23.10.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2024 թվականի N 1391-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 35-րդ հոդվածը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ նաև` ընկերություն) պատկանող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 78,700 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով, «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը, 49 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը, ընդունել ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը, 150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով:
3. «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
4. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
(4-րդ կետը փոփ. 20.06.2025 թիվ 804-Ա որոշում)
4.1. Սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը (150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով), 150,000 դրամ արժեքով ներդնել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
(4.1-ին կետը լրաց. 20.06.2025 թիվ 804-Ա / ուժի մեջ է մտնում «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման օրվան հաջորդող օրվանից / որոշում)
4.2. Սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և 2,896,092,487 դրամ արժեքով ներդնել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
(4.2-րդ կետը լրաց. 20.06.2025 թիվ 804-Ա / ուժի մեջ է մտնում «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման օրվան հաջորդող օրվանից / որոշում)
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) (1-ին ենթակնետն ուժը կորցրել է 20.06.2025 թիվ 804-Ա որոշում)
2) մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով նվիրատվության գործընթացը կազմակերպելու համար.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
4) մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների և համապատասխան գրանցումների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
(4-րդ ենթակենտ ուժի մեջ է մտնում «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման օրվան հաջորդող օրվանից)
5) սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում և սույն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:
(5-րդ ենթակենտ ուժի մեջ է մտնում «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման օրվան հաջորդող օրվանից)
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը` պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ն ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը` պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, հողամասերը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը` ծախսերն իրականացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
(6-րդ կետը փոփ. 20.06.2025 թիվ 804-Ա / ուժի մեջ է մտնում «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման օրվան հաջորդող օրվանից / որոշում)
7. Թույլատրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանն իրեն սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվներն անհատույց նվիրել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում կնքելով նվիրատվության պայմանագիր:
8. Սույն որոշման 5-րդ կետում, 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 7-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նալբանդյան փող. 28, պետական գրանցման համարը` 286.120.1075203):
(8-րդ կետը փոփ. 20.06.2025 թիվ 804-Ա որոշում)
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 5-րդ կետում, 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 7-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների:
(9-րդ կետը փոփ. 20.06.2025 թիվ 804-Ա, 23.10.2025 թիվ 1472-Ա որոշումներ)
10. Սահմանել, որ`
1) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
(նախաբանը փոփ. 20.06.2025 թիվ 804-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. օգոստոսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 29-ի
N 1391-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
(վերնագիրը փոփ. 20.06.2025 թիվ 804-Ա որոշում)
._________________________________________________________________________.
|NN |Հասցե |Մակերես |Շուկայական |Անշարժ գույքի |Կադաստրային |
|ը/կ| |(հա) |արժեքին |նկատմամբ |ծածկագիր |
| | | |մոտարկված |իրավունքների | |
| | | |կադաստրային|պետական գրանցման| |
| | | |արժեք |վկայականի համար | |
| | | |(դրամ) | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|1. |Մարզ Արագա- | 0.4115| 896,247|10122021-02-0074|02-035-0565-0005|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 7 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|2. |Մարզ Արագա- | 0.2884| 628,135|10122021-02-0069|02-035-0565-0002|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց թիվ 6 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|3. |Մարզ Արագա- | 10.7165| 23,340,537|10122021-02-0052|02-035-0113-0001|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց թիվ 10 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|4. |Մարզ Արագա- | 43.9723| 95,771,669|10122021-02-0051|02-035-0117-0033|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 17 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|5. |Մարզ Արագա- | 0.0993| 216,275|10122021-02-0023|02-035-0564-0003|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 5 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|6. |Մարզ Արագա- | 0.2885| 628,353|10122021-02-0042|02-035-0564-0002|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 4 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|7. |Մարզ Արագա- | 6.2415| 13,593,987|10122021-02-0041|02-035-0111-0002|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փող. հ 8 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|8. |Մարզ Արագա- | 14.3111| 31,169,576|10122021-02-0049|02-035-0112-0002|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 9 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|9. |Մարզ Արագա- | 3.5461| 7,723,406|10122021-02-0050|02-035-0114-0002|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 11 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|10.|Մարզ Արագա- |159.3352|347,032,066|10122021-02-0063|02-035-0115-0181|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 12 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|11.|Մարզ Արագա- | 61.6563|134,287,421|10122021-02-0061|02-035-0115-0182|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 13 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|12.|Մարզ Արագա- | 17.215|37,494,270 |10122021-02-0065|02-035-0115-0185|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 14 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|13.|Մարզ Արագա- | 35.591| 77,517,198|10122021-02-0054|02-035-0116-0029|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց 15 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|14.|Մարզ Արագա- | 0.4535| 987,723|10122021-02-0059|02-035-0116-0030|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց թիվ 16 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|15.|Մարզ Արագա- | 21.8325| 47,551,185|10122021-02-0053|02-035-0105-0011|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փող. հ 19 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|16.|Մարզ Արագա- | 1.4908| 3,246,962|10122021-02-0057|02-035-0118-0026|
| |ծոտն, համայնք | | | | |
| |Դաշտադեմ | | | | |
| |Սաիդներ | | | | |
| |դաշտամիջյան | | | | |
| |փողոց թիվ 18 | | | | |
| |հողամաս | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|17.|Արագածոտնի | 40.1396|490,104,516|31072023-02-0043|02-003-0218-0232|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/1 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|18.|Արագածոտնի | 93.6428| 1,143,378,|31072023-02-0073|02-003-0220-0239|
| |մարզ, ք. | | 588| | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|19.|Արագածոտնի | 10.2814|125,535,894|31072023-02-0035|02-003-0220-0240|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/6 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|20.|Արագածոտնի | 10.6828|130,436,988|31072023-02-0045|02-003-0220-0241|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/7 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|21.|Արագածոտնի | 0.819| 9,999,990|31072023-02-0050|02-003-0220-0242|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/8 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|22.|Արագածոտնի | 2.0753| 25,339,413|01082023-02-0009|02-003-0220-0243|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/5 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|23.|Արագածոտնի | 8.8874|108,515,154|31072023-02-0042|02-003-0221-0001|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/4 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|24.|Արագածոտնի | 0.677| 8,266,170|31072023-02-0003|02-003-0717-0004|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/3 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
|25.|Արագածոտնի | 2.6561| 32,430,981|31072023-02-0088|02-003-0717-0005|
| |մարզ, ք. | | | | |
| |Թալին, | | | | |
| |Զ. Անդրանիկի | | | | |
| |փող. 80/2 | | | | |
|___|______________|________|___________|________________|________________|
| |Ընդամենը |547.3109| 2,896,092,| | |
| | | | 487| | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 29-ի
N 1391-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՌՖԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
.________________________________________________________________.
|NN |Անվանում |Սկզբնական |Հաշվեկշռային|
|ը/կ| |արժեք |արժեք (դրամ)|
| | |(դրամ) | |
|___|__________________________________|____________|____________|
|1. |ARFI platform (հարթակ) | 71,864,664| 47,680,530|
|___|__________________________________|____________|____________|
|2. |Mobile Application specification, | 62,338,050| 47,727,709|
| |main functions design and | | |
| |prototype» for ARFI platform | | |
| |(հավելված) | | |
|___|__________________________________|____________|____________|
|3. |Software enhancement through added| 56,917,350| 42,095,265|
| |functionality. Other improvements | | |
| |and changes to some features for | | |
| |ARFI platform (հավելված) | | |
|___|__________________________________|____________|____________|
|4. |Mobile Application specification, | 45,960,490| 45,756,221|
| |(part 2) main functions design and| | |
| |prototype» for ARFI platform | | |
| |(հավելված) | | |
|___|__________________________________|____________|____________|
|5. |Software enhancement through added| 50,434,520| 41,116,888|
| |functionality. (part 2) Other | | |
| |improvements and changes to some | | |
| |features for ARFI platform | | |
| |(հավելված) | | |
|___|__________________________________|____________|____________|
| |Ընդամենը | 287,515,074| 224,376,614|
.________________________________________________________________.