Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐԴՅ ...

 

 

020.0672.261206

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԺՆԵՎՅԱՆ ԱԿՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1999 թվականի հուլիսի 2-ին Ժնևում ստորագրված` Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի Ժնևյան ակտում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հաագայի համաձայնագրի Ժնևյան ակտը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի Ժնևյան ակտն ընդունվել է 1999 թվականի հուլիսի 2-ին:

2006 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հաագայի համաձայնագրին մասնակցում են 42, իսկ Ժնևյան ակտին` 19 պետություններ:

Հաագայի համաձայնագիրը բաղկացած է 3 միջազգային պայմանագրերից. 1934թ. Լոնդոնյան ակտը, 1960թ. Հաագայի ակտը և 1999թ. Ժնևյան ակտը, որոնք առանձին վերցրած ինքնուրույն են և լիովին անկախ մեկը մյուսից:

Անդամակցող երկրները կարող են միանալ միայն մեկին, երկուսին կամ բոլոր երեք ակտերին:

2. Հաագայի համաձայնագիրը միջազգային գրանցման համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո ներկայացված միայն մեկ հայտով արդյունաբերական նմուշի պահպանություն ստանալ մի շարք երկրներում և/կամ միջկառավարական կազմակերպություններում:

Վերոնշյալ համաձայնագրին միանալը հնարավորություն կտա ՀՀ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրենց ստեղծած արդյունաբերական նմուշների իրավական պահպանությունը մասնակից պետություններում ապահովել համեմատաբար պարզ ընթացակարգով և տնտեսապես շահավետ պայմաններով:

3. Հաագայի համաձայնագրի 1999թ. Ժնևյան ակտում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9, 33.1., 42 և 42.1. հոդվածներին և ընդլայնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին /և իրավաբանական անձանց/ վերոնշյալ հոդվածներով վերապահված իրավունքների իրականացման հնարավորությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնևում ստորագրված` Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի Ժնևյան ակտում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 դեկտեմբերի 2006 թվականի

ՍԴՈ-672

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.12.2006
N ՍԴՈ-672
Որոշում