Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(9-րդ մաս)

 

Աղյուսակ N 6.30

 

Նվազագույն հեռավորություններն ուղղաձիգով ՕԳ-ի հաղորդալարերից

մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերը

 

._____________________________________________________________________.

|ՕԳ-ի հաշվարկային ռեժիմը     |Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի      |

|                            |      լարման դեպքում, կՎ                |

|                            |________________________________________|

|                            |մինչև  10| 20-110|150|220|330 |400 |500 |

|____________________________|_________|_______|___|___|____|____|____|

|Բնականոն ռեժիմ`             |         |       |   |   |    |    |    |

|ա) ՕԳ փայտե հենարանների վրա`|   2,0   |  3,0  |4,0|4,0|5,0 |5,0 |5,0 |

|ամպրոպապաշտպան սարքվածքների |         |       |   |   |    |    |    |

|առկայության դեպքում, ինչպես |         |       |   |   |    |    |    |

|նաև  մետաղե և  երկաթբետոնե  |         |       |   |   |    |    |    |

|հենարանների վրա             |         |       |   |   |    |    |    |

|____________________________|_________|_______|___|___|____|____|____|

|բ) ՕԳ փայտե հենարանների վրա`|   4,0   |  5,0  |6,0| 6,|  - |  - |  - |

|ամպրոպապաշտպան սարքվածքների |         |       |   |   |    |    |    |

|բացակայության դեպքում       |         |       |   |   |    |    |    |

|____________________________|_________|_______|___|___|____|____|____|

|Հաղորդալարերի խզում հարակից |   1,0   |  1,0  |1,5|2,0|2,5 |3,0 |3.5 |

|հենամեջերում                |         |       |   |   |    |    |    |

._____________________________________________________________________.

 

Հեռավորությունները հաղորդալարերի միջև պետք է ընդունել առավել անբարենպաստ դեպքի համար:

ՕԳ-ի վրա սառցակեղևի հալեցման կիրառման դեպքում պետք է ստուգել մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի եզրաչափերը` սառցակեղևի հալեցման ռեժիմում: Այդ եզրաչափերն ստուգվում են սառցակեղևի հալեցման ռեժիմում հաղորդալարի ջերմաստիճանի դեպքում և պետք է լինեն ոչ պակաս, քան հարևան հենամիջում ՕԳ-ի հաղորդալարերի խզման դեպքում,

ժե) առանց ամպրոպապաշտպան մետաղաճոպանների ՕԳ-ի փայտե հենարանների վրա, որոնք սահմանափակում են ԿԳ-ի հետ փոխհատման հենամեջը, պետք է տեղակայվեն պաշտպանական սարքեր` փոխհատվող գծերի հաղորդալարերի միջև 6.30 աղյուսակի «բ» ենթակետում նշված հեռավորությունների դեպքում: Պաշտպանական սարքերը պետք է տեղակայվեն սույն ՏԿ-ի 48-րդ գլխի 10-րդ կետի պահանջներին համապատասխան: ԿՄԿ-ի տեղակայման դեպքում ՕԳ-ի վրա պետք է նախատեսված լինի ավտոմատ կրկնակի միացում,

ժզ) ԿԳ-ի և ՀՀԳ-ի փայտե հենարանների վրա, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է տեղակայվեն շանթարգելներ` ԿԳ-ի և ՀՀԳ-ի նորմատիվային փաստաթղթերում ներկայացվող պահանջներին համապատասխան:

10) Ընդհանուր հենարանների վրա ՕԳ-ի և ԿԳ-ի ու ՀՀԳ-ի հաղորդալարերի համատեղ կախում չի թույլատրվում: Այս պահանջը չի տարածվում հատուկ օպտիկական մալուխների վրա, որոնք կախվում են ՕԳ-ի կառուցվածքների վրա: Այդ մալուխները պետք է համապատասխանեն սույն գլխի պահանջներին և էլեկտրահաղորդման օդային գծերի վրա կապի մանրաթելաօպտիկական գծերի նախագծման, շինարարական և շահագործման կանոններին:

11) ՕԳ-ը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ մոտենալու դեպքում` հեռավորությունը դրանց միջև և ազդեցությունից պաշտպանության միջոցառումները որոշվում են` հաղորդալարային կապի, երկաթուղային ազդանշանման և հեռուստամեխանիկայի սարքվածքներն էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր ու խանգարող ազդեցություններից պաշտպանելու կանոններին համապատասխան:

12) ՕԳ-ը ԿԳ-ի և ՀՀԳ-ի հետ մոտենալու դեպքում` հեռավորությունները ՕԳ-ի եզրային չշեղված հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարաններ, պետք է լինեն ՕԳ-ի ամենաբարձր հենարանի բարձրությունից ոչ պակաս, իսկ նեղվածք ուղեգծի հատվածում ՕԳ-ի եզրային հաղորդալարերից` քամուց դրանց առավելագույն շեղման դեպքում, հեռավորությունները պետք է լինեն 6.31 աղյուսակում նշվածներից ոչ պակաս: Ընդ որում, հեռավորությունն ՕԳ-ի մոտակա չշեղված հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանների գագաթները պետք է լինեն առնվազն 15 մ` մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 17 մ` 400 կՎ լարման ՕԳ-ի համար 20 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

 

Աղյուսակ N 6.31

 

ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարաններից ՕԳ-ի հաղորդալարերի նվազագույն

հեռավորությունները քամու կողմից դրանց առավելագույն շեղման դեպքում`

նեղվածք ուղեգծի հատվածում

 

.___________________________________________________________.

|ՕԳ-ի լարումը, կՎ  |Մինչև  20|35-110|150 |220 |330 |400 |500|

|__________________|_________|______|____|____|____|____|___|

|Նվազագույն        |         |      |    |    |    |    |   |

|հեռավորությունը, մ|    2    |  4   | 5  | 6  | 8  | 9  | 10|

.___________________________________________________________.

 

ՕԳ-ի վերադասավորման քայլն ըստ ԿԳ-ի և ՀՀԳ-ի վրա ազդելու պայմանների` չի նորմավորվում:

ԿԳ-ի և ՀՀԳ-ի հենարանները պետք է ամրացվեն լրացուցիչ դիմահարներով կամ տեղակայվեն կրկնակիացած` այն դեպքում, եթե դրանց անկման դեպքում հնարավոր է հպում ԿԳ-ի և ՀՀԳ-ի հաղորդալարերի ու ՕԳ-ի հաղորդալարերի միջև:

13) Ցցաձողային մեկուսիչներով օդային գծի` ԿԳ-ի և ՀՀԳ-ի օդային գծերին մոտեցման դեպքում` այն հատվածներում, որտեղ ՕԳ-ն ունի շրջադարձային անկյուններ, հեռավորությունները դրանց միջև պետք է լինեն այնպիսին, որպեսզի ՕԳ-ի անկյունային հենարանի պոկված հաղորդալարը չկարողանա հայտնվել ԿԳ-ի և ՀՀԳ-ի մոտակա հաղորդալարերից պակաս հեռավորության վրա, քան 6.31 աղյուսակում ներկայացվածները: Այս պահանջի կատարման անհնարինության դեպքում ՕԳ-ի հաղորդալարերը, որոնք անցնում են շրջադարձի ներքին կողմից, պետք է ունենան կրկնակի ամրացում:

14) ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխներին ՕԳ-ի մոտենալու դեպքում` դրանց միջև նվազագույն հեռավորությանը և պաշտպանության միջոցառումները որոշվում են` համաձայն հաղորդալարային կապի, երկաթուղային ազդանշանման և հեռուստամեխանիկայի սարքվածքների` էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր և խանգարող ազդեցություններից պաշտպանության կանոններին ու մետաղե տարրերով օպտիկական մալուխներն էլեկտրահաղորդման գծերի, փոփոխական հոսանքի էլեկտրաֆիկացված երկաթուղիների և էներգաենթակայանների վտանգավոր ազդեցությունից պաշտպանելու մասին հանձնարարականներով:

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հենարանի հողակցիչից և ստորգետնյա մասից մինչև ԿԳ-ի և ՀՀԳ-ի ստորգետնյա մալուխը պետք է լինեն 6.26 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

15) Հաղորդիչ ռադիոկենտրոնների ալեհավաք կառույցներից ՕԳ-ի նվազագույն հեռավորությունները պետք է ընդունվեն ըստ 6.32 աղյուսակի:

 

Աղյուսակ 6.32.

 

Հաղորդիչ ռադիոկենտրոնների ալեհավաք կառույցներից ՕԳ-ի նվազագույն

հեռավորությունները

 

.______________________________________________________________________.

|Ալեհավաք կառույցները                           | ՕԳ-ի լարման դեպքում, |

|                                               |կՎ հեռավորությունը, մ,|

|                                               |______________________|

|                                               |մինչև  110 | 150-500  |

|_______________________________________________|___________|__________|

|    1                                          |    2      |     3    |

|_______________________________________________|___________|__________|

|Միջին ալիք և  երկարալիք հաղորդիչ ալեհավաքներ   |100        | 100      |

|_______________________________________________|___________|__________|

|Կարճալիք հաղորդիչ ալեհավաքներ` ամենամեծ        |200        | 300      |

|ճառագայթման ուղղությամբ                        |           |          |

|_______________________________________________|___________|__________|

|Կարճալիք հաղորդիչ ալեհավաքներ` մնացած          | 50        |  50      |

|ուղղություններով                               |           |          |

|_______________________________________________|___________|__________|

|Կարճալիք հաղորդիչ թույլ ուղղված և  չուղղված    |150        | 200      |

|ալեհավաքներ                                    |           |          |

.______________________________________________________________________.

 

16) ՕԳ-ը մոտենալու նվազագույն հեռավորությունները ռադիոռելեական գծի ուղեգծանիշի հատվածքին և ռադիոռելեական կայաններին` ալեհավաքի ուղղվածության գոտուց դուրս` պետք է ընդունվեն ըստ 6.33 աղյուսակի: ՕԳ-ի ռադիոռելեական գծի ուղեգծանիշի հետ փոխհատվելու հնարավորությունը սահմանվում է ՕԳ-ը նախագծելիս:

 

Աղյուսակ 6.33.

 

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ից մինչև ընդունող

ռադիոկենտրոնների, ռադիոռելեական կարճալիք և գերկարճալիք կայանների,

ռադիոֆիկացման առանձնացված ընդունիչ կետերի և տեղական

ռադիոհանգույցների սահմանները

 

._____________________________________________________________________.

|Ռադիոսարքվածքը                              |ՕԳ-ի լարման դեպքում, կՎ |

|                                            |հեռավորությունը, մ      |

|                                            |________________________|

|                                            |մինչև  35 |110-ից|330-ից|

|                                            |          |մինչև |մինչև |

|                                            |          |220   |500   |

|____________________________________________|__________|______|______|

|Մայրուղային, մարզային, շրջանային, կապի      |    500   | 1000 | 2000 |

|ռադիոկենտրոններ և  ռադիոռելեական կայաններ`  |          |      |      |

|ալեհավաքի ուղղվածության դիագրամում          |          |      |      |

|____________________________________________|__________|______|______|

|Ռադիոտեղորոշիչ կայաններ, մերձավոր           |   1000   | 1000 | 1000 |

|նավագնացության ռադիոտեխնիկական համակարգեր   |          |      |      |

|____________________________________________|__________|______|______|

|Ավտոմատ գերկարճալիք ռադիոուղղորոշիչներ      |    800   |  800 |  800 |

|____________________________________________|__________|______|______|

|Կարճալիք ռադիոուղղորոշիչներ                 |    700   |  700 |  700 |

|____________________________________________|__________|______|______|

|Հաղորդալարային հաղորդման կայաններ           |    200   |  300 |  400 |

|____________________________________________|__________|______|______|

|Ռադիոռելեական կայաններ` դրանց ալեհավաքների  |    100   |  200 |  250 |

|ուղղվածության գոտուց դուրս, և  ռադիոռելեական|          |      |      |

|գծերի ուղեգծանիշներ                         |          |      |      |

._____________________________________________________________________.

 

17) Հեռավորությունները ՕԳ-ից մինչև ընդունող ռադիոկենտրոնների, ռադիոռելեական կարճալիք և գերկարճալիք կայանների, ռադիոֆիկացման առանձնացված ընդունիչ կետերի և տեղական ռադիոհանգույցների սահմանները` պետք է ընդունվեն ըստ 6.33 աղյուսակի:

Այն դեպքում, երբ նախագծվող ՕԳ-ի ուղեգիծն անցնում է բացառիկ կարևոր ընդունիչ ռադիոսարքվածքների տեղադրման շրջաններով, թույլատրելի մոտեցումը սահմանվում է անհատական կարգով` ՕԳ-ի նախագծման ընթացքում:

Եթե 6.33 աղյուսակում նշված հեռավորությունների պահպանումը դժվար է, ապա առանձին դեպքերում թույլատրվում է դրանք փոքրացնել (պայմանով, որ ՕԳ-ի վրա իրականացվեն խանգարումների համապատասխան նվազեցումն ապահովող միջոցառումներ): Յուրաքանչյուր դեպքում ՕԳ-ի նախագծման ընթացքում պետք է կազմվի ռադիոխանգարումների նորմերի պահպանման միջոցառումների նախագիծ:

ՕԳ-ի հեռավորությունները մինչև հեռուստակենտրոններ և ռադիոտներ` պետք է լինեն առնվազն` 400 մ` մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 700 մ` 35-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 1000 մ` 220-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

(50-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

51. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԵՏ

 

i

1) ՕԳ-ի փոխհատումը երկաթուղիների հետ առավելապես պետք է իրականացնել օդային անցումներով: Բացառիկ ինտենսիվ երթևեկությամբ երկաթուղիների վրա և տեխնիկապես հիմնավորված որոշ դեպքերում (օրինակ, լրաթմբերն անցնելուց, երկաթուղային կայարաններում կամ այն վայրերում, որտեղ օդային անցումներ կառուցելը տեխնիկապես դժվար է) ՕԳ-ի անցումները պետք է իրագործել մալուխով: Երկաթուղու ինտենսիվության ցուցանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից հաստատված իրավական ակտերով:

Երկաթուղային կայարանների բկանցքամասերում և հպումային ցանցի խարսխային հատվածների կցորդման տեղերում չի թույլատրվում ՕԳ-ի փոխհատում երկաթուղիների հետ:

ՕԳ-ի փոխհատման անկյունն էլեկտրաֆիկացված և էլեկտրաֆիկացման ենթակա երկաթուղիների հետ` պետք է լինի 90(-ին մոտ, բայց 65o-ից ոչ պակաս:

Երկաթուղու նկատմամբ օդային ԿԳ-ի ոչ զուգահեռ անցման դեպքում` օդային ԿԳ-ի փոխհատման անկյունն ՕԳ-ի հետ` պետք է որոշվի վտանգավոր և խանգարող ազդեցությունների հաշվարկով:

2) Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում` հեռավորություններն ՕԳ-ի հենարանի հիմքից մինչև երկաթուղիների կառույցների եզրաչափերը` չէլեկտրաֆիկացված երկաթուղիների համար, կամ էլեկտրաֆիկացված և էլեկտրաֆիկացման ենթակա երկաթուղիների հպումային ցանցի հենարանների առանցքը` պետք է լինեն հենարանի բարձրությունը գումարած 3 մ չափից ոչ պակաս: Նեղվածքային ուղեգծի հատվածներում այդ հեռավորությունները թույլատրվում են առնվազն` 3 մ` մինչև 20 կՎ լարման ՕԳ-ի համար, 6 մ` 35-ից մինչև 150 կՎ լարման ՕԳ-ի համար, 8 մ` 220-ից մինչև 330 կՎ լարման ՕԳ-ի համար, 9 մ` 400 կՎ լարման, 10 մ` 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Հպումային ցանցի հետ ՕԳ-ի փոխհատումների պաշտպանությունը պաշտպանական ապարատներով իրագործվում է սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

3) Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում հեռավորությունները հաղորդալարերից մինչև երկաթուղու զանազան տարրերը պետք է լինեն 6.34 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

ՈՒղղաձիգով նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև երկաթուղիների զանազան տարրերը, ինչպես նաև մինչև էլեկտրաֆիկացված երկաթուղիների ամենաբարձր հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանը` որոշվում է ՕԳ-ի բնականոն ռեժիմում` կախվածքի առավելագույն սլաքի դեպքում (հաղորդալարի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` հաշվի առնելով հաղորդալարի լրացուցիչ տաքացումն էլեկտրական հոսանքով կամ ըստ 6.34 աղյուսակի հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի):

 

Աղյուսակ 6.34.

 

Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման դեպքում

նվազագույն հեռավորությունները

 

._____________________________________________________________________.

|Փոխհատում կամ մոտեցում          |Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի  |

|                                |լարման դեպքում, կՎ                  |

|                                |____________________________________|

|                                |մինչև  20|35-110|150|220|330|400|500|

|_____________________________________________________________________|

|                       Փոխհատման դեպքում                             |

|_____________________________________________________________________|

|Չէլեկտրաֆիկացված երկաթուղիների  |         |      |   |   |   |   |   |

|համար ըստ ուղղաձիգի հաղորդալարից|         |      |   |   |   |   |   |

|մինչև  ռելսի գլխիկը, ՕԳ-ի       |         |      |   |   |   |   |   |

|բնականոն ռեժիմում`              |         |      |   |   |   |   |   |

|մշտական օգտագործման լայն և  նեղ |7,5      |7,5   |8  |8,5|9  |9,2|9,5|

|ուղեգծով երկաթուղիների          |         |      |   |   |   |   |   |

|լայն ուղեգծի ոչ մշտական         |7,5      |7,5   |8  |8,5|9  |9,2|9,5|

|օգտագործման երկաթուղիների       |         |      |   |   |   |   |   |

|նեղ ուղեգծի ոչ ընդհանուր        |6,5      |6,5   |7  |7,5|8  |8,1|8,5|

|օգտագործման երկաթուղիների       |         |      |   |   |   |   |   |

|________________________________|_________|______|___|___|___|___|___|

|ըստ ուղղաձիգի հաղորդալարից      |         |      |   |   |   |   |   |

|մինչև  ռելսի գլխիկը` հարակից    |         |      |   |   |   |   |   |

|հենամիջում հաղորդալարի խզման    |         |      |   |   |   |   |   |

|դեպքում`                        |         |      |   |   |   |   |   |

|________________________________|_________|______|___|___|___|___|___|

|լայն ուղեգծով երկաթուղիների     |6        |6     |6,5|6,5|7  |7  |-  |

|նեղ ուղեգծով երկաթուղիների      |4,5      |4,5   |5  |5  |5,5|5,5|-  |

|________________________________|____________________________________|

|Էլեկտրաֆիկացված կամ             |                                    |

|էլեկտրաֆիկացման ենթակա          |                                    |

|երկաթուղիների համար ՕԳ-ի        |                                    |

|հաղորդալարերից մինչև            |                                    |

|ամենաբարձր հաղորդալարը կամ կրող |                                    |

|մետաղաճոպանը                    |                                    |

|________________________________|____________________________________|

|բնականոն ռեժիմում ուղղաձիգով,   |ինչպես ՕԳ-ի միմյանց հետ փոխհատման   |

|հարակից հենամիջում հաղորդալարի  |դեպքում` 6.24 աղյուսակին            |

|խզման դեպքում                   |համապատասխան (տե՛ս սույն ՏԿ-ի 49-րդ |

|                                |գլխի 10-րդ կետը)                    |

|                                |____________________________________|

|                                |1        |1     |2  |2  |2,5|3,1|3,5|

|_____________________________________________________________________|

|             Մոտեցման կամ զուգահեռ ընթացքի դեպքում                   |

|_____________________________________________________________________|

|Չէլեկտրաֆիկացված երկաթուղիների  |1,5      |2,5   |2,5|2,5|3,5|4,1|4,5|

|համար ՕԳ-ի շեղված հաղորդալարից  |         |      |   |   |   |   |   |

|մինչև  կառույցներին մոտեցման    |         |      |   |   |   |   |   |

|եզրաչափը` ըստ հորիզոնականի,     |         |      |   |   |   |   |   |

|նեղվածք ուղեգծով հատվածներում   |         |      |   |   |   |   |   |

|________________________________|____________________________________|

|Էլեկտրաֆիկացված կամ             |ինչպես ՕԳ-ի` միմյանց մոտեցման       |

|էլեկտրաֆիկացման ենթակա          |դեպքում` 6.25 աղյուսակին            |

|երկաթուղիների համար ՕԳ-ի եզրային|համապատասխան                        |

|հաղորդալարից մինչև  հպումային   |                                    |

|ցանցի հենարանի դաշտային կողմից  |                                    |

|կախված եզրային հաղորդալարը` ըստ |                                    |

|հորիզոնականի                    |                                    |

|________________________________|____________________________________|

|Նույնը, բայց հպումային ցանցի    |ինչպես կառույցներին` ՕԳ-ի մոտեցման  |

|հենարանների դաշտային կողմից     |դեպքում սույն ՏԿ-ի 48-րդ գլխի 7-րդ  |

|հաղորդալարերի բացակայության     |կետին համապատասխան                  |

|դեպքում                         |                                    |

._____________________________________________________________________.

 

ՕԳ-ի էլեկտրական բեռնվածքի մասին տվյալների բացակայության դեպքում հաղորդալարերի ջերմաստիճանն ընդունվում է 70 oC:

Վթարային ռեժիմում հեռավորություններն ստուգվում են, եթե փոխհատվում է ալյումինային մասի 185 մմ2-ից պակաս հատույթով հաղորդալարերով ՕԳ-ն, տարեկան միջին ջերմաստիճանի, առանց սառցակեղևի և քամու առկայության պայմանների` հաշվի չառնելով հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով:

Հաղորդալարերի ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթի մակերեսի դեպքում` վթարային ռեժիմում ստուգում չի պահանջվում: Թույլատրվում է փոխհատող ՕԳ-ի տեղադրում հպումային ցանցի հենարաններից վեր` ՕԳ-ի հաղորդալարերից ուղղաձիգով մինչև հպումային ցանցի հենարանների գագաթը ոչ պակաս հեռավորությունների դեպքում`

ա) 7 մ` մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար,

բ) 8 մ` 150-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար,

գ) 9 մ` 330-ից մինչև 500 կՎ լարման ՕԳ-ի համար:

Բացառիկ դեպքերում, նեղվածքային ուղեգծի հատվածներում, թույլատրվում է ՕԳ-ի և հպումային ցանցի հաղորդալարերը կախել ընդհանուր հենարանների վրա:

ՕԳ-ը երկաթուղիների հետ փոխհատվելու և մոտենալու դեպքում, երբ դրանց երկայնքով անցնում են կապի և ազդանշանման գծեր, անհրաժեշտ է, բացի 6.34 աղյուսակից, ղեկավարվել նաև կապի կառույցների հետ ՕԳ-ի փոխհատմանը և մոտեցմանը ներկայացվող պահանջներով:

4) Էլեկտրաֆիկացված կամ էլեկտրաֆիկացման ենթակա ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում` ՕԳ-ի այն հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն խարսխային` բնականոն կառուցվածքի: Գնացքների բացառիկ ինտենսիվ և ինտենսիվ երթևեկությամբ հատվածներում այդ հենարանները պետք է լինեն մետաղյա:

Խարսխային հենարաններով սահմանափակված փոխհատման այդ հենամիջում թույլատրվում է միջանկյալ հենարանի տեղադրում ուղիների միջև, որոնք նախատեսված չեն մարդատար գնացքների կանոնավոր անցման համար, ինչպես նաև` միջանկյալ հենարանների տեղադրում ամեն տեսակի երկաթուղային ճանապարհների պաստառի եզրերով: Նշված հենարանները պետք է լինեն մետաղե կամ երկաթբետոնե: Հաղորդալարերի ամրակապումն այդ հենարանների վրա պետք է իրագործվի մեկուսիչների նեցուկային երկշղթա շարաններով` խուլ սեղմակներով:

Ցանկացած նյութից ձգալարերով հենարանների և փայտե միականգնակ հենարանների կիրառում չի թույլատրվում: Փայտե միջանկյալ հենարանները պետք է լինեն Պ (Պ)-ձև, X (ԻՔՍ) կամ Z (ԶԵԹ)-ձև կապերով) կամ A (Ա)-ձևի:

Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների փոխհատման դեպքում թույլատրվում է թեթևացված կառուցվածքի խարսխային հենարանների և միջանկյալ հենարանների կիրառում: Միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերի ամրակապումը պետք է իրականացվի մեկուսիչների նեցուկային երկշղթա շարաններով` խուլ սեղմակներով: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների փոխհատման վրա տեղադրված բոլոր տեսակի հենարանները կարող են լինել ազատ կանգնած կամ ձգալարերով:

5) Կախովի մեկուսիչներով և ֆազի մեջ չտրոհված հաղորդալարով ՕԳ-ի վրա մեկուսիչների ձգիչ շարանները պետք է լինեն երկշղթա` հենարանին յուրաքանչյուր շղթայի առանձին ամրակապմամբ: Մեկուսիչների ձգիչ շարանների ամրակապումը ֆազի տրոհված հաղորդալարերի համար պետք է իրագործվի սույն ՏԿ-ի 40-րդ գլխի 16-րդ կետին համապատասխան: Երկաթուղիների հետ ՕԳ-ի փոխհատումների հենամեջերում ցցաձողային մեկուսիչների կիրառում չի թույլատրվում:

Երկաթբետոնե հենարանների և երկաթբետոնե կցուրդիչների ամրանի օգտագործումը, որպես հողակցիչներ, չի թույլատրվում:

6) Անտառապաշտպան անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներ ունեցող երկաթուղու հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում պետք է ղեկավարվել սույն ՏԿ-ի 47-րդ գլխի 2-րդ կետի պահանջներով:

7) ՕԳ-ից մինչև 20 մ և պակաս հենամեջով երկաթուղային կամուրջների նվազագույն հեռավորությունները պետք է ընտրել այնպիսին, ինչպիսին` մինչև համապատասխան երկաթուղիներ` ըստ 6.34 աղյուսակի, իսկ 20 մ-ից ավելի հենամեջի դեպքում` սահմանվում են ՕԳ-ի նախագծման ժամանակ:

(51-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

i

52. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են հանրային օգտագործման և կազմակերպությունների մատուցային ավտոմոբիլային ճանապարհներին ՕԳ-ի մոտեցումների և փոխհատումների վրա:

ՕԳ-ի փոխհատումը և մոտեցումն ընդհանուր օգտագործման հանրապետական ճանապարհներին` պետք է համապատասխանեն ընդհանուր օգտագործման հանրապետական ճանապարհների մերձճանապարհային գոտիների որոշման և օգտագործման կանոնների պահանջներին:

Ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատման անկյունը չի նորմավորվում:

2) IԱ և IԲ կարգերի ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման դեպքում, հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն բնականոն կառուցվածքի խարսխային տեսակի:

Կախովի մեկուսիչներով և ֆազի մեջ ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի չտրոհված հաղորդալարով ՕԳ-ի վրա մեկուսիչների ձգիչ շարանները հաղորդալարի համար պետք է լինեն երկշղթա` հենարանին յուրաքանչյուր շղթայի առանձին ամրացմամբ:

Տրոհված ֆազի համար երկուսից մինչև հինգ շղթաներից կազմված մեկուսիչների ձգիչ բազմաշղթա շարանները պետք է նախատեսել` յուրաքանչյուր շղթայի` հենարանին առանձին ամրացմամբ:

Թույլատրվում է IԱ և IԲ կարգերի ճանապարհների հետ փոխհատման հենամիջում, որը սահմանափակված է խարսխային հենարաններով, միջանկյալ հենարանների տեղակայում` ջրթող ջրանցքի սահմաններից դուրս, ճանապարհային պաստառի հիմքի մոտ` հաշվի առնելով սույն գլխի 5-րդ կետի պահանջները: Հաղորդալարերի ամրակապումն այդ հենարանների վրա պետք է իրագործվի մեկուսիչների պահող երկշղթա խուլ սեղմակներով շարանների միջոցով:

Մեկուսիչների պահող շարաններով միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերը պետք է կախված լինեն խուլ սեղմակներում: Ցցաձողային մեկուսիչներով հենարանների վրա պետք է կիրառվի հաղորդալարերի կրկնակի ամրակապում` ՕԳ-ի վրա և ուժեղացված ամրակապում` ՕԳՊ-ի վրա:

Բոլոր տեսակի նոր ավտոճանապարհների կառուցման և դրանց գործող 500 կՎ լարման ՕԳ-ի տակով անցնելու դեպքում` ՕԳ-ի վերասարքավորում չի պահանջվում, եթե պահպանվում է 6.35 աղյուսակին համապատասխանող նվազագույն հեռավորությունը:

3) ՕԳ-ը ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատման և մոտեցման դեպքում հեռավորությունները պետք է լինեն 6.35 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

Հողաթմբերով անցնող ավտոճանապարհների կորագիծ հատվածներին մոտենալու բոլոր դեպքերում նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հողային պաստառի եզրը պետք է լինեն 6.35 աղյուսակում նշված ուղղաձիգ հեռավորություններից ոչ պակաս:

Նվազագույն հեռավորություններն ուղղաձիգով ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում հաղորդալարերից մինչև ճանապարհների երթևեկելի մասը պետք է ընտրվեն`

ա) 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար` օդի ամենաբարձր ջերմաստիճանի համար` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով` ըստ սույն ՏԿ-ի 35-րդ գլխի 10-րդ կետում նշված օդի ջերմաստիճանի,

բ) հաշվարկային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, և սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանի համար` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

4) ՕԳ-ի ալյումինային մասի 185 մմ2-ից փոքր հատույթի մակերեսով հաղորդալարերից ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատման տեղերում ուղղաձիգով հեռավորությունները պետք է ստուգվեն հարակից հենամիջում հաղորդալարի խզման համար օդի տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով: Այդ հեռավորությունները պետք է լինեն 6.35 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

5) Ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման տեղում ՕԳ-ի երկու կողմից ճանապարհների վրա պետք է տեղադրվեն ճանապարհային նշաններ:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ն ավտոմոբիլային ճանապարհի հետ փոխհատման տեղերում ՕԳ-ի երկու կողմից ճանապարհների վրա պետք է տեղադրվեն այդ գծերի պահպանման գոտում տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշաններ:

Չի թույլատրվում ճանապարհային նշաններ կախելը ճոպան-առձգիչների վրա` ՕԳ-ի պահպանման գոտու սահմաններում:

6) Ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով դասավորված կանաչ տնկարկներին մոտենալու կամ փոխհատվելու դեպքում պետք է ղեկավարվել սույն ՏԿ-ի 47-րդ գլխի 2-րդ կետով:

7) Երթևեկելի մասի եզրից 4 մ-ից պակաս հեռավորության վրա տեղակայված ՕԳ-ի հենարանների վրա պետք է կիրառվեն I խմբի ճանապարհային ցանկապատեր` տրանսպորտային միջոցների վրաերթերը կանխելու համար: Ցանկապատերի խումբը սահմանվում է ավտոմոբիլային ճանապարհների շինարարական նորմերով:

 

Աղյուսակ 6.35.

 

Ավտոմոբիլային ճանապարհների հետ ՕԳ-ի փոխհատման և մոտեցման

դեպքում նվազագույն հեռավորությունները

 

._____________________________________________________________________.

|Տրամախաչում, մոտեցում կամ       |Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի  |

|զուգահեռ ընթացք                 |լարման դեպքում, կՎ                  |

|                                |____________________________________|

|                                |մինչև  20|35-110|150|220|330|400|500|

|_____________________________________________________________________|

|ՈՒղղաձիգ հեռավորությունը                                             |

|_____________________________________________________________________|

|ա) հաղորդալարից մինչև  բոլոր    |   7     |  7   |7,5|8  |8,5|9  |9,5|

|կարգի ճանապարհների երթևեկելի    |         |      |   |   |   |   |   |

|մասի ծածկույթը                  |         |      |   |   |   |   |   |

|________________________________|_________|______|___|___|___|___|___|

|բ) հաղորդալարից մինչև  բոլոր    |   5,5   |  5,5 |5,5|5,5|6  |6  | - |

|կարգի ճանապարհների երթևեկելի    |         |      |   |   |   |   |   |

|մասի ծածկույթը կից հենամիջում   |         |      |   |   |   |   |   |

|հաղորդալարի խզման դեպքում       |         |      |   |   |   |   |   |

|________________________________|_________|______|___|___|___|___|___|

|Հորիզոնական հեռավորությունը     |         |      |   |   |   |   |   |

|________________________________|_________|______|___|___|___|___|___|

|1. Բոլոր կարգի ճանապարհները     |         |      |   |   |   |   |   |

|փոխհատելիս`                     |         |      |   |   |   |   |   |

|________________________________|____________________________________|

|ա) հենարանի հիմքից կամ ցանկացած |հենարանի բարձրությունը              |

|մասից մինչև  ճանապարհի հողային  |                                    |

|պաստառի եզրը                    |                                    |

|________________________________|____________________________________|

|բ) նեղվածք պայմաններում հենարանի|   5     |  5   |5  |5  |10 |10 |10 |

|հիմքից կամ ցանկացած մասից մինչև |         |      |   |   |   |   |   |

|ճանապարհների պաստառը կամ առվի   |         |      |   |   |   |   |   |

|արտաքին եզրը                    |         |      |   |   |   |   |   |

|_____________________________________________________________________|

|2. Միջհամայնքային ճանապարհները փոխհատվելիս`                          |

|_____________________________________________________________________|

|ա) հենարանի հիմքից կամ ցանկացած |հենարանի բարձրությունը              |

|կետից մինչև  ճանապարհի հողային  |                                    |

|պաստառի եզրը                    |                                    |

|________________________________|____________________________________|

|բ) նեղվածք պայմաններում հենարանի|  1,5    |2,5   |2,5|2,5|5  |5  |5  |

|հիմքից կամ ցանկացած մասից մինչև |         |      |   |   |   |   |   |

|հողային պաստառը, արտաքին եզրը,  |         |      |   |   |   |   |   |

|փորվածքը կամ ջրահեռացման եզրային|         |      |   |   |   |   |   |

|առուն                           |         |      |   |   |   |   |   |

|_____________________________________________________________________|

|3. Բոլոր կարգի ճանապարհներին զուգահեռ անցման դեպքում`                |

|_____________________________________________________________________|

|ա) հենարանի հիմքից կամ ցանկացած |հենարանի բարձրությունը` գումարած 5 մ|

|կետից մինչև  ճանապարհի հողային  |                                    |

|պաստառի եզրը                    |                                    |

|________________________________|____________________________________|

|բ) եզրային չշեղված հաղորդալարից |   10    |  15  |15 |15 |20 |24 |30 |

|մինչև  հողային պաստառի եզրը     |         |      |   |   |   |   |   |

|________________________________|_________|______|___|___|___|___|___|

|գ) եզրային չշեղված հաղորդալարից |    2    |   4  | 5 | 6 | 8 | 9 |10 |

|մինչև  հողային պաստառի եզրը`    |         |      |   |   |   |   |   |

|նեղվածք պայմաններում            |         |      |   |   |   |   |   |

._____________________________________________________________________.

 

8) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ից մինչև ավտոմոբիլային ճանապարհների 20 մ և պակաս հենամեջով կամուրջները պետք է ընտրվեն այնպես, ինչպես համապատասխան ավտոմոբիլային ճանապարհների համար` ըստ 6.35 աղյուսակի, իսկ 20 մ-ից ավելի հենամեջի դեպքում` սահմանվում են ՕԳ-ը նախագծելիս: 330 կՎ և 500 կՎ լարման գծերի, 330 կՎ-ից մինչև 500 կՎ լարման գծերի հեռավորությունը բոլոր կարգի ճանապարհներին զուգահեռ անցման դեպքերի համար (6.35 աղյուսակ, «բ» տող) հեռավորությունները (20 մ և 30 մ) սահմանված են` հաշվի առնելով էլեկտրական դաշտի լարվածության սահմանային թույլատրելի մակարդակները:

(52-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

i

53. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ, ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԶՈՒԳԱՀԵՌ ԸՆԹԱՑՔԸ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ԵՎ ՏՐԱՄՎԱՅԻ ԳԾԵՐԻՆ

 

1) ՕԳ-ի փոխհատման անկյունը տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ պետք է ընդունել 90o-ին մոտ, բայց 60o-ից ոչ պակաս:

2) Տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ փոխհատվելիս` ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման անկյունը, պետք է լինեն խարսխային` բնականոն կառուցվածքի:

Ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով կամ ՏԿ տեսակի 50 մմ2 և ավելի հատույթով պողպատե ճոպաններով ՕԳ-ի համար թույլատրվում են միջանկյալ հենարաններ` հաղորդալարերի` խուլ սեղմակներում կախոցով կամ ցցաձողային մեկուսիչների վրա կրկնակի ամրակապմամբ:

Կախովի մեկուսիչներով և ֆազի մեջ չտրոհված ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարով ՕԳ-ի համար խարսխային հենարաններ կիրառելու դեպքում մեկուսիչների ձգիչ շարանները հաղորդալարի համար պետք է լինեն երկշղթա` յուրաքանչյուր շղթայի` հենարանին առանձին ամրակապմամբ:

Տրոլեյբուսի և տրամվայի նոր գծերի կառուցման և գործող 500 կՎ լարման ՕԳ-ի տակով դրանց անցնելու դեպքում ՕԳ-ի վերասարքավորում չի պահանջվում, եթե պահպանվում են նվազագույն հեռավորությունները` ըստ 6.36 աղյուսակի:

Ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով հաղորդալարերով ՕԳՊ-ի համար թույլատրվում է միջանկյալ հենարանների կիրառում` պաշտպանված հաղորդալարերի ուժեղացված ամրակապով:

3) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից, տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ փոխհատվելիս, մոտենալիս կամ զուգահեռ ընթացքի դեպքում, ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում, պետք է ընդունվեն 6.36 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս`

ա) օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով,

բ) հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի դեպքում`ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, սառցակեղևի դեպքում օդի ջերմաստիճանում` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

Հեռավորություններն ըստ ուղղաձիգի ալյումինային մասի 185 մմ2-ից փոքր հատույթի մակերեսով հաղորդալարերից տրոլեյբուսի կամ տրամվայի գծի հաղորդալարերի կամ կրող ճոպանների հետ հատման տեղերում պետք է ստուգվեն վթարային ռեժիմում, ՕԳ-ի հաղորդալարի` հարակից հենամիջում խզման դեպքում, օդի տարեկան միջին ջերմաստիճանում` հաշվի չառնելով հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով: Այս դեպքում հեռավորությունները պետք է լինեն 6.36 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

110 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ը տրոլեյբուսի և տրամվայի գծերին մոտեցման հեռավորությունը դրանց հաղորդալարերի միջև և ազդեցությունից պաշտպանվելու միջոցառումները պետք է որոշվեն տրամվայի և տրոլեյբուսի շինարարական նորմերին համապատասխան:

4) Հպումային ցանցի հետ ՕԳ-ի փոխհատումների պաշտպանությունն իրագործվում է պաշտպանական ապարատներով` սույն ՏԿ-ի 49-րդ գլխի 10-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:

Թույլատրվում է փոխհատվող ՕԳ-ի հաղորդալարերի տեղադրում հպումային ցանցի հենարաններից վեր` ուղղաձիգով ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հպումային ցանցի հենարանների կատարը` հետևյալ հեռավորություններից ոչ պակաս լինելու դեպքում. 7 մ` մինչև 110 կՎ լարման ՕԳ-ի համար, 8 մ` 150-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ի համար, 9 մ` 330 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի համար:

 

Աղյուսակ 6.36.

 

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից տրոլեյբուսի և

տրամվայի գծերի հետ փոխհատման, մոտեցման կամ զուգահեռ ընթացքի դեպքում

 

._____________________________________________________________________.

|Փոխհատում, մոտեցում կամ      |Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի     |

|զուգահեռ ընթացք              |լարման դեպքում, կՎ                     |

|                             |_______________________________________|

|                             |մինչև  20|35-110|150-220|330 |400 |500 |

|_____________________________|_________|______|_______|____|____|____|

|ՈՒղղաձիգ հեռավորություններն  |         |      |       |    |    |    |

|ՕԳ-ի հաղորդալարերից`         |         |      |       |    |    |    |

|ա) տրոլեյբուսի գծի հետ       |         |      |       |    |    |    |

|փոխհատման դեպքում            |         |      |       |    |    |    |

|   ՕԳ-ի բնականոն ռեժիմում`   |         |      |       |    |    |    |

|   մինչև  երթևեկելի  մասի    | 11      |11    |12     |13  |13  |13  |

|   ամենաբարձր նիշը           |         |      |       |    |    |    |

|   մինչև  հպումային ցանցի    |         |      |       |    |    |    |

|   հաղորդալարերը կամ         |         |      |       |    |    |    |

|   կրող մետաղաճոպանները      | 3       |3     |4      |5   |5   |5   |

|բ) տրամվայի գծի հետ փոխհատման|         |      |       |    |    |    |

|դեպքում ՕԳ-ի բնականոն        |         |      |       |    |    |    |

|ռեժիմում`                    |         |      |       |    |    |    |

|   մինչև  ռելսի գլխիկը       | 9,5     |9,5   |10,5   |11,5|11,5|11,5|

|   մինչև  հպումային ցանցի    |         |      |       |    |    |    |

|   հաղորդալարերը կամ         |         |      |       |    |    |    |

|   կրող մետաղաճոպանները      | 3       |3     |4      |5   |5   |5   |

|գ) հարակից հենամիջում ՕԳ-ի   |         |      |       |    |    |    |

|հաղորդալարի խզվածքի դեպքում` |         |      |       |    |    |    |

|   մինչև  տրոլեյբուսի կամ    |         |      |       |    |    |    |

|   տրամվայի գծի հաղորդալարերը|         |      |       |    |    |    |

|   կամ կրող մետաղաճոպանները  | 1       |1     |2      |2,5 |2,5 |-   |

|_____________________________|_______________________________________|

|Հեռավորությունները           |                                       |

|հորիզոնականով` մոտեցման կամ  |                                       |

|զուգահեռ ընթացքի դեպքում`    |                                       |

|ա) ՕԳ-ի եզրային չշեղված      |                                       |

|   հաղորդալարերից մինչև      |                                       |

|   տրոլեյբուսի և  տրամվայի   |                                       |

|   հպումային ցանցերի         |                                       |

|   հենարանները               |հենարանի բարձրությունից ոչ պակաս       |

|                             |_______________________________________|

|բ) ՕԳ-ի եզրային              |         |      |       |    |    |    |

|   հաղորդալարերից` դրանց     |         |      |       |    |    |    |

|   ամենամեծ շեղման դեպքում   |         |      |       |    |    |    |

|   մինչև  տրոլեյբուսի        |         |      |       |    |    |    |

|   և  տրամվայի հպումային     |         |      |       |    |    |    |

|   ցանցերի հենարանները,      |         |      |       |    |    |    |

|   նեղվածք ուղեգծի           |         |      |       |    |    |    |

|   հատվածներում              |   3     |  4   |    6  |8   |9   |10  |

|գ) ՕԳ-ի եզրային չշեղված      |         |      |       |    |    |    |

|   հաղորդալարերից մինչև      |         |      |       |    |    |    |

|   տրամվայների և             |         |      |       |    |    |    |

|   տրոլեյբուսների կայանման   |         |      |       |    |    |    |

|   կետերը                    |   10    |  20  |  25   | 30 | 30 | 30 |

._____________________________________________________________________.

(53-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

54. ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ

 

i

1) Ջրային տարածությունների հետ (գետեր, ջրանցքներ, լճեր, ջրամբարներ և այլն) ՕԳ-ի փոխհատման անկյունը չի նորմավորվում:

Հարկավոր է հնարավորինս խուսափել ՕԳ-ի փոխհատումից` նավերի երկարատև կանգառի տեղերում (գետանավակայաններ, նավահանգիստներ և կանգի այլ տեղեր):

Չի թույլատրվում ՕԳ-ի անցումը ջրարգելակների վերևով:

2) Գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների նավարկելի հատվածների հետ փոխհատվելիս, անկախ հենամեջի երկարությունից, ինչպես նաև ոչ նավարկելի ջրային տարածությունների 700 մ-ից ավելի փոխհատման հենամեջով (մեծ անցումներ) տեղամասերի հետ փոխհատվելիս` ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են փոխհատման հենամեջը, պետք է լինեն խարսխային ծայրային:

Պողպատալյումինե հաղորդալարերով, պողպատե միջուկով ջերմամշակված ալյումինային համաձուլվածքից, երկու տիպի համար էլ ալյումինային մասի հատույթի 120 մմ2 և ավելի մակերեսով կամ ՏԿ տեսակի հատույթի 50 մմ2 և ավելի մակերեսով պողպատե ճոպաններով ՕԳ-ի համար թույլատրվում է միջանկյալ հենարանների և թեթևացված կառուցվածքի խարսխային հենարանների կիրառում, ընդ որում ծայրային հենարանների միջև հենարանների թիվը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 44-րդ գլխի 4-րդ կետի պահանջներին:

Փոխհատման հենամիջում միջանկյալ հենարաններ կիրառելու դեպքում հաղորդալարերը և մետաղաճոպանները պետք է ամրացվեն դրանց` խուլ կամ հատուկ սեղմակներով (օրինակ բազմահոլովակ կախոցով):

Նավարկելի ջրային տարածությունների հետ ՕԳ-ը փոխհատվելիս, որոնք իրագործված են միջանկյալ հենարանների վրա, հաղորդալարերի ամրացմամբ` խուլ սեղմակներում, հեռավորություններն ուղղաձիգով, ՕԳ-ի` ալյումինային մասի 185 մմ2-ից պակաս հատույթի մակերեսով հաղորդալարից մինչև նավեր` պետք է ստուգվեն հարևան հենամիջում հաղորդալարի խզման դեպքի համար, օդի տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում, առանց քամու և սառցակեղևի, առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով: Ալյումինային մասի 185 մմ2 և ավելի հատույթի մակերեսի դեպքում վթարային ռեժիմում ստուգում չի պահանջվում:

3) Բնականոն և վթարային ռեժիմներում հեռավորությունն ՕԳ-ի հաղորդալարերի կախվածքի ստորին կետից մինչև գետերի, ջրանցքների, լճերի, ջրամբարների բարձր (վարարման) ջրերի մակարդակը որոշվում է որպես նավերի առավելագույն եզրաչափի և ՕԳ-ի հաղորդալարերից մինչև նավերի եզրաչափ նվազագույն հեռավորության գումար` ըստ 6.37 աղյուսակի:

 

Աղյուսակ 6.37.

 

ՕԳ-ի ջրային տարածությունների հետ փոխհատվելու դեպքում նվազագույն

հեռավորությունները

 

._____________________________________________________________________.

|Հեռավորությունը                  |Նվազագույն հեռավորությունը, մ ՕԳ-ի |

|                                 |լարման դեպքում, կՎ                 |

|                                 |___________________________________|

|                                 |մինչև  110|150 |220 |330 |400 |500 |

|_________________________________|__________|____|____|____|____|____|

|Գետերի, ջրանցքների, լճերի և      |          |    |    |    |    |    |

|ջրամբարների նավարկելի հատվածների |          |    |    |    |    |    |

|համար հաղորդալարերից ըստ         |          |    |    |    |    |    |

|ուղղաձիգի` մինչև  նավերի կամ     |          |    |    |    |    |    |

|լաստառաքման առավելագույն եզրաչափն|          |    |    |    |    |    |

|ՕԳ-ի բնական ռեժիմում             |    2     |2,5 |3,0 |3,5 |4   |4,0 |

|մինչև  նավերի կամ լաստառաքման    |          |    |    |    |    |    |

|առավելագույն                     |          |    |    |    |    |    |

|եզրաչափն ՕԳ-ի բնական ռեժիմում,   |          |    |    |    |    |    |

|բայց հարևան                      |          |    |    |    |    |    |

|հենամիջում հաղորդալարի խզման     |    0,5   |1,0 |1,0 |1,5 |2   |-   |

|դեպքում մինչև  նավերի սպասարկման |          |    |    |    |    |    |

|վերին աշխատանքային հարթակները    |          |    |    |    |    |    |

|(նավախցիկի տանիք և  այլն)        |          |    |    |    |    |    |

|գետանավակայաններում,             |          |    |    |    |    |    |

|նավահանգիստներում և  կանգի       |          |    |    |    |    |    |

|այլ տեղերում                     |    -     |-   |-   |11,0|13  |15,5|

|մինչև  սառույցի մակարդակը        |    6,0   |6,5 |7,0 |7,5 |8,0 |8,0 |

|_________________________________|__________|____|____|____|____|____|

|Գետերի, ջրանցքների, լճերի և      |          |    |    |    |    |    |

|ջրամբարների ոչ նավարկելի         |          |    |    |    |    |    |

|հատվածների համար հաղորդալարերից  |          |    |    |    |    |    |

|ըստ ուղղաձիգի`                   |          |    |    |    |    |    |

|մինչև  բարձր ջրերի մակարդակը     |   5,5    |6,0 |6,5 |7,0 |7,0 |7,5 |

|մինչև  սառույցի մակարդակը        |   6,0    |6,5 |7,0 |7,5 |8,0 |8,0 |

._____________________________________________________________________.

 

Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով:

Բարձր (վարարման) ջրերի մակարդակն ընդունվում է գերազանցման (ապահովվածության) 0,01 հավանականությամբ (100 տարին 1 անգամ պարբերականությամբ)`

500 կՎ լարման ՕԳ-ի համար, 0,02 հավանականությամբ (50 տարին 1 անգամ պարբերականությամբ)` 330 կՎ և ցածր լարման ՕԳ-ի համար:

Հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարի կախվածքի ստորին կետից մինչև սառույցի մակարդակը պետք է լինեն 6.37 աղյուսակում նշվածներից ոչ պակաս: Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի համար` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, և սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանում` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

330 կՎ-ից բարձր լարման ՕԳ-ը նավերի, երկարատև կայանման տեղերի հետ (գետանավակայաններ, նավահանգիստներ և կանգի այլ տեղեր) փոխհատվելիս` պետք է ապահովված լինի նվազագույն հեռավորություն` մինչև նավերի սպասարկման վերին աշխատանքային հարթակները` համաձայն 6.37 աղյուսակի: Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է ըստ սույն ՏԿ-ի 35-րդ գլխի 10-րդ կետում նշված օդի ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով` էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական և մագնիսական բաղադրիչների ինտենսիվության սահմանային թույլատրելի արժեքների դեպքում:

4) Հեռավորությունները բնականոն ռեժիմում ՕԳ-ի հաղորդալարի կախվածքի ստորին կետից մինչև բարձր (վարարման) ջրերի մակարդակը գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների ոչ նավարկելի հատվածներում պետք է լինեն 6.37 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս: Այս դեպքում հաղորդալարի կախվածքի սլաքը որոշվում է օդի 15 oC ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարի տաքացումն էլեկտրական հոսանքով:

Հեռավորություններն ՕԳ-ի կախվածքի ստորին կետից մինչև սառույցի մակարդակը պետք է լինեն 6.37 աղյուսակում նշվածներից ոչ պակաս: Հաղորդալարի կախվածքի սլաքն այս դեպքում որոշվում է հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի և սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանի դեպքում` սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի համաձայն:

5) Նավարկելի և լողարկելի գետերի, լճերի, ջրամբարների, ջրանցքների և ՕԳ-ի փոխհատման տեղերը պետք է ափերին նշված լինեն ազդանշանման նշաններով` ներքին ջրային ուղիներում նավարկության կանոններին համապատասխան:

«Պահպանի՛ր վերջրյա եզրաչափը» նշանները տեղադրվում են յուրաքանչյուր ափին` 100 մ հեռավորության վրա` օդային անցման առանցքից վերև կամ ներքև (հոսանքի ուղղությամբ):

(54-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

55. ԿԱՄՈՒՐՋՆԵՐՈՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

 

1) Չի թույլատրվում 1 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի անցկացումը բոլոր կամուրջների վրա:

Հիմնավորված դեպքում թույլատրվում է ՕԳ-ի անցումը չայրվող նյութերից կամուրջներով, ընդ որում, հենարանները կամ պահող սարքվածքները, որոնք սահմանափակում են հենամեջերն ափից կամուրջ և կամրջի բացովի մասով, պետք է լինեն խարսխային, բնականոն կառուցվածքի, մնացած այլ պահող սարքվածքները կամուրջների վրա կարող են լինել միջանկյալ տեսակի: Այդ սարքվածքների վրա հաղորդալարերը մեկուսիչների նեցուկային շարաններով պետք է կախված լինեն խուլ սեղմակներում: Ցցաձողային մեկուսիչների կիրառում չի թույլատրվում` բացի ՕԳՊ-ից, որտեղ թույլատրվում է դրանց կիրառումը` հաղորդալարերի պարուրային զսպանակավոր տրցակներով ամրացմամբ:

2) Ստորին երթանցով մետաղական երկաթուղային կամուրջների վրա, որոնք ամբողջ երկարությամբ հանդերձված են վերին կապերով, թույլատրվում է հաղորդալարերը տեղադրել անմիջապես կամրջի հենամեջային կառուցվածքից վերև` կապերից բարձր կամ դրա սահմաններից դուրս: Չի թույլատրվում հաղորդալարերը տեղադրել կառույցների մերձակայության եզրաչափի սահմաններում, ինչպես նաև էլեկտրաֆիկացված երկաթգծերի հպումային ցանցի տարրերով զբաղեցված լայնության սահմաններում: Հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև երկաթուղային գծերի բոլոր հաղորդալարերը, որոնք անցկացվում են կամրջի կառուցվածքով, ընդունվում են ըստ սույն ՏԿ-ի 51-րդ գլխի 3-րդ կետի` այնպես, ինչպես ուղեգծի նեղվածք հատվածների համար:

Քաղաքային և խճուղային կամուրջների վրա թույլատրվում է հաղորդալարերը տեղադրել ինչպես հենամեջային կառույցի սահմաններից դուրս, այնպես էլ հետիոտնային և երթևեկելի հատվածների լայնության սահմաններում:

Պաշտպանվող կամուրջների վրա թույլատրվում է ՕԳ-ի հաղորդալարերը տեղադրել հետիոտնային հատվածի նշանագծից ցածր:

3) Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև կամուրջների զանազան մասերը պետք է ընդունվեն` համաձայնեցնելով այն կազմակերպությունների հետ, որոնց իրավասության տակ է գտնվում տվյալ կամուրջը. ընդ որում, հաղորդալարերի կախվածքի առավելագույն սլաքի որոշումը կատարվում է կախվածքի սլաքների համեմատման միջոցով` օդի ամենաբարձր հաշվարկային ջերմաստիճանի և սառցակեղևի դեպքերում:

 

56. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՈՒՄՆ ԱՄԲԱՐՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՏՎԱՐՆԵՐՈՎ

 

i

1) Ամբարտակներով, պատվարներով և այլն ՕԳ-ի անցման դեպքում ցանկացած հեռավորությունները չշեղված և շեղված հաղորդալարերից մինչև ամբարտակների և պատվարների զանազան մասերն ՕԳ-ի բնականոն ռեժիմում պետք է լինեն 6.38 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 6.38.

 

Նվազագույն հեռավորություններն ՕԳ-ի հաղորդալարերից մինչև

ամբարտակների և պատվարների զանազան մասերը

 

._________________________________________________________________.

|Ամբարտակների և  պատվարների մասերը |Նվազագույն հեռավորությունը, մ |

|                                  |ՕԳ-ի լարման դեպքում, կՎ       |

|                                  |______________________________|

|                                  |մինչև  110|150|220|330|400|500|

|__________________________________|__________|___|___|___|___|___|

|Շեպի կատարը և  եզերքը             |     6    |6,5| 7 |7,5| 8 | 8 |

|__________________________________|__________|___|___|___|___|___|

|Շեպի թեք մակերևույթը              |     5    |5,5| 6 |6,5| 7 | 7 |

|__________________________________|__________|___|___|___|___|___|

|Ամբարտակի վրայով արտահոսվող ջրի   |     4    |4,5| 5 |5,5| 6 | 6 |

|մակերևույթը                       |          |   |   |   |   |   |

._________________________________________________________________.

 

Հեռավորություններն ըստ ուղղաձիգի ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում պետք է ընդունվեն 6.38 աղյուսակում ներկայացվածներից ոչ պակաս`

օդի ամենաբարձր ջերմաստիճանի դեպքում` առանց հաշվի առնելու հաղորդալարերի տաքացումն էլեկտրական հոսանքով` 500 կՎ-ից ցածր լարման ՕԳ-ի համար,

հաշվարկային գծային սառցակեղևային բեռնվածքի դեպքում` ըստ սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 18-րդ կետի, սառցակեղևի ժամանակ օդի ջերմաստիճանի դեպքում` համաձայն սույն ՏԿ-ի 38-րդ գլխի 14-րդ կետի:

2) ՕԳ-ը ամբարտակներով և պատնեշներով անցնելիս, որոնցով անցկացված են հաղորդակցուղիներ, ՕԳ-ը պետք է բավարարի նաև այն պահանջները, որոնք ներկայացվում են հաղորդակցուղիների համապատասխան օբյեկտների հետ ՕԳ-ի փոխհատումների և մոտեցումների դեպքում:

Ըստ որում, հեռավորությունները հորիզոնականով հենարանի ցանկացած կետից մինչև հաղորդակցուղիներ պետք է ընդունվեն` ինչպես ՕԳ-ի համար` նեղվածքային ուղեգծի հատվածներում: Հեռավորությունները մինչև հետիոտնի ուղիները և մայթերը` չեն նորմավորվում:

Արգելվում է հաղորդալարերը դասավորել կառույցների մոտեցման եզրաչափերի սահմաններում, ինչպես նաև էլեկտրաֆիկացված երկաթուղիների հպումային ցանցի տարրերով զբաղված լայնության սահմաններում:

Թույլատրվում է հաղորդալարերը դասավորել ավտոմոբիլային ճանապարհների պաստառի, հետիոտնի ուղիների և մայթերի սահմաններում:

(56-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

57. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԵՎ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ

 

1) ՕԳ-ի մոտեցումը շենքերին, կառույցներին և արտաքին տեխնոլոգիական կայանքներին, որոնք կապված են պայթյունավտանգ, պայթյունահրդեհավտանգ և հրդեհավտանգ նյութերի արտադրության, պատրաստման, օգտագործման կամ պահպանման հետ, ինչպես նաև պայթյունավտանգ և հրդեհավտանգ գոտիների հետ` պետք է իրագործվի սահմանված կարգով հաստատված նորմերին համապատասխան:

2) Եթե մոտեցման նորմերը նախատեսված չեն հատուկ նորմատիվ փաստաթղթերով, ապա ՕԳ-ի ուղեգծի առանցքից մինչև նշված շենքերը, կառույցները, արտաքին կայանքները և գոտիները եղած հեռավորությունները պետք է կազմեն հենարանի բարձրության մեկուկեսապատիկից ոչ պակաս:

 

i

58. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՄԸ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵՎ ԳԵՏՆԵՐԵՍԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ, ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ՈՒ ՃՈՊԱՆՈՒՂԻՆԵՐԻՆ

 

1) ՕԳ-ի փոխհատման անկյունը վերգետնյա և գետներեսի գազամուղների, նավթամուղների, նավթամթերքամուղների, հեղուկացված ածխաջրածնային գազերի խողովակաշարերի, ավշակամուղների (այսուհետ` այրվող հեղուկների և գազերի խողովակաշարեր), ինչպես նաև մարդատար ճոպանուղիների հետ` պետք է ընդունել 90o-ին մոտ:

ՕԳ-ի փոխհատման անկյունը չայրվող հեղուկների և գազերի փոխադրման վերգետնյա և գետներեսի խողովակաշարերի հետ, ինչպես նաև արդյունաբերական ճոպանուղիների հետ, չի նորմավորվում:

2) 110 կՎ և ավելի բարձր լարման ՕԳ-ի փոխհատումը վերգետնյա և գետներեսի մայրուղային և արդյունահանման խողովակաշարերի (այսուհետ` մայրուղային խողովակաշարեր) հետ` այրվող հեղուկների և գազերի փոխադրման համար չի թույլատրվում:

Թույլատրվում է այդ ՕԳ-ի փոխհատումը գործող միագիծ գետներեսի մայրուղային խողովակաշարերի հետ` այրվող հեղուկների և գազերի փոխադրման համար, ինչպես նաև այդ խողովակաշարերի գործող տեխնիկական միջանցքների հետ, հողաթմբերում խողովակաշարերի տեղադրման դեպքում:

Այրվող հեղուկների և գազերի փոխադրման վերգետնյա և գետներեսի խողովակաշարերն ՕԳ-ի հետ փոխհատման հենամեջերում, բացառությամբ հողաթմբերով անցկացվածների, պետք է պաշտպանել ցանկապատերով, որոնք բացառում են հաղորդալարերի ընկնելը խողովակաշարի վրա` ինչպես դրանց խզման դեպքում, այնպես էլ` չխզված հաղորդալարերի ընկնելը հենամեջը սահմանափակող հենարանների անկման դեպքում:

Ցանկապատերը պետք է հաշվարկված լինեն հաղորդալարերի ներազդման բեռնվածքի համար` դրանց խզման կամ փոխհատման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանների անկման դեպքում և ջերմային դիմակայունության` կարճ միակցման հոսանքները հոսելիս:

Ցանկապատը պետք է դուրս գա փոխհատման երկու կողմից` հենարանի բարձրությանը հավասար հեռավորության վրա:

3) Վերգետնյա և գետներեսի խողովակաշարերի, ինչպես նաև ճոպանուղիների հետ ՕԳ-ի փոխհատման հենամեջը սահմանափակող հենարանները պետք է լինեն խարսխային բնականոն կառուցվածքի: Ալյումինային մասի 120 մմ2 և ավելի հատույթի մակերեսով պողպատալյումինե հաղորդալարերով կամ 50 մմ2 և ավելի հատույթի մակերեսով պողպատե ճոպաններով ՕԳ-ի համար, բացի մարդատար ճոպանուղիների հետ փոխհատումներից, թույլատրվում են թեթևացված կառուցվածքի խարսխային հենարաններ կամ միջանկյալ հենարաններ: Նեցուկային սեղմակները միջանկյալ հենարանների վրա պետք է լինեն խուլ:

(58-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում