Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1438.171207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1438-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(3-րդ մաս)

 

21. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ, ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

256. Վառելիքային գազի համակարգը վերածման կետում պետք է շահագործվի պահուստային գծի ավտոմատ միացման ռեժիմով` հիմնականի խափանման դեպքում:

257. Համակարգերը շահագործում են համաձայն ստորաբաժանման կողմից մշակված արտադրական հրահանգների` հաշվի առնելով սարքավորումն արտադրող գործարանների շահագործման հրահանգները և սույն ՏԿ-ի պահանջները:

258. Համակարգերը շահագործելիս անհրաժեշտ է`

1) հսկել ճնշումը համակարգերում և անհրաժեշտության դեպքում կատարել կարգավորիչի կարգաբերում.

2) իրականացնել պարբերական (ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ) ստուգում և ապահովիչ փականների կարգավորում.

3) պարբերաբար (կախված տեղանքի պայմաններից) զտիչներից, սառնախտացուցիչներից, օդամբարներից և հավաքիչներից հեռացնել աղտոտվածքը.

4) հսկել ճնշման տատանումները զտիչների վրա և անհրաժեշտության դեպքում փոխել զտիչ տարրերը.

5) փոխել կամ վերականգնել իմպուլսային գազի չորուցիչների նյութը.

6) հսկել վառելիքային գազի տաքացուցիչների աշխատանքը.

7) ժամանակին հայտնաբերել և վերացնել գազի արտահոսքերը.

8) չափել և գրանցել գազի ծախսը.

9) համաձայն ժամկետացանկի` կատարել սարքավորման մաքրում, նորոգում և փորձարկում:

 

22. ՅՈՒՂԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

259. Շահագործման ընթացքում ՃԿ-ի յուղամատակարարման համակարգը պետք է յուղով ապահովի գազավերամղման ագրեգատները, էլեկտրատեխնիկական սարքավորումը և օժանդակ մեխանիզմները, յուղի հավաքումը, մաքրումը և ծախսի չափումը:

260. ՃԿ-ի շահագործման ժամանակ պետք է ապահովվի հետևյալ քանակությամբ յուղի չպակասող պաշար`

1) բոլոր տեղադրված ԳՎԱ-ների և էլեկտրակայանների շարժիչների յուղի երեքամսյա ծախսից ոչ պակաս, իսկ անբարենպաստ փոխադրական սխեմայի դեպքում` ոչ պակաս, քան վեց ամսվա ծախսը.

2) տրանսֆորմատորային յուղ` ոչ պակաս, քան տրանսֆորմատորի և յուղային գործարկիչների մեջ լցված յուղի քանակի 10%-ը.

3) այլ յուղեր` ոչ պակաս, քան երկու ամսվա ծախսը:

261. ՃԿ-ի մատուցվող յուղման և տրանսֆորմատորային յուղերը, քսուքները և այլ ազդանյութերը պետք է ունենան արտադրող կազմակերպության կողմից տրված բնութագրեր, որոնք պետք է համապատասխանեն կազմակերպության ստանդարտով սահմանված նորմատիվ բնութագրերին:

262. ԳՎԱ-ի պահման և շահագործման ընթացքում յուղը պետք է պարբերաբար ենթարկվի դիտողական հսկողության և ոչ լրիվ վերլուծության: Տուրբինային յուղի ոչ լրիվ վերլուծության ծավալի մեջ մտնում է` բռնկման ջերմաստիճանի, թթվային թվի, ջրի արտածման ռեակցիայի, շլամի, ջրի, մեխանիկական խառնուրդների առկայության որոշումը: Տրանսֆորմատորային յուղի ոչ լրիվ վերլուծության ծավալի մեջ մտնում է նաև բռնկման, ծակման լարման, թթվային թվի, արտածման ռեակցիայի և մեխանիկական խառնուրդների որոշումը:

263.Վերլուծության և հսկողության պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից:

 

23. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

264. Յուրաքանչյուր ճնշակային կայանում պետք է լինեն`

1) գործադիր տեխնիկական փաստաթղթեր, այդ թվում` տարածքի գլխավոր հատակագիծը ստորգետնյա հաղորդակցուղիներով.

2) կայանային համակարգերի կառուցվածքային, գործառական, սկզբունքային և այլ անհրաժեշտ սխեմաներ.

3) սարքավորման համակարգերի շահագործման արտադրական հրահանգները.

4) պաշտոնական հրահանգները.

5) վթարային բրիգադների ազդանշանման, հավաքման և մեկնման հրահանգները (հերթափոխային ճարտարագետի մոտ).

6) վթարային իրավիճակներում շահագործող անձնակազմի գործողությունների հրահանգները.

7) կազմակերպությունների և ստորաբաժանումների կողմից հաստատված այլ փաստաթղթեր:

265. Հաշվետվային փաստաթղթերի ներկայացման ժամկետները, ձևերը և անվանացանկը որոշում է կազմակերպությունը: ՃԱ-ի օպերատիվ փաստաթղթերի մոտավոր ցուցակը ներառում է հետևյալ փաստաթղթերը` աշխատանքների կատարման, յուղման յուղերի հաշվառման, գազավտանգ և կրակային աշխատանքների գրանցման, աշխատատեղում հրահանգավորման, ՃԱ-ի համակարգերի և սարքավորման վնասվածքների և ՃԱ-ի շինությունների գազավորվածության ստուգման մատյաններ, ԳՎԱ-ի շուրջօրյա աշխատանքի ամփոփագրեր:

 

V.ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ

 

24. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

266. Գազի ստորգետնյա պահեստարանները գազամատակարարման ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասն են և նախատեսված են գազօգտագործման անհավասարաչափությունը կարգավորելու, գազի երկարաժամկետ և օպերատիվ պաշարներ ստեղծելու համար:

267. ԳՍՊ-ն իրականացնում է գազի ընդունում, մղում և արտահանում: ԳՍՊ-ի կառույցների և սարքավորման շահագործման, հսկողական, կանխարգելիչ միջոցառումների կատարման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ընդերքի պահպանման, հակաշատրվանային և հակահրդեհային անվտանգության միջոցառումների և սույն ՏԿ-ի պահանջները:

268. ԳՍՊ-ները պետք է շահագործման հանձնվեն և շահագործվեն ծակոտկեն շերտերում գազի ստորգետնյա պահեստարանների ստեղծման և շահագործման կանոնների, նավթային և գազային հանքավայրերի օբյեկտների ընդունման և շահագործման կանոնների, սույն ՏԿ-ի և այլ փաստաթղթերի համաձայն:

269. ԳՍՊ-ի ստեղծման սկզբնական փուլում փորձնական-արտադրական շահագործումը պետք է իրականացվի ԳՍՊ-ի անձնակազմի կողմից` տեխնոլոգիական սխեմաները մշակող կազմակերպությունների հետ համատեղ:

270. Փորձնական-արտադրական շահագործման ժամանակ հայտնաբերված գազի արտահոսքերը պետք է վերացվեն:

271. Շահագործող հորատանցքի մոտակա տարածքում (50 մ ոչ պակաս) չպետք է լինեն հորատային աշտարակներ և սարքավորում, աշտարակային կառույցներ: Շատրվանային սպասարկման հրապարակները պետք է ցանկապատվեն:

 

25. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

272. ԳՍՊ-ի շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է կազմակերպությունը (երկրաբանական ծառայությունը և ԳՍՊ-ի բաժինը): ԳՍՊ-ի անմիջական շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումը պետք է իրականացվի ԳՍՊ-ի ղեկավարության կողմից` համաձայն պարտականությունների սահմանված բաշխման: ԳՍՊ-ի սարքավորման և կառույցների շահագործման անմիջական ղեկավարումն իրականացնում են ծառայությունների և ԳՍՊ-ի այլ ստորաբաժանումների պետերը:

273. ԳՍՊ-ի շահագործումը պետք է իրականացվի համաձայն ծակոտկեն շերտերում գազի ստորգետնյա պահեստարանների ստեղծման և շահագործման կանոնների, իսկ մյուս սարքավորումը` համաձայն սույն ՏԿ-ի և գործող այլ նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

274. ԳՍՊ-ի շահագործող անձնակազմը պատասխանատվություն է կրում ԳՍՊ-ի շահագործման ռեժիմը պահպանելու, հորատանցքերը ծրագրավորված հիդրոդինամիկական, երկրաֆիզիկական, արդյունագործական փորձարկումներին պատրաստելու, սարքավորման և հորատանցքերի տեխնիկական սպասարկումը, նորոգումը ժամանակին կատարելու, ընդերքի և շրջակա միջավայրի, աշխատանքի պաշտպանության, հակահրդեհային և հակաշատրվանային անվտանգության միջոցառումները կատարելու համար:

275. ԳՍՊ-ի շահագործումն առանց երկրաբանական ապահովման և հսկողության` համաձայն երկրաբանական ծառայության դրույթների, չի թույլատրվում:

 

26. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

276. Կառույցների և սարքավորման տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը հաստատվում է ԳՍՊ-ի ղեկավարության կողմից` համաձայնեցված կազմակերպության հետ և գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

277. Տեխնոլոգիական նախագիծ մշակողը ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության հետ համատեղ պետք է իրականացնի ԳՍՊ-ի շահագործման տեխնոլոգիական պարամետրերի հսկողությունը և անցկացնի հատուկ արդյունագործական հետազոտություններ մղող և շահագործական հորատանցքերի արտադրողականությունը բարձրացնելու և պահեստարաններում գազի ակտիվ ծավալն ավելացնելու, ինչպես նաև տեխնոլոգիական գործողությունների իրականացման ժամանակ գազի ծավալն իջեցնելու համար:

278. ԳՍՊ-ի փորձաարտադրական և արտադրական շահագործման համար գազի լցման և արտահանման յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պետք է կազմվի և հաստատվի պահեստարանի աշխատանքի տեխնոլոգիական քարտ:

279. Հաստատված տեխնոլոգիական քարտերից ԳՍՊ-ի աշխատանքի ռեժիմների շեղումները պետք է համաձայնեցվեն գազամատակարարման համակարգի կենտրոնական կարգավարական ծառայության և տեխնոլոգիական նախագծի հեղինակի հետ:

280. ԳՍՊ-ի շահագործման ժամանակ անհրաժեշտ է ստուգել մղող, շահագործական, կլանող, դիտողական և ստուգողական հորատանցքերի արտախողովակային տարածության հերմետիկությունը: Հսկողությունը պետք է իրականացվի երկրաֆիզիկական և ուրիշ հետազոտման մեթոդներով (գամմա-զննում, գազաչափություն, ջերմաչափություն): Հետազոտումների պարբերականությունը և կարգը որոշվում են ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության և հաստատվում են կազմակերպության կողմից: Հավաքիչ շերտի գազահագեցած մասի ճնշումը պետք է ամեն օր մի քանի հորերում չափել և որոշել դրա միջին արժեքը:

281. Գազատար գոտու չափերը որոշելու համար դիտողական հորատանցքերում անհրաժեշտ է չափել շերտային ճնշումները: Շերտածածկի հերմետիկությունը հսկելու նպատակով շահագործման ընթացքում ստուգողական հորատանցքերում պետք է իրականացվեն ջրի ճնշման (մակարդակի) չափումներ: Նշված աշխատանքների կատարման կարգը և պարբերականությունը որոշված է ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից` կազմակերպության հետ համաձայնեցված:

282. Մղման և շահագործման հորատանցքերի շահագործումը պետք է հսկողության տակ լինի, որը ներառում է գազի ծախսի, հեղուկի քանակի և կազմի, գազում մեխանիկական խառնուրդների քանակության և ջերմաստիճանի չափումները:

283. Պրոֆիլի թափառքաունակության որոշման համար անհամասեռ հավաքիչ շերտերում խորքային ելքաչափերով պետք է որոշվի գազի և հեղուկի ծախսը մղող, շահագործող և կլանող հորատանցքերում:

284. Շահագործող, մղող, կլանող և դիտողական հորատանցքերի աշխատանքի հիմնական պարամետրերը և դիտողական հորատանցքերի ճնշումների (մակարդակի) չափման արդյունքները պետք է գրանցվեն ԳԲԿ-ի օպերատիվ հերթափոխային մատյաններում, ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության ամփոփիչ մատյաններում:

285. Թափառքաունակությանը և արտադրողականությանը չհամապատասխանող կամ վթարային վիճակում գտնվող հորատանցքերը ենթակա են ընթացիկ կամ հիմնական նորոգման: Հորատանցքերի նորոգման համար կազմակերպվում են հորատանցքերի ստորգետնյա նորոգման հատուկ ծառայություններ (ստորաբաժանումներ):

286. Հորատանցքերի ընթացիկ նորոգումը ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները`

1) միջսյունային գազաերևակումների վերացումը.

2) մերձհանքախորշային գոտու մշակումը` մակերևութաակտիվային նյութերով, հորատանցքերի լվացումը.

3) երկրաֆիզիկական փորձարկումները` հորատանցքերի խցանումով.

4) հորատանցքերի փողերի ներմղումը` չսառչող հեղուկով և այլ նյութերով.

5) ուրիշ օբյեկտների, կառույցների և սարքավորման ընթացիկ նորոգումն իրականացվում է համաձայն սույն ՏԿ-ի մյուս բաժինների:

287. Հորատանցքերի հիմնական նորոգման աշխատանքները ներառում են`

1) նորոգման-մեկուսիչ աշխատանքները (հավաքիչ շերտի ջրավորված առանձին մասերի մեկուսացումը, ցեմենտային օղակի անհերմետիկության վերացումը).

2) շահագործողական խողովակասյան անհերմետիկության վերացումը.

3) հավաքիչ շերտի մերձհանքախորշային գոտու թույլ ցեմենտված ապարների ամրացումը.

4) հանքախորշային սարքավորման (զտիչներ, շերտանջատիչներ) փոխարինումը (տեղակայումը) կամ դրա աշխատունակության վերականգնումը.

5) շահագործման և նորոգման ժամանակ թույլ տված վթարների վերացում (հորատանցքերի փողերի մաքրումը, շերտանջատիչներով վերհան խողովակների դուրսհանումը).

6) այլ հորիզոնականների վրա հորատանցքերի տեղադրումը.

7) ըստ նշանակության` հորատանցքերի մի կարգից մյուսը փոխադրումը (օրինակ` դիտողականից շահագործական).

8) բեռնաթափման և կլանիչ հորատանցքերի նորոգումը.

9) հորատանցքերի արտադրողականության բարձրացումը (վերականգնումը), (թթվային մշակման, հիդրոճեղքման, ավազաշիթային անցքահատման և մերձխոռոչային գոտու թրթռամշակման իրականացումը, լուծիչներով մերձխոռոչային գոտու լվացումը և խեժերով, պոլիմերներով մշակումը).

10) ավազային խցանումների վերացումը, հորատանցքերի վերացումը և կոնսերվացումը.

11) հորատանցքերում ցեմենտյա կապերի կենտրոնահանումը,

12) շահագործական խողովակասյուների ճնշասեղմումը,

13) շատրվանային արմատուրի փոխումը,

14) շատրվանային արմատուրի խողովակասյունային գլխիկների ռետինե տարրերի փոխարինումը.

15) հիմնական նորոգման ենթակա հորատանցքերն ընդունվում են հորատանցքերի ստորգետնյա նորոգման ծառայության կողմից` ըստ ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության արձանագրության:

288. ԳՍՊ-ի կամ կազմակերպությունների հորատանցքերի ստորգետնյա նորոգման ծառայությունները (ստորաբաժանումները) կատարում են աշխատանքներ` համաձայն ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից կազմված և ԳՍՊ-ի ղեկավարության կամ վերադաս կազմակերպության կողմից հաստատված տեխնիկական ծրագրի և նախագծի: Առանձին դեպքերում, կապված հորատանցքի կառուցվածքի կամ նշանակության փոփոխության, փորձնական միջոցների օգտագործման և նորոգման աշխատանքների նոր տեխնոլոգիայի ներդրման հետ, ծրագրերը և նախագծերը հաստատելուց առաջ պետք է համաձայնեցվեն տեխնոլոգիական նախագծի մշակողի հետ:

289. Հորատանցքերի ստորգետնյա նորոգումը կատարող ԳՍՊ-ի անձնակազմը պետք է ղեկավարվի համապատասխան հրահանգներով, հորատանցքերի հիմնական նորոգման և գազի արտահանման, ինչպես նաև շատրվանային և գազային անվտանգության կանոնակարգային փաստաթղթերով:

290. Շահագործման մեջ գտնվող շատրվանային արմատուրի սպասարկումը պետք է կատարվի երկու օպերատորների կողմից, որոնցից մեկը պետք է գտնվի հորատանցքի ցանկապատից դուրս:

291. Շատրվանային արմատուրի սպասարկման ժամանակ անհրաժեշտ է`

1) ժամանակին վերացնել գազի արտահոսքերը և բացթողումները.

2) բաց վիճակում գտնվող սողնակների փակաղակի սահուն ընթացքի ստուգման համար անհրաժեշտ է պարբերաբար 2-3 պտույտով կատարելով թափառք` վերադարձնելով այն ելակետային վիճակի.

3) հսկել շատրվանային արմատուրի համալրվածությունը շարժաբեր - ղեկանիվներով.

4) ստուգել շարժաբերային սարքավորման անխափանությունը` անհրաժեշտության դեպքում լրացնելով խցակային լցվածքը կամ քսուքը.

5) ուղղել պտուտակային միացումները:

292. Շահագործման և զննման ընթացքում շատրվանային արմատուրի հայտնաբերված բոլոր թերությունները և անսարքությունները պետք է գրանցվեն գազարդյունագործական արտադրամասի համապատասխան մատյանում և ժամանակին վերացվեն: Տեխնիկական սպասարկման և զննման պարբերականությունը սահմանվում է ԳՍՊ-ի կողմից:

293. Շատրվանային արմատուրի տեխնիկական սպասարկման համար հորատանցքի ելանցքի մոտ պետք է մոնտաժվի ցանկապատված և ճաղաշարեր ունեցող մշտական սանդուղքով աշխատանքային հրապարակ:

294. Բարձրության վրա տեղադրված շատրվանային արմատուրի խողովակագծերը պետք է հուսալի ամրացվեն:

295. Շատրվանային արմատուրի սառցակալման դեպքում այն անհրաժեշտ է արտաքինից տաքացնել գոլորշիով, տաք ջրով կամ դրա մեջ լցնել սառցակալման արգելակիչ (դանդաղիչ):

296. Հորատանցքերի փչամաքրման և դրանց պարբերաբար փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել ԳՍՊ-ի ղեկավարության կողմից հաստատված համապատասխան հրահանգներով և աշխատանքների անցկացման ծրագրերով:

297. Ճնշման կամ էլեկտրական լարման տակ գտնվող տեղակայանքների և սարքերի գործարկումը պետք է անցկացվի ամբողջ սարքավորման, հաղորդակցուղիների, ստուգիչ-չափիչ սարքերի (ՍՉՍ), արմատուրի հերմետիկության և սարքինության ստուգումից, ինչպես նաև սարքերի, շլեյֆների և այլ արդյունագործական գազատարների մանրակրկիտ մաքրումից, լվացումից և փչամաքրումից հետո: Գազի ճնշումը սարքերում և խողովակագծերում պետք է աստիճանաբար ավելացնել` համաձայն տեղակայանքների գործարկման աշխատանքային հրահանգների:

298. Գազի չորացման և մաքրման համակարգի երկարատև անջատման դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ` խողովակագծերը, սարքերը ձմռանը հալեցումից, պայթյունա- և հրդեհավտանգ խառնուրդների առաջացումից պաշտպանելու համար:

299. Սարքավորման լվացման, փչամաքրման, մաքրման և նորոգման կարգը պետք է որոշվի կազմակերպության կողմից հաստատված հատուկ հրահանգով:

300. Շերտերից նավթի և գազային խտուցքի արտազատումով ԳՍՊ-ի շահագործման կարգը պետք է որոշվի կազմակերպության կողմից:

301. Բարձր տեղադրված հավաքիչ շերտերում ԳՍՊ-ի արտահոսքի պատճառով գազի կուտակումների առաջացման դեպքում անհրաժեշտ է բացահայտել արտահոսքի պատճառները և ձեռնարկել միջոցառումներ` տեղափակելու, գազի հետագա տատանումը և կուտակումների ծավալի ավելացումը կանխելու համար: Եթե գազի կուտակումը վտանգ է սպառնում ԳՍՊ-ի բնականոն շահագործմանը կամ մոտակա կազմակերպություններին և բնակավայրերին, ապա անհրաժեշտ է դուրս բերել այդ կուտակումը հատուկ հորատված բեռնաթափման հորատանցքերի օգնությամբ, մինչև դրանցում գազի լրիվ իջեցումը: Բեռնաթափման հորատանցքերի գազը հնարավորին չափով ենթակա է օգտագործման:

 

27. ԳԱԶԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՉՈՐԱՑՈՒՄԸ

 

302. ԳՍՊ-ի գազի մաքրումը և չորացումը հեղուկ և կարծր մեխանիկական խառնուրդներից իրականացվում է համաձայն ԳՕՍՏ 5242 պահանջների:

303. Գազի մաքրման և չորացման սարքավորումը ԳՍՊ-ում անհրաժեշտ է շահագործել` համաձայն կազմակերպության հրահանգների, որոնք կազմված են սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների, ճնշման տակ աշխատող անոթների գործարկման և անվտանգ շահագործման կանոնների և սույն ՏԿ-ի հիման վրա:

304. Գազի մաքրման սարքավորման շահագործման ընթացքում անհրաժեշտ է հավաքված խառնուրդները պարբերաբար հավաքման տարողություններ հեռացնել և հաշվառել դրանց քանակը, ինչպես նաև սարքավորման մեջ և սարքերում հսկել գազի ճնշումը և ջերմաստիճանը:

 

28. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

305. ԳՍՊ-ն պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը`

1) լեռնահատկացում, հողահատկացում (գազատարների և ճյուղերի ուղեգծին, ՃԿ-ին, հորատանցքերին, օբյեկտներին, կառույցներին և հորատանցքերին մոտեցման համար).

2) ԳՍՊ-ի իրավիճակային հատակագիծ, որի վրա անցկացվում են մղող, շահագործական, կլանիչ, դիտողական, երկրաֆիզիկական, ստուգողական և բեռնաթափման հորատանցքերը, ինչպես նաև ԳԲԿ-ի և ՃԿ-ի ներարդյունագործական խողովակագծերը, պահեստարանի հորատանցքերի անցուղիները և ստորգետնյա հաղորդակցուղիները.

3) ԳՍՊ-ի հավաքիչ շերտի կառուցվածքային քարտեզները, մակերեսի երկրաբանական կառույցների պրոֆիլները.

4) արդյունաբերական հրապարակների հատակագծերը` ներառյալ ՃԿ-ի, ԳԲԿ-ի ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիները.

5) ԳՍՊ-ի կառույցները և գործադիր տեխնիկական փաստաթղթերը.

6) շատրվանային արմատուրի, ԳՍՊ-ի հաշվեկշռում գտնվող հորատանցքերի, ԳՍՊ-ի պահպանման նշված այլ կազմակերպությունների հորատանցքերի (ներառյալ փակված հորատանցքերի տեղեկաթերթիկները).

7) ԳՍՊ-ի ստեղծման և շահագործման տեխնոլոգիական նախագիծը, ինչպես նաև պահեստարանի ստեղծման և շահագործման ընթացքում մտցված լրացումները և փոփոխությունները.

8) սարքավորման սպասարկման հրահանգները.

9) պաշտոնական հրահանգները.

10) տեխնոլոգիական սարքավորման և կառույցների մյուս փաստաթղթերը` համաձայն սույն ՏԿ-ի.

11) կազմակերպության կողմից հաստատված այլ օպերատիվ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

12) շահագործման տվյալների բանկ` ԳՍՊ ԿԱՀ-ի առկայության դեպքում:

 

VI. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐԸ

 

29. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

306. Գազաբաշխիչ կայանները պետք է ապահովեն սահմանված քանակությամբ գազի մատուցումը սպառողներին (կազմակերպություններին և բնակավայրերին) որոշակի ճնշմամբ` մաքրման և հոտավորման աստիճանով: ԳԲԿ-ներն իրականացնում են հիմնական տեխնոլոգիական գործընթացները` կարծր և հեղուկ խառնուրդներից գազի մաքրումը, ճնշման իջեցումը, հոտավորումը, քանակի հաշվառումը:

307. ԳԲԿ-ի շահագործման հուսալիությունը և անվտանգությունը պետք է ապահովվեն`

1) տեխնոլոգիական սարքավորման և համակարգերի վիճակի պարբերական հսկմամբ.

2) պահպանելով դրանք սարքին վիճակում` նորոգականխարգելիչ աշխատանքները ժամանակին կատարելու հաշվին.

3) ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները և համակարգերը ժամանակին արդիականացնելով և նորացնելով.

4) պահպանելով նվազագույն հեռավորությունների գոտու պահանջները` մինչև բնակավայրերը, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունները, շենքերը և կառույցները` համաձայն N 4 աղյուսակի.

5) խախտումները ժամանակին կանխելով և վերացնելով խափանումները:

308. Շինարարությունից, վերակառուցումից և արդիականացումից հետո ԳԲԿ-ն շահագործման հանձնելն առանց գործարկման-կարգաբերման աշխատանքները կատարելու արգելվում է:

309. ԳԲԿ-ի նոր տեղադրվող սարքավորման համար ավտոմատ կառավարման համակարգը պետք է ապահովի`

1) աշխատող գծերից որևէ մեկի շարքից դուրս գալու դեպքում պահուստային վերածման գծի աշխատանքները.

2) շարքից դուրս եկած վերածման գծի անջատումը.

3) վերածման գծերի փոխարկման մասին ազդանշանումը:

310. Նորոգականխարգելիչ աշխատանքներ կատարելու համար յուրաքանչյուր ԳԲԿ պետք է յուրաքանչյուր տարին մեկ անգամ կանգնեցվի:

311. Կողմնակի անձանց թույլատրման կարգը և փոխադրամիջոցի մուտքը որոշվում են կազմակերպության ստորաբաժանման կողմից:

312. ԳԲԿ-ի կայանի տարածքը մտնելուց պետք է տեղադրվի ԳԲԿ-ի անվանմամբ (համարով) նշան` ցույց տալով նրա ստորաբաժանման և կազմակերպության պատկանելությունը, ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձի ազգանունը և պաշտոնը:

313. ԳԲԿ-ում եղած պաշտպանիչ ազդանշանային համակարգը պետք է պահվի սարքին վիճակում:

 

Բնակավայրերից, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին

կազմակերպություններից, շենքերից և կառույցներից ճնշակային

(համարիչում) և գազաբաշխիչ (հայտարարում) կայանների նվազագույն

հեռավորությունները I և II դասի գազատարների դեպքում (մ)

 

Աղյուսակ N 4

 

._________________________________________________________________________.

|                           |    Գազատարի պայմանական տրամագիծը, մմ        |

|                           |_____________________________________________|

|                           |               I                  |     II   |

|                           |__________________________________|__________|

|Օբյեկտներ, շենքեր,         |300 |300- |600- |800- |1000-|1200-|300 |300- |

|կառույցներ                 |և   |ից   |ից   |ից   |ից   |ից   |և   |ից   |

|                           |պա- |ավելի|ավելի|ավելի|ավելի|ավելի|պա- |ավելի|

|                           |կաս |մին- |մին- |մին- |մին- |մին- |կաս |     |

|                           |    |չև   |չև   |չև   |չև   |չև   |    |     |

|                           |    |600  |800  |1000 |1200 |1400 |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|1. Քաղաքներ և  այլ         |500/|500/ |700/ |700/ |700/ |700/ |500/|500/ |

|բնակավայրեր` այգետնակներով |150 |175  |200  |250  |300  |350  |100 |125  |

|կոլեկտիվ այգիներ,          |    |     |     |     |     |     |    |     |

|ամառանոցային ավաններ,      |    |     |     |     |     |     |    |     |

|արդյունաբերական և          |    |     |     |     |     |     |    |     |

|գյուղատնտեսական առանձին    |    |     |     |     |     |     |    |     |

|կազմակերպություններ,       |    |     |     |     |     |     |    |     |

|ջերմոցային կոմբինատներ և   |    |     |     |     |     |     |    |     |

|տնտեսություններ,           |    |     |     |     |     |     |    |     |

|թռչնաբուծական ֆաբրիկաներ,  |    |     |     |     |     |     |    |     |

|կաթի գործարաններ, օգտակար  |    |     |     |     |     |     |    |     |

|հանածոների մշակման         |    |     |     |     |     |     |    |     |

|բացահանքեր, 20-ից  ավելի   |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոմեքենաների համար`      |    |     |     |     |     |     |    |     |

|անձնական օգտագործման       |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոմեքենաների ավտոտնակներ |    |     |     |     |     |     |    |     |

|և  բաց կայանատեղեր, նավթի  |    |     |     |     |     |     |    |     |

|և  գազի համալիր պատրաստման |    |     |     |     |     |     |    |     |

|տեղակայանքներ և  դրանց     |    |     |     |     |     |     |    |     |

|խմբային և  հավաքական       |    |     |     |     |     |     |    |     |

|կետեր, մարդկանց զանգվածային|    |     |     |     |     |     |    |     |

|կուտակմամբ առանձին         |    |     |     |     |     |     |    |     |

|տեղաբաշխված շենքեր         |    |     |     |     |     |     |    |     |

|(դպրոցներ, հիվանդանոցներ,  |    |     |     |     |     |     |    |     |

|ակումբներ, մանկապարտեզներ, |    |     |     |     |     |     |    |     |

|կացարաններ և  այլն),       |    |     |     |     |     |     |    |     |

|եռահարկ և  բարձր բնակելի   |    |     |     |     |     |     |    |     |

|շենքեր, երկաթուղային       |    |     |     |     |     |     |    |     |

|կայաններ, օդակայաններ,     |    |     |     |     |     |     |    |     |

|հիդրոէլեկտրակայաններ,      |    |     |     |     |     |     |    |     |

|հիդրոտեխնիկական կառույցներ,|    |     |     |     |     |     |    |     |

|խողովակագծերի տեխնոլոգիական|    |     |     |     |     |     |    |     |

|կապի բազմակապուղային       |    |     |     |     |     |     |    |     |

|ռադիոռելեային գծի          |    |     |     |     |     |     |    |     |

|կայմասյուներ (աշտարակներ)  |    |     |     |     |     |     |    |     |

|և  կառույցներ,             |    |     |     |     |     |     |    |     |

|հեռուստատեսային աշտարակներ |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|2. Երկաթուղային ընդհանուր  |250/|300/ |350/ |400/ |450/ |500/ |250/|300/ |

|ցանցի և  I, II կարգի       |150 |175  |200  |225  |250  |300  |100 |125  |

|ավտոճանապարհների 20 մ-ից   |    |     |     |     |     |     |    |     |

|ավելի հենամեջով կամուրջներ |    |     |     |     |     |     |    |     |

|(նավթատարների և            |    |     |     |     |     |     |    |     |

|նավթամթերքատարների         |    |     |     |     |     |     |    |     |

|տեղադրման դեպքում),        |    |     |     |     |     |     |    |     |

|դյուրաբոցավառվող և  այրվող |    |     |     |     |     |     |    |     |

|հեղուկների պահեստներ և     |    |     |     |     |     |     |    |     |

|1000 մ3 ավելի ծավալի գազի  |    |     |     |     |     |     |    |     |

|պահեստարաններ,             |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոլցավորման կայաններ,    |    |     |     |     |     |     |    |     |

|մայրուղային խողովակագծին   |    |     |     |     |     |     |    |     |

|չպատկանող ջրատարային       |    |     |     |     |     |     |    |     |

|կառույցներ                 |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|3. Ընդհանուր ցանցի         |100/|150/ |200/ |250/ |300/ |350/ |75/ |150/ |

|երկաթուղի (կայարանների     |75  |125  |150  |200  |225  |250  |75  |100  |

|միջև)  և  I, II կարգի      |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոճանապարհներ, առանձին   |    |     |     |     |     |     |    |     |

|կանգնած միա-, եռահարկ      |    |     |     |     |     |     |    |     |

|բնակելի շենքեր, գծային     |    |     |     |     |     |     |    |     |

|շրջագայողների տնակներ,     |    |     |     |     |     |     |    |     |

|գերեզմանոցներ,             |    |     |     |     |     |     |    |     |

|գյուղատնտեսային ֆերմաներ և |    |     |     |     |     |     |    |     |

|անասունների կազմակերպված   |    |     |     |     |     |     |    |     |

|արածեցման համար ցանկապատված|    |     |     |     |     |     |    |     |

|տեղամասեր, դաշտակացարաններ |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|4. Արդյունաբերական         |125/|150/ |200/ |250/ |300/ |350/ |100/|150/ |

|կազմակերպությունների       |100 |125  |150  |200  |225  |250  |75  |125  |

|երկաթուղու, III-V, III-պ   |    |     |     |     |     |     |    |     |

|և  IV-պ կարգի              |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոճանապարհների` 20 մ-ից  |    |     |     |     |     |     |    |     |

|ավելի հենամեջով կամուրջներ |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|5. Արդյունաբերական         |75/ |100/ |150/ |175/ |200/ |250/ |50/ |100/ |

|կազմակերպությունների       |50  |75   |100  |150  |175  |200  |50  |75   |

|երկաթուղի                  |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|6. IV, V, III-պ և  IV-պ    |75/ |100/ |150/ |175/ |200/ |250/ |50/ |100/ |

|կարգի ավտոճանապարհներ      |50  |75   |100  |150  |175  |200  |50  |75   |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|7. Առանձին կանգնած ոչ      |50/ |75/  |150/ |200/ |225/ |250/ |50/ |75/  |

|բնակելի և  օժանդակ         |50  |75   |100  |150  |175  |200  |30  |50   |

|շինություններ  (մարագներ և |    |     |     |     |     |     |    |     |

|այլն), հորատվող և          |    |     |     |     |     |     |    |     |

|շահագործվող նավթի, գազի և  |    |     |     |     |     |     |    |     |

|արտեզյան հորատանցքերի      |    |     |     |     |     |     |    |     |

|ելանցքեր, 20 և  պակաս      |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոմեքենաների համար       |    |     |     |     |     |     |    |     |

|անձնական օգտագործման       |    |     |     |     |     |     |    |     |

|ավտոմեքենաների ավտոտնակներ |    |     |     |     |     |     |    |     |

|և  բաց կայանատեղեր,        |    |     |     |     |     |     |    |     |

|կոյուղու մաքրիչ կառույցներ,|    |     |     |     |     |     |    |     |

|պոմպակայաններ              |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|8. Մայրուղային             |100/|100/ |100/ |100/ |100/ |100/ |100/|100/ |

|խողովակագծերի ՃԿ-ին և      |100 |100  |100  |100  |100  |100  |100 |100  |

|ԿՊՄ-ին և  այլ սպառողներին  |    |     |     |     |     |     |    |     |

|սնող 35, 110, 220 կՎ       |    |     |     |     |     |     |    |     |

|էլեկտրաենթակայանների բաց   |    |     |     |     |     |     |    |     |

|բաշխիչ սարքեր              |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|_____________________________________________|

|9. Մայրուղային             |ՃԿ տարածքում շենքերից և  կառույցներից        |

|խողովակագծերի ՃԿ-ին և      |պահպանելով պայթունա- և  հրդեհաանվտանգ        |

|ԿՊՄ-ին սնող 35, 110, 220 կՎ|հեռավորությունները                           |

|էլեկտրաենթակայանների բաց   |                                             |

|բաշխիչ սարքեր              |                                             |

|___________________________|_____________________________________________|

|10. Տարբեր ծառատեսակներով  |50/ |50/  |50/  |50/  |50/  |50/  |50/ |50/  |

|անտառային զանգվածներ`      |50  |50   |50   |50   |50   |50   |50  |50   |

|փշատերև                    |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|սաղարթավոր                 |20/ |20/  |20/  |20/  |20/  |20/  |20/ |20/  |

|                           |20  |20   |20   |20   |20   |20   |20  |20   |

|___________________________|____|_____|_____|_____|_____|_____|____|_____|

|11. Առանց ուղղաթիռների     |100/|100/ |150/ |200/ |225/ |250/ |100/|100/ |

|բազավորման                 |100 |100  |100  |100  |100  |100  |100 |100  |

|ուղղաթիռակայաններ և        |    |     |     |     |     |     |    |     |

|վայրէջքի հրապարակներ` ծանր`|    |     |     |     |     |     |    |     |

|ՄԻ-6, ՄԻ-10                |    |     |     |     |     |     |    |     |

|                           |    |     |     |     |     |     |    |     |

|միջին` ՄԻ-4, ՄԻ-8          |75/ |75/  |150/ |200/ |225/ |250/ |75/ |75/  |

|                           |75  |75   |150  |200  |225  |250  |75  |75   |

|                           |    |     |     |     |     |     |    |     |

|թեթև  ՄԻ-2, ԿԱ-26          |60/ |75/  |150/ |200/ |225/ |250/ |60/ |60/  |

|                           |60  |75   |150  |200  |225  |250  |60  |60   |

|                           |    |     |     |     |     |     |    |     |

|(ուղղաթիռների օդային       |    |     |     |     |     |     |    |     |

|մոտեցման շերտում գտնվող    |    |     |     |     |     |     |    |     |

|շենքերի և  կառույցների     |    |     |     |     |     |     |    |     |

|բարձրությունը չպետք է      |    |     |     |     |     |     |    |     |

|գերազանցի արգելքների       |    |     |     |     |     |     |    |     |

|բարձրությունը սահմանափակող |    |     |     |     |     |     |    |     |

|հարթության չափը` համաձայն  |    |     |     |     |     |     |    |     |

|նորմատիվային փաստաթղթի     |    |     |     |     |     |     |    |     |

|պահանջների)                |    |     |     |     |     |     |    |     |

|___________________________|_____________________________________________|

|12. Հատուկ                 |Պետվերահսկողության համապատասխան մարմինների և |

|կազմակերպություններ,       |շահագրգիռ կազմակերպությունների հետ           |

|կառույցներ, հրապարակներ,   |համաձայնեցված                                |

|պահպանվող գոտիներ,         |                                             |

|պայթուցիկ և  պայթյունավտանգ|                                             |

|նյութերի պահեստներ, օգտակար|                                             |

|հանածոների բացահանքեր,     |                                             |

|որոնցում արդյունահանումը   |                                             |

|կատարվում է պայթեցման      |                                             |

|աշխատանքներով, սեղմված     |                                             |

|այրվող գազի պահեստներ      |                                             |

|___________________________|_____________________________________________|

|13. Բարձր լարման           |Էլեկտրակայանքների տեղադրման կանոններին       |

|էլեկտրահաղորդման օդային    |համապատասխան                                 |

|գծեր                       |                                             |

|___________________________|_____________________________________________|

|14. Գազի այրման ջահ        |100/|100/ |100/ |100/ |100/ |100/ |100/|100/ |

|                           |100 |100  |100  |100  |100  |100  |100 |100  |

._________________________________________________________________________.

 

30. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

314. Կազմակերպության գազաբաշխիչ կայանների շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է համապատասխան արտադրական բաժինը: Ստորաբաժանման մեջ գազաբաշխիչ կայանների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը` համաձայն պարտականությունների սահմանված բաշխման: ԳԲԿ-ի շահագործման անմիջական ղեկավարությունն իրականացնում է ԳՇԾ-ի պետը կամ ԳՇԾ-ի ճարտարագետը:

315. Սարքավորման և համակարգերի շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումը, տեխնիկական հսկողությունը, որպես կանոն, պետք է իրականացվեն`

1) գծային շահագործական ծառայության կողմից - տեխնոլոգիական սարքավորման, գազատարների և սենքերի, օդափոխության և ջեռուցման համակարգերի, տարածքի և մուտքի ավտոճանապարհների նկատմամբ.

2) ՀՉՍ և Ա-ի ծառայության կողմից - հսկիչ-չափիչ սարքերի, հեռուստամեխանիկայի, ավտոմատիկայի և ազդանշանային համակարգերի նկատմամբ.

3) էլեկտրաքիմպաշտպանության ծառայության (տեղամասի) կողմից - էլեկտրաքիմպաշտպանության սարքերի և սարքավորման, էլեկտրամատակարարման, լուսավորման, շանթապաշտպան, հողակցման համակարգերի նկատմամբ.

4) կապի ծառայության կողմից-կապի միջոցների նկատմամբ.

5) ծառայությունների միջև պարտականությունների բաշխումը կարող է կարգավորվել կազմակերպության կողմից` ելնելով կազմակերպության կառուցվածքից և տեղական առանձնահատկություններից:

316. Յուրաքանչյուր առանձին ԳԲԿ-ի համար շահագործման կարգը և անձնակազմի թվաքանակը հաստատվում են կազմակերպության կողմից` կախված նրա ավտոմատացման, հեռուստամեքենացման, արտադրողականության աստիճանից, սպառողների կարգից (որակավորումից):

317. ԳԲԿ-ի շահագործումը պետք է իրականացվի համաձայն յուրաքանչյուր ԳԲԿ-ի համար ստորաբաժանման կողմից մշակված շահագործման հրահանգների, սույն ՏԿ-ի, ԳԲԿ-ի սարքավորման շահագործման հրահանգների և այլ տեխնիկական փաստաթղթերի պահանջների հիման վրա:

318. Սարքավորումը, փակիչ, կարգավորիչ և ապահովիչ արմատուրը պետք է ունենան տեխնոլոգիական համարակալում, որը չլվացվող ներկով գրվում է երևացող տեղերում` համաձայն ԳԲԿ-ի սկզբունքային սխեմայի: ԳԲԿ-ի գազատարների վրա պետք է նշված լինի գազի շարժման ուղղությունը, փակիչ արմատուրի ղեկանիվի վրա` բացելու և փակելու պտտման ուղղությունը:

319. ԳԲԿ-ի ելքի մոտ ճնշման փոփոխությունը կատարում է օպերատորը` միայն ստորաբաժանման կարգավարի հրահանգով և օպերատորի մատյանում գրանցմամբ:

320. ԳԲԿ-ի պետք է օպերատորի կողմից ինքնուրույն կանգնեցվի (միջոցներ ձեռնարկվեն մուտքի և ելքի փականները փակելու համար) տեխնոլոգիական և մոտեցնող գազատարների պայթման, ԳԲԿ-ի տարածքում հրդեհի, գազի զգալի բացթողումների, տարերային աղետների դեպքերում և սպառողների պահանջով:

321. ԳԲԿ-ն պետք է սարքավորվի ազդանշանման և ելքում ճնշման բարձրացման և իջեցման ավտոմատ պաշտպանության համակարգերով: Ազդանշանման և պաշտպանման համակարգերի ստուգման կարգը և պարբերականությունը պետք է նախատեսվեն ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով: ԳԲԿ-ի շահագործումն առանց ազդանշանման և ավտոմատ պաշտպանման համակարգերի և միջոցների արգելվում է: Շահագործվող ԳԲԿ-ում ավտոմատ պաշտպանման համակարգերի բացակայության դեպքում այդ համակարգերով սարքավորման կարգը հաստատվում է կազմակերպության կողմից:

322. Ապահովիչ փականների ստուգման և փոփոխման կարգը և պարբերականությունը պետք է նախատեսվեն ԳԲԿ-ի շահագործման հրահանգներում:

323. Ավտոմատիկայի և ազդանշանման տեղակայանքները թույլատրվում է անջատել միայն ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձի կարգադրությամբ, նորոգման և կարգաբերման աշխատանքներ կատարելու ժամանակ` օպերատորի մատյանում գրանցմամբ:

324. ԳԲԿ-ի գազոտվածությունը հսկող համակարգերը պետք է պահվեն սարքին վիճակում: Այդ համակարգերի կարգաբերման ստուգման կարգը և պարբերականությունը որոշվում է ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով:

325. ԳԲԿ-ի շրջանցիկ գծի փակիչ արմատուրը պետք է փակ և կապարակնքված լինի:

ԳԲԿ-ի աշխատանքը շրջանցիկ գծով թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` վթարային իրավիճակներում և նորոգման աշխատանքների կատարման ժամանակ: Շրջանցիկ գծով աշխատելիս ԳԲԿ-ում օպերատորի ներկայությունը և ելքի ճնշման անընդհատ գրանցումը պարտադիր են: ԳԲԿ-ի շրջանցիկ գծով աշխատանքին փոխադրումը պետք է գրանցվի օպերատորի մատյանում:

326. Գազի մաքրման սարքերից աղտոտվածքի հեռացման պարբերականությունը և կարգը որոշում է կազմակերպության ստորաբաժանումը: Այդ դեպքում պետք է ապահովվեն շրջակա միջավայրի պաշտպանման, սանիտարական և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև պետք է բացառվի սպառողների ցանց աղտոտվածքի մուտքը:

327. Սպառողներին տրվող գազը պետք է հոտավորվի ԳՕՍՏ 5542 պահանջներին համապատասխան: Առանձին դեպքերում, սպառողներին գազի մատակարարման պայմանագրերով որոշված, հոտավորում չի կատարվում: ԳԲԿ-ի սեփական կարիքների համար տրվող գազը պետք է հոտավորվի: ԳԲԿ-ի և օպերատորների ջեռուցման համակարգը պետք է ավտոմատացվի:

328. ԳԲԿ-ի հոտավորիչի ծախսի հաշվառումը և կարգը սահմանվում և իրականացվում է կազմակերպության կողմից հաստատված ժամկետներում:

329. ԳԲԿ-ն պետք է ապահովի սպառողին տրվող գազի ճնշման ավտոմատ կարգավորումը, սահմանված աշխատանքային ճնշման 10 % չգերազանցող սխալանքով:

330. ԳԲԿ-ի անջատման անհրաժեշտության հետ կապված նորոգումը պետք է նախատեսվի գազի նվազագույն սպառման ժամանակահատվածում` սպառողների հետ համաձայնեցված:

 

31. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

331. ԳԲԿ-ի սարքավորման, համակարգերի նորոգման և տեխնիկական սպասարկման պարբերականությունը և ժամկետները որոշվում են կազմակերպության կողմից` կախված դրանց տեխնիկական վիճակից և համաձայն շահագործման հրահանգների պահանջների:

332. Տեխնիկական սպասարկման և նորոգման որակի պատասխանատվությունը կրում է նրա անձնակազմը և համապատասխան ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարները:

333. Տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը ԳԲԿ-ում, որպես կանոն, իրականացնում է շահագործող անձնակազմը (օպերատորները):

334. Բոլոր անսարքությունները, որոնք հայտնաբերվել են տեխնիկական սպասարկման ընթացքում, անհրաժեշտ է գրանցել օպերատորի մատյանում: Հայտնաբերված անսարքությունների դեպքում, որոնք կարող են բերել տեխնոլոգիական գործընթացների խախտման, հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նախատեսված ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով:

335. Տեխնոլոգիական սարքավորման, էլեկտրասարքավորման, ՀՉՍ և Ա-ի, հեռուստամեխանիկայի և ավտոմատիկայի, ջեռուցման, օդափոխության համակարգերի տեխնիկական սպասարկումը և նորոգումները (ընթացիկ և հիմնական) պետք է կատարվեն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկերով:

 

32. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

336. Ստորաբաժանման յուրաքանչյուր ԳԲԿ-ի համար պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) հողատարածքի հատկացման արձանագրությունը.

2) ԳԲԿ մտնող գազատարի ճյուղավորման ընդունման արձանագրությունը և գործադիր տեխնիկական փաստաթղթերը.

3) գազատարի ճյուղավորման տեխնիկական սպասարկման սխեման և տեղանքի իրավիճակային հատակագիծը.

4) սկզբունքային սխեմաները (տեխնոլոգիական, ավտոմատիկայի, ղեկավարման և ազդանշանման, էլեկտրալուսավորման, ջեռուցման, օդափոխության և այլն).

5) տեխնիկական տեղեկաթերթիկը.

6) սարքավորման, գործիքների տեղեկաթերթիկները և գործարանային հրահանգները.

7) ԳԲԿ-ի շահագործման հրահանգները.

8) կազմակերպության կողմից հաստատված այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

337. Անմիջապես ԳԲԿ-ում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը` սկզբունքային տեխնոլոգիական սխեման, ԳԲԿ-ի շահագործման հրահանգները, օպերատորի մատյանը: ԳԲԿ-ի շահագործական փաստաթղթերը, սարքավորումը, կառույցները և համակարգերը պետք է ստուգի ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձը և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի ԳԲԿ-ի շահագործման անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար:

 

VII. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

33. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

338. Մայրուղային գազատարների էլեկտրատեղակայանքները (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) սպասարկող անձնակազմը պետք է ղեկավարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ», Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ», Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» ՏԿ-ներով և արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգներով:

339. Տվյալ բաժնում նշված են էլեկտրատեղակայանքների շահագործման առանձնահատկությունները, որոնք արտացոլված չեն սույն գլխի 338-րդ կետում թվարկված իրավական ակտերում և հրահանգներում:

340. Արտադրության հատուկ պայմանների կամ էլեկտրատեղակայանքների առկայության դեպքում, որոնց շահագործումը չի սահմանվում սույն գլխի 338-րդ կետում թվարկված կանոններով, պետք է կազմվեն կազմակերպության կողմից հաստատված լրացուցիչ տեղական հրահանգներ: Այդ հրահանգներում չի թույլատրվում գործող կանոնների պահանջների մեղմացում, ինչպես նաև գործող կանոնների և դրանց առանձին դրույթների կրկնում:

341. Էլեկտրատեղակայանքները և դրանց սարքվածքները շահագործման են ընդունվում` համաձայն շինություններում և դրանցից դուրս պայթունա- և հրդեհավտանգ գոտիների դասակարգման, ինչպես նաև ըստ գազերի պայթունավտանգ խառնուրդների կարգի և խմբի: Ընդունման ժամանակ ղեկավարվում են սույն գլխի 338-րդ կետում թվարկած նորմատիվային փաստաթղթերի պահանջներով:

 

34. ԷԼԵԿՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

342. Յուրաքանչյուր ստորաբաժանումում պետք է նշանակվի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատու անձ:

343. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմը պետք է լրացուցիչ ուսուցանվի գազավտանգ պայմաններում անվտանգության տեխնիկային, ինչպես նաև հրդեհային անվտանգության միջոցներին: Անձը կարող է աշխատանքի թույլատրվել միայն կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից գիտելիքներն ստուգելուց հետո:

344. Էլեկտրատեխնիկական հերթապահ անձնակազմը գտնվում է կարգավարի (հերթապահ ճարտարագետի) օպերատիվ ենթակայության ներքո:

345. Կարգավարը պետք է ունենա կազմակերպության ստանդարտով սահմանված համապատասխան կարգ:

346. ՃԿ-ի, ԳԲԿ-ի և գազատարի գծային մասի էլեկտրատեղակայանքների սպասարկումը կազմակերպելու համար ստորաբաժանումների կարգադրություններով պետք է որոշվեն բաժինների և ծառայությունների պարտականությունները և սպասարկման սահմանները:

347. Բոլոր արտադրական ստորաբաժանումներում յուրաքանչյուր արտադրամասի, ծառայության, խմբի ղեկավարը պատասխանատու է իր տեղամասի էլեկտրասարքավորման ճիշտ և անվտանգ շահագործման համար:

348. Էլեկտրատեղակայանքների աշխատանքի ռեժիմը պետք է ապահովի հիմնական տեխնոլոգիական սարքավորման անխափան աշխատանքը և հիմնական էլեկտրամատակարարման լարման կորուստի դեպքում ԳՎԱ-ի անվթար կանգառը: Էլեկտրատեղակայանքների շահագործման համար պատասխանատուն պետք է մշակի էլեկտրամատակարարման բնականոն, նորոգման և վթարային ռեժիմների սխեմաները:

349. Սեփական կարիքների համար օգտագործվող էլեկտրակայանի աշխատանքի ռեժիմը պետք է ապահովի ՃԿ-ի անխափան աշխատանքը` աշխատող գեներատորներից մեկի շարքից դուրս գալու կամ արտաքին էլեկտրամատակարարման անջատման դեպքում: Էլեկտրակայանի սարքին վիճակը և ավտոմատ գործարկման պատրաստվածությունը պետք է պարբերաբար ստուգվեն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (տեղակալի) կողմից հաստատված ժամկետացանկով:

350. Վառելիքի պաշարը վթարային դիզելտուրբագեներատորի համար պետք է ապահովի նրա աշխատանքը` մինչև բնականոն էլեկտրամատակարարման վերականգնումը: Վառելիքի պաշարի նորմերը յուրաքանչյուր ստորաբաժանման համար պետք է սահմանվեն կազմակերպության կողմից:

351. Դիզել-գեներատորի սարքավորումը պետք է պահվի այնպիսի վիճակում, որպեսզի դեպի հիմնական սնուցման անջատման դեպքում ապահովի նրա ավտոմատ գործարկումը:

352. Պահուստում գտնվող էլեկտրասարքավորումը (սեփական կարիքների տրանսֆորմատոր, եթե դրա վրա լարում չի տրված, պահուստի ավտոմատ միացման սարքավորում) պետք է պարբերաբար փորձարկվի ըստ էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կողմից հաստատված ժամկետացանկի, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին 2 անգամ: Վթարային դիզել-գեներատորի մեխանիկական մասի աշխատունակությունը ստուգվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

353. Յուրաքանչյուր ՃԿ-ում պետք է լինեն ՌՊ-ի և ՀԱ-ի նախադրվածքային քարտեզներ` հաստատված համապատասխան հաշվարկներով: Պարբերաբար, էլեկտրամատակարարման արտաքին և ներքին պայմանների փոփոխման հետ, պետք է կատարվեն կարճ միացման հոսանքների, ՌՊ-ի, ՀԱ-ի կրկնական հաշվարկներ: Համապատասխանաբար պետք է կատարվի ՌՊ-ի և ՀԱ-ի սարքավորման վերակարգաբերումը: Էլեկտրահամակարգի ներանցիչների վրա պաշտպանության ավտոմատիկայի նախադրվածքները պետք է համաձայնեցվեն էլեկտրահամակարգի ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի ծառայության հետ:

354. Էլեկտրատեղակայանքների ծրագրային նորոգումների և զննումների անցկացման համար էլեկտրատնտեսության պատասխանատու անձը յուրաքանչյուր տարի կազմում է տեխնիկական սպասարկման և նորոգման ժամկետացանկ, որը հաստատվում է ըստ կազմակերպության ընդունած կարգի: Էլեկտրասարքավորման նորոգման և զննման ժամկետները և տևողությունը հաստատվում են գործող դրույթների հիման վրա: Զննումները, որպես ինքնուրույն գործողություն, ծրագրավորվում են միայն մշտական հերթապահ անձնակազմ չունեցող տեղակայանքների համար: Մշտական հերթապահությամբ տեղակայանքների համար զննումներն ընդգրկվում են օպերատիվ անձնակազմի գործառույթներում և մտնում են տեխնիկական սպասարկման կազմի մեջ:

355. Շահագործման ընթացքում կամ կանխարգելիչ փորձարկումների ժամանակ անսարքություններ հայտնաբերվելու դեպքում արտահերթ ընթացիկ կամ հիմնական նորոգման անհրաժեշտությունը որոշում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձը:

356. Պայթյունավտանգ գոտիներում էլեկտրատեղակայանքների շահագործումը և նորոգումը կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» ՏԿ-ների պահանջների:

357. Էլեկտրասարքավորումը նորոգման և փորձարկման դուրս բերելու, ինչպես նաև էլեկտրատեղակայանքներում բարդ փոխարկումների ձևակերպման կարգը գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա հաստատվում է կազմակերպության կողմից:

358. Էլեկտրական սխեմաների մեջ փոփոխություններ կարող են մտցվել միայն էլեկտրատնտեսության պատասխանատու անձի թույլտվության դեպքում: Այդ փոփոխությունները պետք է մտցվեն գործադիր սխեմաների մեջ և ձևակերպվեն պատասխանատու կատարողի ստորագրությամբ` ցույց տալով նրա պաշտոնը և փոփոխություն մտցնելու ամսաթիվը:

359. Էլեկտրական սխեմաներում ժամանակային փոփոխությունները պետք է արտացոլվեն օպերատիվ փաստաթղթերում:

360. Մալուխային անցուղիները և գետնախորշերը գազատուրբինային շարժաբերով ՃԱ-ում պետք է ծածկվեն ավազով:

361. Մի քանի ագրեգատային հավաքվածքների ԿՏՊ-0,4 կՎ երկու բաժիններից օղակային սխեմայով սնման դեպքում կառավարման կայանների ագրեգատային վահանակի (ԿԿԱՎ) ներանցող անջատիչներից մեկի վրա սնող օղակը պետք է բացված լինի պաշտպանության ընտրողական գործողություն ապահովելու համար:

362. ԿԿԱՎ-ի ագրեգատային հավաքվածքների ԿՏՊ-0,4 կՎ երկու բաժիններից շառավղային սնման սխեմայի դեպքում ԿԿԱՎ-ի հատվածամասային անջատիչները բնականոն ռեժիմում պետք է անջատվեն:

363. Էլեկտրատեղակայանքներում և տեխնոլոգիական ագրեգատներում ամբողջ էլեկտրասարքավորումը և էլեկտրաշարժիչները պետք է համարակալվեն` շարժաբերային սարքավորման մականշմանը համապատասխան:

364. Կուտակչային մարտկոցները պետք է շահագործվեն հաստատուն վերասնման ռեժիմով: Վերասնող տեղեկացանկը, որպես կանոն, պետք է հագեցված լինի մարտկոցի վահանակի վրա (2 % ճշտության լարման կայունացման սարքով: Հերթապահ անձնակազմի գտնվելու տեղում հաստատուն օպերատիվ հոսանքի համակարգի սարքին վիճակին համապատասխան ազդասարքի միջոցով պետք է անընդհատ հսկողություն իրականացվի: Կուտակչային մարտկոցի շինությունը պետք է օդափոխվի` համաձայն էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների և մայրուղային գազատարների անվտանգ շահագործման կանոնների:

365. ՃԿ-ում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարտկոցի ստուգողական պարպում, որպեսզի որոշվի դրա փաստացի տարողությունը: Մարտկոցը լիցքավորել և լիցքաթափել թույլատրվում է առավելագույն արժեքից ոչ ավելի հոսանքով, որը հաստատված է տվյալ տեսակի մարտկոցի համար:

 

VIII. ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

35. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

366. Սույն բաժնի պահանջները տարածվում են մայրուղային խողովակագծերի և դրանց ճյուղավորումների, ՃԿ-ի տեխնոլոգիական կապվածքների խողովակագծերի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի հորատանցքերի, ուժային մալուխների և տեխնոլոգիական կապերի մալուխների վրա:

367. Բոլոր կառույցները ենթակա են կոռոզիայից համալիր պաշտպանության` պաշտպանիչ շերտերի և էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցներով ԳՕՍՏ 9.015 և ԳՕՍՏ 25812 պահանջներին համապատասխան:

368. Ամբողջ օբյեկտի կառույցների ԷՔՊ-ի համակարգն ամբողջությամբ պետք է կառուցված և ընդգրկված լինի աշխատանքի մինչև կառույցների շահագործման հանձնելը:

369. Վերգետնյա տեղադրման դեպքում կառույցները մթնոլորտային կոռոզիայից ենթակա են պաշտպանության մետաղական և ոչ մետաղական պաշտպանիչ շերտերով:

370. Մայրուղային գազատարների ավարտված շինարարության տեղամասերի մեկուսացման վիճակը պետք է վերահսկվի վնասվածքների փնտրիչ սարքով, ինչպես նաև խողովակ-հող անցման դիմադրության` կատոդային բևեռացման մեթոդով չափմամբ` ըստ փորձարկումների տվյալների ձևակերպման արձանագրության:

 

36. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

371. Կազմակերպության կոռոզիայից պաշտպանության մեթոդական և տեխնիկական ղեկավարումն իրագործում է համապատասխան արտադրական բաժինը: Ստորաբաժանումում կոռոզիայից պաշտպանության միջոցների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարումն իրագործում է ստորաբաժանման ղեկավարը` պարտականությունների սահմանված բաշխմանը համապատասխան: Աշխատանքների անմիջական ղեկավարումն իրագործում և կոռոզիայից պաշտպանելու պատասխանատվությունը կրում է կոռոզիայից պաշտպանության ծառայության (խմբի, տեղամասի) ղեկավարը:

372. Կոռոզիայից պաշտպանության ծառայության հիմնական խնդիրը կոռոզիայից կառույցների լրիվ պաշտպանությունն է` դրանց հուսալի և անվտանգ աշխատանքի նպատակով: Դրված խնդրի լուծման համար անհրաժեշտ է`

1) ապահովել էլեկտրահաղորդման սնման և ուղեգծի երկայնքով գծերի և կատոդային պաշտպանության տեղակայանքների անխափան աշխատանքը.

2) ապահովել և հսկել պաշտպանության պոտենցիալը` ըստ տարածվածության ու ժամանակի.

3) հսկել կառույցների պաշտպանիչ շերտերը և կոռոզիայի վիճակը.

4) կազմել կառույցների հուսալի աշխատանքի կանխատեսություն կոռոզիայի վիճակի վերլուծության հիման վրա.

5) իրականացնել մեկուսիչ շերտերի պատման որակի և կոռոզիայից պաշտպանության միջոցների կառույցների տեխնիկական հսկողությունը:

 

37. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

373. Տեխնիկական զննումը և ԷՔՊ-ի միջոցների աշխատանքի ստուգումը, որպես կանոն, պետք է անցկացնել հետևյալ պարբերականությամբ. ամսվա մեջ 2 անգամ` հեռավորական ստուգման միջոցներով չսարքավորված կատոդային պաշտպանության սարքավորմամբ (ԿՊՍ), ամսվա մեջ ոչ պակաս 4 անգամ` ցամաքուրդային պաշտպանության սարքավորմամբ (ՑՊՍ), 6 ամսվա մեջ 1 անգամ` կանխիչ պաշտպանության տեղակայանքով: Հեռավորության ստուգմամբ ԿՊՍ-ի հսկման պարբերականությունը սահմանում է կազմակերպությունը: Տեխնիկական զննման և հսկման դեպքում անհրաժեշտ է կատարել ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) աշխատանքային ռեժիմների ստուգում, հպակային միացումների, անոդային հողակցումների, տեղակայանքների բլոկների և հանգույցների կանխարգելիչ սպասարկում, հատուկ կամ էլեկտրաէներգիայի հաշվիչով ԿՊՍ-ի անընդմեջ աշխատանքի գնահատում:

374. ԷՔՊ-ի յուրաքանչյուր տեղակայանքի գործողության ընդմիջումը թույլատրվում է կարգավորման և նորոգման աշխատանքների անցկացման անհրաժեշտության դեպքում, բայց եռամսյակում 60 ժ ոչ ավելի: Ավելի երկարատև անջատումները (ոչ ավելի 10 օր/տարի) թույլատրվում են կազմակերպության համաձայնության դեպքում:

375. Պաշտպանության շերտի վիճակի և ԷՔՊ-ի միջոցների ստուգման արդյունքները պետք է գրանցել մատյանում կամ ձևակերպել արձանագրությամբ:

ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) էլեկտրաչափիչ սարքերի ցուցումները և ցամաքուրդի կետերում չափումների արդյունքները պետք է գրանցվեն ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) աշխատանքի ռեժիմների մատյանում:

376. Բարձրօհմային սակավ խոնավությամբ և ձնահալված բնահողերում խողովակ-հող պոտենցիալների տարբերության փոփոխության դեպքում անհրաժեշտ է օգտագործել 100 ՄՕմ ոչ պակաս մուտքային դիմադրությամբ սարք: Մնացած դեպքերում թույլատրվում է 10 ՄՕմ մուտքային դիմադրությամբ սարքավորման օգտագործումը:

377. Բևեռացման պոտենցիալները պետք է փոխել ԳՕՍՏ 25812 պահանջներին համապատասխան: Հսկիչ-չափիչ կետերը պետք է տեղադրված լինեն ոչ պակաս քան 1 կմ-ը մեկ և ԿՊՍ-ի ցամաքուրդի կետերում:

378. Պաշտպանվող կառույցների ամբողջ երկարությամբ պոտենցիալները պետք է չափել համեմատման դուրս բերովի էլեկտրոդներով` անընդհատ կամ ոչ ավելի 20 մ չափման քայլով, ոչ հազվադեպ, քան յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ: Այդ դեպքում առաջին չափումները պետք է կատարվեն կառույցների հողակցումից հետո ոչ շուտ, քան 10 ամիս անց:

379. Կառույցների տեղամասերում, որոնք ունեն նվազագույն (ըստ բացարձակ մեծության) և առավելագույն թույլատրելի նշանակության պաշտպանական պոտենցիալներ, պետք է հանովի էլեկտրոդի մեթոդով կատարվեն պոտենցիալների լրացուցիչ չափումներ` յուրաքանչյուր տարին 1 անգամից ոչ պակաս, բնահողի նվազագույն և առավելագույն (համապատասխանաբար) խոնավացման շրջաններում: Նման չափում անհրաժեշտ է նաև կատարել` կապված ԿՊՍ-ի աշխատանքի ռեժիմների փոփոխության` թափառող հոսանքների աղբյուրներ հայտնվելու, նոր կառույցների շինարարության և ԷՔՊ-ի համակարգի զարգացման հետ:

380. Կառույցների կոռոզիայի վիճակը որոշվում են տեսողական ստուգիչ հետախուզահորերի միջոցով, առաջին հերթին պաշտպանիչ շերտի անբավարար վիճակով տեղամասերում, որոնք ապահովված չեն պաշտպանիչ մեծության անընդմեջ կատոդային բևեռացմամբ և տեղադրված են կոռոզիոն-վտանգավոր տեղամասերում:

381. Մայրուղային գազատարների կոռոզիոն-վտանգավոր տեղամասերին են պատկանում 40 oC բարձր ջերմաստիճանով փոխադրվող գազի տեղամասերը, ինչպես նաև գազատարները, որոնք տեղադրված են աղակալված հողերում (աղուտներում, քարաղահողերում և այլն), ճահճային, ճահճացված և ջրովի հողերում, ջրային անցումներում և ողողված գետափերում, ինչպես նաև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների անցումներում, ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տարածքներում, տարբեր խողովակագծերի հետ հատումներում, արդյունաբերական և կենցաղային ջրահոսքերի, աղբի և խարամի կուտակման, թափառող հոսանքների տեղամասերում: Այլ կառույցների կոռոզիոն-վտանգավոր տեղամասերը սահմանվում են թափառող հոսանքների և բնահողերի կոռոզիոն ակտիվության, բնահողային և այլ ջրերի առկայության դեպքում` ԳՕՍՏ 9.015 հիման վրա:

382. Պաշտպանիչ շերտերի վիճակի ընտրովի ստուգումը պետք է կատարվի կոռոզիոն-վտանգավոր տեղամասերում տարվա մեջ մեկ անգամից ոչ պակաս գարնան-աշնանային շրջանում: Այդ ընթացքում պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները`

1) վնասված մեկուսիչի փնտրում` վնասվածքների փնտրիչով կամ հանովի չբևեռացված էլեկտրոդի մեթոդով.

2) պաշտպանիչ շերտերի անցողիկ դիմադրության չափումը` «թաց հպակի» հանրագումարային գնահատման մեթոդով.

3) հետախուզահորերում մեկուսացման վիճակի գործիքային և տեսողական հետազննում.

4) կոռոզիոն վնասվածքների հայտնաբերում, դրանց խորության և մակերեսի որոշում:

383. Խողովակի ծածկաշերտերում վնասվածքների նորոգումը պետք է անցկացվի գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նորոգված տեղամասում պաշտպանիչ ծածկույթը պետք է բավարարի կառույցի հիմնական ծածկույթին ներկայացվող պահանջները:

384. Միևնույն տեխնոլոգիական միջանցքով անցնող խողովակները պետք է ընդգրկվեն համատեղ ԷՔՊ-ի միասնական համակարգում: Համատեղ պաշտպանության միասնական համակարգի ստեղծման անհնարինության դեպքում անհրաժեշտ է հեռացնել հարևան կառույցների պաշտպանությունների փոխադարձ վտանգավոր ազդեցությունը:

385. Կոռոզիայից խողովակների պաշտպանության սխեմաները (համատեղ և առանձին) պետք է ընտրվեն` ելնելով շահագործման որոշակի պայմաններից և տնտեսական նպատակահարմարությունից:

386. Կատոդային պաշտպանության մեկ տեղակայանքի պաշտպանիչ շերտի լայնությունը շահագործման սկզբում բնականոն մեկուսացման համար պետք է կազմի 20 կմ ոչ պակաս և 30 կմ` ուժեղացված մեկուսացման համար: Էլեկտրաֆիկացված երկաթուղու մեկ քարշային ենթակայանին միացված ցամաքուրդային պաշտպանության բոլոր տեղակայանքների միջին ժամային հոսանքը չպետք է գերազանցի այդ ենթակայանի ընդհանուր միջին ժամային բեռնվածության 20%-ը:

 

38. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

387. Կոռոզիայից պաշտպանության համակարգը պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) կատոդային, ցամաքուրդային, կանխիչ պաշտպանության տեղակայանքների տեղեկաթերթիկները.

2) գազատարի տեղամասի կոռոզիայի վիճակի քարտեզը.

3) գազատարների սխեմաները` մեկուսացման ծածկույթների և տեսակների նշումներով.

4) կատոդային բևեռացման մեկուսիչ ծածկույթների ընդունման արձանագրությունները,

5) գազատարների մեկուսացման նորոգման արձանագրությունները.

6) անոդային հողակցիչների նորոգման և կանխիչ պաշտպանության տեղակայանքի փոխարինման ամփոփագիրը.

7) կատոդային պաշտպանության սարքավորմամբ ԷՀԳ-ն սնող սկզբունքային էլեկտրական սխեման:

388. Կոռոզիայից պաշտպանության տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև պաշտպանիչ ծածկույթի վիճակի ստուգման, ԷՔՊ-ի և կոռոզիայի մասին փաստաթղթերը շահագործման ամբողջ շրջանի ընթացքում պահպանման ենթակա չեն:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1438-Ն
Որոշում