Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» Տ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1033.160908

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1033-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրական բաշխիչ սարքերի և ենթակայանների սարքվածքի նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1033-Ն որոշման

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են`

1) մինչև 1 կՎ լարման փոփոխական հոսանքի և մինչև 1,5 կՎ լարման հաստատուն հոսանքի բաշխիչ սարքերի, այդ թվում լրակազմ սարքերի վրա, որոնք տեղակայվում են սենքերում և բացօթյա ու իրագործվում են բաշխիչ, կառավարման, ռելեական վահանների, կառավարակետերի, պահարանների, հաղորդաձողային արտանցիչների, հավաքվածքների տեսքով.

2) 1 կՎ-ից բարձր լարման փոփոխական հոսանքի մնայուն բաշխիչ սարքերի և տրանսֆորմատորային ենթակայանների վրա, բացառությամբ դրանց վերաբերող, բայց այլ իրավական ակտերով կարգավորվող հետևյալ գործառույթների`

ա. շինհրապարակի ընտրություն (բացառությամբ 52-րդ կետի),

բ. տարածքի ճարտարագիտական նախապատրաստում,

գ. աշխատող էլեկտրասարքավորումից առաջացող աղմուկի իջեցման միջոցառումներ,

դ. սենքերի պայթահրդեհավտանգավորության և հրդեհային վտանգավորության կարգի որոշում,

ե. շենքերի հրակայունության աստիճանի որոշում (բացառությամբ 135-րդ և 136-րդ կետերի),

զ. պահպանության միջոցառումներ,

է. հակահրդեհային պաշտպանության և հրդեհային անվտանգություն (բացառությամբ որոշակի կետերի).

3) 1 միավորում 100 կՎտ և ավելի հզորության կիսահաղորդչային կերպափոխիչ միացքներով մնայուն կերպափոխիչ ենթակայանների և տեղակայանքների վրա, որոնք նախատեսված են արդյունաբերական սպառողների սնման համար (բացառությամբ էլեկտրաֆիկացված երկաթուղագծերի քարշային ենթակայանների և հատուկ կերպափոխիչ տեղակայանքների (օրինակ` գազամաքրման), լաբորատորիաների և այլն): Կերպափոխիչ ենթակայանները և տեղակայանքները (IV բաժին) պետք է բավարարեն նաև սույն տեխնիկական կանոնակարգի մյուս բաժինների պահանջներն այնքանով, որքանով դրանք չեն փոփոխված այդ բաժնում.

4) թթվային կուտակիչ մարտկոցների մնայուն տեղակայանքների վրա (բացառությամբ հատուկ նշանակության կուտակիչ մարտկոցների տեղակայանքների): Կուտակիչ մարտկոցների սենքերը, որոնցում կատարվում է կուտակիչների լիցքավորում` 1 տարրի վրա 2,3 Վ-ից ավելի լարմամբ, պատկանում են Վ-1ա դասի (տե՛ս նաև 335-րդ և 336-րդ կետերը) պայթավտանգներին: Կուտակիչ մարտկոցների սենքերը, որոնցում կատարվում է կուտակիչների մշտական լրալիցքավորում և լիցքավորում` 1 տարրի վրա մինչև 2,3 Վ լարմամբ, հանդիսանում են պայթավտանգ միայն մարտկոցների կաղապարման ընթացքում և նորոգումից հետո` 1 տարրի վրա 2,3 Վ-ից ավելի լարմամբ լիցքավորման ընթացքում: 1 տարրի վրա մինչև 2,3 Վ լարմամբ բնականոն շահագործման պայմաններում այդ սենքերը պայթավտանգ չեն համարվում:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները.

1) բաշխիչ կետ` ենթակայանի կազմի մեջ չներառվող 6-ից մինչև 500 կՎ լարման բաշխիչ սարքեր` դրանց աշխատանքի կառավարման ապարատուրայով.

2) բաշխիչ սարք` էլեկտրատեղակայանք, որը ծառայում է էլեկտրաէներգիայի ընդունման և բաշխման համար և պարունակում է փոխարկիչ ապարատներ, հավաքական և միացնող հաղորդաձողեր, օժանդակ սարքվածքներ (ճնշակային, կուտակչային և այլն), ինչպես նաև պաշտպանության, հեռուստամեխանիկայի, կապի և չափումների սարքվածքներ.

3) բաց բաշխիչ սարք` բաշխիչ սարք, որի բոլոր կամ հիմնական սարքավորումը տեղադրված է բացօթյա.

4) լրակազմ բաշխիչ սարք` բաշխիչ սարք, որը կազմված է պահարաններից կամ բլոկներից` նրանցում ներսարքված ապարատներով, պաշտպանության, չափման, ավտոմատիկայի սարքվածքներով և միացնող տարրերով (օրինակ` հոսանահաղորդիչներով), որոնք մատակարարվում են հավաքված կամ հավաքման համար լրիվ նախապատրաստված վիճակում.

5) լրակազմ բաշխիչ սարք էլեգազային` բաշխիչ սարք, որի հիմնական սարքավորումը պարփակված է էլեգազով (SF6) լցված պատյանում, որը ծառայում է որպես մեկուսացնող և (կամ) աղեղամարող միջավայր.

6) խուց` սենք, որը նախատեսված է ապարատների, տրանսֆորմատորների և հաղորդաձողերի տեղակայման համար.

7) կայմային տրանսֆորմատորային ենթակայան` բաց տրանսֆորմատորային ենթակայան, որի ամբողջ սարքավորումը տեղադրված է կառուցվածքների վրա (այդ թվում` օդային գծի 2 և ավելի հենասյուների կանգնակների վրա)` ենթակայանի ցանկապատում չպահանջող բարձրության վրա գտնվող սպասարկման հարթակով.

8) կենսաբանական պաշտպանություն` էլեկտրական և մագնիսական դաշտերի վնասակար ազդեցությունից մարդկանց պաշտպանության համակողմանի միջոցառումներ և սարքվածքներ.

9) կերպափոխիչ միացք` սարքավորման լրակազմ` կազմված 1 կամ մի քանի կիսահաղորդչային կերպափոխիչներից, տրանսֆորմատորներից, ինչպես նաև ապարատներից ու սարքավորումներից, որոնք անհրաժեշտ են միացքի գործարկման և աշխատանքի համար.

10) կիսահաղորդչային կերպափոխիչ` օդահովացման կամ ջրահովացման համակարգով, փեղկերի վրա կամ պահարաններում տեղակայված կիսահաղորդչային փականների (կառավարվող կամ չկառավարվող), ինչպես նաև կերպափոխիչի գործարկման և աշխատանքի համար անհրաժեշտ ապարատների ու սարքավորման լրակազմը.

11) կցակառույց ենթակայան (բաշխիչ սարք)` ենթակայան (բաշխիչ սարք), որն ուղղակիորեն կից է էլեկտրակայանի կամ արդյունաբերական ձեռնարկության հիմնական շենքին.

12) հատվածավորող կետ` 6-ից մինչև 20 կՎ լարման գծի տեղամասի հատվածավորման համար նախատեսված կետ (ինքնավար կամ ձեռքով կառավարման).

13) ներարտադրամասային ենթակայան (բաշխիչ սարք)` ենթակայան (բաշխիչ սարք), որը տեղավորված է արտադրական շենքի ներսում` բաց (առանց ցանկապատման), ցանցավոր ցանկապատի հետևում կամ առանձին սենքում.

14) ներկառույց ենթակայան (բաշխիչ սարք)` ենթակայան (բաշխիչ սարք), որն զբաղեցնում է շենքի մի մասը.

15) սյունային տրանսֆորմատորային ենթակայան` բաց տրանսֆորմատորային ենթակայան, որի ամբողջ սարքավորումը տեղակայված է օդային գծի միականգնակային հենարանի վրա այնպիսի բարձրությամբ, որ ենթակայանի ցանկապատում չի պահանջվում.

16) տրանսֆորմատորային ենթակայան` էլեկտրատեղակայանք, որը նախատեսված է էներգիայի ընդունման, կերպափոխման ու բաշխման համար և կազմված է տրանսֆորմատորներից. բաշխիչ սարքերից, կառավարման սարքվածքներից, տեխնոլոգիական և օժանդակ կառուցվածքներից.

17) տրանսֆորմատորային լրակազմ ենթակայան` ենթակայան, որը կազմված է տրանսֆորմատորներից, բլոկներից (լրակազմ բաշխիչ սարքերի կամ արտաքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի) և այլ տարրերից, որոնք մատակարարվում են արտադրող կազմակերպության կողմից` հավաքված կամ հավաքման համար լրիվ նախապատրաստված վիճակում.

18) ցանկապատված խուց` խուց, որն ունի լրիվ կամ մասամբ, ոչ հոծ ցանկապատերով (ցանցավոր կամ խառը) պաշտպանված որմնախորշեր.

19) փակ բաշխիչ սարք` բաշխիչ սարք, որի սարքավորումը տեղադրված է սենքում.

20) փակ խուց` բոլոր կողմերից փակ և հոծ (ոչ ցանցկեն) դռներ ունեցող սենք.

21) օժանդակ նշանակության շենք` շենք, որի կազմում գտնվող սենքերն անհրաժեշտ են ենթակայանի սարքավորման տեխնիկական սպասարկման ու նորոգման աշխատանքների կազմակերպման և կատարման համար:

3. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հապավումները.

    1)  ԲԲՍ`        բաց բաշխիչ սարք

    2)  ԲՍ`         բաշխիչ սարք

    3)  ԳԼՍ`        գերլարումների սահմանափակիչ

    4)  ԵԿ`         ենթակայան

    5)  ԷԴ`         էլեկտրական դաշտ

    6)  ԼԲԱՍ`       լրակազմ բաշխիչ սարք արտաքին տեղակայման

    7)  ԼԲՍԷ`       լրակազմ բաշխիչ սարք էլեգազային

    8)  ԼՏԵ`        լրակազմ տրանսֆորմատորային ԵԿ

    9)  ԽՊ`         խողովակավոր պարպիչ

    10) ԿՄ`         կարճ միակցում

    11) ԿՄԿ`        կայծային միջակայք

    12) ԿՏԵ`        կայմային տրանսֆորմատորային ԵԿ

    13) ՀԷԿ`        հիդրոէլեկտրակայան

    14) ՀՀՇՆ`       Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր

    15) ՄԴ`         մագնիսական դաշտ

    16) Ն(N)`       հաղորդալար զրոյական բանվորական

    17) ՊԵ(PE)`     հողանցման հաղորդալար

18) ՊԵՆ(PEN)`   համատեղված հաղորդալար զրոյական բանվորական

    19) ՋԷԿ`        ջերմային էլեկտրակայան

    20) ՍՏԵ`        սյունային տրանսֆորմատորային ԵԿ

    21) ՑԼՍ`        ցածրավոլտ լրակազմ սարք

    22) ՑՀԿ`        ցանցային հատվածավորող կետ

    23) ՓԲՍ`        փակ բաշխիչ սարք

    24) ՓՊ`         փականային պարպիչ

    25) ՕԳ`         օդային գիծ

 

II. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ 1,5 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐ

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Հաղորդալարերի, հաղորդաձողերի, ապարատների, սարքերի և կառուցվածքների ընտրությունը պետք է կատարվի ինչպես ըստ աշխատանքի բնականոն պայմանների (համապատասխանություն աշխատանքային լարմանը և հոսանքին, ճշտության դասին և այլն), այնպես էլ ըստ կարճ միակցման դեպքում` աշխատանքի պայմանների (ջերմային և դինամիկ ներգործություններ, փոխարկման ունակություն):

5. ԲՍ-երը և ՑԼՍ-երը պետք է ունենան առանձին շղթաների, ապարատների և վահանների դերն ու նշանակությունը ցույց տվող հստակ մակագրություններ: Մակագրությունները պետք է կատարվեն սարքի դիմային կողմի վրա, իսկ 2 կողմից սպասարկելու դեպքում` նաև սարքի հետևի կողմից: Բաշխիչ սարքերը պետք է ունենան հուշասխեմա:

6. Տարբեր տեսակի հոսանքների և տարբեր լարումների շղթաներին վերաբերող ԲՍ-ի մասերը պետք է իրագործվեն և դասավորվեն այնպես, որ ապահովված լինի դրանց հստակ ճանաչումը:

7. Ֆազերի և բևեռների փոխդասավորությունն ամբողջ սարքի սահմաններում պետք է լինի միատեսակ: Հաղորդաձողերը պետք է ունենան ներկվածք` ըստ ԳՕՍՏ 31260 ստանդարտի պահանջների: ԲՍ-ում պետք է ապահովված լինի տանովի պաշտպանական հողանցումների տեղակայման հնարավորություն:

8. ԲՍ-ի և ՑԼՍ-ի բոլոր մետաղական մասերը պետք է ունենան հակաքայքայիչ ծածկույթ:

9. Հողանցումը և անվտանգության պաշտպանիչ միջոցները պետք է իրականացվեն` ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

 

4. ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

10. Ապարատները և սարքերը պետք է դասավորել այնպես, որ շահագործման ընթացքում նրանց մեջ առաջացող կայծերը կամ էլեկտրական աղեղները չվնասեն սպասարկող անձնակազմին, չբոցավառեն կամ չվնասեն շրջապատող առարկաները, չառաջացնեն կարճ միակցում կամ հողակցում:

11. Հատող տեսակի ապարատները պետք է տեղակայվեն այնպես, որ չկարողանան ինքնաբերաբար միացնել շղթան ծանրության ուժի ազդեցության տակ: Նրանց շարժական հոսանատար մասերն անջատված վիճակում չպետք է լինեն լարման տակ:

12. Անմիջապես ձեռքով (առանց շարժաբերի) կառավարվող հատիչները, որոնք նախատեսված են բեռնվածքի հոսանքի միացման և անջատման համար և ունեն դեպի օպերատորն ուղղված հպակներ, պետք է պաշտպանված լինեն չայրվող, առանց անցքերի ու ճեղքերի պատյաններով: Նշված հատիչները, որոնք նախատեսված են միայն լարումը հանելու համար, թույլատրվում է տեղակայել բաց` պայմանով, որ դրանք անմատչելի լինեն չորակավորված անձնակազմի համար:

13. Փոխարկիչ ապարատների շարժաբերների վրա պետք է հստակ ցույց տրված լինեն «միացված է» և «անջատված է» դիրքերը:

14. Պետք է նախատեսված լինի յուրաքանչյուր ավտոմատ անջատիչից լարումը հանելու հնարավորություն` դրա նորոգման կամ սպասարկման ժամանակ: Այդ նպատակով անհրաժեշտ տեղերում պետք է տեղակայվեն հատիչներ կամ անջատող այլ ապարատներ: ԲՍ-ից հեռացող յուրաքանչյուր գծի անջատիչից առաջ անջատող ապարատ չի պահանջվում նախատեսել հետևյալ էլեկտրատեղակայանքներում.

1) դուրսհանովի (դուրս բերվող) անջատիչներով.

2) անշարժ (մնայուն) անջատիչներով, որոնցում տվյալ անջատիչի նորոգման կամ ապամոնտաժման ընթացքում թույլատրելի է ընդհանուր անջատող ապարատի միջոցով լարման հանելն անջատիչների խմբից կամ ամբողջ բաշխիչ սարքից.

3) անշարժ (մնայուն) անջատիչներով, եթե ապահովված է լարման տակ անջատիչների անվտանգ ապամոնտաժումը մեկուսացված գործիքի միջոցով:

15. Պարուրակային (խցանային) ապահովիչները պետք է տեղակայվեն այնպես, որ սնող հաղորդալարերը միացվեն հպակային պտուտակին, իսկ էլեկտրաընդունիչներին գնացողները` պտուտակային պարկուճին:

16. ԲՍ-ում և ՑԼՍ-ում սարքերը և ապարատները պետք է տեղադրել հատակի մակարդակից 400-ից մինչև 2000 մմ բարձրության գոտում: Ձեռքի օպերատիվ կառավարման ապարատները (փոխանջատիչներ, կոճակներ) խորհուրդ է տրվում տեղադրել հատակի մակարդակից 1900 մմ-ից ոչ ավելի և 700 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Չափիչ սարքերը պետք է տեղադրել այնպես, որ յուրաքանչյուր սարքի սանդղակը լինի հատակից 1000-ից մինչև 1800 մմ բարձրությամբ:

 

5. ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐ, ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ, ՄԱԼՈՒԽՆԵՐ

 

17. Բաց հոսանատար մասերը պետք է ունենան մեկուսացնող ծածկույթ: Տարբեր բևեռականության անշարժ ամրացված մեկուսացված հոսանատար մասերի, ինչպես նաև դրանց և բաց հաղորդիչ մասերի միջև պետք է ապահովված լինեն հեռավորություններ` ոչ պակաս 20 մմ մեկուսացման մակերևույթով, և ոչ պակաս 12 մմ` օդով: Չմեկուսացված հոսանատար մասերից մինչև ցանկապատերը պետք է ապահովված լինեն հեռավորություններ` առնվազն 100 մմ ցանցավոր, և 40 մմ հոծ, հանովի ցանկապատերի դեպքում:

18. Չոր սենքերում տեղակայված պանելների, վահանների և պահարանների սահմաններում 660 Վ-ից ոչ ցածր աշխատանքային լարման համար հաշվարկված մեկուսացմամբ հաղորդալարերը կարող են անցկացվել մեկը մյուսին կիպ, քայքայումից պաշտպանված մետաղական մակերևույթներով: Այս դեպքերում ուժային շղթաների համար պետք է կիրառվեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի III բաժնում բերված հոսանային բեռնվածքը ցածրացնող գործակիցները:

19. Պաշտպանական (հողանցման) ՊԵ (PE) հաղորդալարերը և հաղորդաձողերը կարող են տեղադրվել առանց մեկուսացման: Զրոյական բանվորական հաղորդալարերը, հաղորդաձողերը և համատեղված ՊԵՆ (PEN) հաղորդալարերը տեղադրվում են մեկուսացմամբ:

20. Մալուխների ներանցումը պահարաններ, վահանակներ և պանելներ ինչպես ներքևից, այնպես էլ վերևից, պետք է իրականացվի խցվածքների միջոցով, որոնք կանխարգելում են փոշու, խոնավության, կողմնակի առարկաների և այլնի ներթափանցումը:

 

6. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

 

21. ԲՍ-ի, ՑԼՍ-ի կառուցվածքները և դրանցում տեղադրվող սարքավորումները պետք է համապատասխանեն գործող ԳՕՍՏ 2933, ԳՕՍՏ Ռ 50030.3, ԳՕՍՏ 3462, ԳՕՍՏ 4443 ստանդարտների պահանջներին:

22. ԲՍ-ը և ՑԼՍ-ը պետք է պատրաստված լինեն այնպես, որ ապարատների գործման ժամանակ առաջացող թրթռումները, ինչպես նաև արտաքին ազդեցություններից առաջացող ցնցումները չխախտեն հպակային միացումները և չհանգեցնեն ապարատների ու սարքերի ապակարգավորմանը:

23. Խոնավածուծ մեկուսիչ սալերի մակերևույթները, որոնց վրա անմիջականորեն տեղակայվում են չմեկուսացված հոսանատար մասերը, պետք է պաշտպանված լինեն դրանց մեջ խոնավության ներթափանցումից (տոգորմամբ, ներկմամբ և այլն): Խոնավ և բացառիկ խոնավ սենքերում տեղակայված սարքերում և բացօթյա տեղակայանքներում խոնավածուծ մեկուսիչ նյութերի կիրառում (օրինակ` մարմարի, ասբեստացեմենտի) չի թույլատրվում:

24. ԲՍ-ի և ՑԼՍ-ի կառուցվածքները պետք է նախատեսեն`

1) մալուխների այնպիսի մուտք, որ չխախտվի պատյանի պաշտպանության աստիճանը.

2) արտաքին միացումների հարդարանքի անցկացման տեղերը.

3) տվյալ կառուցվածքի համար մալուխի հարդարվածքի նվազագույն երկարությունը.

4) բոլոր սպասարկվող ապարատներին, սարքերին, սարքվածքներին և սեղմակներին հասանելիության ապահովումը: Բաշխիչ սարքը պետք է ունենա արտաքին մալուխների և հաղորդալարերի զրոյական բանվորական, հողանցման ՊԵ (PE) և համատեղված ՊԵՆ (PEN) հաղորդիչների միացման սարքվածքներ: Այն դեպքում, երբ արտաքին մալուխները, ըստ քանակի կամ կտրվածքի, հնարավոր չէ անմիջականորեն միացնել ապարատների սեղմակներին, ԲՍ-ի կառուցվածքում պետք է նախատեսվեն լրացուցիչ սեղմակներ կամ միջանկյալ հաղորդաձողեր` արտաքին մալուխների միացման սարքվածքներով: ԲՍ-ում և ՑԼՍ-ում պետք է նախատեսվի մալուխների մուտք` ինչպես ներքևից, այնպես էլ` վերևից, կամ միայն ներքևից, կամ միայն վերևից:

 

7. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՆ ԷԼԵԿՏՐԱՍԵՆՔԵՐՈՒՄ

 

25. Էլեկտրասենքերում սպասարկման անցամասերը, որոնք գտնվում են վահանի դիմային կամ հետևի մասում, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) անցամասերի լուսանցիկ լայնությունը պետք է լինի առնվազն 0,8 մ, միջանցիկ բարձրությունը` առնվազն 1,9 մ: Անցամասի լայնությունը պետք է ապահովի սարքավորման հարմար սպասարկումը և տեղափոխումը: Առանձին տեղերում անցամասերը կարող են նեղացվել շինարարական ցցուն կառուցվածքներով, սակայն անցամասի լայնությունն այդ տեղերում պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս.

2) 2,2 մ-ից պակաս բարձրությամբ միակողմանի տեղակայված, չցանկապատված, չմեկուսացված հոսանատարների ամենացցված մասերից (օրինակ` հատիչների անջատված դանակներից) հեռավորությունները մինչև հակադիր պատը, ցանկապատը կամ այն սարքավորումը, որը չունի չցանկապատված, չմեկուսացված մասեր, պետք է կազմեն`

ա. 660 Վ-ից ցածր լարման դեպքում. 1,0 մ` վահանի մինչև 7 մ երկարության, և 1,2 մ` վահանի 7 մ-ից ավելի երկարության դեպքերում,

բ. 660 Վ և ավելի լարման դեպքում` 1,5 մ. տվյալ դեպքում վահանի երկարություն համարվում է վահանների հոծ ճակատի 2 շարքերի միջև կամ 1 շարքի և պատի միջև անցամասի երկարությունը,

3) անցամասի 2 կողմերում 2,2 մ-ից պակաս բարձրությամբ դասավորված չցանկապատված, չմեկուսացված հոսանատար մասերի միջև հեռավորությունները պետք է լինեն առնվազն`

ա. 1,5 մ` 660 Վ-ից ցածր լարման դեպքում

բ. 2 մ` 660 Վ և բարձր լարման դեպքում.

4) չմեկուսացված հոսանատար մասերը, որոնք գտնվում են սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում բերվածներից փոքր հեռավորությունների վրա, պետք է ցանկապատվեն: Այդ դեպքում անցամասի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան սահմանված է սույն կետի 1-ին ենթակետում.

5) չցանկապատված, չմեկուսացված հոսանատար մասերը, որոնք տեղադրված են անցամասերի վերևում, պետք է դասավորված լինեն 2,2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա.

6) ցանկապատերը, որոնք հորիզոնական տեղադրվում են անցամասերի վերևում, պետք է դասավորված լինեն 1,9 մ-ից ոչ պակաս բարձրության վրա.

7) 7 մ-ից ավելի երկարության վահանների սպասարկման անցամասերը պետք է ունենան 2 ելք: Վահանի մոնտաժման կողմից անցամասի ելքեր կարող են արվել ինչպես դեպի վահանային, այնպես էլ այլ նշանակության սենքեր: Անցամասի 3 մ-ից ավելի լայնության և յուղալեցուն ապարատների բացակայության դեպքում երկրորդ ելքը պարտադիր չէ: ԲՍ-ի սենքերի դռները պետք է բացվեն դեպի այլ սենքեր (բացառությամբ փոփոխական հոսանքի 1 կՎ-ից բարձր լարման և հաստատուն հոսանքի 1,5 կՎ-ից բարձր լարման ԲՍ-երի) կամ դեպի դուրս և ունենան ինքնափակող կողպեքներ, որոնք առանց բանալու բացվում են սենքի ներսի կողմից: Դռների լայնությունը պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս, բարձրությունը` 1,9 մ-ից ոչ պակաս:

26. Որպես չմեկուսացված հոսանատար մասերի ցանկապատ կարող են ծառայել բջջի (25x25) մմ-ից ոչ ավելի չափսեր ունեցող ցանցերը, ինչպես նաև հոծ կամ խառը ցանկապատերը: Ցանկապատերի բարձրությունը պետք է լինի 1,7 մ-ից ոչ պակաս:

 

8. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐՈՒՄ

 

27. Չորակավորված անձնակազմի համար մատչելի սենքերում տեղակայված բաշխիչ սարքերը պետք է ունենան հոծ ցանկապատերով փակված հոսանատար մասեր կամ պետք է իրականացվի ոչ պակաս IՌ2X (IP2X) դասի պաշտպանություն: Բաց հոսանատար մասեր ունեցող ԲՍ կիրառելու դեպքում վերջինս պետք է ցանկապատված լինի և սարքավորվի տեղական լուսավորությամբ: Ընդ որում, ցանկապատը պետք է լինի ցանցկեն, հոծ կամ խառը` առնվազն 1,7 մ բարձրությամբ: Ցանկապատից մուտք գործելու դռները պետք է փակվեն բանալիով: Հեռավորությունը ցանցկեն ցանկապատից մինչև սարքվածքի չմեկուսացված հոսանատար մասերը պետք է լինի ոչ պակաս 0,7 մ-ից, իսկ հոծերից` 17-րդ կետին համապատասխան: Անցամասերի լայնությունն ընդունվում է 25-րդ կետում բերված պահանջներին համապատասխան:

28. Հաղորդալարերի և մալուխների ծայրատումը պետք է կատարվի այնպես, որ այն գտնվի սարքի ներսում:

29. Հանովի ցանկապատերը պետք է ամրացվեն այնպես, որ անհնարին լինի նրանց հեռացումն առանց հատուկ գործիքի կիրառման: Դռնակները պետք է փակվեն բանալիով:

 

9. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՑՕԹՅԱ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

30. Բաշխիչ սարքերը բացօթյա տեղակայելիս պետք է պահպանել հետևյալ պահանջները`

1) սարքը պետք է տեղադրված լինի համահարթված հարթակի վրա` հատակագծման մակարդակից առնվազն 0,2 մ բարձրության վրա և պետք է ունենա շրջակա միջավայրի պայմաններին համապատասխանող կառուցվածք: Այն շրջաններում, ուր դիտվում են 1 մ և ավելի բարձրությամբ ձնահյուսեր, պահարանները պետք է տեղակայել բարձրացված հիմքերի վրա.

2) պահարանների մեջ պետք է նախատեսված լինի տեղային տաքացում` ապարատների, ռելեների, չափիչ սարքերի և հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Պահարաններում պետք է նախատեսված լինի տեղային լուսավորություն:

 

III. 1 կՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

i

31. Էլեկտրասարքավորումը, հոսանատար մասերը, մեկուսիչները, ամրակապերը, ցանկապատերը, կրող կառուցվածքները, մեկուսացման և այլ հեռավորությունները պետք է ընտրված և տեղակայված լինեն այնպես, որ`

1) էլեկտրատեղակայանքի բնականոն աշխատանքով պայմանավորված ճիգերը, տաքացումը, էլեկտրական աղեղը կամ նրա աշխատանքին ուղեկցող այլ երևույթներ (կայծարձակում, գազերի արտանետում և այլն) չկարողանան վնաս պատճառել սպասարկող անձնակազմին, ինչպես նաև հանգեցնել սարքավորման վնասվածքի, կարճ միակցման կամ հողակցման.

2) էլեկտրատեղակայանքի աշխատանքի բնականոն պայմանների խախտման դեպքում ապահովվի ԿՄ ազդեցությամբ պայմանավորված վնասվածքների տեղափակումը.

3) որևէ շղթայից լարումը հանված լինելու դեպքում հնարավոր լինի դրան պատկանող ապարատները, հոսանատար մասերը և կառուցվածքները ենթարկել անվտանգ տեխնիկական սպասարկման և նորոգման` առանց խախտելու հարևան շղթաների բնականոն աշխատանքը.

4) ապահովված լինի սարքավորման հարմար տեղափոխումը:

 

Աղյուսակ N 1

 

110-ից մինչև 500 կվ լարման բաժանիչներով և խզիչներով անջատվող և

միացվող պարապ ընթացքի ու լիցքավորման առավելագույն թույլատրելի

հոսանքները

 

._____________________________________________________________.

|Անվանական |Բաժանիչի, խզիչի    |Բևեռների       |Առավելագույն  |

|լարում, կՎ|տիպը               |առանցքների     |թույլատրելի   |

|          |                   |միջև  հեռա-    |հոսանքը, Ա    |

|          |                   |վորությունը,   |______________|

|          |                   |մ (նկ.1, ե     |պարապ  |լիցքա-|

|          |                   |հեռավորությունը|ընթացքի|վորման|

|__________|___________________|_______________|_______|______|

|110       |ուղղաձիգ կտրող հպակ|     2,0       |    6,0|   2,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     2,5       |    7,0|   3,0|

|          |___________________|_______________|_______|______|

|          |հորիզոնական        |     3,0       |    9,0|   3,5|

|          |շրջվող հպակ        |_______________|_______|______|

|          |                   |     2,0       |    4,0|   1,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     2,5       |    6,0|   2,0|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     3,0       |    8,0|   3,0|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     3,5       |   10,0|   3,5|

|__________|___________________|_______________|_______|______|

|150       |ուղղաձիգ կտրող հպակ|     2,5       |    2,3|   1,0|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     2,7       |    4,0|   1,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     3,0       |    6,0|   2,0|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     3,4       |    7,6|   2,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     4,0       |   10,0|   3,0|

|          |___________________|_______________|_______|______|

|          |հորիզոնական        |     3,0       |    2,3|   1,0|

|          |շրջվող հպակ        |_______________|_______|______|

|          |                   |     3,7       |    5,0|   1,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     4,0       |    5,5|   2,0|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     4,4       |    6,0|   2,5|

|__________|___________________|_______________|_______|______|

|220       |ուղղաձիգ կտրող հպակ|     3,5       |    3,0|   1,0|

|          |                   |               |       |      |

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     4,0       |    5,0|   1,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     4,5       |    8,0|   2,0|

|          |___________________|_______________|_______|______|

|          |հորիզոնական        |     3,5       |    3,0|   1,0|

|          |շրջվող հպակ        |_______________|_______|______|

|          |                   |     4,0       |    5,0|   1,5|

|          |                   |_______________|_______|______|

|          |                   |     4,5       |    8,0|   1,0|

|__________|___________________|_______________|_______|______|

|330       |հորիզոնական        |     6,0       |    5,0|   2,0|

|          |շրջվող հպակ        |               |       |      |

|          |___________________|_______________|_______|______|

|          |կախովի             |     6,0       |    3,5|   1,0|

|          |___________________|_______________|_______|______|

|          |կախովի առաջանցիկ   |     6,0       |    4,5|   1,5|

|          |անջատմամբ          |               |       |      |

|__________|___________________|_______________|_______|______|

|400       |հորիզոնական        |     6,0       |    5,0|   2,0|

|          |շրջվող հպակ        |               |       |      |

|          |___________________|_______________|_______|______|

|          |կախովի             |     6,0       |    3,5|   1,0|

|          |___________________|_______________|_______|______|

|          |կախովի առաջանցիկ   |     6,0       |    4,5|   1,5|

|          |անջատմամբ          |               |       |      |

|__________|___________________|_______________|_______|______|

|500       |ուղղաձիգ           |     7,5       |    5,0|   2,0|

|          |կտրող հպակ         |               |       |      |

|          |___________________|_______________|_______|______|

|          |հորիզոնական        |     8,0       |    6,0|   2,5|

|          |շրջվող հպակ        |               |       |      |

|          |___________________|_______________|_______|______|

|          |կախովի             |     8,0       |    5,0|   2,0|

|          |___________________|_______________|_______|______|

|          |կախովի առաջանցիկ   |     7,0       |    5,5|   2,5|

|          |անջատմամբ          |               |       |      |

._____________________________________________________________.

 

32. ՈՒժային տրանսֆորմատորների պարապ ընթացքի հոսանքների, օդային ու մալուխային էլեկտրահաղորդման գծերի ու հաղորդաձողերի համակարգերի լիցքավորման հոսանքների միացման կամ անջատման համար արտաքին և ներքին տեղադրման բաժանիչների և խզիչների օգտագործման դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ պահանջները`

1) անկախ կլիմայական պայմաններից և մթնոլորտի արդյունաբերական աղտոտման աստիճանից` թույլատրվում է արտաքին տեղադրման 110-ից մինչև 500 կՎ լարման բաժանիչներով և խզիչներով միացնել ու անջատել ուժային տրանսֆորմատորների պարապ ընթացքի հոսանքը և օդային ու մալուխային գծերի, հաղորդաձողերի համակարգերի և միացությունների լիցքավորման այն հոսանքները, որոնք չեն գերազանցում N 1 աղյուսակում նշված մեծությունները, որում բերված են պարապ ընթացքի վերջնական (արդյունարար) հոսանքները` հաշվի առնելով չբեռնավորված տրանսֆորմատորների ինդուկցիոն հոսանքների և տրանսֆորմատորների միացությունների լիցքավորման հոսանքների, օդային կամ մալուխային միացությունների լիցքավորման հոսանքների և չբեռնավորված տրանսֆորմատորների ինդուկցիոն հոսանքի փոխադարձ փոխհատուցումը (Կ` կախովի, ԿԱԱ` կախովի, Բ (B) ֆազի բևեռի առաջանցիկ անջատմամբ և հետընկած միացմամբ).

2) ներքին տեղակայման 110, 150, 220 կՎ լարման, բևեռների առանցքների միջև համապատասխանաբար 2, 2.5 և 3 մ ստանդարտ հեռավորություններ ունեցող բաժանիչներով ու խզիչներով թույլատրվում է միացնել կամ անջատել խուլ հողանցված չեզոքով ուժային տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) պարապ ընթացքի հոսանքները` համապատասխանաբար 4,2 և 2 Ա-ից ոչ ավելի, ինչպես նաև միացությունների լիցքավորման 1.5 Ա-ից ոչ ավելի հոսանքները.

3) անջատված դիրքում հորիզոնական շրջվող շարժական հպակների եզրերի (ծայրերի) ու սյունակների և հարևան միացությունների հողանցված կամ հոսանատար մասերի միջև նկար 1-ում ցույց տրված «ա», «բ», «գ» հեռավորությունները պետք է լինեն N 1 և N 2 աղյուսակներում տրված բևեռների առանցքների «ե» հեռավորությունից ոչ պակաս: Նկար 1-ում «ա», «բ», «գ» հեռավորությունների նկատմամբ պահանջները կիրառելի են 110-220 կՎ լարման բաժանիչների և խզիչների` ըստ սույն կետի 2-րդ ենթակետի, ներքին տեղադրման դեպքում: Հողանցված կամ հոսանատար մասերի և ուղղաձիգ-կտրող կամ շարժական հպակների ծայրերի միջև «դ» ուղղահայաց հեռավորությունը պետք է լինի «ե» հեռավորությունից 0,5 մ-ով ավելի.

