Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵ ...

 

 

040.1137.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1137-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ԻՍԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՆՔ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌԳՐԱՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔՆ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ, ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ԻՍԿ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԸ` ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը` իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առգրավման ենթակա առարկաները կամավոր հանձնելու վերաբերյալ իրազեկման ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) առգրավում կատարելու վերաբերյալ որոշման ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելված N 5-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1137-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, ԻՍԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՆՔ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌԳՐԱՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔՆ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ, ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ԻՍԿ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԸ` ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք, ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր (այսուհետ` առգրավման ենթակա առարկաներ) ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը` իրավասու պետական մարմիններին հանձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական դրություն հայտարարելու դեպքում ֆիզիկական անձանցից կարող են ժամանակավորապես առգրավվել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր` ռազմական դրության հայտարարման մասին կառավարության որոշմամբ ժամանակավորապես առգրավման պահանջ սահմանված լինելու դեպքում: Առգրավումն իրականացնելու իրավասություն ունեցող ծառայողների (աշխատողների) շրջանակը սահմանվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

3. Ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից զենքի և ռազմամթերքի առգրավումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները:

4. Մարտական և ուսումնական ռազմական տեխնիկայի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ:

5. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի աջակցությամբ: Առգրավված ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը սահմանված կարգով փոխադրվում են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության պահեստարան:

6. Թունավոր նյութերի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ, որոնք հանձնվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

7. Պայթուցիկ նյութերի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ:

8. Մինչև առգրավումը, առգրավման իրավասություն ունեցող պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձը գրավոր իրազեկում է (հավելված N 2) առգրավման ենթակա առարկաները տիրապետող ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին: Իրազեկման մեջ նշվում է առգրավման ենթակա առարկաների կամավոր հանձնման համար նախատեսված վայրը, ժամկետը, որը չպետք է գերազանցի 36 ժամը: Կամովին հանձնելու ժամկետը, ըստ հնարավորության, նախապես համաձայնեցվում է ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հետ: Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում առգրավման ենթակա առարկաները կամավոր հանձնելու վերաբերյալ իրազեկումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

9. Պատշաճ իրազեկումից հետո առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու դեպքում համապատասխան պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու վերաբերյալ արձանագրություն (հավելված N 3)` երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպության ներկայացուցչին:

10. Պատշաճ իրազեկումից հետո, առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր չհանձնելու դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձի առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա (հավելված N 4) կատարվում է առգրավում` երկու ընթերակաների մասնակցությամբ, և կազմվում է առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրություն (հավելված N 5)` երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպության ներկայացուցչին:

11. Անմիջական մարտական գործողությունների սահմանակից տարածքներում առգրավումը բացառության կարգով կարող է իրականացվել առանց ընթերակաների ներգրավման:

12. Առգրավման արձանագրության մեջ նշվում են առգրավված բոլոր առարկաների անվանումները, քանակը, համարները, քաշը, արտաքին նկարագիրը և դրանց տիրապետողների տվյալները:

13. Կազմակերպություններին պատկանող առգրավման ենթակա առարկաների առգրավումը կատարվում է տվյալ կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:

14. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաները, բացառությամբ թունավոր նյութերի, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, հանձնման-ընդունման մասին կազմված ակտով անմիջապես փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից լիազորված պաշտոնատար անձանց:

15. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաները, բացառությամբ թունավոր նյութերի, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պաշտպանության կարիքների համար օգտագործելու անհրաժեշտության դեպքում, հանձնման-ընդունման մասին կազմված ակտով անմիջապես փոխանցվում են զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին:

16. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաները ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 30 օրվա ընթացքում վերադարձվում են նախքան առգրավումը կամ կամավոր հանձնումը դրանք տիրապետող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին:

17. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաների վնասվելու կամ վերադարձնելու անհնարինության դեպքում` տիրապետողները ստանում են փոխհատուցում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1137-Ն որոշման

 

Ձև

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Առգրավման ենթակա առարկաները կամավոր հանձնելու վերաբերյալ

 

Հարգելի ______________________________________________ տեղեկացնում եմ,

(անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը) որ _____ թ. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության «___» _____ 20 թվականի թիվ__ որոշման պահանջների` դուք պարտավոր եք 36 ժամվա ընթացքում Ձեզ պատկանող

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                  (առգրավման ենթակա առարկայի տվյալները)

ժամանակավոր հանձնել _____________________________________________  :

հանձնման վայրը

Կամավոր չհանձնելու դեպքում կիրականացվի առգրավում` օրենքով սահմանված կարգով:

Ռազմական դրության գործողության դադարեցումից հետո այն կվերադարձվի Ձեզ:

 

__________________________________________

                       (իրազեկող պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձի

                       պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1137-Ն որոշման

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր

հանձնելու վերաբերյալ

 

«___» _____ 201 թ.

ք. Երևան

 

Ես ___________________________________________________________________

(արձանագրություն կազմող անձի պաշտոնը, կոչումը, անուն, հայրանունը,

ազգանունը) կազմեցի սույն արձանագրությունը ֆիզիկական անձի. ____________________________________________________________________

(անուն, հայրանունը, ազգանունը) բնակվող __________________________________________________________________ կազմակերպության (համար) __________________________________________________

(կազմակերպության անվանումը)

(ղեկավարի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) Գտնվելու վայրը պատկանող առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

(չափը, կշիռը, քանակը, համարը, տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, արտադրման տարեթիվը և այլն, նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը, թերություններն ու անսարքությունները, փողերի (փողի) ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն անհրաժեշտ տվյալներ)

 

Կամավոր հանձնված առարկան հաշվառված է (հաշվառված չէ)

__________________________________________________________________

(նշվում է թույլտվության (լիցենզիայի) սերիան, համարը,

գործողության ժամկետը, այն տված պետական կառավարման մարմնի անվանումը) Կամավոր հանձնումը կատարվել է ընթերակաների ներկայությամբ. 1. _____________________________________ բնակվող _________________________

   (անուն, հայրանունը, ազգանունը, անձը              (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

 

2. _____________________________________ բնակվող _________________________

   (անուն, հայրանունը, ազգանունը, անձը              (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

-------------------------------------------------------------------------

(արձանագրություն կազմողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Արձանագրության պատճենն ստացա _________________

(ստորագրություն)

 

«___» _____ 201 թ.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1137-Ն որոշման

 

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ

առգրավում կատարելու մասին

 

    «___» _____ 201 թ.                                    ք. Երևան

 

_____________________________________________________________

              (պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը,)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու հանգամանքը`

 

ՊԱՐԶԵՑԻ

 

որ ֆիզիկական անձ (կազմակերպություն) ______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը,

(կազմակերպության անվանումը) պատկանող առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր չեն հանձնվել

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

(չափը, կշիռը, քանակը, համարը, տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, արտադրման տարեթիվը և այլն, նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը, թերություններն ու անսարքությունները, փողերի (փողի) ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն անհրաժեշտ տվյալներ)

 

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջների`

 

ՈՐՈՇԵՑԻ

 

______________________ - ից առգրավել սեփականության իրավունքով պատկանող (բնակության վայրը, անունը, հայրանունը, ազգանունը) առգրավման ենթակա առարկաները:

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1137-Ն որոշման

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առգրավում կատարելու վերաբերյալ

 

«___» _____ 201 թ.

ք. Երևան

 

Ես ___________________________________________________________________

(արձանագրություն կազմող անձի պաշտոնը, կոչումը, անուն, հայրանունը,

ազգանունը) կազմեցի սույն արձանագրությունը և առգրավեցի ֆիզիկական անձի ________________________________________________________________

(անուն, հայրանունը, ազգանունը) բնակվող _____________________________________________________________ կազմակերպության (համար) _____________________________________________

(կազմակերպության անվանումը)

(ղեկավարի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) Գտնվելու վայրը պատկանող առգրավման ենթակա առարկաները

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

(չափը, կշիռը, քանակը, համարը, տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, արտադրման տարեթիվը և այլն, նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը, թերություններն ու անսարքությունները, փողերի (փողի) ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն անհրաժեշտ տվյալներ)

 

առգրավման առարկան հաշվառված է (հաշվառված չէ)

__________________________________________________________________

(նշվում է թույլտվության (լիցենզիայի) սերիան, համարը,

գործողության ժամկետը, այն տված պետական կառավարման մարմնի անվանումը)

Առգրավման հիմքը ______________________________________________________

(նշվում են խախտումները)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Առգրավումը կատարվել է ընթերակաների ներկայությամբ.

1. ________________________________ բնակվող ______________________

      (անուն, հայրանունը, ազգանունը, անձը          (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

 

2. ________________________________ բնակվող _________________________

       (անուն, հայրանունը, ազգանունը, անձը          (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

 

(արձանագրություն կազմողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Արձանագրության պատճենն ստացա _______________________________

(ստորագրություն)

«___» _____ 201 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1137-Ն
Որոշում