118.0143.140312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 փետրվարի 2012 թվականի թիվ 143-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 934-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ
(4-րդ մաս)
208. Աուդիտորական ապացույցների ձեռքբերման համար նախատեսված աուդիտի տեխնիկաները հետևյալն են.
Աղյուսակ 17
._____________________________________________________________________.
|N | Անվանումը | Սահմանումը |Ստացված հաստատումը և |
| | | |օգտագործման նպատակը |
|__|_________________|_____________________|__________________________|
|1.|Ստուգում |1) Ակտիվների ստուգման|Այն տրամադրում է |
| | |դեպքում աուդիտորը |առկայության, գնահատման |
| | |ստուգում է, որ |հաստատումներ, սակայն չի |
| | |հաշվապահական |տրամադրում իրավունքների և |
| | |գրանցումներում |պարտականությունների |
| | |արտացոլված ակտիվները |հաստատում: Եթե ակտիվների |
| | |համընկնում են այդ |ֆիզիկական առկայությունը |
| | |ակտիվների ֆիզիկական |համեմատվի հաշվապահական |
| | |առկայության հետ: |գրանցումների հետ, ապա այս |
| | | |տեխնիկայի միջոցով կստանանք|
| | | |նաև ամբողջականության |
| | | |հաստատում: |
| | |_____________________|__________________________|
| | |2) Փաստաթղթերի |Այս դեպքում ստանում ենք |
| | |ստուգման դեպքում |գործառնությունների տեղի |
| | |գործառնությունների |ունենալու կամ ակտիվների |
| | |հաշվապահական |առկայության հաստատում: Եթե|
| | |գրանցումները |համեմատվում են սկզբնական |
| | |համեմատվում են այդ |փաստաթղթերը հաշվապահական |
| | |գործառնությունների |գրանցումների հետ, ստանում |
| | |փաստաթղթերի հետ: |ենք ամբողջականության |
| | | |հաստատում: Բացի դրանից |
| | | |կարող ենք ստանալ |
| | | |գնահատման, ճշգրտության, |
| | | |իրավունքների և |
| | | |պարտականությունների, |
| | | |ինչպես նաև ներկայացման ու|
| | | |ճիշտ ժամանակաշրջանում |
| | | |արտացոլման հաստատումներ: |
| | | | |
| | | |Հսկողական տարրերի ստուգման|
| | | |դեպքում այս գործիքով |
| | | |կարելի է ստուգել |
| | | |փաստաթղթերի` լիազորված |
| | | |մարմինների կողմից |
| | | |հաստատված լինելը և |
| | | |օրենքներին ու այլ իրավական|
| | | |նորմերին |
| | | |համապատասխանությունը: |
|__|_________________|_____________________|__________________________|
|2.|Դիտարկում |Այս դեպքում աուդիտորը|Այն ունի շատ սահմանափակ |
| | |ականատես է լինում |կիրառություն, քանի որ |
| | |գործընթացին: |հաստատում է գործընթացի |
| | | |տեղի ունենալը միայն այն |
| | | |պահին, երբ աուդիտորը ներկա|
| | | |է գտնվում այդ |
| | | |իրադարձության իրականացման |
| | | |ընթացքում: Մեծամասամբ |
| | | |օգտագործվում է հսկողության|
| | | |համակարգի թեստերի |
| | | |ընթացքում: |
|__|_________________|_____________________|__________________________|
|3.|Հարցում |Տեղեկատվության |Հարցումները լայնորեն |
| | |հարցում աուդիտի |օգտագործվում են և ըստ |
| | |ենթարկվող միավորի |էության, և հսկողության |
| | |աշխատակիցներից կամ |համակարգի թեստերի |
| | |այլ արտաքին |ընթացքում, սակայն այս |
| | |աղբյուրներից: |տեխնիկայի միջոցով ստացված |
| | | |աուդիտորական ապացույցի |
| | | |որակը մեծապես կախված է |
| | | |տեղեկատվության աղբյուրի |
| | | |գիտելիքներից և |
| | | |ազնվությունից: Հարցումը` |
| | | |որպես այդպիսին, չի կարող |
| | | |տրամադրել հուսալի |
| | | |աուդիտորական ապացույց: Այն|
| | | |ավելի արդյունավետ է |
| | | |կիրառել` մեկ այլ |
| | | |ընթացակարգի հետ |
| | | |համակցելով: |
|__|_________________|_____________________|__________________________|
|4.|Արտաքին հաստատման|Այս դեպքում աուդիտորը|Այս ընթացակարգերը |
| |նամակներ |արտաքին կողմից է |մեծամասամբ օգտագործվում են|
| | |ստանում իր հարցման |ըստ էության թեստերի |
| | |գրավոր պատասխանը: |իրականացման ընթացքում: |
|__|_________________|_____________________|__________________________|
|5.|Վերահաշվարկ |Այս դեպքում կատարված |Վերահաշվարկները մեծ մասամբ|
| | |հաշվարկների |օգտագործվում են ըստ |
| | |ճշտությունը ստուգելու|էության թեստեր |
| | |նպատակով ներքին |իրականացնելիս: |
| | |աուդիտորը, ելնելով | |
| | |ելակետային | |
| | |տվյալներից, կատարում | |
| | |է վերահաշվարկ: | |
|__|_________________|_____________________|__________________________|
|6.|Վերակատարում |Վերակատարման դեպքում |Վերակատարումները |
| | |ներքին աուդիտորները |մեծամասամբ վերաբերում են |
| | |վերարտադրում են |հսկողության համակարգի |
| | |հսկողության |թեստերին: |
| | |գործընթացները` | |
| | |մեխանիկական կամ | |
| | |համակարգչային | |
| | |եղանակով: | |
|__|_________________|_____________________|__________________________|
|7.|Վերլուծական |Ֆինանսական կամ/և ոչ |Վերլուծական ընթացակարգերը |
| |ընթացակարգեր |ֆինանսական տվյալների |օգտագործվում են ըստ |
| | |համեմատում և |էության թեստեր |
| | |արդյունքների |իրականացնելիս, որոնց |
| | |գնահատում, որոնց |արդյունքում կարող են |
| | |միջև գոյություն ունի|ստացվել ամբողջականության, |
| | |իրական կապ: |տեղի ունենալու, |
| | | |ճշգրտության հաստատումներ: |
._____________________________________________________________________.
| ԳԼՈՒԽ 48. |
ՈՒՑ 3240. Երկրորդ փուլ-առաջադրանքի իրականացում |
209. Այս փուլի ընթացքում իրականացվում են առաջադրանքի բուն աշխատանքները: Սովորաբար աշխատանքների իրականացումը տեղի է ունենում աուդիտի ենթարկվող միավորի տարածքում, որտեղ հնարավոր է օգտվել փաստաթղթերից և հարցումներ կատարել աշխատակիցներին: Երկրորդ փուլը բաղկացած է հետևյալ քայլերից.
1) հսկողության գործընթացների նախագծի և ներդրման գնահատում,
2) հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության գնահատում,
3) ըստ էության թեստերի իրականացում,
4) աշխատանքային փաստաթղթերի պատրաստում,
5) աշխատանքների ուսումնասիրություն և վերահսկում,
6) աշխատանքների եզրափակում
7) վերջնական հանդիպում:
| ԳԼՈՒԽ 49. |
ՈՒՑ 3241. Հսկողության գործընթացների նախագծի և ներդրման գնահատում |
210. Համակարգային մոտեցմամբ առաջադրանքի իրականացման առաջին փուլում պետք է նախևառաջ փաստաթղթավորել ներքին հսկողության գործընթացները:
211. Սույն ուղեցույցի 210-րդ կետում նշված գործընթացները ընդգրկում են աուդիտի ենթարկվող միավորի ներքին հսկողության գործընթացի յուրաքանչյուր տարրի գրանցումն ու գնահատումը: Օրինակ` աշխատավարձի հաշվարկման և վճարման համակարգը դիտարկելիս, աուդիտորները պետք է առանձին գրանցեն և գնահատեն կազմակերպություն աշխատակիցների ընդունման և աշխատանքից ազատման գործընթացը, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի դիմաց վճարների գործընթացը և այլն:
212. Աուդիտի ենթարկվող միավորի ներքին հսկողության գործընթացների փաստաթղթավորումը կարելի է իրականացնել գծապատկերների միջոցով, որտեղ ներկայացվում է ամբողջ գործընթացի քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև գործընթացում ներառված ղեկավարության հաստատման գործընթացները:
213. Աուդիտորը պետք է համոզվի, որ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքային փաստաթղթերի հիմնական փաթեթում առկա միավորի հսկողության գործընթացների փաստաթղթավորումը (կարգերը, ընթացակարգերի նկարագրությունը, պարտականությունների սահմանումները և այլն) ներառում է վերջին փոփոխությունները: Եթե այն հիմնված է այդ նույն համակարգում իրականացված նախկին առաջադրանքներում կատարված փաստաթղթավորման վրա, ապա աուդիտորները պետք է նախնական հանդիպումների ընթացքում ճշտեն նրանց գործածման արդիականությունը:
214. Հսկողության գործընթացների նկարագրությունը (փաստաթղթավորումը) պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
1) հսկողության գործընթացի նպատակը,
2) հսկողություն գործընթացի առանձին քայլերը կամ տարրերը իրենց հերթական հաջորդականությամբ,
3) հսկողության գործընթացի տեղի ունենալու հաճախականությունը,
4) հսկողության գործընթացի տեսակը (մեխանիկական, ավտոմատացված, մասնակի ավտոմատացված),
5) հսկողության գործընթացի իրականացման համար պատասխանատու անձը, եթե խոսքը գնում է մեխանիկական գործընթացի մասին,
6) հսկողության գործընթացի կողմից բացահայտման կամ կանխարգելման և ուղղման ենթակա սխալի բնույթը և մեծությունը:
215. Հսկողության գործընթացների նման նկարագիրը հիմք է հանդիսանում այդ գործընթացի նախագծման արդյունավետության գնահատման համար:
216. Հսկողության համակարգն այն քաղաքականությունն է և այն գործընթացները, որոնք ներդրվել են ղեկավարության կողմից կազմակերպությանը խարդախությունից, վնասից, անօրինականությունից և սխալներից պաշտպանելու համար: Այն իր բնույթով կարող է լինել կանխարգելիչ կամ բացահայտող.
1) ներքին հսկողության կանխարգելիչ համակարգը թույլ չի տալիս որևէ գործընթացի կամ ընթացակարգի սխալ ընթացքը մինչև գործընթացի մեկնարկը: Օրինակ` նախքան աշխատակիցներին վճարումների իրականացումը` աշխատավարձի վճարացուցակի ուսումնասիրումը և հաստատումը ղեկավարության կողմից օգնում է կանխել ոչ ճիշտ վճարումը:
2) ներքին հսկողության բացահայտող համակարգը ուսումնասիրում և բացահայտում է գործընթացի կամ ընթացակարգի սխալները: Օրինակ` դրամարկղի հաշվապահական մնացորդը դրամարկղում առկա դրամական միջոցների գումարի հետ համեմատումը կարող է հայտնաբերել դրամական միջոցների հաշվառման կամ առանց փաստաթղթի օգտագործման դեպքեր:
217. Խրախուսելի է, որ կազմակերպությունն ունենա պաշտոնապես ընդունված փաստաթղթաշրջանառության ուղեցույց, որտեղ նշվում են յուրաքանչյուր միավորի կողմից պատրաստման ենթակա փաստաթղթերի կազմը, վերջինիս հաստատման կարգը և հետագա ընթացքը, ինչպես նաև պարունակում է փաստաթղթերի օրինակելի ձևեր:
218. Ներքին աուդիտորները պատասխանատվություն չեն կրում ներքին հսկողության համակարգը նախագծելու համար: Ներքին աուդիտի դերն է աուդիտի ընթացքում ուսումնասիրել, թե կազմակերպությունում գործող համակարգն ինչպես է աշխատում և հավաստիացնել կազմակերպության ղեկավարությանը` ներքին հսկության գործընթացների արդյունավետ նախագծված լինելու մասին: Հակառակ դեպքում, քննարկել առաջարկություններ, թե ինչպես հնարավոր է բարելավել համակարգը:
219. Գոյություն ունեն հսկողության գործընթացները դասակարգելու մի շարք մեթոդներ, սակայն աուդիտի նպատակներով, դրանք կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
1) կառավարչական հսկողության գործընթացներ - ընդգրկում են ղեկավարության կողմից իրականացված վերահսկման և ուսումնասիրության գործընթացները: Սովորաբար կրում են բացահայտող բնույթ և ներառում են, օրինակ, բյուջեի և փաստացի տվյալների շեղումների հաշվետվության ստուգումներ, ինչպես նաև հրավիրված փորձագիտական ստուգումներ,
2) կազմակերպական հսկողության գործընթացներ - վերաբերում են կազմակերպության կազմակերպաիրավական կառուցվածքին և կարող են կրել կանխարգելիչ ու բացահայտող բնույթ: Սովորաբար ներառում են հստակ սահմանված պատասխանատվություններ, հաշվետվողականության սահմանում, ինչպես նաև գործառույթների տարանջատում, ինչպես, օրինակ, աշխատավարձ հաշվարկողի և վճարողի գործառույթների տարանջատում,
3) հաստատման հսկողության գործընթացներ - սովորաբար գործում են առանձին գործառնության մակարդակով և կրում են կանխարգելիչ բնույթ: Այս գործընթացների նպատակն է դադարեցնել գործառնությունը, եթե այն համապատասխան մակարդակում չի հաստատվել: Արդյունավետ հսկողության գործընթացը հաստատման լիազորություն ունեցող անձին մանրամասնեցնում է հաստատումից առաջ պահանջվող ստուգման ծավալը և ինչպես պետք է այդ ստուգումներին տրվի վկայություն,
4) գործառնական հսկողության գործընթացներ - կենտրոնանում են մշակված տեղեկատվության ամբողջականության ապահովման վրա: Կարող են լինել կանխարգելիչ և բացահայտող: Հսկողության գործընթացը կարող է ներառել, օրինակ, փաստաթղթերի հաջորդական համարակալման ստուգում, գնման փաստաթղթերի համեմատումը հաշիվ-ապրանքագրերի հետ, ինչպես նաև ընդհանուր գումարների ստուգում և համադրում,
5) ֆիզիկական հսկողության գործընթացներ - ունեն կանխարգելիչ բնույթ և ենթադրում են կազմակերպության գրանցումներից, ակտիվներից օգտվելու իրավունքի սահմանափակում: Օրինակ` հակաառևանգման համակարգը կանխարգելիչ դեր է կատարում նյութական արժեքները գողությունից պաշտպանելու հարցում:
220. Աուդիտորը կարող է ներկայացնել հսկողության գործընթացների հաջորդական քայլերը և վերոնշյալ գործընթացների տեսակները գծապատկերի միջոցով: Ստորև ներկայացված է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության կողմից իրականացվող գործառույթներից մեկի գծով հսկողության գործընթացի գծապատկերի առանձին հատված:
Գծապատկեր 1
._____________________________________________________________________.
|Պետական հիմնարկ |ՀՀ ֆինանսների նախարարության |ՀՀ Կենտրոնական|
| |գործառնական վարչություն (ՏԳԲ) |բանկ |
|_______________________|______________________________|______________|
| .________________. | | |
| |Քաղվածք |_. | | |
| |պայմանագրից | | | | ._________. |
| .________________. | | -___________________|_| Վճարում | |
| .________________. | | - - | ._________. |
| |Վճարման |_| | - - | |
| |հանձնարարագիր | |__|___- Այո/Ոչ - | |
| .________________. | | - - | |
| .________________. | | - - | |
| |Ծախսի կատարման |_| |._________- | |
| |հայտ | | || | |
| .________________. | || | |
| .________________. | || | |
| |Հավաստագիր |_. || | |
| .________________. || | |
| .________________. || | |
| |Մերժում |____|. | |
| .________________. | | |
|_______________________|______________________________|______________|
|Պետական հիմնարկը ՀՀ |Պետական հիմնարկը սպասարկող |Հաստատված |
|ֆինանսների |համապատասխան աշխատակիցը |վճարման |
|նախարարության |վճարումը հիմնավորող |հանձնարարագրով|
|գործառնական վարչության |փաստաթղթերը համեմատում է այդ |կատարվում է |
|համապատասխան տեղական |տարվա համար հաստատված |վճարում: |
|գանձապետական բաժանմունք|նախահաշվի և ֆինանսական | |
|է ներկայացնում պետական |պարտավորությունների կատարման | |
|հիմնարկի տնօրենի և |ժամանակացույցի հետ: | |
|գլխավոր հաշվապահի |Համապատասխանության դեպքում | |
|կողմից հաստատված |վճարման հանձնարարագիրը | |
|վճարման հանձնարարագիր |հաստատվում է: | |
|և այդ վճարումը |Անհամապատասխանության դեպքում | |
|հիմնավորող փաստաթղթեր: |ծախսերի կատարման հայտը | |
|Ընդ որում քաղվածք |մերժվում է: | |
|պայմանագրից | | |
|ներկայացվում է այն | | |
|դեպքում, երբ վճարումը | | |
|կատարվում է կնքված | | |
|պայմանագրի | | |
|շրջանակներում: | | |
._____________________________________________________________________.
221. Համակարգը փաստաթղթավորելիս անհրաժեշտ է գործընթացում տեղի ունեցող յուրաքանչյուր քայլ գրանցել իր համապատասխան փաստաթղթով: Եթե քննարկենք վերոնշյալ օրինակը, ապա ակնհայտ է, որ հաստատված և չհաստատված վճարման հանձնարարագրերը երկու տարբեր փաստաթղթեր են և անհրաժեշտ է ցույց տալ այդ երկու փաստաթղթերի առանձին հոսքերը` առանց կրճատելու դրանք` որպես մեկ հոսք: Բացի դրանից, ոչ պարզեցված համակարգերի դեպքում անհրաժեշտ կլինի նաև ներառել փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի հոսքը:
222. Հսկողության գործընթացը փաստաթղթավորելուց հետո անհրաժեշտ է հավաստիանալ, որ այդ գործընթացն իրականում տեղի է ունենում այնպես, ինչպես այն փաստաթղթավորվել է: Այս դեպքում ներքին աուդիտորների կողմից իրականացվում են քայլերի հաջորդական ստուգման թեստ: Քայլերի հաջորդական ստուգման թեստի նպատակն է համոզվել, որ գործընթացի փաստաթղթավորումը, հետևաբար նաև աուդիտորների` գործընթացի նախանշած ընթացքը համապատասխանում է իրականությանը:
223. Ֆինանսական համակարգերը և այլ գործընթացները, ինչպես, օրինակ, ռիսկերի կառավարումը կամ նախահաշիվների կազմումը խոշոր կազմակերպություններում ունեն բարդ կառուցվածք: Հետևաբար, աուդիտի աշխատանքային խումբը պետք է համոզված լինի, որ ճիշտ է նախանշել գործընթացի տարրերի բնույթը և դերը: Այդ նպատակով պետք է ընտրվի մեկ գործընթաց և քայլ առ քայլ ուսումնասիրվի վերջինիս տարրերն ամբողջ համակարգի ներսում` համոզվելու, որ ակնկալվող ընթացակարգերը պահպանվել են: Այս թեստն իրականացնելիս աուդիտորը ոչ միայն պետք է կենտրոնանա կազմված փաստաթղթերի վրա, այլև հետևի փաստաթղթերի հոսքին` միաժամանակ օգտագործելով այն տեղեկատվական տեխնոլոգիաները կամ այն միջոցները, որոնք օգտագործում են աուդիտի ենթարկվող միավորի համակարգի աշխատակիցները տեղեկատվության և փաստաթղթերի ստացման համար: Գործընթացի քայլերի հաջորդական ստուգումն իրականացվում է տվյալ գործընթացի մեկնարկից մինչև այդ գործարքի ավարտը:
224. Քայլերի հաջորդական ստուգումը թույլ է տալիս հաստատել, որ`
1) փաստաթղթավորումը ճշգրիտ է, և հսկողական գործող բոլոր տարրերը գրանցված են գծապատկերում,
2) հսկողության տարրերը, որոնք պետք է կիրառվեն, համաձայն գծապատկերի, իրականում կիրառվում են:
225. Քայլ առ քայլ ստուգումն իրականացնելու համար` առաջին քայլը, որ աուդիտորը պետք է իրականացնի աուդիտի ենթարկվող միավորի որևէ գործարքն ընտրելն է: Ընտրությունը կարող է կատարվել կամայական հիմունքով: Օրինակ` եթե աուդիտի է ենթարկվում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումները, պետք է ընտրել մեկ հաշիվ-ապրանքագիր, որը տարվա ընթացքում վճարվել է կազմակերպության կողմից:
226. Այնուհետև անհրաժեշտ է սահմանել տվյալ գործարքի սկիզբը: ՈՒստի, 1-ին գծապատկերում նկարագրված օրինակում, եթե ընտրվել է պետական հիմնարկների կողմից ներկայացված վճարման հանձնարարագիրը, ապա այդ դեպքում պետք է գտնել այդ գործարքի գծով պաշտոնապես ներկայացված վճարման հանձնարարագիրը և վճարումը հիմնավորող փաստաթղթերը և հետամուտ լինել վերջինիս հետագա ընթացքին` հետևելով ամբողջ գործընթացին և տեսնելով թե ինչ է այդ կապակցությամբ տեղի ունեցել կազմակերպությունում: Այս փուլը ներառում է հաստատման, գրանցման, զեկուցման գործարքների ուսումնասիրություն: Գործընթացի ցանկացած պահին աուդիտորները կարող են հարցումներ կատարել ստորաբաժանման աշխատակիցներին կատարվելիք հսկողական տարրերի վերաբերյալ և ցանկացած շեղումների դեպքում պարզել պատճառները:
227. Քայլերի հաջորդական ստուգումն ավարտվում է այդ գործարքի ավարտի հետ մեկտեղ:
228. Ներքին հսկողության գործընթացի փաստաթղթավորումից, վերջինիս հաջորդական քայլերի ուսումնասիրությունից հետո անդրադառնում ենք այս փուլի վերջնական հարցին` արդյոք աուդիտի ենթարկվող միավորի հսկողության գործընթացներն արդյունավետորեն են նախագծված և ներդրված: Հսկողության գործընթացի նախագծի արդյունավետությունը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե արդյոք այն կանխարգելում է սխալների տեղի ունենալը կամ բացահայտում և ուղղում է դրանք: Հսկողության գործընթացը համարվում է ներդրված, երբ կազմակերպությունն օգտագործում է համապատասխան հսկողական տարրերը: Ոչ պատշաճ նախագծված կամ ներդրված հսկողական տարրերը հանդիսանում են ընդհանուր հսկողության համակարգի թերացումները կամ թույլ կողմերը, որոնց վերաբերյալ ղեկավարությանը պետք է տրվի հաշվետվություն: Ամփոփելով այս փուլում աուդիտորի կողմից իրականացված աշխատանքները` ստանում ենք իրականացվող հետևյալ ընթացակարգերը և թեստերը.
