Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Ա ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(6-րդ մաս)

 

674. Սարքավորումների նորոգման ժամանակ աշխատանքների անվտանգությունն ապահովող կազմակերպչական միջոցառումներն են`

1) աշխատանքի ձևակերպումը` կարգագիր-թույլտվությամբ կամ կարգադրությամբ.

2) աշխատանքի թույլտվությունը.

3) աշխատանքի ժամանակ հսկողությունը.

4) այլ աշխատատեղ տեղափոխությունը.

5) աշխատանքում ընդմիջումների ձևակերպումը.

6) աշխատանքի ավարտի ձևակերպումը:

675. Կարգագիր-թույլտվությունն աշխատանքի ծավալը, տեղը, ժամանակը և կատարման պայմանները, անվտանգության անհրաժեշտ միջոցները, բրիգադի կազմը և աշխատանքի անվտանգության համար պատասխանատու անձինք որոշող աշխատանքների անվտանգ կատարման գրավոր կարգադրությունն է: Նորոգման աշխատանքների ծավալից և դրանց իրագործման կազմակերպումից կախված` կարգագրի թերթիկը (բլանկը) կարող է ձևակերպվել որպես`

1) ջերմային ցանցի կամ էլեկտրակայանի ջերմամեխանիկական սարքավորման միացման մի սխեմայի`մեկ աշխատատեղում որևէ որոշակի աշխատանքի կատարման կամ մի քանի աշխատատեղերում միատեսակ աշխատանքների հաջորդական կատարման կարգագիր.

2) ագրեգատում, ջերմային ցանցի մի քանի աշխատատեղերում կամ տեղամասերում ամբողջությամբ աշխատանքների կատարման ընդհանուր կարգագիր.

3) ագրեգատի առանձին հանգույցների և օժանդակ սարքավորումների վրա, ջերմային ցանցի առանձին աշխատատեղերում կամ տեղամասերում աշխատանքների կատարման միջանկյալ կարգագիր: Միջանկյալ կարգագիրը տրվում է միայն ընդհանուր կարգագրի առկայության դեպքում:

676. Գազավտանգ աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման և սույն ՏԿ-ում ներկայացված ճյուղային կարգագիր-թույլտվության համակարգի պահանջներին համապատասխան: Այդ աշխատանքների իրագործման կարգագիր-թույտվության ձևը ներկայացված է NN 7 և 8 աղյուսակներում: Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն աշխատանքների ղեկավարի հսկողությամբ ու ղեկավարությամբ: Այդ ընթացքում բոլոր կարգադրությունները տրվում են միայն նրա կողմից: Այլ պաշտոնական անձինք ու ղեկավարներ կարող են բրիգադի անդամներին տալ ցուցումներ` միայն աշխատանքների ղեկավարի միջոցով:

 

Աղյուսակ N 7

Պահպանման ժամկետը`

հաշված հանձնման օրվանից`

մեկ տարի

 

Ձև

 

ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Կազմակերպությունը ___________ ստորաբաժանումը _____

 

ԿԱՐԳԱԳԻՐ- ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N________

 

Աշխատանքների ղեկավարին ____________________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը)

 

Աշխատանքներն իրագործողին (հսկողին _________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը)

 

բրիգադի անդամների հետ ______________ մարդ _________________________

(ազգանունը, անունը, կարգը, խումբը)

___________________________________________________________________

 

Աշխատանքների ղեկավար ______________________________________________

(ստորագրությունը, ազգանունը)

 

Հանձնարարվում է ___________________________________________________

(աշխատանքի բովանդակությունը, օբյեկտը, աշխատատեղը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Աշխատանքի սկիզբը` ամսաթիվը ___, ժամը

 

Աշխատանքի ավարտը` ամսաթիվը ____, ժամը___:

 

Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է ____________________

(թվարկվում են աշխատատեղեր

___________________________________________________________________

նախապատրաստելու համար անհրաժեշտ միջոցառումները և անվտանգության

___________________________________________________________________

միջոցները, այդ թվում` նրանք, որոնք պետք է կատարվեն այլ արտադրամասերի

___________________________________________________________________

աշխատողների կողմից, նշվում են հրահանգները, որոնցով պետք է ղեկավարվել)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Ընդհանուր և անհատական պաշտպանության միջոցները, որոնք պարտավոր է ունենալ բրիգադը

___________________________________________________________________

__________________________________________________________________:

 

Փակ շինություններում և ստորգետնյա կառույցներում աշխատանքն սկսելուց առաջ օդային միջավայրում գազերի առկայության վերլուծության արդյունքները`

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Կարգագիրը տվեց` ամսաթիվը ________, ժամը ______________

___________________________________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Կարգագիրը երկարացրեց` ներառյալ ամսաթիվը _______, ժամը __________,

___________________________________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

ամսաթիվը __________, ժամը ______________

 

Աշխատանքն իրագործելու պայմանները կատարված են` ամսաթիվը ___, ժամը __

 

Մնում են աշխատանքի մեջ ____________________________________________

(սարքավորումները, որոնք տեղակայված են աշխատատեղի

___________________________________________________________________

մոտակայքում և գտնվում են լարման, ճնշման տակ, ունեն բարձր ջերմաստիճան,

___________________________________________________________________

պայթյունավտանգ են և այլն)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Այլ արտադրամասերի (տեղամասերի) հերթապահ անձնակազմը ________________

(արտադրամասը,

___________________________________________________________________

                  պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) նշումը թույլտվության մասին

___________________________________________________________________

(ստորագրությունը կամ հեռախոսով հաղորդած թույլտվության մասին նշումը,

___________________________________________________________________

               արտադրամասի հերթափոխի պետի ստորագրությունը)

___________________________________________________________________

 

Արտադրամասի (շրջանի) հերթապահ անձնակազմի պատասխանատու անձը ________

___________________________________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Աշխատանքներն իրագործելու պայմանների կատարումն ստուգել ենք, աշխատանքի մեջ մնացած սարքավորման հետ ծանոթացել և թույլատրել ենք անցնել աշխատանքի`

 

Ամսաթիվը ______________, ժամը _____

Աշխատանքների ղեկավար ___________ աշխատանքներն իրագործող ___________

                     (ստորագրությունը)                (ստորագրությունը)

 

ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________.

|Հրահանգավորվողի  |Հրահանգավորվողի|Հրահանգ  |Հրահանգավորողի   |

|ազգանունը, անունը|պաշտոնը        |ստանալու |պաշտոնը,         |

|                 |               |մասին    |ստորագրությունը, |

|                 |               |ստացականը|ազգանունը, անունը|

|_________________|_______________|_________|_________________|

|_________________|_______________|_________|_________________|

|_________________|_______________|_________|_________________|

|_________________|_______________|_________|_________________|

._____________________________________________________________.

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

.________________________________________________________________.

|Աշխատա-  |Աշխատանքի թույլտվությունը  | Աշխատանքի ավարտը         |

|տեղերի   |___________________________|__________________________|

|անվա-    |Անվտանգության միջոցներն    | Բրիգադը դուրս է բերվել,  |

|նումները |ստուգված են, բրիգադը       | կարգագիրը հանձնված է:    |

|         |հրահանգավորված է և         |                          |

|         |թույլատրված աշխատատեղ:     |                          |

|         |___________________________|__________________________|

|         |ամսա-|թույլատրողը|աշխատանք-|ամսա-|աշխատանք-|հերթապահ  |

|         |թիվը,|(ստորա-    |ներն իրա-|թիվը,|ներն իրա-|անձնակազմի|

|         |ժամը |գրությունը)|գործողը  |ժամը |գործողը  |պատասխանա-|

|         |     |           |(ստորա-  |     |(ստորա-  |տու անձը  |

|         |     |           |գրու-    |     |գրու-    |(ստորա-   |

|         |     |           |թյունը)  |     |թյունը)  |գրու-     |

|         |     |           |         |     |         |թյունը)   |

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

|_________|_____|___________|_________|_____|_________|__________|

.________________________________________________________________.

 

Փոփոխություններ բրիգադի կազմում

.______________________________________________________________.

|Ընդգրկված է բրիգադի|Բրիգադի կազմից|Ամսաթիվը,|Աշխատանքների     |

|կազմում (ազգանունը,|դուրս է բերվել|ժամը     |ղեկավարը         |

|անունը, կարգը,     |(ազգանունը,   |         |(ստորագրությունը)|

|խումբը)            |անունը, կարգը)|         |                 |

|___________________|______________|_________|_________________|

|                   |              |         |                 |

.______________________________________________________________.

 

Աշխատանքը լրիվ ավարտված է` ամսաթիվը ________________, ժամը _______

Աշխատանքներն իրագործող ___________ Աշխատանքների ղեկավար ___________

                          (ստորագրություն)            (ստորագրությունը)

 

Աշխատատեղերը զննված են, կարգագիրը փակված է` ամսաթիվը ____, ժամը ___

 

Հերթապահ անձնակազմի պատասխանատու անձ` _____________________________

(ստորագրությունը)

 

677. Կարգագիրը (այդ թվում` ընդհանուր կարգագիրը) տրվում է սարքավորման նորոգման մասին հայտի գործողության ժամկետով: Եթե գործողության ժամկետը լրացել է, սակայն նորոգումը չի ավարտվել, ապա հայտը և կարգագիրը երկարացվում են: Կարգագիրը կարող է երկարացնել կարգագիր տվողը կամ տվյալ սարքավորման նորոգման կարգագիր տալու իրավունք ունեցող անձը, մինչև նորոգումը լրիվ ավարտելու ժամկետով: Այդ դեպքում կարգագրի երկու օրինակում էլ «Կարգագիրը երկարացված է» տողում կատարվում է նրա գործողության նոր ժամկետի մասին գրառում: Ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարի կողմից միջանկյալ կարգագրերի գործողության ժամկետը` այն երկարացնելու դեպքում չպետք է գերազանցի ընդհանուր կարգագրի գործողության ժամկետը:

678. Ըստ կարգագրերի կատարվում են հետևյալ աշխատանքները`

1) կաթսայատների ագրեգատների նորոգումը (աշխատանքը հնոցի ու թմբուկի ներսում, տաքացման ջերմափոխանցումային մակերեսների ու էլեկտրազտիչների վրա, գազանցքներում, օդամուղներում, փոշեպատրաստման, մոխրորսման և մոխրահեռացման համակարգերում).

2) տուրբինների և դրանց օժանդակ սարքավորման (կոնդենսատորների, ջերմափոխանակիչ սարքերի, յուղահամակարգերի) նորոգումը.

3) փոխակրիչների, ժապավենային փոխակրիչից վառելիքի թափման սարքվածքների, սնուցիչների, էլևատորների, ջարդիչների, քարմաղների, վագոնակործիչների, տորֆահան էքսկավատորների նորոգումը.

4) էլեկտրամագնիսական զատիչների, ժապավենային փոխակրիչների կշեռքների, տաշեղորսիչների, արմատորսիչների, ինչպես նաև պինդ վառելիքի մեքենայացված նմուշառիչների նորոգումը.

5) մազութի տնտեսությունում նորոգման աշխատանքները.

6) պոմպերի (սնուցման, խտուցքային, շրջանառության, ցանցային, լրասնուցման) և խառնիչների նորոգումը, որոնց ցանկը սահմանում է գործատուն.

7) պտտվող մեխանիզմների (փչող և աղացային օդափոխիչների, ծխաքաշների, աղացների և այլնի) նորոգումը.

8) կրակային աշխատանքները սարքավորումների վրա, գործող սարքավորումների գոտում, արտադրական շինություններում.

9) խողովակաշարերի վրա (բացի 45oC-ից ցածր ջերմաստիճանի ջրի խողովակաշարերից) խցանափակիչների տեղադրումն ու հանումը.

10) բեռնամբարձ մեքենաների (բացի անիվավոր և թրթուրավոր ինքնագնացներից), ամբարձիչ սայլակների, ենթաամբարձչային ուղիների, կեռաշերեփ կայանքների, փոխաբեռնիչների, վերելակների, ճոպանուղիների նորոգումը.

11) սարքավորման տեղակայումը և տեղահանումը (սարում և ապասարում).

12) սարքերի համար պարկուճների և խողովակապտուկների խծուծումը, ծախսաչափերի չափիչ դիաֆրագմաների տեղադրումն ու հանումը.

13) ավտոմատ կարգավորման, հեռակառավարման, պաշտպանության, ազդանշանման ու հսկման, կանգառ պահանջող, արտադրողականության սահմանափակման և սարքավորման աշխատանքի ռեժիմն ու սխեման փոխող սարքավորումների տեղակայումը, հանումը, ստուգումն ու նորոգումը.

14) խողովակաշարերի և արմատուրի (առանց խողովակաշարից հանելու) նորոգումը, իմպուլսային գծերի (գազա-, մազութա-, յուղա- և շոգեմուղների, հրդեհաշեջ խողովակաշարերի, ջրաքաշ գծերի, թունավոր և ագրեսիվ միջավայրով խողովակաշարերի, 45oC-ից բարձր ջերմաստիճանի ջրի խողովակաշարերի) նորոգումը կամ փոխարինումը.

15) տվիչների տեղակայման և կարգաբերման հետ կապված աշխատանքները.

16) պայթյունի, գազի, էլեկտրական հոսանքից խոցվելու վտանգ ներկայացնող տեղերում և մուտք գործելու սահմանափակ հնարավորությամբ տեղերում աշխատանքները.

17) աշխատանքները խցերում, հորերում, սարքերում, պահոցներում, բաքերում, հավաքիչներում, թունելներում, խողովակաշարերում, փոսերում ու անցուղիներում, տուրբինների կոնդենսատորներում և այլ մետաղական տարողություններում.

18) սարքավորման արատանշումը.

19) սարքավորման քիմիական մաքրումը.

20) հակաքայքայիչ ծածկույթով պատելը.

21) ջերմամեկուսացման աշխատանքները.

22) խրամուղիների և փոսորակների ամրակապերի ու փայտեղենի հավաքումն ու քանդումը.

23) ստորգետնյա հաղորդակցուղիների տեղաբաշխման գոտում հողային աշխատանքները.

24) զտիչի բացման հետ կապված զտանյութի բեռնումը, լրաբեռնումը և բեռնաթափումը.

25) նորոգման աշխատանքները` քլորարար, հիդրազինե և ամոնիակային կայանքներում.

26) ջրասույզ աշխատանքները.

27) լողուն միջոցներից կատարվող աշխատանքները.

28) ջրառման կառույցների (աշխատանք, որի դեպքում հնարավոր է անձնակազմի ընկնելը ջրի մեջ) նորոգումը.

29) ծխի խողովակների, հովարանների, կառույցների ու շենքերի նորոգումը:

679. Տեղային պայմաններից ելնելով, կարգագրով կատարվող աշխատանքների ցանկում կարող են ներառվել լրացուցիչ աշխատանքներ: Այդ աշխատանքների ցանկը հաստատվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

680. Կարգագիր տալու իրավունք տրվում է արտադրամասի (տեղամասի) ճարտարագիտատեխնիկական աշխատողներին, որոնց տնօրինության տակ է գտնվում սարքավորումը և ովքեր անցել են գիտելիքների ստուգում, թույլատրվել են ինքնուրույն աշխատանքի և ներգրավված են կարգագիր տալու իրավունք ունեցող անձանց ցուցակում: Կազմակերպությունում նշված անձանց բացակայության դեպքում կարգագիր տալու իրավունք տրվում է էլեկտրակայանի հերթափոխի պետերին և ջերմային ցանցի հերթապահ կարգավարներին, եթե նրանք թույլ տվողներ չեն իրենց կողմից տրվող կարգագրերով: Կարգագիր տալու իրավունք ունեցող հերթապահ անձնակազմը պետք է ընդգրկվի այդ իրավունքն ունեցող անձանց ցուցակում:

681. Կարգագիր տալու իրավունք ունեցող անձանց ցուցակները պետք է հաստատվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից: Ցուցակները պետք է ճշգրտվեն, եթե փոփոխվել է անձանց կազմը: Ցուցակների պատճենները պետք է գտնվեն արտադրամասերի (բլոկների) հերթափոխի պետերի` ըստ շրջանի հերթապահների աշխատանքային տեղերում:

682. Կազմակերպության այլ արտադրամասին (տեղամասին) պատկանող, սակայն ջերմամեխանիկական սարքավորման հետ կապված կամ ջերմաուժային կայանքներում և դրանց մոտակայքում տեղավորված սարքավորման (էլեկտրաշարժիչների, ջերմային հսկման և ավտոմատիկայի սարքավորման և այլնի) նորոգման կարգագրեր տրվում է այն անձանց կողմից, որոնց տնօրինության տակ է գտնվում սարքավորումը, բայց այն արտադրամասի հերթափոխի պետի թույլտվությամբ, որի տարածքում է տեղավորված այն: Թույլտվությունը պետք է նշագրվի կարգագրի լուսանցքներում:

683. Նորոգող կազմակերպության (արտադրամասի, տեղամասի) անձնակազմի կողմից սարքավորման համալիր նորոգման դեպքում թույլատրվում է տալ ընդհանուր կարգագիր` ագրեգատի, ջերմային ցանցի մի քանի աշխատատեղերի կամ տեղամասերի համար ամբողջությամբ: Սարքավորումների և սխեմայի տեղամասերի ցանկը, որոնց համար թույլատրվում է տալ ընդհանուր կարգագիր, պետք է կազմվի արտադրամասի (շրջանի) ղեկավարի կողմից, որի տնօրինության տակ են գտնվում դրանք, համաձայնեցվի նորոգող արտադրամասի (ծառայության, տեղամասի) ղեկավարի հետ և հաստատվի կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից: Ընդհանուր կարգագիր տալու իրավունք տրվում է արտադրամասի (շրջանի) պետին կամ նրա տեղակալին, որի տնօրինության տակ է գտնվում սարքավորումը: Ընդհանուր կարգագրերով աշխատանքների ղեկավարներ են նշանակվում էլեկտրակայանների և ջերմային ցանցերի նորոգող արտադրամասերի (ծառայությունների, տեղամասերի) ճարտարագիտատեխնիկական աշխատողներից: Էլեկտրակայաններում և ջերմային ցանցերում նորոգող արտադրամասերի (ծառայությունների, տեղամասերի) բացակայության դեպքում ընդհանուր կարգագրերով աշխատանքների ղեկավարներ են նշանակվում նորոգող կազմակերպության անձնակազմից:

684. Ընդհանուր կարգագրով նորոգման աշխատանքներ կատարելու դեպքում պետք է տրվեն միջանկյալ կարգագրեր: Միջանկյալ կարգագրեր տալու իրավունք տրվում է ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարին:

685. Այն անձանց ցուցակները, ովքեր կարող են լինել ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարներ, կարգագրերով, միջանկյալ կարգագրերով և կարգադրություններով` աշխատանքների ղեկավարներ և իրագործողներ, պետք է հաստատվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից և ճշգրտվեն` նրանց կազմի փոփոխության դեպքում: Այդ ցուցակների պատճենները պետք է գտնվեն կարգագրեր, ընդհանուր կարգագրեր տվողի և արտադրամասի հերթափոխի պետի (ջերմային ցանցի կարգավարի) աշխատանքային տեղում:

686. Կապալային կազմակերպությունների աշխատողների ցուցակները, ովքեր կարող են լինել ընդհանուր կարգագրերով աշխատանքների ղեկավարներ, կարգագրերով ու միջանկյալ կարգագրերով աշխատանքների ղեկավարներ և իրագործողներ, պետք է հաստատվեն այդ կազմակերպությունների գլխավոր ճարտարագետների կողմից և փոխանցվեն այն կազմակերպություններին, որոնց տնօրինության տակ է գտնվում սարքավորումը: Նշված ցուցակները, կազմի փոփոխության դեպքում պետք է ժամանակին ճշգրտվեն: Կապալային կազմակերպությունների անձանց` որպես աշխատանքների ղեկավարներ և իրագործողներ աշխատելու իրավունք տալը, պետք է ձևակերպվի էլեկտրակայանի կամ ջերմային ցանցերի ղեկավարության կողմից կարգադրական փաստաթղթով և կամ` գործուղած կազմակերպության նամակի վրա մակագրություն դնելով:

687. Այն աշխատանքները, որոնք չեն պահանջում աշխատանքային տեղերի նախապատրաստման տեխնիկական միջոցառումներ, կարող են կատարվել ըստ կարգադրությունների: Մի մարդու կարգադրությամբ կատարվող աշխատանքների ցանկը պետք է որոշվի` ելնելով տեղային պայմաններից, և հաստատվի կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

688. Կարգադրություններ տալու իրավունք ընձեռվում է կարգագրեր տալու իրավունք ունեցող անձանց:

689. Կարգադրությունները փոխանցվում են անմիջականորեն կամ կապի միջոցների օգնությամբ և կատարվում են սույն ՏԿ-ի պահանջներին համապատասխան: Կարգադրություններն ունեն միանվագ բնույթ և դրանց գործողության ժամկետը որոշվում է կատարողների աշխատանքային օրվա տևողությամբ: Աշխատանքները շարունակելու անհրաժեշտության դեպքում կարգադրությունը պետք է տրվի և ձևակերպվի վերստին:

690. Ըստ կարգագրերի և կարգադրությունների` աշխատանքների հաշվառումը և գրանցումը կատարվում են համապատասխան մատյանում: Մատյանի ձևը ներկայացված է սույն ՏԿ-ի N 8 աղյուսակում: Նշված մատյանում գրանցվում են միայն աշխատանքի առաջնային թույլտվությունը և դրա լրիվ ավարտը կարգագրի (կարգադրության) փակմամբ: Մատյանը պետք է լինի համարակալված, ժապավինած և կնիքով վավերացված: Ավարտուն մատյանի պահպանման ժամկետը 6 ամիս է` հաշված վերջին գրառումից: Ըստ կարգագրերի առաջնային և ամենօրյա աշխատանքի թույլտվությունները ձևակերպվում են օպերատիվ մատյանում գրառմամբ, ընդ որում, նշվում են միայն կարգագրի համարը և աշխատանքային տեղը:

691. Էլեկտրակայանի (ջերմային ցանցի) նորոգող արտադրամասի (ծառայության, տեղամասի) կամ կապալային կազմակերպության պատասխանատու անձանց կողմից տրվող աշխատանքների կատարման միջանկյալ կարգագրերն ու կարգադրությունները գրանցվում են այդ ստորաբաժանումների և կազմակերպությունների կողմից տարվող, ըստ կարգագրերի և կարգադրությունների աշխատանքների հաշվառման մատյաններում:

 

Աղյուսակ N 8

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԸՍՏ ԿԱՐԳԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՇԽԱՏԱՆՔԻ

.___________________________________________________________.

|Կարգա-|Կարգա-|Աշխա-|Աշխա-  |Կարգա-   |Կարգա- |Անցել |Աշխա- |

|դրու- |գրի   |տանքի|տանքն  |դրությամբ|դրու-  |են    |տանքն |

|թյան  |համարը|անվա-|իրա-   |աշխատող  |թյուն  |աշխա- |ավարտ-|

|համարը|      |նումը|գործողը|բրիգադի  |տվող   |տանքի |ված է |

|      |      |և    |կամ    |անդամները|անձը   |(ամսա-|(ամսա-|

|      |      |տեղը |հսկողը |(ազգա-   |(ազգա- |թիվը, |թիվը, |

|      |      |     |(ազգա- |նունը,   |նունը, |ժամը) |ժամը) |

|      |      |     |նունը, |անունը)  |անունը)|      |      |

|      |      |     |անունը)|         |       |      |      |

|______|______|_____|_______|_________|_______|______|______|

|______|______|_____|_______|_________|_______|______|______|

|______|______|_____|_______|_________|_______|______|______|

|______|______|_____|_______|_________|_______|______|______|

.___________________________________________________________.

 

33. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

692. Ըստ կարգագրերի (կարգադրությունների) կատարվող աշխատանքների անվտանգության պատասխանատուներն են`

1) կարգագիր տվողը, կարգադրողը.

2) աշխատանքների ղեկավարը.

3) աշխատանքներն իրագործողը.

4) աշխատանքային տեղը նախապատրաստող հերթապահը կամ օպերատիվ-նորոգող անձնակազմի անձը.

5) աշխատանքներին թույլատրողը.

6) հսկողը.

7) բրիգադի անդամները:

693. Կարգագիր տվողը, կարգադրողը սահմանում է տվյալ աշխատանքի անվտանգ կատարման հնարավորությունն ու անհրաժեշտությունը, և պատասխանատու են իրենց կողմից կարգագրում նշված անվտանգության միջոցառումների ճշտության և լիակատարության համար: Կարգագրով (այդ թվում` ընդհանուր և միջանկյալ կարգագրերով) կատարվող աշխատանքների դեպքում` կարգագիր տվողը դրանում նշում է աշխատանքային տեղի նախապատրաստման միջոցառումները, իսկ միջանկյալ կարգագրով` նաև աշխատանքի կատարման ընթացքում անվտանգության միջոցառումները: Բացի դրանից` նա պատասխանատու է սահմանված կարգով հաստատված ցուցակին համապատասխան աշխատանքների ղեկավարի նշանակման համար, ինչպես նաև հսկողի նշանակման համար: Կարգագիր տվողը, կարգադրողը իրականացնում է աշխատանքների ղեկավարի (անձ, որին անմիջականորեն տրվում է առաջադրանքը) նպատակամետ (ընթացիկ) հրահանգավորում:

694. Աշխատանքների ղեկավարը պատասխանատու է`

1) հաստատված ցուցակին համապատասխան` աշխատանքներն իրագործողի նշանակման համար.

2) բրիգադի թվային կազմի համար, որը որոշվում է` ելնելով աշխատանքներն իրագործողի (հսկողի) կողմից բրիգադը հսկելու հնարավորությունն ապահովելու պայմաններից.

3) բրիգադի կազմում ընդգրկվածների բավարար որակավորման համար.

4) աշխատանքներն իրագործողին ԱԿՆ-ով (աշխատանքի կատարման նախագծով), նորոգման տեխնիկական պայմաններով կամ տեխնոլոգիական քարտերով ապահովելու համար.

5) աշխատանքներն իրագործողին և բրիգադի անդամներին նպատակամետ (ընթացիկ) հրահանգման լիակատարության համար.

6) աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության միջոցառումների ճշտության և լիակատարության համար: Կարգագրով (բացի ընդհանուրից ու միջանկյալից) կատարվող աշխատանքների դեպքում` աշխատանքների ղեկավարն այդ միջոցառումները նշում է կարգագրի «Հատուկ պայմաններ» տողերում.

7) բրիգադին աշխատանքի բնույթին համապատասխանող սարքին գործիքներով, հարմարանքներով, ճոպանասարքային միջոցներով և պաշտպանության միջոցներով ապահովելու համար:

695. Աշխատանքների ղեկավարը, իրագործողի հետ միասին, թույլատրողից պետք է ընդունի աշխատատեղը և ստուգի կարգագրում նշված անվտանգության միջոցառումների կատարումը: Աշխատանքների ղեկավարն ու իրագործողը պատասխանատվություն չեն կրում օպերատիվ անձնակազմի կողմից աշխատատեղի նախապատրաստման լրիվ ծավալով միջոցներ ձեռնարկելու համար.

1) սարքավորումն անջատելու, սխալմամբ աշխատանքի մեջ մտցնելը կանխելու, դատարկելու, սառեցնելու, լվանալու և օդափոխելու անհրաժեշտ գործողությունների կատարման.

2) ավելցուկային ճնշման, վնասակար, պայթյունավտանգ, հրդեհավտանգ, ագրեսիվ և ռադիոակտիվ նյութերի բացակայության ստուգման.

3) ցանկապատերի տեղակայման և անվտանգության նշանները կախելու:

Աշխատանքների ղեկավարը պետք է իրականացնի բրիգադի աշխատանքի պարբերական (բրիգադին աշխատանքի թույլատրելու պահից հետո առնվազն 2 ժամը մեկ անգամ) հսկողություն` նրանց կողմից անվտանգության տեխնիկայի պահպանման առումով: Նրան և բրիգադի անդամներին արգելվում է ներգործել փակող, կարգավորող և պահպանող արմատուրի, ջրաքաշների և օդատարների փականների վրա: Ըստ կարգագրերի` աշխատանքների ղեկավարներ կարող են նշանակվել էլեկտրակայանի արտադրամասերի (ջերմային ցանցի շրջանների) և կապալային կազմակերպությունների ճարտարագիտատեխնիկական աշխատողները, ովքեր դրա համար ունեն բավարար որակավորում:

696. Կարգադրությամբ աշխատելու դեպքում աշխատանքների ղեկավարի նշանակումը պարտադիր չէ: Այդ դեպքում աշխատանքների ղեկավարի նշանակման անհրաժեշտությունը որոշում է կարգադրող անձը:

697. Նորոգման աշխատանքներ կատարելիս` աշխատանքներն իրագործողը պատասխանատու է`

1) աշխատանքների կատարման ընթացքում կարգագրում նշված անվտանգության անհրաժեշտ միջոցառումների կատարման ճշտության համար.

2) իրենց և բրիգադի անդամների կողմից աշխատանքի պաշտպանության հրահանգների պահանջների պահպանման և ԱԿՆ-ով, տեխնոլոգիական փաստաթղթերով ու տեխնիկական պայմաններով սահմանված անվտանգության միջոցառումների կատարման համար.

3) անմիջական աշխատատեղում բրիգադի անդամներին տրվող ցուցումների և հրահանգման հստակության ու լիակատարության համար.

4) գործիքների, գույքի, պաշտպանության միջոցների, ճոպանասարքային հարմարանքների առկայության, սարքինության և կիրառության համար.

5) աշխատատեղում տեղադրված ցանկապատերի, փակոցների, անվտանգության նշանների և փակող սարքվածքների պահպանվածության համար:

Աշխատանքներն իրագործողը, իրականացնելով բրիգադի ղեկավարությունը, չպետք է անմիջական մասնակցություն ունենա աշխատանքում, եթե դրա կատարումը պահանջում է բրիգադի անդամների նկատմամբ անընդհատ հսկողություն:

698. Ըստ ընդհանուր կարգագրերի` աշխատանքներն իրագործողներ են նշանակվում կազմակերպության ստորաբաժանումների և կապալային կազմակերպությունների ճարտարագիտատեխնիկական աշխատողները, ովքեր միջանկյալ կարգագրերով կարող են լինել աշխատանքների ղեկավարներ: Կարգագրերով, միջանկյալ կարգագրերով և կարգադրություններով աշխատանքն իրագործողներ կարող են նշանակվել կազմակերպության ստորաբաժանումների և կապալային կազմակերպությունների` IV կարգից ոչ ցածր որակավորում ունեցող աշխատողները: Օժանդակ սարքավորման նորոգման ժամանակ թույլատրվում է աշխատանքներն իրագործող նշանակել III կարգ ունեցող աշխատողներին:

699. Աշխատատեղը նախապատրաստող հերթապահը կամ օպերատիվ-նորոգող անձնակազմի անձը պատասխանատու է աշխատատեղի պատրաստման միջոցառումների կանոնավոր և ճիշտ կատարման համար: Նշված միջոցառումները որոշվում են վերադաս հերթապահ անձնակազմի կողմից և սարքավորման շահագործման հրահանգով (սարքավորման անջատումը, ջրա- և օդահեռացման փականների բացումը, արմատուրը շղթաներով կապկպելը, այն կողպեքով փակելը, ցանկապատերի տեղակայումը, անվտանգության նշանների կամ պլակատների կախումը և այլն):

700. Թույլատրողը պատասխանատու է`

1) աշխատատեղի նախապատրաստման ճշտության համար.

2) աշխատանքների ղեկավարի, իրագործողի և հսկողի աշխատելու թույլտվության ճշտության և հրահանգման լիակատարության համար:

701. Ընդհանուր կարգագրով աշխատել թույլատրողը արտադրամասի (տեղամասի) հերթափոխի պետն է: Այդ պաշտոնի բացակայության դեպքում թույլատրող է հանդիսանում տվյալ արտադրամասի (տեղամասի) ավագ հերթապահը: Ըստ կարգագրերի և կարգադրությունների աշխատելու առաջնային թույլտվությունը պետք է տա արտադրամասի (տեղամասի) պետը կամ, նրա թույլտվությամբ, տվյալ սարքավորումն սպասարկող, նրան ենթակա անձնակազմը` համաձայն գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ցուցակի: Ջերմային ցանցերում թույլատրողները շրջանի ճարտարագիտատեխնիկական աշխատողներն են (վարպետը, ավագ վարպետը, ինժեները, շրջանի պետը կամ նրա տեղակալը) և տվյալ տեղամասի (սարքավորման) աշխատանքների ղեկավարը: Ջերմային ցանցերում շրջանացման բացակայության դեպքում թույլատրողներ կարող են լինել նաև կազմակերպության տնօրենը և նրա տեղակալը:

702. Ընդհանուր կարգագրերով, կարգագրերով և կարգադրություններով առանձին օբյեկտներում թույլատրող կարող է լինել այդ օբյեկտի հերթապահը: Վերջինիս բացակայության դեպքում թույլտվությունն իրականացնում է արտադրամասի (շրջանի, տեղամասի) հերթափոխի պետը կամ նրան ենթակա անձնակազմը:

703. Կարգագրերով (բացի միջանկյալից) աշխատանքն ամեն օր շարունակելու, ինչպես նաև բրիգադն այլ աշխատատեղ փոխադրելու դեպքում, արտադրամասի (տեղամասի) հերթափոխի պետի կամ նրան փոխարինող անձի թույլտվությամբ, թույլատրող կարող է լինել`

1) նրան ենթակա, սարքավորումն սպասարկող հերթապահ անձնակազմը.

2) ջերմային ցանցի տեղամասում աշխատանքներ կատարելու դեպքում` աշխատանքների ղեկավարը (իրագործողը):

Նշված անձանց բացակայության դեպքում, ինչպես նաև առանձին օբյեկտներում (առափնյա պոմպային և այլն) աշխատանքներ կատարելիս` ամեն օր աշխատանքը շարունակելը թույլատրող կարող է նշանակվել հեռավոր օբյեկտների հերթապահներից կամ արտադրամասի (շրջանի, տեղամասի) հերթափոխի պետի կողմից լիազորված անձը:

704. Թույլատրվում է երկու անձանց պարտականությունների համատեղում` մեկ անձի համար նրանց լիազորությունները սահմանող յուրաքանչյուր ցուցակում ներառմամբ: Աշխատանքների կատարման ժամանակ թույլատրվում է պարտականությունների համատեղումներից մեկը`

1) կարգագիր տվողի (կարգադրողի) և աշխատանքների ղեկավարի.

2) աշխատանքների ղեկավարի և իրագործողի, այն դեպքում, եթե նրան տրված է միայն մեկ կարգագիր.

3) ջերմային ցանցերում աշխատանքների ղեկավարի և թույլատրողի:

Ընդ որում, աշխատանքներն իրագործողի և թույլատրողի համատեղումն արգելվում է` բացառությամբ սույն ՏԿ-ի 33-րդ գլխում նշված դեպքերի:

705. Միջանկյալ կարգագրերով աշխատանքը թույլատրողի պարտականությունները կատարում է ընդհանուր կարգագրով աշխատանքներն իրագործողը, որը միաժամանակ աշխատանքների ղեկավարն է` միջանկյալ կարգագրով, որի տեղամասում և հերթափոխում ծրագրվում է աշխատանքների կատարում` տվյալ միջանկյալ կարգագրով:

706. Հսկողը նշանակվում է շինարարական, ամենաշխատ, ճոպանասարքի բանվորների և այլ անձանց բրիգադը հսկելու համար, երբ նրանք կարգագրով կամ կարգադրությամբ աշխատանքներ են կատարում գործող սարքավորման անմիջական մոտիկությամբ: Նշված աշխատանքների կատարման դեպքում հսկողի նշանակման անհրաժեշտությունը որոշում է կարգագիր տվող անձը: Հսկողներ են նշանակվում աշխատանքներն իրագործողներ լինելու իրավունք ունեցող անձինք կամ հերթապահ անձնակազմի անձինք: Հսկող նշանակելու դեպքում կարգագրի «Աշխատանքներն իրագործողին (հսկողին)» տողում, տողատակի գրառմանը համապատասխան, գրանցվում է ազգանունը, անունը, պաշտոնը, աշխատանքներն իրագործողի կարգը և փակագծում` հսկողինը: Հսկողն ստորագրում է կարգագրի «Աշխատանքներն իրագործողը» տողում` աշխատանքներն իրագործողի ստորագրությունից հետո:

707. Թույլատրողից ընդունելով աշխատատեղը` հսկողն ստուգում է դրա պատրաստման ճշտությունը և աշխատանքների կատարման համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումների կատարումը` սույն ՏԿ-ին համապատասխան: Հսկողը պատասխանատու է բրիգադի անդամների անվտանգության համար` գործող տեխնոլոգիական սարքավորման կողմից նրանց վրա արտադրական գործոնների ազդեցության դեպքում (հետևում է, որպեսզի բանվորները չմոտենան գործող սարքավորման և հաղորդակցուղիների վտանգավոր տարածություններին, ապահովում է անձնակազմի անվտանգ անցումը դեպի աշխատատեղ և ցանկապատերի և անվտանգության նախազգուշական նշանների պահպանվածությունը): Անմիջական աշխատանքը կատարելիս` աշխատողների անվտանգության համար պատասխանատու է աշխատանքներն իրագործողը, որը մշտապես պետք է գտնվի աշխատատեղում: Հսկողին արգելվում է համատեղել հսկողությունը որևէ այլ աշխատանքի կատարման հետ:

708. Բրիգադի անդամները պատասխանատու են`

1) աշխատելու թույլտվությունից առաջ և աշխատանքի ժամանակ հրահանգման ժամանակ ստացած անվտանգության ցուցումների և աշխատանքի պաշտպանության հրահանգների պահանջների կատարման համար.

2) տրված պաշտպանության միջոցների ու հատուկ հագուստի օգտագործման և կիրառվող գործիքների ու հարմարանքների սարքինության համար.

3) աշխատանքի կատարման անվտանգության պայմանների հատուկ պահպանման համար:

 

34. ԿԱՐԳԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

709. Աշխատանքի կարգագիրը կազմվում է երկու օրինակից: Երկու օրինակում էլ պետք է պահպանվի գրառումների հստակությունն ու պարզությունը: Գրված տեքստում ուղղումներ ու ջնջումներ չի թույլատրվում: Ծրագրային նորոգման աշխատանքներ կատարելու դեպքում աշխատատեղի նախապատրաստման համար աշխատանքներն սկսելու նախօրեին երկու օրինակն էլ տրվում է արտադրամասի (շրջանի) հերթապահ (օպերատիվ-նորոգող) անձնակազմին: Չնախատեսված դեպքերում թույլատրվում է կարգագիր տալը` աշխատանքն սկսելու օրը:

710. Կարգագիրը տրվում է մեկ աշխատատեղում մեկ բրիգադի հետ աշխատանքներն իրագործողին (հսկողին): Բացառություն են կազմում սույն ՏԿ-ի 34-րդ գլխում նշված դեպքերը: Աշխատանքներն իրագործողին է հանձնվում կարգագրի միայն մեկ օրինակը:

711. Թույլատրվում է կարգագիր տալ ջերմամեխանիկական սարքավորման միացման մեկ սխեմայի մի քանի աշխատատեղերի համար և մեկ ագրեգատի մի քանի միատեսակ աշխատատեղերի համար: Այդ դեպքում աշխատանքը կատարվում է հետևյալ պայմանների կատարման ժամանակ`

1) բոլոր աշխատատեղերը նախապատրաստվում են հերթապահ (օպերատիվ-նորոգող) անձնակազմի կողմից միաժամանակ և ընդունվում են աշխատանքների ղեկավարի, իրագործողի և հսկողի կողմից.

2) աշխատանքներն իրագործողը` բրիգադի հետ, և հսկողը թույլատրվում են նախապատրաստած տեղամասի աշխատատեղերից մեկի համար.

3) բրիգադի տեղափոխությունն այլ աշխատատեղ իրականացվում է թույլատրողի կամ, նրա թույլտվությամբ, աշխատանքների ղեկավարի կողմից.

4) տեղափոխությունը ձևակերպվում է կարգագրով թույլատրողի (կամ թույլատրողի սյունակում աշխատանքների ղեկավարի) և աշխատանքներն իրագործողի ստորագրություններով` նշելով ամսաթիվը, աշխատանքի տեղն ու ժամանակը.

5) տեղափոխությունն աշխատանքների ղեկավարի կողմից կատարվելու դեպքում ձևակերպումը կատարվում է աշխատանքներն իրագործողի մոտ գտնվող կարգագրի օրինակում: Բրիգադի տեղափոխության մասին աշխատանքների ղեկավարը տեղեկացնում է արտադրամասի հերթափոխի պետին (շրջանի հերթապահին), որը կատարում է գրանցում` կարգագրի երկրորդ օրինակում և օպերատիվ մատյանում:

712. Աշխատատեղի ընդլայնումը, աշխատատեղերի քանակի և աշխատանքի կատարման պայմանների փոփոխությունը, ինչպես նաև աշխատանքների ղեկավարի կամ իրագործողի փոխարինումը, առանց նոր կարգագիր տալու, արգելվում է: Կարգագիր տվողին թույլատրվում է մեկ անգամ կատարել աշխատանքների ղեկավարի փոխարինում` ընդհանուր կարգագրով (հիվանդության, հարկադրված արձակուրդների շրջանում և այլն)` առանց նոր ընդհանուր կարգագիր տալու, բայց պահպանելով առաջնային թույլտվության բոլոր պահանջները և դրա ձևակերպումն այդ դեպքում` ամենօրյա թույլտվությունների աղյուսակում: Ընդ որում, նոր նշանակված աշխատանքների ղեկավարն ստորագրում է «Աշխատանքներն իրագործողը» սյունակում:

713. Մեկ աշխատանքների ղեկավարին միաժամանակ տրվող կարգագրերի թիվը յուրաքանչյուր դեպքում որոշում է կարգագիր տվող անձը:

714. Կարգագրով աշխատելու դեպքում բրիգադը պետք է կազմված լինի առնվազն 2 հոգուց` ներառյալ աշխատանքներն իրագործողը, որը կարգագրի «Բրիգադի անդամների հետ» տողերում չի նշվում: Թույլատրվում է բրիգադի կազմում ընդգրկել պրակտիկանտների և աշակերտների, ինչպես նաև նոր ընդունվող աշխատողների, ովքեր անցել են գործնական ուսուցում` առանց անվտանգության տեխնիկայի ՏԿ-ի վերաբերյալ գիտելիքների ստուգման, բրիգադի յուրաքանչյուր հիմնական անդամին մեկ պրակտիկանտ կամ աշակերտ հաշվով: Պրակտիկանտները և աշակերտները պետք է անհատապես կցվեն բրիգադի որակյալ աշխատողներին: Պրակտիկանտների, աշակերտների և նոր ընդունված աշխատողների անվտանգության համար պատասխանատվություն են կրում աշխատանքներն իրագործողը, ինչպես նաև բրիգադի անդամները, որոնց նրանք կցված են, ինչը պետք է նշված լինի կարգագրի «Բրիգադի անդամների հետ» տողերում:

715. Բրիգադի անդամների մեծ թվի դեպքում, երբ բոլոր անդամների ցուցակը չի տեղավորվում կարգագրի տողերում, թույլատրվում է կարգագրին կցել աշխատողների ցուցակը` նշելով ազգանունը, անունը և կարգը: Այդ ցուցակը, աշխատանքների ղեկավարի ստորագրությամբ, կարգագրի անքակտելի մասն է: Այդ դեպքում կարգագրի տողում նշվում է բրիգադի անդամների ընդհանուր թիվը և գրառվում է կցված ցուցակի առկայության մասին: Ընդհանուր կարգագրի քաղվածքի դեպքում «Բրիգադի անդամների հետ» տողում նշվում է բրիգադի անդամների թիվը: Բրիգադի անդամների թիվը, նրանց ազգանունները, անունները, կարգը և էլեկտրաանվտանգության խումբը նշվում են միջանկյալ կարգագրերում:

716. Այլ արտադրամասին պատկանող, բայց ընդհանուր կարգագրի գործողության գոտում տեղադրված սարքավորման նորոգումը պետք է կատարվի այն արտադրամասի կողմից տրվող կարգագրով, որի տնօրինության տակ է գտնվում սարքավորումը, ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարի թույլտվությամբ, կարգագրի վրա նշագրմամբ:

717. Ընդհանուր կարգագրում կարող են նշված լինել մի քանի աշխատանքն իրագործողներ: Նրանց թիվը որոշում է աշխատանքների ղեկավարը` կախված աշխատանքի ծավալից ու հերթափոխների թվից և միջանկյալ կարգագրերի նախատեսվող թվից: Աշխատանքն իրագործողների մեծ թվի դեպքում թույլատրվում է կարգագրին կցել նրանց ցուցակը` նշելով ազգանունը, անունը, պաշտոնը, կարգը: Աշխատանքն իրագործողներից յուրաքանչյուրը պետք է ստորագրի իր ազգանվան դիմաց: Աշխատանքների ղեկավարի ստորագրությամբ այդ ցուցակը կարգագրի անբաժանելի մասն է: Այդ դեպքում կարգագրի «Աշխատանքն իրագործողին (հսկողին)» տողում նշվում է աշխատանքն իրագործողների ընդհանուր թիվը և կատարվում է գրառում` կցվող ցուցակի առկայության մասին:

718. Կարգագրի քաղվածքի դեպքում աղյուսակի լրացմանը ոչ ենթակա տողերում գրվում է` «Չի նշանակվում», «Չի նախատեսվում» և այլն:

719. Կարգագրի, ընդհանուր կարգագրի «Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է» տողերում թվարկվում են աշխատատեղերի նախապատրաստման միջոցառումները, այդ թվում` այլ արտադրամասերի (տես` Տերմիններ և կրճատումներ, Աշխատատեղի նախապատրաստում) հերթապահ անձնակազմերի կողմից կատարման ենթակաները: Հարկ չկա, որ կարգագիր տվողը որոշի աշխատանքի կատարման տեխնոլոգիային վերաբերող անվտանգության միջոցները: Միջանկյալ կարգագրի նշված տողերում ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարը սահմանում է աշխատանքի անմիջական կատարման համար աշխատատեղի նախապատրաստման միջոցները (հարթակների և հատուկ ցանկապատերի կառուցումը, օդացնցուղային կայանքների, լրացուցիչ լուսատուների տեղադրումն ու գործարկումը, կաթսայի հնոցի մաքրումը խարամի մեծաբեկոր կախվածքներից և այլն) և աշխատանքի կատարման ընթացքում անվտանգության միջոցառումները: Չի պահանջվում աշխատատեղերի նախապատրաստման այն միջոցառումների թվարկումը, որոնք կատարվում են օպերատիվ անձնակազմի կողմից` համաձայն ընդհանուր կարգագրի: Կարգագրի «Հատուկ պայմաններ» սյունակում աշխատանքների ղեկավարը նշում է սարքավորումը նորոգելու ընթացքում անվտանգության միջոցները և որոշում է միայն իր անմիջական հսկողությամբ ամբողջ աշխատանքի կամ դրա մի մասի կատարման անհրաժեշտությունը, սահմանում է բեռնամբարձ և այլ մեքենաների ու մեխանիզմների, անհատական պաշտպանության միջոցների և այլնի օգտագործման կարգը: Ընդհանուր և միջանկյալ կարգագրերում այս սյունակի լրացումը չի պահանջվում: Կարգագրի «Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է» սյունակում գազավտանգ աշխատանքների համար կարգագիր տվողը նշում է աշխատատեղի նախապատրաստման անհրաժեշտ միջոցառումները, աշխատանքի կատարման ընթացքում անվտանգության միջոցները, այն հրահանգներն ու տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնցով պետք է ղեկավարվել: Եթե «Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է» և «Հատուկ պայմաններ» տողերում տեղը բավական չէ, դրան պետք է կցվի առանձին թերթ` աշխատանքի կատարման պայմանների շարադրանքով` այդ տողերը լրացնող անձանց ստորագրությամբ, իսկ կարգագրի համապատասխան տողերում պետք է կատարվեն նշումներ դրա մասին:

 

35. ԲՐԻԳԱԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

720. Աշխատանքի կատարման պայմանների իրագործման համար կարգագրի համապատասխան տողում էլեկտրակայանի արտադրամասի (բլոկի) ավագ հերթապահ անձնակազմը կամ ջերմային ցանցի շրջանի (տեղամասի) օպերատիվ- նորոգող անձնակազմի պատասխանատու անձը դնում է իր ստորագրությունը, եթե այն իրագործվել է լրիվ ծավալով: Միջանկյալ կարգագրում աշխատատեղի նախապատրաստմանը վերաբերող աշխատանքների կատարման պայմանների իրագործման համար ստորագրություն դնում է միջանկյալ կարգագրով աշխատանքների ղեկավարը: Նորոգվող սարքավորման հետ կապված այլ արտադրամասերի սարքավորումների նախապատրաստման դեպքում արտադրամասի (բլոկի) ավագ հերթապահ անձնակազմը կամ շրջանի (տեղամասի) օպերատիվ-նորոգող անձնակազմի պատասխանատու անձը, որի տնօրինության տակ է գտնվում նորոգվող սարքավորումը, ստորագրում է կարգագիրը` էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) կամ համապատասխան արտադրամասի (տեղամասի) ավագ հերթապահի կարգագրում նշված սարքավորման անջատման նպատակով իրենց կողմից անհրաժեշտ միջոցառումների կատարման մասին հաղորդագրության հիման վրա: Կարգագրի համապատասխան տողերում նշվում են այն անձանց ազգանուններն ու պաշտոնները, ովքեր հեռախոսով հաստատել են, որ անվտանգության անհրաժեշտ միջոցառումները կատարված են: Արտադրամասի հերթափոխի պետի (շրջանի հերթապահի) կամ թույլատրողի պահանջով այդ հաղորդագրությունը պետք է հաստատվի «Այլ արտադրամասերի (տեղամասերի) հերթապահ անձնակազմը» տողում էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) կամ նրա ցուցումով համապատասխան արտադրամասի (տեղամասի) ավագ հերթապահի ստորագրությամբ:

721. Այն անձը, որն ստորագրել է կարգագրում, կամ հաղորդել է նորոգվող սարքավորման հետ կապված այլ արտադրամասերի (տեղամասերի) սարքավորումների անջատման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման մասին, պատասխանատու է դրանց կատարման ճշտության ու լիակատարության համար:

722. Ջերմամեխանիկական սարքավորման հետ կապված էլեկտրասարքավորումն անջատում է էլեկտրատեխնիկական անձնակազմը` արտադրամասի հերթափոխի պետի (շրջանի հերթապահի) պահանջով, էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) թույլտվությամբ կամ կարգադրությամբ:

723. Կարգավարական հայտով նորոգման համար անջատված սարքավորման վրա կարգագրերով, ինչպես նաև ագրեգատի կամ սարքավորման հանգույցի, ջերմային ցանցի մի քանի տեղամասերի համար ամբողջությամբ տրված ընդհանուր կարգագրերով աշխատանքի առաջնային թույլտվությունը կատարվում է էլեկտրակայանի հերթափոխի պետի (ջերմային ցանցի հերթապահ կարգավարի) թույլտվությամբ, որի մասին աշխատանքի թույլտվությունից առաջ պետք է կատարվի նշում` կարգագրի համապատասխան տողում:

724. Աշխատանքի թույլտվության դեպքում աշխատանքների ղեկավարն ու իրագործողը, թույլատրողի հետ համատեղ, ստուգում են կարգագրում նշված աշխատատեղի նախապատրաստման անհրաժեշտ միջոցառումների կատարումը:

725. Հրահանգման ժամանակ թույլատրողը նշում է, թե նորոգվող սխեմայի և հարևան տեղամասերի ո՞ր սարքավորումն է մնում ճնշման կամ լարման տակ, բարձր ջերմաստիճանում, ինչպես նաև հրդեհավտանգ, պայթյունավտանգ է, թույլ չի տալիս բաց կրակի կիրառում, պահանջում է օդափոխում և այլն, ստուգում է աշխատանքների ղեկավարի և աշխատանքներն իրագործողի անվտանգության տեխնիկայի պահանջների իմացության մասին վկայականի առկայությունն ու գործողության ժամկետը, և թույլատրում է նրանց աշխատելու: Վկայականի բացակայության կամ աշխատանքի պաշտպանության հրահանգների և անվտանգության տեխնիկայի պահանջների իմացության հերթական ստուգման ժամկետը լրանալու դեպքում աշխատանքի թույլտվություն չի տրվում:

726. Կարգագրով աշխատատեղերի նախապատրաստման ստուգումը և աշխատանքի թույլտվությունը ձևակերպվում են կարգագրի համապատասխան տողերում` թույլատրողի, աշխատանքների ղեկավարի ու իրագործողի ստորագրություններով: Թույլտվությունը պետք է ձևակերպվի միայն բրիգադի աշխատատեղում, որից հետո թույլատրողը, աշխատանքների ղեկավարի ու իրագործողի ներկայությամբ, աշխատատեղում պետք է կախի անվտանգության պլակատ կամ նշան` «Աշխատել այստե՛ղ»: Այդ պլակատը կախելը` առանց աշխատանքների ղեկավարի ու իրագործողի ներկայության, չի թույլատրվում: Կարգագրով և միջանկյալ կարգագրով առաջնային թույլտվությունը ձևակերպվում է նաև ամենօրյա աշխատանքի թույլտվության աղյուսակում: Ընդհանուր կարգագրով այդպիսի ձևակերպում չի պահանջվում: Կարգագրի մեկ օրինակը տրվում է աշխատանքներն իրագործողին, մյուսը մնում է թույլատրողի մոտ և պահվում է գործող կարգագրերի թղթապանակում կամ տրվում է պահելու շրջանի հերթապահին (ջերմային ցանցի համար): Ընդհանուր կարգագրով աշխատելու թույլտվությունը, երբ կարգագրում ընդգրկված են մի քանի աշխատանքներն իրագործողներ, ձևակերպվում է միայն թույլատրողի և աշխատանքների ղեկավարի ստորագրություններով: Ընդհանուր կարգագրի մեկ օրինակը տրվում է աշխատանքների ղեկավարին:

727. Բրիգադի անդամների անվտանգության տեխնիկայի իմացության ստուգման մասին վկայականների ստուգումը, հրահանգումը և աշխատելու թույլտվությունը կարգագրով, միջանկյալ կարգագրով իրագործում է աշխատանքների ղեկավարը: Եթե պարզվում է, որ անվտանգության տեխնիկայի կանոնների իմացության հերթական ստուգման ժամկետը լրացել է, աշխատողները հանվում են բրիգադի կազմից: Աշխատանքներն իրագործողը բրիգադի յուրաքանչյուր անդամի աշխատելու թույլտվությունն ու հրահանգումն իրականացնում է անմիջականորեն նրա աշխատատեղում:

728. Եթե կարգագիր ստանալիս` հերթապահ անձնակազմի կամ աշխատանքներն իրագործողի մոտ ծագում են հարցեր կամ կասկածներ, նրանք պարտավոր են աշխատանքների ղեկավարից կամ կարգագիրը տվող անձից պահանջել բացատրություն (պարզաբանում): Սխալ ձևակերպված կարգագրով, ինչպես նաև այն կարգագրով, որում չի նշված սարքավորումն ու խողովակաշարերը նորոգման հանելն ու անջատելն ապահովող փակող ու ջրաքաշ արմատուրների համարակալումը, աշխատանքի թույլտվություն չի տրվում:

729. Աշխատելու առաջնային թույլտվության ամսաթիվը պետք է համապատասխանի աշխատանքն սկսելու կարգագրում նշված ամսաթվին` բացի այն աշխատանքի կարգագրից, որը կապված չէ սարքավորումը նորոգման հանելու հետ: 1-2 օրվա անհամապատասխանությունը թույլատրվում է բացառիկ դեպքերում (սարքավորումը նորոգման հանելն ուշացնելը, վթարային դրությունը և այլն):

730. Էլեկտրաշարժիչներով շարժման մեջ դրվող սարքավորումների (օդափոխիչներ, աղացներ, պոմպեր, զտիչներ և այլն) նորոգման համար, ինչպես նաև էլեկտրազտիչների մեխանիկական մասի նորոգման և սեկցիաների (բաժանմունքների) մաքրման համար կարգագրերով աշխատելու թույլտվությունն իրագործում է արտադրամասի (շրջանի) հերթապահ անձնակազմը, որի տնօրինության տակ է գտնվում նորոգվող սարքավորումը:

731. Այլ արտադրամասերին (ստորաբաժանումներին) պատկանող, սակայն ջերմամեխանիկական սարքավորման հետ կապված կամ ջերմաուժային արտադրամասերի կամ ջերմային ցանցերի շրջանների տարածքում և շինություններում տեղադրված սարքավորումների (էլեկտրաշարժիչներ, հավաքվածքներ, զոդող սարքեր, լուսավորության արմատուր, ջերմային ավտոմատիկայի և չափումների սարքավորումներ և այլն), բացի փակ բաշխիչ սարքվածքներից, նորոգման համար աշխատատեղի նախապատրաստումը, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների կատարումը և աշխատելու թույլտվությունն իրականացնում է ստորաբաժանման անձնակազմը, որի տնօրինության տակ է գտնվում այդ սարքավորումը, կաթսայատուրբինային արտադրամասի հերթափոխի պետի ամենօրյա թույլտվությամբ (ջերմային ցանցի հերթապահ կարգավարի), որի մասին պետք է գրառում կատարվի օպերատիվ մատյանում:

732. Կաթսայատուրբինային արտադրամասի (ջերմային ցանցի շրջանի) մեկ տեղամասում այլ արտադրամասերի և կապալային կազմակերպությունների մի քանի բրիգադի միաժամանակյա աշխատանքի առաջնային թույլտվությունն իրագործում է կաթսայատուրբինային արտադրամասի հերթափոխի պետը (շրջանի հերթապահը, ջերմային ցանցի վարպետը)` իր արտադրամասի (շրջանի) պետի և էլեկտրակայանի հերթափոխի պետի (ջերմային ցանցի հերթապահ կարգավարի) թույլտվությամբ, որի մասին պետք է գրառում կատարվի օպերատիվ մատյանում:

733. Աշխատանքների ղեկավարի, աշխատանքներն իրագործողի և բրիգադի անդամների նպատակային (ընթացիկ) հրահանգման ձևակերպման կարգը, կարգագրով աշխատանքները կատարելուց առաջ, սահմանվում է գործատուի կողմից: Կարգադրությամբ աշխատանքներ կատարելուց առաջ, անվտանգության միջոցառումների գծով հրահանգավորում ստանալու մասին բրիգադի անդամների և հրահանգավորում անցկացրած անձի ստորագրությունները պետք է դրվեն մատյանում: Թե որ մատյանում պետք է նշված անձինք դնեն ստորագրությունները` որոշում է գործատուն:

 

36. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄՈՒՄ

 

734. Բրիգադն աշխատանքի թույլ տալու պահից, նրա նկատմամբ անվտանգության տեխնիկայի պահանջների պահպանման նպատակով, հսկողությունը դրվում է աշխատանքներն իրագործողի (հսկողի) վրա: Աշխատանքներն իրագործողը պետք է կազմակերպի իր աշխատանքը, իսկ հսկողը` հսկողությունը, այնպես, որպեսզի մշտապես հետևի բրիգադի բոլոր անդամների անվտանգությանը:

735. Աշխատանքներն իրագործողը (հսկողը) կարգագրով, միջանկյալ կարգագրով պետք է ամբողջ ժամանակ գտնվի աշխատատեղում: Բացակայության անհրաժեշտության դեպքում, եթե այդ ընթացքում նրան չի կարող փոխարինել աշխատանքների ղեկավարը, աշխատանքներն իրագործողը պետք է դադարեցնի բրիգադի աշխատանքը և նրան դուրս բերի անվտանգ գոտի: Բրիգադի անդամների` աշխատատեղից կարճ ժամանակով բացակայությունը թույլատրվում է միայն աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ, որը մինչև բացակայողի վերադարձը կամ մինչև նրանց գտնվելու տեղը պարզելը և նրանց բրիգադի հեռանալու մասին նախազգուշացնելը, իրավունք չունի բրիգադի հետ հեռանալու աշխատատեղից:

736. Աշխատանքների ղեկավարը և էլեկտրակայանի հերթապահ անձնակազմը պետք է պարբերաբար ստուգեն աշխատողների կողմից անվտանգության կանոնների պահանջների պահպանումը: Ջերմային ցանցերում այդպիսի ստուգումներ իրականացնում է աշխատանքների ղեկավարը: Աշխատանքների ղեկավարի կողմից անցկացվող ստուգումների պարբերականությունը չպետք է գերազանցի 2 ժամը` սկսած բրիգադն աշխատանքի թույլ տալու ժամանակից: Խախտումների բացահայտման դեպքում աշխատանքներն իրագործողից վերցվում է կարգագիրը, և բրիգադը հեռանում է աշխատանքից: Աշխատանքի կրկնական թույլտվությունը կարող է իրագործվել արտադրամասի (ստորաբաժանման) ղեկավարի կամ կարգագիր տվող անձի թույլտվությամբ, աշխատանքի առաջնային թույլտվության բոլոր պահանջների կատարման դեպքում` կարգագրի համապատասխան ձևակերպմամբ, ինչպես նաև բրիգադի անվտանգության տեխնիկայի գծով արտահերթ հրահանգավորում անցկացնելուց հետո` օպերատիվ մատյանում կրկնական թույլտվության պատճառների գրառմամբ:

737. Բրիգադի կազմում փոփոխությունը ձևակերպում է տվյալ կարգագրով աշխատանքների ղեկավարը` կարգագրի երկու օրինակների աղյուսակում: Բրիգադի անդամների մեծ թվի դեպքում, երբ նրա կազմի փոփոխության մասին գրառումը չի տեղավորվում կարգագրի աղյուսակում, թույլատրվում է նրան կցել առանձին թերթ` փոփոխության նշումներով և աղյուսակում կատարելով գրառում այն մասին, որ կատարվել են փոփոխություններ` համաձայն կարգագրին կցված ցուցակի: Բրիգադի կազմում նոր ընդգրկվող անդամները թույլատրվում են աշխատանքի միայն աշխատանքների ղեկավարի և իրագործողի հրահանգումից հետո:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում