603.0003.050516
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»        05            2016 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316140
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 ապրիլի 2016 թվականի թիվ 03-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 28-Ն ԵՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի թիվ 03-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 29-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետի և հավելված 2-ի 34-րդ կետի «Ինքնարժեքի մեջ մտնող այլ ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և այլ ծախսերը)» բառերը փոխարինել «Ինքնարժեքի մեջ մտնող ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և նմանատիպ ծախսերը)» բառերով:
2) Հավելված 1-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
.____________________________________________________________________.
«|5. Սուբսիդիաներ և  հարկեր` կապված ընթացիկ                           |
|գործունեության հետ                                                  |
|____________________________________________________________________|
|Սուբսիդիաներ բյուջեից (տող 40.1+ տող 40.2+|      |        |         |
|տող 40.3 + տող 40.4), այդ թվում`          |40    |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|սուբսիդիաներ, կապված աշխատանքային և       |40.1  |        |         |
|բնական պաշարների օգտագործման հետ, հումք   |      |        |         |
|և  այլն                                   |      |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|գների տարբերության փոխհատուցում           |40.2  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|պետական դոտացիա                           |40.3  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ            |40.4  |        |         |
|ներդրումների սուբսիդիաներից)              |      |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|Հարկեր (բյուջե վճարման ենթակա հաշվարկված  |41    |        |         |
|հարկերի գումարը) (տող 41.1 + տող 41.2+ տող|      |        |         |
|41.3 + տող 41.4 + տող 41.5 + տող 41.6 +   |      |        |         |
|տող 41.7 + տող 41.8) այդ թվում`           |      |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|ավելացված արժեքի հարկ                     |41.1  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|ակցիզային հարկ                            |41.2  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|մաքսատուրք                                |41.3  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|հաստատագրված վճար                         |41.4  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|շրջանառության հարկ                        |41.5  |        |         |
|__________________________________________|______|________|_________|
|այլ հարկեր (եկամտային հարկ, շահութահարկ և |41.6  |        |         |
|այլ հարկեր)                               |      |        |         |
.____________________________________________________________________.
 
i
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 1-ՏԳ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հունվարի 27-ի թիվ 04-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ կետի և հավելված 2-ի 33-րդ կետի «Ինքնարժեքի մեջ մտնող այլ ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և այլ ծախսերը)» բառերը փոխարինել «Ինքնարժեքի մեջ մտնող ծախսեր, որոնք չեն հաշվառված վերը նշված ծախսերում (օրինակ` երաշխիքային նորոգման, սպասարկման, աշխատողների կազմակերպված հավաքագրման և նմանատիպ ծախսերը)» բառերով: