Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1438.171207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1438-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(2-րդ մաս)

 

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|3. Առանձին կանգնած ոչ        | 30|   50|  100|  150|  175|  200| 30|   50|

|բնակելի և  օժանդակ           |   |     |     |     |     |     |   |     |

|շինություններ, հորատվող և    |   |     |     |     |     |     |   |     |

|շահագործվող նավթի,           |   |     |     |     |     |     |   |     |

|գազի և  արտեզյան             |   |     |     |     |     |     |   |     |

|հորատանցքերի ելանցքեր, 20 և  |   |     |     |     |     |     |   |     |

|պակաս ավտոմեքենաների համար   |   |     |     |     |     |     |   |     |

|անձնական օգտագործման         |   |     |     |     |     |     |   |     |

|ավտոմեքենաների ավտոտնակներ   |   |     |     |     |     |     |   |     |

|և  բաց կայանատեղեր,          |   |     |     |     |     |     |   |     |

|կոյուղային կառույցներ,       |   |     |     |     |     |     |   |     |

|արդյունաբերական              |   |     |     |     |     |     |   |     |

|կազմակերպությունների         |   |     |     |     |     |     |   |     |

|երկաթուղի, IV, V, III-պ և    |   |     |     |     |     |     |   |     |

|IV-պ կարգի ավտոճանապարհներ,  |   |     |     |     |     |     |   |     |

|որոնց զուգահեռ տեղադրվում է  |   |     |     |     |     |     |   |     |

|խողովակագիծ                  |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|4. Արդյունաբերական           | 75|  125|  150|  200|  225|  250| 75|  125|

|կազմակերպությունների         |   |     |     |     |     |     |   |     |

|երկաթուղի, III, IV, III-պ,   |   |     |     |     |     |     |   |     |

|IV-պ կարգի ավտոճանապարհների` |   |     |     |     |     |     |   |     |

|20 մ-ից ավելի հենամեջով      |   |     |     |     |     |     |   |     |

|կամուրջներ (նավթատարների և   |   |     |     |     |     |     |   |     |

|նավթամթերքատարների տեղադրման |   |     |     |     |     |     |   |     |

|դեպքում)                     |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|5. ԿՊՄ-ի, ՃԿ-ի, նավթի և      | 75|  125|  150|  200|  225|  250| 75|  125|

|գազի համալիր պատրաստման      |   |     |     |     |     |     |   |     |

|տեղակայանքների, ԳՍՊ-ի,       |   |     |     |     |     |     |   |     |

|հանքերի խմբային և  հավաքական |   |     |     |     |     |     |   |     |

|կետերի, հանքերի ԳԲԿ-ի, գազի  |   |     |     |     |     |     |   |     |

|մաքրման և  չորացման          |   |     |     |     |     |     |   |     |

|տեղակայանքների տարածքներ     |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|6. Առանց ուղղաթիռների        | 50|  50 |  100|  150|  175|  200| 50|   50|

|բազավորման ուղղաթիռակայաններ |   |     |     |     |     |     |   |     |

|և  վայրէջքի հրապարակներ      |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|7. ԳԲԿ-ի, ԱԳԲԿ-ի, կարգավորիչ | 50|   75|  100|  125|  150|  175| 50|   75|

|կայանների (այդ թվում`        |   |     |     |     |     |     |   |     |

|պահարանային տեսակի)          |   |     |     |     |     |     |   |     |

|տարածքներ, որոնք նախատեսված  |   |     |     |     |     |     |   |     |

|են գազով ապահովելու`         |   |     |     |     |     |     |   |     |

|քաղաքները, բնակավայրերը,     |   |     |     |     |     |     |   |     |

|կազմակերպությունները,        |   |     |     |     |     |     |   |     |

|առանձին շենքերը և            |   |     |     |     |     |     |   |     |

|կառույցները, այլ             |   |     |     |     |     |     |   |     |

|սպառողներին, գազատարի        |   |     |     |     |     |     |   |     |

|օբյեկտները (գազի ծախսաչափիչ  |   |     |     |     |     |     |   |     |

|կետեր, ջերմաէլեկտրա-         |   |     |     |     |     |     |   |     |

|գեներատորներ և  այլն)        |   |     |     |     |     |     |   |     |

|                             | 25|   25|   25|   25|   25|   25| 25|   25|

|_____________________________|___________________________________________|

|8. Ջերմաէլեկտրագեներատորներով|Ծայրային գծից 15 մ ոչ պակաս                |

|ավտոմատացված էլեկտրակայաններ,|                                           |

|կապի, հեռուստամեխանիկայի և   |                                           |

|ավտոմատիկայի սարքեր          |                                           |

|_____________________________|___________________________________________|

|9. Մայրուղային ոռոգիչ        | 25|   25|   25|   25|   25|   25| 25|   25|

|ջրանցքներ և  կուտակիչներ,    |   |     |     |     |     |     |   |     |

|գետեր և  ջրավազաններ, որոնց  |   |     |     |     |     |     |   |     |

|երկայնքով (ափերով)           |   |     |     |     |     |     |   |     |

|խողովակագիծ է տեղադրվում,    |   |     |     |     |     |     |   |     |

|ոռոգիչ համակարգերի ջրառու    |   |     |     |     |     |     |   |     |

|կառույցներ և  կայաններ       |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___________________________________________|

|10. Հատուկ                   |Պետվերահսկողության համապատասխան մարմինների |

|կազմակերպություններ,         |և  շահագրգիռ կազմակերպությունների հետ      |

|կառույցներ, հրապարակներ,     |համաձայնեցված                              |

|պահպանվող գոտիներ, պայթուցիկ |                                           |

|և  պայթյունավտանգ նյութերի   |                                           |

|պահեստներ, օգտակար           |                                           |

|հանածոների բացահանքեր,       |                                           |

|որոնցում արդյունահանումը     |                                           |

|կատարվում է պայթեցման        |                                           |

|աշխատանքներով, սեղմված       |                                           |

|այրվող գազի պահեստներ        |                                           |

|_____________________________|___________________________________________|

|11. Բարձր լարման             |Էլեկտրատեղակայանքների տեղադրման կանոններին |

|էլեկտրահաղորդման օդային      |համապատասխան                               |

|գծեր, որոնց զուգահեռ ուղեգծի |                                           |

|դժվարացած պայմաններում       |                                           |

|խողովակագիծ է տեղադրվում,    |                                           |

|նույն օդային գծերի           |                                           |

|հենարանները խողովակագծի հետ  |                                           |

|հատման դեպքում, բաց և  փակ   |                                           |

|տրանսֆորմատորային            |                                           |

|ենթակայաններ, 35 կՎ և  բարձր |                                           |

|լարվածության տակ բաշխիչ      |                                           |

|սարքեր                       |                                           |

|_____________________________|___________________________________________|

|12. Գազատարից խտուցքի        | 50|   75|   75|   75|  100|  100| 50|   50|

|բացթողման հողե ամբար         |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|13. Միջքաղաքային կապի        | 10|   10|   10|   10|   10|   10| 10|   10|

|մալուխներ և  ուժային         |   |     |     |     |     |     |   |     |

|էլեկտրամալուխներ             |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|14. Խողովակագծերի            | 15|   15|   15|   15|   15|   15| 15|   15|

|չսպասարկվող սակավակապուղային |   |     |     |     |     |     |   |     |

|ռադիոռելեային գծի            |   |     |     |     |     |     |   |     |

|կայմասյուներ (աշտարակներ)    |   |     |     |     |     |     |   |     |

|և  կառույցներ,               |   |     |     |     |     |     |   |     |

|ջերմաէլեկտրագեներատորներ     |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___|_____|_____|_____|_____|_____|___|_____|

|15. Ստորգետնյա               | 10|   10|   10|   10|   10|   10| 10|   10|

|ջերմախցիկներում մալուխային   |   |     |     |     |     |     |   |     |

|կապի չսպասարկվող             |   |     |     |     |     |     |   |     |

|ուժեղացուցիչ կետեր           |   |     |     |     |     |     |   |     |

|_____________________________|___________________________________________|

|16. Միայն խողովակագծի        |10-ից ոչ պակաս                             |

|սպասարկման համար նախատեսված  |                                           |

|ուղեգծամերձ մշտական          |                                           |

|ճանապարհներ                  |                                           |

._________________________________________________________________________.

 

127. Մայրուղային գազատարների պահպանման գոտիներում աշխատանքների կատարման թույլտվությունը տրվում է կազմակերպության (ընկերության) կողմից: Պահպանման գոտիներում աշխատանքների կատարման հսկողությունը և նվազագույն հեռավորությունների գոտիներում աշխատանքների համաձայնեցումը և կատարումն իրականացվում է գազատարը շահագործող կազմակերպությունների ստորաբաժանումների կողմից:

128. Գազատարը շահագործող կազմակերպությունները և ստորաբաժանումները պետք է պարբերաբար տեղեկացնեն գազատարների մոտ գտնվող կազմակերպություններին և բնակչությանը սույն ՏԿ-ի պահանջների կատարման անհրաժեշտության մասին: Տեղեկացնելու պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից և հարմարեցվում է գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին:

129. Գազատարի գծային մասը պետք է նշվի 1,5-ից մինչև 2 մ բարձրության տարբերիչ նշաններ ունեցող սյուներով` ուղիղ հատվածներում մեկից մյուսը տեսողության սահմաններում, բայց 500 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ գազատարի թեքման տեղերում` նշելով գազատարի կիլոմետրաժը և խողովակի տեղադրման փաստացի խորությունը: Եթե գազատարի երկայնությամբ անցնում են կապի օդային գծեր, ապա գազատարի ուղեգիծը նշելու համար կարելի է օգտագործել կապի հենարանները` դրանց վրա նշելով գազատարի կիլոմետրաժը, տեղադրման խորությունը, կապի հենարանի և գազատարի առանցքների միջև հեռավորությունը: Գազատարի ուղեգծի ամրացման տեղերը նշելու համար երկաթբետոնե սյունիկների փոխարեն կարելի է օգտագործել կատոդային պաշտպանման ստուգողական-չափիչ սյուները: Կիլոմետրային սյունիկները պետք է ներկվեն նարնջագույն: Գյուղատնտեսական նշանակության հողերում սյունիկները տեղադրվում են մշակվող հողերի և անտառատնկումների սահմաններում:

130. Գազատարների և ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերում տեղադրում են «Զգուշացեք գազատար է», «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշաններ, որոնք արգելում են տրանսպորտի կանգառը գազատարի անվտանգության գոտում:

131. Մայրուղային գազատարների նշանների տեղադրումը պետք է ձևակերպվի կազմակերպությունների ստորաբաժանումների և հողօգտագործողների համատեղ արձանագրություններով: Գազատարի հետ ճանապարհների հատման տեղերում փոխադրամիջոցների կանգառն արգելող ճանապարհային նշանների տեղադրումն իրականացվում է համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

132. Այլ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների հետ գազատարի հատման տեղերը պետք է նշվեն «Բարձր ճնշման գազատար» նշաններով:

133. Գազատարի ստորջրյա անցումները ոչ նավարկելի ջրային արգելքների միջով պետք է նշվեն ուղեգիծը նշող նշաններով:

134. Նշանները պետք է ապահովեն`

1) գազատարի տեսողական հայտնաբերումը ցանկացած ձևով հսկելիս.

2) գազատարի տեղի որոշումը գազատարի պահպանման գոտում ցանկացած աշխատանքներ կատարելիս: Յուրաքանչյուր սյունիկ կահավորվում է երկու ցուցատախտակով. առաջինը` պահպանման գոտու տեղեկություններով գազատարի տեղադրման և պատկանելության մասին` տեղադրվում է ուղղահայաց, երկրորդը` գազատարի երկարության (կմ) նշմամբ (օդից անհրաժեշտ հատվածների տեսողական որոնման համար)` տեղադրվում է հորիզոնականից մի փոքր թեք (30o-ից ոչ ավելի):

135. Բոլոր հեծանային տիպի վերգետնյա անցումները պետք է ցանկապատվեն, որպեսզի բացառեն գազատարով կողմնակի անձանց անցումը, ներկվեն ալյումինե ներկով, ունենան մակագրություններ, նշանակումներ և լրացուցիչ ցուցանակ «Անցումն արգելվում է»:

136. Թունելներում մայրուղային գազատարներ տեղադրելիս, թունելի մուտքի մոտ գազատարը քարերից պաշտպանելու համար փոխհատուցիչները (կոմպենսատորները) պետք է ծածկվեն երկաթբետոնե սալերով: Գազատարի մուտքերը թունելի մեջ պետք է փակվեն մետաղական ճաղավանդակով կամ ցանցով, որպեսզի բացառվի կողմնակի անձանց մուտքը թունել: Ցանկապատի վրա պետք է դրվի լրացուցիչ ցուցանակով նշան:

137. Մայրուղային գազատարի բոլոր հատվածներում պետք է ապահովվի մոտեցումը գազատարի ցանկացած կետին` կանխարգելիչ, նորոգման և վթարային աշխատանքներ կատարելու համար:

138. Որպեսզի ապահովվի մոտեցումը գազատարի ցանկացած կետին, ձորակների, գետերի և առվակների թեք լանջերը պետք է հարթեցվեն այնպես, որ այդտեղով կարողանա ավտոտրանսպորտ անցնել: Դժվար անցանելի հատվածների շրջանցման տեղերում պետք է դրվեն շրջանցման ուղղությունը և հեռավորությունը ցույց տվող ցուցանակներ:

139. Մայրուղային գազատարի ուղեգիծը երկու կողմից, եզրային գազատարի առանցքից 3 մ-ի սահմաններում պետք է պարբերաբար մաքրել թփերից, բուսականությունից և պահպանել անվտանգ հակահրդեհային վիճակում:

140. Ձորակների լանջերին և գետերի ափերին գազատարի տակ բնահողը ողողումից պաշտպանելու համար անհրաժեշտ է կանխել մակերևութային ջրերի հոսքը գազատարի առանցքի երկայնությամբ, ինչպես նաև գազատարի պահպանման գոտում գտնվող ձորակների և հեղեղատների մեծացումը:

141. Շահագործող կազմակերպությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ որոշում է գազատարի վրայով կազմակերպված անցումների տեղերը, որպեսզի բացառվի գազատարի հնարավոր վնասումը:

142. Ստորգետնյա գազատարները չպետք է ունենան մերկացված (բացված) հատվածներ, բաց հետախուզահորեր, փոսորակներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անցկացվում է ընթացիկ նորոգում և հետազննում: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում բաց հատվածները պետք է ծածկվեն:

143. Փականային և միացման հանգույցների, խտուցքի հավաքման, մաքրիչ սարքերի հրապարակների ցանկապատերի դռները պետք է լինեն կողպված:

 

10. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

144. Գազատարների գծային մասի շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում են կազմակերպության տնօրենի (պետի)` շահագործման գծով տեղակալը և արտադրական բաժինը: Որոշակի հատվածի և գազատարի օբյեկտների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարությունն իրականացվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից` համաձայն պարտականությունների սահմանված բաշխման: Գազատարների գծային մասի աշխատանքները ղեկավարում է ԳՇԾ-ի պետը:

145. Գազատարների գծային մասի և նրա վրա տեղակայված սարքավորման շահագործման հիմնական արտադրական օղակը գծային շահագործման ծառայությունն է: Կախված տեղանքի պայմաններից և գազատարների տեխնիկական վիճակից` կազմակերպությունը կարող է նախատեսել սպասարկման այլ կազմակերպական ձևեր:

146. ԳՇԾ-ն պետք է ապահովի գծային մասի սարքավորման, սենքերի արդյունավետ և անվտանգ շահագործումը, տեխնիկական սպասարկումը և ժամանակին նորոգումը, փոխադրամիջոցները և մեխանիզմներն աշխատանքային վիճակում պահելը, խողովակների չնվազող և վթարային պաշարի պահումն ու լրացումը, գազատարների և սարքավորման հերմետիկության ապահովումը, շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների ժամանակին վարումը:

147. ԳՇԾ-ի կազմի մեջ կարող են մտնել ՆՇԿ և արտադրական հրապարակներ: ՆՇԿ-ները կազմակերպվում են կազմակերպությունների հրամաններով և կարող են գործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ արտադրական հրապարակների ղեկավարների վարչատեխնիկական ղեկավարման ներքո: Վերջին դեպքում ԳՇԾ-ի ղեկավարն իրականացնում է ՆՇԿ-ի անմիջական ղեկավարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը` արտադրական հրապարակի ղեկավարը:

148. ԳՇԾ-ի ղեկավարի խնդիրները, պարտականությունները և պատասխանատվությունը որոշվում են ԳՇԾ-ի դրույթներով, որոնք մշակում է ստորաբաժանումը` համաձայնեցնելով կազմակերպության համապատասխան արտադրական բաժնի հետ: Դրույթները հաստատում է ստորաբաժանման ղեկավարը:

149. ԳԲԿ-ի, շրջագայողների տնակների, վթարանորոգման կետերի շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում են գծային-շահագործական ծառայությունների կողմից` համաձայն սենքերի և ստորաբաժանման մեջ դրանց սպասարկման սահմանների բաշխման:

150. Կախված տեխնիկական սպասարկման և նորոգման ընդունված համակարգից` ԳՇԾ-ի կազմի մեջ կարող են մտնել էլեկտրաքիմպաշտպանության, չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեղամասեր, խմբեր կամ մասնագետներ:

151. Մայրուղային գազատարներում վթարների արագ վերացման, դժվար վերականգնողական և այլ աշխատանքներ կատարելու համար կազմակերպության կողմից կարող են կազմվել վթարավերականգնիչ գնացքներ: Դրանց տեղադրման վայրերը, ենթակայության կարգը և մյուս ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունները հաստատվում են կազմակերպության կողմից մշակված դրույթներով:

152. ԳՇԾ-ն պետք է կատարի մեթանոլի ստացման, պահպանման և գազատարի մեջ լցնելու աշխատանքները` համաձայն գործող հրահանգների: Գազատարի մեջ մեթանոլի լցնումը պետք է իրականացվի ըստ ԿԿԾ-ի կարգադրության կամ թույլտվության:

153. ԳՇԾ-ն պետք է կատարի հոտանյութի ստացման, փոխադրման, պահպանման, ԳԲԿ-ում և գազաբաշխման կետերում հոտանյութը ժամանակին լցնելու աշխատանքները` համաձայն ստորաբաժանումներում մշակված և հաստատված հրահանգների:

154. Գծային մասի օբյեկտների շինարարության որակի, հիմնական նորոգման, վերակառուցման և տեխնիկական վերազինման, շինարարության տեխնիկական հսկողությունը պետք է իրականացնի ԳՇԾ-ն: Կազմակերպության կողմից որոշված առանձին դեպքերում տեխնիկական հսկողության ապահովումը կարող է դրվել այլ կազմակերպությունների կամ կազմակերպությունների աշխատողների վրա:

155. Գործող գազատարներին նոր գազատարների կամ օբյեկտների միացումը կազմակերպության կարգադրությամբ պետք է իրականացվի ԳՇԾ-ի կամ կազմակերպության այլ ստորաբաժանումների կողմից: Անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները կատարելու համար կազմակերպությունը ներգրավում է կողմնակի կազմակերպությունների: Վերջին դեպքում ԳՇԾ-ն պետք է ապահովի գազատարի հատվածի անջատումը, գազի դատարկումը և այլ աշխատանքներ, որոնք աշխատանքի գոտում բացառում են գազի ներհոսքը, պայթյունավտանգ խառնուրդի առաջացումը կամ խտուցքի թափումը: Աշխատանքները պետք է կատարվեն համաձայն գազային օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ կատարման գործող տիպային հրահանգների:

 

11. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

156. Տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը պետք է իրականացվեն օբյեկտների պատկանելության գծային շահագործական ծառայությունների կողմից: Վթարավերականգնիչ գնացքները կարող են օգտագործվել տեխնիկական սպասարկման և նորոգման համար` ըստ կազմակերպության կարգադրության: Տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների ղեկավարումն իրականացվում է կազմակերպության արտադրական բաժնի կողմից:

157. Տեխնիկական սպասարկման և նորոգման հատուկ աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել շահագործող կազմակերպության և այլ կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներ:

158. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից և պետք է նախատեսի` զննում և հետազոտում, տեխնիկական սպասարկում, ընթացիկ նորոգում, հիմնական նորոգում, վթարավերականգնիչ աշխատանքներ, փորձարկումներ (վերափորձարկումներ), տեխնիկական վիճակի մասին տեղեկությունների հավաքում, մշակում և վերլուծություն, արդյունավետության, հուսալիության և անվտանգության բարձրացման միջոցառումների կատարում:

159. Պլանային զննման ժամանակ ստուգվում են պահպանման և նվազագույն հեռավորությունների գոտիները, ձորակների միջով ջրային արգելքները, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների անցումները, փականային և խողովակների վթարային պահուստի հրապարակների, մաքրիչ սարքերի ընդունման հանգույցների, ուղեգծերի երկայնքով երթանցումները, գազատարին մոտեցումները, կամուրջները, ամբարտակները, գազատարների վրայով անցուղիները, ջրի բացթողման և այլ կառույցներ, ուղեգծի երկայնքով կապի և էլեկտրահաղորդման գծերը, ուղեգծերի նշանները, ինչպես նաև այլ կազմակերպությունների հաղորդակցուղիներ (ԷՀԳ, նավթանյութատարներ և այլն), գազատարի հատումների վրայով անցումները:

160. Զննման նպատակը պետք է լինի` սարքավորման և հաղորդակցուղիների տեխնիկական վիճակի որոշումը, սույն ՏԿ-ի և «Մայրուղային խողովակագծերի պահպանության կանոններ» կազմակերպության ստանդարտի խախտումների հայտնաբերումը, գազի արտահոսքերի նախավթարային վիճակների և վթարների, այլ անսարքությունների և վնասվածքների բացահայտումը, մերձակա կառույցներում և օբյեկտներում գազատարի ամբողջությանն իրականորեն սպառնացող վտանգների հայտնաբերումը:

161. Զննումների ընթացքում հայտնաբերված խախտումները, վնասվածքները և մերժումները պետք է գրանցվեն գազատարի գծային մասի զննման մատյանում:

Վնասվածքներ հայտնաբերելիս, որոնց բնույթն ու չափերը զննումն անցկացնող անձի գնահատմամբ կարող են վթարի բերել, զննումը դադարեցնում են և անմիջապես միջոցներ են ձեռնարկում հավանական վթարը կանխելու համար:

162. Զննումներ անցկացնելու ժամկետները, պարբերականությունը և ծավալները պետք է սահմանվեն կազմակերպության կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները (բնակավայրերի, անցումների առկայությունը), գազատարի տեխնիկական վիճակը և այլն:

163. Զննումները, որպես կանոն, կատարվում են օգտագործելով փոխադրամիջոցներ` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ավտոտրանսպորտ կամ հետիոտն շրջագայմամբ: Զննման ձևերը սահմանում է կազմակերպությունը:

164. Զննումը կատարում են` կիրառելով տեխնիկական միջոցներ և սարքավորում` գազատարի առանձին հանգույցների, հատվածների կամ ուրիշ օբյեկտների տեխնիկական վիճակը գնահատելու համար: Հետազննման ծավալի մեջ, որպես կանոն, մտնում է զննումը:

165. Հետազննման ծրագրերը և միջոցները մշակվում են կազմակերպության կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Հետազննման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով, որոնք պետք է պահվեն օբյեկտի շահագործման համար պատասխանատու անձանց մոտ և կազմակերպության արտադրական բաժնում:

166. Օբյեկտների մոտակայքում, հատումների վրա, նվազագույն հեռավորությունների գոտում, ինչպես նաև անվտանգության գոտիների, նստվածքափեշերի և տեխնոլոգիական հաղորդակցուղիների մոտ տեղադրված գազատարի հատվածները յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է հետազննվեն` արտահոսքերը հայտնաբերելու համար: Էլեկտրաչափական հետազոտումների և վերը նշված հատվածների հետախուզապեղումների պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից` հաշվի առնելով դրանց տեխնիկական վիճակը:

167. Հետազննման նպատակն է`

1) արտահոսման անցքի չափերի և գազի արտահոսքի չափի ճշտումը.

2) կոռոզիոն և քայքայամաշման վնասվածքների, ճաքերի և մետաղի այլ թերությունների հայտնաբերումը.

3) մետաղի մեխանիկական լարումների, ձևափոխման և գազատարի հատվածների տեղաշարժերի չափումը.

4) հենարանների, ամրակապերի և օդային անցումների այլ կառուցվածքային տարրերի, մաքրիչ սարքավորման ընդունիչ և բացթողիչ հանգույցների, ծախսաչափ կետերի և այլնի վիճակի գնահատումը.

5) ստորջրյա անցումների տեխնիկական վիճակի որոշումը.

6) ստորգետնյա գազատարի տեղադրման խորության որոշումը.

7) հիդրավլիկական արդյունավետության գնահատումը, տեղական հիդրավլիկական դիմադրությունների որոշումը.

8) մաքրիչ սարքերի անցկացման հնարավորությունների որոշումը (այն հատվածներով, որտեղ նման սարքեր նախկինում չեն անցել).

9) էլեկտրաչափական հետազոտումներ և հետախուզապեղումներ` խողովակի մետաղի և մեկուսացման վիճակի դիտողական և գործիքային գնահատման համար:

168. Հերմետիկության հետազննումը պետք է իրականացվի` օգտագործելով հատուկ սարքեր` գազի արտահոսքը և դրա չափերը որոշելու համար: Հետազննման պարբերականությունը որոշում է կազմակերպությունը:

169. Հենարանների, ամրակապերի, հիմքերի և այլ կառուցվածքային տարրերի, օդային անցումներում գազատարի` բնահողի մեջ մտնելու և դուրս գալու տեղերի, մաքրիչ սարքերի բացթողման և ընդունման հանգույցների, ծախսաչափային հանգույցների տեխնիկական վիճակը որոշվում է ԳՇԾ-ի ուժերով` համաձայն նախագծի և հատուկ հրահանգների պահանջների: Այդ դեպքում պետք է կատարվի գազատարի արտաքին մակերևույթի մանրամասն զննում: Օդային անցումներում հետազննումներն անցկացվում են երեք անգամ. գարնանը` վարարումից հետո, ամռանը` օդի առավելագույն ջերմաստիճանների, իսկ ձմռանը` օդի նվազագույն ջերմաստիճանների ժամանակ:

170. Ջրային անցումների վիճակը հետազննում են համաձայն գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի: Մինչև 1,5 մ խորությամբ ոչ նավարկելի անցումները հետազննվում են ԳՇԾ-ի ուժերով` ամռանը: Հետազննումների պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից` ելնելով շահագործման պայմաններից:

171. Տեղանքի ռելիեֆի հնարավոր փոփոխման տեղերում (սողանք, ողողահարում, հիմնահողի նստվածք և այլն) ստորգետնյա գազատարների տեղադրման խորությունը որոշում է ԳՇԾ-ն: Լեռնային տեղանքում տեղադրված գազատարի հետազննումը պետք է ընդգրկի գազատարի և փոխհատուցիչների մոտակայքում սողանքային տեղամասերի զննումը:

172. Սահողերի և ամբարտակների մեջ տեղադրված գազատարի հատվածները հետազննվում են յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

173. Հետազննումների արդյունքներով ԳՇԾ-ն կազմում է նորոգման աշխատանքների կատարման ժամկետացանկ: Գազատարի հատվածների և ԳԲԿ-ի անջատում պահանջող աշխատանքները նախատեսվում են կազմակերպության կողմից` ըստ ստորաբաժանումների հայտերի:

174. Հետազննումների ընթացքում ստուգվում են ջրանցիկ կառույցները և սարքավորումը, գազատարի մոտ գտնվող պարբերաբար ջրածածկվող տարածքները, ջրային արգելքների և ձորակների հետ հատման և անցման տեղերում լանջերի, քարային կուտակումների և երեսապատման վիճակը, հնարավոր ողողահարման տեղերը:

175. Ընթացիկ նորոգում համարում են գծային մասի և դրա սարքավորման սարքին վիճակում պահելու, շահագործման հուսալիության և անվտանգության բարձրացման և վթարավերականգնման աշխատանքները:

176. Ընթացիկ աշխատանքների ծավալի մեջ պետք է ընդգրկվեն այն աշխատանքները, որոնք չեն նախատեսվում գազատարի հիմնական նորոգման ծրագրերում, ի հայտ են եկել գծային մասի, փականային հրապարակների, անցումների և հատումների մաքրման սարքերի ընդունման և բացթողման հանգույցների, դրանց հարող հրապարակների և գոտիների զննման, հետազննման և տեխնիկական սպասարկման ժամանակ:

177. Ստորաբաժանումները պետք է կազմեն տարեկան ընթացիկ նորոգման կատարման ծրագիր-ժամկետացանկեր, որոնք հաստատման համար պետք է ներկայացվեն կազմակերպություն:

178. Ընթացիկ նորոգման ծրագիր-ժամկետացանկերում տարվա ընթացքում կատարված դիտումների, հետազննումների, փորձարկումների արդյունքների հիման վրա կարող են մտցվել լրացումներ: Ընթացիկ նորոգման հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների ծավալների կրճատումը թույլատրվում է միայն կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո:

179. Ընթացիկ նորոգման աշխատանքները պետք է ներառեն`

1) ուղեգծի նշանակումների վերականգնումը.

2) գազատարի երկարությամբ մինչև 500 մ հեռավորության հետախուզահորերի փորումը, գազատարի մեկուսիչ ծածկույթի ստուգումը և անհրաժեշտության դեպքում դրանց վերանորոգումը.

3) գազատարի առանձին հատվածներում խողովակների փոխումը.

4) խողովակների պատերի խորշերի մակահալումը.

5) հրապարակների վերալցումը.

6) փականային հրապարակների, մաքրիչ սարքերի ընդունման և բացթողման հրապարակների, մեթանոլի պահեստարանների, ամբարների ցանկապատների նորոգումը.

7) ուղեգծի գազատարի վրայով երթանցումների, փականային հրապարակների և խողովակների վթարային պահուստների մոտեցումների ճանապարհների նորոգումը.

8) գազատարի տեղադրման նախագծային խորության վերականգնումը, գազատարի բացված հատվածների վերացումը.

9) սահող հողերի ամրացումը.

10) ձորակների, հեղեղատների, բնահողի նստման և իջեցման առաջացումը կանխարգելող աշխատանքների կատարումը, ամբարտակների վերականգնումը.

11) անցումների և հատումների չթույլատրված տեղերում նախագծով կամ հրահանգով նախատեսված պատնեշապատման և բնահողի լցման վերականգնումը.

12) գազատարի ուղեգծի երկարությամբ և թեքումներում ծառա- և թփահատումը.

13) ջրաբացթողման կառույցների և ափերի ամրացման կառույցների նորոգումը, խողովակների վթարային պահուստի դարակաշարերի նորոգումը և վերականգնումը, վթարային պահուստի լրացումը, մակագրությունների, համարակալումների և նշանակումների նորացումը,

14) ուղղաթիռային և վթարային տեխնիկայի հրապարակների, ԳՇԾ-ի տարածքի և շենքերի նորոգումը,

15) գազի արտահոսքի և խորշերի վերացումը, փակիչ արմատուրի և միացման մասերի փոխարինումը,

16) փքվածքների և ծալքերի վերացումը, հիմքերի, հենարանների, ամրակապերի և օդային անցումների մյուս կառուցվածքային տարրերի, գազատարի վերգետնյա հատվածների, խտուցքահավաքիչների ընդունման և բացթողման խցիկների, ծախսաչափ կետերի նորոգումը,

17) մինչև 1,5 մ խորության ստորջրյա և ձորակների վրայով անցումների նորոգումը.

18) մեթանոլի, հոտանյութի, նյութերի և սարքավորման չնվազող և վթարային պաշարների պահեստների նորոգումը:

180. Հողերի ամրացումը պետք է իրականացվի հետևյալ մեթոդներից որևէ մեկով` մեխանիկական միջոցներով, օրգանական և անօրգանական սևեռիչներով (ներոզին, նավթամթերքների մնացորդներ, կավեր, ցեմենտային լուծույթներ և այլն), կենսաբանական սևեռիչներով` բնահողն ամրացնելու համար բույսեր տնկելով, համակցված եղանակով` հողերն ամրացնելով օրգանական կամ անօրգանական սևեռիչներով:

181. Հողերի ամրացման որոշակի մեթոդը պետք է ընդունել` կախված տեղանքի պայմաններից և շահագործող կազմակերպությունների հնարավորություններից:

182. Մեկուսիչ ծածկերի նորոգումը բնահողից գազատարի դուրս գալու տեղում` 1,5 մ ոչ պակաս երկարությամբ, պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

183.Գազատարի գծային մասի և նրա հատվածների հիմնական նորոգման ժամկետները և դրա անհրաժեշտությունը որոշում է կազմակերպությունը` զննումների, հետազննումների, գազի փոխադրման կանխատեսվող ռեժիմների, հաստատված սահմանային աշխատանքային ճնշման, տեղական պայմանների և անվտանգության պահանջների հիման վրա:

184. Ստորջրյա անցումների հիմնական նորոգումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան` մասնագիտացված կազմակերպությունների ուժերով: Մինչև 1,5 մ խորությամբ գետերի և առուների ստորջրյա անցումների հիմնական նորոգումը կարող է իրականացվել կազմակերպությունների ուժերով:

185. Սույն ՏԿ-ի 179-րդ կետում նշված ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութածախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականություն և տեխնիկական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հետ:

186. Մայրուղային գազատարներում ճնշման բարձրացման դեպքում ազդանշանման և պաշտպանման համար ՃԿ-ի ավտոմատ պաշտպանման համակարգերը պետք է տեղակայվեն ճնշման գերազանցման հետևյալ արժեքների համար. ազդանշանում` 0,05-ից մինչև 0,1 ՄՊա, պաշտպանում` 0,1-ից մինչև 0,15 ՄՊա:

187. Գազատարի խոռոչը (ներսը) մաքրելու սարքավորումը պետք է ապահովի մաքրող սարքի բացթողման և ընդունման անհրաժեշտ տեխնոլոգիական գործողությունների կատարումը, հատույթով սարքի անցման ստուգումը, գազատարից դուրս եկած աղտի հավաքումը և պահումը:

188. Մաքրող սարքի կառուցվածքը, մաքրվող հատվածի ամբողջ երկարությամբ, պետք է բացառի աղտի վերահոսքը սարքի շարժման ժամանակ:

189. Գազատարի խոռոչի մաքրումը պետք է իրականացվի կազմակերպության կողմից մշակված հատուկ հրահանգով, որը պետք է նախատեսի` մաքրող սարքի բացթողման աշխատանքների կազմակերպումը, մաքրող սարքի տեղաշարժման հսկողության մեթոդները և միջոցները, անվտանգության պահանջները և հակահրդեհային միջոցառումները:

190. Մաքրող սարքի բացթողման ժամկետները և պարբերականությունը որոշում են` ելնելով գազատարների հատվածների փաստացի հիդրավլիկական վիճակից:

191. Ցանկապատերը, խտուցքը հավաքելու և պահելու համար նախատեսված կառույցները պետք է սարքին լինեն և բացառեն կողմնակի անձանց մուտքը: Ցանկապատին պետք է կախվեն զգուշացնող ցուցատախտակներ և մակագրություններ:

192. Գազի հայտնաբերված բոլոր արտահոսքերի մասին անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ստորաբաժանման կարգավարին: Ստորաբաժանումը պետք է անմիջապես որոշի արտահոսքի տեղը և բնույթը, ապահովի անվտանգության անհրաժեշտ միջոցառումները (նշանների, ցանկապատերի տեղադրումը, պահակակետերի նշանակումը և այլն): Արտահոսքի վերացման ժամկետները որոշվում են` դրանք կազմակերպության հետ համաձայնեցնելով:

193. Բնակավայրերի, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների մոտ գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է ձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ` զգուշացնել բնակավայրի բնակչությանը վտանգի մասին, ավտոմոբիլային ճանապարհների վրա անհրաժեշտության դեպքում դադարեցնել տրանսպորտի շարժումը գազատարի ուղղությամբ և արտահոսքի մոտ կազմակերպել շրջանցում, երկաթուղային տրանսպորտի նկատմամբ վտանգի առկայության դեպքում դադարեցնել գնացքների շարժումը, վտանգավոր ուղղություններով կազմակերպել գծային անձնակազմի մշտական հերթապահություն, ամենակարճ ժամկետում վերացնել արտահոսքերը:

 

12. ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

194. Գծային շահագործող ծառայությունը պետք է զինված լինի տրանսպորտով և մեխանիզմներով` հաշվի առնելով մայրուղային գազատարների ԳՇԾ-ի զինման նորմատիվ ցուցակը:

195. Բոլոր տրանսպորտային միջոցները, նորոգաշինարարական մեխանիզմները և մեքենաներն ստորաբաժանման հրամանով, համաձայնեցրած կազմակերպության հետ, պետք է բաժանվեն տնտեսական, վթարային և վթարականխարգելիչ աշխատանքների համար և կցված լինեն ԳՇԾ-ի աշխատողներին, որոնք և կրում են պատասխանատվություն դրանք սարքին վիճակում պահելու, համալրված և միշտ պատրաստ` ըստ նշանակության օգտագործելու համար:

196.Վթարային ավտոմեքենաները հագեցվում են սարքավորմամբ, նյութերով և գործիքներով` ըստ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ցուցակի, տեղական պայմանների հաշվառմամբ:

197. Վթարային տեխնիկայի օգտագործման կարգը` կանխարգելիչ, տնտեսական և այլ աշխատանքների կատարման համար, որոշվում է կազմակերպության կողմից:

 

13. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐԸ

 

198. Խողովակների, սարքավորման, միացման մասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի վթարային պաշարը նախատեսվում է և պետք է օգտագործվի վթարների վերացման համար: Վթարային պաշարը կազմակերպության կարգադրությամբ կարող է օգտագործվել գազատարի վերափորձարկման դեպքում և ընթացիկ նորոգման համար:

199. Խողովակների, սարքավորման, միացման մասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի վթարային պաշարը պետք է պարբերաբար լրացվի: Վթարային պաշարի խողովակների լրացման, պահման, հաշվառքի կարգը և դրանց օգտագործման վերաբերյալ ստորաբաժանումների հաշվետվությունը սահմանվում է կազմակերպության կողմից:

200. Վթարային պաշարի խողովակների պատի հաստությունը և մակնիշը պետք է համապատասխանի շահագործվող խողովակների համանման չափերին:

201. Վթարային պաշարի խողովակների պահման կետերը տեղադրվում են գազատարի ուղեգծի երկարությամբ, ՃԿ-ի հրապարակներում, ԳՇԾ-ի հանգուցային և հիմնային կետերի, փականային հանգույցների տեղադրման մասերում, մոտեցման, ազատ բեռնման և բեռնաթափման համար հարմար տեղերում:

202. Ստորաբաժանումները պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին երկու անգամ, պետք է անցկացնեն խողովակների վթարային պաշարի ստուգում: Անհրաժեշտության դեպքում պետք է նորոգել դարակաշարերը, խուզել բուսականությունը և այլն:

203. Արմատուրի, միացման մասերի, նյութերի վթարային պաշարը պետք է պահվի կազմակերպության ստորաբաժանումներում: Պաշարների անվանացանկը և ծավալները յուրաքանչյուր ստորաբաժանման համար հաստատվում են կազմակերպության կողմից` հաշվի առնելով ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի պահանջները:

204. Վթարային պաշարի խողովակները, միացման մասերը, էլեկտրոդները և մեկուսիչ նյութերը պետք է ունենան մայրուղային գազատարներում դրանց կիրառման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր (հավաստագրեր, տեղեկաթերթիկներ):

205. Գազատարներում օգտագործվող մեկուսիչ ծածկերը պետք է ունենան հավաստագրեր, որտեղ պետք է նշված լինեն ծածկի մակնիշը, ժամկետը և նրա օգտագործման ձևը, պատման սխեման (ուղեգծի պայմաններում մեկուսացվող խողովակների համար), սահմանային ջերմաստիճանը: Այդ տվյալներն անհրաժեշտ են շահագործման ընթացքում ծածկի հատկությունների փոփոխման գնահատման համար և պետք է պահվեն ստորաբաժանումում:

206. Վթարային պաշարի խողովակները ներքին մակերևույթի վրա պետք է ունենան երկարության, տրամագծի, պատի հաստության և պողպատի մակնիշի մասին տվյալներ պարունակող մակնիշավորում:

 

14. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

207. Գծային-շահագործողական ծառայությունը պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) հողատարածքները գազատարի ուղեգծի, գծային նորոգողների տնակների և այլ սենքերի համար հատկացնելու արձանագրությունների պատճենները.

2) գազատարի գծային մասի կատարողական տեխնիկական փաստաթղթերը.

3) մայրուղային գազատարի սպասարկվող հատվածի սխեմաները տեղանքի իրավիճակային հատակագծով (գետերի և ձորակների վրայով անցումները, մոտակա բնակավայրերը, ուղեգծի երկայնքով ճանապարհները, գազատարի հատումները մյուս ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների հետ, խողովակների վթարային պաշարի պահման, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտների և միջոցների տեղադրման տեղերը).

4) մայրուղային գազատարի և ստորջրյա անցումների տեխնիկական տեղեկաթերթիկները.

5) ճնշման տակ աշխատող հիմնական սարքավորման և անոթների տեղեկաթերթիկները.

6) վթարային տեխնիկայի գործարանային հրահանգները.

7) կազմակերպության ստանդարտները:

208. ԳՇԾ-ն պետք է ունենա նաև հետևյալ օպերատիվ փաստաթղթերը` գազատարի ուղեգծի զննման մատյան, նորոգման աշխատանքների մատյան, վթարային բրիգադի հավաքման պլան, վթարային մեքենաների կանչերի հաշվառման մատյան, մերժումների, վնասվածքների, վթարների հետազննման տեխնիկական արձանագրություններ, մեթանոլի և հոտանյութի պահման և օգտագործման փաստաթղթեր, գազատարի և սարքավորման հետազոտման և փորձարկման տեխնիկական արձանագրություններ, տվյալների նորմատիվ-տեղեկատվական բազա (հաշվողական միջոցների առկայության դեպքում):

 

IV. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ

 

15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

209. ՃԿ-ները պետք է ապահովեն գազատարի նախագծային կամ ծրագրային արտադրողականությունը` բարձրացնելով փոխադրվող գազի ճնշումը և իրականացնելով հետևյալ հիմնական տեխնոլոգիական գործընթացները (պրոցեսները)` գազի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից, գազի սեղմումը և սառեցումը:

210. ՃԿ-ի սարքավորման արդյունավետությունը, հուսալիությունը, անվտանգությունը և խնայողականությունը պետք է ապահովվեն սարքավորման վիճակի մշտական և պարբերական հսկողությամբ` տեսողական, հսկիչ-չափիչ սարքերի ցուցմունքներով և արատորոշման տեխնիկական միջոցների օգնությամբ, սարքավորումը և հաղորդակցուղիները պահելով սարքին վիճակում, ՃԿ-ի տեխնոլոգիական տեղակայանքների աշխատանքի լավարկված ռեժիմով, ֆիզիկապես և բարոյապես հնացած սարքավորման արդիականացմամբ և նորացմամբ:

211. ՃԿ-ի սարքավորումը պետք է ունենա կայանային տեխնոլոգիական համարակալում, որը գրվում է չմաքրվող ներկով կամ այլ եղանակով:

212. ՃԿ-ի սարքավորման կառուցվածքի փոփոխությունները, որոնք անցկացվում են արդիականացման նպատակով, պետք է կատարվեն սարքավորումն արտադրող կազմակերպությունների տեղեկագրերի, տեղեկատվական և շրջանառու նամակների, լավարարական առաջարկությունների քննարկման և առաջարկված այլ տեխնիկական լուծումների հիման վրա: ԳՎԱ-ի կառուցվածքի, ՃԿ-ի հիմնական տեխնոլոգիական սարքավորման փոփոխությունների վերաբերյալ լավարարական առաջարկները և այլ տեխնիկական լուծումները պետք է համաձայնեցվեն տվյալ սարքավորումն արտադրող կազմակերպության հետ:

213. ՃԿ-ի հաղորդակցուղիներում և սարքավորման մեջ իրականացված բոլոր փոփոխությունները ներդրումից և փորձարկումից հետո պետք է գրանցվեն գործադիր տեխնիկական փաստաթղթերում: Բոլոր փոփոխությունների մասին պետք է տեղյակ պահել շահագործող անձնակազմին, որի համար այդ փաստերի իմանալը պարտադիր է: Փոփոխությունների մասին տեղեկացումն արտածրագրային հրահանգավորման տեսքով պետք է գրավոր ձևակերպվի աշխատատեղում կամ կարգադրությունների մատյանում:

214. Գազի, յուղերի, քսուքների, սառեցնող հեղուկների, տեխնիկական և խմելու ջրի որակը, աշխատանքային գոտիներում գազի առկայությունը հսկում է շահագործող անձնակազմը` համաձայն արտադրական հրահանգների: Հսկողության կարգը և պարբերականությունը որոշում է կազմակերպությունը կամ ստորաբաժանումը:

 

16. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

215. ՃԿ-ի կառուցվածքները, համակարգերը և սարքավորումը շահագործող և նորոգող անձնակազմի հիմնական խնդիրներն են`

1) գազի մաքրման, սեղմման և սառեցման անխափան տեխնոլոգիական գործընթացի ապահովումը.

2) ՃԿ-ի համակարգերի և սարքավորման հուսալիության, արդյունավետության, խնայողության և անվտանգության ապահովումը.

3) արտադրական շենքերի, կառուցվածքների, տարածքների սարքին վիճակի ապահովումը, գազի սեղմման տրված ռեժիմի կատարումը.

4) շրջակա միջավայրի պահպանությունը և մարդկանց առողջության պաշտպանության ապահովումը` վտանգավոր և վնասակար արտանետումներից:

216. ՃԿ հաղորդակցուղիները, սարքավորումը և արտադրական օբյեկտները շահագործվում են հետևյալ ծառայությունների (տեղամասերի) կողմից`

1) գազաճնշակային - հիմնական տեխնոլոգիական սարքավորումը, ճնշակային արտադրամասի համակարգերը և կառույցները.

2) էներգամատակարարման - ՃԿ-ի էլեկտրատեխնիկական սարքերը, ջերմա- և ջրամատակարարման համակարգերը, արտադրական կոյուղին.

3) հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատացման - ՃԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորման ավտոմատացման միջոցները: Շահագործող ծառայությունների արտադրական խնդիրները, դրանց ղեկավարների իրավունքները և պարտականությունները որոշվում են շահագործող ծառայությունների մասին կազմակերպության կողմից հաստատված համապատասխան դրույթներով:

217. Շահագործող ծառայությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ՃԿ-ից մինչև օբյեկտները, շենքերը և կառույցները նվազագույն հեռավորություններն ապահովելու համար:

 

17. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

218. ՃԿ-ի սարքավորման աշխատունակ վիճակում պահպանումն իրականացվում է տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգի միջոցով:

219. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից (հաստատման սխեման նշված է սույն ՏԿ-ի 185-րդ կետում): Նորոգման համակարգը պետք է նախատեսի` պարբերական տեխնիկական սպասարկումը բեռնվածության տակ աշխատելիս; տեխնիկական սպասարկումը բեռնվածության տակ նշանակված թվով ժամեր աշխատելուց հետո; անջատված սարքավորման տեխնիկական սպասարկումը և (կամ) ընթացիկ նորոգումը սահմանված թվով ժամեր աշխատելուց հետո; պահուստում գտնվող սարքավորման և համակարգերի տեխնիկական սպասարկումը; պլանային նախազգուշական (միջին, հիմնական) նորոգումները; վթարային վերականգնման նորոգումները:

220. Տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը և ծավալները որոշվում են կազմակերպության ստանդարտով, որտեղ պետք է հաշվի առնվեն սարքավորման տեխնիկական վիճակը և սարքավորումն արտադրող կազմակերպությունների շահագործման և նորոգման փաստաթղթերի պահանջները:

221. Հիմնական ագրեգատների հետ անմիջապես կապված օժանդակ մեխանիզմների նորոգումը պետք է անցկացվի հիմնականի հետ միաժամանակ:

222. Մինչև սարքավորումը և կառույցները հիմնական կամ միջին նորոգման կանգնեցնելը պետք է`

1) կազմվեն աշխատանքների ծավալի ամփոփագրեր և նախահաշիվ, որոնք ճշտվում են սարքավորումը բացելուց և ստուգելուց հետո.

2) անցկացվեն սարքավորման շտապ փորձարկումներ` տեխնիկական վիճակի վերլուծության անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.

3) կազմվեն նորոգման աշխատանքների կատարման ժամկետացանկ և կազմակերպման նախագիծ.

4) պատրաստվեն անհրաժեշտ նորոգման փաստաթղթեր, կազմվեն և հաստատվեն սարքավորման արդիականացման և վերակառուցման աշխատանքների փաստաթղթեր, որոնք նախատեսված են կատարել նորոգման ընթացքում.

5) պատրաստվեն անհրաժեշտ նյութեր, պահեստամասեր, հանգույցներ և կազմվեն համապատասխան փաստաթղթեր.

6) համալրվեն, սարքին վիճակի բերվեն և անհրաժեշտության դեպքում փորձարկվեն գործիքները, սարքավորումը և վերամբարձ-փոխադրական մեխանիզմները.

7) համալրվի և հրահանգավորվի նորոգող անձնակազմը:

223. Նորոգման ծրագրերը և ժամկետացանկերը կազմում է կազմակերպությունը և դրանք համաձայնեցնում նորոգող կազմակերպության հետ:

224. Ծրագրային կարգով նորոգման աշխատանքներ կատարելու համար ճնշակային արտադրամասը յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է կանգնեցվի (ամռանը) 48 ժ ժամկետով` սարքավորումն աշնանային-ձմեռային շահագործման նախապատրաստելու համար:

225. Ճնշակային արտադրամասի ծրագրային կանգնեցումից առաջ անհրաժեշտ է կազմել և հաստատել աշխատանքների ծրագիրը` նշանակելով ղեկավարներին և կատարողներին, համալրել ծրագրավորված աշխատանքներն անհրաժեշտ նյութերով, գործիքներով և մեխանիզմներով:

226. Գազի փոխադրման հուսալիության բարձրացումը և ՃԿ-ի սարքավորման վթարային նորոգման ժամանակի կրճատումը պետք է ապահովվեն նյութերի և պահեստամասերի չնվազող պաշարների ստեղծմամբ և պահպանմամբ:

 

18. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ

 

227. ՃԱ-ի սարքավորումը, տեղակայանքները և համակարգերը պետք է շահագործվեն համաձայն արտադրական հրահանգների:

228. ՃԱ-ի անձնակազմի պարտականությունները շահագործման ժամանակ որոշվում են հաստատված պաշտոնական հրահանգներով:

229. Գազավերամղման ագրեգատի գործարկման կամ կանգնեցման հետ կապված բոլոր գործողությունները պետք է անցկացվեն օպերատիվ անձնակազմի կողմից: Նորոգումից հետո ագրեգատի գործարկումը կատարվում է համաձայն ԳՎԱ-ի նորոգման հանձնելու և ընդունելու կարգի մասին հաստատված դրույթների: Ավտոմատ կառավարման համակարգով սարքավորված ԳՎԱ-ի գործարկումը շահագործման ընթացքում պետք է ավտոմատորեն իրականացվի:

230. ԳՎԱ-ի սպասարկման ժամանակ օպերատիվ անձնակազմը պետք է պահպանի աշխատանքի տրված ռեժիմը, իրականացնի պարամետրերի հսկողությունը և պարբերական գրանցումը, վերլուծի դրանց խախտումների պատճառները և բնականոն մեծություններից շեղումները, միջոցներ ձեռնարկի վտանգավոր ռեժիմները կանխելու համար, այդ թվում` նաև`

1) թույլ չտա ճնշակներից հետո թույլատրելի աշխատանքային ճնշումից ավելի գազի ճնշման բարձրացում` կարգավորելով ռոտորի պտտման հաճախականությունը, փոխելով աշխատող ԳՎԱ-ի քանակը և վերափոխելով դրանց աշխատանքի սխեման (պաշտպանությունը պետք է գործարկվի թույլատրելիից 0,15 ՄՊա ավելի ճնշման դեպքում).

2) թույլ չտա գազի ջերմաստիճանը ՃԱ-ի դուրս գալուց սահմանային թույլատրելիից բարձր` կարգավորելով աշխատող սառեցման տեղակայանքների ռեժիմը, փոխելով ԳՎԱ-ի կամ գազատարի աշխատանքի ռեժիմը.

3) կենտրոնախույս մղիչներով հսկի գազի ծավալային ծախսերը և կանխի աշխատանքի հնարավորությունը ցածր և բարձր ծավալային ծախսով գոտիներում (անկայուն կառավարում և դինամիկական ամրության վտանգավոր ռեժիմային գոտի), փոփոխելով ԳՎԱ-ի թիվը և աշխատանքի սխեման, ռոտորների պտտման հաճախությունը, գազատարի ռեժիմը, ինչպես նաև գազի տարաթողումը.

4) պահպանի գազատուրբինային տեղակայանքների այրման արգասիքների աշխատանքային ջերմաստիճանը, բեռնվածության (կամ արտաքին պայմանների) փոխվելու դեպքում չթույլատրի սահմանված մեծությունների գերազանցումը.

5) ծրագրային անջատման դեպքում` հսկի և կարգավորի բեռնվածքի հավասարաչափ բաշխումը գազամոտո ճնշակների գլանների վրա.

6) ԳՎԱ-ի կցորդիչի վրա տվյալ տեսակի ագրեգատի համար կանխի թույլատրելի հզորության գերազանցումը.

7) թույլ չտա ԳՎԱ-ի աշխատանքն արտադրող գործարանների շահագործման հրահանգներով արգելված ռոտորի պտտման հաճախությունների դեպքում.

8) կանխի գազատուրբինային տեղակայանքի ներծծող ուղեսարքվածքի սառչելու հնարավորությունը` ժամանակին միացնելով, կարգավորելով և հսկելով հակասառեցման համակարգի աշխատանքները.

9) ճնշակի մուտքում, ըստ ժամանակի, հսկի նոսրացումը և ժամանակին փոխի զտիչ տարրերը.

10) հսկի տեխնոլոգիական գազի պարամետրերը` ՃԱ-ի տեղակայանքներում և տեխնոլոգիական հաղորդակցուղիներում հիդրատաառաջացումների պայմանները կանխելու և վերլուծելու նպատակով.

11) հսկի ճնշման, ըստ ժամանակի, տատանումները և փոփոխությունները գազի սառեցման տեղակայանքներում, պաշտպանիչ ցանցերի և տեխնոլոգիական հաղորդակցուղիների այլ տարրերի վրա, որպեսզի կանխվի աշխատանքը թույլատրելիից բարձր հիդրավլիկական դիմադրությունների դեպքում.

12) ապահովի գազի մաքրման սարքավորման արդյունավետ աշխատանքը` մղիչների տարրերի քայքայամաշումը և աղտոտումը կանխելու նպատակով միացնելով անհրաժեշտ քանակի սարքեր, դրանց պարբերական մաքրմամբ և ջրահեռացմամբ.

13) հսկի վառելիքային համակարգի աշխատանքի պարամետրերը, ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունը` ապահովելով կարգավորող փականների, վառելիքային գազի տաքացման և մաքրման տեղակայանքների հուսալի և արդյունավետ աշխատանքը.

14) հսկի յուղի մակարդակը յուղի բաքերում և կատարի դրանց ժամանակին վերալիցքավորումը (անպայման ցերեկային հերթափոխի ժամանակ).

15) հսկի ճնշումը և ջերմաստիճանը յուղման, կարգավորման և խտացման համակարգերում, ապահովի ԳՎԱ-ի արտադրող գործարանների շահագործման հրահանգներով հաստատված սահմաններում յուղերի և առանցքակալների ջերմաստիճանային ռեժիմը, որոշի յուղային զտիչներում ճնշման տատանումների արժեքները, փոփոխությունները և կատարի դրանց ժամանակին մաքրումը, ստուգիչ մղիչի խտացման համակարգի աշխատունակությունը.

16) հսկի տատանումների մակարդակը և դրա փոփոխությունները.

17) հսկի հրդեհամարման միջոցների աշխատունակությունը և լրակազմությունը.

18) հսկի գազավորվածության մակարդակը:

231. ՃԱ-ն պետք է վթարային կարգով կանգնեցվի` անջատելով այն գազատարից և դատարկելով գազը տեխնոլոգիական հաղորդակցուղիներից, եթե` շենքում հրդեհ է, բարձր ճնշման գազատարը ճեղքվել է կամ առկա են գազի զգալի արտահոսքեր, մաքրման, գազի սառեցման սարքերում և հաղորդակցուղիներում հրդեհ է, բնական աղետների դեպքում, որոնք սարքավորմանը և մարդկանց վտանգ են սպառնում (ջրհեղեղ, երկրաշարժ և այլն):

232. ԳՎԱ-ի ավտոմատ կանգնեցումը և օպերատիվ անձնակազմի կողմից վթարային կանգնեցումը պետք է իրականացվեն ԳՎԱ-ի արտադրող գործարանների տեխնիկական փաստաթղթերի և արտադրական հրահանգների պահանջներին համապատասխան: Շահագործման ընթացքում չի թույլատրվում անջատել ավտոմատ պաշտպանիչները կամ փոխել դրանց նախադրվածքը: Անհրաժեշտության դեպքում, կապված որոշ պաշտպանիչների ժամանակավոր անջատման հետ (օրինակ` սպասարկման սարքերի դեպքում), պետք է ապահովվի այն պարամետրի մշտական հսկողություն, ըստ որի անջատված է պաշտպանությունը, և ամբողջ ագրեգատը: Նորոգումից հետո կարգաբերված և բոլոր համակարգերն ստուգված ագրեգատը պետք է շահագործվի փակ, կապարակնքված ղեկավարման վահաններով:

233. Բոլոր ծրագրային անջատումները և դրանց հետ կապված պահուստային ԳՎԱ-ի գործարկումն անցկացվում է օպերատիվ անձնակազմի կողմից ցերեկային ժամերին: Բոլոր ծրագրային և ռեժիմային անջատումները պետք է կատարվեն բնականոն կարգով:

234. ԳՎԱ-ի ստիպողական անջատումները պետք է կատարվեն օպերատիվ անձնակազմի կողմից բնականոն կամ վթարային կարգով` կախված վնասվածքների կամ մերժի պատճառներից, բնույթից և ենթադրվող հետևանքներից:

235. Ստիպողական կամ վթարային կանգնեցման դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառը և մինչև այն չվերացվի, չգործարկել տվյալ ագրեգատը:

236. ԳՎԱ-ի «պահուստ» կամ «հույժ պահուստ» վիճակում գտնվելը սահմանվում է կազմակերպության կարգավարական ծառայության կողմից: «Հույժ պահուստ» վիճակում գտնվող ագրեգատի վրա պետք է կատարվեն և անընդհատ պահպանվեն նախագործարկման բոլոր պայմանները, որոնք ապահովում են նրա անհապաղ ավտոմատ միացումը (գործարկումը) սեղմակով կամ տեխնոլոգիական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգի ազդանշանով: «Պահուստ» վիճակում գտնվող ագրեգատի վրա պետք է անցկացվի տեխնիկական սպասարկում: Դրա անցկացման կարգը անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի ԳՎԱ-ի գործարկումն ազդանշանն ստանալուց ոչ ուշ, քան 2 ժ հետո:

237. Շահագործման ընթացքում ըստ գործարկման (միացման) և (կամ) գործառության պետք է փորձարկվեն հետևյալ սարքավորումները և համակարգերը`

1) էլեկտրամատակարարման պահուստային և վթարային աղբյուրները` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

2) պահուստային կաթսայատունը, գազային օդատաքացուցիչները և այլ անհատական տաքացման միջոցներ, ձմռան շրջանում` յուրաքանչյուր ամիս.

3) հրդեհի ջրային, փրփրային, գազային, փոշեմարման համակարգերը` դրանց շահագործման հրահանգներով որոշված ժամկետներում.

4) ՃԿ-ի վթարային անջատման համակարգը` արտադրամասի ծրագրային կանգնեցման ժամանակ.

5) բացի դրանից` պետք է ստուգվի արտադրամասի ավտոմատ պաշտպանությունը գազի ճնշման բարձրացումից` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, վառելիքային գազի ճնշման իջեցումից` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, օդի գազավորվածության ազդանշանումը և վթարային օդափոխության միացումը` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

238. ՃԱ-ի բոլոր համակարգերը և սարքավորումը սահմանված ժամկետներում պետք է ենթարկվեն տեխնիկական հրահանգներով և կարգերով նախատեսված հիդրավլիկական, պնևմատիկական, էլեկտրական և այլ անհրաժեշտ փորձարկումների, զննումների և ստուգումների:

239. ՃԱ-ի բոլոր համակարգերի և տեխնոլոգիական սարքավորման համալիրային փորձարկման տևողությունը որոշվում է պատվիրատուի կողմից: Շահագործման ընդունումը, որպես կանոն, կատարվում է 72 ժ անընդհատ աշխատանքից հետո:

 

19. ԳԱԶԻ ՄԱՔՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ

 

240. Գազի մաքրման տեղակայանքները շահագործվում են համաձայն արտադրական հրահանգների, կազմված` սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների, ճնշման տակ աշխատող սարքավորման տեղադրման և անվտանգ շահագործման կանոնների և սույն ՏԿ-ի հիման վրա:

241. Գազի մաքրման տեղակայանքի տեխնիկական սպասարկումը պետք է ընդգրկի`

1) սարքավորման և հաղորդակցուղիների արտաքին զննումը.

2) մաքրող սարքերի միացումը և անջատումը համակարգից.

3) տեղակայանքի մուտքի և ելքի մոտ ճնշման տատանումների հսկումը.

4) սարքերում հեղուկի մակարդակի հսկումը.

5) տաքացման և ջրահեռացման սարքերի միացումը, անջատումը և աշխատունակության հսկումը.

6) սարքից զատված շլամի և խտուցքի հեռացումը (փչամաքրումը).

7) գազի արտահոսքի հսկումը և դրա վերացումը.

8) տվյալ գործողությունների կատարման պարբերականությունը որոշվում է սարքավորման տեխնիկական վիճակից ելնելով, ավտոմատացման աստիճանով, գազի որակով և այլն: Փչամաքրման հաճախությունը և տևողությունը պետք է ապահովեն բնական գազի նվազագույն ծախսերը:

242. Մաքրման սարքերից աղտոտվածքների փչամաքրումը դեպի շրջակա միջավայր արգելվում է:

243. Աշխատանքի միացվող սարքերի թիվը որոշվում է` կախված գազի ծախսից` ըստ դրանց տեխնիկական բնութագրերի:

244. Թույլատրելին գերազանցող ճնշման տատանումներով մաքրման սարքերի աշխատանքն արգելվում է:

245. Սարքերի տեխնիկական վկայագրությունների և պարբերականության կարգը պետք է համապատասխանի արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգին:

246. Պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ՃԿ-ի ծրագրային կանգնեցման կամ հերթական տեխնիկական վկայագրության հետ միաժամանակ պետք է անցկացվի զննում` զտիչ տարրերի և սարքի այլ մասերի աշխատունակությունը որոշելու և աղտոտվածքներից մաքրելու համար:

247. Համաձայն կազմակերպության ղեկավարի հատուկ հրահանգի` յուրաքանչյուր տարի պետք է անցկացնել մուտքի, ելքի և ջրաքաշման խողովակագծերի քայքայամաշման կետերում (եռաբաշխիկներ, արմունկներ և այլ միացման մասեր) չքայքայող մեթոդներով պատերի հաստության ստուգում: Ստուգման արդյունքները պետք է ամրագրվեն համապատասխան արձանագրություններով:

 

20. ԳԱԶԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ

 

248. Գազի սառեցման տեղակայանքի ՕՍՍ-ի շահագործումը պետք է անցկացվի համաձայն արտադրական հրահանգների, կազմված սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների և սույն ՏԿ-ի հիման վրա:

249. Ճնշակային կայանի շահագործման գործարկումն առանց գազի սառեցման տեղակայանքի արգելվում է: ՕՍՍ-ի ելքում գազի ջերմաստիճանն օպերատիվ անձնակազմի կողմից պետք է պահվի հաստատված սահմաններում:

250. ՕՍՍ-ի ելքում գազի ջերմաստիճանի փոփոխության սահմանները պետք է հաստատվեն ԿԿԾ-ի կողմից` հաշվի առնելով մայրուղային գազատարի երկայնական կայունությունը, ապահովումն օպտիմալ աշխատանքային ռեժիմում, մեկուսացման պահպանվածությունը, հիդրատաառաջացումների կանխումը, օդի ջերմաստիճանը:

251. Գազի սառեցման տեղակայանքի տեխնիկական սպասարկումը ներառում է`

1) սարքավորման և հաղորդակցուղիների արտաքին զննումը, գազի արտահոսքի հայտնաբերումը.

2) սարքավորման ելքում գազի ջերմաստիճանի հսկումը և գրանցումը.

3) գազի ճնշման տատանումների հսկումը.

4) նշված գործողությունների կատարման պարբերականությունը որոշվում է տեխնիկական վիճակով, ավտոմատացման աստիճանով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր օրը մեկ անգամ.

252. Աշխատանքի պետք է միացվեն օդային սառեցման բոլոր սարքին ապարատները: Աշխատանքի մտցված սառեցման օդամուղերի քանակն ընտրվում է կարգավարի կողմից կամ ավտոմատ կերպով` հաշվի առնելով մթնոլորտային պայմանները և աշխատանքային ռեժիմը: Եթե գազի ջերմաստիճանը սարքավորման ելքում շեղվում է որոշված սահմաններից և բացակայում են այն փոխելու տեխնիկական միջոցները, ապա ԿԿԾ-ի հետ համաձայնեցված պետք է փոխվի ՃԿ-ի աշխատանքի ռեժիմը:

253. Եթե գազի ճնշման շեղումները սարքավորման վրա բարձր են հաստատվածից, ապա պետք է բացվի սարքավորման շրջանցիկ գազատարի փակող փականը և միջոցներ ձեռնարկվեն աղտոտված սարքերը հերթականությամբ անջատելու և մաքրելու համար:

254. Ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է կատարվի օդային սառեցման սարքերի արտաքին զննում, որպեսզի որոշվի հանգույցների օդամուղերի աշխատունակությունը և դրանք մաքրվեն աղտոտվածքից:

255. Համաձայն կազմակերպության ղեկավարի հատուկ հրահանգի` անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի չքայքայող մեթոդներով անցկացնել մուտքի և ելքի խողովակագծերի քայքայամաշման վտանգավոր կետերում (եռաբաշխիչներ, արմունկներ և այլ միացման մասեր) պատերի հաստության ստուգում: Ստուգման արդյունքները պետք է ամրագրվեն համապատասխան արձանագրություններով:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1438-Ն
Որոշում