Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(7-րդ մաս)

 

Մեկուսիչները, որոնցից կախված է մետաղաճոպանը, պետք է շունտված լինեն կայծային միջակայքով: ԿՄԿ-ի չափն ընտրվում է հնարավոր նվազագույնը` ըստ հետևյալ պայմանների`

ա) ԿՄԿ-ի պարպման լարումն առնվազն 20 տոկոսով պետք է ցածր լինի մեկուսացնող մետաղաճոպանային ամրակապի պարպման լարումից,

բ) ԿՄԿ-ն չպետք է վրածածկվի մյուս հենարանների վրա հողի հետ միաֆազ կարճ միակցման դեպքում,

գ) ամպրոպային պարպումներից ԿՄԿ-ի վրածածկումների դեպքում պետք է տեղի ունենա արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի ինքնամարում:

500 կՎ լարման ՕԳ-ի վրա արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի աղեղի ինքնամարման և էլեկտրաէներգիայի կորստի իջեցման պայմանների լավացման համար պահանջվում է մետաղաճոպանների փոխխաչում:

Եթե ՕԳ-ի մետաղաճոպանների վրա նախատեսված է սառցակեղևի հալեցում, ապա մետաղաճոպանների մեկուսացված ամրակապումն իրագործվում է հալեցման ամբողջ հատվածի համար: Հալեցման տեղամասի մեկ կետում մետաղաճոպանները հողակցվում են հատուկ միջակապերի օգնությամբ: Մետաղաճոպանային մեկուսիչները շունտվում են ԿՄԿ-ով, որոնք պետք է լինեն նվազագույն, հալեցման լարումը պահող և ունենան մետաղաճոպանային շարանի պարպման լարումից փոքր պարպման լարում: ԿՄԿ-ի չափը պետք է ապահովի արդյունաբերական հաճախականության ուղեկցող հոսանքի աղեղի ինքնամարումը` կարճ միակցման կամ ամպրոպային պարպումների դեպքում դրա վրածածկման ժամանակ:

8) Ճակատամուտքային տիպի փայտե հենարաններով ՕԳ-ի վրա ֆազերի միջև հեռավորությունը փայտով, պետք է լինի առնվազն 3 մ` 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 4 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար, 4,8 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 5 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար:

Առանձին դեպքերում 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար հիմնավորումների առկայության դեպքում (կարճ միակցման ոչ մեծ հոսանքներ, ամպրոպային թույլ գործունեության շրջաններ և այլն) թույլատրվում է նշված հեռավորությունների նվազեցում` մինչև այն արժեքները, որոնք պահանջվում են մեկ աստիճանով ցածր լարմամբ ՕԳ-ի համար:

Միականգնակ փայտե հենարանների վրա թույլատրվում է հետևյալ հեռավորությունները փայտով. 0,75 մ` 3-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 3,5 մ` 35 կՎ լարման ՕԳ-ի համար, հեռավորությունները հենամիջում սույն ՏԿ-ի 40-րդ գլխի 9-րդ կետի համաձայն պահպանելու պայմանով:

9) ՕԳ-ի մալուխային ներդիրները մալուխի երկու ծայրերում պետք է պաշտպանված լինեն ամպրոպային գերլարումներից` պաշտպանական ապարատներով: Պաշտպանական ապարատների հողակցող սեղմակը, մալուխի մետաղական թաղանթները և մալուխային կցորդչի իրանը պետք է միմյանց միացված լինեն ամենակարճ ճանապարհով: Պաշտպանական ապարատի հողակցող սեղմակը պետք է հողակցիչի հետ միացված լինի առանձին հաղորդիչով:

Ամպրոպային գերլարումներից պաշտպանություն չի պահանջվում`

ա) մետաղաճոպաններով պաշտպանված 35-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի մեջ 1,5 կմ և ավելի երկարությամբ մալուխային ներդիրների համար,

բ) մինչև 20 կՎ լարման ՕԳ-ում 2,5 կմ և ավելի երկարությամբ մալուխային ներդիրները` կատարված պլաստիկ զանգվածով մեկուսացմամբ և թաղանթով մալուխներով, և այլ կառուցվածքների 1,5 կմ և ավելի երկարությամբ մալուխներով:

10) Ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության վրա անցնող ՕԳ-ի համար մեկուսչային հեռավորություններն օդով, լարման տակ գտնվող հաղորդալարերից և ամրանից մինչև հենարանների հողակցված մասերը պետք է լինեն 6.17 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս: Թույլատրվում է ըստ ամպրոպային գերլարումների մեկուսացման հեռավորությունների նվազեցում 6.17 աղյուսակում նշվածներից` պայմանով, որ ՕԳ-ի ամպրոպադիմակայունության մակարդակը նվազի 20 տոկոսից ոչ ավելի: Նվազագույն մեկուսչային հեռավորությունները, ըստ ներքին գերլարումների, ներկայացված են հաշվարկային պատիկության հետևյալ արժեքների համար` 4,5` 6-ից մինչև 10 կՎ լարման ՕԳ-ի համար` 3,5` 20-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 3` 110-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար, 2,7` 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 2.5` 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Ներքին գերլարումների ավելի ցածր հաշվարկային պատիկության դեպքում թույլատրելի մեկուսչային հեռավորություններն վերահաշվարկվում են ըստ դրանց` համամասնորեն:

Հողակցող էջք չունեցող փայտե հենարանի և հոսանատար մասերի միջև մեկուսչային հեռավորություններն օդով թույլատրվում է փոքրացնել 10 տոկոսով` բացառությամբ այն հեռավորությունների, որոնք ընտրվում են ըստ հենարանի վրա բարձրանալու անվտանգության պայմանի:

ՕԳ-ն լեռնային շրջաններով անցնելու դեպքում նվազագույն մեկուսչային հեռավորությունները, ըստ աշխատանքային լարման և ըստ ներքին գերլարումների, պետք է մեծացված լինեն 6.17 աղյուսակում ներկայացվածի համեմատությամբ 1 տոկոսով` ծովի մակարդակից 1000 մ-ից բարձր յուրաքանչյուր 100 մ-ի համար:

 

Աղյուսակ N 6.17

 

Հենարանի հոսանատար մասերից մինչև հողակցված մասերը նվազագույն

մեկուսչային հեռավորությունները` օդով (լուսանցիկ)

 

._____________________________________________________________________.

|Հաշվարկային պայմանը            |Նվազագույն մեկուսչային               |

|                               |հեռավորություն, սմ ՕԳ-ի լարման       |

|                               |դեպքում, կՎ                          |

|                               |_____________________________________|

|                               |մինչև |20|35 |110|150|220|330|400|500|

|                               |10    |  |   |   |   |   |   |   |   |

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Ամպրոպային գերլարումները       |20    |30|40 | - | - |  -|  -| - | - |

|մեկուսիչների համար` ցցաձողային |20    |35|40 |100|130|180|260|292|320|

|կախովի                         |      |  |   |   |   |   |   |   |   |

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Ներքին գերլարումները           |10    |15|30 | 80|110|160|215|255|300|

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Հենարանի վրա անվտանգ վերելքի   |-     |- |150|150|200|250|350|395|450|

|ապահովումն առանց ՕԳ-ի անջատման |      |  |   |   |   |   |   |   |   |

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Աշխատանքային լարումը           |-     |7 | 10| 25| 35| 55| 80|100|115|

._____________________________________________________________________.

 

11) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերի միջև հենարանի վրա միմյանց հետ դրանց փոխհատման տեղում վերադասավորման, ճյուղավորման, մեկ դասավորությունից հաղորդալարի այլ դասավորության անցման դեպքերում պետք է լինեն 6.18 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ N 6.18

 

Հենարանի վրա նվազագույն հեռավորությունը ֆազերի միջև

 

._____________________________________________________________________.

|Հաշվարկային պայմանը            |Նվազագույն մեկուսացման               |

|                               |հեռավորությունը, սմ, ՕԳ-ի լարման     |

|                               |դեպքում, կՎ                          |

|                               |_____________________________________|

|                               |մինչև |20|35 |110|150|220|330|400|500|

|                               |10    |  |   |   |   |   |   |   |   |

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Ամպրոպային գերլարումները       | 20   |45| 50|135|175|250|310|347|400|

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Ներքին գերլարումները           | 22   |33| 44|100|140|200|280|338|420|

|_______________________________|______|__|___|___|___|___|___|___|___|

|Ամենամեծ աշխատանքային լարումը  | 10   |15| 20| 45| 60| 95|140|165|200|

._____________________________________________________________________.

 

12) Ամպրոպային գերլարումներից ՕԳ-ի պաշտպանության նկատմամբ լրացուցիչ պահանջները միմյանց հետ դրանց փոխհատման և զանազան կառույցների հետ փոխհատման դեպքում նշված են սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ, 50-րդ գլխի 7-րդ, 53-րդ գլխի 4-րդ կետերում:

13) Երկշղթա 110 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի վրա, որոնք պաշտպանված են մետաղաճոպանով, երկշղթա ամպրոպային վրածածկումների քանակի իջեցման համար թույլատրվում է շղթաներից մեկի մեկուսացման ուժեղացում` 20-30 տոկոսով` մյուս շղթայի մեկուսացման համեմատությամբ:

14) ՕԳ-ի վրա պետք է հողակցվեն`

ա) ամպրոպապաշտպան մետաղաճոպան կամ շանթապաշտպան այլ սարքվածքներ ունեցող հենարանները,

բ) 3-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե և մետաղե հենարանները,

գ) հենարանները, որոնց վրա տեղակայված են ուժային կամ չափիչ տրանսֆորմատորները, զատիչները, ապահովիչները և այլ ապարատներ,

դ) 110-ից մինչև 500 կՎ լարման առանց մետաղաճոպանների և շանթապաշտպան այլ սարքվածքների ՕԳ-ի մետաղե և երկաթբետոնե հենարանները, եթե դա անհրաժեշտ է ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի աշխատանքն ապահովելու համար:

ՕԳ-ի փայտե հենարանները և մետաղե լայնակներով, առանց մետաղաճոպանների և շանթապաշտպանության այլ սարքվածքների, փայտե հենարանները չեն հողակցվում:

Հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները, որոնք նշված են սույն կետի «ա» ենթակետում, մինչև 50 մ դրանց բարձրության դեպքում պետք է լինեն 6.19 աղյուսակում ներկայացվածներից ոչ ավելի, իսկ հենարանների 50 մ-ից ավելի բարձրության դեպքում` 6.19 աղյուսակում ներկայացվածների համեմատությամբ 2 անգամ ցածր: Երկշղթա և բազմաշղթա ՕԳ-ի հենարանների վրա, անկախ գծի լարումից և հենարանների բարձրությունից, հողակցող սարքվածքների դիմադրությունը 6.19 աղյուսակում ներկայացվածների համեմատությամբ պետք է փոքրացնել 2 անգամ:

Թույլատրվում է հենարանների մի մասի հողակցման դիմադրության գերազանցում նորմավորվող արժեքների համեմատությամբ, եթե կան հողակցման դիմադրության իջեցված արժեքներով հենարաններ, իսկ ամպրոպային անջատումների սպասելի թիվը չի գերազանցում ՕԳ-ի բոլոր հենարանների համար 6.19 աղյուսակի պահանջները կատարելիս ստացվող արժեքները:

ՕԳ-ի հենարանների համար, որոնք դասավորված են ծովի մակարդակից ավելի քան 700 մ բարձրության վրա, 6.19 աղյուսակում նշված հողակցման դիմադրությունների արժեքները կարող են մեծացվել 2 անգամ: Սույն կետի «բ» ենթակետում նշված հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները 3-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, որոնք անցնում են բնակեցված տեղանքով, ինչպես նաև 35 կՎ լարման բոլոր ՕԳ-երի համար պետք է լինեն 6.19 աղյուսակում ներկայացվածներից ոչ ավելի. 3-ից մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, որոնք անցնում են չբնակեցված տեղանքով, մինչև p=100 Օմ.մ տեսակարար դիմադրությամբ բնահողերում` 30 Օմ-ից ոչ ավելի, իսկ p=100 Օմ.մ ունեցող բնահողերում` 0,3 Օմ-ից ոչ ավելի:

 

Աղյուսակ 6.19.

 

ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների ամենամեծ

թույլատրվող դիմադրությունը

 

.________________________________________________________.

| Բնահողի տեսակարար համարժեք |Հողակցող սարքվածքի ամենամեծ|

| դիմադրությունը, p, Օմ.մ    |դիմադրությունը, Օմ         |

|____________________________|___________________________|

|մինչև  100                  |         10                |

|100-ից ավելի, մինչև  500    |         15                |

|500-ից ավելի, մինչև  1000   |         20                |

|1000-ից ավելի, մինչև  5000  |         30                |

|5000-ից ավելի               |         6x10(-3)p         |

.________________________________________________________.

 

110 կՎ-ից բարձր, սույն կետի «գ» ենթակետում նշված ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է լինեն 6.19 աղյուսակում ներկայացվածներից ոչ ավելի, իսկ 3-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար` չպետք է գերազանցեն 30 Օմ-ը:

Սույն կետի «դ» ենթակետում նշված հենարանների հողակցման դիմադրությունները որոշվում են ՕԳ-ն նախագծելիս:

Մետաղաճոպաններով պաշտպանված ՕԳ-ի համար ըստ շանթապաշտպանության պայմանների իրագործված հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է ապահովված լինեն անջատված մետաղաճոպանի դեպքում, իսկ ըստ մնացած պայմանների` չանջատված մետաղաճոպանի դեպքում:

ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է ապահովվեն և չափվեն արդյունաբերական հաճախականության հոսանքների դեպքում ամռանը` դրանց ամենամեծ արժեքների ժամանակահատվածում: Թույլատրվում է չափումներ կատարել այլ ժամանակահատվածներում` արդյունքները ճշգրտելով սեզոնային գործակիցների կիրառման եղանակով, սակայն չպետք է չափումներ կատարել այլ ժամանակահատվածում, երբ հողակցող սարքվածքների դիմադրության արժեքի վրա էական ազդեցություն է թողնում բնահողի սառցակալումը:

Երկաթբետոնե հենարանը հողակցող սարքվածքին միացնելու տեղը պետք է մատչելի լինի չափումներ կատարելու համար:

15) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի հենարանների երկաթբետոնե հիմքերը կարող են օգտագործվել որպես բնական հողակցիչներ (բացառություն են սույն գլխի 16-րդ և 51-րդ գլխի 5-րդ կետերը) հիմքի խարսխային հեղյուսների և ամրանի միջև մետաղական կապի իրականացման դեպքում, և երկաթբետոնե` պոլիմերային նյութերով ջրամեկուսացման բացակայության դեպքում:

Երկաթբետոնե հենարանների և հիմքերի, ծածկումը հանքաձյութով չի ազդում դրանց օգտագործման վրա` որպես բնական հողակցիչների:

16) 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ն կավային, մերձկավային, մերձավազային և նման P <= 1000 Օմ.մ տեսակարար դիմադրությամբ բնահողերով անցնելիս պետք է երկաթբետոնե հիմքերի, հենարանների և խորթուկների ամրանն օգտագործել որպես բնական հողակցիչներ` առանց արհեստական հողակցիչների լրացուցիչ տեղադրման կամ դրանց զուգորդման: Ավելի մեծ տեսակարար դիմադրությամբ բնահողերում երկաթբետոնե հենարանների բնական հաղորդականությունը պիտի հաշվի չառնել, իսկ հողակցող սարքվածքի պահանջվող դիմադրությունը պետք է ապահովվի միայն արհեստական հողակցիչների կիրառմամբ:

35 կՎ լարման ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների պահանջվող դիմադրությունները պետք է ապահովվեն արհեստական հողակցիչների կիրառմամբ, իսկ հիմքերի, հենարանների ստորգետնյա մասերի և խորթուկների բնական հաղորդականությունը հաշվարկներում չպետք է հաշվի առնել:

17) Երկաթբետոնե հենարանները, որպես հողակցող հաղորդիչներ, հողակցելու համար պետք է օգտագործել կանգնակների լարված և չլարված երկայնական ամրանի այն տարրերը, որոնց մետաղե տարրերը միացված են միմյանց և կարող են միացվել հողակցիչին:

Կանգնակից դուրս կամ դրա մեջ որպես հողակցող հաղորդիչ, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացվել հատուկ հաղորդիչ: Հողակցման համար օգտագործվող ամրանի տարրերը պետք է բավարարեն ջերմային դիմակայունությունը` կարճ միակցման հոսանքները հոսելիս: Կարճ միակցման ժամանակահատվածում ձողերը պետք է տաքանան ոչ ավելի, քան 60 oC-ով:

Երկաթբետոնե հենարանների ձգալարերը պետք է օգտագործվեն որպես լրացուցիչ հողակցող հաղորդիչներ` լրացնող ամրանին:

Մետաղաճոպանները, որոնք հողակցվում են սույն գլխի 7-րդ կետի համաձայն, և մեկուսիչների շարանը երկաթբետոնե հենարանների լայնակին ամրակապվող մասերը պետք է մետաղական կապով միացվեն հողակցող էջքին կամ հողակցված ամրանին:

18) ՕԳ-ի հենարանի վրա յուրաքանչյուր հողակցող էջքի հատույթը պետք է լինի 35 մմ2-ից ոչ պակաս, իսկ միալար էջքերի համար տրամագիծը պետք է լինի 11 մմ-ից ոչ պակաս (հատույթը` 78,5 մմ2): Էջքերի քանակը պետք է լինի երկուսից ոչ պակաս:

Օդի տարեկան միջին 60 տոկոս և ավելի հարաբերական խոնավություն ունեցող շրջանների համար, ինչպես նաև միջավայրի ներազդման միջին և բարձր ագրեսիվ աստիճանների դեպքում հողակցող էջքերը բնահողի մեջ` դրանց մուտքի տեղում պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

Հաղորդիչների քայքայման վտանգի առկայության դեպքում պետք է մեծացնել դրանց հատույթը կամ կիրառել ցինկապատ հողակցիչներ:

19) ՕԳ-ի հենարանների հողակցիչները պետք է գտնվեն առնվազն 0,5 մ խորության վրա, իսկ հերկված հողի մեջ` 1 մ: Հենարանները ժայռային բնահողերում տեղակայելիս` թույլատրվում է ճառագայթային հողակցիչների անցկացում ուղղակիորեն քանդովի շերտի տակ` ժայռային ապարներից վերև, շերտի 0,1 մ-ից ոչ պակաս հաստության դեպքում: Այդ շերտի ավելի փոքր հաստության կամ դրա բացակայության դեպքում պետք է անցկացնել հողակցիչներ` ժայռի մակերևույթով` դրանք ծածկելով ցեմենտային շաղախով:

(42-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

43. ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԻՄՔԵՐ

 

i

1) ՕԳ-ի հենարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի` խարսխային հենարաններ, որոնք ամբողջությամբ իրենց վրա են ընդունում հենարանին հարակից հենամեջերի հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժը, և միջանկյալ, որոնք չեն ընդունում հաղորդալարերի ձգաուժը կամ ընդունում են մասնակի: Խարսխային հենարանների բազայի վրա կարող են սարքվել ծայրային և վերադասավորման հենարանները: Միջանկյալ և խարսխային հենարանները կարող են լինել ուղիղ և անկյունային:

Դրանց վրա տեղակայված շղթաների թվից կախված` հենարանները լինում են միաշղթա, երկշղթա և բազմաշղթա:

Հենարանները կարող են սարքվել ազատ կանգնած և ձգալարերով:

Միջանկյալ հենարանները կարող են լինել ճկուն և կոշտ կառուցվածքի, իսկ խարսխային հենարանները պետք է լինեն կոշտ: Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար թույլատրվում է ճկուն կառուցվածքի խարսխային հենարանների կիրառում:

Կոշտ կառուցվածքի հենարանների խմբին են պատկանում այն հենարանները, որոնց կատարի շեղումը (առանց հիմքերի պտույտի հաշվառման) հաշվարկային բեռնվածքների ըստ սահմանային վիճակների երկրորդ խմբի ներազդման` չի գերազանցում հենարանի բարձրության 1/100-ը: Հենարանի կատարի` հենարանի բարձրության 1/100-ից ավելի շեղման դեպքում հենարանները դասվում են ճկուն կառուցվածքի հենարանների խմբին:

Խարսխային տեսակի հենարանները կարող են լինել բնականոն և թեթևացված կառուցվածքի (տե՛ս սույն գլխի 11-րդ կետը):

2) Խարսխային հենարանները պետք է կիրառել այն տեղերում, որոնք որոշվում են ՕԳ-ի վրա աշխատանքի պայմաններով` դրա կառուցման և շահագործման ընթացքում, ինչպես նաև հենարանի կառուցվածքի աշխատանքի պայմաններով: Բնականոն կառուցվածքի խարսխային հենարանների կիրառմանը ներկայացվող պահանջները սահմանվում են սույն գլխով:

35 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի խարսխային հենարանների հեռավորությունը պետք է լինի 10 կմ-ից ոչ ավելի, իսկ դժվարամատչելի տեղանքով և առանձնահատուկ բարդ տեղանքով անցնող ՕԳ-ում` 5 կմ-ից ոչ ավելի:

Ցցաձողային մեկուսիչների վրա ամրացված հաղորդալարերով 20 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ում խարսխային հենարանների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1,5 կմ` ըստ սառցակեղևի I-III շրջանների, և 1,0 կմ` ըստ սառցակեղևի IV և ավելի շրջանների:

Կախովի մեկուսիչներով 20 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ում խարսխային հենարանների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 3 կմ-ը:

3) Սահմանային վիճակները, ըստ որոնց կատարվում է ՕԳ-ի հենարանների, հիմքերի և հիմնատակերի հաշվարկը, ստորաբաժանվում են երկու խմբի:

Առաջին խումբը ներառում է այն սահմանային վիճակները, որոնք հանգեցնում են տարրերը կրելու ունակության կորստի կամ շահագործման մեջ դրանց լրիվ անպիտանության, այսինքն` դրանց ցանկացած բնույթի քայքայման: Այդ խմբին են պատկանում ամենամեծ արտաքին բեռնվածքների և ամենացածր ջերմաստիճանային վիճակները, այսինքն` այն պայմաններում, որոնք կարող են հանգեցնել հենարանների վրա ամենամեծ ծռող և ոլորող պահերի, հենարանների և հիմքերի վրա ամենամեծ սեղմող կամ ձգող ճիգերի:

Երկրորդ խումբն ընդգրկում է այն սահմանային վիճակները, որոնց դեպքում ծագում են տարրերի անթույլատրելի ձևախախտումներ, տեղաշարժեր կամ շեղումներ, որոնք խախտում են բնականոն շահագործումը. այդ խմբին են պատկանում վիճակները` հենարանների ամենամեծ ճկվածքների դեպքում:

Ըստ սահմանային վիճակների` հաշվարկի մեթոդը նպատակ ունի թույլ չտալու որոշակի հավանականությամբ առաջին և երկրորդ խմբերի սահմանային վիճակների առաջացումը շահագործման ընթացքում, ինչպես նաև առաջին խմբի սահմանային վիճակների առաջացումը` ՕԳ-ի կառուցման աշխատանքներ կատարելիս:

4) ՕԳ-ի շինարարական կառուցվածքների վրա ներազդող բեռնվածքները, կախված գործողության տևողությունից, ստորաբաժանվում են հաստատուն և ժամանակավոր (երկարատև, կարճատև, հատուկ) տեսակների:

Հաստատուն բեռնվածքների թվին են պատկանում մետաղաճոպանների, շինարարական կառուցվածքների, մեկուսիչների շարանի, գծային ամրանի սեփական կշիռը, տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում հաղորդալարերի և մետաղաճոպանների պրկումը, քամու և սառցակեղևի բացակայության դեպքում կառուցվածքների նախնական լարման ներգործությունը, ինչպես նաև ջրի ճնշումից բեռնվածքները գետերի հուներում:

Երկարատև բեռնվածքների թվին են պատկանում այն բեռնվածքները, որոնք առաջանում են հիմքերի անհավասարաչափ ձևախախտման ներազդմամբ, որոնք չեն ուղեկցվում բնահողի կառուցվածքի փոփոխությամբ, ինչպես նաև բետոնի նստեցմամբ և սողքի ներազդմամբ:

Կարճատև բեռնվածքների թվին են պատկանում քամու ճնշումը սառցակեղևից ազատ և սառցակեղևով պատված հաղորդալարերի, մետաղաճոպանների և հենարանների վրա, հաղորդալարերի, մետաղաճոպանների հենարանների վրա սառցակեղևի ծածկույթի կշիռը, հաղորդալարերի և մետաղաճոպանների ավելի մեծ ձգաուժի, քան տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում դրանց արժեքները, գետերի հուներում հենարանների և հիմքերի վրա ջրի ճնշումից և սառցի ճնշումից բեռնվածքները, կառուցվածքների պատրաստման և տեղափոխման, ինչպես նաև շինարարական կառուցվածքների, հաղորդալարերի մետաղաճոպանների տեղակայման ժամանակ ծագող բեռնվածքները:

Հատուկ բեռնվածքների թվին են պատկանում բեռնվածքները, որոնք ծագում են հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման դեպքում, ինչպես նաև սեյսմիկ ներազդումների ժամանակ:

5) ՕԳ-ի հենարանները, հիմքերը և հիմնատակերը պետք է հաշվարկված լինեն` ըստ սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի բնականոն ռեժիմների զուգորդման, և ՕԳ-ի վթարային ու տեղակայման` ըստ սահմանային վիճակների առաջին խմբի ռեժիմների զուգորդման դեպքերի համար:

Հենարանների, հիմնատակերի և հիմնատակերի հիմքերի հաշվարկն ըստ ամրության և կայունության պետք է կատարվի սահմանային վիճակների առաջին խմբի բեռնվածքի համար:

Հենարանների, հիմնատակերի և դրանց տարրերի հաշվարկն ըստ դիմակայունության և ձևախախտումների կատարվում է սահմանային վիճակների երկրորդ խմբի բեռնվածքների համար:

Հենարանները, հիմնատակերը և հիմքերը պետք է հաշվարկվեն արտաքին միջավայրի բեռնվածքների և ներգործությունների համար որոշակի դեպքերում (ջրի ողողիչ գործողության ներգործությունը, ալիքների, սառույցի կիտման ճնշումները, բնահողի ճնշում և այլն), որոնք ընդունվում են շինարարական նորմերին համապատասխան կամ այլ նորմատիվային փաստաթղթերով:

Լրացուցիչ հաշվի է առնվում հետևյալը`

ա) տեղակայման ռեժիմներում կառուցվածքի առանձին տարրերի ժամանակավոր ուժեղացման հնարավորությունը,

բ) երկաթբետոնե հենարանների և հիմքերի հաշվարկը, ըստ ճաքերի բացման, բնականոն ռեժիմներում կատարվում է սահմանային վիճակների երկրորդ խմբի բեռնվածքների համար, ընդ որում, կարճատև բեռնվածքներն իջեցվում են 10 տոկոսով, ագրեսիվ միջավայրի պայմաններում հենարանների և հիմնատակերի օգտագործման դեպքում կարճատև բեռնվածքների իջեցում չի կատարվում,

գ) հենարանի կատարի շեղումը երկրորդ խմբի սահմանային բեռնվածքների դեպքում չպետք է հանգեցնի սույն ՏԿ-ով սահմանված մեկուսչային հեռավորությունների խախտմանը` հոսանատար մասերից (հաղորդալարերից) մինչև հենարանի հողակցված տարրերը և մինչև հողի մակերևույթ ու փոխհատվող ճարտարագիտական կառուցվածքները,

դ) ճկուն կառուցվածքի հենարանների հաշվարկը կատարվում է ըստ ձևախախտ սխեմայի (հաշվի առնելով լրացուցիչ ճիգերը, որոնք ծագում են կշռային բեռնվածքներից` հենարանի ձևախախտման ժամանակ սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի համար),

ե) 6 բալից բարձր սեյսմիկ շրջաններում տեղակայված հենարանների հաշվարկն ըստ սեյսմիկ բեռնվածքների ներազդման պետք է կատարվի սեյսմիկ շրջաններում շինարարության համար շինարարական նորմերին համապատասխան, ընդ որում, հաշվարկային բեռնվածքները սառցակեղևի կշռից, բնականոն ռեժիմներում հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժից բազմապատկվում են զուգորդումների տ=0,8 գործակցով:

6) Հենարանները պետք է հաշվարկվեն բնականոն ռեժիմներում, սահմանային վիճակների առաջին և երկրորդ խմբերի համար` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 33-րդ կետի «դ», «ե», «զ» ենթակետերում և նույն գլխի 35-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում նշված պայմանների զուգորդմամբ:

Խարսխային տեսակի հենարանները և միջանկյալ անկյունային հենարանները պետք է հաշվարկվեն սույն ՏԿ-ի նաև 38-րդ գլխի 33-րդ կետի «բ» ենթակետի պայմանների համար, եթե հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերն այդ ռեժիմում ավելի մեծ են, քան ամենամեծ բեռնվածքների ռեժիմում:

Խարսխային հենարանները պետք է հաշվարկված լինեն հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերի տարբերության համար, որը ծագում է հենարանի երկու կողմերում տրված հենամեջերի արժեքների անհավասարության հետևանքով: Ընդ որում, ձգաուժերի տարբերության հաշվարկի համար պայմանները որոշվում են` հենարանի կառուցվածքը նախագծելիս:

Ծայրային հենարանները պետք է հաշվարկվեն նաև բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների միակողմանի ձգաուժերի համար:

Երկշղթա հենարանները բոլոր ռեժիմներում պետք է հաշվարկված լինեն նաև այն պայմանների համար, երբ տեղակայված է միայն մեկ շղթան:

7) ՕԳ-ի միջանկյալ հենարանները` մեկուսիչների նեցուկային շարաններով և խուլ սեղմակներով, պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում` ըստ սահմանային վիճակների առաջին խմբի` հաշվարկային պայմանական հորիզոնական Tվթ ստատիկ բեռնվածքի համար (տե՛ս սույն գլխի 8-րդ կետը):

Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում`

ա) խզված են հենամեջի մեկ ֆազի հաղորդալարը կամ հաղորդալարերը (հենարանի վրա հաղորդալարերի ցանկացած թվի դեպքում), մետաղաճոպանները խզված չեն,

բ) խզված է հենամեջի մեկ մետաղաճոպանը (տրոհված մետաղաճոպանի համար դրա բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը խզված չեն:

Պայմանական բեռնվածքները գործադրվում են այն ֆազի կամ մետաղաճոպանի ամրացման տեղերում, որոնց խզման դեպքում ճիգերը հաշվարկվող տարրերում ստացվում են ամենամեծը: Ընդ որում, հաշվարկի համար ընդունվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «ա» ենթակետում նշված պայմանների զուգորդումները:

8) Հաշվարկային պայմանական հորիզոնական ստատիկ Tվթ բեռնվածքը հաղորդալարերից հենարանների վրա ընդունվում է հավասար`

ա) չտրոհված ֆազերով ՕԳ-ի համար.

ազատ կանգնած մետաղե հենարանների, ցանկացած նյութից, ձգալարերի վրա հենարանների, A(Ա)-ձև և այլ տեսակների կոշտ հենարանների համար` ալյումինե մասի մինչև 185 մմ2 մակերեսով հատույթի հաղորդալարերով` 0,5 Tmax, ալյումինե մասի 205 մմ2 և ավելի մակերեսով հատույթի հաղորդալարերով` 0,4 Tmax,

երկաթբետոնե ազատ կանգնած հենարանների համար` ալյումինե մասի հատույթի մինչև 185 մմ2 մակերեսով հաղորդալարերով` 0,3 Tmax, ալյումինե մասի հատույթի 205 մմ2 և ավելի մակերեսով հատույթի հաղորդալարերով` 0,25 Tmax,

փայտե ազատ կանգնած հենարանի համար` ալյումինե մասի հատույթի մինչև 185 մմ2 մակերեսով հաղորդալարերի համար` 0,25 Tmax, ալյումինե մասի 205 մմ2 և ավելի մակերեսով հատույթի համար` 0,2 Tmax, որտեղ Tmax-ը ամենամեծ հաշվարկային բեռնվածքն է հաղորդալարերի ձգաուժից (տե՛ս սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 32-րդ կետը),

այլ տեսակի հենարանների համար (նոր նյութերից հենարաններ, մետաղե ճկուն հենարաններ և այլն), հաշվարկվող հենարանների ճկունությունից կախված` վերը նշված սահմաններում.

բ) մինչև 330 կՎ լարման տրոհված ֆազերով ՕԳ-ի վրա չտրոհված ֆազերի համար սույն գլխի 1-ին կետում նշված արժեքները լրացուցիչ գործակիցներով բազմապատկելով. 0,8` երկու հաղորդալարերի տրոհման դեպքում, 0,7` երեք հաղորդալարի և 0,6` չորս հաղորդալարի.

գ) երեք և ավելիի տրոհված ֆազերով 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար` 0,15 Tmax, բայց ոչ պակաս 18 կՆ:

Հաշվարկներում թույլատրվում է հաշվի առնել չխզված հաղորդալարերի և մետաղաճոպանների պահող ազդեցությունը տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում` առանց սառցակեղևի և քամու: Ընդ որում, հաշվարկային պայմանական բեռնվածքները պետք է որոշել` ինչպես սույն կետի «ա» ենթակետում, իսկ պահող հաղորդալարերում և մետաղաճոպաններում ծագող մեխանիկական լարումները չպետք է գերազանցեն դրանց խզման ճիգի 70 տոկոսը:

Երկայնական բեռնվածքի փոխանցումը միջանկյալ հենարանին սահմանափակող միջոցների կիրառման դեպքում (բազմահոլովակ կախոցներ, ինչպես նաև այլ միջոցներ) հաշվարկը պետք է կատարել այն բեռնվածքների համար, որոնք ծագում են այդ միջոցների օգտագործման ժամանակ` ոչ ավելի խուլ սեղմակներում հաղորդալարերի կախման դեպքում ընդունվող պայմանական բեռնվածքներից:

9) Հաշվարկային պայմանական հորիզոնական ստատիկ Tվթ բեռնվածքը միջանկյալ հենարանների վրայի մետաղաճոպաններից ընդունվում է հավասար`

ա) միակի մետաղաճոպանին` 0,5 Tmax,

բ) տրոհված մետաղաճոպանին (երկու բաղադրիչներից) 0,4 Tmax, բայց ոչ պակաս 20 կՆ, որտեղ Tmax-ը ամենամեծ հաշվարկային բեռնվածքն է մետաղաճոպանների ձգաուժից (տե՛ս սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 32-րդ կետը):

10) Ցցաձողային մեկուսիչներով միջանկյալ հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում մեկ հաղորդալարի խզման համար, որը հենարանի տարրերում տալիս է ամենամեծ ճիգերը` հաշվի առնելով հենարանների ճկունությունը և չխզված հաղորդալարերի պահող ազդեցությունը: Հաշվարկային պայմանական հորիզոնական ստատիկ Tվթ բեռնվածքը կանգնակների և կցուրդների վրա ընդունվում է 0,3 Tmax-ին հավասար, բայց ոչ պակաս 3 կՆ, որտեղ Tmax-ը նույնն է, ինչ և սույն գլխի 7-րդ կետը:

11) Խարսխային տիպի հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում` սահմանային բեռնվածքների երկրորդ խմբի այն հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման համար, որոնց խզման դեպքում դիտարկվող տարրերում ճիգերն ստացվում են առավելագույն:

Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների համար`

ա) ալյումինե և պողպատե բոլոր հատույթների հաղորդալարերով, ալյումինե համաձուլվածքի բոլոր հատույթների հաղորդալարերով, պողպատալյումինե հաղորդալարով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից` պողպատե միջուկով հաղորդալարերով` դրանց ալյումինե մասի հատույթի մինչև 150 մմ2 մակերեսով հաղորդալարերով, որոնք`

խզված են մեկ հենամեջի երկու ֆազերի հաղորդալարերը հենարանի վրայի շղթաների ցանկացած թվի դեպքում. մետաղաճոպանները չեն խզված (խարսխային բնականոն հենարաններ),

խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարերը հենարանի վրայի շղթաների ցանկացած թվի դեպքում. մետաղաճոպանները խզված չեն (խարսխային թեթևացրած և ծայրային հենարաններ).

