Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 40-01.01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՋՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 40-01.01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ Ն ...

 

 

117.0080.220414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 մարտի 2014 թվականի N 80-Ն

 

ՀՀՇՆ 40-01.01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

2. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԸ

 

219. Սանիտարատեխնիկական սարքավորումները և արտադրական կեղտաջրերի ընդունիչները, որոնցում չկան հիդրավլիկական փականներ կենցաղային կամ արտադրական կոյուղուն միացնելիս պետք է կահավորել հիդրավլիկական փականով (սիֆոնով), այն տեղակայելով սարքի կամ ընդունիչի տակ:

220. Մեկ սենքում տեղակայված լվացարանների խմբի (6-ից ոչ ավելի) կամ մի քանի մասից բաղկացած խոհանոցային լվացարանի համար թույլատրվում է տեղադրել ստուգիչ ունեցող մեկ ընդհանուր սիֆոն 50 մմ տրամագծով: Ցնցուղային տակդիրների խմբի համար թույլատրվում է տեղադրել ընդհանուր սիֆոն` ստուգիչով: Արտադրական լվացարանակոնքի յուրաքանչյուր մասի համար պետք է նախատեսել 50 մմ տրամագծով սիֆոն:

221. Չի թույլատրվում նույն պատի երկու կողմերում առանձին սենքերում տեղադրված երկու լվացարաններ միացնել մեկ սիֆոնի:

222. Թույլատրվում է չնախատեսել հիդրավլիկական փականներ արտադրական կեղտաջրերի ընդունիչների համար, երբ կեղտաջրերը չեն կեղտոտվել արտադրական գործընթացներում կամ կեղտոտվել են մեխանիկական խառնուրդներով (հրաթեփ, շլամ) և լցվում են անջատ կոյուղու ցանց:

223. Արտադրական կեղտաջրերի հատուկ ընդունիչների տեսակը և թիվը որոշվում է նախագծի տեխնոլոգիական մասով:

224. Բոլոր զուգարանակոնքերը պետք է ունենան առանձին ողողման բաք (լվացման տակառիկ) կամ ողողման (լվացման) ծորակ:

225. Դպրոցների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների զուգարաններում տեղադրված զուգարանակոնքերը խորհուրդ է տրվում կահավորել ոտնակով աշխատող լվացման սարքերով:

226. Տղամարդկանց զուգարաններում պետք է նախատեսել պատի կամ հատակի վրա տեղադրվող անհատական միզարաններ: Կայարաններում, մարզադաշտերում, մարդկանց մեծ կուտակումներով շենքերում` շուկաներում, ժամանցի ու առևտրի կենտրոններում և այլն թույլատրվում է կիրառել վաքային միզարաններ:

227. Արդյունաբերական և հասարակական շենքերում երեքից ավելի զուգարանակոնք ունեցող զուգարանները պետք է կահավորել հատակադիր զուգարանակոնքերով կամ հատակադիր թասերով:

228. Մանկապարտեզներում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում և գիշերօթիկ դպրոցների ցածր դասարանների սովորողների համար զուգարանները պետք է կահավորվեն մանկական զուգարանակոնքերով:

229. Արտադրական և հասարակական շենքերում` կանանց անձնական հիգիենայի սենքերում պետք է նախատեսել հիգիենիկ ցնցուղներ, բնակելի շենքերում` բիդե (լվացասարք):

230. Միջհարկային ծածկերի վրա, ինչպես նաև արտադրական կազմակերպությունների ու սպորտային կառույցների ցնցուղարաններում խորհուրդ է տրվում տեղադրել ցնցուղային տակդիրներ:

231. Հոսակներ (տրապներ) պետք է տեղադրել`

1) 50 մմ տրամագծով` հյուրանոցների համարների, առողջարանների, քեմպինգների, 1-2 ցնցուղով ցնցուղարաններում, զբոսաշրջական բազաների սանհանգույցների երեք և ավելի զուգարանակոնքով զուգարանների հատակների մեջ,

2) 75 մմ տրամագծով` լվացասենյակներում` 5 և ավելի լվացարանով,

3) 100 մմ տրամագծով` բնակելի շենքերի աղբախցերում և 3-4 ցնցուղով ցնցուղարաններում,

4) արտադրական սենքերում` հատակների թաց մաքրման անհրաժեշտության դեպքում կամ արտադրական նպատակներով,

5) զուգարաններում` երեքից ավելի միզարաններով,

6) կանանց անձնական հիգիենայի սենքերում,

7) ցնցուղային սենքի վաքում թույլատրվում է տեղադրել մինչև 8 ցնցուղի համար մեկ տրապ,

8) բնակելի շենքերի լոգասենյակներում` համաձայն պատվիրատուի պահանջի:

232. Ցնցուղային սենքերի հատակի թեքությունը պետք է ընդունել 0,01-0,02` ուղղված դեպի վաքը կամ տրապը: Վաքը պետք է ունենա 200 մմ-ից ոչ պակաս լայնություն, սկզբնական խորությունը` 30 մմ:

233. Սանիտարական սարքերի տեղադրման բարձրությունը պետք է ընդունել ՍՆիՊ 3.05.01 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

234. Լվացարանակոնքերը, վթարային ցնցուղները և այլ սարքավորումները պետք է տեղադրել արդյունաբերության տարբեր բնագավառների կազմակերպությունների, շենքերի ու կառույցների շինարարության նախագծման նորմերին համապատասխան:

 

3. ՆԵՐՔԻՆ ԿՈՅՈՒՂՈՒ ՑԱՆՑԵՐԸ

 

235. Կեղտաջրերի հեռացումը պետք է նախատեսել փակ ինքնահոս խողովակաշարով: Տհաճ հոտ չունեցող և վնասակար գազեր ու գոլորշիներ չարտազատող արտադրական կեղտաջրերը, եթե դա առաջանում է տեխնոլոգիական անհրաժեշտությունից, թույլատրվում է հեռացնել բաց ինքնահոս վաքով` ընդհանուր հիդրավլիկական փականի տեղադրմամբ:

236. Կոյուղու ցանցի հատվածները պետք է տեղադրվեն ուղղագիծ: Կոյուղու խողովակաշարի տեղադրման ուղղության փոփոխությունը և սարքերի միացումը պետք է իրականացնել ձևավոր մասերի օգտագործմամբ: Հեռացնող (հորիզոնական) խողովակաշարի տեղադրմամբ թեքության փոփոխություն չի թույլատրվում:

237. Կոյուղու կանգնակի վրա նահանջի տեղադրում չի թույլատրվում, եթե նահանջից ներքև կան միացվող սարքեր: Նման պայմաններում կանգնակի առանցքի նահանջի անհրաժեշտության դեպքում, այն պետք է իրականացնել ձևավոր մասերի օգտագործմամբ, ստեղծելով մաքրելու հնարավորություն:

238. Սենքերի, նկուղների, տեխնիկական ենթահատակների առաստաղի տակով անցնող հեռացնող խողովակները կանգնակին միացնելու համար պետք է նախատեսել թեք քառաբաշխիկներ և եռաբաշխիկներ:

239. Երկու լոգատաշտակների հեռացնող խողովակների երկկողմանի միացումը նույն կանգնակին և նույն նիշի վրա թույլատրվում է միայն թեք քառաբաշխիկի կիրառմամբ: Նույն հարկի տարբեր բնակարանների սանիտարական սարքերի միացումը մեկ հեռացնող խողովակին չի թույլատրվում:

240. ՈՒղիղ քառաբաշխիկի տեղադրումը հորիզոնական դիրքով չի թույլատրվում:

241. Հաշվի առնելով ամրության, կոռոզիայի նկատմամբ կայունության պահանջները, կոյուղու համակարգերում անհրաժեշտ է օգտագործել հետևյալ խողովակները`

1) ինքնահոս համակարգերի համար` թուջե, բետոնե, երկաթբետոնե, պլաստմասե,

2) ճնշումային համակարգերի համար` թուջե ճնշումային, երկաթբետոնե, մեծ խտությամբ պլաստմասե:

242. Ներքին կոյուղու ցանցերի տեղադրումը պետք է նախատեսել.

1) բաց եղանակով` հատակների տակ, նկուղներում, արտադրամասերում, օժանդակ սենքերում, միջանցքներում, տեխնիկական հարկերում և հատուկ սենքերում ու հորաններում, որոնք նախատեսված են ցանցերի տեղավորման համար` ամրացնելով շենքի կոնստրուկցիաներին (պատերին, սյուներին, առաստաղին, ֆերմաներին և այլն), ինչպես նաև հատուկ հենարանների վրա,

2) փակ եղանակով` ներփակված ծածկերի կոնստրուկցիաներում, հատակի տակով (հողի մեջ, խուղակներում), պատերի ակոսներում, սյուների երեսապատման տակով (պատերին կցվող տուփախողովակներում), կախովի առաստաղների միջով, սանիտարատեխնիկական խցերով, ուղղաձիգ հորաններով, հատակի միջով շրիշակի տակով:

243. Թույլատրվում է պլաստմասե խողովակների տեղադրումը հողի մեջ, շենքի հատակի տակ, հաշվի առնելով հնարավոր բեռնվածքները:

244. Տարբեր նշանակության բազմահարկ շենքերում ներքին կոյուղու և մթնոլորտային ջրերի հեռացման համակարգերում պլաստմասե խողովակներ կիրառելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները`

1) կոյուղու և մթնոլորտային կեղտաջրերի կանգնակների տեղադրումը նախատեսել փակ` հաղորդակցուղիների տեղադրման հորաններում, խուղակներում, տուփախողովակներում, որոնց սահմանազատող կոնստրուկցիաները պետք է իրականացված լինեն չայրվող նյութերից, երեսակողմի պանելը պատրաստել բացվող դռնակի տեսքով,

2) շենքերի նկուղներում` դրանցում արտադրական, պահեստային և ծառայողական սենքերի բացակայության դեպքում, ինչպես նաև բնակելի շենքերի ձեղնահարկերում և սանհանգույցներում կոյուղու և մթնոլորտային ջրերի հեռացման պլաստմասե խողովակաշարերի տեղադրումը թույլատրվում է նախատեսել բաց եղանակով,

3) ծածկերի միջով կանգնակների անցման տեղերը պետք է լցափակվեն ցեմենտի շաղախով` ամբողջ բարձրությամբ, ապահովելով դրանց ջրամեկուսացումը:

245. Ներքին կոյուղու ցանցերը չի թույլատրվում տեղակայել բնակելի սենյակների, նախադպրոցական հիմնարկների ննջասենյակների, հիվանդասենյակների, բուժման կաբինետների, ճաշասրահների, աշխատասենյակների, վարչական շենքերի, նիստերի դահլիճների, հանդիսասրահների, գրադարանների, ուսումնական լսարանների, էլեկտրավահանակների, տրանսֆորմատորների, ավտոմատիկայի կառավարման վահանակների, ներհոս օդափոխիչ խցերի և հատուկ սանիտարական ռեժիմ պահանջող արտադրական սենքերի առաստաղների տակով, պատերի և հատակի միջով, խոհանոցների, հանրային սննդի կազմակերպությունների սենքերի, առևտրային սրահների, սննդամթերքի և թանկարժեք ապրանքի պահեստների, նախասրահների, թանկարժեք գեղարվեստական ձևավորում ունեցող սենքերի, արտադրական սենքերի վառարանների տեղակայման տեղերում, որտեղ չի թույլատրվում խոնավության առկայությունը, թանկարժեք ապրանք և նյութեր (որոնց որակը կարող է վատանալ խոնավության ազդեցությունից) արտադրող սենքերի առաստաղի տակով: Ներհոս օդափոխության խցերի սենքերով թույլատրվում է անցկացնել մթնոլորտային կեղտաջրեր հեռացնող կանգնակներ` դրանք տեղադրելով օդի ներհոսի գոտուց դուրս:

246. Սննդամթերքի պատրաստման և վերամշակման տեխնոլոգիական սարքավորումների, հասարակական և արտադրական շենքերում ամանեղենի լվացման համար տեղադրված սարքավորումների և սանիտարատեխնիկական սարքերի, ինչպես նաև ջրավազանների դատարկման խողովակների միացումը կոյուղու ցանցին պետք է նախատեսել առնվազն 20 մմ շիթի խզումով` հաշված ընդունման ձագարի վերևից:

247. Շենքերի վերին հարկերում գտնվող հասարակական սննդի կազմակերպությունների միջով անցնող կենցաղային կոյուղու կանգնակները պետք է տեղադրվեն հարդարված տուփախողովակներում` առանց ստուգիչի տեղադրման:

248. Հանրային սննդի կազմակերպությունների արտադրական, պահեստի, վաճառքի համար նախատեսված ապրանքի ընդունման, պահման ու պատրաստման և խանութների օժանդակ սենքերում արտադրական կեղտաջրերի խողովակները թույլատրվում է անցկացնել տուփախողովակներում` առանց ստուգիչի տեղադրման: Խանութների և հասարակական սննդի կազմակերպությունների արտադրական և կենցաղային կոյուղու ցանցերի երկու թողարկներ թույլատրվում է միացնել արտաքին կոյուղու ցանցի մեկ դիտահորին:

249. Փակ տեղադրված կանգնակների վրա գտնվող ստուգիչներին մոտեցումը ապահովելու համար պետք է նախատեսվեն դռնակներ` առնվազն (30 x 40) սմ չափերով:

250. Վարչական և բնակելի շենքերի զուգարանների սարքավորումներից, խոհանոցային կոնքերից ու լվացարաններից, բուժման ու հիվանդասենյակների և այլ օժանդակ սենքերի լվացարաններից հեռացնող խողովակների տեղադրումը պետք է նախատեսել երեսապատված և ջրամեկուսացված հատակի վերևով:

251. Ագրեսիվ և թունավոր նյութեր պարունակող կեղտաջրերի խողովակաշարերը պետք է տեղադրվեն մինչև հատակի մակարդակը հասնող խուղակներում և ծածկվեն հանովի սալիկներով, իսկ համապատասխան հիմնավորման դեպքում` անցանելի թունելներում:

252. Պայթյունահրդեհավտանգ արտադրամասերի համար պետք է նախատեսել առանձին արտադրական կոյուղի` ինքնուրույն թողարկներով, օդափոխիչ կանգնակներով և հիդրավլիկական փականներով, հաշվի առնելով այլ նորմատիվային փաստաթղթերում տրված տեխնիկայի անվտանգության կանոնների պահանջները:

253. Ցանցի օդափոխությունը անհրաժեշտ է նախատեսել օդափոխության կանգնակների միջոցով, որոնք միանում են խողովակաշարերի բարձրադիր կետերին: Այրվող և դյուրաբոցավառվող հեղուկներ պարունակող կեղտաջրեր տեղափոխող արտադրական կոյուղու ցանցի միացումը կենցաղային կոյուղու և մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ցանցերին չի թույլատրվում:

254. Կենցաղային և արտադրական կոյուղու ներքին ցանցերը կոյուղու արտաքին ցանցերի հետ պետք է օդափոխվեն կանգնակների միջոցով, որոնց արտաձգիչ մասը դուրս է բերվում տանիքից կամ շենքի հավաքող օդափոխիչ հորանից` հետևյալ բարձրության վրա, մ.

չշահագործվող հարթ տանիքից...............................0,3,

թեք լանջերով տանիքից....................................0,5,

շահագործվող տանիքից.....................................3,0,

հավաքող օդափոխիչ հորանի շուրթից.........................0,1:

255. Տանիքից բարձր դուրս բերվող կոյուղու կանգնակի արտաձգող մասը պետք է տեղադրել բացվող պատուհաններից և պատշգամբներից առնվազն 4 մ հեռավորության վրա (հորիզոնական հարթության մեջ):

256. Օդափոխիչ կանգնակների վրա ծխանավեղարի տեղադրում չի պահանջվում:

257. Չի թույլատրվում միացնել կոյուղու կանգնակի արտաձգող մասը օդափոխության համակարգերի և ծխատարների հետ:

258. Կոյուղու կանգնակի արտաձգող մասի տրամագիծը պետք է հավասար լինի կանգնակի հոսքային մասի տրամագծին: Թույլատրվում է մեկ արտաձգող խողովակի վերևի մասին միացնել կոյուղու մի քանի կանգնակներ: Արտաձգիչ կանգնակի տրամագիծը միացված կանգնակների խմբի համար, ինչպես նաև դրանց միացնող օդափոխիչ խողովակաշարերի հատվածների տրամագծերը պետք է ընդունել համաձայն սույն շինարարական նորմերի 278-րդ կետի պահանջների: Հավաքող օդափոխիչ խողովակաշարերը պետք է նախատեսել 0,01 թեքությամբ` դեպի կանգնակները:

259. Եթե կոյուղու կանգնակում կեղտաջրերի ելքը գերազանցում է սույն շինարարական նորմերի 5-րդ աղյուսակում տրված արժեքներին, պետք է նախատեսել լրացուցիչ օդափոխիչ կանգնակ, որը կոյուղու կանգնակին միացվում է մեկընդմեջ հարկերում: Լրացուցիչ օդափոխիչ կանգնակի տրամագիծը պետք է ընդունել մեկ չափով փոքր կոյուղու կանգնակից: Լրացուցիչ օդափոխիչ կանգնակի միացումը կոյուղու կանգնակին պետք է նախատեսել ամենացածր տեղադրված սարքի ներքևից կամ վերևից` միացնելով այդ հարկի սանիտարական սարքերի եզրից կամ ստուգիչից վերև կոյուղու կանգնակի վրա տեղադրված թեք եռաբաշխիկի դեպի վեր թեքված ճյուղին:

 

Աղյուսակ 5

 

.___________________________________________________________.

|Հարկերում |Հարկերում  |Կոյուղու օդափոխվող կանգնակի         |

|միացում-  |հեռացնող   |առավելագույն թողունակությունը,      |

|ների      |խողովակների|լ/վ, հետևյալ  տրամագծերի դեպքում, մմ|

|տրամագիծը,|կանգնակին  |____________________________________|

|մմ        |միանալու   |  50  |  85   |   100    |  150     |

|          |անկյունը   |      |       |          |          |

|          |(աստիճան)  |      |       |          |          |

|__________|___________|______|_______|__________|__________|

| 50       |90         |0,8   |2,8    |4,3       |11,4      |

|          |60         |1,2   |4,3    |6,4       |17,0      |

|          |45         |1,4   |4,9    |7,4       |19,6      |

|__________|___________|______|_______|__________|__________|

|85        |90         |---   |2,1    |---       |---       |

|          |60         |---   |3,2    |---       |---       |

|          |45         |---   |3,6    |---       |---       |

|__________|___________|______|_______|__________|__________|

|100       |90         |---   |---    |3,2       |8,5       |

|          |60         |---   |---    |4,9       |12,8      |

|          |45         |---   |---    |5,5       |14,5      |

|__________|___________|______|_______|__________|__________|

|150       |90         |---   |---    |---       |7,2       |

|          |60         |---   |---    |---       |11,0      |

|          |45         |---   |---    |---       |12,6      |

|___________________________________________________________|

|Կոյուղու կանգնակի տրամագիծը պետք է լինի հարկերում կանգնակին|

|միացող հեռացնող խողովակներից ամենամեծի տրամագծից ոչ պակաս: |

.___________________________________________________________.

 

260. Կենցաղային և արտադրական կոյուղու ներքին ցանցերի վրա պետք է նախատեսել ստուգիչներ և մաքրիչներ`

1) կանգնակների վրա` նահանջների բացակայության դեպքում` առաջին և վերջին հարկերում, իսկ նահանջների առկայության դեպքում` նաև նահանջի տեղադրման վերևի հարկերում,

2) հինգ հարկից ավելի հարկայնությամբ բնակելի շենքերում առնվազն երեք հարկը մեկ,

3) հեռացնող խողովակների հատվածների սկզբում (ըստ ջրի շարժման), երբ միացվում է 3 և ավելի սարք, որոնցից հետո մաքրիչներ չեն տեղադրված,

4) խողովակաշարի ուղղության փոփոխության տեղերում:

261. Կոյուղու ցանցի հորիզոնական հատվածներում ստուգիչների կամ մաքրիչների առավելագույն հեռավորությունը պետք է ընդունել համաձայն սույն շինարարական նորմերի 6-րդ աղյուսակի:

262. Կոյուղու խողովակների թաղման նվազագույն խորությունը պետք է որոշել դրանք մշտական և ժամանակավոր բեռնվածքներից պաշտպանելու պայմանից ելնելով: Սենքերում տեղադրվող կոյուղու խողովակաշարերը, որտեղ ըստ շահագործման պայմանների հնարավոր է դրանց մեխանիկական վնասվելը, պետք է լինեն պաշտպանված, իսկ ցանցի այն հատվածները, որոնք շահագործվում են բացասական ջերմաստիճանի պայմաններում` ջերմամեկուսացված: Կենցաղային սենքերում թույլատրվում է նախատեսել խողովակների տեղադրումը հատակի տակ, խողովակի վերևից մինչև հատակի մակերևույթը 0.1մ խորության վրա:

263. Արտադրական կոյուղու ցանցերի վրա, որոնցով հեռացվող կեղտաջրերը չունեն հոտ և չեն արտազատում վնասակար գազեր և գոլորշիներ, թույլատրվում է դիտահորերի կառուցումը արտադրական շենքերի ներսում: 100 մմ և ավելի տրամագծով ներքին արտադրական կոյուղու վրա դիտահորեր պետք է նախատեսել` խողովակաշարի ոլորանների վրա, թեքության և տրամագծի փոփոխման և ճյուղավորումների միացման տեղերում, ինչպես նաև երկար ուղղագիծ հատվածներում` իրարից ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերում և կանոններում տրված հեռավորությունների վրա: Շենքի ներսում կենցաղային կոյուղու ցանցի վրա դիտահորի կառուցում չի թույլատրվում: Արտադրական կոյուղու ցանցի վրա, երբ կեղտաջրից անջատվում է հոտ, վնասակար գազեր և գոլորշիներ, հորերի կառուցման հնարավորությունը և դրանց կոնստրուկցիաները պետք է նախատեսել համաձայն տեխնոլոգիական պահանջների:

264. Եթե նկուղային հարկերում տեղադրվող սանիտարական սարքերի կողեզրերի նիշը ցածր է մոտակա դիտահորի մտոցի նիշից, ապա անհրաժեշտ է դրանց կեղտաջրերը հեռացնել կոյուղու առանձին համակարգով, կառուցելով առանձին թողարկ: Արտաքին ցանցին թողարկը պետք է միացնել այն դիտահորի մեջ, որի մտոցի նիշը ցածր է տեղադրվող սանիտարական սարքերից ամենացածրի կողեզրի նիշից:

 

Աղյուսակ 6

 

._________________________________________________________________.

|Խողովակաշարի |Ստուգիչների և  մաքրիչների միջև  եղած     |Մաքրման  |

|տրամագիծը, մմ|հեռավորությունը` կախված կեղտաջրի         |սարքի    |

|             |տեսակից, մ                               |տեսակը   |

|             |_________________________________________|         |

|             |արտադրական, |կենցաղային |մեծ քանակությամբ|         |

|             |չկեղտոտված  |և  նմանատիպ|կախված մասնիկներ|         |

|             |և           |արտադրական |պարունակող      |         |

|             |մթնոլորտային|           |արտադրական      |         |

|_____________|____________|___________|________________|_________|

|50           |15          |12         |10              |Ստուգիչ  |

|50           |10          |8          |6               |Մաքրիչ   |

|100 - 150    |20          |15         |12              |Ստուգիչ  |

|100 - 150    |15          |10         |8               |Մաքրիչ   |

|200 և  ավելի |25          |20         |15              |Ստուգիչ  |

|_________________________________________________________________|

|1. Առաստաղի տակով անցնող կոյուղու ցանցի կախովի գծերի վրա ստուգիչի|

|փոխարեն պետք է նախատեսել մաքրիչի տեղադրում, որը դուրս է բերվում  |

|վերևի  հարկ` հատակի մեջ արվող անցքի միջով կափարիչով կամ բաց`     |

|կախված սենքի նշանակությունից:                                    |

|2. Ստուգիչները և  մաքրիչները պետք է տեղադրել դրանց սպասարկման    |

|համար հարմար տեղերում:                                           |

|3. Շենքի ներսում թաղված խողովակաշարերի վրա ստուգիչները պետք է    |

|տեղադրել 0.7 մ-ից ոչ պակաս տրամագծով հորերում: Հորի հատակը պետք  |

|է ունենա 0.05-ից ոչ պակաս թեքություն դեպի ստուգիչի կցաշուրթը:    |

._________________________________________________________________.

 

265. Թողարկի երկարությունը կանգնակից կամ մաքրիչից մինչև դիտահորի առանցքը պետք է լինի սույն շինարարական նորմերի 7-րդ աղյուսակում տրված մեծությունից ոչ ավելի:

 

Աղյուսակ 7

 

.__________________________________________________________________.

|Խողովակաշարի տրամագիծը, մմ             |50    |100  |150 և  ավելի |

|_______________________________________|______|_____|_____________|

|Թողարկի երկարությունը կանգնակից կամ    |8     |12   |15           |

|մաքրիչից մինչև  դիտահորի առանցքը, մ    |      |     |             |

.__________________________________________________________________.

 

1. Թողարկի երկարությունը աղյուսակում տրված մեծությունից մեծ լինելու դեպքում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ դիտահոր:

2. Չկեղտոտված արտադրական և մթնոլորտային կեղտաջրերի թողարկների երկարությունը 100 մմ և ավելի տրամագծի դեպքում, թույլատրվում է մեծացնել մինչև 20 մ:

 

266. Թողարկի տրամագիծը պետք է որոշել հաշվարկով: Այն պետք է լինի տվյալ թողարկին միացող կանգնակների ամենամեծ տրամագծից ոչ պակաս:

267. Թողարկները կոյուղու արտաքին ցանցին պետք է միացնել 900-ից ոչ պակաս անկյան տակ (կեղտաջրի շարժման ուղղությունից հաշված): Կոյուղու թողարկը թույլատրվում է միացնել կեղտաջրի անկումով`մինչև 0,3 մ` բաց, բետոնե ջրթափով, որը սահուն շրջումով դուրս է գալիս արտաքին կոյուղու հորի առվակի մեջ, 0,3 մ-ից ավելի - փակ, կանգնակի տեսքով, մոտեցնող խողովակի կենդանի (հոսամասի) կտրվածքից ոչ պակաս կտրվածքով: Թողարկի և նկուղի պատերի կամ շենքի հիմքի հետ հատումները պետք է իրականացնել հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 107-րդ կետում նշված միջոցառումները:

268. Խողովակաշարերի կոշտ ամրացումը շենքերի և կառույցների պատերի և հիմքերի մեջ չի թույլատրվում: Խողովակաշարերի անցկացման համար պատերի և հիմքերի մեջ թողնված անցքերը պետք է ունենան այնպիսի չափեր, որ խողովակի տեղադրման ժամանակ ապահովվի առնվազն 0,2 մ բացակ: Այն պետք է խցափակվի էլաստիկ ջրանթափանց և գազանթափանց նյութով:

269. Չի թույլատրվում կոյուղու խողովակաշարի հատումը շենքերի ձևախախտման կարերի կոնստրուկցիաների հետ:

270. Լայնուկավոր խողովակների միացումները պետք է ապահովեն հնարավոր ձևախախտումների ազդազերծումը, այդ նպատակով պետք է օգտագործել ռետինե հերմետիկացնող օղակներ:

271. Կանգնակների ուղղաձիգ դիրքից հորիզոնականի անցման տեղերում պետք է նախատեսել բետոնե հենարաններ:

 

4. ԿՈՅՈՒՂՈՒ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

272. Շենքից դուրս տեղադրվող տարբեր նյութերից կոյուղու խողովակաշարերի հիդրավլիկական հաշվարկը պետք է իրականացնել կոյուղու ցանցի հիդրավլիկական հաշվարկի աղյուսակներով կամ համաձայն ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջների: Իսկ պլաստմասե խողովակների համար /\-ի (համարժեք խորդուբորդություն) արժեքը ընդունել 0,006 սմ, իսկ a2-ինը (խորդուբորդության բնույթը հաշվի առնող գործակից)` 20:

273. Շենքերի ներսում կոյուղու խողովակաշարի հաշվարկը պետք է իրականացնել սահմանելով հեղուկի շարժման արագությունը v, մ/վ, և լցվածությունը H/d այնպես, որ բավարարի հետևյալ պայմանը`

 

/___

/ H

                        V   / ____  >- K,     (32)

                          \/    d

 

որտեղ` K = 0,5 - պլաստմասե խողովակների համար, K = 0,6 - այլ նյութերից խողովակների համար: Ընդ որում հեղուկի շարժման արագությունը պետք է լինի 0,7մ/վ-ից ոչ պակաս, իսկ խողովակաշարի լցվածությունը` 0,3-ից ոչ պակաս:

274. Շենքերի ներսում, երբ կենցաղային կեղտաջրերի ելքի անբավարար քանակի պատճառով հնարավոր չէ բավարարել 32-րդ բանաձևի պայմանը, 40-50 մմ տրամագծի խողովակաշարի ոչ հաշվարկային հատվածները պետք է տեղադրել 0,03 թեքությամբ, իսկ 85 և 100 մմ տրամագծի խողովակաշարերը` 0,02: Արտադրական կոյուղու համակարգերում շարժման արագությունը և լցվածությունը խողովակաշարերում որոշվում է արտադրական կեղտաջրում եղած կախված մասնիկների տեղափոխման պայմանից:

275. Խողովակաշարի առավելագույն թեքությունը չպետք է գերազանցի 0,15-ից, բացառությամբ մինչև 1,5 մ երկարությամբ սարքերի հեռացնող խողովակներից:

276. Վաքերի չափերը և թեքությունը պետք է ընդունել կեղտաջրի ինքնամաքրող արագությունն ապահովելու պայմանից` վաքերի լցվածությունը դրանց բարձրության 0,8 -ից ոչ ավելի, լայնությունը` ոչ պակաս 0,2 մ-ից: Առվակի լայնությունը որոշվում է հիդրավլիկական հաշվարկների միջոցով և կոնստրուկտիվ տվյալներից` երբ վաքի բարձրությունը մեծ է 0,5 մ-ից, դրա լայնությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս:

277. Կոյուղու կանգնակի տրամագիծը պետք է որոշել սույն շինարարական նորմերի 8-րդ աղյուսակի համաձայն, կախված կեղտաջրի հաշվարկային ելքից, հարկերում հեռացնող խողովակների առավելագույն տրամագծից և դրա կանգնակին միանալու անկյունից: Պլաստմասե խողովակների օգտագործման դեպքում, որպես հաշվարկային ընդունվում է դրանց ներքին տրամագիծը:

278. Հավաքող օդափոխիչ խողովակաշարի հատվածների տրամագիծը, որոնք վերևում միացնում են կոյուղու կանգնակները, պետք է ընդունել ոչ պակաս, մմ`

 

1) սանիտարատեխնիկական սարքերի թիվը ոչ ավելի 120..................100

2) սանիտարատեխնիկական սարքերի թիվը ոչ ավելի 300..................125

3) սանիտարատեխնիկական սարքերի թիվը ոչ ավելի 1200.................150

    4) սանիտարատեխնիկական սարքերի թիվը մեծ       1200.................200:

279. Թույլատրվում է նախատեսել կոյուղու չօդափոխվող կանգնակներ հետևյալ շենքերում և շինություններում`

1) մեկ հարկանի բնակելի տներում,

2) մնացած բոլոր դեպքերում, եթե առկա է մեկից ոչ պակաս օդափոխվող կանգնակ և կեղտաջրերի ելքը կանգնակներում չի գերազանցում սույն շինարարական նորմերի 8-րդ աղյուսակում տրված արժեքներին` կախված կանգնակի տրամագծից և աշխատանքային բարձրությունից:

280. Կոյուղու չօդափոխվող կանգնակը պետք է ավարտվի մաքրիչով, տեղադրված այդ կանգնակին միացող ամենաբարձր կետում գտնվող սարքերի միացման քառաբաշխիկի կամ եռաբաշխիկի ուղիղ ճյուղի լայնուկի մեջ:

 

Աղյուսակ 8

 

.____________________________________________________________.

|Կանգնակի         |Կոյուղու չօդափոխվող կանգնակի առավելագույն |

|աշխատանքային     |թողունակությունը, լ/վ, հետևյալ  տրամագծերի|

|բարձրությունը, մ |դեպքում, մմ                               |

|                 |__________________________________________|

|                 |    50   |    85    |    100   |   150    |

|_________________|_________|__________|__________|__________|

|1                |1,6      |5,3       |6,3       |14,0      |

|2                |1,0      |3,1       |3,7       |8,0       |

|3                |0,6      |2,0       |2,4       |5,4       |

|4                |0,5      |1,4       |1,8       |3,9       |

|5                |0,4      |1,1       |1,4       |3,0       |

|6                |0,4      |0,8       |1,0       |2,4       |

|7                |0,4      |0,7       |0,9       |2,0       |

|8                |0,4      |0,5       |0,7       |1,6       |

|9                |0,4      |0,5       |0,6       |1,4       |

|10               |0,4      |0,5       |0,6       |1,2       |

|11               |0,4      |0,5       |0,6       |1,0       |

|12               |0,4      |0,5       |0,6       |0,9       |

|13 և  ավելի      |0,4      |0,5       |0,6       |0,9       |

.____________________________________________________________.

 

281. Արտադրական կոյուղու խողովակաշարերի թեքությունները, որոնք հեռացնում են մեծ քանակությամբ մեխանիկական կախույթ (հրաթեփ, մետաղական գալարատաշեղ, կիր և այլն) պարունակող կեղտաջրեր, պետք է որոշել` ելնելով խողովակաշարերում տվյալ կախույթի (մասնիկների) ինքնամաքրող արագությունների և նվազագույնը 0,3 լցվածությունը ապահովելու պայմաններից:

 

5. ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՄՂՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

282. Արտադրական կեղտաջրերը, որոնք պարունակում են վառվող հեղուկներ, անթույլատրելի քանակությամբ կախված մասնիկներ, ճարպեր, յուղեր, թթուներ և համակարգի բնականոն աշխատանքին խոչընդոտող կամ ցանցերի և մաքրման կառուցվածքների քայքայմանը նպաստող, ինչպես նաև արտադրական թանկարժեք թափոններ պարունակող նյութեր, պետք է մաքրել մինչև դրանց արտաքին կոյուղու ցանց լցնելը: Այդ նպատակով շենքի մեջ կամ դրա մոտ պետք է նախատեսել տեղական մաքրման կայանքներ, համաձայնեցնելով առողջապահության բնագավառի լիազոր մարմնի հետ:

283. Տեխնոլոգիական լուծույթները, ինչպես նաև տեխնոլոգիական ռեզերվուարների լվացման ժամանակ առաջացող նստվածքներն արտաքին կոյուղու մեջ լցնել չի թույլատրվում: Արգելվում է թունավոր նյութերի և ռեագենտների լցնելը կոյուղու մեջ, ինչպես բնականոն շահագործման ժամանակ, այնպես էլ վթարի դեպքում: Այդ թափոնները պետք է լցնել հատուկ տեխնոլոգիական ծավալների մեջ, դրանց հետագա օգտահանման կամ վնասազերծման համար:

284. Լաբորատորիաներում օգտագործված քիմիական նյութերի (ռեակտիվ նյութերը) կոյուղու մեջ լցնելուց առաջ պետք է վնասազերծել լաբորատորիաների միջոցներով, ընդ որում, կեղտաջրի pH-ի արժեքը պետք է լինի 6,5-ից մինչև 8,5-ի սահմաններում:

285. Վարակիչ հիվանդանոցների և բաժանմունքների կեղտաջրերը արտաքին կոյուղու ցանց լցնելուց առաջ անհրաժեշտ է վարակազերծել: Մաքրումն իրականացնել քաղաքային կենսաբանական մաքրման կառուցվածքներում կամ դրանց բացակայության դեպքում, հիվանդանոցի կամ բաժանմունքի տարածքում տեղադրվող տեղական կառուցվածքներում: Արտադրամասերի մաքրման կայանքները պետք է տեղակայել հաշվի առնելով դրանց զննման, մաքրման և նորոգման հնարավորությունները, ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել աշխատատար գործընթացների մեքենայացում:

286. Չի թույլատրվում շուտ նեխող խառնուրդների նստեցման պարզարանների, այդ թվում ճարպորսիչների, ինչպես նաև հեշտ բռնկվող և վառվող հեղուկների կորզիչների տեղադրումը շենքերի մեջ:

287. Կեղտաջրերից վառվող հեղուկների կորզիչների մոտեցնող խողովակի վրա պետք է նախատեսել հիդրավլիկական փական և արտաձգիչ օդափոխություն:

288. Բենզինի կորզման սարքերին տրվող կեղտաջուրը պետք է նախօրոք մաքրել կեղտոտություններից պարզարաններում: Պարզարաններից տիղմի հեռացման գործընթացը պետք է մեքենայացնել:

289. Կեղտաջրում խոշոր լողացող մասնիկների, թելիկավոր և այլ խառնուրդների առկայության դեպքում պետք է նախատեսել անշարժ ճաղավանդակներ, ամբողջ ջրահեռացման համակարգի կամ առանձին կեղտաջրերի հոսքերի համար: Ճաղավանդակները պետք է տեղադրել ընդունող ռեզերվուարի առանձնացված խցերում, հորի մեջ կամ անմիջապես ջրանցքում: Ճաղավանդակի տեղադրման թեքությունը հորիզոնականի նկատմամբ կեղտաջրի շարժման ուղղությամբ պետք է լինի 60՛-ից ոչ պակաս:

290. Կեղտաջրի մաքրման համար ճաղավանդակների, ավազորսիչների, պարզարանների, յուղի և նավթորսիչների, չեզոքացման և այլ կայանքների, ինչպես նաև կենցաղային և արտադրական կեղտաջրերի մղման պոմպային կայանքների նախագծումը և հաշվարկը պետք է իրականացնել համաձայն ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջների:

291. Պոմպային կայանքի առկայության դեպքում ռեզերվուարի տարողությունը պետք է որոշել կեղտաջրի ներհոսի ժամային գրաֆիկի և պոմպերի աշխատանքային գրաֆիկի համադրությամբ: Պոմպային կայանքի ավտոմատացված աշխատանքի դեպքում ռեզերվուարի

292. տարողությունը պետք է որոշել այն պայմանից, որ պոմպերի միացումների թիվը 1 ժամվա ընթացքում չլինի 6-ից ավելի, իսկ գրաֆիկի բացակայության դեպքում` ընդունել կեղտաջրի առավելագույն ժամային ներհոսի 5-ից մինչև 10%-ի չափով:

293. Ընդունող ռեզերվուարում անհրաժեշտ է տեղադրել մակարդակացուցիչ, առաջացող նստվածքի խառնման հարմարանք և ներհոս արտաձգիչ օդափոխություն:

294. Կեղտաջրի մղման համար պոմպը պետք է ընտրել կախված դրա կազմից (ֆեկալային, ավազային, թթվակայուն և այլն):

295. Կեղտաջրի մղման համար ընկղմվող պոմպեր կիրառելու դեպքում, դրանք տեղադրվում են անմիջապես ընդունիչ ռեզերվուարում: Պոմպային կայանքները ռեզերվուարից դուրս պետք է տեղադրել կեղտաջրի հաշվարկային առավելագույն մակարդակի դեպքում ինքնալցումով աշխատանքն ապահովող մակարդակի վրա: Ռեզերվուարում ջրի մակարդակից բարձր պոմպեր տեղադրելու անհրաժեշտության դեպքում ներծծման բարձրությունը չպետք է գերազանցի տվյալ մակնիշի պոմպերի համար սահմանված թույլատրելի արժեքը` հաշվի առնելով դրա փոքրացումը կախված տեղանքի բացարձակ նիշից, ընդ որում, պետք է նախատեսել պոմպերի լցման հուսալի աշխատող կահավորանք:

296. Թունավոր և տհաճ հոտ, գազեր և գոլորշիներ չարտազատող արտադրական կեղտաջրերի համար նախատեսվող պոմպերը և ընդունող ռեզերվուարները, ինչպես նաև հիդրօդաճնշման բաքերով պոմպային կայանքները թույլատրվում է տեղադրել արտադրական և հասարակական շենքերում: Թունավոր և շուտ նեխող կեղտոտություններ պարունակող, ինչպես նաև թունավոր և տհաճ հոտ, գազեր և գոլորշիներ արտազատող կենցաղային և արտադրական կեղտաջրերի մղման պոմպերը պետք է տեղադրել առանձին շենքում, նկուղում կամ մեկուսացված սենքում, իսկ նկուղի բացակայության դեպքում` առաջին հարկի առանձին ջեռուցվող սենքում, որն ունի ինքնուրույն ելք դեպի դուրս կամ սանդղավանդակ: Պոմպային կայանքի սենքը պետք է կահավորել ներհոս արտաձգիչ օդափոխությամբ: Նշված կեղտաջրերի ընդունող ռեզերվուարներն անհրաժեշտ է տեղակայել շենքից դուրս կամ մեկուսացված սենքում` պոմպերի հետ համատեղ:

297. Պոմպակայանից ելք դեպի սանդղավանդակ թույլատրվում է կառուցել այն շենքերում, որոնց չեն ներկայացվում ձայնամեկուսացման բարձր պահանջներ:

298. Չի թույլատրվում տեղակայել կոյուղու պոմպակայանները բնակելի շենքերում, մանկական հիմնարկներում, հիվանդանոցներում, հասարակական սննդի և սննդի արդյունաբերության կազմակերպություններում, վարչական շենքերի, ուսումնական հաստատությունների աշխատանքային սենյակների տակ, ինչպես նաև այն շենքերում և սենքերում, որոնց ներկայացվում են բարձր պահանջներ աղմուկի մակարդակի վերաբերյալ:

299. Կոյուղու պոմպակայաններում պետք է նախատեսել պահուստային պոմպեր, որոնց թիվը պետք է ընդունել` մինչև երկու նույնատիպ աշխատող պոմպերի դեպքում` մեկ, երկուսից ավելի` երկու պահեստային: Թթվային և շլամ (ապարախյուս) պարունակող կեղտաջրերի մղման դեպքում պահուստային պոմպերի թիվը պետք է ընդունել`

1) մեկ աշխատող պոմպի դեպքում` մեկ պահուստային և մեկ պահեստում պահվող,

2) երկու և ավելի աշխատող պոմպերի դեպքում` երկու պահուստային,

3) հիմնավորված դեպքերում թույլատրվում է մեկ աշխատող պոմպի համար ունենալ մեկ պահեստում պահվող փոխարինող պոմպ:

300. Պոմպային կայանքները պետք է նախագծել ավտոմատ և ձեռքի կառավարմամբ:

301. Կոյուղու յուրաքանչյուր պոմպի համար պետք է նախատեսել առանձին ներծծման խողովակ, դեպի պոմպ առնվազն 0,005 թեքությամբ (բարձրացումով):

302. Յուրաքանչյուր պոմպի ներծծման և մղման խողովակաշարերի վրա պետք է տեղադրել փական, մղման խողովակաշարի վրա բացի դրանից նաև հակադարձ կափույր: Կախված մասնիկներ (ավազ, շլամ) պարունակող կեղտաջրի տեղափոխման դեպքում, ընդունող և հակադարձ կափույրներ չեն նախատեսվում: Պոմպերը ռեզերվուարում ջրի մակարդակից բարձր տեղադրելու դեպքում, ներծծման խողովակի վրա փականի տեղադրում չի նախատեսվում:

 

6. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԸ

 

303. Մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ներքին ցանցերը պետք է ապահովեն շենքի տանիքից անձրևաջրերի և ձյան հալոցքի ջրերի հեռացումը: Չջեռուցվող շենքերում մթնոլորտային կեղտաջրերի ներքին ցանց կառուցելու դեպքում պետք է նախատեսել դրսի օդի բացասական ջերմաստիճանների ժամանակ, խողովակաշարերում և ջրհոս ձագարներում դրական ջերմաստիճան ապահովող միջոցառումներ (էլեկտրատաքացում, գոլորշու միջոցով տաքացում և այլն):

304. Մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ներքին ցանցերից ջուրը պետք է լցնել անձրևաջրերի հեռացման արտաքին ցանց կամ միացյալ կոյուղու համակարգ:

305. Հիմնավորված դեպքում թույլատրվում է մթնոլորտային կեղտաջրերը ներքին համակարգից լցնել չկեղտոտված կամ կրկնակի օգտագործման արտադրական կոյուղու համակարգ:

306. Չի թույլատրվում մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ներքին ցանցից ջրերը լցնել կենցաղային կոյուղի և սանիտարական սարքերի հեռացնող խողովակների միացումը մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ներքին համակարգին:

307. Անձրևաջրերի արտաքին կոյուղու բացակայության դեպքում անձրևաջրերի հեռացման ներքին ցանցի թողարկների ջրերը պետք է հեռացվեն շենքի մոտ նախատեսվող առվակներով (բաց թողարկ), ընդ որում, պետք է նախատեսել շենքի մոտ հողի մակերևույթի ողողումը բացառող միջոցառումներ:

308. Շենքի հարթ տանիքի վրա և տանիքի մեկ հոսանոցի մեջ անհրաժեշտ է տեղադրել երկու ձագարից ոչ պակաս: Տանիքի վրա ջրհոս ձագարները պետք է տեղակայել հաշվի առնելով դրա թեքությունը, մեկ ձագարի թույլատրելի ջրհավաք մակերեսը և շենքի կոնստրուկցիան: Ջրհոս ձագարների միջև եղած առավելագույն հեռավորությունը չպետք է անցնի 48 մ-ից, հարթ տանիքի ցանկացած տեսակի դեպքում:

309. Տարբեր մակարդակների վրա տեղադրված ձագարների միացումը մեկ կանգնակին թույլատրվում է այն դեպքում, երբ կանգնակի ընդհանուր հաշվարկային ելքը չի գերազանցում սույն շինարարական նորմերի 9-րդ աղյուսակում տրված մեծությունները:

 

Աղյուսակ 9

 

.____________________________________________________________________.

|Ջրհոս կանգնակի տրամագիծը, մմ          |85    |100    |150    |200   |

|______________________________________|______|_______|_______|______|

|                                      |      |       |       |      |

|Ջրհոս կանգնակի թողունակությունը, լ/վ  |10    |20     |50     |80    |

.____________________________________________________________________.

 

310. Հեռացնող խողովակաշարի նվազագույն թեքությունը պետք է ընդունել`

1) կախովի խողովակաշարի համար` 0,005,

2) ընդհատակային խողովակաշարի համար` սույն գլխի 4-րդ բաժնի պահանջներին համապատասխան:

311. Մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ներքին ցանցի մաքրման համար պետք է նախատեսել ստուգիչներ, մաքրիչներ և դիտահորեր, հաշվի առնելով սույն գլխի 3-րդ բաժնի պահանջները:

312. Կանգնակների վրա ստուգիչները պետք է տեղադրել` շենքի ներքևի հարկում, իսկ նահանջի առկայության դեպքում` դրա վերևում: Կախովի հորիզոնական հատվածների մինչև 24 մ երկարության դեպքում, հատվածի սկզբում մաքրիչի տեղադրում թույլատրվում է չնախատեսել:

313. Ջրհոս ձագարների միացումը կանգնակին պետք է նախատեսել ազդազերծման լայնուկների միջոցով էլաստիկ լցափակմամբ:

314. Ջրհավաք մակերեսից անձրևաջրերի հաշվարկային ելքը Q, լ/վ, պետք է որոշել հետևյալ բանաձևերով`

մինչև 1,5% (ներառյալ) թեքությամբ տանիքների համար`

 

Fq20

                        Q =   _________;            (33)

                                10000

 

1,5%-ից մեծ թեքությամբ տանիքների համար`

 

Fq5

                         Q =  _________.            (34)

                                10000

 

որտեղ` F - ջրհավաք մակերեսը, մ2,

q20 - 20 րոպե տևողությամբ անձրևի ինտենսիվությունը, լ/վ հա (տվյալ տարածաշրջանի համար ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի և կանոնների համաձայն), 1 տարվա ընթացքում հաշվարկային ելքի մեկանգամյա գերազանցման դեպքում,

q5 - հինգ րոպե տևողությամբ անձրևի ինտենսիվությունը, լ/վ հա, 1 տարվա ընթացքում հաշվարկային ելքի մեկանգամյա գերազանցման դեպքում և որոշվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

                       q5=4nq20,             (35)

 

որտեղ` ո - պարամետրը, որի արժեքը որոշվում է համաձայն ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի և կանոնների:

315. Անձրևաջրերի հեռացման մեկ կանգնակին բաժին ընկնող հաշվարկային ելքը չպետք է գերազանցի սույն շինարարական նորմերի 9-րդ աղյուսակում տրված մեծությունները, իսկ մեկ ջրհոս ձագարի ելքը որոշվում է համաձայն ընդունված տիպի ձագարի տեխնիկական ցուցանիշների:

316. Հաշվարկային ջրհավաք մակերեսի որոշման ժամանակ, պետք է լրացուցիչ հաշվի առնել տանիքին կից և դրանից վերև բարձրացող ուղղաձիգ պատերի մակերեսները` դրանց 30%-ի չափով:

317. Մթնոլորտային կեղտաջրերի կանգնակները և բոլոր հեռացնող խողովակները պետք է հաշվարկել դրանց խցանումների և գերլցման ժամանակ առաջացող հիդրոստատիկ ճնշման տակ:

318. Մթնոլորտային կեղտաջրերի հեռացման ներքին ցանցերում պետք է օգտագործել մեծ խտության պոլիէթիլենային և պողպատե խողովակներ:

 

7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՐԴ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ

 

319. Նստվածքային, ընդերքամշակվող, սողանքային և այլ ոչ կայուն գրունտներ ունեցող տարածքներում շենքերի և շինությունների նախագծման անհրաժեշտության դեպքում կոյուղու խողովակաշարերի տեղադրման պայմանները պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի VII գլխի 12-րդ բաժնի պահանջներին: Կոյուղու խողովակաշարերի նյութը պետք է ընդունել համաձայն ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջների:

 

Հավելված 1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՌԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

 

    qtot0     - սանիտարատեխնիկական սարքի (արմատուրի) ջրի ընդհանուր ելքը,

                լ/վ, որն ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի

                30-րդ կետի,

                

    qh0       - սանիտարատեխնիկական սարքի (արմատուրի) տաք ջրի ելքը, լ/վ,

                որն ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի 30-րդ

                կետի,

 

    qc0       - սանիտարատեխնիկական սարքի (արմատուր) սառը ջրի ելքը, լ/վ,

                որն ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի 30-րդ

                կետի,

 

    qs0       - սանիտարատեխնիկական սարքի կեղտաջրի ելքը, լ/վ, որն

                ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի 2-րդ

                հավելվածի,

 

    qtot0     - ջրի ընդհանուր առավելագույն հաշվարկային ելքը, լ/վ,

 

    qh        - տաք ջրի առավելագույն հաշվարկային ելքը, լ/վ,

 

    qc        - սառը ջրի առավելագույն հաշվարկային ելքը, լ/վ,

 

    qs        - կեղտաջրի առավելագույն հաշվարկային ելքը, լ/վ,

 

qtot0,hr - սանիտարատեխնիկական սարքի ջրի ընդհանուր ելքը, լ/ժ, որն

ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի 3-րդ

հավելվածի,

 

    qh0,hr    - սանիտարատեխնիկական սարքի տաք ջրի ելքը, լ/ժ, որն ընդունվում

                է համաձայն սույն շինարարական նորմերի 3-րդ հավելվածի,

 

    qc0,hr    - սանիտարատեխնիկական սարքի սառը ջրի ելքը, լ/ժ, որն

                ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի 3-րդ

                հավելվածի,

 

qtothr,u - սպառողի կողմից ծախսվող ջրի ընդհանուր նորմը, լ,

առավելագույն ջրօգտագործման ժամին, որն ընդունվում է

համաձայն սույն շինարարական նորմերի 3-րդ հավելվածի,

 

    qhhr,u    - սպառողի կողմից ծախսվող տաք ջրի նորմը, լ, առավելագույն

                ջրօգտագործման ժամին, որն ընդունվում է համաձայն սույն

                շինարարական նորմերի 3-րդ հավելվածի,

 

    qchr,u    - սպառողի կողմից ծախսվող սառը ջրի նորմը, լ, առավելագույն

                ջրօգտագործման ժամին, որն ընդունվում է համաձայն սույն

                շինարարական նորմերի 3-րդ հավելվածի,

 

    qtothr    - ջրի ընդհանուր առավելագույն ժամային ծախսը, մ3,

 

    qhhr      - տաք ջրի առավելագույն ժամային ծախսը, մ3,

 

    qchr      - սառը ջրի առավելագույն ժամային ծախսը, մ3,

 

    qtotT     - ջրի ընդհանուր միջին ժամային ծախսը, մ3,

 

    qhT       - տաք ջրի միջին ժամային ծախսը, մ3,

 

    qcT       - սառը ջրի միջին ժամային ծախսը, մ3,

 

    qcir      - համակարգում շրջանառու տաք ջրի հաշվարկային ելքը, լ/վ,

 

    qh,cir    - տաք ջրի ընդհանուր հաշվարկային ելքը (հաշվի առնելով

                շրջանառու ելքը), լ/վ,

 

    qtotu     - սպառողի կողմից ծախսվող ջրի ընդհանուր նորմը, լ,

                առավելագույն օգտագործման օրվա (հերթափոխի) ընթացքում,

 

    qhu       - սպառողի կողմից ծախսվող տաք ջրի նորմը, լ, առավելագույն

                օգտագործման օրվա (հերթափոխի) ընթացքում,

 

    qcu       - սպառողի կողմից ծախսվող սառը ջրի նորմը, լ, առավելագույն

                օգտագործման օրվա (հերթափոխի) ընթացքում,

 

qtotu,m  - միջին օրական ջրի ծախսի ընդհանուր նորմը, լ,

 

    qhu,m     - միջին օրական տաք ջրի ծախսի նորմը, լ,

 

    qcu,m     - միջին օրական սառը ջրի ծախսի նորմը, լ,

 

    qst,w     - անձրևաջրերի  հաշվարկային ելքը,

 

    qsp       - պոմպերով տրվող ջրի ելքը,

 

    qsphr     - պոմպով տրվող ջրի ժամային ելքը,

 

    U         - սպառողների թիվը,

 

    N         - սանիտարատեխնիկական սարքերի թիվը,

 

    i         - սպառողի կամ սանիտարատեխնիկական սարքի հերթական համարը,

(ինդեքս)

 

    i         - շփման դիմադրության տեսակարար կորուստը հաշվարկային ելքի

                դեպքում: Սառը ջրամատակարարման հիդրավլիկական հաշվարկի համար

                այն որոշվում է խողովակաշարերի հիդրավլիկական հաշվարկի

                աղյուսակներով, իսկ տաք ջրամատակարարման համար` համաձայն

                սույն շինարարական նորմերի 7-րդ հավելվածի, որում հաշվի է

                առնվում խողովակաշարերում աղերի գոյացումները

 

    P         - սանիտարական սարքերի միաժամանակյա գործելու

                հավանականությունը,

 

    Phr       - միատեսակ սպառողներ ունեցող շենքերում կամ շինություններում,

                սանիտարատեխնիկական սարքերի միաժամանակյա աշխատանքի

                հավանականությունը, հաշվարկային ժամվա ընթացքում,

 

    T         - ջրի օգտագործման հաշվարկային տևողությունը,  ժ, օրվա կամ

                հերթափոխի ընթացքում,

 

    Hp        - պոմպային կայանքի զարգացրած ճնշումը, մ,

 

    Hgeom     - ջրի մղման երկրաչափական բարձրությունը, մ, պոմպի առանցքից

                մինչև հաշվային սանիտարատեխնիկական սարքը,

 

    H1        - խողովակաշարերի հաշվարկային հատվածում ճնշման կորուստը, մ,

 

    H1,tot    - խողովակաշարի հաշվարկային հատվածում ճնշման գումարային

                կորուստը, մ,

 

    Hf        - սանիտարատեխնիկական սարքի պահանջվող ազատ ճնշումը, մ, որն

                ընդունվում է համաձայն սույն շինարարական նորմերի 2-րդ

                հավելվածի,

 

    Hg        - արտաքին ջրամատակարարման ցանցում նվազագույն երաշխավորված

                ճնշումը, մ,

 

    Hep       - ավելցուկային ճնշումը, մ, որը պետք է մարել դիաֆրագմայով և  

                որի ջրանցման տրամագիծը որոշվում է հիդրավլիկական հաշվարկով,

 

    Qhhr      - ջերմային հոսքը, կՎտ, տաք ջրամատակարարման կարիքների համար,

                առավելագույն ջրօգտագործման ժամվա ընթացքում,

 

    QhT       - ջերմային հոսքը, կՎտ, տաք ջրամատակարարման կարիքների համար,

                ջրօգտագործման միջին ժամվա ընթացքում,

 

    Qht       - ջերմային կորուստները հաշվարկային հատվածի վրա, կՎտ,

 

    v         - խողովակաշարում հեղուկի շարժման արագությունը, մ/վ,

 

H

    _         - խողովակաշարի լցվածությունը,

d

 

    l         - խողովակաշարի հաշվարկային հատվածի երկարությունը, մ,

 

    k1        - տեղական դիմադրություններում ճնշման կորուստները հաշվի առնող

                գործակիցը,

 

    tc        - սառը ջրի ջրմուղի ցանցում ջրի ջերմաստիճանը, oC: Տվյալների

                բացակայության դեպքում այն պետք է ընդունել 5oC,

 

    /\t       - տաք և  սառը ջրերի ջերմաստիճանների տարբերությունը, oC,

 

    ..        - 1 ժ ընթացքում պոմպի միացումների թիվը,

 

    ..'       - խողովակաշարերի խորդուբորդությունը:

 

Հավելված 2

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՋՐԻ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԻ ԵԼՔԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Սանիտարական      |Ջրի վայրկյանային|Ջրի ժամային    |Պա- |Կեղ- |Պայմանական |

|սարքերը          |ելքը, լ/վ       |ելքը, լ/ժ      |հանջ|տաջրի|անցման     |

|                 |                |               |վող |ելքը,|նվազագույն |

|                 |                |               |ազատ|qsO  |տրամագծերը,|

|                 |                |               |ճըն-|լ/վ  |մմ         |

|                 |________________|_______________|շու-|     |___________|

|                 |ընդհ.|սառը |տաքը|ընդհ.|սառը|տաքը|մը, |     |մուտքի|ելքի|

|                 |qtot0|qc0  |qtot|qtot |qc  |qc  |Hf, |     |      |    |

|                 |     |     |0   |0,hr |0,hr|0,hr|մ   |     |      |    |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|1                |2    |3    |4   |5    |6   |7   |8   |9    |10    |11  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|1. Լվացարան,     |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ձեռքի լվացարան   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ջրաբաշխիչ ծորակով|0,1  |0,1  |-   |30   |30  |-   |2   |0,15 |10    |32  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|2. Լվացարան,     |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ձեռքի լվացարան   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ջրաբաշխիչ        |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       |0,12 |0,09 |0,09|60   |40  |40  |2   |0,15 |10    |32  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|3. Խոհանոցային   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|կոնք, գույքային  |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|լվացատեղ         |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ջրաբաշխիչ ծորակով|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|և  լաբորատորիայի |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ջրաբաշխիչ ծորակ  |0,15 |0,15 |-   |50   |50  |-   |2   |0,3  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|4. Լվացատեղ (այդ |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|թվում նաև        |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|լաբորատորիայի)   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       |0,12 |0,09 |0,09|80   |60  |60  |2   |0,6  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|5. Լվացատեղ`     |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|(հանրային սննդի  |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|կազմակերպություն-|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ների համար)      |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       |0,3  |0,2  |0,2 |500  |280 |220 |2   |0,6  |15    |50  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|6. Լոգնոց        |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       |0,25 |0,18 |0,18|300  |200 |200 |3   |0,8  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|7. Լոգնոց        |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ջրատաքացուցիչով  |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|և  խառնարանով    |0,22 |0,22 |-   |300  |300 |-   |3   |1,1  |15    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|8. Բժշկական      |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|լոգնոց           |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով,      |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|հետևյալ          |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|պայմանական       |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|տրամագծերով, մմ  |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|                 |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|20               |0,4  |0,3  |0,3 |700  |460 |460 |5   |2,3  |20    |50  |

|25               |0,6  |0,4  |0,4 |750  |500 |500 |5   |3    |25    |75  |

|32               |1,4  |1    |1   |1060 |710 |710 |5   |3    |32    |75  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|9. Ոտքի տաշտակ   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

| խառնարանով      |0,1  |0,07 |0,07|220  |165 |165 |3   |0,5  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|10. Ցնցուղային   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խցիկ սաղր        |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|տակդիրով և       |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       | 0,12|0,09 |0,09|100  |60  |60  |3   |0,2  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|11. Ցնցուղային   |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խցիկ խորը        |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|տակդիրով և       |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       |0,12 |0,09 |0,09|115  |80  |80  |3   |0,6  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|12. Խմբային      |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|տեղակայման ցնցուղ|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|խառնարանով       |0,2  |0,14 |0,14|500  |270 |230 |3   |0,2  |10    |50  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|13. Լվացասարք    |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|(բիդե) խառնարանով|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|և                |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|օդահագեցուցիչով  |0,08 |0,05 |0,05|75   |54  |54  |5   |0,15 |10    |32  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|14. Վերընթաց     |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|ցնցուղ տակից     |0,3  |0,2  |0,2 |650  |430 |430 |5   |0,3  |15    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|15. Ավտոմատ      |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|լվացքի մեքենա    |0,1  |0,1  |-   |60   |60  |-   |3   |0,3  |15    |25  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|16. Զուգարանակոնք|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|(ունիտազ) լվացման|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|տակառիկով        |0,1  |0,1  |-   |83   |83  |-   |2   |1,6  |8     |85  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|17. Զուգարանակոնք|     |     |    |     |    |    |    |     |      |    |

|լվացման ծորակով  |1,4  |1,4  |-   |81   |81  |-   |4   |1,4  |-     |85  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|18. Միզարան      |0,035|0,035|-   |36   |36  |-   |2   |0,1  |10    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|19. Միզարան,     |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|կիսաավտոմատ      |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|լվացման ծորակով  |0,2  |0,2  |-   |36   |36  |-   |3   |0,2  |15    |40  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|20. Ցայտաղբյուր  |0,04 |0,04 |-   |72   |72  |-   |2   |0,05 |10    |25  |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|21. Ջրման ծորակ  |0,3  |0,3  |0,2 |1080 |1080|720 |2   |0,3  |15    |-   |

|_________________|_____|_____|____|_____|____|____|____|_____|______|____|

|22. Տրապ (հոսակ) |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|հետևյալ          |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|պայմանական       |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|տրամագծով, մմ    |     |     |    |     |    |    |    |     |      |    |

|50               |-    |-    |-   |-    |-   |-   |-   |0,7  |-     |50  |

|75               |-    |-    |-   |-    |-   |-   |-   |1.2  |-     |75  |

|100              |-    |-    |-   |-    |-   |-   |-   |2,1  |-     |100 |

|_________________________________________________________________________|

|23. Ջրաբաշխիչ ծորակների և  խառնարանի վրա օդահագեցուցիչ տեղադրելու        |

|դեպքում, մոտեցնող խողովակում ճնշումը պետք է ընդունել 5մ-ից ոչ պակաս:     |

|24. Պլաստմասե խողովակներից կոլեկտորային տիպի մոտեցնող խողովակների        |

|կիրառմամբ ջրամատակարարման համակարգերում լվացարաններին, խոհանոցային       |

|կոնքերին, լվացատեղերին, լոգնոցների լվացարանների, ցնցուղային խցերի,       |

|լվացասարքերի խառնարաններին, ինչպես նաև  զուգարանակոնքերի լվացման         |

|տակառիկներին, միզարաններին, ցայտաղբյուրներին մոտեցումները                |

|թույլատրվում է իրականացնել (12x2)մմ տրամագծի խողովակներով:               |

|25. Սանիտարական սարքերի (հատկապես էլեկտրական սնուցումով) տեղադրման       |

|ժամանակ ապահովել արտադրող գործարանի կողմից սարքի անվտանգ շահագործմանը    |

|ներկայացվող պահանջները:                                                  |

._________________________________________________________________________.

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
17.03.2014
N 80-Ն
Հրաման