Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0785.260713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2013 թվականի N 785-Ա

 

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ) «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0064, քաղ. Երևան, Րաֆֆու 111) և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0033, քաղ. Երևան, Հակոբ Հակոբյան 3) տարածքներում` համաձայն N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:

2. Սահմանել`

i

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում` «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար, իսկ «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար` տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար) ոլորտներն սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 10 տարի:

(2-րդ կետը փոփ. 11.12.14 թիվ 1386-Ա որոշում)

3. Ճանաչել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական ռեգիստրի վկայական` 03 Ա 085957, գրանցման համար` 264.120.08766) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած` ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

3) ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

6. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված` 2013 թվականի օգոստոսի 1-ից` մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի` ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ եզրակացության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված 1

ՀՀ կառավարություն

2013 թվականի հուլիսի 18-ի

N 785-Ա որոշման

 

----------------------------

ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում

 

Հավելված 2

ՀՀ կառավարություն

2013 թվականի հուլիսի 18-ի

N 785-Ա որոշման

 

ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐ

 

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ազատ տնտեսական գոտիներ

ստեղծելու

 

-------------------------

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 785-Ա որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Կազմակերպչի կողմից ներկայացվող ազատ տնտեսական գոտում

գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ

 

01. .20 թ. - 01. .20 թ.

_____________________________

                        (հաշվետու ժամանակաշրջանը)

 

Ազատ տնտեսական գոտու անվանումը ______________________________________

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը ______________________________

    Կազմակերպչի անվանումը                   ______________________________

    Կազմակերպաիրավական ձևը                  ______________________________

    Պետական գրանցման համարը                 ______________________________

    Պետական գրանցման ամսաթիվը               ______________________________

    Գտնվելու վայրը                          ______________________________

    Կոնտակտային տվյալները                   ______________________________

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը,

    ստորագրությունը               ________________________________________

 

Հաշվետվություն

 

ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Ցուցանիշի անվանումը                          |Պլանավորված|Փաստացի|

|___|_____________________________________________|___________|_______|

|1. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների|           |       |

|   |(այդ թվում, էլեկտրոնային) անվանումը (թվարկել |           |       |

|   |բոլոր ծառայությունները)                      |           |       |

|   |.                                            |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|2. |Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության     |           |       |

|   |սակագին (թվարկել բոլոր ծառայությունների      |           |       |

|   |սակագները, ՀՀ դրամ *)                        |           |       |

|   |.                                            |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|3. |Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում |           |       |

|   |իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և    |           |       |

|   |ուղղվածությունը                              |           |       |

|   |. Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում`|           |       |

|   |սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ      |           |       |

|   |աղբյուրների)                                 |           |       |

|   |. Կապիտալ ծախսեր                             |           |       |

|   |. Ընթացիկ ծախսեր                             |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|4. |Կազմակերպչի շահույթը հաշվետու                |           |       |

|   |ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)                   |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|5. |Մարքեթինգային միջոցառումների համար           |           |       |

|   |իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների      |           |       |

|   |(ՀՀ դրամ)                                    |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|6. |Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից |           |       |

|   |որպես շահագործող ներգրավված բրենդները        |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|7. |Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի     |           |       |

|   |քանակ                                        |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|8. |Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի |           |       |

|   |կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ      |           |       |

|   |գործունեության տեսակների                     |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|9. |Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը,    |           |       |

|   |զբաղեցրած տարածքի չափը և  ժամկետները         |           |       |

|___|_____________________________________________|___________|_______|

|10.|Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող  |           |       |

|   |կազմակերպությունների ցանկը և  գործունեության |           |       |

|   |տեսակը (թվարկել)                             |           |       |

._____________________________________________________________________.

 

* Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով

 

Հաշվետվություն

 

հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի

գործունեության վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|NN |Շահա-|Շահա-|Շահա-|Շահա- |Շահա-   |Ընդհա-|Հայաս-|Շահա- |Շահա- |Միջին  |

|ը/կ|գոր- |գոր- |գոր- |գոր-  |գործողի |նուր  |տանի  |գոր-  |գոր-  |աշխա-  |

|   |ծողի |ծողի |ծողի |ծողի  |արտա-   |իրա-  |տարած-|ծողի  |ծողի  |տավարձի|

|   |անվա-|գոր- |կող- |կողմից|հանման  |ցումից|քում  |շա-   |կողմից|չափը   |

|   |նումը|ծու- |մից  |կատար-|ծավալը  |ստաց- |իրաց- |հույթը|ստեղծ-|(դրամ) |

|   |     |նեու-|զբա- |ված   |(դրամ)` |ված   |ման   |հաշվե-|ված   |շահա-  |

|   |     |թյան |ղեց- |ներդ- |ըստ     |հա-   |ծավա- |տու   |աշխա- |գործողի|

|   |     |տե-  |րած  |րում- |ապրանքա-|սույ- |լը,   |ժամա- |տատե- |կողմից |

|   |     |սակը |տա-  |ների  |տեսակնե-|թը,   |(դրամ)|նակա- |ղերի  |ստեղծ- |

|   |     |     |րածքի|ծավալը|րի (հա- |(դրամ)|      |շրջա- |քանակը|ված    |

|   |     |     |չափը |(դրամ)|մաձայն  |      |      |նում, |      |աշխատա-|

|   |     |     |     |      |ԱՏԳԱԱ   |      |      |(դրամ)|      |տեղերի |

|   |     |     |     |      |դասա-   |      |      |      |      |համար` |

|   |     |     |     |      |կարգչի) |      |      |      |      |ըստ    |

|   |     |     |     |      |և  արտա-|      |      |      |      |գործու-|

|   |     |     |     |      |հանման  |      |      |      |      |նեու-  |

|   |     |     |     |      |ուղղու- |      |      |      |      |թյան   |

|   |     |     |     |      |թյուննե-|      |      |      |      |տեսակ- |

|   |     |     |     |      |րի      |      |      |      |      |ների   |

|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|

| 1 |  2  |  3  |  4  |  5   |   6    |  7   |  8   |  9   |  10  |  11   |

|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|

|1. |     |     |     |      |        |      |      |      |      |       |

|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|

|2. |     |     |     |      |        |      |      |      |      |       |

|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|

|3. |     |     |     |      |        |      |      |      |      |       |

|___|_____|_____|_____|______|________|______|______|______|______|_______|

|...|     |     |     |      |        |      |      |      |      |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2013
N 785-Ա
Որոշում