4) ներքին և արտաքին տեղադրման 6-ից մինչև 35 կՎ լարման բաժանիչներով և խզիչներով թույլատրվում է միացնել կամ անջատել ուժային տրանսֆորմատորների պարապ ընթացքի հոսանքները, էլեկտրահաղորդման օդային ու մալուխային գծերի լիցքավորման հոսանքները, ինչպես նաև հողակցման հոսանքները, որոնք չեն գերազանցում N 2 աղյուսակում (տես նկար 1) և N 3 աղյուսակում (նկար 2-ի «ա» և «բ») տրված մեծությունները: Նկար 2-ում բևեռների միջև մեկուսացնող միջնորմների դեպքում անջատման և միացման հոսանքները 1,5 անգամ մեծ են N 3 աղյուսակում նշվածներից: Ստանդարտ եռաբևեռ բաժանիչների համար մեկուսիչ միջնորմների չափերը բերված են N 4 աղյուսակում` նկար 2-ի «ա»-ին և «բ»-ին համապատասխան.

5) Հորիզոնական տեղադրված բաժանիչների և խզիչների ճկուն հաղորդալարերով էջքերն անցկացնել ոչ մեծ թեքությամբ` թույլ չտալով ուղղաձիգին մոտ դիրք` դրանց վրա էլեկտրական աղեղի փոխանցումից խուսափելու համար: Հորիզոնականի և էջքի կախվածքի կետը բևեռի գծային սեղմակին միացնող ուղիղի միջև կազմած անկյունը պետք է լինի 650-ից ոչ ավելի: Ձողավորումը կոշտ հաղորդաձողերով կատարել այնպես, որ «գ» հեռավորությանը (տե՛ս նկար 1) հաղորդաձողերը մոտենան վերելքով կամ հորիզոնական: Հաղորդաձողերի անթույլատրելի մերձեցումը հորիզոնական շրջվող բաժանիչների շարժական հպակներին նկարում ցույց է տրված կետագծով.

 

Նկար 1. Բաժանիչի (խզիչի) բաց շարժական հպակների դիրքի սահմանները հողանցված և հոսանատար մասերի նկատմամբ:

--------------

Նկար 1-ը չի բերվում

 

Աղյուսակ N 2

6-ից մինչև 35 կՎ լարման բաժանիչներով և խզիչներով անջատվող և

միացվող պարապ ընթացքի, լիցքավորման և հողակցման առավելագույն

թույլատրելի հոսանքները

 

.______________________________________________________________.

|Անվանական |Բևեռների  առանցքների միջև |Առավելագույն թույլատրելի|

|լարում, կՎ|   և  հեռավորությունը, մ  |        հոսանքը, Ա      |

|          |          (նկ.1)          |________________________|

|          |                          |պարապ  |լիցքա-|հողակցման|

|          |                          |ընթացքի|վորման|         |

|__________|__________________________|_______|______|_________|

|    6     |            0,4           |  2,5  |  5,0 |  7,5    |

|__________|__________________________|_______|______|_________|

|    10    |            0,5           |  2,5  |  4,0 |  6,0    |

|__________|__________________________|_______|______|_________|

|    20    |           0,75           |  3,0  |  3,0 |  4,5    |

|__________|__________________________|_______|______|_________|

|    35    |            1,0           |  3,0  |  2,0 |  3,0    |

|__________|__________________________|_______|______|_________|

|    35    |            2,0           |  5,0  |  3,0 |  5,0    |

.______________________________________________________________.

 

Աղյուսակ N 3

6-ից մինչև 35 կՎ լարման բաժանիչներով և խզիչներով անջատվող և

միացվող պարապ ընթացքի ու լիցքավորման և հողակցման առավելագույն

թույլատրելի հոսանքները

.______________________________________________________________.

|Անվանա-|Բևեռների  |Հողանցված և  հոսանատար|Առավելագույն        |

|կան    |առանցքների|մասերի նվազագույն     |թույլատրելի հոսանքը,|

|լարում,|միջև  Է   |հեռավորությունը,      |       Ա            |

|  կՎ   |հեռավորու-|       մ (նկ. 2)      |                    |

|       |թյունը, մ |______________________|____________________|

|       | (նկ.2)   |    Ա  |   Բ  |    Գ  |պարապ  |լիցքա-|հողա-|

|       |          |       |      |       |ընթացքի|վորման|կցման|

|_______|__________|_______|______|_______|_______|______|_____|

|   6   |    0,2   |   0,2 |  0,2 |   0,5 |  3,5  |  2,5 |  4,0|

|_______|__________|_______|______|_______|_______|______|_____|

|  10   |   0,25   |   0,3 |  0,3 |   0,7 |  3,0  |  2,0 |  3,0|

|_______|__________|_______|______|_______|_______|______|_____|

|  20   |    0,3   |   0,4 |  0,4 |   1,0 |  3,0  |  1,5 |  2,5|

|_______|__________|_______|______|_______|_______|______|_____|

|  35   |   0,45   |   0,5 |  0,5 |   1,5 |  2,5  |  1,0 |  1,5|

.______________________________________________________________.

 

Նկար 2. Բաժանիչի (խզիչի) տեղադրումը` ա- ուղղաձիգ, բ-թեք, 1-մեկուսացնող միջնորմեր:

--------------

Նկար 2-ը չի բերվում

 

Աղյուսակ N 4

Մեկուսացնող միջնորմերի չափերը

.__________________________________________.

|Անվանական |Մեկուսացնող միջնորմների չափերը,|

|լարում, կՎ|          մ (նկ. 2)            |

|          |_______________________________|

|          |      Դ     |    Ե    |    Զ   |

|__________|____________|_________|________|

|    6     |     0,1    |   0,5   |   0,05 |

|__________|____________|_________|________|

|    10    |     0,65   |   0,65  |   0,05 |

|__________|____________|_________|________|

|    20    |     0,2    |   1,1   |   0,05 |

|__________|____________|_________|________|

|    35    |     0,25   |   1,8   |   0,05 |

.__________________________________________.

 

6) անձնակազմի անվտանգության ապահովման և աղեղի կամ ջերմային ազդեցությունից պաշտպանելու համար բաժանիչների և խզիչների` ձեռքով կառավարվող հաղորդակների վերևում տեղադրել չայրվող նյութերից հովար կամ պաշտպանիչ վահան: Պաշտպանիչ վահան տեղադրել չի պահանջվում 6-ից մինչև 35 կՎ լարման բաժանիչների և խզիչների համար, եթե անջատման հոսանքը չի գերազանցում 3 Ա-ը` պարապ ընթացքի համար, կամ 2 Ա-ը` լիցքավորման հոսանքի համար.

7) ներքին տեղակայման 6-ից մինչև 35 կՎ լարման եռաբևեռ բաժանիչների հաղորդակները, եթե դրանք առանձնացված չեն բաժանիչներից պատով կամ կառույցի ծածկով, պետք է ունենան հաղորդակի և բաժանիչի միջև տեղադրված խուլ վահանակ.

8) 35; 110; 150 և 220 կՎ լարման էլեկտրատեղակայանքներում, երբ նույն շղթայում կան բաժանիչներ և խզիչներ, չբեռնավորված տրանսֆորմատորի, ավտոտրանսֆորմատորի, հաղորդաձողերի համակարգերի, էլեկտրահաղորդման գծերի անջատումը պետք է կատարվի հեռագործ խզիչով, իսկ միացումը` բաժանիչով:

33. Ապարատների, հաղորդիչների և մեկուսիչների ընտրությունն ըստ ԿՄ-ի պայմանների, պետք է կատարվի ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ին համապատասխան:

34. Այն կառուցվածքները, որոնց վրա տեղակայված են էլեկտրասարքավորումը, ապարատները, հոսանատար մասերը և մեկուսիչները, պետք է դիմանան սարքավորման զանգվածից, ձգումից, փոխարկման գործողություններից, քամու, սառցակեղևի և ԿՄ ազդեցություններից առաջացող բեռնվածքներին, ինչպես նաև սեյսմիկ ազդեցություններին: Շինարարական կառուցվածքները, որոնք մատչելի են անձնակազմի հպման համար, էլեկտրական հոսանքի ազդեցությամբ չպետք է տաքանան 50oC-ից ավելի, հպման համար անմատչելիները` 70oC-ից ավելի: Կառուցվածքները կարող են ըստ տաքացման չստուգվել, եթե հոսանատար մասերով անցնում է 1000 Ա և պակաս փոփոխական հոսանք:

35. ԲՍ-ի բոլոր շղթաներում պետք է նախատեսված լինի տեսանելի խզմամբ բաժանիչ սարքվածքների տեղակայում, որոնք ապահովում են յուրաքանչյուր շղթայի բոլոր ապարատների (անջատիչների, ապահովիչների, հոսանքի տրանսֆորմատորների, լարման տրանսֆորմատորների և այլն) անջատումը բոլոր կողմերից, որտեղից կարող է տրվել լարում: Տեսանելի խզում կարող է չլինել գլորահանվող տարրերով արտադրող կազմակերպության կողմից թողարկված ԼԲՍ-ում (այդ թվում` էլեգազով լցված ԼԲՍԷ-ում) և (կամ) հպակների երաշխավորված դիրքի հուսալի մեխանիկական ցուցիչի առկայության դեպքում: Նշված պահանջը չի տարածվում նաև դուրս եկող գծերի վրա տեղակայվող բարձր հաճախականության արգելափակոցների, կապի կոնդենսատորների և լարման տրանսֆորմատորների վրա, ինչպես նաև տրանսֆորմատորների և շունտավորվող ռեակտորների արտանցիչների ու դուրս եկող գծերի, ինչպես և մալուխային մուտքով ուժային տրանսֆորմատորների վրա տեղադրված պարպիչների և գերլարումների սահմանափակիչների վրա: Առանձին դեպքերում, պայմանավորված սխեմաներով ու կառուցվածքային լուծումներով, թույլատրվում է հոսանքի տրանսֆորմատորները տեղադրել մինչև բաժանող սարքվածքը:

36. Եթե ԲՍ-երը և ենթակայանները տեղադրված են այն տեղերում, որտեղ օդը կարող է պարունակել մեկուսացման աշխատանքը վատթարացնող կամ սարքավորումն ու հաղորդաձողերը քայքայող նյութեր, պետք է ձեռնարկվեն տեղակայանքի հուսալի աշխատանքն ապահովող միջոցներ`

1) փակ ԲՍ-երի և ենթակայանների կիրառում` պաշտպանված փոշու, վնասակար գազերի, գոլորշու` շինության մեջ թափանցումից.

2) ուժեղացված մեկուսացման և շրջակա միջավայրի ազդեցության նկատմամբ կայուն նյութից հաղորդաձողերի կիրառում կամ դրանց ներկում պաշտպանիչ շերտով.

3) ԲՍ-երի և ենթակայանների դասավորում քամու գերիշխող ուղղության կողմից.

4) բաց տեղակայվող սարքավորումների նվազագույն քանակի կիրառում:

37. ԲՍ-ը և ԵԿ-ը, աղի լճերի, քիմիական ձեռնարկությունների մոտ կառուցելիս, ինչպես նաև այն վայրերում, որտեղ շահագործման երկարատև փորձով հաստատված է ալյումինի քայքայումը ժանգոտման պատճառով, պետք է կիրառել քայքայումից պաշտպանված հատուկ ալյումինե և պողպատալյումինե հաղորդալարեր, այդ թվում` պոլիմերային ծածկույթով, կամ պղնձե կամ պղնձի համաձուլվածքներից հաղորդալարեր:

38. ԲՍ-ը և ԵԿ-ը սեյսմիկ շրջաններում տեղադրելիս պահանջվող սեյսմակայունության ապահովման համար սեյսմակայուն սարքավորման կիրառման հետ մեկտեղ պետք է կիրառել էլեկտրատեղակայանքի սեյսմակայունությունը բարձրացնող հատուկ միջոցներ:

39. ԲԲՍ-երում, արտաքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքվածքներում և չջեռուցվող ՓԲՍ-երում, որտեղ շրջակա օդի ջերմաստիճանը կարող է ցածր լինել սարքավորումների համար թույլատրելիից, պետք է նախատեսված լինի ջեռուցում` համաձայն սարքավորման համար գործող ստանդարտի:

40. ԲՍ-երի և ենթակայանների ձողավորումը պետք է կատարվի ալյումինե, պողպատալյումինե և պողպատե հաղորդալարերից, շերտերից, խողովակներից և ալյումինի ու էլեկտրատեխնիկական նշանակության ալյումինի համաձուլվածքների պրոֆիլի հաղորդաձողերից: Ընդ որում, եթե ջերմաստիճանի փոփոխություններից առաջացող հաղորդաձողերի ձևախախտումները (դեֆորմացիաները) կարող են բերել հաղորդալարերի կամ մեկուսիչների անթույլատրելի մեխանիկական լարումների, պետք է նախատեսել նման լարումները բացառող միջոցներ`

1) կոշտ ձողավորման կառուցվածքը պետք է նախատեսի թրթռումների մարման սարքվածքներ, ինչպես նաև ջերմաստիճանային դեֆորմացիաների կամ հենարանային կառուցվածքների անհավասարաչափ նստման հետևանքով առաջացող մեխանիկական ուժերի փոխանցումն ապարատների հպակային արտանցիչներին կամ հենարանային մեկուսիչներին կանխարգելող ազդազերծիչ (կոմպենսացնող) սարքվածքներ.

2) հոսանահաղորդիչները պետք է կատարվեն ՀՀ կառավարության 2007 թ. հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

41. Էլեկտրասարքավորման և ԲՍ-երի ու ենթակայանների ձողավորման ֆազերի նշանակումը պետք է կատարվի ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքներին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

42. ԲՍ-երը պետք է սարքավորված լինեն էլեկտրական տեղակայանքներում փոխանջատումներ կատարելիս սխալ գործողությունների ուղեկապմամբ (կրճատ` օպերատիվ ուղեկապմամբ), որը նախատեսված է բաժանիչների, հողանցման դանակների (այսուհետ «հողանցման դանակ» կապակցության փոխարեն գործածվում է «հողանցիչ» բառը, որը հասկացվում է ինչպես ապարատի տարր, այնպես էլ առանձին տեղադրված ապարատ), խզիչների և կարճփակիչների հետ սխալ գործողությունները կանխարգելելու համար: Օպերատիվ ուղեկապումը պետք է բացառի`

1) բաժանիչով լարում տալը էլեկտրական սխեմայի այն տեղամասին, որը հողանցված է միացված հողանցիչով, ինչպես նաև էլեկտրական սխեմայի այն տեղամասին, որը տարանջատված է միացված հողանցիչից միայն անջատիչով.

2) հողանցիչի միացումը սխեմայի այն տեղամասում, որը բաժանիչով չի առանձնացված այլ տեղամասերից, որոնք կարող են լինել ինչպես լարման տակ, այնպես էլ առանց լարման.

3) բեռնվածքի հոսանքների միացումը կամ անջատումը բաժանիչներով:

43. Բաժանիչին հաջորդաբար խզիչ միացված սխեմայում օպերատիվ ուղեփակումը պետք է ապահովի, որ չբեռնավորված տրանսֆորմատորի միացումը կատարվի բաժանիչով, իսկ անջատումը` խզիչով: Գծային բաժանիչի` գծի կողմից տեղադրված հողանցիչի համար թույլատրվում է բաժանիչի հաղորդակի հետ ունենալ միայն մեխանիկական ուղեփակում:

44. Բաշխիչ սարքերը և ենթակայանները պետք է սարքավորված լինեն մնայուն (ստացիոնար) հողանցիչներով, որոնք անվտանգության պահանջներին համապատասխան ապահովում են ապարատների և հաղորդաձողավորման հողանցումը`

1) 3 կՎ և բարձր լարման ԲՍ-ում ստացիոնար հողանցիչները պետք է տեղադրվեն այնպես, որ տանովի հողանցիչներ անհրաժեշտ չլինեն, և անձնակազմը, որն աշխատում է միացության կամ հավաքման հաղորդաձողերի հոսանատար մասերի ցանկացած տեղամասի վրա, պաշտպանված լինի հողանցիչներով այն բոլոր կողմերից, որտեղից կարող է լարում տրվել.

2) նորոգման գործընթացում հողանցիչներով բաժանիչի կամ դրա հողանցիչի անջատման դեպքերում հողանցիչներ պետք է նախատեսվեն ցանցի տվյալ տեղամասի այլ բաժանիչների մոտ` տեղադրված այն կողմից, որտեղից տեղամասին կարող է տրվել լարում: Այդ պահանջը չի վերաբերում գծային բաժանիչների կողմի հողանցիչներին (շրջանցային հաղորդաձողերի համակարգի կամ օդային գծի կողմից նորոգման միջակապի բացակայության դեպքում), ինչպես և ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի հատվածամասային կապի շղթայի հողանցիչներին.

3) գծային բաժանիչների գծի կողմի հողանցիչները պետք է ունենան հեռակառավարմամբ հաղորդակ` բացառելու համար անձնակազմի վնասվելը դրանց սխալ միացման դեպքում, երբ միացման ժամանակ գիծը գտնվում է լարման տակ, իսկ ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի բջիջների համար, բացի դրանից, պետք է ունենալ արագագործ հողանցիչներ.

4) 35 կՎ և բարձր լարման ԲՍ-ում հավաքման հաղորդաձողերի յուրաքանչյուր հատվածամասը (համակարգը) պետք է ունենա հողանցիչների 2 լրակազմ: Լարման տրանսֆորմատորների առկայության դեպքում հավաքման հաղորդաձողերի հողանցումները պետք է կատարվեն լարման տրանսֆորմատորների բաժանիչների հողանցիչներով:

45. Շարժական (տանովի) պաշտպանական հողանցիչների կիրառումը նախատեսվում է հետևյալ դեպքերում`

1) գծային բաժանիչների և ՕԳ-ի կողմից մինչև գծային բաժանիչը տեղադրված սարքավորումների վրա աշխատելիս.

2) սխեմայի այն տեղամասերում, որտեղ հողանցիչները տեղադրված են բաժանիչներից առանձին` հողանցիչների նորոգման ժամանակահատվածում.

3) մակածված լարումից պաշտպանելու համար:

46. Հոսանատար մասերը և էլեկտրասարքավորումը պետք է ունենան ցանկապատեր և պատնեշներ`

1) ցանցավոր և խառը ցանկապատերը պետք է ունենան ԲԲՍ-ի և բաց տեղակայված տրանսֆորմատորների համար համահարթման մակարդակից 2 կամ 1,6 մ բարձրություն (հաշվի առնելով 74-րդ և 75-րդ կետերի պահանջները), իսկ ՓԲՍ և շենքի ներսում տեղակայված տրանսֆորմատորների համար` հատակից 1,9 մ: Ցանցերը պետք է ունենան անցքեր` 25x25 մմ-ից ոչ ավելի չափսերով, ինչպես նաև հարմարանքներ` դրանք փականքով փակելու համար: Այս ցանկապատերի ստորին եզրը ԲԲՍ-ում պետք է դասավորված լինի 0,1-ից մինչև 0,2 մ բարձրության վրա, իսկ ՓԲՍ-ում` հատակի մակարդակի վրա.

2) պատնեշների կիրառումը թույլատրվում է անջատիչների, տրանսֆորմատորների և այլ ապարատների խցերի մեջ մտնելիս` հոսանատար մասերի վրա լարման առկայության դեպքում դրանք զննելու համար: Պատնեշները պետք է տեղակայվեն 1,2 մ բարձրության վրա և լինեն հանովի: Հողի նկատմամբ խցերի հատակի 0,3 մ-ից ավելի բարձրության դեպքում անհրաժեշտ է դռան և պատնեշի միջև թողնել առնվազն 0,5 մ հեռավորություն կամ դռան առջև նախատեսել հարթակ` զննման համար.

3) պատնեշների կիրառումը` որպես հոսանատար մասերի ցանկապատման միակ միջոց, անթույլատրելի է:

47. Յուղալեցուն տրանսֆորմատորների և ապարատների` յուղի մակարդակի ու ջերմաստիճանի ցուցիչները և սարքավորման վիճակը բնորոշող այլ ցուցիչները պետք է դասավորված լինեն այնպես, որ ապահովված լինեն հարմար և անվտանգ պայմաններ` դրանց մոտենալու և զննելու համար` առանց լարումը հանելու (օրինակ` դեպի խուց անցման կողմից): Յուղի նմուշառման համար հատակի կամ գետնի մակերևույթից մինչև տրանսֆորմատորի կամ ապարատի ծորակը հեռավորությունը պետք է լինի 0,2 մ-ից ոչ պակաս կամ պետք է նախատեսված լինի համապատասխան գետնախորշ:

48. Պաշտպանության, ավտոմատիկայի, չափման, ազդանշանման և լուսավորության շղթաների էլեկտրահաղորդագիծը, որն անցկացված է յուղալեցուն էլեկտրատեխնիկական սարքվածքներով, պետք է կատարված լինի յուղակայուն մեկուսացում ունեցող հաղորդալարերով:

49 Բարձր ջրերի (վարարումների) հաշվարկային մակարդակն ընդունվում է 2 տոկոսով ապահովվածությամբ (կրկնվելիությունը` 50 տարին 1 անգամ) 330 կՎ և ցածր լարման և 1 տոկոսով (կրկնվելիությունը` 100 տարին 1 անգամ)` 500 կՎ և բարձր լարման ենթակայանների համար:

50. ԲՍ-երը և ենթակայանները պետք է սարքավորված լինեն էլեկտրական լուսավորությամբ: Լուսավորության ամրանները պետք է տեղակայված լինեն այնպես, որ ապահովված լինի դրա անվտանգ սպասարկումը:

51. ԲՍ-երը և ենթակայանները պետք է ապահովված լինեն հեռախոսային և այլ տեսակի կապերով` սպասարկման ընդունված համակարգին համապատասխան:

52. ԲՍ-երի և ենթակայանների տեղադրումը, տարածքի գլխավոր հատակագիծն ու ճարտարագիտական նախապատրաստումը և դրանց պաշտպանությունը հեղեղումներից, սողանքներից, ձնահյուսերից և այլն պետք է կատարվեն շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

53. ԲԲՍ և ՓԲՍ դասավորվածքը և կառուցվածքային կատարումը պետք է նախատեսեն մեխանիզմներ, այդ թվում` հատուկ մեխանիզմներ կիրառելու հնարավորություն` տեղակայման և նորոգման աշխատանքների համար:

54. ԲՍ-երի (ենթակայանների) և 4 մ-ից ավելի բարձրության ծառերի միջև հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ բացառվի սարքավորման և ձողավորման վնասվելը ծառերի անկման դեպքում (հաշվի առնելով ծառերի աճը 25 տարում):

55. Բնակելի և արդյունաբերական սենքերով կառուցապատված շրջաններում տեղակայվող ԲՍ-երի և ենթակայանների համար պետք է նախատեսվեն աշխատող էլեկտրասարքավորման (տրանսֆորմատորների, համաժամ փոխհատուցիչների և այլն) առաջացրած աղմուկը մինչև սանիտարական նորմերով նախատեսված մեծություններն իջեցնելու միջոցառումներ:

56. Անձնակազմի մշտական հերթապահությամբ ենթակայանները, ինչպես նաև այն ենթակայանները, որոնց մոտակայքում կան բնակելի շենքեր, պետք է ապահովված լինեն խմելու ջրով` տնտեսական-խմելու ջրագիծ սարքելու, արտեզյան հորատանցքեր կամ հորեր կառուցելու միջոցով:

57. Անձնակազմի մշտական հերթապահությամբ` ջրագիծ ունեցող ԲՍ-երի և ենթակայանների համար պետք է կառուցվեն տաքացվող արտաքնոցներ` կոյուղով: Ենթակայանների մոտակայքում կոյուղու մայրուղիների բացակայության դեպքում թույլատրվում է կոյուղու տեղային սարքվածքների կառուցում (պարզարաններ, զտիչներ): Առանց անձնակազմի մշտական հերթապահության` ենթակայաններում թույլատրվում է չտաքացվող` անջրանցիկ հորերով արտաքնոցների կառուցում: Առանց անձնակազմի մշտական հերթապահության` 110 կՎ և բարձր լարման ենթակայանները ջրամատակարարման և կոյուղու գոյություն ունեցող համակարգերի մոտակայքում (մինչև 0,5 կմ հեռավորության վրա) տեղադրելիս հենակետային կառավարման կետի (ՀԿԿ) շենքում պետք է նախատեսվեն կոյուղային սանիտարական հանգույցներ:

58. ԲԲՍ-ի և ենթակայանի տարածքները պետք է ցանկապատվեն արտաքին ցանկապատով` համաձայն ենթակայանների տեխնոլոգիական նախագծման նորմերի`

1) ենթակայանի տարածքում տրանսֆորմատորները և ԲԲՍ-ը պետք է ցանկապատվեն 1,6 մ բարձրությամբ ներքին ցանկապատով (տե՛ս նաև 75-րդ կետը):

2) տարբեր լարման ԲԲՍ-երը և ուժային տրանսֆորմատորները կարող են ունենալ ընդհանուր ցանկապատ:

3) ԲԲՍ-երը` (ենթակայանները) էլեկտրակայանի տարածքում տեղադրելու դեպքում. այդ ԲԲՍ-երը (ԵԿ-ները) պետք է ցանկապատված լինեն 1,6 մ բարձրությամբ ներքին ցանկապատով:

4) ցանկապատեր կարող են չնախատեսվել փակ ԵԿ-ների, ինչպես նաև մինչև 35 կՎ բարձր լարման, արտաքին տեղակայման սյունային, կայմային և լրակազմ ԵԿ-ների համար` 150-րդ կետի պահանջի կատարման պայմանով:

59. ԲԲՍ-ի, ԵԿ-ի և էլեկտրակայանների տարածքում պետք է նախատեսել յուղի հավաքման ու հեռացման սարքվածքներ` բացառելու համար յուղի հոսման հնարավորությունը տարածքով և ջրավազան լցվելը:

60. Էլեկտրասարքավորման հեռավորությունը մինչև պայթավտանգ գոտիները և սենքերը սահմանվում են առանձնահատուկ:

61. Ենթակայաններում կիրառվում են օպերատիվ հաստատուն և փոփոխական հոսանքներ: Օպերատիվ փոփոխական հոսանքը պետք է կիրառվի բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է և բերում է էլեկտրատեղակայանքների պարզեցմանն ու էժանացմանը` դրանց աշխատանքի անհրաժեշտ հուսալիությունն ապահովելու պարագայում:

(10-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

11. ԲԱՑ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐ

 

i

62. 110 կՎ և բարձր լարման ԲԲՍ-երում պետք է նախատեսվի երթանց` մոնտաժային-նորոգման շարժական մեխանիզմների, ինչպես նաև շարժական լաբորատորիաների համար:

63. Ճկուն հաղորդալարերի միացումը թռիչքում պետք է կատարվի միացնող սեղմակների միջոցով` մամլակցմամբ, իսկ միացումը հենասյուների մոտ` հանգույցներում, ճյուղավորումների միակցումը թռիչքներում և միակցումն ապարատային սեղմակներին` եռակցմամբ կամ մամլակցմամբ`

1) ճյուղավորումների միակցումը թռիչքներում պետք է կատարվի առանց թռիչքի հաղորդալարերի կտրման.

2) հաղորդալարերի զոդում և ոլորում չի թույլատրվում.

3) հեղույսային միացում թույլատրվում է միայն ապարատների սեղմակների վրա և պարպիչներին, գերլարումների սահմանափակիչներին, կապի կոնդենսատորներին և լարման տրանսֆորմատորներին գնացող ճյուղավորումների վրա, ինչպես նաև ժամանակավոր սարքերի համար, որոնցում չքանդվող միացումների կիրառումը պահանջում է հաղորդաձողերի վերատեղակայման մեծ ծավալի աշխատանք.

4) ԲԲՍ-ում հաղորդաձողերի կախման մեկուսիչների շարանները կարող են լինել միաշղթա: Եթե միաշղթա շարանը չի բավարարում մեխանիկական բեռնվածքների պայմաններին, ապա պետք է կիրառել երկշղթա շարան.

5) բաժանիչ (ներդրովի) շարաններ չեն թույլատրվում, բացառությամբ շարանների, որոնց միջոցով իրականացվում է բարձր հաճախականության արգելափակոցների կախումը.

6) ճկուն հաղորդաձողերի և մետաղաճոպանների ամրակցումները ձգովի և կախովի սեղմակներում ամրության տեսանկյունից պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ում բերված պահանջներին:

64. Թռիչքներում կոշտ հաղորդաձողերի միացումը պետք է կատարել եռակցմամբ, իսկ հարևան թռիչքների հաղորդաձողերի միակցումը` փոխհատուցող (կոմպենսացնող) սարքվածքի միջոցով, որը հաղորդաձողերին պետք է միացվի եռակցմամբ: Թույլատրվում է փոխհատուցող սարքվածքի միացումը թռիչքներին հեղույսային միացմամբ: Կոշտ հաղորդաձողերից ճյուղավորումները կարող են լինել ճկուն կամ կոշտ, իսկ դրանց միակցումը թռիչքներին պետք է կատարել եռակցմամբ: Հեղույսային միակցումը թույլատրվում է միայն դրա հիմնավորման դեպքում:

65. ԲԲՍ-ի հավաքովի հաղորդաձողերից ճյուղավորումները պետք է տեղավորվեն հավաքովի հաղորդաձողերից ներքև: Հաղորդաձողավորման կախումը 1 թռիչքով հավաքովի հաղորդաձողերի 2 և ավելի հատվածների կամ համակարգերի վրայով չի թույլատրվում:

66. Հաղորդաձողերի և կառուցվածքների վրա քամուց և սառցակեղևից բեռնվածքները, ինչպես նաև օդի հաշվարկային ջերմաստիճանները, պետք է որոշվեն ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան: Այս դեպքում կոշտ հաղորդաձողերի ճկվածքը չպետք է գերազանցի թռիչքի 1/80 երկարության չափը`

1) կառուցվածքների վրա բեռնվածքների որոշման ժամանակ պետք է լրացուցիչ հաշվի առնել մարդու և նրա գործիքների ու տեղակայման հարմարանքների կշիռը, երբ կիրառվում են`

բ. մեկուսիչների ձգովի շարաններ` 2,0 կՆ,

    ա. պահող շարաններ`              1,5 կՆ,

    գ. հենարանային մեկուսիչներ`     1,0 կՆ:

2) հաղորդաձողերից դեպի ԲԲՍ-ի սարքերը գնացող էջքերի ձգաուժը հաշվարկային կլիմայական պայմաններում չպետք է առաջացնի անթույլատրելի մեխանիկական լարումներ և հաղորդալարերի անթույլատրելի մոտեցումներ:

67. ԿՄ ժամանակ կոշտ հաղորդաձողերից հենարանային մեկուսիչներին փոխանցվող հաշվարկային մեխանիկական ճիգերը պետք է ընդունվեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի դրույթներին համապատասխան:

68. Մեխանիկական ամրության պաշարի գործակիցը, 66-րդ կետում նշված բեռնվածքներին համապատասխան, պետք է լինի`

1) ճկուն հաղորդաձողերի համար` 3-ից ոչ պակաս` նրանց խզման ժամանակավոր դիմադրության նկատմամբ.

2) կախովի մեկուսիչների համար` 4-ից ոչ պակաս` ողջ մեկուսչի երաշխավորված նվազագույն քայքայող բեռնվածության (մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական, կախված կիրառվող մեկուսչի տեսակի համար ստանդարտի պահանջներից) նկատմամբ.

3) ճկուն հաղորդաձողերի կցորդման ամրանների համար` 3-ից ոչ պակաս` նվազագույն քայքայող բեռնվածքի նկատմամբ.

4) կոշտ հաղորդաձողավորման հենարանային մեկուսիչների համար` 2.5-ից ոչ պակաս` մեկուսչի երաշխավորված նվազագույն քայքայող բեռնվածքի նկատմամբ:

69. ԲԲՍ-ի հաղորդաձողերի ամրացման հենարանները հաշվարկվում են որպես միջանկյալ կամ ծայրային` ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

70. 35 կՎ և բարձր լարման ԲԲՍ-ում դասավորվածքը պետք է իրականացնել առանց անջատիչների վրայով անցնող վերին օթյակի հաղորդաձողերի:

71. Տարբեր ֆազերի չմեկուսացված հոսանատար մասերի միջև կամ չմեկուսացված հոսանատար մասերից մինչև հող, հողանցված կառուցվածքները և ցանկապատերը, ինչպես նաև տարբեր շղթաների չմեկուսացված հոսանատար մասերի միջև լուսանցիկ փոքրագույն հեռավորությունները պետք է ընդունվեն ըստ N 5 աղյուսակի (նկ. 3-ից մինչև նկ. 12): Այն դեպքում, երբ բարձր լեռնային շրջաններում տեղադրված տեղակայանքներում պսակապարպման ստուգման արդյունքներով N 5 աղյուսակի տվյալների համեմատ մեծացվում են միջֆազային հեռավորությունները, համապատասխանաբար պետք է մեծացվեն հեռավորությունները մինչև հողանցված մասեր`

1) բաշխված պոտենցիալի տակ գտնվող մեկուսացման տարրերի համար մեկուսիչ հեռավորությունները պետք է ընդունել հաշվի առնելով մակերևույթի տարբեր կետերում պոտենցիալների փաստացի արժեքները: Պոտենցիալների բաշխման վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում պետք է պայմանականորեն ընդունել մեկուսացման երկարությամբ պոտենցիալների ուղղագիծ անկման օրենքը` լրիվ անվանական լարումից (հոսանատար մասերի կողմից) մինչև զրոյական լարում (հողանցված մասերի կողմից).

2) լարման տակ գտնվող հոսանատար մասերից կամ մեկուսացման տարրերից (հոսանատար մասերի կողմից) մինչև երկաթուղային գծերով փոխադրվող տրանսֆորմատորների եզրաչափերի հեռավորությունները թույլատրվում է ընդունել Բ չափից փոքր, բայց Ա'ֆ-h չափից ոչ պակաս.

3) ծովի մակերևույթից 1000մ և ավելի բարձրության վրա տեղադրված 220 կՎ և բարձր լարման ԲԲՍ-երի համար Աֆ-հ, Ա'ֆ-h և Աֆ-ֆ հեռավորությունները պետք է մեծացվեն` համաձայն պետական ստանդարտների պահանջների, իսկ Աֆ-h, Գ և Ե1 հեռավորությունները պետք է ստուգվեն` ըստ պսակավորման սահմանափակման պայմանների.

4) գերլարումների սահմանափակիչներն ունեն ֆազ-հող փոխակերպման գերլարումներից սահմանափակման 1,8ՍՏ պաշտպանական մակարդակ:

(11-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2008
N 1033-Ն
Որոշում