Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 փետրվարի 2016 թվականի N 6

 

15. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

1. Հավանություն տալ`

1) պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին` համաձայն N 2 հավելվածի.

3) պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թ. փետրվարի 18-ի նիստի

N 6 արձանագրային որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

    ARMEPS        Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգ

    ԱԲԻ/SAI       Աուդիտի բարձրագույն ինստիտուտ

    ԱԺ            ՀՀ Ազգային ժողով

    ԱՄՀ           Արժույթի միջազգային հիմնադրամ

    ԱՄՆ ՄԶԳ       Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման

                  գործակալություն

    ԳԲԽ           Գնումների բողոքարկման խորհուրդ

    ԳՄՀԸ/GIZ      Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն

    ԵՄ            Եվրոպական Միություն

    ԵՏՄ           Եվրասիական տնտեսական միություն

    ԶԳ            Զարգացման գործընկերներ

    ԾԲ            Ծրագրային բյուջետավորում

    ԿՑ            Կատարողական ցուցանիշ

ԿՖԿՏՀ/GFMIS   Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգ

    ՀԿ            Հասարակական կազմակերպություն

    ՀՀ            Հայաստանի Հանրապետություն

    ՀՀՀՀ          Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում

    ՀՆԱ           Համախառն ներքին արդյունք

    ՄԺԾԾ          Միջնաժամկետ ծախսերի ծրագիր

    ՀՀ ԿԱ ՊԵԿ     Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

                  պետական եկամուտների կոմիտե

    ՊԾՖՀ-PEFA     Պետական ծախսերի և  ֆինանսական հաշվետվողականություն

    ՊԿՄ           Պետական կառավարման մարմին

    ՊՆՖՀ          Պետական ներքին ֆինանսական հսկողություն

    ՊՈԱԿ          Պետական ոչ առևտրային  կազմակերպություն

    ՊՖԿ           Պետական ֆինանսների կառավարում

    ՊՖԿՀ          Պետական ֆինանսների կառավարման համակարգ

    ՊՖԿՀԲ         Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումներ

ՍԻԳՄԱ/SIGMA   Աջակցություն պետական կառավարման և ղեկավարման

բարեփոխումներին

    ՎԶԵԲ          Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկ

    ՎՊ            ՀՀ վերահսկիչ պալատ

    ՏԱ            Տեխնիկական աջակցություն

    ՏԻՄ           Տեղական ինքնակառավարման մարմին

    ՏՏ            Տեղեկատվական տեխնոլոգիա

    ՖՆ            Ֆինանսների նախարարություն

 

ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Սույն ռազմավարությունը կազմված է հետևյալ բաժիններից.

1) ներածություն,

2) նախապատմություն, որտեղ ներկայացվում են ՊՖԿՀ ոլորտներում 2010-2014թթ. իրականացված հիմնական միջոցառումները.

3) պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների վերանայված ռազմավարության նպատակը և տեսլականը.

4) պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների համակարգի ընդհանուր նկարագիրը, կատարողականի գնահատման ցուցանիշները.

5) պետական ֆինանսների կառավարման համակարգում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները (Հավելված 2).

6) պետական ֆինանսների կառավարման համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների գործողությունների ծրագիրը, ներառյալ դրանց իրականացման ժամանակացույցը, հնարավոր ռիսկերը, ֆինանսավորման աղբյուրները, արդյունքի գնահատման ցուցանիշները, ինչպես նաև միջոցառումների արդյունքների առնչությունը «Պետական ծախսեր և ֆինանսական հաշվետվողականություն» (ՊԾՖՀ) 2015 կատարողական ցուցանիշներին (Հավելված 3).

7) ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների համակարգումը, ՊՖԿՀԲ ղեկավարման և մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը,

8) ռազմավարությամբ իրականացվող միջոցառումների փուլերը, դրանց իրականացման ժամկետները և արդյունքների գնահատման ցուցանիշները,

9) ռազմավարության իրականացման ռիսկերը,

10) ֆինանսական գնահատականը.

11) ռազմավարության շահառուները և զարգացման գործընկերները,

12) եզրակացություն:

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2. Սույն վերանայված ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում 2016-2020 թթ. ընթացքում իրականացվելիք Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների (այսուհետ` ՊՖԿՀԲ) շրջանակը, ինչպես նաև բարեփոխումների նպատակները, դրանց իրականացման ճանապարհները և բարեփոխումների արդյունքները գնահատելու առանցքային ցուցանիշները: Սույն ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով Եվրոպական Միության տրամադրած տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության, ինչպես նաև 2010-2014 թթ. իրականացված միջոցառումների գնահատման արդյունքները (1):

__________________________________

1. «Տեխնիկական օժանդակություն Հանրային ֆինանսների կառավարման համակարգի 2010-2020 թթ. ռազմավարության գնահատման, վերանայման և թարմացման ուղղությամբ վարչական հարցերի վերաբերյալ վերջնական հաշվետվություն» Փետրվար 2015թ.: Սույն փաստաթուղթը պատրաստվել է ԵՄ կողմից տրամադրված տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում: Աշխատանքներն իրականացվել են DFC ընկերության կողմից ECF-ի հետ համագործակցությամբ:

 

II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

3. Ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրության 24-րդ կետով հավանության է արժանացել «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարությունը» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագիրը»: ՊՖԿՀԲ ռազմավարության 1-ին փուլի միջոցառումները պետք է իրականացվեին 2010-2014 թվականներին:

4. Նշված միջոցառումների շրջանակում կատարվել են հետևյալ աշխատանքները`

 

4.1 Բյուջետային համակարգ` Ծրագրային բյուջետավորում

 

Ծրագրային բյուջետավորման (ԾԲ) բարեփոխումները կազմում են 2000-ականներին սկիզբ առած հարկաբյուջետային երկրորդ սերնդի բարեփոխումների տրամաբանական մասը: Այդ ճանապարհի առաջին քայլը միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) աստիճանական ներդրումն էր, որին 2004 թվականից հաջորդեցին ԾԲ բարեփոխումները: Մինչև 2008 թվականի վերջն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությանը նշված բարեփոխումների ոլորտում հիմնական աջակցությունը տրամադրվել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության (DFID) «Աջակցություն Ծրագրային բյուջետավորման ներդրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այս ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում ԾԲ բարեփոխումների սկիզբ ընդունելու առումով: Մասնավորապես, մշակվել և հաստատվել են ԾԲ ներդրման առաջին (պիլոտային) մեթոդաբանական ուղեցույցները, որոնք այնուհետև փորձարկվել և պիլոտային սկզբունքով ներդրվել են սոցիալական ոլորտի նախարարություններում: Հետագա տարիներին, մինչև 2009 թվականը, բյուջետային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչություններն ընդգրկվել են ԾԲ բարեփոխումների փորձնական ներդրման գործընթացում: Դրա հետ մեկտեղ, ավանդական ձևաչափին զուգահեռ, ՀՀ պետական բյուջեները աստիճանաբար մշակվել և ներկայացվել են նաև ԾԲ ձևաչափով` որպես պետական տարեկան բյուջեի եռամսյակային համամասնությունների հավելված:

2009 թվականից ի վեր ԾԲ բարեփոխումների հետագա ընդլայնման աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) տեխնիկական աջակցությամբ: Այդ շրջանակում մշակվել և ՀՀ ֆինանսների նախարարության (ՖՆ) հետ համաձայնեցվել է գործողությունների ընդհանրական ծրագիր, որի համաձայն, բարեփոխումների ընթացքը բաժանվել է երեք հիմնական փուլի.

1) առաջին փուլ. 2012-2014 թվականներ` ծրագրային բյուջետավորման համակարգի հիմնական տարրերի օրենսդրորեն ամրագրումը, մասնավորապես «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների կատարման միջոցով.

2) երկրորդ փուլ. 2014-2016 թվականներ` մասնակի անցում ծրագրային բյուջետավորման համակարգին` ՀՀ պետական բյուջեի մշակման, կատարման և վերահսկողության տեսանկյունից.

3) երրորդ փուլ. 2016-2018 թվականներ. 2018 թվականից ոչ ուշ ամբողջական անցում ծրագրային բյուջետավորման` ՀՀ պետական բյուջեի մշակման, կատարման, հաշվետվողականության և վերահսկողության տեսանկյունից:

2012 թվականից ի վեր համագործակցությունն իրականացվում է ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի ներքո:

Համագործակցության շրջանակներում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները.

1) ԾԲ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում փորձնական կարգով ներդրվել են ԾԲ պահանջներից բխող նոր տարրեր`

ա. ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ ծրագրերի նոր դասիչների համակարգ: Վերջինիս կիրարկման նպատակով ՀՀ ՖՆ և այլ գերատեսչություններին ցուցաբերվել է խորհրդատվական աջակցություն: Դրա համաձայն էլ կազմվել են` ինչպես 2012 թվականի, այնպես էլ` 2013-ից 2015 թվականների ՀՀ պետական բյուջեների նախագծերը,

բ. ծրագրերի կառուցվածքի վերափոխման արդյունքում բյուջետային համակարգում շուրջ 860-ի փոխարեն ներկայումս ձևավորվել է 153 ծրագիր: Դրանցից 83-ի համար, որոնք բյուջետային տեղեկատվությունն օգտագործողների և հանրության համար առավել հետաքրքրություն են ներկայացնում, նախատեսվում է ստեղծել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) համակարգ: Բյուջետային ծրագրի նկարագիրը մի գործիք է, որը հնարավորություն է տալիս ի մի բերել և ներկայացնել տվյալ ծրագրի գծով ծախսերի պլանավորման և կատարողականի գնահատման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները և թիրախները: Սկսած 2011 թվականից` ՀՀ ՖՆ առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն կազմել են 35 բյուջետային ծրագրերի նկարագրեր: Բյուջետային ծրագրերի նկարագրերի լիարժեք համակարգ ստեղծելու առնչությամբ, ելնելով այդ ծրագրերի ու դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների (ՊԿՄ-ներ) ճշգրիտ շրջանակի և բյուջետային ծրագրերի նկարագրերի ստեղծման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունից, ՀՀ ՖՆ կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 53/18 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցը, համաձայն որի, մինչև 2018 թվականն պետք է ստեղծել ևս 48 բյուջետային ծրագրերի նկարագրեր, այդ թվում 2015 թվականին` 15, 2016 թվականին` 17 և 2017 թվականին` 16:

2) Բարեփոխումների փորձնական ներդրման արդյունքների հիման վրա մշակվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից: Նշված օրենքը, ի թիվս կարգավորման մի շարք խնդիրների, լուծել է նաև հանրապետության ՊՖԿՀ-ում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ԾԲ բարեփոխումների ներկայիս ձեռք բերված արդյունքները զարգացնելու և բարեփոխումները շարունակելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու, մասնավորապես, օրենքի ուժով ԾԲ համակարգը աստիճանաբար բյուջետային գործընթացի բաղկացուցիչ և անբաժանելի մաս դարձնելու խնդիրը:

 

4.2 Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում.

 

1) Մակրոտնտեսական կանխատեսումների բարելավում.

ա. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված ՏԱ-ի շրջանակում մշակվել են ՀՆԱ-ի, տնտեսության հիմնական ճյուղերի, արտահանման և ներմուծման իրական աճերի կանխատեսման մոդելներ և դրանց միջոցով պարբերաբար կատարվել և կատարելագործվել են մակրոտնտեսական կանխատեսումները:

բ. Կարճաժամկետ կանխատեսումների բարելավման նպատակով ՖՆ-ի կողմից մշակվել է ՀՀ տնտեսական աճի առաջանցիկ ինդեքս:

2) Հարկաբյուջետային ռիսկերի գնահատում.

ա. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված ՏԱ-ի շրջանակներում մշակվել է հարկաբյուջետային ռիսկերի գնահատման մոդել, որի միջոցով սկսած 2014 թվականից գնահատվում են պետական բյուջեների հարկաբյուջետային ռիսկերը, որոնց արդյունքները վերլուծության տեսքով դրվում են համապատասխան տարիների ՀՀ կառավարության բյուջետային ուղերձներում:

բ. Մոդելի միջոցով առաջին անգամ գնահատվել են 2015-2017 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային ռիսկերը և արդյունքները վերլուծության տեսքով դրվել են այդ փաստաթղթում:

3) Մակրոտնտեսական կայունության վերլուծությունների բարելավում.

ա. Պարտքի և հարկաբյուջետային կայունության վերլուծության կատարելագործման նպատակով, բացի նախկինում կիրառվող մոդելից, կիրառվել է ԱՄՀ-ի և ՀԲ-ի նոր մոդելը, որը նախատեսված է միջին եկամուտ ունեցող և համաշխարհային ֆինանսական շուկաներ մուտք ունեցող երկրների համար և որի միջոցով գնահատվում են միջնաժամկետ ռիսկերը:

 

4.3 Պետական եկամուտների քաղաքականության մշակում

 

ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի հուլիսի 25-ի N 29 արձանագրային որոշմամբ հաստատվել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Նշյալ ուղեցույցով, որպես հարկային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքներ, մասնավորապես սահմանվել են`

1) Հարկային արտոնությունների կրճատում ու հարկման բազայի ամրապնդում (հարկման հորիզոնական արդարության սկզբունքի ամրապնդում): Նշյալ սկզբունքի շրջանակներում նախատեսվել է, որ առաջիկա տարիներին հարկային քաղաքականության տեսանկյունից առանձնակի կարևորվելու է գործող հարկային արտոնությունների շրջանակի կրճատումը, հարկման բազայի ընդլայնումը և ամրապնդումը, ինչը հնարավորություն կընձեռի աստիճանաբար բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը և ամրապնդել հարկման հորիզոնական արդարության սկզբունքը: Միաժամանակ, նշյալ սկզբունքի ներքո նախատեսվել է ամրապնդել համանման տնտեսական պայմաններում գործող հարկ վճարողների նկատմամբ հարկման միևնույն կանոնների և կարգավորումների կիրառությունը:

ՈՒղեցույցով նախատեսվել է նաև, որ հարկային արտոնությունների կրճատման ու հարկման բազայի ամրապնդման սկզբունքի ներքո իրականացման ենթակա միջոցառումները ունենալու են հետևյալ ուղղվածությունը`

ա. հարկային արտոնությունների շրջանակի կրճատում,

բ. հարկման բազայի առավելագույն ընդլայնում,

գ. նոր հարկային արտոնությունների` միայն բացառիկ դեպքերում տրամադրում,

դ. հարկային արտոնությունների ժամանակային սահմանափակվածություն:

2) Հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի ամրապնդում: Նախատեսվել է, որ նշյալ սկզբունքի իրագործումը պետությանը հնարավորություն կընձեռի` հավաքագրել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ` իր սոցիալական ծրագրերը հասարակության մեջ հարաբերականորեն բարձր եկամուտներ ստացող անձանց հաշվին իրագործելու և սոցիալական նշանակության այլ խնդիրներ լուծելու համար: ՈՒղեցույցով նախատեսվել է, որ այս սկզբունքի ներքո իրականացվող աշխատանքներն ուղղված են լինելու տեսանելի հարստության կամ շքեղության` առավել մեծ չափերով հարկման ուղղությամբ քայլերի իրականացմանը:

Միաժամանակ ՀՀ ՖՆ կողմից մեկնարկել է հարկային օրենսգրքի մշակման աշխատանքները, որոնց շրջանակներում ներկայումս աշխատանքներ են իրականացվում գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայման ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվող աշխատանքներն ուղղված են գործող արտոնությունների արդյունավետության և տնտեսական հիմնավորվածության գնահատմանը և տնտեսապես ոչ հիմնավորված արտոնությունների կրճատման հնարավորությունների քննարկմանը:

Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում նախատեսվում է նաև քննարկել ֆիզիկական անձանց եկամուտների հարկման իրապես պրոգրեսիվ դրույքաչափեր սահմանելու հարցը` ամրապնդելու համար հարկման ուղղահայաց արդարության սկզբունքը:

Բացի այդ, անցած տարիների ընթացքում ՀՀ ՖՆ կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ հայեցակարգը, որի նպատակն է ամրապնդել գույքային հարկերի` որպես սեփականությունից գանձվող հարկերի կիրառության հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքները: Այդ կապակցությամբ, ՀՀ ՖՆ կողմից մշակվել, ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել և ՀՀ Ազգային ժողով քննարկման են ներկայացվել «Անշարժ գույքի գույքահարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

 

4.4 Գանձապետական համակարգ.

 

2010 թվականից ի վեր գանձապետական համակարգում կատարվել են մի շարք բարեփոխումներ, այդ թվում`

1) Ներդրվել է Քլիենթ-Թրեժրի համակարգը, որը գանձապետարանում վարվող հաշիվների կարգադրիչներին իրենց հաշիվներն առցանց եղանակով տնօրինելու հնարավորություն է տալիս: Արդյունքում գանձապետարանի հաճախորդն ինքնուրույն մուտքագրում է յուրաքանչյուր բյուջետային ծրագրի նախահաշիվը, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը, պայմանագրից քաղվածքը կամ հավաստագիրը, բյուջետային հայտերը և վճարային փաստաթղթերը, որոնց համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, ծրագրային համակարգը գնահատում է առցանց եղանակով, որն էլ հնարավորություն է տալիս ֆինանսական պարտավորությունների գրանցումը կամ մերժումն իրականացնել առցանց:

2) Տարածքային գանձապետական բաժանմունքներում և կենտրոնական գանձապետարանում նախկինում առանձին վարվող տվյալների հենքերը 2014 թվականի հունվարից միավորվել են մեկ միասնական հենքի մեջ:

3) Ներդրվել է պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և իրականացվել է վերջինիս ինտեգրում գործող համակարգերին: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում էր հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի կրճատում, առավել որակյալ հաշվետվությունների ստացում, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատվության աստիճանի բարձրացում` հաշվետվությունները ժամանակին և արժանահավատ ներկայացնելու առումով: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի տարեվերջից և իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում մշակվել է ՀՀ պետական բյուջեի կատարման, այդ թվում` ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ներկայացման նոր էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում ավտոմատացվել են պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ստուգման գործընթացները, և հաշվետվություններում պարունակվող որոշ տվյալներ, որոնք նախկինում մուտքագրվում էին ձեռքով, այժմ ստացվում են ավտոմատ կերպով ՀՀ ՖՆ-ում գործող այլ համակարգերից («LS Budget» և «Գանձապետական գործառնական օր»): Երկրորդ փուլում համակարգին միացվել են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները (ԲԳԿ): Իրականացվել է համակարգի թեստավորում, կազմակերպվել է ուսուցում ԲԳԿ ների` հաշվետվությունները պատրաստող մասնագետների համար: Թվով շուրջ 60 ԲԳԿ-ներից 12-ի կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացվել են էլեկտրոնային եղանակով 2014 թվականի առաջին կիսամյակի համար, որոնց ինն ամիսներին ընթացքում ավելացել են ևս 29-ը, իսկ 2014 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացման գործընթացում արդեն բոլոր ԲԳԿ-ներն ընդգրկվել են համակարգում: 2014 թվականի հաշվետվությունները զուգահեռ ներկայացվել են նաև թղթային կրիչներով, իսկ 2015 թվականից սկսած` դրանք ներկայացվում են միայն էլեկտրոնային եղանակով: Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից: Ծրագրի երկրորդ փուլն ընդգրկվել էր ՀՀ կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների ցանկում: Հիշյալով պայմանավորված 2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ընդունվել է «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի N 80-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 176-Ն հրամանը:

4) 2010-2014 թթ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման ոլորտում իրականացվել են հետևյալ միջոցառումները, մասնավորապես`

ա. պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման գործընթացի ձևաչափը ծրագրային որոշակի փոփոխությունների արդյունքում 2012-2013 թթ. ամբողջությամբ անցել է էլեկտրոնային եղանակի, որը էական արդյունավետության աճ է ապահովել գործառույթների և քայլերի ճշգրտության, ինչպես նաև հաշվետվողականության և ռեսուրսների օպտիմալ կառավարման տեսանկյունից:

բ. Որոշակի փոփոխություններ են կատարվել բյուջեների կատարման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման մեջ, ինչպես նաև ոլորտին վերաբերվող` այլ առանձին գործառույթներ սահմանող որոշումներում, որը գործառույթների լիարժեք իրականացման առավել նպաստավոր պայմաններ է ստեղծել բյուջետային գործընթացի մասնակիցների համար:

 

4.5 Պետական պարտքի կառավարում.

 

Պետական պարտքի կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով 2010 թվականից ի վեր կատարվել են մի շարք աշխատանքներ, այդ թվում`

1) 2010 թ. կազմվել և ՀՀ ֆինանսների նախարարի 2010թ. մարտի 3-ի N 150-Ա հրամանով հաստատվել է «Պետական պարտքի կառավարման բարեփոխումների գործողությունների» ծրագիրը, որի արդյունքում իրականացվել է հետևյալը`

ա. Բարելավվել է պարտքի կառավարման ստորաբաժանման ներքին կառուցվածքը, հստակեցվել է պարտքի կառավարման ստորաբաժանման գործառույթները և ձևավորվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան պարտքի կառավարմամբ զբաղվող նոր ստորաբաժանում.

բ. Ձեռք է բերվել և ներդրվել է պարտքի գրանցման և հաշվառման DMFAS 6 էլեկտրոնային համակարգը: Աշխատանքներ են իրականացվում ապագայում այն հաղորդակցելու պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային այլ ծրագրերի հետ,

գ. Պետական կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի նախկինում առանձնացված առաջնային շուկաների միացման միջոցով ներդրվել է միասնական համակարգ, որի արդյունքում պետական պարտատոմսերի առաջնային շուկայում գործում են միայն գործակալները` իրականացնելով «շուկա ստեղծողի» գործառույթներ.

դ. Բարելավվել են պետական պարտքի տարեկան և կիսամյակային հաշվետվությունների որակը` հաշվի առնելով նաև միջազգային կազմակերպությունների ու այլ սպառողների պահանջները,

ե. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջների համաձայն կազմվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման եռամյա ռազմավարական ծրագիր, որը ընդգրկվել է ՄԺԾԾ-ի կազմում:

2) Պետական պարտատոմսերի շուկայի թափանցիկության և կանխատեսելիության ամրապնդման նպատակով հստակեցվել և հրապարակվել է պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները և թողարկումների տարեկան ծրագիրը:

3) Պետական պարտքի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և հրապարակայնության սկզբունքներով առաջնորդվելով` թողարկվել են էլեկտրոնային ամսական տեղեկագրեր, որոնք ամփոփ տեղեկատվություն են պարունակում ՀՀ ներքին ու արտաքին պետական պարտքի և իրականացված գործառնությունների վերաբերյալ:

4) ՀԲ-ի կողմից իրականացվել է ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի գնահատում (DeMPA) և կազմվել է հաշվետվություն, որը հրապարակվել է վերջինիս կայքում: Մինչ ՀԲ-ի կողմից պարտքի կառավարման գործընթացի գնահատման իրականացումը նման գնահատում կատարվել էր ՀՀ ՖՆ-ի կողմից, և երկու գնահատման արդյունքները եղել են համադրելի:

Միաժամանակ պետք է նշել նաև, որ ՀԲ կողմից 2001 թվականին հրապարակած «Պետական պարտքի կառավարման ուղենիշներին» և ԵՄ չափանիշներին Պետական պարտքի կառավարման համապատասխանեցման գործընթացը սկսվել է դեռ 2008 թվականից` «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմման ժամանակ, որը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2008 թ. մայիսի 26-ին:

 

4.6 Պետական գնումներ

 

1) Զգալի ծավալի պետական ծախսեր են կատարվում պետական գնումների համակարգի միջոցով: Գնումների լավ գործող համակարգն ապահովում է կառավարության կողմից ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման նպատակով ապրանքների ձեռքբերման ժամանակ դրամական միջոցների արդյունավետ օգտագործումն ու փողի դիմաց արժեքը:

2) 2010 թվականի վերջում «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ կարևոր փոփոխություններ են կատարվել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրական և կանոնակարգային դաշտում, որի արդյունքում գնումների համակարգը լիովին ապակենտրոնացվել է, ընդլայնվել է օրենքի գործողության ոլորտը, ստեղծվել է Գնումների բողոքարկման խորհուրդը (ԳԲԽ):

3) Ընդունվել և փոփոխվել են նաև գնումների ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը (այդ թվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող հիմնական` գնումների գործընթացի կազմակերպման կարգը), որի արդյունքում էական փոփոխություններ են կատարվել գնումների կազմակերպման գործընթացում` նպատակ ունենալով կարգավորել գնումների օրենսդրական և կանոնակարգային դաշտում վերջին տարիներին արձանագրված խնդիրները և ապահովելու արդարությունն ու առողջ մրցակցությունը գնումների գործընթացում, ինչպես նաև բարձրացնելու գնումների գործընթացի թափանցիկությունն ու արդյունավետությունը:

4) Հաստատվել է պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների հաշվառման կարգը, որով սահմանվում են այդ գործարքների` գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման չափորոշիչները: Սահմանվել են նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման կարգը, որի արդյունքները հրապարակվում են www.gnumner.am կայքում: Ներդրվել է գնումների անվանացանկի կոդավորման մեխանիզմը` Գնումների Միասնական Անվանացանկը (CPV):

5) 2012 թվականի հունվարի 1-ից ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը: Արդյունքում ներկայումս ՀՀ պետական մարմինների և քաղաքային համայնքների կարիքների համար բոլոր մրցակցային ընթացակարգերով (բացառությամբ մրցակցային երկխոսության), կատարվող գնումներն իրականացվում են էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով.

6) 2010 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՊՀ երկրներից Հայաստանը առաջինը ստորագրեց ԱՀԿ-ի Գնումների ընդհանուր համաձայնագիրը (համաձայնագրի նոր տեքստը հաստատվել է ՀՀ Նախագահի 23.02.15 թ. N ՆՀ-217-Ն հրամանագրով):

7) Ընդունվել են գնումների համակարգողների որակավորման շնորհման և գնումների որակավորված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգերը, որոնց շրջանակներում հաստատվել են պատվիրատուների գնումների համակարգողների շարունակական վերապատրաստման ծրագրերն ու թեմաները: ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, վերջիններիս ենթակայությամբ գործող հիմնարկների` ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների ու ՓԲԸ-ների շուրջ 3000 գնումների համակարգողների համար կազմակերպվել է որակավորման քննություններ, որոնցից շուրջ 650 գնումների համակարգողներ հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունները:

8) Գնման գործընթացների նկատմամբ ՊԿՄ-ների ղեկավարների կողմից պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով ներքին աուդիտի մասին ՀՀ օրենսդրությամբ պարտադիր է դարձվել 20 մլն. ՀՀ դրամը գերազանցող գնումների դեպքում գնման գործընթացները` ներառյալ պայմանագրերի կատարումը, պատվիրատուների ներքին աուդիտի ստորաբաժանումների միջոցով աուդիտի ենթարկելու պահանջը:

 

4.7 Ֆինանսական կառավարում և հսկողություն

 

1) ՖԿՀ համակարգը հանդիսանում է պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) համակարգի բաղադրիչը, որի միջոցով կազմակերպությունների նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով ուղղորդվում և հսկվում են հանրային ծառայությունների ֆինանսական հարցերը: ՖԿՀ մեխանիզմները տալիս են կառավարչին գործիքներ ռեսուրսների արդյունավետ, տնտեսողաբար և օգտավետ օգտագործման համար:

2) 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունն ընդունեց ՊՆՖՀ ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Փաստաթուղթը հիմնվում է ՍԻԳՄԱ-ի աջակցությամբ 2009 թ. ՀՀ ՊՖՆՀ համակարգում առկա բացերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքների վրա և ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ում ժամանակակից և լավ գործող ՊՆՖՀ համակարգի ձևավորման համար:

3) Ռազմավարությանը համապատասխան, 2010 թվականի սեպտեմբերին ՀՀ ՖՆ-ում ձևավորվեց ՊՆՖՀ Կենտրոնական ներդաշնակեցման միավոր (ԿՆՄ): 2011 թվականին նախագծվեց Ֆինանսական կառավարման և հսկողության մասին ՀՀ օրենքի նախագիծ: 2013 թվականին ՍԻԳՄԱ-ի աջակցությամբ իրականացվել է ՀՀ ՊՆՖՀ համակարգում առկա բացերի վերաբերյալ երկրորդ ուսումնասիրությունը, որի շրջանակներում ներկայացվել են ՀՀ-ում ՊՆՖՀ համակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ:

4) Միաժամանակ ՀՀ ՊՆՖՀ կայացմանն օժանդակելու նպատակով` 2014 թվականի սեպտեմբերին պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետությունում պետական ՊՆՖՀ կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում ԿՆՄ-ին օժանդակության մասին Թվինինգ ծրագիրը: Ծրագրի նպատակն է ԵՄ լավագույն փորձի հիման վրա զարգացնել ՀՀ ՊՆՖՀ ոլորտը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Այն իրականացվում է Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմնի կողմից:

5) Թվինինգ ծրագրի շրջանակներում հիմնական աշխատանքներ են տարվում ՊՆՖՀ համակարգի կառավարչական հաշվետվողականության վրա հիմնված ֆինանսական կառավարում և հսկողություն (ՖԿՀ) բաղադրիչի ներդրման ուղղությամբ:

 

4.8 Ներքին աուդիտ

 

1) Ներքին աուդիտը (ՆԱ) օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվության գործունեություն է, որը անկախ կերպով իրականացվում է կազմակերպության ներսում և մշակված է արժեքներ ավելացնելու ու կազմակերպության գործունեությունը բարելավելու համար: Այն աջակցում է կազմակերպությանը իր նպատակներն իրականացնելիս` համակարգային և կազմակերպված մոտեցում ցուցաբերելով ռիսկերի կառավարման, հսկողության և ղեկավարման գործընթացների գնահատմանն ու կատարելագործմանը:

2) 2009 թվականից հետո ՊՆՖՀ ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների շրջանակներում հիմնական աշխատանքներն ուղղված են եղել գլխավորապես հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ձևավորմանը: Զգալի առաջընթաց է գրանցվել հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի գործառույթների ներդրման և ՆԱ-ի մեթոդաբանության զարգացման ուղղությամբ (այդ թվում` ՆԱ-ի մասին ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունում, Ներքին աուդիտի ստանդարտների, դրանց կիրառման ցուցումների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և այլ կարևոր իրավական ակտերի մշակում և ընդունում):

3) Մշակվել է ներքին աուդիտի հատուկ էլեկտրոնային ծրագրային համակարգ, որը նպատակ ունի աջակցել ներքին աուդիտի աշխատանքների կազմակերպմանը, հաշվետվությունների պատրաստմանն ու գործառույթների կատարման նկատմամբ հսկողությանը և մոնիտորինգի իրականացմանը:

 

4.9 Պետական կազմակերպությունների ֆինանսների կառավարման համակարգ

(ՊՈԱԿ-ներ)

 

ՊՖԿՀԲ-ի շրջանակում ՊՈԱԿ-ների գործունեության ֆիսկալ կարգապահության, հաշվետվողականության և թափանցիկության մակարդակի բարձրացման նպատակով ՀԲ-ի աջակցությամբ ՀՀ ՖՆ-ի կողմից պիլոտային հիմունքով իրականացվել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ֆիդուցիար հսկողության փորձնական ծրագրի ներդրման աշխատանքներ, որի շրջանակում 2011 թվականին մշակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության համակարգի ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որի համար հիմք են հանդիսացել.

1) Ոչ առևտրային կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների առանձին կատեգորիաների) ստեղծման չափանիշների և դրանց նկատմամբ առաջադրվող կարևոր պահանջների վերաբերյալ առաջարկությունների հաշվետվությունը,

2) Մոնիտորինգի համակարգի ներդրմանը առնչվող ռիսկերի գնահատման և բացթողումների վերլուծության մասին հաշվետվությունը,

3) Համակարգի փորձարկման արդյունքների մասին հաշվետվությունը և մոնիտորինգի վերանայված համակարգի ներկայացումը,

4) Ոչ առևտրային կազմակերպությունների, լիազոր մարմինների և ՀՀ ՖՆ համապատասխան աշխատակիցների համար ուսուցման կազմակերպումը` մշակված ուղենիշների և վերանայված (թարմացված) համակարգի մասին:

Մոնիտորինգի համակարգի փորձարկման աշխատանքները իրականացվել են 7 ՊԿՄ-ներում` այդ թվում նաև ՖՆ-ում և 12 ՊՈԱԿ-ներում:

Բարեփոխումների շրջանակում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման մեջ: Արդյունքում մշակվել է միասնական տեղեկատվական բազա` մոնիտորինգի նոր ձևաչափ, որը իրենից ներկայացնում է կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ ՀՀ ՖՆ-ի սահմանած ձևաչափերով ներկայացվող ամբողջական տեղեկատվություն: Նոր ձևաչափի մշակումը հնարավորություն է ընձեռել համընդհանուր մոտեցում կիրառել ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման ապահովման հարցերում:

 

4.10 Կորպորատիվ հաշվապահական հաշվառում և աուդիտ

 

Կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների օրենսդրական կարգավորման նպատակով մշակվել և ընդունվել են հետևյալ իրավական ակտերը.

1) ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշումը (գործում է 2013 թվականի հուլիսի 18-ի N 770-Ն որոշման խմբագրությամբ):

2) ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1209-Ն որոշումը:

3) ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-Ն որոշումը:

4) ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի N 353-Ն հրամանը:

5) ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 21-ի N 1016-Ն հրամանը:

Բացի վերը նշված իրավական ակտերից մշակվել և ՀՀ ՖՆ ինտերնետային կայքում տեղադրվել են «Ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները» և «Փոքր և միջին կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները և դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը»:

 

4.11 Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում

 

1) ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման (ՀՀՀՀ) օրենսդրության մշակման (ստանդարտ, ձեռնարկներ և այլն) և նշված մեթոդաբանության պիլոտավորման նպատակով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված խորհրդատու կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն վերջինիս կողմից ներկայացվել է ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փորձնական (պիլոտավորման) աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀՀՀ ստանդարտի և ձեռնարկի ամբողջական փորձարկումը, ինչպես նաև վերջինիս կողմից սահմանվել են ՀՀՀՀ ավտոմատացված համակարգին և սարքավորումներին ներկայացվող տեխնիկական նվազագույն պահանջները: Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև հաշվապահական հաշվառման համակարգչային համակարգի (ծրագրի) պիլոտային ներդրում հանրային հատվածի մի շարք կազմակերպություններում: Հիշյալ ծրագրի շրջանակներում հաշվապահական հաշվառման համակարգում ընդգրկված թվով 30 մասնագետների համար կազմակերպվել է ուսուցում:

2) Վերապատրաստվել են հանրային հատվածի կազմակերպությունների մի շարք մասնագետներ: Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ: Նախատեսվում է կազմակերպել նաև «ուսուցանողների ուսուցում»: Մինչև անցման ժամանակահատվածը ըստ խմբերի նախատեսվում է իրականացնել հանրային հատվածի կազմակերպությունների համապատասխան մասնագետների վերապատրաստում:

3) 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու հետ կապված միասնական հիմունքները: Օրենքի հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվել են հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցնելու ժամանակացույցը, ինչպես նաև գործողությունների պլանը:

4) 2014 թվականի ընթացքում ընդունվել են ոլորտը կարգավորվող մի շարք իրավական ակտեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ՀՀՀՀ ստանդարտը (ՀՀ ֆինանսների նախարարի 24.10.2014 թ. N 725-Ն հրաման), հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը (ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թ. հուլիսի 23-ի N 463-Ն հրաման), որին համապատասխան կիրականացվեն հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքները:

5) ՀՀ կառավարության կողմից հաստատվել է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը

(22.01.2015 թ. 22-ի N 82-Ն որոշում) և գլխավոր հաշվապահ աշխատելու համար հանրային հատվածի հաշվապահի որակավորման պահանջ ունեցող հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը (19.02.2015 թ. N 115-Ն որոշում):

6) ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 9-ի N 207-Ն հրամանով հաստատվել է ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը:

7) ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի հուլիսի 7-ի N 457-Ն հրամանով հաստատվել է Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը: Հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման շրջանակներում որոշակի աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են, սակայն դրանք հնարավոր չի եղել ավարտել 2014 թվականի ընթացքում, ուստի հիշյալ նախաձեռնությունն ընդգրկված է սույն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրում:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

5. Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թթ. վերանայված ռազմավարության նպատակը և տեսլականը համահունչ են ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված նպատակներին և տեսլականին:

6. Այսինքն` բարեփոխումների նպատակն է մեծացնել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` ապահովելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների բարելավված որակ, մասնավորապես`

1) ապահովել ֆինանսաբյուջետային կարգապահությունը, որի միջոցով նպաստել մակրոտնտեսական կայունությանը և բյուջետային համակարգի կանխատեսելիությանը,

2) ռազմավարական մոտեցումներին հետամուտ լինելով, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականություններին և գերակայություններին,

3) ապահովել փողի դիմաց արժեք, երաշխավորելով, որ միջոցները օգտագործվում են օգտավետ, արդյունավետ ու խնայողաբար,

4) երաշխավորել հաշվետվողականություն հանրային միջոցների օգտագործման հարցում:

7. Բարեփոխումների հիմնական տեսլականը մնում է նույնը. «Կենտրոնացված կարգավորում - ապակենտրոնացված կառավարում»: Այս տեսլականին հասնելու համար պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումները պետք է նպաստեն կառավարման մշակույթի ձևավորմանը, որով`

1) մի կողմից ապահովում է պետական ֆինանսների կառավարման հետ կապված գործընթացների կենտրոնացված (ներդաշնակ) ձևով կարգավորումը, և մյուս կողմից`

2) բոլոր մակարդակի կառավարողներին տրվում են լիազորություններ` ապակենտրոնացում, և նրանք են պարտավոր ու հաշվետու միջոցների տնօրինման համար (կառավարչական հաշվետվողականություն և պատասխանատվություն):

8. ՊՖԿՀ բարեփոխումները պետք է միտված լինեն հետևյալ սկզբունքների ներքո գործող ՊՖԿՀ-ի առկայության ապահովմանը` կառավարման բոլոր մակարդակներում.

1) կառավարչական հաշվետվողականություն և պատասխանատվություն,

2) հսկողության առկայություն,

3) մատուցվող ծառայությունների որակի անընդհատ բարելավում:

9. ՊՖԿՀ յուրաքանչյուր տարրի (ոլորտի) համար անհրաժեշտության դեպքում կարող է լինել առանձին հաստատված բարեփոխման ենթառազմավարություն և գործողությունների ծրագիր, որը պետք է համահունչ լինի սույն ռազմավարությանը:

10. Սույն ռազմավարությունը հիմնված է այնպիսի մի շրջանակի վրա, որը կապահովի բոլոր բաղադրիչների ներգրավվածությունը: Այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկը ՀՀ կառավարությունը համարում է Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրումը:

11. ՊՖԿՀ տարրերի (ոլորտների) համար արդեն ընդունված ռազմավարությունները (գործողությունների ծրագրերը, այլ ռազմավարական փաստաթղթերը) պետք է ըստ անհրաժեշտության վերանայվեն և բարելավվեն հետագա ներդաշնակեցման նպատակով, որպեսզի դրանք համահունչ լինեն սույն ռազմավարության հետ: ՊՖԿՀ-ի տարրերի (ոլորտների) առանձին ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը, ի թիվս այլոց որպես կանոն, պետք է ներառեն օրենսդրական բարեփոխումներ` մասնավորապես, անհրաժեշտ է նախանշել.

1) այն իրավական ակտերը, որոնք պետք է ընդունել, վերանայել և փոփոխության ենթարկել,

2) դրանք իրականացնող պատասխանատու մարմինները,

3) նախագծերի ներկայացման ժամկետները,

4) ֆինանսավորման աղբյուրները և այլն:

12. Հիշյալ ենթառազմավարությունների համապատասխանությունը և դրանց ներդաշնակեցումը սույն ռազմավարությանը իրականացվում է սույն ռազմավարության նախատեսված ՊՖԿՀԲ ղեկավարման հանձնաժողովի միջոցով:

13. Ի տարբերություն նախորդ ռազմավարության սույն ռազմավարությունը ներառում է ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվելիք կատարողականի ցուցանիշներ: Հիշյալ երկու մարմինների մասնակցությունը ռազմավարությանը շատ կարևոր է, քանի որ արտաքին աուդիտին վերաբերող բարեփոխումները հանդիսանում են ՊՖԿՀԲ առանցքային բաղադրիչներից մեկը: ՀՀ կառավարությունը ակնկալում է վերջիններիս կողմից համագործակցություն և անհրաժեշտ աջակցության ցուցաբերում ՊՖԿՀԲ-ի իրականացման գործում:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

14. Նախորդ ռազմավարությամբ սահմանվել է 2010-2020 թվականների ընթացքում իրականացվելիք ՊՖԿՀԲ-ի շրջանակը, ինչպես նաև վերը նշված բարեփոխումների նպատակները, դրանց իրականացման ճանապարհները և բարեփոխումների արդյունքները գնահատելու առանցքային ցուցանիշները, որը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին: Այն բաղկացած է եղել երեք փուլերից: Սակայն նախորդ ռազմավարության ԵՄ ՏԱ խմբի հաշվետվության համաձայն (2), ռազմավարության տարբեր բաղադրիչների իրականացման գործընթացները տարբեր են եղել` և հետևաբար, դրանք արհեստական կերպով ըստ փուլերի իրականացնելու տարբերակը չի աշխատել:

__________________________

2. Տե՛ս ԵՄ կողմից տրամադրված տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացված վերջնական հաշվետվությամբ:

 

15. Չափելի միջազգային թիրախներով հիմնավորված ծրագիր մշակելու նպատակով վերանայված ռազմավարության մշակման համար հիմք է հանդիսացել Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) նոր շրջանակը (ՊԾՖՀ-PEFA 2016): Այս մեթոդն ունի առավելություններ, քանի որ այն համապարփակ է և հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի արտաքին գնահատում պլանավորված նպատակների նկատմամբ: ՊԾՖՀ-PEFA)-ի գործընկերների (3) կողմից վերանայել են ցուցանիշների շրջանակը` ապահովելու համար վերջինիս համապատասխանությունը նպատակին և մասնավորապես, որ գնահատման չափանիշները արտացոլում են գործող լավագույն գործելակերպը:

_____________________

3. Եվրոպական հանձնաժողով, Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Նորվեգիա և Ֆրանսիա:

 

16. Համաձայն ՊԾՖՀ գնահատման 2016 թվականի շրջանակի` ՊՖԿՀ-ն ներառում է փոխկապակցված և միմյանց լրացնող կատարողականի գնահատման հետևյալ յոթ հենասյուների կատարողականի գործընթացները`

 

Բյուջետային ցիկլ

 

---------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

17. ՊՖԿՀԲ շրջանակն ընդգրկում է.

1) նախորդ ռազմավարությամբ նախատեսված ՊՖԿՀ-ի գործընթացներն ապահովող 11 տարրերը (ոլորտները), ինչպես նաև ՊՖԿՀԲ-ի իրականացումն ապահովող ՀՀ ԱԺ-ին և ՀՀ ՎՊ-ին առնչվող միջոցառումները, որոնք կարող են գնահատվել «Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության» (ՊԾՖՀ-PEFA) 2015 կատարողականի գնահատման ցուցանիշներով,

2) Ծրագրային բյուջետավորումը (ԾԲ) և

3) Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգը (ԿՖԿՏՀ):

18. ԾԲ համակարգի ներդրումը հանդիսանում է ՊՖԿ հիմնարար և առանցքային բարեփոխումներից մեկը, ուստի վերջինիս ամբողջական ներդրումը կպահանջի վերանայումներ և ներդաշնակեցում ՊՖԿ գրեթե բոլոր ոլորտներում: Սույն ռազմավարության մեջ նախատեսված միջոցառումներում ԾԲ ոլորտին առնչվող թիրախներ չեն ներկայացվում: Հիշյալ ոլորտին առնչվող թիրախները և դրա ներդրմանն ուղղված միջոցառումները ներկայացված են ԾԲ համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությամբ (5):

__________________

ՀՀ կառավարության 13 օգոստոսի 2015թ. N 38 արձանագրային որոշում

 

19. ԿՖԿՏՀ-ի ներդրման նպատակն է ավտոմատացնել կառավարման տարբեր մակարդակներում պետական ֆինանսների կառավարման հետ կապված գործընթացները և ապահովել գործարքների արդյունավետությունը և թափանցիկությունը: Ավելին, համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական տեղեկատվության ավտոմատ կառավարումը պետական հատվածի բոլոր մակարդակներում, այդ թվում բյուջեի պլանավորում, բյուջեի կատարում, գնումներ, հաշվապահական հաշվառում, հաշվետվություններ և աուդիտ:

20. ՊԾՖՀ-ի 2016-ի կատարողականի ցուցանիշների բաղադրիչները ներկայացվում են սույն ռազմավարության և ՊԾՖՀ գնահատման համեմատությունն ապահովելու նպատակով: ՊԾՖՀ-PEFA 2016 թվականի կատարողականի գնահատման ցուցանիշները ներկայացվում են Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1. ՊԾՖՀ-ի 2016 թվականի կատարողականի ցուցանիշների բաղադրիչները

 

._____________________________________________________________________.

|Հենասյուները              |ՊԾՖՀ-ի   |Ցուցանիշի անվանումը             |

|                          |կատարողա-|                                |

|                          |կանի     |                                |

|                          |ցուցանիշը|                                |

|__________________________|_________|________________________________|

|          1               |      2  |                3               |

|__________________________|_________|________________________________|

|I. Բյուջեի հուսալիությունը|ԿՑ-1     |Ագրեգացված ծախսերի արդյունքները |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-2     |Ծախսերի արդյունքների կազմը      |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-3     |Եկամուտների արդյունքները        |

|__________________________|_________|________________________________|

|II. Հանրային ֆինանսների   |ԿՑ-4     |Բյուջեի դասակարգում             |

|թափանցիկությունը          |_________|________________________________|

|                          |ԿՑ-5     |Բյուջետային փաստաթղթավորում     |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-6     |Ֆինանսական հաշվետվություններում |

|                          |         |չներառված կենտրոնական           |

|                          |         |կառավարության գործառնությունները|

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-7     |Միջկառավարական փոխանցումներ     |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-8     |Ծառայությունների մատուցման      |

|                          |         |կատարողականի մասին              |

|                          |         |տեղեկատվություն                 |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-9     |Հանրային տեղեկատվության         |

|                          |         |մատչելիությունը                 |

|__________________________|_________|________________________________|

|III. Ակտիվների և          |ԿՑ-10    |Հարկաբյուջետային ռիսկերի        |

|պարտավորությունների       |         |հաշվետվողականությունը           |

|կառավարում                |_________|________________________________|

|                          |ԿՑ-11    |Հանրային ներդրումների կառավարում|

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-12    |Հանրային ակտիվների կառավարում   |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-13    |Պարտքի կառավարում               |

|__________________________|_________|________________________________|

|IV. Քաղաքականության վրա   |ԿՑ-14    |Մակրոտնտեսական և                |

|հիմնված հարկաբյուջետային  |         |հարկաբյուջետային կանխատեսումներ |

|ռազմավարություն և         |_________|________________________________|

|բյուջետավորում            |ԿՑ-15    |Հարկաբյուջետային ռազմավարություն|

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-16    |Միջնաժամկետ հեռանկարը ծախսերի   |

|                          |         |բյուջետավորման մեջ              |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-17    |Բյուջեի պատրաստման գործընթացը   |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-18    |Բյուջեների օրենսդրական          |

|                          |         |ուսումնասիրություն              |

|__________________________|_________|________________________________|

|V. Կանխատեսելիությունը և  |ԿՑ-19    |Եկամուտների վարչարարություն     |

|հսկողությունը բյուջեի     |_________|________________________________|

|կատարման գործընթացում     |ԿՑ-20    |Եկամուտների հաշվառում           |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-21    |Տարվա ռեսուրսների բաշխման       |

|                          |         |կանխատեսելիությունը             |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-22    |Ծախսերի ապառքներ                |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-23    |Աշխատավարձերի հսկողություն      |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-24    |Գնումների կառավարում            |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-25    |Ոչ աշխատավարձային ծախսերի ներքին|

|                          |         |հսկողությունը                   |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-26    |Ներքին աուդիտ                   |

|__________________________|_________|________________________________|

|VI. Հաշվապահական հաշվառում|ԿՑ-27    |Ֆինանսական տվյալների            |

|և  հաշվետվություն         |         |ամբողջականություն               |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-28    |Տարեկան բյուջետային             |

|                          |         |հաշվետվություններ               |

|                          |_________|________________________________|

|                          |ԿՑ-29    |Տարեկան ֆինանսական              |

|                          |         |հաշվետվություններ               |

|__________________________|_________|________________________________|

|VII. Արտաքին              |ԿՑ-30    |Արտաքին աուդիտ                  |

|վերահսկողություն և  աուդիտ|_________|________________________________|

|                          |ԿՑ-31    |Աուդիտի հաշվետվությունների      |

|                          |         |օրենսդրական ուսումնասիրություն  |

._____________________________________________________________________.

 

21. Սույն ռազմավարության մեջ ընդգրկված բոլոր այն ոլորտների համար, որոնք 2013 թվականի Հայաստանի ՊԾՖՀ գնահատման համապատասխան կատարողական ցուցանիշների արդյունքում ստացել են «A» վարկանիշ և որոնց վերանայված ՊԾՖՀ ցուցանիշները մեծ մասամբ մնացել են անփոփոխ թիրախներ (նպատակներ և խնդիրներ) չեն սահմանվել, հաշվի առնելով, որ ըստ ինքնագնահատման արդյունքների գործող ընթացակարգերը համապատասխանում են միջազգային լավագույն փորձին:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

22. Սույն վերանայված ռազմավարությամբ վեր են հանվել ՊՖԿՀ առանձին ոլորտներում առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված այն միջոցառումները որոնք պետք է իրականացվեն 2016-2020 թվականների ընթացքում: ՊՖԿՀ-ում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները` ըստ ոլորտների, ներկայացված են Հավելված 2-ում:

 

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՊՖԿՀԲ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

23. Սույն ռազմավարությամբ նախատեսված ՊՖԿՀ բարեփոխումների համակարգումը և ղեկավարումը կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարը` նախարարին կից կոլեգիայի անդամներից, ՀՀ ՎՊ խորհրդի անդամից (համաձայնությամբ) և ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչից (համաձայնությամբ) ձևավորված ՊՖԿՀԲ ղեկավարման հանձնաժողովի միջոցով: Բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածությունն ապահովելու և քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով ղեկավարման հանձնաժողովի կազմում դիտորդի կարգավիճակով կընդգրկվեն ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից: Այդ կազմակերպությունների կազմն ու ներկայացուցիչների թիվը կսահմանվի ՊՖԿՀԲ ղեկավարման հանձնաժողովի կողմից:

24. Բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարը ՀՀ կառավարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն, անհրաժեշտության դեպքում` նաև առաջարկներ սույն ռազմավարության վերանայման վերաբերյալ:

25. ՊՖԿՀԲ ղեկավարման հանձնաժողովն իրականացնում է`

1) շահառու մարմինների կողմից իրականացված միջոցառումների` սույն ռազմավարությամբ նախատեսված թիրախների և ցուցանիշների նկատմամբ համապատասխանության վերաբերյալ մոնիտորինգ և դրա արդյունքներով եզրակացությունների ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարին,

2) սույն ռազմավարության համակարգման հետ առնչվող շահառուների միջև առաջացած խնդիրների լուծումը,

3) օժանդակում է զարգացման գործընկերների, ինչպես նաև ՀԿ-ների հետ երկխոսությանը,

4) ՊՖԿՀ բարեփոխումներին առնչվող հիմնական ինստիտուցիոնալ և իրավական խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարին:

26. ՊՖԿՀԲ ղեկավարման հանձնաժողովի նիստերը որպես կանոն գումարվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:

27. ՊՖԿՀԲ ռազմավարության համակարգման և մոնիտորինգի առաջարկվող գործընթացը նկարագրված է Աղյուսակ 2-ում:

28. Ըստ ՊՖԿՀ առանձին ոլորտների` իրականացվող բարեփոխումների կատարման կազմակերպման նպատակով շահառու մարմինների կազմում սահմանվում են գործող ոլորտային քաղաքականություն մշակելու համար պատասխանատու ստորաբաժանումներ, անհրաժեշտության դեպքում շահառու մարմինների ներկայացուցիչներից ձևավորվում է աշխատանքային խումբ (խմբեր):

29. Շահառու մարմիններում ՊՖԿՀ բարեփոխումների իրականացման աշխատանքների ընդհանուր համակարգման և իրականացման համար պատասխանատու են այդ մարմինների ղեկավարները:

30. Յուրաքանչյուր եռամսյակը մեկ պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը (աշխատանքային խմբի ղեկավարը) քարտուղարություն է ներկայացնում հաշվետվություն սույն ռազմավարությամբ նախատեսված` իր իրավասություններին վերաբերող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

31. Ելնելով ծրագրային բյուջետավորման առանձնահատկություններից, ծրագրային բյուջետավորման ղեկավարումը և համակարգումը իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրության 12-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությամբ սահմանված կարգով:

 

Աղյուսակ 2. ՊՖԿ բարեփոխումների ռազմավարության ղեկավարման, համակարգման

և մոնիտորինգի համակարգի կառուցվածքը`

 

-----------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ռազմավարության կառավարման քարտուղարություն

 

32. ՊՖԿ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ներդաշնակ ընթացքին հետևելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարի կողմից սահմանվում է ՊՖԿՀԲ քարտուղարություն:

33. Քարտուղարությունը`

1) ապահովում է պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված եռամսյակային հաշվետվությունների ամփոփումը և դրա` ՊՖԿՀԲ ղեկավար հանձնաժողովի քննարկմանը ներկայացումը.

2) ապահովում է սույն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակում պատասխանատու ստորաբաժանումների և զարգացման գործընկերների միջև համագործակցությունը.

3) ըստ անհրաժեշտության ՀՀ ֆինանսների նախարարին ներկայացնում է ռազմավարության և գործողությունների ծրագրի թարմացման վերաբերյալ առաջարկություններ,

4) ըստ անհրաժեշտության զարգացման գործընկերներին տրամադրում է բարեփոխումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն.

5) ՀՀ ֆինանսների նախարարին ներկայացնում է առաջարկություններ սույն ռազմավարության ներքո գործողությունների իրականացման պատասխանատու ստորաբաժանումների, ներառյալ քարտուղարության կարողությունների զարգացման վերաբերյալ.

6) ըստ անհրաժեշտության օժանդակում է զարգացման գործընկերների կողմից ռազմավարության և գործողությունների ծրագրի գնահատման աշխատանքներին,

7) ապահովում է տեղեկատվության տարածումը բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ,

8) կազմում և ղեկավար հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ՀՀ կառավարություն ներկայացվելիք տարեկան հաշվետվության նախագիծը:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

34. ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած ՊՖԿՀԲ ռազմավարության համաձայն բարեփոխումները պետք է իրականացվեն 2010-2020 թվականների ընթացքում: ՊՖԿՀԲ ռազմավարության 1-ին փուլի միջոցառումները իրականացվել են 2010-2014 թվականներին: Սույն ՊՖԿՀԲ վերանայված ռազմավարությամբ ներկայացված է բարեփոխումների 2-րդ փուլը, որը կիրականացվի 2016-2020 թվականների ընթացքում:

35. Սույն ռազմավարությամբ նախատեսված 2016-2020 թթ. իրականացվելիք գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ժամկետները և արդյունքների գնահատման ցուցանիշները ներկայացված է Հավելված 3-ում:

 

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

36. Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարումը խթանելու, դրանց իրականացման հավանականությունը մեծացնելու, ռիսկերի կառավարելու նպատակով վերանայված ռազմավարությամբ սահմանվել են 2016-2020 թթ. ընթացքում իրականացվելիք միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց մեղմացմանն ուղղված գործողությունները: Գործողությունների ծրագրով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման իրականացման ռիսկերի կառավարման ցուցանիշները ներկայացված են Հավելված 3-ում:

 

(1-ին հավելվածը փոփ. 18.08.16 թիվ 32 արձանագրային որոշում)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2016
N 6
Արձանագրային որոշում