Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ, ԱՌԱ ...

 

01.01.2024 -

 

040.0684.020713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2013 թվականի N 684-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 57-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 684-Ն որոշման

 

ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները (այսուհետ` չափաքանակներ):

2. Չափաքանակի ցուցանիշները մշակված են ութժամյա աշխատանքային հերթափոխի համար:

3. Անտառային տնկարկներում առանձին աշխատանքների կատարման ծախսերի չափաքանակները սահմանելիս հաշվի է առնվում տնկարանի բաժինների` ցանքի և դպրոց-հողամասի առկայությունը:

4. Տնկարանների ցանքի բաժնում իրականացվում է ծառաթփատեսակների սերմերի ցանքի աշխատանքներ, իսկ դպրոց-հողամասում մշակվում և ձևավորվում են խոշոր տնկանյութերը:

5. Հողի հակահրդեհային հանքայնացման, անտառմշակույթների սրսկման, հողում խրամատների նախապատրաստման, համատարած վարի մեքենայացված աշխատանքների համար դիզելային վառելիքի ծախսը կազմում է 40 լիտր (մեկ հեկտարի հաշվով), իսկ փոսերի փորման համար` 30 լիտր:

6. Ըստ մեխանիկական կազմի հողերը բաժանվում են`

1) թեթև (ավազային փխրուն, ավազային կապակցված և ավազակավային հողերը).

2) միջին (կավավազային թեթև, կավավազային միջակ և կավավազային ծանր հողերը).

3) ծանր (կավային թեթև, կավային միջակ և կավային ծանր հողերը):

7. Հողի մոլախոտապատվածությունը բաժանվում է աստիճանների`

1) թույլ (խոտածածկը զբաղեցնում է միավոր տարածքի մինչև 25 տոկոսը).

2) միջին (խոտաբույսերը զբաղեցնում են միավոր տարածքի 26-50 տոկոսը).

3) ուժեղ (խոտաբույսերը զբաղեցնում են միավոր տարածքի 50 տոկոսից ավելին):

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

8. Անտառների պահպանության, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար`

1) անտառապատման և անտառավերականգնման տարածքի ցանկապատման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 1-ում.

2) հողի հակահրդեհային հանքայնացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 2-ում:

 

N 1 աղյուսակ

 

Անտառապատման և անտառավերականգնման տարածքի ցանկապատման աշխատանքների

կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|____________________________________|_______|_____________|__________|

|1. |Շինափայտի մաքրում կեղևից  և  շվերից |հատ    |42           |8700      |

|   |(տրամագիծը 10-12 սմ)                |       |             |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|2. |Հենասյուների պատրաստում 1,8 մ       |հատ    |95           |          |

|   |երկարությամբ, ստորին մասի (70 սմ)   |       |             |          |

|   |երեսպատում պաշտպանիչ շերտով         |       |             |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|3. |Հենասյուների մոտեցում տեղադրում և   |հատ    |42           |          |

|   |ամրացում                            |       |             |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|4. |Փշալարի բացում, ձգում և  ամրացում   |գծմ    |515          |          |

|   |հենասյուներին ամրակներով (հինգ      |       |             |          |

|   |փշալար հորիզոնական և  երկու         |       |             |          |

|   |անկյունագծով հենասյուների միջև)     |       |             |          |

|___|____________________________________|_______|_____________|__________|

|5. |Պատրաստի հենասյուների բարձում       |խմ     |5.6          |18750     |

|   |ավտոմեքենա արտադրամասում և          |       |             |          |

|   |բեռնաթափում ավտոմեքենայից           |       |             |          |

|   |հանդամասում                         |       |             |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|6. |Ցանկապատի տարածքի տեղաձևում  և      |հատ    |42           |          |

|   |փոսերի փորում հենասյուների տեղադրման|       |             |          |

|   |համար 0,35x0,35 մ (0,5 մ խորությամբ)|       |             |          |

._________________________________________________________________________.

 

N 2 աղյուսակ

 

Հողի հակահրդեհային հանքայնացման աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Հողի հակահրդեհային հանքայնացում ձեռքով (անտառային թաղիքի  |8700      |

|   |և  բուսական մնացորդների հեռացում, հողաշերտի փխրեցում)     |          |

|___|__________________________________________________________|          |

|1.1|թեթև  հողերում                      |քմ     |390          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|միջին հողերում                      |       |330          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|ծանր հողերում                       |       |270          |          |

|___|__________________________________________________________|__________|

|2. |Հողի հակահրդեհային հանքայնացում մեքենայացված (հանքայնացված|37500     |

|   |շերտի լայնությունը 2,4 մ)                                 |          |

|___|__________________________________________________________|__________|

|2.1|թեթև  հողերում                      |կմ     |8            |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.2|միջին հողերում                      |       |6            |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.3|ծանր հողերում                       |       |5            |          |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

9. Անտառների պաշտպանության, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար`

1) չորացած ճյուղերի և բնաշիվերի հեռացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 3-ում.

2) վնասատուներից և հիվանդություններից տնկարանների պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 4-ում.

3) վնասատուներից և հիվանդություններից դպրոց-հողամասի պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 5-ում.

4) վնասատուներից և հիվանդություններից անտառմշակույթների պաշտպանության մեքենայացված (տրակտորային սրսկիչով) աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 6-ում:

 

N 3 աղյուսակ

 

Չորացած ճյուղերի և բնաշիվերի հեռացման աշխատանքների

կատարման չափաքանակը

 

._________________________________________________________________________.

|Աշխատանքի անվանումը                     |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|                                        |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|                                        |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|                                        |       |չափը)        |          |

|________________________________________|_______|_____________|__________|

|Չորացած ճյուղերի, բնաշիվերի հատում      |հատ    |35           |8700      |

|ձեռքով և  կտրած շիվերի տեղափոխում       |(ծառ)  |             |          |

|անտառամիջյան ճանապարհաեզր               |       |             |          |

._________________________________________________________________________.

 

N 4 աղյուսակ

 

Վնասատուներից և հիվանդություններից տնկարանների պաշտպանության

աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1  |Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում   |11300     |

|   |բնանցքերի մեջ) միջինը մեկ հա-ի հաշվով                     |          |

|___|__________________________________________________________|          |

|1.1|մինչև  40 բնանցք                    |հա     |4.3          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|41-80 բնանցք                        |       |3.6          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|81-100 բնանցք                       |       |3.1          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|101-200 բնանցք                      |       |2.4          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.4|201-300 բնանցք                      |       |1.3          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.5|301-400 բնանցք                      |       |1.2          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.6|401-600 բնանցք                      |       |0.9          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.7|601-800 բնանցք                      |       |0.7          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.8|801-1200 բնանցք                     |       |0.6          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.9|1200-ից ավելի                       |       |0.5          |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|2. |Ցանքերի սրսկում վնասատուների և      |քմ     |3000         |          |

|   |հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով|       |             |          |

._________________________________________________________________________.

 

N 5 աղյուսակ

 

Վնասատուներից և հիվանդություններից դպրոց-հողամասի պաշտպանության

աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN  |Աշխատանքի անվանումը                |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ |                                   |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|    |                                   |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|    |                                   |       |չափը)        |          |

|____|_________________________________________________________|__________|

|1.  |Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում  |11300     |

|    |բնանցքերի մեջ) միջինը մեկ հա-ի հաշվով                    |          |

|____|_________________________________________________________|          |

|1.1 |մինչև  40 բնանցք                   |հա     |4.3          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.2 |41-80 բնանցք                       |       |3.6          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.3 |81-100 բնանցք                      |       |3.1          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.4 |101-200 բնանցք                     |       |2.4          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.5 |201-300 բնանցք                     |       |1.3          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.6 |301-400 բնանցք                     |       |1.2          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.7 |401-600 բնանցք                     |       |0.9          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.8 |601-800 բնանցք                     |       |0.7          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.9 |801-1200 բնանցք                    |       |0.6          |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|1.10|1200-ից ավելի                      |       |0.5          |          |

|____|_________________________________________________________|          |

|2.  |Տնկիների սրսկում վնասատուների և  հիվանդությունների       |          |

|    |դեմ ձեռքի սրսկիչով                                       |          |

|____|_________________________________________________________|          |

|2.1 |տնկիների բարձրությունը մինչև  1,5 մ|հատ    |1250         |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|2.2 |տնկիների բարձրությունը մինչև       |       |750          |          |

|    |1,5-2 մ                            |       |             |          |

|____|___________________________________|       |_____________|          |

|2.3 |տնկիների բարձրությունը 2 մ-ից ավելի|       |500          |          |

._________________________________________________________________________.

