Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 հունիսի 2017 թվականի N 28

 

15. ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թ. հունիսի 29-ի նիստի

N 28 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը, ի թիվս այլ մարզաձևերի (ձիավարություն, ջիրիդ, նետաձգություն և այլն), զբաղվել է հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևով, որը եղել է ազգային տոնախմբությունների անբաժանելի մասը:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը խորհրդային ժամանակաշրջանում մասսայականություն չի վայելել:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն 2000 թվականից «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ սկսեց կազմակերպել և անցկացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնություններ:

2007 թվականից հայկական ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացումը դադարեցվեց, քանի որ ֆինանսավորման հետ կապված դժվարություններ էին ծագում:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջադրվեց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գերակա խնդիրների ցանկում ընդգրկվեց «Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման խթանում» գերակա խնդիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131 որոշման N 2 հավելվածի 35-րդ կետ), ի կատարումն որի` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2016 թվականի ընթացքում մշակեց և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացրեց «Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգը» (այսուհետ` Հայեցակարգ): «Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 46 արձանագրային որոշման նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի նիստում:

Հայեցակարգը համապատասխանում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2014 թվականի մայիսի 30-ի «Անկախ Պետությունների Համագործակցությունում ազգային մարզաձևերի աջակցության ու զարգացման մինչև 2020 թվականն ընկած ժամանակամիջոցի ծրագրի և դրա իրականացմանն ուղղված 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի մասին» որոշմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման 1-ին հավելվածի 87-րդ կետով որպես Նախարարության միջոցառում է ընդունվել ««Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի 2017-2020 թվականների զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը», իսկ նույն որոշման 2-րդ հավելվածի 83-րդ կետով որպես Նախարարության գերակա խնդիր է ընդունվել «Հայաստանի Հանրապետությունում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացումը»:

2015 թվականին ստեղծվել է «Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, որը «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության իրավահաջորդն է և կատարում է նպաստավոր աշխատանք հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը պահպանելու, զարգացնելու և տարածելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում, Արցախում և հայկական սփյուռքում:

Հայկական սփյուռքում հովանավորների ջանքերով մշտապես, նույնիսկ խորհրդային տարիներին, կազմակերպվել և այժմ էլ կազմակերպվում են հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի մրցումներ:

 

2. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, ինչը լուրջ ներդրում կլինի ազգապահպանության գործում:

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում է մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը, որտեղ մասնավորապես նշվում է. «Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք»: Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը` որպես դարերի խորքից եկած մարզաձև, կազմում է հայ ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը: Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևին արժանի ուշադրություն դարձնելու դեպքում կվերականգնվեն ազգային մարզական գեղեցիկ ավանդույթները, և ազգային պատմական մարզաձևը կփոխանցվի հաջորդ սերունդներին:

Ազգային մարզաձևերին բնորոշ է դինամիկություն և շարժական ունակությունների ձևավորմանը նպատակաուղղված մոտեցում, որոնք եղել են հայ ազգի ռազմաֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ տարրեր: Ըմբշամարտը հնագույն ժամանակներից եղել է հայ ժողովրդի ուղեկիցը, և հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանումը, տարածումը և զարգացումը լուրջ քայլեր կլինեն ֆիզիկական դաստիարակության` դարերով գոյատևած ազգային համակարգի ուսումնասիրման և դրանում առկա առավելությունները ներկա ու ապագա սերունդների ֆիզիկական դաստիարակության գործընթացում կիրառելու համար:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտի գոտեմարտերն ուղեկցվում են մարզաձևին հատուկ ազգային երաժշտությամբ և պարով, իսկ մարզիկները հագնում են հայկական տարազին բնորոշ զարդանախշերով ձևավորված մարզահագուստ: Կոխ ըմբշամարտը` որպես ազգային մարզաձև, կոչված է պահպանելու հայ ժողովրդի ազգային նկարագիրը և նպաստելու ազգային ինքնագիտակցության խորացմանն ու ամրապնդմանը:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի բաղկացուցիչ մաս կազմող պարային բաղադրատարրը արտահայտում է սպորտի և արվեստի կապը:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի Հայաստանի Հանրապետության առաջնությունների ժամանակ լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները կմասնակցեն ըմբշամարտի տարատեսակ համարվող գոտիներով ըմբշամարտ մարզաձևի միջազգային մրցաշարերի: Գոտիներով ըմբշամարտ մարզաձևի մրցաշարեր կանցկացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում:

Մեր պետության քաղաքականությունն ուղղված է մարդու նկատմամբ հոգատարության դրսևորմանը, նրա ֆիզիկական, բարոյական ու հոգևոր զարգացմանը նպաստելուն: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացման, առողջ ապրելակերպի ձևավորման հարցերը ներկայումս հատուկ և մեծ ուշադրության կարիք ունեն: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում ներկայացվում են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների պարզաբանումները, որտեղ նշվում է. «Ֆիզիկական կուլտուրա` մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն»: Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայկական սփյուռքի երիտասարդ սերնդի համար հայկական ազգային կոխ ըմբշամարտին` որպես մնայուն հոգևոր արժեքին ծանոթանալը և տիրապետելը անհրաժեշտություն է:

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Կոխի մրցումները միջնադարյան Հայաստանում կազմակերպվում էին հրապարակներում, մարզարաններում կամ ուղղակի ազատ տարածքներում, բակերում և այլուր:

Հնում մարզիկները մրցությանը մասնակցել են մարզաչուխաներով (բրդյա կտորից կարված երկար վերարկու) և կաշվե փափուկ կիսաճտքավոր կոշիկներով: Նախքան գոտեմարտի սկիզբը ժողովրդական նվագարանների խումբը հնչեցրել է կոխի ավանդական պարային եղանակը, և մրցակիցները կոխի ավանդական պարն են պարել, որից հետո միայն սկսվել է մրցամարտը: Մրցամարտն ուղեկցվել է երաժշտությամբ: Մարտի տևողությունը եղել է 6 րոպե (ներկայումս մեծահասակների գոտեմարտի տևողությունը 5 րոպե է, պատանիներինը` 4 րոպե):

Ներկայումս հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի մրցությունների ժամանակ ըմբիշները գոտեմարտում են ըմբշամարտի մրցագորգի վրա: Մրցումներն անցկացվում են մինչև 18 տարեկան պատանիների և 18-ից բարձր տարիքի մարզիկների միջև:

Մեր ժամանակներում մրցակիցները հագնում են երկու տարբեր գույների մրցակցային համազգեստ` սպիտակ և կապույտ, որոնք ունենալու են հայկական ազգային տարազին բնորոշ որոշ տարրեր, ինչպես նաև հատուկ մարզակոշիկ (կամ մասիկ): Համազգեստը պետք է բաղկացած լինի վերնաշապիկից, անդրավարտիքից և թելագործ գոտուց:

Գոտեմարտից առաջ երկու մրցակիցները կատարում են պարտադիր պար, որի վերջում լավագույն կատարողին տրվում է առավելություն: Եթե գոտեմարտում մարզիկների ստացած միավորները հավասար են, ապա պարի համար ստացած առավելությունը դառնում է որոշիչ, և տրվում է հաղթանակ:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի մրցումների, ինչպես նաև ցուցադրական ելույթների ժամանակ պարտադիր է բժշկի ներկայությունը:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի ուսուցանումը իրականացնում են համապատասխան վերապատրաստում անցած հունա-հռոմեական ըմբշամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, ձյուդոյի և սամբոյի մարզիչները:

 

4. ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄԸ

 

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանման, տարածման և զարգացման համար անհրաժեշտ են շահագրգիռ գերատեսչությունների` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների համակցված գործողությունները:

Հարկավոր է, որ ազատ ոճի, հունա-հռոմեական ըմբշամարտերի, սամբոյի և ձյուդոյի խմբեր և ըստ այդմ հայկական ազգային կոխ ըմբշամարտ սովորեցնելու պայմաններ ունեցող Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների վերադաս գերատեսչությունները (Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ) նպատակադրված մոտեցում ցուցաբերեն նշված մարզաձևերի խմբերի սաներին հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը սովորեցնելու համար: Դա անհրաժեշտ է ճիշտ ֆիզիկական դաստիարակություն ստանալու համար:

Նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտերի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները նախապես կվերապատրաստվեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վերապատրաստման դասընթացներում, որոնք կազմակերպվելու են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե» կետում ասվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքները, ի թիվս այլ երաշխիքների, ներառում են «Այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների` սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը»:

Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևն անհրաժեշտ է ուսուցանել Երևանի և Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներում` ըմբշամարտի և ձյուդոյի բաժանմունքներում:

Ցանկալի է, որ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությունը հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը ընդգրկի համահայկական խաղերի ծրագրում:

Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության օժանդակությունը` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ աշխատանքներ տանելու` հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը տարածելու և զարգացնելու համար: Մասնավորապես հարկավոր է հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը կամավորության սկզբունքով ուսուցանել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի մասնակիցներին:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են համարվել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության, սպորտի և տարածքային կառավարման ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով տվյալ տարիների ծախսային առաջնահերթություններից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թ. հունիսի 29-ի նիստի

N 28 արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏ ՄԱՐԶԱՁԵՎԻ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|N  |Միջոցառման |Ակնկալվող     |Կատարման   |Համակատարողը|Ժամկետը|Ֆինանսա- |

|   |անվանումը  |արդյունքը     |պատասխանա- |            |       |վորման   |

|   |           |              |տուն       |            |       |աղբյուրը |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|1. |Հունա-     |Հունա-        |ՀՀ սպորտի  |ՀՀ կրթության|2017-  |ՀՀ       |

|   |հռոմեական  |հռոմեական     |և  երիտա-  |և  գիտության|2020   |պետական  |

|   |ըմբշամարտի,|ըմբշամարտի,   |սարդության |նախարարու-  |թվական-|բյուջեից |

|   |ազատ ոճի   |ազատ ոճի      |հարցերի    |թյուն,      |ներ,   |լրացուցիչ|

|   |ըմբշամարտի,|ըմբշամարտի,   |նախարարու- |            |շարու- |ֆինանսա- |

|   |ձյուդոյի,  |ձյուդոյի,     |թյուն      |«Հայաստանի  |նակական|վորում չի|

|   |սամբոյի    |սամբոյի       |           |ֆիզիկական   |       |պահանջ-  |

|   |մարզիչների |մարզիչներին   |           |կուլտուրայի |       |վում:    |

|   |վերապատրաս-|սովորեցնելու  |           |և  սպորտի   |       |         |

|   |տում       |են հայկական   |           |պետական     |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |ինստիտուտ»  |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |հիմնադրամ   |       |         |

|   |           |մարզաձևի      |           |(համաձայնու-|       |         |

|   |           |մարտավարական  |           |թյամբ),     |       |         |

|   |           |հնարքները,    |           |            |       |         |

|   |           |մրցավարական   |           |«Հայկական   |       |         |

|   |           |կանոնները:    |           |կոխ         |       |         |

|   |           |Վերապատրաստման|           |ըմբշամարտի  |       |         |

|   |           |գործընթացը    |           |ֆեդերացիա»  |       |         |

|   |           |կիրականացվի   |           |հասարակական |       |         |

|   |           |«Հայաստանի    |           |կազմակերպու-|       |         |

|   |           |ֆիզիկական     |           |թյուն       |       |         |

|   |           |կուլտուրայի և |           |(համաձայնու-|       |         |

|   |           |սպորտի պետական|           |թյամբ)      |       |         |

|   |           |ինստիտուտ»    |           |            |       |         |

|   |           |հիմնադրամում  |           |            |       |         |

|   |           |անցկացվող     |           |            |       |         |

|   |           |վերապատրաստման|           |            |       |         |

|   |           |դասընթացներում|           |            |       |         |

|   |           |և  «հայկական  |           |            |       |         |

|   |           |կոխ ըմբշամարտի|           |            |       |         |

|   |           |ֆեդերացիա»    |           |            |       |         |

|   |           |հասարակական   |           |            |       |         |

|   |           |կազմակերպու-  |           |            |       |         |

|   |           |թյան կողմից ՀՀ|           |            |       |         |

|   |           |մարզերում     |           |            |       |         |

|   |           |կազմակերպվող  |           |            |       |         |

|   |           |սեմինարներում:|           |            |       |         |

|   |           |Վերապատրաստման|           |            |       |         |

|   |           |դասընթացներից |           |            |       |         |

|   |           |հետո նշված    |           |            |       |         |

|   |           |մարզաձևերի    |           |            |       |         |

|   |           |մարզիչները    |           |            |       |         |

|   |           |պատրաստ կլինեն|           |            |       |         |

|   |           |իրենց խմբերի  |           |            |       |         |

|   |           |սաներին       |           |            |       |         |

|   |           |դասավանդելու  |           |            |       |         |

|   |           |հայկական      |           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևը:     |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|2. |Հայկական   |Ձեռնարկը      |«Հայաստանի |ՀՀ սպորտի և |2017 թ.|ՀՀ       |

|   |ազգային կոխ|պարունակելու է|ֆիզիկական  |երիտասարդու-|       |պետական  |

|   |ըմբշամարտ  |հայկական      |կուլտուրայի|թյան հարցերի|       |բյուջեից |

|   |մարզաձևի   |ազգային կոխ   |և  սպորտի  |նախարարու-  |       |լրացուցիչ|

|   |ուսումնական|ըմբշամարտի    |պետական    |թյուն,      |       |ֆինանսա- |

|   |և          |մարտավարական  |ինստիտուտ» |            |       |վորում չի|

|   |մրցավարական|հնարքների և   |հիմնադրամ  |«Հայկական   |       |պահանջ-  |

|   |կանոնների  |մրցավարական   |(համաձայ-  |կոխ         |       |վում:    |

|   |ձեռնարկի   |կանոնների     |նությամբ)  |ըմբշամարտի  |       |         |

|   |կազմում    |նկարագրու-    |           |ֆեդերացիա»  |       |         |

|   |           |թյուն:        |           |հասարակական |       |         |

|   |           |Ձեռնարկի լույս|           |կազմակերպու-|       |         |

|   |           |ընծայումը     |           |թյուն       |       |         |

|   |           |մեթոդական     |           |(համաձայնու-|       |         |

|   |           |աջակցություն  |           |թյամբ)      |       |         |

|   |           |կլինի հայկական|           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևի      |           |            |       |         |

|   |           |մարզիչների    |           |            |       |         |

|   |           |համար:        |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|3. |Մրցավարների|Երևանում  և   |«Հայկական  |ՀՀ սպորտի և |2017-  |ՀՀ       |

|   |վերապատրաս-|ՀՀ մարզերում  |կոխ        |երիտասարդու-|2020   |պետական  |

|   |տում       |իրականացվելու |ըմբշամարտի |թյան հարցերի|թվական-|բյուջեից |

|   |           |է մրցավարների |ֆեդերացիա» |նախարարու-  |ներ,   |լրացուցիչ|

|   |           |վերապատրաս-   |հասարակական|թյուն       |շարու- |ֆինանսա- |

|   |           |տում: Վերապատ-|կազմակեր-  |            |նակական|վորում չի|

|   |           |րաստվելուց    |պություն   |            |       |պահանջ-  |

|   |           |հետո          |(համաձայ-  |            |       |վում:    |

|   |           |մրցավարները   |նությամբ)  |            |       |         |

|   |           |պատրաստ       |           |            |       |         |

|   |           |կլինեն դատելու|           |            |       |         |

|   |           |հայկական      |           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևի      |           |            |       |         |

|   |           |գոտեմարտերը:  |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|4. |«Հայկական  |Միջոցառումն   |ՀՀ սպորտի  |»Հայկական   |2017-  |ՀՀ       |

|   |կոխ        |ուղղված է     |և  երիտա-  |կոխ         |2020   |պետական  |

|   |ըմբշամարտի |հայկական      |սարդության |ըմբշամարտի  |թվական-|բյուջեից |

|   |ֆեդերացիա» |ազգային կոխ   |հարցերի    |ֆեդերացիա»  |ներ    |լրացուցիչ|

|   |հասարակական|ըմբշամարտ     |նախարարու- |հասարակական |       |ֆինանսա- |

|   |կազմակեր-  |մարզաձևի      |թյուն      |կազմակերպու-|       |վորում չի|

|   |պության ֆի-|պահպանմանը,   |           |թյուն       |       |պահանջ-  |

|   |նանսավորում|զարգացմանը և  |           |(համաձայնու-|       |վում:    |

|   |Հայաստանի  |տարածմանը:    |           |թյամբ)      |       |         |

|   |Հանրապետու-|              |           |            |       |         |

|   |թյան համա- |              |           |            |       |         |

|   |պատասխան   |              |           |            |       |         |

|   |թվականների |              |           |            |       |         |

|   |պետական    |              |           |            |       |         |

|   |բյուջեի`   |              |           |            |       |         |

|   |«Աջակցու-  |              |           |            |       |         |

|   |թյուն      |              |           |            |       |         |

|   |հայկական   |              |           |            |       |         |

|   |ազգային կոխ|              |           |            |       |         |

|   |ըմբշամարտ  |              |           |            |       |         |

|   |մարզաձևի   |              |           |            |       |         |

|   |զարգացմանը»|              |           |            |       |         |

|   |ծրագրով    |              |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|5. |2017-2020  |Անհրաժեշտ է   |«Հայկական  |ՀՀ սպորտի և |2017-  |ՀՀ       |

|   |թվականների,|ապահովել      |կոխ        |երիտասարդու-|2020   |պետական  |

|   |ըստ        |«Հայկական կոխ |ըմբշամարտի |թյան հարցերի|թվական-|բյուջեից |

|   |տարիների   |ըմբշամարտի    |ֆեդերացիա» |նախարարու-  |ներ,   |լրացուցիչ|

|   |«Հայկական  |ֆեդերացիա»    |հասարակական|թյուն       |շարու- |ֆինանսա- |

|   |կոխ        |հասարակական   |կազմակեր-  |            |նակական|վորում չի|

|   |ըմբշամարտի |կազմակերպու-  |պություն   |            |       |պահանջ-  |

|   |ֆեդերացիա» |թյան          |(համաձայ-  |            |       |վում:    |

|   |հասարակական|յուրաքանչյուր |նությամբ)  |            |       |         |

|   |կազմակեր-  |տարվա մարզական|           |            |       |         |

|   |պության    |միջոցառումների|           |            |       |         |

|   |մարզական   |օրացուցային   |           |            |       |         |

|   |միջոցառում-|պլանով        |           |            |       |         |

|   |ների       |նախատեսված    |           |            |       |         |

|   |օրացուցային|միջոցառումների|           |            |       |         |

|   |պլանով     |անցկացումը:   |           |            |       |         |

|   |նախատեսված |2017 թվականի  |           |            |       |         |

|   |միջոցառում-|միջոցառումներն|           |            |       |         |

|   |ների       |են` ՀՀ        |           |            |       |         |

|   |իրականացում|մարզային      |           |            |       |         |

|   |           |առաջնություն- |           |            |       |         |

|   |           |ներ,          |           |            |       |         |

|   |           |պատանիների ՀՀ |           |            |       |         |

|   |           |առաջնություն, |           |            |       |         |

|   |           |սույն Ծրագրի  |           |            |       |         |

|   |           |7-րդ կետում   |           |            |       |         |

|   |           |նշված         |           |            |       |         |

|   |           |միջոցառումը,  |           |            |       |         |

|   |           |սույն Ծրագրի  |           |            |       |         |

|   |           |6-րդ կետի     |           |            |       |         |

|   |           |միջոցառումը:  |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|6. |Հայկական   |Հայկական      |ՀՀ սպորտի  |«Հայկական   |2017թ.,|ՀՀ       |

|   |ազգային կոխ|ազգային կոխ   |և  երիտա-  |կոխ         |շարու- |պետական  |

|   |ըմբշամարտ  |ըմբշամարտ     |սարդության |ըմբշամարտի  |նակական|բյուջեից |

|   |մարզաձևի   |մարզաձևի      |հարցերի    |ֆեդերացիա»  |       |լրացուցիչ|

|   |գոտեմարտերի|մրցումային    |նախարարու- |հասարակական |       |ֆինանսա- |

|   |համար      |գոտեմարտերի   |թյուն      |կազմակերպու-|       |վորում չի|

|   |համազգեստի |համար         |           |թյուն       |       |պահանջ-  |

|   |ձեռքբերում |անհրաժեշտ է   |           |(համաձայնու-|       |վում:    |

|   |           |համապատասխան  |           |թյամբ)      |       |         |

|   |           |համազգեստ:    |           |            |       |         |

|   |           |Համազգեստի    |           |            |       |         |

|   |           |ձեռքբերումը   |           |            |       |         |

|   |           |ընդգրկված է   |           |            |       |         |

|   |           |Հայաստանի     |           |            |       |         |

|   |           |Հանրապետու-   |           |            |       |         |

|   |           |թյան 2017     |           |            |       |         |

|   |           |թվականի       |           |            |       |         |

|   |           |պետական       |           |            |       |         |

|   |           |բյուջեի       |           |            |       |         |

|   |           |ծրագրում (տե՛ս|           |            |       |         |

|   |           |սույն Ծրագրի  |           |            |       |         |

|   |           |4-րդ կետը):   |           |            |       |         |

|   |           |Համազգեստի    |           |            |       |         |

|   |           |ձեռքբերումը   |           |            |       |         |

|   |           |անհրաժեշտ է   |           |            |       |         |

|   |           |ընդգրկել      |           |            |       |         |

|   |           |յուրաքանչյուր |           |            |       |         |

|   |           |տարվա պետական |           |            |       |         |

|   |           |բյուջեի       |           |            |       |         |

|   |           |ծրագրում:     |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|7. |Անկախ      |2017 թվականին |ՀՀ սպորտի  |«Հայկական   |2017թ.,|ՀՀ       |

|   |Պետություն-|նախատեսվում է |և  երիտա-  |կոխ         |շարու- |պետական  |

|   |ների       |Հայաստանի     |սարդության |ըմբշամարտի  |նակական|բյուջեից |

|   |Համագործակ-|Հանրապետու-   |հարցերի    |ֆեդերացիա»  |       |լրացուցիչ|

|   |ցության    |թյունը        |նախարարու- |հասարակական |       |ֆինանսա- |

|   |անդամ-     |ներկայացնող`  |թյուն      |կազմակերպու-|       |վորում չի|

|   |պետություն-|հայկական      |           |թյուն       |       |պահանջ-  |

|   |ներում     |ազգային կոխ   |           |(համաձայնու-|       |վում:    |

|   |անցկացվող  |ըմբշամարտ     |           |թյամբ)      |       |         |

|   |ազգային    |մարզաձևով     |           |            |       |         |

|   |մարզաձևերի |զբաղվող       |           |            |       |         |

|   |միջոցառում-|մարզիկների    |           |            |       |         |

|   |ներին      |մասնակցությու-|           |            |       |         |

|   |(ազգային   |նը Ռուսաստանի |           |            |       |         |

|   |մարզաձևերի |Դաշնության    |           |            |       |         |

|   |փառատոներ, |ՈՒլյանովսկ    |           |            |       |         |

|   |համաժողով- |քաղաքում      |           |            |       |         |

|   |ներ) մաս-  |օգոստոսի      |           |            |       |         |

|   |նակցություն|11-16-ը       |           |            |       |         |

|   |           |անցկացվելիք   |           |            |       |         |

|   |           |Անկախ         |           |            |       |         |

|   |           |Պետությունների|           |            |       |         |

|   |           |Համագործակցու-|           |            |       |         |

|   |           |թյան անդամ-   |           |            |       |         |

|   |           |պետությունների|           |            |       |         |

|   |           |ազգային       |           |            |       |         |

|   |           |մարզաձևերի  և |           |            |       |         |

|   |           |խաղերի առաջին |           |            |       |         |

|   |           |փառատոնին     |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |գոտիներով     |           |            |       |         |

|   |           |մարզաձևի      |           |            |       |         |

|   |           |մրցումների    |           |            |       |         |

|   |           |ծրագրով:      |           |            |       |         |

|   |           |Միջոցառումն   |           |            |       |         |

|   |           |ուղղված է     |           |            |       |         |

|   |           |Անկախ         |           |            |       |         |

|   |           |Պետությունների|           |            |       |         |

|   |           |Համագործակցու-|           |            |       |         |

|   |           |թյան անդամ-պե-|           |            |       |         |

|   |           |տություններում|           |            |       |         |

|   |           |ազգային       |           |            |       |         |

|   |           |մարզաձևերի    |           |            |       |         |

|   |           |պահպանմանը,   |           |            |       |         |

|   |           |տարածմանը և   |           |            |       |         |

|   |           |զարգացմանը:   |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|8. |Հայկական   |Իրականացվելու |ՀՀ սպորտի  |«Հայկական   |2017-  |ՀՀ       |

|   |ազգային կոխ|է հայկական    |և  երիտա-  |կոխ         |2020   |պետական  |

|   |ըմբշամարտ  |ազգային կոխ   |սարդության |ըմբշամարտի  |թվական-|բյուջեից |

|   |մարզաձևի   |ըմբշամարտ     |հարցերի    |ֆեդերացիա»  |ներ,   |լրացուցիչ|

|   |քարոզչու-  |մարզաձևի      |նախարարու- |հասարակական |շարու- |ֆինանսա- |

|   |թյուն      |միջոցառումների|թյուն      |կազմակերպու-|նակական|վորում չի|

|   |           |լուսաբանում   |           |թյուն       |       |պահանջ-  |

|   |           |զանգվածային   |           |(համաձայնու-|       |վում:    |

|   |           |լրատվամիջոցնե-|           |թյամբ)      |       |         |

|   |           |րով, այդ      |           |            |       |         |

|   |           |թվում` ՀՀ     |           |            |       |         |

|   |           |սպորտի և  երի-|           |            |       |         |

|   |           |տասարդության  |           |            |       |         |

|   |           |հարցերի       |           |            |       |         |

|   |           |նախարարության |           |            |       |         |

|   |           |պաշտոնական    |           |            |       |         |

|   |           |կայքում:      |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|9. |Ջավախքում  |Ավանդաբար`    |Ջավախքի    |«Հայկական   |2017-  |ՀՀ       |

|   |հայկական   |խորհրդային    |«Ջավախք»   |կոխ         |2020   |պետական  |

|   |ազգային կոխ|տարիներից     |հասարակական|ըմբշամարտի  |թվական-|բյուջեից |

|   |ըմբշամարտ  |սկսած,        |կազմակեր-  |ֆեդերացիա»  |ներ,   |լրացուցիչ|

|   |մարզաձևի   |փետրվար-մարտ  |պություն   |հասարակական |շարու- |ֆինանսա- |

|   |մրցաշարի   |ամիսներին     |(համաձայ-  |կազմակերպու-|նակական|վորում չի|

|   |անցկացում  |Ջավախքում     |նությամբ)  |թյուն (համա-|       |պահանջ-  |

|   |           |հովանավորների |           |ձայնությամբ)|       |վում:    |

|   |           |միջոցով       |           |            |       |         |

|   |           |կազմակերպվում |           |            |       |         |

|   |           |է հայկական    |           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևի      |           |            |       |         |

|   |           |մրցաշար:      |           |            |       |         |

|   |           |«Հայկական կոխ |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտի    |           |            |       |         |

|   |           |ֆեդերացիա»    |           |            |       |         |

|   |           |հասարակական   |           |            |       |         |

|   |           |կազմակերպու-  |           |            |       |         |

|   |           |թյունը        |           |            |       |         |

|   |           |տրամադրում է  |           |            |       |         |

|   |           |մրցավարներ`   |           |            |       |         |

|   |           |միջոցառումը   |           |            |       |         |

|   |           |պատշաճ        |           |            |       |         |

|   |           |մակարդակով    |           |            |       |         |

|   |           |անցկացնելու   |           |            |       |         |

|   |           |համար:        |           |            |       |         |

|   |           |Միջոցառման    |           |            |       |         |

|   |           |նպատակն է     |           |            |       |         |

|   |           |նպաստել հայա- |           |            |       |         |

|   |           |պահպանությանը:|           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|10.|Հայաստանի  |ՀՀ սպորտի և   |ՀՀ սպորտի  |ՀՀ          |2017-  |ՀՀ       |

|   |Հանրապետու-|երիտասարդու-  |և  երիտա-  |տարածքային  |2020   |պետական  |

|   |թյան մանկա-|թյան հարցերի  |սարդության |կառավարման  |թվական-|բյուջեից |

|   |պատանեկան  |նախարարության,|հարցերի    |և  զարգացման|ներ,   |լրացուցիչ|

|   |մարզադպրոց-|ՀՀ կրթության  |նախարարու- |նախարարու-  |շարու- |ֆինանսա- |

|   |ներում     |և  գիտության  |թյուն      |թյուն,      |նակական|վորում չի|

|   |հայկական   |նախարարության,|           |            |       |պահանջ-  |

|   |ազգային կոխ|համայնքային   |           |ՀՀ կրթության|       |վում:    |

|   |ըմբշամարտ  |և  Երևանի     |           |և  գիտության|       |         |

|   |մարզաձևի   |քաղաքապետարանի|           |նախարարու-  |       |         |

|   |պարտադիր   |ենթակայության |           |թյուն,      |       |         |

|   |ուսուցանում|մանկապատանեկան|           |            |       |         |

|   |հունա-     |մարզադպրոցնե- |           |Երևանի      |       |         |

|   |հռոմեական  |րում մարզչի   |           |քաղաքապետա- |       |         |

|   |ըմբշամարտ, |մեկական       |           |րան         |       |         |

|   |ազատ ոճի   |հաստիքի       |           |(համաձայնու-|       |         |

|   |ըմբշամարտ, |ավելացում`    |           |թյամբ),     |       |         |

|   |սամբո և    |հայկական      |           |            |       |         |

|   |ձյուդո     |ազգային կոխ   |           |ՀՀ մարզպետա-|       |         |

|   |մարզաձևերի |ըմբշամարտ     |           |րաններ,     |       |         |

|   |խմբերում   |մարզաձևն      |           |            |       |         |

|   |           |ուսուցանելու  |           |«Հայկական   |       |         |

|   |           |համար:        |           |կոխ         |       |         |

|   |           |Նախատեսվում է |           |ըմբշամարտի  |       |         |

|   |           |Հայաստանի     |           |ֆեդերացիա»  |       |         |

|   |           |Հանրապետության|           |հասարակական |       |         |

|   |           |յուրաքանչյուր |           |կազմակերպու-|       |         |

|   |           |մարզում       |           |թյուն (համա-|       |         |

|   |           |ավելացնել     |           |ձայնությամբ)|       |         |

|   |           |մեկական       |           |            |       |         |

|   |           |հաստիք:       |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|11.|Հայկական   |Անհրաժեշտ է   |ՀՀ սպորտի  |ՀՀ կրթության|2017-  |ՀՀ       |

|   |ազգային կոխ|Երևանի  և     |և  երիտա-  |և  գիտության|2020   |պետական  |

|   |ըմբշամարտ  |Գյումրու      |սարդության |նախարարու-  |թվական-|բյուջեից |

|   |մարզաձևի   |օլիմպիական    |հարցերի    |թյուն,      |ներ,   |լրացուցիչ|

|   |ուսուցանում|հերթափոխի     |նախարարու- |            |շարու- |ֆինանսա- |

|   |Երևանի     |պետական       |թյուն      |«Հայկական   |նակական|վորում չի|

|   |օլիմպիական |մարզական      |           |կոխ         |       |պահանջ-  |

|   |հերթափոխի  |քոլեջների     |           |ըմբշամարտի  |       |վում:    |

|   |պետական    |ըմբշամարտի և  |           |ֆեդերացիա»  |       |         |

|   |մարզական   |ձյուդոյի      |           |հասարակական |       |         |

|   |քոլեջում և |բաժանմունքնե- |           |կազմակերպու-|       |         |

|   |Գյումրու   |րում          |           |թյուն (համա-|       |         |

|   |օլիմպիական |ուսուցանել    |           |ձայնությամբ)|       |         |

|   |հերթափոխի  |հայկական      |           |            |       |         |

|   |պետական    |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |մարզական   |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |քոլեջում   |մարզաձևը:     |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|12.|Արցախի     |Արցախի        |ՀՀ սպորտի  |ՀՀ կրթության|2017-  |ՀՀ       |

|   |մանկապատա- |մասնագետների  |և  երիտա-  |և  գիտության|2020   |պետական  |

|   |նեկան      |(հունա-       |սարդության |նախարարու-  |թվական-|բյուջեից |

|   |մարզադպրոց-|հռոմեական     |հարցերի    |թյուն,      |ներ,   |լրացուցիչ|

|   |ներում     |ըմբշամարտ,    |նախարարու- |            |շարու- |ֆինանսա- |

|   |հայկական   |ազատ ոճի      |թյուն      |Արցախի      |նակական|վորում չի|

|   |ազգային կոխ|ըմբշամարտ,    |           |կրթության,  |       |պահանջ-  |

|   |ըմբշամարտ  |սամբո, ձյուդո |           |գիտության և |       |վում:    |

|   |մարզաձևի   |մարզաձևեր)    |           |սպորտի նախա-|       |         |

|   |պարտադիր   |հրավիրում`    |           |րարություն, |       |         |

|   |ուսուցանում|վերապատրաստում|           |            |       |         |

|   |հունա-     |անցնելու      |           |«Հայկական   |       |         |

|   |հռոմեական  |Հայաստանի     |           |կոխ         |       |         |

|   |ըմբշամարտ, |Հանրապետու-   |           |ըմբշամարտի  |       |         |

|   |ազատ ոճի   |թյունում:     |           |ֆեդերացիա»  |       |         |

|   |ըմբշամարտ, |Վերապատրաստման|           |հասարակական |       |         |

|   |սամբո և    |դասընթացներից |           |կազմակերպու-|       |         |

|   |ձյուդո     |հետո նշված    |           |թյուն (համա-|       |         |

|   |մարզաձևերի |մարզաձևերի    |           |ձայնությամբ)|       |         |

|   |խմբերում   |արցախցի       |           |            |       |         |

|   |           |մարզիչները    |           |            |       |         |

|   |           |իրենց խմբերի  |           |            |       |         |

|   |           |սաներին       |           |            |       |         |

|   |           |կուսուցանեն   |           |            |       |         |

|   |           |հայկական      |           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևը:     |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|13.|Արցախում   |Արցախում      |«Հայկական  |ՀՀ սպորտի և |2018թ.,|ՀՀ       |

|   |հայկական   |հայկական      |կոխ        |երիտասարդու-|շարու- |պետական  |

|   |ազգային կոխ|ազգային կոխ   |ըմբշամարտի |թյան հարցերի|նակական|բյուջեից |

|   |ըմբշամարտ  |ըմբշամարտ     |ֆեդերացիա» |նախարարու-  |       |լրացուցիչ|

|   |մարզաձևի   |մարզաձևի      |հասարակական|թյուն,      |       |ֆինանսա- |

|   |մրցաշարի   |մրցաշարի      |կազմակեր-  |            |       |վորում չի|

|   |կազմակեր-  |կազմակերպում, |պություն   |Արցախի      |       |պահանջ-  |

|   |պում       |որին          |(համաձայ-  |կրթության,  |       |վում:    |

|   |           |կմասնակցեն    |նությամբ)  |գիտության և |       |         |

|   |           |Արցախի,       |           |սպորտի նախա-|       |         |

|   |           |հայկական      |           |րարություն  |       |         |

|   |           |սփյուռքի և    |           |            |       |         |

|   |           |Հայաստանի     |           |            |       |         |

|   |           |Հանրապետության|           |            |       |         |

|   |           |մարզիկները:   |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|14.|2019       |Նախատեսվում է |«Համահայկա-|ՀՀ սպորտի և |2019 թ.|ՀՀ       |

|   |թվականի հա-|2019 թվականի  |կան խաղերի |երիտասարդու-|       |պետական  |

|   |մահայկական |համահայկական  |համաշխարհ- |թյան հարցերի|       |բյուջեից |

|   |խաղերի     |խաղերի        |ային       |նախարարու-  |       |լրացուցիչ|

|   |ծրագրում   |ծրագրում      |կոմիտե»    |թյուն,      |       |ֆինանսա- |

|   |հայկական   |ընդգրկել      |հասարակական|«Հայկական   |       |վորում չի|

|   |ազգային կոխ|հայկական      |կազմակեր-  |կոխ         |       |պահանջ-  |

|   |ըմբշամարտ  |ազգային կոխ   |պություն   |ըմբշամարտի  |       |վում:    |

|   |մարզաձևի   |ըմբշամարտ     |(համաձայ-  |ֆեդերացիա»  |       |         |

|   |ընդգրկում  |մարզաձևը:     |նությամբ)  |հասարակական |       |         |

|   |           |              |           |կազմակերպու-|       |         |

|   |           |              |           |թյուն (համա-|       |         |

|   |           |              |           |ձայնությամբ)|       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|15.|2019       |2019 թվականի  |«Հայկական  |ՀՀ սպորտի և |2019 թ.|ՀՀ       |

|   |թվականի հա-|համահայկական  |կոխ        |երիտասարդու-|       |պետական  |

|   |մահայկական |խաղերին       |ըմբշամարտի |թյան հարցերի|       |բյուջեից |

|   |խաղերից    |մասնակցող     |ֆեդերացիա» |նախարարու-  |       |լրացուցիչ|

|   |հետո կամա- |հայկական      |հասարակական|թյուն,      |       |ֆինանսա- |

|   |վորության  |սփյուռքից     |կազմակեր-  |            |       |վորում չի|

|   |սկզբունքով |ժամանած       |պություն   |ՀՀ սփյուռքի |       |պահանջ-  |

|   |հայկական   |մարզիկները մի |(համաձայ-  |նախարարու-  |       |վում:    |

|   |ազգային կոխ|քանի օր ավել  |նությամբ)  |թյուն       |       |         |

|   |ըմբշամարտ  |կմնան`        |           |            |       |         |

|   |մարզաձևի   |հայկական      |           |            |       |         |

|   |ուսուցանում|ազգային կոխ   |           |            |       |         |

|   |հայկական   |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |սփյուռքից  |մարզաձևի      |           |            |       |         |

|   |ժամանած    |դասեր ստանալու|           |            |       |         |

|   |մարզիկներին|համար: Ծրագիրը|           |            |       |         |

|   |           |հիմնված է     |           |            |       |         |

|   |           |կամավորության |           |            |       |         |

|   |           |սկզբունքի վրա:|           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|16.|«Արի տուն» |»Արի տուն»    |»Հայկական  |ՀՀ սպորտի և |2017-  |ՀՀ       |

|   |ծրագրի     |ծրագիրը       |կոխ        |երիտասարդու-|2020   |պետական  |

|   |մասնակից   |սփյուռքի      |ըմբշամարտի |թյան հարցերի|թվական-|բյուջեից |

|   |սփյուռքահա-|երիտասարդների |ֆեդերացիա» |նախարարու-  |ներ,   |լրացուցիչ|

|   |յերին      |հայրենաճանա-  |հասարակական|թյուն,      |շարու- |ֆինանսա- |

|   |հայկական   |չության       |կազմակեր-  |            |նակական|վորում չի|

|   |ազգային կոխ|ծրագիր է:     |պություն   |ՀՀ սփյուռքի |       |պահանջ-  |

|   |ըմբշամարտի |Կամավորության |(համաձայ-  |նախարարու-  |       |վում:    |

|   |ուսուցանում|սկզբունքով    |նությամբ)  |թյուն       |       |         |

|   |           |հայկական      |           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևի      |           |            |       |         |

|   |           |ուսուցանումը  |           |            |       |         |

|   |           |«Արի տուն»    |           |            |       |         |

|   |           |ծրագրին       |           |            |       |         |

|   |           |մասնակցող     |           |            |       |         |

|   |           |երիտասարդներին|           |            |       |         |

|   |           |միաժամանակ    |           |            |       |         |

|   |           |համահունչ է   |           |            |       |         |

|   |           |«Արի տուն»    |           |            |       |         |

|   |           |ծրագրի        |           |            |       |         |

|   |           |նպատակներին   |           |            |       |         |

|   |           |և  հայկական   |           |            |       |         |

|   |           |ազգային կոխ   |           |            |       |         |

|   |           |ըմբշամարտ     |           |            |       |         |

|   |           |մարզաձևի      |           |            |       |         |

|   |           |զարգացման     |           |            |       |         |

|   |           |հայեցակարգին: |           |            |       |         |

|___|___________|______________|___________|____________|_______|_________|

|17.|Հայկական   |Կիրականացվի   |«Հայկական  |ՀՀ սպորտի և |2017-  |ՀՀ       |

|   |սփյուռքում |մասնագետների  |կոխ        |երիտասարդու-|2020   |պետական  |

|   |հայկական   |գործուղում    |ըմբշամարտի |թյան հարցերի|թվական-|բյուջեից |

|   |ազգային կոխ|այն երկրներ,  |ֆեդերացիա» |նախարարու-  |ներ,   |լրացուցիչ|

|   |ըմբշամարտ  |որտեղ կա      |հասարակական|թյուն,      |շարու- |ֆինանսա- |

|   |մարզաձևի   |հայկական      |կազմակեր-  |ՀՀ կրթության|նակական|վորում չի|

|   |դասընթացնե-|սփյուռք, և    |պություն   |և  գիտության|       |պահանջ-  |

|   |րի կազմա-  |տեղում        |(համաձայ-  |նախարարու-  |       |վում:    |

|   |կերպում    |դասընթացների  |նությամբ)  |թյուն,      |       |         |

|   |           |կազմակերպում  |           |            |       |         |

|   |           |              |           |ՀՀ          |       |         |

|   |           |              |           |տարածքային  |       |         |

|   |           |              |           |կառավարման  |       |         |

|   |           |              |           |և  զարգացման|       |         |

|   |           |              |           |նախարարու-  |       |         |

|   |           |              |           |թյուն,      |       |         |

|   |           |              |           |            |       |         |

|   |           |              |           |ՀՀ սփյուռքի |       |         |

|   |           |              |           |նախարարու-  |       |         |

|   |           |              |           |թյուն       |       |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2017
N 28
Արձանագրային որոշում