1) փաստաթղթերի և գրանցումների ստուգում,
2) հսկողության գործընթացների իրականացման դիտարկում,
3) հարցումներ համապատասխան աշխատակիցներին,
4) քայլերի հաջորդական ստուգում:
229. Հսկողության գործընթացների նախագծման և ներդրման արդյունավետության գնահատում իրականացնելիս պետք է վերջիններս դիտարկել ի ապահովումն հաստատումների:
| ԳԼՈՒԽ 50. |
ՈՒՑ 3242. Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության գնահատում |
230. Առաջադրանքի երկրորդ փուլի առաջին մասում աուդիտորները որոշում են ներքին հսկողության գործընթացների նախագծման և ներդրման արդյունավետությունը, իսկ այս փուլում դիտարկում են հսկողության գործընթացների գործունեության արդյունավետությունը: Ներքին աուդիտորը պետք է պարզի, թե արդյոք նախագծված և ներդրված հսկողական գործընթացներն իրականացվում են արդյունավետորեն: Օրինակ` եթե համաձայն օրենքի և այլ իրավական ակտի (հսկողության գործընթացի նախագծի) ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության տեղական գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) աշխատակիցը պետք է վճարումը հիմնավորող փաստաթղթերը համեմատի պետական հիմնարկի նախահաշվի և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի հետ և դրանից հետո միայն հաստատի վճարման հանձնարարագիրը և ծախսերի կատարման հայտը, իսկ անհամապատասխանության դեպքում մերժի վճարման հանձնարարագիրը և ծախսի կատարման հայտը (սույն ուղեցույցի 221-րդ կետի 1-ին գծապատկերում), ապա աուդիտորները պետք է հավաստիանան, որ այդ գործընթացն արդյունավետորեն տեղի է ունենում:
231. Այս նպատակով ներքին աուդիտորները նախագծում և իրականացնում են հսկողության համակարգի թեստեր: Հարկ է նշել, որ աուդիտորներն իրականացնում են հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության ստուգում միայն այն դեպքում, երբ հավաստիացել են վերջիններիս նախագծի և ներդրման արդյունավետության մեջ: Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության թեստերի նպատակն է ստանալ աուդիտորական ապացույցներ հսկողության գործընթացն արդյունավետորեն և իր նախագծին համապատասխան գործելու մասին:
232. Եթե քննարկենք նախորդ փուլում (սույն ուղեցույցի 221-րդ կետի 1-ին գծապատկեր) դիտարկվող վճարումների հաստատման վերաբերյալ օրինակը, ապա այդ գործընթացում առկա են հետևյալ հսկողական տարրերը, որոնք ապահովում էին ներքոնշյալ հաստատումները.
Աղյուսակ 13
._____________________________________________________________________.
|N |Աուդիտորական հաստատում | Հսկողական տարր |
|__|__________________________|_______________________________________|
|1.|Առկայություն |Պետական հիմնարկի տնօրենը և գլխավոր |
| | |հաշվապահը հաստատում են, որ ծախսի |
| | |կատարման հայտը հիմնավորված է |
| | |համապատասխան փաստաթղթերով: |
|__|__________________________|_______________________________________|
|2.|Առկայություն, ճշգրտություն|ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական|
| | |վարչության ՏԳԲ-ի աշխատակիցը համեմատում |
| | |է վճարման հանձնարարագիրը, ծախսի |
| | |կատարման հայտը և հիմնավորող |
| | |փաստաթղթերը նախահաշվի և ֆինանսական |
| | |պարտավորությունների կատարման |
| | |ժամանակացույցի հետ և |
| | |համապատասխանության դեպքում այն |
| | |հաստատվում է: |
._____________________________________________________________________.
233. Այնուհետև, աուդիտորը կազմելով ընտրանք համաձայն սույն ուղեցույցի 236-ից 244-րդ կետերում ներկայացված մեթոդաբանությունների, իրականացնում է թեստեր` համոզվելու, որ նշված հսկողական տարրերը գործում են արդյունավետ:
Աղյուսակ 19
._____________________________________________________________________.
|N | Հսկողության տարր | Հսկողության համակարգի թեսթ |
|__|___________________________|______________________________________|
|1.|Պետական հիմնարկի տնօրենը և |1) Հաշվարկել պետական հիմնարկի կողմից |
| |գլխավոր հաշվապահը հաստատում|հաստատված վճարման հանձնարարագրերի և |
| |են վճարման հանձնարարագրի, |համապատասխան հիմնավորող փաստաթղթերի |
| |ծախսի կատարման հայտի և |ստուգման ընտրանքի ծավալը: |
| |վճարումը հիմնավորող |2) Կամայական հիմունքով ընտրված |
| |փաստաթղթերի ճշտությունը և |փաստաթղթերի վրա ստուգել պետական |
| |հիմնավորվածությունը: |հիմնարկի տնօրենի և գլխավոր հաշվապահի |
| | |հաստատման վկայությունը: |
|__|___________________________|______________________________________|
|2.|ՀՀ ֆինանսների նախարարության|1) Հաշվարկել հաստատված վճարման |
| |գործառնական վարչության |հանձնարարագրերի և ծախսի կատարման |
| |ՏԳԲ-ի աշխատակիցը համեմատում|հայտերի ընտրանքի ծավալը: |
| |է ստացված փաստաթղթերը |2) Կամայական հիմունքով ընտրել վճարման |
| |պետական հիմնարկի նախահաշվի |հանձնարարագրեր և ծախսի կատարման |
| |և ֆինանսական |հայտեր և համեմատել |
| |պարտավորությունների |համապատասխան հիմնավորող |
| |կատարման ժամանակացույցի |փաստաթղթերի հետ: |
| |հետ: Համապատասխանության |3) Հարցումներ կատարել ՀՀ ֆինանսների |
| |դեպքում նա հաստատում է |նախարարության գործառնական վարչության |
| |վճարման հանձնարարագիրը և |ՏԳԲ-ի աշխատակցին ստացված փաստաթղթերի |
| |ծախսի կատարման հայտը: |շեղումների վերաբերյալ: |
._____________________________________________________________________.
234. Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության որոշման թեստերը հաշվի են առնում` ինչպես են հսկողության գործընթացներն իրականացվում, արդյոք դրանք ժամանակի ընթացքում հետևողականորեն իրականացվում են և ում կողմից են այս գործընթացներն իրականացվում: Միաժամանակ այս թեստերի նախագծման ընթացքում ներքին աուդիտորը պետք է հաշվի առնի ներքոնշյալ գործոնները:
1) Թեստերի բնույթը.
Հսկողության գործընթացների գործունեության արդյունավետության թեստերը կարող են ընդգրկել այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են դիտարկումները, հարցումները, վերակատարումները, ստուգումները:
2) Թեստերի իրականացման պահը.
Թեստերի իրականացման ժամանակահատվածը կախված է ներքին աուդիտորի նպատակներից և այդ հսկողության գործընթացների հուսալիությունից: Եթե հսկողության գործընթացները ստուգվում են որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ապա ներքին աուդիտորները կարող են ստանալ այդ գործընթացների գործունեության արդյունավետության մասին վկայող ապացույցներ միայն տվյալ ժամանակահատվածի ընթացքում: Եթե նման թեստավորում իրականացվի ամբողջ տարվա համար, ապա ստացված աուդիտորական ապացույցները կվերաբերեն ամբողջ տարվան:
3) Տվյալների հուսալիություն.
Թեստերի նախագծման նպատակով ներքին աուդիտորները պետք է հաշվի առնեն տվյալների միտումնավոր փոփոխության հնարավորությունը: Այս դեպքում կարևորություն պետք է տրվի կազմակերպության ներսում առկա հսկողության միջավայրին, նմանատիպ փորձի առկայությանը և հաշվետվությունների հուսալիությանը: Պետք է նաև հաշվի առնել համակարգչային ծրագրում կամ այլ միջոցով գործարքների կատարման մանրամասների պահպանումը: Եթե ներքին աուդիտորը եզրակացնում է, որ տվյալների հուսալիության անհրաժեշտ մակարդակ չի ապահովվում, ապա նա կարող է ընդլայնել իր կողմից իրականացված թեստերը:
| ԳԼՈՒԽ 51. |
ՈՒՑ 3242-1. Ընտրանքների կազմում |
235. Սովորաբար, ելնելով ներքին աուդիտի ստորաբաժանման ռեսուրսների սահմանափակ լինելուց, ներքին աուդիտորները աուդիտի չեն ենթարկում ամբողջ համակցությունը կամ բազմությունը: Աուդիտում լայն կիրառություն ունի ընտրանքային ստուգումը: Ընտրանքային ստուգում ասելով` հասկանում ենք աուդիտորական ընթացակարգերի կիրառում համակցության կամ բազմության 100 տոկոսից պակաս տարրերի նկատմամբ այնպես, որ յուրաքանչյուր տարր ունենա ընտրանքում ներառվելու հնարավորություն: Ընտրանքային ստուգման կիրառման միջոցով ներքին աուդիտորը ստանում և գնահատում է ընտրանքում ներառված տարրերի վերաբերյալ աուդիտորական ապացույցներ, որոնց շնորհիվ եզրակացություններ է կատարում ամբողջ բազմության մասին: Այսինքն, այն եզրակացությունները, որոնք ներքին աուդիտորը կատարել է ընտրանքում ներառված տարրերի ստուգման արդյունքում, նա տարածում է ողջ համակցության վրա:
236. Ընտրանքային ստուգման առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս աուդիտորներին խնայել ռեսուրսներ: Այդուհանդերձ գոյություն ունեն հետևյալ դեպքերը, երբ ընտրանքային ստուգման կիրառումը նպատակահարմար չէ.
1) ներքին աուդիտորները որոշում են կայացնում բազմության 100 տոկոս տարրերի ստուգման վերաբերյալ մեծամասամբ ըստ էության թեստավորման ժամանակ: Օրինակ, եթե բազմությունը կազմված է մի քանի մեծ արժեքով գործարքներից, ապա ներքին աուդիտորը գերադասում է իրականացնել բազմության 100 տոկոս տարրերի ստուգում, քանի որ յուրաքանչյուր գործարք ունի ռիսկայնության բարձր մակարդակ: Երբ կազմակերպությունում իրականացված գործարքների թիվը աուդիտի ենթակա ժամանակահատվածում չի գերազանցում 30-ը, ապա այդ գործարքի գծով ընտրանք չի կատարվում` այդ գործարքի տարրերը (փաստաթղթերը) ստուգվում են ամբողջությամբ,
2) ներքին աուդիտորները հատուկ բնութագրեր ունեցող բոլոր տարրերի ստուգման վերաբերյալ որոշում են կայացնում մեծամասամբ այն դեպքում, երբ տվյալ բազմությունից կազմված ընտրանքը կարող է թույլ չտալ ստացված եզրակացությունները տարածել ողջ բազմության վրա: Սա վերաբերում է ոչ համասեռ բազմություններին:
237. Գոյություն ունեն ընտրանքների կազմման երկու տեսակ.
1) վիճակագրական ընտրանքների կազմման դեպքում տարրերը ընտրվում են պատահական կերպով` կիրառելով որևէ վիճակագրական մեթոդ, իսկ արդյունքները մեկնաբանվում են հավանականության տեսության սկզբունքների համաձայն,
2) ոչ վիճակագրական ընտրանքների դեպքում ներքին աուդիտորն ընտրանքները կազմելիս չի կիրառում որևէ վիճակագրական մեթոդ և ինքնուրույն մեկնաբանում է ստացված արդյունքները:
238. Ընտրանքների կազմման ժամանակ ներքին աուդիտորները պետք է հաշվի առնեն առաջադրանքի այն նպատակները և ձեռքբերվող աուդիտորական ապացույցների բնույթը, որոնք պետք է բավարարվեն թեստի արդյունքում: Ընտրանքի կազմման առաջին քայլն է ընտրանքային տարրի որոշումը: Օրինակ` գնման հաշիվ ապրանքագրերի հաստատված լինելը ստուգելու նպատակով` ներքին աուդիտորը, որպես ընտրանքային տարր, ընտրում է գնման գործարքը, որի համապատասխան հաշիվ-ապրանքագիրը պետք է ենթարկվի ստուգման:
239. Գոյություն ունեն ընտրանքների կազմման բազմաթիվ մեթոդներ: Ստորև ներկայացված են ընտրություն կատարելու առավել հաճախ կիրառվող մեթոդները.
1) պատահական ընտրության (վիճակագրական) դեպքում բազմության յուրաքանչյուր տարր ունի հավասար հնարավորություն ընտրանքի մեջ ընդգրկվելու համար: Պատահական ընտրանքները մեծամասամբ կազմվում են համակարգչային ծրագրերի օգնությամբ, որոնք պատահականորեն բազմությունից ընտրում են որոշակի քանակությամբ տարրեր,
2) համակարգված ընտրության (վիճակագրական) դեպքում բազմությունից ընտրվում են տարրեր, որոնք գտնվում են իրարից նախօրոք որոշված միջակայքերում` հաշված պատահականորեն ընտրված որևէ տարրից: Օրինակ` կազմակերպության աշխատակիցների ցանկում գտնվող 5-րդ աշխատակցից սկսած ընտրել յուրաքանչյուր 8-րդ աշխատակցին` ներառյալ ցուցակի 5-րդ աշխատակիցը,
3) կամայական ընտրության (ոչ վիճակագրական) դեպքում ներքին աուդիտորն ինքնուրույն ընտրում է համակցության տարրեր և կազմում ընտրանք: Այս դեպքում կարևոր է, որպեսզի ընտրանքը կազմված լինի այնպես, որ ընտրանքային ստուգման հիման վրա կատարված եզրակացությունները հնարավոր լինի տարածել ողջ բազմության վրա: Կամայական և պատահական ընտրությունների տարբերությունը կայանում է նրանում, որ կամայական ընտրությունը կատարվում է ներքին աուդիտորի կողմից, որը կարող է, օրինակ, միտված լինել ընտրել այնպիսի տարրեր, որոնց ուսումնասիրությունը չի պահանջում մեծ ջանքեր: Այն չի օգտագործվում վիճակագրական ընտրանքների կազմման ընթացքում,
4) շղթայական (ձյան փաթիլի) մեթոդաբանությամբ ընտրության (ոչ վիճակագրական) դեպքում ներքին աուդիտորն ընտրում է կամայական գործարք և սկսում է ուսումնասիրել վերջինիս հետ կապակցված այլ գործարքները և փաստաթղթերը, օրինակ, գործարքի սկզբնական փաստաթղթերը, այդ գործարքի կամ փաստաթղթի արդյունքում ստեղծված փաստաթղթերը կամ իրականացված գործարքները, այդ գործարքի կամ փաստաթղթի հաստատումը, հաշվառումը, համապատասխանությունը և դրանից բխող հետագա գործարքները և այլն,
5) հաջորդականության ընտրության (վիճակագրական) դեպքում ներքին աուդիտորն ընտրում է տարրերի որոշակի հաջորդական խումբ, որտեղ տարրերն ունեն միևնույն բնութագրերը: Օրինակ` ներքին աուդիտորը հաջորդաբար համարակալված դրամարկղի ելքի օրդերներից կարող է ընտրել թիվ 140-165 համարներն ունեցող ելքի օրդերները: Սակայն, այս մեթոդը կիրառելիս` պետք է զգուշավորություն ցուցաբերել, քանի որ սխալները կարող են առկա լինել միայն որոշակի ժամանակահատվածի ընթացքում, և ճիշտ չի լինի այն տարածել ողջ բազմության վրա,
6) դրամային միավորի ընտրության (վիճակագրական) դեպքում բազմության յուրաքանչյուր դրամ ընտրանքում ներառվելու հավասար հնարավորություն ունի: Այս դեպքում, այն գործարքները, որոնք դրամային արտահայտությամբ մեծ արժեք ունեն, ընտրանքի կազմում ընդգրկվելու առավել մեծ հնարավորություն ունեն: Նման մեթոդն արդյունավետ է, երբ ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրի օգնությամբ:
240. Ընտրանքների կազմման մեթոդների հետ մեկտեղ կարևոր հարց է ընտրանքների ծավալի որոշումը: Ընտրանքի ծավալը որոշելիս ներքին աուդիտորը պետք է հաշվի առնի ընտրանքային ռիսկը: Ընտրանքային ռիսկն այն ռիսկն է, որի դեպքում աուդիտորը, որոշակի ծավալի ընտրանքի վրա հիմնվելով, կարող է կատարել այնպիսի եզրակացություններ, որոնք կտարբերվեին, եթե նա ստուգեր բազմության ողջ տարրերը:
241. Ընտրանքային ռիսկը կարելի է նվազեցնել` ընտրանքի ծավալն ավելացնելով: Ակնհայտ է, որ աուդիտորները կրում են ընտրանքային ռիսկ ըստ էության և հսկողության համակարգի թեստերի իրականացման ընթացքում:
242. Ընտրանքի ծավալը որոշվում է աուդիտի ենթարկվող միավորի ռիսկի գործակցի հիման վրա: Այն դեպքում, երբ աուդիտի ենթարկվող միավորի ռիսկի գործակիցը բարձր է, պետք է ընտրանքների ծավալը լինի ավելի մեծ` ընտրանքային ռիսկը նվազեցնելու նպատակով:
243. Աուդիտի ենթարկվող միավորի ռիսկի գործակիցը հիմնված է միավորի ռիսկային խմբի և ընդհանուր հսկողության միջավայրի ռիսկի գնահատականների համադրման վրա (սույն ուղեցույցի 187-րդ կետի 13-րդ աղյուսակ): Այդ աղյուսակի օգնությամբ հաշվարկվում է աուդիտի ենթարկվող միավորի ռիսկի գործակիցը:
| ԳԼՈՒԽ 52. |
ՈՒՑ 3242-2. Հայտնաբերված սխալներ |
244. Հսկողության գործընթացի թերությունները կարող են վերաբերել հսկողության գործընթացների նախագծին և գործունեությանը: Թերությունը վերաբերում է հսկողության գործընթացի նախագծին, երբ անհրաժեշտ հսկողական տարրը բացակայում է կամ պատշաճ կերպով նախագծված չէ և չի բավարարում իր նպատակին: Հսկողության գործընթացի թերությունը վերաբերում է վերջինիս անարդյունավետ գործունեությանը, երբ պատշաճորեն նախագծված հսկողության գործընթացը չի գործում իր նախագծի համաձայն կամ հսկողության գործընթացն իրականացնող անձը չունի համապատասխան լիազորություններ կամ որակավորումներ հսկողության գործընթացն արդյունավետորեն իրականացնելու համար:
245. Եթե թեստի արդյունքում ընտրանքում թերություններ չեն հայտնաբերվում, ապա թեստի նպատակը կարող է համարվել իրականացված, և հետագա որևէ լրացուցիչ աշխատանք չի պահանջվում:
246. Եթե հայտնաբերվում է առնվազն մեկ թերություն, ապա անհրաժեշտ է դիտարկել հայտնաբերված սխալի բնույթը և հասկանալ, թե արդյոք հայտնաբերված թերությունը հանդիսանում է եզակի դեպք: Շատ կարևոր է նաև հաշվի առնել, թե արդյոք թերություն պարունակող հսկողության գործընթացի նպատակներին բավարարում է մեկ այլ հսկողության գործընթաց, թե` ոչ: Ներքին աուդիտորը կարող է նաև որոշում կայացնել ընդլայնել ընտրանքը մինչև վերջինիս կրկնապատիկը:
247. Եթե այլ թերություններ չեն հայտնաբերվում, ապա թեստի նպատակը իրականացված է, և հետագա որևէ լրացուցիչ աշխատանք չի պահանջվում:
| ԳԼՈՒԽ 53. |
ՈՒՑ 3243. Ըստ էության թեստերի իրականացում |
248. Ըստ էության թեստերը իրականացնելու դեպքում ներքին աուդիտորները ուսումնասիրում են գործընթացները և դրանց հիմքերը (գրառումները և փաստաթղթերը): Այս թեստերը մշակված են, որպեսզի ներքին աուդիտի իրականացման ընթացքում բացահայտվեն կատարված սխալները և բացթողումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության ներքին աուդիտորը մեծամասամբ կիրառում է հսկողության համակարգի թեստեր, ապա ըստ էության թեստերի իրականացումն ունի ներքին աուդիտորների առաջադրանքների ընթացքում սահմանափակ կիրառություն:
249. Ըստ էության թեստերի բնույթի և ծավալների վերաբերյալ որոշում կայացնելիս հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնները.
1) գործարքների ծավալը և բնույթը,
2) աուդիտի ենթարկվող միավորի ռիսկայնության մակարդակը,
3) հսկողության համակարգի թեստերի արդյունքները,
4) խարդախության ռիսկը:
250. Ըստ էության թեստերի բնույթը որոշելիս հարկավոր է ընտրություն կատարել մանրամասների ստուգման թեստերի կամ վերլուծական ընթացակարգերի միջև, ինչպես նաև այդ երկուսի համակցման դեպքում` յուրաքանչյուրի ծավալի վերաբերյալ: Մանրամասների ստուգման թեստերը, սովորաբար, ավելի հուսալի են վերլուծական ընթացակարգերից: Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ մանրամասների ստուգման թեստերի միջոցով բավականին դժվար է իրականացնել աուդիտի ողջ աշխատանքները, քանզի վերջիններիս կիրառումը պահանջում է ավելի մեծ ռեսուրսներ: Ի հակառակ դրան, վերլուծական ընթացակարգերը հանդիսանում են ավելի օգտավետ միջոց առաջադրանքի նպատակներին հասնելու համար` ավելի քիչ ռեսուրսներով:
251. Ըստ էության վերլուծական ընթացակարգերը ներառում են ֆինանսական և ոչ ֆինանսական տեղեկատվության միջև կապերի, ինչպես նաև սպասվելիք և փաստացի արդյունքների միջև ուսումնասիրությունը և համեմատությունը: Վերլուծական ընթացակարգերի կիրառումը հիմնված է այն ենթադրության վրա, որ հայտնի պայմանների առկայության դեպքում, խելամտորեն ակնկալվում է տեղեկատվությունների միջև կապի շարունակական գոյությունը: Վերլուծական ընթացակարգեր իրականացնելու ընթացքում աուդիտորը սպասվելիք և փաստացի արդյունքների միջև որոշակի շեղումներ հայտնաբերելիս, կարող է համարել ընդունելի +/- 5 տոկոսի միջակայքում ընկած շեղումները: Վերլուծական ընթացակարգերի օրինակներ են.
Աղյուսակ 20
._____________________________________________________________________.
|N |Վերլուծական ընթացակարգ | Թեստ |
|__|_______________________|__________________________________________|
|1.|Ֆինանսական ցուցանիշների|1) համախառն շահույթի մասնաբաժնի (մարժայի) |
| |վերլուծություններ |համեմատում նախորդ տարիների հետ և էական |
| | |տարբերությունների բացահայտում, |
| | | |
| | |2) դեբիտորական պարտավորությունների մարման |
| | |միջին ժամկետի համեմատում նախորդ տարիների |
| | |հետ և էական տարբերությունների |
| | |բացահայտում: |
|__|_______________________|__________________________________________|
|2.|Միտումների |1) աշխատավարձի գծով ծախսերի ավելացման |
| |վերլուծություններ |հաշվարկ` տոկոսային արտահայտությամբ և |
| | |համեմատում աշխատակիցների քանակի ավելացման |
| | |հետ, |
| | | |
| | |2) մաշվածության ծախսերի ավելացման հաշվարկ`|
| | |տոկոսային արտահայտությամբ և համեմատում |
| | |հիմնական միջոցների ավելացման մակարդակի |
| | |հետ: |
|__|_______________________|__________________________________________|
|3.|Խելամտության թեստեր |կազմակերպության կողմից ֆիքսված վարձավճարով|
| | |վարձակալված գույքի դիմաց կրած վարձակալական|
| | |փաստացի ծախսերի համեմատում սպասվելիք |
| | |վարձակալական ծախսերի հետ, որը հաշվարկվում |
| | |է ամսական ֆիքսված վարձավճարը բազմապատկելով|
| | |զբաղեցրած ամիսների քանակով: |
._____________________________________________________________________.
252. Մանրամասների ստուգման թեստերն իրականացվում են այնպիսի աուդիտի տեխնիկաների օգնությամբ, ինչպիսիք են ստուգումները, հարցումները, արտաքին հաստատումները, վերակատարումները: Ստորև ներկայացված են մանրամասների ստուգման թեստերի օրինակներ աշխատավարձի վճարման համակարգում.
Աղյուսակ 21
._____________________________________________________________________.
|N | Հաստատում | Մանրամասների ստուգման թեստեր |
|__|_________________|________________________________________________|
|1.|Տեղի ունենալը |1) համեմատել աշխատակցի գծով հաշվարկված |
| | |աշխատավարձն աշխատանքային պայմանագրի, այլ |
| | |համաձայնագրերի, աշխատաժամանակի տեղեկագրերի հետ, |
| | | |
| | |2) ստուգել աշխատակցին տրամադրված պարգևավճարների |
| | |համապատասխանությունը հրամանի հետ: |
|__|_________________|________________________________________________|
|2.|Ճշգրտություն |1) վերահաշվարկել աշխատավարձից պահված հարկերը և |
| | |այլ վճարները, |
| | | |
| | |2) գործարքային հիմունքով աշխատող աշխատակիցների |
| | |դեպքում վերահաշվարկել վերջիններիս աշխատավարձը: |
|__|_________________|________________________________________________|
|3.|Ամբողջականություն|1) հաստատել առձեռն աշխատավարձի վճարումը դեպի |
| | |բանկային քաղվածք, |
| | | |
| | |2) բանկային քաղվածքում արտացոլված աշխատավարձի |
| | |վճարումները ստուգել դեպի աշխատավարձի վճարման |
| | |ձևակերպումներ: |
._____________________________________________________________________.
253. Հարկ է նաև ընդգծել, որ մանրամասների ստուգման թեստերը մեծամասամբ իրականացվում են ընտրանքային սկզբունքով: Ըստ էության թեստերի ընտրանքների կազմման մեթոդաբանությունը ներկայացված է սույն ուղեցույցի 236-ից 244-րդ կետերում:
| ԳԼՈՒԽ 54. |
ՈՒՑ 3244. Աշխատանքային փաստաթղթերի պատրաստում |
254. Առաջադրանքի աշխատանքային խումբը պետք է գրանցի այն ամբողջ աշխատանքը, որն իրականացնում է առաջադրանքի աշխատանքների իրականացման ընթացքում, ինչպես նաև պետք է հավաքագրի բավարար անհրաժեշտ աուդիտորական ապացույցներ` իր կողմից եզրակացությունները հիմնավորելու նպատակով:
255. Առաջադրանքի աշխատանքային խմբի անդամների կողմից պատրաստված աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը պետք է պարունակեն առաջադրանքի նպատակներին հասնելու համար ձեռքբերված աուդիտորական ապացույցները, ինչպես նաև ապացույցներ, որոնք վկայում են, որ առաջադրանքն իրականացված է համաձայն աուդիտի աշխատանքային ծրագրի: Բացի այս հատկանիշներից աշխատանքային փաստաթղթերը հնարավորություն են տալիս առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարին իրականացնել կատարված աշխատանքի վերահսկում, ծառայում են որպես ներքին աուդիտի ստորաբաժանման որակի երաշխավորման և բարելավման ծրագրի ելակետային տեղեկատվություն և գնահատման հիմք, ինչպես նաև կարող են ծառայել որպես Լիազոր մարմնի կողմից իրականացվելիք արտաքին գնահատումների առարկա:
256. Ներքին աուդիտորները պետք է պատրաստեն աուդիտորական աշխատանքային փաստաթղթեր, որոնք բավարար են այդ առաջադրանքի հետ նախկինում չառնչված փորձառու աուդիտորին հասկանալու հետևյալը.
1) իրականացված աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամանակահատվածը և ծավալները,
2) աուդիտորական ընթացակարգերի արդյունքները և ձեռքբերված աուդիտորական ապացույցները,
3) առաջադրանքի ընթացքում առաջացած խնդիրները, այդ խնդիրների վերաբերյալ արված եզրակացությունները և ներքին աուդիտորների դատողությունները այդ եզրակացություններին հասնելու նպատակով:
257. Աուդիտորական ընթացակարգերի բնույթը, ժամանակահատվածը և ծավալները փաստաթղթավորելիս ներքին աուդիտորը պետք է նաև գրանցի ներքոնշյալը.
1) թեստավորման առարկա հանդիսացող առանձնահատուկ հարցերի բնութագիրը,
2) աշխատանքային փաստաթուղթը կազմողի անունը,
3) աշխատանքային փաստաթուղթը վերստուգող անձի անունը,
4) աշխատանքային փաստաթղթերի կազմման և վերահսկման ամսաթվերը:
258. Ներքին աուդիտորները նաև պետք է փաստաթղթավորեն աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ անցկացված քննարկումները և եզրակացությունները:
259. Հարկ է նաև նշել, որ բավարար անհրաժեշտ աուդիտորական փաստաթղթերի ժամանակին կազմումը խթանում է առաջադրանքի որակը և պարզեցնում է այդ առաջադրանքի ընթացքի վերահսկումը և անճշտությունների շտկումը: Առաջադրանքի ավարտից հետո պատրաստված աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը չեն կարող լինել այնքան ճշգրիտ, որքան առաջադրանքի ընթացքում պատրաստված աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը, քանի որ առաջադրանքի ընթացքում առաջացած հարցերը նպատակահարմար է անմիջապես քննարկել աուդիտի ենթարկվող միավորի աշխատակիցների հետ:
260. Աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը կարող են գրանցվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը կազմում են առաջադրանքի աուդիտի փաթեթի մաս: Սույն ուղեցույցի 7-րդ հավելվածում ներկայացված է աուդիտորական աշխատանքային փաստաթղթի օրինակներ: Ներքին աուդիտի աշխատանքային փաստաթղթերի կազմման և փաստաթղթավորման սկզբունքները ներկայացված են սույն ուղեցույցի 5-րդ «Ապացույցների ձեռքբերում և փաստաթղթավորում» գլխում:
| ԳԼՈՒԽ 55. |
ՈՒՑ 3245. Աշխատանքների ուսումնասիրում և վերահսկում |
261. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը առաջադրանքի աշխատանքային խումբ կազմելիս պետք է ընտրի առնվազն մեկ անձ, ով պատասխանատու է կատարված աշխատանքների վերահսկման համար: Մեծամասամբ այս գործառույթն իրականացվում է առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարների կողմից, որոնք իրենց հերթին վերահսկվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից:
262. Աշխատանքների ուսումնասիրումն ու վերահսկումը հանդիսանում է ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի շարունակական իրականացվող գործընթաց: Որակի ապահովումը չափազանց կարևոր է աուդիտորական գործունեության շրջանակներում: Իրականացրած աուդիտորական աշխատանքի ուսումնասիրումը պետք է հաստատի, որ առաջադրանքն իրականացվել է համաձայն ստանդարտների:
263. Սույն ուղեցույցի 6-րդ «Որակի գնահատում» գլխում ընդգրկվում է որակի ապահովման գործընթացները: Նշված գործընթացներին պետք է հետևել ներքին աուդիտի յուրաքանչյուր առաջադրանքի ժամանակ:
264. Անհրաժեշտ է հիշել, որ աուդիտի յուրաքանչյուր առաջադրանքի համար իրականացրած աշխատանքները պետք է ուսումնասիրել ստորև նշված փուլերի ընթացքում` ներքին աուդիտի առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի կողմից.
1) աուդիտի ենթարկվող միավորի ռիսկերի գնահատման փուլի ավարտից հետո,
2) առաջադրանքի աուդիտի շրջանակը որոշելուց հետո, մինչև առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի` աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարության հետ խնդիրների ամրագրմանը վերաբերող հանդիպումը,
3) աուդիտի աշխատանքային ծրագրի ներկայացումից հետո,
4) առաջադրանքի իրականացման փուլում թեստավորումն ավարտելուց հետո,
5) նախնական հաշվետվությունը պատրաստելուց հետո, մինչև առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի` աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարության հետ նախնական հաշվետվությունը քննարկելու նպատակով նշանակվող հանդիպումը,
6) ներկայացված առաջարկությունների գծով միջոցառումների ծրագիրը կազմելուց հետո` ներքին աուդիտի հաշվետվության ավարտման փուլում:
265. Վերահսկման գործընթացն իրականացնում է նույնպես կարևոր այլ գործառույթներ. առաջադրանքի աշխատանքային խմբի անդամների գիտելիքների, հմտությունների և այլ ունակությունների զարգացում, կադրային վերապատրաստումների իրականացում և աջակցում, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ուսուցում: Վերահսկման գործընթացը չի դադարում առաջադրանքների ավարտի հետ մեկտեղ, այն պետք է կրի շարունակական բնույթ և նպաստի ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների կարողունակության բարձրացմանը և պատշաճ մասնագիտական վերաբերմունքի դրսևորմանը:
| ԳԼՈՒԽ 56. |
ՈՒՑ 3246. Աշխատանքների եզրափակում |
266. Հայտնաբերված թերությունների վերաբերյալ ներքին աուդիտի առաջադրանքի աշխատանքային խումբը կազմում է աուդիտի արդյունքների մասին արձանագրություն, որի միջոցով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարը տեղեկանում է հայտնաբերված թերություններին: Այս գործընթացը կարելի է նաև իրականացնել առաջադրանքի իրականացման ընթացքում և չսպասել առաջադրանքի աշխատանքների ավարտին, եթե հայտնաբերված թերացումները իրենց բնույթով և նշանակալիությամբ պահանջում են ղեկավարության անհապաղ միջոցառումներ: Առաջադրանքի դիտարկումները և առաջարկություններն առաջ են գալիս առկա իրավիճակը պահանջվող իրավիճակի հետ համեմատելու արդյունքում: Արձանագրությունը պետք է պարունակի թերությունների հատկանիշները.
1) Չափանիշներ` գնահատման և/կամ ուսումնասիրության նպատակով կիրառվող ստանդարտներ, հիմք ընդունված նորմեր, չափման միավորներ կամ սպասումներ (ինչ պետք է լինի),
2) Պայման` փաստացի ապացույց, որը ներքին աուդիտորը հայտնաբերել է աուդիտի ընթացքում (ինչ է առկա),
3) Պատճառ` սպասվելիք և փաստացի պայմանների տարբերության հիմքը (ինչի պատճառով գոյություն ունի տարբերություն),
4) Ազդեցություն` այն ռիսկերը կամ վտանգները, որոնց առնչվում է կազմակերպությունը և/կամ այլք, քանի որ պայմանները համահունչ չեն սահմանված չափանիշներին (տարբերության ազդեցությունը): Ռիսկերի կամ ռիսկերի տեղի ունենալու հավանականության աստիճանը որոշելիս ներքին աուդիտորները պետք է հաշվի առնեն այն ազդեցությունը, որը առաջադրանքի ընթացքում հայտնաբերված թերությունները կարող են ունենալ կազմակերպության գործառնությունների և ֆինանսական հաշվետվությունների վրա:
16. Արձանագրությունը տրամադրվում է աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարությանը, որպեսզի վերջիններս որքան հնարավոր է շուտ ստանան թերությունների շտկման հնարավորություն:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում