040.1489.271213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1489-Ն
ԾԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ծերության նպաստի չափը` 31600 դրամ.
2) հաշմանդամության նպաստի չափերը`
ա. առաջին խմբի հաշմանդամի համար` 31600 դրամ,
բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար` 31600 դրամ,
գ. երրորդ խմբի հաշմանդամի համար` 31600 դրամ,
դ. հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` 39000 դրամ.
3) կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը` 31600 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած` 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում` 90000 դրամ.
4) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափը` 200000 դրամ:
(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1499-Ն, 29.11.2018 թիվ 1408-Ն, 26.12.2019 թիվ 1920-Ն, 16.12.2021 թիվ 2043-Ն /գործողությունը տարածվում է
2022 թվականի հունվարի հետո ծագած հարաբերությունների վրա /, 24.08.2022 թիվ 1340-Ն, 08.09.2022 թիվ 1404-Ն /գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(որոշումը փոփ. 25.12.14 թիվ 1499-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