Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0119.120209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 119-Ն

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ

(4-րդ մաս)

 

621. Ծրագրային կրակային աշխատանքներից առաջ ղեկավարն ստորագրությամբ ստանում է աշխատանքների իրականացման կարգագիր: Կարգագիրը կազմվում է երկու օրինակից, մեկը պահվում է աշխատանքների իրականացման օբյեկտի ստորաբաժնի կարգավարի, իսկ մյուսը` աշխատանքների ղեկավարի մոտ: Կարգագիրը տրվում է աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

622. Կրակային աշխատանքները պետք է իրականացվեն, եթե աշխատանքային գոտու օդում գազի պարունակությունը չի գերազանցում ԲՍԿՍ-ի 20 տոկոսը: Եթե գազի պարունակությունը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը, ապա աշխատանքները անմիջապես դադարեցվում են: Օդի ստուգումների պարբերականությունը պետք է լինի առնվազն 30 րոպեն մեկ անգամ:

623. Կրակային աշխատանքների ժամանակ արգելվում է բարձրացնել վերանորոգվող գազատարի վտանգավոր գոտում գտնվող գազատարների և կոնդենսատատարերի ճնշումը:

624. Կրակային աշխատանքներում չմասնակցող տեխնիկական և տրանսպորտային միջոցները, անձնակազմը, ինչպես նաև հանգստի գոտիները պետք է գտնվեն վտանգավոր գոտուց դուրս` հետևյալ հեռավորությունների վրա` կապված վերանորոգվող խողովակաշարի տրամագծից.

 

Պայմանական  300 300-600 600-800 800-1000 1000-1200 1200 և ավելի

տրամագիծ,

մմ մինչ

 

Հեռավորություն, մ  100 150 200 250 300 350

 

625. Գազատարի վրա կրակային աշխատանքները պետք է իրականացվեն 200-ից մինչև 500 Պա ճնշման պայմաններում (ջրի սյան 20-ից մինչև 50 մմ): Չի թույլատրվում մթնոլորտային օդի թափանցումը գազատար:

626. Վերանորոգվող գազատարի հատվածի ճնշման նվազեցումն իրականացվում է արտանետման եղանակով` մոմի միջոցով:

627. Վերանորոգման աշխատանքներին չմասնակցող անձնակազմը, տեխնիկական և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն մոմից առնվազն 200 մ հեռավորության վրա` հաշվի առնելով քամու ուղղվածությունը:

628. Եթե մոմի միջոցով գազի արտանետման ընթացքում արտանետվում է նաև գազի կոնդենսատ, ապա մոմի ամրանները պետք է անմիջապես փակվեն, իսկ գազի արտանետումը դադարեցվի: Արտանետումը թույլատրվում է վերսկսել միայն կոնդենսատի արտանետումը վերացնելուց հետո:

629. Գազատարի վերանորոգվող հատվածը պետք է անջատվի ռետինե փչագնդերով: Մինչև փչագնդերը տեղադրելը, պետք ստուգել դրանց պիտանելիության ժամկետը և հերմետիկությունը:

630. Ռետինե փչագնդերը տեղադրվում են գազատարի մեջ վերանորոգվող հատվածից 8-ից մինչև 10 մ հեռավորության վրա:

631. Ռետինե փչագնդերի տեղադրման համար գազատարում պետք է կտրվեն 250-ից մինչև 350 մմ-ից ոչ ավելի և 100-ից մինչև 150 մմ-ից ոչ պակաս չափերի օվալաձև երկու անցք: Այդ դեպքում անցքի լայնքը (փոքր առանցքը) չպետք է գերազանցի խողովակի տրամագծի 0,5-ը: Անցքի երկարության և լայնության տարբերությունը պետք է լինի առնվազն 50 մմ: Անցքի մեծ առանցքը պետք է դիրքավորվի գազատարի երկայնքով: Անցքերը պետք է գտնվեն եռակցումային կարանից առնվազն 0,5 մ և երկայնքային կարանից` առնվազն 0,2 մ հեռավորության վրա:

632. Գազատարի մեջ ռետինե փչագնդերը փչում են օդով կամ իներտ գազով` մինչև 4000-ից մինչև 5000 Պա ճնշումը (400-ից մինչև 500 մմ ջր. ս.): Ռետինե փչագնդերի վիճակը պետք է մշտապես վերահսկվի:

633. Մինչ 300 մմ տրամագծով գազատարների վրա աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազատարի հատվածն անջատելու համար ռետինե փչագնդերից բացի թույլատրվում է օգտագործել նաև ժամանակավոր կավե խցաններ:

634. Գազատարի պատռման դեպքում, երբ գազատարի հատվածն ամբողջությամբ ազատված է գազից, ռետինե փչագնդերի տեղադրման համար անցքեր կտրելուց առաջ անջատված հատվածը փչամաքրվում է երկու կողմից 0,1 ՄՊա ճնշման գազով: Փչամաքրումից հետո գազում թթվածնի պարունակությունը չպետք է գերազանցի 2 տոկոսը (ըստ ծավալի):

635. Կրակային աշխատանքների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար գազատարի հատվածը, գազային կապուղիները, սարքերը և անոթները պետք է լիցքավորվեն իներտ գազով կամ ծխագազով: Կրակային աշխատանքների ժամանակ ազոտի կիրառման տեխնոլոգիան տրվում է կազմակերպության ստանդարտով:

636. Կրակային աշխատանքները պետք է իրականացվեն աշխատանքային օրերի ցերեկային ժամերին: Բացառության կարգով թույլատրվում է կրակային աշխատանքների իրականացումը գիշերային ժամերին, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին, եթե աշխատանքները ղեկավարում է ՄԳԳԱՎ-ն (ԳՍՊ) կամ այլ համապատասխան ստորաբաժինների պետերը:

637. Արգելվում է կրակային աշխատանքների իրականացումը ամպրոպի ժամանակ, ինչպես նաև մարդկանց գտնվելը գծային ծորակներից և փչամաքրման մոմերից առնվազն 200 մ հեռավորության վրա:

638. Կրակային աշխատանքը պետք է դադարեցվի, եթե աշխատանքային գոտու օդում այրվող գազերի պարունակությունը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը, գազի ճնշումը գազատարում 500 Պա-ից ավելի է կամ 200 Պա-ից պակաս է (համապատասխանաբար 50 և 20 մմ ջր. ս), մարում է խողովակի կտրվածքից արտահոսող գազի բոցը, կամ կայծ է ներթափանցում «գազի տակ» աշխատանքի ժամանակ, խախտվել է փչագնդերի և խցանների հերմետիկությումը, առաջացել է գազի կամ գազի կոնդենսատի արտահոսք: Պատահարի մասին, ինչպես նաև աշխատանքների դադարեցման և ձեռնարկված միջոցների մասին պետք է տեղեկացվեն ԿԿԾ-ի և ՄԳԳԱՎ-ի կարգավարները:

639. Գազատարի վրա վերանորոգման ժամանակ կատարած եռակցումային միացումները ենթակա են փորձարկման ռադիոգրաֆիկ մեթոդով, իսկ անկյունային կարանները` անդրձայնային մեթոդով:

640. III և IV կարգի գազատարների վրա թույլատրվում է շրջահյուսվածքների (պատատանների) մոնտաժում և եռակցում, ինչպես նաև խողովակաոստերի միացում 40-ից մինչև 50 մմ լայնության պողպատյա տակդիր տափօղակի միջոցով, որի հաստությունը պետք է լինի 3 մմ-ից մինչև 4 մմ:

641. Խողովակների թերությունների վերացման մեթոդը որոշվում է պատերի վնասվածքի բնույթով և վտանգավորության աստիճանով` համաձայն տեխնիկական հրահանգների:

642. III և IV կարգի հատվածներում թույլատրվում է թողնել առանձին սահուն ներճմլվածքներով խողովակներ, եթե այդ թերությունների խորությունը չի գերազանցում պատի հաստության չափը:

643. Կրակային աշխատանքների ժամանակ օգտագործվող վթարային պահուստի խողովակները չպետք է ունենան թերություններ և ենթակա չեն վերանորոգման:

644. 219 մմ և ավելի տրամագիծ ունեցող խողովակներում ռետինե փչագնդերի տեղադրման նպատակով կտրվող անցքերը պետք է եռակցվեն կարկատանների կիրառմամբ:

645. Կարկատանը պետք է լինի նույն մետաղից: Կարկատանը պետք է զոդվի (եռակցվի) տակդիր տափօղակի կիրառմամբ: Արգելվում է կարկատանների եզրածածկ եռակցումը:

646. Կարկատանների եռակցման վերաբերյալ կազմվում է ակտ:

647. Կրակային, մեկուսիչ նյութածածկով պատելու և հողային աշխատանքների ավարտից հետո անջատված հատվածից կամ գազատարի տեխնոլոգիական գծից պետք է փչամաքրվի գազաօդային խառնուրդը:

648. Գազաօդային խառնուրդը փչամաքրելուց հետո վերանորոգված հատվածը փորձարկում են ամենամեծ աշխատանքային ճնշման տակ առնվազն երկու ժամվա ընթացքում:

649. Գազատարի վերանորոգված հատվածի ընդունման վերաբերյալ կազմվում է ակտ, որում նշվում է պողպատի տեսակը և տեղադրված խողովակների տվյալները, եռակցման և մեկուսացման որակը, փորձարկման արդյունքները, եռակցողների անունը և ազգանունը, վերանորոգումից հետո գազատարի գործարկումը թույլատրող անձը:

650. ՃԿ-ի, ԳԲ-ի կայաններում, ԳՍՊ-ի կրակային աշխատանքները պետք է անցկացվեն տեխնոլոգիական գծերի հուսալի անջատումից և դրանք գազից ու գազի կոնդենսատից ազատելուց հետո:

651. Վտանգավոր գոտում արգելվում է համատեղել գազավտանգավոր և կրակային աշխատանքները:

652. ԳՍՊ-ի հորատանցքերի շատրվանային ամրանների վրա կրակային աշխատանքը պետք է կատարվի հորատանցքի նախնական ամբողջական խցանումից և արմատային սողնակը փակելուց հետո: Այդ ընթացքում պետք է մշտապես իրականացվի սողնակից առաջ գտնվող հատվածի ճնշման հսկողություն:

653. Գազային հորատանցքի մոտ գազատարի վրա թույլատրվում է կրակային աշխատանքների իրականացումն առանց խցանման հորանաբերանից առնվազն 30 մ հեռավորության վրա, եթե հորատանցքն անջատված է, և բացակայում են գազի արտահոսքեր ամրաններից:

654. Կրակային աշխատանքները գազավտանգավոր գոտում, որտեղ տեղադրված են գազային սարքավորումները կամ ամրանները, պետք է իրականացվեն այդ տարածք մտնող բոլոր գազային կապուղիների ամբողջական անջատումից հետո: Այդ անջատումը կատարվում է տարածքից դուրս տեղակայված ամրանների օգնությամբ: Միաժամանակ, սարքավորումների և գազատարի ճնշումը նվազեցվում է մինչև մթնոլորտայինը, ինչպես նաև կատարվում են սույն ՏԿ-ով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

655. Կրակային աշխատանքների ժամանակ թույլատրվում է սպառողներին գազ մատակարարել շրջանցիկ գծով, եթե այդ գիծը գտնվում է ԳԲ կայանի շենքից դուրս` կարգավորման հանգույցում կարգավարի մշտական հերթապահության պայմանով:

 

33. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ: ԲԱՐՁՄԱՆ ԵՎ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

656. Շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործման ընթացքում պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ III-4-80 և արտադրող գործարանների հրահանգներով:

657. Շինարարական մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են նշանակել այդ աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու ԻՏԱ, ովքեր անցել են տվյալ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների անվտանգ իրականացման վերաբերյալ գիտելիքների, կանոնների և հրահանգների ստուգարք:

658. Շինարարական մեքենաները և մեխանիզմները սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել դրանց տեխսպասարկման և վերանորոգման անցկացումը` համաձայն արտադրող գործարանների հրահանգների պահանջների:

659. Մինչև մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների սկիզբը, աշխատանքների ղեկավարը պետք է որոշի մեքենաների տեղափոխման ուղիները և տեղակայման վայրը, հողանցման եղանակը, նշի մեքենավարի և աշխատողների փոխադարձ կապի ձևերը, ինչպես նաև ապահովի աշխատանքային գոտու պատշաճ լուսավորությունը:

660. Մեքենաների և մեխանիզմների աշխատելու վայրը պետք է ունենա աշխատանքային գոտու բարձր տեսանելիություն և մանեվրություն: Եթե մեքենավարը չունի բավարար տեսադաշտ, պետք է սարքավորվի ռադիոկապ կամ հեռախոսակապ մեքենավարի և աշխատանքներն իրականացնող աշխատողի միջև:

661. Աշխատանքի ընթացքում փոխանցվող նշանները պետք է նախապես պարզաբանվեն գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին: Սարքավորման աշխատելու գոտում պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և գրություններ: Արգելվում է առանց հսկողության թողնել աշխատող շարժիչով մեքենաները և սարքավորումները:

662. Բարձիչ-բեռնաթափիչ աշխատանքների ընթացքում պետք է ղեկավարվել ԳՕՍՏ 12.3.009 -76-ի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ III-4-80-ի պահանջներով:

663. Բեռները պետք է առասանվեն գույքային առասաններով կամ հաստատված նախագծի համաձայն պատրաստված հատուկ սարքերի օգնությամբ: Առասանման եղանակները պետք է բացառեն ամրացրած բեռների սահումը կամ ընկնումը:

664. Տրանսպորտային միջոցների վրա բեռների դասավորումը պետք է ապահովի տրանսպորտային միջոցի և բեռի կայունությունը բեռնման, տեղափոխման և բեռնաթափման ժամանակ: Բարձիչ-բեռնաթափիչ աշխատանքների ժամանակ արգելվում է անկայուն բեռի առասանումը, ինչպես նաև բարձրացրած բեռի առասանների տեղաշարժը:

665. Շահագործման և վերանորոգման ընթացքում կիրառվող ճոպանասարքերը և բեռնամբարձիչ մեխանիզմները պետք է նախապես ստուգվեն և դրոշմվեն: Դրոշմերին պետք է նշվի թույլատրելի բեռնվածությունը, հերթական և անցկացրած փորձարկման ամսաթիվը:

666. Բեռների բարձրացման և տեղափոխման ժամանակ աշխատանքների գոտու լուսավորությունը պետք է կազմի առնվազն 5 լք ձեռքով աշխատելու և 10 լք մեքենաների կիրառմամբ աշխատանքների դեպքում:

667. Խողովակների բարձման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն տրանսպորտային միջոցներից կամ դարսակներից դրանց ինքնակամ ցած գլորվելը բացառելու ուղղությամբ:

668. Ճնշման տակ գտնվող բալոնների, անոթների, ապակյա տարաներով նյութերի, այրվող և պայթյունավտանգավոր նյութերի բարձման, տեղափոխման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն հարվածներից խուսափելու նպատակով:

669. ՃԱ-ի վերանորոգման ժամանակ դետալների բարձրացումը բեռնամբարձիչ սարքերի օգնությամբ իրականացվում է վերանորոգման ավագ մեքենայավարի հսկողության տակ, որը պետք է իմանա բեռնամբարձիչ սարքերի կառուցվածքը և շահագործման կանոնները:

670. Բեռնամբարձիչի բեռնվածության սահմանաչափին մոտ ծանրություն ունեցող բեռը թույլատրվում է տեղափոխել միայն բեռների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության տակ` բեռնամբարձիչ սարքերի սարքինության համար պատասխանատու անձի ներկայությամբ:

671. Ձեռքով բեռ տեղափոխելու դեպքում ընդունված են հետևյալ թույլատրելի նորմերը. տղամարդու համար` 50 կգ, 16-ից մինչև 18 տարեկան պատանիների համար` 16 կգ, 16-ից մինչև 18 տարեկան օրիորդների համար` 10 կգ:

672. Կանանց համար ձեռքով բեռ փոխադրելու դեպքում սահմանված սահմանային թույլատրելի նորմերն են`

 

    Աշխատանքների բնույթը                  Բեռի սահմանային

                                          թույլատրելի քաշը, կգ

 

Բեռի տեղափոխում այլ գործերի

    հետ հերթափոխումով                        15

 

1,5 մ և ավելի բարձրության վրա

    բեռի բարձրացում                          10

 

Աշխատանքային հերթափոխի

    ընթացքում մշտական բեռի տեղափոխում        10

 

673. Հերթափոխի ընթացքում տեղափոխված բեռի գումարային քաշը չպետք է գերազանցի 7000 կգ: Բարձրացվող և տեղափոխվող բեռի քաշի մեջ հաշվարկվում է նաև տարայի և փաթեթավորման քաշը, միաժամանակ շարժասայլակներով բեռ փոխադրելու դեպքում գործածվող ուժը չպետք է գերազանցի 15 կգ:

674. Հեղուկ և սեղմած գազի բալոնները պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված մեքենաներով, որտեղ դրանք առանձնացվում են փափուկ միջադիրներով: Բալոնի գլխամասի ծորակը պետք է փակվի ապահովիչ պատյանով:

675. Պայթյունավտանգ, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռները, ինչպես նաև չլվացած տարան պետք է տեղափոխվեն` համաձայն կազմակերպությունների կողմից մշակված հատուկ հրահանգների:

 

34. ԵՌԱԿՑՄԱՆ ԵՎ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

676. Գազատարերի և գազավտանգավոր սարքավորումների վրա եռակցումային աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով ուսուցում և գիտելիքների ստուգում անցած եռակցողները, որոնք շահագործող կազմակերպության կողմից ստացել են այդ իրավունքը հաստատող վկայական:

677. Եռակցողները և նրանց օգնականները պարտավոր են աշխատել համապատասխան ԱՊՄ-ի կիրառմամբ, այդ թվում` նաև կրել արտահագուստ, օգտվել պաշտպանիչ վահանակներից: Առաստաղային եռակցման դեպքում եռակցողը պետք է լրացուցիչ կրի հրակայուն ձեռնոցներ:

678. Գունավոր մետաղներ` ցինկ, պղինձ կամ արճիչ պարունակող համաձուլվածքների եռակցման դեպքում եռակցողը պետք է օգտագործի նաև համապատասխան հակագազ:

679. Գազակտրողները պետք է աշխատեն հատուկ ակնոցներով:

680. Եռակցումային կարանների խրամից մաքրման դեպքում աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ:

681. Անընդհատ էլեկտրաեռակցումային աշխատանքները պետք է իրականացվեն հատուկ սարքավորված շինություններում կամ հատուկ այդ նպատակով կառուցված օդափոխվող տարածքներում: Այդ տարածքներում արգելվում է դյուրավառ նյութերի պահպանումը:

682. Պայթյունավտանգավոր տարածքներում էլեկտրական եռակցման աշխատանքների ժամանակ արգելվում է որպես մատուցող հետադարձ հոսանքատար օգտագործել հողանցման լարը, մետաղյա կառույցները, սարքավորումները և գազատարները:

683. Էլեկտրական բռնիչին հոսանք սնուցելու համար պետք է օգտագործվեն ճկուն մեկուսացված և վնասվելուց պաշտպանված լարերը: Արգելվում է այդ նպատակով օգտագործել վնասված մեկուսացումով լարերը:

684. Փայտամածերի վրա եռակցումային աշխատանքներ իրականացնելու դեպքում այդ կառույցները պետք է ծածկվեն երկաթյա կամ ասբեստյա թերթերով այնպես, որպեսզի հալված մետաղը չդառնա հրդեհի աղբյուր:

685. Եռակցումային ապարատը և օժանդակ սարքավորումները պետք է գտնվեն կրակային աշխատանքի տեղից առնվազն 20 մ հեռավորության վրա:

686. Աշխատանքների ավարտի կամ ժամանակավոր դադարի դեպքում էլեկտրաեռակցման սարքավորումը պետք է անջատվի:

687. Եռակցումային ցանցը թույլատրվում է վերանորոգել միայն սնուցման աղբյուրները և սարքավորումն անջատելուց հետո:

688. Եռակցումային ագրեգատի առանձին մասերի տաքացման ջերմաստիճանը չպետք է գերազանցի 75 oC: Եթե ջերմաստիճանը բարձրանում է թույլատրելի սահմանից ավելի, ապա ագրեգատը պետք է անջատվի:

689. Աշխատանքի ընթացքում ագրեգատի մարմնի/կորպուսի վրա փաթույթների ծակում հայտնաբերելուց պետք է անհապաղ դադարեցնել աշխատանքները և անջատել ագրեգատը:

690. Ացետիլենային գազագեներատորը պետք է տեղադրվի աշխատանքի վայրից և կրակի այլ աղբյուրներից առնվազն 10 մ հեռավորության վրա:

691. Թթվածնով բալոնները (երկուսից ոչ ավելի) պետք է տեղադրվեն կրակային աշխատանքների վայրից առնվազն 10 մ հեռավորության վրա` դրանց միջև ապահովելով նվազագույնը 5 մ տարածք: Արգելվում է բալոններից թթվածնի օգտագործումը, եթե բալոնի ճնշումը ցածր է 0,05 ՄՊա: Արգելվում է թթվածնի անմիջական շփումը յուղման պարագաների և այլ ածխաջրածնային դյուրավառ հեղուկների հետ` դրանց ինքնակամ բոցավառման և պայթյունի հնարավորությունը բացառելու նպատակով:

692. Խողովակաշարի կորագիծ հատվածը կտրող գազակտրողն աշխատանքի ավարտի պահին պետք է գտնվի կորի ներքին կողմից:

693. Հեղուկ և սեղմած գազով բալոնները տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է պաշտպանված լինեն արևի ճառագայթներով կամ այլ ջեռուցող սարքերով տաքանալուց: Արգելվում է տեղափոխել և պահպանել հեղուկ և սեղմած գազով բալոններն առանց ապահովիչ պատյանների կամ փականների խողովակապտուկների խցանների: Բալոնների տեղափոխման և պահպանման ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցներ:

694. Արգելվում է թթվածնով բալոնների և ացետիլենով, այլ այրվող գազերով, ԴՎՀ-ով և յուղերով բալոնների համատեղ տեղափոխումը և պահպանումը: Բացառության կարգով թույլատրվում է ավտոմեքենայի թափքում համատեղ տեղափոխել թթվածնով և ացետիլենով կամ այլ այրվող գազերով բալոնները հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

1) միաժամանակ տեղափոխվում է տասից ոչ ավելի բալոն.

2) բալոնները և մեքենայի թափքը պատշաճ կերպով մաքրված են.

3) բալոնների կորպուսներին առկա են ամորտիզացիոն պաշտպանիչ ռետինե օղակները.

4) բալոնները տեղադրվում են մեկ շարքով` փայտյա տակդիրի վրա.

5) թափքում թթվածնով և այրվող գազերով բալոնները տեղադրվում են հնարավորինս հեռու:

695. Մետաղի կտրման համար ԴՎՀ-ի օգտագործելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները`

1) հեղուկով անոթը տեղադրվում է հողմակողմ, թթվածնով բալոնից, աշխատատեղից կամ այլ կրակի աղբյուրներից առնվազն 5 մ հեռավորության վրա.

2) անոթը պետք է լցված լինի ընդհանուր ծավալի 3/4-ից ոչ ավելի չափով, իսկ ճնշումն անոթում չպետք է գերազանցի 0,3 ՄՊա.

3) աշխատանքների ավարտից հետո վառելիքով անոթի օդը թույլատրվում է դատարկել միայն հրածորանի բոցը մարելուց հետո:

696. Արգելվում է ացետիլենի խողովակն օգտագործել որպես թթվածնատար, և հակառակը` թթվածնի խողովակը որպես ացետիլենատար:

697. Աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որպեսզի խողովակները չփաթաթվեն և չծալվեն, ինչպես նաև չշփվեն հոսանքատարերի, տաք նյութերի հետ: Խողովակները պետք է լինեն մաքուր և պաշտպանվեն հալած մետաղի հետ շփումից: Անցումներում աշխատելու դեպքում խողովակները պետք է պաշտպանվեն մեխանիկական ազդեցությունից:

698. Եռակցումային կարանների որակն ստուգելու նպատակով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպներով աշխատելու դեպքում պետք է պահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները» N 959 հրամանի (Պետական գրանցում N 10002015) պահանջները:

699. Եռակցումային կարանների արատավորման/խոտանման աշխատանքներին ներգրավված անձինք պետք է անցնեն ուսուցում և ունենան համապատասխան եռակցումային աշխատանքների հսկողություն իրականացնելու վկայական:

700. Մագնիտոգրաֆիկ ստուգման ժամանակ արտաբերման սարքերը և սնուցման աղբյուրները պետք է հողանցվեն համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների:

701. Ճառագայթակտիվ նյութերի հետ աշխատողները պետք է ապահովվեն ԱՊՄ-ի համաձայն գործող նորմերի: Արգելվում է սրվակները ձեռքով վերցնել:

702. Ճառագայթակտիվ նյութերի սրվակները պետք է պահպանվեն և տեղափոխվեն հատուկ սարքերով (բեռնարկղով), ինչը կպաշտպանի ճառագայթահարումից:

703. Ճառագայթակտիվ նյութերը պետք է տեղափոխվեն և պահպանվեն անձնական և հասարակական անվտանգության պահանջների պահպանմամբ:

704. Վթարային դեպքերում սրվակների հերմետիկության խախտման ժամանակ աղտոտված վայրը պետք է անմիջապես պարսպապատվի, իսկ նյութը` հավաքվի հերմետիկ փակվող անոթի մեջ: Մաքրման աշխատանքներին ներգրավված անձինք պետք է հուսալի կերպով պաշտպանված լինեն ճառագայթահարումից:

705. Եռակցումային կարանների գամմա և ռենտգենաարատանշման ժամանակ պետք է կիրառվեն հատուկ սարքեր, որոնք թույլ կտան աշխատել անվտանգ հեռավորությունից: Բաց սրվակով եռակցումային կարանների լուսարկման դեպքում սրվակը տեղադրելուց հետո աշխատողը պետք է հեռանա վտանգավոր գոտուց: Սրվակի տեղադրման ժամանակը պետք է հասցվի նվազագույնի:

706. Ճառագայթակտիվ նյութերի հետ աշխատանքները պետք է իրականացվեն դոզիմետրով մշտական հսկողության պայմաններում: Ճառագայթահարման անվտանգ չափաբաժինը կազմում է օրական 0,05 ռենտգեն: Թույլատրվում է օրական անվտանգ չափաբաժնի գերազանցում, եթե գումարային շաբաթական չափաբաժինը չի գերազանցում 0,3 ռենտգեն:

707. Արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը գամա և ռենտգենաարատանշման աշխատանքների վայրում: Վտանգավոր գոտու մոտ պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և գրություններ: Աշխատանքների ավարտից հետո պետք է ստուգել սրվակի բռնակի վիճակը: Արգելվում է քանդել/ապամոնտաժել ճառագայթաակտիվ նյութով բռնակը:

708. ՄԳ-ի օբյեկտների անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելու թույլտվությունը և գազավտանգավոր կրակային աշխատանքների կարգագիր թույլտվությունը հաստատվում են շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից` համաձայն NN 1 և 2 ձևերի:

 

35. ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

709. ՄԳ-ի օբյեկտներում մեկուսացման աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն սույն ՏԿ-ի, այլ ՆՏՓ-ի հիման վրա մշակած և սահմանված կարգով հաստատված կազմակերպության հրահանգի: Հրահանգը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից:

710. Տապաստների/տակդիրների վրա խողովակների տեղադրման, խողովակների մաքրման, գրունտապատման և բիտումային մածուկով պատման աշխատանքները պետք է իրականացվեն վարպետի կամ բրիգադավարի ղեկավարությամբ:

711. ՈՒղեգծերի աշխատանքային հատվածը պետք է պատրաստվի այնպես, որպեսզի մաքրող և մեկուսացնող մեքենաները հնարավորություն ունենան անխափան աշխատելու գազատարի հատվածի երկայնքով:

712. Մեքենայացված մաքրման և մեկուսացման ժամանակ գազատար խողովակները պետք է բարձրացվի ուղեգծի երկայնքով շարժվող բեռնամբարձիչներով, ինչը հնարավորություն կտա անխափան աշխատել մաքրող և մեկուսացնող մեքենաներին: Բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մ` հաշված տակդիրից մինչ գազատար խողովակների ստորին եզրը:

713. Մարդկանց արգելվում է գտնվել խրամուղու և գազատար խողովակների միջև, ինչպես նաև բեռնամբարձիչների, մաքրող և մեկուսացնող մեքենաների առջև: Մեկուսացման աշխատանքների ժամանակ աշխատողներին արգելվում է գտնվել խրամուղու մեջ:

714. Ավազաշիթային աշխատանքների ժամանակ պարտադիր է հետևյալ պայմանների պահպանումը`

1) աշխատատեղերը պետք է լինեն պարսպապատ, ունենան անվտանգության նշաններ և գրություններ.

2) մաքրման և ավազաշիթային աշխատանքներով զբաղված աշխատողների միջև պետք է հաստատվի ազդանշանային կապ.

3) աշխատանքների ավարտից հետո պետք է դադարեցվի օդի սնուցումը դեպի կուտակիչ, իսկ ճնշումը պետք է նվազեցվի մինչև մթնոլորտայինը.

4) աշխատողները պետք է ապահովվեն համապատասխան ԱՊՄ-ով:

715. Գրունտանյութով աշխատելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել դյուրավառ հեղուկների հետ աշխատելու հակահրդեհային պաշտպանության կանոնները: Արգելվում է օգտագործել բաց կրակ կամ այլ բոցավառման աղբյուրներ, իսկ գրունտանյութը պետք է պատրաստել բաց կրակի աղբյուրներից առնվազն 50 մ հեռավորության վրա:

716. Գրունտանյութի (ներկաստառի) հետ աշխատանքներ իրականացնելու տարածքը համարվում է հրդեհա և պայթյունավտանգավոր: Այն պետք է սարքավորվի ներծծող-արտածծող օդափոխման համակարգով, իսկ աշխատանքային գոտու օդում ածխաջրածնային և այլ նյութերի գոլորշիների պարունակությունը չպետք է գերազանցի ՍԹԿ-ի և ԲՍԿՍ-ի 20 տոկոսը:

717. Գրունտանյութը պատրաստում են բիտումի հալեցման վայրից անվտանգ հեռավորության վրա: Բիտումը պետք է տաքացվի մինչ 100 oC: Բիտումը պետք է լցվի բենզինի մեջ, այլ ոչ թե հակառակը: Արգելվում է գրունտանյութ պատրաստելիս որպես լուծիչ օգտագործել էթիլացված բենզին և բենզոլ:

718. Արգելվում է ծխել գրունտանյութը պատրաստելուց, տեղափոխելուց և խողովակաշարը գրունտանյութով պատելուց:

719. Բենզինը և բիտումը խառնելիս` պետք է մինչ 100 oC տաքացրած բիտումը լցնել բարակ շիթով` խառնելով այն փայտյա խառնիչով:

720. Տակառների մեջ լցրած գրունտանյութը պետք է պահպանվի առանձին տարածքներում կամ ծածկի տակ: Պահպանման և տեղափոխման ընթացքում տակառները պետք է հերմետիկ փակված լինեն:

721. Գրունտանյութի հետ աշխատելիս` արգելվում է բեռնման և բեռնաթափման ժամանակ գցել տակառները և անոթները, ինչպես նաև բացել խցանները մետաղյա առարկաներով հարվածելու եղանակով:

722. Գրունտանյութի կամ բենզինի արտահոսքի տեղերը պետք է ծածկվեն հողով կամ ավազով:

723. Գրունտանյութի բոցավառման դեպքում կարելի է կիրառել ցանկացած հրշեջ միջոցներ` բացառությամբ ջրի:

724. Մեկուսիչ մեքենայի բաք գրունտանյութը լցոնվում է մեքենայացված եղանակով:

725. Բիտումային մածուկի պատրաստման կաթսան պետք է գտնվի գազատարից առնվազն 30 մ հեռավորության վրա: Կաթսայի մոտ աշխատանքային հրապարակը պետք է սարքավորվի այնպես, որպեսզի կաթսայի վերին եզրը գտնվի աշխատողի կրծքի ուղղության վրա:

726. Բիտումի հալման կաթսան պետք է լցվի ընդհանուր ծավալի 3/4 չափով:

727. Կաթսաների տեղադրման տարածքը մաքրվում է բուսականությունից: Մածուկի պատրաստման վայրը սարքավորվում է հրշեջ միջոցներով:

728. Կաթսաները տաքացնելու ժամանակ պետք է բացառել բիտումի բոցավառումը: Բիտումի բոցավառման դեպքում այն պետք է մարել ավազով` պահպանելով անհատական անվտանգության միջոցները: Արգելվում է մարել բիտումը ջրով կամ ջրային լուծույթներով:

729. Փոսորակում, խրամուղում և այլ նման տեղերում գրունտապատման աշխատանքները պետք է իրականացնեն առնվազն երկու աշխատող:

730. Եզերքի կամ խրամուղու վրա եռակցումային կամ մեկուսիչ աշխատանքների ժամանակ գազատար խողովակը բեռնամբարձիչների օգնությամբ պետք է իջեցվի խրամուղի` միայն պատասխանատու անձի նշանով:

731. Տաք մածուկը խրամուղի է տրվում հատուկ մետաղյա անոթով, որը լիցքավորվում է ընդհանուր ծավալի 3/4 չափով և օժտված է ամուր փակվող ծածկով:

732. Անոթն իջեցվում է հատուկ սարքավորումների օգնությամբ 1 մ լայնք ունեցող կամրջակից: Անոթը տեղադրվում է խրամուղու հատակին աշխատողներին հեռացնելուց հետո:

733. Փոսորակում աշխատելու դեպքում, եթե բիտումային մածուկը տեղափոխում են ձեռքով, փոսորակ իջնելու համար պետք է սարքավորվի բազուկավոր սանդուղք կամ ճաղաշեբերով թեք ելարան:

734. Տաք մեկուսիչ նյութերի հետ աշխատողները պետք է կրեն համապատասխան ԱՊՄ:

735. Բիտումի հետ աշխատելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ մածուկ կամ լանոլին քսել երեսի, ձեռքերի, պարանոցի մաշկին:

736. Այլ մեկուսիչ նյութեր կիրառելուց անհրաժեշտ է պահպանել համապատասխան ՆՏՓ-ով սահմանված մեկուսացման տեխնոլոգիան և աշխատանքի պաշտպանության պահանջները:

737. Ապակե թելքային մեկուսիչ նյութերի հետ աշխատելիս` պետք է լրացուցիչ կիրառել նաև շնչառությունը պաշտպանող ԱՊՄ (շնչադիմակ):

738. Էլեկտրական արատանշող սարքով աշխատելուց առաջ այն պետք է հուսալի կերպով հողանցվի:

739. Էլեկտրաարատանշման ժամանակ արգելվում է աշխատել առանց դիէլեկտրիկ արտահագուստի, ստուգել խոնավ մեկուսիչի որակը, նորոգել սարքավորումը` առանց էլեկտրասնուցումը անջատելու:

740. Արգելվում է փոսորակում միաժամանակ անցկացնել եռակցումային և մեկուսացման աշխատանքներ:

 

36. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՈՂ ԳՈՒՆԱՊԱՏՈՒՄԸ

 

741. Ճանաչող գունապատումը կատարվում է ամբողջական շերտով, գազատարի ամբողջ երկայնքով, կամ առանձին հատվածներով: Այդ դեպքում գունապատվող/ներկվող հատվածները պետք է ընտրվեն առավել նկատելի և պատասխանատու հատվածներում. շենքերում և կառույցներում` առնվազն յուրաքանչյուր 10 մ հեռավորության վրա, իսկ դրսի ուղեգծերին` 30-ից մինչև 60 մ:

742. Հատվածներով ճանաչող գունապատման դեպքում արգելվում է գազատարի հատվածների միջև մասերը ներկել այլ նյութերի ճանաչման համար կիրառվող գույներով: Տարբեր տեղափոխվող նյութերի համար ճանաչման գույները բերված են աղյուսակ N 2-ում:

743. Գունապատման (ներկման հատվածների լայնքը պետք է լինի խողովակների տրամագծի առնվազն քառապատիկի չափով), եթե տրամագիծը փոքր է կամ հավասար 300 մմ, և առնվազն կրկնապատիկը` ավելի մեծ տրամագծի խողովակների դեպքում:

744. Զուգահեռ անցկացվող կապուղիների դեպքում գունապատման հատվածները պետք է լինեն համաչափ, իսկ ներկվող հատվածները պետք է գտնվեն նույն հեռավորության վրա:

 

Աղյուսակ N 2

 

ՄԳ-ի օբյեկտներում և նրանց արտաքին կապուղիներում ճանաչող

գունապատումը

 

._____________________________________________________.

|Փոխադրվող/տեղափոխվող նյութերի        |Ճանաչման գույնը|

|խմբի անվանումը                       |               |

|_____________________________________|_______________|

|Ջուր                                 |կանաչ          |

|_____________________________________|_______________|

|Գոլորշի և  բոլոր հակահրդեհային       |               |

|խողովակատարերը`                      |               |

|_____________________________________|_______________|

|անկախ նրանց պարունակությունից        |կարմիր         |

|_____________________________________|_______________|

|Օդ                                   |կապույտ        |

|_____________________________________|_______________|

|Այրվող գազեր (ներառյալ հեղուկ գազեր) |դեղին          |

|_____________________________________|_______________|

|Չայրվող գազեր (ներառյալ հեղուկ գազեր)|դեղին          |

|_____________________________________|_______________|

|Թթուներ                              |նարնջագույն    |

|_____________________________________|_______________|

|Ալկալիներ                            |մանուշակագույն |

|_____________________________________|_______________|

|Այրվող հեղուկներ                     |շագանակագույն  |

|_____________________________________|_______________|

|Չայրվող հեղուկներ                    |շագանակագույն  |

|_____________________________________|_______________|

|Այլ նյութեր                          |մոխրագույն     |

._____________________________________________________.

 

745. Տեղափոխվող նյութերի վտանգավոր հատկությունների ազդանշման համար ճանաչող գունապատման հետ համատեղ պետք է նշվեն նաև նախազգուշացնող գունավոր օղակները:

746. Մարդկանց առողջության և կյանքի համար առավել վտանգավոր նյութերով գազատարները նշմարելու համար, ինչպես նաև վտանգավորության տեսակը ճշգրտելու պարագայում, նախազգուշացնող գունավոր օղակների հետ համատեղ կիրառվում են անվտանգության նշաններ` համաձայն ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001:

747. Այն դեպքում, երբ խողովակաշարով տեղափոխվող նյութերի ազդեցության տակ հնարավոր է գունապատման/ներկման գույների փոփոխություն, խողովակաշարը լրացուցիչ կամ ճանաչող գունապատման փոխարեն պետք է նշմարվի վահանակներով` համաձայն ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001: Թվային նշումների դեպքում առաջին թիվը ցույց է տալիս նյութի խումբը, իսկ երկրորդը` ենթախումբը:

748. Գազատարում գազի հոսքի ուղղությունը նշում են վահանակների սուր ծայրով կամ անմիջապես գազատարի վրա նշված սլաքներով:

749. Գազատարին զուգահեռ այլ գազերի և թթուների տեղափոխման պարագայում, ճանաչման գունապատման շերտի վրա դեղին գույնի նախազգուշացնող օղակների (աղյուսակ N 3) նշման դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 10 մմ լայնությամբ սև գույնի եզրաշերտ:

750. Գազատարին զուգահեռ ջրի տեղափոխման պարագայում, ճանաչման գունապատման շերտի վրա կանաչ գույնի նախազգուշացնող օղակների (աղյուսակ N 4) սպիտակ եզրաշերտերը պետք է ունենան առնվազն 10 մմ լայնություն:

 

Աղյուսակ N 3

 

Գազեր և թթուներ տեղափոխող խողովակների վրա օղակների

նախազգուշացնող գույները

 

.____________________________________________________.

|Փոխադրվող/տեղափոխվող                 |Նախազգուշացնող|

|նյութերի հատկանիշները                |    գույնը    |

|_____________________________________|______________|

|Դյուրաբոցավառություն,                |    կարմիր    |

|հրդեհավտանգավորություն և             |              |

|պայթյունավտանգավորություն            |              |

|_____________________________________|______________|

|Վտանգավորություն կամ վնասակարություն |    դեղին     |

|(թունավոր, խեղդող, քիմիական կամ      |              |

|ջերմային այրվածքներ,                 |              |

|ճառագայթակտիվություն, բարձր ճնշում   |              |

|կամ բացարձակ վակուում և  այլն)       |              |

|_____________________________________|______________|

|Անվտանգություն կամ չեզոքություն      |    կանաչ     |

.____________________________________________________.

 

Աղյուսակ N 4

 

Ջուր և գոլորշի տեղափոխող խողովակների վրա պատկերվող

նախազգուշացնող գունավոր օղակների քանակը

 

._____________________________________________________________________.

|Փոխադրվող/տեղափոխվող      |Ճնշումը,          |Ջերմաստիճանը, oC |Օղակ-|

|նյութերը                  | ՄՊա              |                 |ների |

|                          |                  |                 |քանա-|

|                          |                  |                 |կը,  |

|                          |                  |                 |հատ  |

|__________________________|__________________|_________________|_____|

|Տաք ջուր, հագեցած գոլորշի |0.1-ից մինչև  8   |120-ից բարձր     |  1  |

|                          |8.0-ից մինչև  18.4|120-ից բարձր     |  2  |

|                          |18.4-ից բարձր     |120-ից բարձր     |  3  |

|__________________________|__________________|_________________|_____|

|Գերտաք գոլորշի            |1-ից մինչև  22    |120-ից մինչև  350|  1  |

|                          |39-ից բարձր       |350-ից մինչև  450|  2  |

|                          |յուրաքանչյուր     |450-ից մինչև  660|     |

|__________________________|__________________|_________________|_____|

|Այրվող (այդ թվում` հեղուկ)|մինչև  2.5        |70-ից մինչև  250 |  1  |

|և  ակտիվ գազեր,           |2.5-ից մինչև  6.4 |250-ից մինչև  352|  2  |

|դյուրաբոցավառվող և  այրվող|յուրաքանչյուր     |350-ից մինչև  700|  3  |

|հեղուկներ                 |                  |                 |     |

|__________________________|__________________|_________________|_____|

|Չայրվող հեղուկներ և       |6.4 բարձր         |70-ից մինչև  350 |  1  |

|գոլորշիներ, իներտ գազեր   |6.4-ից մինչև  10  |350-ից մինչև  450|  2  |

|                          |յուրաքանչյուր     |450-ից մինչև  700|  3  |

|__________________________|__________________|_________________|_____|

|Թունավոր հատկություններով |մինչև  1.6        |70-ից մինչև  350 |  2  |

|օժտված նյութեր`           |1.6-ից բարձր      |70-ից մինչև  700 |  3  |

|բացառությամբ ուժեղ        |                  |                 |     |

|ազդեցություն ունեցող      |                  |                 |     |

|թունավոր նյութերի և       |                  |                 |     |

|ծխացող թթուների           |                  |                 |     |

|__________________________|__________________|_________________|_____|

|ՈՒժեղ ազդեցություն ունեցող|յուրաքանչյուր     |70-ից մինչև  700 |  3  |

|թունավոր նյութերի և       |                  |                 |     |

|ծխացող թթուների           |                  |                 |     |

._____________________________________________________________________.

 

751. Այն դեպքերում, երբ նյութն ունի տարբեր գույներով նշմարվող հատկություններ, պետք է նշել համապատասխան գույների օղակներ:

752. Զուգահեռ տեղադրված կապուղիների վրա նախազգուշացնող օղակները պետք է լինեն համաչափ:

753. Մարդկանց առողջության և կյանքի, ձեռնարկության շահագործման վտանգավորության աստիճանին համապատասխան խողովակաշարով տեղափոխվող նյութերը նշմարվում են տարբեր քանակի նախազգուշացնող օղակներով` համաձայն աղյուսակ N 4-ի:

754. Նախազգուշացնող օղակների լայնքը (d) և դրանց միջև հեռավորությունը մեկ խմբում ընտրվում է համաձայն աղյուսակ N 5-ի: Այդ աղյուսակում Լ` դա նախազգուշացնող օղակների խմբերի միջև հեռավորությունն է, իսկ d` օղակների լայնքն է, ինչպես նաև օղակների միջև հեռավորությունը:

755. Գազատար գծերը, այդ թվում` նաև մթնոլորտ արտանետող խողովակաշարերը, պետք է ունենան ճանաչող գունապատում և համապատասխան ազդանշող գույնի պաճուճավոր գոտիներ` համաձայն նյութերի պարունակությանը:

756. Վակուումային գազատարների վրա, բացի ճանաչող գունապատման, պետք է նշվի նաև «Վակուում» գրությունը:

 

Աղյուսակ N 5

 

Մթնոլորտ արտանետող խողովակների նախազգուշացնող գունավոր օղակները

 

.________________________________.

|Արտաքին տրամագիծ    |l, մմ|d, մմ|

|(մեկուսացմամբ) D, մմ|     |     |

|____________________|_____|_____|

|մինչև  80           | 2000|  40 |

|____________________|_____|_____|

|81-ից մինչև  160    | 3000|  50 |

|____________________|_____|_____|

|161-ից մինչև  300   | 4000|  70 |

|____________________|_____|_____|

|300-ից բարձր        | 6000| 100 |

.________________________________.

 

Ձև N 1

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

______________________________

                                            (պաշտոնը, ազգանունը, անունը,

                                                      հայրանունը)

                                            _____________________________

                                              (ստորագրությունը)

 

«____» _________ 200 թ.

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքների վայրը ______________________________________________________

(խողովակաշարի կամ նրա կառույցի անվանումը,

_________________________________________________________________________

                 տեխնիկական բնութագիրը կամ մայրուղու ցցանիշ)

 

Աշխատանքի սկիզբը _______ժ «______» ___________ 200 թ. Աշխատանքի ավարտը _______ժ «______» ___________ 200 թ. Աշխատանքները կատարող կազմակերպությունը _______________________ Աշխատանքի ղեկավարը ___________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կատարվող աշխատանքները.

._______________________________________________________________.

|N |Աշխատանքների    |Պատասխանատու          |Աշխատանքի |Աշխատանքի|

|  |անվանումը       |կատարող (պաշտոնը,     | սկիզբը   | ավարտը  |

|  |                |մասնագիտ., անունը,    |          |         |

|  |                |ազգանունը, հայրանունը)|          |         |

._______________________________________________________________.

 

Շահագործող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ կատարվող աշխատանքի փուլերը`

1.__________________________________________________________ 2.__________________________________________________________ 3.__________________________________________________________

 

Աշխատանքի անվտանգության միջոցները (նշել պայմանները, որոնց դեպքում կանցկացվի աշխատանքը, որոշակի անվտանգության միջոցները, հրահանգներ, որոնցով պետք է առաջնորդվել)

4.__________________________________________________________ 5.__________________________________________________________ 6.__________________________________________________________

 

Թույլատրել է ___________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

______ «_____» ____________ 200 թ.

 

Թույլտվությունն ստացել է ___________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

______ «_____» ____________ 200 թ.

 

_________________________________________________________

                          (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

______________________________

                                            (պաշտոնը, ազգանունը, անունը,

                                                      հայրանունը)

                                            _____________________________

                                              (ստորագրությունը)

 

«____» _________ 200 թ.

 

ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԱԳԻՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Աշխատանքի վայրը __________________________________________________

(ենթաբաժինը, օբյեկտը, կայանքը)

_________________________________________________________________________

2. Աշխատանքի անվանումը _______________________________________________

__________________________________________________________________________

3. Աշխատանքների ղեկավարը _____________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

4. Նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատուն __________________

__________________________________________________________________________

                (պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

5. Գազավտանգավոր կրակային աշխատանքների համար պատասխանատու

__________________________________________________________________________

                (պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

6. Աշխատանքի համար անհրաժեշտ են`

1) սարքավորումը, մեխանիզմները, հարմարանքները _________________________

__________________________________________________________________________

                  (անվանումը, գույքային համարը, քանակը)

__________________________________________________________________________

2) գործիքները ________________________________________________________

__________________________________________________________________________

3) ՀՉՍ և Ա-ն ________________________________________________________

__________________________________________________________________________

4) նութերը ___________________________________________________________

__________________________________________________________________________

5) ԱՊՄ-ն _____________________________________________________________

__________________________________________________________________________

6) ԿՊՄ-ն _____________________________________________________________

__________________________________________________________________________

7) կապի միջոցները ____________________________________________________

__________________________________________________________________________

8) հրշեջ միջոցները ___________________________________________________

__________________________________________________________________________

9) նախաբժշկական օգնության միջոցները __________________________________

__________________________________________________________________________

7. Օբյեկտի նախապատրաստման միջոցները __________________________________

__________________________________________________________________________

8. Աշխատանքների անվտանգ կատարման միջոցները ___________________________

__________________________________________________________________________

9. Աշխատանքի ռեժիմները _______________________________________________

10. Հավելվածները _____________________________________________________

(գծապատկերներ, էսքիզներ և այլն)

 

11. Փոխկապակցված արտադրամասերի, օբյեկտների հետ համաձայնեցված է

__________________________________________________________________________

(N, արտադրամասի, օբյեկտի անվանումը կամ պաշտոնը, ազգանունը, անունը,

__________________________________________________________________________

                 հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

12. 6, 7, 8, 9, 10, 11 կետերում շարադրված միջոցներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը և օպերատիվությունը: Դրանց կատարումից հետո թույլատրում եմ աշխատանքներ ____ -ից _____ -ը

 

«_____» _____________ 200 թ.

 

Արտադրամասի, ստորաբաժնի պետը__________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը,

__________________________________________________________________________

                       ստորագրությունը, ամսաթիվը)

 

13. Համաձայնեցված է`

1) սանիտարական ծառայության հետ

__________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

2) աշխատանքի պաշտպանության ծառայության հետ ___________________________

__________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

3) հրշեջ ծառայության հետ _____________________________________________

__________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

14. Նախապատրաստական աշխատանքները կատարված են, աշխատատեղը պատրաստ է

__________________________________________________________________________

              (ամսաթիվը, պատասխանատու անձի ստորագրությունը)

__________________________________________________________________________

 

15. Հրահանգավորումն անցել են`

 

.___________________________________________________________________.

|Աշխատանքների|Ազգանունը,|Պաշտոնը,   |Աշխատանքի      |Հրահանգավորում |

|կատարման    |անունը,   |մասնագիտու-|պայմաններին    |անցկացնողի     |

|ամսաթիվը    |հայրանունը|թյունը     |ծանոթացել եմ,  |ստորագրությունը|

|և  ժամկետը  |          |           |հրահանգավորումն|(անցկացնողների |

|            |          |           |ստացել եմ      |ազգանունը,     |

|            |          |           |               |անունը,        |

|            |          |           |               |հայրանունը)    |

|____________|__________|___________|_______________|_______________|

|    1       |     2    |     3     |       4       |       5       |

.___________________________________________________________________.

 

16. Օբյեկտն ընդունված է շահագործման, աշխատատեղը, ԱՊՄ-ն և ԿՊՄ-ն, սարքավորումը, մեխանիզմները, հարմարանքները, գործիքները, ՀՉՍ և Ա-ն, նյութերը, կապի միջոցներն ստուգված են և համապատասխանում են աշխատանքի պայմաններին:

__________________________________________________________________________

          (ամսաթիվը, գազավտանգավոր կրակային աշխատանքների համար

__________________________________________________________________________

                   պատասխանատու անձի ստորագրությունը)

 

17. Աշխատանքներից առաջ և դրանց կատարման ընթացքում աշխատանքային (վտանգավոր) գոտու օդի վերահսկողություն`

.____________________________________________________________________.

|Վերահսկո- |Վերահսկո-|Որոշվող|ՍԹԿ-ի,  |Վերահսկո-|Վերահսկո- |Ստորագ-  |

|ղության   |ղության  |բաղադ- |ԲՍԿՍ-ի  |ղության  |ղություն  |րությունը|

|ամսաթիվը  |վայրը    |րիչները|թույլատ-|արդյունք-|անցկացնող |         |

|և  ժամկետը|         |       |րելի    |ները     |անձի      |         |

|          |         |       |խտու-   |         |ազգանունը,|         |

|          |         |       |թյունը  |         |անունը,   |         |

|          |         |       |        |         |հայրանունը|         |

|__________|_________|_______|________|_________|__________|_________|

|          |         |       |        |         |          |         |

.____________________________________________________________________.

 

18. Գազավտանգավոր կրակային աշխատանքներն սկսված են _____ժ. _____ րոպե

 

«_____» __________ 200 թ.

 

Աշխատանքների ղեկավարը

__________________________________________________________________________

                       (ստորագրությունը, ամսաթիվը)

 

19. Աշխատանքները կատարված են, աշխատատեղը պատրաստված է, կարգագիրը փակված է _____ ժ. _____ րոպե «_____» __________ 200 թ.

 

Աշխատանքի պատասխանատուն ___________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը)

 

20. Աշխատանքն ընդունված է, կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձը _______________________________________________________

__________________________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, ամսաթիվը, ստորագրությունը)

 

21. Սույն կարգագիրը ձևակերպված է երկու օրինակից. մեկ օրինակ կարգագիրը դուրս գրողի համար, երկրորդը` աշխատանքների ղեկավարի համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 119-Ն
Որոշում