100.0333.210699
 
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-
   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ      ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     ԵՎ ԱԶԳԱՅԻՆ        ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
    08.06.1999Թ.       08.06.1999Թ.       ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ     ԱՐՏԱԿԱՐԳ   
      ԹԻՎ 333            ԹԻՎ 271          ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
                                           08.06.1999Թ.     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
                                            ԹԻՎ 227 ՆԳ      08.06.1999Թ.
                                                              ԹԻՎ 335
                            ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
 
i
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Զինծառայողներին ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով, ի կատարումն «1999թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 3-ի թիվ 199 որոշման, 2-րդ հավելվածի YII բաժնի 20-րդ կետի,
 
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ
 
ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ զինծառայողների ուղեգրման և բուժօգնության կազմակերպման կարգի վերաբերյալ հրահանգը:
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
 
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բժշկական բոլոր միավորների և ստորաբաժանումների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրահանգով:
 
       ՀՀ              ՀՀ           ՀՀ ներքին       ՀՀ կառավարությանն
 առողջապահության  պաշտպանության     գործերի և       առընթեր արտակարգ
    նախարար          նախարար        ազգային         իրավիճակների
 Հ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ    Վ. ՍԱՐԳՍՅԱՆ       անվտանգության   վարչության պետ
                                      նախարար       Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
                                    Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ առողջապահության նախարարության
08.06.1999թ. թիվ 333
 
ՀՀ պաշտպանության նախարարության
08.06.1999թ. թիվ 271
 
ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարության
08.06.1999թ. թիվ 227 ՆԳ
 
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության
08.06.1999թ. թիվ 335
 
համատեղ հրամանով
 
ՀՐԱՀԱՆԳ
 
ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ
զինծառայողների ուղեգրման և բուժօգնության կազմակերպման
կարգի վերաբերյալ
 
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդ զինծառայողների ուղեգրման կարգը և բուժօգնության կազմակերպումը:
i
2. Զինծառայողների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և «1999թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 3-ի թիվ 199 որոշմամբ հաստատված «1999թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների իրականացման և փոխհատուցման» կարգի YII գլխի 20-րդ կետի պահանջների համաձայն:
3. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ պլանային հոսպիտալացման և ամբուլատոր հետազոտման ուղեգրեր կարող են միայն`
- ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս 14203).
- ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալը (զորամաս 88865) (միայն մաշկավեներական և հոգեբուժական նոզոլոգիայով հիվանդներ).
- ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բժշկական հոսպիտալը.
- Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի բժշկական ծառայության պետը (զորամաս 2089).
- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի բուժական բաժնի պետը:
4. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդանոցային պայմաններում հետազոտման և բուժման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երեք օրինակից:
Հիվանդ զինծառայողներին ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երկու օրինակից:
Ուղեգրերը պարտադիր պետք է ստորագրված լինեն զորամասի հրամանատարի և բժշկի կողմից և կնքված` զորամասի կնիքով:
Այդ բուժհիմնարկների ցանկը հաստատված է «1999թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեցող բուժհաստատությունների հաստատման մասին» ՀՀ առողջապահության նախարարության 1999թ. ապրիլի 26-ի, թիվ 226-2 հրամանով:
5. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ հետազոտման ու բուժման ներկայանում են ուղեգրով` զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգրեր երեք օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը կցվում է զինծառայողի հիվանդության պատմությանը, երկու մյուս օրինակները` ընդունող բժշկի ստորագրությամբ և կնքված բժշկական հիմնարկի կնիքով վերադարձվում են զորամասի ներկայացուցչին:
6. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ ամբուլատոր մասնագիտական հետազոտման ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր երկու օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը մնում է որպես հիմք բուժհիմնարկում հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և կնքված հիմնարկի կնիքով վերադարձվում է զորամասի ներկայացուցչին:
i
7. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքում, հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա քաղաքացիական բժշկական հիմնարկում` «1999թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 3-ի թիվ 199 որոշմամբ հաստատված Շտապ և անհետաձգելի վիճակների համար նախատեսված ընդհանուր կարգով: Ընդունված զինծառայողների մասին բուժհիմնարկը տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը, կատարելով համապատասխան գրառում ընդունարանի մատյանում, նշելով ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը, ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
8. Հիվանդ զինծառայողների դուրս գրումը իրականացվում է միայն ուղեգրող զորամասի ներկայացուցչի ներկայությամբ` նախօրոք, երեք օր առաջ, այդ մասին հայտնելով զորամաս:
9. Հիվանդ զինծառայողների բուժման և հետազոտությունների ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է «1999թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 3-ի թիվ 199 որոշման հավելված թիվ 3-ում նշված գների համաձայն` հիմք ընդունելով հիվանդության պատմությունը և ուղեգիրը: Ըստ զինծառայողի գերատեսչական պատկանելության, վճարումը կատարվում է համապատասխան նախարարության միջոցների հաշվից:
i
10. Ստացիոնարում մահացած զինծառայողների դիահերձումը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 17-ի թիվ 710 որոշմամբ հաստատված կարգի:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21»  06 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 100990098