117.0079.250414
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 04 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 մարտի 2014 թվականի N 79-Ն
ՀՀՇՆ22-04-2014 «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՄՈՒԿԻՑ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
10. Բնակելի և վարչական շենքերի, հյուրանոցների, հանրակացարանների և այլնի մինչև 25մ2 մակերեսով սենքերի համար LԱ-ն, դԲԱ, պետք է որոշել հետևյալ բանաձևով.
LԱ = LԱ2 մ - RԱտր - 5, (1.17)
11. Ձայնային ճնշման օկտավային մակարդակներն աղմուկից պաշտպանվող սենքում այն դեպքում, երբ աղմուկի աղբյուրները գտնվում են այլ շենքում, հարկավոր է որոշել մի քանի փուլերով.
1) որոշում են արտաքին պատնեշի (կամ մի քանի պատնեշների) միջով տարածք անցնող աղմուկի ձայնային հզորության օկտավային մակարդակները` Lwանց, դԲ, հետևյալ բանաձևով.
n
Lw.անց = 10*lgsum10*0,1Lwi - 10*lgBաղ - 10*lgk + 10*lgS - R, (1.18)
i=1
որտեղ` Lwi - i-րդ աղբյուրի ձայնային հզորության օկտավային մակարդակը, դԲ,
Bաղ - աղմուկի աղբյուրով (աղբյուրներով) սենքի ձայնագիտական հաստատունը,
մ2,
S - պատնեշի մակերեսը, մ2,
R - պատնեշով օդային աղմուկի մեկուսացումը, դԲ,
2) որոշում են աղմուկի յուրաքանչյուր աղբյուրից (նկար 1 ԱԱ 1 և ԱԱ 2) ձայնային ճնշման օկտավային մակարդակները օժանդակ հաշվարկային կետի համար` աղմուկից պաշտպանվող սենքի արտաքին պատից 2 մ հեռավորության վրա (1.10) կամ (1.11) բանաձևով: Հաշվարկ կատարելիս հարկավոր է հաշվի առնել, որ շենքի պատի մակերևույթից 10.0-ի սահմաններում գտնվող հաշվարկային կետերի համար (1.1 նկարում ԱԱ1 աղմուկի համալիր աղբյուրը) մտցվում է ճառագայթման ուղղվածության ուղղում` 10*lgՓ = -5 դԲ,
3) որոշում եմ աղմուկի բոլոր աղբյուրներից ձայնային ճնշման գումարային օկտավային մակարդակները` Lգմ, դԲ, օժանդակ հաշվարկային կետում (աղմուկից պաշտպանվող սենքի արտաքին պատից 2մ հեռավորության վրա), հետևյալ բանաձևով.
n
Lգմ =10*lgsum 10.0,1Lj, (1.19)
i=1
որտեղ` Lj - j-րդ աղբյուրի ձայնային ճնշման մակարդակը, դԲ,
4) Աղմուկից պաշտպանվող սենքում ձայնային ճնշման օկտավային մակարդակները` Լ, դԲ, որոշում են (1.13) - րդ բանաձևով` փոխարինելով Lաղ-ը Lգմ-ով:
12. Ոչ մշտական աղմուկի դեպքում ձայնային ճնշման օկտավային մակարդակները` Lj, դԲ, հաշվարկային կետում հարկավոր է որոշել (1.1), (1.7), (1.8), (1.9), (1.11), (1.12) կամ (1.13) բանաձևերով` յուրաքանչյուր ժամանակահատվածի` tj, րոպե, համար, որի ընթացքում մակարդակը մնում է հաստատուն` նշված բանաձևերում փոխարինելով L-ը Lj-ով:
Նկար 1 - Հաշվարկի սխեմա
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
13. Ձայնային ճնշման համարժեք օկտավային մակարդակները` Lհմժ, դԲ, ազդեցության ընդհանուր ժամանակաշրջանում` T, րոպե, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.
1
Lհմժ = 10*lg (___ sum tj10.0,1*Lj), (1.20)
T
որտեղ` tj - Lj մակարդակի ազդեցության ժամանակը, րոպե,
Lj - tj ժամանակահատվածում օկտավային մակարդակը` դԲ:
14. Որպես աղմուկի ազդեցության ընդհանուր ժամանակ` T, ընդունում են. արտադրական և ծառայողական սենքերում` աշխատանքային հերթափոխի տևողությունը, բնակելի և այլ սենքերում, ինչպես նաև այն տարածքներում, որտեղ նորմերը սահմանված են առանձին ցերեկվա և գիշերվա համար` ցերեկվա տևողությունը ժամը 7.00-ից մինչև 23.00-ն է, գիշերվանը` ժամը 23.00-ից մինչև 7.00-ն: Վերջին դեպքում թույլատրվում է որպես ցերեկվա ազդեցության ժամանակաշրջան` T, ընդունել առավելագույն մակարդակներով չորսժամյա ժամանակահատվածը, իսկ գիշերվանը` մեկժամյա ժամանակահատվածը:
15. Ոչ մշտական աղմուկի ձայնի համարժեք մակարդակները`LԱհմժ, դԲԱ, հարկավոր է որոշել (1.20) բանաձևով` փոխարինելով Lհմժ-ն LԱհմժ-ով և Lj-ն LԱj-ով:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցման որոշումը
1. Տարածքի հաշվարկային կետում ձայնային ճնշման օկտավային մակարդակների պահանջվող նվազեցումը` /\ Lպհջ, դԲ (կամ ձայնի մակարդակների` /\L Ապհջ.i, դԲԱ), աղմուկի յուրաքանչյուր աղբյուրից (փողոցի և ճանապարհի տրանսպորտային հոսք, երկաթուղային տրանսպորտ, աղմուկի միջթաղամասային աղբյուր, արդյունաբերական կազմակերպություն և այլ) որոշվում է հետևյալ բանաձևով.
/\Lպհջ.i = Li - Lթյլ +10*lgn, (2.1)
որտեղ` Li - հաշվարկային կետում հաշվարկված ձայնային ճնշման օկտավային մակարդակը կամ i-րդ աղբյուրից ձայնի մակարդակը, դԲ (դԲԱ),
Lթյլ - ձայնային ճնշման թույլատրելի` օկտավային մակարդակը, դԲ, կամ ձայնի մակարդակը, դԲԱ (որոշվում է ըստ 1-ին աղյուսակի),
ո - հաշվարկային կետում գումարային մակարդակը հաշվարկելիս հաշվի առնվող աղմուկի աղբյուրների ընդհանուր քանակը:
2. Սենքի հաշվարկային կետում ձայնային ճնշման օկտավային մակարդակների կամ ձայնի մակարդակի պահանջվող նվազեցումը` /\Lպհջ, դԲ, կամ /\LԱպհջ, դԲԱ, հարկավոր է որոշել.
1) աղմուկի մեկ աղբյուրի դեպքում հետևյալ բանաձևով.
/\Lպհջ = L - Lթյլ, (2.2)
որտեղ` L - ձայնային ճնշման օկտավային մակարդակը, դԲ, կամ աղմուկի այդ աղբյուրից հաշվարկային կետում հաշվարկված ձայնի մակարդակը` LԱ, դԲԱ,
Lթյլ - նույնը, ինչ որ (2.1) բանաձևում:
2) մի քանի միատեսակ, միևնույն ժամանակահատվածում աշխատող աղբյուրներից (օրինակ` կարի արտադրամասի հաստոցները) որոշվում է հետևյալ բանաձևով.
/\Lպհջ.գմ = Lգմ - Lթյլ, (2.3)
որտեղ` Lգմ - ձայնի ճնշման օկտավային մակարդակը, դԲ, կամ հաշվարկային կետում (1.9) և (1.10) բանաձևերով հաշվարկված ձայնի մակարդակը,
Lթյլ - նույնը, ինչ որ (2.1) բանաձևում,
3) միաժամանակ աշխատող և խմբերով տեղադրված մի քանի աղմուկի աղբյուրներից, որոնք խիստ տարբերվում են ձայնային հզորությունների մակարդակներով (10 դԲ-ից ավելի).
ա. առավել աղմկոտ խմբի կենտրոնի հաշվարկային կետում` ըստ (2.3) բանաձևի,
որտեղ` Lգմ - ձայնային ճնշման օկտավային մակարդակները կամ ձայնի մակարդակները` հաշվարկված (1.9) բանաձևով,
Lթյլ - նույնը, ինչ որ (2.1) բանաձևում,
բ. աղմուկի ավելի ցածրաձայն (մեղմ) աղբյուրների խմբի կենտրոնի հաշվարկային կետում` (2.3) բանաձևով,
4) առանց աղմուկի աղբյուրների սենքերում` հետևյալ բանաձևով.
/\Lպհջ.i = Li - Lթյլ + 10*lgn, (2.4)
որտեղ` Li - աղմուկի յուրաքանչյուր արտաքին աղբյուրից ըստ սույն հավելվածի 5-ից մինչև 11-րդ կետերի առանձին հաշվարկված ձայնային ճնշման օկտավային մակարդակը, դԲ, կամ ձայնի մակարդակը, դԲԱ,
ո - աղմուկի արտաքին աղբյուրների ընդհանուր քանակը,
Lթյլ - նույնը, ինչ որ (2.1) բանաձևում:
3. Այն տարածքներում և սենքերում, որտեղ տեղադրված են ձայնային հզորության մակարդակներով խիստ տարբերվող աղբյուրներ, աղմուկի նվազեցումը հարկավոր է սկսել առավել աղմկոտ աղբյուրներից:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Պատող կոնստրուկցիաների պահանջվող ձայնամեկուսացումների որոշումը
1. Արտադրական շենքերում ներքին պատող կոնստրուկցիաների, ինչպես նաև աղմուկից պաշտպանվող սենքերը ձայնի աղբյուրով սենքերից (2-րդ աղյուսակում թվարկված սենքերի համար ոչ բնորոշ) առանձնացնող պատող կոնստրուկցիաների պահանջվող ձայնամեկուսացումը հարկավոր է որոշել օդային աղմուկի մեկուսացման տեսքով` Rպհջ, դԲ, հաճախությունների նորմավորվող տիրույթի օկտավային շերտերում (սույն նորմերի 15 և 16-րդ կետերը):
2. Աղմուկից պաշտպանվող սենքում աղմուկի աղբյուր ունեցող հարակից սենքից, ինչպես նաև մերձակա տարածքից աղմուկի տարածման դեպքում հաճախությունների օկտավային շերտերում պատող կոնստրուկցիայի (որի միջով ներթափանցում է աղմուկը) օդային աղմուկի պահանջվող ձայնամեկուսացումը` Rպհջ, դԲ, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.
Rպհջ = Lաղ - 10*lgBմ + 10*lgS- 10*lgk-Lթյլ, (3.1)
որտեղ` Lաղ, S, Bմ, k - նույնն են, ինչ որ (1.13) բանաձևում:
1) Այն դեպքերում, երբ պատող կոնստրուկցիան բաղկացած է տարբեր ձայնամեկուսացմամբ մի քանի մասերից (պատուհանով և դռնով պատ), (3.1) բանաձևով որոշված մեծությունները վերաբերում են տվյալ կազմովի պատող կոնստրուկցիայի ձայնամեկուսացման ընդհանուր մեծությանը` Rընդ.պհջ.: Տվյալ պատի (պատնեշի) առանձին բաղադրիչ մասերի պահանջվող ձայնամեկուսացումը` Riպհջ, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.
Riպհջ = Rմջ.պհջ. + 10*lgn, (3.2)
որտեղ` Rմջ.պհջ - նույնն է, ինչ որ Rպհջ -ն (3.1) բանաձևում,
ո - պատող կոնստրուկցիայի տարբեր մեկուսացմամբ տարրերի ընդհանուր քանակը:
2) Եթե պատող կոնստրուկցիան կազմված է ձայնամեկուսացմամբ խիստ տարբերվող երկու մասերից (R1 » R2), ապա պահանջվող ձայնամեկուսացումը թույլատրվում է որոշել պատող կոնստրուկցիայի միայն թույլ մասի համար (3.1) բանաձևով` տեղադրելով Rպհջ2 -ը Rպհջ - ի փոխարեն և S2-ը S-ի փոխարեն:
3. Մայրուղիների մոտ տեղաբաշխված շենքերում 25 մ2-ուց ավելի մակերեսով սենքերի, ինչպես նաև 3-րդ աղյուսակում չնշված սենքերի արտաքին պատող կոնստրուկցիաների (այդ թվում` պատուհանների, ցուցափեղկերի և այլ ապակեպատումների) պահանջվող ձայնամեկուսացումը պետք է որոշել հետևյալ բանաձևով.
Rպհջ.Ատր = LԱ2մ - LԱթյլ +10*lgSպ - 10*lgBմ - 10*lgk, (3.3)
որտեղ` LԱ2մ, Sպ, Bմ, k - նույնն են ինչ որ (1.16) բանաձևում:
LԱթիլ - սենքում ձայնի թույլատրելի համարժեք (առավելագույն) մակարդակը, դԲԱ:
4. Պահանջվող ձայնամեկուսացումը` RպհջԱտր, հարկավոր է որոշել թափանցող աղմուկի ինչպես համարժեք, այնպես էլ առավելագույն մակարդակի թույլատրելի մեծությունների ապահովման հաշվարկից, այսինքն` երկու RպհջԱտր, մեծություններից պետք է ընդունել առավել մեծը:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Նորմատիվ ձայնամեկուսացում ապահովող պատող կոնստրուկցիաների նախագծման հանձնարարականները
1. Պատնեշների (պատերի, ծածկերի) տարրերը հարկավոր է նախագծել միջանցիկ ծակոտիներ չունեցող, խիտ կառուցվածքով նյութերից: Միջանցիկ ծակոտիներով նյութերից պատրաստված պատնեշները (պատերը, ծածկերը) պետք է ունենան խիտ նյութերից` բետոնից կամ շաղախից, արտաքին շերտեր: Աղյուսից, կերամիկական և խարամաբետոնե բլոկներից պատրաստված ներքին պատերն ու միջնորմները պահանջվում է նախագծել` ամբողջ հաստությունով կարերի լցմամբ (առանց դատարկակարանների) և սվաղված երկու կողմից չկծկվող շաղախով:
2. Պատող կոնստրուկցիաներն անհրաժեշտ է նախագծել այնպես, որպեսզի շինարարության և շահագործման ընթացքում դրանց կցվանքներում չլինեն և չառաջանան նույնիսկ նվազագույն միջանցիկ անցքեր և ճեղքեր: Շինարարության ընթացքում առաջացող ճեղքերը և ճաքերը մաքրելուց հետո դրանք պետք է վերացվեն կոնստրուկտիվ միջոցներով` ամբողջ խորությամբ չչորացող հերմետիկ և այլ նյութերով լցափակելով:
Միջհարկային ծածկեր
3. Ձայնամեկուսիչ շերտի (միջադիրներով) վրայի հատակը չպետք է ունենա կոշտ կապեր (ձայնային կամրջակներ)` ծածկի կրող մասի, պատերի և շենքի այլ կոնստրուկցիաների հետ, այսինքն պետք է լինի «լողացող»: Փայտե հատակը կամ հատակի լողացող բետոնե հիմքը (երեսասվաղը) իրենց եզրագծով պատերից և շենքի այլ կոնստրուկցիաներից պետք է անջատված լինեն 1-ից մինչև 2 սմ լայնությամբ բացակներով, որոնք լցվում են ձայնամեկուսիչ նյութով կամ շինվածքով, օրինակ` փափուկ փայտաթելքային սալերով, ծակոտկեն պոլիէթիլենից գծային շինվածքներով և այլն: Շրիշակները և շերտաձողերը հարկավոր է ամրացնել միայն պատին կամ միայն հատակին: Ձայնամեկուսիչ շերտի վրայի հատակի կոնստրուկցիայի կցումը պատին կամ միջնորմին տրված է 1-ին նկարում:
4. Միաձույլ լողացող երեսասվաղի հիմքով հատակ նախագծելիս հարկավոր է ձայնամեկուսիչ շերտի վրա տեղադրել համատարած ջրամեկուսիչ շերտ (պերգամին, հիդրոիզոլ, ռուբերոիդ և այլն)` կցվանքներում շերտերի ծայրերը 20 սմ-ից ոչ պակաս չափով ծայրակցելով: Ձայնամեկուսիչ սալերի (ներքնակների) կցվանքներում չպետք է լինեն ճեղքեր և արանքներ:
5. Ձայնամեկուսացման պաշար չունեցող ծածկերի կոնստրուկցիաներում չի հանձնարարվում թելքային ենթահենք ունեցող լինոլեումից հատակներով ծածկերի կիրառումը, որոնք նվազեցնում են օդային աղմուկի մեկուսացումը 1 դԲ-ով` ըստ Rw ինդեքսի: Թույլատրվում է փրփրաշերտերով լինոլեումների օգտագործումը, որոնք չեն ազդում օդային աղմուկի մեկուսացման վրա և փրփրաշերտերի համապատասխան հարաչափերի դեպքում կարող են ապահովել հարվածային աղմուկի անհրաժեշտ մեկուսացումը:
Նկար 1 - Ձայնամեկուսիչ շերտով հատակը պատին (միջնորմին) կցման հանգույցի կոնստրուկտիվ լուծման սխեման
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
6. Օդային աղմուկի մեկուսացման բարձր պահանջներով (Rw = 57 - 62 դԲ) միջհարկային ծածկերը, որոնք միմյանցից բաժանում են բնակելի և ներկառույց աղմկոտ սենքերը, հարկավոր է նախագծել բավարար հաստությամբ միաձույլ երկաթբետոնե սալերով (օրինակ` առաջին հարկի միաձույլ-հիմնակմախքային կամ միաձույլ կոնստրուկցիա): Այդպիսի կոնստրուկցիայի ձայնամեկուսացման բավարարությունը որոշվում է հաշվարկով: Ոչ բնակելի առաջին հարկերում աղմկոտ սենքերի տեղադրման դեպքում այլ տարբերակ կարող է լինել միջանկյալ (տեխնիկական) երկրորդ հարկի կառուցումը: Այդ դեպքում նույնպես անհրաժեշտ է կատարել բնակելի սենքերի բավարար ձայնամեկուսացումը հաստատող հաշվարկներ: Բոլոր դեպքերում ոչ բնակելի առաջին հարկում աղմուկի աղբյուրով սենքեր տեղակայելիս դրանցում հանձնարարվում է տեղադրել կախովի առաստաղներ, որոնք զգալիորեն մեծացնում են ծածկերի ձայնամեկուսացումը:
Ներքին պատեր և միջնորմներ
7. Երկտակ պատերը կամ միջնորմները սովորաբար նախագծում են ամբողջ եզրագծով կամ առանձին կետերում տարրերի միջև կոշտ կապով: Կոնստրուկցիաների տարրերի միջև արանքի մեծությունը պետք է լինի 4 սմ-ից ոչ պակաս: Կմախքաերեսված միջնորմների կոնստրուկցիաներում հարկավոր է նախատեսել թերթերի կետային ամրակցում հիմնակմախքին` 300 մմ-ից ոչ պակաս քայլով: Եթե հիմնակմախքի մեկ կողմից օգտագործում են երեսվածքի թերթերի երկու շերտ, ապա դրանք չպետք է սոսնձվեն միմյանց: Հիմնակմախքների կանգնակների քայլը և դրանց հորիզոնական տարրերի միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել 600 մմ-ից ոչ պակաս: Վերը հանձնարարված արանքների լցափակումը փափուկ ձայնակլանիչ նյութերով հատկապես արդյունավետ է կմախքաերեսված միջնորմների ձայնամեկուսացումը լավացնելու համար: Բացի այդ, դրանց ձայնամեկուսացումը բարձրացնելու համար առաջարկվում են ինքնուրույն հիմնակմախքներ յուրաքանչյուր երեսվածքի համար, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև երկշերտ կամ եռաշերտ երեսվածք` միջնորմի յուրաքանչյուր կողմից:
8. Երկաթբետոնե, բետոնե, աղյուսե և այլ նմանատիպ պատով կամ միջնորմով օդային աղմուկի մեկուսացումն ավելացնելու համար մի շարք դեպքերում նպատակահարմար է օգտագործել նաև լրացուցիչ երեսվածք` հեռադրմամբ: Որպես երեսվածքի նյութ կարող են օգտագործվել` գիպսաստվարաթղթե թերթեր, պինդ փայտաթելքային սալեր և նմանատիպ թերթային նյութեր` փայտե ձողերով կամ գիպսային շաղախից գծային կամ կետային փարոսների օգնությամբ ամրացված պատին: Օդային արանքը պատի և երեսվածքի միջև նպատակահարմար է իրականացնել 40-ից մինչև 50 մմ հաստությամբ և այն լցնել փափուկ ձայնակլանիչ նյութով (հանքաբամբակե կամ ապակեթելքային սալերով, ներքնակներով և այլն):
9. Բնակարանների մուտքի դռները հարկավոր է նախագծել շեմքով և փեղկերում խցանիչ միջադիրներով:
Կցվանքներ և հանգույցներ
10. Ներքին պատող կոնստրուկցիաների, ինչպես նաև դրանց և այլ հարակից կոնստրուկցիաների միջև կցվանքները պետք է նախագծվեն այնպես, որպեսզի շինարարության ժամանակ դրանցում չլինեն և շենքի շահագործման ընթացքում չառաջանան միջանցիկ ճաքեր, ճեղքեր և անկիպություններ, որոնք կտրուկ նվազեցնում են պատող կոնստրուկցիաների (պատնեշների) ձայնամեկուսացումը: Կցվանքները, որոնցում, չնայած ձեռնարկված կոնստրուկտիվ միջոցառումներին, շահագործման ընթացքում բեռնվածքների ազդեցության ներքո հնարավոր են կցվող տարրերի փոխադարձ տեղաշարժեր և ջերմաստիճանային ու կծկումային ձևախախտումներ, անհրաժեշտ է նախագծել կցվող մակերևույթներին սոսնձվող երկարակյաց հերմետիկացնող ճկուն նյութերի և շինվածքների կիրառմամբ:
11. Պատերի կրող տարրերի և դրանց վրա հենվող ծածկերի միջև կցվանքները պետք է նախագծել շաղախի կամ բետոնի լցվածքով: Եթե բեռնվածության կամ այլ ազդեցությունների արդյունքում հնարավոր է կարերի բացվածք, ապա նախագծման ժամանակ պետք է նախատեսված լինեն կցվանքներում միջանցիկ ճեղքերի առաջացումը չթույլատրող միջոցառումներ:
12. Ներքին պատերի կրող տարրերի միջև կցվանքներն անհրաժեշտ է նախագծել շաղախի կամ բետոնի լցվածքով: Կցվող տարրերի կցորդվող մակերևույթները պետք է ստեղծեն խոռոչ (հոր), որի լայնական չափերն ապահովում են տարրի ամբողջ բարձրությամբ տեղադրվող բետոնի կամ շաղախի խիտ կազմով այն լցնելու հնարավորությունը: Անհրաժեշտ է նախատեսել կցվող տարրերի փոխադարձ տեղաշարժը սահմանափակող միջոցառումներ (երիթների սարքվածք, միջադիր տարրերի եռակցում): Միացնող մանրամասները (դետալները), ամրանի արտաթողումները և այլն չպետք է խոչընդոտեն կցվանքի խոռոչը բետոնով կամ շաղախով լցմանը: Կցվանքների լցումը հանձնարարվում է կատարել չկծկվող (լայնացող) բետոնով կամ շաղախով: Կոնստրուկցիաների հավաքովի տարրեր նախագծելիս անհրաժեշտ է ընդունել կցորդվող հատվածների այնպիսի եզրաձև և չափեր, որոնք ապահովում են հերմետիկացնող նյութերի և շինվածքների տեղադրումը, սոսնձումը և սևեռակումը` երբ դրանց կիրառումը նախատեսված է:
Ինժեներական սարքավորման հետ կապված պատող կոնստրուկցիաների տարրեր
13. Ջրաջեռուցման, ջրամատակարարման և այլ նմանատիպ խողովակների անցկացումը միջբնակարանային պատերի միջով չի թույլատրվում: Ջրաջեռուցման, ջրամատակարարման և այլ նմանատիպ խողովակները միջհարկային ծածկերի և միջսենյակային պատերի (միջնորմների) միջով պետք է անցկացվեն էլաստիկ պարկուճների մեջ (ծակոտկեն պոլիէթիլենից կամ այլ ճկուն նյութերից), որոնք առանց միջանցիկ ճեղքեր առաջացնելու թույլ են տալիս խողովակների ջերմաստիճանային տեղափոխումներ և ձևախախտումներ (նկար 2): Ներքին պատերի պանելներում ջեռուցման միաձուլված կանգնակների խողովակների միացման համար նախատեսված խոռոչները պետք է լցափակվեն չկծկվող բետոնով կամ շաղախով:
Նկար 2 - Ջեռուցման կանգնակի միջհարկային ծածկի միջով անցման հանգույցի կոնստրուկտիվ լուծման սխեման
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում
14. Թաքնված էլեկտրահաղորդագիծը միջբնակարանային պատերում և միջնորմներում պետք է տեղադրվի յուրաքանչյուր բնակարանի համար առանձին խուղակում կամ ատամնաորմնանցքում: Զոդազերծման տուփերի և խրոցակների վարդակների տեղադրման խոռոչները պետք է լինեն ոչ միջանցիկ: Եթե միջանցիկ անցքերի առաջացումը պայմանավորված է որմնատարրերի արտադրման տեխնոլոգիայով, ապա նշված սարքերը պետք է տեղադրվեն պատերի միայն մեկ կողմից: Խոռոչի ազատ մասը լցափակում են գիպսային կամ այլ չկծկվող շաղախով` 40 մմ-ից ոչ պակաս հաստությամբ: Զոդազերծման տուփերը և խրոցակների վարդակները խորհուրդ չի տրվում տեղադրել միջբնակարանային կմախքաերեսված միջնորմներում: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է օգտագործել այնպիսի վարդակներ և անջատիչներ, որոնց տեղադրման ժամանակ երեսվածքի թերթերում անցքեր չեն բացվում:
15. Հաղորդալարի արտանցումը ծածկից դեպի առաստաղային ջահ հարկավոր է նախատեսել ոչ միջանցիկ խոռոչում: Եթե միջանցիկ անցքի առաջացումը պայմանավորված է ծածկի սալերի պատրաստման տեխնոլոգիայով, ապա անցքը պետք է կազմված լինի երկու մասից: Ավելի մեծ տրամագծով անցքի վերին մասը պետք է լցափակվի չկծկվող շաղախով, ստորին մասը` լցվի ձայնակլանիչ նյութով (օրինակ` գերբարակ ապակեթելքով) և առաստաղի կողմից ծածկված լինի շաղախի շերտով կամ խիտ, դեկորատիվ խուփով (նկար 3):
