով ենթակայանների տրանսֆորմատորների և այլ սարքավորումների մեկուսացման մակարդակից:

3) Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար ամպրոպապաշտպան մետաղաճոպանների կիրառում չի պահանջվում:

6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳՊ-ի վրա պետք է տեղակայել հաղորդալարերի մեկուսացման պաշտպանության սարքվածքներ` ամպրոպային վրածածկումներից ապահովման համար:

Մինչև 40 ամպրոպային ժամերով շրջաններում փայտե հենարաններով 110 կՎ լարման ՕԳ-ն մետաղաճոպաններով պաշտպանել չի պահանջվում, իսկ 40-ից ավելի ամպրոպային ժամերով շրջաններում մետաղաճոպաններով դրանց պաշտպանությունը պարտադիր է:

Փայտե հենարաններով 6-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-երի վրա, ըստ ամպրոպապաշտպանության պայմանների, մետաղե լայնակների կիրառում չի թույլատրվում:

4) Միակի մետաղե և երկաթբետոնե հենարանների մեկուսիչների շարանները, ինչպես նաև այդպիսի հենարաններով տեղամասերի ծայրային հենարանների և փայտե հենարաններով ՕԳ-ի թուլացած մեկուսացմամբ այլ տեղերը պետք է պաշտպանված լինեն պաշտպանիչ ապարատներով` փականային պարպիչներ (ՓՊ), գերլարումների ոչ գծային սահմանափակիչներ, խողովակավոր պարպիչներ (ԽՊ) և կայծային միջակայքեր (ԿՄԿ):

5) Ամպրոպային գերլարումներից ՕԳ-ի պաշտպանությունը մետաղաճոպաններով իրագործելիս` պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) միականգնակ մետաղե և երկաթբետոնե` մեկ մետաղաճոպանով հենարանները պետք է ունենան 30օ-ից ոչ ավելի պաշտպանության անկյուն, իսկ երկու մետաղաճոպաններով հենարանները` 20օ-ից ոչ ավելի,

բ) հաղորդալարերի հորիզոնական դասավորությամբ և երկու մետաղաճոպաններով մետաղե հենարանների վրա արտաքին հաղորդալարերի նկատմամբ պաշտպանության անկյունը 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է լինի 20օ-ից ոչ ավելի, 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար` 25օ-ից ոչ ավելի, 750 կՎ լարման ՕԳ-ի համար` 22օ-ից ոչ ավելի: Ըստ սառցակեղևի IV և բարձր շրջաններում ու հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ «պարով» շրջաններում 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար թույլատրվում է մինչև 30օ պաշտպանության անկյուն,

գ) ճակատամուտքային տիպի երկաթբետոնե և փայտե հենարանների վրա թույլատրվում է եզրային հաղորդալարերի նկատմամբ պաշտպանության անկյուն` 30օ-ից ոչ ավելի,

դ) ՕԳ-ն երկու մետաղաճոպաններով պաշտպանելիս` դրանց միջև հեռավորությունը հենարանի վրա պետք է լինի մետաղաճոպաններից մինչև հաղորդալարեր` ըստ ուղղաձիգի հեռավորության` հնգապատիկից ոչ ավելի, իսկ հենարանի վրա մետաղաճոպանների կախման 30 մ-ից ավելի բարձրության դեպքում մետաղաճոպանների միջև հեռավորությունը պետք է լինի մետաղաճոպանից մինչև հաղորդալար` ըստ ուղղաձիգի հեռավորության` հնգապատիկից ոչ ավելի` բազմապատկած

___ գործակցով, որտեղ h-ն հենարանի վրա մետաղաճոպանի կախման 5,5\/ h  բարձրությունն է:

 

6) ՕԳ-ի մետաղաճոպանի և հաղորդալարի միջև ուղղաձիգ հեռավորությունները հենամեջի մեջտեղում, առանց հաշվի առնելու դրանց շեղումը քամուց, ըստ ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմանների` պետք է լինեն 6.16 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս և ոչ պակաս հենարանի վրա մետաղաճոպանի և հաղորդալարի միջև` ըստ ուղղաձիգի հեռավորության:

Հենամեջերի երկարությունների միջանկյալ արժեքների դեպքում հեռավորությունները որոշվում են միջարկմամբ:

7) Մետաղաճոպանների ամրակապումը 220 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի բոլոր հենարանների վրա պետք է կատարվի մեկուսիչների օգնությամբ` շունտված 40 մմ-ից ոչ պակաս չափսի կայծային միջակայքով (ԿՄԿ):

Մինչև 10 կմ երկարությամբ յուրաքանչյուր խարսխային հատվածում մետաղաճոպանները պետք է հողակցված լինեն մեկ կետում` խարսխային հենարանի վրա սարքավորելով հատուկ միջակապեր: Խարսխային հենամեջերի մեծ երկարության դեպքում կետերի թիվը հենամիջում ընտրվում է այնպես, որ ՕԳ-ի վրա կարճ միակցման դեպքում մետաղաճոպանում մակածված երկայնական էլեկտրաշարժ ուժի առավելագույն արժեքի դեպքում չառաջանա ՕԳ-ի կայծային միջակայքերի ծակում:

 

Աղյուսակ 6.16

 

Մետաղաճոպանի և հաղորդալարերի միջև նվազագույն հեռավորությունները

հենամեջի մեջտեղում

 

.____________________________________________________________________.

|    Հենամեջի     |Նվազագույն      |    Հենամեջի     |Նվազագույն     |

|երկարությունը, մ |հեռավորությունը |երկարությունը, մ |հեռավորությունը|

|                 |մետաղաճոպանի    |                 |մետաղաճոպանի   |

|                 |և  հաղորդալարի  |                 |և  հաղորդալարի |

|                 |միջև`  ըստ      |                 |միջև`  ըստ     |

|                 |ուղղաձիգի, մ    |                 |ուղղաձիգի, մ   |

|_________________|________________|_________________|_______________|

|100              |2,0             |700              |11,5           |

|150              |3,2             |800              |13,0           |

|200              |4,0             |900              |14,5           |

|300              |5,5             |1000             |16,0           |

|400              |7,0             |1200             |18,0           |

|500              |8,5             |1500             |21,0           |

|600              |10,0            |-                |-              |

.____________________________________________________________________.

 

220-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի` ենթակայանների մատույցների 1-ից մինչև 3 կմ երկարության վրա, 400 և 500 կՎ-ի դեպքում` 3-ից մինչև 5 կմ երկարության վրա, եթե մետաղաճոպանները չեն օգտագործվում ունակային առման, սառցակեղևի հալեցման կամ կապի համար, պետք է դրանց հողակցել յուրաքանչյուր հենարանի վրա (տե՛ս սույն ՏԿ-ի նաև 45 -րդ գլխի 15-րդ կետը):

150 կՎ-ից լարման ՕԳ-ում, եթե մետաղաճոպանի վրա սառցակեղևի հալեցում կամ բարձր հաճախականային կապուղիների կազմակերպում նախատեսված չէ, մետաղաճոպանի մեկուսացված ամրակապում պետք է կատարել միայն մետաղե և երկաթբետոնե խարսխային հենարանների վրա:

Մետաղաճոպանի չմեկուսացված ամրակապմամբ և հողի հետ կարճ միակցման 15 ԿԱ-ից մեծ հոսանքով ՕԳ-ի հատվածներում, ինչպես նաև ենթակայանների մատույցներում մետաղաճոպանի հողակցումը պետք է կատարվի սեղմակը շունտող միջակապի տեղադրմամբ:

Մետաղաճոպանները բարձր հաճախականային կապուղու սարքման համար օգտագործելիս` դրանք հենարանից մեկուսացվում են բարձր հաճախականային կապի ամբողջ երկարությամբ և հողակցվում ենթակայաններում և ուժեղացուցիչ կետերում` բարձր հաճախականային արգելափակոցների միջոցով:

Մետաղաճոպանային պահող ամրակապի մեջ մեկուսիչների թիվը որոշվում է բարձր հաճախականային կապուղիների պահանջվող հուսալիությունն ապահովելու պայմանով, բայց պետք է լինի երկուսից ոչ պակաս: Ձգիչ մետաղաճոպանային ամրակապի մեջ մեկուսիչների թիվը պետք է ընդունել պահող մետաղաճոպանային ամրակապի մեկուսիչների թվի համեմատությամբ կրկնակի:

(42-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում