Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Ա ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(7-րդ մաս)

 

37. ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ. ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

738. Աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքում ընդմիջման դեպքում (ճաշի համար, աշխատանքների կատարման պայմաններով) բրիգադը հեռանում է աշխատատեղից և կարգագիրը մնում է աշխատանքներն իրագործողի մոտ: Ընդմիջումից հետո բրիգադի և ոչ մի անդամ իրավունք չունի ինքնուրույն ձեռնամուխ լինելու աշխատանքի: Այդպիսի ընդմիջումից հետո բրիգադի թույլտվությունն իրականացնում է աշխատանքներն իրագործողը` միանձնյա կերպով, առանց կարգագրում ձևակերպման:

739. Ո՛չ բրիգադի աշխատանքում ընդմիջման ժամանակ, ո՛չ աշխատանքային օրվա ընթացքում հերթապահ անձնակազմն իրավունք չունի կայանքի սխեմայում կատարելու փոփոխություններ, որոնք կարող են ազդել աշխատանքի կատարման պայմանների վրա` անվտանգության միջոցների առումով և միայն վթարային դեպքերում, արտադրամասի (շրջանի) վարչության գիտությամբ, թույլատրվում է փոխել սխեման, կամ նորոգման բրիգադի բացակայության դեպքում աշխատանքի մեջ մտցնել նորոգման հանած սարքավորումը, պայմանով, որ կատարված փոփոխությունների մասին անհապաղ տեղեկացվեն աշխատանքների ղեկավարն ու իրագործողը: Մինչև աշխատանքներն իրագործողի ժամանումը և նրա կողմից կարգագիրը վերադարձնելը` աշխատանքի կատարման տեղում պետք է կարգվեն անձինք, ովքեր պարտավոր են թույլ չտալ բրիգադին շարունակելու աշխատանքը:

740. Մինչև նորոգման լրիվ ավարտը` սարքավորումն աշխատանքի մեջ փորձնական կարելի է մտցնել բրիգադի հեռանալուց, աշխատանքների ղեկավարի կողմից կարգագիրը արտադրամասի (շրջանի) հերթապահ անձնակազմի պատասխանատու անձին վերադարձնելուց (աշխատանքի ամենօրյա ավարտի աղյուսակում ձևակերպմամբ) և ժամանակավոր ցանկապատերը, փակող սարքվածքներն ու անվտանգության նշանները հանելուց հետո: Աշխատատեղի նախապատրաստումը և բրիգադի թույլտվությունը, փորձնական միացումից հետո, իրագործվում են կրկին: Այդ դեպքում աշխատանքների ղեկավարն ստորագրում է կարգագրի այն նույն տողում, որտեղ ստորագրում է աշխատանքներն իրագործողը, իսկ այլ արտադրամասերի (տեղամասերի) հերթապահ անձնակազմը, որը մասնակցել է աշխատատեղի կրկնական նախապատրաստմանը, ստորագրում է տողում, որպես կարգագրով թույլատրող:

741. Ջերմամեխանիկական սարքավորման առանձին տարրերի և տեղամասերի փորձարկումը (ճնշափորձարկումը և այլն), դրանց համալիր նորոգման ժամանակ, կատարվում է հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) ընդհանուր կարգագիրը, որը տրվում է ամբողջությամբ ագրեգատի, ջերմային ցանցի մի քանի տեղամասերի և այլնի համար, դրանց տարրերի կամ առանձին տեղամասերի փորձարկման ժամանակ մնում է աշխատանքների ղեկավարի մոտ.

2) փորձարկումը կատարվում է ծրագրով, որը համատեղ կազմվում է շահագործող ստորաբաժանման պետի և աշխատանքների ղեկավարի (նորոգող ստորաբաժանում) կողմից և հաստատվում կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից: Ծրագրում նշվում են փորձարկման տեխնոլոգիական կարգը, փորձարկմանը մասնակցող անձնակազմի տեղաբաշխումը, բրիգադները, որոնք պետք է դադարեցնեն փորձարկվող տեղամասում աշխատանքները և հանվեն աշխատատեղերից` կարգագրերը հանձնելով, բրիգադները, որոնց թույլատրվում է շարունակել կարգագրով կամ միջանկյալ կարգագրով աշխատանքները` հարակից ու հարևան տեղամասերում և փորձարկման անցկացման անվտանգությունն ապահովող ու համապատասխան տեղամասերում աշխատանքը շարունակելու միջոցառումները.

3) փորձարկումը պետք է իրականացվի արտադրամասի հերթափոխի պետի (ջերմային ցանցի շրջանի օպերատիվ-նորոգող անձնակազմի պատասխանատու անձի) և միջանկյալ կարգագրով աշխատանքների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ` էլեկտրակայանի հերթափոխի պետի (ջերմային ցանցի հերթապահ կարգավարի) թույլտվությամբ.

4) փորձարկվող տարրի կամ տեղամասի վրա դադարեցվում են բոլոր աշխատանքները, բրիգադները հեռանում են աշխատատեղերից և միջանկյալ կարգագիրը հանձնվում է թույլատրողին` աշխատանքում ընդմիջում ձևակերպելով.

5) հարակից տեղամասերում աշխատող բրիգադները կարող են շարունակել աշխատանքը` այդ տեղամասերը փորձարկվող սարքավորումից հուսալիորեն անջատելու և պաշտպանելու և աշխատողների անվտանգությունն ապահովելու պայմանի դեպքում.

6) փորձարկվող տարրի կամ տեղամասի անջատման համար բավարար միջոցառումներ են խցափակիչների տեղակայումը, սխեմայի քանդումը և փակող արմատուրի հուսալի փակումը (մղափականների, սողնակների և այլնի):

742. Էլեկտրաշարժաբերների հետ պտտվող մեխանիզմների հավասարակշռումը, էլեկտրազտիչների սեկցիաների փորձարկումը և էլեկտրասարքավորման հաճախակի միացման հետ կապված այլ աշխատանքները թույլատրվում է կատարել` առանց կարգագրում ընդմիջումներ ձևակերպելու, սակայն էլեկտրասարքավորման անջատման վերաբերյալ յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների ճիշտ կատարմամբ: Էլեկտրասարքավորման միացման և լարման տակ գտնվելու ժամանակահատվածում կարգագիրը պետք է գտնվի հերթապահ անձնակազմի մոտ: Աշխատանքը պետք է կատարվի աշխատանքների ղեկավարի անմիջական հսկողությամբ: Նրա պահանջով էլեկտրաարտադրամասի հերթափոխի պետի կամ էլեկտրակայանի հերթափոխի պետի (ջերմային ցանցի հերթապահ կարգավարի) միջոցով էլեկտրաարտադրամասի անձնակազմը պետք է քանդի ու հավաքի էլեկտրական սխեման: Մեխանիզմները միացնում և անջատում է այդ մեխանիզմներն սպասարկող անձնակազմը:

 

38. ԸՆԴՄԻՋՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ՕՐՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՍԿՍԵԼԸ

 

743. Աշխատանքային օրն ավարտվելուց հետո աշխատատեղը հավաքվում է, անվտանգության նշանները, ցանկապատերն ու փակող սարքվածքները մնում են տեղերում: Կարգագիրը հանձնվում է հերթապահ անձնակազմին (ջերմային ցանցերում` թույլատրողին, որը նշանակվել է սույն ՏԿ-ի 33-րդ գլխի պահանջներին համապատասխան), միջանկյալ կարգագրերը վերադարձնելու անհրաժեշտությունը որոշում է ընդհանուր կարգագրով աշխատանքների ղեկավարը:

744. Աշխատանքի ամենօրյա թույլտվությունը ձևակերպվում է կարգագրի աղյուսակում` թույլատրողի և աշխատանքներն իրագործողի ստորագրություններով, իսկ աշխատանքի ավարտը` աշխատանքն իրագործողի և հերթապահ անձնակազմի պատասխանատու անձի ստորագրություններով` նշելով ամսաթիվը, աշխատանքն սկսելու և ավարտելու ժամանակը: Ջերմային ցանցերում աշխատանքի ավարտը ձևակերպվում է աշխատանքներն իրագործողի և թույլատրողի` աղյուսակում ստորագրություններով: Ընդհանուր կարգագրերով աշխատանքների կատարման դեպքում ամենօրյա թույլտվություն և դրա ձևակերպում չի պահանջվում: Ամենօրյա թույլտվությունը և աշխատանքի ավարտը միջանկյալ կարգագրերով գրավոր չի ձևակերպվում:

745. Հաջորդ օրն ընդհատված աշխատանքը կարգագրերով կարելի է վերսկսել թույլատրողի և աշխատանքն իրագործողի կողմից աշխատատեղի զննումից, բրիգադի հրահանգումից և անվտանգության միջոցառումների կատարման ստուգումից հետո:

 

39. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ, ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՈՒ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԿԱՐԳԱԳՐԻ ՓԱԿՈՒՄԸ

 

746. Աշխատանքի լրիվ ավարտից հետո բրիգադը հավաքում է աշխատատեղը, այնուհետև` աշխատանքներն իրագործողը դուրս է հանում նրան, ստորագրում կարգագրում ու կարգագիրը հանձնում աշխատանքների ղեկավարին:

747. Աշխատանքի վերջնական ավարտից հետո, աշխատանքներն իրագործողից աշխատատեղն ընդունելիս, աշխատանքների ղեկավարն ստուգում է նրա կատարման լիակատարությունն ու հուսալիությունը, կողմնակի առարկաների բացակայությունը և աշխատատեղերի պատշաճ մաքրությունը, այնուհետև ստորագրում է կարգագրի «Աշխատանքն ամբողջությամբ ավարտված է» տողում` նշելով ժամանակն ու ամսաթիվը: Անհրաժեշտության դեպքում աշխատանքների ղեկավարի փոխարեն աշխատատեղի ընդունում ու կարգագրի համապատասխան տողում կարող է ստորագրել կարգագիրը տվող կամ այն ներկայացնող անձը:

748. Հերթապահ անձնակազմի պատասխանատու անձը փակում է կարգագիրը` իր կամ իրեն ենթակա անձնակազմի կողմից աշխատատեղի զննումից, մարդկանց, կողմնակի առարկաների բացակայության ստուգումից հետո և աշխատանքի լրիվ ավարտի մասին կարգագրի տողում աշխատանքների ղեկավարի ստորագրելուց հետո, ընդ որում, նշվում է կարգագիրը փակելու ժամն ու ամսաթիվը:

749. Սարքավորումը կարող է մտցվել աշխատանքի մեջ` միայն աշխատանքի լրիվ ավարտի մասին կարգագրի տողում աշխատանքների ղեկավարի ստորագրելուց և այն հերթապահ անձնակազմի պատասխանատու անձի կողմից փակվելուց հետո, ինչպես նաև ժամանակավոր ցանկապատերը, անվտանգության նշանները և փակող սարքվածքները հանելուց և տեղում մշտական ցանկապատերի վերականգնումից հետո:

750. Կարգագրերի ճիշտ ձևակերպման հսկողությունը` ընտրողական ստուգման միջոցով, պետք է իրականացնեն կարգագիր տվողները, անվտանգության տեխնիկայի և արտադրական առողջապահության (սանիտարիայի) գծով ճարտարագետ-տեսուչը և դրա համար լիազորված այլ անձինք:

751. Փակված կարգագրերը 30 օրվա ընթացքում պահպանվում են արտադրամասի (շրջանի) պետի մոտ, որից հետո կարող են ոչնչացվել: Գազավտանգ աշխատանքների անցկացման կարգագրերի պահպանման ժամկետը մեկ տարի է` հաշված կարգագիրը տալու օրվանից:

 

XII. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

752. Այն դեպքերում, երբ սարքավորումը նորոգվում է կապալային կազմակերպության կամ կազմակերպության նորոգման ստորաբաժանման կամ այլ արտադրամասի (շրջանի) կողմից, նորոգող անձնակազմի որակավորման պատասխանատվությունը դրվում է այդ կազմակերպությունների, ստորաբաժանումների կամ շրջանների ղեկավարների վրա:

753. Արտադրամասի (տեղամասի) նույն սարքավորման կամ կառույցի վրա միաժամանակ մի քանի կազմակերպությունների կողմից (կազմակերպության հետ ուղիղ պայմանագրերով) կազմակերպության ստորաբաժանումներում նորոգման, կարգաբերման և այլ աշխատանքների կատարման դեպքում ստորաբաժանման ղեկավարը` կապալային կազմակերպությունների ղեկավարության հետ միասին, պարտավոր է մշակել աշխատանքների համատեղ աշխատացանկ և անվտանգության տեխնիկայի գծով ընդհանուր միջոցառումներ, որոնք պետք է հաստատվեն կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից: Աշխատատեղի նախապատրաստման, աշխատանքների համատեղ աշխատացանկի և անվտանգության տեխնիկայի գծով ընդհանուր միջոցառումների կատարման գործողությունների ներդաշնակեցման համար և, սույն ՏԿ-ին համապատասխան, աշխատանքների թույլտվության պատասխանատվությունը կրում է էլեկտրակայանի (ջերմային ցանցի) տեխնիկական ղեկավարը: Աշխատանքի, իրենց տեղամասերում աշխատանքի պաշտպանության միջոցառումների կազմակերպման ու կատարման, անձնակազմի համապատասխան որակավորման և նրանց կողմից աշխատանքի պաշտպանության մասին հրահանգների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատվությունը կրում են կապալային կազմակերպությունների ղեկավարները:

754. Ենթակապալային կազմակերպությունների ներգրավմամբ գլխամասային նորոգող կազմակերպության կողմից նմանատիպ աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության տեխնիկայի ընդհանուր միջոցառումների կատարման պատասխանատվությունը կրում է գլխամասային նորոգող կազմակերպությունը: Վերջինս էլ ենթակապալային կազմակերպությունների հետ միասին մշակում է համատեղ աշխատացանկ, որն էլ հաստատում է գլխամասային նորոգող կազմակերպության լիազոր ներկայացուցիչը: Ենթակապալային կազմակերպության համար հատկացված տեղամասում աշխատանքի պաշտպանության միջոցառումների կազմակերպման և կատարման, նրանց անձնակազմի կողմից աշխատանքի պաշտպանության մասին հրահանգների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատվությունը կրում են ենթակապալային կազմակերպությունները: Այն կազմակերպությունը, որի տնօրինության տակ է գտնվում սարքավորումը, աշխատանքների կատարման ընդհանուր կարգագիր է տալիս գլխամասային նորոգող կազմակերպությանը, որին իրավունք է վերապահվում միջանկյալ կարգագրեր տալու ենթակապալային կազմակերպություններին:

755. Գործող արտադրամասերում, ջերմաէներգետիկ սարքավորումների մոտակայքում կազմակերպությունների նորոգող շինարարական ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքներն իրագործվում են սույն ՏԿ-ի N 9 աղյուսակում ներկայացված ակտ-թույլտվությամբ և կարգագիր-թույլտվությամբ: Կարգագիր-թույլտվության տվյալ ձևը կիրառվում է նաև հիդրոմեխանիկական սարքավորումներում և հիդրոտեխնիկական կառույցներում, ինչպես նաև ջերմատեխնիկական սարքավորումների վրա տեղակայված ջերմային ավտոմատիկայի, չափիչ և պաշտպանիչ սարքավորումներում աշխատանքներ իրագործելիս: Կարգագիր-թույլտվությունը ձևակերպելիս` էլեկտրաանվտանգության խումբը նշվում է այն դեպքերում, երբ դա նախատեսված է անվտանգության տեխնիկայի համապատասխան կանոններով: Ակտ-թույլտվության գործողության ժամկետից հետո, աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում, անհրաժեշտ է կազմել ակտ-թույլտվություն նոր` ժամկետի համար:

 

Աղյուսակ N 9

 

ԱԿՏ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Քաղ.__________________________ _______ __________________ 20 թ.

 

___________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

 

Մենք` ներքոստորագրյալներս, պատվիրատուի ներկայացուցիչը _____________

(անունը, ազգանունը,

___________________________________________________________________

                                պաշտոնը)

 

գլխավոր կապալառուի (կապալառուի) ներկայացուցիչը, որը պատասխանատու է շինտեղակայման (նորոգման և այլ) աշխատանքների համար

___________________________________________________________________

                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

և շինտեղակայման (նորոգման և այլ) աշխատանքների կատարման տեղի մոտակայքում գտնվող օբյեկտները շահագործող կազմակերպության ներկայացուցիչը

___________________________________________________________________

                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

կազմեցինք սույն ակտը` ներքոհիշյալի մասին:

Պատվիրատուն (կազմակերպությունը) հատկացնում է տեղամասը (տարածքը), որը սահմանազատված է կոորդինատներով ________________________________________

(առանցքների և նշագծերի անվանումները, գծագրերի համարները)

 

այնտեղ կատարելու __________________________________________________

(աշխատանքների անվանումները)

 

գլխավոր կապալառուի (կապալառուի) պատասխանատու ներկայացուցչի տեխնիկական ղեկավարությամբ, հետևյալ ժամկետով`

 

    սկիզբը _____________________,     ավարտը ________________________

             (ամսաթիվը)                             (ամսաթիվը)

 

Մինչև աշխատանքն սկսելն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգությունը:

.__________________________________________________________.

|Միջոցառման անվանումը |   Կատարման ժամկետը  |  Կատարողը    |

|_____________________|_____________________|______________|

|_____________________|_____________________|______________|

|_____________________|_____________________|______________|

|_____________________|_____________________|______________|

.__________________________________________________________.

 

Պատվիրատուի ներկայացուցիչ _________________________________________

(ստորագրությունը)

Շինտեղակայման

(նորոգման և այլնի) աշխատատեղի մոտակայքում

գտնվող օբյեկտները շահագործող

կազմակերպության ներկայացուցիչ ______________________________________

(ստորագրությունը)

 

Գլխավոր կապալառուի (կապալառուի) ներկայացուցիչ ______________________

(ստորագրությունը)

 

Աղյուսակ N 10

___________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

 

Հաստատում եմ`

Գլխավոր ճարտարագետ ________________

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

___ ______________ 20 թ.

 

I. ԿԱՐԳԱԳԻՐ

 

1. Աշխատանքների պատասխանատու իրագործողին __________________________

բրիգադի _________ մարդկանցով կատարել հետևյալ աշխատանքները`

___________________________________________________________________

               (աշխատանքների անվանումները, կատարման տեղը)

___________________________________________________________________

 

2. Աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ են` նյութեր _____________

գործիքներ _________________________________________________________

պաշտպանիչ միջոցներ ________________________________________________

3. Աշխատանքների նախապատրաստման և կատարման համար ապահովել հետևյալ

անվտանգության միջոցառումները` _____________________________________

___________________________________________________________________

        (թվարկվում են աշխատանքի անվտանգության ապահովման հիմնական

___________________________________________________________________

                      միջոցառումները և միջոցները)

___________________________________________________________________

 

4. Հատուկ պայմաններ _______________________________________________

5. Աշխատանքի սկիզբը ______ ժ ______ րոպ _______________ 20 _____ թ.

Աշխատանքի ավարտը ______ ժ ______ րոպ __________________ 20______ թ.

Աշխատանքի ռեժիմը __________________________________________________

(միահերթ, երկհերթ, եռահերթ)

 

6. Աշխատանքների պատասխանատու ղեկավար է նշանակվում

___________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

7. Կարգագիր-թույլտվությունը տվեց` _________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

8. Կարգագիր-թույլտվությունն ընդունեց աշխատանքների պատասխանատու

ղեկավարը _____________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

9. Աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումները և աշխատանքների կատարման կարգը համաձայնեցված են _______________________________________

(գործող կազմակերպության (արտադրամասի, տեղամասի)

___________________________________________________________________

պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

10. Աշխատատեղերում աշխատանքի անվտանգության մասին հրահանգավորումը`

համաձայն հրահանգի _______________________________________________

(հրահանգի անվանումը կամ հրահանգավորման համառոտ բովանդակությունը)

___________________________________________________________________

կատարված են

 

Աշխատանքի պատասխանատու ղեկավար ___________________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

Գործող կազմակերպության

(արտադրամասի, տեղամասի) պատասխանատու անձ __________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

11. Հրահանգավորումն անցել են բրիգադի անդամները`

.____________________________________________________________.

|Անունը, ազգանունը|Մասնագիտությունը,|Ամսաթիվը|Հրահանգավորումն|

|                 |կարգը            |        |անցած անձի     |

|                 |                 |        |ստորագրությունը|

|_________________|_________________|________|_______________|

|_________________|_________________|________|_______________|

|_________________|_________________|________|_______________|

|_________________|_________________|________|_______________|

.____________________________________________________________.

 

12. Աշխատատեղը և աշխատանքի պայմաններն ստուգված են:

Կարգագիր-թույլտվության մեջ նշված անվտանգության միջոցառումները

ապահովված են:

 

Թույլատրում եմ անցնել աշխատանքի ___________________________________

(գործող կազմակերպության ներկայացուցչի աշխատանքն

___________________________________________________________________

         սկսել թույլատրողի պաշտոնը, անունը, ազգանունը, ամսաթիվը,

                            ստորագրությունը)

 

Աշխատանքների պատասխանատու ղեկավար _________________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

Աշխատանքների պատասխանատու իրագործող _______________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

13. Աշխատանքներն սկսվել են ժ______ րոպ _____________________20 թ.

Աշխատանքների պատասխանատու ղեկավար _________________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

14. Աշխատանքներն ավարտված են, աշխատատեղերն ստուգված են (նյութերը, գործիքները, հարմարանքները և այլն, հավաքված են), մարդիկ դուրս են բերված:

 

Կարգագիրը փակված է ժ______ րոպ _____________________20 թ.:

 

Աշխատանքների պատասխանատու կատարող _________________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

Գործող կազմակերպության պատասխանատու անձ ___________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

756. Գործող կազմակերպություններում շինարարական-տեղակայող կազմակերպությունների աշխատանքի թույլտվությունը պետք է իրականացվի պատվիրատուի և կապալառուի կողմից ակտ-թույլտվության ձևակերպումից հետո (համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ՍՆԻՊ III-4-80 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» N 82 հրամանի): Շինարարական-տեղակայող կազմակերպության աշխատանքների կատարման կարգագիրը տրվում է կապալառուի կողմից: Կարգագրում նշված աշխատանքների կատարման կարգը և աշխատանքի անվտանգությունն ապահովող միջոցառումներն արտադրամասում (ջերմային օբյեկտում) անվտանգության տեխնիկայի և էներգետիկ կայանքների շահագործման վիճակի վրա շինարարական-տեղակայող կազմակերպության անձնակազմի ներգործության նախազգուշացման մասում, համաձայնեցվում են արտադրամասի ղեկավարի հետ: Արտադրամասերի (ջերմային ցանցի շրջանների) մասնագետների և ղեկավարների կողմից շինարարական-տեղակայող կազմակերպությանը կարգագիր տալը չի թույլատրվում:

 

XIII. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

40. ՀԵՂՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՄՈՆԻԱԿ

 

757. Էլեկտրակայաններում ամոնիակը ներմուծվում է ջրային լուծույթների տեսքով` պարունակելով 22-25 % NH3 (խտությունը` 0,9 գ/սմ3, 15oC-ի դեպքում):

758. Ամոնիակի ջրային լուծույթն օժտված է ուժեղ ալկալիական հատկություններով: Ամոնիակի 1%-անոց լուծույթի pH-ը 11,7 է: Ամոնիակի ջրային լուծույթները կարող են առաջացնել օրգանիզմի թունավորվածություն: 5 % ամոնիակ պարունակող օդը շնչելու դեպքում սկսվում է ուժեղ շնչահեղձություն, արցունքահոսություն, ցավ աչքերում, հազի ուժեղ նոպաներ, գլխապտույտ, ցավ որովայնում, սրտխառնոց:

759. Ամոնիակի բարձր խտությունը կարող է առաջացնել աչքի լորձաթաղանթի այրվածք և հանգեցնել կուրության: Մաշկի վնասված տեղերը պետք է լվանալ մաքուր ջրով և դնել քացախաթթվի, կիտրոնաթթվի կամ սալիցիլաթթվի 5 %-անոց թրջոցներ:

760. Պաշտպանության անհատական միջոցներն են թթվա- և ալկալիակայուն ձեռնոցները, պաշտպանական ակնոցը, ռետինապատ գոգնոցը, Կ, (K), ԿԴ (KD), կամ Մ (M), տեսակի զտող հակագազերը:

 

41. ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ

 

761. Քիմիական մաքուր ծծմբական թթուն անգույն, յուղանման հեղուկ է, որը 10 oC-ում պնդանում է բյուրեղյա զանգվածի տեսքով: Տեխնիկական խտացված ծծմբական թթուն ունի 1,84գ/սմ3 խտություն և պարունակում է մոտավորապես 98 % H2SO4, ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ` մեծ քանակությամբ ջերմություն արձակելով (մինչև 92 կՋ 1 մոլ (22 կկալ 1 գրամ-մոլեկուլում) թթվում): Դրա համար թթվի ցայտացրիվ լինելը կանխելու նպատակով պետք է թթուն լցնել ջրի մեջ և ոչ թե հակառակը:

762. Ծծմբական թթուն տաքացնելիս` առաջանում են ծծմբային անհիդրիդի գոլորշիներ, որոնք, միանալով օդի ջրային գոլորշիներին, առաջացնում են թթվային մառախուղ:

763. Ծծմբական թթուն, ընկնելով մաշկի վրա, առաջացնում է ուժեղ այրվածքներ, որոնք բավականին ցավոտ են և դժվար են բուժվում: Ծծմբական թթվի գոլորշիները ներշնչելիս` գրգռվում և դաղվում են վերին շնչառական ուղիների լորձաթաղանթները:

764. Խիտ ծծմբական թթուն աչքերի մեջ ընկնելը կարող է կուրություն առաջացնել, այդ պատճառով նրա հետ աշխատելիս պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել:

765. Թթուն դատարկող անձնակազմը պետք է աշխատի թթվակայուն գործվածքից արտահագուստով, ռետինապատ գոգնոցներով, ռետինե երկարաճիտք կոշիկներով, ռետինե թթվա- և ալկալիակայուն ձեռնոցներով կամ թաթմաններով, պաշտպանիչ ակնոցներով կամ դիմակներով, օրգանական ապակուց վահաններով և ունենա Վ (B), ԲԿՖ (ԲKՓ) և Մ (M) տեսակի զտող հակագազեր և ճկափողային ԿՄ-1 և ԿՄ-2 տեսակի հակագազեր:

766. Հատակի վրա ծծմբական կամ որևէ այլ թթու թափվելու դեպքում անմիջապես պետք է չեզոքացնել` լցնել սոդա կամ չհանգած կիր, բահով հավաքել և այդ տեղը մանրակրկիտ կերպով լվանալ ջրի ուժեղ շիթով: Թթուն հավաքելիս` քիթն ու բերանը պետք է փակել սոդայի լուծույթով ներծծված կապով, աչքերը պաշտպանել հատուկ ակնոցներով:

767. Թթուն հագուստի վրա ընկնելիս` այն պետք է լվանալ ջրի առատ շիթով, չեզոքացնել 2-3%-անոց սոդայի լուծույթով և նորից լվանալ ջրով:

 

42. ԱՂԱԹԹՈՒ

 

768. Քիմիական մաքուր աղաթթուն անգույն հեղուկ է` 1,19 գ/սմ3 խտությամբ, պարունակում է 37 % քլորաջրածին, օդում «ծխում է»:

769. Աղաթթուն ունի խեղդող հոտ և շնչելիս գրգռում է վերին շնչառական ուղիները, առաջացնում է հազ, կոկորդում քոր և խռպոտություն: Մաշկի վրա երկարատև ազդեցության դեպքում առաջացնում է երրորդ կարգի այրվածքներ:

770. Տեխնիկական աղաթթուն դեղնավուն գույնի հեղուկ է, խեղդող հոտով, պարունակում է 27,5% քլորաջրածին:

771. Զսպող (ռեակցիան դանդաղեցնող) աղաթթուն մուգ դարչնագույն հեղուկ է` 1,1-ից մինչև 1,12 գ/սմ3 խտությամբ, չի «ծխում»: Մարդու օրգանիզմի վրա տեխնիկական և զսպող աղաթթվի ֆիզիոլոգիական ազդեցությունը նույնն է, ինչ քիմիապես մաքուր թթվինը:

772. Պաշտպանության անհատական միջոցներն են` Վ (B) տեսակի զտող հակագազը կամ ճկափողային ԿՄ-1 և ԿՄ-2 տեսակի հակագազերը: Մնացած միջոցները նույնն են, ինչ որ ծծմբական թթվի հետ աշխատելիս:

 

43. ԿԾՈՒ ՆԱՏՐՈՆ

 

773. Կծու նատրոնը սպիտակ, անթափանց, չափազանց հիգրոսկոպիկ (խոնավածուծ) նյութ է, ուժեղ հիմք է: Մեկ տոկոսանոց ջրային լուծույթի pH-ի արժեքը 13 է:

774. Ինչպես պինդ նյութը, այնպես էլ դրա խտացված լուծույթներն առաջացնում են մաշկի ուժեղ այրվածքներ: Հիմքն աչքի մեջ ընկնելը կարող է ծանր հիվանդություններ առաջացնել, նույնիսկ կուրության հանգեցնել:

775. Կծու նատրոնի հետ աշխատող անձնակազմը պետք է ապահովված լինի պաշտպանիչ ակնոցներով, ռետինե թթվա- և ալկալիակայուն ձեռնոցներով ու թաթմաններով, բամբակյա արտահագուստով, ռետինապատ գոգնոցով և ռետինե կոշիկներով:

776. Կծու նատրոնը հագուստի վրա ընկնելիս, այն պետք է լվանալ ջրով, այնուհետև չեզոքացնել մեկտոկոսանոց քացախաթթվով և նորից լվանալ ջրով:

 

44. ԿԱԼՑԻՆԱՑՎԱԾ ՍՈԴԱ-ՆԱՏՐՈՆԻ ՖՈՍՖԱՏ

 

777. Կալցինացված սոդան և նատրոնի ֆոսֆատն սպիտակ բյուրեղյա նյութեր են, ջրում լավ լուծվում են: Ջրային լուծույթներն ալկալիական ռեակցիա ունեն: Բյուրեղյա վիճակում օրգանիզմի վրա առանձնահատուկ ազդեցություն չունեն: Փոշի վիճակում սոդան և նատրոնի ֆոսֆատը, ընկնելով շնչառական ուղիները կամ աչքերի մեջ, քայքայում են լորձաթաղանթը: Տաք խտացված լուծույթները վտանգավոր են, հատկապես, երբ ցայտերն ընկնում են աչքերի մեջ: Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են փոշեգոյացմամբ, պետք է դնել հակափոշիական շնչադիմակ, պաշտպանական ակնոցներ:

 

45. ՉՀԱՆԳԱԾ ԿԻՐ-ԿԱՈՒՍՏԻԿ ՄԱԳՆԵՏԻՏ

 

778. Չհանգած կիրը և կաուստիկ մագնետիտն սպիտակ գույնի փոշի են: Կրի փոշին կամ կրաջրի կաթիլները, ընկնելով շնչառական ուղիները, առաջացնում են հազ և այրոց, իսկ մաշկի վրա ընկնելիս` այն գրգռում են:

779. Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են նշված նյութերի փոշեգոյացմամբ, անձնակազմը պետք է հագնի բրեզենտե արտահագուստ, ռետինե ձեռնոցներ կամ թաթմաններ, հակափոշիական շնչադիմակ, դնի պաշտպանիչ ակնոցներ:

 

46. ՄԱԿԱՐԴԻՉՆԵՐ (ԿՈԱԳՈՒԼՅԱՆՏՆԵՐ)

 

780. Ծծմբաթթվական ալյումինի և ծծմբաթթվական երկաթի լուծույթները թթվային ռեակցիա ունեն: Բամբակյա գործվածքները դրանց ազդեցության տակ քայքայվում են, դրա համար էլ այդ լուծույթները հագուստի վրա թափվելու դեպքում պետք է անմիջապես լվանալ ջրով և թրջել կալցինացված սոդայի կամ նատրոնի ֆոսֆատի 24 %-անոց լուծույթով:

781. Լուծույթները, ընկնելով մաշկի վրա կամ աչքի մեջ, կարող են գրգռվածություն առաջացնել և հանգեցնել ժամանակավոր անաշխատունակության: Մակարդիչների հետ աշխատելիս` անձնակազմը պետք է հագնի ռետինապատ գոգնոց, ռետինե կոշիկներ և դնի պաշտպանիչ ակնոցներ ու ռետինե ձեռնոցներ:

782. Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են չոր մակարդիչների փոշեգոյացմամբ, պետք է հագնել հակափոշիական շնչադիմակ:

 

47. ՊՈԼԻԱԿՐԻԼԱՄԻԴ

 

783. Պոլիակրիլամիդը դոնդողանման նյութ է, նրա փափկացման ջերմաստիճանը 180 oC է: Ջրում լուծվում է: Նվազ թունավոր է: Պոլիակրիլամիդը 100 oC ջերմաստիճանից բարձր տաքացնելիս` անջատվում է ամոնիակ:

784. Պաշտպանության անհատական միջոցներ են ռետինե ձեռնոցները, պաշտպանիչ ակնոցը, «Լեպեստոկ» («Լեպեստոկ»), «Աստրա-2» (»Actpa-2») կամ ՌՈՒ-60Մ (ՌՈՒ-60M) տեսակի շնչադիմակները:

 

48. ՏՐԻԼՈՆ

 

785. Տրիլոնն սպիտակ բյուրեղյա փոշի է: Ջրում լուծելիությունը` 10 % (20 oC-ի պայմաններում): Մարդու օրգանիզմի վրա տրիլոնն զգալի ֆիզիոլոգիական ազդեցություն չունի:

786. Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են տրիլոնի փոշեգոյացմամբ, անհրաժեշտ է դնել պաշտպանիչ ակնոցներ, հագնել թաթմաններ, հակափոշիական շնչադիմակ:

 

49. ՀԻԴՐԱԶԻՆՀԻԴՐԱՏ

 

787. Հիդրազինհիդրատն անգույն հեղուկ է, հոտը հիշեցնում է ամոնիակին, հեշտ բոցավառվում է, թունավոր է:

788. Հիդրազինհիդրատը լավ լուծվում է ջրում և սպիրտում: Նրա եռման ջերմաստիճանը 118,5 oC է, իսկ սառեցմանը` -51,7 oC, բռնկմանը` 73 oC, խտությունը` 1,03 գ/սմ3, իսկ հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 50:

789. Հիդրազինհիդրատը պարունակում է 64 % հիդրազին: Հիդրազինհիդրատն օդից կլանում է խոնավություն, թթվածին, ածխաթթու, թույլ հիմք է:

790. Հիդրազինհիդրատն ուժեղ վերականգնիչ է, դյուրությամբ քայքայվում է կատալիզատորների ազդեցության տակ: Թթվածնի հետ խառնվելիս` պայթյունավտանգ է: Որոշ մետաղների օքսիդների, ասբեստի կամ ակտիվացված ածխի հետ շփվելիս` հնարավոր է հիդրազինհիդրատի ինքնաբռնկում:

791. Տարբեր ձևերով թափանցելով օրգանիզմ` թունավոր ազդեցություն է ունենում:

 

50. ՀԻԴՐԱԶԻՆԻ ԱՂԵՐԸ

 

792. Հիդրազինսուլֆատը և ֆոսֆորաթթվային հիդրազինն սպիտակ գույնի բյուրեղային նյութեր են, սառը ջրում դժվար են լուծվում, իսկ տաք ջրում` լավ:

793. Ջրային լուծույթներն ունեն թթվային ռեակցիա:

794. Հիդրազինսուլֆատը և ֆոսֆորաթթվային հիդրազինը վերականգնիչներ են և թունավոր:

795. Հիդրազինհիդրատի միացությունների թափանցումն օրգանիզմ առաջացնում է փոփոխություններ լյարդի և արյան մեջ:

796. Հիդրազինհիդրատի գոլորշիները և նրա աղերի փոշին ազդում են շնչառական ուղիների լորձաթաղանթի և աչքերի վրա: Հիդրազինհիդրատի լուծույթների ազդեցությունը մաշկի վրա, կախված անհատական ընկալունակությունից, կարող է հանգեցնել դերմատիտի:

797. Պաշտպանության անհատական միջոցներն են ռետինե ձեռնոցները, պաշտպանիչ ակնոցները, ԿԴ (KD), կամ Ա (A) տեսակի զտող հակագազերը:

 

51. ՕԿՏԱԴԵՑԻԼԱՄԻՆ

 

798. Օկտադեցիլամինը յուրահատուկ հոտով մոմանման նյութ է, խտությունը` 0,83 գ/սմ3, հալման ջերմաստիճանը` 54-55oC, իսկ եռմանը` 349oC:

799. 350oC-ից բարձր ջերմաստիճանում, առանց օդի ներթափանցման, օկտադեցիլամինը քայքայվում է և առաջացնում ցածրամոլեկուլյար ածխաջրածիններ և ամոնիակ:

800. Օկտադեցիլամինը սառը և տաք ջրում չի լուծվում, բայց 75oC-ից բարձր ջերմաստիճանում ջրի հետ առաջացնում է էմուլսիա` 100 մգ/կգ-ից ոչ բարձր խտությամբ: Լուծվում է սպիրտներում, քացախաթթվում, եթերներում և այլ օրգանական լուծիչներում:

801. Օկտադեցիլամինը մարդու համար գործնականում անվնաս է, սակայն պետք է խուսափել նրա հետ ուղղակի շփվելուց, քանի որ, կախված անհատական ընկալունակությունից, երբեմն նկատվում է մաշկի կարմրություն, քոր, որոնք դրա հետ շփվելը դադարեցնելուց հետո, մի քանի օրից վերանում են: Պաշտպանական անհատական միջոցները ռետինե ձեռնոցներն են:

 

52. ԱԴԻՊԻՆԱՅԻՆ ԹԹՈՒ

 

802. Ադիպինային թթուն բյուրեղային նյութ է, երկհիմնային համեմատաբար թույլ թթու է: Նրա հալման ջերմաստիճանը 150oC է, լուծելիությունը 15oC-ում` 1,42 % է, իսկ 100oC-ում` 61,53 % (ըստ զանգվածի):

803. Այդ թթվի` օդում կախված փոշին պայթյունավտանգ է, իսկ նստածը` հրդեհավտանգ: Թթվի փոշին գրգռում է լորձաթաղանթը:

804. Փոշուց պաշտպանվելու անհատական միջոցներն են շնչադիմակը, պաշտպանիչ ակնոցը:

805. Ադիպինային թթվի լուծույթները գործնականում վտանգավոր չեն և պաշտպանվելու հատուկ միջոցներ չեն պահանջվում:

 

53. ՖԼՈՒՈՐԻՏԱՅԻՆ (ՖՏՈՐԱՋՐԱԾՆԱՅԻՆ) ԹԹՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՂԵՐԸ

 

806. Ֆտորաջրածնի ջրային լուծույթը կոչվում է ֆլուորիտային (պլավիկյան) թթու:

807. Տեխնիկական թթուն պարունակում է 40-ից մինչև 70 % ֆտորաջրածին: Ֆլուորիտային թթուն դյուրությամբ փոխազդում է սիլիցիումի երկօքսիդի հետ, այդ պատճառով էլ այն ապակե անոթներում պահելը չի թույլատրվում:

808. Ֆլուորիտային թթվի աղերը ֆտորային նատրոնը և ֆտորային ամոնիումն են:

809. Ֆտորային նատրոնը բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը` 997oC, ջրում դժվար է լուծվում. 15oC-ում ջրում լուծելիությունը 3,5 % է, իսկ 25oC-ում` 4 %:

810. Ֆտորային ամոնիումն անգույն բյուրեղներ են, հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 37,04:

811. Բյուրեղային ֆտորային ամոնիումը հիգրոսկոպիկ (խոնավածուծ) է, և դրա համար հալվում է օդում, ջրում լավ է լուծվում:

812. Ֆտորային ամոնիումի թթու աղի` ամոնիումի հիդրոֆտորիդի հարաբերական մոլեկուլյար զանգվածը 57,05 է, անգույն, օդում փոշիացող բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում:

813. Ֆլուորիտային թթուն և նրա աղերը խիստ թունավոր են: Թթվի գոլորշիների ներշնչումը բորբոքում է շնչառական ուղիները և քայքայում ատամները: Թթուն և նրա աղերը, թափանցելով որովայնի խոռոչ, առաջացնում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Եթե մաշկը վնասվածքներ չունի, ապա ֆտորային աղերը չեն ներգործում, իսկ, ընկնելով թարմ կտրվածքների վրա կամ եղունգների տակ, առաջացնում են թարախապալարներ և դժվար բուժվող վերքեր:

814. Պլավիկյան թթվից պաշտպանվելու անհատական միջոցներն են գոգնոցը, ռետինե թթվա- և ալկալիակայուն ձեռնոցները, ռետինե երկարաճիտ կոշիկները, պաշտպանիչ ակնոցները, Վ (B) տեսակի զտող հակագազը:

815. Պլավիկյան թթվի աղերից պաշտպանվելու անհատական միջոցներն են հակափոշիական շնչադիմակը, պաշտպանիչ ակնոցները և ռետինե ձեռնոցները:

 

53. ՖՏԱԼԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ

 

816. Ֆտալային անհիդրիդն սպիտակ, թեփուկանման բյուրեղներ են, հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 148, հալման ջերմաստիճանը` 130,8 oC, եռմանը` 284,5 oC, սառը ջրում դժվար է լուծվում, իսկ տաք ջրում` լավ` առաջացնելով ֆտալային թթու: Ֆտալային անհիդրիդի գոլորշիները և փոշին ուժեղ գրգռող ազդեցություն են ունենում աչքերի և վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա: Ֆտալային անհիդրիդը, ազդելով մաշկի վրա, առաջացնում է կարմիր պուտեր, երբեմն նաև բշտեր, որոնք հիշեցնում են այրման բշտերը:

817. Պաշտպանության անհատական միջոցներն են պաշտպանիչ ակնոցները, ռետինե ձեռնոցները, շնչադիմակը` գոլորշին և աերոզոլները ներշնչելուց պաշտպանվելու համար, կամ Ա տեսակի զտող հակագազը:

 

54. ՄԱԼԵԻՆԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ

 

818. Մալեինային անհիդրիդը պինդ նյութ է, հարաբերական մոլեկուլյար զանգվածը 98 է, հալման ջերմաստիճանը` 54 oC, իսկ եռմանը` 202 oC: Անհիդրիդը լուծվում է ացետոնում, քլորոֆորմում, ջրի ներկայությամբ վերածվում է մալեինաթթվի:

819. Թունավոր հատկություններով նման է ֆտալային անհիդրիդին:

820. Պաշտպանության անհատական միջոցները նույնն են, ինչ որ ֆտալային անհիդրիդի դեպքում:

 

55. ՆԱՏՐԻՈՒՄԻ ՆԻՏՐԻՏ

 

821. Նատրիումի նիտրիտը անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 271 oC է: Նատրիումի նիտրիտը լավ է լուծվում ջրում, օքսիդիչ է, լուծույթներում 70 oC-ից բարձր ջերմաստիճանում քայքայվում է` արտազատելով մուգ գույնի ազոտի օքսիդներ: Նատրիումի նիտրիտների խտացված լուծույթները թթվայնացնելիս` նույնպես տեղի է ունենում քայքայում` արտազատելով ազոտի օքսիդներ:

822. Լուծույթներում, օդի թթվածնի ազդեցության տակ, նատրոնի նիտրիտը դանդաղ օքսիդանում է նիտրատի:

823. Ազոտի օքսիդները ներշնչելիս` առաջացնում են հազ, քթըմպանի և թոքերի գրգռումներ, կուտակվում են օրգանիզմում` անգամ նվազագույն քանակությամբ ներշնչելիս:

824. Նատրիումի նիտրիտը թունավոր նյութ է:

825. Պաշտպանության անհատական միջոցներն են ռետինե թաթմանները, պաշտպանիչ ակնոցները, Վ (B) և ՎԿՖ (BKՓ) տեսակի զտող հակագազերը:

 

56. ԿԿ-7, ԿԿ-10

 

826. ԿԿ-7, ԿԿ-10` յուղանման կպչուն հեղուկներ կամ դյուրահալ մածուկներ են, դարչնագույն, ջրում լավ լուծվող: Այդ նյութերի 1-2 գ/լ խտությամբ ջրային լուծույթներն օժտված են լավ թրջող հատկությամբ: Ջրային լուծույթները թափահարելիս` առաջանում է կայուն փրփուր, իսկ հանքային կամ բուսական յուղերի հետ լուծույթները թափահարելիս` առաջանում են կայուն էմուլսիաներ: Օժտված է լվացող հատկությամբ: ԿԿ-7-ի յուրահատուկ հոտի ընկալման շեմը ջրում 0,45 մգ/գ-ն է, իսկ ԿԿ-10-ինը` 1,8 մգ/գ-ը: Նոսրացված ջրային լուծույթների ռեակցիան թույլ հիմնային է, իսկ խտացվածինը` չեզոք:

827. ԿԿ-7 աերոզոլը ներշնչելն առաջացնում է վերին շնչառական ուղիների թույլ գրգռում, իսկ բերանի խոռոչ ընկնելիս` առաջանում է այրոց:

828. Պաշտպանության հատուկ միջոցներ չեն պահանջվում:

 

57. ԿԱՊՏԱԿՍ

 

829. Կապտակսը դեղին գույնի փոշի է, հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 167,26, հալման ջերմաստիճանը` 179 oC է: Ջրում համարյա անլուծելի է, լուծվում է սպիրտում: Թափանցելով շնչառական ուղիներ` առաջացնում է գրգռում, իսկ ընկնելով մաշկի վրա` դերմատիտներ:

830. Պաշտպանության անհատական միջոցներն են «Լեպեստոկ» («Լեպեստոկ»), «Աստրա-2» (»Actpa») կամ ՌՈՒ-60Մ (ՌՈՒ-60M) տեսակի շնչադիմակները, այնպիսի նյութերից պատրաստված ձեռնոցները, որոնք չեն պարունակում արագացուցիչներ, կայունարարներ, հակաօքսիդիչներ և այլն, օրինակ, լատեքսից, և ձեռքերի համար պաշտպանիչ սիլիկոնային քսուքը:

 

58. «ՍԵՎ ԹԹՈՒ», ՈՒՐՈՏՐՈՊԻՆ

 

831. «Սև թթուն» ցածր մոլեկուլյար օրգանական թթուների լուծույթ է:

832. Պաշտպանական անհատական միջոցներն են` Ա տեսակի զտող հակագազը, ռետինե թթվա-, ալկալիակայուն ձեռնոցները, ռետինե երկարաճիտ կոշիկները և գոգնոցը:

833. ՈՒրոտրոպինն անգույն հիգրոսկոպիկ (խոնավածուծ) բյուրեղներ են, լուծվում են սպիրտում: Թույլ թթվային լուծույթում քայքայվում է ամոնիակի և ֆորմալդեհիդի:

834. Պաշտպանության հատուկ միջոցներ չեն պահանջվում:

 

59. ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ

 

835. Ջրածնի պերօքսիդն անգույն շաքարահյութանման հեղուկ է, խտությունը 1,45 գ/սմ3 է: Ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ, օժտված է օքսիդավերականգնողական հատկություններով: Ջրածնի պերօքսիդը թույլ թթու է, լույսի պայմաններում կատալիզատորների ներկայությամբ քայքայվում է:

836. Պաշտպանության անհատական միջոցներն են պոլիքլորվինիլից, պոլիէթիլենից և պոլիեթերային պլաստիկներից ձեռնոցներն ու պաշտպանիչ ակնոցները:

 

60. ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲԻԴ

 

837. Կալցիումի կարբիդը մոխրագույն պինդ նյութ է, խտությունը` 2,22 գ/սմ3: Կալցիումի կարբիդը, քիչ քանակությամբ խոնավության հետ փոխազդելիս և օքսիդների հետ շփվելիս, առաջացնում է ացետիլեն, կարբիդը տաքանում է:

838. Կալցիումի կարբիդի հետ աշխատելիս` մաշկի վրա առաջանում են բորբոքումներ և խոցեր: Կալցիումի կարբիդն աչքերի մեջ ընկնելը վտանգավոր է:

839. Պաշտպանության անհատական միջոցներն են հակափոշիական շնչադիմակը, պաշտպանիչ ակնոցները, ռետինե ձեռնոցները: Ձեռքերի մաշկը պաշտպանելու համար պետք է օգտագործել պաշտպանիչ քսուքներ և մածուկներ:

 

61. ԴԻՔԼՈՐԷԹԱՆ

 

840. Դիքլորէթանն անգույն, դյուրությամբ ցնդող, հեշտ բոցավառվող հեղուկ է, խտությունը` 1,253 գ/սմ3, ջրում գոլորշիների լուծման գործակիցը 26,3 է` 20 oC-ի և 17,5` 30 oC-ի դեպքում:

841. Դիքլորէթանը թմրեցնող հատկություն ունի, դիստրոֆիկ փոփոխություններ (խախտումներ) է առաջացնում լյարդում, երիկամներում և այլ օրգաններում, թափանցում է մաշկի միջով, մթնեցնում է աչքի եղջերաթաղանթը:

842. Պաշտպանվելու անհատական միջոցներն են Ա (A) կամ ԱԿՖ (AKՓ) տեսակի զտող հակագազերը, ռետինե ձեռնոցները, ռետինե երկարաճիտ կոշիկները և ռետինապատ կտորից գոգնոցը:

 

62. ՔԱՌԱՔԼՈՐ ԱԾԽԱԾԻՆ

 

843. Քառաքլոր ածխածինն անգույն ցնդող հեղուկ է, խտությունը` 1,59 գ/սմ3: Ջրում գոլորշիների լուծման գործակիցը 20 oC-ում 1,04 է, իսկ 30 oC-ում` 0,73: Բոցի կամ շիկացած առարկաների հետ շփվելիս` քայքայվում է` առաջացնելով ֆոսգեն:

844. Պաշտպանության անհատական միջոցներն են` Ա տեսակի զտող կամ ԿՄ-1 և ԿՄ-2 տեսակի ճկափողային հակագազերը, ռետինե ձեռնոցները, թիկնոցները և պոլիքլորվինիլով պատված գոգնոցները:

 

63. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՅՈՒՂԵՐ

 

845. Հիմնական էներգետիկ յուղերը` տուրբինայինը և տրանսֆորմատորայինը, նավթի վերամշակման արտադրանք են: Յուղերի շահագործման հատկությունը բարձրացնելու նպատակով կիրառվում են հավելանյութեր, այդ թվում` նաև ֆենոլային տեսակի (տոպանոլ):

846. Յուղերի հետ երկարատև շփվելիս, ինչպես նաև հավելանյութերի հետ աշխատելիս, կախված մաշկի անհատական ընկալունակությունից, կարող են առաջանալ դերմատիտներ և նույնիսկ էկզեմա:

847. Պաշտպանվելու միջոցներն են ձեռքի քսուքները, յուղակայուն նյութերից պատրաստված ձեռնոցները:

848. Սինթետիկ հրակայուն «Իվվիոլ-3» («Իվվիոլ-3») տուրբինային յուղը թունավոր է, հատկապես, երբ թափանցում է աղեստամոքսային տրակտ:

849. Պաշտպանության անհատական միջոցներն են տեքստովինիլով պատված գոգնոցները, թևնոցները, գլխածածկոցները, ռետինե ձեռնոցները, որոնք ունեն բնական կաուչուկից կամ կվալիտեքսից հիմնաշերտ, ռետինե երկարաճիտ կոշիկները, ԲԿՖ (???) տեսակի զտող հակագազերը, իսկ քիմիական լաբորատորիայում աշխատելիս` բնական կաուչուկից կամ կվալիտեքսից հիմնաշերտ ունեցող ռետինե ձեռնոցները:

 

64. ԲԵՆԶՈԼ

 

850. Բենզոլն անգույն, ցնդող, հրավտանգ, բնորոշ հոտով հեղուկ է: Նրա հարաբերական մոլեկուլյար զանգվածը 78,12 է, իսկ խտությունը` 0,879 գ/սմ3 ` 15 oC-ի դեպքում: Բենզոլը գոլորշիանում է սենյակային ջերմաստիճանում, նրա գոլորշիները 2,69 անգամ ծանր են օդից: Օդում, ըստ ծավալի 1,5-ից մինչև 8 % բենզոլի գոլորշիների կուտակումը պայթյունավտանգ է:

851. Բենզոլը մարդու օրգանիզմ է թափանցում շնչառական օրգանների միջոցով, ինչպես նաև վնասված մաշկի միջով: Բենզոլը թունավոր նյութ է, հատկապես ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, նույնիսկ ցածր խտությունների բազմակի ներգործությունները կարող են քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ:

852. Պաշտպանության անհատական միջոցներն են պաշտպանիչ քսուքները և մածուկները, Ա տեսակի զտող հակագազը, ռետինապատ կտորից գոգնոցը, ռետինե երկարաճիտ կոշիկները և ռետինե ձեռնոցները:

 

65. ԼԱՔԱՆԵՐԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

 

853. Էներգետիկ կազմակերպություններում կիրառվող լաքաներկային նյութերը` ՕՎՖ (OBՓ) լաքերը, լաք-էթինոլը, ՎԿ-515 (BK-515) էմալը, էպօքսիդային խեժերը և այլն, ինչպես նաև նրանց տարբեր լուծիչները (Հ-4, Հ-60, էթիլցելոզով և այլն), իրենց բաղադրության մեջ պարունակում են թունավոր հատկություններով նյութեր:

854. Այդ նյութերի հետ աշխատելիս` հնարավոր է տարբեր մաշկային հիվանդությունների առաջացում, իսկ էպօքսիդային խեժերի հետ աշխատելիս` նաև նյարդային համակարգի և լյարդի հիվանդություններ:

855. Պաշտպանության անհատական միջոցներն են ճկափողային հակագազը կամ շնչադիմակը, պաշտպանիչ արտահագուստը, թաթմանները: Ձեռքերի մաշկը պաշտպանելու համար պետք է օգտագործել ԻԷՌ-1 (ԻԷP-1) ՖՍ82-1402-80 (ՓC 42-1402-80), ԽԻՕՏ-6 (XԻOT-6), ՖՍ42-1532-80 (ՓC 42-1532-80) պաշտպանիչ մածուկները և «Նեվիդիմկա» ՏՈՒ 6-15-32-076 («Hebidimka» TՈՒ 6-15-32-076) ձեռքերի պաշտպանիչ միջոցը, որոնց տոկոսային կազմը ներկայացված է N 12 աղյուսակում: Աշխատանքն սկսելուց առաջ մածուկի կամ քսուքի 5-10 գ քսում են ձեռքին և լավ շփում` մինչև ներծծվելը: Աշխատանքն ավարտելուց հետո քսուքը կամ մածուկը լվանում են ջրով և օճառով:

 

Աղյուսակ N 11

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԱԶՄԸ

 

._______________________________________________________________.

|ԻԷՌ-1 (ԻԷP-1) մածուկը`   |    |                                |

|_________________________|____|________________________________|

|հատուկ հեղուկ օճառ       |12  |                                |

|_________________________|____|________________________________|

|տեխնիկական գլիցերին      |10  |                                |

|_________________________|____|________________________________|

|կաոլին                   |40     Կավի և  ջրի նկատմամբ          |

|ջուր                     |38   } թույլատրելի չափը կախված է կավի|

|                         |       խոնավակայունությունից:        |

|_________________________|____|________________________________|

|ԽԻՕՏ-6 (XԻOT-6) մածուկը  |    |                                |

|սննդային դոնդողանյութ    |    |                                |

|_________________________|____|________________________________|

|(ժելատին) կամ            |2,4 |                                |

|լուսաժելատին             |    |                                |

|_________________________|____|________________________________|

|ցորենի կամ կարտոֆիլի օսլա|5,6 |                                |

|_________________________|____|________________________________|

|բժշկական գլիցերին        |7,2 |                                |

|_________________________|____|________________________________|

|Բուրովի հեղուկ           |20  |                                |

|_________________________|____|________________________________|

|ջուր                     |64,8|                                |

|_________________________|____|________________________________|

|Ձեռքերի համար  պաշտպանիչ |    |                                |

|«Նեվիդիմկա» («Hebidimka»)|    |                                |

|միջոցը                   |    |                                |

|_________________________|____|________________________________|

|կազեին                   |14  |                                |

|_________________________|____|________________________________|

|հեղուկ ամոնիակ           |0,6 |                                |

|(տեխնիկական)             |    |                                |

|_________________________|____|________________________________|

|թորած գլիցերին           |14  |                                |

|_________________________|____|________________________________|

|տեխնիկական էթիլ սպիրտ    |41  |                                |

|_________________________|____|________________________________|

|դիէթիլ եթեր              |0,2 |                                |

|_________________________|____|________________________________|

|էոզին «H»                |0,4 |                                |

|_________________________|____|________________________________|

|«ՕԱԼ-1» («OAL-1») տեսակի |0,2 |                                |

|հոտավորիչ                |    |                                |

|_________________________|____|________________________________|

|թորած ջուր կամ գոլորշու  |29,6|                                |

|խտուցք                   |    |                                |

._______________________________________________________________.

 

856. Աշխատանքն սկսելուց առաջ մածուկի կամ քսուքի 5-10 գ քսում են ձեռքին և լավ շփում` մինչև ներծծվելը: Աշխատանքն ավարտելուց հետո քսուքը կամ մածուկը լվանում են ջրով և օճառով:

 

Աղյուսակ N 12

ԶՏՈՂ-ԿԼԱՆՈՂ ՏՈՒՓԵՐ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱԿԱԳԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ

 

.___________________________________________________________________.

|Մակնիշը| Տուփի տեսակը և    |  Վնասակար նյութերի անվանումները,      |

|       |    տարբերիչ       |    որոնցից պաշտպանում է տուփը         |

|       |  գունավորումը     |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|A1 A8  |առանց աերոզոլային  |օրգանական միացությունների գոլորշիներ   |

|       |զտիչի, դարչնագույն |(բենզին, կերոսին, ացետոն, բենզոլ,      |

|       |                   |տոլուոլ, քսիլոլ, սպիրտներ, ծծմբածխածին,|

|       |                   |եթերներ, անիլին, հալոիդաօրգանական      |

|       |                   |միացություններ, բենզոլի                |

|       |                   |նիտրոմիացություններ և  նրա հոմոլոգներ, |

|       |                   |տետրաէթիլկապար), ֆոսֆոր- և             |

|       |                   |քլորօրգանական թունաքիմիկատներ          |

|_______|___________________|_______________________________________|

|  A    |աերոզոլային        |նույնը, ինչպես նաև`  փոշին, ծուխը և    |

|       |զտիչով,            |մառախուղը                              |

|       |շագանակագույն`     |                                       |

|       |սպիտակ ուղղաձիգ    |                                       |

|       |շերտով             |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|B1 B8  |առանց աերոզոլային  |թթու գազերն ու գոլորշիներ (ծծմբային    |

|       |զտիչի, դեղին       |գազ, քլոր, ծծմբաջրածին, կապտաթթու,     |

|       |գույնի             |ազոտի օքսիդներ, քլորային ջրածին,       |

|       |                   |ֆոսգեն), ֆոսֆոր- և  քլորօրգանական      |

|       |                   |թունաքիմիկատներ                        |

|_______|___________________|_______________________________________|

|  B    |աերոզոլային        |նույնը, ինչպես նաև`  փոշին, ծուխը և    |

|       |զտիչով, դեղին      |մառախուղը                              |

|       |գույնի` սպիտակ     |                                       |

|       |ուղղաձիգ շերտով    |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|Գ1 Գ8  |առանց աերոզոլային  |սնդիկի գոլորշիներ, սնդիկօրգանական      |

|       |զտիչի, երկգույն`   |թունաքիմիկատներ` էթիլմերկուրքլորիդի    |

|       |սև  և  դեղին       |հիմքի վրա                              |

|       |(ուղղաձիգով)       |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|  Գ    |աերոզոլային        |նույնը, ինչպես նաև  փոշին, ծուխը,      |

|       |զտիչով, երկգույն`  |մառախուղը, սնդիկի և  քլորի գոլորշիների |

|       |սև  և  դեղին       |խառնուրդը                              |

|       |(ուղղաձիգով),      |                                       |

|       |սպիտակ ուղղաձիգ    |                                       |

|       |շերտով             |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|E1 E8  |առանց աերոզոլային  |մկնդեղային և  ֆոսֆորային ջրածին        |

|       |զտիչի, սև  գույնի  |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|  E    |աերոզոլային        |նույնը, ինչպես նաև  փոշին, ծուխը և     |

|       |զտիչով, սև         |մառախուղը                              |

|       |գույնի` սպիտակ     |                                       |

|       |ուղղաձիգ շերտով    |                                       |

|_______|___________________|_______________________________________|

| KD1   |առանց աերոզոլային  |ամոնիակ, ծծմբաջրածին և  դրանց խառնուրդը|

| KD8   |զտիչի, մոխրագույն  |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|  KD   |աերոզոլային        |նույնը, նաև  փոշին, ծուխը և  մառախուղը |

|       |զտիչով,            |                                       |

|       |մոխրագույն` սպիտակ |                                       |

|       |ուղղաձիգ շերտով    |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|  CO   |առանց աերոզոլային  |ածխածնի օքսիդ                          |

|       |զտիչի, սպիտակ      |                                       |

|       |գույնի             |                                       |

|_______|___________________|_______________________________________|

|  M    |առանց աերոզոլային  |ածխածնի օքսիդը` օրգանական գոլորշիների  |

|       |զտիչի, կարմիր      |ներկայությամբ (բացի գործնականորեն,     |

|       |գույնի             |չկլանվող նյութերից, օրինակ` մեթանից,   |

|       |                   |բութանից, էթանից, էթիլենից և  այլն),   |

|       |                   |թթու գազեր, ամոնիակ, մկնդեղային և      |

|       |                   |ֆոսֆորային ջրածին                      |

|_______|___________________|_______________________________________|

| ԲKՓ   |աերոզոլային        |թթու գազեր և  գոլորշիներ, օրգանական    |

|       |զտիչով, գորշ-      |նյութերի գոլորշիներ, մկնդեղային և      |

|       |կանաչագույն`       |ֆոսֆորային ջրածին, փոշի, ծուխ, մառախուղ|

|       |սպիտակ ուղղաձիգ    |                                       |

|       |շերտով             |                                       |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում