Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» Տ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1033.160908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1033-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(5-րդ մաս)

 

21. ՈՒԺԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

i

224. Սույն գլխի պահանջները տարածվում են 3 կՎ և ավելի բարձր լարման տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների), կարգավորիչ տրանսֆորմատորների և յուղալեցուն ռեակտորների` սենքերում և բացօդյա մնայուն տեղակայման վրա, և չեն տարածվում հատուկ նշանակության էլեկտրատեղակայանքների վրա: Սույն գլխում նշված տրանսֆորմատորները, ավտոտրանսֆորմատորները և ռեակտորներն անվանվում են «տրանսֆորմատորներ» տերմինով: Տրանսֆորմատորների օժանդակ սարքավորման (հովացման համակարգի էլեկտրաշարժիչների, հսկիչ-չափիչ ապարատների, կառավարման սարքվածքների) տեղակայումը պետք է բավարարի սույն կանոնակարգի համապատասխան գլուխների պահանջները: 238-րդ և 239-րդ կետերի պահանջները չեն վերաբերվում մինչև 35 կՎ բարձր լարման ԼՏԵ-ի մեջ մտնող տրանսֆորմատորների տեղակայմանը:

225. Ցուրտ կլիմայով, բարձր սեյսմիկությամբ տարածաշրջաններում պետք է կիրառվեն համապատասխան կատարման տրանսֆորմատորներ:

226. Տրանսֆորմատորների տեղակայումը պետք է ապահովի նրա զննման հարմար և անվտանգ պայմաններ` առանց լարումը հանելու:

227. 35-ից մինչև 500 կՎ լարման ուժային տրանսֆորմատորների հիմքերը պետք է նախատեսեն նրանց տեղակայումն անմիջականորեն հիմքի վրա, առանց սայլակների (գլանվակների) և ռելսերի: Տրանսֆորմատորների նորոգման համար մնայուն սարքվածքներ (աշտարակներ) ունեցող ենթակայաններում, ինչպես նաև փակ սենքերում տրանսֆորմատորների տեղաբաշխմամբ ենթակայաններում տրանսֆորմատորները հարկավոր է տեղակայել սայլակների (գլանվակների) վրա: Սեյսմակայուն տրանսֆորմատորները տեղակայվում են անմիջականորեն հիմքի վրա` ամրացնելով հիմքի միջադիրային տարրերին` հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով նրանց շեղումները կանխելու համար: Տրանսֆորմատորների հիմքերի վրա պետք է նախատեսված լինեն տեղեր` ամբարձիկների տեղակայման համար:

228. Յուղային տրանսֆորմատորի թեքությունը, որն անհրաժեշտ է գազային ռելե գազի մուտքն ապահովելու համար, պետք է ստեղծվի տակդիրների տեղակայմամբ:

229. Ընդարձակիչն առանձին կոնստրուկցիայի վրա տեղակայելիս այն պետք է դասավորվի այնպես, որ չխոչընդոտի հիմքից տրանսֆորմատորի գլորահանմանը: Այդ դեպքում գազային ռելեն պետք է դասավորվի տրանսֆորմատորի մոտակայքում` մնայուն սանդուղքից հարմար և անվտանգ սպասարկման սահմաններում: Ընդարձակիչի տեղակայման համար կարող է օգտագործվել տրանսֆորմատորի բջջի ճակատամուտքը:

230. Տրանսֆորմատորները պետք է տեղակայել այնպես, որ յուղի արտանետման պաշտպանական սարքվածքի անցքն ուղղված չլինի մոտ տեղակայված սարքավորման վրա: Սարքավորման պաշտպանության համար թույլատրվում է արգելափակոցային վահանի տեղակայում տրանսֆորմատորի և սարքավորման միջև:

231. 20 տ-ից ավելի զանգվածով տրանսֆորմատորների գլորհանման ուղիների երկայնքով, ինչպես նաև հիմքերի մոտ, պետք է նախատեսված լինեն խարիսխներ, որոնք թույլ են տալիս նրանց ամրացնել կարապիկները, ուղղորդ ճախարակները, բազմաճախարակները, որոնք օգտագործվում են տրանսֆորմատորները 2 ուղղություններով գլորահանման ժամանակ: Շարժման ուղղությունը փոխվելու տեղերում պետք է նախատեսված լինեն ամբարձիկների տեղակայման տեղեր:

232. Հեռավորությունները հորիզոնական բաց տեղակայված տրանսֆորմատորների միջև որոշվում են տեխնոլոգիական պահանջներով և պետք է լինեն 1,25 մ-ից ոչ պակաս:

233. Բաց տեղակայված 110 կՎ և բարձր լարման 63 ՄՎ.Ա և ավելի միավոր հզորությամբ տրանսֆորմատորների միջև բաժանարար միջնորմեր պետք է նախատեսված լինեն.

1) տրանսֆորմատորների (ռեակտորների) միջև, ինչպես նաև նրանց և ցանկացած հզորության, ներառյալ կարգավորիչ և սեփական կարիքների տրանսֆորմատորների միջև 15 մ-ից պակաս հեռավորությունների դեպքում.

2) տրանսֆորմատորների միջև 25 մ-ից պակաս հեռավորության դեպքում, որոնք տեղակայված են էլեկտրակայանների արտաքին պատերի երկայքնով, պատերից 40 մ-ից պակաս հեռավորության վրա.

3) բաժանարար միջնորմերը պետք է ունենան 1,5 ժ-ից ոչ պակաս հրակայունության աստիճան, լայնությունը` յուղընդունիչի լայնությունից ոչ պակաս, և բարձրությունը` ամենաբարձր տրանսֆորմատորի ամենաբարձր լարման ներանցիչների բարձրությունից ոչ պակաս: Միջնորմերը պետք է տեղակայվեն յուղընդունիչի սահմաններից դուրս: Հեռավորությունը տրանսֆորմատորի և միջնորմի միջև, պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս: Նշված հեռավորություններն ընդունվում են մինչև տրանսֆորմատորների առավել ցցուն մասերը: Եթե սեփական կարիքների կամ կարգավորիչ տրանսֆորմատորները տեղակայված են ուժային տրանսֆորմատորների հետ, որոնք սարքավորված են հրդեհաշիջման ավտոմատ մնայուն սարքվածքով և միակցված են ուժային տրանսֆորմատորի ներքին վնասվածքներից պաշտպանության գոտու մեջ, ապա թույլատրվում է բաժանարար միջնորմի փոխարեն իրագործել սեփական կարիքների կամ կարգավորիչ տրանսֆորմատորի հրդեհաշիջման ավտոմատ մնայուն տեղակայանք` միավորված ուժային տրանսֆորմատորի հրդեհաշիջման տեղակայանքի հետ. այս դեպքում թույլատրվում է ընդհանուր յուղընդունիչի կառուցում:

234. Կարգավորիչ տրանսֆորմատորները պետք է տեղակայվեն կարգավորվող ավտոտրանսֆորմատորներին շատ մոտ, բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոտրանսֆորմատորի և կարգավորիչ տրանսֆորմատորի միջև նախատեսվում է հոսանասահմանափակիչ ռեակտորի տեղակայում:

235. Հրդեհաշիջման ավտոմատ տեղակայանքներով պետք է հագեցվեն.

1) 330 կՎ և ավելի բարձր լարման` անկախ հզորությունից և 220 կՎ լարման ու 200 ՄՎ.Ա-ից բարձր հզորության տրանսֆորմատորները.

2) 110 կՎ և բարձր լարման, 63 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորները, որոնք տեղակայվում են ենթակայանների խցերում և ՀԷԿ-երի շենքերի մոտ.

3) 110 կՎ և բարձր լարման ցանկացած հզորության տրանսֆորմատորները, որոնք տեղակայվում են ՀԷԿ-երի և հիդրոկուտակչային էլեկտրակայանների ստորգետնյա սենքերում:

236. Հրդեհաշիջման տեղակայանքի գործարկումը իրագործվում է ավտոմատ, ձեռքով և հեռագործ` կառավարման վահանից: Ձեռքով գործարկման սարքվածքը պետք է տեղաբաշխված լինի տեղակայանքի մոտակայքում, հրդեհի դեպքում անվտանգ տեղում: Միաֆազ տրանսֆորմատորների խմբի հրդեհաշիջման տեղակայանքի միացումը պետք է կատարվի միայն վնասված ֆազերի վրա:

237. Յուրաքանչյուր յուղային տրանսֆորմատոր, որը տեղաբաշխվում է սենքի մեջ, հարկավոր է տեղակայել առաջին հարկում գտնվող առանձին խցի մեջ (բացառություն է 116-րդ կետը): Թույլատրվում է յուղային տրանսֆորմատորների տեղակայում երկրորդ հարկում, ինչպես նաև առաջին հարկի հատակից ցածր` չհեղեղվող գոտիներում, դեպի դուրս տրանսֆորմատորների տեղափոխման հնարավորության ապահովման և վթարային դեպքերում յուղի հեռացման հնարավորության ապահովման պայմանի դեպքում` 121-րդ կետում բերված պահանջներին համապատասխան այնպես, ինչպես յուղի 600 կգ-ից ավելի ծավալով տրանսֆորմատորների համար.

1) շինությունների ներսում տրանսֆորմատորները երկրորդ հարկից բարձր կամ առաջին հարկի հատակից 1 մ-ից ավելի ցածր տեղակայելու անհրաժեշտության դեպքում, նրանք պետք է լինեն չայրվող, էկոլոգիապես մաքուր դիէլեկտրիկից կամ չոր` կախված շրջակա միջավայրի պայմաններից և արտադրության տեխնոլոգիայից: Տրանսֆորմատորները սենքերի ներսում տեղաբաշխելիս հարկավոր է ղեկավարվել նաև 103-րդ կետով.

2) թույլատրվում է, յուրաքանչյուրը յուղի մինչև 3 տ ծավալով 2 տրանսֆորմատորների տեղակայում 1 ընդհանուր խցում, որոնք ունեն ընդհանուր նշանակություն, կառավարում, պաշտպանություն և դիտարկվում են որպես 1 միացք.

3) չոր և չայրվող լցվածքով տրանսֆորմատորները տեղակայվում են 136-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան:

238. Շինությունների ներսում տեղակայվող, հատակից 1,9 մ և պակաս բարձրության վրա դասավորված տրանսֆորմատորների առավել ցցուն մասերից հեռավորությունները պետք է լինեն.

1) մինչև հետին և կողային պատերը. 0,3 մ-ից ոչ պակաս` մինչև 0,63 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար և 0,6 մ-ից ոչ պակաս` ավելի մեծ հզորության տրանսֆորմատորների համար,

2) մուտքի կողմից մինչև դռան փեղկը կամ պատի ցցուն մասերը. 0,6 մ-ից ոչ պակաս` մինչև 0,63 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար, 0,8 մ-ից ոչ պակաս` մինչև 1,6 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար և 1 մ-ից ոչ պակաս` 1,6 ՄՎ.Ա-ից ավելի հզորության տրանսֆորմատորների համար:

239. Յուղային տրանսֆորմատորների խցերի հատակը պետք է ունենա 2 տոկոս թեքություն` դեպի յուղընդունիչի կողմը:

240. Տրանսֆորմատորների խցում կարող են տեղակայվել նրանց վերաբերվող զատիչները, ապահովիչները և բեռնվածքի անջատիչները, ԳԼՍ, հողակցիչ աղեղմարիչ ռեակտորները, ինչպես նաև հովացման համակարգի սարքավորումը:

241. Յուղային տրանսֆորմատորների յուրաքանչյուր խուց պետք է ունենա ելք դեպի դուրս կամ Գ կամ Դ կարգի հարակից սենք:

242. Հեռավորությունը հորիզոնականով ներկառույց կամ կցակառույց ԵԿ-ի տրանսֆորմատորային խցի դարպասների որմնանցքից մինչև շինության մերձավոր պատուհանի կամ դռան որմնանցք պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս: 0,25 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորների գլորհանումը խցերից` շենքերի միջև 5 մ-ից պակաս լայնության ներքին երթանցներ, չի թույլատրվում: Այս պահանջը չի տարածվում արտադրական սենքերի ներսում այն խցերի վրա, որոնք դուրս են գալիս դեպի անցամաս կամ երթանց:

243. Տրանսֆորմատորների խցերի օդափոխության համակարգը պետք է ապահովի նրանց անջատած ջերմության (տես 122-րդ կետը) հեռացումը և չպետք է կապված լինի օդափոխության այլ համակարգերի հետ.

1) օդափոխության անցուղիների և հորանների պատերը պետք է պատրաստված լինեն առնվազն 45 րոպեանոց հրակայունության սահմանով նյութից: Օդափոխության հորանները և որմնանցքերը պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որպեսզի նրանց մեջ խոնավության առաջացման կամ թափանցելու դեպքում այն չկարողանա հոսել դեպի տրանսֆորմատորներ կամ պետք է միջոցներ ձեռնարկվեն տրանսֆորմատորը հորանից թափանցող խոնավությունից պաշտպանելու համար,

2) օդափոխության որմնանցքերը պետք է ծածկված լինեն ցանցերով` (10x10) մմ-ից ոչ մեծ չափսերով բջիջներով և պաշտպանված լինեն նրանց միջով անձրևի և ձյան թափանցումից:

244. Յուղային տրանսֆորմատորների խցերի արտածծման հորանները, որոնք կցակառույց են այրվող նյութից տանիք ունեցող շենքերին, պետք է շենքի պատերից հեռացնել ոչ պակաս, քան 1,5 մ կամ կոնստրուկցիաները տանիքի այրվող նյութերից պետք է պաշտպանված լինեն չայրվող նյութից պատրաստված քիվապատով` 0,6 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Հորանների դուրս բերումը շենքի տանիքից բարձր այս դեպքում պարտադիր չէ.

1) օդաքաշ հորանների անցքերը չպետք է տեղաբաշխվեն շենքերի լուսամուտների որմնանցքերի դիմաց: Անմիջականորեն խցի պատի մեջ ելքային օդափոխիչ անցքեր բացելիս նրանք չպետք է տեղաբաշխվեն տանիքի այրվող նյութից պատրաստված ցցվող տարրերի տակ կամ շենքի պատի որմնանցքերի տակ, որին հարում է խուցը,

2) եթե տրանսֆորմատորի խցի դռան կամ ելքային օդափոխիչ անցքի վերևում կա լուսամուտ, ապա նրա տակ հարկավոր է չայրվող նյութից սարքավորել 0,7 մ-ից ոչ պակաս լայնքով հովար: Հովարի երկարությունը պետք է մեծ լինի լուսամուտի լայնությունից` յուրաքանչյուր կողմից առնվազն 0,8 մ-ով:

245. Հարկադրական հովացման համակարգով տրանսֆորմատորները պետք է մատակարարված լինեն հովացման համակարգի ինքնավար գործարկման և կանգի սարքվածքներով: Ինքնավար գործարկումը պետք է իրագործվի` կախված յուղի վերին շերտերի ջերմաստիճանից և դրանից անկախ, ըստ տրանսֆորմատորի բեռնվածքի հոսանքի:

246. Դուրս բերված հովացման սարքվածքներ կիրառելու դեպքում դրանք պետք է տեղաբաշխվեն այնպես, որ չխոչընդոտեն տրանսֆորմատորի գլորհանմանը հիմքից և թույլ տան նրանց սպասարկումը տրանսֆորմատորն աշխատելիս: Փչող օդամուղերից օդի հոսքը չպետք է ուղղված լինի տրանսֆորմատորի բաքի վրա:

247. Հովացուցիչ սարքվածքների սողնակների տեղաբաշխումը պետք է ապահովի հարմար մոտեցում նրանց, հովացման համակարգից տրանսֆորմատորի կամ առանձին հովացուցիչից անջատման, և տրանսֆորմատորի գլորհանման հնարավորություն` առանց հովացուցիչներից յուղը դատարկելու:

248. Հովացուցիչ աշտարակները, մակակլանիչները և մյուս սարքավորումը, որոնք տեղակայվում են հովացման Կ (կենտրոնացված) ՕՖՎՖ (OFWF) համակարգում, պետք է տեղաբաշխվեն այն շինության մեջ, որտեղ ջերմաստիճանը չի իջնում +5oC-ից: Ընդ որում, պետք է ապահովված լինի մակակլանիչի փոխարինում տեղում:

249. Հովացման ԱԿ (ապակենտրոնացված) ՕՖԱՖ (OFAF) և Կ ՕՖՎՖ (OFWF) համակարգերի արտաքին յուղատարները պետք է պատրաստվեն չժանգոտվող պողպատից կամ կոռոզիայի նկատմամբ կայուն նյութերից: Յուղատարների տեղաբաշխումը տրանսֆորմատորների մոտ չպետք է դժվարացնի տրանսֆորմատորների և հովացուցիչների սպասարկումը և պետք է ապահովի նվազագույն աշխատածախս` տրանսֆորմատորը գլորհանելիս: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսված լինեն հարթակներ և սանդուղքներ, որոնք կապահովեն հարմար մոտեցում սողնակներին և փչող օդամուղներին:

250. Առանձին հովացուցիչներից կազմված, հովացման դուրս բերված համակարգի դեպքում 1 շարքով տեղաբաշխված միայնակ կամ կրկնակ հովացուցիչները պետք է տեղակայվեն ընդհանուր հիմքի վրա: Խմբային հովացուցիչ տեղակայանքները կարող են տեղաբաշխվել ինչպես անմիջականորեն հիմքի, այնպես էլ հիմքի վրա անցկացված ռելսերի վրա, եթե նախատեսվում է այդ տեղակայանքների գլորահանում իրենց գլդոնների վրա:

251. Հովացման ԱԿ` ՕՖԱՖ (OFAF), ՕԴԱՖ (ODAF) և Կ` ՕՖՎՖ (OFVF) համակարգերի էլեկտրաշարժիչների կառավարման պահարանները պետք է տեղակայվեն յուղընդունիչի սահմաններից դուրս: Թույլատրվում է հովացման Դ` ՕՆԱՖ (ONAF) համակարգի կառավարման պահարանի կախում տրանսֆորմատորի բաքի վրա, եթե պահարանը հաշվարկված է տրանսֆորմատորի ստեղծած թրթռման պայմաններում աշխատանքի համար:

252. Հարկադրական հովացման համակարգով տրանսֆորմատորները պետք է սարքավորված լինեն յուղի, հովացնող ջրի շրջապտույտի դադարեցման կամ փչող օդամուղի կանգի, ինչպես նաև պահուստային հովացուցիչի կամ սնման պահուստային աղբյուրի ինքնավար միացման կամ անջատման մասին ազդանշանմամբ:

253. Բեռնվածքի տակ լարման կարգավորման սարքվածքների շարժաբերների պահարանների և տրանսֆորմատորների հովացման համակարգի ինքնավար կառավարման պահարանների համար պետք է նախատեսվի ինքնավար կառավարմամբ էլեկտրական տաքացում:

254. Տրանսֆորմատորների պլանային-նախազգուշական նորոգումը ենթակայաններում հարկավոր է նախատեսել նրանց տեղակայման տեղում` ավտոամբարձիչի կամ գույքային սարքվածքների միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր տրանսֆորմատորի կողքին պետք է նախատեսված լինի հարթակ` հաշվարկված այն տարրերի տեղաբաշխման համար, որոնք հանված են նորոգվող տրանսֆորմատորից, ճոպանասարքի հանդերձանքի և սարքավորման համար, որն անհրաժեշտ է նորոգման աշխատանքների համար: ԵԿ-ի նեղված պայմաններում թույլատրվում է նախատեսել նորոգման 1 հարթակ` կառուցելով դեպի այն գլորահանման ուղիներ: Հեռավոր և դժվարամատչելի շրջաններում տեղաբաշխված ԵԿ-ում հարկավոր է նախատեսել համատեղված ճակատամուտքեր:

255. Տրանսֆորմատորները էլեկտրակայանի մեքենայական սենքի երկայնքով բաց տեղակայելու դեպքում պետք է ապահովված լինի տրանսֆորմատորների` դեպի նորոգման վայր գլորհանման հնարավորություն` առանց տրանսֆորմատորի կազմատման, ներանցիչները հանելու և հոսանատարների նեցուկային կոնստրուկցիաների, ճակատամուտքերի հաղորդաձողային կամուրջների քանդման:

256. Տրանսֆորմատորային աշտարակի ամբարձիչի բեռնունակությունը պետք է հաշվարկված լինի տրանսֆորմատորի բաքի հանովի մասի զանգվածի համար:

257. Ենթակայաններում տրանսֆորմատորների գլորհանման երկայնական ուղիներ պետք է նախատեսվեն.

1) մերձատար երկաթուղու առկայության դեպքում,

2) տրանսֆորմատորների նորոգման համար աշտարակի առկայության դեպքում,

3) ավտոտրանսֆորմատորի պահուստային ֆազը վթարի դեպքում գլորհանման եղանակով աշխատանքի մեջ մտցնելիս, եթե այն հիմնավորված է այլ եղանակների հետ համեմատած:

(21-րդ գլուխը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

 

IV. ԿԵՐՊԱՓՈԽԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

 

22. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

258. Կերպափոխիչ միացքի առանձին տարրերի լարման դասը, որին համապատասխան սահմանվում են թույլատրելի նվազագույն հեռավորությունները լարման տակ գտնվող մասերի միջև, այդ մասերից մինչև հողը, ցանկապատերը, ինչպես նաև անցումների լայնությունը, դռների ուղեկապման սարքման անհրաժեշտությունը որոշվում են`

1) տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների, ռեակտորների համար` ըստ յուրաքանչյուր 2 արտանցիչների, ինչպես նաև յուրաքանչյուր արտանցիչի և այդ սարքերի հողակցված դետալների միջև լարման առավելագույն գործող արժեքի,

2) կիսահաղորդչային կերպափոխիչի համար` ըստ փոփոխական հոսանքի կողմի յուրաքանչյուր 2 արտանցիչների միջև լարման առավելագույն գործող արժեքի:

Կերպափոխիչից, տրանսֆորմատորից, ռեակտորից և այլն, կազմված և ընդհանուր իրանի մեջ տեղակայված լրակազմ սարքվածքի լարման դասը որոշվում է 1-ին և 2-րդ ենթակետերում նշված լարումների առավելագույն արժեքներով:

259. Արդյունաբերական սպառողների սնման համար նախատեսված կերպափոխիչ ենթակայաններում և տեղակայանքներում պետք է կիրառվեն կիսահաղորդչային կերպափոխիչներ:

260. Կերպափոխիչ ենթակայաններում և տեղակայանքներում պետք է նախատեսված լինեն միջոցներ` սահմանափակելու համար.

1) ենթակայանի (տեղակայանքի) ազդեցությունը սնող ցանցում էլեկտրական էներգիայի որակի վրա` մինչև ԳՕՍՏ 13109-ում բերված արժեքները;

2) ենթակայանի (տեղակայանքի) ստեղծած ռադիոխանգարումները` մինչև արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերում բերված արժեքները:

261. Կերպափոխիչ ենթակայաններում և տեղակայանքներում հարկ է նախատեսել տեխնիկատնտեսական հաշվարկով որոշվող ծավալով ռեակտիվ հզորության փոխհատուցման սարքվածքներ:

262. Կերպափոխիչ ենթակայանների և տեղակայանքների սեփական կարիքների սնման պահուստավորման աստիճանը պետք է համապատասխանի կերպափոխիչ միացքների սնման պահուստավորման աստիճանին:

263. Կերպափոխիչ ենթակայաններն ու տեղակայանքները պետք է սարքավորված լինեն հեռախոսային կապով, ինչպես նաև հրդեհային ազդասարքով և ազդանշանման այլ տեսակներով, որոնք պահանջվում են ըստ նրանց աշխատանքի պայմանների:

264. Կերպափոխիչ ենթակայաններն ու տեղակայանքները պետք է սարքավորված լինեն էլեկտրասարքավորումը շարժական ճնշակից կամ սեղմված օդի ցանցից` չոր, փոշուց մաքրված և յուղազուրկ, 0,2 ՄՊա-ից ոչ ավելի ճնշմամբ սեղմված օդով փչամաքրելու սարքվածքներով, ինչպես նաև արդյունաբերական շարժական փոշեծծիչներով:

265. Կերպափոխիչների և այլ սարքավորումների տեղակայման, քանդման և հավաքման համար պետք է նախատեսել գույքային (մնայուն կամ շարժական) ամբարձիչ-տրանսպորտային սարքվածքներ:

266. Կերպափոխիչ ենթակայաններում ու տեղակայանքներում պետք է նախատեսված լինեն սնման կետեր` տանովի էլեկտրագործիքների, սենքերի մաքրման մեքենաների և տանովի լուսատուների համար. տանովի լուսատուների սնման համար պետք է կիրառել 42 Վ-ից ոչ բարձր լարում:

 

23. ԿԵՐՊԱՓՈԽԻՉ ՄԻԱՑՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

267. Կերպափոխիչ միացքի տրանսֆորմատորը, կախված տիպային հզորությունից և առաջնային լարումից, պետք է սարքավորված լինի պաշտպանության հետևյալ սարքվածքներով.

1) ակնթարթային գործողության առավելագույն հոսանային, անջատման վրա գործող պաշտպանություն` տրանսֆորմատորի փաթույթներում և արտանցումների վրա բազմաֆազ միակցումներից և, եթե հնարավոր է կերպափոխիչում` ԿՄ-ից.

ա. պաշտպանությունը ըստ գործարկման հոսանքի, պետք է կարգաբերված լինի չբեռնավորված տրանսֆորմատորը միացնելու դեպքում մագնիսացման հոսանքի ցնցումներից և բեռնվածքի հոսանքի հնարավոր ցնցումներից,

բ. պաշտպանությունը, որպես կանոն, պետք է լինի ընտրողական` ուղղված լարման կողմում ինքնավար անջատիչների նկատմամբ և կիսահաղորդչային կերպափոխիչների ապահովիչների նկատմամբ,

գ. պետք է ապահովված լինի պաշտպանության գործարկումը տրանսֆորմատորի երկրորդային լարման բոլոր արժեքների դեպքում` տրանսֆորմացիայի գործակցի հնարավոր արժեքների համար,

դ. 1 կՎ-ից բարձր առաջնային լարմամբ տեղակայանքներում, առավելագույն հոսանային պաշտպանությունը պետք է կատարվի երկֆազ, եռառելե կատարմամբ,

ե. մինչև 1 կՎ առաջնային լարմամբ տեղակայանքներում տրանսֆորմատորների պաշտպանությունը հարկ է կատարել ինքնավար անջատիչով, որն ունի առավելագույն հոսանային շղթայազատիչներ 2 ֆազերում` առաջնային լարման ցանցի մեկուսացված չեզոքի դեպքում և 3 ֆազերում` խուլ հողակցված չեզոքի դեպքում,

2) գազային պաշտպանություն` ներքին վնասվածքներից և տրանսֆորմատորի մեջ յուղի մակարդակի իջեցումից.

ա. գազային պաշտպանություն պետք է տեղակայվի 1 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորների վրա, իսկ ներարտադրամասային կերպափոխիչ ենթակայանների և տեղակայանքների համար` 0,4 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորների վրա,

բ. գազային պաշտպանությունը պետք է գործի ազդանշանի վրա` թույլ գազագոյացման և յուղի մակարդակի իջեցման դեպքում և անջատման վրա` ինտենսիվ գազագոյացման դեպքում:

գ. սպասարկող անձնակազմի առկայությունից կամ ազդանշանից հետո նրա ժամանելու ժամկետից, ինչպես նաև գազային ռելեի կառուցվածքից կախված, կարելի է նախատեսել պաշտպանություն անջատման վրա` յուղի մակարդակի հետագա իջեցման դեպքում,

դ. յուղի մակարդակի իջեցումից պաշտպանության համար կարող է կիրառվել մակարդակի առանձին ռելե` տրանսֆորմատորի ընդարձակիչի մեջ,

3) հերմետիկ տրանսֆորմատորների ճնշման բարձրացումից պաշտպանություն (ճնշման ռելե), որը գործում է ազդանշանի վրա` մինչև 0,63 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար և անջատման վրա` 0,63 ՄՎ.Ա-ից ավելի հզորության տրանսֆորմատորների համար,

4) գերլարումներից պաշտպանություն տրանսֆորմատորի երկրորդային լարման կողմում` 600 Վ և ավելի ուղղված լարման դեպքում,

5) ծակվող ապահովիչով` տեղակայված չեզոքում կամ ֆազի վրա, տրանսֆորմատորի ցածր լարման կողմում, մինչև 1 կՎ երկրորդային լարման դեպքում:

268. Անջատման վրա գործող պաշտպանության սարքվածքները պետք է ներգործեն տրանսֆորմատորի առաջնային լարման կողմում տեղակայված անջատիչի վրա և անհրաժեշտության դեպքում ինքնավար անջատիչի վրա` կերպափոխիչ միացքի ուղղված լարման կողմում:

269. Կիսահաղորդչային կերպափոխիչը, կախված հզորությունից, ուղղված լարման արժեքից, աշխատանքի տիպից, նշանակումից և ռեժիմից, ի լրումն 267-րդ կետում նշված պաշտպանությունների, պետք է սարքավորված լինի.

1) արագագործ ապահովիչներով յուրաքանչյուր զուգահեռ ճյուղում` առանձին կամ հաջորդաբար միացված մի քանի վենտիլների պաշտպանության համար: Երկու կամ ավելի ապահովիչների այրման դեպքում պետք է կատարվի կերպափոխիչ միացքի ինքնավար անջատում: Պետք է նախատեսել ապահովիչների այրվելը ազդանշանող սարք,

2) արագագործ չբևեռացված ինքնավար անջատիչով` 1 բևեռում, ուղղված լարման կողմում` կերպափոխիչից հետո միջբևեռային միակցումներից պաշտպանության համար, և դարձկեն կերպափոխիչ միացքներում ինվերտորների (շրջիչների) շրջումից պաշտպանության համար` բլոկ-կերպափոխիչ-սպառիչ սխեմայով աշխատելիս: Կերպափոխիչի պաշտպանության համար անհրաժեշտ ինքնավար անջատիչների քանակը որոշվում է, բացի դրանից, կերպափոխիչի և սպառիչի ուժային շղթաների սխեմայով,

3) գերհոսանքների կանխման համար կառավարման իմպուլսների հանման կամ տիրիստորային կերպափոխիչների կարգավորման անկյան մեծացման ուղղությամբ կառավարման իմպուլսների շեղման պաշտպանությամբ,

4) արագագործ չբևեռացված ինքնավար անջատիչով` 1 բևեռում, ընդհանուր հավաքովի հաղորդաձողերի վրա 1 կամ մի քանի կիսահաղորդչային կերպափոխիչների զուգահեռ աշխատանքի դեպքում:

5) ներքին և արտաքին գերլարումներից պաշտպանությամբ:

270. Կերպափոխիչ միացքը պետք է սարքավորված լինի պաշտպանության, վերահսկման և ազդանշանման սարքվածքներով, որոնք գործում են աշխատանքի հետևյալ ոչ բնականոն ռեժիմներում.

1) տրանսֆորմատորի յուղի կամ չայրվող հեղուկի թույլատրելի ջերմաստիճանի գերազանցման,

2) կիսահաղորդչային կերպափոխիչը հովացնող ջրի թույլատրելի ջերմաստիճանի գերազանցման,

3) կիսահաղորդչային վենտիլի ուժային շղթայում ապահովիչի այրվելու,

4) օդահովացման կամ ջրահովացման գործողության դադարեցման,

5) կերպափոխիչ միացքի երկարատև գերբեռնման,

6) կառավարող իմպուլսների բացակայության,

7) տեղակայանքի մեկուսացման վնասվածքի (մակարդակի իջեցման),

8) կերպափոխիչ միացքի սեփական կարիքների այլ սարքվածքներում աշխատանքի խախտման, որոնք կարող են բերել նրա բնականոն աշխատանքի խաթարմանը:

271. Անձնակազմի հերթապահությամբ կերպափոխիչ ենթակայաններում (տեղակայանքներում), կամ դրանց աշխատանքը կարգավարի կողմից վերահսկելու դեպքում պաշտպանության, վերահսկման և ազդանշանման` 270-րդ կետի 1-ից մինչև 5-րդ և 7-րդ, 8-րդ ենթակետերում նշված սարքվածքները պետք է գործեն ազդանշանի վրա, իսկ 270-րդ կետի 6-րդ ենթակետում նշվածները` կերպափոխիչ միացքի անջատման վրա.

1) առանց անձնակազմի հերթապահության և առանց կարգավարական կետ ազդանշանի հաղորդման կերպափոխիչ ենթակայաններում (տեղակայանքներում) պաշտպանության, վերահսկման և ազդանշանման սարքվածքները, որոնք թվարկված են 270-րդ կետում, պետք է գործեն կերպափոխիչ միացքի անջատման վրա,

2) առանձին դեպքերում, տեղային պայմաններից ելնելով, թույլատրվում է 270-րդ կետի 1-ին ենթակետում նշված սարքվածքների` ազդանշանի վրա գործարկումը:

 

24. ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

272. Մեկ կերպափոխիչ միացքի կազմի մեջ մտնող տրանսֆորմատորները, կարգավորիչ ավտոտրանսֆորմատորները, հավասարեցուցիչ ռեակտորները, անոդային բաժանարարները և զտիչ ռեակտորները կարող են տեղակայվել ընդհանուր խցի մեջ: Յուղալեցուն սարքավորման տեղակայումը պետք է կատարվի առանձնահատուկ պահանջներին համապատասխան: Լրակազմ կերպափոխիչ ենթակայանների և տեղակայանքների վրա տարածվում են նաև 129-րդ և 130-րդ կետերում նշված պահանջները:

273. Կիսահաղորդչային կերպափոխիչները թույլատրվում է տեղակայել էլեկտրատեխնիկական կամ արտադրական սենքերի այլ սարքավորման հետ համատեղ, եթե դրան չեն խանգարում շրջակա միջավայրի պայմանները (ուժեղ մագնիսական դաշտեր, ջերմաստիճան, խոնավություն, փոշոտվածություն և այլն):

274. Արտադրական սենքերում կիսահաղորդչային կերպափոխիչները պետք է տեղակայել պահարանների մեջ:

275. Կերպափոխիչների պահարանների դռները, 1 կՎ-ից բարձր ուղղված լարման դեպքում, անկախ պահարանների տեղակայման վայրից (էլեկտրատեխնիկական կամ արտադրական սենքեր) պետք է համալրված լինեն ուղեկապմամբ, որը պետք է անջատի կերպափոխիչ միացքը փոփոխական և ուղղված հոսանքների կողմից և թույլ չտա միացնել այն բաց դռների դեպքում:

Էլեկտրասենքերից դուրս տեղակայված կերպափոխիչների պահարանների դռները պետք է համալրված լինեն ներքին փականքներով, որոնք բացվում են հատուկ բանալիներով:

276. Բաց կիսահաղորդչային կերպափոխիչները, որոնք ունեն լարման տակ գտնվող, հպման համար մատչելի մասեր, պետք է տեղակայվեն միայն էլեկտրասենքերում: Ընդ որում, 1 կՎ-ից բարձր լարման կերպափոխիչները պետք է ունենան հոծ կամ ցանցկեն ցանկապատ` առնվազն 1,9 մ բարձրությամբ: Ցանկապատի ցանցի բջիջները պետք է լինեն (25x25) մմ-ից ոչ ավելի չափսերով: Ցանկապատերի դռները պետք է ունենան ուղեկապում, որոնք դռները բացվելու դեպքում անջատում են կերպափոխիչն առանց պահաժամի` ինչպես փոփոխական, այնպես էլ ուղղված հոսանքի կողմից:

277. Մինչև 1 կՎ լարման բաց կերպափոխիչները կարող են տեղակայվել.

1) հատակի վրա` հողից մեկուսացված տեղամասերում. ընդ որում, հատակը պետք է ծածկված լինի մեկուսացման շերտով` անմիջապես կերպափոխիչի տակ և կերպափոխիչի հորիզոնական պրոյեկցիայից մինչև 1,5 մ շրջագոտում: Մեկուսացման շերտը պետք է լինի մեխանիկորեն բավական ամուր և հաշվարկված լինի ուղղված հոսանքի տասնապատիկ աշխատանքային լարման համար: Պատերը և հողակցված առարկաները, որոնք դասավորված են կերպափոխիչի պրոյեկցիայից հորիզոնականով 1,5 մ-ից պակաս հեռավորության վրա, պետք է ծածկված լինեն մեկուսացման նույնպիսի շերտով` 1,9 մ բարձրության վրա, կամ պետք է պաշտպանված լինեն հողից մեկուսացված ցանկապատերով: Կերպափոխիչը պետք է ցանկապատված լինի մեկուսացված կանգնակների վրա` մեկուսացված նյութերից բռնաձողերով կամ քուղով: Անցամասի լուսանցիկ լայնությունը կերպափոխիչից մինչև հողից մեկուսացված ցանկապատերը, պատերը և այլ առարկաները պետք է լինի առնվազն 1 մ:

2) չմեկուսացված հատակի վրա. ընդ որում, կերպափոխիչները պետք է ունենան հոծ կամ ցանցկեն անհատական ցանկապատեր` առնվազն 1,9 մ բարձրությամբ: Ցանկապատի դռները պետք է ունենան ուղեկապում` 275-րդ կետում նշված պահարանների դռների ուղեկապմանը համանման, կամ փակվեն փականքով: Վերջին դեպքում, ցանկապատերի դռների վերևում կամ պատի վրա պետք է իրագործվի ազդանշանում` ինչպես փոփոխական հոսանքի, այնպես էլ ուղղված լարման կողմից կերպափոխիչի անջատման մասին: Կերպափոխիչի իրանի վրա տեղակայված չափիչ սարքերը պետք է դասավորված և մոնտաժված լինեն այնպես, որ անձնակազմը կարողանա հետևել սարքերի ցուցմունքներին` չմտնելով կերպափոխիչի ցանկապատից ներս:

278. Միևնույն կերպափոխիչ միացքին պատկանող մի քանի բաց կերպափոխիչներ թույլատրվում է ցանկապատել 1 ընդհանուր ցանկապատով:

279. Մինչև 1 կՎ լարման բաց կերպափոխիչները էլեկտրասենքերի չմեկուսացված հատակի վրա տեղակայելիս, հեռավորությունները հորիզոնականով պետք է լինեն ոչ պակաս.

1) կերպափոխիչի լարման տակ գտնվող մասերից մինչև հողակցված ցանկապատերը, պատերը և այլն, այն կողմից, որտեղ չի պահանջվում կերպափոխիչների սպասարկում` 50 մմ,

2) լարման տակ գտնվող 1 կերպափոխիչից մինչև մյուս կերպափոխիչի հողակցված մասերը, հողակցված ցանկապատերը, պատերը և այլն, սպասարկման կողմից` 1,5 մ,

3) տարբեր կերպափոխիչների հողակցված մասերի միջև, ինչպես նաև կերպափոխիչների հողակցված մասերից մինչև հողակցված ցանկապատերը, պատերը և այլն, սպասարկման կողմից` 0,8 մ,

4) տարբեր կերպափոխիչների լարման տակ գտնվող մասերի միջև, սպասարկման կողմից` 2,0 մ:

2-րդից մինչև 4-րդ ենթակետերում նշված հեռավորությունները սահմանված են` ելնելով առանց կերպափոխիչից լարումը հանելու սպասարկող անձնակազմի մուտքը ցանկապատից ներս ապահովելու պայմանից:

280. 1 կՎ-ից բարձր լարման բաց կերպափոխիչները էլեկտրասենքերում տեղակայելու դեպքում հեռավորությունները հորիզոնականով պետք է լինեն ոչ պակաս.

1) կերպափոխիչի` լարման տակ գտնվող մասերից մինչև ցանկապատերը, պատերը և այլն, այն կողմից, որտեղ չի պահանջվում կերպափոխիչների սպասարկում,

ա. 3 կՎ լարման դեպքում` 165 մմ,

բ. 6 կՎ լարման դեպքում` 190 մմ,

գ. 10 կՎ լարման դեպքում` 220 մմ

2) տարբեր կերպափոխիչների հողակցված մասերի միջև, ինչպես նաև կերպափոխիչների հողակցված մասերից մինչև ցանկապատերը, պատերը և այլն, սպասարկման կողմից` 0,8 մ. այդ հեռավորությունը սահմանված է` ելնելով լարման բացակայության դեպքում կերպափոխիչի սպասարկումն ապահովելու պայմանից:

281. Այն տեղակայանքներում, որտեղ կերպափոխիչ միացքը կազմված է 2 և ավելի կերպափոխիչներից և, բացի այդ, պահանջվում է կերպափոխիչների մի մասի աշխատանքը` մնացածների վրա լարման բացակայության դեպքում, առանձին տարրերի էլեկտրական միացումները պետք է կատարվեն այնպես, որ հնարավորություն լինի յուրաքանչյուր կերպափոխիչ անջատել փոփոխական և ուղղված լարման կողմերից:

282. Կերպափոխիչ միացքների էլեկտրասարքավորմամբ պահարանները 1 շարքով տեղակայելիս, անցամասի (արանքի) լայնությունը դռների կամ հանովի պատերի կողմից պետք է լինի առնվազն 1 մ. պահարանի 900-ով բաց դռան դեպքում թույլատրվում է անցամասի նեղացում` մինչև 0,6 մ: Պահարանները 2 շարքով դասավորելու դեպքում պահարանների միջև սպասարկման անցամասի լայնությունը պետք է լինի առնվազն 1,2 մ. իրար դիմաց գտնվող 2 պահարանների 900-ով բացված դռների դեպքում, դռների միջև պետք է մնա առնվազն 0,6 մ լայնությամբ անցամաս: Էլեկտրասարքավորումը շարժական սայլակների վրա` պահարանների մեջ տեղակայելիս անցամասի լայնությունը պետք է լինի առնվազն.

1) պահարանները 1 շարքով դասավորելիս` սայլակի երկարությանը` ավելացրած 0,6մ.

2) երկշարք դասավորության դեպքում` սայլակի երկարությանը` ավելացրած 0,8 մ:

Բոլոր դեպքերում, անցամասերի լայնությունը պետք է լինի սայլակի անկյունագծից ոչ պակաս:

283 Կերպափոխիչների անոդները և նրանց հովացուցիչները պետք է ներկված լինեն վառ գույնով, որը տարբերվում է կերպափոխիչի մնացած մասերի գույներից:

284. Կերպափոխիչի իրանի վրա պետք է գծանշվեն նախազգուշացնող նշաններ` պարապ ընթացքի դեպքում կերպափոխիչի լարման ցուցիչով:

285. Կիսահաղորդչային կերպափոխիչներով տեղակայանքներում, կերպափոխիչ տրանսֆորմատորների վենտիլային փաթույթների հետ կապված շղթաների ու կառավարման և «ցանցային» պաշտպանության շղթաների մեկուսացումը, ինչպես նաև այն շղթաների մեկուսացումը, որոնք մեկուսացման ծակման դեպքում կարող են հայտնվել վենտիլային փաթույթների պոտենցիալի տակ, պետք է 1 րոպեի ընթացքում պահի 50 հց հաճախականության փոփոխական հոսանքի փորձարկման հետևյալ լարումը.

Շղթաների անվանական լարումը, Վ մինչև 60, 220, 500,500-ից բարձր

Փորձարկման լարումը, կՎ 1, 1,5, 2, 2,5 Udo+1, բայց 3-ից ոչ պակաս

որտեղ Udo-ն` պարապ ընթացքի ուղղված լարումն է: Որպես մեկուսացման անվանական լարում ընդունվում է ստուգվող շղթայում մեկուսացման վրա ազդող անվանական լարումներից (գործող արժեքի) առավելագույնը:

286. ՈՒղղված հոսանքի առաջնային շղթաները պետք է ունենան նրանց աշխատանքային լարմանը համապատասխանող մեկուսացում:

 

25. ԿԵՐՊԱՓՈԽԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՑՈՒՄԸ

 

287. Արտադրող կազմակերպության կողմից կերպափոխիչների համար պահանջվող ջերմաստիճանային ռեժիմն ապահովելու համար պետք է նախատեսված լինեն սարքվածքներ` դրանց հովացման համար: Հովացման եղանակները, հովացնող ջրի կամ օդի ջերմաստիճանը և ծախսը տրվում են արտադրող կազմակերպության կողմից:

288. Կերպափոխիչների օդային հովացման դեպքում փոշու պարունակությունը օդում չպետք է գերազանցի 0,7 մգ/մ3-ը: Փոշու ավելի մեծ խտության դեպքում պետք է նախատեսված լինի օդի մաքրում:

289. Կերպափոխիչների օդային հովացման դեպքում յուրաքանչյուր կերպափոխիչի օդատար պետք է ունենա սահափական (ձգափական), որն ապահովում է կերպափոխիչին օդի մատուցման դադարեցումը` անկախ մյուս կերպափոխիչներին օդի մատուցումից:

290 Կերպափոխիչները ջրով հովացնելիս պետք է կիրառել փակ շրջանառու համակարգ: Ջուրն իր քիմիական և ֆիզիկական հատկություններով (քիմիական բաղադրություն, էլեկտրահաղորդականություն, կոշտություն, մեխանիկական խառնուրդների պարունակություն) պետք է համապատասխանի արտադրող կազմակերպության պահանջներին:

291. Կերպափոխիչը հոսող ջրով և շրջանառու համակարգով հովացնելիս, հովացնող ջրի մատուցման և հեռացման խողովակաշարերը պետք է մեկուսացված լինեն հովացնող համակարգից, որն ունի կերպափոխիչի պոտենցիալը: Մեկուսացումը պետք է իրագործվի մեկուսիչ խողովակների կամ ճկափողի տեսքով` կերպափոխիչի և ջերմափոխանակիչի միջև (շրջանառու համակարգի դեպքում) կամ կերպափոխիչի և ջրատարի միջև (հոսող համակարգի դեպքում): Մեկուսիչ խողովակների և ճկափողերի երկարությունը պետք է լինի կերպափոխիչներն արտադրող կազմակերպության կողմից հանձնարարվածից ոչ պակաս: Հոսող ջրով հովացման համակարգի դեպքում մեկուսացումը կերպափոխիչի և ջրահեռացման խողովակի միջև թույլատրվում է իրագործել ընդունիչ ձագարի մեջ ազատ թափվող ջրի շիթի միջոցով:

292. Որպես հովացնող հեղուկ մեծ հաղորդականություն ունեցող հակաքայքայիչ լուծույթներ օգտագործելիս հովացման տեղակայանքի սարքավորումը (ջերմափոխանակիչ պոմպ, տաքացուցիչներ), որն այս դեպքում ունի կերպափոխիչի իրանի պոտենցիալը, պետք է տեղակայված լինի մեկուսիչների վրա, իսկ հովացնող տեղակայանքի և կերպափոխիչի միջև խողովակաշարերը, աշխատող կերպափոխիչի ժամանակ հպման համար նրանց մատչելիության դեպքում պետք է կատարվեն մեկուսիչ խողովակներից կամ ճկափողերից: Հովացնող ջուրը պետք է տրվի ջերմափոխանակիչ մեկուսիչ ներդիրի միջոցով (ճկափողով կամ խողովակով): Եթե հովացման տեղակայանքը գտնվում է կերպափոխիչի ցանկապատից դուրս, այն պետք է ունենա 277-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին բավարարող ցանցկեն կամ հոծ ցանկապատ. ընդ որում, ցանկապատի դռների ուղեկապումը պետք է ապահովի պոմպի և ջերմափոխանակիչի տաքացուցիչի անջատում` դռները բացվելիս:

293. Հովացնող ջրի քանակը կարգավորող փականները պետք է տեղակայվեն սպասարկման համար անվտանգ և հարմար տեղում: Գտնվելու տեղից կախված, նրանք պետք է մեկուսացված լինեն հողից կամ հողակցվեն:

294. Կերպափոխիչ ենթակայանի (տեղակայանքի) ջրով ապահովման պահուստավորման աստիճանը պետք է համապատասխանի էլեկտրաէներգիայով նրա սնման պահուստավորման աստիճանին:

295. Հովացնող սարքվածքների աշխատանքը վերահսկելու համար պետք է տեղակայվի բավարար քանակով ստուգիչ-չափիչ սարքեր և սարքավորումներ (ջերմաչափեր, ճնշաչափեր, ճնշման և հոսքի ռելեներ, ծախսաչափեր և այլն):

 

26. ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

296. Կերպափոխիչ ենթակայանների և տեղակայանքների սենքերում պետք է նախատեսված լինի ջեռուցում:

297. Ցուրտ ժամանակ, չաշխատող սարքավորման դեպքում, ջեռուցումը պետք է ապահովի առնվազն` կերպափոխիչ միացքների սենքերում` +16oC, ջերմափոխանակիչների սենքերում` +10oC ջերմաստիճան: Մնացած բոլոր սենքերում պետք է ապահովված լինի սանիտարական նորմերում նշված ջերմաստիճանը:

298. Ամռան ընթացքում կերպափոխիչ ենթակայանների և տեղակայանքների սենքերի աշխատանքային գոտիներում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի արտաքին օդի ջերմաստիճանը 5oC-ից ավելի. ընդ որում, առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի 40oC-ից ոչ բարձր:

299. Ենթակայանների (տեղակայանքների) սենքերում պետք է միջոցներ ձեռնարկվեն հավելյալ ջերմության հեռացման համար, որն անջատվում է կերպափոխիչ միացքներից, սարքավորումներից, ռեզիստորներից և այլ սարքավորումից տեղակայանքի աշխատանքի ընթացքում:

300. Ընդհանուր օդափոխանակության սարքվածքում, որն օգտագործվում է սենքերից հավելյալ ջերմության հեռացման համար, պետք է նախատեսված լինի օդի մաքրում փոշուց:

301. Հանձնարարվում է նախատեսել օդափոխության առանձին համակարգեր` առաջին հարկի, նկուղի և մյուս մեկուսացված սենքերի համար: Թույլատրվում է կառուցել օդափոխության ընդհանուր համակարգ` կառավարվող սահափականների (ձգափականների) առկայության դեպքում, որոնք թույլ են տալիս առանձին սենքերում օդի մատուցման դադարեցում` հրդեհի դեպքում:

302. Կերպափոխիչ ենթակայանները և տեղակայանքները պետք է ապահովված լինեն ջրով` կերպափոխիչ միացքների հովացման և սանիտարատեխնիկական սարքվածքների կարիքների համար:

303. Ջրատարը պետք է սարքավորված լինի ցանցկեն զտիչներով, որոնք բացառում են խոշոր ներառուկների թափանցումը կերպափոխիչների հովացման համակարգ:

 

27. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ

 

304. Կերպափոխիչ ենթակայանների շենքերը և կերպափոխիչ տեղակայանքների սենքերը պետք է վերագրել Դ կարգին` ըստ համապատասխան շինարարական նորմերի:

305. Կերպափոխիչների սենքերի պատերը պետք է սվաղվեն և մինչև առաստաղ ներկվեն բաց գույնի յուղաներկով, իսկ առաստաղները սպիտակեցվեն: Մնացած սենքերի ներկումն ու հարդարումը կատարվում են նրանց նշանակմանը համապատասխան:

306. Կերպափոխիչների սենքերի հատակները պետք է ունենան ծածկույթ, որը թույլ չի տալիս փոշու առաջացում (օրինակ` ցեմենտ` մարմարի փշրանքով, հախճասալիկ):

307. Շինությունների ծածկերում և պատերում հարկ է նախատեսել հավաքակցման անցքեր կամ որմնանցքեր` ծանր և դժվարաշարժ (մեծածավալ) սարքավորումը փոխադրելու համար: Հավաքակցման անցքերը պետք է դասավորված լինեն բեռնամբարձ սարքվածքի գործողության գոտում: Անցքի ծածկը պետք է ունենա հրակայունության նույն աստիճանը, ինչ որ այն շինության ծածկը, որի մեջ գտնվում է այն:

308. Շինությունների նկուղը պետք է ունենա ջրամեկուսացում և ջրքաշ սարքվածք:

309. Կերպափոխիչ ենթակայանների շենքեր կամ կերպափոխիչ տեղակայանքների սենքեր մտնող մալուխային թունելները, շենքերին (սենքերին) հարող տեղերում պետք է դրանցից առանձնացվեն միջնապատերով, որոնք ունեն 0,75 ժ հրակայունության սահման, և դռներով` առնվազն 0,6 ժ հրակայունության սահմանով: Դռները պետք է բացվեն դեպի ենթակայանի (տեղակայանքի) շինության կողմը և ունենան ինքնափակվող փականք, որը թունելի կողմից բացվում է առանց բանալու:

 

V. ԿՈՒՏԱԿԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

28. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԱՍ

 

310. Լիցքավորման սարքվածքը պետք է ունենա հզորություն և լարում, որոնք բավարարեն կուտակիչ մարտկոցի անվանական ունակության 90 տոկոսի չափով, 8 ժամից ոչ ավելի ժամանակաընթացքում լիցքավորման համար` նախորդող 30 րոպեանոց լիցքաթափման դեպքում:

311. Կուտակիչ տեղակայանքը պետք է սարքավորված լինի փոխարկիչ ունեցող վոլտաչափով և ամպերաչափերով` լիցքավորման, լրալիցքավորման սարքվածքների և կուտակիչ մարտկոցների շղթաներում:

312. Լիցքավորման և լրալիցքավորման շարժիչ-գեներատորների համար պետք է նախատեսվեն սարքվածքներ` հետադարձ հոսանքի առաջացման դեպքում նրանց անջատման համար:

313. Կուտակիչ մարտկոցի շղթայում,որպես կանոն, պետք է տեղակայվի ինքնավար անջատիչ, որը պետք է ցանցի պաշտպանիչ սարքերի նկատմամբ լինի ընտրողական:

314. Լրալիցքավորման սարքվածքը պետք է ապահովի մարտկոցի սեղմակների վրա լարման կայունացում` +- 2 տոկոսի սահմաններում:

315. Կուտակիչ տեղակայանքները, որոնց մեջ կիրառվում է մարտկոցների լիցքավորման ռեժիմ` տարրի վրա 2,3 Վ-ից ոչ ավելի լարմամբ, պետք է ունենան սարքվածք, որը թույլ չտա լարման ինքնաբերական բարձրացում 2,3 Վ-ից բարձր` 1 տարրի վրա:

316. ՈՒղղիչ սարքվածքները, որոնք կիրառվում են կուտակիչ մարտկոցների լիցքավորման և լրալիցքավորման համար, պետք է միացվեն փոփոխական հոսանքի կողմից` բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

317. Հաստատուն հոսանքի հաղորդաձողերը պետք է համալրված լինեն մեկուսացման մշտական վերահսկման սարքվածքով, որը թույլ կտա գնահատել մեկուսացման դիմադրության արժեքը և կգործի ազդանշանման վրա` բևեռներից մեկի մեկուսացման դիմադրությունը մինչև 20 կՕմ իջնելիս` 220 Վ ցանցում, 10 կՕմ` 110 Վ ցանցում, 5 կՕմ` 48 Վ ցանցում և 3 կՕմ` 24 Վ ցանցում:

318. Կուտակիչ մարտկոցի համար հարկ է նախատեսել ուղեկապում, որը թույլ չի տա անջատված օդափոխության դեպքում կատարել մարտկոցի լիցքավորում` տարրի վրա 2,3 Վ-ից ավելի լարմամբ:

319. Կուտակիչ մարտկոցի սենքում 1 լուսատու պետք է միացված լինի վթարային լուսավորության ցանցին:

320. Կուտակիչները պետք է տեղակայվեն դարակաշարերի կամ պահարանի դարակների վրա: Դարակաշարերի կամ պահարանի դարակների միջև հեռավորությունները ուղղաձիգով պետք է ապահովեն կուտակիչ մարտկոցների հարմար սպասարկում: Կուտակիչները կարող են տեղակայվել 1 շարքով` նրանց միակողմանի սպասարկման կամ 2 շարքով` նրանց երկկողմ սպասարկման դեպքում: Կրկնական ապակե անոթների կիրառման դեպքում նրանք դիտվում են որպես 1 կուտակիչ:

321. Կուտակիչների տեղակայման դարակաշարերը պետք է կատարված լինեն, փորձարկվեն և մականշվեն ԳՕՍՏ 26881-ի պահանջներին համապատասխան, նրանք պետք է կայուն ծածկույթով պաշտպանված լինեն էլեկտրոլիտի ներգործությունից:

322. Կուտակիչները պետք է մեկուսացված լինեն դարակաշարերից, իսկ դարակաշարերը` հողից, մեկուսացնող տակդիրների միջոցով, որոնք կայուն են էլեկտրոլիտի և նրա գոլորշիների ներգործության դեմ: 48 Վ-ից ոչ բարձր կուտակիչ մարտկոցների դարակաշարերը կարող են տեղակայվել առանց մեկուսացնող տակդիրների:

323. Կուտակիչ մարտկոցների սպասարկման համար անցամասերը պետք է լինեն կուտակիչների միջև առնվազն 1 մ լուսանցիկ լայնությամբ` կուտակիչների երկկողմ դասավորության և 0,8 մ` միակողմանի դասավորության դեպքում: Կուտակիչ մարտկոցների դասավորումը պետք է իրագործվի` էլեկտրական կուտակիչների մնայուն տեղակայումների դարակաշարերի համար ԳՕՍՏ 26881-ի պահանջների պահպանմամբ:

324. Կուտակիչներից մինչև ջեռուցիչ սարքեր հեռավորությունը պետք է լինի առնվազն 750 մմ: Այդ հեռավորությունը կարող է փոքրացվել կուտակիչների տեղային տաքացումը բացառող անկիզելի նյութերից ջերմային էկրանների տեղակայման պայմանի դեպքում:

325. Կուտակիչների հոսանատար մասերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 0,8 մ` 65 Վ-ից մինչև 250 Վ լարման դեպքում` բնականոն աշխատանքի (ոչ լիցքավորման) ընթացքում, և 1 մ` 250 Վ-ից բարձր լարման դեպքում: Կուտակիչները 2 շարքով` առանց շարքերի միջև անցամասի տեղակայելիս, տարբեր շարքերի հարևան կուտակիչների հոսանատար մասերի միջև լարումը բնականոն աշխատանքի ընթացքում (ոչ լիցքավորման) չպետք է գերազանցի 65 Վ-ը: Էլեկտրասարքավորումը, ինչպես նաև հաղորդաձողերի և մալուխների միացման տեղերը, պետք է դասավորված լինեն ոչ հերմետիկ կուտակիչներից առնվազն 1 մ հեռավորության վրա և առաստաղի ամենացածր կետից առնվազն 0,3 մ ցածր:

326. Կուտակիչ մարտկոցների հաղորդաձողավորումը պետք է կատարվի պղնձե կամ ալյումինե չմեկուսացված հաղորդաձողերով կամ թթվակայուն մեկուսացմամբ միաջիղ մալուխներով: Պղնձե հաղորդաձողերի և մալուխների միացումները և ճյուղավորումները պետք է կատարվեն եռակցմամբ կամ զոդմամբ, ալյումինայինները` միայն եռակցմամբ: Հաղորդաձողերի միացումն արտանցիչ սալի միջանցիկ ձողերի հետ պետք է կատարվի եռակցմամբ: Հաղորդաձողերի և մալուխների` կուտակիչներին միացման տեղերը պետք է անագապատվեն: Արտանցիչ սալից էլեկտրական միացումները կուտակիչ մարտկոցների սենքից մինչև փոխարկիչ սարքերն ու հաստատուն հոսանքի բաշխիչ վահանը պետք է իրագործվեն միաջիղ մալուխներով կամ չմեկուսացված հաղորդաձողերով:

327. Չմեկուսացված հաղորդիչները պետք է կրկնակի ներկվեն թթվադիմացկուն, սպիրտ չպարունակող ներկով` ամբողջ երկարությամբ, բացի հաղորդաձողերի միացման, կուտակիչների միակցման և այլ միացումների տեղերից: Չներկված տեղերը պետք է ծածկվեն տեխնիկական վազելինով:

328. Հարևան չմեկուսացված հաղորդաձողերի միջև հեռավորությունը որոշվում է դինամիկական կայունության հաշվարկով: Նշված հեռավորությունը, ինչպես նաև հաղորդաձողերից մինչև շենքի մասեր և այլ հողակցված մասեր միջանցիկ հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մմ:

329. Հաղորդաձողերը պետք է տեղադրվեն մեկուսիչների վրա և ամրացվեն նրանց հաղորդաձողակալներով: Հաղորդաձողերի հենարանային կետերի միջև հենամեջը որոշվում է դինամիկական կայունության հաշվարկով (հաշվի առնելով 328-րդ կետի պահանջը), բայց պետք է լինի 2 մ-ից ոչ ավելի: Մեկուսիչները, դրանց ամրանները, հաղորդաձողերի ամրացման տարրերը և պահող կառուցվածքները պետք է ունենան էլեկտրական և մեխանիկական կայունություն` էլեկտրոլիտի գոլորշիների երկարատև ներգործության նկատմամբ: Պահող կառուցվածքների հողակցում չի պահանջվում:

330. Կուտակիչ մարտկոցի սենքից արտանցման սալը պետք է կայուն լինի էլեկտրոլիտի գոլորշիների ներգործության նկատմամբ: Սալերի համար մարմարի, ինչպես նաև նրբատախտակի և շերտավոր կառուցվածքի այլ նյութերի կիրառում չի թույլատրվում: Սալը ծածկի մեջ տեղակայելու դեպքում սալի հարթությունը պետք է բարձր լինի նրանից առնվազն 100 մմ-ով:

331. Կուտակիչ մարտկոցի ընտրության և հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնել նրա ունակության փոքրացումը` կուտակիչ մարտկոցի սենքում +15oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում:

 

29. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ

 

332. Մնայուն կուտակիչ մարտկոցները պետք է տեղակայվեն հատուկ նրանց համար նախատեսված սենքերում: Թույլատրվում է 1 սենքի մեջ մի քանի թթվային մարտկոցների տեղակայում:

333. Կուտակիչ մարտկոցների սենքերը պատկանում են Ե կարգի արտադրություններին և պետք է տեղավորվեն առնվազն II աստիճանի հրակայունության շենքում` ըստ «Շենքերի և կառուցվածքների հակահրդեհային անվտանգությունը» ՀՀՇՆ 8.04.01-ի պահանջների: Դռները և պատուհանների շրջանակները կարող են լինել փայտյա:

334. Կուտակիչ մարտկոցները տեղակայվում են բնական լուսավորությամբ սենքերում. լուսամուտների համար պետք է օգտագործել փայլատ կամ սպիտակ սոսնձաներկով պատված ապակի: Կուտակիչ մարտկոցների սենքերը թույլատրվում է կատարել առանց բնական լուսավորության. թույլատրվում է նաև դրանց տեղավորումը չոր նկուղային սենքերում: Այս դեպքերում դյուրանջատ պանելների կիրառում չի պահանջվում:

335. Փակ տիպի փոխադրովի կուտակիչները (օրինակ` մեկնասարքի), որոնք կիրառվում են մնայուն էլեկտրատեղակայանքների սնման համար, ինչպես նաև մինչև 60 Վ, 72 Ա.ժ-ից ոչ ավելի ընդհանուր ունակությամբ բաց կուտակիչ մարտկոցները կարող են տեղակայվել ինչպես բնական օդափոխությամբ առանձին սենքերում, այնպես էլ ոչ պայթյունավտանգ և հրդեհավտանգ ընդհանուր արտադրական սենքում, սենքից օդի հեռացմամբ օդափոխվող մետաղական պահարաններում: Փակ տիպի տանովի կուտակիչները, որոնք աշխատում են լիցքաթափման կամ մշտական լրալիցքավորման ռեժիմում, և որոնց լիցքավորումը կատարվում է նրանց տեղակայման վայրից դուրս, կարող են տեղակայվել նաև շերտափեղկերով մետաղական պահարաններում` առանց սենքից օդի հեռացման: Նշված պայմանների պահպանման դեպքում սենքերի պայթյունավտանգ և հրդեհավտանգության դասը չի փոխվում:

336. Հերմետիկ մնայուն կուտակիչները, որոնց լիցքավորումը կատարվում է տարրի վրա 2,3 Վ-ից ոչ ավելի լարմամբ, կարող են տեղակայվել ընդհանուր արտադրական, ոչ պայթյունավտանգ և ոչ հրդեհավտանգ սենքերում` նրանց վերևում օդափոխիչ հովանոց տեղակայելու պայմանով: Ընդ որում, շինության պայթյունավտանգության և հրդեհավտանգության դասը չի փոխվում:

337. Կուտակիչ մարտկոցի սենքը չպետք է տեղավորել թրթռումների և ցնցումների աղբյուրների մոտակայքում: Կուտակիչ մարտկոցի սենքը պետք է.

1) դասավորված լինի լիցքավորման սարքվածքներին և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանին հնարավորին չափ մոտ;

2) մեկուսացված լինի նրա մեջ փոշու, գոլորշիների և գազի թափանցումներից, ինչպես նաև ծածկի միջով ջրի թափանցումից,

3) մատչելի լինի սպասարկող անձնակազմի համար:

338. Մուտքը դեպի կուտակիչ մարտկոցների սենք պետք է իրագործվի նախամուտքի միջով: Մուտքի սարքելը կենցաղային սենքերից չի թույլատրվում: Նախամուտքը պետք է ունենա այնպիսի չափեր, որպեսզի կուտակիչ մարտկոցի սենքից դուռը դեպի նախամուտք հնարավոր լինի բացել և փակել, երբ փակ է դուռը նախամուտքից դեպի կից սենք. նախամուտքի մակերեսը պետք է լինի առնվազն 1,5 մ2: Նախամուտքի դռները պետք է բացվեն դեպի դուրս և համալրված լինեն ինքնափակվող փականքներով, որոնք թույլ կտան նրանց բացումը ներսի կողմից` առանց բանալու: Դռների վրա պետք է լինեն մակագրություններ` «Կուտակիչների սենք», «Հրդեհավտանգ է», «Կրակով չմտնե՛լ», «Ծխելն արգելվու՛մ է»:

339. Կուտակիչ մարտկոցների սենքերին կից պետք է լինի առնվազն 4 մ2 մակերեսով առանձին սենյակ` թթվի, զատիչների, պիտույքների պահելու և էլեկտրոլիտի պատրաստման համար:

340. Կուտակիչ մարտկոցների սենքերի առաստաղները պետք է լինեն հորիզոնական և հարթ: Թույլատրվում են ցցուն կառուցվածքներով կամ թեք առաստաղներ` 349-րդ կետի պահանջների կատարման պայմանի դեպքում:

341 Կուտակիչ մարտկոցների սենքերի հատակները պետք է լինեն խիստ հորիզոնական, բետոնե հիմքի վրա, թթվակայուն ծածկույթով (խեցեղեն թթվակայուն սալիկներ, կարերի` թթվակայուն նյութով լցումով կամ ասֆալտ).

1) ասֆալտե ծածկույթի վրա դարակաշարերի տեղակայման դեպքում պետք է կիրառվեն ամուր, թթվակայուն նյութերից հենարանային հարթակներ: Դարակաշարերի տեղակայումն անմիջապես ասֆալտե ծածկույթի վրա չի թույլատրվում,

2) կուտակիչ մարտկոցների սենքերում և թթվային սենքում, ինչպես նաև այդ սենքերի դռների մոտ, պետք է սարքված լինի թթվակայուն նյութից շրիշակ:

342.Կուտակիչ մարտկոցների սենքերի պատերը, առաստաղները, դռները, պատուհանների շրջանակները, օդափոխության տուփախողովակները (արտաքին և ներքին կողմերից), մետաղական կառուցվածքները և այլ մասեր, պետք է ներկվեն թթվակայուն ներկով:

343. Կուտակիչներն արտածծիչ պահարաններում տեղավորելիս, պահարանների ներքին մակերևույթը պետք է ներկված լինի թթվակայուն ներկով:

344. 250 Վ-ից ավելի անվանական լարման կուտակիչ մարտկոցների սենքերում, սպասարկման անցամասերում պետք է տեղակայվեն անձնակազմին հատակից մեկուսացնող փայտե վանդակներ:

345. Գույքային օդափոխիչ սարքվածքներ կիրառելիս պետք է նախատեսված լինեն տեղեր` դրանց տեղակայման և կուտակիչ մարտկոցների սենքի ներածող-արտածող օդափոխիչների տուփախողովակներից նրանց եկող արտանցիչների համար:

 

30. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍ

 

346. Կուտակիչ մարտկոցների սենքերը, որոնցում կատարվում է կուտակիչների լիցքավորում` տարրի վրա 2,3 Վ-ից ավելի լարմամբ, պետք է սարքավորված լինեն մնայուն հարկադրական ներածող-արտածող օդափոխիչներով: Տարրի վրա մինչև 2,3 Վ լարման դեպքում մշտական լիցքավորման և լրալիցքավորման ռեժիմում աշխատող կուտակիչ մարտկոցների սենքերի համար պետք է նախատեսված լինեն հարկադրական ներածող-արտածող օդափոխության մնայուն կամ գույքային սարքվածքներ` մարտկոցների կաղապարման և ստուգողական գերլիցքավորման ժամանակահատվածի համար: Թարմ օդի պահանջվող ծավալը V, մ3/ժ, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

V = 0,07 Iլից. n,

 

որտեղ Iլիցը` լիցքավորման առավելագույն հոսանքն է, Ա, n-ը` կուտակիչ մարտկոցի տարրերի թիվը. ընդ որում, կուտակիչ մարտկոցի սենքի օդի մեջ ծծմբական թթվի պարունակությունը պետք է լինի ՀՀՇՆ IV-12.02-ում նշված նորմայից ոչ ավելի: Բացի այդ, կուտակիչ մարտկոցների սենքերի օդափոխության համար պետք է իրագործվի բնական արտածող օդափոխություն, որն ապահովում է ժամում առնվազն օդի միապատիկ փոխանակում: Այն դեպքերում, երբ բնական օդափոխությունը չի կարող ապահովել օդի փոխանակման պահանջվող պատիկությունը, պետք է կիրառվի հարկադրական արտածող օդափոխություն:

347. Կուտակիչ մարտկոցների սենքերի օդափոխության համակարգը պետք է սպասարկի միայն կուտակիչ մարտկոցները և թթվային սենքը: Գազերի արտանետումը պետք է կատարվի հորանի միջով, որը շենքի տանիքից բարձրացված է առնվազն 1,5 մ: Հորանը պետք է պաշտպանված լինի նրա մեջ մթնոլորտային տեղումների թափանցումից: Օդափոխության միացումը շենքի ծխատարներին կամ օդափոխության ընդհանուր համակարգին արգելվում է:

348. Հարկադրական արտածող օդափոխիչ սարքվածքի դեպքում օդամղիչը պետք է ունենա պայթյունավտանգ կատարում:

349. Գազերի արտածծումը պետք է կատարվի շինության ինչպես վերին, այնպես էլ ստորին մասից` թարմ օդի ներհոսի հակառակ կողմից: Եթե առաստաղն ունի ցցվածքներ կամ թեքություն, ապա պետք է նախատեսված լինի օդի արտածծում համապատասխանաբար յուրաքանչյուր հատվածամասից կամ առաստաղի տակի տարածության վերևի մասից.

1) վերին օդափոխիչ անցքերի վերևի եզրից մինչև առաստաղ հեռավորությունը պետք է լինի 100 մմ-ից ոչ ավելի, իսկ ստորին օդափոխիչ անցքերի ստորին եզրից մինչև հատակ` 300 մմ-ից ոչ ավելի.

2) օդի հոսքը օդափոխիչ անցուղիներից չպետք է անմիջականորեն ուղղվի կուտակիչների էլեկտրոլիտի մակերևույթին.

3) մետաղական օդափոխիչ տուփախողովակները չպետք է դասավորվեն բաց կուտակիչների վերևում.

4) կուտակիչ մարտկոցների սենքերում գույքային օդափոխիչ տուփախողովակների կիրառում չի թույլատրվում.

5) օդի արագությունը կուտակիչ մարտկոցների սենքերում և թթվային սենքերում, օդափոխիչ սարքվածքների աշխատանքի դեպքում պետք է համապատասխանի ՀՀՇՆ IV-12.02-ի պահանջներին:

350. Ցուրտ եղանակին ջերմաստիճանը կուտակիչ մարտկոցների սենքերում կուտակիչների դասավորության մակարդակի վրա պետք է լինի +10oC-ից ոչ ցածր: Առանց սպասարկող անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում, եթե կուտակիչ մարտկոցն ընտրված է միայն անջատիչների միացման և անջատման աշխատանքի հաշվարկից, թույլատրվում է նշված ջերմաստիճանը ընդունել 0oC-ից ոչ ցածր:

351. Կուտակիչ մարտկոցի շինության ջեռուցումը կարելի է իրականացնել օդաջեռուցիչ (կալորիֆերային) սարքվածքի միջոցով, որը տեղակայվում է այդ սենքից դուրս և տաք օդը մատակարարում է օդափոխիչ անցուղու միջով: Էլեկտրաջեռուցում կիրառելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն անցուղու միջով կայծակուտակումների դեմ: Շոգեջեռուցման կամ ջրաջեռուցման սարքվածքի դեպքում, կուտակիչ մարտկոցի շինության սահմաններում այն պետք է կատարվի եռակցված հարթ խողովակներով: Կցաշուրթային միացումները և փականների տեղակայումն արգելվում են:

352. Էլեկտրակայաններում, ինչպես նաև ջրատար խողովակներով սարքավորված ենթակայաններում, կուտակիչ մարտկոցների շինության մոտակայքում պետք է տեղակայվեն ջրատար ծորակ և կոնք: Կոնքի վերևում պետք է լինի մակագրություն` «Թթու և էլեկտրոլիտ չլցնել»:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿ

.__________________________________________________________________.

|   Ստանդարտի  |      Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող    |

|    նշագիրը   |                 ստանդարտի անվանումը               |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 2933     |Ապարատներ էլեկտրական ցածրավոլտ. Փորձարկման մեթոդներ|

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50030.3|Ապարատուրա բաշխիչ և  կառավարման ցածր լարման.       |

|              |Մաս 3. Անջատիչներ, զատիչներ, անջատիչներ-զատիչներ   |

|              |և  դրանց համակցություններն ապահովիչներով           |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 3462     |Հանքահորային պայթապաշտպանված 6 և  10 կՎ լարման     |

|              |լրակազմ բաշխիչ սարքեր                              |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 4443     |110 կՎ և  բարձր լարման լրակազմ բաշխիչ հերմետիկ     |

|              |սարքվածքներ. Հիմնական հարաչափերը և  ընդհանուր      |

|              |տեխնիկական պահանջներ                               |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 1516.3   |Էլեկտրասարքավորում փոփոխական հոսանքի 1-ից մինչև    |

|              |750 կՎ լարումով. Էլեկտրական մեկուսացմանը,          |

|              |դիմացկունությանը ներկայացվող պահանջներ             |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 31260    |Հաղորդիչների նույնականացումը ըստ գույնի կամ        |

|              |թվերի նշագրերի                                     |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 13109    |Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն              |

|              |տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական.            |

|              |Որակի նորմեր էլեկտրական էներգիայի ընդհանուր        |

|              |նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում        |

|______________|___________________________________________________|

|ԳՕՍՏ 26881    |Կուտակիչ մարտկոցներ մնայուն կապառային.             |

|              |Ընդհանուր տեխնիկական պայմաններ                     |

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2008
N 1033-Ն
Որոշում