040.0941.110914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2014 թվականի N 941-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՐԱՑՎԱԾ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 149-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 15-րդ և 16-րդ կետերում «1978,7» թիվը փոխարինել «1906,3» թվով, իսկ «189,96» թիվը` «169,96» թվով.
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«19. Հայաստանի Հանրապետության մարզերի համար նախատեսված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների քանակությունները ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
.______________________________________________________________.
|NN |Անվանումը |Հատկացվող սերմացուի քանակը (տոննա) |
|ը/կ| |_________________________________________|
| | |գարնանացան|եգիպտացորենի|առվույտի|կորնգանի|
| | |գարու |սերմացու |սերմացու|սերմացու|
| | |սերմացու | | | |
|___|________________|__________|____________|________|________|
|1. |Արագածոտն | 350| 0| 32| 66.5|
|___|________________|__________|____________|________|________|
|2. |Արարատ | 33.85| 3.5| 16.08| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|3. |Արմավիր | 23.0| 0.6| 6.916| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|4. |Գեղարքունիք | 515.95| 0| 33.724| 43.76|
|___|________________|__________|____________|________|________|
|5. |Լոռի | 100| 4.16| 11.5| 13.5|
|___|________________|__________|____________|________|________|
|6. |Կոտայք | 77.65| 0| 2| 0.5|
|___|________________|__________|____________|________|________|
|7. |Շիրակ | 632.7| 3.25| 57.03| 45.7|
|___|________________|__________|____________|________|________|
|8. |Սյունիք | 200.0| 0.9| 6| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|9. |Վայոց ձոր | 65.5| 0.03| 1.1| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|10.|Տավուշ | 50.0| 1| 2| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|11.|«Սերմերի | 7.65| 0| 0| 0|
| |գործակալություն»| | | | |
| |ՊՈԱԿ | | | | |
|____________________|__________|____________|________|________|
| Ընդամենը | 2056.3| 23.44| 168.35| 169.96|
.______________________________________________________________.».
3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«26. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները (այսուհետ` չիրացված սերմացուներ) 2014 թվականի աշնանն անվճար հատկացվում են հողօգտագործողներին:».
i
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին և 26.2-րդ կետերով.
«26.1. Չիրացված սերմացուները 2014 թվականին հողօգտագործողներին անվճար հատկացնելու և համայնքների ղեկավարների միջոցով հողօգտագործողներին բաշխելու հետ կապված աշխատանքների իրականացման և, ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հարցման, համապատասխան տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության մարզպետները:
26.2. Սահմանել, որ չիրացված սերմացուները` համաձայն N 2 աղյուսակի, հատկացվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` համապատասխան մարզպետների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Աղյուսակ N 2
ՎՃԱՐՈՒՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻՐԱՑՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
.______________________________________________________________.
|NN |Մարզի անվանումը |Չիրացված սերմացուի քանակը (տոննա) |
|ը/կ| |_________________________________________|
| | |գարնանացան|եգիպտացորենի|առվույտի|կորնգանի|
| | |գարու |սերմացու |սերմացու|սերմացու|
| | |սերմացու | | | |
|___|________________|__________|____________|________|________|
|1. |Արագածոտն | 305.3| 0| 25.22| 6.455|
|___|________________|__________|____________|________|________|
|2. |Արարատ | 3.85| 3.0| 12.18| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|3. |Արմավիր | 0| 0.35| 0| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|4. |Գեղարքունիք | 225.25| 0| 30.794| 34.082|
|___|________________|__________|____________|________|________|
|5. |Լոռի | 54.7| 1.66| 6.324| 3.973|
|___|________________|__________|____________|________|________|
|6. |Կոտայք | 8.773| 0| 0.696| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|7. |Շիրակ | 569.822| 12.255| 49.807| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|8. |Սյունիք | 0| 0.7| 0| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|9. |Վայոց ձոր | 37| 0.03| 0.63| 0|
|___|________________|__________|____________|________|________|
|10.|Տավուշ | 34.42| 0.825| 1.232| 0|
|____________________|__________|____________|________|________|
| Ընդամենը | 1239.115| 18.82| 126.883| 44.51|
.______________________________________________________________.»:
2. Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության մարզերում չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններ տեղափոխելու, բարձելու և բեռնաթափելու հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով օգտագործել մինչև 13000000.0 դրամ` ծրագրի իրականացման արդյունքում տնտեսված 36297800.0 դրամից:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերում չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխելու, բարձելու և բեռնաթափելու հետ կապված աշխատանքների ավարտից հետո տնտեսված գումարը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ը ենթակա է վերադարձման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
i
3.1. Սահմանել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 165-Ն որոշման հավելվածի 21.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից` վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով 2014 թվականին չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուն մինչև 2014 թվականի տարեվերջ անվճար հատկացվում է հողօգտագործողներին:
(3.1-ին կետը լրաց. 25.12.14 թիվ 1510-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 25.12.14 թիվ 1510-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