Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ԱՆ ...

 

 

040.1157.121015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 2 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության 49-րդ կետին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության անունից Եվրասիական տնտեսական միության դատարանում վեճերի քննության, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պարզաբանման հետ կապված դիմումներով հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Եվրասիական տնտեսական դատարան դիմումի պատրաստմանը ներգրավվում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, ինչպես նաև հանրապետական գործադիր այն մարմինները, որոնք իրականացնում են պետական քաղաքականությունը համապատասխան ոլորտում (հաշվի առնելով ԵԱՏՄ-ի պայմանագրով կարգավորվող իրավահարաբերությունների ոլորտները):

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Եվրասիական տնտեսական միության դատարան ծանուցել սույն որոշման 1-ին կետի վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2015
N 1157-Ն
Որոշում