011.0035.181207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Երևան քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ կատարել հետևյալ վերապահումները`
«Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի դրույթը, 4-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր թեկնածուներին կամ թեկնածուների ցուցակներին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու վերաբերյալ դրույթները կիրառել` նշված դրույթներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հնարավորություններ նախատեսված լինելու դեպքում»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ N Ն-035-4