Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0072.300109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 75-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(5-րդ մաս)

 

288. Պահարաններում տեղակայված էլեկտրական ապարատները և սարքերը կարող են ունենալ պատյանի պաշտպանության ավելի ցածր աստիճան, քան N 19 աղյուսակում նշվածները (այդ թվում ԻՊ00(IP00) կատարումը), պայմանով, որ պահարաններն ունեն տվյալ հրդեհավտանգ գոտու համար N 19 աղյուսակում նշվածից ոչ պակաս պաշտպանության աստիճան:

289. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ, սարքեր, պահարաններ, սեղմակների հավաքվածքներ, որոնք փչվում են մաքուր օդով` հավելյալ ճնշման տակ:

290. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ և սարքեր յուղալեցուն կատարմամբ (բացառությամբ թթվածնային կայանքների և վերամբարձ մեխանիզմների, որտեղ այդ էլեկտրական ապարատների և սարքերի կիրառումն արգելվում է):

291. Լուսավորության ցանցերի վահանակները և անջատիչները հանձնարարվում է դուրս բերել ցանկացած դասի հրդեհավտանգ գոտուց, եթե դա չի հանգեցնում էական թանկացման և գունավոր մետաղների ծախսման: Էլեկտրակայանքները փակող պահեստների սենքերում, որոնց մեջ կան ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներ, պետք է ունենան էլեկտրական ապարատներ` ուժային և լուսավորության ցանցերը դրսից անջատելու համար` անկախ սենքի ներսում անջատիչ էլեկտրական ապարատների առկայությունից: Անջատիչ էլեկտրական ապարատները պետք է տեղակայվեն չայրվող նյութերից արկղերի մեջ` չայրվող նյութերից ցանկապատող կոնստրուկցիայի վրա կապարակնքման համար հարմարանքով, իսկ նրա բացակայության դեպքում` առանձին հենասյան վրա: Անջատող ապարատները պետք է մատչելի լինեն շահագործման համար` օրվա ցանկացած ժամի:

292. Եթե ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում ըստ արտադրության պայմանների, անհրաժեշտ են էլեկտրատաքացուցիչ սարքեր, ապա նրանց տաքացվող աշխատանքային մասերը պետք է պաշտպանված լինեն այրվող նյութերի հետ հպումից, իսկ իրենք սարքերը տեղակայված լինեն չայրվող նյութից մակերևույթի վրա: Էլեկտրատաքացուցիչ սարքերը ջերմային ճառագայթումից պաշտպանելու համար անհրաժեշտ է տեղակայել էկրաններ` չայրվող նյութերից: Պահեստային սենքերի ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում, ինչպես նաև արխիվների, թանգարանների, գրադարանների շենքերում (բացի հատուկ նախատեսված սենքերից, օրինակ` բուֆետներից) էլեկտրատաքացուցիչ սարքերի կիրառումն արգելվում է:

 

31. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

293. Ամբարձիչների, բազմաճախարակների և նման մեխանիզմների էլեկտրասարքավորման պատյանների պաշտպանության աստիճանը պետք է համապատասխանի N 18, N 19 և N 20 աղյուսակներին:

 

Աղյուսակ N 20

 

Լուսատուների պաշտպանության նվազագույն թույլատրելի աստիճանները`

կախված հրդեհավտանգ գոտու դասից

 

._____________________________________________________________________.

|_________________|Լուսատուների պաշտպանության աստիճանը` տվյալ         |

|Լուսատուների մեջ |դասի հրդեհավտանգ գոտու համար                       |

|տեղակայվող լույսի|___________________________________________________|

|աղբյուրներ       |_______________|Պ-IIա(Պ-IIa), ինչպես նաև   |_______|

|_________________|Պ-I    |Պ-II   |Պ-II(Պ-II) տեղական ստորին  |Պ-III  |

|                 |(Պ-I)  |(Պ-II) |արտածծումների և  ընդհանուր |(Պ-III)|

|                 |_______|_______|փոխանակման օդափոխության    |_______|

|                 |       |       |առկայության դեպքում        |       |

|_________________|_______|_______|___________________________|_______|

|Շիկացման լամպեր  |ԻՊ53   |ԻՊ53   |2՛3                        |2՛3    |

|                 |       |       |___________________________|_______|

|                 |(IP53) |(IP53) |                           |       |

|_________________|_______|_______|___________________________|_______|

|ԴՌԼ լամպեր       |ԻՊ53   |ԻՊ53   |ԻՊ23(IP23)                 |ԻՊ23   |

|                 |       |       |___________________________|       |

|                 |(IP53) |(IP53) |                           |(IP23) |

|_________________|_______|_______|___________________________|_______|

|Լյումինեսցենտային|5՛3    |5՛3    |ԻՊ 23(IP23)                |ԻՊ23   |

|լամպեր           |       |       |___________________________|       |

|                 |       |       |                           |(IP23) |

._____________________________________________________________________.

 

294. Էլեկտրական վերամբարձ մեխանիզմների հոսանաառբերումը Պ-I(Պ-I) և Պ-II(Պ-II) դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարված լինի պղնձե ջղերով, շարժական ճկուն մալուխներով, ռետինե մեկուսացմամբ, պատյանի մեջ, որը շրջակա միջավայրի նկատմամբ դիմացկուն է: Պ-IIա(Պ-IIa) և Պ-III(Պ-III) դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում է հպանվակների և հպանվակային հաղորդաձողալարերի կիրառում, սակայն նրանք չպետք է տեղավորված լինեն այրվող նյութերի տեղավորման տեղերի վերևում:

 

32. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՎ ԿԵՐՊԱՓՈԽԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

295. Մինչև 1 կՎ և բարձր ԲՍ տեղակայում ցանկացած դասի հրդեհավտանգ գոտում չի հանձնարարվում: Հրդեհավտանգ գոտում ԲՍ տեղակայման անհրաժեշտության դեպքում նրա տարրերի (պահարանների և այլն) պաշտպանության աստիճանը պետք է համապատասխանի N 19 աղյուսակին:

296. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, բացառությամբ պահեստային սենքերի հրդեհավտանգ գոտիների, ինչպես նաև արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների սենքերում թույլատրվում է ցանցերով ցանկապատված տեղամասերում ԼՏԵ-ի, ԼԿԵ-ի բաց տեղակայում` չոր կամ չայրվող լցանյութով տրանսֆորմատորներով, ինչպես նաև լրակազմ կոնդենսատորային կայանքների (ԼԿՏ) կոնդենսատորների չայրվող լցվածքով: Ընդ որում` ԼՏԵ-ի, ԼԿԵ-ի և ԼԿՏ-ի պահարանների պատյանների պաշտպանության աստիճանը պետք է լինի ԻՊ 41 (IR 41)-ից ոչ պակաս: ԼՏԵ-ի, ԼԿԵ-ի և ԼԿՏ-ի հեռավորությունը մինչև ցանկապատն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի համաձայն: Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում, բացառությամբ պահեստային սենքերի հրդեհավտանգ գոտիների, ինչպես նաև արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների սենքերի, կարող են տեղավորվել ներկառուցված կամ կցակառույց ԼՏԵ և ԼԿԵ, յուղալեցուն տրանսֆորմատորներով և ենթակայաններով փակ խցերում յուղալեցուն տրանսֆորմատորներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի և սույն ՏԿ-ի 297-րդ կետի պահանջների:

297. Յուղալեցուն տրանսֆորմատորներով ենթակայանները կարող են լինել ներկառուցված և կցակառույց` հետևյալ պայմանների կատարման դեպքում.

1) յուղով լցված տրանսֆորմատորների խցերի դռները և օդափոխության անցքերը չպետք է դուրս գան հրդեհավտանգ գոտու մեջ,

2) անցքերը պատերին և հատակի վրա էլեկտրահաղորդագծի և մալուխների խողովակների անցման տեղերում պետք է խիտ կերպով խցվեն չայրվող նյութերով,

3) յուղալեցուն տրանսֆորմատորներով ենթակայանից, որոնք տեղակայված են խցերի մեջ, ելքը դեպի հրդեհավտանգ գոտի կարող է կատարվել միայն մինչև 1 կՎ ԲՍ-ի սենքից: Ընդ որում` դուռը պետք է լինի ինքնափակվող և ունենա 0,6 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահման.

4) ելքը ԼՏԵ-ի և ԼԿԵ-ի սենքերից դեպի հրդեհավտանգ գոտի, ինչպես նաև ԼՏԵ-ի և ԿՏԵ-ի տրանսֆորմատորների տեղափոխումը հրդեհավտանգ գոտու միջով թույլատրվում է: Ընդ որում` դուռը նախատեսվում է ըստ սույն կետի 3-րդ ենթակետի պահանջի, իսկ դարպասները` 0,6 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով.

