Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

01.06.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.11.2019  -ից մինչեւ   01.06.2026  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.2026թ` 05.05.2026 թիվ 10-Ն հրաման)

110.0257.120511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 մարտի 2011 թվականի N 257-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

|                        ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ                               |

|_____________________________________________________________________|

|               Մտածողություն և  տրամաբանություն                      |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան հետազոտում և       |1.1. Օգտագործում է առարկաներն ըստ իրենց|

|համեմատում է առարկաները:     |նշանակության:                          |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Ճանաչում է ծանոթ դեմքերը          |

|                             |նկարներում:                            |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Արձագանքում է իր անվանը:          |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Ցույց է տալիս մարմնի տարբեր մասերը|

|                             |տիկնիկի վրա:                           |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Օգտագործում է առարկաները մտավոր   |

|                             |խնդիրներ լուծելու համար:               |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան հասկանում է        |2.1. Կրկնում է անցյալում տեսած         |

|իրադարձությունների           |գործողությունների հաջորդականությունը:  |

|հաջորդականությունը և  պարզ   |_______________________________________|

|պատճառահետևանքային  կապերը:  |2.2. Գիտի, որ առարկայի/անձի            |

|                             |բացակայությունը չի նշանակում, որ այն/նա|

|                             |ընդհանրապես անհետացել է:               |

|_____________________________________________________________________|

|                 Ուշադրություն և  հիշողություն                       |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան մտապահում և        |3.1. Կատարում է իրեն ծանոթ պարզ        |

|վերարտադրում է որոշակի       |գործողություններ:                      |

|ինֆորմացիա:                  |_______________________________________|

|                             |3.2. Կրկնում է պարզ նախադասություններ` |

|                             |մեծահասակի ասելուց հետ:                |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Կրկնում է մեկ կամ երկու շաբաթ առաջ|

|                             |իր կատարած գործողությունները:          |

|                             |_______________________________________|

|                             |3.4. Լսում է կարճ հեքիաթներ:           |

|_____________________________________________________________________|

|        Երևակայություն  և  ստեղծագործական մտածողություն              |

|_____________________________________________________________________|

|4. Երեխան դրսևորում  է       |4.1. Կատարում է պարզագույն             |

|երևակայության  պարզագույն    |գործողություններ տարբեր առարկաների,    |

|տարրեր:                      |նյութերի հետ` ինչ-որ բան սարքելու      |

|                             |(ստեղծելու) միտումով:                  |

|                             |_______________________________________|

|                             |4.2. Առարկան օգտագործում է տարբեր      |

|                             |նպատակներով:                           |

|                             |_______________________________________|

|                             |4.3. Խաղալիս կատարում է նպատակային     |

|                             |գործողություններ խաղալիքների հետ:      |

|                             |_______________________________________|

|                             |4.4. Նմանակում է ուրիշների կատարած     |

|                             |գործողությունները:                     |

|_____________________________________________________________________|

|           Կողմնորոշում տարածության և  ժամանակի մեջ                  |

|_____________________________________________________________________|

|5. Երեխան կողմնորոշվում է    |5.1. Փնտրում է իր տեսադաշտից անհետացած |

|տարածության մեջ:             |առարկան:                               |

|                             |_______________________________________|

|                             |5.2. Կողմնորոշվում է սենյակների դիրքի  |

|                             |և  դասավորության մեջ:                  |

|                             |_______________________________________|

|                             |5.3. Հավաքում է 3 մասից բաղկացած       |

|                             |աշտարակը:                              |

|_____________________________________________________________________|

|         Սոցիալ-մշակութային և  կենցաղային կողմնորոշում               |

|_____________________________________________________________________|

|6. Երեխան ունի գիտելիքներ    |6.1. Ցույց է տալիս ընտանիքի անդամներին |

|(տեղեկացված է) իր և  իր      |և  ասում նրանց անունները:              |

|ընտանիքի մասին:              |                                       |

|_____________________________|_______________________________________|

|7. Երեխան ճանաչում և         |7.1. Կատարում է մանկական երգերից բառեր |

|կարողանում է կատարել մանկական|կամ տողեր:                             |

|ստեղծագործություններ:        |_______________________________________|

|                             |7.2. Ծանոթ մանկական երգի ձայն լսելիս   |

|                             |ձայնակցում է:                          |

|_____________________________|_______________________________________|

|8. Երեխան ունի գիտելիքներ    |8.1. Ճանաչում է նկարներում պատկերված   |

|շրջապատող աշխարհի մասին:     |մրգերը, կենդանիներին:                  |

|_____________________________________________________________________|

|            ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ                   |

|_____________________________________________________________________|

|                     Սոցիալական զարգացում                            |

|_____________________________________________________________________|

|               Փոխհարաբերություններ շրջապատի հետ                     |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան սկսում է շփվել     |1.1. Խոսքային և  ոչ խոսքային ձևերով    |

|ծանոթ մեծահասակների և        |գրավում է ծանոթ մեծահասակների          |

|հասակակիցների հետ և          |ուշադրությունը:                        |

|հաստատում է վստահության վրա  |_______________________________________|

|                             |1.2. Փնտրում է ծնողների կամ ծանոթ      |

|                             |մեծահասակների աջակցությունը ինչ-որ բան |

|                             |անելիս:                                |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Կրկնօրինակում է մեծահասակի առօրյա |

|                             |վարքը:                                 |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Մասնակցում է պարզ խաղերի կամ      |

|                             |շփումների ծանոթ մեծահասակների հետ:     |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Պատասխանում է մեծահասակի բարևին:  |

|                             |_______________________________________|

|                             |1.6. Ինքնուրույն խաղալիս երբեմն փորձում|

|                             |է ներգրավել իր կողքին խաղացող երեխայի: |

|                             |_______________________________________|

|                             |1.7. Ծնողի հետ խաղի ընթացքում, նրա     |

|                             |աջակցությամբ սպասում է իր հերթին:      |

|                             |_______________________________________|

|                             |1.8. Հաղորդակցվում է մեծահասակի հետ իր |

|                             |կատարած գործողությունների վերաբերյալ:  |

|                             |_______________________________________|

|                             |1.9. Դրականորեն է արձագանքում          |

|                             |մեծահասակի ուղղորդմանը:                |

|                             |_______________________________________|

|                             |1.10. Կրկնօրինակում է երեխաների վարքը: |

|                             |_______________________________________|

|                             |1.11. Կողք-կողքի խաղալու ժամանակ       |

|                             |ուշադրություն է դարձնում հասակակիցների |

|                             |գործողություններին:                    |

|_____________________________________________________________________|

|                        Սոցիալական վարք                              |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան դրսևորում  է       |2.1. Հասկացնում է իր որոշ ֆիզիոլոգիական|

|ինքնակառավարման              |կարիքները` քաղցը, ծարավը:              |

|հմտություններ:               |_______________________________________|

|                             |2.2. Ենթարկվում է անվտանգության պարզ   |

|                             |պահանջներին:                           |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան դրսևորում  է       |3.1. Փորձում է ինքնուրույն հոգալ իր    |

|ինքնուրույնություն:          |պարզ կարիքները:                        |

|                             |_______________________________________|

|                             |3.2. Մասնակցում է պարզ գործերին:       |

|_____________________________________________________________________|

|                      Անձնային զարգացում                             |

|_____________________________________________________________________|

|4. Երեխան սկսում է ցուցաբերել|4.1. Ճանաչում է իրեն հայելու մեջ:      |

|սեփական անձի և  ուրիշների    |_______________________________________|

|մասին իմացություն:           |4.2. Գիտի իր անունը:                   |

|                             |_______________________________________|

|                             |4.3. Անվանում է իր մարմնի առնվազն 3    |

|                             |մասերը:                                |

|                             |_______________________________________|

|                             |4.4. Ճանաչում է ծնողներին և  ընտանիքի  |

|                             |անդամներին:                            |

|_____________________________________________________________________|

|                      Հուզական զարգացում                             |

|_____________________________________________________________________|

|5. Երեխան սկսում է ճանաչել   |5.1. Ժպտում է կամ ծիծաղում է           |

|հիմնական հույզերը:           |ի պատասխան դրական հաղորդակցությանը:    |

|                             |_______________________________________|

|                             |5.2. Դրսևորում  է ուրախություն,        |

|                             |ջերմություն մտերիմ մարդկանց նկատմամբ:  |

|                             |_______________________________________|

|                             |5.3. Դժգոհություն է արտահայտում, երբ   |

|                             |իրեն ինչ-որ բան անհանգստացնում է կամ   |

|                             |անկարող է ինչ-որ բան անել:             |

|_____________________________|_______________________________________|

|6. Երեխան արտահայտում է իր   |6.1. Ճանաչում և  արձագանքում է ծանոթ   |

|զգացմունքները երգի,          |երաժշտությանը:                         |

|երաժշտության, շարժումների և  |_______________________________________|

|պարի միջոցով:                |6.2. Պարբերաբար երգում է:              |

|_____________________________________________________________________|

| ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ       |

|_____________________________________________________________________|

|                        Ինքնասպասարկում                              |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան դրսևորում  է       |1.1. Հագնվելիս և  հանվելիս փորձում է   |

|ինքնասպասարկման              |ինչ-որ բաներ ինքնուրույն անել:         |

|հմտություններ:               |_______________________________________|

|                             |1.2. Ինքնուրույն ուտում է սննդի որոշ   |

|                             |տեսակներ:                              |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Ինքնուրույն խմելու փորձեր է անում:|

|                             |_______________________________________|

|                             |1.4. Կատարում է կենցաղային տարրական    |

|                             |գործողություններ:                      |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Հետևողական  է այն                 |

|                             |գործողություններում, որոնք կրկնվում են |

|                             |ըստ ռեժիմի:                            |

|_____________________________________________________________________|

|                     Առողջության պահպանում                           |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան սկսում է հետևել    |2.1. Կատարում է հիգիենայի որոշ         |

|հիգիենայի տարրական           |գործողություններ:                      |

|կանոններին:                  |_______________________________________|

|                             |2.2. Ճանաչում է հիգիենայի որոշ         |

|                             |պարագաներ:                             |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Փորձում է հանել թաց կամ կեղտոտ    |

|                             |հագուստը:                              |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Նշան է անում, երբ ինչ-որ բանից    |

|                             |դժգոհություն է ունենում:               |

|_____________________________________________________________________|

|                        Անվտանգություն                               |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան սկսում է հետևել    |3.1. Դադարեցնում է վտանգավոր           |

|անվտանգության տարրական       |գործողությունը` մեծահասակի օգնությամբ: |

|կանոններին` մեծահասակի       |                                       |

|ուղղորդումով և  հսկողությամբ:|                                       |

|_____________________________________________________________________|

|            ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ` ՈԼՈՐՏ                   |

|_____________________________________________________________________|

|                      Հետաքրքրասիրություն                            |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան հետաքրքրասիրություն|1.1. Խաղում է խաղալիքներով, որոնք      |

|է ցուցաբերում նոր բաներ      |առաջացնում են ձայն, լույս, շարժում և   |

|սովորելու և  նոր             |այլն:                                  |

|փորձառությունների նկատմամբ:  |_______________________________________|

|                             |1.2. Ուսումնասիրում է միջավայրը:       |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Ուսումնասիրում է շրջակա միջավայրը |

|                             |ինքնուրույն, սակայն ծնողի              |

|                             |ներկայությամբ:                         |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Կրկնօրինակում է մեծահասակաների    |

|                             |պարզ գործողությունները:                |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Հետաքրքրություն է ցուցաբերում     |

|                             |մեծահասակների աշխատանքային             |

|                             |գործունեության նկատմամբ:               |

|_____________________________________________________________________|

|                        Նախաձեռնություն                              |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան նախաձեռնություն է  |2.1. Փորձում է ինքնուրույն կատարել     |

|ցուցաբերում:                 |առօրյա որոշ գործողություններ:          |

|                             |_______________________________________|

|                             |2.2. Ցույց է տալիս, թե ինչ է սիրում կամ|

|                             |չի սիրում:                             |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Ներգրավվում է նոր փորձառության    |

|                             |մեջ:                                   |

|_____________________________________________________________________|

|             Մասնակցություն և  հետևողականություն                     |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան մասնակցություն և   |3.1. Պարբերաբար կրկնում է իր նախասիրած |

|հետևողականություն  է         |գործողությունը:                        |

|ցուցաբերում իր տարիքին       |_______________________________________|

|համապատասխան                 |3.2. Ավարտին է հասցնում իրեն ծանոթ որոշ|

|առաջադրանքներում:            |գործողություններ:                      |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Կարճ ժամանակով ուշադրությունը     |

|                             |կենտրոնացնում է, երբ իր համար հեքիաթ են|

|                             |կարդում/պատմում:                       |

|                             |_______________________________________|

|                             |3.4. Անհրաժեշտության դեպքում իրերը     |

|                             |փնտրում է այն տեղերում, որտեղ դրանք    |

|                             |սովորաբար դրված են լինում:             |

|_____________________________________________________________________|

|  3. ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ` ԵՐԿՈՒՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ         |

|           ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ                  |

|_____________________________________________________________________|

|                       ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ                              |

|_____________________________________________________________________|

|                       Խոշոր շարժողական                              |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան տեղաշարժվելիս      |1.1. Ինքնուրույն կքանստում է` պահելով  |

|կոորդինացնում է շարժումները: |հավասարակշռությունը:                   |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Ինքնուրույն վեր է կենում նստած    |

|                             |դիրքից:                                |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Վարժ քայլում է:                   |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Վազում է վստահորեն:               |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Բարձրանում և  իջնում է            |

|                             |աստիճաններով:                          |

|                             |_______________________________________|

|                             |1.6. Թռչկոտում է` հենման մակերեսից     |

|                             |չկտրվելով:                             |

|                             |_______________________________________|

|                             |1.7. Ինքնուրույն մագլցում է ոչ բարձր   |

|                             |առարկաների վրա:                        |

|                             |_______________________________________|

|                             |1.8. Կռանում է առանց                   |

|                             |հավասարակշռությունը կորցնելու:         |

|                             |_______________________________________|

|                             |1.9. Տարբեր դիրքերում պահում է         |

|                             |հավասարակշռությունը և  կատարում զանազան|

|                             |գործողություններ:                      |

|_____________________________________________________________________|

|                     Նուրբ/մանր շարժումներ                           |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան դրսևորում  է       |2.1. Կառուցում է պարզ շինություններ`   |

|ձեռքերի և  մատների           |ուղղահայաց և  հորիզոնական դիրքերով:    |

|շարժումների կառավարման       |_______________________________________|

|հմտություններ:               |2.2. Գծում/նկարում է` օգտագործելով թղթի|

|                             |ամբողջ մակերեսը:                       |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Ինքնուրույն հագնում և  հանում է   |

|                             |հագուստի որոշ մասեր:                   |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Երեխան կատարում է                 |

|                             |գործողություններ` աջ կամ ձախ ձեռքի     |

|                             |գերակայությամբ:                        |

|_____________________________________________________________________|

|                  ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ                        |

|_____________________________________________________________________|

|                         Բանավոր խոսք                                |

|_____________________________________________________________________|

|                 Խոսքի ընկալում և  օգտագործում                       |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Ընկալում է իրեն ուղղված   |1.1. Կատարում է մեծահասակի պարզ        |

|ուրիշի բանավոր խոսքը:        |հրահանգները:                           |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Հետևում  է 2 քայլից բաղկացած      |

|                             |հրահանգներին:                          |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Հասկանում է բառեր (նախդիրներ),    |

|                             |ինչպիսիք են «մեջ», «վրա» և  «տակ»:     |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Համապատասխան ձևով  պատասխան է     |

|                             |տալիս «ո՞վ», «ի՞նչ», «ե՞րբ», «որտե՞ղ»  |

|                             |հարցերին:                              |

|_____________________________|_______________________________________|

|2. Օգտագործում է 3 և  ավելի  |2.1. Խոսքում օգտագործում է օժանդակ     |

|բառերից բաղկացած             |բայեր:                                 |

|նախադասություններ:           |_______________________________________|

|                             |2.2. Օգտագործում է պարզ ընդարձակ       |

|                             |նախադասություններ:                     |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Նախադասության մեջ օգտագործում է   |

|                             |«և»  կամ «ու» շաղկապները:              |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան բանավոր            |3.1. Բառերով արտահայտում է իր          |

|արտահայտում է իր մտքերն ու   |ցանկությունները:                       |

|կարծիքը, զգացողություններն   |                                       |

|ու զգացմունքները:            |                                       |

|_____________________________________________________________________|

|       Խոսքի հնչյունաբանական և  քերականական իմացություն              |

|_____________________________________________________________________|

|4. Երեխան կարողանում է ճիշտ  |4.1. Կրկնում է առաջարկված պարզ բառերը` |

|արտասանել մայրենի լեզվի      |ճիշտ արտաբերելով հնչյունները:          |

|հնչյունները:                 |                                       |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան կազմում է բարդ     |5.1. Խոսքում օգտագործում է համադասական |

|նախադասություններ:           |նախադասություններ:                     |

|_____________________________|_______________________________________|

|6. Երեխան հետևում  է         |6.1. Օգտագործում է գոյականի հոգնակի    |

|քերականական որոշ կանոնների:  |թիվը:                                  |

|                             |_______________________________________|

|                             |6.2. Ճիշտ կիրառում է բայի ներկա        |

|                             |ժամանակը:                              |

|                             |_______________________________________|

|                             |6.3. Օգտագործում է դերանուններ:        |

|_____________________________|_______________________________________|

|7. Երեխան ճիշտ օգտագործում է |7.1. Ճիշտ (տեղին) ձևակերպում  է «ո՞վ»  |

|խոսքի տարբեր մասեր:          |բառով հարցեր:                          |

|Գրավոր խոսք                  |                                       |

|_____________________________________________________________________|

|          Հետաքրքրություն գրքերի և  գրվածքի նկատմամբ                 |

|_____________________________________________________________________|

|8. Երեխան հետաքրքրություն է  |8.1. Դիմում է մեծահասակին, որ իր համար |

|ցուցաբերում գրքերի և         |գիրք կարդա (պատմի):                    |

|ընթերցանության նկատմամբ:     |_______________________________________|

|                             |8.2. Ունի իր սիրած գիրքը կամ գրքերը:   |

|                             |_______________________________________|

|                             |8.3. Տարբերում է գիրքը այլ առարկաներից:|

|_____________________________________________________________________|

|                      Վաղ գրաճանաչություն                            |

|_____________________________________________________________________|

|9. Ունի որոշ պատկերացում     |9.1. Ճանաչում է շրջապատի որոշ          |

|սիմվոլների և  դրանց          |գրաֆիկական սիմվոլներ:                  |

|նշանակության մասին:          |                                       |

|_____________________________|_______________________________________|

|10. Հետաքրքրություն է        |10.1. Խզբզում է` օգտագործելով մատիտ կամ|

|դրսևորում  գրելու/նկարելու   |կավիճ:                                 |

|պարագաների նկատմամբ:         |                                       |

|_____________________________________________________________________|

|                        ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ                               |

|_____________________________________________________________________|

|               Մտածողություն և  տրամաբանություն                      |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան հետազոտում և       |1.1. Գտնում է երկու առարկաների կամ     |

|համեմատում է առարկաները:     |երևույթների  նմանությունը:             |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Համեմատում է առարկաները ըստ մեկ   |

|                             |հատկանիշի:                             |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Գիտի առարկաների նշանակությունը:   |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Պտտելով բացում և  փակում է իրերը, |

|                             |առարկաները:                            |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Հավաքում է 2 մասից բաղկացած       |

|                             |պատկեր:                                |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան հասկանում է        |2.1. Գիտի կենցաղում կրկնվող պարզագույն |

|իրադարձությունների           |գործողությունների հաջորդականությունը:  |

|հաջորդականությունը և  պարզ   |                                       |

|պատճառահետևանքային  կապերը:  |                                       |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան կարողանում է       |3.1. Խմբավորում է առարկաները ըստ մեկ   |

|ընդհանրացումներ կատարել:     |հատկանիշի:                             |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան դասակարգում է      |4.1. Տարբեր տեսակի (3-ից ոչ ավելի) մի  |

|առարկաները ըստ կոնկրետ       |քանի նկարներից առանձնացնում է միատեսակ |

|հատկանիշի:                   |առարկաներ պատկերող նկարները:           |

|                             |_______________________________________|

|                             |4.2. Նկարները համապատասխանեցնում է     |

|                             |առարկաներին:                           |

|                             |_______________________________________|

|                             |4.3. Դասավորում է առարկաները` ըստ      |

|                             |ծանրության:                            |

|_____________________________________________________________________|

|      Տարրական մաթեմատիկական պատկերացումներ և  գիտելիքներ            |

|_____________________________________________________________________|

|5. Երեխան ունի մեծության,    |5.1. Անվանում է մեկ-երկու հիմնական     |

|չափի, ձևի  մասին գիտելիքներ, |գույներ (հնարավոր է շփոթելով):         |

|ճանաչում է գույները:         |_______________________________________|

|                             |5.2. Գիտի շատ, քիչ հասկացությունները:  |

|_____________________________|_______________________________________|

|6. Երեխան ցուցաբերում է      |6.1. Գիտի, թե ինչ է «1»-ը:             |

|հաշվի, թվերի, թվանշանների    |                                       |

|իմացություն:                 |                                       |

|_____________________________________________________________________|

|                  Ուշադրություն, հիշողություն                        |

|_____________________________________________________________________|

|7. Երեխան մտապահում և        |7.1. Վերարտադրում է նախկինում կատարած  |

|վերարտադրում է որոշակի       |որոշ գործողություններ:                 |

|ինֆորմացիա:                  |_______________________________________|

|                             |7.2. Մտապահում և  վերարտադրում է       |

|                             |հատվածներ մանկական                     |

|                             |բանաստեղծություններից:                 |

|                             |_______________________________________|

|                             |7.3. Վերարտադրում է իր հետ տեղի ունեցած|

|                             |դեպքերն ու իրադարձությունները:         |

|_____________________________________________________________________|

|        Երևակայություն  և  ստեղծագործական մտածողություն              |

|_____________________________________________________________________|

|8. Երեխան դրսևորում  է       |8.1. Կատարում է տարբեր նպատակային      |

|երևակայության  պարզագույն    |գործողություններ պլաստիլինի և  թղթի    |

|տարրեր:                      |հետ:                                   |

|                             |_______________________________________|

|                             |8.2. Ներկում է վրձնով:                 |

|                             |_______________________________________|

|                             |8.3. Նկարում է շրջաններ և  խաչեր:      |

|                             |_______________________________________|

|                             |8.4. Տարբեր անուններ է տալիս իր        |

|                             |նկարածին:                              |

|                             |_______________________________________|

|                             |8.5. Իր խաղալիքներին դարձնում է        |

|                             |երևակայական  մարդիկ:                   |

|_____________________________________________________________________|

|           Կողմնորոշում տարածության և  ժամանակի մեջ                  |

|_____________________________________________________________________|

|9. Երեխան կողմնորոշվում է    |9.1. Օգտագործում է «հեռու», «մոտիկ»,   |

|տարածության մեջ:             |«այնտեղ», «այստեղ» բառերը, սակայն դեռ  |

|                             |լիովին չի հասկանում դրանց              |

|                             |նշանակությունը:                        |

|_____________________________|_______________________________________|

|10. Երեխան կարողանում է      |10.1. Օգտագործում է «ավելի ուշ»,       |

|կողմնորոշվել ժամանակի մեջ:   |«վաղը», «հիմա», «շուտով», «երեկ»,      |

|                             |«այսօր» բառերը, երբեմն շփոթելով դրանց  |

|                             |նշանակությունը:                        |

|_____________________________________________________________________|

|         Սոցիալ-մշակութային և  կենցաղային կողմնորոշում               |

|_____________________________________________________________________|

|11. Երեխան ունի տարրական     |11.1. Ճիշտ ասում է իր անունը, սեռը,    |

|գիտելիքներ իր և  իր ընտանիքի |երբեմն տարիքը:                         |

|մասին:                       |_______________________________________|

|                             |11.2. Գիտի իրեն շատ մտերիմ անձանց      |

|                             |սոցիալական դերերի մասին:               |

|_____________________________|_______________________________________|

|12. Երեխան ունի գիտելիքներ   |12.1. Ճանաչում և  անվանում է առնվազն 5 |

|շրջապատող միջավայրի և        |ընտանի կենդանիներ (շուն, հավ, կով, ձի  |

|բնության վերաբերյալ:         |և  այլն):                              |

|                             |_______________________________________|

|                             |12.2. Տարբերում է որոշ կենդանիների     |

|                             |ձայները:                               |

|                             |_______________________________________|

|                             |12.3. Ճանաչում և  անվանում է իրեն      |

|                             |շրջապատող բնաշխարհի որոշ տարրեր (ծառ,  |

|                             |ծաղիկ)` շփոթելով դրանց տեսակները:      |

|_____________________________|_______________________________________|

|13. Երեխան ճանաչում և        |13.1. Գիտի մի քանի մանկական            |

|կարողանում է կատարել մանկական|բանաստեղծություններ:                   |

|ստեղծագործություններ:        |_______________________________________|

|                             |13.2. Հեռուստացույցով ծանոթ            |

|                             |երաժշտություն (գովազդային              |

|                             |տեսահոլովակներ) լսելիս արձագանքում է   |

|                             |բառերով և  ձայնակցում ու (կամ) պարային |

|                             |շարժումներ կատարում:                   |

|_____________________________________________________________________|

|            ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ                   |

|_____________________________________________________________________|

|                     Սոցիալական զարգացում                            |

|_____________________________________________________________________|

|               Փոխհարաբերություններ շրջապատի հետ                     |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան շփվում է ծանոթ     |1.1. Շփվում է ծանոթ մեծահասակի հետ խաղի|

|մեծահասակների և              |ընթացքում:                             |

|հասակակիցների հետ և  սկսում է|_______________________________________|

|հաստատել վստահության վրա     |1.2. Անծանոթ միջավայրում շփվում է ծանոթ|

|հիմնված հարաբերություններ:   |մեծահասակի հետ:                        |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Ընդունում է իր համար նշանակալի    |

|                             |մեծահասակների (բարեկամների,            |

|                             |հարևանների)  ընկերակցությունը:         |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Խնդրում է մեծահասակին խաղալ իր    |

|                             |հետ:                                   |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Սկսում է խոսակցություն մեծահասակի |

|                             |հետ:                                   |

|                             |_______________________________________|

|                             |1.6. Նմանակում է իր հարևանությամբ      |

|                             |խաղացող երեխաների խաղը:                |

|                             |_______________________________________|

|                             |1.7. Հասակակցի հետ խաղի ընթացքում,     |

|                             |մեծահասակի զգալի աջակցությամբ սպասում է|

|                             |իր հերթին:                             |

|                             |_______________________________________|

|                             |1.8. Մասնակցում է հասակակիցների հետ    |

|                             |խմբովի խաղերին:                        |

|_____________________________________________________________________|

|                        Սոցիալական վարք                              |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան դրսևորում  է       |2.1. Հետևում  է պարզ կանոններին        |

|ինքնակառավարման              |մեծահասակի հրահանգով:                  |

|հմտություններ:               |_______________________________________|

|                             |2.2. Հետևում  է խաղի պարզ կանոններին:  |

|                             |2.3. Կանխատեսում է կանոնների խախտման   |

|                             |հետևանքները:                           |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Մեծահասակի օգնությամբ հարմարվում է|

|                             |առօրյա կրկնվող գործողությունների       |

|                             |անսպասելի փոփոխմանը:                   |

|                             |_______________________________________|

|                             |2.5. Սկսում է գիտակցել սեփական         |

|                             |հնարավորությունների սահմանը:           |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան դրսևորում  է       |3.1. Կատարում է ինքնուրույն (անկախ)    |

|ինքնուրույնություն:          |գործողություններ` ստուգելով թույլատրելի|

|                             |սահմանները:                            |

|                             |_______________________________________|

|                             |3.2. Որոշ գործողություններ կատարում է  |

|                             |իր ձևով,  իրեն հարմար արագությամբ,     |

|                             |չընդունելով օգնությունը:               |

|_____________________________________________________________________|

|                      Անձնային զարգացում                             |

|_____________________________________________________________________|

|4. Երեխան սկսում է ցուցաբերել|4.1. Գիտի իր անունը, սեռը:             |

|սեփական անձի և  ուրիշների    |_______________________________________|

|մասին իմացություն:           |4.2. Տարբերակում է մարդկանց ըստ սեռի:  |

|                             |_______________________________________|

|                             |4.3. Գիտի ծնողների և  ընտանիքի         |

|                             |անդամների անունները:                   |

|                             |_______________________________________|

|                             |4.4. Գիտակցում է, երբ իրեն             |

|                             |ուշադրություն են դարձնում կամ          |

|                             |դիտարկում են:                          |

|                             |_______________________________________|

|                             |4.5. Ինքն իրեն զբաղեցնում կամ          |

|                             |հետաքրքրություններ է գտնում 10-15 րոպեի|

|                             |սահմաններում:                          |

|                             |_______________________________________|

|                             |4.6. Նկարներում տարբերակում է պատկերված|

|                             |երեխաների սեռը:                        |

|                             |_______________________________________|

|                             |4.7. Երբ խնդրում են, ցույց է տալիս     |

|                             |մարմնի 6-9 մասեր:                      |

|                             |_______________________________________|

|                             |4.8. Ճանաչում է իրեն պատկանող իրերը,   |

|                             |խաղալիքները:                           |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան սկսում է դրսևորել  |5.1. Ուրախություն է արտահայտում որևէ   |

|ինքնավստահություն:           |բան լավ անելիս:                        |

|                             |_______________________________________|

|                             |5.2. Ցուցադրում է իր կատարած           |

|                             |աշխատանքները:                          |

|                             |_______________________________________|

|                             |5.3. Հաճույք է ստանում տան գործերում   |

|                             |մեծահասակին օգնելիս:                   |

|                             |_______________________________________|

|                             |5.4. Կատարում է գործողություններ, ցույց|

|                             |տալու համար, թե իբրև  կարող է անել իր  |

|                             |ուժերից վեր բաներ:                     |

|_____________________________________________________________________|

|                      Հուզական զարգացում                             |

|_____________________________________________________________________|

|6. Երեխան սկսում է ճանաչել   |6.1. Ձայնի հնչերանգով, ժեստերով կամ    |

|հիմնական հույզերն ու         |դեմքի համապատասխան արտահայտությամբ,    |

|զգացմունքները:               |արտահայտում է ուրախությունը,           |

|                             |տխրությունը, զայրույթը կամ վախը:       |

|_____________________________|_______________________________________|

|7. Երեխան սկսում է կառավարել |7.1. Ուժեղ զգացմունքների ժամանակ       |

|իր զգացմունքները և           |փնտրում է մեծահասակի աջակցությունը     |

|մղումները:                   |կամ գրավում է նրա ուշադրությունը:      |

|                             |_______________________________________|

|                             |7.2. Հեշտությամբ բաժանվում է մայրիկից  |

|                             |և  հայրիկից:                           |

|_____________________________________________________________________|

| ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ       |

|_____________________________________________________________________|

|                        Ինքնասպասարկում                              |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան դրսևորում  է       |1.1. Ուտում է ինքնուրույն` մի քիչ      |

|ինքնասպասարկման              |թափթփելով:                             |

|հմտություններ:               |_______________________________________|

|                             |1.2. Օգտվում է սպասքի որոշ տեսակներից  |

|                             |(գդալ, պատառաքաղ, բաժակ):              |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Հագնում է հագուստի բոլոր          |

|                             |տեսակները` մեծահասակի օգնությամբ:      |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Ինքնուրույն հանում է հագուստները: |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Օգտագործում է անձնական խնամքի     |

|                             |առարկաները` մեծահասակի օգնությամբ:     |

|                             |_______________________________________|

|                             |1.6. Ինքնուրույն կարողանում է          |

|                             |հաղթահարել որոշ խոչընդոտներ:           |

|                             |_______________________________________|

|                             |1.7. Նեղ սափորից հեղուկը լցնում է լայն |

|                             |տարայի մեջ (երբեմն կարող է մի փոքր     |

|                             |թափել):                                |

|_____________________________________________________________________|

|                     Առողջության պահպանում                           |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան սկսում է հետևել    |2.1. Ինքնուրույն հետևում  է դեմքի      |

|հիգիենայի տարրական           |մաքրությանը:                           |

|կանոններին:                  |_______________________________________|

|                             |2.2. Օգտվում է պետքանոթից մեծահասակի   |

|                             |օգնությամբ:                            |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Կատարում է առողջության պահպանմանն |

|                             |ուղղված հիմնական գործողությունները`    |

|                             |մեծահասակի օգնությամբ:                 |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Ճանաչում է և  գիտի, թե ինչի համար |

|                             |է ատամի խոզանակը:                      |

|                             |_______________________________________|

|                             |2.5. Կրկնօրինակում է մեծահասակի որոշ   |

|                             |գործողությունները:                     |

|_____________________________________________________________________|

|                        Անվտանգություն                               |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան սկսում է հետևել    |3.1. Ուշադրություն է դարձնում          |

|անվտանգության տարրական       |անվտանգության հրահանգներին:            |

|կանոններին մեծահասակի        |_______________________________________|

|ուղղորդումով և  հսկողությամբ:|3.2. Խուսափում է վտանգավոր առարկաներից,|

|                             |երբ մեծահասակը զգուշացնում է:          |

|_____________________________|_______________________________________|

|             ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈԼՈՐՏ                   |

|_____________________________________________________________________|

|                      Հետաքրքրասիրություն                            |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան                    |1.1. Հարցեր է տալիս անծանոթ առարկաների |

|հետաքրքրասիրություն է        |վերաբերյալ:                            |

|ցուցաբերում նոր բաներ        |_______________________________________|

|սովորելու և  նոր             |1.2. Կրկնօրինակում է մեծահասակաների    |

|փորձառությունների նկատմամբ:  |առօրյա կրկնվող գործողությունները:      |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Հարցեր է տալիս լսած հեքիաթի       |

|                             |վերաբերյալ:                            |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Մասնակցում է նոր գործողություն-   |

|                             |ների, խաղերի:                          |

|_____________________________________________________________________|

|                        Նախաձեռնություն                              |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան նախաձեռնություն է  |2.1. Մասնակցում է ուրիշ երեխաների      |

|ցուցաբերում:                 |խաղին:                                 |

|                             |_______________________________________|

|                             |2.2. Խաղի ընթացքում միաժամանակ         |

|                             |օգտագործում է մի քանի խաղալիքներ:      |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Խաղալիքներից ընտրում է մեկը:      |

|_____________________________________________________________________|

|             Մասնակցություն և  հետևողականություն                     |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան մասնակցություն և   |3.1. Դժվարության հանդիպելիս մի քանի    |

|հետևողականություն  է         |անգամ փորձում է հաղթահարել:            |

|ցուցաբերում իր տարիքին       |_______________________________________|

|համապատասխան                 |3.2. Խնդրում է, որ իր սիրած գիրքը      |

|առաջադրանքներում:            |(հեքիաթը) պարբերաբար կարդան, պատմեն իր |

|                             |համար:                                 |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Իր ընտրած խաղով խաղում է որոշակի  |

|                             |կարճ ժամանակի (8-10 րոպե) ընթացքում:   |

|_____________________________________________________________________|

|                          Տեխնոլոգիա                                 |

|_____________________________________________________________________|

|4. Երեխան հետաքրքրասիրություն|4.1. Ջանք է անում վերցնելու, զննելու,  |

|է ցուցաբերում տեխնոլոգիայի   |շոշափելու իր տեսադաշտում գտնվող        |

|հետ կապված փորձառությունների |խաղալիքները/սարքավորումները:           |

|նկատմամբ:                    |_______________________________________|

|                             |4.2. Մատով սեղմում է (նաև  ոչ ճիշտ) և  |

|                             |փորձում է միացնել/անջատել տեխնիկական   |

|                             |որոշ խաղալիքներ/սարքավորումներ:        |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան ճանաչում է ծանոթ   |5.1. Անվանում է որոշ տեխնոլոգիաներ     |

|միջավայրում օգտագործվող      |համապատասխան բառերով, երբ տեսնում է    |

|տեխնոլոգիաները:              |դրանք:                                 |

|                             |_______________________________________|

|                             |5.2. Խաղում է լարովի, մարտկոցով կամ    |

|                             |հեռակառավարվող խաղալիքներով մեծահասակի |

|                             |օգնությամբ:                            |

|_____________________________________________________________________|

|   4. ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ` ԵՐԵՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆ         |

|           ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ                  |

|_____________________________________________________________________|

|                       ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ                              |

|_____________________________________________________________________|

|                       Խոշոր շարժողական                              |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան դրսևորում  է խոշոր |1.1. Ցատկում է մեկ ոտքի վրա 2 և  ավելի |

|շարժումներով պայմանավորված   |անգամ:                                 |

|հիմնական հմտությունները`     |_______________________________________|

|ցուցաբերելով կոորդինացիայի   |1.2. Ոտքերը միասին պահելով` կանգնած    |

|զարգացող կարողություններ:    |տեղից ցատկում է առնվազն 20 սմ          |

|                             |հեռավորության վրա:                     |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Առանց որևէ  բանից բռնելու կանգնում|

|                             |է մեկ ոտքի վրա առնվազն 2 վայրկյան:     |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Ուղիղ գծով քայլելով` անցնում է    |

|                             |առնվազն 1 մետր տարածություն:           |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Քայլում է` շրջանցելով             |

|                             |խոչընդոտները:                          |

|                             |_______________________________________|

|                             |1.6. Քայլում է ոտքերի մատների վրա:     |

|                             |_______________________________________|

|                             |1.7. Վազում է առնվազն 8 մետր           |

|                             |տարածություն:                          |

|                             |_______________________________________|

|                             |1.8. Ինքնուրույն բարձրանում է          |

|                             |աստիճաններով` հերթագայելով ոտքերը:     |

|                             |_______________________________________|

|                             |1.9. Մեծահասակի օգնությամբ իջնում է    |

|                             |աստիճաններով` հերթագայելով ոտքերը:     |

|                             |_______________________________________|

|                             |1.10. Ցատկում է մոտ 20 սմ              |

|                             |բարձրությունից երկու ոտքի վրա:         |

|                             |_______________________________________|

|                             |1.11. Վարում է եռանիվ հեծանիվ:         |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան դրսևորում  է       |2.1. Նետված գնդակը երեխան բռնում է     |

|գնդակով խաղալու տարբեր       |տարածած (արմունկները բացված) ձեռքերով: |

|հմտություններ:               |_______________________________________|

|                             |2.2. Բռնում է մեծ գնդակը մոտավորապես   |

|                             |1,5 մետր հեռավորությունից:             |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Նետում է գնդակն ընկերոջը` ճիշտ    |

|                             |ուղղությամբ:                           |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Ֆուտբոլ խաղալիս` ոտքը ետ տանելով  |

|                             |հարվածում է գնդակին:                   |

|_____________________________________________________________________|

|                     Նուրբ/մանր շարժումներ                           |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան ցուցաբերում է      |3.1. Կատարում է պարզ գործողություններ  |

|ձեռքի և  մատների շարժումների |փոքր (մանր) առարկաներով:               |

|կառավարման հմտություններ:    |_______________________________________|

|                             |3.2. Կառուցում է միջին բարդության      |

|                             |շինություններ:                         |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Ծեփում է պարզ` կլոր, տափակ,       |

|                             |պարանաձև  առարկաներ:                   |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան դրսևորում  է       |4.1. Բռնում է մատիտը ձեռքի առաջին 3    |

|նկարչական հմտություններ:     |մատներով` թուղթը մյուս ձեռքով պահելով: |

|                             |_______________________________________|

|                             |4.2. Բռնում է մատիտը ծայրին մոտ:       |

|                             |_______________________________________|

|                             |4.3. Արտանկարում է երկրաչափական        |

|                             |պատկերներ:                             |

|                             |_______________________________________|

|                             |4.4. Նկարում է մարդ, որն ունի գլուխ և  |

|                             |մեկ գծով պատկերված վերջույթներ         |

|                             |(«փայտիկներ») :                        |

|                             |_______________________________________|

|                             |4.5. Կրկնագծում է (եզրակ է քաշում)     |

|                             |նկարի ուրվագծով:                       |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան ցուցաբերում է      |5.1. Մեկ ձեռքի մատներով բացում և       |

|մկրատով կտրտելու պարզ        |փակում է բութ ծայրերով մկրատը:         |

|հմտություններ:               |                                       |

|_____________________________|_______________________________________|

|6. Երեխան կատարում է առօրյա  |6.1. Արձակում և  կոճկում է մեծ         |

|գործողություններ             |կոճակները, հագուստի մեծ շղթաները,      |

|ինքնասպասարկման նպատակով:    |քուղերը:                               |

|                             |_______________________________________|

|                             |6.2. Արձակում է կոշիկի քուղերը:        |

|                             |_______________________________________|

|                             |6.3. Ինքնուրույն օգտվում է սպասքի որոշ |

|                             |տեսակներից:                            |

|_____________________________________________________________________|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.03.2011
N 257-Ն
Հրաման