Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0072.300109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 75-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(4-րդ մաս)

 

24. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՎ ԿԵՐՊԱՓՈԽԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

195. Ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորումով (առանց պայթապաշտպանության միջոցների) մինչև 1 կՎ և բարձր լարման ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի արգելվում է կառուցել ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում: Նրանք պետք է դասավորված լինեն առանձին սենքերում, որոնք բավարարում են սույն ՏԿ-ի 196-ից մինչև 203-րդ կետերի պահանջներին, կամ դրսից, պայթավտանգ գոտիներից դուրս:

Ապարատներով և սարքերով էլեկտրաշարժիչների կառավարման միակի սյունակները և պահարանները N 13 աղյուսակով նախատեսված կատարմամբ թույլատրվում է տեղակայել ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում: Այդպիսի սյունակների և պահարանների քանակը հանձնարարվում է հնարավորինս սահմանափակել: Պայթավտանգ գոտիներից դուրս միակի ապարատները, միակի սյունակները և կառավարման պահարանները պետք է կիրառել առանց պայթապաշտպանության միջոցների:

196. Տրանսֆորմատորները կարող են տեղակայվել ինչպես ենթակայանների ներսում, այնպես էլ շենքից դուրս, որում տեղավորված է ենթակայանը:

197. Թույլատրվում է ԲՍ, ՏԵ (այդ թվում ԼՏԵ) և ԿԵ կատարել Վ-Iա(B-Ia) ու Վ-Iբ(B-I1b) դասի այրվող թեթև գազերով և ԴԲՀ պայթավտանգ գոտիներին և Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIա)ա դասի պայթավտանգ գոտիներին երկու կամ երեք պատերով հարող: Արգելվում է նրանց հարումը ավելի քան մեկ պատով, Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտուն, ինչպես նաև ծանր և հեղուկ այրվող գազերով Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-I1b) դասի պայթավտանգ գոտիներին:

198. Արգելվում է ԲՍ, ՏԵ, ԿԵ դասավորել ցանկացած դասի պայթավտանգ գոտի ունեցող սենքերի վերևում և ներքևում (տես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը):

199. ԲՍ-ի, ՏԵ-ի, ԿԵ-ի լուսամուտները, որոնք հարում են պայթավտանգ գոտուն, հաձնարարվում է կատարել ապակե բլոկներից` 10 սմ-ից ոչ պակաս հաստության:

200. Մեկ պատով պայթավտանգ գոտուն հարող ԲՍ-երը, ՏԵ-երը (այդ թվում` ԼՏԵ) և ԿԵ-երը հանձնարարվում է կատարել թեթև այրվող գազերով և ԴԲՀ Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-I1b) դասի պայթավտանգ գոտիների առկայության դեպքում և Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիների առկայության դեպքում:

201. ԲՍ, ՏԵ (այդ թվում` ԼՏԵ) և ԿԵ, որոնք սնում են ծանր և հեղուկ այրվող գազերով կայանքները պետք է կառուցել առանձին կանգնած Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներով սենքերի պատերից և արտաքին պայթավտանգ կայանքներից N 15 աղյուսակում տրված հեռավորությունների վրա: ԲՍ, ՏԵ և ԿԵ համար առանձին շենքերի կառուցման տեխնիկատնտեսական աննպատակահարմարության դեպքում թույլատրվում է պայթավտանգ գոտուն մեկ պատով հարող ԲՍ, ՏԵ և ԿԵ կառուցել: Ընդ որում` ԲՍ, ՏԵ և ԿԵ-ում հատակի մակարդակը, ինչպես նաև մալուխների ուղիների գետնախորշերի հատակը պետք է բարձր լինեն կից, պայթավտանգ գոտիով սենքի հատակի մակարդակից և շրջապատող հողի մակերևույթից 0,15 մ-ից ոչ պակաս: Այս պահանջը չի տարածվում տրանսֆորմատորների տակ յուղահավաք փոսերին: Պետք է կատարվեն նաև սույն ՏԿ-ի 200-րդ կետի պահանջները:

 

Աղյուսակ N 15

 

Նվազագույն թույլատրելի հեռավորությունները առանձին կանգնած ԲՍ,

ՏԵ, ԿԵ մինչև պայթավտանգ գոտիներով սենքեր և արտաքին պայթավտանգ

կայանքներ

 

._____________________________________________________________________.

|Պայթավտանգ գոտիներով սենքեր և  արտաքին      |Հեռավորությունը ԲՍ-ից,  |

|պայթավտանգ կայանքներ, մինչև  որոշվող        |ՏԵ-ից և  ԿԵ-ից, մ       |

|հեռավորությունը                             |________________________|

|                                            |    փակ  |      բաց     |

|______________________________________________________|______________|

|                Ծանր կամ հեղուկ այրվող գազերով        |              |

|______________________________________________________|______________|

|Դեպի ԲՍ, ՏԵ և  ԿԵ դուրս եկող սենքեր         |   10    |      15      |

|չայրվող պատով` առանց որմնանցքերի և  արտածծիչ|         |              |

|օդափոխության համակարգից օդի արտանետման      |         |              |

|սարքվածքների                                |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Դեպի ԲՍ, ՏԵ և  ԿԵ դուրս եկող սենքեր`        |   40    |      60      |

|որմնանցք ունեցող պատով                      |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Արտաքին պայթավտանգ կայանքներ, կայանքներ`    |   60    |      80      |

|դասավորված շենքերի պատերի մոտ (այդ թվում`   |         |              |

|տարողություններ)                            |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Պահեստարաններ (գազամբարներ), դատարկման-լցման|   80    |     100      |

|ցցաթմբեր` փակ դատարկմամբ կամ լցմամբ         |         |              |

|_____________________________________________________________________|

|   Թեթև  այրվող գազերով, ԴԲՀ, այրվող փոշով կամ մանրաթելերով          |

|_____________________________________________________________________|

|Դեպի ԲՍ, ՏԵ և  ԿԵ կողմ դուրս եկող չայրվող   |Չի նորմա-|0,8 (մինչև    |

|պատով սենքեր` առանց որմնանցքերի և  արտամխիչ |վորվում  |բաց տեղակայված|

|օդափոխության համակարգից օդի արտանետման համար|         |տրանսֆոր-     |

|սարքվածքների                                |         |մատորներ)     |

|____________________________________________|_________|______________|

|Դեպի ԲՍ, ՏԵ և  ԿԵ դուրս եկող որմնանցքերով   |    6    |      15      |

|պատերով սենքեր                              |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Արտաքին պայթավտանգ կայանքներ, շենքերի       |   12    |     25       |

|պատերի մոտ տեղավորված կայանքներ (այդ թվում` |         |              |

|տարողություններ)                            |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Լցման-դատարկման ցցաթմբեր, ԴԲՀ-ի փակ         |   15    |     25       |

|դատարկմամբ և  լցմամբ                        |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Լցման-դատարկման ցցաթմբեր ԴԲՀ-ի փակ          |   30    |     60       |

|դատարկմամբ կամ լցմամբ                       |         |              |

|____________________________________________|_________|______________|

|Ամբարներ ԴԲՀ-ով                             |   30    |     60       |

|____________________________________________|_________|______________|

|Ամբարներ (գազամբարներ) այրվող գազերով       |   40    |     60       |

._____________________________________________________________________.

 

202. ԲՍ, ՏԵ (այդ թվում` ԼՏԵ) և ԿԵ, որոնք մեկ կամ ավելի պատերով հարում են պայթավտանգ գոտուն, պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

1) ԲՍ, ՏԵ և ԿԵ պետք է ունենան սեփական, պայթավտանգ գոտիներով սենքերից անկախ, ներծծիչ-արտածծիչ օդափոխության համակարգ: Օդափոխության համակարգը պետք է կատարված լինի այնպես, որպեսզի պայթյունավտանգ խառնուրդները ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի օդափոխիչ անցքերով չթափանցեն նրանց մեջ (օրինակ, ներծծիչ և արտածծիչ համակարգերի սարքվածքների համապատասխան դասավորությամբ).

2) ԲՍ-ում, ՏԵ-ում և ԿԵ-ում, որոնք մեկ պատով հարում են Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտուն, ինչպես նաև ծանր կամ հեղուկ այրվող գազերով Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-I1b) դասի պայթավտանգ գոտուն, պետք է նախատեսված լինի ներծծիչ օդափոխություն մեխանիկական դրդմամբ` ժամում օդի հնգապատիկ փոխանակումով, որը ԲՍ-ում, ՏԵ-ում և ԿԵ-ում կապահովի օդի ոչ մեծ հավելյալ ճնշում` բացառելով պայթավտանգ խառնուրդների մուտքը նրանց մեջ, արտաքին օդի համար ընդունող սարքվածքները պետք է դասավորվեն այն տեղերում, որտեղ բացառված է պայթավտանգ խառնուրդների գոյացումը.

3) ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի պատերը, որոնց հարում են պայթավտանգ գոտիները, պետք է պատրաստված լինեն չայրվող նյութից և ունենան 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահման, լինեն փոշեգազաանթափանցելի, չունենան դռներ և պատուհաններ.

4) ԲՍ, ՏԵ և ԿԵ պատերի մեջ, որոնց հարում են թեթև այրվող գազերով և ԴԲՀ Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-I1b) դասի պայթավտանգ գոտիներ, ինչպես նաև Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներ, թույլատրվում է սարքել դեպի ԲՍ, ՏԵ, ԿԵ մալուխների և էլեկտրահաղորդագծի խողովակների մուտքի անցքեր: Մուտքի անցքերը պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով: Մալուխների և էլեկտրահաղորդագծի խողովակների ներանցումը դեպի ԲՍ, ՏԵ և ԿԵ Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտուց կամ Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-Ib) դասի ծանր կամ հեղուկ գազերով պայթավտանգ գոտիներից պետք է կատարվի արտաքին պատերի միջով կամ առանց պայթավտանգ գոտիների սենքերին կից պատերով.

5) ելքերը ԲՍ-ից, ՏԵ-ից և ԿԵ-ից պետք է կատարվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ II-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»-ին համապատասխան.

6) ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի արտաքին դռներից և պատուհաններից հեռավորությունները հորիզոնագծով և ուղղաձիգով մինչև Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում գտնվող սենքերի արտաքին դռներ և պատուհաններ պետք է լինեն 4 մ-ից ոչ պակաս` մինչև չբացվող պատուհանները և 6 մ-ից ոչ պակաս` մինչև դռները և բացվող պատուհանները: Հեռավորությունները մինչև պատուհաններ, որոնք լցված են 10 սմ և ավելի հաստության ապակեբլոկներով, չի նորմավորվում:

203. ՏԵ-ում և ԿԵ-ում, որոնք մեկ և ավելի պատերով կից են պայթավտանգ գոտուն պետք է կիրառել չայրվող հեղուկով հովացմամբ տրանսֆորմատորներ: Յուղային հովացմամբ տրանսֆորմատորները պետք է տեղավորվեն առանձին խցերում: Խցերի դռները պետք է լինեն 0,6 ժ ոչ պակաս հրակայունության սահմանով, խցերի դռները, որոնք սարքավորված են մեխանիկական դրդմամբ օդափոխությամբ, պետք է ունենան փեղկերի խցվածք. տրանսֆորմատորների գլորահանումը պետք է նախատեսված լինի միայն դեպի դուրս: ՈՒժեղացված բաքովհերմետիկ տրանսֆորմատորներն, առանց ընդարձակիչի, փակ ներանցիչներով և արտանցիչ սարքվածքներով (օրինակ, ԼՏԵ և ԼԿԵ տրանսֆորմատորները) չայրվող հեղուկով և յուղով հովացմամբ` թույլատրվում է տեղավորել մինչև 1 կՎ և բարձր ԲՍ-ի հետ ընդհանուր սենքի մեջ` տրանսֆորմատորները միջնապատով չբաժանելով ԲՍ-ից: Տրանսֆորմատորների գլորահանումը ԼՏԵ և ԼԿԵ սենքերից պետք է նախատեսված լինի դեպի դուրս կամ կից սենք:

204. Հեռավորություններն արտաքին պայթավտանգ սարքվածքներից և սենքերի պատերից, որոնց հարում են բոլոր դասերի պայթավտանգ գոտիները, բացառությամբ Վ-Iբ(B-Ib) և Վ-IIա(B-IIa)ա դասերի, մինչև առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ պետք է ընդունվեն ըստ N 15 աղյուսակի: Հեռավորությունները սենքերի պատերից, որոնց հարում են Վ-I(B-I), և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիները, մինչև առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ պետք է ընդունել ՍՆԻՊ II-89 «Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր»-ին համապատասխան` կախված շենքերի և շինությունների հրակայունության աստիճանից:

205. Առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ, որոնք սնում են ծանր կամ հեղուկացված գազով էլեկտրակայանքներ և դասավորված են N 15 աղյուսակում նշված հեռավորությունների սահմաններից դուրս, հատակների բարձրացում և մեխանիկական դրդմամբ ներծծիչ օդափոխության նախատեսում չի պահանջվում:

206. Եթե առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ համար կատարված են սույն ՏԿ-ի 201-րդ և 202-րդ կետերի պահանջները ծանր և հեղուկ այրվող գազերի առկայության դեպքում կամ սույն ՏԿ-ի 8-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները թեթև այրվող գազերի և ԴԲՀ առկայության դեպքում, ապա այդպիսի ԲՍ, ՏԵ և ԿԵ թույլատրվում է դասավորել պայթավտանգ կայանքներից ցանկացած հեռավորության վրա, սակայն ոչ պակաս ՍՆԻՊ II-89 «Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր»-ում նշված հեռավորությունից (տես նաև սույն ՏԿ-ի 204-րդ կետը):

207. Հրդեհա- և պայթավտանգ, ինչպես նաև վնասակար և կծու նյութեր պարունակող խողովակաշար անցկացնել ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի միջով` արգելվում է:

208. ՎՉՍ և Ա կառավարման վահանների և վահանակների սենքերին, որոնք մեկ կամ ավելի պատերով հարում են պայթավտանգ գոտուն կամ առանձին կանգնածներին, ներկայացվում են նույն պահանջները, ինչ և համանման դասավորված ԲՍ-երի սենքերին:

 

25. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ, ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

 

209. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում չմեկուսացված հաղորդիչների կիրառումը, այդ թվում` ամբարձիչներին, բազմաճախարակներին և այլ սնող հոսանահաղորդիչներում, արգելվում է:

210. Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներում պետք է կիրառվեն պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ: Վ-I(B-I), Վ-Iգ(B-Ir), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում է ալյումինե ջղերով հաղորդալարերի և մալուխների կիրառում:

211. Մինչև 1 կՎ ցանցերում ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների հաղորդիչները Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներում պետք է պաշտպանված լինեն գերբեռնումներից և ԿՄ-ներից, իսկ նրանց հատույթները պետք է լինեն ոչ պակաս, քան ըստ հաշվարկային հոսանքի ընտրված հատույթն է:

Վ-I(B-I) և Վ-Iգ(B-Ir) պայթավտանգ գոտիներում հաղորդալարերի և մալուխների պաշտպանությունը և հատույթների ընտրությունը պետք է կատարվեն ինչպես ոչ պայթավտանգ կայանքների համար:

212. 1 կՎ-ից բարձր լարման ցանցերում հաղորդալարերը և մալուխները, որոնք անցկացվում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, պետք է ստուգվեն ըստ տաքացման` ԿՄ-ի հոսանքներից:

213. Սնող գծերի և նրանց միակցված 1 կՎ-ից բարձր էլեկտրաընդունիչների պաշտպանությունը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Պաշտպանությունը գերբեռնումներից պետք է կատարվի բոլոր դեպքերում` անկախ էլեկտրաընդունիչի հզորությունից:

Պաշտպանությունը բազմաֆազ ԿՄ-ից և գերբեռնումից պետք է նախատեսված լինի երկռելեական:

214. Մինչև 1 կՎ, կարճ միակցված ռոտորով էլեկտրաշարժիչներին ճյուղավորումների հաղորդիչները պետք է բոլոր դեպքերում (բացի Վ-Iբ(B-Ib) և Վ-Iգ(B-Ir) պայթավտանգ գոտիներում գտնվողներից) պաշտպանված լինեն գերբեռնումներից, իսկ նրանց հատույթները պետք է թույլ տան էլեկտրաշարժիչի անվանական հոսանքի 125 տոկոսից ոչ պակաս երկարատև բեռնվածք:

215. Էլեկտրական լուսավորման համար Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտիներում պետք է կիրառվեն երկլար խմբային գծեր (տես նաև սույն ՏԿ-ի 259-րդ կետը):

216. Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտիներում աշխատանքային զրոյական հաղորդիչով երկլար գծերում ԿՄ-ից պետք է պաշտպանված լինեն ֆազային և զրոյական աշխատանքային հաղորդիչները: Ֆազային և զրոյական աշխատանքային հաղորդիչների միաժամանակ անջատման համար պետք է կիրառվեն երկբևեռ անջատիչներ:

217. Զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդիչները պետք է ունենան ֆազային հաղորդիչների մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

218. Մինչև 1 կՎ ճկուն հոսանահաղորդիչը ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում պետք է կատարել պղնձե ջղերով փոխադրովի ճկուն մալուխով, ռետինե մեկուսացմամբ, այրումը չտարածող ռետինե յուղաբենզադիմացկուն պատյանի մեջ:

219. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել`

1) հաղորդալարեր ռետինե և պոլիվինիլքլորիդային մեկուսացումով.

2) մալուխներ ռետինե, պոլիվինիլքլորիդային և թղթային մեկուսացմամբ` ռետինե, պոլիվինիլքլորիդային և մետաղե պատյանի մեջ:

220. Արգելվում է ալյումինե պատյանով մալուխների կիրառում Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներում:

221. Արգելվում է պոլիէթիլենային մեկուսացմամբ կամ պատյանով հաղորդալարերի և մալուխների կիրառումն բոլոր դասերի պայթավտանգ գոտիներում:

222. Միացման, ճյուղավորման և միջանցուկ տուփերն էլեկտրահաղորդագծերի համար պետք է`

1) Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտում ունենա «պայթաանվտանգ էլեկտրասարքավորումների» մակարդակ և համապատասխանի պայթավտանգ խառնուրդի կարգին և խմբին.

2) Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտում` նշանակված լինել այրվող փոշիների կամ օդի հետ մանրաթելերի խառնուրդներով պայթաանվտանգ գոտիների համար: Թույլատրվում է «պայթաանվտանգ էլեկտրասարքավորումների» մակարդակով տուփերի կիրառում «պայթաանթափանցելի պատյան» տեսակի պայթապաշտպանությամբ, որոնք նախատեսված են ցանկացած կարգի և խմբի գազաշոգեօդային խառնուրդների համար.

3) Վ-Iա(B-Ia) և Վ-Iգ(B-Ir) դասի պայթավտանգ գոտիներում լինեն պայթապաշտպանված` պայթավտանգ խառնուրդների համապատասխան կարգերի և խմբերի համար: Լուսավորության ցանցերի համար թույլատրվում է պատյանի մեջ տուփերի կիրառում` պատյանի ԻՊ 65 (IP 65) պաշտպանության աստիճանով.

4) Վ-Iբ (B-Ib) և Վ-IIա (B-IIa)ա դասի պայթավտանգ գոտիներում ունենան պատյան ԻՊ 54 (IP 54) (կամ ԻՊ 44 (IP 44)) պաշտպանության աստիճանով:

223. Խողովակի մեջ անցկացված հաղորդալարերի ներանցումը մեքենաների, ապարատների, լուսատուների մեջ պետք է կատարվի խողովակի հետ համատեղ, ընդ որում` ներանցման խողովակի մեջ պետք է տեղակայվի բաժանիչ խցվածք, եթե մեքենայի, ապարատի կամ ներանցման սարքվածքում այդպիսի խցվածքը բացակայում է:

224. Էլեկտրահաղորդագծի խողովակները Վ-I(B-I) կամ Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիով սենքերից բնականոն միջավայրով կամ պայթավտանգ խառնուրդի ուրիշ կարգով կամ խմբով ուրիշ դասի պայթավտանգ սենք անցնելիս, կամ դրսում հաղորդալարերով խողովակը պատի միջով անցնելու տեղերում պետք է ունենա բաժանիչ խցվածք` հատուկ դրա համար նախատեսված տուփի մեջ: Վ-I(B-I) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներում բաժանիչ խցվածքների տեղակայում չի պահանջվում: Բաժանիչ խցվածքներ տեղակայվում են`

1) խողովակը պայթավտանգ գոտի մտնելու տեղի անմիջական մոտակայքում.

2) խողովակը մեկ դասի պայթավտանգ գոտուց մեկ ուրիշ դասի պայթավտանգ գոտի անցնելիս` ավելի բարձր դասի պայթավտանգ սենքի մեջ.

3) խողովակը մեկ պայթավտանգ գոտուց նույն դասի մեկ ուրիշ գոտի անցնելիս` պայթավտանգ գոտու պայթավտանգ խառնուրդի ավելի բարձր կարգով և խմբով սենքի մեջ.

4) թույլատրվում է բաժանիչ խցվածքների տեղակայում ոչ պայթավտանգ գոտու կողմից կամ դրսից, եթե պայթավտանգ գոտում բաժանիչ խցվածքի տեղակայումը հնարավոր չէ:

225. Բաժանիչ խցածքների կատարման համար միացման և ճյուղավորման տուփերի օգտագործումն արգելվում է:

226. Էլեկտրահաղորդագծերի խողովակներում տեղակայված բաժանիչ խցվածքները պետք է փորձարկվեն օդի 250 ԿՊա հավելյալ ճնշմամբ (մոտ 2,5 մթն) 3 րոպեի ընթացքում: Ընդ որում թույլատրվում է ճնշման անկում ոչ ավելի քան մինչև 200 կՊա (մոտ 2 մթն):

227. Մալուխները, որոնք անցակցվում են բաց ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում (կոնստրուկցիաների, պատերի վրա, անցուղիներում, թունելներում և այլն) չպետք է ունենան այրվող նյութերից արտաքին ծածկույթներ և պատվածքներ (ջութ, բիտում, բամբակե հյուսվածքապատում և այլն):

228. 1 կՎ-ից բարձր մալուխների երկարությունը, որոնք անցկացվում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, պետք է հնարավորինս սահմանափակել:

229. Մալուխները Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի ծանր կամ հեղուկ այրվող գազերով պայթավտանգ գոտիներում անցկացնելիս պետք է խուսափել մալուխային անցուղիներ սարքելուց: Անցուղիներ սարքելու անհրաժեշտության դեպքում նրանք պետք է լցված լինեն ավազով: Ավազով ծածկված մալուխների թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընդունվեն ինչպես օդում անցկացված մալուխների համար, հաշվի առնելով աշխատող մալուխների թվի ուղղման գործակիցները (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի):

230. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում արգելվում է տեղակայել միացման և ճյուղավորման մալուխային կցորդիչներ` բացառությամբ կայծաանվտանգ շղթաների:

231. Մալուխների ներանցումներն էլեկտրական մեքենաների և ապարատների մեջ պետք է կատարվեն ներանցումային սարքվածքներով: Ներանցումների տեղերը պետք է խտացվեն: Խողովակային էլեկտրահաղորդագծերի ներանցումը էլեկտրական մեքենաների և ապարատների մեջ, որոնք ունեն ներանցումներ միայն մալուխների համար, արգելվում է: Վ-Iա(B-Ia) և Վ-IIա(B-IIա) դասի պայթավտանգ գոտիներում մեծ հզորության մեքենաների համար, որոնք չունեն ներանցումային կցորդիչներ, թույլատրվում է բոլոր տեսակի ծայրային ամրակցումները տեղակայել ԻՊ 54 (IP 54) պաշտպանության աստիճանով պահարանների մեջ, որոնք տեղավորված են միայն սպասարկող անձնակազմի համար մատչելի տեղերում և մեկուսացված պայթավտանգ գոտուց (օրինակ, սույն ՏԿ-ի 178-րդ կետի պահանջներին բավարարող հիմքային փոսերում):

232. Եթե պայթավտանգ գոտում մալուխն անցկացված է պողպատե խողովակի մեջ, ապա խողովակն այդ գոտուց ոչ պայթավտանգ գոտի կամ ուրիշ դասի պայթավտանգ գոտիով կամ պայթավտանգ խառնուրդի այլ կարգով կամ խմբով սենք անցնելիս, մալուխով խողովակը պատի միջով անցման տեղում պետք է ունենա բաժանիչ խցվածք և բավարարի սույն ՏԿ-ի 224-րդ և 226-րդ կետերի պահանջներին: Բաժանիչ խցվածք չի տեղակայվում, եթե`

1) խողովակը մալուխով գալիս է դեպի դուրս, իսկ մալուխներն այնուհետև անցկացվում են բաց.

2) խողովակը ծառայում է մեխանիկական հնարավոր ներազդեցություններից մալուխը պաշտպանելու համար և նրա երկու ծայրերն էլ գտնվում են մեկ պայթավտանգ գոտու սահմաններում:

233. Մալուխների և էլեկտրահաղորդագծերի խողովակների անցման համար պատերի և հատակի վրա անցքերը պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով:

234. Ցանկացած դասի պայթավտանգ գոտու միջով, ինչպես նաև պայթավտանգ գոտուց հորիզոնագծով և ուղղաձիգով 5 մ-ից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել տվյալ տեխնոլոգիական պրոցեսին (արտադրությանը) չվերաբերվող բոլոր լարումների տարանցիկ էլեկտրահաղորդագծեր և մալուխային գծեր: Թույլատրվում է նրանց անցկացում պայթավտանգ գոտուց հորիզոնագծով և ուղղաձիգով 5 մ-ից պակաս հեռավորության վրա` լրացուցիչ պաշտպանական միջոցների կատարման դեպքում, օրինակ, անցկացում խողովակների միջով, փակ տուփերում, հատակներում:

235. Լուսավորության ցանցերում Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտիով սենքերում խմբային գծերի անցկացումն արգելվում է: Թույլատրվում է անցկացնել միայն ճյուղավորումներ խմբային գծերից: Վ-Iա(B-Ia), Վ-Iգ(B-Ir), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներով սենքերում խմբային լուսավորության գծեր հանձնարարվում է անցկացնել նույնպես պայթավտանգ գոտիներից դուրս: Այդ հանձնարարականի կատարման համար դժվարության դեպքում (օրինակ, մեծ չափերի արտադրական սենքերում) պայթավտանգ գոտիներում այդ գծերի վրա տեղակայվող միացման և ճյուղավորման տուփերի քանակը պետք է լինի հնարավոր նվազագույնը:

236. Էլեկտրահաղորդագծերը, որոնք միակցվում են «կայծաանվտանգ էլեկտրական շղթա» տեսակի պայթապաշտպանությամբ էլեկտրասարքավորմանը, պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

1) կայծաանվտանգ շղթաները պետք է առանձնանան ուրիշ շղթաներից` ԳՕՍՏ 22782.5 «Էլեկտրասարքավորում պայթապաշտպանված. «Կայծաանվտանգ էլեկտրական շղթա» պայթապաշտպանվածության տեսակով. ժայթապաշտպանված էլեկտրասարքավորում. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ»-ի պահանջները պահպանելով.

2) մեկ մալուխի օգտագործում կայծաանվտանգ և կայծավտանգ շղթաների համար չի թույլատրվում.

3) բարձր հաճախականության կայծաանվտանգ շղթաների հաղորդալարերն օղակներ չպետք է ունենան.

4) կայծաանվտանգ շղթաների հաղորդալարերի մեկուսացումը պետք է ունենա տարբերիչ երկնագույն գույն: Թույլատրվում է երկնագույն գույնով մականշել միայն հաղորդալարերի ծայրերը.

5) կայծաանվտանգ շղթաների հաղորդալարերը պետք է պաշտպանված լինեն մակածումներից, որոնք խախտում են նրանց կայծաանվտանգությունը:

237. Մալուխների և հաղորդալարերի անցկացման թույլատրելի եղանակները պայթավտանգ գոտիներում բերված են N 16 աղյուսակում:

238. Հաղորդաձողալարերի կիրառումը Վ-I(B-I), Վ-Iգ(B-Ir), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներում արգելվում է: Վ-Iա(B-Ia) և Վ-Iգ(B-Ir) դասի պայթավտանգ գոտիներում հաղորդաձողալարերի կիրառում թույլատրվում է` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) հաղորդաձողերը պետք է մեկուսացված լինեն.

2) Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներում հաղորդաձողերը պետք է լինեն պղնձե.

3) հաղորդաձողերի ոչ անջատովի միացումները պետք է կատարված լինեն եռակցմամբ կամ մամլմամբ.

4) հեղյուսային միացումները (օրինակ, հաղորդաձողերը ապարատներին միակցելու տեղերում և հատվածների միջև), պետք է ունենան ինքնուրույն հետ պտտում թույլ չտվող հարմարանքներ.

5) հաղորդաձողալարերը պետք է պաշտպանված լինեն մետաղյա պատյաններով, որոնք ապահովում են ԻՊ 31(IP 31)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճան: Պատյանները պետք է բացվեն միայն հատուկ (ճակատային) դարձակների օգնությամբ:

 

Աղյուսակ N 16

 

Մալուխների և հաղորդալարերի անցկացման թույլատրելի եղանակները

պայթավտանգ գոտիներում

 

._____________________________________________________________________.

|Մալուխներ և   |Անցկացման եղանակը  |1 կՎ-ից   |ՈՒժային     |Լուսավո-  |

|հաղորդալարեր  |                   |բարձր     |ցանցեր և    |րության   |

|              |                   |ցանցեր    |երկրորդային |ցանցեր    |

|              |                   |          |շղթաներ     |(մինչև    |

|              |                   |          |(մինչև  1   |380 Վ)    |

|              |                   |          |կՎ)         |          |

|______________|___________________|__________________________________|

|Զրահապատ      |Բաց - պատերի և     |Ցանկացած դասի գոտիներում          |

|մալուխներ     |շինարարական        |                                  |

|              |կոնստրուկցիաների   |                                  |

|              |պահանների վրայով   |                                  |

|              |և  մալուխային      |                                  |

|              |կոնստրուկցիաներով, |                                  |

|              |տուփախողովակներով, |                                  |

|              |վաքերով,           |                                  |

|              |ճոպաններով,        |                                  |

|              |մալուխային և       |                                  |

|              |տեխնոլոգիական      |                                  |

|              |ցցաթմբերով,        |                                  |

|              |խողովակներով`      |                                  |

|              |թաքնված հողի մեջ   |                                  |

|              |(խրամուղու մեջ),   |                                  |

|              |բլոկներում         |                                  |

|______________|___________________|__________________________________|

|Չզրահապատված  |Բաց- մեխանիկական և |Վ-Iբ(B-Iո)|Վ-Iբ(B-Iո)  |Վ-I(B-I)  |

|մալուխներ     |քիմիական           |Վ-IIա     |Վ-IIա(B-IIՈ)|Վ-Iբ(B-Iո)|

|ռետինե,       |ներազդեցությունների|(B-II)    |Վ-Iգ(B-Iչ)  |Վ-IIա(B-  |

|պոլիվինիլ     |բացակայության      |Վ-Iգ(B-Iչ)|            |IIՈ)      |

|քլորիդե և     |դեպքում,           |          |            |Վ-II(B-II)|

|մետաղե պատյանի|պատերի և           |          |            |          |

|մեջ           |շինարարական        |          |            |          |

|              |կոնստրուկցիաների,  |          |            |          |

|              |պահանգների և       |          |            |          |

|              |մալուխային         |          |            |          |

|              |կոնստրուկցիաների   |          |            |          |

|              |վրայով, վաքերով,   |          |            |          |

|              |ճոպաններով         |          |            |          |

|              |___________________|__________|____________|__________|

|              |Փոշեխտացված (օրինակ|Վ-II(B-II)|Վ-II(B-II)  |Վ-II(B-   |

|              |ասֆալտով ծածկված)  |Վ-IIա     |Վ-IIա(B-IIՈ)|II)       |

|              |կամ ավազով լցված   |(B-IIՈ)   |            |Վ-IIա(B-  |

|              |անցուղիներում      |          |            |IIՈ)      |

|              |___________________|__________|____________|__________|

|              |Բաց -              |Վ-I(B-I)  |Վ-Iա(B-Ia)  |Վ-Iա(B-Ia)|

|              |տուփախողովակներում |Վ-Iգ(B-Iչ)|Վ-I(B-I)    |Վ-I(B-I)  |

|              |                   |          |Վ-Iգ(B-Iչ)  |Վ-Iգ(B-Iչ)|

|              |___________________|__________________________________|

|              |Բաց և  թաքնված -   |Ցանկացած դասի գոտիներում          |

|              |պողպատե ջրագազատար |                                  |

|              |խողովակներում      |                                  |

|______________|___________________|__________________________________|

|Մեկուսացված   |նույնը             |նույնը    |            |          |

|հաղորդալարեր  |                   |          |            |          |

._____________________________________________________________________.

 

239. Կայծաանվտանգ շղթաների համար ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման N 16 աղյուսակում թվարկված բոլոր եղանակները:

240. Պայթավտանգ գոտիների միջև մալուխների անցկացումը դրսից հանձնարարվում է կատարել բաց. ցցաթմբերի, ճոպանների, շենքերի պատերի վրայով և այլն, խուսափելով ստորգետնյա մալուխային կառույցներով (անցումներում, բլոկներով, թունելներով) և խրամուղիներով անցկացումից:

241. Այրվող գազեր և ԴԲՀ պարունակող խողովակաշարեր կրող ցցաթմբերով` բացի մալուխներից, որոնք նախատեսված են սեփական կարիքների համար (խողովակաշարերի սողնակների կառավարման, ազդանշանման, կարգավարման և այլն), թույլատրվում է անցկացնել մինչև 30 զրահապատված և չզրահապատված ուժային ու հսկիչ մալուխներ, պողպատե ջրագազատար խողովակներ: Չզրահապատված մալուխները պետք է անցկացվեն պողպատե ջրագազատար խողովակներում կամ պողպատե տուփերում:

Զրահապատված մալուխները պետք է կիրառել ռետինե, պոլիվինիլքլորիդային և մետաղյա պատյաններում, որոնք այրում չեն տարածում: Հանձնարարվում է այդ մալուխներն ընտրել առանց բարձիկի: Ընդ որում` էլեկտրահաղորդագծի պողպատե խողովակները, չզրահապատված մալուխներով պողպատե խողովակները և տուփերն ու զրահապատված մալուխները պետք է անցկացնել խողովակաշարերից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, հնարավորին չափով չայրվող նյութերով խողովակաշարերի կողմից: Ցցաթմբերի և սրահների շինարարական կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն մալուխային կառույցներին ներկայացվող պահանջներին: Մալուխների թիվը 30-ից ավելի լինելու դեպքում պետք է նրանց անցկացնել մալուխային ցցաթմբերով և սրահներով (տես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական «Էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը): Թույլատրվում է մալուխային ցցաթմբեր և սրահներ կառուցել այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերի ընդհանուր շինարարական կոնստրուկցիաների վրա` հակահրդեհային միջոցները կատարելու դեպքում: Թույլատրվում է չզրահապատված մալուխների անցկացում:

242. Մալուխային ցցաթմբերը կարող են հատել այրվող գազերով և ԴԲՀ խողովակաշարերով ցցաթմբերին ինչպես վերևից, այնպես էլ ներքևից` անկախ փոխադրվող գազերի օդի նկատմամբ խտությունից: Հատման տեղում մալուխների քանակը մինչև 15 լինելու դեպքում թույլատրվում է մալուխային ցցաթմբեր չկառուցել. մալուխները կարող են անցկացվել խողովակային բլոկի մեջ կամ կիպ փակվող, տուփի պատի 1,5 մմ-ից ոչ պակաս հաստությամբ պողպատե տուփի մեջ:

243. Մալուխային ցցաթմբերը և նրանց հատումներն այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերի հետ պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

1) մալուխային ցցաթմբերի բոլոր կառուցվածքային տարրերը (կանգնակները, տախտակամածը, ցանկապատը, կտուրը և այլն) պետք է կառուցվեն չայրվող նյութերից.

2) փոխհատման տեղամասի վրա, գումարած այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբի արտաքին եզրաչափերից 1,5 մ` երկու կողմերի վրա մալուխային ցցաթումբը պետք է կատարված լինի փակ սրահի տեսքով: Մալուխային ցցաթմբի հատակը` այն այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարով ցցաթմբից ավելի ցածր անցնելիս, պետք է ունենա անցքեր նրա ներսը թափանցած ծանր գազերի ելքի համար.

3) մալուխային ցցաթմբերի ցանկապատող կոնստրուկցիաները, որոնք փոխհատվում են այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերի հետ, պետք է լինեն չայրվող և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

4) այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերը փոխհատման տեղամասում չպետք է ունենան վերանորոգման հարթակներ և խողովակաշարերի վրա չպետք է լինի կցաշուրթային միացումներ, կոմպենսատորներ, փակիչ ամրան և այլն.

5) փոխհատման տեղերում մալուխների վրա մալուխային կցորդիչներ չպետք է տեղակայվեն.

6) հեռավորությունն այրվող գազեր և ԴԲՀ պարունակող խողովակաշարերի և մալուխային ցցաթմբի կամ մալուխներով խողովակային բլոկի միջև կամ էլեկտրատեխնիկական կոմունիկացիաների միջև պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:

244. Արտաքին մալուխային անցուղիները թույլատրվում է կառուցել բոլոր դասերի պայթավտանգ գոտիներով սենքերի պատերից 1,5 մ ոչ պակաս հեռավորության վրա: Այդ սենքերի պայթավտանգ գոտի ներանցման տեղում անցուղիները պետք է լցված լինեն ավազով` 1,5 մ-ից ոչ պակաս երկարության վրա:

245. Վ-Iգ(B-I) դասի պայթավտանգ գոտիով կամ մեկ պայթավտանգ գոտուց մինչև մյուսը տարածքով անցնող մալուխային անցուղիներում յուրաքանչյուր 100 մ-ի վրա պետք է տեղակայված լինեն ավազե միջակապեր 1,5 մ-ից ոչ պակաս երկարությամբ:

246. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում է մալուխների անցկացում բլոկների մեջ: Արտանցիչները բլոկներից` մալուխների համար, պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով:

247. Մալուխային թունելների կառուցումը պայթավտանգ գոտիներով կազմակերպություններում չի հանձնարարվում: Անհրաժեշտության դեպքում մալուխային թունելներ կարող են կառուցվել հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) մալուխային թունելները պետք է անցկացվեն պայթավտանգ գոտիներից դուրս,

2) պայթավտանգ գոտիներին մոտենալիս մալուխային թունելները նրանցից պետք է առանձնացվեն չայրվող միջնապատով` 0,75 ժ հրակայունության սահմանով.

3) անցքերը պայթավտանգ գոտի ներանցվող մալուխների և էլեկտրահաղորդագծերի խողովակների համար պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով.

4) մալուխային թունելներում պետք է կատարվեն հակահրդեհային միջոցառումներ (տես Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը).

5) ելքերը թունելներից, ինչպես նաև թունելի օդափոխության հորանների ելքերը պետք է գտնվեն պայթավտանգ գոտիներից դուրս:

248. Մինչև 1 կՎ և բարձր ճկուն և կոշտ կառուցվածքի բաց հոսանահաղորդիչները թույլատրվում է անցկացնել պայթավտանգ գոտիներով կազմակերպության տարածքով` հատուկ դրա համար նախատեսված ցցաթմբերի և հենարանների վրայով:

Բաց հոսանահաղորդիչների անցկացումն այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերի վրայով և ՎՉՍ և Ա ցցաթմբերի վրայով` արգելվում է:

249. Մինչև 10 կՎ հոսանահաղորդիչները պատյանի մեջ` պաշտպանության ԻՊ 54 (IP 54) աստիճանով, կարող են անցկացվել պայթավտանգ գոտիով կազմակերպության տարածքով հատուկ ցցաթմբերի, այրվող գազերի և ԴԲՀ պարունակող խողովակաշարեր կրող ցցաթմբերի և ՎՉՍ և Ա ցցաթմբերի վրա, եթե բացակայում է հոսանահաղորդիչներից վնասակար մակածումների հնարավորությունը ՎՉՍ և Ա շղթաների վրա: Հոսանահաղորդիչները պետք է անցկացնել խողովակաշարերից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, հնարավորության դեպքում չայրվող նյութերով խողովակաշարերի կողմից:

250. Նվազագույն հեռավորությունները հոսանահաղորդիչներից մինչև պայթավտանգ գոտիներով սենքերը և մինչև արտաքին պայթավտանգ կայանքները, բերված են N 17 աղյուսակում: Աղյուսակում նշված հեռավորությունները հաշվվում են պայթավտանգ գոտիներով սենքերի պատերից, պահեստարանների պատերից կամ արտաքին կայանքների առավել ցցուն մասերից:

251. Թույլատրելի հեռավորությունները մալուխային ցցաթմբերից մինչև պայթավտանգ գոտիով սենքեր և մինչև արտաքին պայթավտանգ կայանքներ.

1) տարանցումային մալուխներով (տես` N 17 աղյուսակը).

2) միայն տվյալ արտադրությանը (շենքի) համար նախատեսված մալուխներով (չի նորմավորվում):

252. Մալուխային ցցաթմբերից ճյուղավորումների կողաճակատները` մալուխները պայթավտանգ գոտիներով սենքերին մոտեցնելու համար, կարող են հարել անմիջականորեն պայթավտանգ գոտիներով սենքերի պատերին և արտաքին պայթավտանգ կայանքներին:

 

Աղյուսակ N 17

 

Նվազագույն թույլատրելի հեռավորությունը հոսանահաղորդիչներից

(ճկուն և կոշտ) և տարանցումային մալուխային ցցաթմբերից մինչև

պայթավտանգ գոտիներով սենքեր և մինչև արտաքին պայթավտանգ կայանքներ

 

.___________________________________________________________________.

|Պայթավտանգ գոտիներով սենքեր և  արտաքին    |   Հեռավորությունը, մ   |

|պայթավտանգ կայանքներ, մինչև  որոնք        |                        |

|որոշվում է հեռավորությունը                |________________________|

|                                          |հոսանահաղոր- |մալուխային|

|                                          |դիչներից     |ցցաթմբերից|

|___________________________________________________________________|

|                Ծանր կամ հեղուկ այրվող գազերով                     |

|___________________________________________________________________|

|Դեպի հոսանահաղորդիչների և  մալուխային     |    10       |Չի նորմա- |

|ցցաթմբերի կողմ դուրս եկող առանց           |             |վորվում   |

|որմնանցքերի չայրվող պատով և  արտածծիչ     |             |          |

|օդափոխության համակարգից օդի դուրս         |             |          |

|մղման սենքեր                              |             |          |

|__________________________________________|_____________|__________|

|Դեպի հոսանահաղորդիչների և  մալուխային     |    20       |   9      |

|ցցաթմբերի կողմ դուրս եկող որմնանցքերով    |             |          |

|պատով սենքեր                              |             |          |

|__________________________________________|_____________|__________|

|Արտաքին պայթավտանգ կայանքներ, շենքերի     |    30       |   9      |

|պատերի մոտ դասավորված կայանքներ (այդ      |             |          |

|թվում` տարողություններ)                   |             |          |

|__________________________________________|_____________|__________|

|Պահեստարաններ (գազամբարներ)               |    50       |   20     |

|___________________________________________________________________|

|Թեթև  այրվող գազերով և  ԴԲՀ-ով, այրվող փոշով կամ մանրաթելերով      |

|___________________________________________________________________|

|Դեպի հոսանահաղորդիչների և  մալուխների     |10 կամ 6 (տես|Չի նորմա- |

|ցցաթմբերի կողմ դուրս եկող առանց           |սույն ՏԿ-ի   |վորվում   |

|որմնանցքերի չայրվող պատով և  արտածծիչ     |253-րդ կետը) |          |

|օդափոխության համակարգից օդի դուրս         |             |          |

|մղման սենքեր                              |             |          |

|__________________________________________|_____________|__________|

|Արտաքին պայթավտանգ կայանքներ, շենքերի     |   25        |    9     |

|պատերի մոտ տեղավորված կայանքներ (այդ      |             |          |

|թվում` տարողություններ)                   |             |          |

|__________________________________________|_____________|__________|

|Լցման-դատարկման ցցաթմբեր` ԴԲՀ-ի փակ       |   25        |   20     |

|դատարկմամբ կամ լցմամբ                     |             |          |

|__________________________________________|_____________|__________|

|Պահեստարաններ (գազամբարներ)` այրվող       |   25        |   20     |

|գազերով                                   |             |          |

.___________________________________________________________________.

 

253. Հրդեհային ավտոմոբիլների անցում դեպի մալուխային ցցաթումբ թույլատրվում է ցցաթմբի մի կողմից:

254. N 17 աղյուսակում նշված նվազագույն թույլատրելի 6 մ հեռավորությունները կիրառվում են մինչև հրակայունության I և II աստիճան ունեցող պայթավտանգ արտադրություններով շենքերը և սենքերը` արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծերի նախագծման համար շինարարական նորմերով և կանոններով նախանշված պայմանները պահպանելու դեպքում:

 

26. ԶՐՈՅԱՑՈՒՄ ԵՎ ՀՈՂԱԿՑՈՒՄ

 

255. Սենքերում ցանկացած դասի պայթավտանգ գոտիների վրա և արտաքին պայթավտանգ կայանքների վրա տարածվում են մինչև 1 կՎ էլեկտրակայանքներում խուլ հողակցված կամ մեկուսացված չեզոքի կիրառման թույլատրելիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մեկուսացված չեզոքի դեպքում պետք է ապահովված լինի ցանցի մեկուսացման ինքնավար վերահսկում` ազդանշանման և ծակման ապահովիչի սարքինության վրա գործողությամբ:

256. Հանձնարարվում է Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում կիրառել պաշտպանական անջատում: Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում պետք է կատարված լինի պոտենցիալների հավասարեցում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

257. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում զրոյացման (հողակցման) ենթակա են նաև`

1) էլեկտրակայանքները փոփոխական և հաստատուն հոսանքի բոլոր լարումների դեպքում.

2) էլեկտրասարքավորումը, որը տեղակայված է զրոյացված (հողակցված) մետաղական կոնստրուկցիաների վրա, որոնք համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի ոչ պայթավտանգ գոտիներում թույլատրվում է չզրոյացնել (չհողակցել): Այդ պահանջը չի վերաբերում էլեկտրասարքավորումին, որը տեղակայված է պահարանների և վահանակների զրոյացված (հողակցված) իրանների ներսում:

258. Որպես զրոյական պաշտպանական (հողակցվող) հաղորդիչներ` պետք է օգտագործվեն հատուկ այդ նպատակի համար նախատեսված հաղորդիչներ:

259. Մինչև 1 կՎ խուլ հողակցված չեզոքով էլեկտրակայանքներում էլեկտրասարքավորման զրոյացումը պետք է իրագործվի`

1) ուժային ցանցերում ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում` մալուխի կամ հաղորդալարի առանձին ջղով.

2) լուսավորության ցանցերում` ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, բացի Վ-I(B-I) դասից - լուսատուից մինչև մոտակա ճյուղավորման տուփ առանձին հաղորդչով, որը միակցված է զրոյական աշխատանքային հաղորդչին` լուսավորության տուփի մեջ.

3) լուսավորության ցանցերում Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտում առանձին հաղորդալարով, որն անցկացված է լուսատուից մինչև մոտակա խմբային վահանակ.

4) ԲՍ և ՏԵ ցանցի տեղամասում, որոնք գտնվում են պայթավտանգ գոտուց դուրս, մինչև վահանակը, հավաքվածքը, բաշխիչ կետը և այլն, նաև պայթավտանգ գոտուց դուրս գտնվողները, որոնցից իրականացվում է էլեկտրաընդունիչների սնումը, որոնք դասավորված են ցանկացած դասի պայթավտանգ գոտում, թույլատրվում է որպես զրոյական պաշտպանական հաղորդիչ օգտագործել սնող մալուխների ալյումինե պատյանը:

260. Ցանցի բոլոր օղակներում զրոյական պաշտպանական հաղորդիչները պետք է անցկացված լինեն ընդհանուր թաղանթների, խողովակների, տուփերի, ֆազային հաղորդիչներով փնջերի մեջ:

261. Մեկուսացված չեզոքով մինչև 1 կՎ և բարձր էլեկտրակայանքներում թույլատրվում է հողակցող հաղորդիչներն անցկացնել ինչպես ֆազայինների հետ ընդհանուր թաղանթի մեջ, այնպես էլ նրանցից առանձին:

Հողակցման մայրուղիները պետք է միացված լինեն հողակցիչներին երկու և ավելի տարբեր տեղերում և հնարավորին չափով` սենքի հակադիր ծայրերից:

262. Շենքերի շինարարական կոնստրուկցիաների, արտադրական նշանակության կոնստրուկցիաների, էլեկտրահաղորդագծի պողպատե խողովակների և այլն օգտագործումը որպես զրոյական պաշտպանական (հողակցող) հաղորդիչներ թույլատրվում է միայն որպես լրացուցիչ միջոցառում:

263. Խուլ հողակցված չեզոքով մինչև 1 կՎ էլեկտրակայանքներում վթարային տեղամասի անջատումն ապահովելու նպատակով զրոյական պաշտպանական հաղորդիչների հաղորդականությունը պետք է ընտրվի այնպիսին, որպեսզի իրանի կամ զրոյական պաշտպանական հաղորդչի վրա միակցման դեպքում ծագի ԿՄ-ի հոսանք, որն առնվազն 4 անգամ գերազանցի մոտակա ապահովիչի հալուն ներդիրի անվանական հոսանքը և առնվազն 6 անգամ` ինքնավար անջատիչի շղթայազատիչի հոսանքը, որն ունի հոսանքից հակառակ կախվածության բնութագիր: Ցանցերն ինքնավար անջատիչներով պաշտպանելու դեպքում, որոնք ունեն միայն էլեկտրամագնիսական շղթայազատիչ (առանց ժամանակի պահաժամի), պետք է ղեկավարվել պահանջներով, որոնք վերաբերում են ԿՄ-ի հոսանքի պատիկությանը և բերված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում:

264. Ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության հաշվարկային ստուգումը խուլ հողակցված չեզոքով մինչև 1 կՎ լարումով էլեկտրակայանքներում պետք է նախատեսված լինի բոլոր էլեկտրաընդունիչների համար, որոնք տեղավորված են Վ-I(B-I) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում և ընտրովի (բայց ընդհանուր քանակի 10 տոկոսից ոչ պակաս), Վ-Iա(B-Ia), Վ-I(B-I), Վ-Iգ(B-Ir) և Վ-IIա(B-IIa) դասի պայթավտանգ գոտիներում տեղավորված և ֆազ-զրո օղակի առավել մեծ դիմադրություն ունեցող էլեկտրակայանքների համար:

265. Պայթավտանգ գոտիներով սենքերի պատերի միջով հատուկ անցկացված զրոյական պաշտպանական (հողակցող) հաղորդիչների անցումները պետք է կատարվեն խողովակների հատվածներում կամ որմնանցքերում: Խողովակների և որմնանցքերի անցքերը պետք է խտացվեն չայրվող նյութերով: Զրոյական պաշտպանական (հողակցող) հաղորդիչների միացում անցումների տեղերում չի թույլատրվում:

 

27. ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՏԻԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

 

266. Շենքերի, սենքերի և արտաքին կայանքների պաշտպանությունը, որոնք ունեն պայթավտանգ գոտիներ, կայծակի ուղիղ հարվածներից և նրա երկրորդային դրսևորումներից պետք է կատարվի ՌԴ 34.21.122-87 «Հրահանգ շենքերի և կառուցվածքների շանթապաշտպանության սարքման վերաբերյալ հրահանգներ»-ի պահանջներին համապատասխան:

267. Կայանքների պաշտպանությունն ստատիկական էլեկտրականությունից պետք է կատարվի գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

 

V. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

 

28. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

268. Հրդեհավտանգ գոտիների համար էլեկտրասարքավորումների (մեքենաների, ապարատների, սարքավորման) և ցանցերի ընտրությունը և տեղակայումը կատարվում է այրվող նյութերի (հեղուկների, փոշիների, մանրաթելերի) դասակարգման հիման վրա: Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջները բերված են սույն ՏԿ-ի II բաժնում, իսկ հանդիսադիր կազմակերպություններին, ակումբային հաստատություններին և սպորտային կառույցներին ներկայացվողները` III բաժնում:

269. Սենքերի ներսի և դրսի տարածությունները կոչվում են հրդեհավտանգ գոտի, եթե դրա սահմաններում մշտապես կամ պարբերաբար շրջանառվում են այրելի (վառվող) նյութերը և որի մեջ դրանք կարող են գտնվել բնականոն տեխնոլոգիական պրոցեսի կամ դրա խախտման դեպքում: Հրդեհավտանգ գոտիների դասակարգումը բերված է սույն ՏԿ-ի 270, 271 272 և 273-րդ կետերում:

270. Պ-I (Պ-I)դասի գոտիներ` սենքերում տեղավորված գոտիներ, որոնցում շրջանառվում են այրվող հեղուկներ 61 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով:

271. Պ-II (Պ-II) դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում անջատվում են այրվող փոշի և մանրաթելեր` օդի ծավալում 65 գ/մ3 բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանով:

272. Պ-IIա (Պ-IIa) դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում շրջանառվում են պինդ այրվող նյութեր:

273. Պ-III (Պ-III) դասի գոտիներ` սենքերից դուրս տեղավորված գոտիներ, որոնցում շրջանառվում են այրվող հեղուկներ 61 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով կամ պինդ այրվող նյութեր:

274. Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիները հորիզոնականով և ուղղաձիգով ապարատներից մինչև 5 մ սահմաններում, որոնցում մշտապես կամ պարբերաբար շրջանառվում են այրվող նյութեր, բայց տեխնոլոգիական գործընթացը տարվում է բաց կրակի, շիկացած մասերի կիրառմամբ կամ տեխնոլոգիական ապարատներն ունեն մինչև այրվող գոլորշիների, փոշիների, մանրաթելերի ինքնաբոցավառման ջերմաստիճանը տաքացած մակերևույթներ, իրենց էլեկտրասարքավորման մասով հրդեհավտանգներին չեն պատկանում: Նշված 5 մետրանոց գոտու սահմաններից դուրս սենքերում միջավայրի կամ արտաքին կայանքների միջավայրի դասը պետք է որոշել` կախված այդ միջավայրում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսներից: Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիները, որոնցում պինդ, հեղուկ և գազանման այրվող նյութերն այրվում են որպես վառելիք կամ օգտահանվում են այրման միջոցով, իրենց էլեկտրասարքավորման մասով հրդեհավտանգներին չեն պատկանում:

275. Գոտիներն արտածծիչ օդափոխիչների սենքերում ինչպես նաև ներծծիչ օդափոխիչների սենքերում (եթե ներծծիչ համակարգերն աշխատում են օդի հետ շրջապտույտով), որոնք սպասարկում են Պ-II (Պ-II) դասի հրդեհավտանգ գոտիներով սենքերը, պատկանում են նաև Պ-II (Պ-II) դասի հրդեհավտանգ գոտիներին: Գոտիները տեղական ներծծման օդափոխիչների սենքերում դասվում են նույն դասի հրդեհավտանգ գոտիներին` ինչ և նրանց սպասարկած գոտին: Օդափոխիչների համար, որոնք տեղակայված են արտաքին ցանկապատերից դուրս, և սպասարկում են Պ-II (Պ-II) դասի հրդեհավտանգ գոտիները և տեղական արտածծման ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիները, էլեկտրաշարժիչներն ընտրվում են ինչպես Պ-III (Պ-III) դասի հրդեհավտանգ գոտու համար:

276. Հրդեհավտանգ գոտիների սահմանների և դասի որոշումը պետք է կատարվի տեխնոլոգների կողմից` նախագծային կամ շահագործման կազմակերպության էլեկտրիկների հետ համատեղ: Վ (B) կարգի արտադրություններով (և պահեստներով) սենքերում էլեկտրասարքավորումը պետք է բավարարի սույն բաժնի պահանջներին` համապատասխան դասի հրդեհավտանգ գոտիներում էլեկտրակայանքների նկատմամբ:

277. Սենքերում կամ արտաքին կայանքներում եզակի, հրդեհավտանգ սարքավորում տեղադրելու դեպքում, երբ հրդեհի տարածման դեմ հատուկ միջոցառումներ չեն նախատեսված, այդ սարքավորումից ըստ հորիզոնականի և ուղղահայացի մինչև 3 մ սահմաններում գոտին հանդիսանում է հրդեհավտանգ:

278. Հրդեհավտանգ գոտիներում տեղակայվող էլեկտրասարքավորում ընտրելիս պետք է հաշվի առնել նաև շրջակա միջավայրի պայմանները (քիմիական ակտիվությունը, մթնոլորտային տեղումները և այլն):

279. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում անշարժ հպակային միացումները պետք է կատարվեն եռակցմամբ, ճնշափորձարկմամբ, զոդմամբ, պտուտակելով ամրացմամբ կամ ուրիշ հավասարազոր եղանակով: Քանդովի հպակային միացումները պետք է մատակարարված լինեն ինքնաետպտտումը կանխող հարմարանքով:

280. Հրդեհավտանգ գոտիներ պարունակող շենքերի, շինությունների և արտաքին կայանքների պաշտպանությունները կայծակի ուղիղ հարվածներից և նրա երկրորդային դրսևորումներից, ինչպես նաև նրանցում տեղակայված սարքավորման հողակցումը (մետաղե անոթների, խողովակաշարերի և այլն), որը պարունակում է այրվող հեղուկներ, փոշենման կամ մանրաթելային նյութեր և այլն, ստատիկ էլեկտրականությամբ պայմանավորված կայծարձակումը կանխելու համար պետք է կատարվեն շենքերի և շինությունների շանթապաշտպանության նախագծման և սարքվածքի ու ստատիկ էլեկտրականությունից կայանքների պաշտպանության վերաբերյալ գործող նորմատիվներին համապատասխան: Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է նախատեսված լինեն միջոցներ` սարքավորումից ստատիկական լիցքերը հանելու համար:

281. Էլեկտրասարքավորման հողակցումը հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

 

29. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

 

282. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական մեքենաներ մինչև 10 կՎ լարման դասով, պայմանով, որ նրանց պատյաններն ունեն N 18 աղյուսակում, ըստ ԳՕՍՏ 17494 (ԻԷԿ 34-5-81) «Էլեկտրական մեքենաներ` պտտվող. Պտտվող էլեկտրական մեքենաների պատյանով ապահովվող պաշտպանության աստիճանների դասակարգում»-ի նշվածից ոչ պակաս պաշտպանության աստիճան: Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական մեքենաներ, որոնք փչվում են մաքուր օդով` փակ կամ խզված ցիկլով օդափոխությամբ: Փակ ցիկլով օդափոխության դեպքում օդափոխության համակարգում պետք է նախատեսված լինի սարքվածք` օդի կորուստը չեզոքացնելու և էլեկտրական մեքենաներում ու օդափոխիչներում հավելյալ ճնշում ստեղծելու համար: Թույլատրվում է փոխել ջրի թափանցումից պատյանի պաշտպանության աստիճանը (նշանակման 2-րդ թվանշանը) կախված այն միջավայրի պայմաններից, որի մեջ տեղակայվում են էլեկտրական մեքենաները: Մինչև արդյունաբերության կողմից պաշտպանության ԻՊ 44 (IP 44) աստիճանով պատյան ունեցող խոշոր համաժամանակյա էլեկտրական մեքենաների, հաստատուն հոսանքի էլեկտրական մեքենաների և ստատիկական կերպափոխիչ ագրեգատների իրացումը թույլատրվում է Պ-IIա (Պ-IIa) դասի հրդեհավտանգ գոտիներում կիրառել էլեկտրական մեքենաներ և ագրեգատներ` պատյանի ԻՊ 20 (IP 20)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով:

283. Օդն էլեկտրական մեքենաների օդափոխության համար չպետք է պարունակի այրվող նյութերի գոլորշիներ և փոշի: Բանած օդի արտանետումը հրդեհավտանգ գոտու մեջ օդափոխության խզված ցիկլի դեպքում չի թույլատրվում:

 

Աղյուսակ N 18

 

Էլեկտրական մեքենաների պատյանների պաշտպանության նվազագույն

թույլատրելի աստիճանները` կախված հրդեհավտանգ գոտու դասից

 

._____________________________________________________________________.

|Կայանքի տեսակը և         |Տվյալ դասի հրդեհավտանգ գոտու համար         |

|աշխատանքի պայմանները     |էլեկտրական մեքենաների պատյանի              |

|                         |պաշտպանության աստիճանը                     |

|                         |___________________________________________|

|                         |Պ-I(Պ-I)  |Պ-II(Պ-II)|Պ-IIա(Պ-  |Պ-III(Պ-  |

|                         |          |          |IIa)      |III)      |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Մնայուն տեղակայված       |ԻՊ44(IP44)|ԻՊ54(IP54)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|

|էլեկտրական մեքենաներ,    |          |          |          |          |

|կայծ արձակող կամ ըստ     |          |          |          |          |

|աշխատանքի պայմանների կայծ|          |          |          |          |

|արձակող մասերով          |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Մնայուն տեղակայված       |ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|

|էլեկտրական մեքենաներ,    |          |          |          |          |

|կայծ չարձակող կամ ըստ    |          |          |          |          |

|աշխատանքի պայմանների կայծ|          |          |          |          |

|չարձակող մասերով         |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Էլեկտրական մեքենաներ` ըստ|ԻՊ44(IP44)|ԻՊ54(IP54)|ԻՊ44(IP4)4|ԻՊ44(IP44)|

|աշխատանքի պայմանների`    |          |          |          |          |

|կայծ արձակող և  կայծ     |          |          |          |          |

|չարձակող մասերով, որոնք  |          |          |          |          |

|տեղակայված են շարժական   |          |          |          |          |

|մեխանիզմների և           |          |          |          |          |

|կայանքների վրա           |          |          |          |          |

|(ամբարձիչներ,            |          |          |          |          |

|բազմաճախարակներ,         |          |          |          |          |

|էլեկտրասայլակներ և  այլն)|          |          |          |          |

._____________________________________________________________________.

 

284. Շարժական էլեկտրաֆիկացված գործիքի էլեկտրասարքավորումը ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է լինի պատյանի ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով. թույլատրվում է պատյանի ԻՊ 33 (IP 33) պաշտպանության աստիճան` հրդեհավտանգ գոտիներում սարքավորման վերանորոգման նկատմամբ հատուկ տեխնոլոգիական պահանջներ կատարելու պայմանի դեպքում:

285. Ըստ աշխատանքի պայմանի բնականոն կայծ արձակող մասերով էլեկտրական մեքենաները (օրինակ, հպակային օղակներով էլեկտրաշարժիչները), պետք է դասավորվեն այրվող նյութերի գտնվելու տեղից 2 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա կամ նրանցից բաժանվեն չայրվող էկրանով:

286. Մեխանիզմների համար, որոնք տեղակայված են հրդեհավտանգ գոտիներում, թույլատրվում է պատյանի ավելի փոքր պաշտպանության աստիճանով կատարում, քան N 18 աղյուսակում նշվածները, էլեկտրաշարժիչների կիրառում` հետևյալ պայմանների դեպքում`

1) էլեկտրաշարժիչները պետք է տեղակայվեն հրդեհավտանգ գոտիներից դուրս,

2) մեխանիզմի շարժաբերը պետք է իրագործվի լիսեռի օգնությամբ, որն անցկացված է պատի միջով` նրա մեջ խցուկային խտուցման սարքվածքով:

 

30. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ

 

287. Հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ, սարքեր, պահարաններ և սեղմակների հավաքվածքներ, որոնք ունեն պատյանի N 19 աղյուսակում նշվածից ոչ պակաս պաշտպանության աստիճան` ըստ ԳՕՍՏ 14255 (ԻԷԿ 144-63) «Էլեկտրական ապարատներ մինչև 1000 Վ լարման. Պատյաններ. Պաշտպանության աստիճաններ»-ի:

Թույլատրվում է փոխել ջրաթափանցումից պատյանի պաշտպանության աստիճանը (նշանակման երկրորդ թվանշանը)` կախված միջավայրի պայմաններից, որի մեջ տեղակայվում են էլեկտրական ապարատները և սարքերը:

 

Աղյուսակ N 19

 

Էլեկտրական ապարատների, սարքերի, պահարանների և սեղմակների

հավաքվածքների պատյանների պաշտպանության նվազագույն թույլատրելի

աստիճանները` կախված հրդեհավտանգ գոտու դասից

 

._____________________________________________________________________.

|Կայանքի տեսակը և         |Պատյանի պաշտպանության աստիճանը` տվյալ դասի |

|աշխատանքի պայմանները     |հրդեհավտանգ գոտու համար                    |

|                         |___________________________________________|

|                         |Պ-I(Պ-I)  |Պ-II(Պ-II)|Պ-IIա(Պ-  |Պ-III(Պ-  |

|                         |          |          |IIa)      |III)      |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Մնայուն կամ շարժական     |ԻՊ44(IP44)|ԻՊ54(IP54)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|

|մեխանիզմների կամ         |          |          |          |          |

|կայանքների վրա տեղակայված|          |          |          |          |

|(ամբարձիչներ,            |          |          |          |          |

|բազմաճախարակներ,         |          |          |          |          |

|էլեկտրասայլակներ և       |          |          |          |          |

|այլն), որոնք կայծարձակում|          |          |          |          |

|են` ըստ աշխատանքի        |          |          |          |          |

|պայմանների               |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Մնայուն կամ շարժական     |ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|

|մեխանիզմների կամ         |          |          |          |          |

|կայանքների վրա           |          |          |          |          |

|տեղակայված, որոնք կայծ   |          |          |          |          |

|չեն արձակում` ըստ        |          |          |          |          |

|աշխատանքի պայմանների     |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Պահարաններ էլեկտրական    |ԻՊ44(IP44)|ԻՊ54(IP54)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|

|ապարատները և  սարքերը    |          |          |          |          |

|տեղավորելու համար        |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|ՈՒժային և  երկրորդային   |ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|ԻՊ44(IP44)|

|շղթաների սեղմակների      |          |          |          |          |

|հավաքվածքների տուփեր     |          |          |          |          |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 75-Ն
Որոշում