Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1501-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 6-րդ կետում «նաև» բառից հետո լրացնել «առանձին պաշտոններ զբաղեցնելու համար և» բառերը,

2) 13-րդ կետում`

i

ա. 5-րդ ենթակետից հանել «թեստավորման փուլը հաղթահարելուց հետո» բառերը,

բ. 7-րդ ենթակետից հանել «այդ թվում` տեսական և գործնական մասերի տևողությունը,» բառերը,

գ. 10-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«10) մաքսային կամ հարկային ծառայության թափուր պաշտոնների անվանումները, եթե Ընդունելությունը կազմակերպվում է առանձին պաշտոններ զբաղեցնելու համար և տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր մակարդակի պահանջ, ապա այդ պահանջը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն,»,

դ. լրացնել նոր 10.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«10.1) Ընդունելության տեղերի քանակը,»,

ե. ուժը կորցրած ճանաչել 11-րդ ենթակետը,

զ. 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«12) համակարգչային գիտելիքների և օտար լեզվի (եթե սույն կարգով նախատեսված է անցկացնել թեստավորում) իմացության թեստավորման մինչև 5 օրինակներ (նմուշներ),»,

3) 14-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը,

բ.6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«6) Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր մակարդակ, ապա այդ մակարդակը հավաստող փաստաթուղթ: Ընդ որում, տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի` ТРКИ, անգլերենի` TՕEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից ճանաչված օտար լեզվի համապատասխան մակարդակի իմացության վերաբերյալ վկայականը (փաստաթուղթը),»,

գ. լրացնել նոր` 6.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:»,

4) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը,

i

5) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«17. Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով:»,

6) լրացնել նոր 17.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«17.1. Ուսումնական կենտրոնի կողմից դիմումների ընթացքի ապահովումը կատարվում է ըստ Ընդունելության տեղերի քանակի փուլային եղանակով` Ընդունելության մեկ տեղի համար մինչև 4 դիմումի ընթացքի ապահովման համամասնությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլի դիմումների ընթացքը ապահովվում է ըստ Ուսումնական կենտրոնի կողմից որոշված առաջնահերթության, որի դեպքում կիրառվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերը:»,

i

7) 19-րդ կետում «բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով բարեվարքության բացասական գնահատական ստացած» բառերը փոխարինել «Ընդունելության հարցազրույցը չհաղթահարած» բառերով, իսկ «Ընդունելության թեստավորման փուլին» բառերը` «Ընդունելությանը» բառով:

8) 20.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«20.1. Թեստավորումը կազմված է հետևյալ ենթափուլերից.

1) հարկային կամ մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար դիմորդների, ինչպես նաև ընդունելության հայտարարությամբ կամ պաշտոնի անձնագրով օտար լեզվի իմացության միջին կամ ավելի ցածր մակարդակի պահանջի առկայության դեպքում` օտար լեզվի իմացության ստուգում,

2) համակարգչային գիտելիքների ստուգում:»,

i

9) 21-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքերի, եթե համապատասխան ստուգումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից» բառերը,

10) լրացնել նոր 21.1-ին և 21.2-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

i

«21.1. Սույն կարգի 20.1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների համար դիմած մասնակիցների օտար լեզվի իմացության բավարար մակարդակի ստուգում չի կատարվում, եթե մասնակիցը ներկայացրել է սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ:

21.2. Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով` սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում:»,

11) 23-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«Ձայնագրությունները կարող են տրամադրվել դիմումատուին, միայն հարցազրույցի փուլի արդյունքների բողոքարկման դեպքում:»,

12) 23.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«23.1. Սույն կարգով նախատեսված դեպքերում թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:»,

13) Ուժը կորցրած ճանաչել 23.2-րդ, 23.3-րդ և 24-րդ կետերը,

i

14) 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«25. Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակցին որևէ ենթափուլից հարգելի (հիմնավորված) բացակայության դեպքում կարող է տրամադրվել հնարավորություն մասնակցելու թեստավորմանը այլ խմբերի համար նախատեսված օրերին, եթե թեստավորումն անց է կացվում մի քանի խմբերով, կամ լրացուցիչ օր` մինչև հաջորդ ենթափուլի կամ փուլի սկիզբը: Այսպիսի հնարավորության բացակայության կամ մասնակցի կողմից այդպիսի հնարավորությունը չօգտագործելու դեպքում մասնակիցը զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից` անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից:»,

i

15) 33-րդ կետում «իրենց անունը, հայրանունը, ազգանունը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը և ծածկագիրը» բառերով,

16) 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«37. Օտար լեզվի իմացության ստուգման և համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման հարցերը բաղկացած են համապատասխան հմտություններն ստուգող յուրաքանչյուր ենթափուլի դեպքում 20 առաջադրանքից:»,

i

17) 38-րդ, 42-րդ, 44-րդ, 45-րդ կետերում «մասնագիտական ստուգման» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,

i

18) 39-րդ կետում «մասնագիտական ստուգման» բառերը փոխարինել «համապատասխան» բառով, իսկ «60» թիվը փոխարինել «40» թվով,

i

19) 40-րդ, 41-րդ, 43-րդ, 48-րդ և 49-րդ կետերից հանել «մասնագիտական ստուգման ենթափուլի» բառերը,

20) 46-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«46. Մասնակիցը համարվում է թեստավորման ենթափուլերը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ` առավելագույն հնարավորից առնվազն 70% գնահատական:»,

21) ուժը կորցրած ճանաչել 47-րդ և 49.1-ին կետերը,

i

22) 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«50. Ուսումնական կենտրոնը ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է տվյալ մասնակցի արդյունքը:»,

23) ուժը կորցրած ճանաչել 51-րդ կետը,

i

24) 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«52. Թեստավորումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը: Հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի և Ուսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում:»,

25) 55-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«55. Հարցազրույցի հանձնաժողովի կազմում Կոմիտեի ղեկավարի հրավերով կարող են ընդգրկվել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:»,

i

26) 58-րդ կետից հանել «Բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական:» բառերը,

i

27) 59-րդ կետում «մասնակցին կարող են տրվել» բառերից հետո լրացնել «հարցաշարով չնախատեսված» բառերը,

i

28) 64.1-ին կետում «ՀՀ ՊԵԿ Նախագահին» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահին» բառերով,

29) 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«70. Թեստավորման, ինչպես նաև հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի ղեկավարին գրավոր, դրանց արդյունքների մասին մասնակցին` Ընդունելության դիմումում նշված Էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

30) 70.1-ին և 71-րդ կետերից հանել «մասնագիտական ստուգման» բառերը,

i

31) Հրամանի 2-րդ կետով հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնել 8.1. և 9.0 բաժիններով` հետևյալ բովանդակությամբ.

 

«8.1. ԿԱՊԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

._____________________________________________________________________.

|   |Հարկային գործի բնագավառում գործունեություն    |Անձի    |Մարմնում |

|   |իրականացնող տնտեսվարող սուբյեկտի              |անուն,  |զբաղեցրած|

|   |(հաշվապահական, խորհրդատվական, աուդիտորական    |ազգանուն|պաշտոնը  |

|   |ընկերությունների) հետ ունե՞ք բարեկամական կամ  |        |         |

|   |ընկերական կապ: Եթե այո` նշել կարգավիճակը      |        |         |

|   |(օրինակ` Ամուսին                              |        |         |

|   |Մայր/Հայր                                     |        |         |

|   |Քույր/Եղբայր                                  |        |         |

|   |Զավակ                                         |        |         |

|   |Ամուսնու մայր/հայր                            |        |         |

|   |Ամուսնու քույր/եղբայր                         |        |         |

|   |Ամուսնու զավակ                                |        |         |

|   |Նախկին գործընկեր                              |        |         |

|   |կամ այլ)                                      |        |         |

|___|______________________________________________|________|_________|

|   |                        1.                    |   2.   |    3.   |

|___|______________________________________________|________|_________|

|1. |                                              |        |         |

._____________________________________________________________________.

 

9.0 ԿԱՊԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

._____________________________________________________________________.

|   |Տնտեսական (առևտրային)              |Անձի    |Կազմակերպությունում |

|   |գործունեություն իրականացնող        |անուն,  |մասնակցությունը     |

|   |տնտեսվարող սուբյեկտի (մասնակից,    |ազգանուն|և/կամ  զբաղեցրած    |

|   |տնօրեն, գլխավոր հաշվապահ կամ անհատ |        |պաշտոնը, ԱՁ-ի       |

|   |ձեռնարկատեր (Ա/Ձ) հետ ունե՞ք       |        |դեպքում` ՀՎՀՀ       |

|   |բարեկամական կապ: Եթե այո` նշել     |        |                    |

|   |կարգավիճակը (օրինակ` Ամուսին,      |        |                    |

|   |Մայր/Հայր, Քույր/Եղբայր, Զավակ,    |        |                    |

|   |Ամուսնու մայր/հայր, Ամուսնու       |        |                    |

|   |քույր/եղբայր, Ամուսնու զավակ)      |        |                    |

|___|___________________________________|________|____________________|

|   |               1.                  |    2.  |           3.       |

|___|___________________________________|________|____________________|

|1. |                                   |        |                    |

._____________________________________________________________________.

«:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    11/15/2024                             Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.11.2024
N 1501-Ն
Հրաման