Նկար 3 - Ծածկից դեպի առաստաղային ջահ հաղորդալարի արտանցման կոնստրուկտիվ լուծման սխեման (ծածկը միջանցիկ անցքով է)
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում
16. Օդափոխման բլոկների կոնստրուկցիան պետք է ապահովի խուղակներն (խողովակներն) անջատող պատերի ամբողջականությունը (դրանցում միջանցիկ խոռոչների և ճեղքերի բացակայություն): Օդափոխության բլոկների հորիզոնական կցվանքը պետք է բացառի մեկ խուղակից (խողովակից) մյուսը անկիպություններով աղմուկի թափանցման հնարավորությունը: ՈՒղղաձիգ հարակից բնակարանների օդափոխության անցքերը միմյանց պետք է հաղորդակցվեն մեկ հարկից ոչ մոտ հավաքովի կամ զուգընթաց խուղակների (խողովակների) միջով:
Դիտարկման, հեռակառավարման խցիկների, թաքստոցների և պատյանների պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացում
17. Արդյունաբերական արտադրամասերում և տարածքներում, որտեղ թույլատրելի նորմերը գերազանցված են, բանվորներին և սպասարկող անձնակազմին աղմուկից պաշտպանելու նպատակով հարկավոր է կիրառել ձայնամեկուսիչ խցիկներ: Արտադրամասերի վարպետների և պետերի աշխատատեղերի տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների հեռակառավարման ու հսկողության վահանակները հարկավոր է տեղադրել ձայնամեկուսիչ խցիկներում:
18. Ձայնամեկուսիչ խցիկներն իրենց ձայնամեկուսացմամբ ստորաբաժանվում են չորս կարգի: Հաճախությունների օկտավային շերտերում օդային աղմուկի մեկուսացման` R, մեծությունները, կախված խցիկի կարգից, պետք է լինեն սույն հավելվածի 1-ին աղյուսակում տրված մեծություններից ոչ պակաս:
Աղյուսակ 1
._________________________________________________________________.
|Խցիկի|Օդային աղմուկի մեկուսացումը` R, դԲ, օկտավային շերտերի միջին|
|կարգը|երկրաչափական հաճախություններում, Հց |
| |___________________________________________________________|
| |63 | 125 | 250 | 500 | 1000 | 2000 | 4000 | 8000|
|_____|____|______|______|______|________|________|________|______|
|1 |25 |30 |35 |40 |45 |50 |50 |45 |
|_____|____|______|______|______|________|________|________|______|
|2 |15 |20 |25 |30 |35 |40 |40 |35 |
|_____|____|______|______|______|________|________|________|______|
|3 |5 |10 |15 |20 |25 |30 |30 |25 |
|_____|____|______|______|______|________|________|________|______|
|4 |- |- |5 |10 |15 |20 |20 |15 |
._________________________________________________________________.
19. Խցիկների պատնեշների (պատող կոնստրուկցիաների) առանձին տարրերի պահանջվող ձայնամեկուսացումը պետք է որոշել (3.1) և (3.2) բանաձևերով` ընդունելով Lաղ - ի փոխարեն խցիկի տեղակայման տեղում ձայնային ճնշման հաշվարկային օկտավային մակարդակը, L` համաձայն սույն նորմերի 1-ին հավելվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերի, որտեղ Lթյլ - ն` խցիկի աշխատատեղում թույլատրելի օկտավային մակարդակն է, Bմ - ն` խցիկի ձայնագիտական հաստատունն է:
20. Պահանջվող ձայնամեկուսացումից կախված` խցիկները նախագծում են սովորական շինանյութերից (աղյուսից, երկաթբետոնից և այլն) կամ ունենալ հավաքովի կոնստրուկցիա` պողպատից, ալյումինից, պլաստիկատից, նրբատախտակից և այլ թերթավոր նյութերից նախօրոք պատրաստված կոնստրուկցիաներից` հավաքովի կամ եռակցված հիմնակմախքով: Պատող կոնստրուկցիաներին և խցիկի հիմնակմախքին թրթռումների փոխանցումը կանխարգելելու նպատակով ձայնամեկուսիչ խցիկները հարկավոր է տեղադրել ռետինե թրթռամեկուսիչների վրա:
21. Մեկ մարդու համար խցիկի ներքին ծավալը պետք է կազմի 15 մ3 -ից ոչ պակաս: Խցիկի բարձրությունը (ներսում) պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս: Խցիկը պետք է սարքավորված լինի աղմուկի անհրաժեշտ խլացուցիչներով օդափոխման կամ օդի լավորակման համակարգով: Խցիկի ներքին մակերևույթները 50%-ից մինչև 70%-ով պետք է երեսպատված լինեն ձայնակլանիչ նյութերով: Խցիկի դռները փեղկերում պետք է ունենան խցանիչ միջադիրներ և սեղմող-փակող սարքեր, որոնք ապահովում են միջադիրների շրջասեղմումը: 1-ին և 2-րդ կարգերի խցիկներում պետք է լինեն նախամուտքով երկտակ դռներ:
22. Նրբաթերթ նյութերից (մետաղներից, պլաստիկատներից, ապակուց և այլն) իրականացված մեքենաների և տեխնոլոգիական սարքավորումների ձայնամեկուսիչ պատնեշները, ձայնամեկուսիչ պատյանները, աղմուկի մակարդակը նվազեցնելու նպատակով, հարկավոր է կիրառել անմիջապես աղմուկի աղբյուրի մոտ գտնվող աշխատատեղերում, որտեղ այլ շինարարաձայնագիտական միջոցառումները նպատակահարմար չեն: Պատյանի կոնստրուկցիայի ձայնագիտական արդյունավետությունը գնահատում են դրա ձայնամեկուսացմամբ` Rպտյ, դԲ:
23. Ձայնամեկուսիչ պատյանը նպատակահարմար է օգտագործել այն դեպքերում, երբ ագրեգատի (մեքենայի) աղմուկը հաշվարկային կետում 5 դԲ-ով և ավելի գերազանցում է թույլատրելի մեծությունը թեկուզ մեկ օկտավային շերտում, իսկ բոլոր մնացած տեխնոլոգիական սարքավորումների ստեղծած աղմուկը նույն օկտավային շերտում (նույն հաշվարկային կետում)` 2 դԲ և ավելի չափով թույլատրելիից ցածր է: Օկտավային շերտում պատյանի պահանջվող ձայնամեկուսացումը հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.
Rպտյ.պհջ = L - Lթյլ - 10*lgaերս + /\+ 5, (4.1)
որտեղ` L - հաշվարկային կետում տվյալ ագրեգատով ստեղծվող ձայնային ճնշման հաշվարկային օկտավային մակարդակը, դԲ,
Lթյլ - ձայնային ճնշման թույլատրելի օկտավային մակարդակը, դԲ,
aերս - պատյանի ներքին երեսպատվածքի ձայնակլանման գործակիցը,
/\ - ուղղում է, որը որոշվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ աղյուսակի` կախված ձայնային ճնշման թույլատրելի մակարդակի` Lթյլ, դԲ, և առանց տվյալ ագրեգատի ամբողջ սարքավորման աշխատանքից առաջացած աղմուկի հաշվարկային մակարդակի` Lփ, դԲ, տարբերությունից:
Աղյուսակ 2
.______________________________.
|Lթյլ-Lփ- |/\, դԲ |
|տարբերությունը, դԲ | |
|_____________________|________|
|2 |4,3 |
|_____________________|________|
|3 |3 |
|_____________________|________|
|4 |2,2 |
|_____________________|________|
|5 |1,6 |
|_____________________|________|
|6 |1,2 |
|_____________________|________|
|7 |1,0 |
|_____________________|________|
|8 |0,8 |
|_____________________|________|
|9 |0,6 |
.______________________________.
24. Եթե Rպտյ.պհջ մեծությունը միջին և բարձր հաճախություններում չի գերազանցում 10 դԲ-ը, պատյանը կարող է պատրաստված լինել էլաստիկ նյութերից (վինիլից, ռետինից և այլն): Պատյանի տարրերը պետք է ամրացված լինեն հիմնակմախքի վրա: Եթե միջին և բարձր հաճախություններում Rպտյ.պհջ մեծությունը գերազանցում է 10 դԲ-ը, ապա պատյանը պետք է իրականացվի թերթային կոնստրուկցիոն նյութերից:
25. Մետաղե պատյանը հարկավոր է պատել թրթռամարիչ նյութով (թերթային կամ մածիկի տեսքով), ընդ որում պատվածքի հաստությունը պետք է 2-3 անգամ ավելի լինի պատի հաստությունից: Ներսի կողմից պատյանը պետք է պատվի 40-ից մինչև 50 մմ հաստությամբ ձայնակլանիչ նյութով: Պատյանը մեխանիկական ազդեցություններից, փոշուց և այլ աղտոտվածություններից պաշտպանելու համար հարկավոր է օգտագործել ապակե գործվածքով կամ 20-ից մինչև 30 մկմ հաստությամբ նրբաթաղանթով մետաղե ցանց: Պատյանը չպետք է ունենա անմիջական հպում ագրեգատի և խողովակաշարերի հետ: Տեխնոլոգիական և օդափոխության անցքերը պետք է ապահովված լինեն խլացուցիչներով և խցանիչներով:
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Էկրանների և պաշտպանապատերի տարբերակները և ձայնակլանիչ
կոնստրուկցիաների արդյունավետության մեծության որոշումը
Էկրաններ և պաշտպանապատեր
1. Էկրանների և պաշտպանապատերի տարբերակները ներկայացված են սույն հավելվածի 1-ին նկարում:
Նկար 1 - Աղմկապաշտպանիչ էկրանների ձևերը
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
2. Հատակագծում էկրանները կարող են լինել` հարթ (նկար 5.1,ա) և Պ-աձև (նկար 5.1, բ)` այս դեպքերում դրանց արդյունավետությունը բարձրանում է: Եթե էկրանը օղակում է աղմուկի աղբյուրը` այն վերածվում է պաշտպանապատի (նկար 1,գ), որի դեպքում նրա արդյունավետությունը մոտենում է H բարձրությամբ անվերջ էկրանի արդյունավետությանը: Էկրանների գծային չափերն առնվազն երեք անգամ ավելի մեծ պետք է լինեն աղմուկի աղբյուրի չափերից:
3. Էկրանները պետք է պատրաստել աղմուկի աղբյուրի կողմն ուղղված մակերևույթները պարտադիր ձայնակլանիչ նյութերով պատված պինդ թերթանյութերից կամ առանձին վահաններից:: Էկրաններով ստեղծվող լրացուցիչ ձայնակլանումը պետք է հաշվի առնել հետևյալ մեծությունները որոշելիս` սենքի ձայնագիտական հաստատունը` B-ն, (1.2) բանաձևով, ձայնակլանման համարժեք մակերեսը` A-ն (1.3) բանաձևով և ձայնակլանման միջին գործակիցը` aմջն -ը (1.4) բանաձևով:
Ձայնակլանիչ կոնստրուկցիաներ
4. Անդրադարձող ձայնի ազդեցության գոտում գտնվող ձայնային ճնշման մակարդակների նվազեցման մեծությունը` /\ L, դԲ, հաշվարկային կետերում հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.
K1*B1
/\L = 10*lg ____, (5.1)
K*B
որտեղ` k և B -նույնն են, ինչ որ (1.1) բանաձևում,
k1 և B1 -նույնպես, սակայն ձայնակլանիչ կոնստրուկցիաներ տեղադրելուց հետո:
5. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անդրադարձող ձայնի ազդեցության գոտում ձայնային ճնշման մակարդակների առավելագույն հնարավոր նվազեցումն աղբյուրից r >= 2rսհմ. հեռավորության վրա, ըստ սույն նորմերի 1-ին հավելվածի 2-րդ կետի, կազմում է 8-ից մինչև 10 դԲ: Միջանկյալ գոտում (0,5rսհմ < r < 2rսհմ դեպքում) ձայնակլանիչ կոնստրուկցիաների արդյունավետությունը չի գերազանցում 3-ից մինչև 5 դԲ-ը, ուղիղ ձայնի ազդեցության գոտում (r <= 0,5rսհմ) ձայնակլանիչ կոնստրուկցիաները գործնականում չեն նվազեցնում աղմուկի մակարդակները:
ՀԱՎԵԼՎԱԾ 6
Դահլիճի ներսույթի (ինտերիերի) ձևավորումը և բնութագրերի որոշումը
1. Հետազոտվող դահլիճի բնութագրերի հաշվարկներում, 125-ից մինչև 4000 Հց հաճախությունների նորմավորվող տիրույթում վիճակագրական ձայնագիտական մեթոդների թույլատրելիության ստուգման համար, հարկավոր է հաշվարկել կրիտիկական հաճախությունը` Հց, որից բարձր հաճախությունների դեպքում դիտվում է օդային ծավալի սեփական մոդերի (հաճախությունների) բավարար քանակություն, հետևյալ բանաձևով.
/___
fկր = 125* 3/ 180/V. (6.1)
\/
1) Եթե հաշվարկը ցույց է տալիս, որ fկր <= 125 Հց, ապա հետարձագանքման ժամանակը` T, վ, դահլիճում հարկավոր է որոշել հաճախությունների վեց օկտավային շերտերում` 125, 250, 500, 1000, 2000 և 4000 Հց միջին երկրաչափական հաճախություններով.
125-ից մինչև 1000 Հց տիրույթում հետևյալ բանաձևով`
0,163*V
T = _______________ ' (6.2)
-S*ln(1-aմջն)
2000-ից մինչև 4000 Հց տիրույթում հետևյալ բանաձևով`
0,163*V
T = ____________________ ' (6.3)
-S*ln(1-aմջն) + n*V
որտեղ` V - դահլիճի ծավալը, մ3;
aմջն - դահլիճում ձայնակլանման միջին գործակիցը (պետք է որոշել (1.4) բանաձևով),
S - դահլիճում պատող կոնստրուկցիաների ընդհանուր մակերեսը, մ2,
ո - գործակից, որը հաշվի է առնում ձայնի կլանումն օդում` 2000 Հց հաճախականությունում ո=0,009, 4000 Հց-ի դեպքում` ո = 0,022:
2) Ձայնակլանման համարժեք մակերեսի գումարային մեծությունը (1.3) բանաձևով որոշելիս հարկավոր է հանդիսատեսային տեղերի զբաղվածությունը համարել 70%:
2. Հետարձագանքման (ռևերբերացիայի) ժամանակի օպտիմալ արժեքները 500-ից մինչև 1000 Հց միջին հաճախությունների տիրույթում տարբեր նշանակություն ունեցող դահլիճների համար, կախված դրանց ծավալից, տրված են 1-ին նկարում: Թույլատրելի շեղումը բերված մեծություններից` +-10%: Բացի այդ` 125 Հց օկտավային շերտում թույլատրվում է հետարձագանքման ժամանակի մեծության գերազանցում, բայց 20%-ից ոչ ավելի: Եթե դահլիճի հետարձագանքման ժամանակն առնվազն օկտավային շերտերից մեկում` Tfi, տարբերվում է Tօպտ-ից, ապա կոնստրուկտիվ լուծումներում հարկավոր է կատարել որոշ փոփոխություններ` Tfi-ն Tօպտ-ին մոտեցնելու համար: fկր >125 Հց-ի դեպքում 125 Հց օկտավային շերտի համար (6.1) բանաձևով ստացված արդյունքը պետք է համարել կողմնորոշիչ:
3. Դահլիճի գծագրերի գրաֆիկական վերլուծության նպատակն է` պատերից և առաստաղից հանդիսատեսների նստատեղերի գոտիները հասնող առաջին անդրադարձումների հավասարաչափության ստուգումը` թույլատրելի ուշացումներով` /\t (/\t <= 20-25 մվ` խոսակցության համար և 30-35 մվ` երաժշտության համար): Բոլոր կառուցումները կատարվում են ըստ օպտիկայի ճառագայթային (երկրաչափական) օրենքների: Առաջին անդրադարձումների ուշացումը` /\t, մվ, պետք է որոշել հետևյալ բանաձևով.
(lանդր - lուղ)*1000
/\t = ____________________ ' (6.3)
c
որտեղ` lանդր - անդրադարձող ձայնի ճանապարհի երկարությունը, մ,
lուղ - ուղիղ ձայնի ճանապարհի երկարությունը, մ,
c - օդում ձայնի արագությունը (c = 340 մ/վ):
4. Մինչև կառուցումներ կատարելը, հետազոտվող անդրադարձնող մակերևույթներից յուրաքանչյուրը, ձայնի աղբյուրի և ընդունիչի տրված դիրքերի դեպքում, ձայնային անդրադարձումները կառուցելու համար, պետք է անցնի դրա կիրառման թույլատրելիության ստուգում: Երկրաչափական անդրադարձումների կիրառման թույլատրելիությունը կախված է` ձայնային ալիքի երկարությունից, անդրադարձնող մակերևույթի չափերից և ձայնի աղբյուրի ու ընդունման կետի նկատմամբ նրա դիրքից: Երկրաչափական անդրադարձումների կիրառումը կարելի է համարել թույլատրելի` եթե անդրադարձիչի նվազագույն կողմը 1,5-2,0 մ-ից պակաս չէ:
5. ՈՒղիղ ձայնի գործողության շառավիղը` rուղ., խոսակցության համար կազմում է 8-ից մինչև 9 մ, երաժշտության համար` 10-ից մինչև 12 մ: Հանդիսատեսային տեղերում rուղ., -ի սահմաններում անդրադարձումների օգնությամբ ուղիղ ձայնի ուժեղացում չի պահանջվում: Առաջին ինտենսիվ անդրադարձումները, սկսած rուղ.-ից, պետք է վերածածկեն հանդիսատեսային տեղերի ամբողջ գոտին: Եթե պատերի կամ առաստաղի մակերևույթները կազմված են առանձին բաժանումներից, ապա բաժանումների ուրվագիծը պետք է կատարել այնպես, որ հարևան տարրերից անդրադարձումները վերածածկեն միմյանց` չթողնելով անդրադարձող ձայնից զրկված «մեռած գոտիներ»:
6. Համեմատաբար մեծ բարձրություն և լայնություն ունեցող դահլիճներում, անթույլատրելի ուշացումով առաջին անդրադարձումների տեղ հասնելու առավելագույն վտանգավորությունն առաջանում է հանդիսատեսային տեղերի առաջին շարքերում: Այդ երևույթն ուղղելու համար հարկավոր է իրականացնել հատուկ ձայնն անդրադարձնող կոնստրուկցիաներ շքամուտքին մոտ գոտու առաստաղի և պատերի վրա: Այդպիսի կոնստրուկցիաների սկզբունքային սխեման տրված է 1-ին նկարում:
Նկար 1 - Շքամուտքի ձևավորումը, որը թույլ է տալիս առաջին անդրադարձումներն ուղղել դեպի դահլիճի խորքը
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
7. Գծագրերի գրաֆիկական վերլուծությունից և դահլիճում վաղ անդրադարձումների օպտիմալ կառուցվածքի ստեղծումից հետո, այդ նպատակի համար չզբաղեցված մակերևույթները պետք է օգտագործվեն հավասարաչափ բաշխված ձայնային դաշտի ձևավորման համար` ձայնի ցրված, չուղղորդված անդրադարձում ստեղծելու նպատակով: Դրան հասնում են` մակերևույթները պատշգամբներով, որմնասյուներով, որմնախորշերով և այլ նմանատիպ անհարթություններով մասնատելով: Մեծ, հարթ մակերևույթները չեն նպաստում ձայնային դաշտի լավ հավասարաչափ բաշխվածություն ստանալու համար: Հատկապես ցանկալի չեն հարթ, միմյանց զուգահեռ հարթությունները, որոնց միջև ձայնի բազմակի անդրադարձումների արդյունքում առաջանում է «ճախրող արձագանքի» ազդեցություն: Այդպիսի պատերի մասնատումը թուլացնում է այդ ազդեցությունը և ավելացնում հավասարաչափ բաշխվածությունը: Ընդ որում` լավ են ցրվում այն ձայնային ալիքները, որոնց երկարությունը մոտ է տարրի մեծությանը: Ցրող ազդեցությունն ավելանում է, եթե մասնատումների քայլը կանոնավոր չէ, այսինքն` ամբողջ մասնատված մակերևույթի հարակից մասնատումների միջև հեռավորությունները նույնը չեն:
8. Պատշգամբները, օթյակները և շեղատված պատերը բարձրացնում են ձայնային դաշտի հավասարաչափ բաշխվածությունը ցածր հաճախություններում: Գործնականում կիրառվող ճարտարապետական որմնասյուները հիմնականում միջին և բարձր հաճախությունների տիրույթում են:
9. Դահլիճի ներսույթի (ինտերիերի) ձևի և կոնստրուկցիաների ձայնագիտական նախագծման ավարտից հետո հարկավոր է կատարել տեղային ձայնագիտական չափանիշների ստուգողական հաշվարկներ` խոսքի (խոսքի պարզության, հասկանալիության օբյեկտիվ պարամետրերը) և երաժշտության (թափանցիկության ինդեքսը, տարածական տպավորության աստիճանը, ձայնի ուժգնության ինդեքսը) համար, որոնք կարող են հաշվարկվել միայն սենքերի իմպուլսային (խթանային) բնութագրերի համակարգչային մոդելավորման միջոցով: Մոդելավորումը պետք է կատարել ճառագայթների կամ կարծեցյալ աղբյուրների հետազոտման հայտնի մեթոդներով` համակարգչային ժամանակակից որևէ ծրագրով: Եթե նույնիսկ չափանիշներից որևէ մեկի ցուցմունքները տարբերվեն առավել բարենպաստ (օպտիմալ) գոտիներից, ապա հարկավոր է կատարել դահլիճի նախագծի լրացուցիչ ճշտում:
10. Այն դեպքում, երբ դահլիճի հետին պատը առաստաղին կցվում է 90o-ի կամ պակաս անկյան տակ, կարող է առաջանալ այսպես կոչված «թատերական արձագանք»` առաստաղից և պատից ձայնի աղբյուրի ուղղությամբ մեծ ուշացումով տեղ հասնող ձայնի անդրադարձում: Այդպիսի արձագանքը վերացնելու նպատակով, հարկավոր է հետին պատի մոտ առաստաղի մի մասը կամ դահլիճի հետին պատն իրականացնել թեք (նկար 2).
Նկար 2 - Դահլիճի առաստաղի կամ հետին պատի կոնստրուկցիան
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում
11. Դահլիճների պատող կոնստրուկցիաների գոգավոր, մեծ մակերևույթները (գմբեթը, թաղը, հատակագծում գոգավոր հետին պատը) ստեղծում են անդրադարձումների խտացումների վտանգ, որի դեպքում ձայնը կենտրոնանում է դահլիճի որևէ մեկ մասում` ստեղծելով ուժեղ արձագանք, իսկ դահլիճի մյուս մասերն անդրադարձումներ չեն ստանում:
12. Գմբեթի նախագծային լուծման երեք տարբերակներ տրված են 3-րդ նկարում: Տարբերակ «ա»` լուսաբանում է ծայրահեղ անհաջող լուծում, գմբեթի կորության շառավիղը մոտավորապես հավասար է դահլիճի բարձրությանը, ձայնը կենտրոնանում է դահլիճի կենտրոնում: Տարբերակ «բ»` կորության շառավիղը կազմում է դահլիճի բարձրության կեսը, անդրադարձումներն անցնում են կիզակետով և այնուհետև բաշխվում են հատակի մակերեսով: Տարբերակ «գ»` կորության շառավիղը կազմում է դահլիճի բարձրության մոտ կրկնակի չափը: Ձայնը գմբեթից անդրադառնում է զուգահեռ ճառագայթների փնջի տեսքով: Եթե գմբեթի ձևը հնարավոր չէ փոխել (օրինակ` կրկեսի շենքը), ապա ձայնի կենտրոնացումից խուսափելու համար հարկավոր է գմբեթի մակերևույթը մասնատել (նկար 3, դ և 3, ե) կամ գմբեթը երեսպատել ձայնակլանիչ նյութերով:
Նկար 3 - Գմբեթով դահլիճի նախագծային լուծման տարբերակներ
_____________________________
ԻՐՏԵԿ - նկար 3-ը չի բերվում