Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0072.300109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 75-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(3-րդ մաս)

 

|_________________|________|_______|______________|__________|________|

|        1        |    2   |   3   |     4        |     5    |     6  |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Սիմազին          |38,2    |790    |չի մարմրում,  |224       |472     |

|տեխնիկական,      |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |220 oC        |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Սիմազին          |42,9    |740    |չի մարմրում,  |265       |476     |

|ապրանքային,      |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |225 oC        |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Խեժ 113-61       |12      |-      |չի մարմրում,  |261       |389     |

|(երկօկտիլոլային  |        |       |հալվում է     |          |(հալված |

|թիոէստանատ)      |        |       |68 oC         |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Աղ ԱԳ(Ըթ)        |12,6    |636    |-             |-         |-       |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Համապոլիմեր      |18,8    |532    |չի մարմրում,  |274       |-       |

|ակրիլոնիտրիլի    |        |       |ածխանում է    |          |        |

|մեթիլմետակրիլատի |        |       |              |          |        |

|հետ              |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Կայունացուցիչ    |11,1    |-      |չի մարմրում,  |207       |362     |

|212-05           |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |57 oC         |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Ապակի օրգանական  |12,6    |579    |չի մարմրում,  |-         |300     |

|                 |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |125 oC        |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Սուլֆադիմեզին    |25      |900    |-             |-         |-       |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Տիտան            |45      |330    |-             |-         |-       |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Թիօքսիէթիլեն     |13      |214    |չի մարմրում,  |200       |228     |

|երկբուտիլոլի     |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |90 oC         |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Եռֆենիլեռմեթիլցիկ|23.4    |515    |չի մարմրում,  |238       |522     |

|լոեռսիլօքսան     |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |60 oC         |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Եռէթիլեներկամին  |6.9     |-      |չի մարմրում,  |106       |317     |

|                 |        |       |սուբլիմանում է|          |(հալված |

|                 |        |       |              |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|ՈՒրոտրոպին       |15,1    |683    |-             |-         |-       |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Խեժ ֆենոլային    |25      |460    |չի մարմրում,  |-         |-       |

|                 |        |       |հալվում է     |          |        |

|                 |        |       |80-ից մինչև   |          |        |

|                 |        |       |90 oC         |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Ֆենոլպլաստ       |36,8    |491    |227           |-         |485     |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Ֆեռոցեն,         |9,2     |487    |չի մարմրում   |120       |250     |

|բիս (ցիկլոպենտա- |        |       |              |          |        |

|դիենիլ)- երկաթ   |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Ֆտալային անհիդրիդ|12,6    |605    |չի մարմրում,  |-         |-       |

|                 |        |       |հալվում է     |          |        |

|                 |        |       |130 oC        |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Ցիկլոպենտադիենի- |4,6     |275    |              |6         |65      |

|լեռկարբոնիլմանգան|        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Ցիկորիում        |40      |253    |  -           |-         |190     |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Էբոնիտ           |7,6     |360    |չի մարմրում,  |-         |-       |

|                 |        |       |եռակալվում է  |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Խեժ էպոքսիդային  |17,2    |477    |չի մարմրում   |330       |486     |

|է-49             |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Բաղադրանյութ     |32,8    |-      |նույնը        |325       |450     |

|էպօքսիդային      |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Բաղադրանյութ     |22,3    |-      |նույնը        |223       |358     |

|էպօքսիդային      |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Փոշի էպօքսիդային |25,5    |643    |198           |200       |494     |

|(թափոններ        |        |       |              |          |        |

|էպօքսիդային      |        |       |              |          |        |

|խառնուրդները     |        |       |              |          |        |

|մշակելիս)        |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Բաղադրանյութ     |29,5    |596    |չի մարմրում   |311       |515     |

|էպօքսիդային      |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Բաղադրանյութ     |23,5    |654    |նույնը        |310       |465     |

|էպօքսիդային      |        |       |              |          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|2-Էթիլանտրաքինոն |15,8    |-      |չի մարմրում,  |207       |574     |

|                 |        |       |հալվում է     |          |(հալված |

|                 |        |       |107 oC        |          |նյութի) |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Էթիլսիլեքսվիօքսան|64,1    |707    |223           |223       |420     |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Էթիլցելյուլոզ    |37,8    |657    |չի մարմրում,  |-         |-       |

|                 |        |       |տրոհվում է    |          |        |

|                 |        |       |240 oC դեպքում|          |        |

|_________________|________|_______|______________|__________|________|

|Թեյ              |32,8    |925    |220           |-         |-       |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 7

 

Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումների խմբերն ըստ նրանց

կիրառման ոլորտի

 

.____________________________________________________________________.

|               Էլեկտրասարքավորում                       |Խմբի նշանը |

|________________________________________________________|___________|

|Հանքարանային, որը նախատեսված է հորանների և  հանքարանների|     I     |

|ստորգետնյա փորվածքների համար                            |           |

|________________________________________________________|___________|

|Ներքին և  արտաքին տեղակայման համար (բացի հանքարանայինից)|     II    |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 8

 

«Պայթաանթափանց պատյան» և «կայծաանվտանգ էլեկտրական շղթա» տեսակի

II խմբի էլեկտրասարքավորումների ենթախմբերը

 

.____________________________________________________________.

|էլեկտրա-    |էլեկտրա-      |Պայթավտանգ խառնուրդի կարգը, որի |

|սարքավորումի|սարքավորումի  |համար էլեկտրասարքավորումը       |

|խմբի նշանը  |ենթախմբի նշանը|հանդիսանում է պայթապաշտպանված   |

|____________|______________|________________________________|

|II          |-             |IIԱ (IIA),IIԲ (IIB) և  IIՑ (IIC)|

|____________|______________|________________________________|

|            |IIԱ (IIA)     |IIԱ (IIA)                       |

|____________|______________|________________________________|

|            |IIԲ (IIB)     |IIԱ (IIA) և  IIԲ (IIB)          |

|____________|______________|________________________________|

|            |IIՑ (IIC)     |IIԱ (IIA), IIԲ (IIB) և  IIՑ(IIC)|

.____________________________________________________________.

 

150. II նշանը կիրառվում է էլեկտրասարքավորման համար, որը խմբերի չի ստորաբաժանվում:

 

Աղյուսակ N 9

 

II խմբի էլեկտրասարքավորման ջերմաստիճանային դասերը

 

.______________________________________________.

|Էլեկտրա-      |Սահմանային|Պայթավտանգ խառնուրդի|

|սարքավորման   |ջերմաստի- |խումբը, որի համար   |

|ջերմաստի-     |ճանը, oC  |էլեկտրասարքավորումը |

|ճանային դասի  |          |հանդիսանում է       |

|նշանը         |          |պայթապաշտպանված     |

|______________|__________|____________________|

|Տ1(T1)        |450       |Տ1(T1)              |

|______________|__________|____________________|

|Տ2(T2)        |300       |Տ1(T1), Տ2(T2)      |

|______________|__________|____________________|

|Տ3(T3)        |200       |Տ1(T1)- Տ3(T3)      |

|______________|__________|____________________|

|Տ4(T4)        |135       |Տ1(T1)- Տ4(T4)      |

|______________|__________|____________________|

|Տ5(T5)        |100       |Տ1(T1)- Տ5(T5)      |

|______________|__________|____________________|

|Տ6(T6)        | 85       |Տ1(T1)- Տ6(T6)      |

.______________________________________________.

 

151. Էլեկտրասարքավորման` ըստ պայթապաշտպանության մականշման մեջ ստորև նշված հաջորդականությամբ մտնում են`

1) սարքավորման պայթապաշտպանության մակարդակի նշանը (2,1,0),

2) ԵԽ(EX) նշանը, որը ցույց է տալիս էլեկտրասարքավորումի համապատասխանությունը պայթապաշտպանված էլեկտրասարքավորումի ստանդարտներին.

3) պայթապաշտպանության տեսակի նշանը (դ, պ, ի և այլն).

4) էլեկտրասարքավորման խմբի կամ ենթախմբի նշանը (II, IIԱ (IIA), IIԲ(IIB), IIՑ(IIC)).

5) էլեկտրասարքավորումի ջերմաստիճանային դասի նշանը (Տ1(T1), Տ2(T2), Տ3(T3), Տ4(T4), Տ5(T5), Տ6(T6)):

152. Ըստ պայթապաշտպանության` մականշման մեջ կարող են տեղ գտնել լրացուցիչ նշաններ և մակագրություններ` պայթապաշտպանության առանձին տեսակներով էլեկտրասարքավորումի համար ստանդարտներին համապատասխան:

Պայթավտանգ էլեկտրասարքավորումի մականշման օրինակները բերված են N 10 աղյուսակում:

 

Աղյուսակ N 10

 

Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումի մականշման օրինակներ

 

._____________________________________________________________________.

|Պայթապաշտպանության|Պայթապաշտպա-     |Խումբը  |Ջերմաստի-|Մականշվածքն  |

|մակարդակը         |նության տեսակը   |(ենթա-  |ճանային  |ըստ պայթա-   |

|                  |                 |խումբը) |դասը     |պաշտպանության|

|__________________|_________________|________|_________|_____________|

|Պայթյունի դեմ     |«e» տեսակի       |II      |Տ6(T6)   |2ExeIIT6     |

|բարձր             |պաշտպանություն   |        |         |             |

|հուսալիության     |                 |        |         |             |

|էլեկտրասարքավորում|                 |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |«e» տեսակի       |IIԲ(IIB)|Տ3(T3)   |2ExedIIBT3   |

|                  |պաշտպանություն   |        |         |             |

|                  |և  պայթյունա-    |        |         |             |

|                  |անթափանց պատյան  |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |կայծաանվտանգ     |IIՑ(IIC)|Տ6(T6)   |2ExiIICT6    |

|                  |էլեկտրական շղթա  |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |պատյանի          |II      |Տ6(T6)   |2ExpIIT6.    |

|                  |փչամաքրում       |        |         |             |

|                  |հավելյալ ճնշման  |        |         |             |

|                  |տակ              |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |պայթաանթափանց    |IIԲ(IIB)|Տ5(T5)   |2ExdiIIBT5   |

|                  |պատյան և         |        |         |             |

|                  |կայծաանվտանգ     |        |         |             |

|                  |էլեկտրական շղթա  |        |         |             |

|__________________|_________________|________|_________|_____________|

|Պայթաանվտանգ      |պայթյունաանթափանց|IIԱ(IIA)|Տ3(T3)   |1ExdIIAT3    |

|էլեկտրասարքավորում|պատյան           |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |կայծաանվտանգ     |IIՑ(IIC)|Տ6(T6)   |1ExiIICT5    |

|                  |էլեկտրական շղթա  |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |պատյանի լրալցում |II      |Տ6(T6)   |1ExpIIT6     |

|                  |հավելյալ ճնշման  |        |         |             |

|                  |տակ              |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |«e» տեսակի       |II      |Տ6(T6)   |ExeIIT6      |

|                  |պաշտպանություն   |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |պատյանի կվարցային|II      |Տ6(T6)   |1ExqIIT6     |

|                  |լրալցում         |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |հատուկ           |II      |Տ6(T6)   |1ExsIIT6     |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |հատուկ և         |IIԱ(IIA)|Տ6(T6)   |1ExsdIIAT6   |

|                  |պայթաանթափանց    |        |         |             |

|                  |պատյան           |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |հատուկ,          |IIԲ(IIB)|Տ4(T4)   |1ExsidIIBT   |

|                  |կայծաանվտանգ     |        |         |             |

|                  |4 էլեկտրական շղթա|        |         |             |

|                  |և  պայթաանթափանց |        |         |             |

|                  |պատյան           |        |         |             |

|__________________|_________________|________|_________|_____________|

|Առանձնապես        |կայծաանվտանգ     |IIՑ(IIC)|Տ6(T6)   |0ExiIICT6    |

|պայթաանվտանգ      |էլեկտրական շղթա  |        |         |             |

|էլեկտրասարքավորում|_________________|________|_________|_____________|

|                  |կայծաանվտանգ     |IIԱ(IIA)|Տ4(T4)   |0ExidIIAT4   |

|                  |էլեկտրական շղթա  |        |         |             |

|                  |և  պայթաանթափանց |        |         |             |

|                  |պատյան           |        |         |             |

|                  |_________________|________|_________|_____________|

|                  |հատուկ և         |IIՑ(IIC)|Տ4(T4)   |0ExsiIICT4   |

|                  |կայծաանվտանգ     |        |         |             |

|                  |էլեկտրական շղթա  |        |         |             |

._____________________________________________________________________.

 

18. ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

153. Պայթաանվտանգ գոտիների դասակարգումը բերված է սույն ՏԿ-ի 157-ից մինչև 163-րդ կետերում: Պայթավտանգ գոտու դասը, ըստ որի կատարվում է էլեկտրասարքավորման ընտրությունը, որոշվում է տեխնոլոգների և նախագծային կամ շահագործող կազմակերպության էլեկտրիկների հետ համատեղ:

154. Պայթավտանգ գոտիները որոշելիս, ընդունվում է, որ`

1) պայթավտանգ գոտին սենքի մեջ զբաղեցնում է սենքի ամբողջ ծավալը, եթե պայթավտանգ խառնուրդի ծավալը գերազանցում է սենքի ազատ ծավալի 5 տոկոսը.

2) պայթավտանգ համարվում է սենքի մեջ տեխնոլոգիական ապարատից, որից հնարավոր է այրվող գազերի կամ ԴԲՀ գոլորշիների անջատում ըստ հորիզոնականի և ուղղաձիգի մինչև 5 մ սահմաններում գոտին, եթե պայթավտանգ խառնուրդի ծավալը հավասար է կամ փոքր է սենքի ազատ ծավալի 5 տոկոսից (տես նաև սույն ՏԿ-ի 159-րդ կետի 2-րդ ենթակետը): Պայթավտանգ գոտու սահմաններից դուրս պետք է սենքը համարել ոչ պայթավտանգ, եթե չկան նրանում պայթյունի վտանգ ստեղծող այլ գործոններ.

3) արտաքին պայթավտանգ կայանքների պայթավտանգ գոտին սահմանափակված է սույն ՏԿ-ի 161-րդ կետում որոշվող չափսերով:

i

155. Գազա- և շոգեօդային պայթավտանգ խառնուրդների ինչպես նաև շոգեօդային խառնուրդների գոյացման ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների համաձայն:

(155-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

156. Ա, Բ, Ե կարգի արտադրություններով սենքերում էլեկտրասարքավորումը պետք է բավարարի սույն ՏԿ-ի IV բաժնի` համապատասխան դասերի պայթավտանգ գոտիներում էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջներին:

157. Վ-1 դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում անջատվում են գազեր կամ ԴԲՀ գոլորշիներ այնպիսի քանակով և այնպիսի հատկություններով, որ նրանք կարող են օդի հետ ստեղծել պայթավտանգ խառնուրդներ`աշխատանքի բնականոն ռեժիմներում, օրինակ տեխնոլոգիական ապարատների բեռնման և բեռնաթափման ժամանակ, ԴԲՀ պահելիս կամ վերալցնելիս, որոնք գտնվում են բաց տարածությունների մեջ և այլն:

158. Վ-1ա դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում բնականոն շահագործման դեպքում այրվող գազերի (անկախ բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանից) կամ ԴԲՀ գոլորշիների խառնուրդ օդի հետ` չի առաջանում, իսկ հնարավոր են միայն վթարների կամ անսարքությունների արդյունքում:

159. Վ-1բ դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերի մեջ, որոնցում բնականոն շահագործման դեպքում այրվող գազերի կամ ԴԲՀ գոլորշիների պայթավտանգ խառնուրդներ օդի հետ չեն գոյանում, իսկ հնարավոր են միայն վթարների կամ անսարքությունների արդյունքում և որոնք տարբերվում են հետևյալ առանձնահատկություններից որևէ մեկով`

1) այրվող գազերն այդ գոտիներում օժտված են բոցավառման կոնցենտրացիոն բարձր ստորին (15 տոկոս և ավելի)սահմանով և կտրուկ սուր հոտով` ըստ ԳՕՍՏ 12.1.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ»-ի սահմանային կոնցենտրացիաների դեպքում (օրինակ, ամոնիակային ճնշակային և սառնարանային կլանման կայանքների մեքենայական սրահներ).

2) գազակերպ ջրածնի գոյացման հետ կապված արտադրությունների սենքերը, որոնցում ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների բացառվում է պայթավտանգ խառնուրդի գոյացում ծավալի գերազանցումը սենքի ազատ ծավալի 5 տոկոս, ունեն պայթավտանգ գոտի միայն սենքի վերին մասում: Պայթավտանգ գոտին պայմանականորեն ընդունվում է սենքի ընդհանուր բարձրության 0,75-ի նիշից, հաշվելով հատակի մակարդակից, բայց ծորակային ուղուց ոչ բարձր, եթե այդպիսին կա (օրինակ, ջրի էլեկտրոլիզի սենքեր, քարշային և ընթացաշարժիչային կուտակիչ մարտկոցների լիցքավորման կայանները).

3) նախորդ 2)-րդ ենթակետը չի տարածվում ջրածնային հովացումով տուրբոգեներատորների էլեկտրամեքենայական սրահներին` էլեկտրամեքենայական սենքերը բնականոն դրդմամբ օդաքաշ օդափոխությամբ ապահովելու պայմանի դեպքում, այդ էլեկտրամեքենայական սենքերն ունեն բնականոն միջավայր.

4) Վ-1բ դասին պատկանում են նաև լաբորատոր և այլ սենքերի գոտիները, որոնց մեջ այրվող գազեր և ԴԲՀ կան ոչ մեծ քանակներով, որոնք բավարար չեն պայթավտանգ խառնուրդ ստեղծելու համար սենքի ազատ ծավալի 5 տոկոսը գերազանցող ծավալում և որոնց մեջ աշխատանքն այրվող գազերի և ԴԲՀ հետ կատարվում է առանց բաց բոցի կիրառման: Այդ գոտիները չեն պատկանում պայթավտանգներին, եթե աշխատանքն այրվող գազերի և ԴԲՀ հետ կատարվում է օդաքաշ պահարաններում կամ օդաքաշ գլխանոցի տակ:

160. Վ-1գ դասի գոտիներ` տարածություններ արտաքին կայանքների մոտ տեխնոլոգիական կայանքների, որոնք պարունակում են գազեր կամ ԴԲՀ (բացառությամբ արտաքին ամոնիակային ճնշակայանքների, որոնց համար էլեկտրասարքավորումի ընտրությունը կատարվում է սույն ՏԿ-ի 181-րդ կետի համաձայն), ԴԲՀ-ով կամ այրվող գազերով վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարանների (գազամբարներ), ԴԲՀ դատարկման և լցման ցցամբարների, բաց նավթորսիչների, լողացող նավթային թաղանթով լճակ-պարզարանների համար և այլն: Վ-1գ գոտիներին են պատկանում նաև Վ-1, Վ-1ա և Վ-II դասի պայթավտանգ գոտիներով սենքերի արտաքին ցանկապատող կոնստրուկցիաների հետևի որմնանցքերի մոտակա տարածությունները (բացառություն - ապակե բլոկներով լցված պատուհանների որմնանցքեր), արտաքին ցանկապատող կոնստրուկցիաների մոտակա տարածությունները, եթե նրանց վրա տեղավորված են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով սենքերի օդաքաշ օդափոխության համակարգից օդի արտանետման կայանքներ կամ եթե նրանք գտնվում են արտաքին պայթավտանգ գոտու սահմաններում, այրվող գազերով և ԴԲՀ -ով տեխնոլոգիական ապարատների տարածությունների ապահովիչ և շնչառական կափույրների մոտակա տարածությունները:

161. Արտաքին պայթավտանգ կայանքների համար Վ-1գ դասի պայթավտանգ գոտին համարվում է մինչև հետևյալ սահմաններում`

1) 0,5 մ որմնանցքերից հորիզոնականով և ուղղաձիգով` Վ-1, Վ-1ա, Վ-II դասերի պայթավտանգ գոտիներով սենքերի արտաքին ցանկապատող կոնստրուկցիաներից հետո.

2) 3 մ փակ տեխնոլոգիական ապարատից` հորիզոնականով և ուղղաձիգով, որը պարունակում է այրվող գազեր և ԴԲՀ, օդաքաշ օդափոխիչից, որը տեղակայված է դրսում (փողոցում) և սպասարկում է ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով սենքերին.

3) 5 մ հորիզոնականով և ուղղաձիգով տարողությունների և տեխնոլոգիական ապարատների ապահովիչներից և շնչառական կափույրներից այրվող գազերի և ԴԲՀ արտանետման սարքվածքներից, սենքերը ցանկապատող կոնստրուկցիաների վրա տեղավորված ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով սենքերի օդաքաշ օդափոխության համակարգերից օդի արտանետման սարքվածքներից.

4) 8 մ հորիզոնականով և ուղղաձիգով ԴԲՀ-ով կամ այրվող գազերով պահեստարաններից (գազամբարներ), պատնեշապատման առկայության դեպքում` պատնեշապատման ներսում ամբողջ մակերեսի սահմաններում.

5) 20 մ հորիզոնականով և ուղղաձիգով բաց թափման և լցման տեղից` ԴԲՀ բաց թափման և լցման ցցաթմբերի համար.

6) փակ թափման-լցման սարքվածքներով ցցաթմբերը, այրվող գազերի և ԴԲՀ խողովակաշարերի տակի ցցաթմբերը և հենարանները պայթավտանգներին չեն պատկանում, բացառությամբ մինչև 3 մ սահմաններում և հորիզոնականով և ուղղաձիգով` խողովակաշարերի փականային ամրանից և կցաշրթնային միացումներից, որոնց սահմաններում էլեկտրասարքավորումը պետք է լինի պայթապաշտպանված պայթավտանգ խառնուրդի համապատասխան կարգի և խմբի համար:

162. Վ-II դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնց մեջ անջատվում են կախված վիճակի անցնող այրվող փոշիներ կամ մանրաթելեր այնպիսի քանակով և այնպիսի հատկություններով, որ նրանք ընդունակ են օդի հետ գոյացնել պայթավտանգ խառնուրդներ` աշխատանքի բնականոն ռեժիմի դեպքում (օրինակ, տեխնոլոգիական ապարատների բեռնավորման և բեռնաթափման դեպքում):

163. Վ-IIա դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնց մեջ սույն ՏԿ-ի 162-րդ կետում նշված վտանգավոր վիճակները բնականոն շահագործման դեպքում տեղի չունեն, բայց հնարավոր են միայն վթարների և անսարքությունների դեպքում:

164. Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիներն ապարատից մինչև 5 մ սահմաններում հորիզոնականով և ուղղաձիգով, որի մեջ առկա են կամ կարող են գոյանալ պայթավտանգ խառնուրդներ, բայց տեխնոլոգիական պրոցեսը տարվում է բաց կրակի, շիկացած մասերի կիրառմամբ կամ տեխնոլոգիական ապարատներն ունեն այրվող գազերի, ԴԲՀ գոլորշիների, այրվող փոշիների կամ մանրաթելերի մինչև ինքնաբոցավառման ջերմաստիճանը տաքացած մակերևույթներ, իրենց էլեկտրասարքավորման մասում չեն պատկանում պայթավտանգներին: Նշված 5 մետրանոց գոտու սահմաններից դուրս սենքերի միջավայրի կամ արտաքին կայանքների միջավայրի դասակարգումը պետք է որոշել` կախված այդ միջավայրում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսից: Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիները, որոնցում պինդ, հեղուկ և գազանման վառվող նյութերն այրվում են որպես վառելիք կամ օգտահանվում են այրման միջոցով, իրենց էլեկտրասարքավորման մասով չեն պատկանում պայթավտանգներին:

165. Ջեռուցման կաթսայատների սենքերում, որոնք ներկառուցված են շենքի մեջ և նախատեսված են գազանման վառելիքի վրա աշխատելու համար կամ բռնկման 61 oC և ցածր ջերմաստիճանով հեղուկ վառելիքի վրա` պահանջվում է նախատեսել պայթապաշտպանված լուսատուների անհրաժեշտ նվազագույն քանակը, որոնք միացվում են կաթսայատան աշխատանքն սկսելուց առաջ: Անջատիչները լուսատուների համար տեղադրվում են կաթսայատան սենքից դուրս: Կաթսայական տեղակայման աշխատանք սկսելուց առաջ միացվող օդափոխիչների էլեկտրաշարժիչները և նրանց փորձարկիչները, անջատիչները և այլն, եթե նրանք դասավորված են կաթսայական տեղակայումների սենքերի ներսում, պետք է լինեն պայթապաշտպանված և համապատասխանեն պայթավտանգ խառնուրդի կարգին և խմբին: Օդափոխիչ էլեկտրասարքավորման և լուսատուների հաղորդագիծը պետք է համապատասխանի պայթավտանգ գոտու դասին:

166. Ներկման համար նյութեր կիրառելիս, որոնք կարող են գոյացնել պայթավտանգ խառնուրդներ, երբ ներկման և չորացման խցերը դասավորվում են արտադրության ընդհանուր տեխնոլոգիական հոսքի մեջ, ԳՕՍՏ 12.3.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Ներկման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի պահանջները պահպանելիս գոտին համարվում է պայթավտանգ մինչև 5 մ սահմաններում հորիզոնագծով և ուղղաձիգով` խցերի բաց որմնախորշերից, եթե այդ խցերի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 մ2 սենքի ընդհանուր 2000 մ2 մակերեսի դեպքում կամ 10 տոկոս - սենքի ընդհանուր մակերեսը 2000 մ2 մեծ լինելու դեպքում: Շինվածքներն ընդհանուր տեխնոլոգիական հոսքում բաց հարթակների վրա անխուց ներկման դեպքում ԳՕՍՏ 12.3.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Ներկման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի պահանջները պահպանելիս գոտին պատկանում է պայթավտանգին ճաղավանդակի եզրից և ներկվող շինվածքների եզրից մինչև 5 մ սահմաններում ըստ հորիզոնագծի և ուղղաձիգի, եթե ճաղավանդակի մակերեսը չի գերազանցում 200 մ2 սենքի ընդհանուր 2000 մ2 մակերեսի դեպքում կամ 10 տոկոս - սենքի ընդհանուր մակերեսը 2000 մ2 մեծ լինելու դեպքում: Եթե ներկման և չորացման խցերի կամ վանդակների ընդհանուր մակերեսը գերազանցում է 200 մ2 սենքի ընդհանուր մինչև 2000 մ2 մակերեսի դեպքում կամ 10 տոկոս սենքի ընդհանուր մակերեսը 2000 մ2 ավելի լինելու դեպքում, պայթավտանգ գոտու չափսը որոշվում է կախված պայթավտանգ խառնուրդի ծավալից` սույն ՏԿ-ի 154-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն: Գոտիների պայթավտանգության դասը որոշվում է ըստ սույն ՏԿ-ի 157, 158 և 159-րդ կետերի: Պայթավտանգ գոտու սահմաններից դուրս գտնվող սենքերը պետք է համարել ոչ պայթավտանգ, եթե չկան ուրիշ գործոններ, որոնք նրանցում կստեղծեն պայթավտանգավորություն: Ներկման և չորացման խցերի ներսում գոտիները պետք է հավասարեցնել այն գոտիներին, որոնք դասավորված են տեխնոլոգիական ապարատների ներսում: Սույն կետի պահանջներն այդ գոտիների վրա չեն տարածվում:

167. Օդաքաշ օդափոխիչների սենքերի ներսում գոտիները, որոնք սպասարկում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներին, պատկանում են այն նույն դասի պայթավտանգ գոտիներին, ինչ և նրանց սպասարկած գոտիները: Օդափոխիչների համար, որոնք տեղակայված են արտաքին ցանկապատող կոնստրուկցիաների ետևում և սպասարկում են Վ-1, Վ-1ա, Վ-II դասերի պայթավտանգ գոտիները, էլեկտրաշարժիչներ կիրառվում են որպես Վ-1գ դասի պայթավտանգ գոտու համար, իսկ օդափոխիչների համար, որոնք սպասարկում են Վ-1բ և Վ-IIա դասի պայթավտանգ գոտիները` համաձայն N 10 աղյուսակի, այդ դասերի համար:

 

Աղյուսակ N 11

 

Սենքի գոտու դասը, որը հարակից է ուրիշ սենքի պայթավտանգ գոտուն

 

.______________________________________________________________.

|Պայթավտանգ  |Սենքի գոտու դասը, որը հարակից է ուրիշ սենքի      |

|գոտու դասը  |պայթավտանգ գոտուն և  առանձնացված է նրանից        |

|            |_________________________________________________|

|            |դուռ ունեցող       |պատով (միջնորմով) առանց      |

|            |պատով (միջնորմով), |որմնանցքերի կամ որմնանցքերով,|

|            |որը գտնվում է      |սարքավորված նախամուտք`       |

|            |պայթավտանգ գոտում  |անցախցերով կամ դռներով,      |

|            |                   |որոնք գտնվում են             |

|            |                   |պայթավտանգ գոտուց դուրս      |

|____________|___________________|_____________________________|

|Վ-I(B-I)    |Վ-Iա(B-Ia)         |ոչ պայթավտանգ և  ոչ          |

|            |                   |հրդեհավտանգ                  |

|____________|___________________|_____________________________|

|Վ-Iա(B-Ia)  |Վ-Iբ(B-Iո)         |         նույնը              |

|____________|___________________|_____________________________|

|Վ-Iբ(B-Iո)  |ոչ պայթավտանգ և  ոչ|         նույնը              |

|            |հրդեհավտանգ        |                             |

|____________|___________________|_____________________________|

|Վ-II(B-II)  |Վ-Iա(B-Ia)         |         նույնը              |

|____________|___________________|_____________________________|

|Վ-IIա(B-IIa)|ոչ պայթավտանգ և  ոչ|         նույնը              |

|            |հրդեհավտանգ        |                             |

.______________________________________________________________.

 

168. Գոտիները ներհոս օդափոխիչների սենքերում, որոնք սպասարկում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներ, պայթավտանգներին չեն պատկանում, եթե ներհոս օդատարները սարքավորված են ինքնափակվող հետադարձ փականներով, որոնք թույլ չեն տալիս պայթավտանգ խառնուրդների թափանցում դեպի ներհոս օդափոխիչների սենք` օդի մատուցումը դադարելիս: Հետադարձ փականների բացակայության դեպքում ներհոս օդափոխիչների սենքերն ունեն նույն դասի պայթավտանգ գոտիներ, ինչ և նրանց սպասարկած գոտիները:

169. Պայթավտանգ գոտիները, որոնք պարունակում են թեթև չհեղուկացված այրվող գազեր կամ ԴԲՀ, Վ-1 դասի հատկանիշների առկայության դեպքում թույլատրվում է վերագրել Վ-1ա դասին` հետևյալ միջոցառումների կատարման պայմաններում`

1) օդափոխության համակարգի սարքման` օդափոխման մի քանի ագրեգատների տեղակայմամբ: Նրանցից մեկի վթարային կանգի դեպքում մնացած ագրեգատները պետք է ամբողջությամբ ապահովեն օդափոխության համակարգի արտադրողականությունը, ինչպես նաև օդափոխման գործողության հավասարաչափությունը սենքի ամբողջ ծավալում` ներառյալ նկուղները, անցուղիները և նրանց ոլորանները.

2) ինքնավար ազդանշանման սարքման, որը գործում է սենքի ցանկացած կետում այրվող գազերի կամ ԴԲՀ գոլորշիների բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանի 20 տոկոսը չգերազանցող կոնցենտրացիայի առաջացման դեպքում, իսկ վնասակար պայթավտանգ գազերի համար` նաև նրանց կոնցենտրացիան ըստ ԳՕՍՏ 12.1.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ»-ի սահմանային թույլատրելիին մոտենալու դեպքում: Ազդանշանային սարքերի քանակը, նրանց դասավորությունը, ինչպես նաև նրանց պահուստավորման համակարգը պետք է ապահովեն ազդանշանման անխափան գործողությունը:

170. Առանց պայթավտանգ գոտիների արտադրական սենքերում, որոնք կից սենքերի պայթավտանգ գոտուց բաժանված են պատերով (որմնանցքերով կամ առանց որմնանցքերի) պետք է ընդունել պայթավտանգ գոտի, որի դասը որոշվում է N 11 աղյուսակին համապատասխան, գոտու չափսը դռան որմնանցքից մինչև 5 մ ըստ հորիզոնագծի և ուղղաձիգի: N 11 աղյուսակի ցուցումները չեն տարածվում ԲԱ, ՏԵ, ԿԵ և ՎՉՍ ու Ա կայանքների վրա, որոնք տեղակայվում են սենքերի պայթավտանգ գոտիներին հարակից սենքերում:

 

19. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

171. Էլեկտրասարքավորումները, հատկապես բնականոն աշխատանքի ժամանակ կայծարձակող մասերով, հանձնարարվում է դուրս բերել պայթավտանգ գոտիներից, եթե դա հատուկ դժվարություններ չի առաջացնում շահագործելիս և չի ուղեկցվում չարդարացված ծախսերով: Էլեկտրասարքավորումը պայթավտանգ գոտու սահմաններում տեղակայելու դեպքում այն պետք է բավարարի սույն գլխի պահանջներին:

172. Պայթավտանգ գոտիներում շարժական էլեկտրաընդունիչների կիրառումը (մեքենաների, ապարատների, լուսատուների և այլն) պետք է սահմանափակել դեպքերով, երբ նրանց կիրառումն անհրաժեշտ է բնականոն շահագործման համար:

173. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը, որն օգտագործվում է քիմիապես ակտիվ, խոնավ կամ փոշոտ միջավայրերում, պետք է պաշտպանված լինի քիմիապես ակտիվ միջավայրի խոնավության և փոշու ներազդեցությունից նույնպես:

174. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը, որն օգտագործվում է արտաքին կայանքներում, պետք է պիտանի լինի նաև բացօթյա աշխատանքի համար կամ ունենա սարքվածք` մթնոլորտային ներազդեցություններից (անձրևից, ձյունից, արևի ճառագայթներից և այլն) պաշտպանվելու համար:

175. Էլեկտրական մեքենաները «ե»(«e») տեսակի պաշտպանությամբ, թույլատրվում է տեղակայել միայն այն մեխանիզմների վրա, որտեղ նրանք չեն ենթարկվի գերբեռնումների, հաճախակի գործարկման և դարձիչի: Այդ մեքենաները պետք է ունենան պաշտպանություն գերբեռնումներից te ժամանակից ոչ ավելի գործարկման ժամանակով: Այստեղ te-ն այն ժամանակն է, որի ընթացքում էլեկտրական մեքենաները տաքանում են գործարկման հոսանքից բնականոն բեռնվածքի դեպքում երկարատև աշխատանքով պայմանավորված ջերմաստիճանից մինչև սահմանային ջերմաստիճան` համաձայն N 9 աղյուսակի:

176. Էլեկտրական մեքենաները և ապարատները «պայթաանթափանցելի թաղանթե» տեսակի պայթապաշտպանությամբ ՊՍ կարգի պայթավտանգ խառնուրդներով միջավայրերում պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի պայթաանթափանց կցաշրթնային բացակները կիպ չհպվեն որևէ մակերևույթի, այլ գտնվեն նրանից 50 մմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

177. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը, որը կատարված է այրվող գազերի կամ օդի հետ ԴԲՀ գոլորշիների պայթավտանգ խառնուրդի մեջ աշխատելու համար պահպանում է իր հատկությունները, եթե գտնվում են այն կարգի և խմբի պայթավտանգ խառնուրդի միջավայրում, որոնց համար կատարված է նրա պայթապաշտպանությունը, կամ գտնվում է պայթավտանգ խառնուրդով միջավայրում, որը N 3 և N 4 աղյուսակների համաձայն պատկանում է ավելի պակաս վտանգավոր կարգերին ու խմբերին:

178. Պայթապաշտպանության «թաղանթի մեջ լցոնումը կամ օդափչումը հավելյալ ճնշման տակ» տեսակի պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը տեղակայելիս պետք է կատարվի օդափոխության հավելյալ ճնշման, ջերմաստիճանի և ուրիշ հարաչափերի վերահսկման համակարգ, ինչպես նաև պետք է իրագործվեն բոլոր միջոցառումները ԳՕՍՏ 22782.4 (ԻՍՕ 7990-85) «Էլեկտրասարքավորումներ պայթապաշտպանված «Հավելյալ ճնշման տակ պատյանի լրացում կամ փչում» պայթապաշտպանության տեսակով. Փորձարկումների տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ»-ի և կոնկրետ էլեկտրական մեքենայի կամ ապարատի տեղակայման և շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան: Բացի դրանից, պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) հիմքային փոսերի և պաշտպանական գազի գազատարների կառուցվածքները պետք է բացառեն նրանցում չօդափչվող գոտիների (պարկերի) գոյացումը` այրվող գազերով կամ ԴԲՀ գոլորշիներով.

2) ներհոսման գազատարների անցկացումը դեպի օդափոխիչներ, որոնք էլեկտրասարքավորումն ապահովում են պաշտպանիչ գազով, պետք է կատարվի պայթավտանգ գոտուց դուրս.

3) պաշտպանիչ գազի համար գազատարները կարող են անցկացվել սենքերի հատակի տակով, այդ թվում` նաև պայթավտանգ գոտիներով, եթե ձեռնարկված են այդ գազատարների մեջ այրվող հեղուկների թափանցումը բացառող միջոցառումներ.

4) օդափոխության համակարգերում ուղեկապումների, վերահսկման և ազդանշանման իրականացման համար պետք է օգտագործվեն ապարատներ, սարքեր և այլ սարքվածքներ, որոնք նշված են մեքենայի, ապարատի տեղակայման և շահագործման հրահանգի մեջ: Նրանց փոխարինումն ուրիշ շինվածքներով, նրանց տեղակայման վայրի փոփոխումը և միացումն առանց մեքենան, ապարատը պատրաստող գործարանի հետ համաձայնեցնելու, չի թույլատրվում:

179. Թույլատրվում է կիրառել էլեկտրական ապարատներ, որոնք պարունակում են յուղով լցված, հոսանատար մասերով պատյան այն մեխանիզմներում և տեղերում, որտեղ բացակայում են ցնցումները կամ ձեռնարկված են միջոցներ` ապարատից յուղի արտացայտման դեմ:

 

Աղյուսակ N 12

 

Էլեկտրական մեքենաների (մնայուն և շարժական) պատյանների

պաշտպանության թույլատրելի մակարդակը կամ պաշտպանության աստիճանը`

կախված պայթավտանգ գոտու դասից

 

._____________________________________________________________________.

|Պայթավտանգ  |Պայթապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը |

|գոտու դասը  |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-I(B-I)    |պայթաանվտանգ                                            |

|____________|________________________________________________________|

|Վ-Iա(B-Ia), |պայթյունի դեմ բարձր հուսալիություն                      |

|Վ-Iգ (B-Iչ) |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-Iբ(B-Iո)  |առանց պայթապաշտպանության միջոցների: Պատյանը             |

|            |ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով: Մեքենայի|

|            |կայծարձակող մասերը (օրինակ, հպակային օղակներ) պետք է    |

|            |ամփոփված լինեն պատյանի մեջ` նույնպես IՊ44(IP44)-ից ոչ   |

|            |պակաս պաշտպանության աստիճանով                           |

|____________|________________________________________________________|

|Վ-II(B-II)  |պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները         |

|            |պահպանելիս)                                             |

|____________|________________________________________________________|

|Վ-IIա(B-IIa)|առանց պայթապաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ   |

|            |կետի պահանջները պահպանելիս): Պատյանը ԻՊ54(IP54)         |

|            |պաշտպանության աստիճանով: Մեքենայի կայծարձակող մասերը    |

|            |(օրինակ, հպակային օղակները) պետք է ամփոփվեն պատյանի մեջ`|

|            |ԻՊ54(IP54) պաշտպանության աստիճանով                      |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 13

 

Էլեկտրական ապարատների և սարքերի պատյանների պայթապաշտպանության

թույլատրելի մակարդակը կամ պաշտպանության աստիճանը` կախված

պայթավտանգ գոտու դասից

 

._____________________________________________________________________.

|Պայթավտանգ  |Պայթապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը |

|գոտու դասը  |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-I(B-I)    |մնայուն կայանքներ, պայթաանվտանգ, առանձնապես             |

|            |պայթունաանվտանգ                                         |

|____________|________________________________________________________|

|Վ-Iա(B-Ia), |պայթյունի դեմ բարձր հուսալիության - ապարատների և        |

|____________|________________________________________________________|

|Վ-Iգ (B-Iչ) |սարքերի համար, որոնք կայծարձակում են կամ ենթարկվում     |

|            |տաքացման` 80 oC-ից բարձր առանց պայթապաշտպանության       |

|            |միջոցների ապարատների և  սարքերի համար, որոնք կայծ չեն   |

|            |արձակում և  չեն ենթարկվում 80 oC-ից բարձր տաքացման:     |

|            |Պատյանը ԻՊ54 (IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով |

|____________|________________________________________________________|

|Վ-Iբ(B-Iո)  |առանց պայթապաշտպանության միջոցների: Պատյանը             |

|            |ԻՊ44(IP 44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով         |

|____________|________________________________________________________|

|Վ-II(B-II)  |պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները         |

|            |պահպանելու դեպքում), առանձնապես պայթաանվտանգ            |

|____________|________________________________________________________|

|Վ-IIա(B-IIa)|առանց պայթապաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ   |

|            |կետի պահանջները պահպանելու դեպքում): Պատյանը ԻՊ54       |

|            |(IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով              |

|____________|________________________________________________________|

| Շարժական կա| շարժականների մաս հանդիսացող և  ձեռքի տանովի կայանքներ  |

|____________|________________________________________________________|

|Վ-I(B-I),   |պայթաանվտանգ, առանձնապես պայթաանվտանգ                   |

|Վ-Iա(B-Ia), |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-Iբ(B-Iո), |պայթյունի դեմ բարձր հուսալիության                       |

|Վ-Iգ (B-Iչ) |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-II(B-II)  |պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները         |

|            |պահպանելիս) առանձնապես պայթաանվտանգ                     |

|____________|________________________________________________________|

|Վ-IIա(B-IIa)|առանց պայթապաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ   |

|            |կետի պահանջները պահպանելիս): Պատյանը ԻՊ54(IP54)-ից ոչ   |

|            |պակաս պաշտպանության աստիճանով                           |

._____________________________________________________________________.

 

180. Հանձնարարվում է Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներում կիրառել էլեկտրասարքավորում, որը նախատեսված է այրվող փոշիների կամ մանրաթելերի` օդի հետ խառնուրդներով պայթավտանգ գոտիների համար: Այդպիսի սարքավորման բացակայության դեպքում թույլատրվում է Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում կիրառել պայթապաշտպանված էլեկտրասարքավորում, որը նախատեսված է գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդներով միջավայրերում աշխատելու համար, իսկ Վ-IIա(B-IIա) դասի գոտիներում` ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորում (առանց պայթապաշտպանության), բայց պատյանի մեջ փոշու թափանցումից համապատասխան պաշտպանություն ունեցող: Պայթապաշտպանված էլեկտրասարքավորման կիրառումը, որը նախատեսված է գազերի և գոլորշիների` օդի հետ պայթավտանգ խառնուրդների միջավայրում աշխատելու համար, և ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորման` պատյանի համապատասխան աստիճանի պաշտպանությամբ թույլատրվում է, եթե էլեկտրասարքավորման մակերևույթի ջերմաստիճանը, որի վրա կարող են նստել այրվող փոշիներ և մանրաթելեր (էլեկտրասարքավորումն անվանական բեռնվածքով աշխատելիս և առանց փոշու շերտավորման`) լինի 50 oC-ով պակաս փոշու մարմրման ջերմաստիճանից` մարմրող փոշիների համար և չմարմրող փոշիների համար` ինքնաբոցավառման ջերմաստիճանի երկու երրորդից ոչ ավելի:

 

Աղյուսակ N 14

 

Էլեկտրական լուսատուների պայթապաշտպանության թույլատրելի աստիճանը`

կախված պայթավտանգ գոտու դասից

 

._____________________________________________________________________.

|Պայթավտանգ  |Պայթապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը |

|գոտու դասը  |                                                        |

|____________|________________________________________________________|

|                      Մնայուն լուսատուներ                            |

|_____________________________________________________________________|

|Վ-I(B-I)    | պայթաանվտանգ                                           |

|____________|________________________________________________________|

|Վ-Iա(B-Ia), | պայթյունի դեմ բարձր հուսալիության                      |

|Վ-Iգ (B-Iչ) |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-Iբ(B-Iո)  |առանց պայթապաշտպանության միջոցների:                     |

|            |Պաշտպանության աստիճանը ԻՊ53(IP53)                       |

|____________|________________________________________________________|

|Վ-II(B-II)  |պայթյունի դեմ բարձր հուսալիություն (սույն ՏԿ-ի 180-րդ   |

|            |կետի պահանջները պահպանելու դեպքում) առանց պաշտպանության |

|            |միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու |

|            |դեպքում)                                                |

|____________|________________________________________________________|

|Վ-IIա(B-IIa)|պաշտպանության աստիճանը ԻՊ53(IP53) Շարժական լուսատուներ  |

|____________|________________________________________________________|

|Վ-I(B-I),   |պայթաանվտանգ                                            |

|(B-Ia)      |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-Iբ(B-Iո), |պայթյունի դեմ բարձր հուսալիության                       |

|Վ-Iգ(B-Iչ)  |                                                        |

|____________|________________________________________________________|

|Վ-II(B-II)  |պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները         |

|            |պահպանելու դեպքում)                                     |

|____________|________________________________________________________|

|Վ-IIա(B-IIa)|պայթյունի դեմ բարձր հուսալիության (սույն ՏԿ-ի 180-րդ    |

|            |կետի պահանջները պահպանելու դեպքում)                     |

._____________________________________________________________________.

 

181. Արտաքին ամոնիակային ճնշակային կայանքների էլեկտրասարքավորման պայթապաշտպանությունն ընտրվում է այնպիսին, ինչպիսին սենքերում տեղավորված ամոնիակային ճնշակային կայանքների համար: Էլեկտրասարքավորումը պետք է պաշտպանված լինի մթնոլորտային ներազդեցություններից:

182. Պայթավտանգ գոտիներում աշխատելու համար էլեկտրասարքավորման ընտրությունը պետք է կատարվի ըստ N 12, N 13 և N 14 աղյուսակների: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է աղյուսակներում նշված էլեկտրասարքավորման փոխարինում պայթապաշտպանության ավելի բարձր աստիճանով էլեկտրասարքավորմամբ: Օրինակ, «պայթյունի դեմ բարձր հուսալիություն» մակարդակի էլեկտրասարքավորման փոխարեն կարող է տեղակայվել «պայթաանվտանգ» կամ «առանձնապես պայթաանվտանգ» մակարդակի էլեկտրասարքավորում: Այն գոտիներում, որոնց պայթավտանգավորությունը որոշվում է 61 oC-ից բարձր բոցավառման ջերմաստիճան ունեցող վառվող հեղուկներով, կարող է կիրառվել ցանկացած պայթապաշտպանված էլեկտրասարքավորում ցանկացած կարգի և խմբի համար մակերևույթի տաքացման այնպիսի ջերմաստիճանով, որը չի գերազանցում տվյալ նյութի ինքնաբոցավառման ջերմաստիճանը:

 

20. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

 

183. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական մեքենաներ, մինչև 10 կՎ լարման դասով, պայմանով, որ նրանց պայթապաշտպանության մակարդակը կամ պատյանի պաշտպանության աստիճանն ըստ ԻԷԿ 34-5-81 «Էլեկտրական մեքենաներ պտտվող. Պտտվող էլեկտրական մեքենաների պատյանով ապահովվող պաշտպանության աստիճանների դասակարգում»-ի համապատասխանում է N 12 աղյուսակին կամ ավելի բարձր է: Եթե էլեկտրական մեքենայի առանձին մասերն ունեն պայթապաշտպանության զանազան մակարդակներ կամ պատյանների պաշտպանության աստիճաններ, ապա նրանք բոլորը պետք է լինեն N 12 աղյուսակում նշվածներից ոչ ցածր:

184. Մեխանիզմների համար, որոնք տեղակայված են Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում, թույլատրվում է առանց պայթապաշտպանության միջոցների էլեկտրաշարժիչների կիրառում` հետևյալ պայմանների դեպքում`

1) էլեկտրաշարժիչները պետք է տեղակայվեն պայթավտանգ գոտիներից դուրս: Այն սենքը, որի մեջ տեղակայվում են էլեկտրաշարժիչները, պետք է բաժանվի պայթավտանգ գոտուց չայրվող պատով` առանց որմնախորշերի և չայրվող ծածկով, 0,75 ժ-ից ոչ պակաս կրակադիմացկունության սահմանով ունենա էվակուացման ելք և պետք է ապահովված լինի օդափոխությամբ` ժամում օդի հնգապատիկ փոխանակման ծավալով,

2) մեխանիզմի շարժաբերը պետք է իրականացվի լիսեռի օգնությամբ, որն անցկացվում է պատի միջով` նրանում խցակային խտացման սարքվածքով:

 

21. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ

 

185. Պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ և սարքեր, պայմանով, որ նրանց պայթապաշտպանության մակարդակը կամ պատյանի պաշտպանության աստիճանը ըստ ԳՕՍՏ 14255 (ԻԷԿ 144-63) «Էլեկտրական ապարատներ մինչև 1000 Վ լարման: Պատյաններ. Պաշտպանության աստիճաններ»-ի համապատասխանում է N 13 աղյուսակին կամ ավելի բարձր է:

186. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում էլեկտրական միացուցիչներ կարող են կիրառվել, պայմանով, եթե նրանք բավարարում են N 13 աղյուսակի պահանջներին ապարատների համար, որոնք կայծ են արձակում բնականոն աշխատանքի դեպքում: Վ-Iբ(B-I1a) և Վ-IIա(B-IIa)ա դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում է կիրառել միացուցիչներ պատյանի մեջ` պաշտպանության ԻՊ54 (IP54) աստիճանով, պայմանով, որ նրանցում խզումը տեղի է ունենում փակ վարդակների ներսում: Միացուցիչների տեղակայումը թույլատրվում է միայն պարբերաբար աշխատող էլեկտրաընդունիչների համար (օրինակ, շարժական լուսատուների): Միացուցիչների թիվը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով և նրանք պետք է դասավորված լինեն այն տեղերում, որտեղ պայթավտանգ խառնուրդների գոյացման հավանականությունն ամենափոքրն է: Կայծաանվտանգ շղթաները կարող են փոխարկվել ընդհանուր նշանակության միացուցիչներով:

187. Սեղմակների հավաքվածքը պետք է դուրս բերել պայթավտանգ գոտուց: Տեխնիկական անհրաժեշտության դեպքում հավաքվածքը պայթավտանգ գոտում տեղակայելիս նրանք պետք է բավարարեն N 13 աղյուսակի պահանջներին` մնայուն էլեկտրական ապարատների համար, որոնք աշխատանքի ժամանակ կայծ չեն արձակում:

188. Հանձնարարվում է լուսավորության շղթաների ապահովիչները տեղակայել պայթավտանգ գոտուց դուրս:

189. «Կայծաանվտանգ էլեկտրական շղթա» պայթապաշտպանություն ունեցող էլեկտրական ապարատներ և սարքեր կիրառելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

1) կայծաանվտանգ շղթայի ինդուկտիվությունը և ունակությունը, այդ թվում` նաև միակցման մալուխներինը (որոնց ունակությունը և ինդուկտիվությունը որոշվում են բնութագծերով, հաշվարկով կամ չափումով) չպետք է գերազանցեն առավելագույն արժեքները, նախանշված այդ շղթաների տեխնիկական փաստաթղթերում: Եթե փաստաթղթերով նախատեսված է մալուխի (հաղորդալարի) կոնկրետ տեսակը և նրա առավելագույն երկարությունը, ապա նրանց փոփոխությունը հնարավոր է միայն փորձարկող կազմակերպության եզրակացության առկայության դեպքում` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջների.

2) կայծաանվտանգ շղթաների մեջ կարող են միացվել պատրաստվածքներ, որոնք նախատեսված են տեխնիկական փաստաթղթերով և ունեն մականշվածք «Լրակազմի մեջ...»: Թույլատրվում է այդ շղթաների մեջ միացնել ընդհանուր նշանակության, սերիական թողարկվող տվիչներ, որոնք սեփական հոսանքի աղբյուր, ինդուկտիվություն և ունակություն չունեն և բավարարում են սույն կետի 4-րդ ենթակետին: Այդպիսի տվիչներին են պատկանում սերիական արտադրվող ընդհանուր նշանակության դիմադրության ջերմաչափերը, ջերմազույգերը, ջերմադիմադրատարրերը, լուսադիոդները և նման պատրաստվածքներ, որոնք ներկառուցված են պաշտպանական պատյանների մեջ.

3) շղթան, որը կազմված է սերիական թողարկվող ընդհանուր նշանակության ջերմազույգից և գալվանամետրից (միլիվոլտմետրից), հանդիսանում է կայծաանվտանգ ցանկացած պայթավտանգ միջավայրի համար, պայմանով, որ գալվանոմետրը չի պարունակում ուրիշ էլեկտրական շղթաներ, այդ թվում` ցուցանակի լուսավորում.

4) պայթավտանգ շղթաներում կարող են միացվել սերիական թողարկվող ընդհանուր նշանակության փոխարկիչներ, բանալիներ, սեղմակների հավաքվածքներ և այլն, պայմանով, որ կատարվում են հետևյալ պահանջները.

ա. նրանց միացված չեն ուրիշ, կայծավտանգ շղթաներ.

բ. նրանք ծածկված են կափարիչով և կապարակնքված են.

գ. նրանց մեկուսացումը հաշվարկված է կայծաանվտանգ շղթայի անվանական լարման եռապատիկի համար, բայց 500 Վ-ից ոչ պակաս:

 

22. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՄԲԱՐՁԻՉ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

190. Ամբարձիչների, բազմաճախարակների, վերելակների և այլնի էլեկտրասարքավորումները, որոնք գտնվում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում և մասնակցում են տեխնոլոգիական պրոցեսներին, պետք է բավարարի N 12 և N 13 աղյուսակների պահանջներին` շարժական կայանքների համար:

191. Ամբարձիչների, բազմաճախարակների, վերելակների և այլնի էլեկտրասարքավորումները, որոնք գտնվում են պայթավտանգ գոտիներում և անմիջականորեն կապված չեն տեխնոլոգիական պրոցեսի հետ (օրինակ, հավաքման ամբարձիչները և բազմաճախարակները) պետք է ունենան`

1) պայթավտանգ Վ-I(B-I) և Վ-II(B-II) դասի գոտիներում` պայթապաշտպանության ցանկացած մակարդակ` պայթավտանգ խառնուրդների համապատասխան կարգերի և խմբերի համար.

2) պայթավտանգ Վ-Iա(B-I) և Վ-II(B-II) դասի գոտիներում պայթապաշտպանության ցանկացած մակարդակ` պայթավտանգ խառնուրդների համապատասխան կարգերի և խմբերի համար.

3) պայթավտանգ Վ-Iա(B-I0a) և Վ-Iբ(B-I1b) դասի գոտիներում` պատյանի պաշտպանության աստիճան ԻՊ33(IP33)-ից ոչ պակաս.

4) պայթավտանգ Վ-IIա(B-IIա) և Վ-Iգ(B-I3r) դասի գոտիներում պատյանի պաշտպանության աստիճան ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս:

Նշված էլեկտրասարքավորման կիրառումը թույլատրվում է ամբարձիչի աշխատանքի ժամանակ` միայն պայթավտանգ կոնցենտրացիաների բացակայության դեպքում:

192. Հոսանատարերը դեպի ամբարձիչներ, բազմաճախարակներ և այլն, ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում պետք է կատարվեն փոխադրովի ճկուն մալուխով, պղնձե ջղերով, ռետինե մեկուսացմամբ` յուղաբենզինադիմացկուն ռետինե պատյանի մեջ, որը չի տարածում այրում:

 

23. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

 

193. Պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական լուսատուներ, պայմանով, որ նրանց պայթյունապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը համապատասխանում է N 14 աղյուսակին կամ ավելի բարձր են:

194. Սենքերում ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով միջավայրի, որի համար չկան պայթապաշտպանության անհրաժեշտ մակարդակի լուսատուներ, թույլատրվում է լուսավորությունն իրականացնել ընդհանուր նշանակության լուսատուներով (առանց պայթապաշտպանության միջոցների) հետևյալ եղանակներից մեկով`

1) շենքի դրսից չբացվող, առանց վերնափեղկի և լուսամուտի օդանցքների, լուսամուտների միջով, ընդ որում` պատուհանների միաշերտ ապակեպատման դեպքում լուսատուները պետք է ունենան պաշտպանական ապակիներ կամ ապակե պատյան.

2) պատի մեջ հատուկ սարքված կրկնակի ապակեպատումով և օդափոխությամբ` խորշերի միջով արտաքին օդով բնական դրդմամբ.

3) հատուկ տեսակի լապտերների միջոցով, լուսատուներով, որոնք տեղակայված են առաստաղի վրա` լապտերների կրկնակի ապակեպատումով և օդափոխությամբ` արտաքին օդով բնական դրդմամբ.

4) տափախողովակներում, որոնք հավելյալ ճնշման տակ փչվում են մաքուր օդով: Այն տեղերում, որտեղ հնարավոր են ապակիների կոտրվելը, տափախողովակներն ապակեպատելու համար պետք է կիրառել չկոտրվող ապակի.

5) ճեղքային լուսատարներով լուսավորման սարքվածքների օգնությամբ:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

այծաա

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 75-Ն
Որոշում