Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» Տ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1033.160908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1033-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(4-րդ մաս)

 

i

17. ՊՏՏՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՊՐՈՊԱՅԻՆ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ

 

181. Թույլատրվում է մետաղե և երկաթբետոնե հենասյուներով օդային գծերն ուղղակիորեն միակցել մինչև 50 ՄՎտ (մինչև 50 ՄՎ.Ա) հզորության գեներատորներին (համաժամ փոխհատուցիչներին) և համապատասխան ԲՍ-երին`

1) փայտյա հենասյուներով ՕԳ-երը թույլատրվում է միակցել մինչև 25 ՄՎտ (մինչև 25 ՄՎ.Ա) գեներատորներին (համաժամ փոխհատուցիչներին) և համապատասխան ԲՍ-ին.

2) օդային գծերի միակցումը 50 ՄՎտ-ից (50 ՄՎ.Ա-ից) ավելի հզորության գեներատորներին (համաժամ փոխհատուցիչներին) պետք է իրագործվի միայն տրանսֆորմատորի միջոցով.

 

Աղյուսակ N 10

 

Փականային պարպիչներից մինչև 35-220 կՎ լարման պաշտպանվող

սարքավորման թույլատրելի առավելագույն հեռավորությունները

.___________________________________________________________________

|Ան-|ԲՍ-երին և      |ՕԳ-ի    |Հեռավորությունները մինչև  ուժային    |

|վա-|ենթակայան-     |ճոպանով |      տրանսֆորմատորներ, մ            |

|նա-|ներին          |պաշտ-   |_____________________________________|

|կան|ՕԳ առբերման    |պանված  |Փակուղային ԲՍ     |Մշտապես միացված   |

|լա-|հենարանների    |առբերման|                  |2 ՕԳ-ով ԲՍ        |

|րու|տեսակները      |երկարու-|__________________|__________________|

|մը,|               |թյունը, |III խմբի|II խմբի  |III խմբի|II խմբի  |

|կՎ |               |կմ      |պարպիչ- |պարպիչներ|պարպիչ- |պարպիչներ|

|   |               |        |ներ     |         |ներ     |         |

|   |               |        |________|_________|________|_________|

|   |               |        |1x |2x  |1x  |2x  |1x |2x  |1x  |2x  |

|   |               |        |ՓՊԿ|ՓՊԿ |ՓՊՄԱ|ՓՊՄԱ|ՓՊԿ|ՓՊԿ |ՓՊՄԱ|ՓՊՄԱ|

|___|_______________|________|___|____|____|____|___|____|____|____|

|35 |Հաղորդալարերի  |0,5     | 20| 30 |-   |-   | 30|  40|-   |-   |

|   |հորիզոնական    |1,0     | 40| 60 |-   |-   | 50| 100|-   |-   |

|   |դասավորությամբ |1,5     | 60| 90 |-   |-   | 80| 120|-   |-   |

|   |հենասյուներ    |2,0 և   | 75| 110|-   |-   |100| 150|-   |-   |

|   |               |ավելի   |   |    |    |    |   |    |    |    |

|   |_______________|________|___|____|____|____|___|____|____|____|

|   |Հաղորդալարերի  |1,0     | 20|  30|-   |-   | 30|  40|-   |-   |

|   |ոչ հորիզոնական |1,5     | 30|  50|-   |-   | 50|  60|-   |-   |

|   |դասավորությամբ |2,0 և   | 45|  70|-   |-   | 70|  90|-   |-   |

|   |հենասյուներ    |ավելի   |   |    |    |    |   |    |    |    |

|___|_______________|________|___|____|____|____|___|____|____|____|

|110|Հաղորդալարերի  |1,0     | 30|  50|  40| 100| 50|  70| 60 | 120|

|   |հորիզոնական    |1,5     | 50|  80|  70| 150| 70|  90| 80 | 160|

|   |դասավորությամբ |2,0     | 70| 110|  90| 180| 80| 120| 100| 200|

|   |հենասյուներ    |2,5     | 90| 165| 120| 220| 95| 150| 125| 250|

|   |               |3,0 և   |100| 180| 150| 250|110| 200| 160| 250|

|   |               |ավելի   |   |    |    |    |   |    |    |    |

|   |_______________|________|___|____|____|____|___|____|____|____|

|   |Հաղորդալարերի  |1,0     | 15|  20|  20|  50| 20|  30|  30|  75|

|   |ոչ հորիզոնական |1,5     | 30|  55|  40|  80| 40|  60|  50| 100|

|   |դասավորությամբ |2,0     | 50|  75|  70| 120| 60|  90|  70| 150|

|   |հենասյուներ    |2,5     | 65| 100|  90| 160| 70| 115| 100| 200|

|   |               |3,0 և   | 80| 140| 120| 200| 80| 140| 130| 250|

|   |               |ավելի   |   |    |    |    |   |    |    |    |

|___|_______________|________|___|____|____|____|___|____|____|____|

|220|Հաղորդալարերի  |2,0     |-  |-   |  20|  65|  -|   -|  60| 100|

|   |հորիզոնական    |2,5     |-  |-   |  35|  75|  -|   -|  70| 140|

|   |դասավորությամբ |3,0 և   |-  |-   |  80| 100|  -|   -|  90| 170|

|   |հենասյուներ    |ավելի   |   |    |    |    |   |    |    |    |

|   |_______________|________|___|____|____|____|___|____|____|____|

|   |Հաղորդալարերի  |2,0     |-  |-   |  10|  35|  -|   -|  35|  60|

|   |ոչ հորիզոնական |2,5     |-  |-   |  15|  70|  -|   -|  65|  90|

|   |դասավորությամբ |3,0 և   |-  |-   |  40|  90|  -|   -|  85| 110|

|   |հենասյուներ    |ավելի   |   |    |    |    |   |    |    |    |

.___________________________________________________________________

._____________________________ _____________________.

|Ան-|ԲՍ-երին և      |ՕԳ-ի    | |Հեռավորությունները  |

|վա-|ենթակայան-     |ճոպանով | |մինչև  ուժային      |

|նա-|ներին          |պաշտ-   | |տրանսֆորմատորներ, մ |

|կան|ՕԳ առբերման    |պանված  | |____________________|

|լա-|հենարանների    |առբերման| |Մշտապես միացված     |

|րու|տեսակները      |երկարու-| |3 կամ ավելի ՕԳ-ով ԲՍ|

|մը,|               |թյունը, | |____________________|

|կՎ |               |կմ      | |III խմբի|II խմբի    |

|   |               |        | |պարպիչ- |պարպիչներ  |

|   |               |        | |ներ     |           |

|   |               |        | |________|___________|

|   |               |        | |1x |2x  |1x  |2x    |

|   |               |        | |ՓՊԿ|ՓՊԿ |ՓՊՄԱ|ՓՊՄԱ  |

|___|_______________|________| |___|____|____|______|

|35 |Հաղորդալարերի  |0,5     | | 35|  45|  - | -    |

|   |հորիզոնական    |1,0     | | 90| 120|  - | -    |

|   |դասավորությամբ |1,5     | |120|150 |  - | -    |

|   |հենասյուներ    |2,0 և   | |150|180 |  - | -    |

|   |               |ավելի   | |   |    |    |      |

|   |_______________|________| |___|____|____|______|

|   |Հաղորդալարերի  |1,0     | | 40|  50|  - | -    |

|   |ոչ հորիզոնական |1,5     | | 60|  70|  - | -    |

|   |դասավորությամբ |2,0 և   | | 90| 100|  - | -    |

|   |հենասյուներ    |ավելի   | |   |    |    |      |

|___|_______________|________| |___|____|____|______|

|110|Հաղորդալարերի  |1,0     | |   |    |    |      |

|   |հորիզոնական    |1,5     | | 70|  90| 80 |   125|

|   |դասավորությամբ |2,0     | | 90| 110| 100|   175|

|   |հենասյուներ    |2,5     | |110| 135| 120|   250|

|   |               |3,0 և   | |125| 180| 135|   250|

|   |               |ավելի   | |140| 200| 170|   250|

|   |_______________|________| |___|____|____|______|

|   |Հաղորդալարերի  |1,0     | |30 |  40| 40 |   100|

|   |ոչ հորիզոնական |1,5     | |50 |  70| 60 |   130|

|   |դասավորությամբ |2,0     | |70 | 100| 90 |   190|

|   |հենասյուներ    |2,5     | |80 | 125| 120|   250|

|   |               |3,0 և   | |95 | 150| 140|   250|

|   |               |ավելի   | |   |    |    |      |

|___|_______________|________| |___|____|____|______|

|220|Հաղորդալարերի  |2,0     | | - | -  | 100|   150|

|   |հորիզոնական    |2,5     | | - | -  | 120|   180|

|   |դասավորությամբ |3,0 և   | |   |    |    |      |

|   |հենասյուներ    |ավելի   | |   |    |    |      |

|   |_______________|________| |___|____|____|______|

|   |Հաղորդալարերի  |2,0     | | - | -  |  45|    65|

|   |ոչ հորիզոնական |2,5     | | - | -  |  80|    90|

|   |դասավորությամբ |3,0 և   | | - | -  | 100|   120|

|   |հենասյուներ    |ավելի   | |   |    |    |      |

._____________________________ ______________________

._____________________________ ______________________________________.

|Ան-|ԲՍ-երին և      |ՕԳ-ի    | |Հեռավորությունները մինչև  մյուս      |

|վա-|ենթակայան-     |ճոպանով | |        սարքավորումը, մ              |

|նա-|ներին          |պաշտ-   | |_____________________________________|

|կան|ՕԳ առբերման    |պանված  | |Փակուղային ԲՍ     |Մշտապես միացված   |

|լա-|հենարանների    |առբերման| |                  |2 ՕԳ-ով ԲՍ        |

|րու|տեսակները      |երկարու-| |__________________|__________________|

|մը,|               |թյունը, | |III խմբի|II խմբի  |III խմբի|II խմբի  |

|կՎ |               |կմ      | |պարպիչ- |պարպիչներ|պարպիչ- |պարպիչներ|

|   |               |        | |ներ     |         |ներ     |         |

|   |               |        | |________|_________|________|_________|

|   |               |        | |1x |2x  |1x  |2x  |1x |2x  |1x  |2x  |

|   |               |        | |ՓՊԿ|ՓՊԿ |ՓՊՄԱ|ՓՊՄԱ|ՓՊԿ|ՓՊԿ |ՓՊՄԱ|ՓՊՄԱ|

|___|_______________|________| |___|____|____|____|___|____|____|____|

|35 |Հաղորդալարերի  |0,5     | | 25|  40|   -|  - | 30|  50|   -|  - |

|   |հորիզոնական    |1,0     | | 75| 100|   -|  - |100| 150|   -|  - |

|   |դասավորությամբ |1,5     | |100| 130|   -|  - |125| 200|   -|  - |

|   |հենասյուներ    |2,0 և   | |125| 150|   -|  - |150| 200|   -|  - |

|   |               |ավելի   | |   |    |    |    |   |    |    |    |

|   |_______________|________| |___|____|____|____|___|____|____|____|

|   |Հաղորդալարերի  |1,0     | | 40|  60|   -|  - | 50| 100|   -|   -|

|   |ոչ հորիզոնական |1,5     | | 60|  90|   -|  - | 80| 120|   -|   -|

|   |դասավորությամբ |2,0 և   | | 70| 120|   -|  - | 90| 150|   -|   -|

|   |հենասյուներ    |ավելի   | |   |    |    |    |   |    |    |    |

|___|_______________|________| |___|____|____|____|___|____|____|____|

|110|Հաղորդալարերի  |1,0     | |120| 140| 130| 180|130| 150| 140| 190|

|   |հորիզոնական    |1,5     | |140| 170| 150| 200|200| 200| 180| 200|

|   |դասավորությամբ |2,0     | |170| 200| 180| 220|200| 200| 200| 220|

|   |հենասյուներ    |2,5     | |190| 200| 220| 250|200| 200| 220| 250|

|   |               |3,0 և   | |200| 200| 250| 250|200| 200| 250| 250|

|   |               |ավելի   | |   |    |    |    |   |    |    |    |

|   |_______________|________| |___|____|____|____|___|____|____|____|

|   |Հաղորդալարերի  |1,0     | | 70|  90|  80| 110|100| 130| 120| 170|

|   |ոչ հորիզոնական |1,5     | |110| 130| 120| 160|150| 180| 160| 200|

|   |դասավորությամբ |2,0     | |120| 150| 140| 180|200| 200| 180| 250|

|   |հենասյուներ    |2,5     | |130| 200| 160| 230|200| 200| 200| 250|

|   |               |3,0 և   | |150| 200| 180| 250|200| 200| 220| 250|

|   |               |ավելի   | |   |    |    |    |   |    |    |    |

|___|_______________|________| |___|____|____|____|___|____|____|____|

|220|Հաղորդալարերի  |2,0     | | 90| 160| 100| 210|150| 220| 200| 280|

|   |հորիզոնական    |2,5     | |110| 180| 120| 250|170| 280| 250| 350|

|   |դասավորությամբ |3,0 և   | |120| 200| 160| 280|190| 310| 270| 400|

|   |հենասյուներ    |ավելի   | |   |    |    |    |   |    |    |    |

|   |_______________|________| |___|____|____|____|___|____|____|____|

|   |Հաղորդալարերի  |2,0     | | 60|  90|  75| 130| 90| 120| 100| 150|

|   |ոչ հորիզոնական |2,5     | | 80| 120| 100| 180|120| 160| 140| 220|

|   |դասավորությամբ |3,0 և   | |100| 160| 140| 230|150| 200| 180| 300|

|   |հենասյուներ    |ավելի   | |   |    |    |    |   |    |    |    |

._____________________________ ______________________________________.

 

Աղյուսակ N 11

 

Փականային պարպիչներից մինչև 330 կՎ լարման պաշտպանվող

սարքավորում ամենամեծ թույլատրելի հեռավորությունները

._______________________________________________________________________.

|Ենթակայանի |Փականային |ՕԳ-ի` | Հեռավորությունը, մ                      |

|տեսակը,    |պարպիչների|մետա- |_________________________________________|

|ՕԳ-ի քանակը|լրակազմերի|ղա-   |Մինչև        |Մինչև  լարման|Մինչև  մնացած|

|           |քանակը,   |ճոպա- |ուժային      |տրանսֆոր-    |սարքավո-     |

|           |տեսակը,   |նով   |տրանսֆոր-    |մատորներ     |րումներ      |

|           |տեղակայման|պաշտ- |մատոր        |             |             |

|           |տեղը      |պանված|(ավտոտրանս-  |             |             |

|           |          |առբեր-|ֆորմատոր) և  |             |             |

|           |          |ման   |շունտող      |             |             |

|           |          |երկա- |ռեակտորներ   |             |             |

|           |          |րու-  |_____________|_____________|_____________|

|           |          |թյու- |հաղոր-|հաղոր-|հաղոր-|հաղոր-|հաղոր-|հաղոր-|

|           |          |նը, կմ|դա-   |դա-   |դա-   |դա-   |դա-   |դա-   |

|           |          |      |լարերի|լարերի|լարերի|լարերի|լարերի|լարերի|

|           |          |      |հորի- |ոչ    |հորի- |ոչ    |հորի- |ոչ    |

|           |          |      |զոնա- |հորի- |զոնա- |հորի- |զոնա- |հորի- |

|           |          |      |կան   |զոնա- |կան   |զոնա- |կան   |զոնա- |

|           |          |      |դասա- |կան   |դասա- |կան   |դասա- |կան   |

|           |          |      |վորու-|դասա- |վորու-|դասա- |վորու-|դասա- |

|           |          |      |թյամբ |վորու-|թյամբ |վորու-|թյամբ |վորու-|

|           |          |      |հենա- |թյամբ |հենա- |թյամբ |հենա- |թյամբ |

|           |          |      |սյու- |հենա- |սյու- |հենա- |սյու- |հենա- |

|           |          |      |ներ   |սյու- |ներ   |սյու- |ներ   |սյու- |

|           |          |      |      |ներ   |      |ներ   |      |ներ   |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Փակուղային,|II խմ.    | 2,5  |  45  |  -   |  75  |  -   |  130 |  100 |

|տրանսֆոր-  |փականային | 3,0  |  70  |  20  |  90  |  30  |  140 |  110 |

|մատոր-գիծ  |պարպիչների| 4,0  | 100  |  50  |  115 |  85  |  150 |  130 |

|բլոկ       |1 լրակազմ |      |      |      |      |      |      |      |

|սխեմայով   |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|           |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|           |մատորի    |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

|           |__________|______|______|______|______|______|______|______|

|           |II խմ.    | 2,5  |  70  |  -   | 250**|  -   | 330**| 235**|

|           |փականային | 3,0  | 120  |  20  | 320**| 100  | 380**| 270**|

|           |պարպիչների| 4,0  | 160  |  90  | 400**| 250  | 450**| 340**|

|           |2 լրակազմ |      |      |      |      |      |      |      |

|           |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|           |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|           |մատորի    |      |      |      |      |      |      |      |

|           |մոտ,      |      |      |      |      |      |      |      |

|           |մյուսը`   |      |      |      |      |      |      |      |

|           |գծային    |      |      |      |      |      |      |      |

|           |բջջում    |      |      |      |      |      |      |      |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Փակուղային,|II խմ.    | 2,0  |  70  |  -   |  210 |  -   |  335 |  280 |

|միացյալ    |փականային | 2,5  | 110  |  20  |  240 | 100  |  340 |  320 |

|բլոկի      |պարպիչների| 3,0  | 150  |  65  |  260 | 200  |  355 |  340 |

|սխեմայով   |2 լրակազմ |      |      |      |      |      |      |      |

|           |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|           |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|           |մատորի    |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Փակուղային,|II խմ.    | 2,0  |  80  |  -   |  160 |  -   |  390 |  300 |

|2 ՕԳ-ով և  |փականային | 2,5  | 110  |  50  |  210 | 120  |  410 |  350 |

|1 տրանսֆոր-|պարպիչների| 3,0  | 150  |  80  |  250 | 150  |  425 |  380 |

|մատորով    |1 լրակազմ |      |      |      |      |      |      |      |

|եռանկյուն  |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|սխեմայով   |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|           |մատորի    |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Միջանցուկ, |Փականային | 2,0  |  60  |  -   |  320 |  -   |  420 |  300 |

|2 ՕԳ-ով և  |պարպիչների| 2,5  |  80  |  20  |  400 | 260  |  500 |  360 |

|2 տրանսֆոր-|2 լրակազմ | 3,0  | 130  |  60  |  475 | 310  |  580 |  415 |

|մատորով,   |II խմբի,  |      |      |      |      |      |      |      |

|կամրջակ    |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|սխեմայով   |մատորների |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Միջանցուկ, |Փականային | 2,0  | 150  |  -   |  500 |  -   | 1000 | 1000 |

|2 ՕԳ-ով և  |պարպիչների| 2,5  | 200  |  80  |  700 | 320  | 1000 | 1000 |

|2 տրանսֆոր-|2 լրակազմ | 3,0  | 240  | 140  |  750 | 470  | 1000 | 1000 |

|մատորով,   |II խմբի,  |      |      |      |      |      |      |      |

|քառանկյուն |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|սխեմայով   |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|           |մատորների |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Երկու և    |Փականային | 2,0  | 150  |  40  |  960 |  -   | 1000 | 1000 |

|ավելի      |պարպիչների| 2,5  | 220  |  80  | 1000 | 400  | 1000 | 1000 |

|հեռացող ՕԳ-|2 լրակազմ | 3,0  | 300  | 140  | 1000 | 1000 | 1000 | 1000 |

|ով և  2    |II խմբի,  |      |      |      |      |      |      |      |

|տրանսֆոր-  |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|մատորով    |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|ենթակայան  |մատորների |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

|___________|__________|______|______|______|______|______|______|______|

|Երեք և     |Փականային | 2,0  | 100  |  30  |  700 |  -   | 1000 |  750 |

|ավելի      |պարպիչների| 2,5  | 175  |  70  |  800 | 200  | 1000 | 1000 |

|հեռացող ՕԳ-|1 լրակազմ | 3,0  | 250  | 100  |  820 | 700  | 1000 | 1000 |

|ով և  1    |II խմբի,  |      |      |      |      |      |      |      |

|տրանսֆոր-  |ուժային   |      |      |      |      |      |      |      |

|մատորով    |տրանսֆոր- |      |      |      |      |      |      |      |

|ենթակայան  |մատորների |      |      |      |      |      |      |      |

|           |դեպքում   |      |      |      |      |      |      |      |

._______________________________________________________________________.

 

Աղյուսակ N 11.1

 

Փականային պարպիչների առավելագույն թույլատրելի հեռավորությունները

400 և 500 կՎ լարման պաշտպանվող սարքավորումից

 

._____________________________________________________________________.

|Ենթակայանի տեսակը,  |Փականային պարպիչների |Հեռավորությունը, մ        |

|ՕԳ-ների քանակը      |համալիրի տեսակը և    |__________________________|

|                    |տեղակայման վայրը     |մինչև    |մինչև  |մինչև   |

|                    |                     |ուժային  |ուժային|այլ     |

|                    |                     |տրանսֆոր-|տրանս- |էլեկտրա-|

|                    |                     |մատորներ |ֆորմա- |սարքա-  |

|                    |                     |(ավտո-   |տորները|վորում- |

|                    |                     |տրանսֆոր-|       |ները    |

|                    |                     |մատորնե- |       |        |

|                    |                     |րը) և    |       |        |

|                    |                     |շունտա-  |       |        |

|                    |                     |վորող    |       |        |

|                    |                     |ռեակտոր- |       |        |

|                    |                     |ները     |       |        |

|____________________|_____________________|_________|_______|________|

|          1         |          2          |     3   |   4   |    5   |

|____________________|_____________________|_________|_______|________|

|Փակուղային,         |II խմբի փականային    |    95   |150/700|150/700 |

|տրանսֆորմատոր -     |պարպիչների երկու     |         |       |        |

|բլոկային սխեմայով   |համալիր. մեկը`       |         |       |        |

|                    |ուժային              |         |       |        |

|                    |տրանսֆորմատորի մոտ,  |         |       |        |

|                    |մյուսը` գծային       |         |       |        |

|                    |բջջում կամ ռեակտորի  |         |       |        |

|                    |միացման մոտ          |         |       |        |

|____________________|_____________________|_________|_______|________|

|Անցումային, երկու   |II խմբի փականային    |130      |350/700| 350/900|

|օդային գծերով և  մեկ|պարպիչների երկու     |         |       |        |

|տրանսֆորմատորով,    |համալիր. մեկը`       |         |       |        |

|եռանկյուն սխեմայով  |ուժային              |         |       |        |

|                    |տրանսֆորմատորի մոտ,  |         |       |        |

|                    |մյուսը` հաղորդաձողերի|         |       |        |

|                    |վրա, գծային բջջում   |         |       |        |

|                    |կամ ռեակտորի միացման |         |       |        |

|                    |մոտ                  |         |       |        |

|____________________|_____________________|_________|_______|________|

|Անցումային, երկու   |II խմբի փականային    |160      |350    |800     |

|օդային գծերով և     |պարպիչների երկու     |         |       |        |

|երկու տրանսֆորմատո- |համալիր` ուժային     |         |       |        |

|րով, քառանկյուն     |տրանսֆորմատորի մոտ   |         |       |        |

|սխեմայով            |                     |         |       |        |

|____________________|_____________________|_________|_______|________|

|Ենթակայան, երեք և   |II խմբի փականային    |240      |450    |900     |

|ավելի դուրս եկող    |պարպիչների երկու     |         |       |        |

|օդային գծերով և     |համալիր` ուժային     |         |       |        |

|երկու               |տրանսֆորմատորի մոտ   |         |       |        |

|տրանսֆորմատորով     |                     |         |       |        |

|____________________|_____________________|_________|_______|________|

|Ենթակայան, երեք և   |II խմբի փականային    |175      |400    |600     |

|ավելի դուրս եկող    |պարպիչների մեկ       |         |       |        |

|օդային գծերով և  մեկ|համալիր` ուժային     |         |       |        |

|տրանսֆորմատորով     |տրանսֆորմատորի մոտ   |         |       |        |

._____________________________________________________________________.

 

3) բլոկային տրանսֆորմատորների պաշտպանության համար, որոնք կապված են 100 ՄՎտ և բարձր հզորության գեներատորների հետ, բարձր լարման կողմից պետք է տեղակայված լինեն II խմբից ոչ պակաս ՓՊ-ներ կամ համապատասխան ԳԼՍ-ներ:

182. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների, ինչպես նաև 3 ՄՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրաշարժիչների պաշտպանության համար, որոնք միակցված են ընդհանուր հաղորդաձողերին օդային գծերով կամ հոսանահաղորդիչներով, պետք է տեղակայված լինեն I խմբի ՓՊ-ներ կամ ԳԼՍ-ներ` հոսանքի ամպրոպային իմպուլսին համապատասխան լարման և ֆազի վրա 0,5 մկՖ-ից ոչ պակաս ունակությամբ`

1) Մնացորդային լարումների ավելի փոքր արժեքներով ՓՊ-ներ և ԳԼՍ-ներ ընտրելիս, թույլատրվում է յուրաքանչյուր ֆազի վրա տեղակայել 0,5 մկՖ-ից պակաս ունակություններ: Բացի դրանից, էլեկտրակայանի ԲՍ-ին, ԵԿ-ին և մեքենաների հոսանահաղորդիչներին ՕԳ-ի առբերումների պաշտպանությունը պետք է իրագործվի շանթակայունության 50 կԱ-ից ոչ պակաս մակարդակով: ՓՊ-ներ կամ ԳԼՍ-ներ հարկավոր է տեղակայել. 15 ՄՎտ-ից (15 ՄՎ.Ա) -ից) ավելի հզորությամբ գեներատորների (համաժամ փոխհատուցիչների) պաշտպանության համար` յուրաքանչյուր գեներատորի (համաժամ փոխհատուցչի) միակցման վրա, 15 ՄՎտ (15 ՄՎ.Ա)) և պակաս հզորությամբ գեներատորների (համաժամ փոխհատուցիչների) պաշտպանության համար` գեներատորային լարման հաղորդաձողերի (հաղորդաձողերի հատվածների) վրա, 3 ՄՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրաշարժիչների պաշտպանության համար`ԲՍ-ի հաղորդաձողերի վրա.

2) դուրս բերված չեզոքով 25 ՄՎտ (25 ՄՎ.Ա) և ավելի հզորության գեներատորների (համաժամ փոխհատուցիչների) պաշտպանության համար, որոնք չունեն գալարային մեկուսացում (ձողավոր փաթույթով մեքենաներ), 1 ֆազի վրա 0,5 մկՖ ունակությունների փոխարեն կարող է կիրառվել մեքենայի անվանական լարմանը համապատասխան ՓՊ կամ ԳԼՍ` գեներատորի (համաժամ փոխհատուցիչի) չեզոքում: Պաշտպանական ունակությունների տեղակայում չի պահանջվում, եթե գեներատորներին (համաժամ փոխհատուցիչներին) միակցված, մինչև 100 մ երկարության մալուխների հատվածների գումարային ունակությունը կազմում է 0,5 մկՖ և ավելի` 1 ֆազի համար:

183. Եթե պտտվող մեքենաները և ՕԳ-երը միակցված են էլեկտրակայանների ԲՍ-ի կամ ԵԿ-ի ընդհանուր հաղորդաձողերին, ապա այդ ՕԳ-երի առբերումները պետք է պաշտպանված լինեն ամպրոպային ներազդեցություններից` պահպանելով հետևյալ պահանջները`

1) մետաղե կամ երկաթբետոնե հենասյուներով ՕԳ-ի առբերումը պետք է պաշտպանված լինի մետաղաճոպանով` 300 մ-ից ոչ պակաս երկարության վրա, առբերման սկզբում պետք է տեղակայված լինի IV խմբի ՓՊ-ների (նկ. 20.ա) կամ համապատասխան ԳԼՍ-ների լրակազմ: ՓՊ-ի կամ ԳԼՍ-ի հողակցման դիմադրությունը չպետք է գերազանցի 3 Օմ-ը, իսկ հենասյուների հողակցման դիմադրությունը մետաղաճոպանային տեղամասում` 10 Օմ-ը: Պետք է օգտագործել փայտե լայնակներ մեկուսիչների շարանի ամրակապման կետից մինչև հենասյան կանգնակ` փայտով առնվազն 1 մ հեռավորությամբ: Փայտե հենասյուներով ՕԳ-ի առբերումների վրա, երկաթբետոնե հենասյուներով ՕԳ-ի վրա կիրառվող պաշտպանության միջոցառումներին լրացուցիչ, հարկավոր է տեղակայել IV խմբի ՓՊ-ների կամ համապատասխան ԳԼՍ-ների լրակազմ` մետաղաճոպանային առբերման սկզբից 150 մ հեռավորության վրա դեպի գծի կողմը (նկ. 20բ): Պարպիչների հողակցման դիմադրությունը պետք է լինի 3 Օմ-ից ոչ ավելի: Թույլատրվում է ԽՊ-ի տեղակայում` առբերման սկզբում: Այդպիսի պարպիչների հողակցման դիմադրությունը չպետք է գերազանցի 5 Օմ-ը.

2) էլեկտրակայաններին և ԵԿ-ին մինչև 0,5 կմ երկարությամբ մալուխային ներդիրներով միակցված ՕԳ-ի վրա առբերման պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, ինչպես առանց մալուխային ներդիրներով ՕԳ-ի վրա (տե՛ս սույն կետի 1-ին ենթակետը), և լրացուցիչ պետք է տեղակայված լինի IV խմբի ՓՊ2-ի կամ համապատասխան ԳԼՍ-ների լրակազմ` ՕԳ-ը մալուխին միակցելու տեղում: Պաշտպանական ապարատի հողակցվող արտանցիչն ամենակարճ ուղիով հարկավոր է միակցել մալուխի մետաղապատյանին և հողակցիչին (նկ. 20. գ, դ): Պաշտպանական ապարատի հողակցման դիմադրությունը չպետք է գերազանցի 5 Օմ-ը.

 

Նկար 20. Ամպրոպային գերլարումներից պտտվող էլեկտրական մեքենաների պաշտպանության սխեմաներ:

--------------

Նկար 20-ը չի բերվում

 

3) եթե ՕԳ-ի առբերումը 300 մ-ից ոչ պակաս երկարության վրա կայծակի ուղիղ հարվածներից պաշտպանված է շենքերով, ծառերով կամ այլ բարձր առարկաներով և գտնվում է նրանց պաշտպանության գոտու մեջ, ապա ՕԳ-ի առբերման վրա մետաղաճոպանի կախվածք չի պահանջվում: Ընդ որում, ՕԳ-ի պաշտպանված հատվածի սկզբում (գծի կողմից) պետք է տեղակայված լինի IV խմբի ՓՊ1 (նկ. 20. ե) կամ ԳԼՍ-ների լրակազմ: Պարպիչի հողակցման դիմադրությունը չպետք է գերազանցի 3 Օմ-ը: ՓՊ-ի հողակցման ամենակարճ ուղիով էջքերը պետք է միակցված լինեն ԵԿ-ի (էլեկտրակայանի) հողակցման հաղորդաշղթայի հետ.

4) ՕԳ-ի վրա հոսանասահմանափակիչ ռեակտորի առկայության դեպքում առբերումը 100-ից մինչև 150 մ երկարության վրա կայծակի ուղիղ հարվածներից պետք է պաշտպանված լինի մետաղաճոպանային շանթարգելով (տե՛ս նկ. 20,զ): Շանթարգելով պաշտպանված առբերման սկզբում, ինչպես նաև ռեակտորի մոտ, պետք է տեղակայված լինեն IV խմբի ՓՊ2-ի կամ համապատասխան ԳԼՍ-ների լրակազմ: Պաշտպանական ապարատի հողակցման դիմադրությունը, որը տեղակայված է գծի կողմից առբերման սկզբում, պետք է լինի 3 Օմ-ից ոչ ավելի.

5) ՕԳ-ը պտտվող մեքենաներով ԲՍ-ի հաղորդաձողերին հոսանասահմանափակիչ ռեակտորով և 50 մ-ից ավելի երկարությամբ մալուխային ներդիրով միակցման դեպքում, ՕԳ-ի առբերման պաշտպանություն կայծակի ուղիղ հարվածներից չի պահանջվում: Մալուխին ՕԳ-ի միակցման տեղում և ռեակտորից առաջ պետք է տեղակայված լինեն IV խմբի ՓՊ1 և ՓՊ2-ի կամ ԳԼՍ-ների լրակազմեր` հողակցման 3 Օմ-ից ոչ ավելի դիմադրությամբ (տե՛ս նկ. 20. է).

6) 3 ՄՎտ-ից (3 ՄՎ.Ա-ից) ցածր հզորությամբ էլեկտրական մեքենաներով ԲՍ-ի հաղորդաձողերին միակցված ՕԳ-ի վրա, որոնց առբերումները 0,5 կմ-ից ոչ պակաս երկարության վրա իրագործված են երկաթբետոնե կամ մետաղե հենասյուներով` 5 Օմ-ից ոչ ավելի հողակցման դիմադրությամբ, ԵԿ-ից (էլեկտրակայանից) 100-ից մինչև 150 մ հեռավորության վրա (նկ. 20. ը) պետք է տեղակայված լինի IV խմբի ՓՊ-ների կամ համապատասխան ԳԼՍ-ների լրակազմ: Պաշտպանական ապարատների հողակցման դիմադրությունը պետք է լինի 3 Օմ-ից ոչ ավելի: Ընդ որում, ՕԳ-ի առբերման` մետաղաճոպանով պաշտպանություն չի պահանջվում:

184. Գեներատորները (համաժամ փոխհատուցիչները) տրանսֆորմատորներին միացնելու համար բաց հոսանահաղորդիչներ կիրառելու դեպքում հոսանահաղորդիչները պետք է մտնեն շանթարգելների և ԵԿ-ի (էլեկտրակայանների) կառույցների պաշտպանության գոտու մեջ: Շանթարգելները ԵԿ-ի (էլեկտրակայանի) հողակցող սարքվածքին միակցելու տեղը պետք է հեռու լինի հոսանահաղորդիչի հողակցվող տարրերը նրան միակցելու տեղից 20 մ-ից ոչ պակաս` հողակցման մայրուղով հաշված`

1) եթե բաց հոսանահաղորդիչները չեն մտնում ԲԲՍ-ի շանթարգելների պաշտպանության գոտու մեջ, ապա նրանք կայծակի ուղիղ հարվածներից պետք է պաշտպանված լինեն առանձին կանգնած շանթարգելներով կամ մետաղաճոպաններով, որոնք կախված են առանձին հենասյուների վրա` 200-ից ոչ մեծ պաշտպանական անկյունով: Առանձին կանգնած շանթարգելների և մետաղաճոպանային հենասյուների հողակցումը պետք է իրագործվի մեկուսի հոսանահաղորդիչներով, որոնք միացում չունեն հոսանահաղորդիչների հենասյուների հողակցող սարքվածքների հետ կամ ԲՍ-ի հողակցող սարքվածքին միացնել այն կետում, որոնք հոսանահաղորդիչների հողակցվող տարրերի միակցման տեղից հեռացված են 20 մ-ից ոչ պակաս.

2) հեռավորությունն օդով առանձին կանգնած շանթարգելներից մինչև հոսանահաղորդիչների հոսանատար կամ հողակցված տարրերը պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունը հողի միջով, մեկուսի հողակցիչից և շանթարգելի ստորգետնյա մասից մինչև հողակցիչներ և հոսանահաղորդիչի ստորգետնյա մասը, պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

185. Բաց հոսանահաղորդիչը գեներատորային լարման ԲՍ-ին ռեակտորի միջոցով միակցելու դեպքում ռեակտորից առաջ պետք է տեղակայված լինի IV խմբի ՓՊ-ի լրակազմ կամ համապատասխան ԳԼՍ`

1) գեներատորները հոսանահաղորդիչի միջով վրավազ ամպրոպային գերլարումների ալիքներից պաշտպանելու համար, պետք է տեղակայված լինեն I խմբի ՓՊ կամ ԳԼՍ և պաշտպանական ունակություններ, որոնց արժեքը 3 ֆազի համար, գեներատորի անվանական լարումից կախված, պետք է կազմի. 6 կՎ լարման դեպքում` 0,8 մկՖ-ից ոչ պակաս, 10 կՎ լարման դեպքում` 0,5 մկՖ-ից ոչ պակաս, 13,8-ից մինչև 20 կՎ լարման դեպքում` 0,4 մկՖ-ից ոչ պակաս.

2) պաշտպանական ունակություններ տեղակայել չի պահանջվում, եթե գեներատորի և մալուխային ցանցի գումարային ունակությունը գեներատորային լարման հաղորդաձողերի վրա ունի պահանջվող արժեքը: Մալուխային ցանցի ունակությունը որոշելիս, հաշվի են առնվում մալուխների` մինչև 750 մ երկարության վրա տեղամասերը.

3) եթե ԵԿ-ի ԲՍ-ը բաց հոսանահաղորդիչով միացված է ՋԷԿ-ի գեներատորային լարման ԲՍ-ին, որն ունի մինչև 120 ՄՎտ հզորության գեներատորներ, ապա հոսանահաղորդիչների պաշտպանությունը կայծակի ուղիղ հարվածներից պետք է իրագործված լինի այնպես, ինչպես նշված է 184-րդ կետում:

186. Թույլատրվում է չկատարել առբերումների պաշտպանություն կայծակի ուղիղ հարվածներից ՕԳ-ը կամ բաց հոսանահաղորդիչները մինչև 3 ՄՎտ հզորության էլեկտրաշարժիչներին միակցելու դեպքում, ինչպես նաև մինչև 1 ՄՎտ հզորության դիզելային էլեկտրակայաններին միակցելու դեպքում, որոնք տեղաբաշխված են տարվա ընթացքում մինչև 20 ամպրոպային ժամ ինտենսիվությամբ ամպրոպային գործունեության շրջաններում: Այդ դեպքում`

1) պահանջվում է ՕԳ-ի առբերումների վրա IV խմբի ՓՊ-ի 2 լրակազմ կամ համապատասխան ԳԼՍ-ի տեղակայում 150 մ (ՓՊ2) և 250 մ (ՓՊ1) հեռավորությունների վրա ԵԿ-ի հաղորդաձողերից (նկ. 21.ա): Պաշտպանական ապարատների հողակցման դիմադրությունը պետք է լինի 3 Օմ-ից ոչ ավելի: Հողակցման էջքերն ամենակարճ ուղիով պետք է միացված լինեն ԵԿ-ի կամ էլեկտրակայանի հողակցիչ սարքվածքին.

 

Նկար 21. Մինչև 3 ՄՎտ հզորությամբ էլեկտրաշարժիչների պաշտպանության սխեմաները փայտյա հենասյուներով ՕԳ-երի մոտեցումների դեպքում:

--------------

Նկար 21-ը չի բերվում

 

2) ցանկացած երկարության մալուխային ներդիրի առկայության դեպքում, մալուխից առաջ պետք է տեղակայված լինի IV խմբի ՓՊ կամ համապատասխան ԳԼՍ: Նրանց հողակցիչ սեղմակը պետք է ամենակարճ ուղիով միակցված լինի մալուխի մետաղապատյանին և հողակցիչին (նկ. 21.բ).

3) մալուխային ներդիրների միջոցով էլեկտրաշարժիչներին սնող հաղորդաձողերի վրա պետք է տեղակայված լինեն I խմբի ՓՊ կամ համապատասխան ԳԼՍ և պաշտպանական ունակություններ` ֆազի համար 0,5 մկՖ-ից ոչ պակաս.

4) երկաթբետոնե կամ մետաղե հենասյուներով ՕԳ-ի կամ բաց հոսանահաղորդիչների առբերումների վրա ՓՊ-ի տեղակայում չի պահանջվում, եթե առբերման յուրաքանչյուր հենասյան հողակցման դիմադրությունը 250 մ-ից ոչ պակաս երկարության վրա կազմում է 10 Օմ-ից ոչ ավելի:

(17-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ

 

i

187. 3-ից մինչև 35 կՎ լարման էլեկտրական ցանցերը պետք է աշխատեն մեկուսացված, ռեզիստորի կամ աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով: Հողի միաֆազ միակցման ունակային հոսանքի փոխհատուցմամբ 3-ից մինչև 35 կՎ լարման էլեկտրական ցանցերում, հողի նկատմամբ ֆազերի ունակությունների անհամաչափության աստիճանը չպետք է գերազանցի 0,75 տոկոսը: Հողի նկատմամբ ֆազերի ունակությունների հավասարեցումը պետք է իրագործվի հաղորդալարերի վերադասավորմամբ և բարձր հաճախականության կապի կոնդեսատորների բաշխմամբ: Աղեղմարիչ ռեակտորների թիվը և նրանց տեղակայման տեղերը պետք է որոշվեն ցանցի աշխատանքի բնականոն ռեժիմի համար` հաշվի առնելով նրա հնարավոր բաժանումները մասերի և հավանական վթարային ռեժիմները`

1) աղեղմարիչ ռեակտորները կարող են տեղակայվել բոլոր ԵԿ-ներում, բացի փակուղայիններից, որոնք էլեկտրական ցանցի հետ կապված են առնվազն 2 էլեկտրահաղորդման գծով: Ռեակտորների տեղակայում փակուղային ԵԿ-ում չի թույլատրվում.

2) չի թույլատրվում աղեղմարիչ ռեակտորները միացնել այն տրանսֆորմատորների չեզոքներին, որոնք միակցված են հաղորդաձողերին ապահովիչի միջոցով: Աղեղմարիչ ռեակտորների հզորությունն ընտրվում է հողին միակցման լրիվ ունակային հոսանքի արժեքին համապատասխան` հաշվի առնելով ցանցի զարգացումն առաջիկա 10 տարում: Պետք է օգտագործել հողին միակցման ունակային հոսանքի ավտոմատ համալարելի փոխհատուցում:

188. 3-ից մինչև 35 կՎ լարման էլեկտրական ցանցերում հարկավոր է միջոցներ ձեռնարկել ֆեռոռեզոնանսային պրոցեսները և չեզոքի ինքնաբեր շեղումները կանխելու համար: 3-ից մինչև 35 կՎ լարման էլեկտրական ցանցերում, որոնցում կան ստատորի փաթույթի անմիջական ջրային հովացմամբ գեներատորներ (համաժամ փոխհատուցիչներ), գեներատորի մեկուսացման` հողի նկատմամբ զգալի ակտիվ հաղորդականության հետևանքով, ֆեռոռեզոնանսային երևույթներից պաշտպանություն չի պահանջվում:

189. Տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) փաթույթները պետք է պաշտպանված լինեն փոխարկչային գերլարումներից ՓՊ-ի կամ ԳԼՍ-ի օգնությամբ, որոնք տեղակայված են 174-րդ կետի պահանջներին համապատասխան:

190. 330 կՎ և ավելի բարձր լարման ցանցերում, կախված ցանցի սխեմայից, գծերի և տրանսֆորմատորների քանակից, հարկավոր է նախատեսել միջոցառումներ` լարումների երկարատև բարձրացումների և ներքին գերլարումների սահմանափակման համար: Քվազիկայունացված և ներքին գերլարումների սահմանափակման անհրաժեշտությունը և պաշտպանության միջոցների հարաչափերը որոշվում են գերլարումների հաշվարկների հիման վրա:

191. Սարքավորման համար վտանգավոր փոխարկչային գերլարումների սահմանափակման նպատակով հարկավոր է կիրառել համակցված ՓՊ կամ ԳԼՍ, նախամիացվող ռեզիստորներով անջատիչներ, լարման էլեկտրամագնիսական տրանսֆորմատորներ կամ այլ միջոցներ, ինչպես նաև նրանց զուգակցումը լարման երկարատև բարձրացումների սահմանափակման միջոցառումներին (շունտող և փոխհատուցիչ ռեակտորների տեղակայում, սխեմային միջոցառումներ, համակարգային և հակավթարային ավտոմատիկայի, մասնավորապես, լարման բարձրացումից ավտոմատիկայի): Փոխարկումային գերլարումները 330 կՎ և ավելի բարձր լարման ԵԿ-ի հաղորդաձողերի վրա պետք է սահմանափակված լինեն` կախված սարքավորման մեկուսացման մակարդակից:

192. 110-ից մինչև 500 կՎ լարման ԲՍ-ների համար պետք է նախատեսվեն ֆեռոռեզոնանսային գերլարումների երևան գալը բացառող տեխնիկական լուծումներ, որոնք ծագում են լարման էլեկտրամագնիսական տրանսֆորմատորների և անջատիչների լարման ունակային բաժանարարների հաջորդաբար միացումների դեպքում: Մասնավորապես այդ լուծումների թվին են պատկանում. առանց լարման ունակային բաժանարարների անջատիչների կիրառումը, էլեկտրամագնիսական տրանսֆորմատորների փոխարեն ունակայինների կիրառումը, լարման հակառեզոնանսային տրանսֆորմատորների կիրառումը, ԲՍ-ի հաղորդաձողավորման ունակության մեծացումը 1,5-ից 2 անգամ` հաղորդաձողերի վրա լրացուցիչ, օրինակ` կապի կոնդենսատորների տեղակայման միջոցով:

(18-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

19. ՕԴԱՃՆՇԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

193. Էլեկտրակայանների և ԵԿ-ների ԲՍ-ի փոխարկչային ապարատներին (օդային անջատիչներին, անջատիչների և բաժանիչների օդաճնշական շարժաբերներին) սեղմված օդ մատակարարելու համար պետք է նախատեսված լինի սեղմված օդի տեղակայանք` կազմված մնայուն ճնշակային տեղակայանքից և օդաբաշխիչ ցանցից: Սեղմված օդի տեղակայանքի ցանկացած տարրի նորոգման դեպքում կամ շարքից դուրս գալը չպետք է հանգեցնեն փոխարկչային սարքերի օդամատակարարման խափանմանը:

194. Օդաճնշակային տեղակայանքում չորացված օդի ստացումն իրականացվում է օդի չորացման ջերմադինամիկական եղանակով: Օդաճնշակային և աշխատանքային ճնշման համակարգերը միմյանց հետ պետք է կապված լինեն տարաթողման փականներով: Անջատիչներին ցողի կետի պահանջվող ջերմաստիճանով սեղմված օդ մատակարարելու համար թույլատրվում է լրացուցիչ կիրառել օդի չորացման ֆիզիկա-քիմիական (մակակլանման) եղանակը: Ընդ որում, օդի մաքրման հանգույցների թիվը պետք է լինի երկուսից ոչ պակաս: Նախատեսվում են ճնշման 2 աստիճաններ`

1) օդաճնշակային (բարձրացրած)` օդաճնշակների և սեղմված օդի օդահավաքիչ-կուտակիչների համար, որն ընտրվում է փոխարկչային ապարատներում օդի պահանջվող հարաբերական խոնավության ապահովման պայմանից.

2) աշխատանքային (անվանական)` օդաբաշխիչ ցանցի համար փոխարկչային ապարատներ տրվող օդի անվանական ճնշմանը համապատասխան:

195. Աշխատանքային ճնշակների ցանկացած թվի դեպքում, ելնելով փոխարկչային ապարատների օդաապահովման հուսալիությունից և կախված տեղական պայմաններից, պետք է նախատեսված լինեն 1 կամ 2 պահուստային ճնշակներ: Նշվածը չի տարածվում օդաճնշակային շարժաբեր ունեցող 1 փոխարկչային ապարատով ԵԿ-ին, որտեղ պետք է տեղակայվեն 2 ճնշակներ, որոնցից մեկը պահուստային: Արդյունաբերական ձեռնարկությունների ԲՍ-ի և ԵԿ-ի փոխարկչային ապարատներին սեղմված օդ մատակարարելու համար թույլատրվում է կազմակերպության օդաճնշական տեղակայանքի օգտագործում` նրա կողմից սույն գլխի պահանջները բավարարելու պայմանով: Աշխատանքային ճնշակների արտադրողականությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի ապահովի`

1) մինչև 10 ՄՊա ճնշմամբ ճնշակներով տեղակայանքներում.

ա. 0,5 ժ անընդհատ աշխատանք` երկժամյա ընդմիջմամբ,

բ. օդահավաքիչներում ճնշման վերականգնում, որն իջել է օդային անջատիչների օդափոխության և ամբողջ համակարգի հոսակորստի շնորհիվ 2 ժամվա ընթացքում, քանի դեռ ճնշակները չեն աշխատում` 0,5 ժ ընթացքում,

2) 23 ՄՊա ճնշման ճնշակներում.

ա. 1,5 ժ. անընդհատ աշխատանք երկժամյա ընդմիջմամբ,

բ. օդահավաքիչներում ճնշման վերականգնում (պայմանները համանման են սույն կետի 1-ն ենթակետի «բ» պարբերությունում շարադրվածներին) 1,5 ժ ընթացքում:

196. Աշխատանքային և վթարային ռեժիմներում փոխարկչային ապարատների ամբարներում օդի պակասը լրացնելը պետք է իրագործվի օդաճնշակային ճնշմանն օդահավաքիչներում օդի պաշարի հաշվին: Օդահավաքիչների տարողությունը պետք է ապահովի օդի գումարային ծախսածածկումը (չաշխատող օդաճնշակների դեպքում).

1) աշխատանքային ռեժիմում` օդային անջատիչների օդափոխման համար և ամբողջ համակարգի հոսակորուստը` 2 ժամվա ընթացքում, քանի դեռ ճնշակները չեն աշխատում: Ընդ որում, ճնշումն օդահավաքիչներում պետք է լինի այնպիսին, որպեսզի ապահովվի օդի պահանջվող խոնավապարունակությունն ապարատների մեջ,

2) վթարային ռեժիմում` օդային անջատիչների ամբարներում ճնշման վերականգնման համար (մինչև ամենափոքր թույլատրելի արժեքն ըստ անջատիչների աշխատանքային պայմանների) ամենամեծ թվով անջատիչների անջատման դեպքում, որը հնարավոր է ըստ էլեկտրատեղակայանքների աշխատանքի ռեժիմի` հաշվի առնելով ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի գործողությունը: Ընդ որում, սեղմված օդի ամենափոքր ճնշումն օդահավաքիչներում պետք է ավելի բարձր լինի սարքերի մեջ սեղմված օդի անվանական ճնշումից.

ա. 30 տոկոսով` 10 ՄՊա ճնշմամբ ճնշակներով տեղակայանքներում,

բ. 80 տոկոսով` 23 ՄՊա ճնշմամբ ճնշակներով տեղակայանքներում:

197. Հաշվարկներում հարկավոր է ընդունել, որ անջատիչների զանգվածային անջատմամբ վթարային ռեժիմի սկիզբը համընկնում է ճնշակային տեղակայանքն աշխատանքի մեջ պարբերաբար մտցնելու պահի հետ (այսինքն, երբ օդահավաքիչներում ճնշումն իջել է մինչև ճնշակի գործարկման ճնշումը):

198. ԲՍ-ի փոխարկչային ապարատների անվանական ճնշման յուրաքանչյուր արժեքի համար պետք է լինի իր օդաբաշխիչ ցանցը, որը սնվում է երկուսից ոչ պակաս տարաթողման փականներով` ճնշակային տեղակայանքից:

199. Տարաթողման փականները օդաբաշխիչ ցանցում և օդային անջատիչների ամբարներում պետք է պահպանեն ճնշումը տրված սահմաններում: Տարաթողման փականների և օդաբաշխիչ ցանցի թողարկային ունակությունը պետք է ապահովի օդի ճնշման վերականգնումը (մինչև թույլատրելի ամենափոքր արժեքը` ըստ անջատիչների աշխատանքի պայմանների) անջատիչների ամբարների մեջ, որը կարող է անջատվել անհաջող ԱԿՄ-ի շրջափուլում (այդ թվում` կրկնակի ԱԿՄ-ի առկայության դեպքում): Տարաթողման փականը բնականոն ռեժիմում պետք է ապահովի օդի ոչ մեծ քանակի անընդհատ տարաթողում փականից հետո համակարգում հոսակորուստի և օդափոխման վրա ծախսը ծածկելու համար:

200. Տարաթողման փականները պետք է իրագործված լինեն էլեկտրամագնիսական կառավարմամբ: Տարաթողման փականների միացման և անջատման ավտոմատ կառավարումն անհրաժեշտ է իրականացնել ճնշակների աշխատանքի ռեժիմից անկախ: Տարաթողման փականների էլեկտրամագնիսական շարժաբերների կառավարումը հարկավոր է կատարել էլեկտրամագնիսական ճնշաչափերով, որոնք տեղակայվում են ճնշակային տեղակայանքի շինության մեջ:

201. Ճնշակային տեղակայանքը, բացառությամբ օդի մաքրման հանգույցի, պետք է լինի ավտոմատացված և աշխատի առանց մշտական հերթապահ անձնակազմի: Ճնշակային տեղակայանքի կառավարման սխեմայում պետք է նախատեսված լինեն աշխատանքային և պահուստային ճնշակների ավտոմատ գործարկում և կանգ, որոնք օդահավաքիչներում և անջատիչների ամբարներում ապահովում են սահմանված չափով ճնշում, ջրայուղազատիչների ավտոմատ փչամաքրում (խոնավության և յուղի հեռացում), տարաթողման փականների ավտոմատ կառավարում, ճնշակային միացքների պաշտպանություն` աշխատանքի բնականոն ռեժիմը խախտվելու դեպքում: Սեղմված օդի տեղակայանքը պետք է սարքավորված լինի ազդանշանմամբ, որը գործում է նրա բնականոն աշխատանքի խախտման դեպքում:

202. Մինչև 0.12 մ3/վրկ արտադրողականությամբ ավտոմատացված ճնշակային տեղակայանքների սարքվածքը ԲՍ-ում կանոնակարգվում է մնայուն ճնշակային տեղակայանքների, օդամբարների և գազատարների սարքվածքի և անվտանգ շահագործման վերաբերյալ արտադրող կազմակերպության հրահանգներով:

203. Օդահավաքիչները պետք է բավարարեն ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման վերաբերյալ արտադրող կազմակերպության հրահանգներով:

204. Օդահավաքիչները պետք է տեղակայվեն ճնշակասենքի պատից առնվազն 1 մ հեռավորության վրա, ցանկալի է ստվերային կողմում: Նրանց վերևում հատուկ ծածկ (արեգակնային ռադիացիայից պաշտպանության համար) չի պահանջվում: Պետք է նախատեսվի ցանկացած օդահավաքիչի տեղակայման և ապատեղակայման հնարավորություն` առանց մնացածների բնականոն շահագործման խախտման: Թույլատրվում է օդահավաքիչների տեղակայում այն շենքի առանձին շինության մեջ, որում տեղաբաշխվում է օդային անջատիչներով ՓԲՍ-ը:

205. Ճնշակի ջրայուղազատիչների արտաթողման փականները և 23 ՄՊա գլանանոթի փականները միակցվում են ջրքաշ համակարգին, որը դուրս է բերվում դեպի դրա համար նախատեսված հորան:

206. Ճնշակների բնականոն աշխատանքի համար ճնշակային տեղակայանքի սենքում պետք է պահպանվի +10oC-ից ոչ ցածր և +40oC-ից ոչ բարձր ջերմաստիճան, որի համար պետք է նախատեսված լինեն ջեռուցում և ներածման-արտածման մեխանիկական օդափոխություն:

207. Օդաբաշխիչ ցանցը պետք է իրագործվի օղակաձև, որը փականներով բաժանվում է հատվածների: Օդատար ցանցի սնումը պետք է կատարվի 2 մայրուղիներով` ճնշակային տեղակայանքից:

208 Մինչև 10 ՄՊա ճնշակային տեղակայանքի 2,0 ՄՊա ճնշմամբ օդաբաշխիչ ցանցի պաշտպանության համար պետք է տեղակայված լինեն ապահովիչ կափույրներ, որոնք գործարկվում են օդաբաշխիչ ցանցի սնող մայրուղու 2 գծերում էլ ճնշումը գերազանցելիս:

209. Գծային ջրազատիչները տեղակայվում են մինչև 10 ՄՊա ճնշակային տեղակայանքի 2,0 ՄՊա ճնշմամբ օդաբաշխիչ ցանցի սնող մայրուղու 2 գծերում էլ: Գծային ջրազատիչը պետք է ունենա արտաթողման փական և կցաշուրթերով խողովակապտուկներ` առբերման և արտուղման օդատարները միակցելու համար:

210. Բաշխիչ ցանցի օդատարների անցկացումը կարող է կատարվել բաց` սարքավորման կոնստրուկցիաների և կանգնակների վրայով, մալուխային թունելներով, անցուղիներով և վաքերով` մալուխների հետ համատեղ, իսկ փակ սենքերում` նաև պատերով և առաստաղներով:

211. Օդատարները հարկավոր է անցկացնել 0,3 տոկոսից ոչ պակաս թեքությամբ, ստորին կետերում արտաթողման փականների տեղակայմամբ` ցանցի փչամաքրման համար: Դեպի ապարատներ ճյուղավորումները հարկավոր է անցկացնել 0,3 տոկոսից ոչ պակաս թեքությամբ` գլխավոր մայրուղու ուղղությամբ:

212. Օդատար բաշխիչ ցանցում ջերմաստիճանային ձևախախտումների փոխհատուցման համար պետք է նախատեսված լինեն փոխհատուցիչներ, պատրաստված նույն տրամագծի խողովակներից: Փոխհատուցիչների կառուցվածքը որոշվում է նախագծային կազմակերպության կողմից:

213. Ճնշակային տեղակայանքի, բաշխիչ ցանցի օդատարները և դեպի կառավարման պահարաններ ճյուղավորումները պետք է լինեն պողպատե անկար խողովակներից, ընդ որում 23 ՄՊա ճնշման համար` չժանգոտվող պողպատից, օդատարները կառավարման պահարաններից օդային անջատիչների ամբարներին` պղնձե խողովակներից. թույլատրվում է քայքայադիմացկուն պողպատից անկար խողովակների կիրառում: Օդատարները պահարանների և զատիչների օդաճնշական շարժաբերների միջև պետք է պատրաստվեն պողպատե խողովակներից: Ճնշակային ճնշման օդատարները, որոնք տեղաբաշխված են ճնշակային տեղակայանքի սենքից դուրս, մինչև օդահավաքիչները և պատի սահմաններում, որոնցով նրանք անցնում են, պետք է ջերմամեկուսացվեն:

214. Պողպատե օդատարները պետք է միացվեն եռակցմամբ` կցվածքով, միացումներն ամրանի հետ` կցաշուրթային: 6-8 մմ ներքին տրամագծով խողովակների համար, թույլատրվում է կցաշուրթային միացումներ, կամ միացումներ` ներագույցների օգնությամբ:

215. Օդահավաքիչների և գծային ջրազատիչների ներքին մակերևույթները պետք է ունենան հակաքայքայիչ ծածկույթ:

216. Բաց օդում տեղակայվող օդահավաքիչների և գծային ջրազատիչների արտաքին մակերևույթները պետք է ներկված լինեն բաց երանգի կայուն ներկով:

217. Սեղմված օդի տեղակայանքի բոլոր տարրերը պետք է մատչելի լինեն քանդման և մաքրման համար:

 

20. ՅՈՒՂԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

i

218. Յուղալեցուն սարքավորման սպասարկման համար պետք է կազմակերպված լինեն կենտրոնացված յուղային տնտեսություններ, որոնք սարքավորված են յուղը ամբարներով պահելու համար, պոմպերով, յուղի մաքրման, չորացման և վերականգնման սարքավորմամբ, շարժական յուղամաքրիչ և գազազրկիչ տեղակայանքներով, յուղի տեղափոխման տարողություններով: Կենտրոնացված յուղային տնտեսությունների տեղադրությունը և ծավալը որոշվում են էներգահամակարգի շահագործման կազմակերպման սխեմայով:

219. Էլեկտրակայաններում, 400 և 500 կՎ լարման բոլոր ԵԿ-ներում, ինչպես նաև 200 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորներով 330 կՎ լարման ԵԿ-ներում նախատեսվում են յուղային տնտեսություններ, որոնք կազմված են յուղի պահեստից և յուղային տնտեսության արհեստանոցից` յուղի մշակման և վերլուծության սարքավորմամբ: Այդպիսի յուղային տնտեսությունների պահեստները ԵԿ-ում պետք է ունենան մեկուսիչային յուղի 3 պահեստարան.

1) յուրաքանչյուր պահեստարանի տարողությունը պետք է լինի 1 խոշոր տրանսֆորմատորի տարողությունից ոչ պակաս` 10 տոկոս պաշարով,

2) կախված էներգահամակարգի` յուղի մշակման շարժական տեղակայանքներով հագեցվածությունից և ԵԿ-ի ու էներգահամակարգի կենտրոնացված յուղային տնտեսության միջև տրանսպորտային կապերից` յուղային տնտեսության արհեստանոցը կարող է հագեցվել յուղի մշակման ոչ բոլոր մնայուն տեղակայանքներով կամ բոլորովին չկառուցվել: Վերջին դեպքում անհրաժեշտ է նախատեսել յուղային տնտեսության ապարատասենք հավաքիչով` մեկուսիչային յուղի շարժական յուղամշակող տեղակայանքները միակցելու համար:

220. Համաժամ փոխհատուցիչներով ԵԿ-ում պետք է կառուցվեն տուրբինային յուղի 2 մնայուն պահեստարաններ` անկախ մեկուսիչային յուղի պահեստարանների քանակից և ծավալից: Տուրբինային և մեկուսիչային յուղի համակարգերը պետք է լինեն անկախ: Յուրաքանչյուր պահեստարանի ծավալը պետք է լինի տվյալ ենթակայանում տեղակայված ամենամեծ համաժամ փոխհատուցիչի յուղային համակարգի ծավալի 110 տոկոսից ոչ պակաս:

221. Մնացած ԵԿ-ում, բացի 219-րդ և 220-րդ կետերում նշվածներից, յուղային տնտեսություն և յուղապահեստներ չպետք է կառուցվեն: Չոր յուղի առաքումը նրանց իրականացվում է շարժական տարողություններով կամ ավտոցիստեռններով` կենտրոնացված յուղային տնտեսություններից:

222. Արդյունաբերական կազմակերպությունների ԵԿ-ի սեփական յուղային տնտեսության նախագծումը պետք է կատարվի սույն բաժնի և գերատեսչական նորմերի պահանջներին համապատասխան:

223. Յուղի պահեստների բաց ամբարներից հեռավորությունները պետք է լինեն ոչ պակաս.

1) մինչև էլեկտրակայանների և ԵԿ-ի շենքերն ու կառույցները (այդ թվում` մինչև տրանսֆորմատորային արհեստանոցը). 12 մ-ից` 100 տ յուղի տարողությամբ պահեստների համար, 18 մ-ից` 100 տ-ից ավելի պահեստների համար,

2) մինչև բնակելի և հասարակական շենքերը` 25 տոկոսով ավելի` 1-ին ենթակետում նշվածներից,

3) մինչև յուղային տնտեսության ապարատասենքը` 8 մ-ից,

4) մինչև ջրածնի բալոնների պահեստը` 20 մ-ից,

5) մինչև ԵԿ-ի արտաքին ցանկապատ. 6,5 մ-ից` պահպանական պարագծային ազդանշանման սարքվածքի դեպքում, 4 մ-ից` մնացած դեպքերում:

(20-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2008
N 1033-Ն
Որոշում