5) ԲՍ, ՏԵ, ԿԵ համարվում են ներկառուցված, եթե ունեն երկու-երեք պատեր (միջնապատեր), որոնք ընդհանուր են կից, հրդեհավտանգ գոտիներով սենքերի հետ և կցակառույց, եթե ունեն միայն մեկ պատ (միջնապատ), որն ընդհանուր է նշված սենքերի հետ:

298. Յուղով լցված սարքավորանքը (տրանսֆորմատորներ, կոնդենսատորների մարտկոցներ, անջատիչներ և այլն) կարող է տեղակայվել հրդեհավտանգ գոտիներով շենքի արտաքին պատից 0,8 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա պայմանով, որ հեռավորությունը շենքի պատի մեջ եղած խորշերից մինչև տեղակայված սարքավորումը հորիզոնականով և ուղղաձիգով լինի 4 մ-ից ոչ պակաս:

 

33. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

 

299. Հրդեհավտանգ գոտիներում պետք է կիրառվեն լուսատուներ, որոնք ունեն N 20 աղյուսակում նշվածներից ոչ պակաս պաշտպանության աստիճան:

300. ԴՌԼ (ԴՌԼ) տեսակի լամպերով լուսատուների կառուցվածքը պետք է բացառի նրանցից լամպի անկումը: Շիկացման լամպերով լուսատուները պետք է ունենան լամպը պաշտպանող հոծ սիլիկատային ապակի: Նրանք չպետք է ունենան անդրադարձիչներ և լուսացիրներ` այրվող նյութերից: Պահեստային սենքերի ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում լյումինեսցենտային լամպերով լուսատուները չպետք է ունենան այրվող նյութերից անդրադարձիչներ և լուսացիրներ:

301. Շիկացման և ԴՌԼ(ԴՌԼ) տեսակի լամպերով լուսատուների ներսում էլեկտրահաղորդագիծը` մինչև արտաքին հաղորդիչների միացման տեղը, պետք է կատարվի ջերմադիմացկուն հաղորդալարերով:

302. Շարժական լուսատուները ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է ունենան ԻՊ54(IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճան, լուսատուի ապակե թասակը պետք է պաշտպանված լինի մետաղե ցանցով:

 

34. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ, ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ, ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

 

303. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում մալուխները և հաղորդալարերը պետք է ունենան այրումը չտարածող նյութից ծածկույթ և պատյան: Այրվող պոլիէթիլենային մեկուսացումով մալուխների կիրառում չի թույլատրվում:

304. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիով, ինչպես նաև հրդեհավտանգ գոտուց հորիզոնականով և ուղղաձիգով 1 մ-ից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել տվյալ տեխնոլոգիական պրոցեսին (արտադրությանը) չվերաբերող տարանցումային էլեկտրահաղորդագծեր և մալուխային գծեր` բոլոր լարումների:

305. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում չմեկուսացված հաղորդալարերի կիրառումն արգելվում է (բացառությունը տես սույն ՏԿ-ի 294-րդ և 310-րդ կետերը):

306. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում են մալուխների և հաղորդալարերի անցկացման բոլոր տեսակները: Անմիջականորեն կառուցվածքների, մեկուսիչների, ճոռերի, մետաղաճոպանների և այլնի վրայով անցկացվող բաց մալուխներից և հաղորդալարերից մինչև բաց պահվող (տեղաբաշխվող) այրվող նյութերի հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս. Ալյումինե ջղերով, չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի անցկացումը ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի խողովակների և տուփերի մեջ:

307. Պ-III(Պ-III) դասի հրդեհավտանգ գոտի ունեցող տարածքով անցնող, այրվող գազերով և հեղուկներով խողովակաշար կրող ցցաթմբերի վրայով թույլատրվում է մեկուսացված հաղորդալարերի անցկացում պողպատե խողովակի մեջ, չզրահապատված մալուխների` պողպատե խողովակներում և տուփերում, զրահապատ մալուխների բաց անցկացում: Ընդ որում` էլեկտրահաղորդագծերի պողպատե խողովակները, չզրահապատված մալուխներով պողպատե խողովակները և տուփերը և զրահապատ մալուխները պետք է անցկացնել խողովակաշարերից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա` հնարավորին չափով չայրվող նյութերով խողովակաշարերի կողմից:

308. Շարժական էլեկտրաընդունիչների համար պետք է կիրառվեն շարժական պղնձե ջղերով, ճկուն մալուխներ ռետինե մեկուսացումով, պատյանի մեջ, միջավայրի նկատմամբ դիմացկուն:

309. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիների էլեկտրահաղորդագծերում կիրառվող միացման և ճյուղավորման տուփերը պետք է ունենան պատյանի ԻՊ 43 (IP 43)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանը: Նրանք պետք է պատրաստվեն պողպատից կամ այլ ամուր նյութից, իսկ նրանց չափսերը պետք է ապահովեն տեղակայման հարմարություն և հաղորդալարերի միացման հուսալիություն: Տուփերի մասերը, որոնք պատրաստվում են մետաղից, ներսում պետք է ունենան մեկուսացնող երեսպատում կամ հուսալի ներկվածք: Պլաստմասսե մասերը, բացի լուսավորության խմբային ցանցերում կիրառվողներից, պետք է պատրաստված լինեն դժվարավառ պլաստմասսից:

310. Պ-I(Պ-I), Պ-II(Պ-II) և Պ-IIIա(Պ-IIa) դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում է մինչև 1 կՎ հաղորդաձողալարերի կիրառում` պղնձե և ալյումինե հաղորդաձողերով ԻՊ20(IP20) և բարձր պաշտպանության աստիճանով, ընդ որում` Պ-I(Պ-I) և Պ-II(Պ-II) հրդեհավտանգ գոտիներում բոլոր հաղորդաձողերը, այդ թվում և ճյուղավորման հաղորդաձողալարերը, պետք է լինեն մեկուսացված: ԻՊ 54(IP54) և բարձր պաշտպանության աստիճանով հաղորդաձողերում թույլատրվում է հաղորդաձողերը չմեկուսացնել: Հաղորդաձողերի չքանդվող հպակային միացումները պետք է կատարված լինեն եռակցմամբ, իսկ քանդովի միացումները` հարմարանքների կիրառմամբ` ինքնուրույն հետ պտուտակելը կանխելու համար: Հաղորդաձողալարերի բոլոր տարրերի ջերմաստիճանը` ներառյալ ճյուղավորման տուփերը, որոնք տեղակայվում են Պ-I(Պ-I) դասի հրդեհավտանգ գոտիներում, չպետք է գերազանցի 60 oC:

311. Փոխարկման և պաշտպանական ապարատներով ճյուղավորման տուփերը, ինչպես նաև քանդովի հպակային միացումները, թույլատրվում է կիրառել բոլոր դասերի հրդեհավտանգ գոտիներում: Ընդ որում, ճյուղավորման տուփերը, որոնք տեղակայվում են հաղորդաձողալարերի վրա` ներառյալ մալուխների (հաղորդալարերի) ներանցման տեղերը և հաղորդաձողալարերի հետ հպման տեղերը, պետք է ունենան ԻՊ44(IP44) և բարձր պաշտպանության աստիճան` Պ-I(Պ-I) և Պ-IIա(Պ-IIa) դասի հրդեհավտանգ գոտիների համար, ԻՊ54(IP54) և բարձր` Պ-II(Պ-II) դասի գոտիների համար: Պ-I և Պ-II դասի գոտիների համար պետք է ապահովված լինի ճյուղավորման շղթայի առաջանցիկ խզում` քանդովի հպակային միացումների փոխարկման պահին: Արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների սենքերում, ինչպես նաև պահեստային սենքերի հրդեհավտանգ գոտիներում արգելվում է քանդովի հպակային միացումների կիրառումը` բացառությամբ ժամանակավոր ցանցերի` ցուցադրանքը ցուցադրելիս:

 

Աղյուսակ N 21

 

Այրվող նյութերի, պատրաստի արտադրանքի և սարքավորման պահպանման

բաց վերգետնյա պահեստներ

 

._____________________________________________________________________.

|NN |  Պահեստներ                                      |Տարողությունը, |

|ը/կ|                                                 |մակերեսը       |

|___|_________________________________________________|_______________|

|1. |Քարածխի, տորֆի, կոշտ կերերի (խոտի, ծղոտի), վուշի,|1000 տ-ից ավելի|

|   |կանեփի, բամբակի, հացահատիկի                      |               |

|___|_________________________________________________|_______________|

|2. |Անտառանյութերի, վառելափայտի, փայտաթեփի, տաշեղի   |1000 մ3 ավելի  |

|___|_________________________________________________|_______________|

|3. |Այրվող հեղուկների                                |3000 մ3 ավելի  |

|___|_________________________________________________|_______________|

|4. |Պատրաստի արտադրանքի և  այրվող փաթեթավորմամբ      |1 հա-ից ավելի  |

|   |սարքավորանքի                                     |               |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 22

 

Ամենափոքր հեռավորություններն ալյումինից, պողպատալյումինից

կամ ալյումինային համաձուլվածքներից չմեկուսացված հաղորդալարերով

մինչև 1 կվ ՕԳ-ի առանցքից մինչև վերգետնյա պահեստների սահմաններ,

որոնք թվարկված են դ 21 աղյուսակում

 

.______________________________________________________________.

|ՕԳ վերին     |Ամենափոքր հեռավորությունը, մ, քամու հաշվարկային |

|հաղորդալարի  |արագության դեպքում, մ/վ (շրջաններն ըստ քամու)   |

|կախվածքը հողի|________________________________________________|

|մակարդակից, մ|16(I)|18(II)|21(III)|24(IV)|27(V)|30(VI)|33(VII)|

|_____________|_____|______|_______|______|_____|______|_______|

|Մինչև  7     |17   |  19  |   27  |  31  |  36 |  41  |  46   |

|_____________|_____|______|_______|______|_____|______|_______|

|7,5          |18   |  20  |   31  |  33  |  38 |  43  |  48   |

|_____________|_____|______|_______|______|_____|______|_______|

|8            |19   |  21  |   35  |  35  |  40 |  45  |  50   |

|_____________|_____|______|_______|______|_____|______|_______|

|9            |20,5 |  23  |   37  |  37  |  43 |  49  |  53   |

|_____________|_____|______|_______|______|_____|______|_______|

|10           |22   |  24  |   40  |  40  |  46 |  53  |  57   |

.______________________________________________________________.

 

312. Հեռավորությունները ՕԳ առանցքից մինչև հրդեհավտանգ գոտիներ պետք է ընտրվեն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի` բացառությամբ ալյումինից, պողպատալյումինից կամ ալյումինի համաձուլվածքից չմեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ-ից մինչև վերգետնյա պահեստներ հեռավորությունները, որոնք թվարկված են N 21 աղյուսակում: Մինչև 1 կվ ՕԳ առանցքից հեռավորությունը մինչև պահեստներ, որոնք թվարկված են N 21 աղյուսակում, պետք է լինեն N 22 աղյուսակում նշվածներից ոչ պակաս. տվյալ պահանջը չի տարածվում արտաքին լուսավորության ՕԳ-ի վրա, որոնք տեղավորված են պահեստների տարածքում:

 

VI. ԷԼԵԿՏՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

35. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

313. Սույն բաժինը տարածվում է արդյունաբերական 50 Հց հաճախականության փոփոխական հոսանքի էլեկտրավառարանների և էլեկտրատաքացուցիչ սարքվածքների արտադրական և լաբորատոր, ինչպես նաև 50 Հց-ից ցածր` իջեցված, բարձրացված - միջին` մինչև 30 կՀց, բարձր` 30 կՀց մինչև 300 ՄՀց և գերբարձր` 300 ՄՀց-ից մինչև 300 ԳՀց հաճախականության և հաստատուն (ուղղված) հոսանքի կայանքների վրա.

1) աղեղային ուղղակի (ներառյալ վակուումային աղեղայինները), անուղղակի գործողության և համակցված տաքացման` էլեկտրական աղեղում և բովախառնուրդի դիմադրության մեջ էլեկտրաէներգիան ջերմայինի փոխակերպմամբ, այդ թվում` հանքաջերմային (հանքավերականգնողական, ֆեռոհամաձուլվածքային), ինչպես նաև պլազմային տաքացուցիչ և հալման.

2) ինդուկցիոն տաքացուցիչ (ներառյալ թրծման) և հալման (տիգելային և խուղակային).

3) դիէլեկտրիկական տաքացման.

4) դիմադրության` ուղղակի և անուղղակի գործողության (տաքացուցիչի ցանկացած նյութով` պինդ և հեղուկ), այդ թվում` էլեկտրախարամային վերահալման-ԷԽՎ, ձուլման-ԷԽՁ, և մակահալման-ԷԽՄ վառարանների, ինչպես նաև էլեկտրոդային վառարանների` հալանյութի հալեցման-էլեկտրախարամային վառարանների թվարկված տարատեսակների համար,

5) էլեկտրոնաճառագայթային.

6) իոնային.

7) 2 լազերային:

314. Էլեկտրաջերմային կայանքները և նրանցում օգտագործվող էլեկտրատեխնիկական և այլ էլեկտրասարքավորումը բացի սույն բաժնի պահանջներից, պետք է բավարարեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

315. ԷՋԿ տարատեսակներում, որոնք թվարկված են սույն ՏԿ-ի 713-րդ կետում, այդ կայանքների կազմի մեջ մտնող ԷՋՍ-ում էլեկտրական էներգիան կերպափոխվում է ջերմայինի` հիմնականում երեք եղանակով.

1) անմիջականորեն այդ շղթայի տրված տարրերում (տարրում) կամ տրված տարրերի միջև (օրինակ, գրեթե ամբողջովին կամ մասնակի մեկ կամ մի քանի էլեկտրոդների և բովախառնուրդի, ձուլազանգվածի միջև) արդյունաբերական հաճախականության կամ իջեցված հաճախականության հոսանքով, հաստատուն հոսանքով, իսկ պլազմային վառարաններում ինդուկցիոն պլազմային այրիչների օգտագործման դեպքում`բարձր կամ գերբարձր հաճախականության հոսանքով.

2) նշված շղթայի տրված տարրի (տարրերի) մոտ էլեկտրամագնիսական կամ էլեկտրական դաշտ ստեղծելու արդյունքում տաքացվող (հալեցվող) նյութում այդ դաշտերի էներգիան փոխակերպելով ջերմային էներգիայի.

3) էլեկտրոնների, իոնների հոսքի կամ լազերային ճառագայթի ձևավորման միջոցով ներազդելով մշակվող նյութի վրա (տեսակը որոշվում է տեխնոլոգիայի պահանջներով) նրա մակերևույթի վրա:

316. ԷՋԿ աշխատանքային լարումն ըստ անվանական արժեքի բաժանվում է երեք դասի.

1) մինչև 50 Վ փոփոխական կամ 110 Վ հաստատուն հոսանքի.

2) մինչև 1600 Վ փոփոխական կամ հաստատուն հոսանքի.

3) փոփոխական կամ հաստատուն հոսանքի 1600 Վ ավելի:

317. Հիմնական սարքավորման և օժանդակ մեխանիզմների էլեկտրաընդունիչների կարգը, ինչպես նաև էլեկտրական մասի պահուստավորման ծավալը պետք է որոշվեն` հաշվի առնելով ԷՋԿ-ի առանձնահատկությունները և գործող ստանդարտներով, նորմերով և կանոններով ԷՋԿ սարքավորանքին, ջրով, գազերով, սեղմված օդով, նրա մատակարարման համակարգերին, աշխատանքային խցերում ճնշման և նոսրացման ստեղծման և պահպանմանը ներկայացվող պահանջները: Հանձնարարվում է III կարգին դասել`

1) ԷՋԿ էլեկտրաընդունիչները` ոչ սերիական արտադրության արտադրամասերի և տեղամասերի` դարբնոցային, դրոշմման, մամլման, մեխանիկական, մեխանահավաքման և ներկման արտադրամասերը.

2) արտադրամասերի և տեղամասերի (բաժանմունքների և արհեստանոցների) գործիքային, եռակցման, հավաքովի երկաթբետոնի, փայտամշակման և փայտագործական, փորձարարական, նորոգման արտադրամասերի, ինչպես նաև լաբորատորիաների, փորձարկման կայանների, ավտոսրահների, դեպոների, վարչական շենքերի:

318. ԷՋԿ-երը, որոնցում էլեկտրական էներգիան կերպափոխում է ջերմայինի հաստատուն հոսանքով, իջեցված, բարձրացված-միջին կամ գերբարձր հաճախականության փոփոխական հոսանքով, հանձնարարվում է մատակարարել կերպափոխիչներով, որոնք միակցվում են ընդհանուր նշանակության սնող էլեկտրական ցանցերին անմիջականորեն կամ ինքնուրույն վառարանային (ուժային, կերպափոխիչ) տրանսֆորմատորների միջոցով:

319. Հանձնարարվում է վառարանային (ուժային) տրանսֆորմատորներով կամ ավտոտրանսֆորմատորներով սարքավորել նաև աղեղային վառարաններով ԷՋԿ (անկախ նրանց լարումից և հզորությունից) և ինդուկցիոն ու դիմադրության վառարաններով կայանքները, որոնք աշխատում են ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցի լարումից տարբերվող լարման տակ կամ միաֆազ ինդուկցիոն և դիմադրության վառարաններով 0,4 ՄՎտ և ավելի միավոր հզորության, եռաֆազ-1,6 ՄՎտ և ավելի հզորության կայանքները:

320. Կերպափոխիչները և վառարանային (կերպափոխիչ) տրանսֆորմատորները (ավտոտրանսֆորմատորները) պետք է ունենան երկրորդային լարում` տեխնոլոգիական պրոցեսի պահանջներին համապատասխան, իսկ ԷՋԿ առաջնային լարումը պետք է ընտրվի հաշվի առնելով տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը:

321. Վառարանային տրանսֆորմատորները (ավտոտրանսֆորմատորները) և կերպափոխիչները պետք է մատակարարվեն սարքվածքներով` լարման կարգավորման համար, երբ դա անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսի անցկացման պայմաններով:

322. Յուրաքանչյուր ԷՋԿ առաջնային շղթան պետք է պարունակի հետևյալ փոխարկման և պաշտպանական ապարատները` կախված արդյունաբերական հաճախականության սնման ցանցի լարումից.

1) մինչև 1 կՎ - անջատիչ (հոսանաանջատիչ աղեղմարիչ հպակներով, խմբային անջատիչ) ներանցման վրա և ապահովիչներ, կամ անջատիչ-ապահովիչ բլոկ, կամ ինքնավար անջատիչ էլեկտրամագնիսական և ջերմային շղթայազատիչներով.

2) 1 կՎ-ից բարձր - զատիչ (խզիչ, ԼԲՍ քանդովի հպակային միացում) ներանցման վրա և անջատիչ օպերատիվ-պաշտպանական նշանակության կամ զատիչ (խզիչ, ԼԲՍ քանդովի հպակային միացում) և երկու անջատիչ-օպերատիվ և պաշտպանական:

323. Մինչև 1 կՎ էլեկտրական ցանցին 1 կՎտ-ից պակաս հզորության էլեկտրաջերմային սարքվածքները միացնելու համար թույլատրվում է ներանցման վրա օգտագործել խրվող քանդովի հպակային միացումներ, որոնք միակցվում են գծին (մայրուղային կամ շառավղային) որի պաշտպանության սարքվածքը տեղակայված է ուժային (լուսավորման) կետում կամ վահանակում:

324. Մինչև 1 կՎ լարումով ԷՋԿ առաջնային շղթաներում թույլատրվում է որպես ներանցումային փոխարկման ապարատներ օգտագործել հոսանահատիչներ` առանց աղեղմարիչ հպակների` պայմանով, որ փոխարկումը կատարվում է առանց բեռնվածքի:

325. ԷՋԿ-ի մեջ օպերատիվ-պաշտպանական նշանակության 1 կՎ-ից բարձր անջատիչները պետք է կատարվեն էլեկտրաջերմային սարքավորման (վառարանների կամ սարքվածքների) միացման և անջատման գործողություններ, որոնք պայմանավորված են նրա աշխատանքի շահագործական առանձնահատկություններով, և պաշտպանություն ԿՄ-ից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից:

326. ԷՋԿ 1 կՎ-ից բարձր լարումով օպերատիվ անջատիչները պետք է կատարեն օպերատիվ և պաշտպանական գործառույթների մի մասը, որոնց ծավալը որոշվում է կոնկրետ նախագծման ժամանակ, բայց նրանց վրա չպետք է դրվի ԿՄ-ից պաշտպանություն (բացի շահագործական ԿՄ-ից, որոնք չեն վերացվում վառարանի ինքնավար կարգավորման համակարգի անսարքության դեպքում), որը պետք է իրականացնեն պաշտպանական անջատիչները:

327. 1 կՎ-ից բարձր լարումով օպերատիվ-պաշտպանական և օպերատիվ անջատիչները թույլատրվում է տեղակայել ինչպես վառարանային ենթակայաններում, այնպես էլ արտադրամասային (գործարանային և այլն) բաշխիչ սարքվածքներում: Թույլատրվում է տեղակայել մեկ պաշտպանական անջատիչ` էլեկտրաջերմային կայանքների խմբի պաշտպանության համար:

328. 1 կՎ-ից բարձր լարումով էլեկտրական շղթաներում օրվա ընթացքում միջինը 5 և ավելի միացման-անջատման շրջափուլով, պետք է կիրառվեն մեխանիկական և էլեկտրական բարձր մաշվադիմացկունության հատուկ անջատիչներ, որոնք համապատասխանում են գործող ստանդարտներին:

329. Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին միակցվող ԷՋԿ մի քանի միաֆազ էլեկտրաընդունիչների բեռնվածքը պետք է բաշխել ցանցի երեք ֆազերի միջև այնպես, որ աշխատանքի հնարավոր բոլոր շահագործական ռեժիմներում լարումների անհամաչափությունը, որը ծագում է նրանց բեռնվածքից, չգերազանցի ստանդարտով սահմանված արժեքները: Այն դեպքերում, երբ այդ պայմանն ընդհանուր նշանակության ցանցին ԷՋԿ միաֆազ էլեկտրաընդունիչների միակցման ընտրված կետի դեպքում չի պահպանվում և ընդ որում նպատակահարմար չէ (ըստ տեխնիկատնտեսական ցուցանիշների) այդ էլեկտրաընդունիչները միակցել ավելի հզոր էլեկտրացանցին (այսինքն, ցանցի ԿՄ ավելի մեծ հզորության կետին), հանձնարարվում է ԷՋԿ մատակարարել համաչափեցնող սարքվածքներով կամ հոսանքի պարամետրական աղբյուրով, կամ տեղակայել փոխարկման ապարատներ, որոնց օգնությամբ հնարավոր է միաֆազ էլեկտրաընդունիչների բեռնվածքի վերաբաշխում եռաֆազ ցանցի ֆազերի միջև (աշխատանքի ընթացքում անհամաչափության ոչ հաճախակի ծագման դեպքում):

330. ԷՋԿ էլեկտրական բեռնվածքն ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում չպետք է առաջացնի լարման կորի ոչ սինուսարդություն, որի դեպքում չի պահպանվում գործող ստանդարտի պահանջը: Անհրաժեշտության դեպքում հանձնարարվում է վառարանային ցածրացնող կամ կերպափոխիչ ենթակայանները կամ նրանց սնող արտադրամասային (գործարանային) տրանսֆորմատորային ենթակայանները մատակարարել բարձր և որոշ դեպքերում ցածր հարմոնիկների զտիչներով կամ ձեռնարկել ուրիշ միջոցներ, որոնք կփոքրացնեն էլեկտրական ցանցի լարման կորի ձևի աղավաղումը:

331. ԷՋԿ-ի հզորության գործակիցը, որոնք միակցվում են ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերին, որպես կանոն պետք է լինի 0,98-ից ոչ ցածր: 0,4 ՄՎտ և ավելի միավոր հզորության ԷՋԿ-երը, որոնց հզորության բնական գործակիցը ցածր է նշված արժեքից, հանձնարարվում է մատակարարել անհատական փոխհատուցիչ սարքվածքներով, որոնք ԷՋԿ-ին պետք չէ միացնել, եթե տեխնիկատնտեսական հաշվարկներով բացահայտվել են խմբային փոխհատուցման առավելությունները:

332. ԷՋԿ-երի համար, որոնք միակցվում են ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերին, որոնց համար որպես փոխհատուցման սարքվածք օգտագործվում են կոնդենսատորային մարտկոցներ, կոնդենսատորների միացման սխեման (էլեկտրաջերմային սարքավորանքին զուգահեռ կամ հաջորդական) պետք է ընտրել տեխնիկատնտեսական հաշվարկների, կայանքի ինդուկտիվ դիմադրության փոփոխության և լարման կորի ձևի հիման վրա, որը որոշվում է բարձր հարմոնիկների կազմով:

333. Վառարանային (ներառյալ կերպափոխիչային) ենթակայանների լարումը, այդ թվում` ներարտադրամասային, նրանցում տեղակայվելիք տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների, կերպափոխիչների կամ ռեակտորների ինչպես չոր, այնպես էլ յուղալեցուն կամ լցված էկոլոգիապես անվտանգ չայրվող հեղուկով քանակը, հզորությունը, շենքի առաջին հարկի հատակի նկատմամբ նրանց բարձրությունը (նիշը), հեռավորությունը տարբեր ենթակայանների յուղալեցուն սարքավորանքով խցերի միջև չեն սահմանափակվում, պայմանով, որ միմյանց կողքի կարող են դասավորվել միայն երկու խուց (երկու սենք) վառարանային տրանսֆորմատորների կամ կերպափոխիչ ենթակայանների յուղալեցուն սարքավորումով, որոնք բաժանված են պատով` սույն ՏԿ-ի 339-րդ կետում կրող պատերի համար նշված հրակայունության սահմանով, հեռավորությունը նրանց հետ մեկ շարքում դասավորված նման երկու խցերի (սենքերի) միջև` նրանց գումարային մինչև 6 թվի դեպքում պետք է լինի 1,5-ից ոչ պակաս, մեծ թվի դեպքում յուրաքանչյուր 6 խցից (սենքից) հետո պետք է սարքել անցատեղ` 4 մ-ից ոչ պակաս լայնության:

334. Վառարանային ենթակայանների յուղալեցուն սարքավորման տակ պետք է կառուցվեն.

1) մեկ բաքի (բևեռի) մեջ յուղի զանգվածի մինչև 60 կգ դեպքում - շեմք կամ թեքամուտք յուղի ամբողջ ծավալը պահելու համար.

2) մեկ բաքի (բևեռի) մեջ յուղի զանգվածի 60 մինչև 600 կգ դեպքում` գետնախորշ կամ յուղընդունիչ` յուղի լրիվ ծավալը պահելու համար: Յուղընդունիչը պետք է ծածկվի մետաղե ցանցով, որից վերև պետք է լցնել լվացված մաղած կոպիճի կամ ոչ ծակոտկեն խճաքարի շերտով` 30 մինչև 70 մմ մասնիկներով, 250 մմ-ից ոչ պակաս հաստությամբ.

3) յուղի 600 կգ-ից ավելի զանգվածի դեպքում - յուղընդունիչ յուղի ծավալի 20 տոկոսի համար` դեպի յուղահավաք բաք հեռացմամբ: Յուղահավաք բաքը պետք է լինի ստորգետնյա և տեղավորված լինի սենքերից դուրս, I-II հրակայունության աստիճանով պատերից 9 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա և 12 մ-ից ոչ պակաս` III-IV հրակայունության աստիճանով պատերից ըստ ՍՆիՊ 21-01 «Շենքերի և սենքերի հրդեհային անվտանգությունը»:

335. Յուղի ընդունման համար սարքվածքների տակ չի թույլատրվում տեղավորել սենքեր` մարդկանց մշտական ներկայությամբ: Նրանցից ներքև ԷՋԿ-ի կառավարման վահանակը կարող է գտնվել միայն առանձին սենքի մեջ, որն ունի պաշտպանական ջրամեկուսացված առաստաղ` բացառելով յուղի թափանցումը վահանային սենք նույնիսկ յուղի ընդունման համար ցանկացած սարքվածքից կաթոց առաջանալու փոքր հավանականության դեպքում: Պետք է ապահովված լինի առաստաղի ջրամեկուսացման հետևողական դիտման հնարավորություն, նրա հրակայունության սահմանը` 0,75 ժ-ից ոչ պակաս:

336. Ստորգետնյա հավաքման բաքի տարողությունը պետք է լինի սարքավորման մեջ յուղի գումարային ծավալից ոչ պակաս, որը տեղակայված է խցի մեջ, իսկ հավաքման բաքին մի քանի խցեր միացնելու դեպքում - խցերից մեկի յուղի ամենամեծ գումարային ծավալից ոչ պակաս:

337. Յուղակողմնատար խողովակների ներքին տրամագիծը, որոնք յուղընդունիչները միացնում են ստորգետնյա հավաքման բաքի հետ, որոշվում է հետևյալ բանաձևով.

/----

S>= 40 \/ Զ/թ.

 

Տ տրամագիծը պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս: Յուղակողմնատար խողովակները յուղընդունիչների կողմից պետք է փակվեն արույրից կամ չժանգոտվող պողպատից հանովի ցանցերով` բջիջների (3x3) մմ չափսերով: ՈՒղեգծի շրջադարձի անհրաժեշտության դեպքում խողովակի (խողովակների) ծռման շառավիղը պետք է լինի խողովակի տրամագծից 5-ապատիկից ոչ պակաս: Հորիզոնական տեղամասերում խողովակը պետք է ունենա 0,02-ից ոչ պակաս թեքություն` դեպի հավաքման բաքը: Բոլոր պայմանների դեպքում դեպի ստորգետնյա բաք յուղի հեռացման ժամանակը պետք է լինի 0,75 ժ-ից պակաս:

 

որտեղ` Զ - յուղի զանգվածն է սարքավորման մեջ, որը տեղավորված է խցի

(սենքի) մեջ տվյալ յուղընդունիչի վերևում, տ,

թ - խողովակների թիվը, որոնք անցկացվում են յուղընդունիչից

մինչև ստորգետնյա հավաքման բաք:

 

338. Յուղալեցուն էլեկտրասարքավորումով խցերը (սենքերը) պետք է մատակարարել հրդեհաշիջման ինքնավար համակարգերով` յուղի գումարային քանակը 10 տ գերազանցելու դեպքում առաջին հարկում կամ բարձր դասավորված խցերի (սենքերի) համար և 0.6 տ - առաջին հարկի նիշից ցածր դասավորված խցերի (սենքերի) դեպքում:

339. ԷՋԿ տրանսֆորմատորները, կերպափոխիչները և ուրիշ էլեկտրասարքավորումը ներարտադրամասային վառարանային (այդ թվում` կերպափոխիչային) ենթակայանի խցում կամ ուրիշ առանձին սենքի մեջ (առանձին սենքերից- խցերի դուրս ԷՋԿ էլեկտրասարքավորում տեղակայել` նրանում յուղի 60 կգ ավելի քանակի դեպքում չի թույլատրվում, բացառությամբ այն շենքերից դուրս դասավորելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համաձայն) նրա շինարարական կոնստրուկցիաները կախված տվյալ սենքի մեջ յուղի զանգվածից, պետք է ունենան I աստիճանից ոչ ցածր հրակայունության սահմաններ` ըստ ՍՆիՊ 21-01-ի:

340. ԷՋԿ-ի սարքավորումը, անկախ նրա անվանական լարումից, թույլատրվում է տեղավորել անմիջականորեն արտադրական սենքերում, եթե նրա կատարումը համապատասխանում է տվյալ սենքի մեջ միջավայրի պայմաններին: Ընդ որում` սենքերի պայթահրդեհավտանգ և արտաքին գոտիներում թույլատրվում է դասավորել միայն այնպիսի ԷՋԿ, որն ունի տվյալ միջավայրի համար նորմավորված պայթապաշտպանության մակարդակներ և տեսակներ կամ պատյանի պաշտպանության համապատասխան աստիճան: Սարքավորման կոնստրուկցիան, նրա և ցանկապատի դասավորությունը պետք է ապահովեն անձնակազմի անվտանգությունը և պետք է բացառեն սարքավորման մեխանիկական վնասվածքը և անձնակազմի պատահական հպումները հոսանատար և պտտվող մասերին: Եթե էլեկտրավառարանի, էլեկտրատաքացուցիչ սարքվածքի կամ տաքացվող շինվածքի երկարությունն այնպիսին է, որ հոսանատար մասերի ցանկապատի կատարումն առաջ է բերում կոնստրուկցիայի բարդացում կամ դժվարացնում է ԷՋԿ-ի սպասարկումը, թույլատրվում է էլեկտրավառարանի կամ էլեկտրատաքացուցիչ սարքվածքի շուրջն ամբողջությամբ տեղակայել 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ արգելափակումով, որը բացառում է դռների բացվելը մինչև կայանքի անջատելը:

341. Մինչև 1,6 կՎ և բարձր լարումով այն ուժային էլեկտրասարքավորումը, որը պատկանում է մեկ ԷՋԿ-ի (վառարանային տրանսֆորմատորներ, ստատիկական կերպափոխիչներ, ռեակտորներ, վառարանային անջատիչներ, զատիչներ և այլն), ինչպես նաև հիդրավլիկական շարժաբերների և վառարանային տրանսֆորմատորների ու կերպափոխիչների հովացման համակարգի օժանդակ սարքավորումը (ջրային և յուղաջրային հովացման փակ համակարգի պոմպեր, ջերմափոխանակիչներ, աբսորբերներ, օդափոխիչներ և ուրիշ) թույլատրվում է տեղակայել ընդհանուր խցի մեջ: Նշված էլեկտրասարքավորումը պետք է ունենա բաց հոսանատար մասերի ցանկապատ, իսկ փոխարկման ապարատների շարժաբերների օպերատիվ կառավարումը պետք է դուրս բերված լինի խցի սահմաններից: Մի քանի ԷՋԿ-ի էլեկտրասարքավորումները պետք է հիմնավորված դեպքերում դասավորել ընդհանուր էլեկտրասենքերում, օրինակ էլեկտրամեքենայական սենքերում:

342. ԷՋԿ-երի տրանսֆորմատորները, կերպափոխիչ սարքվածքները և ագրեգատները (շարժիչ-գեներատորային և ստատիկական-իոնային և էլեկտրոնային, այդ թվում` կիսահաղորդչային սարքվածքները և լամպային գեներատորները) հանձնարարվում է դասավորել նրանց միացվող էլեկտրավառարաններից և էլեկտրաջերմային սարքվածքներից (ապարատներից) հնարավոր նվազագույն հեռավորության վրա: Նվազագույն հեռավորությունը վառարանային տրանսֆորմատորի առավել ցցուն մասերից, որոնք դասավորված են հատակից մինչև 1,9 մ բարձրության վրա, մինչև տրանսֆորմատորային խցերի պատերը լուսանցումով` խցերում ուրիշ սարքավորման բացակայության դեպքում հանձնարարվում է ընդունել.

1) մինչև խցի առջևի պատը (վառարանի կամ ուրիշ էլեկտրաջերմային սարքվածքներից)`

ա. 0,4 մ` 0,4 ՄՎ.Ա-ից պակաս հզորության տրանսֆորմատորների համար,

բ. 0,6 մ` 0,4 մինչև 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

գ. 0,8 մ` ավելի քան 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

2) մինչև խցի կողային և հետևի պատերը`

ա. 0,8 մ` տրանսֆորմատորի 0,4 ՄՎ.Ա-ից պակաս հզորության դեպքում,

բ. 1,0 մ` 0,4-ից մինչև 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

գ. 1,2 մ` ավելի քան 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

3) մինչև հարևան վառարանային տրանսֆորմատորը (ավտոտրանսֆորմատորը)`

ա. 1 մ` մինչև 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորի դեպքում,

բ. 1,2 մ` 12,5 ՄՎ.Ա ավելի հզորության նոր նախագծվող վառարանային ենթակայանների համար,

գ. 0,8 և 1 մ` համապատասխանաբար մինչև 12,5 ՄՎ.Ա և 12,5 ՄՎ.Ա-ից ավելի հզորության վերակառուցվող ենթակայանների համար.

4) թույլատրվում է նշված հեռավորությունների փոքրացում 0,2 մ-ով 1 մ-ից ոչ ավելի երկարության վրա.

5) ընդհանուր խցի մեջ վառարանային տրանսֆորմատորների և ուրիշ սարքավորման համատեղ տեղակայման դեպքում (համաձայն սույն ՏԿ-ի 341-րդ կետի) միջանցքների լայնությունը և հեռավորությունը սարքավորման միջև, ինչպես նաև սարքավորման և խցի պատերի միջև, հանձնարարվում է ընդունել նշված արժեքներից 10-ից մինչև 20 տոկոսից մեծ:

343. ԷՋԿ-երը պետք է մատակարարված լինեն արգելափակումներով, որոնք ապահովում են էլեկտրասարքավորման և այդ կայանքների մեխանիզմների անվտանգ սպասարկում, ինչպես նաև օպերատիվ փոխարկումների ճիշտ հաջորդականություն: Դռների բացումը, որոնք դասավորված են պահարանների էլեկտրասենքերից դուրս, ինչպես նաև խցերի (սենքերի), դռների, որոնք ունեն հպման մատչելի հոսանատար մասեր, հնարավոր պետք է լինի լարումը կայանքից հանելուց հետո միայն, դռները պետք է ունենան արգելափակում, որը գործում է լարումը կայանքից հանելու վրա` առանց պահաժամի:

344. ԷՋԿ-երը պետք է սարքավորված լինեն պաշտպանության սարքվածքներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Աղեղային վառարանների և դիմադրության աղեղային վառարանների պաշտպանությունը պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 379-րդ կետում շարադրված պահանջներին համապատասխան, ինդուկցիոններինը` սույն ՏԿ-ի 387-րդ կետում (տես` նաև սույն ՏԿ-ի 371-րդ կետը):

345. ԷՋԿ-երը պետք է ունենան աշխատանքի էլեկտրական ռեժիմի ինքնավար կարգավորիչներ, բացառությամբ այն ԷՋԿ-երի, որոնցում նրանց կիրառումը նպատակահարմար չէ տեխնոլոգիական կամ տեխնիկատնտեսական պատճառներով: Կայանքների համար, որոնցում էլեկտրական ռեժիմը կարգավորելիս (կամ գերբեռնումներից պաշտպանության համար) անհրաժեշտ է հաշվի առնել փոփոխական հոսանքի արժեքը, հոսանքի տրանսֆորմատորները (կամ ուրիշ տվիչներ) պետք է տեղակայել ցածր լարման կողմում: Երկրորդային հոսանաբերներում հոսանքի մեծ արժեքներով ԷՋՍ-ում թույլատրվում է հոսանքի տրանսֆորմատորները տեղակայել բարձր լարման կողմում: Ընդ որում, եթե վառարանային տրանսֆորմատորն ունի տրանսֆորմացիայի փոփոխական գործակից, հանձնարարվում է օգտագործել համաձայնեցնող սարքվածքներ:

346. Չափիչ սարքերը և պաշտպանության ապարատները, ինչպես նաև ԷՋԿ-ի կառավարման ապարատները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի բացառված լինի նրանց գերտաքացման հնարավորությունը (ջերմային ճառագայթումներից և այլ պատճառներից): ԷՋԿ-ի կառավարման վահանները (ապարատները) և վահանակները պետք է դասավորվեն այն տեղերում, որտեղ ապահովվում է կայանքների վրա կատարվող արտադրական գործողությունների դիտարկումը: Վառարանների թեքության շարժաբերի կառավարման ապարատի բռնակի շարժման ուղղությունը պետք է համապատասխանի թեքության ուղղությանը: Եթե ԷՋԿ-ն ունի նշանակալի եզրաչափեր և տեսանելիությունը կառավարման վահանից բավարար չէ, հանձնարարվում է նախատեսել օպտիկական, հեռուստատեսային կամ ուրիշ սարքվածքներ` տեխնոլոգիական պրոցեսը հսկելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է տեղակայվեն վթարային կոճակներ ամբողջ կայանքի կամ նրա առանձին մասերի հեռագործ անջատման համար:

347. ԷՋԿ-ի կառավարման վահանների վրա պետք է նախատեսված լինի օպերատիվ փոխարկման ապարատների միացած և անջատված դիրքերի ազդանշանում (տես սույն ՏԿ-ի 322-րդ կետը), 0,4 ՄՎտ և ավելի միավոր հզորության կայանքներում հանձնարարվում է նախատեսել նաև ներանցումային փոխարկման ապարատների միացված դիրքի ազդանշանում:

348. ԷՋԿ-ի 1,5 կԱ-ից ավելի արդյունաբերական հաճախականության և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության հոսանքների համար հոսանատարների հատույթներն ընտրելիս, այդ թվում` բարձր հարմոնիկների զտիչների շղթաներում և ռեակտիվ հզորության կայունացուցիչի (տիրիստորառեակտորային խմբի - ՏՌԳ(ՏՌԳ)), պետք է հաշվի առնվի հոսանքի բաշխման անհավասարաչափությունն ինչպես հաղորդաձողի (մալուխի) հատույթում, այնպես էլ առանձին հաղորդաձողերի (մալուխների) միջև:

349. ԷՋԿ-ի հոսանատարների կոնստրուկցիան (մասնավորապես, երկրորդային հոսանատարների էլեկտրավառարանների «կարճ ցանցերի») պետք է ապահովի`

1) օպտիմալ ռեակտիվ և ակտիվ դիմադրություններ,

2) հաղորդիչներում հոսանքի ռացիոնալ բաշխում,

3) դիմադրությունների համաչափացում ըստ ֆազերի` ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան` եռաֆազ էլեկտրավառարանների կամ էլեկտրաջերմային սարքվածքների առանձին տեսակների համար,

4) էլեկտրաէներգիայի կորուստների սահմանափակում հաղորդաձողերի մետաղե կոնստրուկցիաներում, կայանքների կոնստրուկցիաներում և շենքերի շինարարական տարրերում.

350. Միայնակ հաղորդաձողերի և գծերի շուրջը (մասնավորապես, երկաթբետոնե միջնապատերի և ծածկերի միջով նրանց անցնելու դեպքում, ինչպես նաև մետաղե հենարանային կոնստրուկցիաներ, պաշտպանական էկրաններ սարքելիս և այլն, չպետք է լինեն մետաղական փակ կոնտուրներ: Հոսանքների հոսանահաղորդիչները չպետք է անցկացվեն արդյունաբերական հաճախականության 4 կԱ-ից ավելի և ցանկացած մեծության բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության շենքերի և սենքերի շինարարական տարրերի մոտակայքով: Եթե դրանցից խուսափել հնարավոր չէ, ապա համապատասխան շինարարական տարրերի համար անհրաժեշտ է կիրառել ոչ մագնիսական և քիչ մագնիսական նյութեր և ստուգել հաշվարկով նրանցում էլեկտրաէներգիայի կորուստները և նրանց տաքացման ջերմաստիճանը: Անհրաժեշտության դեպքում հանձնարարվում է նախատեսել էկրանների սարքում. փոփոխական հոսանքի 2,4 կՀց հաճախականության հոսանահաղորդիչների համար մագնիսական նյութից ամրացնող դետալների կիրառում չի հանձնարարվում, իսկ 4 կՀց և բարձր հաճախականության դեպքում չի թույլատրվում` բացառությամբ ջրահովացման տարրերին հաղորդաձողերի միացման հանգույցների: Այդպիսի հոսանահաղորդիչների հենարանային կոնստրուկցիաները և պաշտպանական էկրանները (բացառությամբ համառանցք հոսանահաղորդիչների) պետք է պատրաստվեն ոչ մագնիսական կամ սակավ մագնիսական նյութերից. Հաղորդաձողերի և հպակային միացումների ջերմաստիճանը, հաշվի առնելով տաքացումն էլեկտրական հոսանքով և արտաքին ջերմային ճառագայթումներով, չպետք է գերազանցի 90 oC: Երկրորդային հոսանաբերների համար վերակառուցվող կայանքներում թույլատրվում է հիմնավորված դեպքերում պղնձե հաղորդաձողերի համար 140 oC, ալյումինե հաղորդաձողերի համար` 120 oC, ընդ որում հաղորդաձողերի միացումները պետք է կատարել եռակցումով: Հաղորդաձողերի սահմանային ջերմաստիճանը տրված հոսանային բեռնվածքի դեպքում և ըստ միջավայրի պայմանների պետք է ստուգվի հաշվարկով: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել հարկադրական օդային կամ ջրային հովացում:

351. Աշխատանքի հանդարտ ռեժիմով էլեկտրավառարանների և էլեկտրատաքացուցիչ կայանքներում, այդ թվում` անուղղակի գործողության աղեղային, պլազմային, դիմադրությամբ աղեղային տաքացման (տես սույն ՏԿ-ի 313-րդ կետը), ուղղակի գործողության աղեղայիններից - վակուումային (նաև գարնիսաժային), ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման` ներառյալ ԷԽՎ, ԷԽՁ, և ԷԽՄ, էլեկտրոնաճառագայթային, իոնային և լազերային` երկրորդային հոսանաբերների կոշտ հոսանահաղորդիչների համար պետք է կիրառվեն ալյումինից կամ ալյումինի համաձուլվածքից հաղորդաձողեր: Հարվածային բեռնվածքով էլեկտրավառարանների կայանքների երկրորդային հոսանաբերման կոշտ մասի համար, մասնավորապես պողպատա - և թուջաձուլման աղեղային վառարանների համար հանձնարարվում է կիրառել ալյումինային համաձուլվածքից հոսանաձողեր` բարձր մեխանիկական և հոգնածային ամրությամբ: Հաղորդաձողերի բազմաբևեռ փաթեթից կազմված փոփոխական հոսանքի շղթաներում երկրորդային հոսանաբերման կոշտ հոսանահաղորդիչը հանձնարարվում է կատարել շերտահավաք` տարբեր ֆազերի զուգահեռ հերթագայվող շղթաներով կամ հոսանքի ուղիղ և հակառակ ուղղությունների համար: Հանձնարարվում է բարձրացված-միջին հաճախականության կոշտ միաֆազ հոսանահաղորդիչները կատարել շերտահավաք և համառանցք: Հիմնավորված դեպքերում թույլատրվում է երկրորդային հոսանամոտեցման կոշտ հոսանահաղորդիչների պատրաստում պղնձից: Ճկուն հոսանահաղորդիչն էլեկտրավառարանների շարժական տարրերի վրա պետք է կատարել պղնձե ճկուն մալուխներով կամ պղնձե ճկուն ժապավեններով: Արդյունաբերական հաճախականության 6 կԱ և ավելի հոսանքի և բարձրացված-միջին ու բարձր հաճախականությունների ցանկացած հոսանքների համար հանձնարարվում է կիրառել ջրահովացմամբ ճկուն մալուխներ:

352. Հանձնարարվող թույլատրելի երկարատև հոսանքները բերված են հետևյալ բեռնվածքի դեպքում. ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից հոսանահաղորդիչների` արդյունաբերական հաճախականության հոսանքով-N 23-ից մինչև N 27-րդ աղյուսակներում, երկու ուղղանկյուն հաղորդաձողերից բարձրացված-միջին հաճախականության հոսանքով հոսանահաղորդիչներ N 28 և N 29 աղյուսակներում, երկու համակենտրոն խողովակներից համառանցք հոսանահաղորդիչներինը-N 30 և N 31 աղյուսակներում, ԱՍԳ (ԱՍԳ) մակնիշի մալուխներինը-N 32 աղյուսակում և ՍԳ(ՍԳ) մակնիշինը-N 33 աղյուսակում: Հոսանքներն աղյուսակներում ընդունված են` հաշվի առնելով շրջապատող օդի 25 oC ջերմաստիճանը, ուղղանկյուն հաղորդաձողերինը` 70 oC, ներքին խողովակինը` 75 oC, մալուխի ջղերինը` 80 oC (ուղղման գործակիցները շրջապատող օդի ուրիշ ջերմաստիճանի դեպքում բերված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում:

 

Աղյուսակ N 23

 

Ալյումինե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված

միաֆազ հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության

թույլատրելի երկարատև հոսանքը

 

._____________________________________________________.

|Շերտի  |Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ շերտերի   |

|չափսը, |            քանակի դեպքում                   |

|մմ     |_____________________________________________|

|       | 2  |  4 |  6  |  8  | 12  | 16  |  20 |  24 |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|100x10 |1250|2480|3705 |4935 |7380 |9850 |12315|14750|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|120x10 |1455|2885|4325 |5735 |8600 |11470|14315|17155|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|140x10 |1685|3330|4980 |6625 |9910 |13205|16490|19785|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|160x10 |1870|3705|5545 |7380 |11045|14710|18375|22090|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|180x10 |2090|4135|6185 |8225 |12315|16410|20490|24610|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|200x10 |2310|4560|6825 |9090 |13585|18105|22605|27120|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|250x10 |2865|5595|8390 |11185|16640|22185|27730|33275|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|250x20 |3910|7755|11560|15415|23075|30740|38350|46060|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|300x10 |3330|6600|9900 |13200|19625|26170|32710|39200|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|_____|

|300x20 |4560|8995|13440|17880|26790|35720|44605|53485|

._____________________________________________________.

 

Աղյուսակ N 24

 

Պղնձե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված միաֆազ

հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության թույլատրելի

երկարատև հոսանքը

 

.______________________________________________________.

|Շերտի  |Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ շերտերի    |

|չափսը, |            քանակի դեպքում                    |

|մմ     |______________________________________________|

|       | 2  |  4 |  6  |  8  | 12  | 16  |  20 |  24  |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|100x10 |1880|3590|5280 |7005 |10435|13820|17250|20680 |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|120x10 |2185|4145|6110 |8085 |1205 |15935|19880|23780 |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|140x10 |2475|4700|6920 |9135 |13585|18050|22465|269302|

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|160x10 |2755|5170|7670 |10150|15040|19930|24910|9800  |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|180x10 |3035|5735|8440 |11140|16545|21900|27355|32760 |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|200x10 |3335|6300|9280 |12220|18140|24065|29985|35910 |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|250x10 |4060|7660|11235|14805|21930|29140|36235|43430 |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|

|300x10 |4840|9135|13395|17670|26225|34780|43380|51700 |

.______________________________________________________.

 

Աղյուսակ N 25

 

Ալյումինե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված

եռաֆազ հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության

թույլատրելի երկարատև հոսանքը

 

.__________________________________________.

|Շերտի  |Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ|

|չափսը, |շերտերի քանակի դեպքում            |

|մմ     |__________________________________|

|       | 3  | 6  |  9  |  12 | 18  | 24   |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|100x10 |1240|2470|3690 |4920 |7390 |9900  |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|120x10 |1445|2885|4300 |5735 |8560 |11435 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|140x10 |1665|3320|4955 |6605 |9895 |13190 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|160x10 |1850|3695|5525 |7365 |11025|14720 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|180x10 |2070|4125|6155 |8210 |12290|16405 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|200x10 |2280|4550|6790 |9055 |13565|18080 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|250x10 |2795|5590|8320 |11095|16640|22185 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|250x20 |3880|7710|11540|15385|23010|30705 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|300x10 |3300|6580|9815 |13085|19620|26130 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|300x20 |4500|8960|13395|17860|26760|35655 |

.__________________________________________.

 

Աղյուսակ N 26

 

Յուղաներկով կամ էմալային լաքով ներկված ալյումինե հաղորդաձողերի

թույլատրելի երկարատև հոսանային բեռնվածքի գործակիցները (K)

(աղ. 7.5.1 և 7.5.3)

 

._____________________________________________________.

|Շերտերի քանակը փաթեթի մեջ| 2  | 3-4 |6-9 |12-16|20-24|

|K գործակիցը` շերտի       |    |     |    |     |     |

|բարձրության դեպքում, մմ  |    |     |    |     |     |

|_________________________|____|_____|____|_____|_____|

|        100-120          |1,25|1,18 |1,15|1,14 |1,13 |

|_________________________|____|_____|____|_____|_____|

|        140-160          |1,24|1,16 |1,14|1,10 |1,09 |

|_________________________|____|_____|____|_____|_____|

|        180-300          |1,23|1,15 |1,12|1,09 |1,07 |

._____________________________________________________.

 

353. Թույլատրելի երկարատև հոսանային բեռնվածքի իջեցված գործակիցը ԱԴ31Տ (ԱԴ31Տ) համաձուլվածքից հաղորդաձողերի համար 0.94...

 

Աղյուսակ N 27

 

Պղնձե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված եռաֆազ

հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության թույլատրելի

երկարատև հոսանքը

 

.__________________________________________.

|Շերտի  |Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ|

|չափսը, |շերտերի քանակի դեպքում            |

|մմ     |__________________________________|

|       | 3  | 6  |  9  |  12 | 18  |  24  |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|100x10 |1825|3530|5225 |6965 |10340|13740 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|120x10 |2105|4070|6035 |8000 |11940|15885 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|140x10 |2395|4615|6845 |9060 |13470|17995 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|160x10 |2660|5125|7565 |10040|14945|19850 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|180x10 |2930|5640|8330 |11015|16420|21810 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|200x10 |3220|6185|9155 |12090|18050|23925 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|250x10 |3900|7480|11075|14625|21810|28950 |

|_______|____|____|_____|_____|_____|______|

|300x10 |4660|8940|13205|17485|25990|34545 |

.__________________________________________.

 

354. N 23-ից մինչև N 26 աղյուսակներում հոսանքները բերված են չներկված հաղորդալարերի համար, որոնք տեղակայված են կողի վրա, նրանց միջև 30 մմ բացակի դեպքում` 300 մմ բարձրությամբ հաղորդաձողերի համար և 20 մմ` 250 մմ և պակաս բարձրությամբ հաղորդաձողերի համար:

 

Աղյուսակ N 28

 

Ալյումինե երկու ուղղանկյուն հաղորդաձողերից կազմված

հոսանահաղորդիչների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի

երկարատև հոսանքը

 

.___________________________________________.

|Հաղորդաձողի|Հոսանային բեռնվածքը, Ա,        |

|լայնու-    |հաճախականության դեպքում, Հց    |

|թյունը, մմ |_______________________________|

|           |500  |1000|2500|4000|8000|10000|

|___________|_____|____|____|____|____|_____|

|   25      |310  |255 |205 |175 |145 |140  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   30      |365  |305 |245 |205 |180 |165  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   40      |490  |410 |325 |265 |235 |210  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   50      |615  |510 |410 |355 |300 |285  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   60      |720  |605 |485 |410 |355 |330  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   80      |960  |805 |640 |545 |465 |435  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   100     |1160 |980 |775 |670 |570 |535  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   120     |1365 |1140|915 |780 |670 |625  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   150     |1580 |1315|1050|905 |770 |725  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   200     |2040 |1665|1325|1140|970 |910  |

.___________________________________________.

 

355. Հոսանքի թափանցման հ խորությունն ալյումինե հաղորդաձողերի դեպքում` փոփոխական հոսանքի f հաճախականությունից կախված.

 

    f, կՀց     0,5  1,0  2,5  4,0  8,0  10,0

    հ, մմ      4,2  3,0  1,9  1,5  1,06 0,95

 

Աղյուսակ N 29

 

Պղնձե երկու ուղղանկյուն հաղորդաձողերից կազմված հոսանահաղորդիչների

բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

.___________________________________________.

|Հաղորդաձողի|Հոսանային բեռնվածքը, Ա,        |

|լայնու-    |հաճախականության դեպքում, Հց    |

|թյունը, մմ |_______________________________|

|           |500  |1000|2500|4000|8000|10000|

|___________|_____|____|____|____|____|_____|

|   25      |355  |295 |230 |205 |175 |165  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   30      |425  |360 |275 |245 |210 |195  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   40      |570  |465 |370 |330 |280 |265  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   50      |705  |585 |460 |410 |350 |330  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   60      |835  |685 |545 |495 |420 |395  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   80      |1100 |915 |725 |645 |550 |515  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   100     |1325 |1130|895 |785 |675 |630  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   120     |1420 |1325|1045|915 |785 |735  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   150     |1860 |1515|1205|1060|910 |845  |

|___________|_____|____|____|____|____|_____|

|   200     |2350 |1920|1485|1340|1140|1070 |

.___________________________________________.

 

356. Հոսանքի թափանցման խորությանը` հ, պղնձե հաղորդաձողերի դեպքում` կախված փոփոխական հոսանքի f հաճախականությունից.

 

f, կՀց  0,5 2,4 2,5 4,0  8,0  10,0

    հ, մմ    3,3  2,4  1,5  1,19  0,84  0,75

 

357. N 28 և N 29 աղյուսակներում հոսանքները բերված են չներկված հաղորդաձողերի համար, հոսանքի թափանցման խորության 1,2-ին հավասար հաշվարկային հաստությամբ, հաղորդաձողերի միջև 20 մմ` բացակով, հաղորդաձողերը կողի վրա տեղակայելիս և հորիզոնական հարթության մեջ անցկացնելիս:

358. Հոսանահաղորդիչների և հաղորդաձողերի հաստությունը, որոնց թույլատրելի երկարատև հոսանքները բերված են N 28 և N 29 աղյուսակներում, պետք է հավասար լինեն կամ մեծ հաշվարկայինից, այն պետք է ընդունել` հաշվի առնելով հաղորդաձողերի մեխանիկական ամրությանը ներկայացվող պահանջները, այն տեսականիից, որոնք բերվում են ստանդարտներում կամ տեխնիկական պայմաններում:

359. Հանձնարարվում է հոսանքի խտությունը ջրահովացմամբ կոշտ և ճկուն, արդյունաբերական հաճախականության հոսանահաղորդիչներում. ալյումինից և ալյումինի համաձուլվածքից` մինչև 6 Ա/մմ 2, պղնձե` մինչև 8 Ա/մմ 2: Հոսանքի օպտիմալ խտությունն այդպիսի հոսանահաղորդիչներում, ինչպես նաև բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության համանման հոսանահաղորդիչներում պետք է ընտրվի ըստ բերված ծախսերի նվազագույնի:

360. Բարձրացված-միջին հաճախականության գծերի համար բացի հոսանահաղորդիչներից, հանձնարարվում է կիրառել հատուկ համառանցք մալուխներ (տես նաև սույն ՏԿ-ի 386-րդ կետը): Համառանցք ԿՎՍՊ-Մ(ԿՎՍՊ-Մ) մալուխը (անվանական լարումը 2 կՎ) հաշվարկված է հետևյալ թույլատրելի հոսանքների համար.

 

f, կՀց 0,5 2,4 4,0 8,0 10,0

    I, Ա    400  360  340  300  290

 

Շրջապատող միջավայրի ջերմաստիճանից կախված ԿՎՍՊ-Մ(ԿՎՍՊ-Մ) մալուխի համար սահմանված են բեռնվածքի Kբ գործակցի հետևյալ թույլատրելի արժեքները.

 

    t, oC  25    30    35    40    45

    Kբ     1,0   0,93  0,87  0,80  0,73

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 75-Ն
Որոշում