Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2022 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0478.080509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2009 թվականի N 478-Ն

 

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

(2-րդ մաս)

 

VII. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

63. Շարժասանդուղքի գլխավոր շարժաբերը նախատեսված է դրա սանդուղքաժապավենը սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված շահագործական արագությամբ տեղաշարժելու համար:

64. Շարժասանդուղքի օժանդակ շարժաբերը նախատեսված է դրա սանդուղքաժապավենի հավաքակցման, ապահավաքակցման աշխատանքների կատարման ժամանակ, տեխնիկական սպասարկման ժամանակ, ինչպես նաև վթարային արգելակի ապաարգելակման ժամանակ` սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված նորոգման արագությամբ սանդուղքաժապավենի տեղաշարժման համար:

65. Շարժասանդուղքի շարժաբերը պետք է սարքավորված լինի արգելակային համակարգով` բաղկացած աշխատանքային և վթարային արգելակներից:

66. Նորմալ փակ տեսակի աշխատանքային արգելակը պետք է տեղակայվի պտույտափոխանցիչի ռեդուկտորի մուտքի լիսեռի վրա:

67. Աշխատանքային արգելակը պետք է գործի գլխավոր կամ օժանդակ շարժաբերի յուրաքանչյուր անջատման դեպքում, ինչպես նաև կառավարման շղթայի հոսանքազերծման դեպքում:

68. Չբեռնված շարժասանդուղքի դեպքում աշխատանքային արգելակով արգելակման ուղին սահմանվում է սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված դանդաղեցումների հիման վրա` հաշվի առնելով արգելակի գործարկման ժամանակը և արգելակման պահի պաշարի գործակիցը: Կարգավորման միջակայքը (դիապազոն) պետք է լինի 200 մմ-ից ոչ պակաս:

69. Շարժասանդուղքը պետք է սարքավորված լինի ավտոմատ գործող վթարային արգելակով` տեղակայված գլխավոր շարժաբերի լիսեռի վրա:

70. Վթարային արգելակը պետք է`

1) վայրէջքով աշխատող շարժասանդուղքը կանգնեցնի դրա արագությունն անվանականից 30 տոկոս և ավելի գերազանցելու դեպքում.

2) վերելքով աշխատող շարժասանդուղքի սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում.

3) աշխատանքային արգելակի խափանման դեպքում:

71. Վթարային արգելակի խափանման կամ շարժաբերի և գլխավոր լիսեռի միջև կինեմատիկական կապի խախտման դեպքում վթարային արգելակը պետք է կանգնեցնի առավելագույն շահագործական բեռնվածքով բեռնված սանդուղքաժապավենը` սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշվածները չգերազանցող դանդաղեցումներով:

72. Վթարային արգելակի էլեկտրասնուցումը պետք է իրականացվի միմյանց ավտոմատորեն փոխարինող երկու անկախ աղբյուրից: Նորմալ փակ արգելակի օգտագործման դեպքում թույլատրվում է էլեկտրասնուցում մեկ աղբյուրից:

73. Արգելակների տարրերի (կոճղակներ, ձգաճոպաններ, զսպանակներ և այլն) փոխարինման դեպքում անհրաժեշտ է անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում և արդյունքների գրանցում` շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

74. Սանդուղքաժապավենի աստիճանի աշխատանքային մակերեսը պետք է լինի ցցվածքների և իջվածքների տեսքով` տեղադրված շարժասանդուղքի առանցքի երկայնքով: Աստիճանի երեսարկը պետք է ավարտվի ճաղաշարքի մոտ` ցցվածքով: Երկու եզրային ցցվածքները և դրանց նախորդող իջվածքները յուրաքանչյուր կողմից պետք է ունենան վառ տարբերակվող գույներ:

75. Սանդուղքաժապավենի աստիճանաճակատը պետք է ունենա ուղղահայաց ցցվածքներ և իջվածքներ, որոնք պետք է զուգորդվեն աստիճանի երեսարկի ցցվածքների և իջվածքների հետ:

76. Սանդուղքաժապավենի մշտական ձգման ապահովման համար նախատեսվում են ձգող սարքեր:

77. Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի վրա անվտանգ մուտքի և ելքի ապահովման համար անհրաժեշտ է կառուցել թեք սանդերքներով մուտքի հարթակներ, որոնց մակերեսները պետք է լինեն ակոսավոր, իսկ սանդերքները` փոխարինելի:

78. Մուտքի հարթակի շինվածքը պետք է ապահովի շարժասանդուղքի կանգնեցում` դրա տակ կողմնակի առարկաներ ընկնելու դեպքում:

79. Մուտքի հարթակի շինվածքը պետք է ունենա սանդերքի ատամների նկատմամբ աստիճանի երեսարկի ճիշտ ուղղությունն ապահովող սարքվածք: Սանդերքի ատամների ծայրերը պետք է լինեն կլորացված և ընկղմված ձողային երեսարկի ցցվածքների միջև:

80. Մուտքի հարթակների լուսավորությունը պետք է լինի 50 լկ-ից ոչ պակաս:

81. Շարժասանդուղքները պետք է հանդերձվեն վրածածկիչ սարքվածքներով, որոնք պետք է գործարկման դեպքում ունենան լուսային և ձայնային ազդարարում` դրանց գործարկման դեպքում:

82. Սանդուղքաժապավենի ձգող սարքի ուղղորդիչների շինվածքը պետք է յուրաքանչյուր կողմից ապահովի ձգող աստղանիվի ազատ տեղաշարժման հնարավորություն` շարժասանդուղքի առանցքի երկայնքով և ձգող սարքի բլոկավորման գործարկում: ՈՒղղորդիչները և դրանց կցվանքներն ուղեգծի բոլոր տեղամասերում պետք է ապահովված լինեն լայնական տեղաշարժումներից:

83. ՈՒղղորդիչներն ուղևորատար գոտում պետք է ունենան աստիճանների հետևյալ դիրքն ապահովող ուղեգիծ`

1) աստիճանների երեսարկը շարժման ամբողջ ուղու վրա պետք է պահպանի հորիզոնական դիրքն աստիճանների մուտքի մեկ հարթակից դեպի մյուսը: Թույլատրվում է աստիճանների երեսարկի 1:100-ից ոչ ավելի թեքվածք.

2) մուտքի հարթակներից առաջ սանդուղքաժապավենի աստիճանները պետք է ունենան սույն կանոնակարգի N 2 աղյուսակում նշվածից ոչ պակաս երկարությամբ հորիզոնական տեղամասեր: Հորիզոնական տեղամասի վրա երկու հարակից աստիճանների բարձրության անկումը թույլատրվում է 4 մմ-ից ոչ ավելի.

3) աստիճանների մուտքի հարթակի և դրան հաջորդող աստիճանի հորիզոնական տեղամասի միջև մակարդակների տարբերությունը թունելային շարժասանդուղքների համար չպետք է գերազանցի 30 մմ, միջհարկային շարժասանդուղքների համար` 50 մմ:

84. Սանդուղքաժապավենի և բազրեփոկների աշխատանքային ճյուղը պետք է շարժասանդուղքի մեխանիզմներից և մետաղաշինվածքներից անջատված լինի ամուր, կոշտ, հարթ և հրակայուն երեսպատմամբ ճաղաշարքով:

85. Ճաղաշարքի շինվածքը տեխնիկական սպասարկում պահանջող տեղերում պետք է լինի հեշտ քանդովի (համապատասխան գործիքի կիրառմամբ):

86. Ճաղաշարքի ներքին հարթությունները կարող են պատրաստվել ուղղահայաց կամ դեպի վեր լայնացող: Ճաղաշարքի կողային վահանակների վերին եզրերի միջև հեռավորությունը պետք է լինի աստիճանի լայնությունից ավելի` թունելային շարժասանդուղքների համար` 200 մմ-ից ոչ պակաս, միջհարկային շարժասանդուղքների համար` 100 մմ-ից ոչ պակաս:

87. Սանդուղքաժապավենի կողմից ճաղաշարքի տարրերի (վահանակներ, շերտաձողեր, ճեղքակալներ) միջև հարթությունների անկումը` 3 մմ-ից ավելի չի թույլատրվում:

88. Ծածկոցների կցվանքները չպետք է ունենան 0,5 մմ-ից ավելի անկում և պետք է բացառվի դրանց փոխադարձ շեղումը:

89. Աստիճաններին նայող ծածկոցների մակերեսը պետք է խոչընդոտի ուղևորների կոշիկների ներքաշմանը: Արգելվում է ծածկոցների վրա սանդուղքաժապավենին նայող շերտաձողերի ճեղքակալների տեղակայումը: Վահանակների և ճաղաշարքի ծածկոցների կցվանքներում թույլատրելի բացակը պետք է լինի 4 մմ-ից ոչ ավելի:

90. Ճաղաշարքի վրա նախատեսվում է տեղակայել բարձրախոս կապի վանդակներ, ինչպես նաև լուսատուներ և վարդակներ (ռոզետկա):

91. Շարժասանդուղքի երկու կողմում` ճաղաշարքի վրա, պետք է սարքավորված լինեն շարժվող բազրեփոկեր:

92. Բազրեփոկերի շարժման արագությունը չպետք է տարբերվի աստիճանների շարժման արագությունից` ոչ ավելի, քան 2 տոկոսով:

93. Շարժասանդուղքը սանդուղքաժապավենի կանգառի դեպքում պետք է սարքավորված լինի էլեկտրաշարժիչներն անջատող բլոկավորման համակարգերով`

1) բազրեփոկի խզման, առավել ձգման կամ կանգառի դեպքում.

2) ձգող կայանի սալյակի մեկ կամ երկու աստղանիվի` դեպի շարժաբերի կողմը կամ հակառակ կողմը 30 մմ-ից ավելի տեղաշարժման դեպքում.

3) պնդօղակի ապապտուտակման կամ վթարային արգելակի պտուտակի դուրս ընկնելու դեպքում.

4) աշխատանքային կամ վթարային արգելակների գործարկման դեպքում.

5) աշխատանքային արգելակի էլեկտրամագնիսի խարսխի սարքվածքի ընթացքի պաշարը սահմանվածից պակաս լինելու դեպքում.

6) մուտքի հարթակի բարձրացման դեպքում.

7) շարժասանդուղքների միջև անցումի ցանկացած տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում «Կանգ» սարքի, ինչպես նաև «Կանգ» անջատիչների վրա ներազդելու դեպքում.

8) մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման կամ իջեցման դեպքում.

9) ստորին կորագիծ տեղամասում ուղղորդիչի վրայից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում.

10) ծածկի սալերը շուռ գալու կամ հանվելու դեպքում (միջհարկային շարժասանդուղքների համար).

11) աշխատող շարժասանդուղքի էլեկտրասնուցման հոսանքաանջատիչի անջատման դեպքում.

12) շարժաբեր շղթայի խզման կամ չափազանց արտաձգման դեպքում: Նշված բլոկավորման սարքերը պետք է պատրաստված լինեն այնպես, որպեսզի դրանցից ցանկացածի գործարկման դեպքում (բացի աշխատանքային և վթարային արգելակների, մուտքի հարթակների բլոկավորումների) շարժասանդուղքի աշխատանքի մեկնարկը հնարավոր լինի միայն դրանք ստիպողաբար նախնական դիրքի բերելուց հետո:

94. Շարժասանդուղքի վերին և ստորին մասերում դրա շտապ կանգնեցման համար պետք է տեղակայված լինեն ոչ ինքնավերադարձվող անջատիչներ` «Կանգառ» մակագրվածքով: Բլոկավորումների գործարկման դեպքում պետք է միանա ազդանշան, որը ցույց կտա, թե բլոկավորումներից որը հանգեցրեց շարժասանդուղքի կանգնեցմանը:

95. Շարժասանդուղքի շինվածքը պետք է բացառի գլխավոր և օժանդակ շարժաբերների միաժամանակյա աշխատանքը:

96. Շարժասանդուղքների վրա ցանկացած կառավարման կետից պետք է բացառվեն հակառակ ուղղությամբ ուղևորներով շարժասանդուղքի սխալմամբ մեկնարկ տալը:

97. Շարժասանդուղքի կառավարման համակարգը, անկախ շարժասանդուղքի ուղևորներով բեռնվածքից, մեկնարկի ժամանակ պետք է ապահովի սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված արագացումները:

98. Շարժասանդուղքի բեռնվածքով մեկնարկման և կանգնեցման համար, վերին և ստորին մուտքի հարթակների մոտ, պետք է տեղակայված լինեն հասանելի կառավարման կետեր` միայն սպասարկող անձնակազմի համար:

99. Շարժասանդուղքները կարող են սարքավորված լինել հեռակառավարման կետերով, ինչպես շարժասանդուղքի տեղադրման գոտում, այնպես էլ դրանից դուրս:

100. ՈՒղևորներով շարժասանդուղքի մեկնարկ տալը հեռակառավարման կետից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ապահովված է շարժասանդուղքի վրա ուղևորներին դիտելու հնարավորությունը կամ շարժասանդուղքի մոտ գտնվող անձնակազմի հետ ապահովված է խոսակցական կապ` ուղևորներին մեկնարկի մասին նախազգուշացնող տեղեկատվություն տալու համար:

101. Թույլատրվում է շարժասանդուղքը սարքավորել ավտոմատ մեկնարկի և կանգառի սարքերով, ինչպես նաև հեռուստամեխանիկայի և հեռուստադիտարկման միջոցներով:

102. Շարժասանդուղքի օժանդակ շարժաբերի կառավարման համար պետք է նախատեսված լինեն`

1) անշարժ կառավարման կետեր` տեղակայված գլխավոր լիսեռի մոտակայքում, աստիճանի հանման սարքի մոտ (թունելային շարժասանդուղքների համար) և ձգման խցիկում.

2) կառավարման շարժական կետեր և դրանց միացման համար խրոցային վարդակներ.

3) վթարային արգելակի մետաղաշինվածքների վրա տեղակայված վայրէջքի և վերելքի մեկնարկի կոճակներ: Այդ կոճակները միաժամանակ պետք է զուգահոսագծեն (շունտիրովանի) բլոկավորման շղթայի հպակները, որոնք անջատվում են վթարային արգելակի գործարկման դեպքում:

103. Կառավարման շարժական կետերի համար խրոցային վարդակները պետք է տեղակայվեն շարժաբերի և ձգման խցիկի մետաղաշինվածքների վրա, իսկ թունելային շարժասանդուղքների վրա, բացի դրանից, շինության թեք հատվածում ճաղաշարքի վրա մի կողմից, և շարժասանդուղքի յուրաքանչյուր կողմից անցումներում` իրարից 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

104. Կառավարման շարժական կետի կոճակները պետք է պատրաստված լինեն այնպես, որ բացառվի դրանց պատահական միացումը: Շարժասանդուղքի շարժումը պետք է իրականացվի միայն հատուկ բանալիով, լրացուցիչ հպակի փակման դեպքում և համապատասխան ուղղության կոճակի սեղմման դեպքում: Բացի դրանից, շարժական կետը պետք է սարքավորված լինի «Կանգ» մակագրվածքով` անջատիչով, որը ցույց կտա շարժման` «Վերելք» և «Վայրէջք» ուղղությունները:

 

VIII. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

105. Շարժասանդուղքի շինարարական շինվածքները պետք է հաշվարկված լինեն դրանց ուղևորներով բեռնվածքի համար: Շարժասանդուղքին հարող շենքերի ծածկերը պետք է հաշվարկվեն հավաքակցման և տրանսպորտային միջոցների ու շարժասանդուղքի հանգույցների ծանրաբեռնվածության համար:

106. Սրահները, որոնցում տեղակայվում են թունելային շարժասանդուղքները, պետք է ունենան դրա հավաքակցման և ապահավաքակցման հնարավորություններ, ինչպես նաև շարժասանդուղքի հանգույցների, դրանց զննման և սպասարկման համար մոտեցում ապահովող չափեր:

Այդ նպատակով պետք է նախատեսված լինեն`

1) սրահներ` շարժաբերի, էլեկտրասարքավորման, կառավարման և հեռուստամեխանիկայի ապարատուրայի համար.

2) սրահ` ձգող սարքի (ձգման խցիկ) տեղակայման համար.

3) շարժասանդուղքի երկայնքով անցումներ` այն թեք մասում սպասարկելու համար: Անցումների բացակայության դեպքում պետք է լինի հնարավորություն բաղադրիչ մասերի սպասարկման համար` սանդուղքաժապավենի և ճաղաշարքի անցքերի միջով.

4) ապահավաքակցման հոր կամ ապահավաքակցման խցիկ:

107. Շարժասանդուղքների տեխնիկական սպասարկման ապահովման նպատակով մեքենայական սրահի անմիջական մոտակայքում, հերթապահ անձնակազմի համար սանիտարական նորմերին համապատասխան, պետք է նախատեսված լինեն կենցաղային շինություններ, ինչպես նաև շինություններ` պահեստամասերի, վառելիքաքսուկային և այլ նյութերի պահման ու արհեստանոցների համար:

108. Միջհարկային շարժասանդուղքի շինվածքը պետք է ապահովի հասանելիություն շարժասանդուղքի հիմնական մասերին և հնարավորություն` սանդուղքաժապավենի, ճաղաշարքի և ծածկի սալերի սպասարկման, հավաքակցման և ապահավաքակցման համար:

109. Թունելային շարժասանդուղքի հիմքերի, մեքենայական սրահի, ձգման խցիկի կողմնային պատի միջև անցումի լայնությունը սահմանվում է ելնելով հավաքակցման և ապահավաքակցման ապահովման պայմաններից, բայց 900 մմ-ից ոչ պակաս: Վերահանման բարձրությունը մինչև 7 մ դեպքում, մեքենայական սրահում անցումի լայնությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 600 մմ:

110. Մեքենայական սրահի կամ ձգող խցիկի բարձրությունը հատակից մինչև ծածկի հեծանները կամ ամբարձիչ մեխանիզմների կախովի ուղիները, պետք է լինեն մեքենայական սրահի համար` 2400 մմ-ից ոչ պակաս, ձգման խցիկի համար` 2000 մմ-ից ոչ պակաս:

111. Հարակից շարժասանդուղքների ցցուն մասերի և դրանց ցանկապատումների միջև, ինչպես նաև եզրային շարժասանդուղքների մոտ, կողային անցումների լայնությունը պետք է լինի 500 մմ-ից որ պակաս, բարձրությունը` 1800 մմ-ից ոչ պակաս: Շրջանաձև թունելների դեպքում ձգող կայանքների միջև և միջշրջաբերային տեղերում (գլխավոր շարժաբերային լիսեռի մոտ և հիմքերի միջև), ինչպես նաև կողային անցումներում աստիճանների մակերևույթի մակարդակում թույլատրվում է անցումների լայնության նվազեցում` մինչև 400 մմ:

112. Մեքենայական սրահը պետք է ունենա ոչ պակաս, քան երկու ելք` սարքավորված փակովի դռներով:

113. Ձգման խցիկը, հարմար և անվտանգ ելքի համար, շարժասանդուղքի ստորին մուտքի հարթակի մոտ պետք է ունենա ներսից փակվող ելանցք կամ դուռ: Ձգման խցիկը պետք է մեկուսացված լինի շարժասանդուղքային սարքավորման սպասարկմանը և պահպանմանը չվերաբերող այլ շինություններից:

114. Ձգման խցիկը պետք է ունենա մուտքային սանդուղք, որը կարող է պատրաստվել ինչպես թեք, այնպես էլ ուղղահայաց: Թեք սանդուղքը (75o և պակաս թեքության անկյունով) պետք է սարքավորված լինի ճաղերով և ունենա 120 մմ-ից ոչ պակաս խորությամբ աստիճաններ: ՈՒղղահայաց սանդուղքը (75o-ից ավելի թեքության անկյունով) պետք է լինի 600 մմ-ից ոչ պակաս լայնությամբ, աստիճանների միջև հեռավորությունը` 300 մմ-ից ոչ ավելի: ՈՒղղահայաց սանդուղքի աստիճանները պետք է առնվազն 150 մմ հեռու կանգնած լինեն պատերից և այլ շինարարական շինվածքներից: Սանդուղքի 5 մ-ից ավելի բարձրության դեպքում` սկսած 3 մ-ից պետք է տեղակայված լինեն ցանկապատեր` աղեղային տեսքով:

115. Մեքենայական սրահը պետք է ունենա մուտքային սանդուղք, որն սկզբի և վերջին մասերում պետք է ունենա սանդուղքի լայնությանը հավասար ազատ հարթակներ, ճաղեր և 200 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ հարթ հորիզոնական աստիճաններ: Սանդուղքի թեքության անկյունը պետք է լինի 45o-ից ոչ ավելի:

116. Մեքենայական սրահը և դրան հարող ապահավաքակցման հորը և ապահավաքակցման խցիկը պետք է սարքավորված լինեն ամբարձիչ միջոցներով` շարժաբերի տարրերի հավաքակցման, ապահավաքակցման և տեղափոխման համար: Անշարժ ամբարձիչ միջոցների տեղակայման անհնարինության դեպքում պետք է նախատեսվեն շարժական ամբարձիչ միջոցներ, ինչի համար խցիկը պետք է ունենա հիդրոմեկուսացմամբ սարքավորված ելանցք, որը պետք է բացվի դեպի դուրս և ունենա հանովի ցանկապատ:

117. Շարժասանդուղքի մեքենայական սրահը, համաձայն սանիտարահիգիենիկ պահանջների, պետք է սարքավորված լինի օդափոխությամբ:

118. Շարժասանդուղքների միջև անցումներում, ինչպես նաև եզրային շարժասանդուղքի և շինարարական շինվածքների միջև անցումներում, շարժասանդուղքային թունելի թեք մասի երկայնքով պետք է սարքավորված լինեն մշտական թեքության անկյունով աստիճաններ` 350 մմ-ից ոչ պակաս լայնությամբ և 200 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ:

119. Շարժասանդուղքի մուտքի առջևի հարթակների վրա չպետք է լինեն ուղևորների անցումը խոչընդոտող առարկաներ: Թույլատրվում է ուղևորների հոսքերի ուղղորդման համար տեղակայել արգելապատեր և կասեցուցիչներ, ինչպես նաև խցիկներ` ուղևորներին հետևող անձնակազմի համար:

120. Շարժասանդուղքներ մտնելուց առաջ, սկսած ցցուն սարքավորումից (արգելապատեր, խցիկներ և այլն), պետք է նախատեսված լինի 4,5 մ երկարությամբ հարթակ:

121. Առանց միջանկյալ ելքերի, հաջորդաբար շարժասանդուղքների մի քանի խմբերի տեղակայման դեպքում, դրանք պետք է ունենան նույն տեսական արտադրողականությունը և դրանց միջև պետք է նախատեսված լինի հարթակ` ոչ պակաս, քան 4,5 մ երկարությամբ:

122. ՈՒղղահայաց հեռավորությունը` շարժասանդուղքի աստիճանի երեսարկի մակարդակից մինչև սրահի թունելի տանիքը կամ ցցուն մասերը (հեծաններ, ճարտարապետական զարդաքանդակներ, լուսավորիչ արմատուրա և այլն) պետք է լինի 2300 մմ-ից ոչ պակաս: Հեռավորությունը բազրեփոկի եզրից մինչև հարող ուղղաձիգ պատը, հատակադիր ջահը (տորշեր) և ճաղաշարքի վրա տեղակայված այլ լուսատուներ պետք է լինեն 80 մմ-ից ոչ պակաս:

123. Եթե հեռավորությունը միջհարկային շարժասանդուղքի բազրեփոկի առանցքից մինչև հարակից շարժասանդուղքի բազրեփոկի առանցքը պակաս է 500 մմ-ից, ապա հարակից շարժասանդուղքի ստորին եզրի հետ փոխհատման գոտում պետք է նախատեսված լինի ապահովիչ վահանակ: Վահանակի հետահար եզրը պետք է լինի հարթ, կլորացված և ուղղահայացով ունենա 250 մմ-ից ոչ պակաս բարձրություն:

124. Թունելային շարժասանդուղքների մեքենայական սրահում և ձգման խցիկում, ինչպես նաև միջհարկային շարժասանդուղքների վերին և ստորին մասերում, ցանցից շարժական լամպերի սնուցման համար պետք է տեղակայված լինեն խրոցակային վարդակներ` 42 Վ-ից ոչ ավելի լարումով: Խրոցակային վարդակները շարժասանդուղքային թունելով պետք է տեղակայվեն իրարից 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Շարժական էլեկտրասարքավորումների (եռակցման ապարատներ, էլեկտրագործիքներ) միացման համար մեքենայական սրահում և ձգման խցիկում պետք է նախատեսված լինեն էլեկտրասնուցման կետեր:

125. Օդաճնշակային (պնևմատիկ) գործիքի միացման համար շարժասանդուղքային թունելի անցումներից յուրաքանչյուր 25 մ-ի վրա պետք է տեղադրվի թեք տեղաբաշխվածությամբ փականներով խողովակ` սեղմված օդի նմուշավորման համար:

 

IX. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ) ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

126. Շարժասանդուղքի հավաքակցման, նորոգման, արդիականացման աշխատանքների կազմակերպումը, ճոպանասարքային և ամբարձատեղափոխման աշխատանքները` ներառյալ շարժասանդուղքներով բեռների տեղափոխումը, պետք է կատարվեն ճոպանասարքային և բեռնաբարձման-բեռնաթափման աշխատանքների կատարման և շարժասանդուղքներով բեռների տեղափոխման անվտանգության տեխնիկայի հրահանգներին համապատասխան:

127. Շարժասանդուղքների պատրաստման ժամանակ դրանց շինվածքներում փոփոխությունների կատարումը թույլատրվում է նախագծող կազմակերպության և շարժասանդուղքներ ձեռք բերող կազմակերպության հետ համաձայնեցումից հետո:

128. Յուրաքանչյուր նոր պատրաստված շարժասանդուղք պետք է ընդունված լինի պատրաստող կազմակերպության տեխնիկական հսկողության բաժնի կողմից և համալրված`

1) տեխնիկական անձնագրով.

2) տեղակայման գծագրով.

3) սկզբունքային էլեկտրական սխեմայով` սխեմայի տարրերի ցանկով.

4) միացումների էլեկտրական սխեմաներով.

5) տեխնիկական նկարագրությամբ.

6) շահագործման հրահանգով.

7) հավաքակցման, գործարկման, կարգաբերման և փորձավորման (օբկատկա) հրահանգով.

8) պահեստամասերի ցուցակով.

9) շարժասանդուղքի հավաքման համար տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան միավորների և մասերի գծագրերով.

10) շարժասանդուղքի հետ մատակարարվող փաստաթղթերի ցանկով:

129. Շարժասանդուղքների պատրաստման ժամանակ պատրաստող կազմակերպությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հավաքակցման և շահագործման ընթացքում բացահայտված շինվածքային և շարժասանդուղքների անվտանգ շահագործման վրա ազդող թերությունների վերացման համար: Պատրաստող կազմակերպությունը պարտավոր է նաև այդ թերությունների մասին տեղեկացնել նախկինում շարժասանդուղքներ գնած և շահագործող, դրանց հավաքակցումն ու նորոգումն իրականացրած մասնագիտացված կազմակերպություններին` թերությունների վերացման անհրաժեշտության և մեթոդների մասին, ուղարկել տեխնիկական փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև փոխարինման ենթակա հանգույցները և մասերը:

130. Շարժասանդուղքների հիմնական նորոգումը պետք է կատարվի մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված` շարժասանդուղքների հիմնական նորոգման ուղեցույցով սահմանված պահանջներով:

131. Շարժասանդուղքի հիմնական նորոգման կանգնեցման համար հիմք է հանդիսանում դրա միջնորոգման վազքի նորմերին հասնելը կամ շարժասանդուղքի տեխնիկական վիճակը:

132. Շահագործման մեջ գտնվող շարժասանդուղքի արդիականացումը (վերակառուցումը) դրա հիմնական հանգույցների շինվածքի, էլեկտրամատակարարման և էլեկտրաշարժաբերի կառավարման սկզբունքային սխեմաների փոփոխումը, որոնք փոփոխում են շարժասանդուղքի անձնագրային տվյալները, թույլատրվում են շարժասանդուղքի նախագիծը մշակած կազմակերպության կամ լիցենզավորված մասնագիտացված կազմակերպության դրական եզրակացության առկայության դեպքում:

133. Հիմնական նորոգման, արդիականացման (վերակառուցման) ավարտից հետո աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պետք է շարժասանդուղքի սեփականատիրոջը ներկայացնի ակտ` երեք օրինակից: Ակտում պետք է արտացոլված լինեն շարժասանդուղքի շինվածքում կամ էլեկտրաշարժաբերում կատարված բոլոր փոփոխությունները:

 

X. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

134. Շարժասանդուղքը պատրաստումից, հավաքակցումից հետո պետք է ենթարկվի ընդունման-հանձնման փորձարկումների, իսկ շահագործման ընթացքում` պարբերական փորձարկումների:

135. Յուրաքանչյուր նոր պատրաստված միջհարկային շարժասանդուղք պատրաստող կազմակերպությունում հավաքված վիճակում, առանց բեռնվածության, ընդհանուր աշխատանքի պայմաններում, պետք է ենթարկվի փորձավորման (օբկատկա) 12 ժամ տևողությամբ` 6-ական ժամ` յուրաքանչյուր ուղղությամբ: Փորձավորման ժամանակ կարգաբերման և կարգավորման համար թույլատրվում են կանգառներ` 30 րոպեից ոչ ավելի տևողությամբ: Խախտվածքների վերացման համար` ավելի երկար կանգառի անհրաժեշտության դեպքում, փորձավորումը պետք է կրկնել նորից: Անջատովի միջհարկային շարժասանդուղքները փորձավորման են ենթարկվում կիրառման տեղում:

136. Յուրաքանչյուր նոր տեղակայված թունելային շարժասանդուղքի փորձավորումն անց է կացվում կիրառման տեղում` առանց բեռնվածության, ընդհանուր աշխատանքի պայմաններում` 48 ժամ տևողությամբ` 24-ական ժամ` յուրաքանչյուր ուղղությամբ: Փորձավորման ժամանակ կարգաբերման և կարգավորման համար թույլատրվում են կանգառներ` 90 րոպեից ոչ ավելի տևողությամբ: Խախտվածքների վերացման համար` ավելի երկար կանգառի անհրաժեշտության դեպքում փորձավորումը պետք է կրկնել նորից:

137. Արդիականացման կամ հիմնական նորոգման ենթարկված շարժասանդուղքի փորձավորումը կատարվում է շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի պարամետրով և չափորոշիչ այլ փաստաթղթերով, սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

138. Եթե շարժասանդուղքի արդիականացման ժամանակ փոփոխվում են դրա էլեկտրամեխանիկական բնութագրերը (արագությունը, արագացումը մեկնարկի ժամանակ, դանդաղեցումն արգելակման ժամանակ), պտտվող մասերի իներցիայի պահը կամ ուղևորների անվտանգության վրա ազդող հանգույցների շինվածքը (շղթաներ, աստիճաններ, արգելակներ, գլխավոր շարժաբերի շարժիչը), ապա պետք է փորձարկումները կատարվեն բեռնվածքով:

139. Նոր տեղակայված յուրաքանչյուր շարժասանդուղք, մինչև շահագործման հանձնելը, պետք է հաշվառվի ու գրանցվի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի:

140. Շարժասանդուղքի գործարկումը և շահագործումն արգելվում է, եթե բացահայտվել են`

1) շարժասանդուղքի շինվածքի, դրա տարրերի, բաղադրիչ մասերի և շարժասանդուղքային սրահների անհամապատասխանություն` սույն կանոնակարգով սահմանված պահանջների նկատմամբ.

2) շարժասանդուղքի անվտանգ շահագործման վրա ազդող անսարքություններ, որոնք չեն կարող վերացվել դրա զննման, ստուգման կամ վկայագրման ընթացքում.

3) տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում տրված եզրակացության, կարգադրագրերի պահանջների չկատարման կամ թերի կատարման դեպքեր.

4) նշանակված չեն տեխնիկական պատասխանատու անձինք` շարժասանդուղքի սարքին վիճակում պահպանման և անվտանգ շահագործման համար.

5) շարժասանդուղքը պատրաստված է նախագծային փաստաթղթերից շեղումներով.

6) շարժասանդուղքը չի համապատասխանում շահագործական և հուսալիության նորմերին, բնապահպանական, սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության պահանջներին:

141. Շարժասանդուղքի հավաքակցումը կամ դրա արդիականացումը (վերակառուցումը) իրականացրած կազմակերպությունը գլխավոր կապալառու կազմակերպության հետ պետք է անցկացնի շարժասանդուղքի զննում, ստուգում և փորձարկում: Շարժասանդուղքի զննման, ստուգման և փորձարկման դրական արդյունքների դեպքում նշված կազմակերպությունները պետք է ըստ սույն կանոնակարգի N 2 ձևի կազմեն տեխնիկական պատրաստության մասին ակտ և այն փոխանցեն շարժասանդուղքի սեփականատիրոջը: Նշված ակտի հետ միասին հավաքակցող կազմակերպության կողմից պետք է փոխանցվեն նաև հետևյալ փաստաթղթերը`

1) սարքավորման (ներառյալ մետաղական թիթեղից պատրաստված ճաղաշարքի) հողանցման և տարրերի զննման ստուգման արձանագրությունը.

2) ուժային էլեկտրասարքավորման, կառավարման և ազդանշման շղթաների, ուժային և լուսավորման էլեկտրահաղորդագծերի մեկուսացման դիմադրության ստուգման արձանագրությունը.

3) սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղակայման մարկշեյդերական չափումների արձանագրությունը (թունելային շարժասանդուղքների համար).

4) փակ (թաքնված) աշխատանքների զննման ակտը:

142. Շարժասանդուղքի հանձնման-ընդունման ընթացքում պետք է դրա վիճակի զննումը և ստուգումն անցկացվեն սույն կանոնակարգով նախատեսված ծավալով: Զննման և ստուգման անցկացման արդյունքներով պետք է կազմվի շարժասանդուղքի ընդունման ակտ և այն փոխանցվի շարժասանդուղքի սեփականատիրոջը:

143. Նոր տեղակայված, արդիականացված (վերակառուցված) կամ հիմնական նորոգված շարժասանդուղքը մինչև շահագործման մեջ մտցնելը տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից շարժասանդուղքի սեփականատիրոջ մասնակցությամբ պետք է ենթարկվի լրիվ տեխնիկական զննման, ստուգման, վկայագրման (անձնագրավորման):

144. Լրիվ տեխնիկական վկայագրումը նպատակ ունի հաստատելու, որ`

1) շարժասանդուղքը համապատասխանում է սույն կանոնակարգի պահանջներին և դրա տեխնիկական անձնագրի տվյալներին.

2) շարժասանդուղքը գտնվում է անվտանգ աշխատանքն ապահովող սարքին վիճակում:

Լրիվ տեխնիկական վկայագրման դեպքում շարժասանդուղքը պետք է ենթարկվի զննման և ստուգումների` պատրաստող կազմակերպության կողմից առաջադրող ցուցմունքներին համապատասխան:

145. Լրիվ տեխնիկական վկայագրումը պետք է կատարվի հետևյալ կարգով`

1) շարժասանդուղքի սպասարկման կազմակերպման ստուգում.

2) տեխնիկական փորձագետի եզրակացությունների կատարման ստուգում.

3) չափորոշիչ փաստաթղթերի և տեխնիկական պայմանների պահանջներին շարժասանդուղքի տեղակայման և սրահների չափերի համապատասխանության ստուգում.

4) շարժասանդուղքի համալիր զննում և դրա աշխատունակության ստուգում.

5) շարժասանդուղքի վկայագրման արդյունքների ձևակերպում:

146. Շարժասանդուղքի սպասարկման համար սահմանված պահանջների ստուգման ժամանակ անհրաժեշտ է ստուգել`

1) շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի պարունակությունը և դրանում գրանցումների առկայությունը, պատասխանատու անձի ստորագրությունը, նրա նշանակման հրամանի համարը և ամսաթիվը.

2) շարժասանդուղքի շահագործման փաստաթղթերի առկայությունը.

3) շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցման, գիտելիքների ստուգման և որակավորման կազմակերպումը:

147. Շարժասանդուղքի տեղակայման և սրահների չափերի համապատասխանության ստուգումը կատարվում է նոր հավաքակցված շարժասանդուղքի, ինչպես նաև արդիականացված (վերակառուցված) շարժասանդուղքի շահագործման մեջ մտցնելու ժամանակ:

148. Շարժասանդուղքի համալիր զննման և աշխատունակության ստուգման ժամանակ անհրաժեշտ է ստուգել դրա`

1) աշխատանքային և վթարային արգելակների կարգավորման և գործողության ճշտությունը` չափելով բացակների և բաղադրիչ մասերի չափերը, սանդուղքաժապավենի աշխատանքային և վթարային արգելակներով կանգնեցման ժամանակ արգելակման ուղիների չափերը.

2) սանդուղքաբազուկային շղթաների, հիմնակմախքի և աստիճանների երեսարկի, վազկանիկների, ուղղորդիչների վիճակը.

3) շարժասանդուղքի բլոկավորման սարքերի կարգավորման և գործողության ճշտությունը.

4) շարժասանդուղքի մուտքի հարթակների կարգավորման ճշտությունը.

5) բազրեփոկի և բազրեփոկային սարքի վիճակը.

6) ճաղաշարքի վիճակը.

7) էլեկտրասարքավորման վիճակը (ընտրողական).

8) կառավարման սարքերի գործողությունը.

9) սանդուղքաժապավենի բացակները և չափերը` մի քանի դիրքերում.

10) աշխատանքը` գլխավոր և օժանդակ շարժաբերներից:

149. Վկայագրման և փորձարկման դրական արդյունքների դեպքում շարժասանդուղքի վկայագրմանը մասնակցած անձանց կողմից դրա տեխնիկական անձնագրում գրանցում է շարժասանդուղքի շահագործման պատրաստ լինելու մասին և հաջորդ տեխնիկական վկայագրման ժամկետը:

150. Վկայագրման ընթացքում շարժասանդուղքի օգտագործման և սպասարկման անվտանգությանն սպառնացող խախտումների բացահայտման դեպքում պետք է դադարեցվի շարժասանդուղքի շահագործումը, ինչի մասին գրանցում է կատարվում դրա տեխնիկական անձնագրի մեջ:

151. Շարժասանդուղքի սեփականատերը պետք է ապահովի դրա սարքին վիճակում պահպանումը և անվտանգ շահագործումը: Այդ նպատակով անհրաժեշտ է`

1) նշանակել շարժասանդուղքը սարքին վիճակում պահպանման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձ.

2) նշանակել շարժասանդուղքի կառավարման, դրա սպասարկման և նորոգման համար ուսուցանված աշխատողներ.

3) ապահովել շարժասանդուղքի տեխնիկական անվտանգության փորձաքննության, պարբերական զննումների, տեխնիկական սպասարկման և նորոգումների անցկացում.

4) նշանակել շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորների նկատմամբ մշտական տեսողական դիտարկում իրականացնող ուսուցանված աշխատողներ.

5) կազմակերպել շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցում և գիտելիքների պարբերական ստուգում.

6) շարժասանդուղքի սպասարկումն իրականացնող անձնակազմին ապահովել արտադրական հրահանգներով, իսկ շարժասանդուղքի սարքին վիճակի պահպանման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձին` պաշտոնական հրահանգներով, ղեկավարման ցուցումներով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով.

7) ապահովել սույն կանոնակարգի, արտադրական հրահանգների պահանջների կատարումը` պատասխանատու անձանց և սպասարկող անձնակազմի կողմից.

8) ապահովել շարժասանդուղքի սարքավորումների տեղակայման սրահների բանալիների պահպանման և փոխանցման սահմանված կարգի պահպանումը:

152. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմնի աշխատողները պարտավոր են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել շարժասանդուղքի տեխնիկական անվտանգության փորձաքննություն.

2) հսկել շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության փորձաքննությամբ տրված եզրակացությունների կատարման ընթացքը.

3) ապահովել շարժասանդուղքի աշխատանքների դադարեցումը` խախտումների բացահայտման դեպքերում, որոնք կարող են հասցնել վթարների և դժբախտ դեպքերի.

4) մասնակցել շարժասանդուղքի տեխնիկական վկայագրման աշխատանքների.

5) հսկել սեփականատիրոջ կողմից շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցման կազմակերպման և գիտելիքների պարբերական ստուգման գործառությունների կատարումը:

153. Շարժասանդուղքի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը պարտավոր է`

1) ապահովել շարժասանդուղքի անխափան, անվտանգ և առանց վթարի աշխատանքը.

2) կազմակերպել սպասարկող անձնակազմի աշխատանքը` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակ.

3) համաձայն օրենսդրական, իրավական, նորմատիվ-տեխնիկական ակտերի պահանջների` ապահովել անվտանգ աշխատանքի համապատասխան պայմաններ.

4) ապահովել շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության փորձաքննության և զննման ժամանակին և որակով կատարումը.

5) անձամբ մասնակցել այդ աշխատանքներին.

6) ապահովել շարժասանդուղքների տեխնիկական անձնագրի, շահագործման և մյուս փաստաթղթերի պահպանությունը.

7) սահմանված ժամկետներում ապահովել շարժասանդուղքի վիճակի մասին տեխնիկական անվտանգության փորձաքննությամբ և զննման արդյունքներով տրված եզրակացությունների և կարգադրագրերի կատարումը.

8) դադարեցնել շարժասանդուղքի աշխատանքը թերությունների բացահայտման դեպքերում, որոնք կարող են հասցնել վթարների և դժբախտ դեպքերի.

9) հետևել, որպեսզի մեքենայական սրահի և ձգիչ խցիկի դռները միշտ լինեն փակ, իսկ այդ սրահների մուտքերը լինեն ազատ ու լուսավորված:

154. Շարժասանդուղքի սարքին վիճակում պահպանման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, ինչպես նաև նրա նշանակման և որոշակի շարժասանդուղքներին ամրակցման մասին հրամանի ամսաթիվը և համարը պետք է գրանցվի շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

155. Շարժասանդուղքի շահագործման և նորոգման աշխատանքների կազմակերպման համար սեփականատերը կարող է ներգրավել մասնագիտացված կազմակերպության: Այդ դեպքում սեփականատերը պետք է նշանակի շարժասանդուղքի շահագործման կազմակերպման համար պատասխանատու անձինք` մասնագիտացված կազմակերպության աշխատողներից: Կազմակերպությունների միջև պայմանագրով պետք է սահմանվեն կողմերի պարտականությունները և իրավունքները` հաշվի առնելով սույն կանոնակարգի պահանջները:

156. Շարժասանդուղքի կառավարումը պետք է իրականացնի շարժասանդուղքի մեքենավարը, որն անցել է ուսուցում մեքենավարի ծրագրով և ստացել որակավորում շարժասանդուղքների կառավարման համար: Հեռամեխանիկայի կամ ավտոմատիկայի համակարգերով սարքավորված շարժասանդուղքների կառավարումը, երբ ազդանշանները հաղորդվում են դիսպետչերական կետ, կարող է իրականացվել շարժասանդուղքի դիսպետչերի կողմից:

157. Թունելային շարժասանդուղքի (շարժասանդուղքների համալիրի) ելքի ստորին հարթակի գոտում պետք է ապահովված լինի սանդուղքաժապավենի վրա գտնվող ուղևորների մշտական դիտարկում: Շարժասանդուղքի մոտ գտնվող օպերատորը պարտավոր է ուղևորների վնասման վտանգի առաջացման դեպքում կանգնեցնել շարժասանդուղքը:

158. Շարժասանդուղքի կառավարման, դրա սպասարկման, նորոգման և ուղևորների հսկողության գործընթացներում թույլատրվում է ընդգրկել առնվազն 18 տարին լրացած, համապատասխան ծրագրերով ուսուցանված և որակավորված անձանց:

159. Ստորև նշված անձինք պետք է ունենան էլեկտրաանվտանգության խումբ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգի.

1) IV խումբ` շարժասանդուղքի սարքին վիճակում պահպանման ու դրա անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք.

2) III խումբ` շարժասանդուղքի կառավարումը, սպասարկումը և նորոգումը կատարող անձինք.

3) II խումբ` ուղևորների դիտարկումն իրականացնող անձինք:

160. Շարժասանդուղքը պետք է ենթարկվի զննման յուրաքանչյուր մեկնարկից առաջ, բայց ոչ պակաս, քան մեկ անգամ օրվա ընթացքում: Զննումը պետք է իրականացվի շարժասանդուղքի մեքենավարի կամ շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն իրականացնող և դրա կառավարման իրավունքն ունեցող անձի կողմից: Տեխնիկական զննումների արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի զննման գրանցամատյանի մեջ` այն իրականացրած անձի ստորագրությամբ:

161. Շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է անցկացվի փականագործ-էլեկտրիկի, ռետինարարի, վարպետի, շարժասանդուղքի մեքենավարի (մեքենավարի օգնականի) կամ այդ մասնագետների բրիգադի կողմից` պատրաստող կազմակերպության կողմից մշակված հրահանգին համապատասխան:

162. Շարժասանդուղքի սեփականատերը պետք է մշակի և հաստատի արտադրական հրահանգներ` հաստիքային ցուցակում հաշվառվող, շարժասանդուղքի սպասարկմամբ և կառավարմամբ զբաղվող աշխատողների համար:

163. Շարժասանդուղքի հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), շահագործման և նորոգման հետ կապված վթարների և դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 488-Ն որոշմամբ սահմանված կարգով:

164. Շարժասանդուղքների շինարարության, հավաքակցման, ապահավաքակցման, արդիականացման (վերակառուցման) և շահագործման նախագծերը ենթակա են քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

165. Շարժասանդուղքի նախագծման, պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), նորոգման, կարգաբերման, շինվածքների, էլեկտրասարքավորումների, այլ սարքավորումների և հարակից սարքերի նախագծի որակի համար պատասխանատու են համապատասխան աշխատանքներ իրականացրած կազմակերպությունները:

166. Շարժասանդուղքի սեփականատերը, որը հավաքակցման կամ շահագործման ընթացքում հայտնաբերել է թերություններ շարժասանդուղքի շինվածքի, պատրաստման, հավաքակցման կամ նորոգման մեջ, ինչպես նաև շարժասանդուղքը սույն կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության մեջ, պետք է ըստ պատկանելության ուղարկի բողոքագիր:

167. Բողոքագիր ստացած կազմակերպությունը պարտավոր է վերացնել շարժասանդուղքի շինվածքի, պատրաստման, հավաքակցման, նորոգման կամ բացահայտված այլ թերություններ: Այն դեպքերում, երբ բացահայտված թերություններն առկա են նաև երաշխիքային պարտավորությունների ժամկետներով նախկինում պատրաստված, տեղակայված և շահագործվող շարժասանդուղքների վրա և կարող են բացասաբար ազդել դրանցից օգտվելու ժամանակ, բողոքագիր ստացած կազմակերպությունը պարտավոր է տեղեկացնել բոլոր շահագործող կազմակերպություններին այդ թերությունների վերացման անհրաժեշտության և մեթոդների մասին` ուղարկելով տեխնիկական փաստաթղթերը` ապահովելով փոխարինման ենթակա անհրաժեշտ հանգույցների և մասերի մատակարարումը:

168. Բողոքագիր ստացած կազմակերպությունը պետք է հատուկ գրանցամատյանում հաշվառի ստացած բողոքագրերը` նշելով հետևյալ տեղեկությունները`

1) բողոքագիր ներկայացրած կազմակերպության անվանումը.

2) բողոքագրի համառոտ բովանդակությունը և շարժասանդուղքի գործարանային համարը.

3) տեղեկություններ` ձեռնարկված միջոցառումների մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2009
N 478-Ն
Որոշում