Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

01.06.2026 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.11.2019  -ից մինչեւ   01.06.2026  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.2026թ` 05.05.2026 թիվ 10-Ն հրաման)

110.0257.120511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 մարտի 2011 թվականի N 257-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|                  ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ                        |

|_____________________________________________________________________|

|                         Բանավոր խոսք                                |

|_____________________________________________________________________|

|                 Խոսքի ընկալում և  օգտագործում                       |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան ընկալում է իրեն    |1.1. Կատարում է մեծահասակների պարզ     |

|ուղղված ուրիշի բանավոր       |հրահանգները:                           |

|խոսքը:                       |_______________________________________|

|                             |1.2. Լրացնում է պարզ նախադասության     |

|                             |վերջին` բաց թողնված բառը:              |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Ուշադիր ունկնդրում է իր կամ խմբի  |

|                             |համար ընթերցվող մանկական հեքիաթը:      |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Խոսքի հնչերանգով տարբերակում է    |

|                             |խոսակցի տրամադրությունը:               |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան բանավոր            |2.1. Ճիշտ (ադեկվատ) պատասխանում է      |

|արտահայտում է իր մտքերն ու   |«ինչո՞ւ» հարցերին:                     |

|կարծիքը, զգացողություններն   |_______________________________________|

|ու զգացմունքները:            |2.2. Պատմում է սեփական փորձառության    |

|                             |մասին:                                 |

|                             |_______________________________________|

|                             |2.3. 3-4 պարզ նախադասությամբ ասում է,  |

|                             |թե ի՞նչ են անում նկարում պատկերված     |

|                             |մարդիկ կամ կենդանիները:                |

|_____________________________________________________________________|

|       Խոսքի հնչյունաբանական և  քերականական իմացություն              |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան ճիշտ արտասանում է  |3.1. Գտնում է հանգավորված բառեր:       |

|մայրենի լեզվի հնչյունները:   |_______________________________________|

|                             |3.2. Կրկնում է առաջարկված բառերը` ճիշտ |

|                             |արտաբերելով հնչյունները:               |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան ճիշտ օգտագործում է |4.1. Ճիշտ (տեղին) ձևակերպում  է «ի՞նչ»,|

|խոսքի տարբեր մասեր:          |«որտե՞ղ», «ե՞րբ», «ինչո՞ւ» բառերով     |

|                             |հարցեր:                                |

|_____________________________________________________________________|

|                         Հաղորդակցում                                |

|_____________________________________________________________________|

|5. Երեխան արդյունավետ        |5.1. Զրուցում է մեծահասակի հետ`        |

|հաղորդակցվում է              |պատասխանելով առնվազն 3-4 պարզ հարցերի: |

|մեծահասակների, հասակակիցների |_______________________________________|

|և  փոքրերի հետ:              |5.2. Մասնակցում է առօրյա խոսակցությանը |

|                             |«հիմա» և  «այստեղ» թեմաների շուրջ:     |

|_____________________________________________________________________|

|                          Գրավոր խոսք                                |

|_____________________________________________________________________|

|          Հետաքրքրություն գրքերի և  գրվածքի նկատմամբ                 |

|_____________________________________________________________________|

|6. Երեխան հետաքրքրություն է  |6.1. Պատկերազարդ գրքեր դիտելիս հարցեր է|

|ցուցաբերում գրքերի և         |տալիս:                                 |

|ընթերցանության նկատմամբ:     |                                       |

|Վաղ գրաճանաչություն          |                                       |

|_____________________________|_______________________________________|

|7. Երեխան հասկանում է գրավոր |7.1. Ձևացնում  է, որ գրում է:          |

|խոսքի որոշ սկզբունքներ:      |                                       |

|_____________________________|_______________________________________|

|8. Երեխան ունի գրելու        |8.1. Օգտագործում է գրելու պարագաներ:   |

|պարագաների օգտագործման       |                                       |

|պարզագույն հմտություններ:    |                                       |

|_____________________________________________________________________|

|                        ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ                               |

|_____________________________________________________________________|

|               Մտածողություն և  տրամաբանություն                      |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան հետազոտում և       |1.1. Կարողանում է բացատրել առարկաների  |

|համեմատում է, առարկաները:    |նշանակությունը, դերը:                  |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Կարողանում է համեմատել առարկաները |

|                             |ըստ մեկ հատկանիշի:                     |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Գտնում է զույգ պատկերներ:         |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Հավաքում է 3-4 խոշոր մասերից      |

|                             |բաղկացած պատկեր:                       |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան հասկանում է        |2.1. Տալիս է «ինչո՞ւ» հարցը` հասկանալու|

|իրադարձությունների           |համար պատճառահետևանքային  կապերը:      |

|հաջորդականությունը և  պարզ   |_______________________________________|

|պատճառահետևանքային  կապերը:  |2.2. Բացատրում է, թե ինչպիսի՞ արդյունք |

|                             |կարող է ունենալ տվյալ պարզ             |

|                             |գործողությունը:                        |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան կարողանում է       |3.1. Խմբավորում է առարկաները զույգերով |

|ընդհանրացումներ կատարել:     |ըստ ֆունկցիոնալ նշանակության:          |

|                             |_______________________________________|

|                             |3.2. Առաջարկված առարկաներից կամ        |

|                             |նկարներից ընտրում է սնունդի, հագուստի, |

|                             |կենդանիների հասկացություններին         |

|                             |վերաբերող առարկաներ:                   |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան կարողանում է       |4.1. Դասավորում է առարկաները ըստ       |

|դասակարգել և  խմբավորել      |որոշակի հատկանիշի:                     |

|առարկաները:                  |                                       |

|_____________________________________________________________________|

|               Տարրական մաթեմատիկական գիտելիքներ                     |

|_____________________________________________________________________|

|5. Երեխան ունի մեծության,    |5.1. Տեսակավորում է առարկաները ըստ     |

|չափի, ձևի  մասին գիտելիքներ, |ձևի:                                   |

|ճանաչում է գույները:         |_______________________________________|

|                             |5.2. Տեսակավորում է առարկաները ըստ     |

|                             |գույնի:                                |

|                             |_______________________________________|

|                             |5.3. Անվանում է հիմնական գույն:        |

|                             |_______________________________________|

|                             |5.4. Ընտրում է 2-4 գույներ:            |

|                             |_______________________________________|

|                             |5.5. Տեսակավորում է առարկաներն ըստ     |

|                             |գույնի:                                |

|                             |_______________________________________|

|                             |5.6. Գնահատում է չափերը:               |

|                             |_______________________________________|

|                             |5.7. Գիտի 2 երկրաչափական պատկերներ`    |

|                             |շրջան, եռանկյունի:                     |

|_____________________________|_______________________________________|

|6. Երեխան ցուցաբերում է      |6.1. Անգիր հաշվում է մինչև  5-ը:       |

|հաշվի, թվերի, թվանշանների    |_______________________________________|

|իմացություն:                 |6.2. Կիրառում է հաշիվը առօրյա կյանքում:|

|_____________________________________________________________________|

|                  Ուշադրություն, հիշողություն                        |

|_____________________________________________________________________|

|7. Երեխան դրսևորում  է       |7.1. Մեծահասակի օրինակից հետո կրկնում է|

|ուշադրության կենտրոնացում և  |ծափերը (3 ծափ):                        |

|պահպանում:                   |_______________________________________|

|                             |7.2. Շուրջ 5 րոպե ուշադրությամբ լսելուց|

|                             |հետո հարցեր է տալիս:                   |

|_____________________________|_______________________________________|

|8. Երեխան մտապահում և        |8.1. Մեծահասակի ասելուց հետո կրկնում է |

|վերարտադրում է որոշակի       |բանաստեղծության 2 տող:                 |

|ինֆորմացիա:                  |                                       |

|_____________________________________________________________________|

|        Երևակայություն  և  ստեղծագործական մտածողություն              |

|_____________________________________________________________________|

|9. Երեխան դրսևորում  է տարբեր|9.1. Կատարում է տարբեր գործողություն-  |

|նյութերի հետ աշխատելու       |ներ ծեփամածիկի և  թղթի հետ:            |

|տարրական հմտություններ:      |_______________________________________|

|                             |9.2. Նկարում է լսած պատմության (հեքիաթի|

|                             |իրեն դուր եկած առարկան) պատկերը:       |

|_____________________________|_______________________________________|

|10. Երեխան շարժումների,      |10.1. Երաժշտության տակ կատարում է      |

|երաժշտության և  պարի միջոցով |ռիթմիկ պարային շարժումներ:             |

|արտահայտում է իր մտքերը,     |_______________________________________|

|պատկերացումները,             |10.2. Ձևացնում  է, թե երգում է         |

|զգացմունքները:               |հանդիսատեսի համար:                     |

|                             |_______________________________________|

|                             |10.3. Երգում է հաճախ լսած երգերը:      |

|                             |_______________________________________|

|                             |10.4. Մեծահասակին խնդրում է երգել իր   |

|                             |սիրած երգը:                            |

|_____________________________________________________________________|

|           Կողմնորոշում տարածության և  ժամանակի մեջ                  |

|_____________________________________________________________________|

|11. Երեխան ունի գիտելիքներ   |11.1. Կատարում է հրահանգներ` կապված    |

|տարածության մեջ առարկաների   |առարկաների և  իր դիրքի հետ:            |

|դիրքի վերաբերյալ և           |_______________________________________|

|կարողանում է կողմնորոշվել    |12.1. Տարբերում է ցերեկ և  գիշեր       |

|տարածության մեջ:             |հասկացությունները` կապելով դրանք այդ   |

|12. Երեխան կարողանում է      |ժամին կատարվող գործողությունների հետ:  |

|կողմնորոշվել ժամանակի մեջ:   |                                       |

|_____________________________________________________________________|

|  Սոցիալ-մշակութային, կենցաղային կողմնորոշում և  վերաբերմունք        |

|                   շրջակա միջավայրի նկատմամբ                         |

|_____________________________________________________________________|

|13. Երեխան ունի գիտելիքներ   |13.1. Ճանաչում է մարմնի մասերը:        |

|իր անձի, ընտանիքի, համայնքի  |_______________________________________|

|մասին:                       |13.2. Նկարագրում է տարբեր սեռերի       |

|                             |առանձնահատկությունները:                |

|                             |_______________________________________|

|                             |13.3. Գիտի մարդկանց սոցիալական դերերի  |

|                             |և  հարաբերությունների մասին:           |

|                             |_______________________________________|

|                             |13.4. Գիտի այն թաղամասը կամ փողոցը,    |

|                             |որտեղ ապրում է:                        |

|                             |_______________________________________|

|                             |13.5. Մասնակցում է ընտանեկան տոներին:  |

|                             |_______________________________________|

|                             |13.6. Ընտանիքն ընկալում է որպես անվտանգ|

|                             |և  հարմարավետ միջավայր:                |

|_____________________________|_______________________________________|

|14. Երեխան ունի գիտելիքներ   |14.1. Ճանաչում և  անվանում է որոշ      |

|շրջապատող միջավայրի և        |ընտանի և  վայրի կենդանիներ:            |

|բնության վերաբերյալ:         |_______________________________________|

|                             |14.2. Գիտի տարբեր կենդանիների ապրելու  |

|                             |միջավայրերը:                           |

|                             |_______________________________________|

|                             |14.3. Ճանաչում և  անվանում է բնության  |

|                             |որոշ երևույթներ.  քամի, անձրև,  ձյուն: |

|                             |_______________________________________|

|                             |14.4. Ճանաչում և  անվանում է իրեն      |

|                             |շրջապատող բնաշխարհի որոշ տարրեր. ջուր, |

|                             |ծառ, ծաղիկ, թռչուններ:                 |

|                             |_______________________________________|

|                             |14.5. Մաքուր է պահում իր շրջապատը:     |

|                             |_______________________________________|

|                             |14.6. Խնամքով է վերաբերվում շրջապատող  |

|                             |բնությանը:                             |

|                             |_______________________________________|

|                             |14.7. Ցուցաբերում է սպառվող ռեսուրսները|

|                             |խնայելու տարրական հմտություններ:       |

|_____________________________|_______________________________________|

|15. Երեխան ցուցաբերում է     |15.1. Մեծահասակի ուղղորդմամբ կիսում է  |

|տնտեսական պարզ               |իր ունեցածը կամ փոխանակում է           |

|հասկացությունների            |խաղալիքները/առարկաները ուրիշների հետ:  |

|իմացություն:                 |_______________________________________|

|                             |15.2. Հասկանում է, որ մետաղադրամներով  |

|                             |և  թղթադրամներով կարելի է ինչ-որ բան   |

|                             |գնել:                                  |

|                             |_______________________________________|

|                             |15.3. Սյուժետադերային խաղերի միջոցով   |

|                             |արտահայտում է «գնման և  վաճառքի» պարզ  |

|                             |հասկացությունները:                     |

|_____________________________|_______________________________________|

|16. Երեխան ունի որոշ         |16.1. Երգում է հայկական երգեր:         |

|պատկերացումներ հայկական      |_______________________________________|

|մշակույթի տարրերի մասին:     |16.2. Կատարում է ազգային պարերի որոշ   |

|                             |շարժումներ:                            |

|                             |_______________________________________|

|                             |16.3. Ճանաչում և  անվանում է ազգային   |

|                             |ստեղծագործությունների, հայկական        |

|                             |մուլտֆիլմերի հերոսներին:               |

|_____________________________|_______________________________________|

|17. Երեխան Ճանաչում է այլ    |17.1. Կատարում է այլ ազգերի երգերի և   |

|ազգերի մշակութային որոշ      |պարերի որոշ տարրեր:                    |

|տարրեր:                      |_______________________________________|

|                             |17.2. Խաղում է այլ ազգերի մանկական     |

|                             |շարժախաղեր:                            |

|                             |_______________________________________|

|                             |17.3. Ճանաչում և  անվանում է այլ ազգերի|

|                             |ստեղծագործությունների, մուլտֆիլմերի    |

|                             |հերոսներին:                            |

|_____________________________________________________________________|

|            ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ                   |

|_____________________________________________________________________|

|                     Սոցիալական զարգացում                            |

|_____________________________________________________________________|

|            Փոխհարաբերություններ մեծահասակների հետ                   |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան շփվում է ծանոթ     |1.1. Ազատ հաղորդակցվում է ծանոթ        |

|մեծահասակների հետ և          |մեծահասակների հետ:                     |

|հաստատում է վստահության վրա  |_______________________________________|

|հիմնված հարաբերություններ:   |1.2. Ընդունում է իր համար նշանակալի    |

|                             |մեծահասակների (բարեկամների,            |

|                             |հարևանների)  ընկերակցությունը:         |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Ընդունում է մեծահասակների կողմից  |

|                             |ցուցաբերվող աջակցությունը և            |

|                             |ուղղորդումը:                           |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Խնդրանքի դեպքում օգնում է         |

|                             |մեծահասակին:                           |

|_____________________________________________________________________|

|            Փոխհարաբերություններ հասակակիցների հետ                   |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան սկսում է շփվել իր  |2.1. Առանձնացած խաղում է մյուս         |

