Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Ա ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(5-րդ մաս)

 

519. Հիդրազինհիդրատի լուծույթներ պատրաստող կայանքը պետք է լինի մեկուսացված շինությունում, սարքավորված ներածող-արտածող օդափոխությամբ, պետք է ունենա տեխնիկական ջրի մատակարարում և գետնախորշ` ջրաքաշ ջրերի հավաքման և չեզոքացման համար: Շինությունում պետք է լինի քլորակրի պաշար` հիդրազինհիդրատի թափված լուծույթը չեզոքացնելու համար: Հիդրազինային կայանքի շինությունում արգելվում է պահել որևէ այլ ազդանյութ կամ նյութ: Հիդրազինային կայանքի շինության դրսից պետք է լինի մակագրություն «Հիդրազինհիդրատ» և կախված լինի անվտանգության նախազգուշացնող նշան` «Զգու՛յշ: Թունավոր նյութեր են»:

520. Հիդրազինային կայանքի շինությունը պետք է փականքով փակված լինի: Բանալիները պետք է պահվեն քիմիական արտադրամասի հերթափոխի ավագ հերթապահի մոտ:

521. Հիդրազինհիդրատի հետ աշխատելիս` անհրաժեշտ է օգտվել ռետինապատ գոգնոցից, ռետինե ձեռնոցներից, պաշտպանիչ ակնոցներից, և իր հետ ունենալ զտող հակագազ` ԽԺ կամ A մակնիշի:

522. Հիդրազինհիդրատն անհրաժեշտ է վերալցնել միացված օդափոխիչի ժամանակ: Այդ աշխատատեղերին մոտ չպետք է գտնվեն օքսիդիչներ, այրվող և ծակոտկեն նյութեր (ասբեստ, ակտիվացված ածուխ, ավազ և այլն): Մինչև հիդրազինային կայանքի սարքավորումների վրա նորոգման աշխատանքներ սկսելը` այն պետք է ջրով լվացվի:

523. Հիդրազինհիդրատի աշխատանքային լուծույթի բաժնորոշման կայանքը պետք է ունենա ցանկապատ` ցեմենտե կողաթեքումով և գետնախորշ` թափված լուծույթը հավաքելու և չեզոքացնելու համար: Կայանքի ցանկապատին պետք է կախվեն պլակատներ` «Հիդրազինհիդրա՛տ» և անվտանգության նշաններ` «Զգու՛յշ: Թունավոր նյութեր են»:

524. Պետք է կանխվի հիդրազինհիդրատի խողովակաշարի և բաքերի վրա դրված արմատուրների պատահական բացումը, որի համար հարկավոր է արմատուրները փակել փականքով կամ վրայից հանել դարձանիվը:

525. Պատահական թափված հիդրազինհիդրատը (խիտ կամ նոսրացված) պետք է ջրով լվացվի, լցվի ջրաքաշման գետնախորշ և չեզոքացվի քլորակրով կամ նատրոնի ենթաքլորիդով:

526. Թթուների, ալկալիների, ամիակի, հիդրազինի խտացված լուծույթների բաք-չափանոթների, խողովակաշարերի վրա պետք է լինեն լավ տեսանելի մակագրություններ և գունավորում` «ԳՕՍՏ 14202 Արդյունաբերական կազմակերպությունների խողովակագծեր: Տարբերիչ գունավորում, նախազգուշական նշաններ և մակնշման վահանակներ» պահանջներին համապատասխան:

527. Ագրեսիվ կամ թունավոր նյութեր տեղափոխող արմատուրները, խողովակաշարերն ու պոմպերը մինչև նորոգումը պետք է դատարկվեն, լվացվեն (փչամաքրվեն), լվացուկները պետք է ջրաքաշվեն դրա համար նախատեսված հատուկ տեղերում: Խողովակաշարերի և դրանց արմատուրների անջատումն ու նորոգումը պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի 9-րդ գլխի պահանջներին համապատասխան: Պնևմա- կամ հիդրոշարժաբեր ունեցող արմատուրներն անջատելիս` դրանք շղթայել չի պահանջվում: Շարժաբերներով կառավարվող սարքվածքների վրա պետք է կախել անվտանգության նախազգուշացնող պլակատներ կամ նշաններ: Խողովակաշարերի կցաշուրթավոր միացություններն սկզբում պետք է թուլացվեն ստորին մասից` մնացած հեղուկի դատարկման համար, նախօրոք տակը դնելով դույլ կամ թաս: Կցաշուրթավոր միացություններն անջատելիս` անհրաժեշտ է հնարավորին չափ հեռու գտնվել քանդվող միացություններից: Կցաշուրթավոր միացությունների հեղույսները հարկավոր է թուլացնել մանեկների երկու-երեք դարձով: Թուլացնել և քանդել բոլոր հեղույսները թույլատրվում է միայն հեղուկի լրիվ արտահոսքից հետո: Քանդած արմատուրների տեղափոխումից առաջ, դրանց ներքին խոռոչներում մնացած հեղուկը դատարկելու նպատակով, հարկավոր է զգուշորեն շրջել կցաշուրթով դեպի ներքև` սկզբից մեկ, ապա մյուս կողմի վրա:

528. Թունավոր և ագրեսիվ հեղուկներ մղող պոմպեր-բաժնորոշիչները պետք է նորոգի հատուկ ուսուցված մշտական անձնակազմը, որին ամրակցված է այդ աշխատանքների կատարումը:

529. Աշխատանքը տարողություններում և պահոցներում պետք է կատարվի ըստ կարգագրի` պահպանելով սույն ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջները: Զտիչների ջրաքաշման սարքվածքների նորոգումը կամ զննումը պետք է կատարվի զտող նյութը հիդրավլիկ եղանակով հատուկ տարողության մեջ խորասուզելուց հետո: Հիդրոգերբեռնման բաքերը, մեխանիկական և իոնափոխանակային զտիչները զննման կամ նորոգման համար բացելուց 3 ժամ առաջ պետք է լցվեն ջրով` բաց օդանցքների և օդափոխման պայմաններում: Դիտանցքերը բացելու ժամանակ անհրաժեշտ է հնարավորին չափ հեռու գտնվել դրանցից: Դիտանցքերը բացելիս` պետք է հեղույսների ձգումը թուլացնել աստիճանաբար` սկսելով ստորին մասի հեղույսներից: Դիտանցքի կափարիչը հարկավոր է հանել միայն այն դեպքում, եթե կա համոզվածություն, որ բաքում կամ զտիչում ջուրը բացակայում է: Մինչև զտիչում աշխատանքներն սկսելը պետք է կատարվի օդափոխություն, որից հետո օդի` վնասակար նյութերի բացակայության և թթվածնի բավարար քանակության (20%` ըստ ծավալի) ստուգում: Դիտանցքերը բացելը և պահոցներում աշխատելը պետք է կատարվեն աշխատանքների ղեկավարի անմիջական հսկողությամբ: Վնասակար նյութեր պահող բաքերի ստուգումն ու նորոգումը պետք է կատարվեն միայն դրանք ջրով լվանալուց և լվացուկի որակը վերլուծելուց հետո: Մարդկանց մուտքը տարողություններ թույլատրվում է միայն օդափոխությունից և դրանց` օդում վնասակար, պայթյունավտանգ նյութերի բացակայությունն ու թթվածնի բավարար քանակությունը (20%` ըստ ծավալի) ստուգելուց հետո: Թթուներ պարունակած ցիստեռնների և բաքերի դիտանցքերը բացելիս` անհրաժեշտ է օգտվել կայծարձակում չառաջացնող գործիքներից: Արգելվում է ագրեսիվ, օքսիդացնող, պայթյունա- և հրդեհավտանգ նյութեր պահելու բաքերն ու ցիստեռնները զննելու կամ նորոգելու ժամանակ օգտվել բաց կրակից:

530. Բաքերի և այլ տարողությունների ծածկերի վրա աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվեն տախտամածներ կամ փայտյա սանդղակամրջակներ:

 

31. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԻՍ

 

531. Քիմիական լաբորատորիաները պետք է տեղավորված լինեն ընդարձակ, լուսավոր և ջեռուցվող շենքերում, որոնք պետք է ունենան ներածող-արտածող օդափոխություն, սառը և տաք ջրամատակարարում, կոյուղի: Քիմիական լաբորատորիաները պետք է կահավորված լինեն ստիպողական օդափոխությամբ աշխատող օդաքաշ պահարաններով, որը փեղկերի 15-20 սմ բացվածքի հատույթում պետք է ապահովի ներծծման արագություն` 0,5-ից մինչև 0,7 մ/վրկ սահմաններում: Վնասակար նյութերի հետ աշխատելիս` օդի արագությունը պետք է լինի 1,0-1,2 մ/վրկ: Օդաքաշ պահարանների փեղկերը (դռները) պետք է սարքավորված լինեն բարձրացված վիճակից դրանց վայր ընկնելը բացառող սևեռիչներով:

532. Օդաքաշ պահարաններում էլեկտրական լուսավորությունը պետք է լինի պայթապաշտպանված: Լամպերի անջատիչները, ինչպես նաև խրոցակային վարդակները պետք է դրված լինեն օդաքաշ պահարանից դուրս:

533. Աշխատանքային սեղանները և օդաքաշ պահարանները, որոնք նախատեսված են տաքացնող սարքերի, դյուրավառ և պայթյունավտանգ նյութերի առկայության պայմաններում աշխատելու համար, պետք է ամբողջովին ծածկված լինեն անկիզելի նյութով, իսկ թթուների և ալկալիների հետ աշխատելու դեպքում` հակաքայքայիչ նյութով, և ունենան չայրվող նյութից կողեզրեր:

534. Աշխատանքային սեղանների վրա և պահարաններում գազի և ջրի ծորակները պետք է տեղավորված լինեն առջևի եզրին (ծայրին) և տեղակայված լինեն այնպես, որ բացառվի պատահական բացվելու հնարավորությունը:

535. Աշխատանքի ժամանակ` վնասակար նյութերի անջատումների դեպքում արգելվում է օդաքաշ պահարանի փեղկերը թողնել բաց:

536. Նմուշառման տեղերը պետք է դուրս բերվեն օդափոխություն ունեցող հատուկ փակ շինություն կամ անմիջապես` ճեպընթաց-լաբորատորիա:

537. Շոգու և ջրի նմուշներ կարելի է վերցնել նմուշառիչի վիճակն ստուգելուց հետո: Դրանում որևէ անսարքություն հայտնաբերելու դեպքում նմուշներ վերցնելն արգելվում է: Հայտնաբերված թերությունների մասին պետք է հայտնել համապատասխան արտադրամասի հերթափոխի պետին:

538. Նմուշի ջերմաստիճանը չպետք է լինի 40oC-ից բարձր: Հսկվող միջավայրի ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում նմուշառման գծի վրա պետք է սառնարան տեղակայվի:

539. Շոգու և ջրի նմուշառման գծի վրա պետք է լինի նմուշառման սարքվածքից հետո հաջորդաբար տեղադրված երկու փակող փական (մեկն անմիջապես նմուշառման սարքվածքից հետո, երկրորդը` նմուշառման տեղում) և դրոսելային ասեղնավոր փական` տեղադրված սառնարանից հետո:

540. Շոգու և ջրի նմուշները հարկավոր է վերցնել սարքավորման աշխատանքի կայունացված ռեժիմների ժամանակ` այդ սարքավորումն սպասարկող հերթապահ անձնակազմի գիտությամբ: Նմուշառիչում շոգեհարման կամ հիդրոհարվածների դեպքում արգելվում են շոգու և ջրի նմուշառումները:

541. Քիմիական լաբորատորիայի անձնակազմն իրավունք չունի նմուշառման համար ինքնուրույն բացելու դիտանցքերը, սողանցքերը և այլն: Նմուշառումն այնպիսի տեղերում, որտեղ պահանջվում է նախապատրաստման աշխատանքներ (սողանցքների, դիտանցքերի բացում և այլն), ինչպես նաև այն տեղերում, որտեղ նմուշառումն անձնակազմի համար վտանգ է ներկայացնում (յուղի բաքեր, տրանսֆորմատորներ, յուղահամակարգեր, ջրթափ սարքվածքներ, ջրավազաններ, վառելիքի մատուցում, վառելիքի պահեստներ և այլն) պետք է կատարեն 2 հոգով. մեկը` արտադրամասից, որին պատկանում է տվյալ կառուցվածքը կամ սարքվածքը, մյուսը` քիմիական արտադրամասից:

542. Վերլուծության համար օդի նմուշն անհրաժեշտ է վերցնել փոխադրովի գազավերլուծիչով` համապատասխան արտադրամասի հերթափոխի պետի կողմից առանձնացված հսկող անձի ներկայությամբ: Տարողություններից, դիտահորերից, հավաքիչներից, կապուղիներից օդի նմուշներ վերցնելիս` պետք է պահպանել սույն ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջները:

543. Նմուշները պետք է առանձնացվեն սուր եզրեր և կողեր չունեցող ամուր անոթների մեջ: Նմուշների տեղափոխման համար պետք է օգտագործվեն հատուկ արկղեր: Արգելվում է ապակե փորձանոթներով նմուշները տեղափոխել ձեռքով` ջարդվելու դեպքում վնասվածքները կանխելու համար:

544. Արգելվում է լաբորատորիաներում սնունդ պահել և սնվել, ինչպես նաև ծխել աշխատատեղում:

545. Վնասակար նյութերի լուծույթները պետք է վերալցվեն միայն արտածող օդափոխության տակ` օգտագործելով ձեռքի պոմպ, ծծափող կամ օդահեռացնող խողովակով և ապահովիչ վահանակով սարքավորված հատուկ ձագար:

546. Ծծմբական թթվի լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է այն ջրի մեջ լցնել բարակ շիթերով, անընդհատ խառնելով, քանի որ թթվի նոսրացումն ընթանում է ջերմության անջատմամբ և դրան հաջորդող թթվի ցայտումներով: Ծծմբական թթվի վրա ջուր լցնելն արգելվում է: Անոթները, որոնք օգտագործվում են լուծույթի պատրաստման համար, պետք է լինեն ջերմակայուն ապակուց:

547. Ծծմբական թթուն խոնավազերծիչ սարքերում` որպես խոնավակլանիչ օգտագործելն արգելվում է:

548. Կարծր ալկալիները ձեռքով բռնելն արգելվում է: Դրանք պետք է վերցնել ունելյակի օգնությամբ կամ ճենապակե գդալով: Կարծր ալկալիների կտորները թույլատրվում է ջարդել հատուկ առանձնացված տեղերում, թղթի մեջ փաթաթված վիճակում: Անհրաժեշտ է աշխատել պաշտպանիչ ակնոցներով:

549. Ռեակտիվներով լցված սրվակների վրա պետք է նշված լինի դրանց անվանումը: Աշխատանքային շինություններում որևէ անհայտ նյութ պահելն արգելվում է:

550. Աշխատանքի ժամանակ օգտագործվող` հեշտ ցնդող և խոնավածուծ նյութերը պետք է գտնվեն կիպահղկված խցաններով փակված սրվակներում` արտածող օդափոխության պայմաններում:

551. Արգելվում է կաթոցիկում հեղուկ քաշել բերանով: Հեղուկ քաշելու համար հարկավոր է օգտվել ռետինե տանձիկներից:

552. Վնասակար նյութերի բանած լուծույթները թափել կարելի է միայն դրանք նախապես չեզոքացնելուց հետո:

553. Վնասակար նյութերի թափված լուծույթներն անհրաժեշտ է հավաքել միայն դրանք նախօրոք չեզոքացնելուց հետո: Վնասակար գազերի և գոլորշիների անջատման դեպքում աշխատանքը պետք է կատարվի հակագազով:

554. Քրոմային խառնուրդների հետ աշխատելիս` պետք է խուսափել մաշկի, հագուստի և կոշիկների վրա դրանց ընկնելուց: Անհրաժեշտ է աշխատել ռետինե ձեռնոցներով, գոգնոցով և պաշտպանիչ ակնոցներով:

555. Բոլոր թունավոր նյութերն ու դրանց լուծույթները պետք է պահվեն բանալիով փակվող առանձին պահարանում` գրությամբ «Թույնե՛ր»: Թունավոր նյութերով անոթները պետք է կիպ փակվեն և ունենան հասկանալի վառ պիտակներ` նյութի անվանմամբ և «Թույն» գրությամբ: Այդպիսի նյութերի շարքն են դասվում ցիանական աղերը, մետաղական սնդիկն ու դրա աղերը, արսենիտը, բարիումի և վանադիումի աղերը, բրուցինը, ծծմբածխածինը, ծծմբական եթերը և այլն:

556. Թունավոր նյութեր օգտագործող լաբորատորիաներում այդ նյութերի հետ աշխատելիս` ձեռնարկվող անվտանգության միջոցների վերաբերյալ պետք է մշակված լինեն հատուկ հրահանգներ: Արգելվում է օգտագործել նոր քիմիական նյութեր` առանց դրանց ֆիզիկաքիմիական հատկություններն ուսումնասիրելու և Պետական-սանիտարական հսկողության թույլտվությունն ստանալու:

557. Թունավոր նյութերի պահպանության և օգտագործման հսկողություն իրականացնելու համար կազմակերպությունում հրամանով պետք է նշանակվի պատասխանատու անձ:

558. Թունավոր նյութերի ընդունումն ու հանձնումը պետք է արձանագրվեն հատուկ մատյանում: Թույների օգտագործման համար պատասխանատու անձը, այն բաց թողնելու ժամանակ, պետք է անցկացնի հրահանգավորում:

559. Ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ թունավոր նյութերի լուծույթները պետք է գտնվեն առանձին պահարանում` գրությամբ «Թու՛յն»: Թունավոր նյութերն արգելվում է թողնել աշխատանքային սեղանի վրա:

560. Երբ հագուստն աղտոտվում է թունավոր նյութերով, անհրաժեշտ է այն անմիջապես փոխել: Հատակին կամ սարքվածքների վրա թափված թունավոր նյութերը պետք է հավաքվեն, իսկ աղտոտված տեղերը լվացվեն: Հեշտ ցնդող թունավոր նյութերը թափվելու դեպքում անձնակազմը պետք է հեռացվի շինությունից, իսկ շինությունը` օդափոխվի, մինչև թափված նյութերի լրիվ գոլորշիանալն ու վերանալը:

561. Թունավոր լուծույթների տաքացման կամ թունավոր գազերի անջատման հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն օդաքաշ պահարանում: Այդ աշխատանքի ժամանակ գլուխը պահարանից ներս մտցնելն արգելվում է: Թունավոր լուծույթները բաց կրակի վրա տաքացնելն արգելվում է:

562. Լաբորատոր ջրաշիթային պոմպերի օգնությամբ իրականացվող վակուում-թորման ժամանակ անհրաժեշտ է պոմպից առաջ, թորման նյութերի արտածող գծի վրա դնել քիմիական կլանիչներով ծուղակ` արտածվող վտանգավոր գոլորշիների ու գազերի կլանումն ապահովելու համար:

563. Մետաղական սնդիկի և դրա միացությունների հետ աշխատելիս` անհրաժեշտ է առաջնորդվել սույն ՏԿ-ի 10-րդ գլխով:

564. Սրվակն արտաքինից թունավոր նյութերով աղտոտվելիս` անհրաժեշտ է թույնի կաթիլները մաքրել ծծանցող թղթով (պաշտպանելով ձեռքերը) և թուղթն այրել օդաքաշ պահարանում (քարշի տակ):

565. Թունավոր նյութերը կշռել կարելի է օդաքաշ պահարանում` քարշի տակ:

566. Ապակե անոթներով աշխատելիս (ապակիներից սարքերի հավաքում, ապակե խողովակների կտրում, ապակե առարկաների վրա ռետինե խողովակների անցկացում և այլն)` անհրաժեշտ է ձեռքերը կտրելուց պաշտպանել սրբիչով: Խողովակների ծայրերն անհրաժեշտ է թրջել ջրով, գլիցերինով կամ վազելինի յուղով: Ապակե մասերի սուր եզրերը պետք է շրջահալել կամ շրջախարտել:

567. Արգելվում է օգտվել ճեղքվածքներ, ճաքեր և սուր եզրեր ունեցող ապակյա անոթներից:

568. Աշխատանքները, որոնց ժամանակ հնարավոր է քիմիական բուռն գործընթաց, տաք կամ վնասակար նյութերի ցայտք, ինչպես նաև վակուումի տակ աշխատանքները, պետք է կատարվեն օդաքաշ պահարանում` տակդիրների կամ թավաների վրա: Աշխատանքի ժամանակ հարկավոր է օգտվել հատուկ պաշտպանիչ ակնոցներից, արտահագուստից, նշված թույների նկատմամբ կայուն նյութերից պատրաստված գոգնոցից և ձեռնոցներից:

569. Բոցալուսաչափի հետ պետք է աշխատել քարշի տակ:

570. Անոթները, որոնք նախատեսվում են վակուումի տակ աշխատելու (Բունզենի փորձանոթներ, աղյուսակավորված խոնավազերծիչներ և այլն) պետք է նախապես փորձարկվեն ապահովիչ ցանցային թասակի տակ` օդային պոմպի օգնությամբ:

571. Գազեր ստանալու սարքերն ու սարքվածքները պետք է հավաքվեն այնպես, որ դրանց աշխատանքի դադարեցման դեպքում առաջացող գազերը կարողանան դուրս գալ գազալվացիչով:

572. Հեշտ քայքայվող նյութերն ու հեշտ ցնդող հեղուկները (ջրածնի պերօքսիդ, նատրոնի և կալիումի գերօքսիդ, եթեր, սպիրտ, ացետոն, ծծմբածխածին, բենզոլ և այլն) անհրաժեշտ է պահել մութ և սառը տեղում, ոչ մեծ քանակներով:

573. Լաբորատորիայի աշխատանքային սենյակներում թույլատրվում է պահել յուրաքանչյուր անվանումից 1 կգ-ից ոչ ավելի այրվող նյութեր` իսկ գումարայինը` մինչև 4 կգ: Այդ նյութերն անհրաժեշտ է պահել հերմետիկ փակ անոթներում, հատուկ պահարաններում կամ մետաղական արկղերում` «Զգու՛յշ: Դյուրավառ նյութեր են» անվտանգության նախազգուշացնող նշանով կամ պլակատով: Պայթյունավտանգ և այրվող նյութերն անվտանգ պահելու և օգտագործելու նկատմամբ հսկողության համար կազմակերպությունում հրամանով պետք է նշանակվի պատասխանատու անձ:

574. Այրվող նյութերի վերալցման կամ թորման, ինչպես նաև այրվող նյութերի օգտագործմամբ լուծահանման ժամանակ արգելվում է օգտվել բաց կրակից: Անհրաժեշտության դեպքում այրվող նյութերի տաքացման համար կարելի է օգտագործել ջրաբաղնիք կամ փակ տեսակի էլեկտրատաքացուցիչներ:

575. Օրգանական լուծիչների կիրառմամբ աշխատանքները պետք է կատարվեն օդաքաշ պահարանում:

576. Պատահական թափված այրվող նյութը պետք է ծածկել ավազով և հավաքել փայտյա բահով կամ պլաստմասսայե գոգաթիակով: Այդ նպատակի համար պողպատյա բահերի (գոգաթիակների) օգտագործումն արգելվում է:

577. Ջրում չլուծվող այրվող նյութերը ջրով մարելն արգելվում է (բենզին, բևեկնայուղ, եթերայուղեր և այլն):

578. Էլեկտրասարքավորումների և էլեկտրասարքերի մեկուսացման նորոգումն ու հսկողությունը պետք է իրականացնի էլեկտրատեխնիկական անձնակազմը:

579. 220 Վ ցանցից սնվող էլեկտրասարքավորումների և սարքերի մետաղյա իրանը (չորացման պահարաններ, թրծատուփ վառարաններ, էլեկտրահաղորդաչափեր, pH մետրեր և այլն) պետք է հողակցվի: Բաց պարույրներով էլեկտրասալիկներից օգտվելն արգելվում է:

580. Էլեկտրատաքացման սարքերը պետք է տեղակայվեն պողպատյա թերթերով պատված և թերթավոր ասբեստով ծածկված սեղանների վրա` պատերից առնվազն 300 մմ հեռավորությամբ:

581. 220 և 12 Վ ցանցերի խրոցակային վարդակները պետք է տարբերվեն և ունենան համապատասխան մակագրություններ: Մեկ վարդակին մի քանի էլեկտրատաքացուցիչ սարքեր միացնելն արգելվում է:

582. Լարերի մեկուսացման արատներ, գործարկիչների, հատիչների, խրոցակների, վարդակների, խրոցների և այլ արմատուրների անսարքություններ, ինչպես նաև հողակցման և պաշտպանակների խախտումներ հայտնաբերելիս` աշխատանքն անմիջապես պետք է դադարեցվի` մինչև անսարքությունները վերացնելը:

583. Նոր սարքերի և էլեկտրասարքավորումների միացումը, ինչպես նաև ջահերի, էլեկտրատաքացուցիչ սարքերի թվի ավելացումը թույլատրվում է միայն էլեկտրաարտադրամասի ղեկավարության թույլտվությամբ:

584. Միացված էլեկտրասարքերն առանց հսկողության թողնելն արգելվում է:

585. Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում բոլոր էլեկտրասարքերն անմիջապես պետք է անջատվեն:

586. Գազաբալոնները պետք է տեղակայվեն ջեռուցման և էլեկտրատաքացման սարքերից առնվազն 1 մ հեռավորության վրա: Ջեռուցման սարքերի մոտ էկրանների առկայության դեպքում (որը պաշտպանում է բալոնները տաքանալուց), բալոնից մինչև էկրան հեռավորությունը պետք է լինի առնվազն 10 սմ: Բաց կրակը թույլատրվում է օգտագործել առնվազն 10 մ հեռավորության վրա` բալոնների խմբից (երկուսից ավելի բալոն), որոնք նախատեսված են գազաբոցային աշխատանքների համար և 5 մ` թթվածնի և այրվող գազերի առանձին բալոններից:

587. Բալոնները պետք է տեղակայվեն անցումներից հեռու, շրջվելը կանխելու համար պետք է ամրացվեն: Բալոնները պետք է պաշտպանել արևի ուղղակի ճառագայթներից:

588. Բալոններն օգտագործելիս` անհրաժեշտ է պաշտպանել հարվածներից և թույլ չտալ յուղերով ու ճարպերով աղտոտվելու:

589. Ռեդուկտորների փականները պետք է բացվեն դանդաղ և սահուն` ռեդուկտորից կողքի կանգնած վիճակում: Փականները բացելու պահին` անմիջապես փականի դիմաց չպետք է գտնվեն մարդիկ և չամրացված վիճակում առարկաներ:

590. Լաբորատորիայի շենքում բալոններ պահելն արգելվում է:

 

VIII. ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

591. Ջերմային կետերը պետք է տեղավորվեն առանձին մեկուսացված շինություններում` սարքավորված ներածող-արտածող օդափոխությամբ: Ջերմային կետի շինության 12 մ և ավելի երկարության դեպքում դրանից պետք է լինի երկու ելք, որոնցից մեկը` դեպի դուրս: Ջերմային կետերի եզրաչափերը պետք է ապահովեն սարքավորման (ջերմափոխանակիչ սարքերի, վերամղող սարքվածքների, արմատուրի, խողովակաշարերի և այլնի) բնականոն սպասարկման հնարավորություն:

592. Ստորգետնյա ջերմային խցերում, որոնց մակերեսը 2,5-ից մինչև 6 մ2 է, պետք է լինի ոչ պակաս երկու ելանցք` դասավորված ըստ անկյունագծի, իսկ 6 մ2 և ավելի ներքին մակերեսի դեպքում` չորս ելանցք: Խուց պետք է իջնել անշարժ, մետաղական սանդուղքներով և պահանգ-աստիճաններով, որոնք դասավորված են անմիջապես ելանցքների տակ:

593. Ջերմային կետերը պետք է սարքավորված լինեն ձեռքի կամ էլեկտրական շարժաբեր ունեցող բեռնամբարձ մեխանիզմներով` սարքավորումների բարձրացման և տեղափոխման համար: Ջերմային խցերում այդ նպատակների համար կարելի է օգտագործել ձեռքի բազմաճախարակ:

594. Ստորգետնյա ջերմատարների, խցերի և անցուղիների սպասարկման ժամանակ պետք է պահպանվեն սույն ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջները:

595. Ջերմային ցանցի ստորգետնյա կառույցներ` անձնակազմի իջնելուց առաջ, օդի` դրանում մեթանի և ածխաթթվային գազի պարունակության ու թթվածնի բավարարության (20 %` ըստ ծավալի) ստուգումը պարտադիր է:

596. Ջերմային ուղեգծերի շրջայցը, առանց ստորգետնյա կառուցվածքներն իջնելու, պետք է իրականացվի առնվազն 2 մարդուց կազմված խմբով: Խուց իջնելու կամ դրանում աշխատանքներ կատարելու դեպքում բրիգադը պետք է բաղկացած լինի առնվազն 3 մարդուց: Ջերմային ուղեգծի շրջայցի ժամանակ անձնակազմը, բացի փականագործային գործիքներից, պետք է ունենա խցի ելանցքը բացելու բանալի, խցերը բացելու կեռիկ, փակոցներ` բաց խցերի մոտ և փողոցի երթանցային մասում տեղադրելու համար, լուսավորման միջոցներ (կուտակիչային լապտերներ, պայթյունապաշտպան, 12 Վ-ից ոչ բարձր լարման ձեռքի կանթեղներ), շնչառական օրգանների պաշտպանության անհատական միջոցներ (փրկադիմակներ` ՊԴՈՒ-3 (ՊԴՈՒ-3), ՍՊԻ-20 (ՍՊԻ-20) և այլն), կապի միջոցներ, գազավերլուծիչներ: Խումբը հերթափոխի ընթացքում կանոնավոր կերպով պետք է կապ պահպանի շրջանի հերթապահ կարգավարի հետ` հաղորդելով նրան կատարված աշխատանքի մասին: Սարքավորումների թերություններ հայտնաբերելու դեպքում, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց և սարքավորման ամբողջականության համար, անձնակազմը պետք է ձեռնարկի միջոցներ` այն անհապաղ անջատելու համար:

597. Աշխատանքները, որոնք կապված են ջրային կամ շոգեջերմային ցանցերի գործարկման հետ, ինչպես նաև ցանցի կամ նրա առանձին տարրերի և կառուցվածքների փորձարկումները պետք է կատարվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված հատուկ ծրագրով: ՋԷԿ-ի հավաքիչներից անմիջականորեն սկիզբ առնող` նոր կառուցված մայրուղային ցանցերի գործարկման դեպքում խողովակաշարերի լվացման համար ՋԷԿ-ի ցանցային ու ենթասնման պոմպերի օգտագործման դեպքում և ցանցերի հաշվարկային ճնշման ու հաշվարկային ջերմաստիճանի տակ փորձարկման դեպքում ծրագրերը պետք է համաձայնեցվեն էլեկտրակայանի գլխավոր ճարտարագետի հետ, իսկ անհրաժեշտ դեպքերում` սպառողների հետ: Ծրագրերում պետք է նախատեսվեն անձնակազմի անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:

598. Խողովակաշարերի հիդրոօդաճնշական լվացումը և ցանցերի հաշվարկային ճնշման ու հաշվարկային ջերմաստիճանի տակ փորձարկումը պետք է կատարվեն շրջանի (արտադրամասի) պետի կամ նրա տեղակալի անմիջական ղեկավարությամբ: Լվացումը թույլատրվում է կատարել շրջանի (արտադրամասի) պետի կարգադրությամբ նշանակված շրջանի (արտադրամասի) այլ ճարտարագետատեխնիկական աշխատողի ղեկավարությամբ:

599. Բանվորները, որոնք ցանցի լցման ժամանակ հետևում են ջերմային խցերի օդանցքներին, պետք է հեռու լինեն կցաշուրթային միացություններից: Օդային արմատուրը պետք է ունենա արտուղիներ` ուղղված դեպի գետնախորշը: Օդային արմատուրի արտուղու ծայրից մինչև գետնախորշի վերին եզրը պետք է լինի 50 մմ-ից ոչ ավելի: Օդանցքները պետք է բացել և փակել դարձանիվով` ձեռքով: Այդ նպատակի համար բանալի կամ լծակավոր այլ հարմարանք օգտագործելն արգելվում է: Ջերմային ցանցերը լցվելուց հետո, կրկնական փչահարումների ժամանակ, օդանցքները պետք է բացել հատուկ զգուշությամբ` մեծ ջրանետում թույլ չտալու համար:

600. Արգելվում է նորոգման և այլ աշխատանքների կատարումը ջերմային ցանցի տեղամասերում, դրանց հիդրոօդաճնշական լվացման ժամանակ, ինչպես նաև լվացվող խողովակաշարերի մոտ այն անձանց գտնվելը, ովքեր անմիջականորեն չեն մասնակցում լվացմանը:

601. Լվացվող խողովակաշարերից ջրաօդային խառնուրդի նետման տեղերը պետք է ցանկապատել և կողմնակի անձանց թույլ չտալ մոտենալ դրանց: Խողովակաշարերը, որոնցից կատարվում է ջրաօդային խառնուրդի նետում ամբողջ երկարությամբ, պետք է հուսալիորեն ամրացվեն:

602. Ճնշակից լվացվող խողովակաշարերին, սեղմված օդը ճկափողերով մատուցելու դեպքում պետք է դրանք խողովակապտուկներին միացնել հատուկ անուրիկներով: Խողովակապտուկների վրա պետք է լինի քերթ` ճկափողի սահքը կանխելու համար: Յուրաքանչյուր միացման տեղում պետք է լինի առնվազն երկու անուրիկ: Խողովակապտուկների հետ ճկափողերի միացումների կիպության և ամրության նկատմամբ պետք է իրականացվի հսկողություն` լվացման ամբողջ ընթացքում: Ճկափողերի օգտագործումը, որոնք հաշվարկված չեն պահանջվող ճնշման համար, արգելվում է: Օդամուղի վրայի հետադարձ փականը պետք է լավ կիպահղկվի և ստուգվի ըստ կիպության` հիդրոմամլիչով:

603. Արգելվում է մարդկանց գտնվելը ջերմային ցանցի լվացվող տեղամասի խցերում և անցանելի անցուղիներում` լվացվող խողովակաշարեր օդ մատուցելու պահին:

604. Մինչև ջերմային ցանցի հիդրավլիկ փորձարկումներ սկսելն անհրաժեշտ է փորձարկման ենթակա խողովակաշարն ամբողջությամբ դատարկել օդից:

605. Հաշվարկային ջերմաստիճանի տակ ջերմային ցանցի փորձարկումների ժամանակ հարկ է կազմակերպել հսկողություն` ջերմային ցանցի ամբողջ ուղեգծի նկատմամբ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տրանսպորտի և հետիոտնի շարժման տեղերում ցանցի տեղամասերին, ոչ անցուղային անցկացման տեղամասերին, այն տեղամասերին, որոնցում նախկինում եղել են խողովակների ժանգից քայքայման դեպքեր և այլն:

606. Ջերմակրի հաշվարկային պարամետրերի տակ ջերմային ցանցի փորձարկման ժամանակ արգելվում է`

1) փորձարկման հետ կապ չունեցող աշխատանքներ կատարել փորձարկվող տեղամասերում.

2) իջնել խցերը, անցուղիները և թունելները կամ գտնվել այնտեղ.

3) գտնվել խողովակաշարերի և արմատուրի կցաշուրթային միացությունների դիմաց.

4) վերացնել բացահայտված անսարքությունները:

Ջերմակրի հաշվարկային ճնշման տակ ջերմային ցանցի փորձարկման ժամանակ արգելվում է նաև կտրուկ բարձրացնել ճնշումը և այն հասցնել փորձարկման ծրագրով նախատեսված սահմանից ավելի բարձր: Հաշվարկային ջերմաստիճանի տակ փորձարկման ժամանակ խցերը և թունելները պետք է շրջանցել ուղեգծի վերևով: Անշարժ հենարանների, փոխհատուցիչների, արմատուրի, կցաշուրթային միացությունների և այլ վիճակի ստուգումը պետք է իրականացնել փողանցքների միջոցով` չիջնելով խցերը:

607. Արգելվում է միաժամանակ անցկացնել հիդրավլիկ փորձարկումներ և փորձարկումներ` հաշվարկային ջերմաստիճանի տակ:

608. Խողովակաշարում աշխատելիս` պետք է ապահովված լինեն անվտանգության պայմանները և գազի բացակայությունը` ինչպես հենց խողովակաշարում, այնպես էլ ջերմային ցանցի խցերում:

609. Մտնել խողովակաշար` զննելու և կողմնակի առարկաներից մաքրելու համար, թույլատրվում է միայն ուղղագիծ տեղամասերում` 150 մ-ից ոչ ավելի երկարության և խողովակաշարի առնվազն 0,8 մ տրամագծի դեպքում: Դրա հետ միասին պետք է ապահովվի ազատ ելք` զննման և մաքրման ենթակա խողովակաշարի տեղամասի երկու ծայրերից: Տեղամասում գոյություն ունեցող ճյուղավորումները, միջակապերը և մյուս խողովակաշարերի հետ միացումները պետք է հուսալիորեն անջատված լինեն: Խողովակաշարի զննման ու մաքրման համար պետք է նշանակվի առնվազն 3 մարդ, որոնցից երկուսը պետք է գտնվեն խողովակաշարի երկու ծայրային ճակատներում և հսկեն աշխատողին: Խողովակաշարում աշխատողը և երկու հսկողները պետք է օգտագործեն շնչառական օրգանների պաշտպանության անհատական միջոցներ (փրկադիմակներ` ՊԴՈՒ-3 (ՊԴՈՒ-3), ՍՊԻ-20 (ՍՊԻ-20) և ապահովիչ միջոցներ: Խողովակաշարում պետք է աշխատել բրեզենտե հագուստով և ձեռնոցներով, երկարաճիտ կոշիկներով, ծնկանոցով, ակնոցներով և սաղավարտով: Պաշտպանական գոտու փրկարար ճոպանի ծայրը պետք է լինի խողովակաշարի մուտքի կողմից հսկողի ձեռքին: Խողովակաշարի ելքի կողմից հսկողի մոտ պետք է լինի ամբողջ տեղամասը լուսավորող լապտեր:

610. Ջերմային կետերի սրահները, որոնցում չկա մշտական հերթապահ անձնակազմ, պետք է փակվեն կողպեքով: Կողպեքների բանալիները պետք է գտնվեն որոշակի սահմանված տեղերում և տրվեն այն անձանց, ովքեր նշված են ջերմային ցանցի (էլեկտրակայանի արտադրամասի) շրջանի պետի կողմից հաստատված ցուցակում:

611. Ջերմային ցանցի կազմակերպության (էլեկտրակայանի) և բաժանորդի միջև պետք է որոշվի սարքավորման սպասարկման սահմանը: Սարքավորման սպասարկման սահմանի հետ անձնակազմը պետք է ծանոթանա` ստորագրելով:

612. Ջերմային կետում ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, երբ ջերմակրի ջերմաստիճանը չի գերազանցում 75oC-ը, սարքավորումը պետք է անջատել ջերմային կետի գլխամասային սողնակներով: Ջերմային ցանցի ջերմակրի 75oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում ջերմային կետի (հանգույցի) սարքավորման նորոգումը և փոխարինումը պետք է կատարել` համակարգը ջերմային կետի գլխամասային սողնակներով և բաժանորդին գնացող ճյուղավորման սողնակներով (մոտակա խցում) անջատելուց հետո: Համակարգն անջատում է ջերմային ցանցերի շրջանի (էլեկտրակայանի արտադրամասի) անձնակազմը:

613. Էլևատորի իրանի փոխարինումը պետք է կատարվի էլևատորից առաջ ներդիրի երկու մոտակա կցաշուրթերից հեղույսների հանման միջոցով: Հանել էլևատորի կոնը` էլևատորից առաջ խողովակի հատվածամասերը ձգելով, արգելվում է:

614. Շոգիով սնվող համակարգի և ջերմային կետի միացման դեպքում անհրաժեշտ է նախապես բացել համապատասխան գործարկման ջրաքաշերը և խողովակաշարերն ու սարքավորումը տաքացնել այնպիսի արագությամբ, որ բացառվի հիդրավլիկ հարվածներ առաջանալու հնարավորությունը:

615. Ստորգետնյա անցկացումների հետախուզապեղումնային աշխատանքները պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 13-րդ գլխի պահանջներին համապատասխան:

616. Կազմակերպություններում պետք է լինի ջերմային ցանցի հատուկ սխեմա, որի վրա հետևողականորեն պետք է նշվեն ծրագրային հետախուզապեղումների, վթարային վնասվածքների, ուղեգծի հեղեղումների տեղերն ու արդյունքները և վերագցված տեղամասերը: Այդ սխեմայի վրա պետք է անցկացվեն հարևան ստորգետնյա հաղորդակցուղիները (գազամուղ, կոյուղի, մալուխներ), էլեկտրիֆիկացված տրանսպորտի ռելսային ուղիները և քարշային ենթակայանները:

617. Խողովակաշարը պայթելիս` բնահողի ջրավորման ու տաք ջուրը հոսելու և տարածվելու դեպքում վտանգավոր գոտին պետք է ցանկապատվի և, անհրաժեշտության դեպքում, կանգնեցվեն հսկողներ: Ցանկապատի վրա պետք է տեղադրվեն նախազգուշացնող պլակատներ և անվտանգության նշաններ, իսկ գիշերը` ազդանշանային լուսավորում:

618. Խողովակաշարերի առանձին հատվածները քանդելու դեպքում պետք է հետևել, որ խողովակաշարերի մնացած մասը գտնվի ամրացված վիճակում: Խողովակաշարի բարձակային կախված ծայրերը պետք է հենվեն ժամանակավոր հենակների վրա: Խողովակաշարերի տարածական հանգույցների տեղադրման ժամանակ արգելվում է դրանց ճյուղավորումները թողնել կախված վիճակում` առանց ամրացման:

619. Մինչև խողովակաշարերի տեղակայումը, անհրաժեշտ է ստուգել խրամուղիների թեքությունների կայունությունը և ամրակման ամրությունը, որոնցում պետք է տեղադրվեն խողովակաշարերը, ինչպես նաև այն պատերի ամրակման ամրությունը և շեպերի ու խրամուղիների անվտանգության պայմաններով պահանջվող թեքությունը, որոնց երկարությամբ պետք է տեղափոխվեն մեքենաները:

620. Խողովակներն ու արմատուրը հոր և խրամուղի իջեցնելուց առաջ բանվորները պետք է հեռացվեն այնտեղից:

 

IX. ՋԵՐՄԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ, ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

621. Ավտոմատիկայի, ստուգիչ-չափիչ սարքերի (ՍՉՍ) և պաշտպանության տվիչների առաջնային (փակող) փականները պետք է միացնի և անջատի ջերմամեխանիկական սարքավորումն սպասարկող անձնակազմը: Ավտոմատիկայի, ՍՉՍ-ի և պաշտպանության տվիչներից առաջ տեղադրված երկրորդային փականների սպասարկումը, ջերմամեխանիկական սարքավորման վրա զետեղված ջերմային ավտոմատիկայի և չափիչ սարքվածքների զննումը, ջերմային վահանների, պանելների և այլնի ներքին զննումը պետք է կատարի ՋԱՉ արտադրամասի անձնակազմը` ջերմամեխանիկական սարքավորումն սպասարկող անձնակազմի գիտությամբ:

622. Անոթների, խողովակաշարերի և արմատուրի վրա տեղադրված ստուգիչ սարքվածքների և ինքնակարգավորիչների զննումը, կարգաբերումը և նորոգումը պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի 9-րդ գլխի պահանջների պահպանմամբ:

623. Խողովակաշարերից (անոթներից) տվիչների անջատումը պետք է կատարել` իմպուլսային գծերի առաջնային փականները փակելով, առանց լծակի օգտագործման: Եթե տվիչի իմպուլսային գծերը միացված են տարբեր առումնային սարքվածքների, պետք է փակվեն այդ բոլոր սարքվածքների առաջնային փականները: 6 ՄՊա (60 կԳ/սմ2)-ից բարձր խողովակաշարերից (անոթներից) տվիչների անջատումը պետք է կատարել` փակելով երկու հաջորդաբար տեղադրված փակող փականները, որոնցից մեկը գտնվում է անմիջապես խողովակաշարի (անոթի) մոտ, իսկ մյուսը` իմպուլսային գծի վրա, տվիչից առաջ: 6 ՄՊա (60 կԳ/սմ2)-ից բարձր ճնշմամբ իմպուլսային գծերն անհրաժեշտ է նորոգել անջատված խողովակաշարերի (անոթների) դեպքում: Նորոգման հնարավորությունը` առանց խողովակաշարերի (անոթների) անջատման, պահպանելով սույն ՏԿ-ի 624-րդ և 625-րդ կետերի պահանջները, որոշում է էլեկտրակայանի գլխավոր ճարտարագետը:

624. Եթե խողովակաշարը կամ անոթը, որին միացված են նորոգման ենթակա իմպուլսային գծերը, մնում է ճնշման տակ, ապա իմպուլսային գծերի փակող փականները պետք է փակ լինեն և դրանց վրա հարկ է կախել արգելող պլակատներ կամ անվտանգության նշաններ` «Չբացե՛լ, մարդիկ են աշխատում»:

625. Անջատված իմպուլսային գծում ճնշման բացակայությունը պետք է ստուգվի` այն մթնոլորտի հետ միացնելով: Եթե իմպուլսային գծի վրա չկան ներփչման սարքվածքներ, ճնշման բացակայությունը պետք է ստուգել` տվիչից այդ գիծն անջատելով: Այդ նպատակով իմպուլսային գիծը տվիչին միացնող ագուցիկ մանեկն զգուշորեն մանեկադարձակով այնքան պետք է դարձնել, մինչև որ մանեկի տակից ջուր դուրս գա: Սպասելով 30-40 վրկ, պետք է մանեկը էլի դարձնել կես կամ մեկ շրջապտույտ և հանել ճնշումը: Ճնշման անկմանը համապատասխան` մանեկը պետք է պտտել այն հաշվով, որ ճնշումը լրիվ հանելու ժամանակ մանեկը պտտված լինի 3-4 շրջապտույտ: Եթե մանեկի պտտման հետ համաչափ ճնշումը գծում չի ընկնում, անհրաժեշտ է մանեկը ձգել և ձեռնարկել միջոցներ` իմպուլսային գծի լրիվ անջատման համար: Այդ գործողություններն անհրաժեշտ է կատարել ձեռնոցներով:

626. Խողովակաշարերում և անոթներում իմպուլսային գծերի ներմիացումը, չափիչ դիաֆրագմաների, արմատուրի կցաշուրթերը քանդելը, ջերմազույգերի պարկուճների տեղադրումը պետք է կատարի հիմնական արտադրամասերի անձնակազմը, որին ամրակցված են սարքավորումները` ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի ներկայացուցչի ներկայությամբ: Նշված աշխատանքները պետք է կատարվեն` անոթներում և խողովակաշարերում ճնշումը հանելուց հետո և բաց ջրաքաշների դեպքում:

627. Ջերմազույգերի (դիմադրության ջերմաչափերի) փոխարինումը, կարգաբերումը, որոնք տեղադրված են դժվարամատչելի տեղերում և 32oC-ից բարձր ջերմաստիճան ունեցող տեղերում, պետք է իրականացնի առնվազն երկու հոգի: Աշխատատեղերի օդափոխությունը պետք է իրականացվի օդացնցուղային կայանքներով:

628. Ջրի և շոգու իմպուլսային գծերի արտափչումը, արտափչող հատուկ կայանքների բացակայության կամ «խցված» արտափչման գծերի դեպքում, պետք է իրականացնի առնվազն երկու մարդ` տեխնոլոգիական արտադրամասի հերթապահ անձնակազմի թույլտվությամբ, տեղային հրահանգին համապատասխան, որում պետք է նշված լինեն գործողությունների տեխնոլոգիական հաջորդականությունը և անվտանգության միջոցառումները:

629. Ջերմամեխանիկական սարքավորման մեջ վթարային վիճակի առաջացման դեպքում արտափչումը պետք է դադարեցվի, արտափչման սարքվածքների արմատուրը փակվի:

630. Յուղային իմպուլսային գծերի վրա աշխատանքի ժամանակ դրանցից յուղը լրիվ պետք է դատարկվի: Յուղը պետք է դատարկվի առաջնային փականի մոտ և սարքի ցածր կետից գծի զատմամբ: Եթե գիծն առաջնային փականի մոտ զոդակցված է և դրանից յուղը դատարկելն անհնար է, ապա ճնշաչափի կողմից գիծ պետք է մտցվի քլորվինիլային փողակ, որի միջով տանձիկի օգնությամբ յուղը պետք է արտածծվի: Փողակի երկարությունը պետք է ընտրվի այն հաշվով, որ յուղից ազատվի իմպուլսային գծի առնվազն 1,5 մ-ը` հաշված զոդման տեղից: Փողակից յուղը պետք է լցվի որևէ անոթ` յուղը հատակին թափվելուց խուսափելու համար:

631. Ճնշաչափերը և տվիչները պետք է փոխել միայն առաջնային փականները փակելուց հետո: Ճնշաչափերի և տվիչների մոտ, ագուցիկ մանեկները պետք է դարձնել աստիճանաբար:

632. Կաթսաների հնոցների, գազանցքների, օդամուղների, կաթսաների թմբուկների ներսում ինքնակարգավորիչների և ստուգման առումնային սարքվածքների զննումը, կարգաբերումը և նորոգումը անհրաժեշտ է իրականացնել սույն ՏԿ-ի 8-րդ և 9-րդ գլուխների պահանջների պահպանմամբ:

633. Սույն ՏԿ-ի 632-րդ կետում նշված սարքվածքների զննման և նորոգման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն` ստուգելով` չկա՞ն արդյոք ծխագազերի հետ տարված վառելիքի լրայրման օջախներ (հատկապես` «մեռյալ գոտիներում»): Այդպիսի օջախներն անհրաժեշտ է անհապաղ վերացնել, քանի որ դրանց առկայությունը կարող է հանգեցնել բանվորների` ածխածնի օքսիդով թունավորվելուն, խեղդվելուն և այրվածքներ ստանալուն:

634. Մազութի տնտեսության սարքավորման վրա, ջերմային ավտոմատիկայի և չափիչ սարքվածքների սպասարկման ժամանակ, անհրաժեշտ է պահպանել սույն ՏԿ-ի 8-րդ և 9-րդ գլուների պահանջները:

635. Գազի տնտեսությունում ստուգիչ և ավտոմատիկայի սարքվածքների սպասարկման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սույն ՏԿ-ի 17, 52, 53, 94, 95, 334, 335, 336, 337-րդ կետերի և 11-րդ գլխի պահանջները:

636. Ստուգիչ-չափիչ սարքերը 0,1 ՄՊա (1 կԳ/սմ2)-ից բարձր ճնշման գազամուղներին պետք է միացնել մետաղյա փողակներով: Գազի մինչև 0,1 ՄՊա (1 կԳ/սմ2) ճնշման դեպքում այդ սարքերը թույլատրվում է միացնել 1 մ-ից ոչ ավելի երկարությամբ ռետինե փողակներով` ամրացված անուրիկներով: Դեպի սարքերը ճյուղավորումների վրա պետք է նախատեսվեն անջատիչ սարքվածքներ: ՍՉՍ-ի, ավտոմատիկայի, պաշտպանության տվիչները հանելիս` տվիչից անջատված իմպուլսային գծերի վրա պետք է տեղադրել խցափակիչներ:

637. Գազամուղների վրա տեղադրված ճնշաչափերի վրա կարմիր գծով պետք է նշված լինի աշխատանքային ճնշման նիշը:

638. Քիմիական արտադրամասի սարքավորման վրա տեղադրված ավտոմատիկայի, ջերմատեխնիկական չափումների և պաշտպանության սարքերում աշխատանքներ կատարելու ժամանակ պետք է պահպանվեն սույն ՏԿ-ի 11-րդ և 12-րդ գլուխների պահանջները:

639. Թթուների և ալկալիների տարողություններին կամ թթվա- և ալկալիատարներին միացվող իմպուլսային գծերը, արմատուրը և տվիչները, որոնք ենթակա են նորոգման, անհրաժեշտ է դատարկել թթուներից ու ալկալիներից և անջատել խողովակաշարերից ու պահոցներից` խցափակիչներով: Դրանից հետո իմպուլսային գծերը, արմատուրը և տվիչները պետք է հիմնավոր լվանալ ջրով` մինչև լվացուկի չեզոք ռեակցիան: Աշխատանքներն սկսելուց առաջ, ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի անձնակազմը, քիմիական արտադրամասի հերթափոխի հերթապահ անձնակազմի ներկայությամբ, պետք է համոզվի, որ նորոգման ենթակա իմպուլսային գծերը խցափակված են գործող սարքավորումներից, ազդանյութերը լրիվ հեռացված են և, որ բացառված է դրանցում թթվի կամ ալկալու ընկնելու հնարավորությունը:

640. Քիմիական արտադրամասում տեղադրված իմպուլսային գծերի և ջերմային ավտոմատիկայի ու չափումների արտադրամասի սարքավորումների վրա կատարվող աշխատանքները, որոնց կատարման ընթացքում կարող են տեղի ունենալ ագրեսիվ միջավայրերի (թթուների, ալկալիների մակարդիչի և այլնի) պատահական արտանետումներ, պետք է կատարվեն ռետինե ձեռնոցներով, ռետինապատ գոգնոցով և պաշտպանիչ ակնոցներով:

641. Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի անձնակազմը, որն աշխատում է քիմիական արտադրամասում, պետք է իմանա օգտագործվող ազդանյութերի հատկությունները և դրանց հետ վարվելու կանոնները, որոնք ներկայացված են սույն ՏԿ-ի XIII բաժնում:

 

X. ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍՆԴԻԿԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԵՏ

 

642. Սնդիկային սարքերի հետ հիմնական աշխատանքները (սնդիկի դատարկելն ու լցնելը, սնդիկային սարքերը քանդելը, հավաքելը, նորոգելն ու մաքրելը, սնդիկը զտելն ու մաքրելը և այլն) պետք է իրականացվեն դրա համար հատուկ առանձնացված, այլ շինություններից մեկուսացված սենյակներում:

643. Սնդիկային սենյակների սարքվածքը, դրանց շինարարական կառուցվածքների և աշխատանքային կահույքի պաշտպանությունը սնդիկային գոլորշիներից, օդափոխությունը, ջեռուցումը, լուսավորությունը, ջրամատակարարումը և կոյուղին, կենցաղային շինությունների սարքվածքն ու պահպանումը պետք է բավարարեն սնդիկի, դրա միացությունների, սնդիկով լցված սարքերի հետ աշխատելու համար նախատեսված արտադրական և լաբորատոր շինությունների նախագծման, սարքավորման, շահագործման և պահպանման սանիտարական ՏԿ-ի պահանջները:

644. Սնդիկային սենյակները պետք է ունենան հետևյալ սարքավորանքը`

1) սարքերը քանդելու և հավաքելու ստենդ.

2) ստենդի տակ թեքությամբ տեղադրված, սև մետաղից պատրաստված փորակ: Փորակին պետք է զոդակցվի դատարկման խողովակ, որի տակ տեղադրվում է ջրով լի անոթ.

3) հարթ սալով (մարմարից կամ սև մետաղից) սեղան, եզրերում` փորակներով և դատարկման խողովակով, որի տակ տեղադրվում է ջրով լի անոթ:

645. Սնդիկային սենյակների ամբողջ սարքավորումը և կահույքը (ստենդներ, աշխատասեղաններ, պահարաններ և այլն) պետք է լինեն առնվազն 200 մմ բարձրությամբ ոտիկների վրա: Փափուկ կահույքի և վարագույրների օգտագործումը սնդիկային սենյակներում` արգելվում է: Աշխատանքային կահույքը պետք է ունենա վառ մակնշվածք, որը կբացառի դրա պատահական փոխանակման հնարավորությունը: Սարքերի ու սարքավորումների մետաղական մասերը (հիմնակմախքները, տակդիրները, կանգնակները) պետք է լինեն հարթ և ներկված նիտրաարծներով և լաքերով: Սնդիկի հետ աշխատանքի համար նախատեսված ստենդների, սեղանների և օդաքաշ պահարանների աշխատանքային մակերեսի տակ չպետք է լինեն արկղեր և պահարաններ:

646. Սրահները, որոնցում աշխատանքներ են կատարվում սնդիկի հետ (սնդիկային սենյակներ), ամեն շաբաթ անհրաժեշտ է ստուգել, թե որքան է սնդիկի գոլորշիների պարունակությունն աշխատանքային գոտու օդում, իսկ վերլուծության արդյունքները գրի առնել վերլուծությունների գրանցման մատյանում: Արտադրական սրահները, որոնցում տեղադրված են սնդիկով սարքեր ու սարքավորումներ, պետք է տարեկան առնվազն երկու անգամ ենթարկվեն ստուգման` օդի վերլուծության միջոցով:

647. Սնդիկային սենյակներում օդի վերլուծության միջոցով պարբերական ստուգումների հետ մեկտեղ պետք է անցկացվի օդային միջավայրի ամենօրյա ստուգում` ռեակտիվ թղթիկների օգնությամբ, որոնք կախվում են աշխատատեղերին մոտ, շնչառության բարձրության վրա (հատակից` 1,5-ից մինչև 1,7 մ բարձրությամբ)` մեկ օրվանից ոչ ավելի ժամկետով: Օդում սնդիկի գոլորշիների առկայության դեպքում ռեակտիվ թղթիկներն ստանում են վարդագույն երանգավորում:

648. Կազմակերպության ստորաբաժանումում, որի անձնակազմն աշխատում է սնդիկով, պետք է լինեն սնդիկի հետ աշխատանքի ժամանակ անվտանգության միջոցառումների մասին տեղային հրահանգներ, որոնք կազմվում են` հաշվի առնելով սույն ՏԿ-ի դրույթները, սանիտարական կանոնները և տվյալ կազմակերպության աշխատանքի պայմանների յուրահատկությունը:

649. Սնդիկային սենյակներում սնդիկը պետք է պահվի օդաքաշ պահարանում, կիպահղկված խցաններով (վակուումային մածիկով պատրաստված) չկոտրվող կամ հաստ պատերով ապակյա ամանում` տեղադրված մեղմիչ պատյանում, մետաղական տակդիրի վրա: Ոչ մեծ քանակությամբ (20-ից մինչև 30 մլ) սնդիկը կարելի է պահել պահարանում, պլաստմասսայե կամ մետաղյա պատյաններում ամփոփված ապակյա հալափակված սրվակներում: Ամեն օր` աշխատանքից առնվազն 15 րոպե առաջ, այդ սենյակներում պետք է միացվի ներածող-արտածող օդափոխությունը:

650. Սարքերն ու սարքավորումները սնդիկով լցնելն ու դատարկելն անհրաժեշտ է կատարել միայն սնդիկային սենյակում, սև մետաղից ընդկալի վրա, օդաքաշ գլխանոցի տակ` միացված արտածող օդափոխության պայմաններում: Սնդիկային սարքերն ու սարքավորումները պետք է քանդել սնդիկային սենյակում, ընդկալի կամ հատուկ սարքավորված սեղանի վրա: Արտադրական սենյակներում սնդիկային սարքերն ու սարքավորումները քանդելը կտրականապես արգելվում է: Վթարային դեպքերում (սարքերը կամ սարքավորումները վնասվելու դեպքում) թույլատրվում է սնդիկի դատարկումն անմիջապես արտադրական սենյակում:

651. Սարքերից ու սարքավորումներից սնդիկի դատարկումը, ինչպես սնդիկային, այնպես էլ արտադրական սենյակներում, թույլատրվում է միայն ջրով լցված անոթներում: Սնդիկը հատակին թափելը կանխելու համար` սնդիկով անոթները պետք է տեղադրվեն սև մետաղից պատրաստված, արծնապատ ընդկալի վրա: Սնդիկը կշռել, մաքրել և զտել թույլատրվում է միայն սնդիկային սենյակներում, օդաքաշ պահարանում` միացված արտածող օդափոխության պայմաններում, որը չպետք է անջատվի աշխատանքի ավարտից հետո` առնվազն 30 րոպեի ընթացքում:

652. Բաց սնդիկով աշխատանքները (նրա մաքրելը, թորելը, սարքերը լցնելը և այլն) պետք է կատարել քլորվինիլային կամ նուրբ ռետինե ձեռնոցներով, գլխարկով և ակնոցներով: Կտրականապես արգելվում է սնդիկը վերցնել անպաշտպան ձեռքերով, կամ սնդիկն արտածծել բերանով: Սնդիկը թափվելու, կամ տեղային արտածող օդափոխության համակարգը շարքից դուրս գալու դեպքում անհրաժեշտ է աշխատել «թ» մակնիշի զտիչ տուփով հակագազերով:

653. Չի թույլատրվում սարքերի` գունավոր մետաղից մասերի շփումը սնդիկի հետ: Սարքերը և սարքավորումները քանդելու ժամանակ հայտնաբերված ամալգամված մասերը պետք է պահել սնդիկային սենյակներում` ջրով լցված հատուկ անոթներում: Ամալգամված մասերից տաքացման միջոցով ամալգամի հանումը թույլատրվում է օդաքաշ պահարանի ներսում` միացված օդափոխության պայմաններում:

654. Վակուումաչափի անոթներից սնդիկի արտանետումից խուսափելու համար անհրաժեշտ է այդ անոթները կիպ ծածկել ռետինե խցանով` դուրս բերելով անոթները մթնոլորտի հետ միացնող ապակյա խողովակը 50-ից մինչև 60 մմ բարձրությամբ:

655. Ճնշաչափերում և վակուումաչափերում, որտեղ սնդիկը գտնվում է բաց անոթներում, գոլորշիացումից խուսափելու համար, անհրաժեշտ է սնդիկի վրա լցնել մաքուր գլիցերին` 1-2 մմ շերտով:

656. Արտադրամասերում տեղադրվող, բեկուն ապակյա մասերով սնդիկային սարքերը պետք է պաշտպանվեն պատյաններով, վանդակներով, որոնք կպաշտպանեն սարքերի ապակյա մասերը պատահական հարվածներից:

657. Արտադրամասերում տեղադրված սարքերից և սարքավորումներից, հերմետիկության պատահական խախտման դեպքում սնդիկի արտահոսքից խուսափելու համար, դրանք պետք է սարքավորվեն որսիչ անոթներով:

658. Սնդիկային լցմամբ ջերմաչափերը պահում և տեղափոխում են պատյանի մեջ: Աշխատատեղերում տեղադրված ջերմաչափերը պետք է ունենան պաշտպանիչ մետաղյա պատյաններ (շրջանակներ):

659. Չօգտագործվող և ջարդված սարքերն ու սարքավորումներն աշխատանքային սրահում պահելն արգելվում է:

660. Սնդիկով լցված սարքերի միացումը, անջատումը և փչամաքրումն անհրաժեշտ է կատարել զգուշորեն` խուսափելով սնդիկի արտանետումներից դեպի խողովակաշարեր և արտադրական շինություններ:

661. Թափված սնդիկը պետք է անհապաղ և խնամքով հավաքվի հերմետիկ բալոնում, արծնապատ կամ ճենապակե ամանում: Սնդիկի` դեպի հատակ ներթափանցումից և ամբողջ սենյակում նրա տարածումից խուսափելու նպատակով սնդիկի կաթիլները պետք է հավաքել կեղտոտված մակերեսի եզրերից դեպի կենտրոն ուղղությամբ: Թափված սնդիկը կարելի է հավաքել ռետինե տանձիկի օգնությամբ: Սնդիկի ամբողջովին հավաքած լինելն ստուգում են խոշորացույցով: Մնացած սնդիկը հատակից հեռացնում են կալիումի մանգանաթթվային 0,2 %-անոց թթվեցրած լուծույթով, կամ երկաթի քլորի 20 %-անոց լուծույթով թրջած լաթով:

662. Սենյակում թափված սնդիկ հայտնաբերելու դեպքում պետք է դրա մասին անհապաղ հայտնվի ստորաբաժանման ղեկավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Արտադրական սենյակում, վարակված տեղամասի համապատասխան մշակումից հետո, անհրաժեշտ է կատարել օդի վերլուծություն` սնդիկի գոլորշիների պարունակությունն ստուգելու համար, որը չպետք է գերազանցի սույն ՏԿ-ի N 1 աղյուսակում ներկայացված ցուցանիշները:

663. Արտահագուստը պետք է պահվի նույն սենյակում, որում կատարվում է աշխատանք սնդիկի հետ` առանձին հանդերձարաններում, որոնք սարքավորված են անհատական պահարաններով և տեղային արտածող օդափոխությամբ: Հագուստի պահարանները պատրաստվում են թերթային պողպատից` անձնական հիգիենայի առարկաների և պաշտպանության միջոցների պահպանման համար առանձին բաժանմունքներով:

664. Արգելվում է արտահագուստը տանել տուն, ինչպես նաև դրանով գնալ ճաշարան:

665. Արտահագուստը, որում կատարվել են աշխատանքներ սնդիկի հետ, պետք է լվանալ ամեն շաբաթ` մյուս արտահագուստից առանձին: Տնային պայմաններում այդ արտահագուստի լվանալն արգելվում է:

666. Արտահագուստը լվանալու հետ միաժամանակ պետք է լվացվեն նրա պահելու պահարանները: Պահարանները լվացվում են տաք ջրով և օճառով, իսկ հետո կալիումի մանգանաթթվային 0,1%-անոց լուծույթով:

667. Արտահագուստը, տաք ջրով (70-ից մինչև 80oC), օճառասոդային լուծույթում (4 լ լուծույթ` 1 կգ հագուստին) լվանալուց առաջ, պետք է մաքրվի փոշուց և 30 րոպե լվացվի սառը ջրով` լվացքի մեքենայի թմբուկում: Արտահագուստն անհրաժեշտ է լվանալ երկու անգամ: Առաջին լվացումից հետո այն պետք է լվանալ մեքենայի թմբուկում` սկզբում տաք, հետո սառը ջրով` ալկալիի հեռացման համար, և 30 րոպե մշակել 1-ից մինչև 2 %-անոց աղաթթվի լուծույթով: Երկրորդ անգամ արտահագուստը պետք է լվանալ հիմնային լուծույթով` 70-ից մինչև 80oC ջերմաստիճանում, 20 րոպե: Հետո ողողել սառը ջրով, օսլայել, քամել, չորացնել և արդուկել:

668. Կտրականապես արգելվում է ծխել, ինչպես նաև ուտել, խմել և սնունդ պահել այն սենյակներում, որոնցում կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ:

669. Սնդիկի հետ աշխատող անձինք պետք է պահպանեն հետևյալ առողջապահական պահանջները`

1) ուտելուց առաջ հանել արտահագուստը և պաշտպանության անհատական միջոցները, խնամքով լվանալ ձեռքերը տաք ջրով, օճառով և խոզանակով, ողողել բերանը կալիումի մանգանաթթվային թույլ լուծույթով (վարդագույն): Ձեռնոցները ձեռքերից հանելուց առաջ անհրաժեշտ է խնամքով լվանալ.

2) ամեն օր աշխատանքից հետո հանել արտահագուստը, մաքրել այն փոշեծծիչով և տեղավորել պահարանում, խնամքով ողողել բերանը կալիումի մանգանաթթվային թույլ լուծույթով (վարդագույն), ընդունել ցնցուղ և մաքրել ատամները: Բերանը ողողելու լուծույթը պետք է պատրաստեն հատուկ ուսուցված մարդիկ:

670. Սնդիկային սենյակներն ամեն օր պետք է ենթարկվեն խոնավ մաքրման: Ամսական մեկ անգամ սնդիկային սենյակներում պարտադիր է առաստաղների, պատերի, կահույքի, լուսամուտի փեղկերի և ապակեկալների, ապակիների և լուսամուտագոգերի, դռների և այլնի լվացումը տաք օճառաջրով: Եռամսյակը մեկ անգամ` նշված մաքրումը պետք է կատարվի` կիրառելով ապասնդիկացման քիմիական միջոցներ, վերջում հատակից լուծույթի մնացորդները ջրով լվանալով:

671. Սենյակների, որոնցում կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ, մաքրման համար օգտագործվող գույքը չպետք է օգտագործվի ուրիշ սենյակների մաքրման համար և պետք է պահվի կիպ փակվող մետաղական արկղում, որը սարքավորված է տեղական արտածման սարքով և ներկված է վառ, նախազգուշական գույնով: Տարբերելու համար` նշված գույքը պետք է ներկված լինի կարմիր գույնով: Մաքրելուց հետո գույքը պետք է մշակվի ապասնդիկացման լուծույթներով:

672. Սենյակների, որտեղ կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ, ելքի (դռան) մոտ պետք է գցված լինեն ակոսավոր ռետինե գորգեր, որոնց անհրաժեշտ է ամեն օր մշակել սև թերթավոր պողպատից պատրաստված ընդկալներում` աղաթթվով թթվեցրած կալիումի մանգանաթթվի լուծույթով:

 

XI. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

32. ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

673. Սարքավորումների վրա աշխատանքները կատարվում են կարգագիր-թույլտվությամբ` համաձայն N 6 աղյուսակի, կամ բանավոր կարգադրությամբ:

 

Աղյուսակ N 6

 

Ձև

 

ԿԱՐԳԱԳԻՐ- ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Կազմակերպությունը __________ ստորաբաժանումը ______________

 

ԿԱՐԳԱԳԻՐ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԱԳԻՐ: ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱԳԻՐ N ____________

(ավելորդը ջնջել)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԱԳԻՐ N_____________

(լրացվում է միայն միջանկյալ կարգագիրը տալու դեպքում)

 

Աշխատանքների ղեկավարին _________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը)

 

Աշխատանքներն իրագործողին (հսկողին)

(ավելորդը ջնջել) ________________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը, կարգը)

 

բրիգադի անդամներով ________ մարդ __________________________________

(ազգանունը, անունը, կարգը, խումբը)

___________________________________________________________________

Աշխատանքների ղեկավար __________________________________

(ստորագրությունը, ազգանունը)

 

հանձնարարվում է _________________________________________________

(աշխատանքի բովանդակությունը, օբյեկտը, աշխատատեղը)

____________________________________________________:

 

Աշխատանքի սկիզբը` ամսաթիվը __________, ժամը _______.

 

Աշխատանքի ավարտը` ամսաթիվը, __________, ժամը _______.

 

Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է ____________________

(թվարկվում են աշխատատեղերը

 

___________________________________________________________________

նախապատրաստելու անհրաժեշտ միջոցառումները և անվտանգության միջոցները, այդ թվում`

___________________________________________________________________

նրանք, որոնք ենթակա են կատարվելու այլ արտադրամասերի հերթապահ անձնակազմի կողմից)

 

Հատուկ պայմաններ __________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Կարգագիրը տվեց` ամսաթիվը ____, ժամը ____, պաշտոնը ___

 

Ստորագրությունը ____, ազգանունը ___________________________

 

Կարգագիրը երկարացրեց` ներառյալ ամսաթիվը ____, ժամը ____, պաշտոնը___

 

Ստորագրությունը ____, ազգանունը ____, ամսաթիվը ____, ժամը _____

 

Աշխատանքն իրագործելու պայմանները կատարված են` ամսաթիվը ____, ժամը ___

 

Մնում են աշխատանքի մեջ __________________________________________

(աշխատատեղի մոտակայքում տեղադրված և լարման, ճնշման տակ,

___________________________________________________________________

բարձր ջերմաստիճանում գտնվող, պայթյունավտանգ և այլ սարքավորումը)

 

___________________________________________________________________

 

Այլ արտադրամասերի (տեղամասերի) հերթապահ անձնակազմը

___________________________________________________________________

(արտադրամասը, պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) նշումը թույլտվության մասին

___________________________________________________________________

(ստորագրությունը կամ հեռախոսով հաղորդած թույլտվության մասին նշումը, արտադրամասի

___________________________________________________________________

                     հերթափոխի պետի ստորագրությունը)

 

Արտադրամասի (բլոկի, շրջանի) հերթապահ անձնակազմի պատասխանատու անձը,

միջանկյալ կարգագրով աշխատանքի ղեկավարը (ավելորդը ջնջել) ___________

___________________________________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Աշխատանքներն իրագործելու պայմանների կատարումն ստուգել ենք, աշխատանքի մեջ մնացած սարքավորման հետ ծանոթացել և թույլատրել ենք անցնել աշխատանքի`

 

ամսաթիվը _______, ժամը _____ աշխատանքների ղեկավար _________________

(ստորագրությունը)

 

    Աշխատանքներն իրագործող                            _________________

                                                      (ստորագրությունը)

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԻ, ԱՅԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

.________________________________________________________________.

|Աշխատա-  |Աշխատանքի թույլտվությունը  | Աշխատանքի ավարտը         |

|տեղերի   |___________________________|__________________________|

|անվա-    |Անվտանգության միջոցներն    | Բրիգադը դուրս է բերվել,  |

|նումները |ստուգված են: Բրիգադը       | կարգագիրը հանձնված է:    |

|         |հրահանգավորված և           |                          |

|         |թույլատրված է աշխատատեղ:   |                          |

|         |___________________________|__________________________|

|         |ամսա-|թույլատրողը|աշխատանք-|ամսա-|աշխատանք-|հերթապահ  |

|         |թիվը,|(ստորա-    |ներն իրա-|թիվը,|ներն իրա-|անձնակազմի|

|         |ժամը |գրությունը)|գործողը  |ժամը |գործողը  |պատասխանա-|

|         |     |           |(ստորա-  |     |(ստորա-  |տու անձը  |

|         |     |           |գրու-    |     |գրու-    |(ստորա-   |

|         |     |           |թյունը)  |     |թյունը)  |գրու-     |

|         |     |           |         |     |         |թյունը)   |

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

.________________________________________________________________.

 

Փոփոխություններ բրիգադի կազմում

.______________________________________________________________.

|Ընդգրկվել է բրիգադի|Դուրս է բերվել|Ամսաթիվը,|Աշխատանքների     |

|կազմում (ազգանունը,|բրիգադի կազմից|ժամը     |ղեկավարը         |

|անունը, կարգը,     |(ազգանունը,   |         |(ստորագրությունը)|

|խումբը)            |անունը, կարգը)|         |                 |

|___________________|______________|_________|_________________|

|                   |              |         |                 |

.______________________________________________________________.

 

Աշխատանքը լրիվ ավարտված է` ամսաթիվը ________________, ժամը _______

Աշխատանքներն իրագործող ___________ Աշխատանքների ղեկավար ___________

                          (ստորագրություն)            (ստորագրությունը)

 

Աշխատատեղերը զննված են, կարգագիրը փակված է` ամսաթիվը ____, ժամը ___

 

Հերթապահ անձնակազմի պատասխանատու անձ` _____________________________

(ստորագրությունը)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում