Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» Տ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1033.160908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1033-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(2-րդ մաս)

 

72. Կոշտ հաղորդաձողերի դեպքում լուսանցիկ հեռավորությունները հոսանատար և հողակցված մասերի միջև` Աֆ-հ և տարբեր ֆազերի հոսանատար մասերի միջև` Աֆ-ֆ, պետք է լինեն N 5 աղյուսակում (նկ. 3) բերված արժեքներից ոչ պակաս, իսկ ճկուն հաղորդաձողերի դեպքում (նկ. 4) պետք է որոշել հետևյալ ձևով.

 

Աֆ-հ,ճ = Աֆ-հ + ա,

Ա'ֆ-h=Ա'ֆ-hհ +ա,

Աֆ-ֆ,ճ = Աֆ-ֆ + ա,

 

որտեղ, ա = f Sina, f-ը հաղորդալարի կախվածքի սլաքն է +15oC ջերմաստիճանի դեպքում, մ, a=arctg (P/Q), Q-ն 1 մ երկարության հաղորդալարի կշռից հաշվարկային բեռնվածքն է, դե Ն/մ,

P-ն հաղորդալարի վրա քամու հաշվարկային գծային բեռնվածքն է, դեՆ/մ, ըստ որում` քամու արագությունն ընդունվում է հավասար շինարարական կառուցվածքների հաշվարկի ժամանակ ընտրված արժեքի 60 տոկոսին:

 

Նկար 3. Կոշտ հաղորդաձողերի դեպքում նվազագույն միջանցիկ հեռավորությունները հոսանատար և հողանցված մասերի միջև (Աֆ-հ, ԱIֆ-h) և տարբեր ֆազերի հոսանատար մասերի միջև (Աֆ-ֆ):

--------------

Նկար 3-ը չի բերվում

 

73. Լարման տակ գտնվող հարևան ֆազերի միջև թույլատրելի նվազագույն լուսանցիկ հեռավորությունները կարճ միակցման հոսանքների ազդեցությունից դրանց առավելագույն մոտեցման պահին պետք է լինեն ոչ պակաս ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ում նշվածներից` ընտրված ըստ առավելագույն աշխատանքային լարման: Ճկուն հաղորդաձողավորումում, որը կատարվում է 1 ֆազում մի քանի հաղորդալարերով, պետք է տեղադրվեն ներֆազային հեռավորական պահանգներ:

74. Լարման տակ գտնվող մեկուսիչների կամ հոսանատար մասերի նվազագույն հեռավորությունները մշտական ներքին ցանկապատերից պետք է լինեն (աղյուսակ N 5, նկ. 5)`

1) հորիզոնականով` ոչ պակաս Բ չափից` ցանկապատի 1,6 մ բարձրության դեպքում և ոչ պակաս Աֆ-հ չափից` ցանկապատի 2,0 մ բարձրության դեպքում: Երկրորդ տարբերակը խորհուրդ է տրվում ԵԿ-ի հարթակի նեղվածքի (սահմանափակումների) դեպքում:

2) ուղղաձիգով` ոչ պակաս Աֆ-h, չափից, որը չափվում է ցանկապատի հարթության վրա հողից 2,7 մ բարձր գտնվող կետից:

 

Նկար 4. Ճկուն հաղորդաձողերի դեպքում նվազագույն լուսանցիկ հեռավորությունները հոսանատար և հողանցված մասերի միջև (Աֆ-հ) և 1 հորիզոնական հարթության մեջ դասավորված տարբեր ֆազերի հոսանատար մասերի միջև (Աֆ-ֆ):

--------------

Նկար 4-ը չի բերվում

 

75. Հոսանատար մասերը (արտանցիչներ, հաղորդաձողեր, էջքեր և այլն) կարող են չունենալ ներքին ցանկապատեր, եթե դրանք դասավորված են հարթակի նիշից կամ վերգետնյա հաղորդակցման սենքերից N 5 աղյուսակում բերված Դ չափից ոչ պակաս բարձրության վրա (նկ. 6)`

1) բարձր հաճախականության կապի, հեռուստամեխանիկայի և պաշտպանության սարքվածքների կոնդենսատորը զտիչի հետ միացնող չցանկապատված հոսանատար մասերը պետք է տեղավորվեն 2,5 մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Ընդ որում, խորհուրդ է տրվում զտիչը տեղակայել այնպիսի բարձրության վրա, որը թույլ կտա դրա նորոգումը (կարգաբերումը) իրականացնել առանց միակցման սարքավորումից լարումը հանելու.

2) տրանսֆորմատորները և սարքերը, որոնց մեկուսիչների ճենապակու (պոլիմերային նյութի) ներքևի եզրը տեղավորված է հարթակի նիշի մակարդակից կամ հաղորդակցության սենքերի մակարդակից 2,5 մ-ից ոչ պակաս բարձրության վրա, թույլատրվում է չցանկապատել (նկ. 6): Պակաս բարձրության դեպքում սարքավորումը պետք է ունենա 46-րդ կետի պահանջներին բավարարող և տրանսֆորմատորներից ու ապարատներից 74-րդ կետում բերվածից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող մշտական ցանկապատ: Մշտական ցանկապատերի փոխարեն թույլատրվում է սարքավորել հովարներ, որոնք կանխարգելում են սպասարկող անձնակազմի հպվելը մեկուսացմանը կամ սարքավորման լարման տակ գտնվող տարրերին:

 

Աղյուսակ N 5

 

Նվազագույն լուսանցիկ հեռավորությունները հոսանատար մասերից մինչև

պարպիչներով պաշտպանված 10-ից մինչև 500 կՎ լարման ԲԲՍ-ների

(ենթակայանների) և մինչև գերլարումների սահմանափակիչներով

պաշտպանված 220-ից մինչև 500 կՎ լարման ԲԲՍ-ների տարբեր տարրերը

(հայտարարում) (տես նկ. 3-ից մինչև նկ. 12)

 

._________________________________________________________________________.

|Նկա-|Հեռավորության   |Նշանա-|Մեկուսիչ հեռավորությունը, մմ` անվանական     |

|րի  |անվանումը       |կումը |լարման համար, կՎ                            |

|N   |                |      |____________________________________________|

|    |                |      |մին-|20  |35  |110 |150 |220 |330 |400 |500 |

|    |                |      |չև  |    |    |    |    |    |    |    |    |

|    |                |      |10  |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|    |Լարման տակ      |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |գտնվող հոսանատար|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մասերից,        |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |սարքավորման     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |տարրերից ու     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մեկուսացումից   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|3   |մինչև  երկարաձիգ|      |    |    |    |    |    |1800|2500|3100|3750|

|4   |հողանցված       |      |    |    |    |    |    |____|____|____|____|

|5   |կառուցվածքները  |Աֆ-հ  |200 |300 |400 |900 |1300|1200|2000|2400|3300|

|    |և  2 մ-ից ոչ    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |պակաս           |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |բարձրությամբ    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մշտական ներքին  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |ցանկապատերը,    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |ինչպես նաև      |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մնայուն         |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |միջբջջային      |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |էկրաններն ու    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հակահրդեհային   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |միջնորմները     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|3   |Լարման տակ      |      |    |    |    |    |    |1600|2200|2700|3300|

|4   |գտնվող          |      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |հոսանատար       |Ա1ֆ-h |200 |300 |400 |900 |1300|1200|1800|2200|2700|

|    |մասերից,        |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |սարքավորման     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |տարրերից ու     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մեկուսացումից   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մինչև  հողանցված|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |կառուցվածքները  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |(ապարատի գլխիկ -|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հենարան,        |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հաղորդալար -    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |կանգնակ, լայնակ,|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հաղորդալար-օղակ,|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |ձող)            |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|3   |Տարբեր ֆազերի   |      |    |    |    |    |    |2000|1800|2800|4200|

|4   |հոսանատար մասերի|      |    |    |    |    |    |____|____|____|____|

|11  |միջև            |Աֆ-ֆ  |220 |330 |440 |100 |1400|1600|2200|2700|3400|

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|5   |Լարման տակ      |      |    |    |    |    |    |2550|3250|3800|4500|

|7   |գտնվող հոսանատար|      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |մասերից,        |Բ     |950 |1050|1150|1650|2050|2000|3000|3500|4100|

|    |սարքավորման     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |տարրերից ու     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մեկուսացումից   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մինչև  1,6 մ    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |բարձրությամբ    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մշտական ներքին  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |ցանկապատերը և   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մինչև           |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |տեղափոխվող      |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |(փոխադրվող)     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |սարքավորումը    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|8   |Տարբեր հարթու-  |      |    |    |    |    |    |3000|4000|4450|5000|

|    |թյուններում     |      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |գտնվող տարբեր   |Գ     |950 |1050|1150|1650|2050|2400|3500|3700|3950|

|    |շղթաների        |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հոսանատար մասերի|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |միջև`  վերին    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |շղթայի չանջատված|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |վիճակում ներքին |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |շղթայի          |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |սպասարկման      |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |դեպքում         |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|6   |Հողից կամ շենքի |      |    |    |    |    |    |4500|5000|5600|6450|

|12  |ծածկից մինչև    |      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |չցանկապատված    |Դ     |2900|3000|3100|3600|4000|3900|4700|5250|6000|

|    |հոսանատար       |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մասերը`         |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հաղորդալարերի   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |առավելագույն    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |կախման դեպքում  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|8   |Տարբեր հարթու-  |      |    |    |    |    |    |3600|4200|4650|5200|

|9   |թյուններում     |      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |գտնվող տարբեր   |Ե1    |2200|2300|2400|2900|3300|3200|3800|4200|4700|

|    |շղթաների        |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հոսանատար մասերի|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |միջև,  ինչպես   |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |նաև  տարբեր     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |շղթաների        |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հոսանատար մասերի|      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |միջև            |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |հորիզոնականով`  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |մի շղթայի       |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |չանջատված       |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |վիճակում մյուս  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |շղթայի          |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |սպասարկման      |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |դեպքում         |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|10  |Հոսանատար       |      |    |    |    |    |    |3800|4500|5050|5750|

|12  |մասերից մինչև   |      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |արտաքին         |Ե     |2200|2300|2400|2900|3300|3200|4000|4550|5300|

|    |ցանկապատի վերին |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |եզրը կամ մինչև  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |շենքը և  սենքը  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|____|________________|______|____|____|____|____|____|____|____|____|____|

|11  |Բաժանիչի        |      |    |    |    |    |    |2200|3100|3750|4600|

|    |անջատված դիրքում|      |    |    |    |    |    |____|____|____|____|

|    |դանակից կամ     |Է     |240 |365 |485 |1100|1550|1800|2600|3100|3800|

|    |հպակից մինչև    |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |երկրորդ հպակին  |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |միացված         |      |    |    |    |    |    |    |    |    |    |

|    |ձողավորումը     |      |    |    |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________________________________.

 

76. Չցանկապատված հոսանատար մասերից մինչև մեքենաների, մեխանիզմների ու տեղափոխվող սարքավորումների եզրաչափերը պետք է լինեն N 5 աղյուսակի (նկ. 5) Բ չափից ոչ պակաս:

77. Տարբեր շղթաների ամենամոտ չցանկապատված հոսանատար մասերի միջև հեռավորությունները պետք է ընտրվեն 1 շղթայի անվտանգ սպասարկման պայմանից` չանջատված երկրորդի դեպքում: Տարբեր շղթաների չցանկապատված հոսանատար մասերի` տարբեր հարթություններում (զուգահեռ կամ ուղղահայաց) դասավորության դեպքում հեռավորություններն ըստ ուղղաձիգի պետք է լինեն Գ չափից, իսկ ըստ հորիզոնականի` Ե1 չափից ոչ պակաս (աղյուսակ N 5, նկ. 8): Տարբեր լարումների առկայության դեպքում Գ և Ե1 չափերն ընդունվում են ըստ ավելի բարձր լարման: Գ չափը որոշված է` ելնելով չանջատված վերին շղթայի դեպքում, ստորին շղթայի սպասարկման պայմանից, իսկ Ե1 չափը որոշված է մի շղթայի սպասարկման պայմանից` չանջատված երկրորդի դեպքում: Եթե այդպիսի սպասարկում չի նախատեսվում, հեռավորությունները տարբեր հարթություններում տարբեր շղթաների հոսանատար մասերի միջև պետք է ընդունվեն 70-րդ կետին համապատասխան, ընդ որում, պետք է հաշվի առնվի շահագործման պայմաններում հաղորդալարերի մոտեցման հնարավորությունը (քամու, սառցակեղևի և ջերմաստիճանի ազդեցությամբ):

 

Նկար 5. Նվազագույն հեռավորությունները լարման տակ գտնվող հոսանատար մասերից և մեկուսացման տարրերից մինչև մշտական ներքին ցանկապատերը:

--------------

Նկար 5-ը չի բերվում

 

Նկար 6. Նվազագույն հեռավորությունները չցանկապատված հոսանատար մասերից և մեկուսչի ճենապակու ստորին եզրից մինչև գետին:

--------------

Նկար 6-ը չի բերվում

 

Նկար 7. Նվազագույն հեռավորությունները հոսանատար մասերից մինչև փոխադրվող սարքավորում:

--------------

Նկար 7-ը չի բերվում

 

Նկար 8. Նվազագույն հեռավորությունները տարբեր հարթություններում տեղակայված, տարբեր շղթաների հոսանատար մասերի միջև` չանջատված վերին շղթայի դեպքում ստորին շղթայի սպասարկումով:

--------------

Նկար 8-ը չի բերվում

 

78. Հոսանատար մասերի և արտաքին ցանկապատի վերին եզրի միջև հեռավորությունները պետք է լինեն N 5 աղյուսակում Ե չափի (նկ. 10) համար բերված արժեքներից ոչ պակաս:

 

Նկար 9. Նվազագույն հեռավորությունները տարբեր շղթաների հոսանատար մասերի միջև` ըստ հորիզոնականի, մի շղթայի սպասարկմամբ` մյուս չանջատված շղթայի դեպքում:

--------------

Նկար 9-ը չի բերվում

 

Նկար 10. Նվազագույն հեռավորությունները հոսանատար մասերից մինչև արտաքին ցանկապատի վերին եզրը:

--------------

Նկար 10-ը չի բերվում

 

79. Անջատված դիրքում բաժանիչների շարժական հպակների հեռավորությունները հողանցման մասերից պետք է լինեն ոչ պակաս Աֆ-հ և ԱԱIֆ-h չափերից, մինչև իր ֆազի երկրորդ հպակին միակցված հաղորդաձողավորումը` ոչ պակաս Է չափից, մինչև այլ միացությունների հաղորդաձողերը` ոչ պակաս Աֆ-հ չափից` ըստ N 5 աղյուսակի (նկ. 11):

80. ԲԲՍ-ի հոսանատար մասերի և շենքերի կամ կառույցների (ՓԲՍ, կառավարման վահան, տրանսֆորմատորային աշտարակ և այլն) միջև հորիզոնական հեռավորությունները պետք է լինեն ոչ պակաս N 5 աղյուսակում բերված Ե չափից, իսկ հաղորդալարերի առավելագույն կախման դեպքում ուղղաձիգ հեռավորությունները` ոչ պակաս Դ չափից` ըստ N 5 աղյուսակի (նկ. 12):

 

Նկար 11. Նվազագույն հեռավորությունները բաժանիչների անջատված դիրքում հպակներից մինչև հողանցված և հոսանատար մասերը:

--------------

Նկար 11-ը չի բերվում

 

Նկար 12. Նվազագույն հեռավորությունները հոսանատար մասերի և շենքերի ու սենքերի միջև:

--------------

Նկար 12-ը չի բերվում

 

81. Լուսավորության օդային գծերի, կապի և ազդանշանային գծերի անցկացումը ԲԲՍ-ի հոսանատար մասերից վերև և ներքև չի թույլատրվում:

82. Ջրածնի պահեստներից մինչև ԲԲՍ, տրանսֆորմատորներ, համաժամ փոխհատուցիչներ հեռավորությունը պետք է լինի 50 մ-ից ոչ պակաս, մինչև ՕԳ հենասյունը` ոչ պակաս 1,5 հենասյան բարձրություն, մինչև ԵԿ-ի շենքը, եթե պահեստում բալոնների քանակը մինչև 500 հատ է` 20 մ-ից ոչ պակաս, 500-ից ավելի բալոնների դեպքում` 25 մ-ից ոչ պակաս և ԵԿ-ի արտաքին ցանկապատից` 5,5 մ-ից ոչ պակաս:

83. Բաց տեղակայված էլեկտրատեխնիկական սարքվածքներից մինչև ենթակայանի ջրահովացուցիչները հեռավորությունները պետք է լինեն N 6 աղյուսակում բերված արժեքներից ոչ պակաս: Արտաքին օդի մինուս 36oC-ից ցածր հաշվարկային ջերմաստիճանով շրջանների համար N 6 աղյուսակում բերված հեռավորությունները պետք է մեծացվեն 25 տոկոսով, իսկ մինուս 20oC-ից բարձր ջերմաստիճանով շրջանների համար` փոքրացվեն 25 տոկոսով: Վերակառուցվող օբյեկտների համար N 6 աղյուսակում բերված հեռավորությունները թույլատրվում է փոքրացնել, բայց ոչ ավելի, քան 25 տոկոս:

84. ԲՍ-ի և ԵԿ-ի սարքավորումների հեռավորությունները մինչև ՓԲՍ-ի շենքերը, այլ տեխնոլոգիական շենքերն ու սենքերը որոշվում են միայն տեխնոլոգիական պահանջներով և չպետք է մեծացվեն` հրդեհային պայմաններից ելնելով:

 

Աղյուսակ N 6

Նվազագույն հեռավորությունները բաց տեղակայված էլեկտրատեխնիկական

սարքվածքներից մինչև ենթակայանների ջրահովացուցիչները

 

._______________________________________________________.

|                Ջրահովացուցիչը      |Հեռավորությունը, մ|

|____________________________________|__________________|

|Ցայտիչ սարքվածքներ և  բաց հովարաններ|        80        |

|Աշտարակային և  միաօդամուղ հովարաններ|        30        |

|Հատվածամասային օդամուղ հովարաններ   |        42        |

._______________________________________________________.

 

85. Միավոր սարքավորման մեջ 60 կգ և ավելի յուղի զանգվածով յուղալեցուն սարքավորումից հեռավորությունները մինչև Գ1-Գ2, Դ և Ե կարգի սենքերով արտադրական շենքերը, ինչպես նաև մինչև բնակելի և հանրային շենքերը պետք է լինեն ոչ պակաս`

1) 16 մ-ից` այդ շենքերի և կառույցների I և II աստիճանի հրակայունության դեպքում.

2) 20 մ-ից` III աստիճանի հրակայունության դեպքում.

3) 24 մ-ից` IV և V աստիճանի հրակայունության դեպքում:

86. Դ և Ե կարգի սենքեր ունեցող արտադրական շենքերի պատերի մոտ 60կգ և ավելի յուղի զանգվածով յուղալեցուն տրանսֆորմատորների տեղադրման դեպքում թույլատրվում են ավելի փոքր հեռավորություններ, եթե շենքերում տեղադրված են տրանսֆորմատորների հետ էլեկտրականապես կապված սարքավորումներ: Այդ դեպքում 10 մ-ից ավելի հեռավորության վրա և Բ լայնությամբ տեղամասից դուրս (նկ.13) հատուկ պահանջներ շենքերի պատերին, պատուհաններին և դռներին չեն առաջադրվում: Նկար 13-ում բերված «ա»-»դ» և Ա չափերն ընդունվում են տրանսֆորմատորների առավել դուրս ցցված մասերի նկատմամբ, հողի մակերևույթից 1,9 մ-ից ոչ ավելի բարձրության վրա: Տրանսֆորմատորների միավորի մինչև 1,6 ՄՎ.Ա հզորության դեպքում գ հեռավորությունը պետք է լինի գ>=1,5 մ, զ>=8 մ, իսկ 1,6 ՄՎ.Ա-ից մեծ հզորության դեպքում` գ>=2 մ, զ>=10 մ. բ հեռավորությունն ընդունվում է ըստ 238-րդ կետի, գ հեռավորությունը պետք է լինի 0,8 մ-ից ոչ պակաս: Սույն կետի պահանջները տարածվում են նաև արտաքին տեղադրման ԼՏԵ-ի վրա: Մինչև տրանսֆորմատորները 10 մ-ից պակաս հեռավորության դեպքում Բ լայնությամբ տեղամասի սահմաններում պետք է իրականացվեն հետևյալ պահանջները`

1) մինչև ե բարձրություն (մինչև տրանսֆորմատորի ներանցիչի մակարդակը) պատուհաններ չեն թույլատրվում.

2) դ հեռավորությունը 5 մ-ից պակաս լինելու և շենքի IV և V հրակայունության աստիճանի դեպքում շենքի պատը պետք է կատարվի հրակայունության I աստիճանով և բարձր լինի այրվող նյութերով կառուցված ծածկից 0,7 մ-ից ոչ պակաս.

 

Նկար 13. Դ և Ե կարգի արտադրությունով շենքերի մոտ յուղալեցուն տրանսֆորմատորների բաց տեղադրմանը ներկայացվող պահանջները (ըստ հակահրդեհային նորմերի):

--------------

Նկար 13-ը չի բերվում

 

3) դ հեռավորությունը 5 մ-ից պակաս լինելու և շենքի I, II, III հրակայունության աստիճանի դեպքերում, ինչպես նաև դ հեռավորությունը 5 մ և ավելի լինելու և առանց հրակայունության աստիճանի սահմանափակման, ե-ից մինչև ե + զ բարձրության վրա թույլատրվում են չբացվող պատուհաններ` լրացված ամրանացված ապակիով կամ ապակե բլոկով և չայրվող նյութից սարքված շրջանակով, իսկ ե + զ բարձրությունից վեր կարող են լինել դեպի ներս բացվող պատուհաններ, որոնց որմնանցքը դրսից պատված է 25x25 մմ-ից ոչ ավելի չափսերով բջիջներով մետաղական ցանցով.

4) դ հեռավորությունը 5 մ-ից պակաս լինելու դեպքում, ե-ից պակաս բարձրության, իսկ դ-ն` 5 մ և ավելի լինելու դեպքում, ցանկացած բարձրության վրա թույլատրվում են չայրվող կամ դժվարայրվող նյութերից դռներ` հրակայունության ոչ պակաս, քան 60 րոպե սահմանով.

5) դ հեռավորությունը 5 մ-ից պակաս լինելու դեպքում շենքի պատի մեջ օդափոխման ընդունիչ անցքեր չեն թույլատրվում, չաղտոտված օդի արտանետման օդաքարշ անցքեր թույլատրվում են նշված սահմանում ե բարձրության վրա.

6) դ հեռավորությունը 5 մ-ից պակաս լինելու դեպքում մալուխային սենքերի ցանկապատող կառուցվածքներում տրանսֆորմատորների կողմից Բ լայնությամբ տեղամասում օդափոխման անցքեր չեն թույլատրվում:

87. Մեկ միավորում 1 տ-ից ավելի յուղի զանգվածով յուղալեցուն ուժային տրանսֆորմատորների (ռեակտորների) վնասվածքների դեպքում յուղի տարհոսման և հրդեհի տարածման կանխման համար պետք է սարքվեն յուղընդունիչներ, յուղահեռացուցիչներ և յուղահավաքիչներ` հետևյալ պահանջների կատարմամբ`

1) յուղընդունիչի եզրաչափերը պետք է դուրս գան տրանսֆորմատորների (ռեակտորների) եզրաչափերից ոչ պակաս, քան 0,6 մ-ով` յուղի մինչև 2 տ զանգվածի դեպքում, 1 մ-ով` 2-ից մինչև 10 տ զանգվածի դեպքում, 1,5 մ-ով` 10-ից մինչև 50 տ զանգվածի դեպքում և 2 մ-ով` 50 տ և ավելի զանգվածի դեպքում: Ընդ որում, յուղընդունիչի եզրաչափը կարող է ընդունվել 0,5 մ-ով պակաս` տրանսֆորմատորից (ռեակտորից) 2 մ-ից պակաս հեռավորության վրա գտնվող պատի կամ միջնապատի կողմից.

2) յուղահեռացմամբ յուղընդունիչի ծավալը պետք է հաշվարկված լինի տրանսֆորմատորի (ռեակտորի) իրանում պարունակվող յուղի 100 տոկոսի միաժամանակյա ընդունման համար.

3) առանց յուղահեռացման յուղընդունիչի ծավալը պետք է հաշվարկվի տրանսֆորմատորի (ռեակտորի) լցված յուղի 100 տոկոս ծավալի ընդունման համար, և հրդեհամարման միջոցներից 80 տոկոս ջրի ընդունման համար` հաշվարկված տրանսֆորմատորի (ռեակտորի) կողային մակերևույթների և յուղընդունիչի մակերեսները ջրելու պայմանից` 30 րոպեի ընթացքում 0,2 լիտր/(վրկ.մ2) ինտենսիվությամբ.

4) յուղընդունիչների և յուղահեռացուցիչների կառուցվածքը պետք է բացառի յուղի (ջրի) փոխհոսքը մի յուղընդունիչից դեպի մյուսը, յուղի տարհոսումը մալուխային և այլ ստորգետնյա կառույցներով, հրդեհի տարածումը, յուղահեռացուցչի աղտոտումը և նրա խցանումը ձյունով, սառույցով և այլն.

5) մինչև 20 տ յուղի տարողությամբ տրանսֆորմատորների (ռեակտորների) համար թույլատրվում է յուղընդունիչի կատարումն առանց յուղի հեռացման: Ընդ որում` յուղընդունիչները պետք է սարքվեն խորացված կառուցվածքով և ծածկվեն մետաղյա վանդակով, որի վերևից առնվազն 0,25 մ հաստությամբ պետք է լցվի 30-ից մինչև 70 մմ-անոց մասնիկներով մաքուր կոպիճի կամ լվացված գրանիտե խճի, կամ էլ այլ ապարի ոչ ծակոտկեն խճի շերտ.

6) յուղընդունիչում յուղի լրիվ ծավալի մակարդակը պետք է 50 մմ-ից ոչ պակաս ցածր լինի վանդակից.

7) յուղի և ջրի հեռացումը խորացված յուղընդունիչից պետք է նախատեսվի տանովի պոմպատեղակայանքի միջոցով: Առանց յուղի հեռացման յուղընդունիչի կիրառման դեպքում հանձնարարվում է օգտագործել պարզագույն սարքվածք` յուղընդունիչում յուղի (ջրի) բացակայության ստուգման համար.

8) յուղի հեռացմամբ յուղընդունիչները կարող են իրականացվել ինչպես խորացված, այնպես էլ ոչ խորացված տեսակի (հատակը` շրջակա համահարթակի նիշի մակարդակին): Խորացված յուղընդունիչի կատարման դեպքում կողային ցանկապատի կառուցում չի պահանջվում, եթե այս դեպքում ապահովվում է յուղընդունիչի` սույն կետի 2-րդ ենթակետում նշված ծավալը.

9) յուղի հեռացմամբ յուղընդունիչները կարող են կատարվել`

ա. յուղընդունիչի վրա մետաղական վանդակի տեղադրմամբ, որի վրա լցված է խճի կամ կոպիճի 0,25 մ հաստությամբ շերտ,

բ. առանց մետաղական վանդակի` յուղընդունիչի հատակին 0,25 մ-ից ոչ պակաս հաստությամբ կոպիճ լցնելով:

10) Չխորացված յուղընդունիչը պետք է իրականացվի յուղալեցուն սարքավորման կողային ցանկապատով (կողապատով): Կողային ցանկապատերի բարձրությունը պետք է լինի շրջակա համահարթակի մակարդակից 0,5 մ-ից ոչ ավելի.

11) Յուղընդունիչի հատակը (խորացվածի և չխորացվածի) պետք է ունենա 0,005-ից ոչ պակաս թեքություն գետնախորշի կողմը և լցվի մաքուր լվացված գրանիտի (կամ այլ ոչ ծակոտկեն տեսակի) կոպիճով` 30-ից մինչև 70 մմ-անոց մասնիկներով: Լցվածքի հաստությունը պետք է լինի 0,25 մ-ից ոչ պակաս.

12) Կոպիճի (խճի) վերին մակարդակը պետք է 75 մմ-ից ոչ պակաս ցածր լինի կողապատի վերին եզրից (կողապատային ցանկապատով յուղընդունիչների սարքավորման դեպքում) կամ շրջակա նիշի մակարդակից (առանց կողապատային ցանկապատով յուղընդունիչների սարքավորման դեպքում): Թույլատրվում է յուղընդունիչի ոչ ամբողջ հատակը լցնել կոպիճով: Այդ դեպքում տրանսֆորմատորից (ռեակտորից) յուղահեռացման համակարգում պետք է նախատեսել հրապատնեշների տեղադրում.

13) յուղալեցուն էլեկտրասարքավորումը շենքի (կառույցի) երկաթբետոնե ծածկի վրա տեղակայելու դեպքում յուղահեռացուցչի պատրաստելը համարվում է պարտադիր.

14) յուղահեռացուցիչներն ավտոմատ ստացիոնար սարքվածքներով պետք է ապահովեն յուղի և հրդեհամարման համար օգտագործվող ջրի հեռացումը յուղընդունիչներից, սարքավորումից և կառույցներից` հրդեհի տեսակետից անվտանգ հեռավորության վրա. յուղի 50 տոկոսը և ջրի ամբողջ քանակը պետք է հեռացվեն ոչ ավելի, քան 0,25 ժամվա ընթացքում: Յուղահեռացուցիչները կարող են կատարվել ստորգետնյա խողովակաշարերի կամ բաց առուների և վաքերի տեսքով.

15) յուղահավաքիչները պետք է լինեն փակ տեսակի և տեղավորեն այն միավոր սարքավորման (տրանսֆորմատորների, ռեակտորների) յուղի ամբողջ ծավալը, որն ամենամեծն է, ինչպես և հրդեհամարման միջոցների ջրի ընդհանուր ծախսի 80 տոկոսը (հաշվի առնելով 30 րոպեանոց պահուստը): Յուղահավաքիչները պետք է սարքավորվեն ջրի առկայության մասին ազդանշանմամբ` ազդանշանը կառավարման վահանակ դուրս բերելով: Յուղընդունիչների, յուղահավաքիչների ցանկապատերի ներքին մակերևույթները պետք է պաշտպանված լինեն յուղակայուն ծածկույթով:

88. 63 ՄՎ.Ա և ավելի միավոր հզորությամբ 110-ից մինչև 150 կՎ լարման և 40 ՄՎ.Ա և ավելի միավոր հզորությամբ 220 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորներով ենթակայաններում, ինչպես նաև համաժամ փոխհատուցիչներով ենթակայաններում, հրդեհաշիջման համար պետք է նախատեսել հակահրդեհային ջրագիծ` առկա արտաքին ցանցից կամ ջրամատակարարման ինքնուրույն աղբյուրից սնմամբ`

1) թույլատրվում է հակահրդեհային ջրագծի փոխարեն նախատեսել հրդեհային տեխնիկայի փոխադրովի միջոցներով ջրառ գետերից, ջրամբարներից, լճակներից և այլ ջրաղբյուրներից, որոնք գտնվում են ենթակայանից մինչև 200 մ հեռավորության վրա.

2) 63 ՄՎ.Ա-ից պակաս միավոր հզորությամբ տրանսֆորմատորներով 35-ից մինչև 110 կՎ լարման ենթակայաններում և 40 ՄՎ.Ա-ից պակաս միավոր հզորությամբ տրանսֆորմատորներով 220 կՎ լարման ենթակայաններում հակահրդեհային ջրագիծ և ջրամբար չի նախատեսվում:

89. Արտաքին տեղադրման ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ը պետք է տեղադրվեն համահարթեցված հրապարակի վրա 0,2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ` հաշված համահարթեցման նիշից, պահարանների մոտ սպասարկման հարթակների կատարմամբ: 1,0 մ և ավելի հաշվարկային ձյունածածկի բարձրության ու ոչ պակաս 1 ամիս ձյունածածկի պահպանման դեպքում խորհուրդ է տրվում արտաքին տեղադրման ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ը տեղադրել 1 մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Սարքավորման տեղադրվածքը պետք է ապահովի բջիջների դուրսբերովի մասերի և տրանսֆորմատորների գլորհանումը և փոխադրումը:

(11-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

12. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

90. 330 կՎ և բարձր լարման ենթակայաններում և ԲԲՍ-երում սպասարկող անձնակազմի գտնվելու գոտիներում (սպասարկող անձնակազմի տեղաշարժվելու ճանապարհը, աշխատատեղերը) էլեկտրական դաշտի (ԷԴ) լարվածությունը պետք է լինի պետական ստանդարտներով հաստատված թույլատրելի մակարդակների սահմաններում:

91. 1-ից մինչև 20 կՎ լարման ենթակայաններում և ԲԲՍ-երում սպասարկող անձնակազմի գտնվելու գոտիներում մագնիսական դաշտի (ՄԴ) լարվածությունը պետք է համապատասխանի սանիտարական նորմերի և կարգերի պահանջներին:

92. 330 կՎ և բարձր լարման ԲԲՍ-երում սպասարկող անձնակազմի գտնվելու գոտիներում ԷԴ-ի լարվածության թույլատրելի մակարդակները պետք է ապահովվեն կառուցվածքային-տեղադրվածքային լուծումներով` մնայուն ու գույքային էկրանավորող սարքավորումների կիրառմամբ: ԷԴ-ի լարվածությունն այդ գոտիներում պետք է որոշվի նույնական կառուցվածքային-տեղադրվածային լուծումներով` ԲԲՍ-երում չափումների արդյունքներով կամ հաշվարկային եղանակով:

93. 330 կՎ և բարձր լարման ԲԲՍ-երում անձնակազմի վրա ԷԴ ազդեցության նվազեցման համար անհրաժեշտ է`

1) կիրառել ԲԲՍ-ում ցինկապատ, ալյումինապատ կամ ալյումինե տարրերից մետաղակառուցվածքներ.

2) տեղադրել մետաղական պորտալների վրա բարձրանալու հենասանդուղքները դրանց կանգնակների ներսում (դրսի կողմից տեղակայված հենասանդուղքները պետք է շրջափակված լինեն էկրանացնող սարքվածքով, որն ապահովում է ներսում ԷԴ-ի թույլատրելի լարվածություն):

94. 330 կՎ և բարձր լարման ենթակայաններում և ԲԲՍ-երում ԷԴ լարվածության նվազեցման համար պետք է բացառել նույնանուն ֆազերի հարևանությունը հարակից բջիջներում:

95. 330 կՎ և բարձր լարման ենթակայաններում արտադրական և պահեստային շենքերը պետք է տեղակայվեն ԷԴ ազդեցության գոտուց դուրս: Թույլատրվում է դրանց տեղակայումն այդ գոտում, եթե ապահովվում է դեպի այդ շենքերի մուտքերի անցուղիների էկրանավորումը: Մուտքերի անցուղիների էկրանավորում չի պահանջվում, եթե ազդեցության գոտում գտնվող շենքի մուտքը գտնվում է հոսանատար մասերի նկատմամբ արտաքին կողմից:

96. Արտադրական սենքերը, որոնք նախատեսված են անձնակազմի մշտապես գտնվելու համար, չպետք է տեղակայված լինեն ՓԲՍ-ի և այլ էլեկտրատեղակայանքների հոսանատար մասերին անմիջականորեն մոտ, ինչպես և սարքավորումների հոսանատար մասերի վրա կամ տակ, (օրինակ` հոսանատարների) բացառությամբ այն դեպքերի, երբ մագնիսական դաշտերի հաշվարկային մակարդակները չեն գերազանցում թույլատրելի սահմանային արժեքները: Սպասարկող անձնակազմի գտնվելու գոտիներն էկրանացված հոսանատարներից և (կամ) հաղորդաձողային կամրջակներից պետք է գտնվեն այնպիսի հեռավորության վրա, որն ապահովում է մագնիսական դաշտի թույլատրելի սահմանային մակարդակների պահպանումը:

97. Հոսանասահմանափակող ռեակտորները և անջատիչները չպետք է տեղադրվեն 6/10 կՎ լարման բաշխիչ սարքավորումների հարևան բջիջներում: Այս պահանջի կատարման անհնարինության դեպքում հոսանասահմանափակող ռեակտորների և անջատիչների բջիջների միջև պետք է տեղադրվեն ֆերոմագնիսային մնայուն էկրաններ:

98. ՄԴ աղբյուրների կամ աշխատատեղերի էկրանավորումը ՄԴ-ի թույլատրելի մակարդակների ապահովման անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի ֆերոմագնիսային էկրանների միջոցով, որի հաստությունը և երկրաչափական չափերը պետք է հաշվարկել էկրանացման պահանջվող գործակցից ելնելով.

 

Kէ = Hh / Hթույլ,

 

որտեղ` Hh - էկրանավորվող աշխատատեղում ՄԴ-ի լարվածության հնարավոր առավելագույն մեծությունն է, Ա/մ, Hթույլ = 80 Ա/մ-ՄԴ-ի լարվածության թույլատրելի մեծությունն է: Այն աշխատատեղերում, որտեղ աշխատանքների կատարման պայմաններից և բնույթից ելնելով անձնակազմի գտնվելը երկարատև չէ, Hթույլ որոշվում է` ելնելով սանիտարական նորմերի ու կանոնների պահանջներից:

 

13. ՓԱԿ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

i

99. Փակ բաշխիչ սարքերը և ենթակայանները կարող են տեղադրվել ինչպես առանձին շենքերում, այնպես էլ լինել ներկառույց կամ կցակառույց: ԵԿ-ի կցակառուցումը գոյություն ունեցող շենքին, օգտագործելով շենքի պատը որպես ԵԿ-ի պատ, թույլատրվում է հատուկ միջոցառումների իրականացման դեպքում, որոնք կանխարգելում են կցվանքի ջրամեկուսացման խախտումը կցակառուցվող ԵԿ-ի նստվածքի դեպքում: Նշված նստվածքը պետք է հաշվի առնվի նաև շենքի գոյություն ունեցող պատին սարքավորումն ամրացնելու դեպքում:

100. 35-ից մինչև 220 կՎ լարման ՓԲՍ-երի սենքերում և տրանսֆորմատորների փակ խցերում պետք է նախատեսել մնայուն սարքվածքներ կամ շարժական գույքային վերամբարձ սարքերի կիրառման հնարավորություն` սարքավորումների նորոգման աշխատանքների մեքենայացման և տեխնիկական սպասարկման համար: Ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերով սենքերում պետք է նախատեսվի հարթակ` դուրս քաշվող տարրերի նորոգման ու կարգաբերման համար: Նորոգման հարթակը պետք է սարքավորված լինի անջատիչների և կառավարման համակարգերի հաղորդակները փորձելու միջոցներով:

101. Լարման տարբեր դասի ՓԲՍ-երը պետք է տեղադրել առանձին սենքերում: Այդ պահանջը չի տարածվում 35 կՎ և ցածր լարման ԼՏԵ-ների, ինչպես նաև ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի վրա`

1) թույլատրվում է մինչև 1 կՎ լարման ՓԲՍ-ը տեղադրել 1 սենքում 1 կՎ-ից բարձր լարման ՓԲՍ-ի հետ պայմանով, որ ՓԲՍ-ի կամ մինչև 1 կՎ և բարձր լարման ԵԿ-ի մասերը շահագործվելու են 1 կազմակերպության կողմից.

2) ՓԲՍ-երի, տրանսֆորմատորների, կերպափոխիչների և այլնի սենքերը պետք է առանձնացված լինեն ծառայողական և այլ օժանդակ սենքերից:

102. ՓԲՍ-ում ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի տեղադրվածքային լուծումների ժամանակ պետք է նախատեսվեն սպասարկման հարթակներ տարբեր մակարդակների վրա այն դեպքում, եթե դրանք չեն տրամադրվում արտադրող կազմակերպության կողմից:

103. ՓԲՍ-երը և տրանսֆորմատորային սենքերը չի թույլատրվում տեղակայել`

1) այն սենքի տակ, որտեղ կա թաց տեխնոլոգիական գործընթացով արտադրություն, ցնցուղարան, լոգարան և այլն.

2) անմիջականորեն այն սենքերի տակ կամ վրա, որտեղ ՓԲՍ-ի կամ տրանսֆորմատորային սենքերի զբաղեցրած մակերեսի սահմաններում միաժամանակ կարող են գտնվել 50 մարդուց ավելի` 1 ժամը գերազանցող տևողությամբ: Այդ պահանջը չի տարածվում չոր կամ չայրվող լցանյութով տրանսֆորմատորներով տրանսֆորմատորային սենքերի, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների ՓԲՍ-երի վրա:

104. Լուսանցիկ հեռավորությունները տարբեր ֆազերի չմեկուսացված հոսանատար մասերի միջև, չմեկուսացված հոսանատար մասերից մինչև հողանցված կառուցվածքներն ու ցանկապատերը, հատակն ու գետինը, ինչպես նաև տարբեր շղթաների չցանկապատված հոսանատար մասերի միջև պետք է լինեն N 7 աղյուսակում բերված արժեքներից ոչ պակաս (նկ. 14-ից մինչև 17-ը): ՓԲՍ-երում ճկուն հաղորդաձողերը պետք է ստուգվեն ԿՄ հոսանքների ազդեցության տակ դրանց մոտեցման տեսանկյունից` 73-րդ կետին համապատասխան:

 

Նկար 14. Նվազագույն լուսանցիկ հեռավորությունները ՓԲՍ-ում տարբեր ֆազերի չմեկուսացված հոսանատար մասերի միջև և դրանց ու հողանցված մասերի միջև (ըստ N 7 աղյուսակի):

--------------

Նկար 14-ը չի բերվում

 

105. Բաժանիչների անջատված դիրքում շարժական հպակների հեռավորությունը մինչև իր ֆազի երկրորդ հպակին միացված ձողավորումը, պետք է լինի ոչ պակաս Է չափից` ըստ N 7 աղյուսակի (տե՛ս նկ. 16):

106. Չմեկուսացված հոսանատար մասերը պետք է պաշտպանված լինեն պատահական հպումներից (դրանք խցերի մեջ տեղավորելով, ցանցերով ցանկապատելով և այլն)`

1) չմեկուսացված հոսանատար մասերը խցերից դուրս տեղադրելու և հատակից Ե չափից ցածր` ըստ N 7 աղյուսակի դասավորելու դեպքում դրանք պետք է ցանկապատվեն: Անցման բարձրությունը ցանկապատի տակ պետք է լինի 1,9 մ-ից ոչ պակաս (տե՛ս նկ. 17).

2) ցանկապատումից վերև` հատակից մինչև 2,3 մ բարձրության վրա գտնվող հոսանատար մասերը, պետք է տեղակայված լինեն ցանկապատի հարթությունից N 7 աղյուսակում տրված Գ չափով հեռավորության վրա (տե՛ս նկ. 16).

3) ապարատները, որոնց մեկուսիչների ճենապակու (պոլիմերային նյութի) ներքին եզրը գտնվում է հատակի մակարդակից 2,2 մ և ավելի բարձրության վրա, թույլատրվում է չցանկապատել` պայմանով, որ վերևում բերված պահանջները կատարված են.

4) ցանկապատված խցերում արգելափակոցների կիրառումն արգելվում է:

 

Նկար 15. Նվազագույն հեռավորությունները ՓԲՍ-ում չմեկուսացված հոսանատար մասերի և հոծ ցանկապատերի միջև (ըստ N 7 աղյուսակի):

--------------

Նկար 15-ը չի բերվում

 

107. N 7 աղյուսակում Ե չափը գերազանցող բարձրության վրա գտնվող տարբեր շղթաներ տանող չցանկապատված չմեկուսացված հոսանատար մասերը պետք է դասավորվեն մեկը մյուսից այնպիսի հեռավորության վրա, որ որևէ շղթայի (օրինակ` հաղորդաձողերի հատվածամասի) անջատումից հետո ապահովվի դրա անվտանգ սպասարկումը` հարևան շղթաներում լարման առկայության դեպքում: Մասնավորապես, սպասարկման միջանցքի 2 կողմերում տեղավորված չցանկապատված հոսանատար մասերի միջև պետք է պահպանվեն N 7 աղյուսակում Դ-չափի համար (տես` նկ. 16) բերվածներից ոչ պակաս հեռավորություններ:

 

Նկար 16. Նվազագույն հեռավորությունները ՓԲՍ-ում չմեկուսացված հոսանատար մասերից մինչև ցանցկեն ցանկապատերը և ցանկապատված չմեկուսացված տարբեր շղթաների հոսանատար մասերի միջև (ըստ N 7 աղյուսակի):

--------------

Նկար 16-ը չի բերվում

 

108. Սպասարկման միջանցքի լայնությունը պետք է ապահովի սարքի հարմար սպասարկումը և սարքավորման տեղափոխումը, ընդ որում` այն պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս (հաշված լուսանցիկը ցանկապատերի միջև)` սարքավորման միակողմանի դասավորության դեպքում և 1,2 մ` սարքավորման երկկողմ դասավորության դեպքում: Սպասարկման միջանցքում, որտեղ գտնվում են անջատիչների կամ բաժանիչների շարժաբերները, վերը նշված չափերը պետք է լինեն համապատասխանաբար 1,5 և 2 մ-ից ոչ պակաս: Միջանցքի` մինչև 7 մ երկարության դեպքում թույլատրվում է միջանցքի լայնությունը երկկողմ սպասարկման ժամանակ փոքրացնել մինչև 1,8 մ:

109. Դուրս հանվող տարրերով ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ների սպասարկման միջանցքի լայնությունը պետք է ապահովի կառավարման, սարքավորումների տեղափոխման, շրջադարձման և նորոգման հարմարությունը: Ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ը առանձին սենքերում տեղադրելու դեպքում սպասարկման միջանցքի լայնությունը պետք է որոշել` ելնելով հետևյալ պահանջներից`

1) միաշարք տեղադրման դեպքում` ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի սայլակներից ամենամեծի երկարությանը (բոլոր դուրս ցցված մասերով) գումարած առնվազն 0,6 մ.

2) երկշարք տեղադրման դեպքում` ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի սայլակներից ամենամեծի երկարությանը (բոլոր դուրս ցցված մասերով) գումարած առնվազն 0,8 մ.

3) ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ի հետևի կողմից զննման միջանցքի առկայության դեպքում դրա լայնությունը պետք է լինի ոչ պակաս 0,8 մ-ից: Թույլատրվում են տեղային նեղացումներ` 0,2 մ-ից ոչ ավելի.

4) ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ը արտադրական սենքերում բաց տեղադրելու դեպքում ազատ անցամասի լայնությունը պետք է որոշվի արտադրական սարքավորումների դիրքից ելնելով, ապահովի ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ի առավել մեծ տարրերի փոխադրման հնարավորությունը. բոլոր դեպքերում այն պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս.

5) սենքի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի ԼՏԵ-ի հաղորդաձողային ներանցիչների, միջակապերի կամ դուրս ցցված մասերի բարձրությանն ավելացրած 0,8 մ (մինչև առաստաղը), կամ 0,3 մ (մինչև հեծանը).

6) թույլատրվում է սենքի ավելի փոքր բարձրություն, եթե այդ դեպքում ապահովվում են ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի, ԼՏԵ-ի սարքավորումների, հաղորդաձողային ներանցիչների, միջակապերի փոխարինման, նորոգման և կարգաբերման հարմարավետությունը և անվտանգությունը:

110. Էլեկտրասարքավորումների տեղափոխման ուղու տակ գտնվող սենքերի ծածկի վրա հաշվարկային բեռնվածքները պետք է ընդունվեն` հաշվի առնելով ամենածանր սարքավորման (օրինակ` տրանսֆորմատորի) զանգվածը, իսկ բացվածքը պետք է համապատասխանի դրանց եզրաչափերին:

111. Երթանցքների հետ կամ տրանսպորտի և այլնի երթևեկության հնարավոր տեղերի հետ փոխհատումներ չունեցող ՓԲՍ-ի, ԼՏԵ-ի և փակ ենթակայանների օդային ներանցումների հաղորդալարի ամենացածր կետի հեռավորությունները մինչև գետնի մակերևույթը պետք է լինեն ոչ պակաս Զ չափից (աղյուսակ N 7 և նկ. 17)`

 

Նկար 17. Նվազագույն հեռավորությունները հատակից մինչև չցանկապատված չմեկուսացված հոսանատար մասերը և մինչև մեկուսչի ճենապակու ստորին եզրը և ՓԲՍ-ում անցումի բարձրությունը: Նվազագույն հեռավորությունները գետնից մինչև չցանկապատված գծային արտանցիչները ՓԲՍ-ից` ԲԲՍ-ի տարածքից դուրս արտանցիչների տակ տրանսպորտի երթանցի բացակայության դեպքում:

--------------

Նկար 17-ը չի բերվում

 

1) հաղորդալարերից մինչև գետին ավելի պակաս հեռավորությունների դեպքում պետք է նախատեսել ներանցիչի տակի համապատասխան տարածքի 1,6 մ բարձրությամբ ցանկապատում կամ ներանցիչի տակ` հորիզոնական ցանկապատում: Այդ դեպքում հողից մինչև հաղորդալար հեռավորությունը ցանկապատի հարթության մեջ պետք է լինի Ե չափից ոչ պակաս,

2) երթանցքները կամ տրանսպորտի և այլնի հնարավոր անցումները փոխհատող օդային ներանցիչների դեպքում հաղորդալարի ամենացածր կետի հեռավորությունը մինչև հող պետք է ընդունվեն` համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի.

3) ՓԲՍ-ից դեպի ԲԲՍ-ի տարածք գնացող օդային արտանցիչների դեպքում նշված հեռավորությունները պետք է ընդունվեն ըստ N 5 աղյուսակի Դ չափի (տե՛ս նկ. 6).

4) երկու շղթաների հարակից գծային արտանցիչների միջև հեռավորությունները պետք է լինեն ոչ պակաս N 5 աղյուսակում բերված արժեքներից` Ե' չափի համար, եթե հարևան շղթաների արտանցիչների միջև միջնապատեր նախատեսված չեն.

5) ՓԲՍ-երի տանիքից ջրի չկազմակերպված հեռացման դեպքում օդային ներանցիչների վրա պետք է նախատեսել հովարներ:

112. Ելքերը ԲՍ-ից պետք է կատարվեն հետևյալ պահանջներին համապատասխան`

1) ԲՍ-ի մինչև 7 մ երկարության դեպքում թույլատրվում է 1 ելք.

2) ԲՍ-ի 7 մ-ից մինչև 60 մ երկարության դեպքում պետք է նախատեսվի 2 ելք դրա եզրերից. թույլատրվում է ելքերը ԲՍ-ից տեղավորել դրա ճակատներից մինչև 7 մ հեռավորության վրա.

 

Աղյուսակ N 7

 

Նվազագույն լուսանցիկ հեռավորությունները հոսանատար մասերից մինչև

պարպիչներով պաշտպանված 3-ից մինչև 330 կՎ լարման ՓԲՍ-ների

(ենթակայանների) և գերլարումների սահմանափակիչներով պաշտպանված

110-ից մինչև 330 կՎ լարման ՓԲՍ-ների (հայտարարում) տարբեր տարրերը

(գերլարումների սահմանափակիչները ունեն ֆազ-հող կոմուտացիոն 1,8 ՍՖ

գերլարումների պաշտպանիչ մակարդակ)

 

._________________________________________________________________________.

|Նկ-|Հեռավորության |Նշա-|Մեկուսիչ հեռավորությունը, մմ` անվանական          |

|-ի |անվանումը     |նա- |լարման համար, կՎ                                 |

|N  |              |կու-|_________________________________________________|

|   |              |մը  |  3 | 6  | 10 | 20 | 35 |110 |150 |220 |330 |400 |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|14 |Հոսանատար     |    |    |    |    |    |    |700 |1100|1700|2400|2700|

|   |մասերից մինչև |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |հողանցված     |Աֆ-հ|65  |90  |120 |180 |290 |600 |800 |1200|2000|2650|

|   |կառուցվածքները|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |և  շենքերի    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |մասերը        |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|14 |Տարբեր ֆազերի |    |    |    |    |    |    |800 |1200|1800|2600|3000|

|   |հաղորդիչների  |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |միջև          |Աֆ-ֆ|70  |100 |130 |200 |320 |750 |1050|1600|2200|2500|

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15 |Հոսանատար     |    |    |    |    |    |    |730 |1130|1730|2430|2600|

|   |մասերից մինչև |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |հոծ           |Բ   |95  |120 |150 |210 |320 |630 |830 |1230|2030|2650|

|   |ցանկապատերը   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|16 |Հոսանատար     |    |    |    |    |    |    |800 |1100|1800|2500|2800|

|   |մասերից մինչև |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |ցանցկեն       |Գ   |165 |190 |220 |280 |390 |700 |900 |1300|2100|2700|

|   |ցանկապատերը   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|16 |Տարբեր        |    |    |    |    |    |    |2900|3300|3800|4600|5150|

|   |շղթաների      |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |չցանկապատված  |Դ   |2000|2000|2000|2200|2200|2800|3000|3400|4200|4850|

|   |հոսանատար     |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |մասերի միջև   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|17 |Չցանկապատված  |    |    |    |    |    |    |3400|3700|4200|5000|5500|

|   |հոսանատար     |    |    |    |    |    |    |____|    |____|    |____|

|   |մասերից մինչև |Ե   |2500|2500|2500|2700|2700|3300|    |3700|    |4850|

|   |հատակը        |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|17 |ՓԲՍ-ից դուրս  |    |    |    |    |    |    |5500|6000|6500|7200|7450|

|   |եկող          |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |չցանկապատված  |Զ   |4500|4500|4500|4750|4750|5400|5700|6000|6800|7300|

|   |արտանցիչներից |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |մինչև  գետին  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |դրանց` ոչ դեպի|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |ԲԲՍ-ի տարածք  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |ելքի դեպքում  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |և  արտանցիչ-  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |ների տակ      |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |տրանսպորտի    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |երթանցի բացա- |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |կայության     |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |դեպքում       |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|16 |Անջատված      |    |    |    |    |    |    |900 |1300|2000|3000|3600|

|   |վիճակի        |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |բաժանիչի      |Է   |80  |110 |150 |220 |350 |850 |1150|1800|2500|2850|

|   |հպակից և      |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |դանակից մինչև |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |երկրորդ հպակին|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |միացած հաղոր- |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |դաձողավորումը |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___|______________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|-  |ՓԲՍ-ի չցանկա- |    |    |    |    |    |    |3800|4500|5750|7500|8550|

|   |պատված        |    |    |    |    |    |    |____|____|____|____|____|

|   |մալուխային    | -  |2500|2500|  - | -  | -  |3200|4000|5300|6500|6850|

|   |արտանցիչից    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |մինչև  հող,   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |երբ մալուխը   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |դուրս է գալիս |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |ԲԲՍ-ի տարածքից|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |դուրս գտնվող  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |հենասյան կամ  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |պորտալի վրա,  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |և  բացակայում |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |է տրանսպոր-   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |տային երթանցն |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |արտանցիչների  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|   |տակ           |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________________________________.

 

3) ԲՍ-ի 60 մ-ից ավելի երկարության դեպքում, բացի եզրերի ելքերից, պետք է նախատեսվեն լրացուցիչ ելքեր` այն հաշվով, որ հեռավորությունը սպասարկման միջանցքի ցանկացած կետից մինչև ելքը լինի 30 մ-ից ոչ ավելի.

4) ելքերը կարող են կատարվել դեպի դուրս, դեպի սանդղավանդակ կամ դեպի Դ և Ե կարգի արտադրական այլ սենքեր, ինչպես նաև ԲՍ-ի այլ հատվածամասեր, որոնք անջատված են տվյալ ԲՍ-ից հրակայունության II կարգի հակահրդեհային դռներով: Բազմահարկ ԲՍ-երում երկրորդ և լրացուցիչ ելքերը կարող են նախատեսվել նաև դեպի արտաքին` հրշեջ սանդուղքով պատշգամբ.

5) 1,5 մ-ից ավելի լայնությամբ փեղկեր ունեցող խցերի դարպասները պետք է ունենան դռնակ, եթե դրանք օգտագործվում են անձնակազմի դուրս գալու համար:

113. ԲՍ-ի սենքերի հատակները յուրաքանչյուր հարկի ամբողջ մակերեսով պետք է կատարել նույն նիշի վրա: Հատակների կառուցվածքը պետք է բացառի ցեմենտափոշու առաջացման հնարավորությունը: Առանձին սենքերի միջև և միջանցքներում` դռների մեջ, շեմերի կառուցում չի թույլատրվում (բացառությունները տե՛ս 118-րդ և 121-րդ կետերում):

114. ԲՍ-ից դռները պետք է բացվեն դեպի այլ սենքերի ուղղությամբ կամ դեպի դուրս և ունենան ինքնափակվող կողպեքներ, որոնք ԲՍ-ի կողմից բացվում են առանց բանալու.

1) մեկ ԲՍ-ի հատվածամասերի միջև կամ 2 ԲՍ-երի հարակից սենքերի միջև դռները պետք է ունենան փակ վիճակում պահող և 2 ուղղություններով դրանց բացվելուն չխանգարող սարքվածք.

2) տարբեր լարումների ԲՍ-երի սենքերի (հատվածամասերի) միջև դռները պետք է բացվեն դեպի ամենացածր լարման ԲՍ-ի կողմը: Միևնույն լարման ԲՍ-երի սենքերի դռների կողպեքները պետք է բացվեն միևնույն բանալիով, ԲՍ-ի և այլ սենքերի մուտքային դռների բանալիները չպետք է համապատասխանեն խցերի կողպեքներին, ինչպես և էլեկտրասարքավորումների ցանկապատերի դռների կողպեքներին.

3) ինքնափակվող կողպեքների կիրառման պահանջը չի տարածվում 10 կՎ և ցածր լարման քաղաքային և գյուղական էլեկտրացանցերի ԲՍ-երի վրա:

115. Էլեկտրակայանների սեփական կարիքների ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ների ցանկապատող կառուցվածքները և միջնորմները պետք է կատարվեն չայրվող նյութերից: Թույլատրվում է սեփական կարիքների ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և ԼՏԵ-ների տեղադրումը ԵԿ-ների և էլեկտրակայանների տեխնոլոգիական սենքերում` 139-րդ կետի պահանջներին համապատասխան:

116. Թույլատրվում է տեղակայել 0,4 կՎ և բարձր լարման ԲՍ-ի 1 սենքում մինչև 2 յուղային տրանսֆորմատոր` յուրաքանչյուրը մինչև 0,63 ՄՎ.Ա հզորությամբ` տարանջատված միմյանցից և ԲՍ-ի սենքի այլ մասերից 45 րոպե հրակայունությամբ չայրվող նյութերից միջնորմով, տրանսֆորմատորից (այդ թվում` դրա բարձր լարման ներանցիչից) ոչ պակաս բարձրությամբ` ներառյալ ամենաբարձր լարման ներանցիչները:

117. Էլեկտրաշարժիչների, համաժամ փոխհատուցիչների և այլ (անջատիչներ, գործարկիչ ռեակտորներ, տրանսֆորմատորներ և այլն) գործարկիչ սարքվածքներին վերաբերող սարքերը կարող են տեղակայվել ընդհանուր խցում` առանց նրանց միջև միջնորմների:

118. Լարման չափիչ տրանսֆորմատորները, անկախ նրանցում յուղի քանակից, թույլատրվում է տեղակայել ԲՍ-ի ցանկապատված խցերում: Ընդ որում` խցում պետք է նախատեսվի լարման տրանսֆորմատորում պարունակվող յուղի ամբողջ ծավալը պահելու համար հաշվարկված շեմ կամ թեքամուտք:

119. Անջատիչների բջիջները պետք է առանձնացնել սպասարկման միջանցքից հոծ կամ ցանցային ցանկապատերով, իսկ մեկը մյուսից` չայրվող նյութերից հոծ միջնորմներով: Նույնատիպ միջնորմներով կամ վահանակներով այդ անջատիչները պետք է անջատված լինեն հաղորդակից: Մեկ բևեռում 60 կգ և ավելի յուղի զանգված ունեցող յուղային անջատիչի տակ պահանջվում է յուղընդունիչի սարքավորում` 1 բևեռի ամբողջ յուղի ծավալի համար:

120. Փակ տեսակի առանձին կառուցված, արտադրական սենքերին կցակառուցված կամ ներկառուցված ենթակայաններում տրանսֆորմատորների և 1 բաքում մինչև 600 կգ յուղի զանգվածով յուղալեցուն ապարատների խցերում յուղահավաք սարքվածքներ չեն նախատեսվում, եթե խուցը գտնվում է առաջին հարկում և դռները բացվում են դեպի դուրս: Մեկ բաքում 600 կգ-ից ավելի զանգվածով յուղի կամ չայրվող` էկոլոգիապես անվտանգ դիէլեկտրիկի դեպքում պետք է սարքավորվի յուղընդունիչ` հաշվարկված յուղի ամբողջ ծավալի համար, կամ 20 տոկոսը պահելու համար` յուղը հեռացնելով յուղհավաքիչ:

121. Խցերը նկուղների վրա, երկրորդ հարկում և բարձր կառուցելու դեպքում (տե՛ս նաև 136-րդ կետը), ինչպես նաև խցերից դեպի միջանցք ելք սարքավորելու դեպքում, տրանսֆորմատորների և այլ յուղալեցուն ապարատների տակ պետք է պատրաստվեն յուղընդունիչներ` հետևյալ եղանակներից մեկով.

1) 1 բաքում (բևեռում) մինչև 60 կգ յուղի զանգվածի դեպքում` պատրաստվում է շեմ կամ թեքամուտք` յուղի ամբողջ ծավալը պահելու համար.

2) 60 մինչև 600 կգ յուղի զանգվածի դեպքում`տրանսֆորմատորի (ապարատի) տակ իրականացվում է յուղի ամբողջ ծավալի համար հաշվարկված յուղընդունիչ կամ խցի ելքի մոտ շեմ կամ թեքամուտք` յուղի ամբողջ ծավալը պահելու համար.

3) 600 կգ-ից ավելի յուղի զանգվածի դեպքում`

ա. տրանսֆորմատորի կամ ապարատի յուղի` ոչ պակաս 20 տոկոսը տեղավորող յուղընդունիչի ձևով` դեպի յուղահավաքիչ յուղը հեռացնելով: Տրանսֆորմատորների տակ գտնվող յուղընդունիչներից գնացող յուղահեռացուցիչ խողովակները պետք է ունենան 100 մմ-ից ոչ պակաս տրամագիծ: Յուղընդունիչի կողմից յուղահեռացուցիչ խողովակները պետք է պաշտպանված լինեն ցանցերով: Յուղընդունիչի հատակը պետք է ունենա 2 տոկոս թեքություն դեպի գետնախորշ,

բ. յուղընդունիչ` առանց յուղի հեռացմամբ դեպի յուղահավաքիչ. այս դեպքում յուղընդունիչը պետք է ծածկվի վանդակով` վրան 0.25 մ հաստությամբ մաքուր լվացված գրանիտի (կամ այլ ոչ ծակոտկեն ապարի) կոպիճի կամ խճի` հատիկների 30 մինչև 70 մմ չափսերով շերտ, և այն պետք է հաշվարկված լինի յուղի ամբողջ ծավալի համար. յուղի մակարդակը պետք է 50 մմ-ով ցածր լինի վանդակից: Տրանսֆորմատորի տակ գտնվող յուղընդունիչում կոպիճի վերին մակարդակը պետք է լինի օդափոխման ուղու օդամուղ անցքից 75 մմ ներքև: Յուղընդունիչի մակերեսը պետք է մեծ լինի տրանսֆորմատորի կամ ապարատի հենատակի մակերեսից:

122. Տրանսֆորմատորների և ռեակտորների սենքերի օդափոխությունը պետք է ապահովի դրանցից անջատված ջերմության հեռացումն այնպիսի քանակներով, որ դրանց բեռնվածության (հաշվի առնելով գերբեռնվածության ունակությունը) և շրջակա միջավայրի առավելագույն հաշվարկային ջերմաստիճանի դեպքում տրանսֆորմատորների և ռեակտորների տաքանալը չգերազանցի դրանց առավելագույն թույլատրելի մեծությունը: Տրանսֆորմատորների և ռեակտորների սենքերի օդափոխությունը պետք է իրագործված լինի այնպես, որ սենքից դուրս եկող և ներս մտնող օդի ջերմաստիճանների տարբերությունը չգերազանցի 15oC-ը` տրանսֆորմատորների համար, 30oC-ը` մինչև 1000 Ա հոսանքով ռեակտորների, և 20oC-ը` 1000 Ա-ից բարձր հոսանքով ռեակտորների համար: Բնական օդափոխությամբ ջերմափոխանակության ապահովման անհնարինության դեպքում անհրաժեշտ է նախատեսել արհեստական օդափոխություն. ընդ որում, պետք է նախատեսվի դրա աշխատանքի հսկողությունն ազդանշանային սարքերի միջոցով:

123. Ներհոս-արտահոս օդափոխում` օդի ընդունմամբ հատակի մակարդակից և սենքի վերին մասի մակարդակից, պետք է իրագործվի այն սենքերում, որտեղ տեղադրված են ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքերի և էլեգազով բալոններ:

124. ԲՍ-ի սենքերը, որտեղ կան յուղով, էլեգազով կամ կոմպաունդով լցված սարքավորումներ, պետք է սարքավորվեն դրսից միացվող և այլ օդափոխիչ սարքվածքների հետ չկապված արտահոս օդափոխությամբ: Ձմեռային ցածր ջերմաստիճաններով վայրերում օդափոխության ներածող և արտածող անցքերը պետք է համալրված լինեն դրսից բացվող ջերմապահպանիչ կափույրներով:

125. Սենքերում, որտեղ հերթապահ անձնակազմը գտնվում է 6 ժ և ավելի, պետք է ապահովվի օդի +18oC-ից ոչ ցածր և +28oC-ից ոչ բարձր ջերմաստիճան: ՓԲՍ-ի նորոգման գոտում նորոգման աշխատանքների կատարման ժամանակ պետք է ապահովված լինի +5oC և բարձր ջերմաստիճան: Էլեգազային սարքավորումներով տեղակայված սենքերում տաքացման համար չպետք է կիրառվեն ջեռուցիչ սարքեր, որոնց տաքացնող մակերևույթի ջերմաստիճանը բարձր է 250oC-ից (փակ տեսակի էլեկտրաջեռուցիչներ):

126. Շենքերի ու սենքերի արգելափակիչ կառուցվածքներում անցքերը հոսանահաղորդիչների և ուրիշ հաղորդակցուղիների անցկացումից հետո պետք է փակվեն նյութով, որն ապահովում է արգելափակիչ կառուցվածքի հրակայունությունից ոչ ցածր, բայց ոչ պակաս 45 րոպե հրակայունություն:

127. Արտաքին պատերի մյուս անցքերը` կենդանիների և թռչունների ներս թափանցումը կանխելու համար պետք է պաշտպանված լինեն (10 x10) մմ չափի բջիջներ ունեցող ցանցերով կամ վանդակներով:

128. Մալուխուղիների և կրկնահատակների ծածկերը պետք է իրականացվեն հանվող, չայրվող նյութից սալերով` շինության մաքուր հատակի մակարդակով: Ծածկի առանձին սալի զանգվածը պետք է լինի 50 կգ-ից ոչ ավելի:

129. Ապարատների և տրանսֆորմատորների խցերում տարանցիկ մալուխների և հաղորդալարերի անցկացում չի թույլատրվում: Բացառիկ դեպքերում թույլատրվում է դրանք կատարել խողովակների միջով: Լուսավորության, կառավարման ու չափման շղթաների էլեկտրալարերի տեղադրումը խցերի ներսում կամ չմեկուսացված հոսանատար մասերին մոտ կարող է թույլատրվել միայն այն չափով, որ չափով անհրաժեշտ է միացման համար (օրինակ` հոսանքի տրանսֆորմատորին):

130. ԲՍ-երի սենքերում ԲՍ-ին առնչվող (ոչ տարանցիկ) ջեռուցման խողովակաշարի տեղադրում թույլատրվում է` պայմանով, որ կիրառվեն ամբողջական եռակցված խողովակներ առանց փականների և այլն, իսկ եռակցված օդատարները` առանց սողնակների և այլ նմանատիպ սարքվածքների: Թույլատրվում է նաև խողովակաշարերի և օդատարների տարանցիկ տեղադրում` պայմանով, որ յուրաքանչյուր խողովակաշար (օդատար) ամփոփվի հոծ անջրանցիկ պատյանի մեջ:

131. Էլեգազով լցավորված ապարատներով ԲՍ-ի սխեմայի ընտրության ժամանակ պետք է կիրառել ավելի պարզ սխեմաներ, քան օդային մեկուսացմամբ ապարատներով ԲՍ-երում:

(13-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2008
N 1033-Ն
Որոշում