Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏ ...

 

 

040.1174.211116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2016 թվականի N 1174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՉԱՓՄԱՆ ԵՎ ԴԻՏՄԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Չափման և  դիտման |Չափման և  դիտման         |Չափման և  դիտման     |

|ը/կ|տարրը            |ճշգրտությունը`           |ճշգրտությունը`       |

|   |                 |ըստ շահագործման          |ըստ տվյալ            |

|   |                 |նորմերի                  |օդանավակայանի        |

|   |                 |                         |սարքերի              |

|___|_________________|_________________________|_____________________|

|1. |Գետնամերձ քամու  |ուղղությունը` +/-10o     |ուղղությունը         |

|   |միջին մեծությունը|արագությունը` +/- 0,5 մ/վ|արագությունը         |

|   |                 |(1 հանգ.) մինչև          |                     |

|   |                 |5 մ/վ (10 հանգ.)         |                     |

|   |                 |+/-10% 5 մ/վ-ից          |                     |

|   |                 |(10 հանգ.) ավելի         |                     |

|___|_________________|_________________________|_____________________|

|2. |Շեղումը գետնամերձ|+/- 1 մ/վ` (2 հանգ.)`    |ուղղությունը         |

|   |քամու միջին      |հաշվի առած երկայնական և  |արագությունը         |

|   |մեծությունից     |կողային բաղադրիչները     |                     |

|___|_________________|_________________________|_____________________|

|3. |Տեսանելիությունը |+/-50 մ-ից մինչև  600 մ  |ըստ սարքերի          |

|   |                 |+/-10% 600 մ-ից մինչև    |                     |

|   |                 |1500 մ                   |                     |

|   |                 |+/-20% 1500 մ-ից ավելի   |                     |

|___|_________________|_________________________|_____________________|

|4. |Տեսանելիության   |+/-10 մ-ից մինչև  400 մ  |ըստ սարքերի          |

|   |հեռավորությունը  |+/-25 մ 400-ից մինչև     |                     |

|   |ՎՎԳ-ում          |800 մ                    |                     |

|   |                 |+/-10% 800 մ-ից ավելի    |                     |

|___|_________________|_________________________|_____________________|

|5. |Ամպերի քանակը    |+/-1 օկտանտ              |Դիտորդն ապահովում է  |

|   |                 |                         |դիտման ճշգրտությունը`|

|   |                 |                         |+/-1 օկտանտ ցերեկային|

|   |                 |                         |պայմաններում:        |

|   |                 |                         |Գիշերային            |

|   |                 |                         |պայմաններում և  այն  |

|   |                 |                         |ժամանակ, երբ         |

|   |                 |                         |մթնոլորտային         |

|   |                 |                         |երևույթները          |

|   |                 |                         |խանգարում են ստորին  |

|   |                 |                         |հարկի ամպերի դիտմանը,|

|   |                 |                         |թույլատրվում են      |

|   |                 |                         |ճշգրտության որոշ     |

|   |                 |                         |շեղումներ:           |

|___|_________________|_________________________|_____________________|

|6. |Ամպերի           |+/-10 մ-ից (33 ֆուտ)     |ըստ սարքերի          |

|   |բարձրությունը    |մինչև  100 մ (330 ֆուտ)  |                     |

|   |                 |+/-10% 100 մ-ից          |                     |

|   |                 |(330 ֆուտ) ավելի         |                     |

|___|_________________|_________________________|_____________________|

|7. |Օդի ջերմաստիճանը |+/-1 oC                  |ըստ սարքերի          |

|   |և  ցողի կետի     |                         |                     |

|   |ջերմաստիճանը     |                         |                     |

|___|_________________|_________________________|_____________________|

|8. |Ճնշման           |+/-0,5 հՊա               |ըստ սարքերի          |

|   |մեծությունը      |                         |                     |

|   |(QNH, QFE)       |                         |                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ` METAR ԵՎ SPECI ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ

 

1. Տեղական կանոնավոր ամփոփագիր

MET REPORT UDYZ 221630Z WIND 240/4MPS VIS 600M RVR RWY09 TDZ 1000M MOD DZ FG CLD SCT 300M OVC 600M T17 DP16 QNH 1018HPA TREND BECMG TL1700 VIS 800M FG BECMG AT1800 VIS 10 KM NSW

 

2. METAR ամփոփագիր

METSR UDYZ 221630Z 24004MPS 0600 R09/1000U DZ FG SCT010 OVC020 17/16 Q1018 BECMG TL1700 0800 FG BECMG AT1800 9999 NSW

 

Երկու ամփոփագրերի բովանդակությունը`

Կանոնավոր ամփոփագիր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, որը կազմվել է տվյալ ամսվա 22-ին` ժամը 16:30 ՀՀԺ. 240 աստիճան ուղղության գետնամերձ քամի. 4 մ/վ (8 հանգ.) քամու արագություն. տեսանելիությունը (ՎՎԳ երկարությամբ - տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը` METAR ամփոփագրում) 600 մ. Տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ի վայրէջքի գոտում ՎՎԳ 09-ի համար կազմում է 1000 մետր, և հաջորդող 10 րոպեների ընթացքում ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքների փոփոխությունն ունի մեծացման միտում (ՎՎԳ-ի տեսանելիության հեռավորության փոփոխման միտումի մասին տեղեկատվությունը ներառվում է միայն METAR ամփոփագրում). չափավոր անձրև և մառախուղ. ցրված ամպեր 300 մ բարձրության վրա. համատարած ամպամածություն 600 մ բարձրության վրա. օդի ջերմաստիճանը 17 աստիճան Ցելսիուս. ցողի կետի ջերմաստիճանը 16 աստիճան Ցելսիուս. QNH (QNH) 1018 հեկտոպասկալ. հաջորդող 2 ժամերի ընթացքում կանխատեսվող միտումը. 17:00 ՀՀԺ տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ-տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը` METAR ամփոփագրում) 800 մ մառախուղում. 18:00 ՀՀԺ տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ-տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը` METAR ամփոփագրում) 10 կիլոմետր ու ավելի և հատուկ եղանակային երևույթների բացակայություն

 

3. Տեղական հատուկ ամփոփագիր

SPECIAL UDYZ 151115Z WIND 050/13MPS MAX19 MNM05 VIS 1200M RVR RWY09 ABV 1800M HVY TSRA CLD BKN CB 500FT T25 DP22 QNH 1008HPA TREND TEMPO TL1200 VIS 600M BECMG AT1200 VIS 8KM NSW NSC

 

4. SPECI ամփոփագիր

SPECI UDYZ 151115Z 05013G19MPS 3000 1200NE +TSRA BKN005CB 25/22 Q1008 TEMPO TL1200 0600 BECMG AT1200 8000 NSW NSC

 

Երկու ամփոփագրերի բովանդակությունը`

SPECI ամփոփագիր «Զվարթնոց» օդանավակայանի, որը կազմվել է տվյալ ամսվա 15-ին` ժամը 11:15 ՀՀԺ. 050 աստիճան ուղղության գետնամերձ քամի. քամու արագությունը 13 մ/վ (26 հանգ.) պոռթկումը 5-ից 19 մ/վ (10-38 հանգ.) (SPECI ամփոփագրերում արագության նվազագույն արժեքը չի նշվում). տեսանելիությունը 1200 մ (ՎՎԳ երկարությամբ-տեղական կանոնավոր ամփոփագրում). գերակշռող տեսանելիությունը 3000 մ (ներառվում է միայն ՍՓԵՍԻ ամփոփագրում). նվազագույն տեսանելիությունը 1200 մ հյուսիս-արևելյան ուղղությունում (ուղղության փոփոխության մասին տեղեկատվությունը ներառվում է միայն հատուկ ամփոփագրում). տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում ՎՎԳ 09-ի համար ավելի քան 1800 մ (3000 մ գերակշռող տեսանելիության դեպքում ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքը հատուկ ամփոփագրում չի ներառվում). ամպրոպ` ուժեղ անձրևով. կտրտված կույտավոր-անձրևային ամպ 500 ֆուտ բարձրության վրա. օդի ջերմաստիճանը 25 աստիճան Ցելսիուս. ցողի կետի ջերմաստիճանը 22 աստիճան Ցելսիուս. QNH (QNH) 1008 հեկտոպասկալ. հաջորդող 2 ժամերի ընթացքում կանխատեսվող միտումը. տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ-տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը` հատուկ ամփոփագրում) երբեմն 600 մ 11:15-ից մինչև 12:00. 12:00 ՀՀԺ տեսանելիությունը (ՎՎԳ-ի երկարությամբ-տեղական կանոնավոր ամփոփագրում, գերակշռող տեսանելիությունը` SPECI ամփոփագրում) 8 կիլոմետր. ամպրոպը դադարում է, և հատուկ եղանակային երևույթների ու զգալի ամպերի բացակայություն:

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԱԼԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|Կանխատեսվող տարրը  |Շահագործման տեսակետից    |Ապահովվածությունը      |

|                   |կանխատեսումների ցանկալի  |                       |

|                   |ճշգրտությունը            |                       |

|_____________________________________________________________________|

|                        TAF ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ                              |

|_____________________________________________________________________|

|Քամու ուղղությունը |+/- 20o                  |դեպքերի 80%-ը          |

|___________________|_________________________|_______________________|

|Քամու արագությունը |+/-2.5 մ/վ (5 հանգույց)  |դեպքերի 80%-ը          |

|___________________|_________________________|_______________________|

|Տեսանելիությունը   |+/-200 մ մինչև  800 մ    |դեպքերի 80%-ը          |

|                   |+/-30% 800 մ-ից մինչև    |                       |

|                   |10 կմ                    |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Տեղումներ          |առկայությունը կամ        |դեպքերի 80%-ը          |

|                   |բացակայությունը          |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Ամպերի քանակը      |Մի կատեգորիան ցածր       |դեպքերի 70%-ը          |

|                   |450 մ-ից (1500 ֆուտ), BKN|                       |

|                   |կամ OVC տարածվածությամբ  |                       |

|                   |ամպերի առկայության կամ   |                       |

|                   |բացակայության` 450 մ     |                       |

|                   |(1500 ֆուտ) և  3000 մ    |                       |

|                   |(10000 ֆուտ) միջակայքում |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Ամպերի             |+/-30 մ-ից (100 ֆուտ)    |դեպքերի 70%            |

|բարձրությունը      |մինչև  300 մ (1000 ֆուտ) |                       |

|                   |+/-30% 300 մ-ից          |                       |

|                   |(1000 ֆուտ) մինչև  3000 մ|                       |

|                   |(10000 ֆուտ)             |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Օդի ջերմաստիճանը   |+/-1 oC                  |դեպքերի 70%            |

|_____________________________________________________________________|

|                     TREND ՏԻՊԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ                          |

|_____________________________________________________________________|

|Քամու ուղղությունը |+/-20o                   |դեպքերի 90%-ը          |

|___________________|_________________________|_______________________|

|Քամու արագությունը |+/-2.5 մ/վ (5 հանգույց)  |դեպքերի 90%            |

|___________________|_________________________|_______________________|

|Տեսանելիությունը   |+/-200 մ-ից մինչև  800 մ |դեպքերի 90%            |

|                   |+/-30% 800 մ-ից մինչև    |                       |

|                   |10 կմ                    |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Տեղումներ          |առկայությունը կամ        |դեպքերի 90%            |

|                   |բացակայությունը          |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Ամպերի քանակը      |Մի կատեգորիան ցածր       |դեպքերի 90%            |

|                   |450 մ-ից (1500 ֆուտ), BKN|                       |

|                   |կամ OVC տարածվածությամբ  |                       |

|                   |ամպերի առկայության կամ   |                       |

|                   |բացակայության` 450 մ     |                       |

|                   |(1500 ֆուտ) և  3000 մ    |                       |

|                   |(10000 ֆուտ) միջակայքում |                       |

|___________________|_________________________|_______________________|

|Ամպերի             |+/-30 մ-ից (100 ֆուտ)    |դեպքերի 90%            |

|բարձրությունը      |մինչև  300 մ (1000 ֆուտ) |                       |

|                   |+/-30% 300 մ-ից          |                       |

|                   |(1000 ֆուտ) մինչև  3000 մ|                       |

|                   |(10000 ֆուտ)             |                       |

|_____________________________________________________________________|

|                   ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՎԵՐԹԻՌԻ ՀԱՄԱՐ                         |

|_____________________________________________________________________|

|Քամու ուղղությունը |+/-20o                   |դեպքերի 90%            |

|___________________|_________________________|_______________________|

|Քամու արագությունը |+/-2.5 մ/վ (5 հանգույց)  |դեպքերի 90%            |

|___________________|_________________________|_______________________|

|Օդի ջերմաստիճանը   |+/-1 oC                  |դեպքերի 90%            |

|___________________|_________________________|_______________________|

|Մթնոլորտային ճնշման|+/-1 հՊա                 |դեպքերի 90%            |

|մեծությունը QNH    |                         |                       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ TAF ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ

 

TAF UDYZ 160000Z 1606/1624 13005MPS 9000 BKN020 BECMG 1606/1608 SCT015CB BKN020 TEMPO 1608/1612 17006G12MPS 1000 TSRA SCT010CB BKN020 FM161230 15004MPS 9999 BKN020

 

TAF կանխատեսում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, որը կազմվել է տվյալ ամսվա 16-ին` ժամը 00:00 ՀՀԺ. 130 աստիճան ուղղության գետնամերձ քամի. քամու արագությունը 5 մ/վ (10 հանգ.) տեսանելիությունը 9 կմ. կտրտված ամպամածություն 600 մետր բարձրության վրա. տվյալ ամսվա 16-ի ժամը 06:00-ից 08:00 ՀՀԺ ընթացքում ցրված կույտավոր-անձրևային ամպեր 450 մետր և կտրտված ամպամածություն 600 մետր բարձրության վրա. տվյալ ամսվա 16-ին` ժամանակ առ ժամանակ 08:00-ից մինչև 12:00-ն ՀՀԺ, գետնամերձ քամու 170 աստիճան. քամու արագությունը 6մ/վ (12 հանգ.) պոռթկումը մինչև 12 մ/վ (24 հանգ.) տեսանելիությունը 1000 մ չափավոր անձրևի ամպրոպի, ցրված 300 մ բարձրության կույտավոր-անձրևային ամպերի և կտրտված 600 մետր բարձրության ամպերի ժամանակ. տվյալ ամսվա 16-ին` ժամը 12:30-ից ՀՀԺ, 150 աստիճան ուղղության գետնամերձ քամի. քամու արագությունը 4 մ/վ (8 հանգ.) տեսանելիությունը 10 կմ կամ ավելի կտրտված ամպամածություն` 600 մետր բարձրության վրա.

 

TAF AMD UDYZ 161500Z 160624 CNL

 

Փոփոխված TAF «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, կազմված սույն ամսվա 16-ի ժամը 15:00-ին ՀՀԺ, չեղյալ հայտարարված նախկինում կազմված TAF կանխատեսումը: ՈՒժի մեջ է ժամը 06:00-ից ՀՀԺ մինչև սույն ամսվա 16-ի ժամը 24:00-ն ՀՀԺ:

 

Հավելված N 5

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ SIGMET ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. SIGMET

 

WSEE 31 UDYZ 10 1150

UDDD SIGMET 1 VALID 101200/101600 UDYZ-

UDDD YEREVAN FIR EMBD TS FCST AT 1200Z N OF N4050 W OF E04430 TOP FL340 MOV NE 10KMH=

 

Թվով առաջին SIGMET հաղորդագրությունը, կազմված է «Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանի համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի օդերևութաբանական մարմնի կողմից, ուժի մեջ է սույն ամսվա 10-ի ժամը 12:00-ից ՀՀԺ մինչև 16:00-ն ՀՀԺ:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում սույն ամսվա 10-ի ժամը 12:00-ից ՀՀԺ կանխատեսվում է ամպրոպ թաքնված ամպերում, հյուսիսային լայնության 40 աստիճան 50 րոպեից և հյուսիս-արևելյան երկայնության 044 աստիճան 30 րոպեից արևմուտք 340 թռիչքային մակարդակում, տեղաշարժվում է հյուսիս-արևելք` 10 կմ/ժ արագությամբ:

 

2. SIGMET

 

WSEE31 UDYZ 101330

UDDD SIGMET 2 VALID 101400/101800 UDYZ-

UDDD YEREVAN FIR SEV TURB FCST N OF LINE N4050 E04341- N4046 E04530 FL200/370 MOV E 20KMH INTSF=

 

Բովանդակությունը

Թվով երկրորդ SIGMET հաղորդագրությունը, կազմված է «Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանի համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի օդերևութաբանական մարմնի կողմից, ուժի մեջ է սույն ամսվա 10-ի ժամը 14:00-ից ՀՀԺ մինչև 18:00-ն ՀՀԺ:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում կանխատեսվում է ուժեղ տուրբուլենտականություն, հյուսիսային լայնության 40 աստիճան 50 րոպեից և արևելյան երկայնության 043 աստիճան 41 րոպեից հյուսիս 200/370 թռիչքային մակարդակում, տեղաշարժվում է արևելք 20 կմ/ժ արագությամբ` ուժեղացումով:

 

3. SIGMET (Չեղյալ հայտարարել)

 

WSEE31 UDYZ 101455

UDDD SIGMET 3 VALID 101700/101800 UDYZ-

UDDD YEREVAN FIR CNL SIGMET 2 101400/101800=

 

Բովանդակությունը

Թվով երրորդ SIGMET հաղորդագրությունը, կազմված է «Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանի համար Երևան «Զվարթնոց» օդանավակայանի օդերևութաբանական մարմնի կողմից սույն ամսվա 10-ի ժամը 14:55-ին. ուժի մեջ է սույն ամսվա 10-ի ժամը 17:00-ից ՀՀԺ մինչև 18:00-ն ՀՀԺ:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում կազմված SIGMET 2-ի ժամը գործողության դադար:

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ AIRMET ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

 

1. AIRMET

 

WAEE31 UDYZ 161000

UDDD AIRMET 1 VALID 161000/161600 UDYZ-

UDDD YEREVAN FIR SFC WSPD 16MPS OBS AT 0800Z

N OF N4006 S OF N 4050 WKN=

 

Բովանդակություն

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Թվով առաջին «Երևան» թռիչքային շրջանի տեղեկատվության համար թողարկված AIRMET հաղորդագրություն: Հաղորդագրությունն ուժի մեջ է սույն ամսվա 16-ի ժամը 10:00-ից ՀՀԺ մինչև սույն ամսվա 16-ի ժամը 16:00-ն ՀՀԺ: Դիտվում և սպասվում է 65 կմ/ժ արագությամբ գետնամերձ քամի, հյուսիսային լայնության 40 աստիճան 06 րոպեից հյուսիս և հյուսիսային լայնության 40 աստիճան 50 րոպեից հարավ ինտենսիվության թուլացմամբ:

 

2. AIRMET չեղյալ հայտարարել

 

WAEE31 UDYZ 161000

UDDD AIRMET 2 VALID 161200/161600 UDYZ-

UDDD YEREVAN FIR CNL AIRMET 1 161000/161600=

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ամսի 16-ին` 10:00:

AIRMET 2 գործողության ժամկետը սույն ամսվա 16-ի ժամը 12:00-ից մինչև սույն ամսվա 16-ի ժամը 16:00:

«Երևան» թռիչքային տեղեկատվության շրջանում սույն ամսվա 16-ի ժամը 10:00-ից մինչև սույն ամսվա 16-ի ժամը 16:00-ը ժամանակահատվածի համար կազմված AIRMET 1-ի եղանակային երևույթների դադար:

 

Հավելված N 6

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԱԵՐՈԴՐՈՄՈՒՄ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Ամպրոպի մասին նախազգուշացում

 

UDYZ 181510

AD WRNG 1 181530/181930

TS FCST=

 

Նախազգուշացում 1 181510

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 18-ին` ժամը 15:10:

Գործողության ժամանակահատվածը սույն ամսվա 18-ի ժամը 15:30-ից մինչև սույն ամսվա 18-ի ժամը 19:30. կանխատեսվում է ամպրոպ:

 

2. Քամու շեղման մասին նախազգուշացում:

 

UDYZ 211230

WS WRNG 1

211230 TL 211330

MOD WS RWY09 FCST=

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 21-ին` ժամը 12:30:

Գործողության ժամանակաշրջանը սույն ամսվա 21-ից ժամը 12:30-ից մինչև սույն ամսվա 21-ի ժամը 13:30. կանխատեսվում է քամու չափավոր շեղում ՎՎԳ 09-ում:

 

3. Եղանակային երևույթների մասին նախազգուշացում:

 

UDYZ 211200

AD WRNG 1

VALID 211230/211500

HVY SN FCST=

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 21-ին` ժամը 12:00:

Գործողության ժամանակաշրջանը սույն ամսվա 21-ի ժամը 12:30-ից մինչև սույն ամսվա 21-ի ժամը 15:00. կանխատեսվում է ուժեղ ձյուն:

 

4. Նախազգուշացման չեղյալ հայտարարում:

 

UDYZ 211300

CNL WS WRNG 1 211230/211330

 

Կազմված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան սույն ամսվա 21-ի ժամը 13:00:

Սույն ամսվա 21-ի ժամը 12:30-ից մինչև սույն ամսվա 21-ի 13:30 քամու շեղման մասին նախազգուշացում 1-ը հայտարարվում է չեղյալ:

 

Հավելված N 7

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ԳԿՀԿ-Ի ՔԱՄՈՒ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏ ԻԶՈԲԱՐԱԿԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ (ՆՄՈՒՇ IS)

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

Հավելված N 8

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդերևութաբանական ապահովման

կանոնակարգի

 

ԳԿՀԿ-Ի ԵՂԱՆԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ (ՆՄՈՒՇ SWH)

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2016
N 1174-Ն
Որոշում