|հասակակիցների հետ:           |երեխաների հետ նույն տարածքում:         |

|                             |_______________________________________|

|                             |2.2. Մյուս երեխաների հետ զուգահեռ նույն|

|                             |տարածքում խաղալիս` ժամանակ առ ժամանակ  |

|                             |մեկնաբանություններ է կատարում:         |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Մասնակցում է առօրյա պարզ          |

|                             |աշխատանքներին և/կամ                    |

|                             |գործողություններին:                    |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Օգնում է իր հասակակցին:           |

|                             |_______________________________________|

|                             |2.5. Զրուցում է իրեն ծանոթ             |

|                             |հասակակիցների հետ:                     |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան մասնակցում է       |3.1. Մասնակցում է 5-10 րոպե            |

|խմբային գործունեությանը:     |տևողությամբ  խմբային աշխատանքներին:    |

|                             |_______________________________________|

|                             |3.2. Ենթարկվում է հաստատված 3-4        |

|                             |կանոններին:                            |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Նկատում է խաղընկերոջ              |

|                             |բացակայությունը:                       |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան լուծում է          |4.1. Դիմում է մեծահասակի օգնությանը    |

|հասակակիցների հետ առաջացած   |հասակակցի հետ վեճը լուծելու համար:     |

|վեճերը մեծահասակի օգնությամբ:|                                       |

|_____________________________________________________________________|

|                        Սոցիալական վարք                              |

|_____________________________________________________________________|

|5. Երեխան սկսում է           |5.1. Խաղում է տարբեր երեխաների հետ:    |

|համագործակցել հասակակիցների  |_______________________________________|

|հետ:                         |5.2. Տարբերակում է որևէ  անձի որպես իր |

|                             |ընկեր:                                 |

|                             |_______________________________________|

|                             |5.3. Խաղալիս սկսում է բարեկիրթ բառեր   |

|                             |գործածել` մեծահասակի օգնությամբ:       |

|                             |_______________________________________|

|                             |5.4. Միանում է իրեն ծանոթ երեխաների    |

|                             |խաղին:                                 |

|_____________________________|_______________________________________|

|6. Երեխան սկսում է           |6.1. Հետևում  է վարքի պարզ կանոններին: |

|ցուցաբերել ինքնակառավարման   |_______________________________________|

|հմտություններ:               |6.2. Խնամքով է վերաբերվում իր համար    |

|                             |կարևոր  իրերին, խաղալիքներին:          |

|                             |_______________________________________|

|                             |6.3. Անցում է կատարում մի              |

|                             |գործողությունից մյուսը մեծահասակի      |

|                             |օգնությամբ:                            |

|_____________________________|_______________________________________|

|7. Երեխան սկսում է           |7.1. Խաղում է տարբեր                   |

|ուշադրություն դարձնել իր     |առանձնահատկություններ ունեցող երեխաների|

|շուրջը եղած բազմազանությանը: |հետ:                                   |

|                             |_______________________________________|

|                             |7.2. Փնտրում է հաղորդակցման միջոցներ`  |

|                             |այլ լեզվով խոսող երեխայի հետ շփվելիս:  |

|_____________________________________________________________________|

|                      Անձնային զարգացում                             |

|_____________________________________________________________________|

|8. Երեխան սկսում է           |8.1. Գիտի իր անունը և  ազգանունը:      |

|ցուցաբերել իր անձի և         |_______________________________________|

|ուրիշների մասին իմացություն: |8.2. Խոսում է իր մասին առաջին դեմքով:  |

|                             |_______________________________________|

|                             |8.3. Հասկանում է մարդկանց դերերը/կապերը|

|                             |ընտանիքում:                            |

|_____________________________|_______________________________________|

|9. Երեխան սկսում է դրսևորել  |9.1. Հպարտանում է իր ձեռքբերումներով:  |

|ինքնավստահություն:           |_______________________________________|

|                             |9.2. Միանում է մյուս երեխաներին տարբեր |

|                             |խաղերի, աշխատանքների ժամանակ:          |

|                             |_______________________________________|

|                             |9.3. Խոսում է իր նվաճումների մասին:    |

|_____________________________|_______________________________________|

|10. Երեխան սկսում է դրսևորել |10.1. Առաջարկվող/առկա երկու            |

|ինքնուրույնություն:          |գործողություններից ընտրում է մեկը:     |

|                             |_______________________________________|

|                             |10.2. Կատարում է մի շարք առօրյա        |

|                             |գործողություններ և  առաջադրանքներ:     |

|_____________________________________________________________________|

|                      Հուզական զարգացում                             |

|_____________________________________________________________________|

|11. Երեխան սկսում է ճանաչել  |11.1. Ապրումակցում է իր համար կարևոր   |

|հիմնական հույզերն ու         |անձանց:                                |

|զգացմունքները և  իրավիճակին  |_______________________________________|

|համապատասխան հույզեր         |11.2. Արձագանքում է ուրիշների          |

|դրսևորել:                    |զգացմունքներն:                         |

|_____________________________________________________________________|

| ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ       |

|_____________________________________________________________________|

|                        Ինքնասպասարկում                              |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան սկսում է դրսևորել  |1.1. Ինքնուրույն հագնում և  հանում է   |

|առօրյա կյանքի ինքնասպասարկման|հագուստի որոշ մասը:                    |

|հմտություններ:               |_______________________________________|

|                             |1.2. Օգտվում է զուգարանից մասնակիորեն: |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Կոճկում և  արձակում է մեծ         |

|                             |կոճակները:                             |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Խաղալուց հետո հավաքում է          |

|                             |խաղալիքները մեծահասակների հիշեցումով:  |

|                             |_______________________________________|

|                             |1.5. Մեծահասակի օգնությամբ նեղ սափորից |

|                             |հեղուկը լցնում է բաժակի մեջ:           |

|_____________________________________________________________________|

|                     Առողջության պահպանում                           |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան հետևում  և         |2.1. Խոզանակով կատարում է ատամները     |

|պահպանում է անձնական         |մաքրելու գործողություններ:             |

|հիգիենայի որոշ կանոններ:     |                                       |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան սկսում է հասկանալ  |3.1. Առաջարկում է կատարել ատամների     |

|սնվելու և  ատամները առողջ    |խնամքի հետ կապված գործողություններ:    |

|պահելու միջև  գործող կապը:   |                                       |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան հետևում  է         |4.1. Կատարում է առողջության պահպանմանն |

|առողջապահության հիմնական     |ուղղված հիմնական գործողությունները:    |

|կանոններին մեծահասակի        |                                       |

|հիշեցումով:                  |                                       |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան գիտակցում և        |5.1. Բառերով ներկայացնում է իրեն       |

|արտահայտում է իր             |անհանգստացնող հիվանդության             |

|վերաբերմունքը սեփական անձի   |խտանշանները:                           |

|հետ կապված առողջապահական     |                                       |

|խնդիրների նկատմամբ:          |                                       |

|_____________________________________________________________________|

|                        Անվտանգություն                               |

|_____________________________________________________________________|

|6. Երեխան հետևում  է         |6.1. Խուսափում է վտանգ ներկայացնող     |

|անվտանգության հիմնական       |տեղերում, իրերի, սարքավորումների հետ   |

|կանոններին մեծահասակի        |խաղալուց:                              |

|հիշեցումով:                  |_______________________________________|

|                             |6.2. Գիտի իր հետ քննարկված             |

|                             |անվտանգության որոշ ընդհանուր կանոններ: |

|_____________________________________________________________________|

|             ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈԼՈՐՏ                   |

|_____________________________________________________________________|

|                      Հետաքրքրասիրություն                            |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան հետաքրքրասիրություն|1.1. Փորձում է խաղալ նոր խաղերով:      |

|է ցուցաբերում նոր բաներ      |_______________________________________|

|սովորելու և  նոր             |1.2. Հարցեր է տալիս տեղեկություններ    |

|փորձառությունների նկատմամբ:  |ստանալու համար իր շրջապատում գտնվող նոր|

|                             |առարկաների, երևույթների  մասին:        |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Նկատում է այլ երեխաների           |

|                             |հետաքրքրությունները` դիտելով նրանց խաղը|

|                             |կամ շփվելով նրանց հետ:                 |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Նախընտրում է խաղի որոշ տեսակներ:  |

|_____________________________________________________________________|

|                        Նախաձեռնություն                              |

|_____________________________________________________________________|

|2. Երեխան նախաձեռնություն է  |2.1. Պատրաստակամություն է հայտնում     |

|ցուցաբերում:                 |մասնակցելու տարբեր խաղերի և            |

|                             |առաջադրանքների:                        |

|                             |_______________________________________|

|                             |2.2. Մեծահասակի օգնությամբ ընտրություն |

|                             |է կատարում առաջարկվող 2-3 խաղերի,      |

|                             |նյութերի միջև:                         |

|_____________________________________________________________________|

|             Մասնակցություն և  հետևողականություն                     |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան մասնակցություն և   |3.1. Առաջարկության դեպքում մասնակցում է|

|հետևողականություն  է         |խմբային խաղերի:                        |

|ցուցաբերում իր տարիքին       |_______________________________________|

|համապատասխան առաջադրանքների  |3.2. Դժվարության հանդիպելիս ինքնուրույն|

|նկատմամբ:                    |հաղթահարում է արգելքները կամ դիմում է  |

|                             |մեծահասակի օգնությանը:                 |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Օգնում է առօրյա գործերում:        |

|                             |_______________________________________|

|                             |3.4. Կազմում է 2 քայլից բաղկացած պլան  |

|                             |և  գործում է ըստ այդ պլանի:            |  |

|_____________________________________________________________________|

|                          Տեխնոլոգիա                                 |

|_____________________________________________________________________|

|4. Մեծահասակի օգնությամբ և   |4.1. Խաղալու ժամանակ փորձում է         |

|քաջալերանքով փորձում է       |օգտագործել իրական կամ խաղալիք          |

|կիրառել իր միջավայրում       |սարքավորումներն այնպես, ինչպես որ դրանք|

|օգտագործվող տարբեր           |օգտագործվում են կյանքում:              |

|տեխնոլոգիաները:              |_______________________________________|

|                             |4.2. Խաղալիքների միջից գտնում և        |

|                             |առանձնացնում է այն գործիքներն ու       |

|                             |նյութերը, որոնք օգտագործվում են որոշակի|

|                             |աշխատանքների համար:                    |

|                             |_______________________________________|

|                             |4.3. Խաղի ժամանակ փորձում է ըստ նպատակի|

|                             |օգտագործել տարբեր                      |

|                             |շարժասարքեր/մեքենաներ` մեկնաբանելով իր |

|                             |գործողությունները:                     |

|                             |_______________________________________|

|                             |4.4. Օգտագործում է ճշգրիտ բառապաշար`   |

|                             |տեխնոլոգիան անվանելու համար:           |

|                             |_______________________________________|

|                             |4.5. Մեծահասակի օգնությամբ             |

|                             |հաղորդակցվում է ընտանիքի անդամների կամ |

|                             |այլ ծանոթների հետ հեռախոսով կամ այլ    |

|                             |հաղորդակցման սարքի միջոցով:            |

|_____________________________________________________________________|

| 5. ՄԻՋԻՆ ԽՄԲԻ` ՉՈՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ       |

|                     ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ                            |

|_____________________________________________________________________|

|                       ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ                              |

|_____________________________________________________________________|

|                       Խոշոր շարժողական                              |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան դրսևորում  է խոշոր |1.1. Պահում է հավասարակշռությունը:     |

|շարժումներով պայմանավորված   |_______________________________________|

|հիմնական կարողությունները:   |1.2. Գիտի շարժումների                  |

|                             |հաջորդականությունը:                    |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան հստակ կատարում է   |2.1. Երեխան մասնակցում է գնդակով պարզ  |

|աչք-ձեռք կոորդինացիոն        |խաղերի:                                |

|շարժումներ:                  |                                       |

|_____________________________________________________________________|

|                     Նուրբ/մանր շարժումներ                           |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան ցուցաբերում է      |3.1. Կառուցում է 10 և  ավելի կտորներից |

|ձեռքի և  մատների շարժումների |բաղկացած շինություններ կառուցողական    |

|կառավարման հմտություններ:    |առարկաներով:                           |

|                             |_______________________________________|

|                             |3.2. Աշխատում է մանր առարկաներով:      |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Ցուցաբերում է ծեփելու             |

|                             |հմտություններ:                         |

|                             |_______________________________________|

|                             |3.4. Երեխան ցուցաբերում է դակելու և    |

|                             |մկրատով կտրտելու հմտություններ:        |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան ցուցաբերում է գրի  |4.1. Արտանկարում է տառեր և  թվանշաններ,|

|պարզագույն հմտություններ և   |որոշ երկրաչափական պատկերներ, մարմնի    |

|նկարչական հմտություններ:     |մասեր:                                 |

|                             |_______________________________________|

|                             |(բավականին մանրամասնորեն) ըստ հրահանգի |

|                             |կամ ինքնաբերաբար:                      |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան ցուցաբերում է      |5.1. Փորձում է ինքնուրույն հագնվել:    |

|ինքնասպասարկման որոշ         |_______________________________________|

|հմտություններ:               |5.2. Ինքնուրույն հանվում է:            |

|                             |_______________________________________|

|                             |5.3. Ուտելիս օգտվում է սպասքից:        |

|_____________________________________________________________________|

|                  ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ                        |

|_____________________________________________________________________|

|                         Բանավոր խոսք                                |

|_____________________________________________________________________|

|                 Խոսքի ընկալում և  օգտագործում                       |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան ընկալում է իրեն    |1.1. Կատարում է մեծահասակների 2-3      |

|ուղղված ուրիշի բանավոր խոսքը:|քայլից բաղկացած հրահանգները:           |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Ավարտում է նախադասության միտքը:   |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Վերապատմում է (ընթերցված, ռադիոյով|

|                             |կամ ձայնագրությամբ) լսած պատմությունը) |

|                             |հեքիաթը:                               |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան բառերով արտահայտում|2.1. Հարցերին պատասխանելիս օգտագործում |

|է իր մտքերը, կարծիքը,        |է ընդարձակ նախադասություններ:          |

|կարիքները, զգացողություններն |_______________________________________|

|ու զգացմունքները:            |2.2. Պատմում է սեփական փորձառության    |

|                             |մասին` նշելով մի քանի հաջորդական       |

|                             |դեպքեր:                                |

|                             |_______________________________________|

|                             |2.3. Երեք-չորս նկարների միջոցով կազմում|

|                             |է փոքրիկ պատմվածք:                     |

|                             |_______________________________________|

|                             |2.4. Բառերով արտահայտում է իր          |

|                             |նախասիրությունները:                    |

|                             |_______________________________________|

|                             |2.5. Պատմում է իր զգացմունքների,       |

|                             |զգացողությունների մասին` հիմնավորելով  |

|                             |դրանք:                                 |

|                             |2.6. Ձևակերպում  է իր կարիքները:       |

|_____________________________________________________________________|

|       Խոսքի հնչյունաբանական և  քերականական իմացություն              |

|_____________________________________________________________________|

|3. Երեխան ճանաչում է մայրենի |3.1. Վանկերը միացնելով, կազմում է 2-3- |

|լեզվի հնչյունները և          |վանկանի բառեր:                         |

|կարողանում է տարանջատել      |_______________________________________|

|դրանք:                       |3.2. Կրկնում է առաջարկված բառերն ու    |

|                             |բառակապակցությունները` ճիշտ արտաբերելով|

|                             |հնչյունները:                           |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Գտնում է պարզագույն (միավանկ)     |

|                             |հանգավորված բառեր:                     |

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան կազմում է բարդ     |4.1. Խոսքում օգտագործում է համադասական |

|նախադասություններ:           |նախադասություններ:                     |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան ճիշտ օգտագործում է |5.1. Օգտագործում է բայի ճիշտ           |

|խոսքի տարբեր մասեր:          |ժամանակային ձևերը:                     |

|                             |_______________________________________|

|                             |5.2. Բառերով արտահայտում է             |

|                             |հարաբերություններ մարդկանց և           |

|                             |առարկաների միջև:                       |

|_____________________________________________________________________|

|                         Հաղորդակցում                                |

|_____________________________________________________________________|

|6. Երեխան արդյունավետ        |6.1. Մասնակցում է առօրյա խոսակցությանը`|

|հաղորդակցվում է              |կապված անցյալում ինչ-որ տեղ կատարված   |

|մեծահասակների, հասակակիցների |դեպքերի և  իրադարձությունների հետ:     |

|և  փոքրերի հետ:              |_______________________________________|

|                             |6.2. Մասնակցում է համատեղ պլաններ      |

|                             |կազմելուն և  խնդիրներ լուծելուն:       |

|                             |_______________________________________|

|                             |6.3. Մասնակցում է խնդիրների խմբային    |

|                             |քննարկմանը:                            |

|                             |_______________________________________|

|                             |6.4. Հասակակիցների հետ խաղալիս տալիս է |

|                             |իրավիճակին համապատասխան հարցեր:        |

|                             |_______________________________________|

|                             |6.5. Իրենից փոքր տարիքի երեխաների հետ  |

|                             |խաղալիս փոխում է ձայնի ինտոնացիան:     |

|                             |_______________________________________|

|                             |6.6. Իրենից փոքր տարիքի երեխաների հետ  |

|                             |խաղալիս օգտագործում պարզ               |

|                             |նախադասություններ:                     |

|                             |_______________________________________|

|                             |6.7. Օգտագործում է հաղորդակցման ոչ     |

|                             |խոսքային միջոցներ:                     |

|                             |_______________________________________|

|                             |6.8. Դերային խաղերի ժամանակ փոխում է   |

|                             |ձայնի ինտոնացիան դերին համապատասխան:   |

|_____________________________________________________________________|

|                          Գրավոր խոսք                                |

|_____________________________________________________________________|

|        Հետաքրքրություն գրքերի և  գրավոր խոսքի նկատմամբ              |

|_____________________________________________________________________|

|7. Երեխան հետաքրքրություն է  |7.1. Գիտի, որ գիրքն ունի վերնագիր:     |

|ցուցաբերում գրքերի և         |_______________________________________|

|ընթերցանության նկատմամբ:     |7.2. Գիրքը բռնում է ճիշտ ուղղությամբ,  |

|                             |էջերը թերթում է սկզբից վերջ:           |

|                             |_______________________________________|

|                             |7.3. Պատկերազարդ գրքեր դիտելիս կամ     |

|                             |հեքիաթ լսելիս մեկնաբանություններ է     |

|                             |անում:                                 |

|_____________________________________________________________________|

|          Հետաքրքրություն վաղ գրաճանաչության նկատմամբ                |

|_____________________________________________________________________|

|8. Երեխան հասկանում է գրավոր |8.1. Գիտի, որ տառը կարող է արտասանվել  |

|խոսքի հիմնական սկզբունքները: |(կարդացվել):                           |

|                             |_______________________________________|

|                             |8.2. Գիտի, որ խոսքը կարող է գրառվել:   |

|                             |_______________________________________|

|                             |8.3. Ճանաչում է որոշ թվանշաններ:       |

|                             |_______________________________________|

|                             |8.4. Ճանաչում է շրջապատի գրվածքները    |

|                             |(ցուցանակներ, լոգոներ (տարբերանշաններ) |

|                             |և  այլն):                              |

|                             |_______________________________________|

|                             |8.5. Գիտի և  ճանաչում է շրջապատի       |

|                             |գրաֆիկական սիմվոլները:                 |

|_____________________________________________________________________|

|                        ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ                               |

|_____________________________________________________________________|

|               Մտածողություն և  տրամաբանություն                      |

|_____________________________________________________________________|

|        Չափորոշիչ            |           Ցուցիչ                      |

|_____________________________|_______________________________________|

|1. Երեխան համեմատում,        |1.1. Նկարագրում է առարկան` անվանելով   |

|հետազոտում է առարկաները և    |առավել բնորոշ հատկանիշները (գույն, ձև, |

|երևույթները:                 |չափ):                                  |

|                             |_______________________________________|

|                             |1.2. Համեմատում է առարկաներն ըստ       |

|                             |գույնի, չափի, ձևի  և  այլ տարբեր       |

|                             |հատկանիշների:                          |

|                             |_______________________________________|

|                             |1.3. Տրամաբանական կապ է հաստատում երկու|

|                             |հասկացությունների միջև:                |

|                             |_______________________________________|

|                             |1.4. Համեմատում է առարկաները`          |

|                             |օգտագործելով համեմատական աստիճանը.     |

|                             |«ավելի մեծ է», «ավելի բարձր է», «ավելի |

|                             |հեռու է», «ավելի երկար է», «ավելի շատ  |

|                             |է» բառակապակցությունները:              |

|_____________________________|_______________________________________|

|2. Երեխան գտնում է տարբեր    |2.1. Խաղի ժամանակ առաջարկում է պակասող |

|խնդիրների լուծումներ:        |իրը (առարկան փոխարինել այլ իրով)       |

|                             |առարկայով:                             |

|                             |_______________________________________|

|                             |2.2. Մեծահասակից օգնություն է խնդրում: |

|_____________________________|_______________________________________|

|3. Երեխան հասկանում է        |3.1. Կարողանում է բացատրել պարզ        |

|իրադարձությունների           |իրողությունների պատճառները:            |

|հաջորդականությունը և  պարզ   |_______________________________________|

|պատճառահետևանքային  կապերը:  |3.2. Պատմում է պարզ սյուժետային նկար   |

|                             |4-5 պարզ նախադասություններով:          |

|                             |_______________________________________|

|                             |3.3. Դասավորում է նկարները ըստ սյուժեի:|

|_____________________________|_______________________________________|

|4. Երեխան կարողանում է       |4.1. Անվանում է առարկաների խումբը մեկ  |

|ընդհանրացումներ կատարել:     |ընդհանուր բառով:                       |

|                             |_______________________________________|

|                             |4.2. Տարբերակում/նկատում է կենդանիների,|

|                             |բույսերի նմանությունները և             |

|                             |տարբերությունները:                     |

|_____________________________|_______________________________________|

|5. Երեխան կարողանում է       |5.1. Դասավորում է առարկաները ըստ որևէ  |

|դասակարգել (տեսակավորել)     |կոնկրետ հատկանիշի:                     |

|առարկաները:                  |                                       |

|_____________________________________________________________________|

|               Տարրական մաթեմատիկական գիտելիքներ                     |

|_____________________________________________________________________|

|6. Երեխան ցուցաբերում է      |6.1. Ճանաչում է որոշ թվանշաններ:       |

|հաշվի, թվերի, քանակի         |_______________________________________|

|իմացություն:                 |6.2. Հաշվում է մինչև  10-ը:            |

|                             |_______________________________________|

|                             |6.3. Հաշվելով` տեղադրում է որոշակի     |

|                             |քանակով առարկաներ ըստ օրինակի:         |

|                             |_______________________________________|

|                             |6.4. Առարկաների խումբը բաժանում է երկու|

|                             |հավասար մասերի:                        |

|                             |_______________________________________|

|                             |6.5. Ավելացնում է ավելի փոքր խմբին     |

|                             |առարկաների պակասող քանակը և  հաստատում |

|                             |հավասարություն:                        |

|                             |_______________________________________|

|                             |6.6. Երեխան գիտի թիվ-քանակ             |

|                             |հարաբերությունը:                       |

|                             |_______________________________________|

|                             |6.7. Կրկնօրինակում և  շարունակում է    |

|                             |պարզ օրինաչափությունները:              |

|                             |_______________________________________|

|                             |6.8. Լուծում է պարզ մաթեմատիկական      |

|                             |խնդիրներ:                              |

|_____________________________|_______________________________________|

|7. Երեխան ունի մեծության,    |7.1. Դասավորում է առարկաները ըստ չափի: |

|չափի, ձևի  մասին գիտելիքներ: |_______________________________________|

|                             |7.2. Անվանում է առնվազն 3-4            |

|                             |երկրաչափական պատկերներ (եռանկյունի,    |

|                             |շրջան, ուղղանկյուն, քառակուսի):        |

|                             |_______________________________________|

|                             |7.3. Տարբերում է 3-4 երկրաչափական      |

|                             |պատկերներ (եռանկյունի, շրջան,          |

|                             |ուղղանկյուն, քառակուսի):               |

|                             |_______________________________________|

|                             |7.4. Իրեն շրջապատող առարկաների և       |

|                             |բնության մեջ ճանաչում է երկրաչափական   |

|                             |պատկերները:                            |

|                             |_______________________________________|

|                             |7.5. Համեմատում է առարկաները ըստ       |

|                             |բարձրության, երկարության, լայնության,  |

|                             |հաստության:                            |

|                             |_______________________________________|

|                             |7.6. Կատարում է մեծացնելու և           |

|                             |փոքրացնելու գործողություններ:          |

|_____________________________|_______________________________________|

|8. Երեխան գիտի, ճանաչում է   |8.1. Ընտրություն է կատարում գույների   |

|գույները:                    |միջև:                                  |

|                             |_______________________________________|

|                             |8.2. Նկարելիս օգտագործում է տարբեր     |

|                             |գույներ` կարմիր, դեղին, կանաչ, կապույտ,|

|                             |սպիտակ, սև,  շագանակագույն:            |

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.03.2011
N 257-Ն
Հրաման