 

N 6 աղյուսակ

 

Վնասատուներից և հիվանդություններից անտառմշակույթների պաշտպանության

մեքենայացված (տրակտորային սրսկիչով) աշխատանքների

կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Հիվանդություններով վարակված կամ վնասատուներով բնակեցված   |37500     |

|   |անտառմշակույթների ցողում (սրսկում) տրակտորային սրսկիչով   |          |

|   |(նշված աշխատանքներն իրականացվում են 1 տրակտորիստի և  երկու|          |

|   |բանվորների օգնությամբ (բանվորներն իրականացնում են         |          |

|   |բանվորական հեղուկի պատրաստումը և  սրսկիչի լիցքավորումը):  |          |

|___|__________________________________________________________|__________|

|1.1|ծառերի բարձրությունը մինչև  2 մ     |հա     |4            |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|ծառերի բարձրությունը մինչև  2-5 մ   |       |3            |          |

|___|____________________________________|       |_____________|__________|

|1.3|բանվորական հեղուկի պատրաստում       |       |4            |11300     |

|   |                                    |       |_____________|          |

|   |                                    |       |3            |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.4|սրսկիչի լիցքավորում                 |       |4            |          |

|   |                                    |       |_____________|          |

|   |                                    |       |3            |          |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

10. Անտառների վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար հաստատվում են հետևյալ չափաքանակները`

1) անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 7-ում.

2) հողում փոսերի նախապատրաստում` ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 8-ում.

3) հողում փոսերի նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 9-ում.

4) հողում խրամատներով նախապատրաստում` ձեռքով աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 10-ում.

5) հողում խրամատների նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների միջոցով, ինչպես նաև հողի հետ լցում խրամատներում ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 11-ում.

6) սերմերի ցանքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 12-ում.

7) սերմնաբուսակների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 13-ում.

8) տնկիների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 14-ում.

9) անտառային տնկարանների ցանքի բաժնի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 15-ում.

10) դպրոց-հողամասի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 16-ում.

11) դպրոց-հողամասի կտրոններով հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 17-ում.

12) անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 18-ում.

13) անտառմշակույթների խնամքի` ձեռքով խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 19-ում.

14) անտառմշակույթների խնամքի` մեքենայացված խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 20-ում.

15) փոսերով տնկված տնկիների խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 21-ում.

16) փոսերով տնկված սերմնաբուսակների բաժակների վերանորոգման աշխատանքների ձեռքով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 22-ում.

17) մոլախոտերի հեռացում հերբիցիդների կիրառմամբ մեքենայացված աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 23-ում.

18) անտառմշակույթների ոռոգման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 24-ում.

19) առուների պատրաստման և վերանորոգման, ինչպես նաև փոսերով տնկված անտառմշակույթների բաժակների վերանորոգման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 25-ում.

20) սերմնաբուսակներով և խոշոր տնկիներով անտառմշակույթների լրացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 26-ում.

21) բնական վերաճի օժանդակման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 27-ում.

22) երկու տարեկան սերմնաբուսակների և խոշոր տնկիների հանման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 28-ում.

23) ասեղնատերևավոր տնկիների հողագնդով հանման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 29-ում.

24) կոճղաշվային/բնաշիվային եղանակով վերականգնման աջակցման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 30-ում.

25) փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 31-ում:

 

N 7 աղյուսակ

 

Անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքների

կատարման չափաքանակը

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|____________________________________|_______|_____________|__________|

|1. |Անտառմշակույթների հիմնադրման համար  |հա     |3            |8700      |

|   |տարածքի տեղանշում լարով             |       |             |          |

._________________________________________________________________________.

 

N 8 աղյուսակ

 

Հողում փոսերի նախապատրաստում` ձեռքով աշխատանքների

կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,3x0,3x0,3 մ               |8700      |

|___|__________________________________________________________|          |

|1.1|թեթև  հողերում                      |հատ    |100          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|միջին հողերում                      |       |82           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|ծանր հողերում                       |       |65           |          |

|___|__________________________________________________________|          |

|2. |Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,4x0,4x0,4 մ               |          |

|___|__________________________________________________________|          |

|2.1|թեթև  հողերում                      |հատ    |80           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.2|միջին հողերում                      |       |60           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.3|ծանր հողերում                       |       |40           |          |

|___|__________________________________________________________|          |

|3. |Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,5x0,5x0,5 մ               |          |

|___|__________________________________________________________|          |

|3.1|թեթև  հողերում                      |հատ    |60           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.2|միջին հողերում                      |       |45           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.3|ծանր հողերում                       |       |30           |          |

._________________________________________________________________________.

 

N 9 աղյուսակ

 

Հողում փոսերի նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների միջոցով

կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|_____________________________________________________________________|

|1. |Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,3x0,3x0,3 մ                     |

|___|_____________________________________________________________________|

|1.1|թեթև  հողերում                      |հատ    |450          |18750     |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|միջին հողերում                      |       |400          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|ծանր հողերում                       |       |350          |          |

|___|__________________________________________________________|          |

|2. |Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,4x0,4x0,4 մ          |          |

|___|__________________________________________________________|          |

|2.1|թեթև  հողերում                      |հատ    |400          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.2|միջին հողերում                      |       |350          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.3|ծանր հողերում                       |       |300          |          |

|___|__________________________________________________________|          |

|3. |Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,5x0,5x0,5 մ          |          |

|___|__________________________________________________________|          |

|3.1|թեթև  հողերում                      |հատ    |350          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.2|միջին հողերում                      |       |300          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.3|ծանր հողերում                       |       |250          |          |

|___|__________________________________________________________|__________|

|4. |Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,3x0,3x0,3 մ          |8700      |

|___|__________________________________________________________|__________|

|4.1|թեթև  հողերում                      |հատ    |200          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|4.2|միջին հողերում                      |       |165          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|4.3|ծանր հողերում                       |       |130          |          |

|___|__________________________________________________________|          |

|5. |Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,4x0,4x0,4 մ          |          |

|___|__________________________________________________________|          |

|5.1|թեթև  հողերում                      |հատ    |160          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|5.2|միջին հողերում                      |       |130          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|5.3|ծանր հողերում                       |       |100          |          |

|___|__________________________________________________________|          |

|6. |Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,5x0,5x0,5 մ          |          |

|___|__________________________________________________________|          |

|6.1|թեթև  հողերում                      |հատ    |140          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|6.2|միջին հողերում                      |       |110          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|6.3|ծանր հողերում                       |       |80           |          |

._________________________________________________________________________.

 

N 10 աղյուսակ

 

Հողում խրամատներով նախապատրաստում` ձեռքով աշխատանքների միջոցով

կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Խրամատների փորում ձեռքով, չափսերը 0,5x0,35 մ              |8700      |

|___|__________________________________________________________|          |

|1.1|թեթև  հողերում                      |գծմ    |55           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|միջին հողերում                      |       |45           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|ծանր հողերում                       |       |35           |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|2. |Քարերի հավաքում խրամատներում        |քմ     |680          |          |

|   |հողլիցքից առաջ                      |       |             |          |

|___|__________________________________________________________|          |

|3. |Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով 0,5x0,35 մ            |          |

|___|__________________________________________________________|          |

|3.1|թեթև  հողերում                      |գծմ    |400          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.2|միջին հողերում                      |       |325          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.3|ծանր հողերում                       |       |250          |          |

._________________________________________________________________________.

 

N 11 աղյուսակ

 

Հողում խրամատների նախապատրաստում` մեքենայացված աշխատանքների

միջոցով, ինչպես նաև հողի հետ լցում խրամատներում ձեռքով

աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Խրամատների պատրաստում, պլանտաժային գութանով 0,5x0,6 մ     |37500     |

|   |խորությամբ                                                |          |

|___|__________________________________________________________|__________|

|1.1|թեթև  հողերում                      |գծմ    |4500         |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|միջին հողերում                      |       |3800         |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|ծանր հողերում                       |       |3100         |          |

|___|____________________________________|_______|_____________|__________|

|2. |Քարերի հավաքում խրամատներում        |քմ     |680          |8700      |

|   |հողլիցքից առաջ                      |       |             |          |

|___|__________________________________________________________|__________|

|3. |Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով                       |          |

|___|__________________________________________________________|          |

|3.1|թեթև  հողերում                      |գծմ    |400          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.2|միջին հողերում                      |       |325          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.3|ծանր հողերում                       |       |250          |          |

._________________________________________________________________________.

 

N 12 աղյուսակ

 

Սերմերի ցանքի աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Ցանքի համար խրամատներում ակոսների պատրաստում              |8700      |

|___|__________________________________________________________|__________|

|1.1|3 սմ խորությամբ                     |գծմ    |3400         |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|7 սմ խորությամբ                     |       |2500         |          |

|___|__________________________________________________________|          |

|2. |Կաղնու, հաճարենու և  այլ սերմերի ցանք 3-5 հատ մեկ         |          |

|   |ցանքատեղում                                               |          |

|___|__________________________________________________________|          |

|2.1|թեթև  հողերում                      |հատ    |600          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.2|միջին հողերում                      |       |500          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.3|ծանր հողերում                       |       |400          |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|3. |Խրամատների ուղղում ցանքից հետո      |գծմ    |550          |          |

._________________________________________________________________________.

 

N 13 աղյուսակ

 

Սերմնաբուսակների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|____________________________________|_______|_____________|__________|

|1. |Սերմնաբուսակների ժամանակավոր ծածկում|հատ    |50           |8700      |

|   |հողով հազ.                          |       |             |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|2. |Տնկման համար սերմնաբուսակների       |հատ    |30           |          |

|   |նախապատրաստում հազ.                 |       |             |          |

|___|__________________________________________________________|          |

|3. |Սերմնաբուսակների տնկում բահով, նախապատրաստված հողում      |          |

|___|__________________________________________________________|          |

|3.1|թեթև  հողերում                      |հատ    |270          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.2|միջին հողերում                      |       |250          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.3|ծանր հողերում                       |       |230          |          |

|___|____________________________________|_______|_____________|          |

|4. |Խրամատների ուղղում տնկումից հետո    |գծմ    |550          |          |

._________________________________________________________________________.

 

N 14 աղյուսակ

 

Տնկիների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը                 |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ|                                    |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|   |                                    |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|   |                                    |       |չափը)        |          |

|___|__________________________________________________________|__________|

|1. |Տնկման համար տնկիների նախապատրաստում, արմատների և  սաղարթի|8700      |

|   |ձևավորում,  տեսակավորում, աճման խթանիչներով արմատների     |          |

|   |մշակում                                                   |          |

|___|__________________________________________________________|          |

|1.1|խոշոր տնկիներ                       |հատ    |370          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.2|մանր տնկիներ                        |       |400          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|1.3|թփեր                                |       |430          |          |

|___|__________________________________________________________|          |

|2. |Մանր տնկիների տնկում մինչև  1 մ բարձրությամբ              |          |

|   |(նախապատրաստված փոսերում)                                 |          |

|___|__________________________________________________________|          |

|2.1|փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ     |հատ    |240          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.2|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ     |       |220          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|2.3|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ     |       |200          |          |

|___|__________________________________________________________|          |

|3. |Խոշոր տնկիների տնկում 1-2 մ բարձրությամբ (նախապատրաստված  |          |

|   |փոսերում)                                                 |          |

|___|__________________________________________________________|          |

|3.1|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ     |հատ    |160          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|3.2|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ     |       |140          |          |

|___|__________________________________________________________|          |

|4. |Թփերի տնկում (նախապատրաստված փոսերում)                    |          |

|___|__________________________________________________________|          |

|4.1|փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ     |հատ    |310          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|4.2|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ     |       |280          |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|4.3|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ     |       |250          |          |

|___|__________________________________________________________|          |

|5. |Տնկիների տնկում հողագնդով (նախապատրաստված փոսերում)       |          |

|___|__________________________________________________________|          |

|5.1|փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ     |հատ    |60           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|5.2|փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ     |       |40           |          |

|___|____________________________________|       |_____________|          |

|5.3|փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ     |       |25           |          |

._________________________________________________________________________.

 

N 15 աղյուսակ

 

Անտառային տնկարանների ցանքի բաժնի հիմնման և խնամքի աշխատանքների

կատարման չափաքանակները

 

._________________________________________________________________________.

|NN   |Աշխատանքի անվանումը               |Չափի   |Չափաքանակի   |Ծախսերի   |

|ը/կ  |                                  |միավորը|ցուցանիշը    |չափաքանակը|

|     |                                  |       |(1 չափաքանակի|(դրամ)    |

|     |                                  |       |չափը)        |          |

|_____|__________________________________|_______|_____________|__________|

| 1   |               2                  |   3   |      4      |    5     |

|_____|__________________________________|_______|_____________|__________|

|1.   |Հողի նախապատրաստում համատարած     |հա     |1,66         |37500     |

|     |մեքենայացված վար (տրակտորով)      |       |             |          |

|_____|__________________________________|_______|_____________|__________|

|2.   |Հողի մեքենայացված փխրեցում        |հա     |1,66         |25000     |

|     |(տրակտորով)                       |       |             |          |

|_____|________________________________________________________|__________|

|3.   |Հողագնդերի փխրեցում բահով և  հարթեցում փոցխով նախապես   |8700      |

|     |վարած հողում                                            |          |

|_____|________________________________________________________|__________|

|3.1  |թեթև  հողերում                    |քմ     |170          |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|3.2  |միջին հողերում                    |քմ     |131          |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|3.3  |ծանր հողերում                     |քմ     |92           |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|4.   |Մշակված հողի մաքրում մոլախոտերից  |քմ     |1148         |          |

|     |և  արմատներից (ձեռքով)            |       |             |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|4.1  |մարգերի լայնակի տեղանշում լարով   |քմ     |950          |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|4.2  |մարգերի նախապատրաստում ձեռքով     |քմ     |430          |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|5.   |Մարգերի պատրաստում ցանքի համար    |գծմ    |4380         |          |

|     |լարով 3-7 սմ խորությամբ           |       |             |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|6.   |Ցանքի համար սերմերի նախապատրաստում|կգ     |65           |          |

|_____|__________________________________|_______|_____________|          |

|7.   |Սերմերի ցանք (ժապավենաձև          |գծմ    |780          |          |

|     |հողալցումով)                      |       |             |          |

|_____|________________________________________________________|__________|

|8.   |Ցանքերում փխրեցում և  մոլախոտերի հեռացում ձեռքով        |          |

|_____|________________________________________________________|          |

|     |մոլախոտապատվածության աստիճանը                           |          |

|_____|________________________________________________________|__________|

|8.1  |թույլ                             |քմ     |200          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|8.2  |միջին                             |       |150          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|8.3  |ուժեղ                             |       |100          |          |

|_____|__________________________________|_______|_____________|__________|

|9.   |Տնկարանի ոռոգում                  |քմ     |2500         |          |

|_____|__________________________________|_______|_____________|__________|

|10.  |Տնկարանի պարարտացում              |քմ     |1830         |          |

|_____|__________________________________|_______|_____________|__________|

|11.  |Ցանքերի սրսկում վնասատուների և    |քմ     |3000         |11300     |

|     |հիվանդությունների դեմ ձեռքի       |       |             |          |

|     |սրսկիչով                          |       |             |          |

|_____|________________________________________________________|__________|

|12.  |Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում |          |

|     |բնանցքերի մեջ)                                          |          |

|_____|________________________________________________________|__________|

|12.1 |մինչև  40 բնանցք մեկ հա-ի հաշվով  |հա     |4.3          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.2 |41-80 բնանցք                      |       |3.6          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.3 |81-100 բնանցք                     |       |3.1          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.4 |101-200 բնանցք                    |       |2.4          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.5 |201-300 բնանցք                    |       |1.3          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.6 |301-400 բնանցք                    |       |1.21         |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.7 |401-600 բնանցք                    |       |0.9          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.8 |601-800 բնանցք                    |       |0.7          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.9 |801-1200 բնանցք                   |       |0.6          |          |

|_____|__________________________________|       |_____________|__________|

|12.10|1200-ից ավելի                     |       |0.5          |          |

._________________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2013
N 684-Ն
Որոշում