Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 24-01-2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 24-01-2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ...

 

 

117.0120.240616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11716202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2016 թվականի N 120-Ն

 

i

ՀՀՇՆ 24-01-2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 24-01- 2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ լրացումը`

1) հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» տողից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի այն դրույթները, որոնք ընդգրկված չեն «ՀՀՇՆ 24-01- 2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերում, գործում են մինչև ՀՀԿՀ 24-101- «Շենքերի ջերմային պաշտպանության նախագծում» (կանոնների հավաքածու ՀՀՇՆ 24-01-2016 նորմերի) կանոնների հավաքածուի ուժի մեջ մտնելը:»:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի հունիսի 16-ի

N 120-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀՇՆ 24-01-2016 ______________________________________________________________________

Գործարկման թվականը.

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) տարածվում են կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական, արտադրական, գյուղատնտեսական և պահեստային 50 մ2-ից մեծ մակերես ունեցող շենքերի և շինությունների (այսուհետ` շենքեր), կառույցների ջերմային պաշտպանության նախագծման վրա, որտեղ պահանջվում են որոշակի ջերմախոնավային պայմաններ:

2. Սույն շինարարական նորմերը չեն տարածվում`

1) պաշտամունքային շենքերի,

2) պարբերաբար (շաբաթական 3 օրից պակաս) կամ սեզոնային (անընդմեջ տարվա ընթացքում 3 ամսից պակաս) ջեռուցվող բնակելի և հասարակական շենքերի,

3) ժամանակավոր շենքերի (2 ջեռուցման ժամանակաշրջանից պակաս շահագործվող),

4) ջերմոցների, սառնարանային շենքերի,

5) ՀՀ օրենսդրությամբ մշակութային ժառանգություն ճանաչված շենքերի, շինությունների,

6) օժանդակ շինությունների, շենքերի,

7) 50 մ2-ից փոքր մակերես ունեցող առանձին շենքերի ջերմային պաշտպանության վրա:

3. Նշված շենքերի ջերմային պաշտպանության մակարդակը որոշվում է համապատասխան նորմերով, իսկ դրանց բացակայության դեպքում` սեփականատիրոջ (պատվիրատուի) որոշմամբ, պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը:

4. Պատմական արժեք ներկայացնող, գոյություն ունեցող պատմաճարտարապետական նշանակության շենքերի կառուցման և վերակառուցման դեպքում, սույն շինարարական նորմերը կիրառվում են իշխանության և պատմամշակութային հուշարձանների պահպանության պետական վերահսկողության մարմինների հետ համաձայնեցված որոշումների հիման վրա:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

5. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվային փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-7.01-2011 Շինարարական կլիմայաբանություն,

2) ՀՀՇՆ II-7.01-95 Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների.Նախագծման նորմեր,

3) ՀՀՇՆ IV-12.02.01-2004 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում,

4) ՇՆՁ II-7.102-98 Շենքերի ջերմաֆիզիկա պատող կոնստրուկցիաների (ձեռնարկ ՀՀՇՆ II-7.01-95 շինարարական նորմերի),

5) ՍՆիՊ 2.08.02-89 Հասարակական շենքեր և կառուցվածքներ,

6) ԳՕՍՏ 12.1.005-88 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ,

7) ԳՕՍՏ 24816-81 Նյութեր շինարարական. Կլանման խոնավության որոշման մեթոդ,

8) ԳՕՍՏ 26253-2014 Շենքեր և կառուցվածքներ. Պատող կոնստրուկցիաների ջերմակայունության որոշման մեթոդներ,

9) ԳՕՍՏ 26602.2-99 Բլոկներ պատուհանների և դռների. Օդա և ջրանցիկության որոշման մեթոդներ,

10) ԳՕՍՏ 26629-85 Շենքեր և կառուցվածքներ. Պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման որակի ջերմացուցային վերահսկման մեթոդ,

11) ԳՕՍՏ 30494-2011 Շենքեր բնակելի և հասարակական. Միկրոկլիմայի հարաչափերը սենքերում,

12) ԳՕՍՏ 31167-2009 Շենքեր և շինություններ. Պատող կոնստրուկցիաների օդանցիկության որոշման մեթոդներ բնական պայմաններում,

13) ԳՕՍՏ 31168-2014 Շենքեր բնակելի. Ջեռուցման ջերմային էներգիայի տեսակարար սպառման որոշման մեթոդ:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Սույն շինարարական նորմերում կիրառված են հետևյալ տերմինները համապատասխան սահմանումներով`

1) էներգաարդյունավետության դաս` շենքի էներգաարդյունավետության բնութագիր` ներկայացված ջեռուցման և օդափոխության էներգասպառման տարեկան տեսակարար արժեքների միջակայքով` որպես նորմավորված հիմնարժեքի մաս,

2) էներգետիկ արդյունավետություն` բնութագիր, որն արտացոլում է օգտագործված էներգետիկ ռեսուրսների և ստացված օգտակար արդյունավետության հարաբերակցությունը,

3) շենքի նախագծի էներգետիկ անձնագիր` փաստաթուղթ, որը պարունակում է ինչպես գոյություն ունեցող շենքերի, այնպես էլ նախագծվող շենքերի և դրանց պատող կոնստրուկցիաների էներգետիկ, ջերմատեխնիկական և երկրաչափական բնութագրերը, հաստատում է դրանց համապատասխանությունը նորմատիվ պահանջներին և էներգաարդյունավետության դասը,

4) շենքերի ջերմային պաշտպանություն` շենքի ջերմային էներգիայի տրված ծախսի (ջերմային թափանցումների) մակարդակն ապահովող արտաքին և ներքին պատող բոլոր կոնստրուկցիաների ջերմապաշտպան հատկությունները, հաշվի առնելով շենքերի օդափոխությունը թույլատրելի սահմաններում, ինչպես նաև` շենքերում օպտիմալ հարաչափերով միկրոկլիմայի պայմաններում պատող կոնստրուկցիաների օդաթափանցելիությունը և պաշտպանությունը գերխոնավացումից,

5) շենքերում լրացուցիչ ջերմանջատումներ` մարդկանցից, գործող էներգասպառող սարքերից, սարքավորումներից, էլեկտրաշարժիչներից, արհեստական լուսավորությունից և այլն, ինչպես նաև արևի ճառագայթումից սենք ներթափանցող ջերմություն,

6) շենքի կոմպակտության ցուցանիշ` շենքի արտաքին պատող կոնստրուկցիաների ներքին մակերևույթի ընդհանուր մակերեսի հարաբերությունը դրանում պարփակված ջեռուցվող ծավալին,

7) շենքի ճակատի ապակեպատման ցուցանիշ` լուսաբացվածքների մակերեսների հարաբերությունը շենքի ճակատի արտաքին պատող կոնստրուկցիաների գումարային մակերեսին, ներառյալ լուսաբացվածքները,

8) շենքի ջեռուցվող ծավալ` շենքի արտաքին կոնստրուկցիաների` պատերի, ծածկերի (ձեղնահարկի ծածկ), առաջին հարկի հատակի ծածկի կամ ջեռուցվող նկուղի հատակի ներքին մակերևույթով սահմանափակված ծավալ,

9) շենքի տեսակարար ջերմային պաշտպանության բնութագիր» Վտ/(մ2oC)` շենքի ջերմապաշտպան թաղանթի բնութագիր, ֆիզիկական մեծություն, որը թվային արժեքով հավասար է շենքի ջերմապաշտպան թաղանթի միջով ջերմային էներգիայի կորուստներին` միավոր ծավալից, միավոր ժամանակում, 1oC ջերմաստիճանների տարբերության դեպքում,

10) շենքի ջերմապաշտպան թաղանթ` փակ կոնտուր կազմող, շենքի ջեռուցվող ծավալը պարփակող, պատող կոնստրուկցիաների հանրագումար,

11) պատող կոնստրուկցիայի հատվածի (ֆռագմենտ) ջերմափոխանցման բերված դիմադրություն,(մ2*oC/Վտ)` ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է ջերմափոխանցման ստացիոնար պայմաններում ըստ մակերեսի միջինացված ջերմային հոսքի խտությունը շենքի ջերմապաշտպան թաղանթի հատվածի միջով, թվային արժեքով հավասար հատվածի երկու կողմերում ջերմաստիճանային տարբերության հարաբերությանը հատվածով անցնող ջերմային հոսքի խտությանը, միջինացված ըստ մակերեսի,

12) պատող կոնստրուկցիայի ջերմափոխանցման պայմանական դիմադրություն, (մ2/Վտ օC)` ֆիզիկական մեծություն, որը թվային արժեքով հավասար է ջերմատեխնիկական անհամասեռություններ չպարունակող պայմանական կոնստրուկցիայի ջերմափոխանցման բերվող դիմադրությանը,

13) պատող կոնստրուկցիայի ջերմատեխնիկական անհամասեռ հատված (ջերմատեխնիկական անհամասեռություն)` պատող կոնստրուկցիայի հատված, որտեղ հավասար ջերմաստիճանային գծերն իրար զուգահեռ չեն,

14) ջեռուցման ժամանակաշրջանում շենքի ջեռուցման և օդափոխության ջերմային էներգիայի տեսակարար ծախս` ջեռուցման շրջանում շենքի ջերմային կորուստների փոխհատուցման համար անհրաժեշտ ջերմային էներգիայի նորմավորված քանակը, վերածած շենքի միավոր մակերեսի կամ ջեռուցվող միավոր ծավալի և ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օրվա, հաշվի առած օպտիմալ հարաչափերով միկրոկլիմայական պայմաններում սենքերի օդափոխումը և լրացուցիչ ջերմանջատումներ,

15) ջեռուցման ժամանակաշրջանի տևողություն` տարվա մեջ միջին ստատիկ օրերի թիվը ներկայացնող շենքի ջեռուցման համակարգի աշխատանքի հաշվարկային ժամանակաշրջան, երբ արտաքին օդի միջին օրական ջերմաստիճանը, կախված շենքի դասից, կայուն հավասար և ցածր է 8 կամ 10oC-ից,

16) ջեռուցման ժամանակաշրջանի արտաքին օդի միջին ջերմաստիճան` արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճան, միջինացված ջեռուցման ժամանակաշրջանի արտաքին օդի միջին օրական ջերմաստիճաններով,

17) ջերմատեխնիկական համասեռության գործակից, r` առանց չափողականության գործակից, որը թվային արժեքով հավասար է պատող կոնստրուկցիայի հատվածով անցնող ջերմային հոսքի հարաբերությանը միևնույն մակերես ունեցող պայմանական պատող կոնստրուկցիայով անցնող ջերմային հոսքին,

18) ջերմատեխնիկական գծային անհամասեռությունից տեսակարար ջերմային կորուստներ, փ, Վտ/(մ.oC), ըստ գծային ջերմատեխնիկական անհամասեռության միավոր երկարության տեսակարար ջերմային կորուստներ,

19) ջերմատեխնիկական կետային անհամասեռությունից տեսակարար ջերմային կորուստներ, K, Վտ/oC` մեկ կետային ջերմատեխնիկական անհամասեռությունով անցնող տեսակարար ջերմային կորուստներ,

20) սենքի միկրոկլիմա` մարդու վրա ազդող շենքի ներքին միջավայրի վիճակ, որը բնութագրվում է պատող կոնստրուկցիաների ներքին մակերևույթի և օդի ջերմաստիճանով, խոնավության և օդի շարժման արագության ցուցանիշներով (ԳՕՍՏ 30494),

21) սենքերի միկրոկլիմայի օպտիմալ հարաչափեր` միկրոկլիմայի ցուցանիշների արժեքների համադրում, որոնք մարդու վրա երկարատև և սիստեմատիկ ազդեցության դեպքում, ջերմակարգավորիչ մեխանիզմի նվազագույն լարվածության պայմաններում, ապահովում են օրգանիզմի ջերմային վիճակը և սենքերում գտնվող 80%-ից ոչ պակաս մարդկանց մոտ հարմարավետության զգացողությունը (ԳՕՍՏ 30494),

22) սենքերի խոնավության ռեժիմ` սենքերում օդի խոնավության փոփոխություն ժամանակի ընթացքում,

23) տարվա ցուրտ (ջեռուցվող) ժամանակաշրջան` տարվա ժամանակաշրջան, բնութագրող արտաքին օդի միջին օրական ջերմաստիճանները` 10 կամ 8 օC և ցածր (կախված շենքի տեսակից) (ԳՕՍՏ 30494),

24) տարվա տաք ժամանակաշրջան` տարվա ժամանակաշրջան, բնութագրող արտաքին օդի միջին օրական ջերմաստիճանները` 8 կամ 10oC և բարձր (կախված շենքի տեսակից) (ԳՕՍՏ 30494),

25) ցողի կետ` ջերմաստիճան, որի դեպքում որոշակի ջերմաստիճանով և խոնավությամբ օդում սկսվում է խտացման (կոնդենսատի) առաջացումը,

26) 1 կՎտ.ժ/տարի խնայողությունից ստացված տեսակարար շահույթ,դրամ/(կՎտ ժ/տարի)` էներգախնայող միջոցառման հաշվին ստացված շահույթ, վերածած 1 կՎտ*ժ/տարի ջերմային էներգիայի խնայողության արժեքի, երբ ՋՇՋՕ = 1000oC օր/տարի, դրամ/(կՎտ.ժ/տարի),

27) 1 կՎտ.ժ/տարի խնայողության միանվագ, տեսակարար ծախսեր, դրամ/(կՎտ.ժ/տարի)` էներգախնայող միջոցառումների միանվագ ծախսեր վերածած 1 կՎտ.ժ/տարի ջերմային էներգիայի խնայողության արժեքին, երբ ՋՇՋՕ=1000oCօր/տարի, դրամ/մ2:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

7. Շենքերի նախագծումը պետք է իրականացվի ըստ պատող կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջների, որոնք ապահովելու են`

1) մարդկանց կենսագործունեության, կենցաղային կամ տեխնոլոգիական սարքերի աշխատանքի համար անհրաժեշտ միկրոկլիմայական հարաչափերը,

2) ջերմային պաշտպանությունը,

3) պատող կոնստրուկցիաների պաշտպանությունը գերխոնավացումից,

4) ջեռուցման և օդափոխության ջերմային էներգիայի ծախսի արդյունավետությունը,

5) պատող կոնստրուկցիաների պահանջվող հուսալիությունն ու երկարակեցությունը:

8. Պատող կոնստրուկցիաների երկարակեցությունը հարկավոր է ապահովել անհրաժեշտ որակական հատկություններ ունեցող (ցրտակայունություն, խոնավակայունություն, կենսակայունություն, կոռոզիակայունություն, ջերմակայունություն, կայունություն արտաքին միջավայրի քայքայիչ այլ ազդեցությունների դեմ) նյութեր օգտագործելով, անհրաժեշտության դեպքում` կոնստրուկտիվ տարրերի համար նախատեսելով հատուկ պաշտպանություն:

9. Սույն շինարարական նորմերում սահմանվում են պահանջներ`

1) շենքի արտաքին կոնստրուկցիաների ջերմափոխանցման բերված դիմադրության,

2) շենքի տեսակարար ջերմային պաշտպանության բնութագրի,

3) տարվա ցուրտ եղանակին պատող կոնստրուկցիաների ներքին մակերևույթի նվազագույն ջերմաստիճանի սահմանափակման և խոնավության խտացման անթույլատրելիության` բացառությամբ ուղղահայաց ապակեպատ մակերեսների,

4) տարվա տաք եղանակին պատող կոնստրուկցիաների ջերմակայունության,

5) պատող կոնստրուկցիաների օդաթափանցելիության,

6) պատող կոնստրուկցիաների խոնավային վիճակի,

7) հատակների մակերևույթների ջերմայուրացման,

8) շենքերի էներգաարդյունավետության ցուցանիշի,

9) շենքերի էներգաարդյունավետության դասի,

10) շենքերի Էներգետիկ անձնագրի նկատմամբ:

10.Տարվա ցուրտ ժամանակաշրջանում սենքերի խոնավային ռեժիմը, կախված ներսի օդի հարաբերական խոնավությունից և ջերմաստիճանից, հարկավոր է ընդունել ըստ 1-ին աղյուսակի:

 

Աղյուսակ 1. Սենքերի խոնավության ռեժիմը

 

._____________________________________________________________________.

|Ռեժիմը               |Ներսի օդի խոնավությունը (%) ջերմաստիճանի       |

|                     |համապատասխան սահմաններում (oC)                 |

|                     |_______________________________________________|

|                     |մինչև  12      |12-ից մինչև  24|24 և  բարձր    |

|_____________________|_______________|_______________|_______________|

|1. Չոր               |մինչև  60      |մինչև  50      |մինչև  40      |

|                     |               |               |               |

|_____________________|_______________|_______________|_______________|

|2. Նորմալ            |60-ից մինչև  75|50-ից մինչև  60|40-ից մինչև  50|

|_____________________|_______________|_______________|_______________|

|3. Խոնավ             |75-ից բարձր    |60-ից մինչև  75|50-ից մինչև  60|

|_____________________|_______________|_______________|_______________|

|4. Թաց               |               |75-ից բարձր    |60-ից բարձր    |

._____________________________________________________________________.

 

11. Պատող կոնստրուկցիաների ջերմատեխնիկական ցուցանիշների ընտրության համար անհրաժեշտ շահագործման Ա և Բ պայմանները, կախված սենքի խոնավային ռեժիմից և տեղանքի խոնավության գոտուց, ընդունվում է ըստ 2-րդ աղյուսակի: ՀՀ-ի խոնավության գոտիները հարկավոր է ընտրել ըստ 3-րդ հավելվածի:

 

Աղյուսակ 2. Պատող կոնստրուկցիաների շահագործման պայմանները

 

._____________________________________________________________________.

|Սենքերի խոնավության  |Շահագործման Ա և  Բ պայմանները համապատասխան     |

|ռեժիմը (ըստ 1-ին     |խոնավության գոտում (ըստ 3-րդ հավելվածի)        |

|աղյուսակի)           |_______________________________________________|

|                     |      չոր      |    նորմալ     |     խոնավ     |

|_____________________|_______________|_______________|_______________|

|1. Չոր               |      Ա        |      Ա        |       Բ       |

|_____________________|_______________|_______________|_______________|

|2. Նորմալ            |      Ա        |      Բ        |       Բ       |

|_____________________|_______________|_______________|_______________|

|3. Խոնավ կամ թաց     |      Բ        |      Բ        |       Բ       |

._____________________________________________________________________.

 

12. Շենքերի էներգաարդյունավետության գնահատումը պետք է կատարվի ըստ սույն շինարարական նորմերի X բաժնի:

 

V. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Շենքի ջերմապաշտպան թաղանթը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1) առանձին պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման բերված դիմադրությունը չպետք է փոքր լինի նորմավորվող արժեքից (առանձին տարրերի պահանջներ),

2) շենքի ջերմային պաշտպանության տեսակարար բնութագիրը չպետք է մեծ լինի նորմավորված արժեքից (համալիր պահանջ):

3) պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի թույլատրելի արժեքից (սանիտարահիգիենիկ պահանջ),

14. Շենքերի ջերմային պաշտպանության պահանջները կհամարվեն բավարարված, եթե միաժամանակ իրականացվեն 13-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները:

 

1. Առանձին տարրերի պահանջներ

 

15? Պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման բերվող դիմադրության նորմավորվող արժեքը, մ2 oC/Վտ, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով`

 

                     Rևo  = Rպահo * mտ                    (1)

 

որտեղ`

 

1) Rպահo - պատող կոնստրուկցիայի ջերմափոխանցման պահանջվող դիմադրության հիմնարժեքն է մ2oC/Վտ, որոշվում է ըստ 3-րդ աղյուսակի` կախված շինարարության տեղանքից, ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օրերից (ՋՇՋՕ), oCօր/տարի:

2) mտ գործակից է, որը հաշվի է առնում շինարարության տեղանքի առանձնահատկությունները:

1-ին բանաձևով հաշվարկներ կատարելիս ընդունվում է հավասար 1-ի: Սույն շինարարական նորմերի 2-րդ հավելվածի մեթոդաբանությամբ շենքի ջեռուցման և օդափոխության տեսակարար բնութագիրը հաշվարկելիս, եթե կատարվում է 84-րդ կետի պահանջը, թույլատրվում է գործակցի արժեքի նվազեցում: Ընդ որում գործակցի արժեքը պատերի համար ընդունվում է ոչ պակաս, լուսաթափանց կոնստրուկցիաների համար` mտ=0,95 մյուս կոնստրուկցիաների համար`: Առանձին վայրերի համար mտ գործակցի արժեքի մեծացումը պետք է հիմնավորվի տնտեսական հաշվարկով:

16. Ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օրերը` ՋՇՋՕ, oC(օր/տարի, որոշվում է ըստ 2-րդ բանաձևի`

 

                    ՁՇՋՕ = (tն - tջեռ) * Zջեռ             (2)

որտեղ`

1) tջեռ Zջեռ -ջեռուցման շրջանի արտաքին օդի միջին ջերմաստիճանն է, oC, և տևողությունը, օր/տարի, ըստ ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի ընդունվում է պլյուս 8oC-ից ոչ բարձր միջին ջերմաստիճանով, իսկ բուժ-պրոֆիլակտիկ, մանկական հաստատությունների և ծերանոցների համար` պլյուս 10oC-ից ոչ բարձր օրերի թիվը.

2) շենքի ներսում օդի հաշվարկային ջերմաստիճանն է, oC որը պատող կոնստրուկցիաների հաշվարկի դեպքում 3-րդ աղյուսակում նշված 1-ին խմբի շենքերի համար ընդունվում է ըստ համապատասխան շենքերում օպտիմալ ջերմաստիճանի նվազագույն արժեքի (20-22oC միջակայքում), 2-րդ խմբի շենքերի համար` օպտիմալ ջերմաստիճանի նվազագույն արժեքի (16-21oC միջակայքում), և 3-րդ խմբի շենքերի համար` ըստ համապատասխան շենքերի նախագծման նորմերի:

 

Աղյուսակ 3. Պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման պահանջվող դիմադրությունների հիմնարժեքները

 

._____________________________________________________________________.

|Շենքեր և  սենքեր,  |Ջեռուց-|Պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման    |

|ա (a) և  բ (b)     |ման    |պահանջվող դիմադրության                   |

|գործակիցներ        |շրջանի |հիմնարժեքները Rպահo, մ2.oC/Վտ            |

|                   |ջերմաս-|_________________________________________|

|                   |տիճան  |Պատեր  |Վերնա- |Սառը   |Պատու-  |ՈՒղղա-  |

|                   |օրեր   |       |ծածկեր |նկուղ- |հաններ, |հայաց   |

|                   |ՋՇՋՕ   |       |և  միջ-|ների և |պատըշ-  |ապակե-  |

|                   |       |       |հար-   |ներքնա-|գամբային|պատմամբ |

|                   |       |       |կային  |հար    |դռներ,  |երդիկներ|

|                   |       |       |ծածկեր |կերի   |ցուցա-  |        |

|                   |       |       |անցում-|ծածկեր,|փեղկեր  |        |

|                   |       |       |ների   |ձեղնա- |և  վիտ -|        |

|                   |       |       |վրա    |հարկերի|րաժներ  |        |

|                   |       |       |       |ծածկեր |        |        |

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|           1       |    2  |    3  |    4  |    5  |    6   |    7   |

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|1. Բնակելի,        |   1000|    1.8|   2.70|   2.40|    0.30|    0.28|

|բուժպրոֆիլակտիկ,   |_______|_______|_______|_______|________|________|

|մանկական           |   1500|   2.00|   2.95|   2.65|    0.33|    0.29|

|հաստատություններ,  |_______|_______|_______|_______|________|________|

|դպրոցներ,          |   2000|   2.20|    3.2|   2.90|    0.35|    0.30|

|գիշերօթիկներ,      |_______|_______|_______|_______|________|________|

|հյուրանոցներ,      |   2500|   2.40|   3.45|   3.15|    0.38|    0.31|

|հանրակացարաններ    |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   3000|   2.60|   3.70|   3.40|    0.40|    0.33|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   3500|   2.80|   3.95|   3.65|    0.43|    0.34|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   4000|   3.00|   4.20|   3.90|    0.45|    0.35|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   4500|   3.20|   4.45|   4.15|    0.48|    0.36|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   5000|   3.40|   4.60|   4.40|    0.49|    0.38|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|ա (a)              |       |0,00035| 0,0005|0,00045|       -|0,000025|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|բ (b)              |       |    1,4|    2,2|    1,9|       -|    0,25|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|2. Հասարակական,    |   1000|   1,34|   2.00|   1.70|    0.30|    0.28|

|բացի վերը          |_______|_______|_______|_______|________|________|

|նշվածներից,        |   1500|   1,49|   2.20|   1.90|    0.33|    0.29|

|վարչական կենցաղային|_______|_______|_______|_______|________|________|

|և  արտադրական խոնավ|   2000|   1,64|   2.40|   2.10|    0.35|    0.30|

|և  թաց ռեժիմներով  |_______|_______|_______|_______|________|________|

|սենքերի            |   2500|   1,79|   2.60|   2.30|    0.38|    0.31|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   3000|   1,94|   2.80|   2.50|    0.40|    0.33|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   3500|   2,09|   3.00|   2.70|    0.43|    0.34|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   4000|   2,24|   3.20|   2.90|    0.45|    0.35|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   4500|   2,39|   3.40|   3.10|    0.48|    0.36|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   5000|   2,54|   3.60|   3.30|    0.49|    0.38|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|ա (a)              |       | 0,0003| 0,0004|0,00035| 0,00005|0,000025|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|բ (b)              |       |    1,2|    1,6|    1,3|     0,2|    0,25|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|3. Արտադրական չոր  |   1000|   1,20|   1.80|   1.20|    0.23|    0.18|

|և  նորմալ          |_______|_______|_______|_______|________|________|

|ռեժիմներով         |   1500|   1,30|   1.95|   1.30|    0.24|    0.19|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   2000|   1,40|   2.10|   1.40|    0.25|    0.20|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   2500|   1,50|   2.25|   1.50|    0.26|    0.21|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   3000|   1,60|   2.41|   1.60|    0.28|    0.23|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   3500|   1,70|   2.55|   1.70|    0.29|    0.24|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   4000|   1,80|   2.70|   1.80|    0.30|    0.25|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   4500|   1,90|   2.85|   1.90|    0.33|    0.26|

|                   |_______|_______|_______|_______|________|________|

|                   |   5000|   2,00|   2.90|   2.00|    0.34|    0.28|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|ա (a)              |       | 0,0002|0,00025| 0,0002|0,000025|0,000025|

|___________________|_______|_______|_______|_______|________|________|

|բ (b)              |       |    1,0|    1,5|    1,0|     0,2|    0,15|

|_____________________________________________________________________|

|4. Այն արժեքները, որոնք տարբերվում են աղյուսակում նշվածներից,        |

|որոշվում են հետևյալ  բանաձևով`                                       |

|                                                                     |

|                  Rպահ0 = a * ՋՇՋՕ + b               (3)             |

|որտեղ`                                                               |

|1) ՋՇՋՕ-ն կոնկրետ տեղանքի ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օրն է,        |

|oC օր/տարի,                                                          |

|2) a, b - գործակիցներ են, որոնց արժեքները համապատասխան շենքերի համար |

|ընդունվում են աղյուսակից:                                            |

|5. Պատշգամբի դռների խուլ մասի ջերմափոխանցման բերված դիմադրությունը   |

|պետք է 1,5 անգամ մեծ լինի այդ կոնստրուկցիաների լուսաթափանց մասի      |

|ջերմափոխանցման բերված դիմադրության նորմավորվող արժեքից:              |

|6. 23 և  ավելի բացահայտ ջերմության ավելցուկ ունեցող շենքերի համար    |

|ջերմափոխանցման բերված դիմադրության նորմավորված արժեքը որոշվում է     |

|կոնկրետ շենքի համար:                                                 |

._____________________________________________________________________.

 

17. Այն դեպքերում, երբ առանձին սենքերի արտաքին կամ ներքին օդի ջերմաստիճանը տարբերվում է ՋՇՋՕ-ի հաշվարկում ընդունված արժեքներից, այդ սենքերի արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման պահանջվող դիմադրության 3-րդ աղյուսակով սահմանված հիմնարժեքները բազմապատկվում են գործակցով, որը որոշվում է`

 

t*Ե - t*ղ

              n = ----------                              (4)

                   tԵ - tղ

 

որտեղ`

1) t*Ե - t*ղ տվյալ սենքի համար ներքին և արտաքին օդի ջերմաստիճանն է, oC,

2) tԵ - tղ նույնն է, ինչ որ 2-րդ բանաձևում:

18. Այն շենքերի վերակառուցման դեպքում, որոնց համար ճարտարապետական և պատմական պատճառներով անհնար է շենքերի արտաքին ջերմամեկուսացման իրականացում, պատերի ջերմափոխանցման դիմադրության նորմավորվող արժեքը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`

 

tԵ - tղ

                Rեo = ----------                            (5)

                      /\tն * aն

 

որտեղ`

1) aն - պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի ջերմափոխանցման գործակիցն է Վտ/(մ2.oC), ընդունվում է ըստ 4-րդ աղյուսակի,

2) /\tն - ներսի օդի ջերմաստիճանի և պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի նորմավորված ջերմաստիճանների տարբերությունն է oC, ընդունվում է ըստ 5-րդ աղյուսակի,

3) tԵ - նույնն է, ինչ որ 2-րդ բանաձևում,

4) tղ - տարվա ցուրտ եղանակին դրսի օդի հաշվարկային ջերմաստիճանն է, oC, ընդունվում է ամենացուրտ հնգօրյակի միջինը` 0,92 ապահովվածությամբ ըստ ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի:

 

19. Մուտքի դռների և դարպասների ջերմափոխանցման դիմադրության նորմավորվող արժեքը պետք է լինի շենքի պատերի համար ոչ պակաս, որը որոշվում է 5-րդ բանաձևով:

20. Եթե երկու հարևան սենքերի օդի ջերմաստիճանը տարբերվում է ավելի քան 8-ով, ապա այդ սենքերը բաժանող կոնստրուկցիաների (բացի լուսաթափանց) ջերմափոխանցման բերված դիմադրության թույլատրելի նվազագույն արժեքը հարկավոր է որոշել ըստ 5-րդ բանաձևի, tդ-ը ընդունելով առավել ցուրտ սենքի օդի հաշվարկային ջերմաստիճանը:

21. Տաք ձեղնահարկի, տեխնիկական ներքնահարկի, ապակեպատ լոջիայի կամ պատշգամբի հաշվարկային ջերմաստիճան թույլատրվում է որոշել հիմք ընդունելով ջերմային հաշվեկշռի հաշվարկը:

 

Աղյուսակ 4. Պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի ջերմատվության գործակիցները

 

._____________________________________________________________________.

|Պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթը              |Ջերմատվության  |

|                                                     |գործակիցը`     |

|                                                     |aն Վտ/մ2 * oC, |

|_____________________________________________________|_______________|

|1. Պատեր, հատակներ, հարթ առաստաղներ, կողավոր         |       8,7     |

|առաստաղներ, կողի h բարձրության հարաբերությունը կողերի|               |

|նիստերի միջև  եղած a հեռավորության h/

|_____________________________________________________|_______________|

|2. Կողավոր առաստաղներ, h/a>0,3 հարաբերության դեպքում |      7,6      |

|_____________________________________________________|_______________|

|3. Պատուհաններ                                       |      8,0      |

|_____________________________________________________|_______________|

|4. Երդիկներ                                          |      9,9      |

|_____________________________________________________|_______________|

|7. Թռչնաբուծական և  անասնապահական շենքերի պատող      |               |

|կոնստրուկցիաների ներքին մակերևույթի  ջերմատվության   |               |

|գործակիցը` aն-ը, ընդունվում է ըստ գործող նորմատիվ    |               |

|փաստաթղթերի:                                         |               |

._____________________________________________________________________.

 

22. Խոնավ կամ թաց ռեժիմով շենքերի սենքերի, ինչպես նաև զգալի ջերմային ավելցուկներով և 50%-ից ոչ ավել ներսի օդի հաշվարկային հարաբերական խոնավությամբ արտադրական շենքերի համար ջերմափոխանցման դիմադրության նորմավորվող արժեքը որոշվում է 4-րդ բանաձևով:

 

Աղյուսակ 5. Պատող կոնստրուկցիաների ներքին մակերևույթի և ներսի օդի ջերմաստիճանների միջև նորմավորվող ջերմաստիճանային տարբերությունը

 

._____________________________________________________________________.

|Շենքեր և  սենքեր           |Նորմավորվող ջերմաստիճանային              |

|                           |տարբերությունը (օC)                      |

|                           |_________________________________________|

|                           |Արտաքին  |Կտուրների|Ստորգետնյա |Երդիկների|

|                           |պատերի   |և  ձեղնա-|անցումների,|համար    |

|                           |համար    |հարկային |նկուղների, |         |

|                           |         |ծածկերի  |ներքնա-    |         |

|                           |         |համար    |հարկերի    |         |

|                           |         |         |ծածկերի    |         |

|                           |         |         |համար      |         |

|___________________________|_________|_________|___________|_________|

|             1             |   2     |  3      |   4       |    5    |

|___________________________|_________|_________|___________|_________|

|1. Բնակելի, բուժպրոֆիլակտիկ|  4,0    | 3,0     |  2,0      |tն-tղ    |

|և  մանկական                |         |         |           |         |

|հաստատություններ, դպրոցներ,|         |         |           |         |

|գիշերօթիկներ               |         |         |           |         |

|___________________________|_________|_________|___________|_________|

|2. Հասարակական` բացի 1-ին  |  4,5    | 4,0     |  2,5      |tն-tղ    |

|կետում նշվածներից,         |         |         |           |         |

|վարչական և  կենցաղային,    |         |         |           |         |

|բացառությամբ խոնավ կամ թաց |         |         |           |         |

|ռեժիմներով սենքերի         |         |         |           |         |

|___________________________|_________|_________|___________|_________|

|3. Արտադրական` չոր կամ     |tն-tղ    |0,8,     |   2,5     |  tն-tղ  |

|նորմալ ռեժիմներով          |բայց 7-ից|բայց 6-ից|           |         |

|                           |ոչ ավելի |ոչ ավելի |           |         |

|___________________________|_________|_________|___________|_________|

|4. Խոնավ կամ թաց ռեժիմներով|  tն-tղ  |   0,8   |   2,5     |Չի նորմա-|

|արտադրական և  այլ սենքեր   |         |         |           |վորվում  |

|___________________________|_________|_________|___________|_________|

|5. Բացահայտ ջերմության     |    12   |   12    |   2,5     | tն-tղ   |

|նշանակալից ավելցուկով      |         |         |           |         |

|(23 Վտ/մ2-ից ավելի) և      |         |         |           |         |

|ներսի օդի 50%-ից ոչ ավել   |         |         |           |         |

|հարաբերական խոնավությամբ   |         |         |           |         |

|արտադրական շենքեր          |         |         |           |         |

|_____________________________________________________________________|

|6. նույնն է ինչ 2-րդ բանաձևում,                                      |

|7. tղ-ցողի կետի ջերմաստիճանն է (օC), - հաշվարկային ջերմաստիճանի և    |

|ներսի օդի հարաբերական խոնավության դեպքում, ընդունվում է ԳՕՍՏ 12.1    |

|ստանդարտի 25-րդ և  26-րդ կետերի համաձայն և  համապատասխան շենքերի     |

|նախագծման նորմերի:                                                   |

|8. Կարտոֆիլի և  բանջարեղենի պահեստային շինությունների արտաքին պատերի,|

|վերնածածկերի և  ձեղնահարկերի ծածկերի համար նորմավորվող               |

|ջերմաստիճանային տարբ»րությունը` dtն, պետք է է ընդունել ըստ           |

|սառնարանների համար գործող նորմատիվային փաստաթղթերի:                  |

._____________________________________________________________________.

 

23. Շենքի կամ պատող կոնստրուկցիայի ջերմապաշտպան թաղանթի առանձին հատվածների ջերմափոխանցման բերված դիմադրությունը` Rպo, մ2. oC հաշվարկվում է համաձայն սույն շինարարական նորմերի 4-րդ հավելվածի, օգտագործելով ջերմաստիճանային դաշտերի հաշվարկի արդյունքները:

24. Ջերմափոխանցման բերված դիմադրության հաշվարկի դեպքում պատող կոնստրուկցիաների ներքին մակերևույթի ջերմատվության գործակիցներն ընդունվում են 4-րդ աղյուսակից, իսկ արտաքին մակերևույթների համար` 6-րդ աղյուսակից:

25. Արտաքին պատերի ջերմափոխանցման բերված դիմադրությունը հաշվարկվում է բոլոր ճակատների համար, հաշվի առնելով նաև բացվածքների թեք հատվածները:

26. Գրունտի հետ շփվող պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման բերված դիմադրությունը որոշվում է ըստ սույն շինարարական նորմերի 4-րդ հավելվածի 8-րդ կետի մեթոդաբանության:

27. Լուսաթափանց մակերևույթների (պատուհանների, պատշգամբի դռների, երդիկների) ջերմափոխանցման բերված դիմադրությունը ընդունվում է հավատարմագրված լաբորատորիաների փորձարկումների արդյունքների հիման վրա: Տվյալների բացակայության դեպքում արժեքները կարելի է ընդունել ըստ գործող կանոնակարգերի:

28. Օդափոխվող օդային շերտով պատող կոնստրուկցիայի ջերմափոխանցման բերված դիմադրությունը պետք է հաշվարկել ըստ գործող կանոնակարգերի:

 

Աղյուսակ 6. Պատող կոնստրուկցիաների արտաքին մակերևույթի ջերմատվության գործակիցներ

 

.__________________________________________________________________.

|Պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթը            |Ջերմատվության|

|                                                    |գործակիցը,   |

|                                                    |aն, վտ/մ2*oC |

|____________________________________________________|_____________|

|1. Արտաքին դռներ, կտուրներ, անցումների վրայի ծածկեր |     23      |

|____________________________________________________|_____________|

|2. Դրսի օդի հետ հաղորդակցվող սառը նկուղների ծածկեր  |     17      |

|____________________________________________________|_____________|

|3. Ձեղնահարկերի և  լուսային բացվածքներով պատերով    |     12      |

|չջեռուցվող նկուղների ծածկեր, ինչպես նաև  օդափոխվող  |             |

|օդային միջնաշերտով արտաքին պատեր                    |             |

|____________________________________________________|_____________|

|4. Չջեռուցվող նկուղների, չօդափոխվող տեխնիկական      |      6      |

|ներքնահարկերի ծածկեր                                |             |

.__________________________________________________________________.

 

2. Համալիր պահանջ

 

29. Շենքի ջերմային պաշտպանության բնութագրի նորմավորվող տեսակարար արժեքը`, կախված շենքի ջեռուցվող ծավալից և շինարարության վայրի ջերմաստիճան-օր ցուցանիշից, ընտրվում է ըստ 7-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 7. Շենքերի ջերմային պաշտպանության բնութագրի նորմավորվող տեսակարար արժեքները

 

._____________________________________________________________________.

|Շենքի ջեռուցվող ծավալը, Vջեռ մ3       |ՋՇՋՕ-ի, օր/տարի, արժեքների    |

|                                      |դեպքում Kպծ-ի արժեքները, վտ/մ3|

|                                      |______________________________|

|                                      |  1000| 2000| 3000| 4000| 5000|

|______________________________________|______|_____|_____|_____|_____|

|1. |         300                      | 0.975|0.829|0.722|0.639|0.573|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|2. |         600                      | 0.776|0.660|0.574|0.508|0.456|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|3. |        1200                      | 0.606|0.516|0.449|0.397|0.356|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|4. |        2500                      | 0.486|0.414|0.360|0.319|0.286|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|5. |        6000                      | 0.391|0.332|0.289|0.256|0.229|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|6. |       15000                      | 0.327|0.278|0.242|0.214|0.192|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|7. |       50000                      | 0.277|0.235|0.205|0.181|0.162|

|___|__________________________________|______|_____|_____|_____|_____|

|8. |      200000                      | 0.246|0.210|0.182|0.161|0.145|

|_____________________________________________________________________|

|9. Շենքերի ջեռուցվող ծավալի և  ՋՇՋՕ միջանկյալ արժեքների համար և      |

|200000 մ3-ից մեծ ծավալի շենքերի համար k-ի արժեքը որոշվում է հետևյալ  |

|բանաձևերով`                                                          |

|                                                                     |

|          ._                                                         |

|          |        4.74                 1                            |

|     Kպծ =| ------------------------ * ------ Vջեռ

|          | 0.00013 * ՋՇՋՕ-ի + 0.61       /--                        |

|          |                            3\/ Vջեռ                      |

|          |            /--                                           |

|          |          \/ Vջ                                           |

|          | 0.16 + ----------------- Vջեռ > 960                      |

|          |        0.00013 *   /----                                 |

|          |                  \/ ՋՇՋՕ                                 |

|          ._                                                         |

|                                                                     |

|                8.5                                                  |

|       Kպb =  ---------                                     (7)      |

|                 /----                                               |

|               \/ ՋՇՋՕ                                               |

|                                                                     |

|10. Եթե արժեքը 6-րդ բանաձևով  ավելի փոքր է ստացվում քան 7-րդ         |

|բանաձևով,  ապա ընդունվում է ըստ 7-րդ բանաձևի  հաշվարկած արժեքը:      |

._____________________________________________________________________.

 

30. Շենքի ջերմային պաշտպանության բնութագիրը`, Վտ/(մ3oC) հաշվարկվում է ըստ սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի:

 

3. Սանիտարահիգիենիկ պահանջ

 

31. Պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի ջերմաստիճանը (բացառությամբ ուղղահայաց կամ հորիզոնի նկատմամբ 45o և ավելի թեքություն ունեցող լուսաթափանց կոնստրուկցիաների) ջերմափոխանցման հատվածներում` անկյուններում, լուսամուտային բացվածքների թեքություններում, երդիկների վրա պետք է լինի ներսի օդի ցողի կետի ջերմաստիճանից ոչ պակաս, դրսի օդի tդ, oC, հաշվարկային ջերմաստիճանի դեպքում` համաձայն սույն շինարարական նորմերի 5-րդ բանաձևի բացատրությունների:

32. ՈՒղղահայաց ապակեպատված լուսաթափանց կոնստրուկցիաների ներքին մակերևույթի նվազագույն ջերմաստիճանը (բացառությամբ արտադրական շենքերի) չպետք է 3 oC-ից ցածր լինի, արտադրական շենքերում` 0oC-ից, իսկ պատուհանների անթափանց էլեմենտներինը` ոչ պակաս ցողի կետի ջերմաստիճանից, դրսի օդի tդoC հաշվարկային ջերմաստիճանի դեպքում` համաձայն սույն շինարարական նորմերի 5-րդ բանաձևի բացատրությունների:

33. Պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի ջերմաստիճանը պետք է որոշվի կոնստրուկցիայի ջերմատեխնիկական անհամասեռությամբ բոլոր գոտիների ջերմաստիճանային դաշտերի հաշվարկով, կամ հավատարմագրված լաբորատորիայի կլիմայական խցում կատարված փորձարկումների արդյունքների հիման վրա:

34. Ցողի կետի որոշման համար ներսի օդի հարաբերական խոնավությունը պետք է ընդունել`

1) բնակելի շենքերի սենքերի, հիվանդանոցային հաստատությունների, դիսպանսերների, ամբուլատորիաների, պոլիկլինիկաների, ծննդատների, ծերանոցների, ֆիզիկական թերություններով անձանց գիշերօթիկ տների, հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, մսուր-մանկապարտեզների և մանկատների (բացառությամբ խոհանոցների և սանիտարական հանգույցների) համար` 55%,

2) խոհանոցների համար` 60%,

3) սանիտարական հանգույցներում` 65%,

4) տաք նկուղներում և հաղորդակցուղիներով ներքնահարկերում` 75%,

5) բնակելի շենքերի տաք ձեղնահարկերում` 55%,

6) հասարակական շենքերի սենքերում (բացի վերը նշվածներից)` 50%:

 

4. Արտաքին կլիմայական պայմանները շենքերի ջերմային պաշտպանության

հաշվարկի համար

 

35. Քաղաքային և գյուղական բնակավայրերի դրսի օդի հաշվարկային ջերմաստիճանը` tդ, oC, պետք է ընդունել համաձայն ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի, ըստ ամենացուրտ հնգօրյակի միջին ջերմաստիճանի` 0.92 ապահովվածությամբ: Կոնկրետ բնակավայրի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում` հաշվարկային ջերմաստիճանն ընդունվում է մոտակա բնակավայրի համար ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերով տրված ջերմաստիճանը:

36. Ջեռուցման շրջանի տևողությունը, zջեռ, օր/տարի, և արտաքին օդի միջին ջերմաստիճանը ջեռուցման ժամանակաշրջանում, tջեռ, համապատասխան քաղաքի կամ բնակավայրի համար հարկավոր է ընդունել ըստ ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի: Կոնկրետ բնակավայրի տվյալների բացակայության դեպքում` ընդունել համաձայն ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերում տրված մոտակա բնակավայրի:

37. Ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օր` ՋՇՋՕ մեծությունը հարկավոր է հաշվել 2-րդ բանաձևով, որտեղ` tջեռ-ը նույնն է, ինչ որ սույն շինարարական նորմերի 16-րդ կետում, oC:

 

VI. ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՋԵՐՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՎԱ ՏԱՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

 

38. Այն շրջաններում, որտեղ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը 21 և բարձր է, բնակելի շենքերի և հիվանդանոցային հաստատությունների (հիվանդանոցների, կլինիկաների, ստացիոնարների և հոսպիտալների), դիսպանսերների, ամբուլատորիաների, պոլիկլինիկաների, ծննդատների, մանկատների, ծերանոցների (ծերերի և հաշմանդամների գիշերօթիկ տների), մանկապարտեզների, մսուրների, ինչպես նաև այն արտադրական շենքերի, որտեղ տարվա տաք ժամանակաշրջանում աշխատանքային գոտում անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության օպտիմալ հարաչափերը կամ ըստ տեխնոլոգիական պայմանների անհրաժեշտ է պահպանել հաստատուն ջերմաստիճան կամ ջերմաստիճանը և օդի հարաբերական խոնավությունը, պատող կոնստրուկցիայի (արտաքին պատերի և ծածկերի/վերնածածկերի) ներքին մակերևույթի ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը At oC չպետք է գերազանցի պատող կոնստրուկցիայի ներքին մակերևույթի ջերմաստիճանի տատանումների ամպլիտուդի նորմավորված արժեքը, Atն, (օC) որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                          Aպt = 2.5-0.1(tդ-21)                 (8)

 

որտեղ`

tդ - հուլիսին դրսի օդի միջին ամսական ջերմաստիճանն է (oC), որն ընդունվում է համաձայն ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի 1.1-րդ աղյուսակի:

39. Պատող կոնստրուկցիաների ներքին մակերևույթի ջերմաստիճանի տատանման հաշվարկային ամպլիտուդը» պետք է որոշել հետևյալ բանաձևով`

 

Aհtդ

                             Atb = ------                      (9)

                                    V

 

որտեղ`

1) Aհtդ - դրսի օդի ջերմաստիճանի տատանումների հաշվարկային ամպլիտուդն է, oC, որոշվում է ըստ սույն շինարարական նորմերի 40-րդ կետի:

2) դրսի օդի ջերմաստիճանի տատանումների մարման արժեքն է, որոշվում է ըստ սույն շինարարական նորմերի 41-րդ կետի:

40. Դրսի օդի ջերմաստիճանի տատանումների հաշվարկային ամպլիտուդը Aհtդ, oC որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                               P(Iստ + Iմիջ)                   (10)

            Aհtդ - 0.5 * Atդ + --------------

                                    aդ

 

որտեղ`

1) Atդ հուլիսին դրսի օդի ջերմաստիճանի տատանումների առավելագույն ամպլիտուդն է, oC, ըստ ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի,

2) p - պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի արևային ճառագայթման յուրացման գործակիցն է, ընդունվում է ըստ ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի,

3) Iառ, Iմիջ- համապատասխանաբար արևի ճառագայթման (ուղիղ և ցրված) գումարային առավելագույն և միջին արժեքներն են Վտ/մ2, ընդունվում են ըստ ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի արտաքին պատերի համար, ինչպես արևմտյան կողմնորոշման ուղղահայաց մակերևույթների, այնպես էլ հորիզոնական մակերևույթների համար,

4) պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի ջերմատվության գործակիցն է, ամառային պայմաններում, Վտ/մ2 oC, որոշվում է 16-րդ բանաձևով:

41. Համասեռ շերտերով պատող կոնստրուկցիայի արտաքին օդի ջերմաստիճանի տատանումների հաշվարկային ամպլիտուդի մարման մեծությունը, v, պետք է որոշել հետևյալ բանաձևով`

 

/--

v = 0.9 * eD\/ 2 * ((S1+aե)x(S2+Y1)+...+(Sn+Y_1(n-1)x(aե+Yn))

--------------------------------------------  (11)

(S1+Y1).(S2+Y2)+...+(Sn+Yn).aղ (11)

 

որտեղ`

1) e = 2,718 բնական լոգարիթմների հիմքն է,

2) D- պատող կոնստրուկցիայի ջերմային իներտությունն է, որոշվում է համաձայն 43-րդ կետի,

3) S1, S2,...Sn - պատող կոնստրուկցիայի առանձին շերտերի ջերմայուրացման հաշվարկային գործակիցներն են Վտ/(մ2 oC), ընդունվում են ըստ կանոնակարգի պահանջների,

4) Y1, Y2,...Yn - պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի առանձին շերտերի ջերմայուրացման գործակիցներն են, Վտ/(մ2 oC), որոշվում են համաձայն սույն շինարարական նորմերի 48-րդ կետի,

5) aն - նույնն է, ինչ որ սույն շինարարական նորմերի 5-րդ բանաձևում,

6) aդ- նույնն է, ինչ որ սույն շինարարական նորմերի 10-րդ բանաձևում:

42. Ջերմահաղորդիչ ներառումներով անհամասեռ, բազմաշերտ պատող կոնստրուկցիայի համար դրսի օդի ջերմաստիճանի տատանումների հաշվարկային ամպլիտուդի մարման մեծությունը, v, պատող կոնստրուկցիայում պետք է որոշել ըստ ԳՕՍՏ 26253 ստանդարտի: Սույն շինարարական նորմերի 11-րդ բանաձևում շերտերի համարակալումը ընդունված է ներքին մակերևույթից դեպի արտաքին:

43. Պատող կոնստրուկցիայի ջերմային իներցիան, D, պետք է որոշել որպես բազմաշերտ կոնստրուկցիայի բոլոր շերտերի ջերմային իներցիաների Di արժեքների հանրագումար: Di արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                    Di=Ri * Si                                 (12)

 

որտեղ`

1) Ri պատող կոնստրուկցիայի i-րդ շերտի ջերմային դիմադրությունն է, մ2 oC/Վտ, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                      Ri = bi/di                               (13)

 

2) bi - կոնստրուկցիայի շերտի հաստությունն է, մ,

3) i - կոնստրուկցիայի շերտի նյութի ջերմահաղորդականության հաշվարկային գործակիցն է Վտ/(մoC), ընդունվում է ըստ գործող կանոնակարգի:

44. Օդային միջնաշերտերի ջերմայուրացման հաշվարկային գործակիցը հավասար է 0-ի: Կոնստրուկցիայի այն շերտերը, որոնք գտնվում են օդափոխվող օդային միջնաշերտի և կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի միջև, հաշվի չեն առնվում:

45. Պատող կոնստրուկցիայի գումարային ջերմային իներցիան` D>/=4-ի դեպքում, ջերմակայունության հաշվարկ չի պահանջվում:

46. Պատող կոնստրուկցիայի առանձին շերտերի արտաքին մակերևույթի ջերմայուրացման գործակիցների որոշման համար, նախապես պետք է հաշվարկել ամեն մի շերտի ջերմային իներցիայի D արժեքը ըստ սույն շինարարական նորմերի 12-րդ բանաձևի:

47. D < 1="" ջերմային="" իներցիայով="" շերտի="" արտաքին="" մակերևույթի="" ջերմայուրացման="" գործակիցը,="" վտ/(մ2oc),="" հարկավոր="" է="" ընդունել="" հավասար="" կոնստրուկցիայի="" այդ="" շերտի="" նյութի="" ջերմայուրացման="" s="" հաշվարկային="" գործակցի="" արժեքին,="" ըստ="" գործող="">

48. D < 1="" ջերմային="" իներցիայով="" շերտի="" արտաքին="" մակերևույթի="" ջերմայուրացման="" գործակիցը,="" վտ/(մ2oc),="" որոշվում="" է="" հաշվարկով,="" սկսած="" առաջին="" շերտից="" (պատող="" կոնստրուկցիայի="" ներքին="" մակերևույթից="" սկսած)="" հետևյալ="">

1) առաջին շերտի համար`

 

    Y1 = (R1.S1(2)+a1)/(1+R1 aն)                               (14)

 

2) i-րդ շերտի համար`

 

    Yi = (Ri.si2+Yi-1)/(1+Ri-1)                                (15)

 

3) R1, Ri որտեղ, - համապատասխանաբար կոնստրուկցիայի առաջին և i-րդ շերտի ջերմային դիմադրություններն են, մ2 oC/Վտ, որոշվում են սույն շինարարական նորմերի 13-րդ բանաձևով,

4) S1, Si - համապատասխանաբար առաջին և i-րդ շերտերի նյութերի ջերմայուրացման հաշվարկային գործակիցներն են, ընդունվում են ըստ գործող կանոնակարգերի,

5) aն - նույնն է, ինչ որ սույն շինարարական նորմերի 5-րդ բանաձևում,

6) Y1, Yi, Yi-1 - համապատասխանաբար պատող կոնստրուկցիայի առաջին, i-րդ և i-1-րդ շերտերի արտաքին մակերևույթի ջերմայուրացման գործակիցներն են, Վտ/(մ2oc):

49. Ամառային պայմանների համար պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի ջերմատվության գործակիցը» Վտ/(մ2oC), հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով`

/--

    aդ = 1.16 * (5 + 10\/ v )                                  (16)

 

որտեղ`

v - քամու միջին արագություններից նվազագույնն է հուլիսին ըստ ուղղությունների, որի կրկնելիությունը 16% և ավել է, ընդունվում է ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի համաձայն, սակայն ոչ պակաս 1 մ/վրկ-ից:

50. Այն շրջաններում, որտեղ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը 21oC և բարձր է, բնակելի շենքերի և հիվանդանոցային հաստատությունների (հիվանդանոցների, կլինիկաների, ստացիոնարների և հոսպիտալների), դիսպանսերների, ամբուլատորիաների, պոլիկլինիկաների, ծննդատների, մանկատների, ծերանոցների (ծերերի և հաշմանդամների գիշերօթիկ տների), մանկապարտեզների, մսուրների, ինչպես նաև այն արտադրական շենքերի, որտեղ տարվա տաք ժամանակաշրջանում աշխատանքային գոտում անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության օպտիմալ հարաչափերը կամ ըստ տեխնոլոգիական պայմանների անհրաժեշտ է պահպանել հաստատուն ջերմաստիճան կամ ջերմաստիճանը և օդի հարաբերական խոնավությունը, պետք է նախատեսել արևապաշտպան սարքավորանքներ: Արևապաշտպան սարքավորանքի ջերմաթողանցման գործակիցը չպետք է գերազանցի 8-րդ աղյուսակում տրված Bպապ-ի նորմավորվող արժեքը: Արևապաշտպան սարքավորանքի ջերմաթողանցման գործակիցները որոշվում են ըստ գործող կանոնակարգերի:

 

Աղյուսակ 8. Արևապաշտպան սարքավորանքների ջերմաթողանցման գործակցի նորմավորվող արժեքները

 

.___________________________________________________________________.

|                Շենքեր                        |Արևապաշտպան  սարքերի|

|                                              |ջերմաթողանցման      |

|                                              |գործակիցը`          |

|______________________________________________|____________________|

|1. Բնակելի և  հասարակական շենքեր,             |        0,2         |

|հիվանդանոցային հաստատություններ               |                    |

|(հիվանդանոցներ, կլինիկաներ, ստացիոնարներ և    |                    |

|հոսպիտալներ), դիսպանսերներ,                   |                    |

|ամբուլատոր-պոլիկլինիկային հաստատություններ,   |                    |

|ծննդատներ, մանկատներ, ծերանոցներ/ծերերի և     |                    |

|հաշմանդամների գիշերօթիկ տներ, մանկապարտեզներ, |                    |

|մսուրներ                                      |                    |

|______________________________________________|____________________|

|2. Արտադրական շենքեր, որտեղ տարվա տաք         |        0,4         |

|ժամանակաշրջանում, աշխատանքային գոտում         |                    |

|անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանի և  օդի      |                    |

|հարաբերական խոնավության օպտիմալ հարաչափերը    |                    |

|կամ ըստ տեխնոլոգիական պայմանների անհրաժեշտ է  |                    |

|հաստատուն պահել ջերմաստիճանը կամ ջերմաստիճանը |                    |

|և  օդի հարաբերական խոնավությունը              |                    |

.___________________________________________________________________.

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
16.06.2016
N 120-Ն
Հրաման