(ուժը կորցրել է 22.05.2023 թիվ 04-Ն հրաման)
117.0263.241014
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 10 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2014 թվականի N 263-Ն
ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
185. Խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում` պահպանելով ՀՀ օրենսդրության և նորմատիվ ակտերի պահանջները, պետք է նախատեսել խոշոր քաղաքային անտառների գոյություն ունեցող զանգվածների` անտառապուրակների փոխակերպման հնարավորությունը, սակայն մեկ մարդու հաշվարկով 5 մ2-ից ոչ ավելի: Ընդ որում, հարկավոր է պահպանել և բարելավել ձևավորված լանդշաֆտները` ապահովելով դրանց տարածական փոխադարձ կապերը բնական էկոհամակարգերի հետ:
186. Հասարակական տրանսպորտի միջոցներով քաղաքային և շրջանային այգիների հասանելիության ժամանակահատվածը (առանց հաշվի առնելու տրանսպորտին սպասելու ժամանակը) պետք է լինի 20 րոպեից ոչ ավելի:
187. Հանգստի գոտիների կազմում հարկավոր է նախատեսել կենդանաբանական այգիների տեղակայումը:
188. Կենդանաբանական այգու սահմանագծից մինչև բնակելի և հասարակական կառուցապատումն ընկած հեռավորությունը սահմանվում է 50 մ-ից ոչ պակաս:
189. Զբոսայգիների տեղակայման ժամանակ հարկավոր է առավելագույնս պահպանել գոյություն ունեցող տնկարկներով և ջրավազաններով հատվածները:
190. Զբոսայգիների և պուրակների մակերեսները հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 14-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:
Աղյուսակ 14
.___________________________________________.
|Հ/Հ|Անվանումը |Մակերեսը, հա|
|___|__________________________|____________|
|1. |Քաղաքային զբոսայգիներ | 15 |
|___|__________________________|____________|
|2. |Բնակելի շրջանների այգիներ | 3 |
|___|__________________________|____________|
|3. |Պուրակներ | 0.5 |
.___________________________________________.
191. Խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում, բացի քաղաքային և շրջանային նշանակության զբոսայգիներից անհրաժեշտ է նախատեսել մասնագիտացված` մանկական, մարզական, ցուցահանդեսային, կենդանաբանական, բուսաբանական և այլ այգիներ, որոնց չափերը որոշվում են նախագծման առաջադրանքով: Մանկական այգիների մոտավոր չափերը թույլատրվում է ընդունել 5 մ2/մարդ հաշվարկով, մարզական այգիների նորմերը` 12 մ2/մարդ չափով` հրապարակների և սպորտային կառույցների չափերն ընդունելով ըստ սույն շինարարական նորմերի 7-րդ հավելվածի:
192. Պատմականորեն ձևավորված կառուցապատման վերակառուցման կամ վերականգնման պայմաններում նշված տարրերի մակերեսները թույլատրվում է նվազեցնել, բայց 20%-ից ոչ ավելի:
193. Զբոսայգիների տարածքների ընդհանուր հաշվեկշռում կանաչածածկ տարածքների մակերեսը պետք է ընդունել 70%-ից ոչ պակաս: Անջրանցիկ տարածքների 25-30%-ը պետք է կազմեն արահետային ցանցը, հարթ կառույցները, սպորտային և խաղահրապարակների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման, ատրակցիոնների և զբոսայգու շահագործման համար նախատեսված կառույցները, որոնց մակերեսը չպետք է գերազանցի զբոսայգու տարածքի 7%-ը:
194. Զբոսայգու (այգու) տարածքի առանձին տարրերի չափերը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 15-րդ և 16-րդ աղյուսակներում տրված ցուցանիշներից ոչ պակաս:
Աղյուսակ 15
.___________________________________________________________.
| |Զբոսայգու տարածքի |Տարածքի բաշխումը (տոկոս) |
| |անվանումը |___________________________|
| | |Քաղաքային |Հանգստի |
| | |զբոսայգի |գոտիների, |
| | | |առողջարանային, |
| | | |անտառապուրակների|
| | | |զբոսայգիներ |
|__|____________________________|__________|________________|
|1.|Կանաչ տնկարկներ և ջրային | 65-75 | 75-80 |
| |մակերեսներ * | | |
|__|____________________________|__________|________________|
|2.|Ծառուղիներ, ճեմուղիներ, | 10-15 | 8-12 |
| |արահետներ, | | |
|__|____________________________|__________|________________|
|3.|Հարթակներ | 8-12 | 4-8 |
|__|____________________________|__________|________________|
|4.|Կառույցներ | 5-7 | 2-4 |
|__|________________________________________________________|
|5.|* Ջրային մակերեսների չափերը սահմանվում են նախագծման |
| |առաջադրանքով, սակայն զբոսայգու տարածքի 2%-ից ոչ ավելի: |
.___________________________________________________________.
Աղյուսակ 16
.___________________________________________________________.
|Հ/Հ|Զբոսայգու տարածքի անվանումը |Հարաբերությունը |
| | |ընդհանուր մակերեսի|
| | |նկատմամբ, % |
|___|____________________________________|__________________|
|1. |Կանաչ ծածկույթ և ջրային | 65-70 |
| |մակերեսներ * | |
|___|____________________________________|__________________|
| |Ծառուղիներ, ճեմուղիներ, արահետներ, | |
|___|____________________________________|__________________|
|2. |Հարթակներ | 28-25 |
|___|____________________________________|__________________|
|3. |Կառույցներ | 7-5 |
|___|_______________________________________________________|
|4. |* Ջրային մակերեսների չափերը սահմանվում են նախագծման |
| |առաջադրանքով, սակայն զբոսայգու տարածքի 2%-ից ոչ ավելի: |
.___________________________________________________________.
195. Զբոսայգու արդյունավետ օգտագործման նպատակով հարկավոր է շուրջտարյա գործող հաստատությունները տեղակայել հիմնական մուտքերի հարևանությամբ: Մուտքերի միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել 500 մ-ից ոչ ավելի:
196. Ճեմելիքի երկարության և լայնության հարաբերակցությունը պետք է լինի 1:3-ից ոչ պակաս: 25 մ-ից պակաս լայնությամբ ճեմելիքի դեպքում պետք է նախատեսել 3-6 մ լայնությամբ մեկ ճեմուղի, 25- մ-ից լայն ճեմելիքի դեպքում` հիմնական ճեմուղուց բացի պետք է նախատեսել 1.5-3.0 մ լրացուցիչ ուղիներ (արահետներ), 50 մ-ից լայն ճեմելիքների դեպքում թույլատրվում է մարզահրապարակների, տաղավարների, մանկական խաղահամալիրների, հեծանվային ուղիների տեղակայումը: Կառույցների բարձրությունը չպետք է գերազանցի 6 մ-ը:
197. Ճեմելիքի մուտքերը պետք է կազմակերպել 250 մ-ից ոչ ավելի ընդմիջումներով, ինտենսիվ շարժմամբ փողոցներում` հետիոտն անցումների հետ փոխկապակցված: Տարածքի տարրերի հարաբերակցությունը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 17-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:
Աղյուսակ 17
.___________________________________________________________.
|Հ/Հ|Ճեմելիքի | Անվանումը |Հարաբերությունը |
| |չափերը, մ | |ընդհանուր մակերեսի|
| | | |նկատմամբ, % |
|___|___________|________________________|__________________|
|1. |10-25 |Կանաչ ծածկույթ և ջրային| 70-75 |
| | |մակերեսներ | |
| | |Ծառուղիներ, ճեմուղիներ, | 30-25 |
| | |արահետներ, հարթակներ | |
| | |Կառույցներ | - |
|___|___________|________________________|__________________|
|2. |26-50 |Կանաչ ծածկույթ և ջրային| 75-80 |
| | |մակերեսներ | |
| | |Ծառուղիներ, ճեմուղիներ, | 23-17 |
| | |արահետներ, հարթակներ | |
| | |Կառույցներ | 2-3 |
|___|___________|________________________|__________________|
|3. |51 և ավելի|Կանաչ ծածկույթ և ջրային| 65-75 |
| |լայնությամբ|մակերեսներ | |
| | |Ծառուղիներ, ճեմուղիներ, | |
| | |արահետներ, հարթակներ | 30-25 |
| | |Կառույցներ | 5-ից ոչ ավելի |
.___________________________________________________________.
198. Մեկ երկայնական հետիոտն արահետով ճեմելիքի լայնությունը` տեղակայման հետևյալ տարբերակների համար հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 18-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:
Աղյուսակ 18
.________________________________________________.
|Հ/Հ| Անվանումը |Լայնությունը, մ|
|___|____________________________|_______________|
|1. |Փողոցի առանցքով | 18 |
|___|____________________________|_______________|
|2. |Փողոցի մի կողմից` երթևեկելի | 10 |
| |մասի և կառուցապատման միջև | |
.________________________________________________.
199. Շենքերից, շինություններից, ինչպես նաև ինժեներական կահավորման օբյեկտներից մինչև ծառերն ու թփուտներն ընկած հեռավորությունը հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 19-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 19
.____________________________________________________________________.
|Հ/Հ|Շենք, շինություն, ինժեներական բարեկարգման |Շենքից, |
| |օբյեկտ |շինությունից, |
| | |օբյեկտից մինչև |
| | |առանցքն ընկած |
| | |հեռավորությունը, մ|
| | |__________________|
| | |ծառի բնի | թփուտի |
|___|_____________________________________________|_________|________|
|1. |Շենքի և շինության արտաքին պատ | 5.0 | 1.5 |
|___|_____________________________________________|_________|________|
|2. |Տրամվայի պաստառի եզրագիծ | 5.0 | 3.0 |
|___|_____________________________________________|_________|________|
|3. |Մայթեզր և այգու արահետի եզր | 0.7 | 0.5 |
|___|_____________________________________________|_________|________|
|4. |Փողոցի երթևեկային մասի եզրագիծ, | 2.0 | 1.0 |
| |ճանապարհի կողնակի ամրացված եզր կամ | | |
| |առվի եզր | | |
|___|_____________________________________________|_________|________|
|5. |Լուսավորության ցանցի, տրամվայի | 4.0 | - |
| |կայմերի և հենարանների,սալարկուղու | | |
| |հենարան և ուղեկամուրջ | | |
|___|_____________________________________________|_________|________|
|6. |Շեպության, դարավանդի հիմնատակ | 1.0 | 0.5 |
|___|_____________________________________________|_________|________|
|7. |Հենապատի հիմնատակ կամ ներքին եզրամաս | 3.0 | 1.0 |
|___|_____________________________________________|_________|________|
|8. |Ստորգետնյա ցանցեր. | | |
| |1) գազատարներ, կոյուղի | 1.5 | - |
| |2) ջերմային ցանց (կանալի, թունելի պատեր կամ | 2.0 | 1.0 |
| |թաղանթը` առանց կանալ տեղակայման պարագայում) | | |
| |3) ջրագիծ, ցամաքուրդ | 2.0 | - |
| |4) ուժային մալուխ և կապի մալուխ | 2.0 | 0.7 |
.____________________________________________________________________.
200. Պուրակի տարածքում այցելուներին սպասարկող կառույցների (սրճարաններ, տաղավարներ, կրպակներ) բարձրությունը չպետք է գերազանցի 4 մետրը, իսկ կառուցապատման մակերեսը` պուրակի տարածքի 2%-ը: Պուրակի տարածքի տարրերի հարաբերակցությունը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 20-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:
Աղյուսակ 20
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Պուրակի տեղադիրքը |Անվանումը |Հարաբերությունը|
| | | |ընդհանուր |
| | | |մակերեսի |
| | | |նկատմամբ, % |
|___|______________________|__________________________|_______________|
|1. |Բնակավայրի |Կանաչ ծածկույթ և ջրային | 60-73 |
| |փողոցներում, |մակերեսներ | |
| |հրապարակներում |Ծառուղիներ, ճեմուղիներ, | 38-25 |
| | |արահետներ, հարթակներ, | 2 |
| | |փոքր ճարտարապետական ձևեր | |
| | |Կառույցներ | |
|___|______________________|__________________________|_______________|
|2. |Բնակելի շրջաններում, |Կանաչ ծածկույթ և ջրային | 70-80 |
| |բնակելի փողոցներում, |մակերեսներ | 30-20 |
| |շենքերի միջև, առանձին|Ծառուղիներ, ճեմուղիներ, | - |
| |շենքերի մոտ |արահետներ, հարթակներ, | |
| | |փոքր ճարտարապետական ձևեր | |
| | |Կառույցներ | |
|___|______________________|__________________________|_______________|
|3. |Բնակավայրի |Կանաչ ծածկույթ և ջրային | 60-73 |
| |փողոցներում, |մակերեսներ | 38-25 |
| |հրապարակներում |Ծառուղիներ, ճեմուղիներ, | 2 |
| | |արահետներ, հարթակներ, | |
| | |փոքր ճարտարապետական ձևեր | |
| | |Կառույցներ | |
|___|______________________|__________________________|_______________|
|4. |Բնակելի շրջաններում, |Կանաչ ծածկույթ և ջրային | 70-80 |
| |բնակելի փողոցներում, |մակերեսներ | 30-20 |
| |շենքերի միջև առանձին |Ծառուղիներ, ճեմուղիներ, | - |
| |շենքերի մոտ |արահետներ, հարթակներ, | |
| | |փոքր ճարտարապետական ձևեր | |
| | |Կառույցներ | |
._____________________________________________________________________.
201. Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառուցվածքում 0.5 կմ-ից լայն խոշոր զբոսայգիներն ու անտառապուրակները պետք է կազմեն դրանց 10%-ից ոչ պակաս մասը:
202. Քաղաքային զբոսայգիների հասանելիությունը չպետք է գերազանցի 20 րոպեն, իսկ հատակագծային շրջանների զբոսայգիներինը` 15 րոպեն:
203. Սեյսմիկ գոտիներում անհրաժեշտ է ապահովել ազատ մոտեցում դեպի պուրակներ, այգիներ և ընդհանուր օգտագործման այլ կանաչապատ տարածքներ` բացառելով բնակելի շրջանների կողմից ցանկապատերի կառուցումը:
204. Զբոսայգիների, այգիների, անտառապուրակների, անտառների, կանաչ գոտիների տարածքների միաժամանակյա այցելուների հաշվարկային քանակը ընդունվում է սույն շինարարական նորմերի 21-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:
Աղյուսակ 21
._____________________________________________.
|Հ/Հ| Անվանումը |Այցելուների|
| | |քանակը |
| | |մարդ/հա |
|___|_____________________________|___________|
|1. |Քաղաքային զբոսայգիներ | 100 |
|___|_____________________________|___________|
|2. |Հանգստի գոտիների զբոսայգիներ | 70 |
|___|_____________________________|___________|
|3. |Առողջավայրերի զբոսայգիներ | 50 |
|___|_____________________________|___________|
|4. |Անտառապուրակներ/հիդրոպարկեր | 10 |
|___|_____________________________|___________|
|5. |Անտառներ | 1-3 |
._____________________________________________.
205. Ողողահուների տարածքներում զբոսայգիների կառուցման դեպքում անհրաժեշտ է պահպանել սույն շինարարական նորմերի 22-րդ բաժնի և ՍՆիՊ 2.06.15 շինարարական նորմերի պահանջները:
206. Ճեմուղիները և հետիոտն արահետները հարկավոր է նախատեսել զանգվածային հետիոտն հոսքերի շարժման ուղղությամբ: Ճեմուղու տեղակայումը, ձգվածությունն ու լայնությունը, ինչպես նաև դրա տեղադիրքը փողոցի լայնական կտրվածքում հարկավոր է որոշել` հաշվի առնելով փողոցի և հարակից կառուցապատման ճարտարապետահատակագծային լուծումները: Ճեմուղիների և հետիոտն արահետների երկայնքով հարկավոր է նախատեսել կարճատև հանգստի հարթակներ:
207. Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները պետք է բարեկարգվեն և սարքավորվեն ճարտարապետական փոքր ձևերով. շատրվաններով և ջրավազաններով, աստիճաններով, թեքահարթակներով, հենապատերով, զրուցարաններով, լուսամփոփերով և այլն: Լուսամփոփների քանակը հարկավոր է որոշել ըստ տարածքի նորմատիվ լուսավորվածության պահանջների:
208. Լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիների ճանապարհաարահետային ցանցը (փողոցներ, արահետներ, ճեմուղիներ) հարկավոր է ծրագծել հետիոտների շարժման հիմնական ուղիների ուղղությամբ հնարավորինս նվազագույն թեքություններով և հաշվի առնելով հիմնական նպատակակետերին, խաղային և սպորտային հրապարակներին հասանելիության ամենակարճ հեռավորությունը: Արահետի լայնությունը պետք է լինի 0.75 մ-ին պատիկ (մեկ մարդու շարժման շերտի լայնություն):
209. Քաղաքների կանաչ գոտիներում հարկավոր է նախատեսել ծառային և թփային բուսատեսակների տնկարաններ և ծաղկային ու ջերմոցային տնտեսություններ` հաշվի առնելով քաղաքային և գյուղական բնակավայրերի խմբերին տնկանյութով ապահովելու անհրաժեշտությունը:
210. Տնկարանների մակերեսը կարող է սահմանվել նաև 3-5 մ2 /մարդ հաշվարկի հիման վրա` պայմանավորված ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներով բնակչության ապահովվածության մակարդակով, սանիտարապաշտպանիչ գոտիների չափերով, բնակլիմայական և այլ տեղական առանձնահատկություններով: Ծաղկանոցային-ջերմոցային տնտեսությունների ընդհանուր մակերեսը հարկավոր է ընդունել 0.5 մ2 /մարդ հաշվարկով:
211. Առողջավայրերի տարածքների օգտագործման ռեժիմները պետք է նպատակաուղղված լինեն լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացների իրականացման խթանմանը` լանդշաֆտների «նույնացում (ի հայտ բերում)-գնահատում-լանդշաֆտի որակի նպատակի սահմանում» շղթային համաձայն:
212. Գեղագիտական և ճանաչողական բարձր արժեքով օժտված, բնական լանդշաֆտների ճարտարապետատարածական կազմակերպումը պետք է նպատակաուղղված լինի դրանց արժեքների առավել համակողմանի բացահայտմանն ու մատուցմանը` միևնույն ժամանակ խնայողական բնօգտագործման պահանջների ապահովմամբ:
213. Պարկերի տեղակայման ժամանակ պետք է առավելագույնս պահպանել գոյություն ունեցող ծառատնկումներով և ջրային մակերեսներով հատվածները:
214. Ռեկրեացիոն նշանակության գոտիներում բնակչության զանգվածային կարճատև հանգստի օբյեկտների տեղաբաշխումը հարկավոր է նախատեսել` հաշվի առնելով այդ տարածքների 1.5 ժ-ից ոչ ավելի տրանսպորտային հասանելիությունը:
215. Հատուկ պահպանվող տարածքների գոտիների կազմում, բուժական հատկանիշներով, առավել բարենպաստ միկրոկլիմայական, լանդշաֆտային և սանիտարահիգիենիկ պայմաններով օժտված հողերի վրա, կարող են առանձնացվել բուժ-առողջարարական (առողջավայր) տեղամասեր: Առողջավայրերի տարածքներում առողջավայրային գոտիներ ձևավորելու նպատակով նախատեսվում են առողջարանաառողջավայրային և առողջարարական, հանգստի և զբոսաշրջության հաստատություններ, բուժվողների և հանգստացողների սպասարկման հաստատություններ և կազմակերպություններ, առողջավայրային զբոսայգիներ և ընդհանուր օգտագործման կանաչապատ և այլ տարածքներ, լողափեր: Առողջավայրային գոտիների ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների չափերը հարկավոր է սահմանել սանիտարաառողջավայրային և առողջարարական հաստատությունների մեկ տեղի համար` 100 մ2 հաշվարկով: Տափաստանային շրջանների առողջավայրային գոտիներում ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների տեղամասերը թույլատրվում է նվազեցնել, սակայն 50%-ից ոչ ավելի:
216. Հանգստի և առողջարանաառողջավայրային հաստատությունների տեղակայումը ափամերձ հանգստի և առողջավայրային գոտիներում անհրաժեշտ է նախատեսել` հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 13-րդ բաժնի պահանջները, սակայն գետերի ափերի և ջրամբարների պարագայում 50 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ, եթե դա չի հակասում ՀՀ ջրային օրենսդրության պահանջներին:
217. Առողջավայրային և հանգստի գոտիներում տեղակայված լողափերի տարածքների չափերը հարկավոր է ընդունել մեկ հաճախորդի (այցելուի) համար սույն շինարարական նորմերի 22-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:
Աղյուսակ 22
._________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանումը |Տարածքը |
| | |(մեկ այցելուի|
| | |հաշվով) մ2 |
|___|_______________________________________________|_____________|
|1. |Գետերի և լճերի | 8 |
|___|_______________________________________________|_____________|
|2. |Գետերի և լճերի (երեխաների համար) | 4 |
|___|_______________________________________________|_____________|
|3. |Առողջավայրային գոտիներից դուրս գյուղատնտեսական | 5 |
| |օգտագործման համար պիտանի հողերի վրա տեղակայվող | |
| |գետերի և լճերի լողափեր | |
|___|_______________________________________________|_____________|
|4. |Հատուկ մասնագիտացված բուժական լողափեր | 8-12 |
| |սակավաշարժ բուժվողների համար | |
._________________________________________________________________.
218. Նախագծվող առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունների սահմանագծից հեռավորությունը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 23-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:
Աղյուսակ 23
.___________________________________________________________________.
|Հ/Հ| Անվանումը |Հեռավորությունը, մ|
|___|____________________________________________|__________________|
|1. |մինչև բնակելի և հասարակական կառուցապատումը| 500 |
| |(որը չի առնչվում առողջավայրային և հանգստի | |
| |գոտու սպասարկման հետ), կոմունալ տնտեսության | |
| |և պահեստարանների օբյեկտները | |
|___|____________________________________________|__________________|
|2. |նույնը` վերակառուցման պայմաններում | 100 |
|___|____________________________________________|__________________|
|3. |մինչև ընդհանուր երկաթուղային ցանցը | 500 |
|___|____________________________________________|__________________|
|4. |մինչև ավտոմոբիլային ճանապարհներ` | |
|___|____________________________________________|__________________|
|1) |I, II, III կարգի | 500 |
|___|____________________________________________|__________________|
|2) |IV կարգի | 200 |
|___|____________________________________________|__________________|
|5. |մինչև ամառանոցային կառուցապատում | 300 |
.___________________________________________________________________.
219. Հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ռեժիմը և չափերը սահմանվում են ՀՀ կառավարության կողմից` հաշվի առնելով նաև սույն շինարարական նորմերի 13-րդ բաժնի պահանջները: Միջազգային, հանրապետական, տեղական նշանակության հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ռեժիմները սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
220. Կարճատև զանգվածային հանգստի գոտիների տեղաբաշխումը պետք է նախատեսել` հասարակական տրանսպորտի միջոցներով 1.5 ժ-ից ոչ ավելի հասանելիության սահմաններում:
221. Կարճատև զանգվածային հանգստի գոտիների տարածքների չափերը հարկավոր է ընդունել մեկ այցելուի համար 500 մ2 -ուց ոչ պակաս հաշվարկով, այդ թվում դրա ակտիվ հանգստի տեսակների համար ինտենսիվ օգտագործվող հատվածը պետք է կազմի մեկ այցելուի համար` 100 մ2: Կարճատև զանգվածային հանգստի տարածքի մակերեսը հարկավոր է ընդունել 50 հա-ից ոչ պակաս:
222. Հանգստի գոտիները հարկավոր է տեղակայել առողջարաններից, ճամբարներից, նախադպրոցական առողջարանային-առողջարարական հաստատություններից, ամառանոցային ընկերություններից, ընդհանուր ցանցի ավտոմոբիլային ճանապարհներից, երկաթուղագծերից 500 մ-ից ոչ պակաս, իսկ հանգստյան տներից` 300 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
223. Անտառապուրակների, հանգստի և առողջավայրերի գոտիների սահմանագծերին տեղակայվող ավտոմեքենաների ավտոկայնատեղերի չափերը հարկավոր է որոշել ըստ նախագծման առաջադրանքի, վերջինիս բացակայության դեպքում` սույն շինարարական նորմերի 4-րդ հավելվածով:
224. Առողջավայրային գոտիներում նախատեսվում են.
1) երկարատև հանգստի առողջարանաառողջավայրային հաստատությունների տեղակայում` աղմուկի թույլատրելի մակարդակ ունեցող տարածքների վրա,
2) մանկական առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունների տեղակայում` մեծահասակների համար նախատեսված հաստատություններից կանաչ տնկարկների 100 մ-ից ոչ պակաս բաժանարար շերտով մեկուսացված,
3) տրանսպորտային շարժման սահմանափակում և տարանցիկ տրանսպորտային հոսքերի բացառում:
225. Առողջավայրային գոտու սահմաններում տեղակայվող միատիպ կամ մոտ ուղղվածությամբ առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունները հարկավոր է միավորել որպես համալիրներ` ապահովելով բժշկական, առողջավայրային-կենցաղային և տնտեսական սպասարկման կենտրոնացում միասնական ճարտարապետատարածական լուծման մեջ:
226. Առողջավայրային գոտիների ընդհանուր օգտագործման տարածքների չափերը հարկավոր է սահմանել առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունների համար հետևյալ հաշվարկից, մեկ տեղի համար` համաառողջավայրային կենտրոններ` 10 մ2, կանաչապատ տարածքներ-100 մ2: Ձևավորված լեռնային առողջավայրերում ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների չափերը թույլատրվում է նվազեցնել, սակայն 50%-ից ոչ ավելի:
227. Գետափերի և լճափերի համար ափամերձ շերտի նվազագույն ձգվածությունը մեկ այցելուի համար հարկավոր է ընդունել 0.25 մ-ից ոչ պակաս:
228. Լողափերին միաժամանակյա այցելուների քանակը հարկավոր է հաշվարկել` հաշվի առնելով լողափի միաժամանակյա բեռնվածության գործակիցների սույն շինարարական նորմերի 24-րդ աղյուսակում տրված ցուցանիշները:
Աղյուսակ 24
.______________________________________________________________.
|Հ/Հ| Անվանումը |Բեռնվածության|
| | | գործակից |
|___|____________________________________________|_____________|
|1. |Առողջավայրեր | 0.6-0.8 |
|___|____________________________________________|_____________|
|2. |Հանգստի և զբոսաշրջության հաստատություններ | 0.7-0.9 |
|___|____________________________________________|_____________|
|3. |Մանկական ճամբարներ | 0.5-1.0 |
|___|____________________________________________|_____________|
|4. |Տեղի բնակչության ընդհանուր օգտագործման համար| 0.2 |
|___|____________________________________________|_____________|
|5. |Առանց ուղեգրերի հանգստացողների համար | 0.5 |
.______________________________________________________________.
XIV. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՓՈՂՈՑԱՅԻՆ ՑԱՆՑ
229. Բնակավայրերի նախագծման ժամանակ, ըստ դրանց հատակագծային կառուցվածքի և բնակավայրերի տարածքին անմիջականորեն հարող տարածքների հատակագծային կառուցվածքի, անհրաժեշտ է նախատեսել տրանսպորտի և ճանապարհափողոցային ցանցի միասնական փոխկապակցված համակարգ, որը կապահովի բնակավայրի գործառական գոտիների, մերձակայքում գտնվող օբյեկտների, տարաբնակեցման համակարգի այլ բնակավայրերի, արտաքին տրանսպորտի օբյեկտների, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների հետ հարմար, արագ և անվտանգ կապ:
230. 50 հազար և ավելի բնակչությամբ քաղաքների համար պետք է նախատեսել արտաքին տրանսպորտի հանգույցների ու գլխավոր մայրուղիների կրկնակում` շրջանցիկ ճանապարհների պարտադիր անցկացումով: Փոքր քաղաքների և բնակավայրերի համար հնարավորության սահմաններում հարկավոր է նախատեսել բնակավայրերի հարմարավետ մուտքերով շրջանցիկ ճանապարհներ:
231. Աշխատողների 90%-ի համար բնակության վայրից մինչև աշխատավայր ժամանակի ծախսերը մեկ ուղղությամբ, կախված քաղաքի բնակչության թվից, չպետք է գերազանցեն սույն շինարարական նորմերի 25-րդ աղյուսակում տրված ցուցանիշները:
Աղյուսակ 25
.___________________________________.
|Հ/Հ|Բնակչության թիվը |ժամանակի |
| | |ծախսումները,|
| | |րոպե |
|___|__________________|____________|
|1. |1 000 000-ից ավելի| 40 |
|___|__________________|____________|
|2. |100 000-1 000 000 | 30 |
|___|__________________|____________|
|3. |100 000 և պակաս | 25 |
.___________________________________.
232. Քաղաքային բնակչության հաշվարկային թվաքանակի միջանկյալ արժեքների համար ժամանակի ծախսերի նորմերը պետք է միջարկել:
233. Գյուղական բնակավայրերի բնակիչների աշխատանքային տեղափոխությունների վրա ծախսված ժամանակը (հետիոտն կամ տրանսպորտով) չպետք է գերազանցի 20 րոպեն:
234. Բնակավայրի ճանապարհափողոցային ցանցի և տրանսպորտային հանգույցների թողունակությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների սպասարկման տեղերի թիվը, անհրաժեշտ է որոշել ելնելով հաշվարկային ժամկետում բնակչության ավտոմոբիլացման մակարդակից, որի ցուցանիշը ընդունվում է 1000 բնակչի համար 400 միավոր, այդ թվում 80-85%-ը` մարդատարներ և 15-20%-ը` բեռնատարներ:
235. Տեղական պայմաններից ելնելով նշված ավտոմոբիլացման մակարդակը թույլատրվում է իջեցնել կամ բարձրացնել, բայց 20%-ից ոչ ավելի:
236. Գյուղատնտեսական, հատուկ տեխնոլոգիական և այլ տրանսպորտային միջոցների պահպանության և սպասարկման տեղերի թիվը որոշվում է ըստ գործող նորմերի կամ հատուկ առաջադրանքի:
237. Բնակավայրերի ճանապարհափողոցային ցանցն անհրաժեշտ է նախագծել միասնական համակարգի տեսքով` հաշվի առնելով ճանապարհների և փողոցների դերն ու նշանակությունը, տրանսպորտի ու հետիոտնի անցուդարձը, տարածքի ճարտարապետահատակագծային լուծումներն ու կառուցապատման բնույթը: Ճանապարհափողոցային ցանցում պետք է առանձնացնել միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհներ և փողոցներ: Քաղաքային ճանապարհներն ու փողոցները դասակարգվում են ըստ սույն շինարարական նորմերի 26-րդ աղյուսակի:
238. Նոր նախագծվող քաղաքային ճանապարհների և փողոցների հաշվարկային հարաչափերը պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 27-րդ աղյուսակի, գյուղական բնակավայրերինը` ըստ սույն շինարարական նորմերի 28-րդ աղյուսակի: Գոյություն ունեցող ճանապարհների և փողոցների վերակառուցման պայմաններում շարժման մեկ շերտի հարաչափերը պահպանվում են, համաքաղաքային նշանակության փողոցների համար` 3.75 և 3.5 մ, շրջանայինի համար` 3.5, տեղական նշանակության փողոցների համար` 3.0 մ:
239. Փողոցների և ճանապարհների լայնական կտրվածքի տարրերը սահմանվում են հաշվարկով, ելնելով տրանսպորտային միջոցների և հետիոտնի հեռանկարային անցուդարձից, լայնական պրոֆիլի սահմաններում նախատեսված տարրերի (երթևեկային մասեր, ստորգետնյա հաղորդակցուղիների անցկացման տեխնիկական գոտիներ` համաձայն սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի, մայթեր, կանաչապատման գոտիներ և այլն) կազմից` հաշվի առնելով նաև սանիտարահիգիենիկ ու քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Բաժանիչ գոտիների նվազագույն լայնություններն ընդունվում են ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
240. Փողոցի երթևեկային մասի շերտերի թիվը պետք է նշանակել տրանսպորտի հեռանկարային անցուդարձի` բեռնվածության 0.65-0.75 մակարդակի հաշվով: Բնակավայրի ավտոմոբիլների գերխտացման բարձր մակարդակի պայմաններում նպատակահարմար է լրացուցիչ եզրային շերտեր նախատեսել ավտոմոբիլների կանգառի կամ կայանման համար:
241. Բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման ժամանակ շարժման անվտանգությունը, խաչմերուկների թողունակությունը, ավտոմոբիլների` մայթեզրերին կանգառման կամ կայանման հնարավորությունը զգալիորեն բարձրացնելու, ինչպես նաև հանդիպակաց մայթ հետիոտնի անցումը դյուրինացնելու նպատակով տրանսպորտի երթևեկությունը պետք է հնարավորինս կազմակերպել միակողմանի ուղղությամբ:
242. Տրանսպորտի և հետիոտնի երթևեկության կազմակերպման գերխնդրի` տրանսպորտի տարանցիկ, տեղական և հետիոտն շարժումների միմյանցից տարանջատ գործառումն ապահովելու համար նպատակահարմար է քաղաքին մոտեցնող մայրուղային ճանապարհների մուտքը մինչև քաղաքի կենտրոն կազմակերպել անարգել արագընթաց շարժման սկզբունքով:
243. Մեծ, խոշոր, խոշորագույն քաղաքների մայրուղային փողոցներով և ճանապարհներով ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկության համար եզրային շերտերն անհրաժեշտ է նախատեսել 4.5-ական մ լայնությամբ` երբ տրանսպորտի այդ տեսակների առավելագույն ժամային անցուդարձը գերազանցում է 30 միավորը, իսկ վերակառուցման պայմաններում` 15 միավորը:
244. Բեռնատար ավտոմոբիլների գերակայությամբ անցուդարձի դեպքում մայրուղային ճանապարհների և փողոցների երթևեկային մասը թույլատրվում է լայնացնել մեկական շարժման շերտով:
245. Երբ փողոցների մայթեզրով նախատեսվում է երկայնական շարվածքով ավտոմոբիլների կայանում փողոցի առանցքին զուգահեռ երկայնական շարվածքով, ապա եզրային շերտի լայնությունը նորմատիվային պահանջների նկատմամբ պետք է ավելացնել ևս 2 մ-ով:
246. Փողոցի վերելքի ուղղությամբ կառուցապատման սահմանը փողոցի վերելքի ուղղությամբ վայրէջքի համեմատ երթևեկային մասի եզրից հնարավորության դեպքում անհրաժեշտ է տեղակայել առավել մեծ հեռավորության վրա` աղմուկի և արտանետումների մակարդակների նույնացման նպատակով:
247. Փոքր, միջին և մեծ քաղաքների համաքաղաքային նշանակության մայրուղային փողոցների նախագծման, ինչպես նաև վերակառուցման կամ երթևեկության միակողմանի կազմակերպման դեպքում կարելի է կիրառել շրջանային նշանակության մայրուղային փողոցների լայնական պրոֆիլի (կտրվածքի) 27-րդ աղյուսակում տրված հարաչափերը:
Աղյուսակ 26
.______________________________________________________________________.
|Հ/Հ|Ճանապարհների և |Փողոցների և ճանապարհների հիմնական նշանակությունը|
| |փողոցների | |
| |դասակարգումը | |
|___|________________|_________________________________________________|
|1. |Մայրուղային |Արագընթաց տրանսպորտային կապ հեռավոր |
| |ճանապարհներ |արդյունաբերական և հատակագծային գոտիների ու |
| |1) արագընթաց |շրջանների միջև, ելքեր դեպի ընդհանուր օգտագործման|
| |շարժման, |ավտոմոբիլային ճանապարհներ, օդանավակայաններ, |
| | |բնակեցման համակարգի բնակավայրեր և բնակչության |
| | |զանգվածային հանգստի գոտիներ: Փոխհատումները |
| | |մայրուղային փողոցների և ճանապարհների հետ պետք է |
| | |նախատեսվեն տարբեր մակարդակներում |
| |________________|_________________________________________________|
| |2) շարժման |Տրանսպորտային կապ բնակելի կառուցապատումից |
| |կարգավորումով: |դուրս, առավելապես բեռնատարների շարժմամբ, |
| | |քաղաքի շրջանների միջև, ելքեր դեպի ընդհանուր |
| | |օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: |
| | |Փողոցների և ճանապարհների հետ փոխհատումները |
| | |թույլատրվում է նախատեսել նաև միևնույն |
| | |մակարդակում: |
|___|________________|_________________________________________________|
|2. |Մայրուղային |Տրանսպորտային կապ բնակելի, արդյունաբերական |
| |փողոցներ |շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես |
| |1) համաքաղաքային|նաև մայրուղային փողոցների, քաղաքային |
| |նշանակության |ճանապարհների և ընդհանուր օգտագործման |
| |անընդհատ |ճանապարհների միջև: Հիմնական ուղղություններով |
| |շարժման, |տրանսպորտի շարժման ապահովումը նախատեսվում է |
| | |տարբեր մակարդակներում: |
| |________________|_________________________________________________|
| |2) շարժման |Տրանսպորտային կապ բնակելի, արդյունաբերական |
| |կարգավորումով: |շրջանների և քաղաքների կենտրոնների, պլանավորված |
| | |շրջանների կենտրոնների միջև, ելքեր դեպի |
| | |մայրուղային փողոցներ և ճանապարհներ և դեպի |
| | |ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: |
| | |Փոխհատումները մայրուղային փողոցների և |
| | |ճանապարհների հետ` միևնույն մակարդակում: |
|___|________________|_________________________________________________|
|3. |Շրջանային |Տրանսպորտային և հետիոտնային կապ բնակելի |
| |նշանակության |շրջանների, բնակելի և արդյունաբերական |
| |ճանապարհներ և |շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների |
| |փողոցներ |միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ: |
|___|________________|_________________________________________________|
|4. |Տեղական |Տրանսպորտային և հետիոտային կապ բնակելի |
| |նշանակության |շրջանների տարածքներում (միկրոշրջաններում), |
| |ճանապարհներ և |ելքեր դեպի շարժման կարգավորումով ու շրջանային |
| |փողոցներ |փողոցներ և ճանապարհներ: |
| |________________|_________________________________________________|
| |1) բնակելի |Առավելապես մարդատար տրանսպորտային կապ |
| |կառուցապատման |գոտիների (շրջանների) սահմաններում, ելքեր դեպի |
| |փողոցներ, |քաղաքային մայրուղային ճանապարհներ: |
| |________________|_________________________________________________|
| |2) հետիոտնային |Հետիոտնային կապ աշխատավայրերի, հիմնարկ - |
| |փողոցներ և |կազմակերպությունների, հասարակական կենտրոնների, |
| |ճանապարհներ, |հանգստավայրերի և հասարակական տրանսպորտի |
| | |կանգառների հետ: |
| |________________|_________________________________________________|
| |3) պուրակային |Տրանսպորտային կապ անտառապուրակների և |
| |ճանապարհներ, |պուրակների տարածքների սահմաններում` |
| | |առավելապես մարդատար ավտոմոբիլների շարժման համար: |
| |________________|_________________________________________________|
| |4) մոտեցումներ, |Տրանսպորտային միջոցների մոտեցումներ դեպի բնակելի |
| | |և հասարակական շենքեր, հիմնարկներ, |
| | |կազմակերպություններ և քաղաքային կառուցապատման |
| | |այլ օբյեկտներ` շրջանների, միկրոշրջանների և |
| | |թաղամասերի ներսում: |
| |________________|_________________________________________________|
| |5) հեծանվային |Բացառապես հեծանվային շարժում դեպի հանգստի |
| |ուղիներ: |գոտիներ և հասարակական կենտրոններ: |
.______________________________________________________________________.
Աղյուսակ 27
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ճանապարհների և փողոցների |Հաշվարկային |Շարժ-|Շարժ-|Մայթի |
| |դասակարգումը |արագությունը, |ման |ման |նվազա- |
| | |կմ/ժամ |շերտի|շերտի|գույն |
| | |__________________|լայ- |թիվը |լայնու-|
| | |Հիմնա-|Տեղանքի |նու- | |թյունը,|
| | |կան |դժվարին |թյու-| |մ |
| | | |տեղամա- |նը, | | |
| | | |սերում | | | |
| | | |___________| | | |
| | | |կտրտ-|լեռ- | | | |
| | | |ված |նային| | | |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|1. |Մայրուղային ճանապարհներ | | | | | | |
| |1) արագընթաց, | 120| 100| 80| 3,6|4 և | - |
| | | | | | |ավելի| |
| | | | | | | | |
| |2) շարժման կարգավորումով | 80| 70| 60| 3,6|2 և | - |
| | | | | | 3,3|ավելի| |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|2. |Համաքաղաքային նշանակության| | | | | | |
| |մայրուղային փողոցներ | | | | | | |
| |1) անընդհատ շարժման, | 100| 90| 70| 3,6|4 և | 4,5 |
| | | | | | |ավելի| |
| | | | | | | | |
| |2) շարժման կարգավորումով: | 80| 70| 60| 3,6|4 և | 4,5 |
| | | | | | 3,3|ավելի| |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|3. |Շրջանային նշանակության | 60| 50| 50| 3,3|2 և | 2,25 |
| |փողոցներ և ճանապարհներ | | | | 3.0|ավելի| |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|4. |Տեղական նշանակության | 40| 40| 30| 3,0|2 և | 1,5 |
| |փողոցներ և ճանապարհներ | | | | 2.7|ավելի| |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|5. |Մոտեցումներ և անցուղիներ | | | | | | |
| |1) հիմնական, | 40| 40| 40| 3.0| 2 | 1,0 |
| |2) երկրորդական | 30| 30| 30| 4.5| 1 | 0,75 |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|6. |Հետիոտնային փողոցներ | | | | | | |
| |1) հիմնական, | - | - | - | 1,0 |ըստ |ըստ |
| | | | | | |հաշ- |նախագծի|
| | | | | | |վարկի| |
| | | | | | | | |
| |2) երկրորդական | - | - | - | 0,75|ըստ |ըստ |
| | | | | | |հաշ- |նախագծի|
| | | | | | |վարկի| |
|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|
|7. |Հեծանվային ուղիներ | 30| 20| 20| 1,5| 1-2| - |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 28
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Գյուղական փողոցների|Հիմնական |Հաշվար-|Շարժման|Շարժման|Մայթի |
| |և ճանապարհների |նշանակությունը|կային |շերտի |շերտերի|նվազա-|
| |դասակարգում | |արագու-|լայնու-|թիվը |գույն |
| | | |թյունը,|թյունը,| |լայնու|
| | | |կմ/ժամ | մ | |թյունը|
| | | | | | | մ |
|___|___________________|______________|_______|_______|_______|______|
|1. |Գյուղական ճանապարհ |Գյուղի կապը | 60 | 3,6 | 2 | - |
| | |արտաքին | | 3,3 | | |
| | |ճանապարհների | | | | |
| | |հետ | | | | |
|___|___________________|______________|_______|_______|_______|______|
|2. |Գլխավոր փողոց |Բնակեցման |40-50 | 3,6 |2 և |1.5- |
| | |տարածքների | | |ավելի |2,25 |
| | |կապը | | | | |
| | |հասարակական | | | | |
| | |կենտրոնի հետ | | | | |
|___|___________________|______________|_______|_______|_______|______|
|3. |Բնակելի |Բնակեցման | | | | |
| |կառուցապատման |տարածքների | | | | |
| |փողոց` |ներսում | | | | |
| |1) հիմնական, |կապը գլխավոր | 40 | 3,0 |2 և | 1,5 |
| | |փողոցի հետ | | |ավելի | |
| | |______________|_______|_______|_______|______|
| |2) երկրորդական, |Կապը հիմնական | 30 | 3,0 | 2 | 1,0 |
| |(նրբանցք) |բնակելի | | 2,7 | | |
| | |փողոցների | | | | |
| | |միջև | | | | |
|___|___________________|______________|_______|_______|_______|______|
|4. |Մոտեցումներ և |Թաղամասի խորքի| 20 | 4,5 | 1 | 1,0 |
| |անցուղիներ |բնակելի տների | | | | |
| | |կապը փողոցի | | | | |
| | |հետ | | | | |
|___|___________________|______________|_______|_______|_______|______|
|5. |Տնտեսական անցատեղ, |Անասունների և | 30 | 4,5 | 1 | - |
| |անասնաանցատեղեր |բեռնատար | | | | |
| | |տրանսպորտի | | | | |
| | |անցատեղեր դեպի| | | | |
| | |մերձակալված- | | | | |
| | |քային | | | | |
| | |հողամասեր | | | | |
._____________________________________________________________________.
248. Այն դեպքերում, երբ տրանսպորտային հոսքի գերակշիռ մասը կազմում են մարդատար ավտոմոբիլները, ապա չորս և ավելի շերտերով նոր մայրուղային փողոցների կառուցման և հների վերակառուցման ժամանակ թույլատրվում է միջանկյալ երթևեկային շերտերի լայնությունն ընդունել եզրայիններից 0,3 կամ 0,6 մ-ով պակաս, պահպանելով մեկ շերտի նվազագույն լայնությունը 3 մ:
249. Բնակելի կառուցապատման միակողմանի երթևեկությամբ փողոցների երթևեկային մասի լայնությունը նպատակահարմար է սահմանել 7,2 մ-ից ոչ պակաս` զույգ մայթեզրերին երկուական մետր ավտոմոբիլների երկայնական շարվածքով կայանման համար, և կենտրոնական 3,3 մ լայնությամբ շերտը` միակողմանի երթևեկության համար: Երկկողմանի երթևեկությամբ փողոցների երթևեկային մասի լայնությունը նույն սկզբունքով կարելի է նշանակել 9 մ-ից ոչ պակաս:
250. Տրանսպորտի երթևեկությունը քաղաքների պատմական միջուկով պետք է սահմանափակել կամ արգելել` նախատեսելով շրջանցիկ կամ օղակաձև մայրուղային փողոցներ, հետիոտնային փողոցներ ու գոտիներ:
251. Երբ փողոցի` հաշվարկով ստացված երթևեկային շերտերի թիվը կազմում է 6 և ավելի, ապա նպատակահարմար է տարանցիկ երթևեկությունը տարանջատել տեղականից սիզամարգերով, որոնցով կարելի է անցկացնել հաղորդակցուղիներ, իսկ ձմռանը կուտակել երթևեկային մասերից մաքրված ձյունը:
252. Թույլատրվում է մայրուղային փողոցներն ու ճանապարհները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները հաշվարկային հարաչափերի հասցնել փուլ առ փուլ` հաշվի առնելով տրանսպորտի և հետիոտի շարժման անցուդարձերի իրական ցուցանիշները` հետագա շինարարության համար անհրաժեշտ ստորգետնյա և վերգետնյա տարածքների պարտադիր օտարման պայմանով:
253. Փողոցների ու ճանապարհների հորիզոնական կորերի նվազագույն շառավիղներն ու առավելագույն երկայնական թեքությունները սահմանվում են ըստ հաշվարկային արագությունների, համաձայն ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների (որտեղ լուսաբանված են «կտրտված տեղանք» և «լեռնային տեղանք» հասկացությունները): 30 կմ/ժամ հաշվարկային արագության համար հորիզոնական կորերի նվազագույն շառավիղը պետք է ընդունել 30 մ, իսկ երկայնական առավելագույն թեքությունը` 90%, բացառիկ դեպքերում, մինչև 150 մ երկարությամբ տեղամասերում` 120%, տեսանելիության հաշվարկային հեռավորությունը` 30 մ, ուղղաձիգ ուռուցիկ կորերի նվազագույն շառավիղը` 570 մ, գոգավորներինը` 180 մ:
254. Հորիզոնական կորերի երթևեկային մասի լայնացման չափերը պետք է ընդունել ըստ ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների:
255. Վիրաժների հաշվարկային թեքությունները (առավելագույն թեքությունը, որը սահմանվում է հաշվարկային արագությանը համապատասխան նվազագույն շառավղով կորի համար) պետք է ընդունել հանրապետության տարածքի ճանապարհակլիմայական շրջանացմանը համապատասխան: Անհրաժեշտ է վիրաժի հաշվարկային թեքությունը I և II ճանապարհակլիմայական շրջաններում ընդունել 40-60%, III և IV-ում` 20-40%: Կախված հորիզոնական կորերի շառավղից, վիրաժի թեքությունները նշանակվում են ըստ ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների:
256. Մայթերի բանուկ մասի լայնությունը սահմանելիս հաշվի չեն առնվում կրպակների, նստարանների, փողոցային կահավորման այլ տարրերի տեղադրման համար անհրաժեշտ հարթակները:
257. Այն դեպքում, երբ մայթերն անմիջականորեն հարում են շենքերի պատերին, հենապատերին կամ ցանկապատերին, ապա պետք է մայթերը լայնացնել առնվազն 1,5 մ-ով` ղեկավարվելով նաև աղմկապաշտպան նորմերով:
258. Փողոցի երկայնքով մայթեզրից 0,5 մ լայնությամբ գոտում արգելվում է մայթի մակարդակից բարձր որևէ սարքերի (էլեկտրասյուների, արգելափակոցների և այլնի) տեղադրում, ինչպես նաև ծառատունկ` մայթեզրին կանգառած ավտոմոբիլից ուղևորների ելումուտն ապահովելու ընթացքում դռների անարգել ու անվնաս բացվելու համար:
259. Քաղաքային ճանապարհների կամ փողոցների` միևնույն մակարդակում փոխհատման տեղում շրջադարձի շառավիղը մայթի կամ երթևեկային մասի եզրով անհրաժեշտ է ընդունել 12 մ-ից ոչ պակաս, հրապարակներում` 15 մ-ից ոչ պակաս: Սահմանափակ պայմաններում կամ վերակառուցման ժամանակ թույլատրվում է նշված շառավիղները համապատասխանաբար ընդունել 6 և 9 մ:
260. Փողոցների և ճանապարհների տրանսպորտային հանգույցների հարաչափերը պետք է նախագծել ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Խիտ կառուցապատման պայմաններում «երեքնուկի տերև», «շեփոր» և «շեղանկյուն» տիպի հանգույցների ձախ թևերի նվազագույն շառավիղը պետք է ընդունել 15 մ, սահմանելով երկայնական առավելագույն թեքությունը 40%-ից ոչ ավելի: Աջ և ձախ շրջադարձերի շառավիղները պետք է նշանակվեն երթևեկային մասի ներքին եզրով: Տրանսպորտային հանգույցների հողամասի տրամադրման սահմանը որոշվում է աջ շրջադարձերի թևերի արտաքին եզրերով, հաշվի առնելով կողային տեսանելիության սահմանները: Այդ տարածքում շինությունների տեղադրումն արգելվում է, իսկ կանաչապատման բարձրությունը` տարածքի հատակագծային մակարդակից, չպետք է գերազանցի 0.9 մ-ը:
261. Ավտոմոբիլների հետադարձի համար փակուղային փողոցների և ճանապարհների վերջնամասում պետք է նախատեսել 15 մ-ից ոչ պակաս տրամագծով կղզյակներով հրապարակներ, իսկ մարդատար հասարակական տրանսպորտի վերջնակետային հետադարձի համար` 30 մ-ից ոչ պակաս տրամագծով հրապարակներ: Շրջադարձային հրապարակներում ավտոմոբիլների կանգառ չի թույլատրվում:
262. Կարգավորվող երթևեկությամբ մայրուղային փողոցների երկայնքով անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախատեսել բաժանիչ շերտերով առանձնացված հեծանվային ուղիներ: Փողոցների և ճանապարհների երթևեկային մասի եզրով նախատեսվող հեծանվային ուղիները թույլատրվում է առանձնացնել նաև կրկնակի նշագծումով: Տրանսպորտային հոսքի համընթաց ուղղությամբ ուղու լայնությունը պետք է լինի 1.2 մ-ից ոչ պակաս, իսկ տրանսպորտային հոսքի հանդիպակաց ուղղությամբ` 1.5 մ-ից ոչ պակաս: Բնակչության զանգվածային հանգստյան գոտիներում և այլ կանաչապատ տարածքներում կարող են նախատեսվել փողոցներից, ճանապարհներից և հետիոտն շարժումից տարանջատված հեծանվային ուղիներ: Հեծանվային ուղիները կարող են լինել միակողմանի և երկողմանի շարժման, 1-ական մ-ից ոչ պակաս լայնությամբ, կողային անվտանգության գոտիներով: Տարածքային սուղ պայմաններում անվտանգության գոտիները կարելի է փոխարինել 0,75 մ բարձրությամբ արգելապատնեշով: Մայթի եզրաքարի երկայնքով, երթևեկային մասի հաշվին նախատեսվող հեծանվային շավղի լայնությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:
263. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիներ, որոնց նկատմամբ սահմանափակումներն ու ռեժիմները պետք է ընդունել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման պահանջներին համապատասխան: Բնակավայրով անցնող ճանապարհի տարանցիկ երթևեկությունը պետք է տարանջատել տեղականից` ճանապարհի զույգ կողմերում նախատեսելով ուղեկցող փողոցներ (ճանապարհներ), որոնցից ելքերը դեպի հիմնական ճանապարհ կամ փոխհատումները դրանց հետ կարելի է հասցնել նվազագույնի` 500-2000 մ միջակայքում:
264. Երբ սույն շինարարական նորմերի 263-րդ կետի պահանջները դժվար իրականանալի են կամ անհնարին, ապա պետք է դիմել այլընտրանքային տարբերակների` բնակավայրերով անցնող ճանապարհով կազմակերպել միակողմանի երթևեկություն կամ ճանապարհը դուրս բերել բնակավայրից:
265. Ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության հեռավորությունը պետք է սահմանել ըստ ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների, այն է` ճանապարհի երկայնքով` հաշված երթևեկային մասի եզրից I կարգի ճանապարհների համար պետք է ապահովել 18 մ, II կարգի ճանապարհի համար` 15 մ և III- IV կարգի ճանապարհների համար` 12 մ:
266. Հիմնական մայրուղային ճանապարհների երթևեկային մասից մինչև բնակելի կառուցապատման գոտու եզրը պետք է ընդունել 50 մ-ից ոչ պակաս, ՀՀՇՆ 22-04 շինարարական նորմերի պահանջները բավարարող աղմկապաշտպան միջոցառումների կիրառման դեպքում` 25 մ-ից ոչ պակաս:
267. Փողոցների, տեղական կամ կողային անցուղիների երթևեկային մասի եզրից մինչև կառուցապատման գիծը պետք է ընդունել 25 մ-ից ոչ ավելի: Նշված հեռավորության գերազանցման դեպքում կառուցապատման գծից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա պետք է նախատեսել հրշեջ մեքենաների մոտեցումն ապահովելու համար 6 մ լայնությամբ շերտ:
268. Ճանապարհների և փողոցների խաչմերուկներում անհրաժեշտ է նախատեսել տեսանելիության եռանկյունիներ: Հավասարասրուն եռանկյան սրունքների չափերը տեսանելիության «տրանսպորտ-տրանսպորտ» փոխհատման դեպքում շարժման 40, 60 և 80 կմ/ժամ արագությունների դեպքում պետք է ընդունել համապատասխանաբար 25, 40 և 65 մ-ից ոչ պակաս այն գոտու համար, որի ներսում չի թույլատրվում տեղադրել 0,5 մ-ից բարձր անշարժ և շարժական առարկաներ, շենքեր ու շինություններ (կրպակներ, գովազդային վահանակներ, փոքր ճարտարապետական ձևեր և այլն):
269. Տեսանելիության եռանկյան չափերը «հետիոտն-տրանսպորտ» փոխհատման դեպքում պետք է ընդունել 8 և 40 մ` տրանսպորտի 40 կմ/ժամ արագության համար և 10 և 50 մ` 60 կմ/ժամ արագության համար:
270. Գոյություն ունեցող կառուցապատման պայմաններում, երբ հնարավոր չէ ապահովել տեսանելիության եռանկյունը, հետիոտնի և տրանսպորտի անվտանգությունը պետք է ապահովել շարժման կարգավորումով կամ հատուկ տեխնիկական միջոցներով:
271. Անցուղիների և մոտեցումների միացումը փողոցներին թույլատրվում է խաչմերուկներից տեսանելիության հեռավորության վրա: Տեսանելիության հեռավորությունը սահմանվում է ըստ հաշվարկային արագության` համաձայն ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների:
272. Բնակավայրերում` ծերանոցների, հաշմանդամների համար շենքերի և առողջապահական հիմնարկների ու բնակչության զանգվածային այցելության այլ հաստատությունների տեղակայման վայրերում պետք է նախատեսել հետիոտնային ուղիներ, որոնցով հնարավոր է հաշմանդամների թիկնաթոռ սայլակների անցուդարձը: Ընդ որում, այդ ուղիների եզրաքարերի բարձրությունը չպետք է գերազանցի 0,05 մ, իսկ առավելագույն երկայնական թեքությունը` 83%: Երբ ուղու երկայնական թեքությունը գերազանցում է 30%-ից, ապա ամեն 100 մ-ը մեկ նախատեսվում են 5 մ-ից ոչ պակաս երկարությամբ հորիզոնական հատվածներ:
273. Շարժման կարգավորումով մայրուղային ճանապարհներում ու փողոցներում, կառուցապատման տարածքի սահմաններում անհրաժեշտ է նախատեսել միևնույն մակարդակում հետիոտնային անցումներ` 200-300 մետր ընդմիջումներով:
274. Շարժման կարգավորումով մայրուղային փողոցների վրա տարբեր մակարդակներով հետիոտնային անցումներ պետք է նախատեսել այն դեպքում, երբ հետիոտնի առավելագույն անցուդարձը գերազանցում է 1500 մարդը մեկ ժամում:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում