Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ` ՊԵՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ...

 

 

040.1112.041116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1112-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1112-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ՍՈՒՅՆ ԲԱԺՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՆԱԵՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

 

1. Կենցաղային սպասարկում`

1) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչներով (այսուհետ` չափորոշիչ) սահմանված ժամանակացույցի շրջանակներից դուրս կատարվող տնային այցելություններ.

2) չափորոշիչներով սահմանված ժամանակացույցի շրջանակներից դուրս կատարվող տնային այցելությունների դեպքում` սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետի 1-17-րդ ենթակետերում նշված ծառայությունների տրամադրում.

3) խնամվողի միջոցների հաշվին` վառելիքի ձեռքբերում (գնում) և տեղափոխում.

4) վարագույրների, ծածկոցների լվացում, փոխում.

5) տնամերձ հողամասի մշակում.

6) անկողնային սպիտակեղենը և (կամ) հագուստը լվացքատուն և (կամ) քիմմաքրման հանձնելն ու վերցնելը.

7) հագուստը և (կամ) կոշկեղենը վերանորոգման հանձնելն ու վերցնելը.

8) վերանորոգումից հետո բնակելի տան (բնակարանի) ամբողջական մաքրում.

9) բնակելի տան (բնակարանի) հիմնարար (կապիտալ) մաքրություն, այդ թվում` պատուհանների, ջահերի, լուսամփոփների, էլեկտրական այլ լուսատուների լվացում.

10) անկողնու, գորգերի մաքրում և լվացում.

11) բնակելի տան (բնակարանի) վերանորոգման աշխատանքների կազմակերպում.

12) բնակելի տնից (բնակարանից) աղբի և այլ կենցաղային թափոնների դուրսհանում` ինքնասպասարկման ունակությունը լիովին պահպանած անձանց դեպքում.

13) վարսահարդարում` ինքնասպասարկման ունակությունը լիովին պահպանած անձանց դեպքում.

14) դիմահարդարում և մատնահարդարում.

15) փաստաթղթերի պատճենահանման կազմակերպում.

16) օգնություն բանկային ավանդների ներդրման, բանկային հաշիվների բացման հարցերում.

17) բեռների (ծանրոցների) փոխադրման կազմակերպում.

18) տնային պայմաններում խնամք ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցող այլ անձանց` սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետի 1-11-րդ ենթակետերում և սույն կետի 5-11-րդ ենթակետերում նշված ծառայությունների տրամադրում:

(1-ին կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

2. Խնամքի հետ կապված այլ ծառայություններ`

1) տնային պայմաններում բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն.

2) տնային պայմաններում շուրջօրյա խնամողի հերթապահություն.

3) ուղեկցում բժշկական կազմակերպություններ և ստացիոնարում գտնվելիս` հետևողական խնամք:

3. Սոցիալ-հոգեբանական օգնություն`

1) տնային պայմաններում խնամք ստանալու իրավունք չունեցող` տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այլ անձանց սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 3-րդ կետում նշված ծառայությունների տրամադրում:

4. Այլ սոցիալական ծառայություններ`

1) ընկերակցում զբոսանքների ժամանակ` չափորոշիչներով սահմանված ժամանակացույցի շրջանակներից դուրս.

2) ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս (անհատական ուղեկցման ծառայություն).

3) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, այդ թվում` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տեղափոխում խնամվողի տուն.

4) ստացիոնար բժշկական հաստատությունում գտնվելիս` խնամքի տրամադրում.

5) տնային պայմաններում խնամք ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցող այլ անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություններ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների իրականացում:

(4-րդ կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

 

1. Կենցաղային սպասարկում`

1) այլ սենյակների համար չափորոշիչներով նախատեսված պայմաններին համապատասխանող կամ դրանցից առավել բարենպաստ բնակելի պայմաններ (բնակելի տարածքի մակերես և կահավորվածություն) ունեցող առանձնասենյակի տրամադրում.

2) սննդապահովում խնամվողի ցանկությամբ և նախասիրությամբ` բժշկական հակացուցումների բացակայության դեպքում.

3) չափորոշիչներով սահմանված պարբերականությունից առավել հաճախ`

ա. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի փոխարինում,

բ. ներքին սպիտակեղենի փոխարինում,

գ. անկողնային սպիտակեղենի փոխարինում,

դ. անձնական հիգիենայի պարագաների փոխարինում,

ե. լոգանքի կազմակերպում, ընդ որում ինքնասպասարկման ունակության մասնակի կորստի դեպքում` խնամվողին լողանալիս օգնության ցուցաբերում, իսկ ինքնասպասարկման ունակության լրիվ կորստի դեպքում` խնամվողին լողացնելը,

զ. գլխի լվացում` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

է. ոտքերի և ձեռքերի հիգիենիկ մշակում (եղունգների կտրում)` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

ը. մազերի կտրում,

թ. սափրում` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

ժ. սենյակի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգում.

4) սննդի մատուցում սենյակում` բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է բժշկի ցուցմամբ` խնամվողի առողջական վիճակով պայմանավորված.

5) խնամվողին մշտապես ընկերակցելու ծառայություն.

6) վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում` խնամվողի ցանկությամբ.

7) սենյակի մաքրում և անկողնու հարդարում` անկողնային վիճակում չգտնվող և (կամ) ինքնասպասարկման ունակությունն ամբողջովին պահպանած խնամվողի համար.

8) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատությունում խնամվողի` հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխվելու դեպքում` շուրջօրյա խնամքի կազմակերպում.

9) ազգականների, ընկերների տուն այցելության ընթացքում, ինչպես նաև խանութներ և կենցաղային սպասարկման այլ օբյեկտներ հաճախելիս` ուղեկցման ծառայություններ.

10) չափորոշիչներով չնախատեսված սննդի և կենցաղային իրերի գնման կազմակերպում և տեղափոխում:

2. Սոցիալ-հոգեբանական օգնություն`

1) խնամվողի նախաձեռնությամբ` անհատական հոգեբանական օգնության տրամադրում:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

3. Ազատ ժամանցի կազմակերպում`

1) գրքերի բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) կազմակերպության կողմից իրականացվող պլանային միջոցառումներից դուրս և խնամվողի նախաձեռնությամբ (ցանկությամբ)` էքսկուրսիաների կազմակերպում, այցելություններ մարզական, մշակութային միջոցառումների, թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր:

4) ծիսական արարողությունների կազմակերպում.

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

4. Այլ սոցիալական ծառայություններ`

1) տրանսպորտային միջոցի տրամադրում.

2) խնամվողի կողմից ընտանիքի անդամների, ազգականների, ծանոթների ընդունելության դեպքում` նրանց գիշերակացի ապահովում.

3) խնամվողի ընտանիքի անդամների (իսկ դրանց բացակայության դեպքում` այլ ազգականների) ցանկությամբ` խնամվողի մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպում:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

 

1. Կենցաղային սպասարկում`

1) վարսահարդարում.

2) դիմահարդարում.

3) մատնահարդարում.

4) հագուստի և կոշկեղենի վերանորոգման կազմակերպում.

5) սննդապահովում` օրական մեկ անգամից ավելի:

2. Սոցիալ-հոգեբանական օգնություն`

1) անհատական հոգեբանական օգնության տրամադրում:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

3. Իրավական խորհրդատվություն`

1) փաստաթղթերի ուսումնասիրում, իրավական բնույթի փաստաթղթերի կազմում.

2) Հայաստանի Հանրապետության դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, հետաքննության և նախաքննության մարմիններում խնամվողի ներկայացուցչության ապահովում:

4. Ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում`

1) գրքերի, թերթերի (ամսագրերի, տպագիր այլ հանդեսների) բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի կողմից իրականացվող պլանային միջոցառումներից դուրս և խնամվողի նախաձեռնությամբ (ցանկությամբ)` էքսկուրսիաների կազմակերպում, այցելություններ մարզական, մշակութային միջոցառումների և ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

5. Այլ սոցիալական ծառայություններ`

1) օգնություն բանկային ավանդների ներդրման, բանկային հաշիվների բացման հարցերում:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 05.01.2022 թիվ 4-Ն որոշում)

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ, ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԵՎ ԽՆԱՄՔԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՉՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

1. Սոցիալ-հոգեբանական օգնություն`

1) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

3) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

4) ինքնաջակցման (ինքնօգնության) խմբերի ձևավորում.

5) էրգոթերապիայի իրականացում.

6) աջակցություն սեփական կարողությունների գիտակցման բարելավման, ինքնագնահատականի բարձրացման նպատակով:

2. Ազատ ժամանցի կազմակերպում`

1) մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով` ընթերցանության հնարավորության ապահովում.

4) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով` դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

5) ուսուցում երգի, պարի, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակներում:

3. ՈՒսումնադաստիարակչական ծառայություններ`

1) երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով` ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում.

2) նախադպրոցական տարիքի երեխաների հետ նախապատրաստական աշխատանքների իրականացում` ուղղված կրթական հաստատություն հաճախելուն:

4. Այլ սոցիալական ծառայություններ`

1) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

2) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

3) խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում (լոգոպեդական ծառայություն).

4) օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիայի) կազմակերպում.

5) հիդրոթերապիայի և հիպոթերապիայի տրամադրում.

6) տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքների իրականացում.

7) ինքնուրույն վարվելակերպի հմտությունների զարգացում:

 

V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՅԴ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՉՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ (ԻՍԿ ՍՈՒՅՆ ԲԱԺՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ)

 

1. Սոցիալ-հոգեբանական օգնություն`

1) երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) էրգոթերապիայի իրականացում.

3) երեխաների ծնողների համար սեմինարների, խմբային աշխատանքների կազմակերպում և վարում` ուղղված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծմանը, երեխայի և նրա ծնողի միջև սոցիալական կապերի ամրապնդմանը, ընտանիքներում կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելմանն ու հաղթահարմանը:

2. Ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում`

1) մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով` ընթերցանության հնարավորության ապահովում.

4) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով` դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

5) ուսուցում երգի, պարի, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակներում:

3. ՈՒսումնադաստիարակչական ծառայություններ`

1) դասապատրաստման կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, դասապատրաստման ընթացքում անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

2) երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով` ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում.

3) նախադպրոցական տարիքի երեխաների հետ նախապատրաստական աշխատանքների իրականացում` ուղղված կրթական հաստատություն հաճախելուն:

4. Այլ սոցիալական ծառայություններ`

1) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

2) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

3) խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում (լոգոպեդական ծառայություն).

4) օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիայի) կազմակերպում.

5) ֆիզիկական-վերականգնողական աշխատանքների իրականացում.

6) հիդրոթերապիայի և հիպոթերապիայի տրամադրում.

7) մասնագիտական խորհրդատվության տրամադրում և մասնագիտական միջամտություն` տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի, հատուկ մանկավարժի կողմից.

8) տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքների իրականացում.

9) ինքնուրույն վարվելակերպի հմտությունների զարգացում:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1112-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների (այսուհետ` վճարովի ծառայություններ) տրամադրման, ինչպես նաև դրա արդյունքում ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սոցիալական աջակցության վճարովի ծառայությունները մեկ կամ մի քանի այն սոցիալական ծառայություններն են, որոնց ֆինանսավորումը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և որոնք պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից տրամադրվում են վճարովի հիմունքներով` օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով ձեռնարկատիրական գործունեության իրականացման շրջանակներում:

3. Սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրումը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված որևէ սոցիալական ծառայության տրամադրումը մերժելու համար, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, կազմակերպության կողմից անվճար հիմունքներով ենթակա է տրամադրման սոցիալական աջակցություն հայցող անձանց` կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված գործունեության առարկային և նպատակներին համապատասխան:

4. Կազմակերպության կողմից վճարովի հիմունքներով տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը փակցվում է կազմակերպության գործունեության վայրում` սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձանց համար տեսանելի վայրում:

5. Կազմակերպությունը վճարովի ծառայությունները սոցիալական աջակցություն հայցողին տրամադրում է կամավորության սկզբունքով` կազմակերպության և սոցիալական աջակցություն հայցող անձի միջև կնքված` վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի հիման վրա:

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Նախքան սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված պայմանագրի կնքումը, կազմակերպությունը սոցիալական աջակցություն հայցող անձին (իսկ սոցիալական աջակցություն հայցող անձի կողմից ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում` ներկայացուցչին) տրամադրում է`

1) հավաստի և ամբողջական տեղեկատվություն կազմակերպության կողմից անվճար հիմունքներով տրամադրվող սոցիալական ծառայությունների, դրանց բնույթի վերաբերյալ.

2) ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ, սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձի իրավունքների, դրանց իրականացման կարգի և պայմանների, ինչպես նաև բողոքարկման կարգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ.

3) կազմակերպության կողմից տրամադրվող վճարովի ծառայությունների ցանկը` սոցիալական աջակցություն հայցող անձին օժանդակելով ընտրել նախընտրելի սոցիալական ծառայությունը.

4) տեղեկատվություն կազմակերպության կողմից տրամադրվող վճարովի յուրաքանչյուր ծառայության նկարագրի, տրամադրման կարգի և ժամկետների, գնի և վճարման պայմանների մասին:

7. Սոցիալական աջակցություն հայցող անձի պահանջով, տեղում ծանոթանալու նպատակով, կազմակերպությունը նրան է տրամադրում նաև կազմակերպության կանոնադրության, պետական գրանցման համարը կամ վկայականի պատճենները, լիցենզիայի պատճենը` եթե վճարովի ծառայությունների կամ դրանցից որևէ մեկի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիայի առկայություն և վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրին վերաբերող այլ տեղեկություններ:

8. Վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագիրը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի`

1) կողմերի վավերապայմանները, այդ թվում`

ա. կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

բ. սոցիալական աջակցություն հայցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, մշտական բնակության վայրի հասցեն.

2) պայմանագրի համաձայն տրամադրվող վճարովի ծառայության նկարագիրը, տրամադրման ժամկետը, գինը, վճարման կարգը.

3) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

4) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք կապված են տրամադրվող սոցիալական ծառայությունների առանձնահատկությունների հետ.

5) պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը.

6) կողմերի պատասխանատվությունը:

9. Վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագիրը կարող է կնքվել`

1) անորոշ ժամկետով` պարբերաբար տրամադրվող ծառայությունների համար.

2) որոշակի ժամկետով` պարբերաբար տրամադրվող ծառայությունների համար.

3) միանվագ տրամադրվող ծառայությունների համար:

10. Վճարովի ծառայությունները տրամադրելու մասին պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է սոցիալական աջակցություն հայցող անձին, իսկ մյուս օրինակը գտնվում է կազմակերպությունում:

11. Վճարովի ծառայությունների տրամադրման նպատակով կազմակերպության կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավվում են նաև կազմակերպության աշխատող չհանդիսացող, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կրթություն և (կամ) մասնագիտական որակավորում ունեցող անձինք:

12. Վճարովի ծառայությունների տրամադրման համար կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձը (կամ մարմինը)`

1) ապահովում է սույն հավելվածի 6-8-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը.

2) ըստ անհրաժեշտության ընդունում է անհատական և (կամ) ներքին իրավական ակտեր` վճարովի ծառայությունների տրամադրման գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով.

3) հսկողություն է իրականացնում վճարովի ծառայությունների տրամադրման որակի ապահովման նկատմամբ.

4) ապահովում է սույն հավելվածի 11-րդ կետում նշված քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրերի կնքումը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հիմնադրի և լիազորված մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է վճարովի ծառայությունների տրամադրման դիմաց ստացված ֆինանսական միջոցները.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթներ:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

13. Վճարովի ծառայությունների տրամադրման դիմաց ստացված ֆինանսական միջոցներն առաջին հերթին ուղղվում են վճարովի ծառայությունների տրամադրման գործընթացում ներգրավված անձանց աշխատանքի դիմաց տրվող (լրացուցիչ) վարձատրությանը:

14. Վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման հիմնական դեպքերն են`

1) կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներից բխող սոցիալական աջակցության տրամադրումը.

2) կազմակերպության կողմից, սոցիալական աջակցության պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, սոցիալական աջակցություն ստացող անձանց կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն օժանդակելը.

3) կազմակերպության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ բժշկական սպասարկման (բժշկի ցուցումներին համապատասխան) կամ առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերը:

15. Կազմակերպությունը վճարովի ծառայությունների տրամադրման հետ կապված հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանած պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:

 

3

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2016
N 1112-Ն
Որոշում