Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱ ...

040.0895.090705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«9» հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

16 հունիսի 2005 թվականի N 895-Ն

i

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «զ» և «է» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 16-ի

N 895-Ն որոշման

ԿԱՐԳ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

i

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով փորձանմուշների գնման ֆինանսական աղբյուրները և գնված ապրանքների տնօրինման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 30.11.17 թիվ 1513-Ն)

II. ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

2. Փորձանմուշների կանխիկ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցներից:

i

3. Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ստուգման իրականացման ընթացքում ստուգաթերթի համապատասխան հարցը պարզաբանելու նպատակով գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի ղեկավարին` փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1513-Ն)

i

3.1. Տեսչական մարմնի վերահսկողության որևէ կոնկրետ ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ վերլուծությունների իրականացման նպատակով առանց տնտեսավարող սուբյեկտի համար որևէ ուղղակի հետևանքի հնարավորության, տեսչական մարմնի կողմից տեղեկություններ հավաքելու տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված հրամանի հիման վրա գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկը ներկայացվում է նախարարության աշխատակազմի ղեկավարին` փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով:

(3.1-ին կետը լրաց. 30.11.17 թիվ 1513-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 30.11.17 թիվ 1513-Ն)

i

5. Փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարին են տրամադրվում հրամանի կամ հանձնարարագրի պատճենը, գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը, գնման ենթակա ապրանքատեսակի անվանումները, քանակը և գնման համար անհրաժեշտ գումարի չափը:

(5-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1513-Ն)

6. Փորձանմուշի գնման ընթացքում կազմվում է փորձանմուշի գնման մասին ակտ` համաձայն ձևի:

III. ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

7. Փորձանմուշի գնումից հետո ստուգման իրականացման ժամանակահատվածում գումար ստացող անձը գնված փորձանմուշը հանձնում է փորձարկման` նախարարության հետ պայմանագիր կնքած համապատասխան փորձարկման լաբորատորիա ունեցող կազմակերպությանը` նրա հետ կնքելով փորձանմուշի հանձնման-ընդունման մասին ակտ:

8. Գնման և փորձարկման հանձնման ենթակա փորձանմուշի քանակը որոշվում է արտադրանքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` համաձայն տեխնիկական կանոնակարգերով և չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների:

i

9. Ստուգման ավարտից հետո (նմուշառում, փորձարկում, ակտի կազմում և ստորագրում) տեսչական մարմնի ծառայող (գնման համար գումար ստացող անձը) մեկօրյա ժամկետում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր գնված և փորձանմուշի փորձարկման չհանձնված մասը (հսկիչ նմուշը) նախարարության պահեստ ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հաշվետվություն գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման մասին:

(9-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1513-Ն)

10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով գնված և ի պահ հանձնված ապրանքները նախարարության հանձնաժողովի որոշումների հիման վրա հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը:

Ձև

i

ԱԿՏ

ՓՈՐՁԱՆՄՈՒՇԻ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

____ __________ 200  թ.                     քաղ. ________________________

                                                 (ակտի ձևակերպման վայրը)

_________________________________________________________________________

                    (տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

ստուգման ղեկավար, տեսչական մարմնի ծառայող և ստուգման մասնակիցներ ________

(անունները,

_________________________________________________________________________

ազգանունները, ստուգմանը ներգրավված անձանց անունները, ազգանունները,

պաշտոնները)

_________________________________________________________________________

կողմից __________________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների անունները, ազգանունները,

պաշտոնները)

_________________________________________________________________________

ներկայությամբ ___________________________________________________________

(տեխնիկական կանոնակարգերի նշագիրը, անվանումը)

_________________________________________________________________________

տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության ստուգման համար

_________________________________________________________________________

                 (ստուգվող արտադրանքի անվանումը, փուլը)

_________________________________________________________________________

արտադրանքից ընտրվել են փորձանմուշներ:

._________________________________________________________________________.

|Ստուգվող  |Չափման |Փորձա- |Խմբա- |Արտադրանքի| Փորձանմուշի քանակը, արժեքը,|

|արտադրանքի|միավորը|նմուշի |քանակի|թողարկման |           (դրամ)           |

|փորձա-    |       |մեկ    |չափը  |թվականը   |____________________________|

|նմուշի    |       |միավորի|      |          |նույնա- |փորձարկ-|  հսկիչ   |

|անվանումը |       |արժեքը |      |          |կանացման|ման     |գործողու- |

|          |       |(դրամ) |      |          |համար   |համար   |թյուններ  |

|          |       |       |      |          |        |        |կատարելու |

|          |       |       |      |          |        |        |համար     |

|__________|_______|_______|______|__________|________|________|__________|

|    1     |   2   |   3   |  4   |    5     |   6    |   7    |     8    |

Ստուգման ղեկավար, տեսչական

 մարմնի ծառայող                    ___________________ ___________________

                                    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Ստուգման մասնակիցներ               ___________________ ___________________

                                    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

                                   ___________________ ___________________

                                    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Տնտեսավարող սուբյեկտի

ներկայացուցիչներ                   ___________________ ___________________

                                    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

                                   ___________________ ___________________

                                    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Կ.Տ.

(ձևը փոփ. 30.11.17 թիվ 1513-Ն)

pin
ՀՀ կառավարություն
16.06.2005
N 895-Ն
Որոշում