Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0072.300109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 75-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(7-րդ մաս)

 

42. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

435. Հավաքման-եռակցման արտադրամասերի և տեղամասերի սենքերը և շենքերը, նրանցում դասավորված էլեկտրաեռակցման կայանքներով և եռակցման կետերով, ինչպես նաև օդափոխության սարքվածքները, պետք է բավարարեն գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

436. էլեկտրաեռակցման կայանքների և եռակցման կետերի համար, որոնք նախատեսված են մշտական էլեկտրաեռակցման աշխատանքների համար` եռակցահավաքման արտադրամասերից և տեղամասերից դուրս շենքերում պետք է նախատեսված լինեն հատուկ օդափոխվող սենքեր, որոնք պաշտպանված են հակահրդեհային 1-ին տեսակի միջնապատերով, եթե նրանք դասավորված են ըստ պայթահրդեհային վտանգավորության Ա, Բ և Վ կարգի սենքերին կից, և 2-րդ տեսակի` մնացած դեպքերում: Այդպիսի սենքերի մակերեսը, ծավալը և նրանց օդափոխման համակարգերը պետք է համապատասխանեն գործող սանիտարական և շինարարական նորմերին` հաշվի առնելով եռակցման սարքավորման և եռակցվող շինվածքների եզրաչափերը:

437. Թույլատրվում է եռակցման կետերը դասավորել պայթա- և հրդեհավտանգ գոտիներում միայն ժամանակավոր էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման ժամանակահատվածում, որոնք կատարվում են պայթա- և պայթահրդեհային օբյեկտներում` կրակային աշխատանքներն անվտանգ վարելը կազմակերպելու հրահանգում շարադրված պահանջների պահպանմամբ, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության ազգային ծառայության կողմից:

438. Էլեկտրաեռակցման կայանքների համար սենքերում պետք է նախատեսված լինեն 0,8 մ-ից ոչ պակաս անցումներ, որոնք ապահովում են եռակցման աշխատանքներ կատարելու և շինվածքները եռակցման տեղ հասցնելու և վերադարձնելու հարմարավետությունը և անվտանգությունը:

439. Էլեկտրաեռակցման կայանքների համար առանձին սենքի մակերեսը պետք է լինի 10 մ2 -ից ոչ պակաս, ընդ որում, սարքավորումից և նյութերից ազատ մակերեսը պետք է կազմի 3 մ2 -ից ոչ պակաս` յուրաքանչյուր եռակցման կետի համար:

440. Եռակցման կետերը ձեռքով աղեղային եռակցման կանոնավոր կատարման համար կամ փոքր և միջին եզրաչափերի պատրաստվածքի` պաշտպանական գազերի միջավայրում անմիջականորեն արտադրական արտադրամասերում ոչ հրդեհավտանգ և ոչ պայթավտանգ գոտիներում եռակցելու համար պետք է դասավորված լինեն չայրվող նյութից պատերով հատուկ խցիկներում: Խցիկի խորությունը պետք է լինի եռակցվող պատրաստվածքի կրկնակի երկարությունից ոչ պակաս, իսկ լայնությունը` 1,5 երկարությունից ոչ պակաս, սակայն խցիկի մակերեսը պետք է լինի (2x1,5) մ-ից ոչ պակաս: Եռակցման հոսանքի աղբյուրը խցիկի մեջ տեղակայելիս նրա չափսերը պետք է համապատասխանաբար մեծացվեն: Խցիկի պատերի բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, բացակը պատերի և հատակի միջև 50 մմ, իսկ պաշտպանական գազերի միջավայրում եռակցելու դեպքում` 300 մմ: Խցիկի վերևով կամրջակային ամբարձիչի շարժման դեպքում նրա թափքածածկը պետք է փակված լինի ցանցով` (50x50) մմ-ից ոչ ավելի բջիջներով:

441. Եռակցման կետերում աշխատանքների կատարումը` ձեռքով աղեղային ոչ կանոնավոր եռակցման, հալանյութի տակ և էլեկտրախարամային եռակցման դեպքում թույլատրվում է անմիջականորեն հրդեհավտանգ սենքի մեջ աշխատանքի տեղը 1,8 մ-ից ոչ պակաս բարձրության չայրվող նյութից վահաններով կամ վարագույրներով ցանկապատելու պայմանի դեպքում:

442. Էլեկտրաեռակցման կայանքները, նրանցում 20 կգ և ավելի զանգվածով շինվածքների կանոնավոր եռակցման դեպքում պետք է սարքավորված լինեն համապատասխան ամբարձիչ-տրանսպորտային սարքվածքներով` եռակցվող շինվածքների տեղակայումը և փոխադրումը հեշտացնելու համար:

443. Հավաքման` եռակցման արտադրամասերի, տեղամասերի, արհեստանոցների, եռակցման կետերի (եռակցման խցերի) Էլեկտրաեռակցման կայանքների բնական և արհեստական լուսավորությունը պետք է բավարարի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ II-08.03-96 «Արհեստական և բնական լուսավորում»:

444. Ձեռքով հաստ քսվածք ունեցող էլեկտրոդներով եռակցման, էլեկտրախարամային եռակցման, հալանյութի տակ եռակցման և բաց աղեղով ինքնավար եռակցման դեպքում պետք է նախատեսված լինի գազերի արտածծում` անմիջականորեն եռակցման գոտուց:

445. Եռակցման կետերում ռեզերվուարների, փակ խոռոչների և կոնստրուկցիաների ներսում բաց աղեղով և հալանյութի տակ եռակցման դեպքում պետք է ապահովվի օդափոխում` կատարվող աշխատանքների բնույթին համապատասխան: Անհրաժեշտ օդափոխումը հնարավոր չլինելու դեպքում պետք է նախատեսել մաքուր օդի հարկադիր մղում եռակցողի դիմակի տակ 6-ից մինչև 8 մ3 /ժամ քանակով:

446. Բաց օդում գտնվող փոխադրովի և շարժական Էլեկտրաեռակցման կայանքների վերևում պետք է կառուցվեն ծածկեր չայրվող նյութերից` եռակցողի աշխատանքային տեղը, էլեկտրաեռակցման սարքավորումը մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար: Թույլատրվում է ծածկեր չկառուցել, եթե էլեկտրաեռակցման սարքավորումն ունի արտաքին կայանքներում աշխատելու պայմաններին համապատասխանող պաշտպանության աստիճանով պատյան, և, եթե անձրևի ու ձյան ժամանակ էլեկտրաեռակցման աշխատանքները կդադարեցվեն:

 

43. ՀԱԼՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՌԱԿՑՄԱՆ (ԿՏՐՄԱՆ, ՁՈՒԼԱԿՑՄԱՆ) ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

447. Անցումները միակետ եռակցման հոսանքի աղբյուրների-կերպափոխիչների (ստատիկական և շարժիչ-գեներատորային) հալմամբ եռակցման (կտրման, ձուլակցման) կայանքների միջև պետք է լինեն 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ, բազմակետայինների միջև` 1,5 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունները միա- և բազմակետային եռակցման հոսանքի աղբյուրներից մինչև պատը պետք է լինեն 0,5 մ-ից ոչ պակաս: Անցումները եռակցման տրանսֆորմատորների խմբերի միջև պետք է լինեն 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Մեկ խմբում իրար կողքի կանգնած եռակցման տրանսֆորմատորների միջև հեռավորությունը պետք է լինի 0,1 մ-ից ոչ պակաս: Եռակցման հոսանքի կարգավորիչը (եթե նա կատարված է առանձին պատյանի մեջ) պետք է տեղակայել եռակցման տրանսֆորմատորի կողքին կամ նրա վերևում: Եռակցման տրանսֆորմատորի տեղակայումը հոսանքի կարգավորիչի վերևում չի թույլատրվում:

448. Խոշոր մանրակների կամ կոնստրուկցիաների վրա ձեռքով եռակցման աշխատանքներ կատարելու համար դարակաշարի յուրաքանչյուր կողմից անցումները պետք է լինեն 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Սեղանները մանր եռակցման աշխատանքների համար կարող են հարել մի կողմից անմիջականորեն խցիկի պատին, մյուս կողմից պետք է լինեն անցումներ` 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Բացի դրանից, եռակցման արհեստանոցում (տեղամասում) պետք է նախատեսված լինեն անցումներ, որոնց լայնությունը սահմանվում է աշխատողների թվաքանակից ելնելով, բայց 1 մ-ից ոչ պակաս:

449. Անցումները խոշոր շինվածքների հալանյութի տակ ինքնավար աղեղային եռակցման կայանքի, ինչպես նաև պաշտպանիչ գազի մեջ, պլազմային, էլեկտրոնաճառագայթային և լազերային եռակցման կայանքների յուրաքանչյուր կողմից պետք է լինեն 1,5 մ - ից ոչ պակաս լայնությամբ:

450. Եռակցման հոսանքի աղբյուրից հոսանքը ձեռքով աղեղային եռակցման (կտրման, ձուլակցման) էլեկտրոդակալին կամ պլազմային կտրման (եռակցման) կայանքի աղեղային պլազմային այրիչին առբերելու համար պետք է կիրառվի ռետինե մեկուսացմամբ ճկուն հաղորդալար` ռետինե պատյանի մեջ: Այրումը տարածող նյութերով մեկուսացմամբ կամ պատյանով հաղորդալարերի կիրառում չի թույլատրվում:

451. Կայանքների և ապարատների էլեկտրական հաղորդագծերը, որոնք նախատեսված են պատասխանատու կոնստրուկցիաների աղեղային եռակցման համար. նավային հատվածամասերի, շենքի կրող կոնստրուկցիաների, կամուրջների, թռչող ապարատների, երկաթուղիների և տեղաշարժի այլ միջոցների շարժակազմի, անոդների, 5 ՄՊա ճնշման կաթսաների և խողովակաշարերի, թունավոր նյութերի խողովակաշարերի և այլն, պետք է կատարվեն պղնձե ջղեր ունեցող հաղորդալարերով:

452. Որպես եռակցվող շինվածքը եռակցման հոսանքի աղբյուրին միացնող հետադարձ հաղորդալար սույն ՏԿ-ի 450-րդ կետում նշված մնայուն կայանքներում կարող են ծառայել ճկուն և կոշտ հաղորդալարերը, ինչպես նաև, որտեղ դա հնարավոր է, ցանկացած պրոֆիլի պողպատե և ալյումինե հաղորդաձողեր բավարար հատույթով, եռակցման սալերը, դարակաշարերը և եռակցվող կոնստրուկցիան (տես նաև սույն ՏԿ-ի 453-րդ և 454-րդ կետերը): Փոխադրովի և շարժական եռակցման տրանսֆորմատորով էլեկտրաեռակցման կայանքներում հետադարձ հաղորդալարը պետք է մեկուսացված լինի նույն կերպ, ինչ և ուղիղը, որը միացվում է էլեկտրոդակալին: Որպես հետադարձ հաղորդալար` օգտագործվող տարրերը պետք է հուսալի կերպով միացվեն եռակցմամբ կամ հեղույսների, պտուտակամամուլի կամ սեղմակների միջոցով:

453. Ինքնավար աղեղային եռակցման համար կայանքում, անհրաժեշտության դեպքում (օրինակ, շրջանաձև կարերի եռակցման դեպքում), թույլատրվում է հետադարձ հաղորդալարի միացում` եռակցվող շինվածքի հետ համապատասխան կառուցվածքի սահող հպակի միջոցով:

454. Որպես հետադարձ հաղորդալար` չի թույլատրվում օգտագործել շենքերի, խողովակաշարերի, տեխնոլոգիական սարքավորման մետաղական շինարարական կոնստրուկցիաները, ինչպես նաև` հողակցման ցանցի հաղորդիչները:

455. Էլեկտրոդակալները ձեռքով աղեղային եռակցման և մետաղական ու ածխե էլեկտրոդներով կտրման համար պետք է բավարարեն գործող ստանդարտի պահանջներին:

456. Աղեղային եռակցման կայանքի եռակցման հոսանքի աղբյուրի պարապ ընթացքի լարումը սնող էլեկտրական ցանցի անվանական լարման դեպքում չպետք է գերազանցի հաստատուն հոսանքի աղբյուրի համար 100 Վ (միջին արժեքը) և փոփոխական հոսանքի աղբյուրի համար (գործող արժեքը).

1) 80 Վ` աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար` 630 Ա անվանական եռակցման հոսանքով.

2) 100 Վ` աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար` 1000 Ա անվանական եռակցման հոսանքով.

3) 120 Վ` աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար` 1600 Ա անվանական եռակցման հոսանքով.

4) 140 Վ` աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար` 2000 Ա անվանական եռակցման հոսանքով:

457. Եռակցման հոսանքի շղթայում թույլատրվում է լարման կարճատև գագաթ` աղեղը կտրվելու ժամանակ 0,5 վ-ից ոչ ավելի տևողության:

458. Աղեղը գրգռելու համար աղեղային եռակցման (կտրման) կայանքում առանց եռակցման շղթայի նախնական միացման` էլեկտրոդի և եռակցվող շինվածքի միջև և առանց աղեղի այրման կայունության բարձրացման համար թույլատրվում է բարձրացված հաճախականության կերպափոխիչների (տատանակների) կիրառում: Փոփոխական հոսանքի աղեղի այրման կայունությունը բարձրացնելու համար աղեղային եռակցման (կտրման) կայանքում թույլատրվում է իմպուլսային գեներատորների կիրառում, որոնք կտրուկ բարձրացնում են լարումն էլեկտրոդի և եռակցվող շինվածքի միջև` աղեղի կրկնակի գրգռման պահին: Իմպուլսային գեներատորը եռակցման տրանսֆորմատորի պարապ ընթացքի լարումը (գործող արժեք) 1 Վ-ից ավելի չպետք է բարձրացնի:

459. Էլեկտրաշարժիչների և էլեկտրատեխնիկական սարքվածքների անվանական լարումը, որոնք դասավորված են էլեկտրաեռակցման ավտոմատների և կիսաավտոմատների փոխադրովի մասերում, պետք է լինի 50 Վ-ից ոչ բարձր` փոփոխական հոսանքի կամ 110 Վ հաստատուն հոսանքի դեպքում: Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչները և էլեկտրատեխնիկական սարքվածքները սնող ցանցին պետք է միացվեն իջեցնող տրանսֆորմատորի միջոցով` հողակցված երկրորդային փաթույթով կամ բաժանարար տրանսֆորմատորի միջոցով, որը հանդիսանում է եռակցման սարքվածքի մի մասը: Ընդ որում` էլեկտրաշարժիչների և էլեկտրատեխնիկական սարքվածքների իրանները թույլատրվում է չհողակցել: Էլեկտրաշարժիչները և էլեկտրատեխնիկական սարքվածքները, որոնք տեղավորված են մնայուն և շարժական էլեկտրաեռակցման ավտոմատների մասերի վրա` մնայուն կայանքների վրա հավաքված, թույլատրվում է սնել փոփոխական հոսանքի 220 Վ և 380 Վ ցանցից կամ հաստատուն հոսանքի 220 Վ և 440 Վ ցանցից` նրանց իրանների պարտադիր հողակցմամբ, որոնք պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն եռակցման շղթայի հետ գալվանապես կապված մասերից:

460. Պլազմային մշակման կայանքների եռակցման հոսանքի աղբյուրի պարապ ընթացքի լարումը ցանցի անվանական լարման դեպքում պետք է լինի ոչ բարձր.

1) 500 Վ-ից` ինքնավար կտրման, փոշեպատման և պլազմային-մեխանիկական մշակման կայանքների համար.

2) 300 Վ-ից` կիսաինքնավար կտրման կամ փոշեպատման կայանքների համար.

3) 180 Վ-ից` ձեռքով կտրման, եռակցման կամ փոշեպատման կայանքների համար:

461. Ինքնավար պլազմային կտրման կայանքները պետք է ունենան արգելափակում, որը բացառում է փոխարկման ապարատի կոճի շղթայում փակող հպակների շունտումը առանց էլեկտրական աղեղի:

462. Մեքենայացված պլազմային կտրման պրոցեսի կառավարումը պետք է լինի հեռագործ: Պարապ ընթացքի լարումն աղեղային գլխիկի վրա մինչև «հերթապահ» աղեղի առաջացումը պետք է տրվի փոխարկման ապարատի միացմամբ «Գործարկում» կոճակի սեղմումով, որն ինքնարգելափակում չունի: «Գործարկում» կոճակը պետք է արգելափակվի ինքնավար կերպով` «հերթապահ» աղեղը գրգռելուց հետո:

463. Էլեկտրոնաճառագայթային եռակցման կայանքների էլեկտրոնային թնդանոթների եռակցման հոսանքի սնման աղբյուրները պետք է ունենան պարպիչ` տեղակայված աղեղի դրական բևեռի արտանցիչի և նրա հողակցված իրանի միջև: Բացի դրանից, կայանքի ամենացածր լարման շղթաների և սնող էլեկտրական ցանցում, որին միացվում է կայանքը, բարձրացնող տրանսֆորմատորի առաջնային փաթույթում մակածված լիցքերի կողմից հարուցված ծակումները կանխելու համար առաջնային փաթույթի արտանցիչների և հողի միջև պետք է միացվեն կոնդենսատորներ կամ ձեռնարկվեն պաշտպանական ուրիշ միջոցներ:

464. Եռակցման էլեկտրոնաճառագայթային կայանքները, որոնք լրիվ ռադիացիոն անվտանգությունն ապահովելու համար պետք է ունենան պաշտպանություն կոշտ և փափուկ ռենտգենյան ճառագայթումներից, որի դեպքում ճառագայթման մակարդակն աշխատանքային տեղերում պետք է լինի ոչ բարձր գործող նորմատիվներով թույլատրվողից` իոնիզացնող ճառագայթումների աղբյուրների հետ չաշխատող անձանց համար:

 

44. ՃՆՇՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

465. Կետային, հոլովակային (գծային) ռելիեֆային եռակցման մեքենաների միջև անցումների լայնությունը միմյանց դիմաց նրանց դասավորության դեպքում պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, իսկ ճակատային եռակցման մեքենաների միջև 3 մ-ից ոչ պակաս: Մեքենաները միմյանց նկատմամբ հետևի կողմերով դասավորելու դեպքում անցման լայնությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս, առջևի և հետևի կողմերով դասավորելիս` 1,5 մ-ից ոչ պակաս:

466. Շրջահալման մեթոդով կոնտակտային եռակցման մեքենաները պետք է սարքավորված լինեն ցանկապատող սարքվածքներով (որոնք սպասարկող անձնակազմին պաշտպանում են մետաղի և կայծերի ցայտերից և թույլ տալիս անվտանգ կերպով հետևել եռակցման պրոցեսին), ինչպես նաև տեղական ինտենսիվ արտածծիչ օդափոխության սարքվածքներով:

467. Եռակցման հոսանքը հպակային եռակցման հատուկ շարժական կամ կախովի մեքենաներին առբերելու համար պետք է կիրառվի ճկուն ճկափողային մալուխ (հաղորդալար) այրում չտարածող նյութից մեկուսացմամբ և պատյանով` օդային, իսկ հիմնավորված դեպքերում` ջրային հովացմամբ:

468. Հպակային եռակցման մեքենայի եռակցման տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի պարապ ընթացքի լարումը ցանցի անվանական լարման դեպքում պետք է լինի 50 Վ-ից ոչ բարձր:

469. Կետային և հոլովակային եռակցման կախովի մեքենաները` ներկառուցված եռակցման տրանսֆորմատորներով, պետք է ցանցին միացվեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով և ունենան արգելափակում, որը թույլ է տալիս ուժային շղթայի միացում միայն մեքենայի հողակցված իրանի դեպքում: Թույլատրվում է եռակցման տրանսֆորմատորի անմիջականորեն միացում (առանց բաժանիչ տրանսֆորմատորի) 380 Վ-ից ոչ բարձր լարումով ցանցին, ընդ որում` ներկառուցված առաջնային շղթան պետք է ունենա կրկնակի (ուժեղացված) մեկուսացում կամ էլ մեքենան պետք է սարքավորված լինի պաշտպանական անջատման սարքվածքով:

470. Կետային և հոլովակային եռակցման կախովի մեքենաներում կառավարման շղթաների լարումը, որոնք դասավորված են անմիջականորեն եռակցման աքցանների վրա, պետք է լինի 50 Վ-ից ոչ բարձր` փոփոխական հոսանքի շղթաների համար կամ 110 Վ հաստատուն հոսանքի շղթաների համար: Որպես բացառություն թույլատրվում է նշված շղթաների լարումը մինչև 220 Վ փոփոխական կամ հաստատուն հոսանքի` կառավարման շղթաների կրկնակի մեկուսացման, ինչպես նաև հողակցման տարրերի կամ պաշտպանական անջատման սարքվածքների առկայության դեպքում: Այդպիսի մեքենաներում հոսանքի առբերումը եռակցման աքցաններին հանձնարարվում է կատարել ջրային հովացմամբ հաղորդալարով:

 

VIII. ՏՈՐՖԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐ

 

45. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

471. Տորֆային էլեկտրակայանքների տակ սույն ՏԿ-ում հասկացվում են տորֆային հանքավայրերի նախապատրաստման արդյունահանման, չորացման, մաքրման և բեռնման համար ենթակայանները (մնայուն և շարժական), օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերը և նրանց միակցված էլեկտրաֆիկացված մեքենաների էլեկտրական մասը: Տորֆային կազմակերպության տարածքը` բացառությամբ բանվորական ավանների, գյուղերի և երկաթուղային կայարանների, դասվում են չբնակեցված տեղանքին:

472. Մինչև 1 կՎ և բարձր տորֆային էլեկտրակայանքների էլեկտրական ցանցերը պետք է ունենան մեկուսացված չեզոք: Թույլատրվում է զրոյական կետերի հողակցում մինչև 1 կՎ լարումով չափման, ազդանշանման և պաշտպանության շղթաներում: Բաշխիչ ցանցերը, որոնց միացված են դաշտային ավտոսրահների, երկաթուղային կայարանների և կիսակայարանների, պոմպակայանների էլեկտրաընդունիչները, ինչպես նաև էլեկտրաընդունիչներ, որոնք տորֆային էլեկտրակայանքներին չեն պատկանում, սակայն տեղավորված են տորֆային կազմակերպությունների տարածքում (ավանների, արհեստանոցների, տորֆամշակման գործարանների, փոխաբեռնման կայարանների էլեկտրաընդունիչները) պետք է կատարել 380/220 Վ լարումով եռաֆազ քառալար, խուլ հողակցված չեզոքով:

473. Կողմնակի սպառողի միակցումը 1 կՎ-ից բարձր մեկուսացված չեզոքով տորֆային էլեկտրակայանքների էլեկտրական ցանցերին թույլատրվում է միայն որպես բացառություն` համաձայնեցնելով տորֆային կազմակերպության ղեկավարության հետ և պայմանով, որ միակցման գումարային ունակային հոսանքը ներառյալ դեպի սպառողի էլեկտրակայանք ճյուղավորումը, կազմում է 0.5 Ա-ի ոչ ավելի:

474. Տորֆային էլեկտրակայանքների էլեկտրաընդունիչներն էլեկտրամատակարարման հուսալիության առումով պետք է վերագրել II կարգի (տես Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը):

 

46. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

475. Ենթակայաններում, որոնցից այլ սպառողների հետ սնում են ստանում 1 կՎ-ից բարձր շարժական տորֆային էլեկտրակայանքները, յուրաքանչյուր հեռացող գծի վրա պետք է տեղակայված լինի ընտրողական պաշտպանություն, որն անջատում է գիծը` նրա վրա հողի հետ միաֆազ միակցում ծագելու դեպքում: Որպես երկրորդ աստիճան` պետք է կիրառվի պաշտպանություն զրոյական հաջորդականության լարման բարձրացումից, որը գործում է ժամանակի 0,5-ից մինչև 0,7 վ պահաժամով հաղորդաձողերի հատվածի կամ համակարգի, տրանսֆորմատորի, ամբողջ ենթակայանի անջատման վրա:

476. Մինչև 1 կՎ տորֆային էլեկտրակայանքները, որոնք սնում են ստանում մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորից, պետք է ունենան պաշտպանություն հողի հետ միակցումից` կայանքի ակնթարթորեն անջատմամբ` միաֆազ հողակցման դեպքում:

 

47. ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

477. Մնայուն տրանսֆորմատորային ենթակայանները (այդ թվում` կայմային), որոնք կիրառվում են տորֆի արդյունահանման տեղամասերում, պետք է կազմված լինեն համալիր բլոկներից, որոնք թույլ են տալիս բազմակի մոնտաժում և ապամոնտաժում: Այդ ենթակայանները պետք է ունենան արտաքին կայանքի կատարում: Մինչև 1 կՎ ապարատուրան պետք է տեղակայել մետաղական պահարաններում:

478. Մնայուն տրանսֆորմատորային ենթակայանի տարածքը (այդ թվում` կայմային), պետք է ցանկապատված լինի 1,8-ից մինչև 2,0 մ բարձրությամբ պաշտպանակով: Ցանկապատը կարող է կատարվել փշալարերից: Ցանկապատի դռները պետք է ունենան փականք: Նրանց վրա պետք է կախված լինի նախազգուշացնող պլակատ:

479. Շարժական տրանսֆորմատորային ենթակայանները և ենթակայանները, որոնք տեղակայվում են շարժական մեքենաների վրա, պետք է կատարվեն` ըստ հատուկ տեխնիկական պայմանների:

 

48. ՕԴԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐ

 

480. Տորֆային էլեկտրակայանքների ՕԳ-ն թույլատրվում է կառուցել կուտակված տորֆի վրա և մշակված բացահանքերում:

481. Մինչև 5 տարի ծառայության ժամկետով ՕԳ-ի հենասյուների համար թույլատրվում է կիրառել փշատերև ծառերի չներծծված փայտեղեն: ՕԳ-ի հենասյուների տրամագիծը վերին կտրվածքում պետք է լինի 14 սմ-ից ոչ պակաս:

482. Մինչև 10 կՎ ՕԳ-ի հաղորդալարերի հատույթների ընտրությունը պետք է կատարել` ըստ թույլատրելի երկարատև հոսանքի և լարման թույլատրելի կորստի: Գծում լարման կորստի հաշվարկային արժեքը սնող մալուխի հաշվառմամբ, բնականոն աշխատանքի դեպքում ամենահեռու էլեկտրաընդունիչի համար թույլատրվում է ենթակայանի տրանսֆորմատորների անվանական լարման մինչև 10 տոկոսին հավասար: Գծում լարման կորստի առավելագույն թույլատրելի արժեքը կարճ միակցված շարժիչների գործարկման ժամանակ չի նորմավորվում և որոշվում է գործարկման հնարավորությամբ և էլեկտրաշարժիչների աշխատանքի հուսալիությամբ:

483. Մինչև 1 կՎ և 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հաղորդալարերի համատեղ կախումն ընդհանուր հենասյուների վրա թույլատրվում է: Ընդ որում` հեռավորությունն ըստ ուղղաձիգի մինչև 1 կՎ ՕԳ-ի հաղորդալարերի կախման կետերի և 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հաղորդալարերի միջև պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս: Համատեղ կախման ամբողջ երկարության վրա 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հաղորդալարերի համար պետք է կիրառվի կրկնակի ամրակապ:

484. Մինչև 10 կՎ ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հող հեռավորությունը` հաղորդալարերի ամենամեծ կախվածքի դեպքում, տորֆային կազմակերպության տարածքում` բացառությամբ ճանապարհների և բնակեցված տեղանքի, պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

485. ՕԳ-ի տակով մեքենաների երթանցն առանց լարման հանման ապահովելու համար պետք է կառուցված լինեն հատուկ հենամեջեր` հաղորդալարերի կախման մեծացված բարձրությամբ: Ընդ որում` հեռավորությունը հաղորդալարերի ամենացածր կետի և ամենաբարձր մեքենայի բարձրակների միջև պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս` մինչև 10 կՎ ՕԳ-ի համար, 2,5 մ-ից ոչ պակաս` 20-ից մինչև 35 կՎ ՕԳ-ի համար:

486. Մինչև 10 կՎ ՕԳ-ը նեղածիր երկաթուղուն զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը հենարանի հիմքից մինչև շինությունների մոտեցման եզրաչափը պետք է լինի հենարանի բարձրությունից ոչ պակաս` գումարած 1 մ: Նեղ ուղեծրի տեղամասերում մերձատար ուղիների լուսավորության համար նախատեսված մինչև 380 Վ ՕԳ-ի հենարանի հիմքից հեռավորությունը մինչև ռելսի գլխիկ պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

487. Մինչև 10 կՎ ՕԳ-ի փոխադրովի նեղածիր երկաթուղուն զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը ՕԳ-ի հիմքից մինչև ռելսի գլխիկ պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

488. Մինչև 10 կՎ ՕԳ-ի տորֆի կույտաշարին կամ տորֆի դաշտային դարսակներին զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը հենարանի հիմքից մինչև կույտաշարի կամ դարսակի հիմքը` նրանց լրիվ եզրաչափի դեպքում պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս:

489. Մինչև 10 կՎ ՕԳ-ի մետաղական վերգետնյա խողովակաշարի մոտով անցնելիս հեռավորությունը հենարաններից մինչև խողովակաշար պետք է լինի 8 մ-ից ոչ պակաս: Թույլատրվում է այդ հեռավորության փոքրացում` մինչև 3 մ` պայմանով, որ խողովակաշարի կցաշուրթերի վրա կարելի լինի տեղակայել պատյաններ կամ հովարներ:

490. Մինչև 10 կՎ ՕԳ-ի փայտե խողովակաշարին զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը ՕԳ-ի հենարաններից մինչև խողովակաշար պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս: ՕԳ-ի փայտե խողովակաշարի հետ հատվելիս պետք է խողովակաշարի վերևում տեղակայվեն պողպատե հոծ պատյաններ: Ընդ որում հեռավորությունը խողովակաշարի պատյանով չփակված մասից մինչև ՕԳ-ի հաղորդալարերի պրոեկցիան պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս:

491. 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի 1 կմ-ից ավելի հեռավորությամբ ճյուղավորումների վրա, ինչպես նաև մնայուն կայանքներից առաջ (ցածր ճնշման պոմպակայաններ և այլն) պետք է տեղակայված լինեն զատիչներ:

492. Մինչև 10 կՎ շարժական էլեկտրակայանքը սնող ՕԳ-ի ներանցման հաղորդալարերից հեռավորությունը մինչև հող պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս: Անցումը ներանցման հաղորդալարերի տակ պետք է ցանկապատված լինի:

 

49. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

 

493. Հողի մեջ մալուխային գծերն անցկացնելիս մեխանիկական վնասվածքներից նրանց պաշտպանություն չի պահանջվում` բացառությամբ երկաթուղային և խճուղային ճանապարհների հետ հատման տեղերի, ինչպես նաև տորֆային մեքենաների ինտենսիվ շարժման տեղերի:

494. Շարժական մալուխային գծերի համար պետք է կիրառվեն հատուկ ճկուն մալուխներ, որոնք նախատեսված են ծանր պայմաններում աշխատանքի համար:

495. Ճկուն մալուխների հատույթներն ընտրվում են` ըստ թույլատրելի երկարատև հոսանքի և թույլատրելի լարման կորստի:

496. Մինչև 10 կՎ փոխադրովի մալուխային գծերը, որոնք էլեկտրաէներգիայով սնում են անընդհատ շարժվող կամ մեկ սեզոնի ընթացքում պարբերաբար տեղաշարժվող մեքենաներին, կարող են տեղադրվել անմիջականորեն հողի մակերևույթի վրա: Ընդ որում` 1 կՎ-ից բարձր մալուխային գծերի մոտակայքում պետք է տեղակայվեն նախազգուշացնող պլակատներ:

497. Ճկուն մալուխի միակցումը շարժական կայանքին պետք է կատարվի այնպիսի սարքվածքի օգնությամբ, որը բեռնաթափում է հպակային սեղմակները մալուխի պրկումից և ապահովում է մալուխի ծռման թույլատրելի շառավիղը:

498. Փոխադրովի մալուխային գծի միակցումը ՕԳ-ին պետք է կատարել զատիչ սարքվածքների օգնությամբ: Զատիչ սարքվածքի չպաշտպանված հոսանատար մասերի բարձրությունը հողից պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս գծային սարքվածքների համար, 3,5 մ` քանդովի և փոխադրովի սարքվածքների համար: Զատվող սարքվածքները պետք է պատրաստվեն ըստ հատուկ տեխնիկական պայմանների:

499. Մալուխային գծերը մինչև 1 կՎ ՕԳ-ին միացնելու համար հանձնարարվում է կիրառել հատիչներ և ցցված կոնտակտային միացումներ, որոնք տեղակայվում են ՕԳ-ի հենարանների վրա` մատչելի բարձրության վրա: Հենարանի վրա տեղակայվող հատիչը և վարդակը պետք է տեղավորվեն փակվող պահարանի մեջ: Նշված սարքավորման մետաղական մասերը, որոնք բնականոն կերպով լարման տակ չեն գտնվում, պետք է հողակցված լինեն:

 

50. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐ, ՓՈԽԱՐԿՄԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ

 

500. 1 կՎ-ից բարձր էլեկտրաշարժիչների փոխարկման ապարատները պետք է տեղավորվեն մետաղական պահարաններում:

501. 1 կՎ-ից բարձր էլեկտրաշարժիչների փոխարկման ապարատները պետք է ունենան արգելափակում, որը թույլ չի տալիս.

1) զատիչի անջատում բեռնվածքի տակ.

2) զատիչի միացում գործարկիչ ապարատի միացված վիճակում.

3) պահարանի բացում միացված զատիչի դեպքում.

4) զատիչի միացում բաց պահարանի դեպքում:

502. 1 կՎ-ից բարձր անջատիչներից և ապահովիչներից առաջ պետք է տեղակայված լինեն զատիչներ: Քանդովի հպակային միացումների առկայության դեպքում, որոնց միջոցով կայանքն էլեկտրաէներգիայով սնող մալուխը միացվում է ՕԳ-ին, լրացուցիչ զատիչի տեղակայումը պարտադիր չէ: Ագուցիկ սեղմակների կիրառման դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ զատիչի տեղակայում տրանսֆորմատորից առաջ` էլեկտրաէներգիայի հաղորդման կողմից, ինչպես նաև լարման տրանսֆորմատոր ունեցող սարքվածքից առաջ:

503. Առանձին տրանսֆորմատորին միացված 1 կՎ-ից բարձր անջատիչներից գործարկումը թույլատրվում է կատարել գործարկիչ սարքվածքի օգնությամբ, որը տեղակայված է տրանսֆորմատորի բարձր լարման կողմում, առանց փոխարկման ապարատների տեղակայման` էլեկտրաշարժիչի և տրանսֆորմատորի միջև:

504. 1 կՎ-ից բարձր էլեկտրաշարժիչների փոխարկման սարքվածների վրա վոլտմետրերի և ամպերմետրերի տեղակայումը պարտադիր է: Մեկ ագրեգատի վրա 1 կՎ-ից բարձր մի քանի էլեկտրաշարժիչների տեղակայման դեպքում նախատեսվում է մեկ վոլտմետր էլեկտրաշարժիչների ամբողջ խմբի համար:

505. Փոխարկման ապարատը էլեկտրաշարժիչի հետ միացնող մալուխի հատույթն ընտրվում է` ըստ թույլատրելի երկարատև հոսանքի: Ըստ ԿՄ-ի հոսանքի` նրա ստուգումը չի պահանջվում:

506. Էլեկտրաշարժիչների համար միացման պահին թույլատրվում է լարման կորստի այնպիսի արժեք, որն ապահովում է պահանջվող գործարկիչ մոմենտը, եթե այդ դեպքում ուրիշ էլեկտրաընդունիչների աշխատանքի ռեժիմը չի խախտվում: Թույլատրվում է էլեկտրաշարժիչների ուղիղ գործարկում, որոնց հզորությունը չի գերազանցում տրանսֆորմատորի հզորության 90 տոկոսը:

 

51. ՀՈՂԱԿՑՈՒՄ

 

507. 1 կՎ-ից մինչև 10 կՎ շարժական տորֆային էլեկտրակայանքների հողակցող սարքվածքի R դիմադրությունը, Օմ, որոնք միացված են մեկուսացված չեզոքով էլեկտրական ցանցերին, պետք է լինի`

 

R < 40/I,

 

որտեղ` I-ն միաֆազ հողակցման հոսանքն է, Ա:

508. Մինչև 1 կՎ տորֆային էլեկտրակայանքների հողակցման դիմադրությունը, որոնք միացված են մեկուսացված չեզոքով ցանցերին, պետք է լինի 30 Օմ-ից ոչ ավելի:

509. Շարժական և ինքնագնաց մեքենաների հողակցումն իրականացվում է փոխադրովի հողակցիչներով, որոնք տեղակայվում են անմիջականորեն մեքենաների մոտ կամ սնող մալուխի հողակցող ջղի միջոցով, որը միացվում է ՕԳ-ի հենարանի մոտի փոխադրովի հողակցիչներին կամ ենթակայանի հողակցիչներին:

510. Որպես փոխադրովի հողակցիչներ` հանձնարարվում է կիրառել ձողային էլեկտրոդներ 2,5 մ-ից ոչ պակաս երկարությամբ, որոնք ընկղմվում են կույտերի մեջ ուղղաձիգ` 2 մ-ից ոչ պակաս խորությամբ: Էլեկտրոդների քանակը պետք է լինի 3-ից ոչ պակաս:

 

52. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

511. Կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքների շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանքը շահագործման է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

IX. ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԳԱԼՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

53. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

512. Էլեկտրալիզային կայանքների և գալվանական պատվածքի կայանքների սնման սխեման (խմբային կամ անհատական), ինչպես նաև ուղղիչային ագրեգատների տեսակները, հարաչափերը և քանակը և նրանց օգտագործումը, միակցման հոսանահաղորդիչների նյութը և հատույթը և գուռերի ձողավորումը պետք է ընտրվեն տեխնիկատնտեսական վերլուծության հիման վրա` հաշվի առնելով էլեկտրամատակարարման անհրաժեշտ հուսալիության ապահովումը:

513. Կազմակերպությունների համար, որոնք ունեն դրվածքային մեծ հզորության կերպափոխիչ ենթակայաններով էլեկտրալիզային կայանքներ, հանձնարարվում է ընդունել էլեկտրալիզային արտադրության տեխնոլոգիական բեռնվածքի առանձին էլեկտրամատակարարման սխեմաներ` կազմակերպության բոլոր հիմնական և օժանդակ կառույցների ուժային սարքավորման և էլեկտրական լուսավորության էլեկտրական բեռնվածքների հետ առանձին իջեցնող տրանսֆորմատորների միջոցով, որոնք հաղորդման գծերով միացվում են մոտակա դասավորված գեներացնող աղբյուրների բաշխիչ սարքվածքների կամ սնող էներգահամակարգի 110-400 կՎ լարման էլեկտրական ցանցերին «խորը ներթափանցում» սխեմայով, տրանսֆորմացիայի և փոխարկման նվազագույն աստիճանների թվով (լարման դասը որոշվում է տեխնիկատնտեսական հաշվարկի հիման վրա` կախված կազմակերպության կողմից էլեկտրաէներգիայի սպառման հզորությունից): Տուրբոգեներատորի հովացման համար ջրածնի ստացման էլեկտրալիզային կայանքի ուղղիչային ագրեգատները միացվում են էլեկտրակայանի սեփական կարիքների 0,4 կՎ ԲՍ-ին:

514. Էլեկտրալիզային կայանքների և գալվանական պատվածքների տեխնոլոգիական և ուրիշ էլեկտրական բեռնվածքների ներքին-մակերեսային մատակարարման համակարգը պետք է կատարվի` հաշվի առնելով կազմակերպության բաշխիչ ցանցում և էլեկտրական ցանցերի հաշվեկշռային բաժանման սահմանի վրա էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների (ԷՈՑ) ԳՕՍՏ 13109 «Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում»-ի թույլատրելի պայմանները: Ընդհանուր նշանակության սնման ցանցերում լարման բարձր հարմոնիկ բաղադրիչների պարունակությունը սահմանափակելու նպատակով էլեկտրալիզի կայանքների և գալվանական պատվածքների կայանքների կերպափոխիչ ենթակայանում հանձնարարվում է կիրառել ուղղման մեծ թվով ֆազերով ուղղիչային ագրեգատներ, յուրաքանչյուր ագրեգատի (ագրեգատային խմբի) վրա ուղղման համարժեք բազմաֆազ ռեժիմով և այլ տեխնիկական լուծումներ` հարմոնիկ բաղադրիչների փոխհատուցման համար: Կազմակերպության բաշխիչ ցանցում հարմոնիկ բաղադրիչների փոխհատուցման կոնկրետ լուծումներն ընդունվում են համապատասխան տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա:

515. Էլեկտրալիզային կայանքներում, ըստ էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանի I կարգի, էլեկտրաընդունիչներին պետք է դասել էլեկտրալիզային գուռ-էլեկտրալիզարարների շարքերը: Էլեկտրալիզային կայանքների մնացած էլեկտրաընդունիչների և գալվանական պատվածքների էլեկտրաընդունիչների կարգերը պետք է որոշել տեխնոլոգիական նախագծման ճյուղային նորմերի համաձայն:

516. Մարդկանց էլեկտրահարման վտանգավորության առումով էլեկտրալիզի կայանքների, արտադրամասերի (կայանների, մասնաշենքերի, բաժանմունքների) սենքերը դասվում են բարձրացված վտանգավորությամբ սենքերին:

517. Էլեկտրալիզի արտադրամասերում (կայաններում, մասնաշենքերում) տեղակայվող էլեկտրաընդունիչների լարումը պետք է լինի 1 կՎ-ից ոչ ավելի` փոփոխական և ուղղված հոսանքի: Համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում թույլատրվում է էլեկտրալիզային գուռերի սնման համար կիրառել ավելի բարձր անվանական լարումով ուղղիչներ:

518. Ընդհանուր լուսավորության լուսատուներն էլեկտրալիզի սրահների (մասնաշենքերի) «վերին լույս»-էլեկտրաէներգիայով սնում կարող են ստանալ ընդհանուր նշանակության տրանսֆորմատորից` 0,4 կՎ երկրորդային լարումով` խուլ հողակցված չեզոքով: Ընդ որում` երկհարկանի շենքերի առաջին հարկում և միահարկ շենքերում լուսատուների, գործարկման-կարգավորման ապարատների, ճյուղավորման տուփերի և էլեկտրահաղորդագծի տարրերի մետաղական իրանները պետք է մեկուսացված լինեն շենքի շինարարական կոնստրուկցիաներից: Վերին լույսի լուսատուների իրանները, գործարկման-կարգավորման ապարատները և ճյուղավորման տուփերը, որոնք դասավորված են էլեկտրալիզարարների սպասարկման հարթակից 3,5 մ-ից բարձր նիշի վրա, պողպատե կոնստրուկցիաներից մեկուսացնել չի պահանջվում:

519. Մնայուն տեղական լուսավորության էլեկտրալիզի արտադրամասերում (մասնաշենքերում, սրահներում) չի պահանջվում: Բացառություն են քլորի ստացման էլեկտրալիզային կայանքների հիմնական արտադրական սենքերը (տես սույն ՏԿ-ի 551-րդ կետը):

520. Փոխադրովի (ձեռքի) էլեկտրական լուսատուները, որոնք կիրառվում են էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում) և օժանդակ արտադրամասերում (արհեստանոցներում), պետք է ունենան 50 Վ-ից ոչ բարձր լարում և էլեկտրական ցանցին միացվեն անվտանգ II դասի բաժանիչ տրանսֆորմատորի մրջոցով` ըստ ԳՕՍՏ 30030 (ԻՍՕ 742-83) «Տրանսֆորմատորներ բաժանիչ և տրանսֆորմատորներ անվտանգ բաժանիչ. Տեխնիկական պահանջներ»-ի:

521. Էլեկտրագործիքները (էլեկտրագայլիկոններ, էլեկտրահորատներ, էլեկտրափոշեկուլներ և այլն), որոնք օգտագործվում են էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում), պետք է ունենան կրկնակի մեկուսացում և պետք է սնման ցանցին նրանց միացնել բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

522. Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչները, էլեկտրատաքացուցիչները և ուրիշ էլեկտրաընդունիչները, որոնց իրաններն անմիջական միացում ունեն էլեկտրալիզարարի` հողից մեկուսացված իրանի հետ, պետք է ունենան 50 Վ-ից ոչ բարձր լարում: Հանձնարարվում է 50 Վ լարման հատուկ էլեկտրաշարժիչների կիրառում` ուժեղացված մեկուսացմամբ, միջավայրին համապատասխանող կառուցվածքով: Փոփոխական հոսանքի 50 Վ-ից մինչև 380 Վ լարման էլեկտրաշարժիչները թույլատրվում է կիրառել հետևյալ պայմանների պահպանման դեպքում. էլեկտրաշարժիչները կամ էլեկտրաշարժիչների խմբերը, որոնք տեղակայված են 15-ից ոչ ավելի էլեկտրալիզարարների վրա, ընդհանուր նշանակության ցանցին (մեկուսացված չեզոքով ընդհանուր նշանակության տրանսֆորմատորին) միացվում են բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով: Մինչև 120 կՎտ հզորության փոխադրովի էլեկտրատաքացուցիչները (տաքացման ժամանակահատվածում էլեկտրալիզարարների մեջ տեղակայվող) թույլատրվում է միացնել սնող ցանցին մեկ բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով, որը դասավորվում է էլեկտրալիզային գուռերով սենքից դուրս, պայմանի դեպքում` եթե երկրորդային լարման բաշխիչ ցանցի գումարային երկարությունը չի գերազանցում 200 մ և նախատեսված է մի քանի էլեկտրալիզարարների տաքացուցիչների միաժամանակյա տաքացումը բացառող արգելափակում:

523. Էլեկտրալիզային կայանքների սենքերը, որոնցում էլեկտրալիզի պրոցեսում հերմետիկացված սարքավորման մեջ անջատվում է կամ շրջանառության մեջ է գտնվում ջրածին, անհրաժեշտ է սարքավորել արտածծիչ օդափոխությամբ` բնական դրդմամբ (դեֆլեկտորներով կամ օդավորման երդիկներով), որը բացառում է չօդափոխվող տարածությունների գոյացումը ծածկի տակ: Այնպիսի սենքերը, որտեղ ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների բացառվում է պայթման հավելյալ 5 կՊա գերազանցող ճնշման գոյացումը, ունեն ԳՕՍՏ Ռ 51330.9 (ԻԷԿ 60079-10-90), «Էլեկտրասարքավորում պայթապաշտպանված. Մաս 10. Պայթավտանգ գոտիների դասակարգում»-ում բերված դասակարգման համաձայն 2-րդ դասի պայթավտանգ գոտի միայն սենքի վերին մասում: Պայթավտանգ գոտին պայմանականորեն ընդունվում է հատակի մակարդակից սենքի ընդհանուր բարձրության 0,75 նիշից, բայց գոտու ստորին սահմանն ամբարձիչատակի ուղուց բարձր լինել չի կարող: Այդ գոտում սենքի առաստաղի տակ պետք է տեղադրել տվիչներ (որպես կանոն, սենքի յուրաքանչյուր 36 մ2 մակերեսի համար երկուսից ոչ պակաս), որոնք միացվում են օդի մեջ ջրածնի կոնդենսացիայի վերականգնման ավտոմատացված համակարգին: Համակարգը պետք է ապահովի ձայնային և լուսային ազդանշանումներ, ինչպես նաև էլեկտրաշարժիչների վերամբարձ-տրանսպորտային սարքավորման էլեկտրաընդունիչների գործարկման ապարատների արգելափակում (կամ անջատում, եթե այդպիսի ապարատներ տվյալ սենքի մեջ կան), երբ սենքի վերահսկվող գոտում ջրածնի պարունակությունը գերազանցի ծավալային 1 տոկոսը:

524. Պայթավտանգ գոտիներով էլեկտրալիզային կայանքների սենքերում էլեկտրական լուսավորության համար պետք է կիրառվեն լրակազմ լուսավորության սարքվածքներ (ԼԼՍ) ճեղքային լուսատուներով: Այդ սարքվածքներում լույսի աղբյուրները տեղավորվում են խցերի մեջ, որոնք մտնում են ԼԼՍ-ի կազմի մեջ: Խցերի հոդակապումը լուսատուի հետ պետք է ապահովի խցերի կողմից լուսատուների ԻՊ54(IP54)-ից ոչ ցածր պաշտպանություն: ԼԼՍ-ի խցերը պետք է դասավորվեն պայթավտանգ միջավայրից դուրս` պատի մեջ, որը սահմանակից է հարևան ոչ պայթավտանգ գոտուն, կամ արտաքին պատի մեջ: Բացի ԼԼՍ-ից, հանձնարարվում է ընդհանուր նշանակության լուսատուների օգտագործում, որոնք տեղակայվում են`

1) չբացվող պատուհանների հետևում` կրկնակի ապակեպատմամբ, առանց վերնափեղկի և օդանցքի.

2) պատի մեջ հատուկ խորշերում կրկնակի ապակեպատմամբ.

3) հատուկ երդիկներում` առաստաղային ծածկի մեջ կրկնակի ապակեպատմամբ.

4) ապակեպատված տուփերում:

525. Խորշերը և երդիկները պետք է ունենան արտաքին օդով օդափոխություն` բնական դրդմամբ: Ապակեպատ տուփերը պետք է օդափչվեն հավելյալ ճնշման տակ` մաքուր օդով: Այն տեղերում, որտեղ հնարավոր է ապակիների կոտրվելը տուփի մեջ, ապակեպատման համար պետք է կիրառել չկոտրվող ապակի:

526. Էլեկտրալիզի սրահները (մասնաշենքերը) հանձնարարվում է սարքավորել ամբարձիչ-տրանսպորտային մեխանիզմներով` մոնտաժման, տեխնոլոգիական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Էլեկտրալիզային կայանքների սենքերում, որոնց վերին գոտիներում կարող են լինել պայթավտանգ գոտիներ (տես սույն ՏԿ-ի 514-րդ կետը), այդ մեխանիզմները (նրանց էլեկտրասարքավորումը) պետք է ունենան սույն ՏԿ-ի IV բաժնի պահանջներին համապատասխանող կատարում: Կամրջակային ամբարձիչներով էլեկտրալիզի մասնաշենքերում ամբարձիչի խցիկից կռունկավարի էջքի սանդուղքները պետք է լինեն ոչ էլեկտրահաղորդիչ նյութից: Եթե այդպիսի մասնաշենքերում չկա ամբարձիչատակ ուղիների սպասարկման սրահ, պետք է պատրաստվի այնպիսի կոնստրուկցիա, որն ապահովի կռունկավարի անվտանգ էջքը` ամբարձիչի խցիկը վայրէջքային հարթակի վրա չկանգնելու դեպքում (օրինակ, վթարի դեպքում):

527. Էլեկտրալիզային կայանքների հոսանահաղորդիչները (ձողավորումները) պետք է կատարվեն բարձրացված մեխանիկական և հոգնածության ամրությամբ ալյումինի կամ ալյումինի համաձուլվածքի հաղորդաձողերով: Հոսանահաղորդիչների հաղորդաձողերը պետք է պաշտպանել ժանգակայուն, իսկ 45 oC և բարձր աշխատանքային ջերմաստիճանով տեղամասերում ջերմադիմացկուն լաքերով (բացառություն են հաղորդաձողերն ալյումինի էլեկտրալիզի մասնաշենքերում): Հոսանահաղորդիչների հոսանաձողերի հպակային միացումներն անհրաժեշտ է կատարել եռակցմամբ` բացառությամբ միջգուռայինների, ինչպես նաև շունտող հոսանահաղորդիչների (հոսանաձողավորման) և ուղղիչներին փոխարկման և ուրիշ ապարատներին էլեկտրալիզարարների կափարիչներին կամ ճակատային սալերին հաղորդաձողերի միացման: Բարձր ջերմաստիճանային գոտիներում էլեկտրալիզարարների հաղորդագծերի անցկացման համար պետք է օգտագործվեն ջերմադիմացկուն մեկուսացմամբ և պատյանով հաղորդալարեր կամ մալուխներ: Աշխատող շարքից դուրս բերվող էլեկտրալիզարարի կափարիչներին կամ ճակատային սալերին հաղորդաձողերի (էլեկտրալիզային գուռի) համար պետք է նախատեսել մնայուն կամ փոխադրովի շունտող սարքվածք (զատիչ, անջատիչ, կարճ միակցիչ, հեղուկմետաղային փոխարկող շունտող սարքվածք): Փոխադրովի շունտավորող սարքը պետք է մեկուսացված լինի հողից: Էլեկտրալիզի սրահում (մասնաշենքում և ուրիշ արտադրական սենքերում) դասավորվող սարքվածքների և սարքերի վրա, ինչպես նաև էլեկտրալիզարարների աշխատանքի վրա մագնիսական դաշտերի ազդեցության նվազեցումը պետք է ապահովվի համապատասխան արտադրության ճյուղային նորմերի պահպանմամբ:

528. Էլեկտրալիզային գուռերի շարքի, շենքի շինարարական կոնստրուկցիաների, կոմունիկացիաների (հոսանահաղորդիչների, խողովակաշարերի, օդատարների և այլն) էլեկտրական մեկուսացումը պետք է բացառի էլեկտրալիզի սրահ (մասնաշենք) հողի պոտենցիալը մտցնելու և սրահից պոտենցիալը դուրս բերելու հնարավորությունը (տես նաև սույն ՏԿ-ի 529, 534 և 535-րդ կետերը): Էլեկտրալիզարարների շարքի և գալվանական պատվածքների գուռերի և նրանց միացվող հոսանահաղորդիչների մեկուսացումը հողից պետք է մատչելի լինի դիտման և նրա վիճակի վերահսկման համար:

529. Էլեկտրալիզի սրահում (մասնաշենքում) (բացառությամբ ջրի էլեկտրալիզից ջրածնի ստացման համար էլեկտրալիզային կայանքների), բացի սույն ՏԿ-ի 528-րդ կետում նշված տարրերից, հողից մեկուսացում պետք է ունենան.

1) մինչև 3 մ բարձրության պատերի ներքին մակերևույթը և սյուները` միահարկ շենքի առաջին հարկի կամ երկհարկանի շենքի երկրորդ հարկի աշխատանքային հարթակների մակարդակից մինչև 3,5 մ բարձրության վրա.

2) աշխատանքային հարթակների մետաղական և երկաթբետոնե կոնստրուկցիաները, որոնք դասավորված են էլեկտրալիզարարների կողքին.

3) էլեկտրալիզարարների կողքի հաղորդաձողային անցուղիների և հատակների ծածկերը.

4) ելանցքերի մետաղական կափարիչները.

5) հատակի վրա և մասնաշենքի պատերի մոտ դասավորված օդափոխության սարքվածքների մետաղական մասերը.

6) սենքի սահմաններում` հատակի մակարդակից մինչև 3,5 մ բարձրության վրա դասավորված մետաղական խողովակաշարերը, բարձակները և այլ մետաղական կոնստրուկցիաները.

7) ամբարձիչ-տրանսպորտային մեխանիզմները (տես սույն ՏԿ-ի 526-րդ կետը):

530. Աշխատանքային հարթակների մետաղական և երկաթբետոնե կոնստրուկցիաներն էլեկտրալիզարարների կողքին պետք է ծածկվեն (բացառությամբ մագնեզիումի և ալյումինի էլեկտրալիզի կայանքների) փայտե վանդակապատերով` ներծծված հրակայուն նյութով, որը նրա դիէլեկտրիկական հատկությունների վրա բացասականորեն չի ազդում: Վանդակապատերը կարող են պատրաստվել նաև ուրիշ դիէլեկտրիկ նյութից:

531. Հոսանահաղորդիչների հոսանաձողերի ներանցումներն էլեկտրալիզի մասնաշենք (շենք) պետք է ցանկապատվեն մետաղական ցանցերով կամ կոնստրուկցիայով` էլեկտրամեկուսիչ նյութերից, մետաղական հիմնակմախքի վրա, հատակի մակարդակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ցանցերը կամ հիմնակմախքի մետաղական կոնստրուկցիաները պետք է մեկուսացված լինեն հոսանահաղորդչից:

532. Էլեկտրալիզային կայանքների հոսանահաղորդիչները, բացառությամբ միջգուռայինների, շունտող հոսանահաղորդիչների և դեպի ճակատային գուռեր հոսանաբերների (էջքերի), պետք է ունենան ցանկապատ հետևյալ դեպքերում.

1) հոսանահաղորդիչների հորիզոնական տեղամասերը անցումների վերևում` հատակի մակարդակից 2,5 մ-ից պակաս բարձրության վրա դասավորելիս կամ դրանք ամբարձիչների և արտադրամասային տրանսպորտի շարժման գոտում գտնվելիս,

2) հոսանահաղորդիչների միջև 2,5 մ-ից պակաս հեռավորության դեպքում, որոնք դասավորված են հատակի մակարդակից 2,5 մ-ից ցածր բարձրության վրա, և հողակցված խողովակաշարերի կամ հողակցված սարքավորման միջև,

3) հոսանահաղորդիչները կամրջակային ամբարձիչների նստեցման հարթակների մոտ դասավորության դեպքում, եթե հեռավորությունը նրանցից մինչև այդ հարթակներ 2,5 մ-ից պակաս է:

533. Էլեկտրալիզի սրահներում (բացառությամբ ջրի էլեկտրալիզի մեթոդով ջրածնի ստացման համար էլեկտրալիզային կայանքներով սրահների) չի թույլատրվում արտադրական մեխանիզմների փոփոխական հոսանքի եռաֆազ ընդունիչների հողակցման մայրուղու սարքվածք: Այդպիսի էլեկտրաընդունիչների համար բաց հաղորդիչ մասերը պետք է միակցել ՊԵ(PE)-հաղորդչին: Որպես լրացուցիչ միջոց հնարավոր է պաշտպանական անջատման սարքվածքի օգտագործում: Փոփոխական հոսանքի էլեկտրաընդունիչների բաց հաղորդիչ մասերը` նրանցից մինչև էլեկտրալիզարարների հոսանատար մասեր 2,5 մ-ից պակաս հեռավորության դեպքում, պետք է ունենան հանովի մեկուսացնող պատյան:

534. Խողովակաշարերն ալյումինի էլեկտրալիզի մասնաշենքերում, էլեկտրալիզի արտադրամասերում և սրահներում (բացառությամբ ջրի էլեկտրալիզի մեթոդով ջրածնի ստացման էլեկտրալիզային կայանքներով սրահների) հանձնարարվում է կատարել ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից: Մետաղական խողովակաշարերի (այդ թվում` խեժապատված), պաշտպանական խողովակների և տուփերի օգտագործման դեպքում պետք է կիրառվեն էլեկտրամեկուսչային ներդիրներ, կախոցներ և մեկուսիչներ: Պետք է նախատեսվեն միջոցառումներ հոսակորստի հոսանքների իջեցման համար` լուծույթներից հոսանքի ճյուղավորմանը դեպի խողովակաշարեր, որոնք մտնում են էլեկտրալիզարարների մեջ կամ արտուղվում են նրանցից` մեկուսացված կամ ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից (ֆիոլիտից, վինիպլաստից, ապակեպլաստիկից և ուրիշ) պատրաստված խողովակաշարերից: Հանձնարարվում է շիթի խզման սարքվածքի օգտագործում կամ այլ արդյունավետ միջոցների ձեռնարկում:

535. Զրահապատված մալուխները, մետաղական խողովակաշարերը, պաշտպանական խողովակները, ինչպես նաև տեխնոլոգիական, շոգե-, ջրամատակարարման, օդափոխության և ուրիշ հաղորդակցուղիների տուփերն էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում) պետք է դասավորված լինեն աշխատանքային հարթակների մակարդակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրության վրա (3,0 մ-ից ոչ պակաս` ջրային լուծույթների էլեկտրալիզի սրահների համար), հողից մեկուսացված լինեն կամ ցանկապատված, սրահի (մասնաշենք) մուտքի և սրահից ելքի վրա ունենան էլեկտրամեկուսիչ ներդիրներ, ինչպես նաև դեպի էլեկտրալիզարարներ արտուղման և նրանց միացվելու տեղերում: Էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում) թվարկված հաղորդակցուղիները նշված բարձրությունից ցածր տեղադրելու դեպքում նրանք, բացի դրանից, պետք է ունենան էլեկտրական մեկուսացման երկու աստիճան` շինարարական կոնստրուկցիայից, ինչպես նաև մեկուսիչային ներդիրներ սրահի (մասնաշենքի) երկայնքով` դասավորված ճյուղային նորմերի պահանջների համաձայն: Մետաղաճոպանը, որի վրա էլեկտրալիզի սրահում (մասնաշենքերում) ամրացվում են հաղորդալարերը կամ մալուխները, պետք է մեկուսացված լինի շինարարական կոնստրուկցիաներից:

536. Էլեկտրալիզային կայանքների մալուխային գծերը պետք է անցկացվեն այնպիսի ուղեգծերով, որոնց վրա վթարային իրավիճակները քիչ հավանական են (օրինակ, էլեկտրալիզարարներից էլեկտրալիտի վթարային հեռացման դեպքում հնարավոր չէ հալված էլեկտրալիտի թափվելը):

537. Հիմքերի, հենոցների և ուրիշ կոնստրուկցիաների վրա տեղակայված էլեկտրատեխնիկական սարքավորումը չպետք է ունենա զննման հարակցիչային էլեկտրական միացումներ: Հարակցիչային էլեկտրական միացումները պետք է մատչելի լինեն սպասարկման և վերանորոգման համար:

538. Մինչև 1 կՎ լարումով էլեկտրական բաշխիչ սարքվածքներն ուժային ու լուսավորության ցանցերի համար պետք է դասավորվեն ուղղված հոսանքի լարման տակ գտնվող չցանկապատված հոսանահաղորդիչներից կամ էլեկտրալիզարարների մասերից 6 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

539. Կենտրոնական կամ ՎՉՍ և Ա վահանը (եթե նրանց անհրաժեշտությունը հիմնավորված է) պետք է սարքավորված լինեն էլեկտրալիզի տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման և կառավարման ու սարքավորման աշխատանքի վերահսկման համապատասխան միջոցներով, ինչպես նաև ազդանշանման համակարգով, որը ծանուցում է սարքավորման գործարկման, կանգի և աշխատանքի ռեժիմի խախտման մասին կամ մեկուսացման վնասման մասին` վերահսկվող էլեկտրական շղթաներում:

540. Տեսանելի գոտուց դուրս գտնվող սարքավորումն աշխատանքի մեջ մտցնելու համար պետք է նախատեսվի գործարկման ազդանշանում:

541. Էլեկտրալիզային կայանքներում, որոնցում վթարային իրավիճակում պահանջվում է էլեկտրալիզարարների էլեկտրաէներգիայով սնման անհապաղ անջատում, էլեկտրալիզի սրահում և կառավարման կենտրոնական վահանի և ՎՉՍ և Ա վահանի սենքում ուղղիչների վթարային անջատման համար պետք է տեղակայված լինեն սեղմակոճակներով անջատիչներ: Պետք է բացառված լինի ուղղիչների հետագա միացման համար այդ ապարատների օգտագործման հնարավորությունը:

542. Էլեկտրալիզային արտադրության սենքերում, այդ թվում` կերպափոխիչ ենթակայանում, պետք է նախատեսված լինի բարձրախոս և (կամ) հեռախոսային կապ, կազմակերպությունում փորձնաարդյունաբերական կայանքներում սպասարկման ընդունված համակարգին համապատասխան:

543. Էլեկտրոլիզային գուռերի շարքի աշխատանքի ռեժիմը վերահսկելու համար էլեկտրալիզի մասնաշենքերի, կայանների (արտադրամասերի) սենքերում կամ կերպափոխիչ ենթակայանում պետք է նախատեսվեն.

1) ամպերաչափ յուրաքանչյուր շարքի համար.

2) վոլտաչափ յուրաքանչյուր շարքի և յուրաքանչյուր մասնաշենքի համար, եթե նրանք սնվում են հավաքովի հաղորդաձողերից.

3) վոլտմետր յուրաքանչյուր գուռի համար (կամ բազմադիրք փոխարկիչով վոլտմետր գուռերի խմբի համար) այն դեպքերում, երբ աշխատանքային լարումով գուռերում տարվում է տեխնոլոգիական գործընթաց.

4) ուղղված հոսանքի հաղորդաձողերի յուրաքանչյուր համակարգի կամ էլեկտրալիզարարների խմբի մեկուսացման վերահսկման սարքվածքներ (սարքեր), որոնք սնում են ստանում ուղղված հոսանքի վերահսկվող ցանցից կամ փոփոխական հոսանքի ցանցից անհատական կամ խմբային բաժանիչ տրանսֆորմատորների միջոցով.

5) վոլտ` ժամերի կամ ամպեր`ժամերի հաշվիչներ (կախված տեխնոլոգիական պահանջներից) գուռերի շարքի կամ խմբի համար.

6) էլեկտրական էներգիայի հաշվիչ` տեղակայված ուղղիչային ագրեգատի կերպափոխիչային տրանսֆորմատորի առաջնային կողմում:

 

54. ՋՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

544. Էլեկտրոլիզային գուռերի շարքի միջին կետը խուլ հողակցում չպետք է ունենա: Թույլատրվում է շարքի չեզոքի օգտագործում մեկուսացման վերահսկման սարքվածքների համար, որոնք բնականոն ռեժիմում չեն առաջացնում չեզոքի խուլ կապ հողի հետ:

545. Էլեկտրոլիզային գուռերի միջև անցումներում հոսանատար մասերի միջև (որոնք մեկը մյուսից առանձնացված չեն) հեռավորությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս նրանց միջև մինչև 65 Վ հնարավոր առավելագույն լարման դեպքում և 1,5 մ-ից ոչ պակաս` 65 Վ-ից բարձր լարման դեպքում: Անցումներն էլեկտրոլիզային գուռերի երկայնական շարքի և պատի, ճակատային էլեկտրոլիզային գուռերի և պատի միջև պետք է լինեն 2,5 մ-ից ոչ պակաս լայնության: Թույլատրվում է անցումների տեղական նեղացում մինչև 1,5 մ` էլեկտրոլիզային գուռերի և շենքի սյուների միջև և ցցաթմբերի կանգնակների միջև, որոնք կրում են հոսանահաղորդիչներ կամ նյութատարներ` պայմանով, որ անցումում սյուները և կանգնակները հատակից 2,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ անպայմանորեն պատված են էլեկտրամեկուսիչ թերթավոր նյութով, օրինակ, պլաստիկային թերթերով` զոդված: Էլեկտրալիզարարների հոսանահաղորդիչներից և ուրիշ հոսանատար մասերից մինչև հողակցված տեխնոլոգիական սարքավորում և լուսատուների ամրան հեռավորությունը պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս:

 

55. ՋՐԱԾՆԻ ՍՏԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ (ՋՐԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ)

 

546. Ջրածնային կայանների էլեկտրալիզարարները պետք է սարքավորված լինեն հետևյալ էլեկտրական պաշտպանությամբ`

1) հողի հետ միաբևեռ միակցումներից, բացի այն էլեկտրալիզարարներից, որոնց մոտ եզրային էլեկտրոդը կամ եզրային բջջի իրանն ըստ կոնստրուկցիայի հողակցված է, օրինակ, գազազատիչի միջոցով.

2) միջբևեռական կարճ միակցումներից.

3) հետադարձ հոսանքներից` շարժիչ-գեներատորների կիրառման դեպքում (վերակառուցվող կայանքներում):

547. Ջրածնային կայանների էլեկտրալիզարարները, որոնք աշխատում են հողի նկատմամբ 250 Վ-ից բարձր լարման տակ, պարագծով պետք է ունենան ցանցային ցանկապատ:

548. Ջրածնային կայանների էլեկտրալիզարարների շուրջը պետք է փռված լինեն դիէլեկտրիկական գորգեր (ուղիներ):

549. Ջրածնային կայաններում հեռավորություններն էլեկտրալիզարարների, ինչպես նաև էլեկտրալիզարարների և սենքի պատերի միջև պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի 545-րդ կետում նշվածներին: Սարքավորման միջև պետք է նախատեսվեն հետևյալ անցումները`

1) հիմնական` 1,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ, մեքենաների (ճնշակների, պոմպերի և այլն) և ապարատների սպասարկման ճակատով, որոնք ունեն ամրան և վերահսկիչ-չափիչ սարքեր.

2) փոքր եզրաչափերով սարքավորման համար (մինչև 0,8 մ լայնությամբ ու բարձրությամբ) թույլատրվում է անցման լայնությունը փոքրացնել մինչև 1 մ.

3) բոլոր կողմերից սպասարկման հնարավորության համար (եթե դրանում կարիք կա) սարքավորման միջև, ինչպես նաև սարքավորման և սենքերի պատերի միջև` 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ.

4) սարքավորման և սարքերի զննման և պարբերական ստուգման և կարգավորման համար` 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ.

5) անցումների նորմավորվող նվազագույն լայնությունը պետք է ապահովվի սարքավորման առավել ցցված (2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա) մասերի միջև` հաշվի առնելով հիմքերը, մեկուսացումը, ցանկապատումը և այլն:

 

56. ՔԼՈՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

550. Կերակրի աղի` սնդիկային, թաղանթային և դիաֆրագմային մեթոդներով էլեկտրալիզի կայանքներում, ինչպես նաև աղաթթվի էլեկտրալիզի ժամանակ պետք է ապահովվի`

1) էլեկտրալիզարարների էլեկտրաէներգիայով սնման ձեռքով վթարային անջատման հնարավորություն սույն ՏԿ-ի 541-րդ կետին համապատասխան, ինչպես նաև կառավարման վահանի սենքից և քլորային ճնշակների մեքենավարի կողմից` նրանց կանգի դեպքում.

2) քլորային և ջրածնային ճնշակների ինքնավար անջատում էլեկտրալիզի բոլոր մեթոդների դեպքում, բացի քլորային ճնշակների էլեկտրաշարժիչներից` սնդիկային մեթոդով էլեկտրալիզի ժամանակ, էլեկտրալիզարարը սնող ուղղված հոսանքը հանկարծակի անջատվելու դեպքում (հոսանքի անջատումից հետո 2-ից մինչև 3 Վ պահաժամով).

3) քլորային ճնշակների էլեկտրաշարժիչների ինքնավար անջատում (մինչև 3 րոպե պահաժամով) սնդիկային մեթոդով էլեկտրալիզի ժամանակ` քլորի վթարային կլանման համակարգի միաժամանակյա միացմամբ.

4) էլեկտրալիզարարները սնող ուղղիչների ինքնավար անջատում արգելափակման համակարգի կողմից 3-ից մինչև 5 վ պահաժամով, էլեկտրալիզի բոլոր մեթոդների համար` քլորային ճնշակների բոլոր էլեկտրաշարժիչների հանկարծակի կանգի դեպքում, եթե նշված ժամանակահատվածի ընթացքում տեղի չունենա ինքնագործարկում, ինչպես նաև սնդիկային պոմպերի էլեկտրաշարժիչների խմբի կանգի դեպքում (շարժիչների թիվը խմբի մեջ որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում) քլորի վթարային կլանման համակարգի միաժամանակյա միացմամբ և ազդանշանի հաղորդմամբ դեպի էլեկտրալիզի սրահ, ճնշակների և ՎՉՍ և Ա վահանի սենքեր.

5) էլեկտրալիզային կայանքի ուղղիչի ինքնավար անջատում ճնշակի ներծծման կոլեկտորում քլոր գազի ճնշումը հաստատված սահմանից բարձր լինելու դեպքում.

6) աշխատող մի քանի քլորային ճնշակներից մեկի հանկարծակի անջատման դեպքում ազդանշանում դեպի էլեկտրալիզի սրահ և ՎՉՍ և Ա վահանի սենքի և կերպափոխիչ ենթակայան.

7) ազդանշանում դեպի էլեկտրալիզի սրահ և ՎՉՍ և Ա վահանի սենքի սնդիկային պոմպի էլեկտրաշարժիչների կանգի կամ սնդիկային կատոդով էլեկտրալիզարարներում սնդիկի շրջապտույտը դադարելու դեպքում:

551. Հիմնական արտադրության սենքերում, բացի ընդհանուր լուսավորության ցանցից, պետք է նախատեսվի տեղական լուսավորության մնայուն ցանց մինչև 50 Վ լարումով, որը սնվում է ընդհանուր լուսավորության ցանցից` բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

 

57. ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

552. Էլեկտրական մեկուսացում, բացի սույն ՏԿ-ի 528-րդ և 529-րդ կետերոմ նշվածներից, պետք է ունենան հետևյալ տարրերը.

1) էլեկտրալիզարարների և կատոդային ու անոդային արտածծումների խողովակաշարերի պատյանները` հողից և շինարարական կոնստրուկցիաներից.

2) մասնաշենքի հատակները, նկուղի հատակները և սյուները, ինչպես նաև աշխատանքային հարթակները, երկաթբետոնե և մետաղական շինարարական այլ կոնստրուկցիաները` հողից.

3) սեղմված օդի և վակուումի խողովակաշարերի մասերը` հողից, մեկը մյուսից և էլեկտրալիզարարներից.

4) մալուխները և ապարատուրան` հիմնակմախքից, որի վրա տեղակայված են տրանսֆորմատորները.

5) աշխատանքային հարթակներն էլեկտրալիզարարների մոտ (վերը նշված` հողից էլեկտրական մեկուսացումից բացի) պետք է ծածկված լինեն դիէլեկտրիկական թերթավոր նյութով:

553. Նոր կառուցվող կայանքում էլեկտրալիզարարների դասավորությունը պետք է ընդունվի կենտրոնական` երկայնական պատերի կողմից երկու երթանցով:

554. Էլեկտրալիզի սրահներում երթանցերը պետք է լինեն հետևյալ լայնությամբ.

1) երկայնական պատերի կողմից երկու երթանցերի առկայության դեպքում` 4,5 մ-ից ոչ պակաս.

2) էլեկտրալիզարարների երկայնական շարքերի միջև մեկ երթանցի առկայության դեպքում` 5,5 մ-ից ոչ պակաս:

Երկու դեպքում էլ պետք է ապահովվի ազատ արանք տրանսպորտային միջոցի և մասնաշենքի պատի կամ տեղակայված սարքավորման միջև` 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

555. Արանքն էլեկտրալիզարարների երկայնական շարքի և պատի միջև երթանցի առկայության դեպքում պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

556. Էլեկտրալիզարարների երկու շարքերի հոսանահաղորդիչների միջև հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս:

 

58. ԱԼՅՈՒՄԻՆԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

557. Հողից էլեկտրական մեկուսացում ի լրումն սույն ՏԿ-ի 528-րդ և 529-րդ կետերում նշվածների, պետք է ունենան հետևյալ կոնստրուկցիաները.

1) էլեկտրալիզարարների հիմքերը և ստորգետնյա անցուղիները.

2) էլեկտրալիզարաների և միջհարկային ծածկերի հենարանային սյուները:

558. Հոսանահաղորդիչների երկայնական անցուղիների մետաղական ծածկերն էլեկտրալիզի մասնաշենքերում պետք է ունենան էլեկտրական մեկուսացում, իսկ հարևան էլեկտրալիզարարների միջև տեղամասերում այդ ծածկերը պետք է ունենան էլեկտրամեկուսացնող ներդիրներ: Հոսանահաղորդիչների երկայնական որմնանցքերի և անցուղիների մետաղական ծածկերը պետք է ունենան էլեկտրական մեկուսացում այդ որմնանցքից և անցուղիներից, իսկ կից էլեկտրալիզարարների միջև տեղամասերում պետք է ունենան էլեկտրական մեկուսացնող ներդիրներ:

559. Էլեկտրալիզարարների հոսանահաղորդիչների որմնանցքերի և անցուղիների մետաղական ծածկերը պետք է ունենան էլեկտրալիզարարի կատոդի պոտենցիալը:

560. Օդափոխության հատակադիր վանդակներն ալյումինե էլեկտրալիզի և զտման մասնաշենքերում պետք է շարել էլեկտրամեկուսային հիմքերի վրա:

561. Մետաղական ապակեկալները պատուհաններում և օդավորման հորաններում թույլատրվում է տեղակայել հատակի մակարդակից 3 մ-ից ոչ պակաս բարձրության վրա միահարկ մասնաշենքերում և երկրորդ հարկի մակարդակից` երկհարկանի մասնաշենքում:

562. Առաջին հարկի ճակատներն ալյումինե էլեկտրալիզի և էլեկտրալիտիկ զտման երկհարկանի մասնաշենքերում պետք է ցանկապատված լինեն մետաղական ցանցով, որն էլեկտրականապես մեկուսացված է սենքի կոնստրուկցիայից, կամ միջնապատով ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից` հողի մակարդակից 1,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ցանկապատում պետք է լինեն դարպասներ կամ դռներ` փականով փակվող:

563. Էլեկտրալիզի մասնաշենքերն արտաքին պատերի երկայնքով պետք է ունենան օդավորման որմնանցքեր, որոնք հողի մակարդակից 1,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ փակված են և հուսալիորեն հողակցված են մետաղական ցանցերով, որոնք չպետք է դժվարացնեն մասնաշենքի օդափոխությունը:

564. Էլեկտրալիզի երկհարկանի մասնաշենքերի երկրորդ հարկ տանող սանդուղքները և երկրորդ հարկի հարթակները, ինչպես նաև երկրորդ հարկի բազրիքային ցանկապատերը պետք է կատարվեն ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից: Թույլատրվում է բազրիքների և սանդուղքների պատրաստում մետաղից` պատված պլաստիկով կամ ուրիշ էլեկտրամեկուսային նյութերով:

565. Էլեկտրալիզարարների դուրս ցցված մասերի միջև հեռավորությունը` նրանց երկայնական դասավորության դեպքում, պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս: Այդ հեռավորությունն էլեկտրալիզարարների ճակատների միջև կարող է փոքրացվել մինչև այն սահմանները, որոնք թույլ է տալիս էլեկտրալիզարարների կոնստրուկցիան, եթե նշված գոտում մարդկանց գտնվելը բացառվում է:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 75-Ն
Որոշում