բ) պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից պողպատե միջուկով հաղորդալարերով`դրանց ալյումինային մասի հատույթի 185 մմ2 և ավելի մակերեսով, ինչպես նաև որպես հաղորդալարեր օգտագործվող ՏԿ (TK) տեսակի բոլոր հատույթների պողպատե ճոպաններով ՕԳ-ի հենարանների համար. խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարերը` հենարանի վրա շղթաների ցանկացած թվի դեպքում, մետաղաճոպանները խզված չեն (խարսխային բնականոն և ծայրային հենարաններ).

գ) ՕԳ-ի հենարանների համար, անկախ կախվող հաղորդալարերի մակնիշից և հատույթից, խզված է մեկ հենամեջի մեկ մետաղաճոպանը (տրոհված մետաղաճոպանի դեպքում` բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը խզված չեն: Կլիմայական պայմանների զուգորդումներն ընդունվում են սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն:

12) Խարսխային տեսակի հենարանները պետք է ստուգվեն տեղակայման ռեժիմում` ըստ սահմանային վիճակների երկրորդ խմբի հետևյալ պայմանների համար`

ա) մեկ հենամիջում տեղակայված են բոլոր հաղորդալարերը և մետաղաճոպանները, մյուս հենամիջում հաղորդալարեր և մետաղաճոպաններ չեն տեղակայված: Տեղակայված հաղորդալարերում և մետաղաճոպաններում ձգաուժն ընդունվում է հավասար 0,6 Tmax, որտեղ Tmax-ը հաղորդալարերի և մետաղաճոպանների առավելագույն հաշվարկային հորիզոնական ճիգն է (տե՛ս սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 32-րդ կետը: Ընդ որում, կլիմայական պայմանների զուգորդումներն ընդունվում են` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 36-րդ կետի:

Այս ռեժիմում մետաղե հենարանները և դրանց ամրացումները պետք է ունենան նորմաներով պահանջվող ամրություն` առանց ժամանակավոր ձգալարերի տեղակայման.

բ) հենամեջերից մեկում հենարանի վրա հաղորդալարերի ցանկացած թվի դեպքում հաջորդաբար և ցանկացած կարգով տեղակայվում են մեկ շղթայի հաղորդալարերը, իսկ մետաղաճոպանները տեղակայված չեն.

գ) հենամեջերից մեկում մետաղաճոպանների ցանկացած թվի դեպքում հաջորդաբար և ցանկացած կարգով տեղակայվում են մետաղաճոպանները, իսկ հաղորդալարերը տեղակայված չեն:

Ըստ սույն կետի «բ» և «գ» ենթակետերի` ստուգումների ժամանակ թույլատրվում է նախատեսել հենարանների առանձին տարրերի ժամանակավոր ուժեղացում և ժամանակավոր ձգալարերի տեղակայում:

13) ՕԳ-ի հենարանները պետք է ստուգվեն հաշվարկային բեռնվածքների համար, որոնք համապատասխանում են նախագծով ընդունված տեղակայման եղանակին` հաշվի առնելով բաղադրիչները քարշային մետաղաճոպանի ճիգերից, տեղակայվող հաղորդալարերի (մետաղաճոպանների), մեկուսիչների, տեղակայման հարմարանքների և տեղակայող անձի ու դրա գործիքների կշիռը:

Յուրաքանչյուր հաղորդալարի ամրակապման հանգույցը (բլթանցք, դիաֆրագմա և այլն) տրոհված ֆազի հաղորդալարերի առանձին ամրակապման ժամանակ պետք է հաշվարկվի` հաշվի առնելով կախոցի խզված շղթայի հաղորդալարերից ֆազի մնացած հաղորդալարերի բեռնվածքի վերաբաշխումը:

Հենարանի տարրերը պետք է պահեն գործիքների և հավաքակցողի կշիռներից ուղղաձիգ բեռնվածքը (որի հաշվարկային արժեքը հավասար է 1,3 կՆ)` զուգորդված բնականոն ռեժիմում, տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում սառցակեղևից ազատ հաղորդալարերի և մետաղաճոպանների բեռնվածքների, ինչպես նաև վթարային և տեղակայման ռեժիմների բեռնվածքների հետ:

Հենարանի վրա հաշվարկային բեռնվածքները հավաքակցման ռեժիմներում, որը կազմված է տեղակայվող հաղորդալարերի (մետաղաճոպանների) կշռից` հաշվարկված սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 36-րդ կետով սահմանված կլիմայական պայմաններում և մեկուսիչների շարանի կշռից, հարթավայրային տեղանքի պայմաններում պետք է ընդունել`

ա) միջանկյալ հենարանների վրա` առանց սառցակեղևի հաղորդալարերի (մետաղաճոպանների) և մեկուսիչների շարանի կրկնակի կշիռը` ելնելով տեղակայվող հաղորդալարերի (մետաղաճոպանների) և շարանի` մեկ ճախարակով բարձրացնելու հնարավորությունից,

բ) խարսխային հենարանների և միջանկյալ հենարանների վրա, երբ տեղակայման տեղամասը սահմանափակվում է վերջիններով` հաշվի առնելով ձգիչ մետաղաճոպանի ճիգը, որը որոշվում է` ելնելով ձգիչ մեխանիզմը հենարանից 2,5 հ հեռավորության վրա դասավորելու պայմանից, որտեղ h-ն հենարանի վրա միջին ֆազի հաղորդալարի կախվածքի բարձրությունն է:

Ձգիչ մեխանիզմը կտրտված տեղանքի պայմաններում տեղակայելու դեպքում պետք է լրացուցիչ հաշվի առնել ճիգերը ձգիչ մետաղաճոպանի թեքությունից` հաշվի առնելով հաղորդալարի կախվածքի և ձգիչ մեխանիզմի կետի բարձրության նիշերի տարբերությունը:

Տեղակայող աշխատողի և տեղակայման հարմարանքների կշռի հաշվարկային ուղղաձիգ բեռնվածքը, որը կիրառվում է կախովի մեկուսիչների շարանի ամրակապման տեղում` 400 և 500 ԿՎ ՕԳ-ի հենարանների համար` 3,25 կՆ, մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի խարսխային տիպի հենարանների համար` 2,6 կՆ, կախովի մեկուսիչներով մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի միջանկյալ հենարանների համար` 1,95 կՆ, ցցաձողային մեկուսիչներով հենարանների համար` 1,3 կՆ:

14) Հենարանների կառուցվածքները պետք է ապահովեն անջատված ՕԳ-ի վրա, իսկ 110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ի վրա` նաև լարման առկայության դեպքում`

ա) դրանց տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կատարումը,

բ) անձնակազմի հարմար և անվտանգ բարձրացումը հենարանի վրա` հողի մակարդակից մինչև հենարանի գագաթը և տեղափոխությունը հենարանի տարրերով (կանգնակներով, լայնակներով, ճոպանականգնակներով, դիմկալներով և այլն):

Հենարանի և դրա տարրերի վրա պետք է նախատեսված լինի հատուկ սարքվածքների և հարմարանքների ամրակապման հնարավորություն` շահագործման և նորոգման աշխատանքներ կատարելու համար:

15) Անձնակազմին հենարանի վրա բարձրացնելու համար պետք է նախատեսված լինեն հետևյալ միջոցները`

ա) մինչև գագաթը 20 մ և պակաս բարձրությամբ մետաղե հենարանների յուրաքանչյուր կանգնակի վրա, ցանցը կանգնակի (փողի) գոտիներին ամրացնելու կետերի միջև 0,6 մ-ից ավելի հեռավորությունների դեպքում, կամ ցանցը հորիզոնականի նկատմամբ 30(-ից ավելի թեքվելիս, իսկ 20 մ-ից ավելի և 50 մ-ից պակաս բարձրությամբ հենարանների համար, անկախ ցանցի ամրացման կետերի միջև առկա հեռավորությունից և դրա թեքման անկյունից, պետք է տեղակայվեն հատուկ աստիճաններ (ստեպ-հեղյուսներ) մեկ գոտու վրա կամ առանց ցանկապատման սանդուղք, որոնք հասնում են մինչև վերին լայնակի նիշը:

Այդ հենարանների մետաղաճոպանի կանգնակի կառուցվածքը պետք է ապահովի հարմարավետ բարձրացում կամ ունենա հատուկ աստիճաններ (ստեպ-հեղյուսներ).

բ) մինչև հենարանի գագաթը 50 մ-ից ավելի բարձրությամբ մետաղե հենարանների յուրաքանչյուր կանգնակի վրա պետք է տեղակայվեն մինչև հենարանը հասնող ցանկապատված սանդուղքներ: Ընդ որում, ըստ ուղղաձիգի, յուրաքանչյուր 15 մ-ի վրա պետք է տեղակայվեն ցանկապատված հարթակներ (ելարան-կամրջակներ): Ցանկապատված ելարան-կամրջակները պետք է տեղակայվեն նաև այդ հենարանների լայնակների վրա: Շպրենգելային լայնակներով հենարանների վրա պետք է ապահովված լինի ձգիչից բռնվելու հնարավորություն լայնակի վրայով տեղափոխվելիս.

գ) ցանկացած բարձրությամբ երկաթբետոնե հենարանների վրա պետք է ապահովված լինի ստորին լայնակի վրա բարձրանալու հնարավորություն` փոխագուցավոր վերնակից, գույքային սանդուղքներով կամ հատուկ գույքային վերելակային սարքվածքների օգնությամբ: 35-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե կենտրոնախուսակային կանգնակի վրայով ստորին լայնակից վեր բարձրանալու համար պետք է նախատեսված լինեն մնայուն սողանցքեր (առանց ցանկապատմամբ սանդուղքներ և այլն):

35 կՎ-ից ցածր լարման երկաթբետոնե թրթռուն կանգնակով ՕԳ-ի վրա, որի վրա տեղակայված են ուժային կամ չափիչ տրանսֆորմատորներ, զատիչներ, ապահովիչներ կամ այլ ապարատներ, բարձրանալու համար պետք է նախատեսված լինեն գույքային սանդուղքներ կամ հատուկ գույքային վերելակային սարքվածքների ամրակապման հնարավորություն: Երկաթբետոնե թրթռուն կանգնակների վրա, որոնց վրա վերը նշված սարքավորանքը չի տեղակայվում, այդ պահանջը չի տարածվում:

35-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե հենարանների ճոպանի կանգնակների և կանգնակների մետաղե ուղղաձիգ մասերի վրա հարմար բարձրացումը պետք է ապահովեն դրանց կառուցվածքները կամ հատուկ սանդուղքները (ստեպ-հեղյուսները).

դ) երկաթբետոնե հենարանները, որոնք թույլ չեն տալիս գույքային սանդուղքներով բարձրացում (ձգալարերով կամ ներքին կապերով հենարաններ, որոնք ամրացված են կանգնակի վրա` ստորին լայնակից ցածր և այլն), պետք է մատակարարվեն մշտական սանդուղքներով` առանց ցանկապատման, որոնք հասնում են մինչև ստորին լայնակը:

Ստորին լայնակից վերև պետք է իրագործվեն սույն գլխի 15-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերության մեջ նշված սարքվածքները:

(43-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

44. ՄԵԾ ԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

i

1) Մեծ անցման տեղամասը պետք է սահմանափակված լինի ծայրային հենարաններով (բետոնե խարիսխների տեսքով ծայրային սարքվածքներով և այլն), որոնք մեծ անցումն առանձնացնում են որպես ՕԳ-ի ինքնուրույն մաս, որի ամրությունը և կայունությունը կախված չեն ՕԳ-ի հարակից հատվածների ազդեցությունից:

2) Հենարանի հաղորդալարերի ամրակապման տեսակից կախված` ծայրային (Ծ) հենարանների (սարքվածքների) միջև տեղակայվող հենարանները կարող են լինել`

ա) միջանկյալ (Մ)` բոլոր հաղորդալարերը մեկուսիչների պահող շարանների միջոցով հենարանի վրա ամրակապելով,

բ) խարսխային (Խ)` բոլոր հաղորդալարերը մեկուսիչների ձգիչ շարանների միջոցով հենարանի վրա ամրակապելով,

գ) համակցված (ՄԽ)` հենարանի վրա հաղորդալարերի խառը միացմամբ, մեկուսիչների ինչպես պահող, այնպես էլ ձգիչ շարանների օգնությամբ:

3) Անցումային հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջերը, պետք է լինեն խարսխածայրային: Թույլատրվում է թեթևացված տեսակի միջանկյալ հենարանների և խարսխային հենարանների կիրառում` պողպատալյումինե կամ ջերմամշակված ալյումինե համաձուլվածքից, պողպատե միջուկով հաղորդալարերով անցումների համար` երկու տեսակների համար էլ ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթով կամ որպես հաղորդալարեր ՏԿ (TK) տեսակի պողպատե ճոպաններով, 50 մմ2 և ավելի հատույթով: Ընդ որում, ծայրային հենարանների միջև միջանկյալ հենարանների թիվը պետք է համապատասխանի սույն գլխի 4-րդ կետի պահանջներին:

4) Որոշակի պայմաններից կախված` կարող են կիրառվել անցումների հետևյալ սխեմաները`

ա) մեկ հենամեջով` ծայրային հենարաններով (Ծ-Ծ),

բ) երկու հենամեջով` Ծ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-Ծ հենարաններով»

գ) երեք հենամեջով` Ծ-Մ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-ՄԽ-Ծ հենարաններով,

դ) չորս հենամեջով` Ծ-Մ-Մ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-ՄԽ-ՄԽ-Ծ հենարաններով (միայն սառցակեղևի պատի նորմատիվային 15 մմ և պակաս հաստության համար և անցումային հենամեջերի 1100 մ-ից ոչ ավելի երկարությունների համար),

ե) բազմահենամեջ` Ծ-Խ-......Խ-Ծ հենարաններով»

զ) Մ կամ ՄԽ հենարանների կիրառման դեպքում անցումը հենարաններով պետք է բաժանվի մասերի` յուրաքանչյուր հատվածում Մ կամ ՄԽ հենարանների երկուսից ոչ ավելի թվով, այսինքն` Ծ-Մ-Մ-Խ-ԶԽ-Մ-Մ-Ծ, Ծ-ՄԽ-ՄԽ-Խ-Զ-Խ-ՄԽ-ՄԽ-Ծ (կամ երեքից ոչ ավելի` ըստ սույն կետի «դ» ենթակետի):

5) Հողմային ճնշումը ջրային տարածքների վրայով մեծ անցումների հաղորդալարերի և ճոպանների վրա որոշվում է սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 7-րդ կետի համաձայն` հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները`

ա) մեկ հենամեջից կազմված անցման համար հաղորդալարերի կամ մետաղաճոպանների ծանրության տրված կենտրոնի բարձրությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

                             hմ1 + հմ2      2

                        hբ = ----------- - --- f,         (19)

                                 2          3

որտեղ`

hմ1, հմ2 -ը մետաղաճոպանների ամրակապման բարձրությունն է կամ

հաղորդալարերն անցման հենարանների մեկուսիչներին ամրակապելու

բարձրությունն է, որը հաշվարկվում է գետի նվազագույն

մակարդակից, նեղուցի, ջրանցքի, ջրամբարի բնականոն հորիզոնից,

իսկ կիրճերը, հեղեղատները և այլ արգելքներ հատելիս`

հենարանների տեղակայման տեղերում հողի նիշից, մ,

f -ը հաղորդալարի կամ մետաղաճոպանի կախվածքի սլաքն է հենամեջի

մեջտեղում ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում, մ.

 

բ) մի քանի հենամեջերից կազմված անցումների համար քամու ճնշումը հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա որոշվում է hհաղ բարձրության համար, որը համապատասխանում է հաղորդալարերի կամ մետաղաճոպանների միջին հավասարակշռված բարձրությունը բոլոր հենամեջերում և հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

hհաղ1 + hհաղ2l+...+hհաղnl

                  hհաղ = ---------------------------,     (20)

                              l1+l2+...+ln

 

որտեղ`

l1,l2...ln -ը անցման մեջ մտնող հենամեջերի երկարություններն են, մ, hհաղ1, hհաղ2 l...hհաղnl -ը հաղորդալարերի և մետաղաճոպանների ծանրության

բերված կենտրոնների բարձրություններն են` գետի

նվազագույն մակարդակից, ջրանցքի, ջրամբարի

բնականոն հորիզոնից` հենամեջերից յուրաքանչյուրում, իսկ

կիրճերի, հեղեղատների և այլ արգելքների փոխհատումների

համար` հաշված հենարանների տեղակայման տեղում հողի

նիշերի միջին թվաբանական արժեքից, մ:

 

Ընդ որում, եթե փոխհատման տարածությունն ունի բարձր չհեղեղվող ափ, որի վրա դասավորված են ինչպես անցումային, այնպես էլ դրանց հարակից հենարաններ, ապա անցումայինին հարակից հենամիջում ծանրության տրված կենտրոնների բարձրությունները հաշվարկվում են այդ հենամիջում` հողի նիշից:

Քամու նորմատիվային ճնշումը մեծ անցումների հաղորդալարերի, մետաղաճոպանների և հենարանների կառուցվածքների վրա, որոնք կառուցվում են լայնական քամիներից պաշտպանված տեղերում, չի թույլատրվում փոքրացնել:

6) Անցումները կարող են իրագործվել միաշղթա և երկշղթա:

Երկշղթա անցումները պետք է իրագործել բնակեցված վայրերում, արդյունաբերական կառուցապատման շրջաններում, ինչպես նաև հեռանկարում չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում` հեռանկարում երկրորդ անցման պահանջարկի դեպքում:

7) 330 կՎ և ցածր լարման ՕԳ-ի համար, միաշղթա անցումներում առավելապես պետք է կիրառել ֆազերի եռանկյունաձև դասավորություն, թույլատրվում է ֆազերի հորիզոնական դասավորություն: 400 և 500 կՎ լարման ՕԳ-ի համար պետք է կիրառել ֆազերի հորիզոնական դասավորություն:

8) Մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի երկշղթա անցումների վրա պետք է կիրառել հաղորդալարերի դասավորություն երեք հարկաբաժիններում, թույլատրվում է նաև հաղորդալարերի դասավորությունը երկու հարկաբաժիններում:

9) Հեռավորությունները հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև` հենամիջում աշխատանքային պայմաններից ելնելով, պետք է ընտրվեն սույն ՏԿ-ի 40-րդ գլխի 3-րդից մինչև 7-րդ կետերին համապատասխան` հաշվի առնելով լրացուցիչ պահանջները`

ա) 6.13 աղյուսակում Kթ գործակցի արժեքը պետք է մեծացնել 0,2-ով` բեռնվածքների հարաբերության 2-ից մինչև 6,99 միջակայքում, 0,4-ով` բեռնվածքների հարաբերության 7 և ավելի արժեքի դեպքում.

բ) միաշղթա և բազմաշղթա ՕԳ-ի ամենամոտ ֆազերի հեռավորությունները պետք է բավարարեն նաև սույն գլխի 10-րդ և 11-րդ կետերի պահանջները:

10) Հենամիջում հաղորդալարերի բնականոն աշխատանքն ըստ «պարի» յուրաքանչյուր շրջանում ապահովելու համար, դրանց տարբեր հարկաբաժիններում դասավորելիս, 150 մ-ից ավելի բարձրությամբ միջանկյալ անցումային հենարանների հարևան հարկաբաժինների հեռավորությունը և շեղումն ըստ հորիզոնականի պետք է լինեն`

 

.______________________________________________________.

|հեռավորությունը, մ, |    7,5   | 8 | 9 | 11 | 12 | 14 |

|ոչ պակաս            |          |   |   |    |    |    |

|____________________|__________|___|___|____|____|____|

|շեղումն ըստ         |    2     | 2 |2,5|3,5 |  4 |  5 |

|հորիզոնականի, մ,    |          |   |   |    |    |    |

|ոչ պակաս            |          |   |   |    |    |    |

|____________________|__________|___|___|____|____|____|

|ՕԳ-ի լարմամբ, կՎ    |35-ից     |150|220| 330| 400|500 |

|                    |մինչև  110|   |   |    |    |    |

.______________________________________________________.

 

11) Երկշղթա հենարանների վրա հեռավորությունը տարբեր շղթաների ֆազերի առանցքների միջև պետք է լինի ստորև նշվածներից ոչ պակաս`

 

.________________________________________________________.

|հեռավորությունը ֆազերի|     8    | 9 | 10| 12 | 13 | 15 |

|առանցքների միջև,  մ   |          |   |   |    |    |    |

|______________________|__________|___|___|____|____|____|

|ՕԳ-ի լարմամբ, կՎ      |35-ից     |150|220| 330| 400|500 |

|                      |մինչև  110|   |   |    |    |    |

.________________________________________________________.

 

12) Հիմնական գծի հենամեջը 1,5-ից ոչ ավելի անգամ գերազանցող հենամեջերով անցումներում պետք է ստուգել նույն մակնիշի, ինչ որ հիմնական գծի մակնիշն է, հաղորդալարերի կիրառման նպատակահարմարությունը: Մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի անցումներում պետք է ստուգել որպես հաղորդալար պողպատե մետաղաճոպանների կիրառման նպատակահարմարությունը, եթե հաղորդալարերի էլեկտրական հաշվարկը դա թույլ է տալիս:

13) Որպես ամպրոպապաշտպան մետաղաճոպաններ պետք է կիրառել պողպատե ճոպաններ և պողպատալյումինե հաղորդալարեր` ըստ սույն ՏԿ-ի 39-րդ գլխի 5-րդ կետի:

Բարձր հաճախականային կապուղիների կազմակերպման համար ամպրոպապաշտպան մետաղաճոպաններն օգտագործելու դեպքում պետք է որպես մետաղաճոպաններ կիրառել ջերմամշակված ալյումինային համաձուլվածք, պողպատե միջուկով և պողպատալյումինե հաղորդալարեր, ինչպես նաև ներդրված օպտիկական մալուխներով մետաղաճոպաններ:

14) Միակի և տրոհված հաղորդալարերը և մետաղաճոպանները թրթռումից պետք է պաշտպանված լինեն` մինչև 500 մ երկարությամբ անցումային հենամեջի յուրաքանչյուր կողմում տեղակայելով թրթռման մեկ մարիչ` յուրաքանչյուր հաղորդալարի և մետաղաճոպանի վրա, իսկ 500 մ-ից մինչև 1500 մ երկարության դեպքում` առնվազն երկու, տարբեր տեսակի թրթռման մարիչ` յուրաքանչյուր հաղորդալարի և մետաղաճոպանի վրա:

1500 մ և ավելի երկարությամբ հենամեջերում հաղորդալարերի և մետաղաճոպանների պաշտպանությունը, ինչպես նաև, երկարությունից անկախ, 38 մմ-ից ավելի տրամագծով, ինչպես նաև տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում 180 կՆ-ից մեծ ձգաուժով հաղորդալարերի համար թրթռումից պաշտպանությունը պետք է կատարվի հատուկ նախագծով:

15) ՕԳ-ի անցումներում առավելապես պետք է օգտագործվեն ապակե մեկուսիչներ:

16) Մեկուսիչների թիվն անցումային հենարանների մեկուսիչների շարաններում որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի VIII բաժնին համապատասխան:

17) Մեկուսիչների պահող և ձգիչ շարանները պետք է նախատեսել առնվազն երկու շղթայով` հենարանի վրա առանձին ամրակապմամբ: Բազմաշղթա ձգիչ շարանները հենարանին պետք է ամրակապվեն առնվազն երկու կետում:

18) Տրոհված ֆազերի մեկուսիչների շարանի կառուցվածքը և դրանց ամրակապումը հենարանին հնարավորինս պետք է ապահովեն տրոհված ֆազերի մեջ մտնող հաղորդալարերից յուրաքանչյուրի առանձին տեղակայում և ապատեղակայում:

19) Անցումային հենարանների վրա հաղորդալարերը և մետաղաճոպանները մեկուսիչների շարաններին ամրակապելու համար պետք է կիրառել խուլ պահող սեղմակներ կամ հատուկ կառուցվածքի պահող սարքվածքներ (հոլովակավոր կախոցներ):

20) Ամպրոպային գերլարումներից 110-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի անցումների պաշտպանությունն իրականացնելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

ա) բոլոր անցումները շանթի ուղիղ հարվածներից պետք է պաշտպանել մետաղաճոպաններով.

բ) մետաղաճոպանների թիվը պետք է լինի երկուսից ոչ պակաս` եզրային հաղորդալարերի նկատմամբ 20o-ից ոչ ավելի պաշտպանության անկյունով:

Բարձրացված պաշտպանական մակարդակով ենթակայաններին և բաշխիչ սարքվածքներին մոտեցող գծերի պաշտպանվող երկարության սահմանից դուրս անցումը տեղակայելիս` թույլատրվում է, ըստ սառցակեղևի III և բարձր շրջաններում ու հաղորդալարերի հաճախակի և ինտենսիվ «պարի» դեպքում, պաշտպանության անկյունը մինչև 30o.

գ) անհրաժեշտ է պաշտպանական ապարատների (տե՛ս սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 4-րդ կետ) տեղակայում 1000 մ-ից մեծ երկարությամբ հենամեջերով կամ 100 մ-ից բարձր հենարաններով անցումներում.

դ) մետաղաճոպանի հորիզոնական շեղումը եզրային ֆազի կենտրոնից պետք է լինի առնվազն`

1,5 մ` 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

2 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար,

2,5 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

3,5 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

4 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

4 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար.

ե) մետաղաճոպանների միջև հեռավորության ընտրությունը կատարվում է` համաձայն սույն ՏԿ-ի 41-րդ գլխի 8-րդ կետի և 42-րդ գլխի 5-րդ կետի «դ» ենթակետի:

21) մետաղաճոպանների ամրակապումն անցման բոլոր հենարանների վրա պետք է կատարված լինի առնվազն 120 կՆ քայքայող մեխանիկական բեռնվածքով մեկուսիչների օգնությամբ:

Շահագործման միջվերանորոգման ժամկետների մեծացման նպատակով մեկուսացնող մետաղաճոպանային ամրակապի մեջ պետք է լինի առնվազն երկու մեկուսիչ: Դրանց թիվը որոշվում է` հաշվի առնելով տեղանքի մատչելիությունը և հենարանների բարձրությունը:

Մետաղաճոպանները բարձր հաճախականային կապուղու կամ սառցակեղևի հալեցման համար օգտագործման դեպքում մեկուսիչների թիվը, որը որոշվել է ըստ կապուղիների հուսալիության ապահովման կամ սառցակեղևի հալեցման պայմանների, պետք է ավելացվի երկուսով: Մեկուսիչները, որոնց վրա կախված է մետաղաճոպանը, պետք է շունտված լինեն կայծային միջակայքով, որի չափսն ընտրվում է սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 7-րդ կետին համապատասխան` առանց հաշվի առնելու լրացուցիչ մեկուսիչների տեղակայումը:

22) 35 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի անցումների պաշտպանության համար ամպրոպապաշտպան մետաղաճոպանների ամրակապում չի պահանջվում: Անցումային հենարանների վրա պետք է տեղակայվեն պաշտպանական ապարատներ: Հենարանի բարձրության պատճառով մեկուսիչների թիվը մեծանալիս` ԿՄԿ-ի էլեկտրական ամրությունը պետք է կոորդինացված լինի շարանների էլեկտրական ամրության հետ:

23) Տարբեր հարկաբաժիններում ֆազերի դասավորությամբ, 50 մ-ից ավելի բարձրությամբ անցումային հենարանների լայնակներով շահագործող անձնակազմի անվտանգ տեղափոխությունն ապահովելու համար ամենափոքր թույլատրելի մեկուսացման հեռավորությունն օդով, հոսանատար մասերից մինչև հենարանների հողակցված մասերը պետք է լինի առնվազն`

3,3 մ` մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

3,8 մ` 150 կՎ լարման ՕԳ-ի համար,

4,3 մ` 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

5,3 մ` 330 կՎ լարման ՕԳ-ի համար,

5,9 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար,

6,3 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

24) Հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունը պետք է ընտրվի 6.19 աղյուսակին և սույն ՏԿ-ի 42-րդ գլխի 14-րդ կետին համապատասխան:

Պաշտպանական ապարատներով հենարանների հողակցող սարքվածքի դիմադրությունը պետք է լինի 10 Օմ-ից ոչ ավելի` հողի տեսակարար դիմադրությունը 1000 Օմ.մ-ից ոչ բարձր լինելու դեպքում, և 15 Օմ-ից ոչ ավելի` ավելի բարձր տեսակարար դիմադրության դեպքում:

25) Ջրային տարածությունների վրայով անցումները նախագծելիս` անհրաժեշտ է կատարել հետևյալ հաշվարկները` ըստ գետի ողողահունի ջրաբանության`

ա) ջրաբանական հաշվարկ, որը սահմանում է ջրի հաշվարկային մակարդակը, սառցահոսի մակարդակը, ջրի ելքի բաշխումը հունի ու ողողահունի միջև և ջրի հոսանքի արագության բաշխումը հուների միջև ու ողողահուներում,

բ) հունային հաշվարկ, որը սահմանում է անցման անցքի և խորության չափը` անցման հենարանների ողողումից հետո,

գ) ջրաբաշխական հաշվարկ, որը սահմանում է ջրի մակարդակն անցման շիթագոյացնող պատվարների և լիրաթմբերի դիմաց ալիքների բարձրությունը ողողահուների մեջ,

դ) բեռնվածքների հաշվարկը հիմքերի վրա, որոնք գտնվում են գետի հունի կամ ողողահունի մեջ` հաշվի առնելով սառույցի ճնշումը և նավերի կողահարումը:

Գետի հունի և ողողահունի մեջ գտնվող հենարանների հիմքերի բարձրությունը պետք է 0,5 մ-ով գերազանցի սառցահոսի մակարդակը:

Ծանծաղ և խոր հիմնադրման անցումների հենարանների հիմքերի խորացումը բնահողի հեղեղման հնարավորության դեպքում պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս (հաշվելով հեղեղումից հետո բնահողի նիշերից): Ցցահենարանները բնահողի մեջ մտցնելու խորությունը ցցահենարանային հիմքերի դեպքում պետք է լինի հեղեղման մակարդակից 4 մ-ից ոչ պակաս:

26) Միջանկյալ և կոմբինացված հենարանները (Մ և ՄԽ)` հաղորդալարերի պահող շարանների միջոցով ամրակապմամբ, պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում, ըստ սահմանային ռեժիմների առաջին խմբի, հետևյալ պայմանների համար`

ա) խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի միակ կամ բոլոր հաղորդալարերը, մետաղաճոպանները խզված չեն (միաշղթա հենարաններ),

բ) խզված են մեկ հենամեջի երկու ֆազերի հաղորդալարերը, մետաղաճոպանները խզված չեն (երկշղթա հենարաններ, ինչպես նաև պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից, պողպատե միջուկով հաղորդալարերով, երկու տեսակի հաղորդալարերի համար ալյումինե մասի մինչև 150 մմ2 հատույթով),

գ) խզված է մեկ հենամեջի մեկ մետաղաճոպանը (մետաղաճոպանի տրոհման դեպքում` բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը` անկախ տեսակից և հատույթներից, խզված չեն:

Հենարանների հաշվարկում հաշվարկային հորիզոնական ստատիկ բեռնվածքը հաղորդալարերից ընդունվում է հավասար.

չտրոհված ֆազի և խուլ սեղմակի մեջ դրա ամրակապման դեպքում` արտաճզմման ձգաուժին, որը ծագում է ֆազի խզման դեպքում: Ընդ որում, ընդունվում են պայմանների զուգորդումներ` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «գ» ենթակետի համաձայն:

Չտրոհված ֆազերի և այն խուլ սեղմակներում ամրակապելու դեպքում չտրոհված ֆազերի համար արժեքները բազմապատկվում են լրացուցիչ գործակիցներով. 0,8` երկու հաղորդալարի տրոհելիս, 0,7` երեք հաղորդալարի տրոհելիս, 0,6` չորս հաղորդալարի և 0,5` հինգ և ավելի,

չտրոհված և տրոհված ֆազերի դեպքում` հատուկ կառուցվածքի նեցուկային սարքվածքի մեջ դրանց ամրակապման ժամանակ 25 կՆ` պայմանական բեռնվածքի և ֆազի մեջ մեկ հաղորդալարի դեպքում, 40 կՆ` ֆազի մեջ երկու հաղորդալարի դեպքում, 60 կՆ` ֆազի մեջ երեք և ավելի հաղորդալարերի դեպքում:

Խուլ սեղմակներում ամրակապված մետաղաճոպանից հաշվարկային բեռնվածքն ընդունվում է հավասար մետաղաճոպանի ամենամեծ հաշվարկային հորիզոնական ձգաուժին` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «գ» ենթակետի նշված պայմանները զուգորդելիս:

Ընդ որում, երկու բաղադրիչների տրոհված մետաղաճոպանների համար, պետք է ձգաուժը բազմապատկել 0,8-ով:

Հատուկ նեցուկային սարքվածքում ամրակապված մետաղաճոպանից հաշվարկային բեռնվածքն ընդունվում է 40 կՆ: Բեռնվածքները կիրառվում են այն ֆազերի կամ մետաղաճոպանների ամրակապման տեղերում, որոնց խզման դեպքում ճիգերը հաշվարկվող տարրերում ունեն ամենամեծ արժեքները:

27) Խարսխային տեսակի հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմում, ըստ սահմանային վիճակների առաջին խմբի այն ֆազերի կամ այն մետաղաճոպանի խզման համար, որոնց խզման դեպքում ճիգերը դիտարկվող տարրերում ստացվում են ամենամեծը: Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների համար`

ա) խզված է մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարը կամ հաղորդալարերը (միաշղթա հենարաններ` պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարեր` պողպատե միջուկով, երկու տեսակի համար էլ ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթով, ինչպես նաև ՏԿ (TK) տեսակի բոլոր պողպատե ճոպաններով` որպես հաղորդալարեր),

բ) խզված են մեկ հենամեջի երկու ֆազի հաղորդալարերը, մետաղաճոպանները չեն խզված (երկշղթա հենարաններ, ինչպես նաև պողպատալյումինե հաղորդալարերով և ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից հաղորդալարեր` պողպատե միջուկով, երկու տեսակի համար էլ ալյումինային մասի մինչև 150 մմ2 հատույթով,

գ) խզված է մեկ հենամեջի մեկ մետաղաճոպանը (մետաղաճոպանի տրոհման դեպքում` դրա բոլոր բաղադրիչները), հաղորդալարերը` անկախ մակնիշից և հատույթից, չեն խզված:

Հաշվարկային բեռնվածքները հաղորդալարերից և մետաղաճոպաններից ընդունվում են հավասար հաղորդալարի կամ մետաղաճոպանի ամենամեծ հաշվարկային հորիզոնական ձգաուժերին` զուգորդելով պայմանները սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 34-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն:

Հենարանի տարրերում ճիգերը որոշելիս` հաշվի են առնվում պայմանական բեռնվածքները կամ չհավասարակշռված ձգաուժերը, որոնք ծագում են այն հաղորդալարերի և մետաղաճոպանների խզումների դեպքում, երբ այդ ուժերն ունեն ամենամեծ արժեքները:

28) Մեծ անցման հենարանները պետք է ունենան ցերեկային մակնշում և ազդանշանային լուսավորություն` սույն ՏԿ-ի 59-րդ գլխի 2-րդ կետին համապատասխան:

(44-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում