Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Ա ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(2-րդ մաս)

 

92. Մշտական լուսավորություն չունեցող տեղերում գտնվող սարքավորումների սպասարկման ժամանակ պետք է լինեն բավականին քանակությամբ սարքին փոխադրելի էլեկտրական լապտերներ, որոնք փոխանցվում են հերթափոխից հերթափոխ:

 

Աղյուսակ N 3

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՋԵՐՄԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

.___________________________________________________________________.

| Իմաստային  |Նշանի համարը`  |         Տեղակայման տեղը              |

|նշանակու-   |ըստ            |                                      |

|   թյունը   |ԳՕՍՏ Ռ 12.4.026|                                      |

|____________|_______________|______________________________________|

|     1      |      2        |                3                     |

|____________|_______________|______________________________________|

|Զգու՛յշ:    |I. Նախազգու-   |մուտքի դռների վրա և  պահեստների       |

|Դյուրավառ   |    շացնող     |ներսում, պահելու տեղերում, դյուրավառ  |

|նյութեր են  |     2.1       |նյութերը պահելու և  տեղափոխելու       |

|            |               |սահմանների վրա, դյուրավառ նյութերի հետ|

|            |               |աշխատանքի տեղամասերի մուտքերի մոտ     |

|____________|_______________|______________________________________|

|Զգու՛յշ:    |     2.2       |պահեստների ներսում և  դռների վրա,     |

|Պայթյունի   |               |պահելու տեղերում, պայթյունավտանգ      |

|վտանգ կա    |               |նյութերը պահելու և  տեղափոխելու       |

|            |               |սահմանների վրա, պայթյունավտանգ        |

|            |               |նյութերի հետ աշխատանքի տեղամասերի     |

|            |               |մուտքերի մոտ, ինչպես նաև  գազավտանգ   |

|            |               |աշխատանքներ կատարելու տեղերում        |

|____________|_______________|______________________________________|

|Զգու՛յշ:    |     2.3       |պահեստների ներսում և  դռների վրա, կծու|

|Կծու նյութեր|               |նյութերը պահելու տեղերում, դրանց հետ  |

|են          |               |աշխատանքի տեղամասերում, դրանք պահելու |

|            |               |և  տեղափոխելու սահմանների վրա         |

|____________|_______________|______________________________________|

|Զգու՛յշ:    |     2.4       |դռների վրա և  պահեստների ներսում,     |

|Թունավոր    |               |թունավոր նյութերը պահելու տեղերում,   |

|նյութեր են  |               |դրանց հետ աշխատանքի տեղամասերում,     |

|            |               |դրանք պահելու և  տեղափոխելու          |

|            |               |սահմանների վրա                        |

|____________|_______________|______________________________________|

|Զգու՛յշ:    |     2.9       |աշխատատեղին մոտ գտնվող սարքավորման    |

|Սարքավորումն|               |վրա,հետևյալ  բացատրագրերով` «Զգու՛յշ: |

|աշխատանքի   |               |Սարքավորումն աշխատանքի մեջ է»         |

|մեջ է       |               |                                      |

|____________|_______________|______________________________________|

|Զգու՛յշ:    |     2.9       |արտադրամասի, ջերմուղու և  նորոգվող    |

|Վտանգավոր   |               |սարքավորման սահմանների վրա, որտեղ,    |

|գոտի է      |               |ելնելով սարքավորման աշխատանքի         |

|            |               |պայմաններից ու վիճակից, մարդկանց      |

|            |               |գտնվելը վտանգավոր է, բացատրագրով`     |

|            |               |«Զգու՛յշ: Վտանգավոր գոտի է»           |

|____________|_______________|______________________________________|

|            | II. Արգելող   |                                      |

|____________|_______________|______________________________________|

|Բաց կրակից  |     1.1       |պայթյունավտանգ և  հրդեհավտանգ նյութերի|

|օգտվելն     |               |և  իրերի պահեստների ներսում և  դռների |

|արգելվում է |               |արտաքին կողմից, այն տեղամասերի        |

|            |               |մուտքերի մոտ, որտեղ դրանց հետ         |

|            |               |աշխատանքներ են կատարվում, պայթյունի   |

|            |               |կամ բոցավառման վտանգ ներկայացնող      |

|            |               |սարքավորումների վրա, պայթյունավտանգ և |

|            |               |հրդեհավտանգ նյութերն ու իրերը պահելու |

|            |               |և  տեղափոխելու սահմանների վրա, ինչպես |

|            |               |նաև  գազավտանգ աշխատանքներ կատարելու  |

|            |               |տեղերում                              |

|____________|_______________|______________________________________|

|Ծխելն       |     1.2       |այնտեղ, որտեղ 1.1 նշանն է, ինչպես նաև |

|արգելվում է |               |թունավոր նյութերի առկայության տեղերում|

|____________|_______________|______________________________________|

|Մուտքն      |     1.3       |վտանգավոր գոտիների մուտքերի մոտ,      |

|(անցումն)   |               |ինչպես նաև  այն գոտիների և            |

|արգելվում է |               |շինությունների մուտքերի մոտ, որտեղ    |

|            |               |արգելված է կողմնակի անձանց մուտքը     |

|____________|_______________|______________________________________|

|Չփակել      |     1.5       |արմատուրի (փականների, կափույրների,    |

|(չբացել),   |               |սողնակների, մղափականների և  այլն) վրա,|

|մարդիկ են   |               |որը չի կարելի փակել (բացել), ելնելով  |

|աշխատում    |               |արտադրության պայմաններից կամ սխեմայի  |

|            |               |վիճակից, բացատրագրով` «Չփակե՛լ, մարդիկ|

|            |               |են աշխատում» կամ «Չբացե՛լ, մարդիկ են  |

|            |               |աշխատում»                             |

|____________|_______________|______________________________________|

|Բարձրանալն  |     1.5       |այն տեղերում, որտեղ նորոգվող          |

|արգելվում է |               |սարքավորման վրա բարձրանալը վտանգավոր  |

|            |               |է, հետևյալ  բացատրագրով` «Բարձրանալն  |

|            |               |արգելվում է»                          |

|____________|_______________|______________________________________|

|Չմիացնել,   |     1.5       |արմատուրի էլեկտրաշարժաբերների         |

|մարդիկ են   |               |բռնատեղերի կամ ղեկանիվների վրա, որոնց |

|աշխատում    |               |միջոցով սարքավորումը միացվում է,      |

|            |               |ինչպես նաև  արմատուրի                 |

|            |               |էլեկտրաշարժաբերների հեռակառավարման    |

|            |               |սարքվածքների (վահանների, կառավարման   |

|            |               |վահանակների) վրա, որոնց միջոցով       |

|            |               |սարքավորումն անջատվում է, բացատրագրով`|

|            |               |«Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում»       |

|___________________________________________________________________|

|             III. Կարգադրող                                        |

|___________________________________________________________________|

|Աշխատել`    |     3.7       |աշխատանքային այն շինությունների,      |

|օգտագործելով|               |գոտիների, տեղամասերի մուտքերի մոտ,    |

|շնչառական   |               |որոնք կապված են մարդու օրգանիզմի համար|

|օրգանները   |               |վնասակար գազերի, գոլորշիների,         |

|պաշտպանող   |               |աերոզոլների արտանետման հետ            |

|միջոցներ    |               |                                      |

|____________|_______________|______________________________________|

|Աշխատել     |     3.9       |կառուցվածքների վրա և  այն տեղերում,   |

|այստե՛ղ     |               |որտեղ ապահովված է աշխատանքների        |

|            |               |կատարման անվտանգությունը              |

|____________|_______________|______________________________________|

|Անցումն     |     3.9       |սարքավորումը նորոգելիս կազմակերպված   |

|այստե՛ղ է   |               |անցման տեղում, բացատրագրով` «Անցումն  |

|            |               |այստե՛ղ է»                            |

|____________|_______________|______________________________________|

|Վերելքն     |     3.9       |նորոգվող սարքավորման վրա կազմակերպված |

|այստե՛ղ է   |               |բարձրանալու տեղում, բացատրագրով`      |

|            |               |«Վերելքն այստե՛ղ է»                   |

|____________|_______________|______________________________________|

|Անցումն ազատ|     3.9       |հրշեջ տեխնիկայի տեղակայման մատույցների|

|պահել       |               |ու տեղահանման ուղիների կամ պահեստային |

|            |               |ելքերի մոտ, բացատրագրով` «Անցումն ազատ|

|            |               |պահել»                                |

|____________|_______________|______________________________________|

|Դուռը փակ   |     3.9       |հրշեջ դռների երկու կողմերի վրա, ինչպես|

|պահել       |               |նաև  այլ նշանակություն ունեցող դռների |

|            |               |վրա, որոնց փակ վիճակը պահանջվում է,   |

|            |               |ելնելով անվտանգության ապահովման       |

|            |               |պայմաններից, բացատրագրով` «Դուռը փակ  |

|            |               |պահել»                                |

|___________________________________________________________________|

|              IV. Ցուցող                                           |

|___________________________________________________________________|

|Ծխելու տեղը |     4.3       |արտադրական շինություններում և         |

|            |               |տարածքներում` ծխելու տեղերը ցույց     |

|            |               |տալու համար                           |

|____________|_______________|______________________________________|

|Խմելու ջուր |     4.4       |արտադրական շինություններում և         |

|            |               |տարածքներում, բացատրագրով` «Խմելու    |

|            |               |ջուր»                                 |

|____________|_______________|______________________________________|

|Դուրս գալ   |    4.11       |տեղահանման կամ պահեստային ելքերի      |

|այստեղ      |               |դռների վրա, տեղահանման ուղիների վրա   |

|            |               |կիրառում են լրացուցիչ ցուցանակ` սլաքով|

.___________________________________________________________________.

 

93. Փոխադրելի ձեռքի էլեկտրական լուսատուները պետք է սնվեն 42 Վ-ից ոչ բարձր լարման ցանցից: Հատուկ անբարենպաստ պայմաններում, երբ էլեկտրական հոսանքից վնասվելու վտանգը մեծանում է տեղի նեղվածության, բարձր խոնավության, փոշոտվածության հետևանքով, ինչպես նաև հողակցված մետաղյա մակերևույթների հետ հնարավոր շփման պատճառով, ցանցի լարումը պետք է չգերազանցի 12 Վ-ը:

94. Գազավտանգ շինություն մտնելուց առաջ պետք է կատարվի միջավայրի օդի վերլուծություն` ըստ դրանում գազի պարունակության: Գազի առկայությունը պետք է ստուգվի պայթյունապաշտպան տեսակի գազավերլուծիչով: Շինության օդում գազի հայտնաբերման դեպքում մտնել այնտեղ կարելի է միայն օդափոխելուց և դրանում գազի բացակայության և թթվածնի բավարար քանակության (ոչ պակաս 20%-ից` ըստ ծավալի) կրկնական ստուգումից հետո: Եթե օդափոխելով չի հաջողվում հեռացնել գազը, ապա գազավտանգ շինություն մտնել և դրանում աշխատել թույլատրվում է միայն ճկափողային հակագազով` պահպանելով սույն ՏԿ-ի 11-րդ գլխի պահանջները: Լուսավորության և օդամուղների էլեկտրաշարժիչների միացման սարքերը պետք է դուրս բերված լինեն գազավտանգ շինության սահմաններից:

95. Գազավտանգ աշխատանքներ կատարելու ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ կանոնները`

1) որպես լույսի շարժական աղբյուր պետք է օգտագործվեն միայն պայթյունապաշտպան կատարումով լուսատուներ: Գազավտանգ տեղերում լուսատուների միացումն ու անջատումը, ինչպես նաև բաց կրակի օգտագործումն արգելվում է.

2) գործիքը պետք է լինի գունավոր մետաղից, որը բացառում է կայծի առաջացման հնարավորությունը: Թույլատրվում է սև մետաղից գործիքի օգտագործում, ընդ որում, նրա աշխատող մասին պետք է առատորեն քսվի սոլիդոլ կամ քսուք.

3) արգելվում է էլեկտրագայլիկոնիչների և այլ էլեկտրիֆիկացված գործիքների, ինչպես նաև կայծ առաջացնող այլ հարմարանքների օգտագործումը.

4) անձնակազմի կոշիկները պետք է լինեն առանց մետաղյա պայտերի և մեխերի, հակառակ դեպքում պետք է հագնել կրկնակոշիկներ:

96. Մշտական սպասարկող անձնակազմ չունեցող գազավտանգ շինությունների դռները պետք է փակված լինեն կողպեքով: Բանալիները պահվում են հերթափոխի պետի մոտ և աշխատանքի ժամանակամիջոցին ստորագրությամբ տրվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ցուցակում նշված անձանց, որոնք աշխատանքի ավարտին ամեն օր այն վերադարձնում են:

97. Հրդեհի դեպքում անհրաժեշտ է անհապաղ կանչել հրդեհային պաշտպանությանը, անվտանգ տեղ հեռացնել մարդկանց և, ըստ հնարավորության, այրվող նյութերը, ձեռնամուխ լինել հրդեհը հանգցնելուն` ունեցած հրշեջ միջոցներով` պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները, և իրազեկ պահել կազմակերպության հերթափոխի պետին (կարգավարին), արտադրամասի (տեղամասի) պետին ու կազմակերպության պահպանության ծառայությանը:

98. Դժբախտ պատահարի առաջացման վտանգի դեպքում` մոտակայքում գտնվող անձնակազմը պետք է միջոցներ ձեռնարկի այն կանխելու համար (կանգնեցնի սարքավորումը կամ համապատասխան մեխանիզմը, անջատի լարումը, դադարեցնի շոգու կամ ջրի մատակարարումը, շրջափակի վտանգավոր գոտին և այլն), իսկ դժբախտ պատահարի դեպքում` տուժողին ցույց տա նաև նախաբժշկական օգնություն` հնարավորության սահմաններում դեպքի վայրում վերահսկելով իրադրությունը: Կատարվածի մասին պետք է հայտնվի ավագ հերթապահին (աշխատանքների ղեկավարին):

 

III. ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

6. ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ԲԵՌՆՈՒՄԸ, ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

99. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները պետք է կատարել մեքենայացված ձևով, բարձրացնող-փոխադրող սարքավորումների օգնությամբ` համաձայն սույն գլխի և ԳՕՍՏ 12.3.009 ԱԱՍՀ «Բեռնման-բեռնաթափման աշխատանքներ»-ի ու ԳՕՍՏ 12.3.020 ԱԱՍՀ «Կազմակերպություններում բեռների տեղափոխման գործընթացներ»-ի: Բեռնման-բեռնաթափման այն աշխատանքների կատարման ժամանակ, որոնք կապված են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրամիջոցների օգտագործման հետ, պետք է պահպանվեն նաև երկաթուղային տրանսպորտի բեռնման-բեռնաթափման աշխատանքների անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի պահանջները:

100. Արգելվում է բեռները իջեցնել ծածկերի, հենարանների և հարթակների վրա` առանց կրող կառուցվածքների ամրության նախնական հաշվարկի և դրանց գերբեռնել թույլատրելի բեռնվածությունից ավելի: Արգելվում է բեռները կախել շենքերից, կառույցների կառուցվածքներից, խողովակաշարից և այլն, որոնք նախատեսված չեն այդ նպատակի համար:

101. Արգելվում է գտնվել խրամուղում` խողովակները կամ սարքավորումների մասերը և արմատուրն այնտեղ իջեցնելու ժամանակ, ինչպես նաև սարքավորումների և խողովակաշարի հանգույցների տակ` մինչև դրանց ամրացումը:

102. Արգելվում է էքսկավատորների, ամբարձիչների, բեռնիչների կիրառմամբ կատարվող բեռնման - բեռնաթափման աշխատանքների ժամանակ վարորդներին և բեռները ուղեկցող անձանց գտնվել պաշտպանիչ հովհարով չսարքավորված ավտոմեքենայի խցիկում:

103. Արգելվում է գտնվել ճանկաշերեփների, ամբարձիչների և մեքենաների սլաքների տակ, երկաթուղագծերի, մեխանիզմների և ամբարձիչների ճանապարհի վրա, կեռաշերեփի տեղափոխման շրջանում, ինչպես նաև առանց անհրաժեշտության գտնվել աշխատող շարժական և անշարժ մեխանիզմների (ամբարձիչների, բեռնող մեքենաների, ժապավենային փոխակրիչների և այլն) մոտակայքում:

104. Էլեկտրահաղորդման օդային գծերի պաշտպանական գոտում շինարարական մեքենաների (սլաքավոր բեռնամբարձիչների, էքսկավատորների, բեռնիչների և այլն) վրա աշխատանքը թույլատրվում է ըստ կարգագրի անջատված լարման և տվյալ գիծը շահագործող կազմակերպության թույլտվության առկայության դեպքում: Եթե էլեկտրահաղորդման օդային գծի լարումն անջատելը հնարավոր չէ, ապա նրա պաշտպանական գոտում նշված մեքենաների վրա աշխատանքը թույլատրվում է այն պայմանով, որ շինարարական մեքենաների շարժվող և բարձրացող մասերի ցանկացած դիրքի դեպքում նրանց հեռավորությունն ուղղաձիգ հարթությունից, որը կազմվում է լարման տակ գտնվող ամենամոտ գծի պրոյեկցիայով հողի վրա, պետք է լինի ոչ պակաս N 4 աղյուսակում բերված մեծություններից: Թույլատրվում է շինարարական մեքենաների աշխատանքն ուղղակի էլեկտրահաղորդման 110 կՎ և ավելի լարման տակ գտնվող օդային գծերի լարերի տակ` պայմանով, որ մեքենաների բարձրացող և շարժվող մասերի, ինչպես նաև դրանցով տեղափոխվող բեռների ցանկացած դիրքի դեպքում հեռավորությունը մինչև մոտակա լարը փոքր չէ համապատասխան լարման վերը նշվածից: N 4 աղյուսակում նշված հեռավորությունները համապատասխանում են ԳՕՍՏ 12.1.013 ԱԱՍՀ «Շինարարություն: Էլեկտրաանվտանգություն: Ընդհանուր պահանջներ»-ին և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ III-4-80 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» պահանջներին: Սույն հեռավորությունները տարբերվում են այն հեռավորություններից, որոնք նշված են ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1933-Ն որոշման մեջ, որոնցում հաշվի են առնված էլեկտրակայանքների կառուցվածքային առանձնահատկությունները և էլեկտրատեխնիկական անձնակազմի աշխատանքի կատարման կարգը:

 

Աղյուսակ N 4

 

Շինարարական մեքենաների շարժվող և բարձրացող մասերի ցանկացած դիրքի

դեպքում դրանց հեռավորությունն ուղղաձիգ հարթությունից`

.____________________________________________.

| Հեռավորությունը, մ    |       Լարումը, կՎ  |

|_______________________|____________________|

|         1,5           |        մինչև  1    |

|_______________________|____________________|

|          2            |          1-20      |

|_______________________|____________________|

|          4            |         35-110     |

|_______________________|____________________|

|          5            |         150-220    |

|_______________________|____________________|

|          6            |           330      |

|_______________________|____________________|

|          9            |         500-750    |

.____________________________________________.

 

105. Կամրջակների և բարձրության վրա գցած ուղիների վրա կիտված բեռները բեռնաթափելու ժամանակ, վագոնների բեռնանցքները պետք է բացել հատուկ կամրջակներից: Այդ բեռնանցքները պետք է փակել հատուկ ամբարձիչներով:

106. Արգելվում է վագոնների բեռնանցքները և դռները, ինչպես նաև բաց վագոնների կողեզրերը բացելու ժամանակ գտնվել բեռների հնարավոր թափվելու կամ կողեզրերի ու բեռնանցքների հարվածի գոտում:

107. Երկաթուղու վագոններից դեպի բեռնման - բեռնաթափման հարթակ, պահեստ և հակառակն անցնելու համար պետք է դրվեն փայտից կամ ակոսված երկաթից պատրաստված ելարաններ: Ելարանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 26887 «Սանդուղքներ և հարթակներ շինմոնտաժային աշխատանքների համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» պահանջներին:

108. Մինչև 1,2 մ բարձրությամբ դարսակը (բացի ճանապարհաշինական աշխատանքների համար բեռնաթափված բալաստից) պետք է գտնվի բեռին ամենամոտ երկաթուղու ռելսի գլխիկի արտաքին եզրից առնվազն 2 մ հեռու, իսկ ավելի մեծ բարձրության դեպքում` առնվազն 2,5 մ: Դարսված բեռները պետք է չունենան դուրս ցցված մասեր (լարեր, լինգեր, փայտյա կամ երկաթբետոնե կոճեր և այլն):

109. Բեռնաթափման (բեռնման) ճակատի երկայնքով երկաթուղային վագոնները և բաց վագոնները (պլատֆորմները) պետք է տեղաշարժել գնացքաքարշով, հրիչ շոգեքարշով կամ մանևրային կռունկներով: Բեռնման կամ բեռնաթափման ճակատի երկայնքով վագոնների տեղաշարժը ձեռքով, պարզագույն հարմարանքների օգտագործումով (ձեռքի կարապիկներ, անշպուգ` վագոն հրելու լծակ) թույլատրվում է բացառիկ դեպքերում, միայն ճանապարհի հորիզոնական տեղամասերում և ոչ ավելի, քան մեկ բեռնված վագոնի կամ երկու չորս սռնանի դատարկ` անպայման շղթայակցված վագոնների դեպքում` մեկ վագոնի երկարությունից ոչ մեծ հեռավորության վրա և հատուկ առանձնացված անձի անմիջական ղեկավարության ներքո: Վտանգավոր բեռներով վագոնները ձեռքով տեղաշարժելն արգելվում է:

110. Վագոնները տեղաշարժելուց առաջ տեղաշարժին խանգարող ելարանները, կամրջակները, ձողունները և այլ հարմարանքներ պետք է հեռացվեն, իսկ աշխատողները նախազգուշացվեն տեղաշարժի մասին:

111. Էլեկտրիֆիկացված ուղիներում արգելվում է որևէ աշխատանք կատարելու համար բարձրանալ վագոնների, կիսավագոնների, ցիստեռնների, բեռնված բաց վագոնների, բեռնարկղերի տանիքների վրա` մինչև հպումնային ցանցի անջատումը և դրա հողակցումը:

112. Էլեկտրիֆիկացված ուղիների մոտ, բաց շարժակազմի վրա, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելու ժամանակ, անհրաժեշտ է հետևել, որ աշխատողները և գործիքները, որոնցից նրանք օգտվում են, ինչպես նաև բեռնաթափվող (բեռնվող) ապրանքները, չգտնվեն լարման տակ գտնվող հպումնային ցանցի հոսանքատար մասերից 2 մ-ից մոտ: Հպումնային ցանցի հոսանքատար մասերից 2-ից մինչև 4 մ հեռու գտնվող շարժակազմի վրա աշխատանքներ կարող են կատարվել առանց լարումն անջատելու և հպումնային ցանցը հողակցելու, բայց հատուկ առանձնացված անձի հսկողության տակ: 4 մ-ից ավելի հեռավորության վրա աշխատանքներ կատարելու դեպքում հսկողություն չի պահանջվում: Վառելանյութով, ինչպես նաև թթուներով և ալկալիով վագոնների և ցիստեռնների բեռնաթափումը հպումնային ցանցի լարերի տակ արգելվում է:

113. Մարդկանց տեղափոխումն ինքնաթափ մեքենայով, ավտոմեքենացիստեռնով, տրակտորով և այլ մասնագիտացված ավտոմեքենաներով, ինքնաշարժ մեքենաներով ու մեխանիզմներով, որոնց կառուցվածքը հարմարեցված չէ խցիկից դուրս գտնվող մարդկանց տեղափոխման համար, ինչպես նաև բեռնատար կցանքի (կիսակցանքի), բեռնատար մոտոռոլլերի վրա արգելվում է:

114. Բոլոր տեսակի փոխադրամիջոցների և մեխանիզմների վարորդները (մեքենավարները) պարտավոր են կատարել «կանգ առ» ազդանշանները, ում կողմից էլ դրանք տրվեն:

115. Այրվող, պայթուցիկ, ուժեղ ներգործող թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր բեռները, ինչպես նաև դրանց չվնասազերծված տարողությունը, պետք է փոխադրել գործող կանոնների և մեթոդական ցուցումների պահանջներին համապատասխան:

116. Ցիստեռններից թթուների և այլ վտանգավոր բեռների դատարկումը պետք է կատարվի սույն ՏԿ-ի 519-րդ կետի պահանջներին համապատասխան:

117. Թթուների, ալկալիների և չայրվող հեղուկ քիմիկատների շշերը պետք է փոխադրվեն կողովներով կամ փայտյա կավարամածներով` սույն ՏԿ-ի 46-րդ կետի պահանջներին համապատասխան: Շշերը պետք է կիպ փակվեն և տեղադրվեն ավտոմեքենայի թափքում: Չի թույլատրվում շշերով կողովները (կամ փայտյա կավարամածները) թափքում դնել մեկը մյուսի վրա (երկու շարքով) առանց ամուր ներդիրների, որոնք փոխադրման ժամանակ ստորին շարքը պաշտպանում են կոտրվելուց: Շշերով, թիթեղամաններով, դույլերով կամ նման այլ տարողություններով այրվող հեղուկների փոխադրումն ավտոմեքենաներով արգելվում է. այդ նպատակի համար պետք է օգտագործել պտուտակավոր խցանով կիպ փակված մետաղյա տարողություն:

118. Վտանգավոր և ծանր բեռների փոխադրումը, ինչպես նաև փոխադրամիջոցների երթևեկությունը, եթե նրա չափերից մեկը (բեռով կամ առանց դրա) գերազանցում է ստորև բերվող մեծություններից, պետք է կատարվի Պետավտոտեսչության թույլտվությունն ստանալուց հետո`

1) բարձրությունը ճանապարհի մակերևույթից` 3,8 մ-ից.

2) լայնությունը` 2,5 մ-ից.

3) երկարությունը`

ա. մեկ կցանքով (կիսակցանքով) ավտոգնացքի համար` 20 մ-ից,

բ. երկու և ավելի կցանքով ավտոգնացքի համար, կամ երբ բեռը դուրս է գալիս փոխադրամիջոցի եզրաչափի հետևի կետից ավելի քան 2 մ` 24 մ-ից:

119. Ավտոբեռնիչներ և էլեկտրաբեռնիչներ վարել թույլատրվում է 18 տարեկանից ոչ փոքր անձանց, որոնք անցել են բեռնիչների կառուցվածքի և շահագործման ուսուցում և ունեն վարելու իրավունքի վկայական: Էլեկտրաբեռնիչների վարորդները պետք է ունենան ըստ էլեկտրաանվտանգության I խումբ:

 

7. ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆՈՒՄԸ, ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՁԵՌՔՈՎ

 

120. Բեռները ձեռքով բարձրացնելու և տեղափոխելու ժամանակ պետք է պահպանել հետևյալ նորմերը`

1) սահմանային թույլատրելի բեռնվածքները ծանրությունները բարձրացնելիս և տեղափոխելիս 18-ից բարձր տարիքի աշխատողների համար հետևյալն են`

ա. տղամարդկանց համար` 50 կգ,

բ. կանանց համար` բեռների բարձրացում և տեղափոխում այլ աշխատանքի հետ համադրված (մինչև ժամում 2 անգամ)` 10 կգ, աշխատանքային հերթափոխի ընթացքում ծանրությունների մշտական բարձրացնում և տեղափոխում` 7 կգ.

2) աշխատանքային հերթափոխի յուրաքանչյուր ժամի ընթացքում կատարվող աշխատանքի դինամիկ մեծությունը չպետք է գերազանցի` աշխատանքային մակերևույթից` 1750 կգմ, հատակից` 875 կգմ.

3) բարձրացվող և տեղափոխվող ծանրությունների մեջ հաշվարկվում են նաև տարայի և փաթեթավորման քաշը.

4) ծանրությունները սայլակներով կամ բեռնարկղերով տեղափոխվում են այն դեպքերում, երբ կիրառվող լարումը պետք է գերազանցի 100 Ն-ը.

5) ծանրությունների ձեռքով բարձրացման և տեղափոխման սահմանային թույլատրելի բեռնվածքները 18 տարեկանից ցածր տարիքի անձանց համար հետևյալն են`

ա. ծանրության սահմանային թույլատրելի մասսան` 11 կգ,

բ. ծանրությունների` ձեռքով բարձրացման և տեղափոխման դեպքում ամբողջ հերթափոխի ընթացքում` 13 կգ,

գ. ծանրությունների բարձրացում և տեղափոխում ձեռքով աշխատանքային հերթափոխի 1/3-ի ընթացքում` 5 կգ,

դ. մշտական (ժամում 2 անգամից ավելի)` 6 կգ,

ե. այլ աշխատանքի հետ համադրված (մինչև ժամում 2 անգամ) 20, 24, 7, 8 կգ համապատասխանաբար,

զ. հերթափոխի ընթացքում տեղափոխվող ծանրության գումարային մասսան. բարձրացում աշխատանքային մակերևույթից 1000, 1500, 400, 500 կգ համապատասխանաբար, հատակից 500, 700, 200, 250 կգ համապատասխանաբար.

6) ծանրությունների բարձրացում և տեղափոխում թույլատրվում է նշված նորմերի սահմաններում, եթե դա անմիջականորեն կապված է կատարվող մշտական մասնագիտական աշխատանքի հետ.

7) բարձրացվող և տեղափոխվող ծանրության մասսայի մեջ հաշվարկվում է նաև տարայի և փաթեթավորման քաշը.

8) սայլակներով կամ բեռնարկղերով տեղափոխվող ծանրությունների համար կիրառվող լարումը չպետք է գերազանցի` պատանիների համար 16 տարեկան` 200 Ն, 17 տարեկան` 24 Ն, աղջիկների համար` 16 տարեկան 7 Ն, 17 տարեկան` 8 Ն.

9) արգելվում է 16-18 տարեկան դեռահասներին թույլատրել կատարել միայն 4,1 կգ-ից ավելի ծանրությունների փոխադրման և տեղափոխման աշխատանք:

121. Բեռների տեղափոխման ուղիները պետք է պահել մաքուր, չի թույլատրվում դրանք աղբոտել և ծանրաբեռնել:

122. Բազմազան ճոպանասարքային հարմարանքների (գլդոնների, ելարանների, սայլակների, ճոպանների և այլն), ինչպես նաև լինգերի, բահերի և այլն օգտագործման ժամանակ, աշխատանքներն սկսելուց առաջ, պետք է ստուգել դրանց սարքինությունը:

123. Գլորվող բեռների (տակառների, խողովակների) բեռնման և ավտոմեքենաներից ու բաց վագոններից նրանց բեռնաթափման ժամանակ պետք է օգտագործվեն թեք հարթակներ կամ ձողաններ` բեռները պահելով ճոպաններով:

124. Արգելվում է գտնվել թեք հարթություններով բարձրացվող կամ իջեցվող բեռի տակ:

125. Բեռնման և բեռնաթափման համար օգտագործվող ճոպանը պետք է ընտրվի բեռի քաշից կախված: Բեռի իջեցման արագությունը պետք է կարգավորեն ավտոմեքենայի թափքում կամ բաց վագոնի վրա գտնվող բանվորները:

126. Արգելվում է բեռնաթափել ավտոմեքենան կամ բաց վագոնը և միաժամանակ վերցնել տանել (այլ տեղ տեղափոխել) արդեն իջեցված բեռը:

127. Լցված ապակյա շշերը պետք է տեղափոխեն անպայման երկու բանվոր: Շիշը կողովի (կավարամածի) հետ պետք է տեղափոխել բռնակներ ունեցող հատուկ փայտյա արկղի մեջ կամ տեղափոխել հատուկ, մեջտեղում անցքով և կավարամածով պատգարակներով, որոնց մեջ շիշը պետք է տեղավորվի բարձրության 2/3 - ի չափով: Փոքր հեռավորություններ և սանդուղքներով թույլատրվում է շշերը տեղափոխել կողովներով. երկու բանվորով, նախապես կողովների հատակը և բռնակներն ստուգելուց հետո: Թույլատրվում է շշերը տեղափոխել հատուկ սայլակներով:

128. Հողի վրայով փայտյա տակառները գլորելու ժամանակ դրանք պետք է հրել օղագոտիների մոտից: Չի թույլատրվում տակառները քաշել եզրերից: Ծանր տակառները պետք է տեղափոխել գլդոնների կամ գլանվակների վրա:

129. Արտադրական շինություններում երկար չափերով բեռների փոխադրումը ձեռքով թույլատրվում է բացառիկ դեպքերում, երբ աշխատանքի ծավալը մեծ չէ: Երկար չափերի բեռները պետք է փոխադրվեն աքցանների տեսքով սարքված հատուկ բռնիչների օգնությամբ: Երկար չափերի բեռները ձեռքով (ուսերի վրա) թույլատրվում է տեղափոխել միևնույն հասակ ունեցող մի քանի բանվորով: Տեղափոխման և վայր նետելու ժամանակ բանվորները պետք է գտնվեն բեռի մի կողմում: Բեռների տեղափոխումը բահերի կոթերի, լինգերի վրա և այլն արգելվում է:

130. Օրվա մութ ժամերին բեռնման - բեռնաթափման աշխատանքներ կատարելու համար, բոլոր աշխատատեղերը պետք է լուսավորված լինեն:

 

8. ԱՇԽԱՏԱՆՔ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ` ՓԱՅՏԱՄԱԾՆԵՐԻՑ, ԼԱՍՏԱԿՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻՑ

 

131. Փայտամածները և լաստակները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ III-4-80-ի «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» և ԳՕՍՏ 24258 «Լաստակապատրաստման միջոցներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» պահանջներին:

132. Բարձրության վրա աշխատանքներ կատարելու համար փայտամածները, լաստակները և այլ հարմարանքներ պետք է լինեն գույքային և պատրաստված տիպային նախագծերով: Գույքային փայտամածների, լաստակների և կախալաստակների (ճոճանների) համար պետք է ունենալ արտադրող գործարանի (կազմակերպության) տեղեկաթերթիկը: Ոչ գույքային փայտամածները թույլատրվում են բացառիկ դեպքերում և պետք է կառուցվեն անհատական նախագծով, դրանց կայունության, ինչպես նաև բոլոր հիմնական տարրերի ամրության հաշվարկի առկայության դեպքում: Նախագծի վրա պետք է լինի տեխնիկայի անվտանգության և արտադրական առողջապահության ճարտարագետ - տեսուչի նշագրությունը (թույլտվությունը): Փայտամածների նախագիծը պետք է հաստատվի այն մշակած կազմակերպության գլխավոր ճարտարագետի, ինչպես նաև այն արտադրության հանձնող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

133. Փայտամածները և լաստակները կարող են պատրաստվել մետաղից` քանդովի, կամ փայտից: Տաք մակերևույթների կամ սարքավորման տարրերի մոտ փայտամածներ կամ լաստակներ տեղադրելու անհրաժեշտության դեպքում դրանց փայտյա մասերը պետք է պաշտպանված լինեն բռնկումից:

134. Բեռնվածությունը փայտամածների, լաստակների և բեռնամբարձ հարթակների երեսարկի վրա չպետք է գերազանցի նախագծով (տեղեկաթերթիկով) սահմանված թույլատրելի արժեքը: Փայտամածների և լաստակների վրա պետք է լինեն թույլատրելի բեռնվածությունները և նրանց տեղաբաշխման սխեմաները նշող պլակատներ: Մարդկանց կուտակում` երեսարկի մի տեղում չի թույլատրվում: Փայտամածի վրա լրացուցիչ բեռնվածություն տալու անհրաժեշտության դեպքում (նյութերը բարձրացնող մեքենաներից, բեռնամբարձ հարթակներից և այլն) դրանց կառուցվածքում պետք է հաշվի առնված լինեն այդ բեռնվածությունները:

135. Հողի մակերևույթից կամ ծածկից 1,3 մ և ավելի բարձրության վրա դասավորված փայտամածները և լաստակների երեսարկները պետք է ունենան ցանկապատեր` բաղկացած կանգնակներից, առնվազն 1,1 մ բարձրությամբ ցանկապատի բազրիքներից, մեկ միջանկյալ հորիզոնական տարրից կամ ցանցից և 0,15 մ ոչ պակաս բարձրությամբ կողեզրային տախտակից: Բազրիքների կանգնակների հեռավորությունը միմյանցից պետք է լինի 2 մ-ից ոչ ավելի: Ցանկապատերը և բազրիքները պետք է դիմանան 700 Ն (70 կԳ) կենտրոնացված ստատիկ բեռնվածության: Փայտամածների և լաստակների երեսարկները պետք է ամրացվեն դրանց լայնադրակներին: Կողեզրային տախտակները պետք է տեղադրվեն երեսարկի վրա, իսկ բազրիքների տարրերն ամրացվեն կանգնակներին` ներսի կողմից: Փայտյա բազրիքների բռնաձողերը պետք է լինեն ռանդված: Փայտամածների և լաստակների երեսարկները և սանդուղքները, աշխատանքի ժամանակ` պարբերաբար, և ավարտից հետո` ամեն օր, պետք է մաքրել աղբից, իսկ ձմռանը` ձյունից ու սառույցից և անհրաժեշտության դեպքում դրանց վրա ցանել ավազ:

136. Արգելվում է բարձրությունից գցել սարքավորումների ապասարված մասերը (խողովակները, երեսպատման մասերը, մեկուսացումը և այլն) և աղբը: Սարքավորումների ապասարված մասերը և աղբը պետք է հեռացնել մեքենայացված ձևով` փակ արկղերում և բեռնարկղերում, կամ փակ ճոռերով: 4 մ-ից ավելի բարձրությամբ փայտամածները թույլատրվում են շահագործման միայն կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից դրանք ընդունելուց և ակտը ձևակերպելուց հետո: Այն դեպքում, երբ նորոգումը կատարում է կապալառու կազմակերպությունը` իր կառուցած փայտամածների վրայից, դրանք շահագործման է ընդունում կապալառու կազմակերպության (տեղամասի) ղեկավարի հրամանով նշանակված հանձնաժողովը: Այդ դեպքում հանձնաժողովը գլխավորում է կապալառու կազմակերպության ճարտարագիտատեխնիկական աշխատողը: Երբ փայտամածները կառուցում է էներգակազմակերպությունը կամ նրա պատվերով կապալառու կազմակերպություններից մեկը, դրանք շահագործման է ընդունում էներգակազմակերպության հրամանով նշանակված հանձնաժողովը, որը գլխավորում է կազմակերպության ճարտարագիտատեխնիկական աշխատողը: Հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև այն կապալառու նորոգող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց անձնակազմը պետք է աշխատի այդ փայտամածների վրայից: Փայտամածների ընդունման ակտը հաստատում է դրանք շահագործման ընդունող կազմակերպության գլխավոր ճարտարագետը: Ակտը պահվում է ընդհանուր կարգագրով (կարգագրով) կատարվող աշխատանքների ղեկավարի մոտ: Թույլատրվում է կապալառու կազմակերպության կողմից իր կարիքների համար կառուցված փայտամածների ընդունման ակտի հաստատումը այդ կազմակերպության տեղամասի (արտադրամասի) պետի կողմից: Մինչև ակտի հաստատումը, աշխատանքները փայտամածներից չեն թույլատրվում:

137. Նույն փայտամածից մի քանի կապալառու կազմակերպություններ աշխատելու դեպքում դրանց վիճակի համար պատասխանատվություն է կրում փայտամածը շահագործման ընդունած կազմակերպությունը:

138. Մինչև 4 մ բարձրությամբ փայտամածները և լաստակները թույլատրվում են շահագործման` միայն աշխատանքի ղեկավարի կողմից դրանց ընդունումից հետո` գրառում կատարելով փայտամածների ու լաստակների զննման և ընդունման մատյանում` մատյանի օրինակելի ձևը նշված է N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

ՓԱՅՏԱՄԱԾՆԵՐԻ ԵՎ ԼԱՍՏԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

.__________________________________________________________________.

|Փայտամածների |Ընդունման|Փայտամածների |Փայտամածների|Փայտամածների   |

|ու լաստակների|կամ      |ընդունման    |կամ         |ընդունման      |

|տեղակայման   |զննման   |հանձնաժողովի |լաստակների  |հանձնաժողովի   |

|վայրը և      |ամսաթիվը |անդամների    |պիտանե-     |անդամների      |

|նրանց        |և  ակտի  |ազգանունները,|լիության    |ստորագրու-     |

|բարձրությունը|համարը   |ըստ          |եզրակացու-  |թյունները`     |

|             |         |կարգագրի     |թյունները   |ըստ            |

|             |         |ամենօրյա     |            |կարգագրի       |

|             |         |զննումն      |            |ամենօրյա       |

|             |         |իրականացնող  |            |զննումն        |

|             |         |աշխատանքների |            |իրականացնող    |

|             |         |ղեկավարի     |            |աշխատանքների   |

|             |         |ազգանունը,   |            |ղեկավարի       |

|             |         |պաշտոնը և    |            |ստորագրությունը|

|             |         |կազմակեր-    |            |               |

|             |         |պության      |            |               |

|             |         |անվանումը    |            |               |

|_____________|_________|_____________|____________|_______________|

|      1      |   2     |    3        |   4        |  5            |

|_____________|_________|_____________|____________|_______________|

|_____________|_________|_____________|____________|_______________|

|_____________|_________|_____________|____________|_______________|

.__________________________________________________________________.

 

139. Փայտամածները, որոնցից մեկ ամիս և ավելի աշխատանքներ չեն կատարվել, ինչպես նաև անձրևից և տարվա ցուրտ շրջանում ձնհալից հետո, որոնք առաջացրել են դրանց հիմքերի դեֆորմացիա, պետք է նորոգվեն և նորից ընդունվեն:

140. Շահագործման ընթացքում փայտամածներն ամեն օր պետք է զննի աշխատանքների ղեկավարը` զննման արդյունքները գրառելով մատյանում: Նույն փայտամածից մի քանի կապալառու կազմակերպություններ կարգագրով կամ միջանկյալ կարգագրով աշխատանքներ կատարելու դեպքում փայտամածն ամեն օր պետք է զննի յուրաքանչյուր կարգագրով կամ միջանկյալ կարգագրով կատարվող աշխատանքների ղեկավարը` զննման արդյունքները գրանցելով մատյանում: Մատյանը պետք է պահվի ընդհանուր կարգագրով/կարգագրով կատարվող աշխատանքների ղեկավարի մոտ:

141. Աշխատանքը պատահական տակդիրների վրայից (արկղեր, տակառներ, տախտակներ և այլն) արգելվում է:

142. Հատակի (աշխատանքային հարթակի) մակարդակից 1,3 մ և ավելի բարձրության վրա, առանց լաստակների կարճատև աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում անպայման պետք է օգտագործվեն ապահովիչ գոտիներ: Բանվորները պետք է հրահանգավորվեն` ինչպես և որտեղ բարձրանալ, ինչին ամրանալ ապահովիչ գոտու զսպանակեռիկով: Ապահովիչ գոտու վրա պետք է լինի ապրանքանիշ, վրան նշված հաջորդ փորձարկման ժամկետը: Փորձարկման մասին նշումի բացակայության, փորձարկման ժամկետն անցած լինելու կամ զննման ժամանակ թերություն հայտնաբերելու դեպքում այդ ապահովիչ գոտու օգտագործումն արգելվում է:

143. Ամբարձիչի կեռից կախված բեռով փայտամածին հարվածելուց խուսափելու համար փայտամածին անմիջապես մոտ տարածության վրա արգելվում է ամբարձիչի սլաքի շրջադարձը բեռի բարձրացման (իջեցման) հետ միաժամանակ: Բեռները պետք է բարձրացնել և իջեցնել երեսարկի վրա նվազագույն արագությամբ` սահուն և առանց ցնցումների:

144. Փայտամածի և լաստակի հավաքումը և քանդումը պետք է կատարվի ըստ կարգագրի, աշխատանքներն իրագործողի ղեկավարությամբ և հսկողությամբ` պահպանելով աշխատանքների կատարման նախագծով նախատեսված հաջորդականությունը: Փայտամածների հավաքմանը և քանդմանը մասնակցող բանվորները, ըստ կարգագրի աշխատանքների ղեկավարի կողմից, պետք է հրահանգավորված լինեն աշխատանքների կատարման ձևի և հաջորդականության, ինչպես նաև անվտանգության միջոցների մասին: Կողմնակի անձանց մուտքը փայտամածի և լաստակի հավաքման կամ քանդման գոտի պետք է փակ լինի:

145. Բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ, երթևեկությունը ներքևում պետք է լինի արգելված և վտանգավոր գոտին` շրջափակված: Վանդակավոր հարթակների վրա աշխատելու ժամանակ, դրանցից գործիքներ և նյութեր ընկնելուց խուսափելու համար, պետք է արվի կիպ տախտակե երեսարկ (տախտամած):

146. ՈՒղղաձիգ գծով աշխատանքները համատեղելու դեպքում ներքևում գտնվող աշխատատեղերը պետք է սարքավորված լինեն համապատասխան պաշտպանիչ սարքվածքներով (երեսարկներով, ցանցերով, հովարներով և այլն), որոնք տեղադրվում են վերևում գտնվող աշխատատեղից ուղղաձիգ գծով դեպի ներքև ոչ ավելի, քան 6 մ հեռավորության վրա: 6 մ-ից ավելի բարձրության վրա գտնվող փայտամածներից աշխատանքներ կատարելու ժամանակ, պետք է լինի առնվազն երկու երեսարկ` աշխատանքային (վերևինը) և պաշտպանիչ (ներքևինը): Շենքին կամ կառույցին հարող փայտամածի վրայի յուրաքանչյուր աշխատատեղը, բացի դրանից, պետք է վերևից պաշտպանված լինի աշխատանքայինից ոչ ավելի, քան 2 մ բարձր գտնվող երեսարկով:

147. Մետաղյա փայտամածի տեղադրման և քանդման ժամանակ 5 մ-ից պակաս հեռավորության վրա գտնվող էլեկտրական լարերը պետք է լինեն հոսանքազրկված և հողակցված, կամ ամփոփված պատյանի մեջ, կամ ապասարված:

148. Փայտամածները և լաստակները, որոնցից ժամանակավորապես աշխատանք չի կատարվում, պետք է պահել սարքին վիճակում:

149. Վերնաշխատ ինքնուրույն աշխատանքներ կատարել թույլատրվում է 18 տարեկանից ոչ փոքր անձանց, որոնք ունեն վերնաշխատ աշխատանքների առնվազն մեկ տարվա ստաժ, երրորդից ոչ պակաս տարիֆային կարգ և չունեն բժշկական հակացուցումներ: Առաջին անգամ վերնաշխատ աշխատանքների թույլատրվող բանվորները մեկ տարվա ընթացքում պետք է աշխատեն կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված փորձառու բանվորների հսկողության տակ:

150. Մինչև 4 մ բարձրության վրա կարճատև և ոչ մեծ ծավալի աշխատանքները կարող են կատարվել ԳՕՍՏ 26887 «Սանդուղքներ և հարթակներ շինմոնտաժային աշխատանքների համար: Ընդհանուր տեխնիկական պահանջներ» և ԳՕՍՏ 27321 «Հենովի կանգնակային փայտամածներ շինմոնտաժային աշխատանքների համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» պահանջներին համապատասխանող սանդուղքներից և զուգասանդուղքներից:

151. Հենովի տեղափոխվող սանդուղքներից և զուգասանդուղքներից արգելվում է կատարել եռակցման աշխատանքներ, աշխատանքներ էլեկտրական և օդաճնշական գործիքներով, ինչպես նաև շինարարական-տեղակայման ատրճանակով: Այդպիսի աշխատանքներ կատարելու համար պետք է օգտագործել փայտամածներ կամ վերևում բազրիքներով շրջափակված հարթակով զուգասանդուղքներ:

152. Արգելվում է հենասանդուղքով բեռներ բարձրացնել կամ իջեցնել և դրանց վրա գործիքներ թողնել:

153. Փոխադրամիջոցների կամ մարդկանց աշխույժ երթևեկության դեպքում հենասանդուղքից աշխատելու ժամանակ պատահական բախումից սանդուղքից ընկնելը կանխելու համար, անկախ նրա վրա հատուկ ծայրապանակների առկայությունից, սանդուղքի դրված տեղը պետք է շրջափակել և պահպանել: Այն դեպքում, երբ սալիկավոր հարթ հատակի վրա դրված սանդուղքը հնարավոր չէ ամրացնել, սանդուղքի հիմքի մոտ պետք է կանգնի սաղավարտով բանվոր` այն կայուն վիճակում պահելու համար: Մնացած դեպքերում սանդուղքը ներքևից բռնելով պահելն արգելվում է: Սանդուղքի աստիճաններին մեկից ավելի մարդու գտնվելն արգելվում է:

154. Մարդկանց բարձրացնելու համար օգտագործվող կախովի ու շարժական փայտամածներն ու կախալաստակները (ճոճերը) կարող են թույլատրվել շահագործման` միայն դրանց փորձարկումից հետո:

155. Փայտամածների և կախալաստակների (ճոճերի) բարձրացման և իջեցման համար ծառայող կարապիկները պետք է համապատասխանեն բեռնամբարձիչների սարքվածքի և անվտանգ շահագործման պահանջներին:

156. Մետաղաճոպանները պետք է պինդ ամրացնել կախալաստակի (ճոճի) կամ շարժական փայտամածի և կարապիկի թմբուկի միացման տեղերին: Կախալաստակների (ճոճերի) և շարժական փայտամածների բարձրացման և իջեցման ժամանակ մետաղաճոպանների ընթացքը պետք է լինի ազատ: Չի թույլատրվում մետաղաճոպանների շփումը կառուցվածքների ցցված մասերի հետ: Կարապիկները և շարժական փայտամածները, որոնցից աշխատանք չի կատարվում, պետք է իջեցվեն գետնի վրա: Կախալաստակների (ճոճերի) և փայտամածների տեղափոխման ժամանակ պետք է հետևել, որպեսզի մետաղաճոպանը ճիշտ փաթաթվի կարապիկի թմբուկի վրա:

157. Կարապիկները, որոնք օգտագործվում են կախալաստակների (ճոճերի) և շարժական փայտամածների բարձրացման ու իջեցման համար, պետք է ամրացված լինեն հիմքի վրա կամ ապահովված լինեն բալաստով` պահպանելու համար նրանց կայունությունը կրկնակի աշխատանքային բեռնվածության դեպքում: Բալաստը պետք է պինդ ամրացված լինի կարապիկի հենոցին: Կողմնակի անձանց արգելվում է մոտենալ կարապիկներին:

158. Կախալաստակները (ճոճերը) չորս կողմից պետք է ունենան առնվազն 1,2 մ բարձրությամբ ցանկապատ: Ճոճերի ցանկապատի վրա դռնակներ անելն արգելվում է:

159. Ամեն օր աշխատանքից առաջ պետք է ստուգվի կախալաստակների (ճոճերի), շարժական փայտամածների և ճոպանների վիճակը, անցկացվի աշխատող ճոպանի կտրման նմանակեցման փորձարկում:

160. Կախովի և շարժական փայտամածները, կախալաստակները (ճոճերը), սանդուղքները և այլ հարմարանքներ պետք է ենթարկվեն ընդունման և պարբերական փորձարկումների, որոնց ծավալը և ծրագիրը պետք է սահմանվեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:

 

9. ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ: ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԶՈԴԱԼԱՄՊՈՎ

 

161. Էլեկտրաեռակցման, գազաբոցային և կրակային այլ աշխատանքներ կատարելու ժամանակ պետք է պահպանվեն ԳՕՍՏ 12.3.003 ԱԱՍՀ «Էլեկտրաեռակցման աշխատանքներ: Անվտանգության պահանջները» և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ III-4-80 * «Անվտանգության տեխնիկան շինարարությունում», գործիքներով ու հարմարանքներով աշխատելու անվտանգության պահանջները, ինչպես նաև տվյալ կազմակերպության ներքին ակտերի պահանջները:

162. Եռակցման սարքավորումը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 12.2.008 ԱԱՍՀ «Մետաղների գազաբոցային մշակման և պատվածքի ջերմային փոշեպատման սարքեր և սարքավորումներ: Անվտանգության պահանջներ»-ին, ԳՕՍՏ 12.2.052 ԱԱՍՀ «Գազային թթվածնով աշխատող սարքավորումներ: Անվտանգության պահանջներ»-ին, ԳՕՍՏ ԱԱՍՀ 12.2.007.0, ԳՕՍՏ ԱԱՍՀ 12.2.060 և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջներին:

163. Արտադրական շինություններում և գործող սարքավորումների գոտում սարքավորումների վրա կրակային աշխատանքները պետք է իրականացվեն ըստ սույն ՏԿ-ով նախատեսված կարգագրերի: Կարգագրի «Անվտանգ պայմանների ապահովման համար անհրաժեշտ է» տողում պետք է նշվեն նաև հրդեհային անվտանգության պահանջները: Այդ դեպքում ձևակերպված կարգագիրը միաժամանակ հանդիսանում է թույլտվություն` կրակային աշխատանքներ կատարելու համար: Կրակային աշխատանքներ կատարելու համար կարգագիրը տալու իրավունք ունի արտադրամասի պետը (կամ նրա պարտականությունները կատարող անձը), իսկ հրդեհավտանգ սարքավորման (մազութի պահոցներ, գազամուղներ, գազաբաշխիչ կետեր, յուղամուղներ, գեներատորների և համաժամանակյա փոխհատուցիչների յուղի տնտեսություն, վառելիքով զետեղարաններ, հերմետիկ ծածկված բաք-կուտակիչներ և այլն) վրա աշխատելու համար` կազմակերպության տեխնիկական ղեկավարը (գլխավոր ճարտարագետը կամ նրան փոխարինող անձը): Երբ կարգագիրը տալիս է տեխնիկական ղեկավարը, կարգագրի «Կարգագիրը տվեցի» սյունակում պետք է լինի համապատասխան արտադրամասի պետի նշագրությունը:

 

10. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՐԱՏԱՆՇԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

164. Արատանշման աշխատանքներին թույլատրվում են ըստ առողջական վիճակի պիտանի ճանաչված անձինք, որոնք անցել են աշխատանքի անվտանգ կատարման ու անձնական հիգիենայի կանոնների ուսուցում և կազմակերպության կողմից տրված «Գիտելիքների ստուգման վկայական»-ում ունեն նշում աշխատանքները կատարելու իրավունքի մասին:

165. Իոնացնող ճառագայթման աղբյուրով արատանշման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն ճառագայթային անվտանգության նորմերի` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման պահանջների:

166. Արատանշողներին արգելվում է հպվել, ձեռքը վերցնել, գրպանը դնել, տեղափոխել և պահել իոնացնող ճառագայթման աղբյուրները, որոնք չեն գտնվում հատուկ պաշտպանական բեռնարկղերում:

167. Արատացույցերի լիցքավորումն արտադրող գործարանի տեղեկաթերթիկում նշված հզորությունից ավելի մեծ հզորությամբ իոնացնող ճառագայթման աղբյուրով, արգելվում է:

168. Արատացույցերի լիցքավորումը և վերալիցքավորումը պետք է կատարեն մասնագիտացված կազմակերպությունները` կազմակերպության ճառագայթային անվտանգության ծառայության պատասխանատու անձի ներկայությամբ և ճառագայթաչափման անընդհատ հսկողության տակ:

169. Հատուկ սարքավորված շինություններից դուրս, իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումով ստուգում կատարելու ժամանակ, պետք է իրագործվեն հետևյալ պահանջները`

1) ճառագայթիչն անհրաժեշտ է ուղղել հողի կողմը կամ դեպի այն գոտին, որտեղ մարդիկ բացակայում են.

2) շրջափակել ճառագայթավտանգ գոտին, որի սահմաններում ճառագայթման հզորության բաժնեչափը գերազանցում է 0,28 մՌ/ժամ-ից, արգելափակոցներով կամ պաշտպանիչ էկրաններով, որոնք հզորության բաժնեչափն իջեցնում են մինչև նշված արժեքը.

3) վտանգավոր գոտու պարագծով կախել 3 մ-ից ոչ պակաս հեռավորությունից հստակ երևացող նախազգուշացնող պլակատներ.

4) թույլ չտալ կողմնակի անձանց մուտքը վտանգավոր ճառագայթման գոտի:

170. Ճառագայթման աղբյուրով արատացույցերը փոխադրելու, օգտագործելու, ինչպես նաև աշխատանքի ընդմիջումներին պահելու ժամանակ` մինչև պատասխանատու անձին (պահեստարան) հանձնելը, դրանց անվթար պահպանության համար պատասխանատվություն են կրում արատանշողները:

171. Բաց հարթակներում, անձրևի ժամանակ չի թույլատրվում ռենտգենյան սարքերի օգտագործումով ստուգումներ կատարել:

 

11. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՈՑՆԵՐՈՒՄ

 

172. Բոլոր ստորգետնյա կառույցներում, մուտք գործել թույլ տալուց անմիջապես առաջ, պետք է ստուգվեն ամենահավանական վնասակար նյութերի պարունակությունն աշխատանքային գոտու օդում: Ստորգետնյա գազամուղին անմիջապես մոտ գտնվող (նրա երկու կողմերում մինչև 15 մ հեռավորության վրա) ստորգետնյա կառույցների ստուգման ժամկետները, սպասարկման և դրանց մեջ մարդիկ իջեցնելու կարգը պետք է որոշվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի հաստատած հրահանգով: Գազամուղին զուգընթաց որևէ կառույցում գազի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանց օդափոխության համար: Ընդ որում, պետք է լրացուցիչ ստուգվի գազամուղից 50 մ շառավղով տարածքում այլ ստորգետնյա կառույցներում գազի առկայությունը:

173. Ստորգետնյա կառույցներում ավելի հաճախ հանդիպող պայթյունավտանգ և վնասակար գազերը և բնութագրեր և դրանցից պաշտպանության միջոցներն են`

1) մեթանը` CH4 (ճահճային գազ)` անգույն այրվող գազ է, առանց հոտի, օդից թեթև: Ստորգետնյա շինություններն է թափանցում հողից: Առաջանում է առանց օդի մուտք գործելու` բուսական մնացորդների դանդաղ քայքայման ժամանակ, ջրի տակ բջջանյութի փտումից (ճահիճներում, կանգնած ջրերում, լճակներում), կամ էլ քարածխի հանքակուտակումներում` բուսական մնացորդների քայքայման ժամանակ: Մեթանը հանդիսանում է արդյունաբերական գազի բաղադրամասերից մեկը և անսարք գազատարներից կարող է թափանցել ստորգետնյա շինությունները: Թունավոր չէ, սակայն դրա ներկայությունը նվազեցնում է ստորգետնյա շինությունների օդի մեջ թթվածնի պարունակությունը, որն էլ առաջ է բերում շինություններում աշխատելիս բնականոն շնչառության խախտումներ: Օդում` ըստ ծավալի 5-ից մինչև 15 % մեթանի կուտակումները, առաջ են բերում պայթյունավտանգ խառնուրդներ: Պաշտպանության միջոցներն են` կՄ-1, կՄ-2 ճկափողային հակագազերը, հկԼ-20, կԺձ-3 փրկադիմակները և այլն.

2) պրոպանը (C3H8), բութանը (C4H10), պրոպիլենը (C3H6) և բութիլենը (C4H8)` անգույն, այրվող գազեր են, օդից ծանր, առանց հոտի, օդի հետ դժվար են խառնվում: Նվազ քանակությամբ պրոպանի և բութանի ներշնչումը թունավորում չի առաջացնում, պրոպիլենը և բութիլենը թմրեցնող ազդեցություն են թողնում: Հեղուկացված գազերն օդի հետ կարող են առաջացնել պայթյունավտանգ խառնուրդներ, ըստ ծավալի, դրանց հետևյալ %-ային պարունակության դեպքում` պրոպան` 2,1 - 9,5, բութան` 1,6-8,5, պրոպիլեն` 2,2-9,7, բութիլեն` 1,7-9,0: Պաշտպանության միջոցներն են` կՄ-1, կՄ-2 ճկափողային հակագազերը, հկԼ-20, կԺձ-3 փրկադիմակները և այլն.

3) ածխածնի օքսիդը (CO)` անգույն, առանց հոտի գազ է, այրվում է և պայթյունավտանգ է, օդից մի փոքր թեթև է: Ածխածնի օքսիդը չափազանց թունավոր է: Նրա ֆիզիոլոգիական ազդեցությունը մարդու վրա կախված է օդում նրա խտությունից և շնչելու երկարատևությունից: Ներշնչվող օդի մեջ ածխածնի օքսիդի` թույլատրելի սահմանից բարձր խտության առկայությունը կարող է թունավորում առաջացնել և անգամ լինել մահաբեր: Օդում` ըստ ծավալի 12,5-75 % ածխածնի օքսիդի կուտակումներն առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ: Պաշտպանության միջոցներն են` CO տեսակի զտող հակագազը, հկԼ-20 և կԺձ-3 տեսակի փրկադիմակները և այլն.

4) ածխաթթու գազը CO2 (ածխածնի երկօքսիդ)` անգույն, անհոտ գազ է, թթու համով, օդից ծանր է: Ստորգետնյա շինություններն է թափանցում հողից: Առաջանում է օրգանական նյութերի քայքայումից: Առաջանում է նաև ամբարներում (բաքերում, զետեղարաններում և այլն) ածխի կամ սուլֆածխի առկայության դեպքում` դրանց դանդաղ օքսիդացման հետևանքով: Թափանցելով ստորգետնյա շինությունները, ածխաթթու գազն արտամղում է օդը` հատակից լցվելով ստորգետնյա շինության տարածությունը: Ածխաթթու գազը թունավոր չէ, բայց թմրեցնող ներգործություն ունի և կարող է գրգռել լորձաթաղանթները: Բարձր խտությունների դեպքում առաջացնում է շնչահեղձություն` օդում թթվածնի պարունակության նվազման հետևանքով: Պաշտպանության միջոցներն են` կՄ-1, կՄ-2 տեսակի ճկափողային հակագազերը, փրկադիմակները` հկԼ-20, կԺձ-3 տեսակի և այլն.

5) ծծմբաջրածինը (H2S)` անգույն, այրվող գազ է, նեխած ձվի հոտ ունի, օդից փոքր ինչ ծանր է: Թունավոր է, ազդում է նյարդային համակարգի վրա, գրգռում է շնչառական ուղիները և աչքերը: Օդում` ըստ ծավալի 4,3-45,5% ծծմբաջրածնի կուտակումները պայթյունավտանգ խառնուրդներ են առաջացնում: Պաշտպանության միջոցներն են` Թ, ԽԺ տեսակի զտող հակագազերը, հկԼ-20, կԺձ-3 տեսակի փրկադիմակները և այլն.

6) ամոնիակը (NH3)` անգույն, այրվող գազ է, բնորոշ սուր հոտով, օդից թեթև, թունավոր է, գրգռում է աչքերը և շնչառական ուղիները, առաջացնում է շնչահեղձություն: Օդում` ըստ ծավալի 15-20% ամոնիակի կուտակումները պայթյունավտանգ խառնուրդներ են առաջացնում: Պաշտպանության միջոցներն են` ԽԺ տեսակի զտող հակագազը, հկԼ-20, կԺձ-3 տեսակի փրկադիմակները և այլն.

7) ջրածին (H2)` անգույն, այրվող գազ է, առանց հոտի և համի, օդից բավականին թեթև: Ջրածինը ֆիզիոլոգիապես չեզոք գազ է, բայց բարձր խտությունների դեպքում առաջացնում է շնչահեղձություն` թթվածնի պարունակության նվազման հետևանքով: Թթու պարունակող ազդանյութերը, շփվելով տարողությունների մետաղյա պատերի հետ, որոնք պատված չեն հակակոռոզիոն (հակաժանգոտող) ծածկույթով, առաջացնում են ջրածին: Օդում` ըստ ծավալի 4-5% ջրածնի կուտակումներն առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ.

8) թթվածինը (O2)` անգույն գազ է, առանց հոտի և համի, օդից ծանր է: Թունավոր հատկություններ չունի, բայց երկար ժամանակ մաքուր թթվածին շնչելը (մթնոլորտային ճնշման դեպքում) մահվան պատճառ է հանդիսանում` թոքաթաղանթի այտուցի առաջացման հետևանքով: Թթվածինը այրվող գազ չէ, սակայն հանդիսանում է նյութերի այրմանը նպաստող հիմնական գազը: Բարձր ակտիվություն ունի, միանում է տարրերի մեծ մասի հետ: Այրվող գազերի հետ թթվածինն առաջացնում է պայթյունավտանգ խառնուրդ:

174. Յուրաքանչյուր կազմակերպությունում ղեկավարի կողմից պետք է կազմվի և հաստատվի գազավտանգ ստորգետնյա կառույցների ցանկը, որը հայտնվում է ի գիտություն արտադրամասի (տեղամասի) անձնակազմին: Ցանկը պետք է կախվի արտադրամասում` լավ տեսանելի տեղում: Տեխնոլոգիական սխեմաների և երթուղիների քարտերի վրա պետք է նշվեն բոլոր գազավտանգ ստորգետնյա կառույցները: Գազավտանգ ստորգետնյա կառույցների ելանցքները պետք է ունենան հատուկ գույն (խորհուրդ է տրվում ելանցքի երկրորդ կափարիչը ներկել դեղին գույնով):

175. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի օդում ամենահավանական վնասակար նյութերի առկայությունն անհրաժեշտ է որոշել գազավերլուծիչով: Օդի նմուշներն անհրաժեշտ է վերցնել ստորգետնյա կառույցի կամ պահոցի ելանցքի մեջ իջեցվող ճկափողով: Տնտկղանքի կոյուղու հորում վնասակար նյութերի առկայությունն ստուգելուց առաջ անհրաժեշտ է, կանգնելով քամոտ կողմը, երկար ձողով կատարել դրա հատակի նստվածքի փխրունացում:

176. Օդի նմուշները պետք է վերցնել ստորգետնյա կառույցի կամ պահոցի վերին և ստորին գոտիների ամենավատ օդափոխվող տեղերից: Վերին գոտուց նմուշ վերցնելու դեպքում ճկափողի ծայրը պետք է ներս իջեցվի 20-ից մինչև 30 սմ: Այդ դեպքում կարող է հայտնաբերվել օդի խտությունից ավելի փոքր խտություն ունեցող վնասակար նյութեր: Օդից ծանր վնասակար նյութեր հայտնաբերելու համար նմուշը պետք է վերցվի ստորին գոտուց, ընդ որում, ճկափողի ծայրը պետք է իջեցվի մինչև հատակից (հողից) ոչ ավելի, քան 1 մ հեռավորության վրա:

177. Արգելվում է իջնել ստորգետնյա կառույց կամ պահոց` օդի նմուշ վերցնելու համար:

178. Մինչև իջնելը և աշխատանքների ժամանակ ստորգետնյա կառույցում կամ պահոցում պետք է ապահովվի բնական և ստիպողական օդափոխությունը: Խցերի և անցուղիների բնական օդափոխությունը պետք է առաջացվի բացելով ոչ պակաս երկու ելանցք և դրանց մոտ տեղադրելով հատուկ հովարներ, որոնք օդի հոսքն ուղղում են ելանցքների մեջ: Մինչև ստորգետնյա կառույց մարդկանց իջնելը, կամ պահոց մտնելը, բնական օդափոխության տևողությունը պետք է լինի առնվազն 20 րոպե: Ստիպողական օդափոխությունը կատարվում է կառույցի կամ պահոցի օդում վնասակար նյութերի առկայության, կամ օդի 32oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում: Ստիպողական օդափոխությունը կարող է ապահովվել շարժական օդամղիչով կամ ճնշակով` ստորգետնյա կառույցի կամ պահոցի օդը 10-15 րոպեում ամբողջությամբ փոխելով: Ստորգետնյա կառույց օդամղիչի իջեցված ճկափողը պետք է գտնվի հատակից 20-25 սմ բարձր: Եթե բնական և ստիպողական օդափոխությունը չեն ապահովում վնասակար նյութերի հեռացումը, ապա ստորգետնյա կառույց կամ պահոց թույլատրվում է իջնել միայն` օգտագործելով շնչառական օրգանները մեկուսացնող միջոցներ (փրկադիմակներ` կԺձ-3, հկԼ-20 և այլն, ճկափողային հակագազ): Ճկափողային հակագազի օգտագործումը թույլատրվում է օդի նմուշառման տեղում վնասակար և վտանգավոր գազերի բացակայության պայմանի դեպքում:

179. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի օդափոխությունը թթվածնով արգելվում է:

180. Ճանապարհի երթևեկելի մասում գտնվող ստորգետնյա կառույցների բաց ելանցքների երկու կողմերում, դրանցից 10-ից մինչև 15 մ հեռու, փոխադրամիջոցների շարժման ուղղությամբ, պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ: Բնակավայրերից դուրս, աշխատանքների կատարման տեղից` փոխադրամիջոցի շարժման կողմից առնվազն 50 մ հեռավորության վրա, դրվում է լրացուցիչ նախազգուշացնող ճանապարհային նշան: Օրվա մութ ժամերին և վատ տեսանելիության պայմաններում, նախազգուշացնող ճանապարհային նշանները, ինչպես նաև աշխատանքների կատարման տեղի շրջափակումը, պետք է լուսավորված լինեն 42 Վ-ից ոչ բարձր լարման լամպերով: Ձմռանն աշխատանքի տեղերի շրջափակված գոտիները և անցումները` դեպի ելանցքները, պետք է մաքրվեն ձյունից և նրանց վրա ցանվի ավազ:

181. Անձնակազմին պահոցներում և ստորգետնյա կառույցներում աշխատել թույլ տալուց առաջ, խողովակաշարերը, որոնցից հնարավոր է գազերի, թթուների և այլ ագրեսիվ նյութերի արտահոսք, պետք է լինեն անջատված, դրանց կցաշուրթային միացումների վրա տեղադրված լինեն խցափակիչներ, փակված փակիչ արմատուրների վրա կախված լինեն նախազգուշացնող պլակատներ կամ անվտանգության նշաններ` «Չբացե՛լ, մարդիկ են աշխատում»: Պահոցի և ստորգետնյա կառույցի անջատումը խողովակաշարից, որից հնարավոր է ջրի և շոգու արտահոսք, պետք է կատարվի սույն ՏԿ-ի 209-րդ կետի պահանջներին համապատասխան:

182. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի ելանցքը բացելու ժամանակ պետք է կանգնել քամոտ կողմում (մեջքով դեպի քամին):

183. Ստորգետնյա կառույցում կամ պահոցում գտնվելու ժամանակը, ինչպես նաև դրանցից դուրս գալով հանգստանալու տևողությունը, որոշում է աշխատանքների ղեկավարը, կախված աշխատանքի պայմաններից և բնույթից` նշելով կարգագրի «Հատուկ պայմաններ» տողում:

184. Աշխատել ստորգետնյա կառույցում կամ պահոցում (բացի վառելիքի և յուղերի պահոցներից), դրանում օդի 32oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում (վթարի դեպքում, երբ այն սպառնում է մարդկանց կյանքին, սարքավորման ավերմանը և այլն), աշխատանքների ղեկավարի թույլտվությամբ և նրա անմիջական ղեկավարությամբ` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ` կանխելու համար անձնակազմի այրվածքները: Ստորգետնյա կառույցում կամ պահոցում օդի 32oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատանքը պետք է կատարվի տաք արտահագուստով: Ստորգետնյա կառույցում կամ պահոցում հեղուկ միջավայրի առկայության դեպքում պետք է օգտվել ռետինե կոշիկներից:

185. Արգելվում է աշխատել ստորգետնյա կառույցում կամ պահոցում, երբ ջրի մակարդակը հատակից բարձր է 200 մմ-ից, ինչպես նաև, երբ ջրի ջերմաստիճանը բարձր է 45oC-ից: Բանվորների իջնելը շոգիով լցված ստորգետնյա կառույց կամ նկուղային շինություններ, անկախ նրանցում օդի ջերմաստիճանից, չի թույլատրվում:

186. Ստորգետնյա կառույցի կամ պահոցի ներսում աշխատելու, ինչպես նաև դրանց պարբերական զննման համար, պետք է նշանակվի առնվազն երեք մարդուց կազմված հրահանգավորված բրիգադ, որոնցից երկուսը պետք է գտնվեն ելանցքի մոտ և հետևեն աշխատողի վիճակին ու ճկափողային հակագազի օդառիչ կցափողին: Աշխատանքի գոտում կողմնակի անձանց գտնվելն արգելվում է:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում