Սեղմել Esc փակելու համար:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ ...

 

 

040.0582.050615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2015 թվականի N 582-Ն

 

i

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 22.1-ին հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

i

3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:

(3-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 899-Ն որոշում)

4. Սահմանել, որ`

i

1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.

2) միասնական սոցիալական ծառայության` սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.

3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:

(4-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

i

5. Հաստատել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը և սպասարկման տարածքները` համաձայն հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.

i

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.

i

4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.

5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.

6) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,

i

բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,

i

գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը` «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.

i

7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.

i

8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.

9) որոշման N 8 հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,

i

բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը` «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

10) որոշման N 9 հավելվածի`

ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,

բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող _______________» բառերը

(տարածքային մարմին) փոխարինել «աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին) բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) բառերով.

12) որոշման N 12 հավելվածի`

i

ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,

i

բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.

i

13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:

i

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:

i

18. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ

 

i

Հավելված

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 582-Ն որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|  Անվանումը   |                Սպասարկվող տարածքը                    |

|______________|______________________________________________________|

|     1        |                         2                            |

|_____________________________________________________________________|

|1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ                          |

|_____________________________________________________________________|

|Աշտարակի      |քաղ. Աշտարակ և  Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Խնուսիկ,|

|              |Արագածոտն, Արտաշավան, Լուսաղբյուր, Նիգատուն, Արուճ,   |

|              |Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք,  Լեռնարոտ, Կարբի,    |

|              |Կոշ, Կարին, Ղազարավան, Մուղնի, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա,|

|              |Շամիրամ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին|

|              |Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական,|

|              |Օրգով գյուղեր                                         |

|______________|______________________________________________________|

|Ապարանի       |քաղ. Ապարան և  Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ,  |

|              |Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք,       |

|              |Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, |

|              |Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ գյուղեր|

|______________|______________________________________________________|

|Ծաղկահովտի    |Ալագյազ, Ավշեն, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ,  |

|              |Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Կանիաշիր, Հնաբերդ,      |

|              |Ճարճակիս, Մելիք գյուղ, Միջնատուն, Միրաք, Նորաշեն,     |

|              |Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան, Վարդաբլուր|

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Թալինի        |քաղ. Թալին և  Ագարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան,  |

|              |Արտենի, Արևուտ,  Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ,         |

|              |Դավթաշեն, Դդմասար, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար,     |

|              |Թաթուլ, Թլիկ, Իրինդ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր,  |

|              |Կանչ, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Ձորագյուղ, |

|              |Մաստարա, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն,  |

|              |Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, |

|              |Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար, Օթևան     |

|              |գյուղեր                                               |

|_____________________________________________________________________|

|2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ                             |

|_____________________________________________________________________|

|Վեդու         |քաղ. Վեդի և  Ավշար, Արալեզ, Արարատ, Արմաշ, Այգավան,   |

|              |Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Երասխ, Եղեգնավան,         |

|              |Զանգակատուն, Շաղափ, Ոսկետափ, Պարույր Սևակ,  Ուրցալանջ,|

|              |Ուրցաձոր, Լանջառ, Լանջանիստ, Լուսառատ, Լուսաշող,      |

|              |Նոյակերտ, Նոր կյանք, Նոր ուղի, Սուրենավան, Սիսավան,   |

|              |Տափերական, Տիգրանաշեն, Վարդաշատ, Վանաշեն, Փոքր Վեդի   |

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Արարատի       |քաղ. Արարատ                                           |

|______________|______________________________________________________|

|Արտաշատի      |քաղ. Արտաշատ և  Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, |

|              |Այգեստան, Արաքսավան, Արևշատ,  Բերդիկ, Բերքանուշ,      |

|              |Բաղրամյան, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ,  |

|              |Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Ոստան, Ջրաշեն, |

|              |Կաքավաբերդ, Հովտաշեն, Հնաբերդ, Լանջազատ, Վերին Դվին,  |

|              |Վերին Արտաշատ, Վարդաշեն, Կանաչուտ, Մասիս, Քաղցրաշեն,  |

|              |Մխչյան, Մրգավետ, Մրգավան, Մրգանուշ, Շահումյան, Նարեկ, |

|              |Նորաշեն, Նշավան գյուղեր                               |

|______________|______________________________________________________|

|Մասիսի        |քաղ. Մասիս և  Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արգավանդ,      |

|              |Արևաբույր,  Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ,   |

|              |Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ,           |

|              |Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նորամարգ, Նոր|

|              |Խարբերդ, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա,  |

|              |Սիս, Սիփանիկ գյուղեր                                  |

|_____________________________________________________________________|

|3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ                            |

|_____________________________________________________________________|

|Արմավիրի      |քաղ. Արմավիր, քաղ. Մեծամոր և  Ալաշկերտ, Ամասիա,       |

|              |Այգեշատ, Այգեվան, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արմավիր,   |

|              |Արտաշար, Արևիկ,  Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն,       |

|              |Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Լենուղի, Լուկաշին,     |

|              |Խանջյան, Հայկավան, Հացիկ, Մայիսյան, Մարգարա, Մրգաշատ, |

|              |Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նորապատ,       |

|              |Նորավան, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն,       |

|              |Սարդարապատ, Վարդանաշեն, Տանձուտ, Փշատավան գյուղեր     |

|______________|______________________________________________________|

|Բաղրամյանի    |Արգինա, Արտամետ, Արևադաշտ,  Բագարան, Բաղրամյան,       |

|              |Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ,   |

|              |Մյասնիկյան, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ գյուղեր |

|______________|______________________________________________________|

|Վաղարշապատի   |քաղ. Վաղարշապատ և  Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն,      |

|              |Ամբերդ, Այգեկ, Այգեշատ, Ապագա, Առատաշեն, Արագած,      |

|              |Արաքս, Արշալույս, Արտիմետ, Արևաշատ,  Բաղրամյան, Գայ,  |

|              |Գեղակերտ, Գրիբոյեդով, Դաշտ, Դողս, Թաիրով, Լեռնամերձ,  |

|              |Լուսագյուղ, Խորոնք, Ծաղկալանջ Ծաղկունք, Ծիածան,       |

|              |Հայթաղ, Հայկաշեն, Հովտամեջ, Մեծամոր, Մերձավան,        |

|              |Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Շահումյանի   |

|              |թռչնաֆաբրիկա, Ոսկեհատ, Պտղունք, Ջրառատ, Ջրարբի,       |

|              |Տարոնիկ, Փարաքար, Ֆերիկ գյուղեր                       |

|_____________________________________________________________________|

|4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ                        |

|_____________________________________________________________________|

|Գավառի        |քաղ. Գավառ և  Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք,         |

|              |Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ,   |

|              |Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղեր                 |

|______________|______________________________________________________|

|Սևանի         |քաղ. Սևան  և  Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր,   |

|              |Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա,       |

|              |Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր                            |

|______________|______________________________________________________|

|Ճամբարակի     |քաղ. Ճամբարակ և  Աղբերք, Այգուտ, Ճապկուտ, Անտառամեջ,  |

|              |Արտանիշ, Արծվաշեն (ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի|

|              |վերահսկողության տակ), Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ,        |

|              |Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Բարեպատ, Ձորավանք,        |

|              |Մարտունի, Շողակաթ (Շորժա), Ջիլ, Վահան գյուղեր         |

|______________|______________________________________________________|

|Մարտունու     |քաղ. Մարտունի և  Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ,       |

|              |Նշխարք, Լեռնակերտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար,     |

|              |Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն,  |

|              |Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր    |

|______________|______________________________________________________|

|Վարդենիսի     |քաղ. Վարդենիս և  Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան,|

|              |Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար,     |

|              |Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր,     |

|              |Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս,  |

|              |Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, |

|              |Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան,  Վերին Շորժա,        |

|              |Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղեր        |

|_____________________________________________________________________|

|5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ                               |

|_____________________________________________________________________|

|Վանաձորի      |քաղ. Վանաձոր և  Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն,      |

|              |Արջուտ, Արջուտ կայարանին կից, Բազում, Գուգարք,        |

|              |Գյուլլուդարա, Դարպաս, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ,      |

|              |Լերմոնտովո, Հալավար, Հայդարլի, Ձորագետ, Ձորագյուղ,    |

|              |Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ,   |

|              |Փամբակ կայարանին կից, Քիլիսա, Քարաբերդ, Ֆիոլետովո     |

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Թումանյանի    |քաղ. Ալավերդի, քաղ. Թումանյան, քաղ. Ախթալա, քաղ.      |

|              |Շամլուղ և  Աթան, Առողջարանին կից, Ամոջ, Բենդիկ, Ակներ,|

|              |Ախթալա, Ահնիձոր, Այգեհատ, Արդվի, Արևածագ,  Աքորի,     |

|              |Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ,     |

|              |Քոբեր կայարանի, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան,   |

|              |Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, |

|              |Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ, Օձուն գյուղեր    |

|______________|______________________________________________________|

|Սպիտակի       |քաղ. Սպիտակ և  Արևաշող,  Գեղասար, Գոգարան, Լեռնանցք,  |

|              |Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր,  |

|              |Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, |

|              |Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ,      |

|              |Քարաձոր գյուղեր                                       |

|______________|______________________________________________________|

|Ստեփանավանի   |քաղ. Ստեփանավան և  Ագարակ, Արմանիս, Ամրակից, Բովաձոր, |

|              |Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի բերդ, Կաթնաղբյուր,   |

|              |Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո,|

|              |Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ, Ուրասար գյուղեր         |

|______________|______________________________________________________|

|Տաշիրի        |քաղ. Տաշիր և  Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան,   |

|              |Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող,   |

|              |Ձորամուտ, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Մեծավան,          |

|              |Մեղվահովիտ, Նորամուտ, Միխայելովկա, Նովոսելցովո,       |

|              |Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, |

|              |Սարչապետ գյուղեր                                      |

|_____________________________________________________________________|

|6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ                             |

|_____________________________________________________________________|

|Աբովյանի      |քաղ. Աբովյան, քաղ. Բյուրեղավան և  Ակունք, Առինջ,      |

|              |Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն,   |

|              |Գեղարդ, Գետարգել, Գողթ, Զառ, Զովաշեն, Զովք,           |

|              |Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս,        |

|              |Հացավան, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, |

|              |Ողջաբերդ, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Սևաբերդ,  Վերին Պտղնի |

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Հրազդանի      |քաղ. Հրազդան, քաղ. Ծաղկաձոր և  Աղավնաձոր, Արտավազ,    |

|              |Փյունիկ, Լեռնանիստ, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր,     |

|              |Գոռգոչ (Կորչլու), Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղեր        |

|______________|______________________________________________________|

|Չարենցավանի   |քաղ. Չարենցավան և  Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս ու |

|              |Ֆանտան գյուղեր                                        |

|______________|______________________________________________________|

|Եղվարդի       |քաղ. Եղվարդ, քաղ. Նոր Հաճն և  Արագյուղ, Արգել,        |

|              |Բուժական, Գետամեջ, Զովունի, Զորավան, Թեղենիք, Մրգաշեն,|

|              |Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Պռոշյան, Սարալանջ, |

|              |Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ գյուղեր                  |

|_____________________________________________________________________|

|7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ                              |

|_____________________________________________________________________|

|Գյումրու      |քաղ. Գյումրի                                          |

|______________|______________________________________________________|

|Ախուրյանի     |Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Առափի, Արևիկ,     |

|              |Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ,|

|              |Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան,     |

|              |Հացիկ, Հացիկավան, Հովունի, Հովիտ, Ղարիբջանյան,        |

|              |Ախուրյան կայարան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար,     |

|              |Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ,          |

|              |Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղեր                   |

|______________|______________________________________________________|

|Ամասիայի      |Ալվար, Արավետ, Աղվորիկ, Ամասիա, Արդենիս, Արեգնադեմ,   |

|              |Բանդիվան, Բերդաշեն, Պաղակն, Բյուրակն, Գառնառիճ,       |

|              |Եղնաջուր, Գտաշեն, Կամխուտ, Զարիշատ, Երիզակ, Զորակերտ, |

|              |Դարիկ, Ծաղկուտ, Լորասար, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ,    |

|              |Ողջի, Ջրաձոր գյուղեր                                  |

|______________|______________________________________________________|

|Աշոցքի        |Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ,             |

|              |Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ,        |

|              |Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Հողմիկ,       |

|              |Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ,   |

|              |Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ,   |

|              |Փոքր Սարիար, Փոքր Սեպասար գյուղեր                     |

|______________|______________________________________________________|

|Արթիկի        |քաղ. Արթիկ և  Անուշավան, Արևշատ,  Գեղանիստ, Գետափ,    |

|              |Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ,     |

|              |Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան,   |

|              |Նոր կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան,   |

|              |Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ գյուղեր        |

|______________|______________________________________________________|

|Մարալիկի      |քաղ. Մարալիկ և  Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան,    |

|              |Նորշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Բարձրաշեն, Լանջիկ,   |

|              |Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, |

|              |Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ գյուղեր         |

|_____________________________________________________________________|

|8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ                            |

|_____________________________________________________________________|

|Գորիսի        |քաղ. Գորիս և  Ակներ, Արավուս, Բարձրավան, Խնածախ,      |

|              |Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Կոռնիձոր, Հալիձոր, Հարթաշեն, |

|              |Հարժիս, Ներքին, Խնձորեսկ, Շինուհայր, Շուռնուխ,        |

|              |Աղբուլաղ, Վանանդ, Ձորակ, Որոտան, Սվարանց, Վաղատուր,   |

|              |Վերիշեն, Տաթև,  Տանձատափ, Տեղ, Քաշունի, Քարահունջ,    |

|              |Քարաշեն գյուղեր                                       |

|______________|______________________________________________________|

|Կապանի        |քաղ. Կապան, քաղ. Քաջարան և  Ագարակ, Աղվանի, Աճանան,   |

|              |Անդոկավան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարիկավան,  |

|              |Գեղանուշ, Գոմարան, Գեղի, Գեղավանք, Կարդ, Կիցք, Վերին  |

|              |Գեղավանք, Քարուտ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Լեռնաձոր,  |

|              |Կավճուտ, Կաթնառատ, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Վերին   |

|              |Գիրաթաղ, Խդրանց, Ծավ, Շիշկերտ, Կաղնուտ, Ձորաստան,     |

|              |Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Նոր  |

|              |Աստղաբերդ, Աջաբաջ, Գետիշեն, Ոչեթի, Շիկահող, Շրվենանց, |

|              |Չափնի, Սյունիք, Բարգուշատ, Դիցմայրի, Խորձոր, Սզնակ,   |

|              |Սրաշեն, Սևաքար,  Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան,     |

|              |Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Փուխրուտ, Քաջարան, Օխտար  |

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Մեղրիի        |քաղ. Մեղրի, քաղ. Ագարակ և  Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, |

|              |Լիճք, Կարճևան,  Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար,  |

|              |Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Տաշտուն գյուղեր          |

|______________|______________________________________________________|

|Սիսիանի       |քաղ. Սիսիան, քաղ. Դաստակերտ և  Ախլաթյան, Աղիտու,      |

|              |Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս,  Բալաք, Բնունիս, Բռնակոթ, |

|              |Գետաթաղ, Գորայք, Դարբաս, Շամբ, Թանահատ, Թասիկ,        |

|              |Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ,   |

|              |Ցղունի, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտան,        |

|              |Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս,     |

|              |Տորունիք, Ույծ գյուղեր                                |

|_____________________________________________________________________|

|9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ                          |

|______________|______________________________________________________|

|Եղեգնաձորի    |քաղ. Եղեգնաձոր և  Ագարակաձոր, Աղավնաձոր, Աղնջաձոր,    |

|              |Արենի, Ամաղու, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր,       |

|              |Գնիշիկ, Մոզրով, Գողթանիկ, Ելփին, Եղեգիս, Թառաթումբ,   |

|              |Խաչիկ, Հերմոն, Արատես, Կալասար, Հորբատեղ, Հորս,       |

|              |Մալիշկա, Շատին, Չիվա, Ռինդ, Սալլի, Վարդահովիտ,        |

|              |Գետիկվանք, Սևաժայռ,  Վերնաշեն, Քարագլուխ գյուղեր      |

|______________|______________________________________________________|

|Ջերմուկի      |քաղ. Ջերմուկ, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ,     |

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Վայքի         |քաղ. Վայք և  Ազատեկ, Արին, Արտավան, Ախտա, Բարձրունի,  |

|              |Գոմք, Զառիթափ, Զեդեա, Կապույտ, Հորադիս, Խնձորուտ,     |

|              |Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Ուղեձոր, Սերս, Փոռ   |

|              |գյուղեր                                               |

|_____________________________________________________________________|

|10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ                            |

|______________|______________________________________________________|

|Իջևանի        |քաղ. Իջևանի  և  Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ,      |

|              |Այգեհովիտ, Կայան, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար,        |

|              |Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր,   |

|              |Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար,  Վազաշեն|

|              |գյուղեր                                               |

|______________|______________________________________________________|

|Նոյեմբերյանի  |քաղ. Նոյեմբերյան, քաղ. Այրում և  Արճիս, Բագրատաշեն,   |

|              |Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան,  |

|              |Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ,        |

|              |Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան  գյուղեր           |

|______________|______________________________________________________|

|Բերդի         |քաղ. Բերդ և  Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար,     |

|              |Ծաղկավան, Մոսեսգեղ, Նավուր, Ներքին Կարմիր աղբյուր,    |

|              |Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար,          |

|              |Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղեր       |

|______________|______________________________________________________|

|Դիլիջանի      |քաղ. Դիլիջան և  Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք,          |

|              |Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ գյուղեր     |

|_____________________________________________________________________|

|11. Երևան  քաղաք                                                     |

|_____________________________________________________________________|

|Կենտրոնի և    |Կենտրոնի և  Նորք-Մարաշի վարչական շրջանների տարածքները |

|Նորք-Մարաշի   |                                                      |

|______________|______________________________________________________|

|Շենգավիթի     |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը                     |

|______________|______________________________________________________|

|Մալաթիա-      |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը            |

|Սեբաստիայի    |                                                      |

|______________|______________________________________________________|

|Աջափնյակի և   |Աջափնյակի և  Դավթաշենի վարչական շրջանների տարածքները  |

|Դավթաշենի     |                                                      |

|______________|______________________________________________________|

|Արաբկիրի և    |Արաբկիրի և  Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների       |

|Քանաքեռ-      |տարածքները                                            |

|Զեյթունի      |                                                      |

|______________|______________________________________________________|

|Նոր Նորքի և   |Նոր Նորքի և  Ավանի վարչական շրջանների տարածքները      |

|Ավանի         |                                                      |

|______________|______________________________________________________|

|Էրեբունու և   |Էրեբունու և  Նուբարաշենի վարչական շրջանների տարածքները|

|Նուբարաշենի   |                                                      |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 667-Ն, 18.07.2019 թիվ 909-Ն 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 4-ի

N 582-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2015
N 582-Ն
Որոշում