Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ...

 

19.04.2024 -

 

040.0911.210818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 911-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1796-Ն ՈՒ N 1797-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում սահմանել հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը` համաձայն N 1 հավելվածի:

2. Օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում սահմանել դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» N 1796-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 9-ի

N 911-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

.__________________________________________________________________________

|NN |Քաղաքացիական  |Համայն-  |Դիվանա- |Դատական |Մարդու  |Փրկարա- |Մաքսային|

|ը/կ|ծառայության   |քային    |գիտական |ծառայու-|իրավունք|րական   |ծառայու-|

|   |պաշտոններ     |ծառայու- |ծառայու-|թյան    |ների    |ծառայու-|թյան    |

|   |              |թյան     |թյան    |պաշտոն- |պաշտպանի|թյան    |պաշտոն- |

|   |              |պաշտոններ|պաշտոն- |ներ     |աշխատա- |պաշտոն- |ներ     |

|   |              |         |ներ     |        |կազմում |ներ     |        |

|   |              |         |        |        |պետական |        |        |

|   |              |         |        |        |ծառայու-|        |        |

|   |              |         |        |        |թյան    |        |        |

|   |              |         |        |        |պաշտոն- |        |        |

|   |              |         |        |        |ներ     |        |        |

|___|______________|_________|________|________|________|________|________|

|1. |Ղեկավար       |         |բարձրա- |բարձրա- |բարձրա- |բարձրա- |բարձրա- |

|   |պաշտոնների    |         |գույն   |գույն   |գույն   |գույն   |գույն   |

|   |1-2 ենթախումբ |         |        |        |        |        |        |

|___|______________|_________|________|________|________|________|________|

|2. |Ղեկավար       |գլխավոր  |գլխավոր |գլխավոր |գլխավոր |գլխավոր |գլխավոր |

|   |պաշտոնների    |         |        |        |        |        |        |

|   |3-5 ենթախումբ |         |        |        |        |        |        |

|   |Մասնագիտական  |         |        |        |        |        |        |

|   |պաշտոնների    |         |        |        |        |        |        |

|   |1-2 ենթախումբ |         |        |        |        |        |        |

|___|______________|_________|________|________|________|________|________|

|3. |Մասնագիտական  |առաջատար |առաջատար|առաջատար|առաջատար|ավագ,   |առաջատար|

|   |պաշտոնների    |         |        |        |        |միջին   |        |

|   |3-5 ենթախումբ |         |        |        |        |        |        |

|___|______________|_________|________|________|________|________|________|

|4. |Մասնագիտական  |կրտսեր   |        |կրտսեր  |կրտսեր  |կրտսեր  |կրտսեր  |

|   |պաշտոնների    |         |        |        |        |        |        |

|   |6-8 ենթախումբ |         |        |        |        |        |        |

.__________________________________________________________________________

.____ _________________________________________________________________

|NN | |Հարկային|Հատուկ  |ԴԱՀԿ    |Քրեակատա-|Դատական |Պաշտպա- |Ազգային |

|ը/կ| |ծառայու-|քննչական|ծառայու-|րողական  |կարգա-  |նության |անվտան- |

|   | |թյան    |ծառայու-|թյան    |ծառայու- |դրիչների|նախարա- |գության |

|   | |պաշտոն- |թյան    |պաշտոն- |թյան     |ծառայու-|րության |ծառայու-|

|   | |ներ     |պաշտոն- |ներ     |պաշտոն-  |թյան    |զինվորա-|թյան    |

|   | |        |ներ     |        |ներ      |պաշտոն- |կան     |պաշտոն- |

|   | |        |        |        |         |ներ     |ծառայու-|ներ     |

|   | |        |        |        |         |        |թյան    |        |

|   | |        |        |        |         |        |պաշտոն- |        |

|   | |        |        |        |         |        |ներ     |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|___| |________|________|________|_________|________|________|________|

|1. | |բարձրա- |բարձրա- |        |         |բարձրա- |ավագ    |գլխավոր |

|   | |գույն   |գույն   |        |         |գույն   |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|___| |________|________|________|_________|________|________|________|

|2. | |գլխավոր |գլխավոր |գլխավոր |գլխավոր  |գլխավոր |        |ավագ    |

|   | |        |        |        |         |        |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|___| |________|________|________|_________|________|________|________|

|3. | |առաջատար|առաջատար|առաջատար|առաջատար,|առաջատար|միջին   |միջին   |

|   | |        |        |        |միջին    |        |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

|___| |________|________|________|_________|________|________|________|

|4. | |կրտսեր  |        |        |կրտսեր   |կրտսեր  |կրտսեր  |կրտսեր  |

|   | |        |        |        |         |        |        |        |

|   | |        |        |        |         |        |        |        |

.____ _________________________________________________________________

.____ ________________________________________.

|NN | |Ոստիկա-|Քննչական |Պրոբացիայի |Հակակո-  |

|ը/կ| |նության|կոմիտեում|ծառայության|ռուպցիոն |

|   | |պաշտոն-|ծառայու- |պաշտոններ  |կոմիտեի  |

|   | |ներ    |թյան     |           |պաշտոններ|

|   | |       |պաշտոններ|           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|___| |_______|_________|___________|_________|

|1. | |գլխավոր|բարձրա-  | -         |բարձրա-  |

|   | |       |գույն    |           |գույն    |

|   | |       |         |           |         |

|___| |_______|_________|___________|_________|

|2. | |ավագ   |գլխավոր  |գլխավոր    |գլխավոր  |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|___| |_______|_________|___________|_________|

|3. | |միջին  |առաջատար |առաջատար   |առաջատար |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

|___| |_______|_________|___________|_________|

|4. | |կրտսեր |կրտսեր   |կրտսեր     |կրտսեր   |

|   | |       |         |           |         |

|   | |       |         |           |         |

.____ ________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 24.09.2021 թիվ 1566-Ն, 18.04.2024 թիվ 543-Ն որոշումներ)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2018
N 911-Ն
Որոշում