Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0072.300109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 75-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(6-րդ մաս)

 

361. ԷՋԿ-ի 10 կԱ և ավելի անվանական հոսանքի կոշտ հոսանահաղորդիչների դինամիկական դիմացկունությունը ԿՄ-ի հոսանքների դեպքում պետք է հաշվարկված լինի` հաշվի առնելով հաղորդաձողերի շրջադարձի և փոխհատման տեղերում էլեկտրամագնիսական ուժերի հնարավոր մեծացումը: Այդպիսի հոսանահաղորդչի հենարանների միջև հեռավորությունները որոշելիս պետք է ստուգված լինի մասնակի կամ լրիվ ռեզոնանսի ծագման հնարավորությունը:

 

Աղյուսակ N 30

 

Ալյումինե երկու համառանցք խողովակներից կազմված հոսանահաղորդիչների

բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

._____________________________________________.

|Խողովակի      |Հոսանային բեռնվածքը բերված են |

|տրամագիծը, մմ |չներկված խողովակների համար`   |

|              |պատերի 10 մմ հաստությամբ, Ա,  |

|              |հաճախականության դեպքում, կՀց  |

|______________|______________________________|

|արտաքին|ներքին|0,5 |1,0 |2,5 |4,0 |8,0 |10,0 |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |110   |1330|1110|885 |770 |640 |615  |

|       |      |    |    |    |    |    |     |

|150    |90    |1000|835 |665 |570 |480 |455  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |70    |800 |670 |530 |465 |385 |370  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |140   |1660|1400|1095|950 |800 |760  |

|       |      |    |    |    |    |    |     |

|180    |120   |1280|1075|855 |740 |620 |590  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |100   |1030|905 |720 |620 |520 |495  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |160   |1890|1590|1260|1080|910 |865  |

|       |      |    |    |    |    |    |     |

|200    |140   |1480|1230|980 |845 |710 |675  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |120   |1260|1070|840 |725 |610 |580  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |180   |2185|1755|1390|1200|1010|960  |

|       |      |    |    |    |    |    |     |

|220    |160   |1660|1390|1100|950 |800 |760  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |140   |1425|1185|940 |815 |685 |650  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |200   |2310|1940|1520|1315|1110|1050 |

|       |      |    |    |    |    |    |     |

|240    |180   |1850|1550|1230|1065|895 |850  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |160   |1630|1365|1080|930 |785 |745  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |220   |2530|2130|1780|1450|1220|1160 |

|       |      |    |    |    |    |    |     |

|260    |200   |2040|1710|1355|1165|980 |930  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |180   |1820|1530|1210|1040|875 |830  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |240   |2780|2320|1850|1590|1335|1270 |

|       |      |    |    |    |    |    |     |

|280    |220   |2220|1865|1480|1275|1075|1020 |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |200   |2000|1685|1320|1150|960 |930  |

._____________________________________________.

 

362. Արդյունաբերական հաճախականության 1,5 կԱ և ավելի փոփոխական հոսանքի և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության ցանկացած հոսանքների հոսանահաղորդիչների հաղորդաձողային փաթեթի սեղմման համար որպես մետաղական մասեր հանձնարարվում է օգտագործել Պ-ձև հատույթի ճկված պրոֆիլ` թերթավոր ոչ մագնիսական պողպատից: Թույլատրվում է նաև կիրառել եռակցային պրոֆիլներ և սիլումինային մասեր (բացի ծանր բազմաշերտ փաթեթների սեղմիչներից):

Հանձնարարվում է սեղմման համար կիրառել հեղույսներ և գամասեղներ ոչ մագնիսական քրոմանիկելային, պղնձացինկային (արույր) համաձուլվածքներից:

 

Աղյուսակ N 31

 

Պղնձե երկու համառանցք խողովակներից կազմված հոսանահաղորդիչների

բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

._____________________________________________.

|Խողովակի      |Հոսանային բեռնվածքը բերված են |

|տրամագիծը, մմ |չներկված խողովակների համար`   |

|              |պատերի 10 մմ հաստությամբ, Ա,  |

|              |հաճախականության դեպքում, կՀց  |

|______________|______________________________|

|արտաքին|ներքին|0,5 |1,0 |2,5 |4,0 |8,0 |10,0 |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |110   |1530|1270|1010|895 |755 |715  |

|       |      |    |    |    |    |    |     |

|150    |90    |1150|950 |750 |670 |565 |535  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |70    |920 |760 |610 |540 |455 |430  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |140   |1900|1585|1240|1120|945 |895  |

|       |      |    |    |    |    |    |     |

|180    |120   |1480|1225|965 |865 |730 |690  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |100   |1250|1030|815 |725 |615 |580  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |160   |2119|1810|1430|1275|1075|1020 |

|       |      |    |    |    |    |    |     |

|200    |140   |1690|1400|1110|995 |840 |795  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |120   |1460|1210|965 |830 |715 |665  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |180   |2420|2000|1580|1415|1190|1130 |

|       |      |    |    |    |    |    |     |

|220    |160   |1915|1585|1250|1110|940 |890  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |140   |1620|1350|1150|955 |810 |765  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |200   |2670|2200|1740|1565|1310|1250 |

|       |      |    |    |    |    |    |     |

|240    |180   |2130|1765|1395|1245|1050|995  |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |160   |1880|1555|1230|1095|925 |875  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |220   |2910|2380|1910|1705|1740|1365 |

|       |      |    |    |    |    |    |     |

|260    |200   |2360|1950|1535|1315|1160|1050 |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |180   |2100|1740|1375|1225|1035|980  |

|_______|______|____|____|____|____|____|_____|

|       |240   |3220|2655|2090|1865|1580|1490 |

|       |      |    |    |    |    |    |     |

|280    |220   |2560|3130|1680|1500|1270|1200 |

|       |      |    |    |    |    |    |     |

|       |200   |2310|1900|1500|1340|1135|1070 |

._____________________________________________.

 

363. Որպես մեկուսացնող հենարաններ 1,6 կՎ-ից բարձր հոսանահաղորդիչների համար պետք է կիրառվեն ճենապակե կամ ապակե հենարանային մեկուսիչներ, ընդ որում` արդյունաբերական հաճախականության 1,5 կԱ և ավելի հոսանքի և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության ցանկացած հոսանքների դեպքում մեկուսիչի ամրանը պետք է լինի ալյումինե: Մեկուսիչների ամրանը պետք է կատարվի ոչ մագնիսական (քիչ մագնիսական) նյութերից կամ պաշտպանված լինի ալյումինե էկրաններով:

 

Աղյուսակ N 32

 

ԱՍԳ(Ըհթ) մակնիշի 1 կՎ լարման մալուխների բարձրացված-միջին

հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը միաֆազ բեռնվածքի

դեպքում

 

._______________________________________.

|Հոսանահաղորդիչ|Հոսանային բեռնվածքը, Ա, |

|ջղի հատույթը, |հաճախականության դեպքում,|

|     մմ2      |          Հց            |

|              |________________________|

|              |0.5|1.0|2.5|4.0|8.0|10.0|

|______________|___|___|___|___|___|____|

|2x25          |100|80 |66 |55 |47 |45  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x35          |115|95 |75 |65 |55 |50  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x50          |130|105|85 |75 |62 |60  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x70          |155|130|100|90 |75 |70  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x95          |180|150|120|100|85 |80  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x120         |200|170|135|115|105|90  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x150         |225|185|150|130|110|105 |

|______________|___|___|___|___|___|____|

|______________|___|___|___|___|___|____|

|3x25          |115|95 |75 |60 |55 |50  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x35          |135|110|85 |75 |65 |60  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x50          |155|130|100|90 |75 |70  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x70          |180|150|120|100|90 |80  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x95          |205|170|135|120|100|95  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x120         |230|200|160|140|115|110 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x150         |250|220|180|150|125|120 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x185         |280|250|195|170|140|135 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x240         |325|285|220|190|155|150 |

|______________|___|___|___|___|___|____|

|______________|___|___|___|___|___|____|

|3x50+1x25     |235|205|160|140|115|110 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x70+1x35     |280|230|185|165|135|130 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x95+1x50     |335|280|220|190|160|150 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x120+1x50    |370|310|250|215|180|170 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x150+1x70    |415|340|260|230|195|190 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x185+1x70    |450|375|300|255|210|205 |

._______________________________________.

 

364. Էլեկտրաջերմային կայանքների երկրորդային հոսանաբերների ուղղանկյուն կամ խողովակաձև հոսանաձողային փաթեթների տարբեր բևեռականության (տարբեր ֆազերի) հոսանաձողերի միջև, որոնք տեղավորված են արտադրական սենքերում, մեկուսացման էլեկտրական ամրության մակարդակը պետք է համապատասխանի էլեկտրավառարանների կամ էլեկտրատաքացուցիչ սարքվածքների առանձին տեսակների (տիպերի) համար ստանդարտներին կամ արտադրող կազմակերպության տեխնիկական պայմաններին: Եթե այդպիսի տվյալները բացակայում են, ապա կայանքը շահագործման մեջ մտցնելիս պետք է ապահովված լինեն N 34 աղյուսակին համապատասխան հարաչափեր:

365. Որպես լրացուցիչ միջոցառում` աշխատանքի հուսալիության բարձրացման և մեկուսացման դիմադրության նորմավորվող արժեքի ապահովման համար հանձնարարվում է երկրորդային հոսանաբերման հաղորդաձողերը սեղմիչների տեղերում լրացուցիչ մեկուսացնել մեկուսչային լաքով կամ ժապավենով, իսկ տարբեր ֆազերի (տարբեր բևեռականության) փոխհատուցիչների միջև ամրացնել մեկուսչային միջադիրներ, որոնք դիմացկուն են ջերմային և մեխանիկական տեսանկյունից:

 

Աղյուսակ N 33

 

ՍԳ(հթ) մակնիշի 10 կՎ լարման մալուխների բարձրացված-միջին

հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը միաֆազ բեռնվածքի

դեպքում

 

._______________________________________.

|Հոսանահաղորդիչ|Հոսանային բեռնվածքը, Ա, |

|ջղի հատույթը, |հաճախականության դեպքում,|

|     մմ2      |          Հց            |

|              |________________________|

|              |0.5|1.0|2.5|4.0|8.0|10.0|

|______________|___|___|___|___|___|____|

|2x25          |115|95 |76 |70 |57 |55  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x35          |130|110|86 |75 |65 |60  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x50          |150|120|96 |90 |75 |70  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x70          |180|150|115|105|90 |85  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x95          |205|170|135|120|100|95  |

|______________|___|___|___|___|___|____|

|2x120         |225|190|150|130|115|105 |

|______________|___|___|___|___|___|____|

|2x150         |260|215|170|150|130|120 |

|______________|___|___|___|___|___|____|

|______________|___|___|___|___|___|____|

|3x25          |135|110|90 |75 |65 |60  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x35          |160|125|100|90 |75 |70  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x50          |180|150|115|105|90 |85  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x70          |210|170|135|120|105|95  |

|______________|___|___|___|___|___|____|

|3x95          |245|195|155|140|115|110 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x120         |285|230|180|165|135|130 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x150         |305|260|205|180|155|145 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x185         |340|280|220|200|165|160 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x240         |375|310|250|225|185|180 |

|______________|___|___|___|___|___|____|

|______________|___|___|___|___|___|____|

|3x50+1x25     |290|235|185|165|135|130 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x70+1x35     |320|265|210|190|155|150 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x95+1x50     |385|325|250|225|190|180 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x120+1x50    |430|355|280|250|210|200 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x150+1x70    |470|385|310|275|230|220 |

|______________|___|___|___|___|___|____|

|3x185+1x70    |510|430|340|300|250|240 |

._______________________________________.

 

366. Հոսանային բեռնվածքները բերված են` ելնելով օգտագործումից.

1) եռաջիղ մալուխների համար,

ա. «ուղիղ» ուղղությամբ` մեկ ջղի.

բ. «հակառակ» ուղղությամբ` երկու.

2) քառաջիղ մալուխների համար «ուղիղ» և «հակառակ» ուղղություններով - երկուական ջիղ` խաչաձև դասավորված:

 

Աղյուսակ N 34

 

Երկրորդային հոսանաբերների հոսանահաղորդիչների մեկուսացման

դիմադրությունը

 

._______________________________________________.

|էլեկտրավառարանի կամ|Մեկուսացման նվազագույն     |

|էլեկտրատաքացուցիչ  |դիմադրությունը, կՕմ        |

|սարքվածքի          |հոսանահաղորդիչների համար   |

|հզորությունը, ՄՎ.Ա |___________________________|

|                   |մինչև |0,1-ից|1,6-ից|3,0-ից|

|                   |1,0   |մինչև |մինչև |մինչև |

|                   |      |1,6   |3,0   |15    |

|___________________|______|______|______|______|

|մինչև  5           |10    |20    |100   |500   |

|                   |      |      |      |      |

|5-ից մինչև  25     |5     |10    |50    |250   |

|                   |      |      |      |      |

|25-ից բարձր        |2.5   |5     |25    |100   |

|                   |      |      |      |      |

._______________________________________________.

 

367. Մեկուսացման դիմադրությունը պետք է չափել 1,0 կամ 2,5 կՎ լարման մեգաօհմմետրով տրանսֆորմատորի կերպափոխիչի, կոմունալ ապարատների, դիմադրության տաքացուցիչների արտանցիչներից անջատված հոսանահաղորդիչների դեպքում, ջրային հովացման համակարգի էլեկտրոդների և ճկափողերի հանված վիճակում:

368. Հաստատուն կամ փոփոխական հոսանքի կոշտ հոսանահաղորդչի տարբեր բևեռականության (տարբեր ֆազերի) հաղորդաձողերի միջև հեռավորությունները պետք է լինեն N 35 աղյուսակում նշված սահմաններում և որոշվեն` կախված նրա լարման անվանական արժեքից, հոսանքի տեսակից և հաճախականությունից:

 

Աղյուսակ N 35

 

Հեռավորությունը երկրորդային հոսանաբերման հոսանահաղորդչի

հաղորդաձողերի միջև

 

.___________________________________________________________________.

|Սենքը, որի մեջ |Մեկուսչային հեռավորությունը, մմ, կախված հոսանքից,  |

|անցկացվում է   |հաճախականությունից և  լարումից                     |

|հոսանահաղորդիչը|___________________________________________________|

|               |հաստատուն    |              փոփոխական              |

|               |_____________|_____________________________________|

|               |մինչև |1,6-ից|   0,05 կՀց  |0,5-ից       |10 կՀց-ից|

|               |1,6 կՎ|մինչև |             |մինչև  10 կՀց|բարձր    |

|               |      | 3 կՎ |_____________|_____________|_________|

|               |      |      |մինչև |1,6-ից|մինչև |1,6-ից|1,6-ից   |

|               |      |      |1.6 կվ|մինչև |1.6 կվ|մինչև |մինչև    |

|               |      |      |      |3 կՎ  |      |3 կՎ  |15 կՎ    |

|_______________|______|______|______|______|______|______|_________|

|Չոր անփոշի     |12-25 |30-130|15-20 |25-30 |15-20 |25-350|40-140   |

|               |      |      |      |      |      |      |         |

|Չոր փոշոտ      |16-30 |35-150|20-25 |30-35 |20-25 |30-35 |45-150   |

|անհաղորդիչ փոշի|      |      |      |      |      |      |         |

.___________________________________________________________________.

 

369. Հաղորդաձողի` մինչև 250 մմ բարձրության դեպքում: Ավելի մեծ բարձրության դեպքում հեռավորությունը պետք է մեծացվի 5-ից մինչև 10 մմ-ով:

370. Կամրջակային, կախովի, բարձակավոր և ուրիշ նման ամբարձիչները և բազմաճախարակները, որոնք օգտագործվում են սենքերում, որտեղ գտնվում են ուղղակի գործողության դիմադրության էլեկտրատաքացուցիչ սարքվածքներ, ուղիղ և համակցված գործողության աղեղային վառարանների ինքնաեռակալվող էլեկտրոդների տարաթողմամբ դիմադրության էլեկտրական վառարանների կայանքներ` առանց կայանքների անջատման, պետք է ունենան մեկուսացնող միջադիրներ (որոնք կապահովեն մեկուսացման երեք աստիճանները` յուրաքանչյուր աստիճանի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս դիմադրությամբ) և բացառում են տեղեկայանքի լարման տակ գտնվող տարրերի հողի հետ միացման հնարավորությունը (ամբարձիչ-տրանսպորտային մեխանիզմների կեռի կամ մետաղաճոպանի միջոցով):

371. Էլեկտրաջերմային կայանքների սարքավորանքի, ապարատների և այլ տարրերի ջրային հովացման համակարգը պետք է կատարված լինի հովացման համակարգի վիճակի վերահսկման հնարավորության հաշվառմամբ: Հանձնարարվում է հետևյալ ռելեների տեղակայում. ճնշման, շիթային և ջերմաստիճանի (վերջին երկուսը ջրի` նրա կողմից հովացվող տարրերից ելքի վրա) ազդանշանման վրա նրանց աշխատանքով: Այն դեպքում, երբ հովացնող ջրի հոսքի դադարեցումը կամ գերտաքացումը կարող են բերել ԷՋԿ-ի տարրերի վթարային վնասման, պետք է ապահովված լինի կայանքի ինքնավար անջատում: Ջրահովացման համակարգը` բաց (ջրմուղի ցանցից կամ կազմակերպության շրջապտույտային ջրամատակարարման ցանցից) կամ փակ (երկկոնտուր` ջերմափոխանակիչներով), անհատական կամ խմբային` պետք է ընտրվի ջրի որակին ներկայացվող պահանջների հաշվառմամբ,որոնք նշված են էլեկտրաջերմային կայանքի սարքավորման ստանդարտների կամ արտադրող կազմակերպության տեխնիկական պահանջների մեջ: Էլեկտրաջերմային կայանքների ջրահովացվող տարրերը հովացման բաց համակարգի դեպքում պետք է հաշվարկված լինեն ջրի առավելագույն 0,6 ՄՊա և նվազագույն 0,2 ՄՊա ճնշման համար: Եթե սարքավորման ստանդարտում կամ տեխնիկական պայմաններում այլ նորմատիվային մեծություններ չեն բերված, ջրի որակը պետք է բավարարի N 36-րդ աղյուսակում բերված պահանջներին:

 

Աղյուսակ N 36

 

Էլեկտրաջերմային կայանքների ջրահովացման համակարգի ջրի որակին

ներկայացվող պահանջներ

 

.______________________________________________.

|Ցուցանիշը           |Ջրամատակարարման ցանցի    |

|                    |աղբյուրի տեսակը          |

|                    |_________________________|

|                    |տնտեսական|ձեռնարկության  |

|                    |խմելու   |շրջապտույտային |

|                    |ջրմուղ   |ջրամատակարարման|

|                    |         |ցանց           |

|____________________|_________|_______________|

|Կոշտություն,        |         |               |

|մգ.համ/լ, ոչ ավելի  |         |               |

|____________________|_________|_______________|

|ընդհանուր           |   7     |      -        |

|                    |         |               |

|կարբիդային,         |   -     |      5        |

|կարբոնատային        |         |               |

|____________________|_________|_______________|

|Պարունակությունը    |         |               |

|մգ/լ ոչ ավելի       |         |               |

|____________________|_________|_______________|

|կախված նյութերի     |   3     |      100      |

|(պղտորություն)      |         |               |

|                    |         |               |

|ակտիվ քլորի         |  0.5    |      չկա      |

|                    |         |               |

|երկաթի              |  0.3    |      1.5      |

|____________________|_________|_______________|

|pH                  |6.5-9.5  |      7-8      |

|____________________|_________|_______________|

|t, oC, ոչ ավելի     |   25    |      30       |

.______________________________________________.

 

Հանձնարարվում է հովացնող ջրի կրկնակի օգտագործում այլ տեխնոլոգիական կարիքների համար` ջրահավաքման և վերամղման սարքվածքով:

Էլեկտրաջերմային կայանքների տարրերի հովացման համակարգերում, որոնք օգտագործվում են շրջապտույտային ջրամատակարարման ցանցից, հանձնարարվում է նախատեսել մեխանիկական զտիչներ` ջրի մեջ կախված մասնիկների պարունակության իջեցման համար: Ջրահովացման անհատական փակ համակարգի ընտրության դեպքում հանձնարարվում է նախատեսել ջրի շրջապտույտի երկրորդային կոնտուրի սխեմա` առանց պահուստային պոմպի, որպեսզի աշխատող պոմպի շարքից դուրս գալու դեպքում սարքավորման վթարային կանգի համար ժամանակում օգտագործվի ջրմուղի ցանցի ջուրը: Ջրահովացման խմբային փակ համակարգի կիրառման դեպքում հանձնարարվում է նախատեսել մեկ կամ երկու պահուստային պոմպերի տեղակայում` պահուստի ինքնավար միացումով:

372. Էլեկտրաջերմային կայանքի տարրերը, որոնք կարող են գտնվել լարման տակ, հոսող կամ շրջապտույտային ջրով հովացնելիս շահագործող անձնակազմի համար վտանգավոր պոտենցիալի խողովակաշարերով դուրս բերումը կանխելու համար պետք է նախատեսված լինեն մեկուսացնող ճկափողեր (ճկախողովակ): Ճկափողի մատուցման և դատարկման ծայրերը պետք է ունենան մետաղե կցախողովակներ, որոնք պետք է հողակցված լինեն, եթե չկա ցանկապատ` միացված կայանքի դեպքում անձնակազմի հպումը բացառելու համար: Ջրային հովացման մեկուսացնող ճկափողերի երկարությունը, որոնք միացնում են տարբեր բևեռականության տարրերը, պետք է լինեն սարքավորումը պատրաստող գործարանների տեխնիկական փաստաթղթերի մեջ նշվածից ոչ պակաս, այդպիսի տվյալների բացակայության դեպքում հանձնարարվում է ճկափողերի երկարությունն ընտրել հավասար. մինչև 1,6 կՎ անվանական լարման դեպքում 1,5 մ-ից ոչ պակաս մինչև 25 մմ ներքին տրամագծով ճկափողերի դեպքում և 2,5 մ` 25 մմ-ից ավելի ներքին տրամագծով ճկափողերի համար, 1,6 կՎ-ից բարձր անվանական լարման դեպքում` համապատասխանաբար 2,5 մ և 4 մ: Ճկափողի երկարությունը չի նորմավորվում, եթե ճկափողի և հոսային խողովակի միջև կա խզում, և ջրի շիթն ազատ թափվում է ձագարի մեջ:

373. ԷՋԿ, որոնց սարքավորանքը պահանջում է օպերատիվ սպասարկում շենքի հատակի նիշից 2 մ և ավելի բարձրության վրա, պետք է հանդերձվեն աշխատանքային հարթակներով, որոնք ցանկապատված են բազրիքներով` մշտական սանդուղքներով: Շարժական (օրինակ, փոխագուցավոր) սանդուղքների կիրառում չի թույլատրվում: Այն գոտում, որտեղ հնարավոր է անձնակազմի հպում լարման տակ գտնվող սարքավորման մասերին, հարթակները, ցանկապատերը և սանդուղքները պետք է կատարվեն չայրվող նյութերից և ունենան ծածկույթ` դիէլեկտրիկական նյութից, որն այրումը չի տարածում:

374. Էլեկտրաջերմային սարքավորման հիդրոշարժաբերի համակարգերի պոմպակուտակիչ և յուղաճնշումային կայանքները, որոնք պարունակում են 60 կգ և ավելի յուղ, պետք է դասավորվեն յուղի վթարային հեռացումը և սույն ՏԿ-ի 334-րդ կետից մինչև 344-րդ կետի պահանջների կատարումը ապահովող սենքերում:

375. Էլեկտրաջերմային կայանքներում կիրառվող անոթները, որոնք աշխատում են 70 կՊա-ից բարձր ճնշման տակ, սեղմած գազ օգտագործող սարքավորումները, ինչպես նաև ճնշակային կայանքները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության ազգային ծառայության կողմից հաստատված նորմերին:

376. Նախնական նոսրացման վակուում-պոմպերի արտանետվածքի գազերը պետք է հեռացվեն դեպի դուրս, այդ գազերը բաց թողնել արտադրական կամ նման սենքերի մեջ թույլատրվում է, երբ այդ դեպքում խախտված չեն լինի աշխատանքային գոտում օդին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

 

36. ՈԻՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ, ԱՆՈԻՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

377. Փոփոխական հոսանքի աղեղային պողպատահալման վառարանների (ԱՊՎ) կամ հաստատուն հոսանքի աղեղային պողպատահալման վառարանների (ԱՊՎՀՀ) կայանքներով կազմակերպությունների էլեկտրամատակարարման համակարգը պետք է կատարել` հաշվի առնելով ԳՕՍՏ 13109 «Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում» նորմավորվող էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների արժեքներն ընդհանուր նշանակության սնող էլեկտրական ցանցում, որին այդ կայանքները պետք է միացվեն: Ընդհանուր նշանակության սնման ցանցում լարման հարմոնիկների պարունակությունը սահմանափակելու նպատակով հանձնարարվում է դիտարկել ԱՊՎՀՀ կայանքներում մեծ թվով ուղղված ֆազերի կիրառման տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, իսկ կերպափոխիչ տրանսֆորմատորների զույգ թվի դեպքում նրանց կեսի մոտ ԲԼ-ի փաթույթի «աստղ» սխեմայով կատարում և երկրորդ կեսի մոտ` «եռանկյունի»: Աղեղային պողպատահալման վառարանների վառարանային ցածրացնող կամ կերպափոխիչ տրանսֆորմատորները թույլատրվում է միացնել ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերին` առանց լարման տատանումների և նրանում բարձր հարմոնիկների պարունակության հատուկ հաշվարկների, եթե պահպանվում է պայմանը`

 

/----

/ n  2

/ sum S  / Sկ<0,01D

\/ i=1 աi

 

Այդ պայմանը չկատարվելու դեպքում հաշվարկով պետք է ստուգվի` արդյոք չեն գերազանցվում գործող ստանդարտով թույլատրվող լարման տատանման արժեքներ և (կամ) նրանում հարմոնիկների պարունակությունն այն էլեկտրաընդունիչների մոտ, որոնք սնում են ստանում տվյալ կետին միացված էլեկտրական ցանցից: Եթե ստանդարտի պահանջները չեն պահպանվում, պետք է աղեղային պողպատահալման վառարանների կայանքները միացնել ցանցի ԿՄ-ի ավելի մեծ հզորությամբ կետին կամ ապահովել համապատասխան միջոցառումների կատարումը, օրինակ, նախատեսել ուժային զտիչների և (կամ) ռեակտիվ հզորության արագագործ տիրիստորային փոխհատուցիչի օգտագործում: Տարբերակն ընտրվում է տեխնիկատնտեսական հիմնավորմանը համապատասխան:

որտեղ` Sաi - վառարանային իջեցնող կամ կերպափոխիչ տրանսֆորմատորի

անվանական հզորությունն է, ՄՎ.Ա,

Sկ - ԿՄ-ի հզորությունն է աղեղային վառարանների` ընդհանուր

նշանակության էլեկտրական ցանցերին միացման տեղում, ՄՎ.Ա,

n  - աղեղային վառարանների միացվող կայանքների թիվն է,

D  - գործակից աղեղային պողպատահալման վառարանների կայանքների.

փոփոխական հոսանքի (ԱՊՎ) դեպքում հավասար է 1, իսկ

հաստատուն հոսանքի (ԱՊՎՀՀ) դեպքում` 2:

 

378. Աղեղային վառարանների կայանքների վրա, որտեղ կարող են տեղի ունենալ շահագործումային ԿՄ-ներ, հանձնարարվում է միջոցառումներ ձեռնարկել նրանց առաջացրած հոսանքի զարկերը սահմանափակելու համար: Այդպիսի կայանքներում ԿՄ-ի հոսանքի զարկերը պետք է լինեն անվանական հոսանքի 3,5 պատիկից ոչ բարձր: Շահագործումային ԿՄ հոսանքների սահմանափակման համար ռեակտորների օգտագործման դեպքում հանձնարարվում է նախատեսել նրանց շունտավորման հնարավորություն հալման ժամանակ, երբ չի պահանջվում նրանց մշտական միացում:

379. Աղեղային վառարանների կայանքների վառարանային տրանսֆորմատորների (տրանսֆորմատորային ագրեգատների) համար պետք է նախատեսված լինեն.

1) առավելագույն հոսանային պաշտպանություն առանց պահաժամի, երկֆազ և եռաֆազ ԿՄ-ի փաթույթում, և արտանցիչների վրա, որոնք սարքինացված է շահագործումային ԿՄ-ի հոսանքներից և մագնիսացնող հոսանքի թռիչքներից` կայանքները միացնելիս.

2) գազային պաշտպանություն բաքի ներսում վնասվածքներից և բաքի մեջ յուղի մակարդակի իջեցումից.

3) պաշտպանություն վառարանային տրանսֆորմատորների փաթույթում և արտանցիչների վրա հողի հետ միաֆազ միակցումից, որոնք միացված են արդյունավետ հողակցված չեզոքով ցանցին.

4) պաշտպանություն գերբեռնումներից աղեղային վառարանների բոլոր տեսակների համար: Աղեղային պողպատահալման վառարանների կայանքների համար հանձնարարվում է նախատեսել պահաժամի` հոսանքից կախված բնութագրով պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է գործի տարբեր պահաժամերով` ազդանշանի և անջատման վրա: Պաշտպանության բնութագրերը և ժամանակի պահաժամերը պետք է ընտրվեն էլեկտրոդների բարձրացման արագության հաշվառմամբ` աղեղային վառարանների հոսանքի (հզորության) ինքնավար կարգավորիչն աշխատելիս, որպեսզի շահագործումային ԿՄ-ները իր ժամանակին վերացվեն էլեկտրոդների բարձրացմամբ և վառարանային անջատիչի անջատումը տեղի ունենա միայն կարգավորիչի խափանման կամ իր ժամանակին աշխատելու դեպքում.

5) պաշտպանություն վառարանային տրասնֆորմատորների հովացման համակարգում յուղի ջերմաստիճանի բարձրացումից` առավելագույն թույլատրելի ջերմաստիճանի հասնելիս ջերմաստիճանային տվիչների օգտագործմամբ, ազդանշանի վրա գործողությամբ, և անջատման վրա` այն գերազանցելիս.

6) պաշտպանություն վառարանային տրասնֆորմատորների հովացման համակարգում յուղի և ջրի շրջապտույտի խախտումից ազդանշանի վրա գործողությամբ` վառարանային տրանսֆորմատորի յուղի և ջրի հարկադրական շրջապտույտով յուղաջրային հովացման համար:

380. Աղեղային վառարանների կայանքները պետք է հանդերձված լինեն էլեկտրահաշվիչներով` սպառվող ակտիվ և ռեակտիվ էներգիայի վերահսկման համար, ինչպես նաև սարքերով` տեխնոլոգիական պրոցեսի վերահսկման համար: Ամպերմետրերը պետք է ունենան համապատասխան գերբեռնումային ցուցնակ: Միաֆազ աղեղային վառարանների կայանքների վրա պետք է տեղակայվեն սարքեր տրանսֆորմատորների ֆազային հոսանքների չափման համար, ինչպես նաև էլեկտրոդներում հոսանքների չափման և գրանցման համար: Աղեղային պողպատահալման վառարանի վրա հանձնարարվում է տեղակայել սարքեր, որոնք գրանցում են բեռնվածքի 30 րոպեանոց առավելագույն արժեքը:

381. Աղեղային վառարաններն արտադրամասի հատակի մակարդակից բարձր աշխատանքային հարթակների վրա դասավորելիս հարթակների տակ տեղը կարող է օգտագործվել վառարանային կայանքների այլ սարքավորման տեղավորելու համար (այդ թվում` վառարանային ենթակայանների) կամ վահանակային սենքի տեղավորման համար (հուսալի ջրամեկուսացմամբ) առանց մարդկանց մշտական մնալու:

382. Դիմադրության աղեղային վառարանների էլեկտրոդների տարաթողման ժամանակ միակցման հնարավորության բացառման համար աշխատանքային (տարաթողման) հարթակի վրա մեկուսչային ծածկույթից բացի (տես սույն ՏԿ-ի 373-րդ կետը) պետք է նախատեսել էլեկտրոդների միջև մշտական բաժանարար մեկուսացնող վահանների տեղակայում:

 

37. ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ԵՎ ԴԻԷԼԵԿՏՐԻԿԱԿԱՆ ՏԱՔԱՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

383. Ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման կայանքների սարքավորանքը տրանսֆորմատորներով, տիրիստորային և իոնային կերպափոխիչներով կամ լամպային գեներատորներով և կոնդենսատորներով պետք է տեղակայվեն առանձին սենքի մեջ կամ հիմնավորված դեպքում, անմիջականորեն արտադրամասում Գ և Դ կարգի արտադրու- առանձին սենքերի շինարարական կոնստրուկցիաները պետք է ունենան հրակայունության սահման ոչ պակաս սույն ՏԿ-ի 339-րդ կետում բերված արժեքներից` ներարտադրամասային վառարանային (այդ թվում` կերպափոխչային) ենթակայանների համար, նրանցում յուղի 10 տ-ից պակաս քանակի դեպքում:

384. Ինդուկտորների կոնտուրներում տրանսֆորմատորների և կերպափոխիչների օգտագործումը լավացնելու համար պետք է տեղակայվեն կոնդենսատորային մարտկոցներ: Ռեզոնանսի համալարումը հեշտացնելու համար կայունացվող հաճախականությամբ կայանքներում կոնդենսատորային մարտկոցները պետք է բաժանել երկու մասի. մշտական միացված և կարգավորվող:

385. Կայանքների տարրերի փոխադարձ դասավորությունը պետք է ապահովի ռեզոնանսային կոնտուրների հոսանահաղորդիչների ամենափոքր երկարություն` ակտիվ և ինդուկտիվ դիմադրությունները փոքրացնելու նպատակով:

386. Բարձրացված-միջին հաճախականության շղթայի համար, ինչպես նշված է սույն ՏԿ-ի 352-րդ կետում, հանձնարարվում է կիրառել համառանցք մալուխներ և հոսանահաղորդիչներ: Պողպատե զրահով մալուխների և պողպատե խողովակների մեջ հաղորդալարի կիրառում մինչև 10 կՀց բարձրացված-միջին հաճախականության շղթաների համար թույլատրվում է միայն մեկ մալուխի ջղերի կամ մեկ խողովակում հաղորդալարերի` հոսանքի ուղիղ և հակառակ ուղղությունների պարտադիր օգտագործման դեպքում: Պողպատե զրահով մալուխների (բացառությամբ հատուկ մալուխների) և պողպատե խողովակներում հաղորդալարի կիրառումը 10 կՀց-ից բարձր հաճախականությամբ շղթաների համար չի թույլատրվում: Պողպատե զրահով մալուխները և պողպատե խողովակում հաղորդալարերը, որոնք կիրառվում են արդյունաբերական, բարձրացված-միջին կամ իջեցված հաճախականություններում, պետք է անցկացվեն այնպես, որպեսզի զրահը և խողովակները չտաքանան արտաքին էլեկտրամագնիսական դաշտից:

387. Ինդուկցիոն վառարանների (ցանկացած հաճախականության) հալքանոթի «լռվելու» դեպքում և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության ցանցերում իրանի (հողի) նկատմամբ մեկուսացման խախտման դեպքում կայանքները վնասվելուց պաշտպանելու համար հաձնարարվում է էլեկտրական պաշտպանության սարքվածք` ազդանշանի կամ անջատման վրա գործողությամբ:

388. 8 կՀց և ավելի հաճախականության կայանքների շարժիչ-գեներատորները պետք է մատակարարվեն պարապ ընթացքի սահմանափակիչներով, որոնք գեներատորի գրգռումը կանջատեն աշխատանքային ցիկլերի միջև երկարատև դադարի դեպքում, երբ շարժիչ գեներատորի կանգը նպատակահարմար չէ: Բարձրացված-միջին և բարձր հաճախականության գեներատորների բեռնավորումն` ըստ ժամանակի, լավացնելու համար հանձնարարվում է կիրառել «սպասում» ռեժիմ այնտեղ, որտեղ դա թույլատրվում է ըստ տեխնոլոգիայի պայմանների:

389. Բարձր հաճախականության ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման կայանքները պետք է ունենան էկրանացնող սարքվածքներ աշխատանքային տեղում էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը սահմանափակելու համար մինչև այն արժեքները, որոնք որոշվում են սանիտարական կանոններով:

390. Դիէլեկտրիկական տաքացման չորացման խցերում (բարձր հաճախական չորացնող կայանքների) ուղղաձիգ ցանցաձև էլեկտրոդների կիրառմամբ, ցանցերը անցամասերի երկու կողմից պետք է հողակցվեն:

391. Ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման բարձր հաճախականության կայանքների բլոկների դռները պետք է հանդերձված լինեն արգելափակումով, որի դեպքում դռան բացվելը հնարավոր է միայն ուժային բոլոր շղթաներն անջատելիս:

392. Կառավարման վահանների մոտ աշխատանքային տեղերի լայնությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ հալման վառարանների տաքացուցիչ սարքվածքների, տաքացուցիչ ինդուկտորների (ինդուկցիոն տաքացման դեպքում) և աշխատանքային կոնդենսատորների (դիէլեկտրիկական տաքացման դեպքում)` մոտ 0,8 մ-ից ոչ պակաս:

393. Հաճախականության շարժիչ-գեներատորային կերպափոխիչները, որոնք աշխատում են աղմուկի 60 դԲ-ից բարձր մակարդակով, պետք է տեղակայվեն էլեկտրամեքենայական սենքերում, որոնք ապահովում են աղմուկի իջեցում մինչև գործող սանիտարական նորմերով թույլատրվող մակարդակները: Շարժիչ-գեներատորների թրթռումը փոքրացնելու համար պետք է կիրառել թրթռամարիչ սարքվածքներ, որոնք ապահովում են թրթռման մակարդակի նկատմամբ սանիտարական նորմերի պահանջների կատարումը:

 

38. ՈԻՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈԻՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

394. Վառարանային իջեցնող և կարգավորման չոր տրանսֆորմատորները (ավտոտրանսֆորմատորները), ինչպես նաև չայրվող հեղուկով տրանսֆորմատորները և կառավարման վահանները (եթե նրանց վրա էլեկտրամագնիսական դաշտերի նկատմամբ զգայուն սարքեր չկան) թույլատրվում է տեղակայել անմիջականորեն դիմադրության վառարանների կոնստրուկցիաների վրա կամ անմիջապես նրանց մոտ: ՈՒղիղ գործողության դիմադրության էլեկտրաջերմային կայանքների սարքվածքները պետք է միացնել էլեկտրական ցանցին իջեցնող տրանսֆորմատորների միջոցով, ավտոտրանսֆորմատորները կարող են օգտագործվել նրանցում միայն որպես կարգավորման, որպես իջեցնող նրանց կիրառումը չի թույլատրվում:

395. Էլեկտրավառարանների շուրջն անցամասերի լայնությունը և հեռավորություններն էլեկտրավառարանների միջև, ինչպես նաև նրանցից մինչև կառավարման վահաններ և պահարաններ` ընտրվում են կախված կայանքների տեխնոլոգիական առանձնահատկություններից: Թույլատրվում է երկու էլեկտրավառարանների տեղակայում իրար կողքի` առանց արանքի նրանց միջև, եթե ըստ շահագործման պայմանների դրանում անհրաժեշտություն չկա:

396. ՈՒժային շղթաների էլեկտրական ապարատները և հրաչափական սարքերը հանձնարարվում է տեղակայել առանձին վահանների վրա: Փոխարկման ապարատներն աշխատելիս սարքերի վրա չպետք է ներազդեն թրթռումները և հարվածները: Էլեկտրավառարաններն արտադրական սենքերում տեղակայելիս, որտեղ տեղի ունեն թրթռումներ և ցնցումներ, հրաչափական և ուրիշ չափիչ սարքերը պետք է տեղակայվեն հատուկ թափամեղմիչի վրա կամ այդպիսի սարքերով վահանները և պանելները պետք է դուրս բերվեն առանձին վահանային սենքեր (ՎՉՍ և Ա սենքեր): Դիմադրության վառարանների կայանքների ՎՉՍ և Ա վահանների պանելները հանձնարարվում է դասավորել առանձին սենքերում նաև այն դեպքում, երբ արտադրական սենքերը փոշոտ, խոնավ կամ թաց են (տես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը): Չի թույլատրվում հրաչափական սարքերով (մասնավորապես, էլեկտրոնային պոտենցիոմետրերով) վահանների տեղակայում այն տեղերում, որտեղ նրանք կարող են ենթարկվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների (օրինակ, արտադրամասի ուղեմուտքի դարպասների մոտ):

397. Հրաչափական շղթաների հաղորդալարերի և վերահսկիչ կամ ուժային շղթաների հաղորդալարերի համատեղ անցումը մեկ խողովակի մեջ, ինչպես նաև նշված շղթաների միավորումը մեկ հսկիչ մալուխի մեջ, չի թույլատրվում:

398. Հրաչափական շղթաների հաղորդալարերը հանձնարարվում է միակցել սարքերին անմիջականորեն` չմտցնելով նրանց կառավարման վահանների հավաքվածքների մեջ: Հրաչափային շղթաների փոխհատուցիչ հաղորդալարերը ջերմազույգերից էլեկտրասարքերին (այդ թվում` միլիվոլտմետրերին) պետք է էկրանացված լինեն ինդուկցիոն մակածումներից և էկրանները հողակցված լինեն, իսկ էկրանացնող սարքվածքն ամբողջ երկարության վրա պետք է հուսալի միացված լինի կցվածքներում:

399. Անմիջականորեն էլեկտրավառարանների տաքացուցիչներին միացվող հաղորդիչների և մալուխների վերջավորումը պետք է կատարել ծայրապանակների ճնշափորձարկմամբ, սեղմակային հպակային միացումներով, եռակցմամբ կամ կարծր զոդանյութով զոդմամբ:

400. Դիմադրության 100 կՎտ և ավելի հզորության վառարանների կայանքներում հանձնարարվում է տեղակայել մեկական ամպերմետր` տաքացման յուրաքանչյուր գոտու համար: Խեցեղեն տաքացուցիչներով վառարանների համար պետք է տեղակայել ամպերմետր յուրաքանչյուր ֆազի վրա:

401. Դիմադրության 100 կՎտ և ավելի հզորության վառարանների կայանքների համար պետք է նախատեսել ակտիվ էներգիայի հաշվիչների տեղակայում (մեկական յուրաքանչյուր վառարանի համար):

402. Անուղղակի գործողության դիմադրության վառարանների կայանքներում` նյութի (շինվածքի) աշխատանքային տարածության ձեռքով բեռնմամբ, պետք է օգտագործվեն էլեկտրավառարաններ, որոնց կառուցվածքը բացառում է սպասարկող անձնակազմի պատահական հպումը հոսանատար մասերին, որոնք գտնվում են 50 Վ-ից բարձր լարման տակ: Եթե նշված վառարաններում այդպիսի հպման հավանականությունը չի բացառված, ապա պետք է արգելափակել բեռնավորման դռնակները (կափարիչները), որպեսզի բացառվի նրանց բացվելը մինչև լարումը հանելը, կամ ձեռնարկել ուրիշ միջոցներ, որոնք կերաշխավորեն էլեկտրաանվտանգությունը:

403. ՈՒղղակի տաքացման կայանքներում, որոնք աշխատում են փոփոխական հոսանքի 50 Վ-ից կամ հաստատուն հոսանքի 110 Վ-ից բարձր լարման տակ, աշխատանքային հարթակը, որի վրա գտնվում է կայանքի սարքավորումը և սպասարկող անձնակազմը, պետք է մեկուսացված լինեն հողից: Անընդհատ գործողության կայանքների համար, որտեղ լարման տակ են գտնվում կծկող և կծկաքանդող սարքվածքներ, հողից մեկուսացված աշխատանքային հարթակին պետք է դրվեն պաշտպանական ցանցեր կամ պատեր, որոնք բացառեն կծկաքանդվող ժապավենի կամ մետաղալարի արտանետումը հարթակի սահմաններից դուրս: Բացի դրանից, այդպիսի կայանքները պետք է մատակարարվեն մեկուսացման վերահսկման սարքվածքներով` ազդանշանի վրա գործողությամբ:

404. ՈՒղղակի տաքացման կայանքներում հեղուկային հպակների կիրառման դեպքում, որոնք անջատում են թունավոր և սուր հոտով գոլորշիներ կամ ցնդանյութեր, պետք է ապահովված լինեն հպակային հանգույցների հերմետիկությունը և գոլորշիների ու ցնդանյութերի հուսալի հավաքում:

405. ՈՒղղակի տաքացման կայանքներում հոսակորստի հոսանքը պետք է կազմի կայանքի անվանական հոսանքի 0,2 տոկոսից ոչ ավելի:

 

39. ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

406. Էլեկտրոնաճառագայթային կայանքների կերպափոխիչ ագրեգատները, որոնք միացվում են մինչև 1 կՎ լարումով սնող էլեկտրական ցանցին, պետք է ունենան պաշտպանություն ցածր լարման շղթաների և էլեկտրական ցանցի մեկուսացման ծակումներից, որոնք առաջանում են բարձրացնող տրանսֆորմատորի առաջնային փաթույթներում մակածված լիցքերից, ինչպես նաև երկրորդային փաթույթում ԿՄ-ից:

407. Էլեկտրոնաճառագայթային կայանքները պետք է ունենան պաշտպանություն ռենտգենյան կոշտ և փափուկ ճառագայթումից, որը կապահովի լրիվ ռադիացիոն անվտանգություն, որի դեպքում ճառագայթման մակարդակն աշխատանքային տեղերում պետք է լինի ոչ բարձր այն արժեքից, որոնք թույլատրվում են գործող նորմատիվային փաստաթղթերով` իոնացնող ճառագայթումների աղբյուրների հետ չաշխատող անձանց համար:

Փոխարկումային գերլարումներից պաշտպանության համար կերպափոխիչ ագրեգատները պետք է սարքավորվեն բարձր լարման կողմում տեղակայվող պարպիչներով և գերլարումների սահմանափակիչներով:

 

40. ԻՈՆԱՅԻՆ ԵՎ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

408. Իոնային և լազերային կայանքները պետք է հարմարակազմվեն, իսկ նրանց կազմի մեջ մտնող բլոկները դասավորվեն` հաշվի առնելով բոլոր այն միջոցառումները, որոնք ապահովում են այդ կայանքների կառավարող և չափիչ շղթաների խանգարակայունությունն էլեկտրամագնիսական ներազդեցությունից, որն առաջանում է սնման աղբյուրի բեռնվածքի փոփոխության բնույթը պայմանավորող գազային պարպման ֆլուկտուացիաներից:

 

VII. ԷԼԵԿՏՐԱԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

41. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

409. Սույն բաժինը տարածվում է փակ սենքերում կամ բաց օդում սարքավորվող և օգտագործվող մշտական, փոխադրովի և շարժական էլեկտրաեռակցման կայանքների (ԷԵՏ) վրա, որոնք նախատեսված են եռակցման, ձուլակցման, փոշեպատման, հալումով կտրման (բաժանիչ և մակերևութային) և ճնշման կիրառումով եռակցման համար, այդ թվում`

1) աղեղային և պլազմային եռակցման, ձուլակցման, վերահալման, փոշեպատման, կտրման.

2) էլեկտրախարամային եռակցման, էլեկտրախարամային և պլազմաաղեղային վերահալման.

3) ինդուկցիոն եռակցման և ձուլակցման.

4) էլեկտրոնաճառագայթային եռակցման.

5) լազերային եռակցման և կտրման.

6) հպակային տաքացումով եռակցման.

7) հպակային կամ դիֆուզիոն եռակցման.

8) աղեղահպակային եռակցման (եռակցվող շինվածքի ճակատները մագնիսական դաշտում պտտվող գրգռված աղեղով մինչև պլաստիկ վիճակ տաքացմամբ` ճնշման միջոցով նրանց հետագա հպակային միացմամբ):

410. Էլեկտրաեռակցման կայանքները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

411. Էլեկտրաեռակցման կայանքները, ըստ տեխնոլոգիական գործողությունների մեքենայացման աստիճանի, ստորաբաժանվում են կայանքների, որոնցում այդ գործողությունները կատարվում են ձեռքով, կիսաինքնավար (երբ ինքնավար կերպով պահպանվում է եռակցման էլեկտրական ռեժիմը, իսկ մնացած գործողությունները կատարվում են ձեռքով) և ինքնավար:

412. Էլեկտրաեռակցման կայանքների սարքավորման (տարրերի) կատարումը, պաշտպանության աստիճանը և կազմը պետք է ընտրվեն եռակցման տեխնոլոգիայի և տեսակի, եռակցվող մասերի (նախապատրաստվածքների) և եռակցման կարերի հարաչափերի հաշվառմամբ, եռակցման աշխատանքները կատարելիս արտաքին միջավայրի կոնկրետ պայմանների հաշվառմամբ (փակ սենքերի ներսում կամ բաց օդում, փակ կամ դժվարամատչելի տարածություններում):

413. Էլեկտրաեռակցման կայանքների հիմնական սարքավորման և օժանդակ մեխանիզմների էլեկտրաընդունիչներն էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման տեսանկյունից պետք է վերագրել III կամ II հուսալիության կատեգորիայի էլեկտրաընդունիչներին (տես Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը): Հուսալիության III կատեգորիային պետք է վերագրել բոլոր շարժական և փոխադրվող էլեկտրաեռակցման կայանքների էլեկտրաընդունիչները, սույն ՏԿ-ի 317-րդ կետում թվարկված մնայուն էլեկտրաեռակցման կայանքների արտադրամասերի և տեղամասերի, ինչպես նաև ուրիշ արտադրամասերի և տեղամասերի էլեկտրաընդունիչները, եթե նրանցում օգտագործվող էլեկտրաեռակցման սարքավորման էլեկտրամատակարարման ընդհատումը չի բերում արտադրանքի զանգվածային թերաթողարկման, բանվորների և մեխանիզմների պարապուրդի:

414. Էլեկտրաեռակցման կայանքների էլեկտրական բեռնվածքն ընդհանուր նշանակության ցանցերին միացվող էլեկտրաընդունիչների մոտ չպետք է իջեցնի էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների արժեքները` գործող ստանդարտի կողմից նորմավորվող արժեքներից ավելի ցածր: Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն էլեկտրական ցանցի վրա էլեկտրաեռակցման կայանքների ներազդեցությունը փոքրացնելու համար:

415. Էլեկտրաեռակցման կայանքի և սարքավորման, ցանկապատերի, արգելափակումների կառուցվածքը պետք է բացառի նրա մեխանիկական վնասման հնարավորությունը, ինչպես նաև պտտվող և լարման տակ գտնվող մասերին պատահական հպումների հնարավորությունը: Բացառություն թույլատրվում է ձեռքի աղեղային եռակցման, կտրման և ձուլակցման կայանքների էլեկտրոդակալների, ինչպես նաև ծայրոցների, աղեղային եռակցման այրիչների, պլազմատրոնների ծայրափողակների, կոնտակտային մեքենաների էլեկտրոդների և այլ մասերի համար, որոնք գտնվում են այն լարման տակ, որով կատարվում են եռակցումը, փոշեպատումը, կտրումը և այլն:

416. Էլեկտրաեռակցման կայանքի սարքավորանքի, նրա հանգույցների և մեխանիզմների, ինչպես նաև կառավարման օրգանների դասավորությունը պետք է ապահովի ազատ, հարմար և անվտանգ մոտեցում նրանց: Բացի դրանից, կառավարման օրգանների դասավորությունը պետք է ապահովի սարքավորման արագ անջատման և նրա բոլոր մեխանիզմների կանգի հնարավորություն: Էլեկտրաեռակցման կայանքների համար, որոնց սարքավորանքը պահանջում է օպերատիվ սպասարկում 2 մ և ավելի բարձրության վրա, պետք է տեղակայված լինեն աշխատանքային հարթակներ` ցանկապատված բազրիքներով, մշտական սանդուղքներով: Աշխատանքային հարթակները, բազրիքները և սանդուղքները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից: Աշխատանքային հարթակի տախտակամածը պետք է ունենա դիէլեկտրիկական և այրում չտարածող նյութից ծածկույթ:

417. Էլեկտրաեռակցման կայանքների կառավարման սարքվածքները հանձնարարվում է սարքավորել նրանց պատահական միացումը կամ անջատումը բացառող ցանկապատով:

418. Որպես եռակցման հոսանքի աղբյուրներ` պետք է կիրառվեն միայն հատուկ դրա համար նախատեսված և գործող ստանդարտների պահանջներին բավարարող եռակցման տրանսֆորմատորներ կամ կերպափոխիչներ ստատիկական կամ շարժիչ-գեներատորային` էլեկտրաշարժիչներով կամ ներքին այրման շարժիչներով: Էլեկտրախարամային գուռի եռակցման աղեղի և հպակային եռակցման դիմադրության սնումն անմիջական ուժային, լուսավորության կամ հպակային էլեկտրական ցանցից չի թույլատրվում:

419. Եռակցման հոսանքի մի քանի աղբյուրների միացման սխեման` մեկ եռակցման աղեղի, էլեկտրախարամային գուռի կամ հպակային եռակցման դիմադրության վրա նրանց աշխատանքի դեպքում պետք է բացառի շինվածքի և էլեկտրոդի միջև այնպիսի լարման ծագումը, որը գերազանցում է եռակցման հոսանքի աղբյուրներից մեկի պարապ ընթացքի ամենամեծ լարմանը:

420. Եռակցման հոսանքի մի քանի միաֆազ աղբյուրների էլեկտրական բեռնվածքը պետք է հնարավորին չափով հավասարաչափ բաշխվի եռաֆազ ցանցի ֆազերի միջև:

421. Եռակցման հոսանքի մեկ կետով աղբյուրը պետք է դասավորվի եռակցման կետից 15 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

422. Էլեկտրաեռակցման կայանքի առաջնային շղթան պետք է պարունակի փոխարկման (անջատող) և պաշտպանական էլեկտրական ապարատներ (ապարատ), նրա անվանական լարումը պետք է լինի 660 Վ-ից ոչ բարձր: Եռակցման շղթաները չպետք է ունենան միացումներ էլեկտրական շղթաների հետ, որոնք միակցվում են ցանցին (այդ թվում` էլեկտրական շղթաների հետ, որոնք սնվում են կերպափոխիչների գեներատորների գրգռման փաթույթների ցանցից):

423. Եռակցման հոսանքի բազմակետ աղբյուրով էլեկտրաեռակցման կայանքները պետք է ունենան սարքվածք (ինքնավար անջատիչ, ապահովիչներ) աղբյուրը գերբեռնումներից պաշտպանելու համար, ինչպես նաև փոխարկման և պաշտպանական էլեկտրական ապարատներ (ապարատ) դեպի եռակցման կետ գնացող յուրաքանչյուր գծի վրա: Այդ գծերը պետք է կատարել շառավղային, բազմակետ եռակցման ուղղիչներով կայանքներում մայրուղային սխեմաների կիրառում թույլատրվում է միայն տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում:

424. Եռակցման հոսանքի արժեքը որոշելու համար էլէկտրաեռակցման կայանքը պետք է ունենա չափիչ սարք: Եռակցման հոսանքի միակետ աղբյուրով էլեկտրաեռակցման կայանքներում թույլատրվում է չափիչ սարք չունենալ` եռակցման հոսանքի աղբյուրում հոսանքի կարգավարիչի վրա ցուցնակի առկայության դեպքում:

425. Փոխադրովի և շարժական էլեկտրաեռակցման կայանքները (բացի ինքնավարներից) պետք է միացնել էլեկտրական ցանցերին անմիջականորեն մալուխով կամ մալուխով` հպանվակների միջոցով: Հպանվակային հաղորդիչների երկարությունը չի նորմավորվում, նրանց հատույրը պետք է ընտրված լինի եռակցման հոսանքի աղբյուրի հզորության հաշվառմամբ:

426. Փոխադրովի կամ շարժական էլեկտրաեռակցման կայանքի միացումն անմիջականորեն մնայուն էլեկտրական ցանցին պետք է իրականացվի փոխարկման և պաշտպանական ապարատների (ապարատի) օգտագործմամբ` քանդովի կամ անջատովի հպակային միացումներով: Պարտադիր է արգելափակման առկայությունը, որը բացառում է այդ միացումների անջատման և միացման, մալուխային գծի (հաղորդալարերի) ջղերի միացման (անջատման) հնարավորությունը` փոխարկման ապարատի միացված դիրքում:

427. Փոխադրովի (շարժական) էլեկտրաեռակցման կայանքի առաջնային մալուխային գիծը փոխարկման ապարատից մինչև եռակցման հոսանքի աղբյուր պետք է կատարվի փոխադրովի ճկուն ճկափողային մալուխով` ալյումինե կամ պղնձե ջղերով, մեկուսացումով և պատյանի մեջ (ճկափողում) այրումը չտարածող ռետինից կամ պլաստմասսայից: Եռակցման հոսանքի աղբյուրը պետք է դասավորվի փոխարկման ապարատից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում նրանց միացնող ճկուն մալուխի երկարությունը չի գերազանցում 15 մ-ը:

428. Եռակցման հոսանքի աղբյուրի ռեժիմի հեռակարգավորմամբ եռակցման ավտոմատները և կիսաավտոմատները հանձնարարվում է սարքավորել կարգավորող սարքվածքների կառավարման օրգանների երկու լրակազմով (բռնակներով, սեղմակոճակներով և այլն), որոնցից մեկը տեղադրվում է եռակցման հոսանքի աղբյուրի մոտ, երկրորդը` եռակցման ավտոմատի կամ կիսաավտոմատի կառավարման վահանի վրա: Կարգավորիչի կառավարման տեսակը (տեղային կամ հեռագործ) ընտրելու համար պետք է տեղակայված լինի փոխարկիչ, որը կապահովի սխալ միացումը բացառող արգելափակում: Թույլատրվում է չնախատեսել արգելափակման կատարման հնարավորություն, այլ օգտագործել մեխանիկական փականք` հատուկ բանալիով:

429. Լրակազմ սարքվածքների պահարանները և եռակցման սարքավորումների (մեքենաների) իրանները, որոնք ունեն չմեկուսացված հոսանատար մասեր և գտնվում են փոփոխական հոսանքի 50 Վ-ից բարձր կամ հաստատուն հոսանքի 110 Վ-ից բարձր լարման տակ, պետք է հանդերձված լինեն արգելափակմամբ, որը դռները (դռնակները) բացվելիս ապահովում է պահարանի (իրանի) ներսում գտնվող սարքվածքի անջատումն էլեկտրական ցանցից: Ընդ որում` լարման տակ մնացող ներանցիչները (արտանցիչները) պետք է պաշտպանված լինեն պատահական հպումներից: Թույլատրվում է արգելափակման փոխարեն հատուկ բանալիով փականների կիրառում, եթե աշխատանքի ժամանակ չի պահանջվում բացել դռները:

430. Էլեկտրաեռակցման կայանքում բաց հաղորդիչ մասերի պաշտպանական հողակցումից և կողմնակի հաղորդիչ մասերը պոտենցիալների հավասարեցման համակարգին միացնելուց բացի պետք է նախատեսված (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջների) լինի եռակցման հոսանքի աղբյուրների երկրորդային շղթաների արտանցիչներից մեկի հողակցում. եռակցման տրանսֆորմատորների, ստատիկական կերպափոխիչների և այն շարժիչ-գեներատորային կերպափոխիչների, որոնց մոտ գեներատորների գրգռման փաթույթները միացվում են էլեկտրական ցանցին` առանց բաժանիչ տրանսֆորմատորների (տես նաև սույն ՏԿ-ի 432-րդ կետը): Էլեկտրաեռակցման կայանքներում, որոնցում աղեղն այրվում է էլեկտրոդի և էլեկտրահաղորդիչ շինվածքի միջև, պետք է հողակցել եռակցման հոսանքի աղբյուրի երկրորդային շղթայի արտանցիչը, որը հաղորդիչով (հետադարձ հաղորդալարով) միանում է շինվածքի հետ:

431. Եռակցման էլեկտրասարքավորման պաշտպանական ՊԵ(PE) հաղորդչի միացման համար պետք է ունենա հեղույս (պտուտակ, գամասեղ) հպակային հարթակով, որը տեղավորված է մատչելի տեղում «Հող» մակագրությամբ (կամ հողակցման պայմանական նշանով` ըստ ԳՕՍՏ 2.721 «Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գրաֆիկական պայմանական նշանները սխեմաներում. Ընդհանուր կիրառման նշաններ»-ի): Հեղույսի և հպակային հարթակի տրամագիծը պետք է լինի ԳՕՍՏ 12.2.007.0 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրատեխնիկական արտադրանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի կողմից նորմավորվողներից ոչ պակաս: Հաղորդալարերի ցցվող հպակային միացուցիչները փոփոխական հոսանքի 50 Վ-ից բարձր և հաստատուն հոսանքի 110 Վ-ից բարձր լարումով էլեկտրական շղթային միացնելու համար պետք է ունենան պաշտպանական հպակներ:

432. Էլեկտրաեռակցման կայանքները, որոնցում ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների հողակցում կատարվել չի կարող սույն ՏԿ-ի 430-րդ կետի համաձայն, ինչպես նաև փոխադրովի և շարժական էլեկտրաեռակցման կայանքները, որոնց սարքավորման հողակցումը ներկայացնում է զգալի դժվարություններ, պետք է մատակարարված լինեն պաշտպանական անջատման կամ մեկուսացման անընդհատ վերահսկման սարքվածքներով:

433. Կոնդենսատորները, որոնք օգտագործվում են էլեկտրաեռակցման կայանքներում եռակցումային իմպուլսների համար էներգիա կուտակելու նպատակով, պետք է ունենան ինքնավար լիցքաթափման սարքվածք պաշտպանական պատյանը հանելիս կամ կոնդենսատորների պահարանների դռները բացվելիս:

434. Էլեկտրաեռակցման կայանքների տարրերը ջրով հովացնելիս պետք է նախատեսված լինի հովացման համակարգի վիճակի վերահսկման հնարավորություն ջրի հոսման համար` ձագարների կամ շիթային ռելեների օգնությամբ: Ավտոմատների (կիսաավտոմատների) ջրային հովացման համակարգերում հանձնարարվում է օգտագործել ճնշման շիթային կամ ջերմաստիճանի ռելեներ (վերջին երկուսն օգտագործվում են հովացնող սարքվածքներից ջրի ելքի վրա) ազդանշանի վրա նրանց աշխատանքով: Եթե հովացնող ջրի հոսքի դադարեցումը կամ գերտաքացումը կարող են բերել սարքավորման վթարային վնասման, պետք է ապահովված լինի կայանքի ինքնավար անջատում: Ջրային հովացման համակարգերում, որոնցում հնարավոր են սպասարկող անձնակազմի համար վտանգավոր պոտենցիալի փոխանցում խողովակաշարով, պետք է նախատեսված լինեն մեկուսացնող ճկափողեր (ճկափողերի երկարությունն ընտրում են սույն ՏԿ-ի 372-րդ կետի համաձայն): Ջրային հովացման համակարգի քանդովի միացումները և ճկափողերը պետք է դասավորել այնպես, որ բացառվի ջրի շիթի ընկնելը սարքավորման (եռակցման հոսանքի աղբյուր և այլն) վրա` ճկափողերի հանման կամ վնասվելու դեպքում: Ջրային հովացման համակարգում օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի N 36-րդ աղյուսակում բերված պահանջներին, եթե ստանդարտներում և արտադրող կազմակերպության տեխնիկական պայմաններում համապատասխան սարքվածքների համար ուրիշ նորմատիվային արժեքներ չեն բերված:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 75-Ն
Որոշում