Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱ ...

 

12.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ


24 նոյեմբերի 2022 թվականի N 49-Ն


ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնություն» առարկայի 5-րդ դասարանի ծրագիրը` համաձայն հավելվածի:


 Վ. Դումանյան

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թվականի նոյեմբերի 24-ի
 49-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

5-րդ դասարան

Բովանդակություն

 

1. Բնության ուսումնասիրության առարկան

2. Մարմիններ և նյութեր

3. Նյութի մասնիկային կառուցվածքը

4. Նյութի վիճակի փոփոխություններ

5. Շարժում և փոխազդեցություն

6. Էներգիա

7. Ձայն և լույս

8. Բույսեր. կառուցվածք և գործառույթ:

 

ԹԵՄԱ 1
ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Նպատակը
Ընդլայնել գիտելիքները բնության ուսումնասիրության մեթոդների մասին, զարգացնել պարզագույն չափիչ սարքերից օգտվելու, չափումներ կատարելու հմտություններ:
Վերջնարդյունքներ

1. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ 1 Ներկայացնել` ինչ է բնությունը:

2. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ 2 Տարբերել բնության ուսումնասիրության հիմնական մեթոդները:

3. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ 3 Կատարել պարզ դիտումներ (օրինակ` բույսի աճը, ջրի եռման գործընթացը, ձյան փաթիլի կառուցվածքը):

4. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ4  Բացատրել գիտափորձի և դիտման տարբերությունը:

5. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ 5 Նկարագրել որևէ գիտափորձ:

6. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒ 6 Բերել երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան չափող սարքերի օրինակներ:

7. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ 7 Կատարել չափման միավորների պարզ ձևափոխություններ:

8. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ 8 Կատարել չափումներ չափաքանոնի, վայրկենաչափի, չափագլանի օգնությամբ:

Բովանդակությունը
1. Բնություն, բնական երևույթներ: 2. Բնության ուսումնասիրության մեթոդներ. դիտում, չափում, գիտափորձ: 3. Բնության ուսումնասիրության գործիքներ և սարքեր:
Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ

1. Չորսուի ծավալի, դասագրքի մեկ թերթի հաստության որոշում:

2. Հեղուկի ծավալի չափում:
Ցուցադրումներ
Բնության ուսումնասիրության տարբեր սարքեր` չափերիզ, չափաքանոն, ջերմաչափ, վայրկենաչափ, կշեռք, ուժաչափ, խոշորացույց, մանրադիտակ, հեռադիտակ:

Մասշտաբ. համամասնություն և քանակ
Ֆիզիկական մեծությունների չափումն ու համեմատումը:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ: Իմանա որոշ չափման միավորների մասին (մմ,սմ, մ, կգ, գ):
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-4, Հ-6, Հ-26, Հ-27, Հ-29, Հ-32

 

ԹԵՄԱ 2
ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ
Նպատակը
Ընդլայնել գիտելիքները մարմինների և նյութերի մասին, ձևավորել, ըստ տրված հատկությունների, նյութերը ճանաչելու և դասակարգելու, դրանց հետ անվտանգ վարվելու կարողություններ:
Վերջնարդյունքներ

1. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 1 Բնութագրել և տարբերակել կենդանի և անկենդան մարմինները:
2. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 2 Ներկայացնել մարմինների բնութագրերը` ծավալ, ձև, գույն:

3. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 3 Բացատրել մարմնի զանգված հասկացությունը, այն արտահայտել տարբեր միավորներով (մգ, գ, կգ, տ):

4. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 4 Համեմատել տարբեր նյութերից պատրաստված նույն ծավալի մարմինների զանգվածները:

5. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 5  Տարբերակել նյութ և մարմին հասկացությունները:

6. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 6 Բերել բնական և արհեստական ծագմամբ նյութերի օրինակներ:

7. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 7 Ճանաչել կենցաղում օգտագործվող վտանգավոր նյութերի մակնշումը (հրավտանգ, թունավոր և այլն):

8. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 8 Սահմանել մաքուր նյութ և խառնուրդ հասկացությունները, բերել համապատասխան օրինակներ:

9. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 9 Ներկայացնել խառնուրդների բաժանման եղանակները` զտում, գոլորշիացում, մագնիսով բաժանում, պարզեցում:

10. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 10 Սահմանել լուծույթ հասկացությունը, բերել կենցաղում հանդիպող ջրային լուծույթների օրինակներ:

11. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 11 Սահմանել և տարբերակել լուծիչ և լուծված նյութ հասկացությունները, բերել օրինակներ:

12. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 12 Ներկայացնել` ինչ է լուծելիությունը:

13. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ 13 Ներկայացնել ջուրը` որպես մաքրող հեղուկ:

Բովանդակությունը

1. Մարմին և նյութ:

2. Մաքուր նյութեր և խառնուրդներ:

3. Խառնուրդների բաժանման եղանակները:

4. Լուծույթներ:

5. Լուծույթների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:

Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ

1. Կերակրի աղի և շաքարավազի նոսր և հագեցած լուծույթների պատրաստում:

2. Գոլորշիացման եղանակով աղաջրից կերակրի աղի անջատում:

3. Կերակրի աղի, ավազի և երկաթի խարտուքի խառնուրդի բաղադրիչների բաժանում:
Ցուցադրումներ
ֆիզիկական մարմինների և նյութերի նմուշներ, նյութերի փոխակերպման օրինակներ (երկաթի ժանգոտում, մոմի այրում, սոդայի և քացախաթթվի փոխազդեցություն), տարբեր նյութերի համասեռ և անհամասեռ խառնուրդներ, ջրային լուծույթներ:

Օրինաչափություն
Մարմինների և նյութերի դասակարգումը:
Համակարգ և մոդել
Խառնուրդներ, լուծույթներ:
Կայունություն և փոփոխություն
Նյութերի փոխակերպման օրինակներ` ժանգոտում, այրում:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Կարողանա տարբերակել կենդանի և անկենդան բնությունը:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-4, Հ-6, Հ-7, Հ-8, Հ-9, Հ-26, Հ-29, Հ-30, Հ-32

 

ԹԵՄԱ 3
ՆՅՈՒԹԻ ՄԱՍՆԻԿԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Նպատակը
Ձևավորել պատկերացումներ նյութի մասնիկային կառուցվածքի վերաբերյալ, նյութի կառուցվածքն ու վիճակները մոդելավորելու նախնական կարողություններ:
Վերջնարդյունքներ

1, Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ
1 Ներկայացնել ատոմը և մոլեկուլը` որպես նյութի կառուցվածքային միավորներ:
2, Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ2 Ներկայացնել մոլեկուլը` որպես ուրույն հատկություններ ունեցող ատոմների համախումբ 3, Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ
3. Ներկայացնել ատոմ-մոլեկուլ- նյութ- մարմին կառուցվածքային շղթան:
4. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 4 Ներկայացնել մասնիկների շարժման առանձնահատկությունները նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներում:
5. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 5 Բացատրել, թե ինչով է պայմանավորված մարմնի ջերմաստիճանը:
6. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 6 Բացատրել օդում բույրի տարածման երևույթը:
7Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 7 Ներկայացնել քիմիական տարր հասկացությունը:
8. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 8 Տարբերել որոշ առավել հայտնի տարրերի նշանները (ջրածին, հելիում, ածխածին, ազոտ, թթվածին, երկաթ, ոսկի, արծաթ):
9. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 9 Տարբերակել պարզ և բարդ նյութերը որոշ օրինակների հիման վրա (ջրածին, թթվածին, օզոն, ազոտ, ջուր, ածխաթթու գազ, կերակրի աղ, քացախաթթու):
10. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ 10 Տարբերակել օրգանական և անօրգանական նյութերը կենցաղից ծանոթ նյութերի օրինակով:
11. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ11 Պատկերել և/կամ կառուցել որոշ մոլեկուլների (ջրածին, թթվածին, օզոն, ազոտ, ջուր, ածխաթթու գազ, քացախաթթու) մոլեկուլների գնդաձողային մոդելներ:

Բովանդակությունը

1. Ատոմներ, մոլեկուլներ:

2. Նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակները:

3. Մոլեկուլների շարժման առանձնահատկությունները նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

4. Քիմիական տարրեր և նշաններ:

5. Պարզ և բարդ նյութեր:

Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ
Ցուցադրումներ
Ատոմների և մոլեկուլների մոդելներ, պինդ մարմինների, հեղուկների և գազերի կառուցվածքային մոդելներ, պարզ և բարդ նյութերի օրինակներ:
Մասշտաբ, համամասնություն և քանակ
Ատոմները, մոլեկուլները` որպես միկրոաշխարհի կառուցվածքային միավորներ:
Համակարգ և մոդել
Ատոմի, մոլեկուլի մոդելներ:
Կառուցվածք և գործառույթ
Նյութի պինդ, հեղուկ, գազային վիճակներ:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Նյութերի մասնիկային կառուցվածքի մասին նախնական գիտելիքներ:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-6, Հ-8, Հ-26, Հ-29, Հ-32

 

ԹԵՄԱ 4
ՆՅՈՒԹԻ ՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նպատակը
Ձևավորել բնության մեջ և կենցաղում հանդիպող ջերմային որոշ երևույթներ բացատրելու նախնական կարողություններ:
Վերջնարդյունքներ
1. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ1 Բացատրել հալումն և պնդացման երևույթները, բերել համապատասխան օրինակներ: 2. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ2 Չափել որոշ նյութերի հալման ջերմաստիճանը: 3. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ3 Բացատրել գոլորշիացման և խտացման երևույթները, բերել համապատասխան օրինակներ: 4. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ4 Բացատրել, թե ինչ գործոններից է կախված գոլորշիացման արագությունը: 5. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ5 Դիտել և նկարագրել եռման պրոցեսը: 6. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ6 Բացատրել տեղումների առաջացման երևույթը: 7. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ7 Ներկայացնել եռման ջերմաստիճան հասկացությունը: 8. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ8 Չափել հեղուկի եռման ջերմաստիճանը:
Բովանդակությունը

1. Հալում և պնդացում:

2. Գոլորշիացում և խտացում: 3. Եռում:

Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ
Լաբորատոր աշխատանքներ
1. Ջրի գոլորշիացման և խտացման երևույթների ուսումնասիրություն
2. Ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանների չափում ու համեմատում:
Ցուցադրումներ
Նյութերի հալումն ու պնդացումը, ջրի գոլորշիացումը, խտացումը, եռումը:
Պատճառ և հետևանք
Հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման մեխանիզմները:
Էներգիա և նյութ
Ջերմության հաղորդումն ու անջատումը նյութի վիճակների փոփոխության ժամանակ:
Կայունություն և փոփոխություն
Նյութի վիճակների փոփոխությունները:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա: Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Կարողանա տարբերակել նյութի երեք վիճակները:
Մաթեմատիկա - Կարողանա կազմել տվյալների աղյուսակ:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-4, Հ-6, Հ-7, Հ-9, Հ-27, Հ-29, Հ-30, Հ-32

 

ԹԵՄԱ 5
ՇԱՐԺՈՒՄ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Նպատակը
Ձևավորել պարզ իրավիճակներում մարմինների արագությունները հաշվարկելու և համեմատելու, բնության մեջ և առօրյա կյանքում տարբեր ուժերի դրսևորումները ներկայացնելու նախնական կարողություններ:
Վերջնարդյունքներ
1. Բ5/ՇՓ/Է/ՇՓ1 Բերել բնության մեջ, կենցաղում և տեխնիկայում հանդիպող շարժման օրինակներ:
2. Բ5/ՇՓ/Է/ՇՓ2 Դիտարկումների միջոցով բացահայտել` ինչ է արագությունը,
3. Բ5/ՇՓ/Է/ՇՓ3 Համեմատել ծանոթ կենդանի և անկենդան մարմինների շարժման արագությունները:
4. Բ5/ՇՓ/Է/ՇՓ4 Բերել ուժի որոշ տեսակների (ծանրության, շփման) օրինակներ:
5. Բ5/ՇՓ/Է/ՇՓ5 Ներկայացնել շփման ուժի դերը տարբեր կենդանիների շարժման գործընթացում:
6. Բ5/ՇՓ/Է/ՇՓ6 Որոշել ծանրության և շփման ուժերի ուղղությունները պարզ իրավիճակներում:
Բովանդակությունը
1. Շարժում: Արագություն:
2. Մարմինների փոխազդեցություն: Ուժ:
3. Ծանրության ուժ:
4. Շփման ուժեր:
5. Շփման ուժի դերը մարդու և տարբեր կենդանիների շարժման գործընթացում
Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ
1. Ծանրության, դադարի շփման ուժերի չափումը ուժաչափով: Ցուցադրումներ Մարմինների շարժման օրինակներ, մարմինների փոխազդեցություններ (գնդիկների բախումը, մագնիսների փոխազդեցություն, զսպանակից կախված բեռ), ուժաչափեր, ծանրության և շփման ուժերի դրսևորման օրինակներ, ուժի ազդեցությամբ մարմնի արագության կամ ձևի փոփոխություն: Օրինաչափություն
Պատճառ և հետևանք
Մարմնի արագության փոփոխության պատճառները:
Մասշտաբ, համամասնություն և քանակ
Մարմինների արագությունների չափումն ու համեմատումը:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-4, Հ-7, Հ-29, Հ-30, Հ-32

 

ԹԵՄԱ 6
ԷՆԵՐԳԻԱ
Նպատակը
Ձևավորել էներգիայի տարբեր տեսակները ճանաչելու, դասակարգելու, շրջակա միջավայրի պահպանման գործում էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողության կարևորությունը գնահատելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու նախնական կարողություններ:
Վերջնարդյունքներ
1. Բ5/ՇՓ/Է/Է1 Ներկայացնել էներգիայի տարբեր աղբյուրներ:
2. Բ5/ՇՓ/Է/Է2 Բերել էներգիայի տարբեր տեսակների փոխակերպումների օրինակներ:
3. Բ5/ՇՓ/Է/Է3 Պատկերացում ունենալ էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին (էլեկտրական, արևային, երկրաջերմային):
4. Բ5/ՇՓ/Է/Է4 Նկարագրել այրման հետևանքով մթնոլորտի աղտոտման հետևանքները:
5. Բ5/ՇՓ/Է/Է5 Ներկայացնել էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողության կարևորությունը:
Բովանդակությունը
1. Էներգիա: էներգիայի տեսակները և փոխակերպումները:
2. Էներգիայի աղբյուրներ:
3. Էներգախնայողություն:
4. Այրում:
Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ
Ցուցադրումներ
Այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին տեսաֆիլմի դիտում:
Օրինաչափություն
Էներգիայի տեսակների, էներգիայի աղբյուրների դասակարգումը:
Պատճառ և հետևանք
Մթնոլորտի աղտոտումը:
Կայունություն և փոփոխություն
Էներգիայի փոխակերպումներն ու պահպանման օրենքը:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-4, Հ-6, Հ-7, Հ-10, Հ-11, Հ-12, Հ-26, Հ-29, Հ-32

 

ԹԵՄԱ 7
ՁԱՅՆ ԵՎ ԼՈՒՅՍ
Նպատակը
Ձևավորել նախնական պատկերացումներ ձայնային և լուսային երևույթների, մարդու և կենդանիների կյանքում դրանց ունեցած կարևոր դերի մասին:
Վերջնարդյունքներ
1. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ1 Դիտարկել և նկարագրել ձայնի տարածումը միջավայրում:
2. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ2 Բերել ձայնի աղբյուրների օրինակներ:
3. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ3 Դիտարկել և ներկայացնել, թե ինչպես են կենդանիներն ու մարդիկ արձակում և ընկալում ձայնը:
4. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ4 Դիտարկել և ներկայացնել, թե ինչպես է առաջանում արձագանքը:
5. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ5 Բերել լույսի բնական և արհեստական աղբյուրների օրինակներ:
6. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ6 Ստվերի առաջացման օրինակով հիմնավորել լույսի ուղղագիծ տարածումը:
7. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ7 Դիտարկել և ներկայացնել լույսի անդրադարձման և բեկման երևույթները, բերել օրինակներ:
8. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ8 Հիմնավորել լույսի ջերմային ազդեցությունը խոշորացույցով թուղթն այրելու միջոցով:
9. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ9 Ներկայացնել Արեգակի և Լուսնի խավարումների առաջացման պատճառը:
10. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ10 Ներկայացնել, որ սպիտակ լույսը տարբեր գույնի լույսերի խառնուրդ է:
11. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ11 Բացատրել, թե ինչով է պայմանավորված մարմինների գույնը
12. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ12 Բացատրել, թե ինչպես է աչքի գործառույթը կախված կառուցվածքից:
13. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ13 Ներկայացնել տեսողության պահպանման կարևոր պայմանները:
Բովանդակությունը
1. Ձայնի աղբյուրներ: Ձայնի տարածումը:
2. Ձայնի արձակումն ու ընկալումը մարդու և կենդանիների կողմից: Ականջ:
3. Լույսի անդրադարձումն ու բեկումը:
4. Աչք և տեսողություն:
5.
Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ
Լաբորատոր աշխատանքներ
1. Ձայնի տարբեր աղբյուրների ուսումնասիրություն:
2. Արեգակի և Լուսնի խավարումների մոդելի կառուցում:
3. Սպիտակ լույսի տարրալուծումը տարբեր գույնի լույսերի: Ցուցադրումներ
Հնչող մարմինների տատանումների դիտարկում, լույսի ուղղագիծ տարածումը, բեկումն ու անդրադարձումը, հայելիներ, ոսպնյակներ, սպիտակ լույսի տարրալուծումը ոսպնյակի օգնությամբ, տարբեր մարմինների գույները:
Օրինաչափություն
Լույսի անդրադարձման և բեկման օրինաչափությունները:
Պատճառ և հետևանք
Արձագանք, Արեգակի, Լուսնի խավարումներ:
Համակարգ և մոդել
Ձայնի, լույսի աղբյուրներ:
Կառուցվածք և գործառույթ
Ոսպնյակ, ակնոց, ականջ, աչք:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Ունենա լույսի և ձայնի, անդրադարձման և արձագանքի երևույթների մասին նախնական գիտելիքներ:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-7, Հ-10, Հ-26, Հ-28, Հ-30, Հ-32

 

ԹԵՄԱ 8
ԲՈՒՅՍԵՐ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Նպատակը
Ձևավորել նախնական գիտելիքներ բույսերի, սերմերի, դրանց աճի պայմանների, տարածման, բազմացման առանձնահատկությունների մասին: Բացահայտել բույսի մասերի կառուցվածքի և գործառույթի կապը:
Վերջնարդյունքներ
1. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 1Դիտարկել և նկարագրել բույսի կառուցվածքային մասերը` արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, սերմ, պտուղ:
2. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 2 Բացատրել սերմերի դերն ու նշանակությունը բույսերի համար:
3. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 3 Դիտարկել և ներկայացնել սերմերի ծլման համար անհրաժեշտ պայմանները:
4. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 4 Հիմնավորել, թե ինչու սերմերը պետք է տարածվեն:
5. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 5 Վերլուծել սերմերի կառուցվածքային առանձնահատկությունները և ներկայացնել, թե դրանք ինչպես են նպաստում սերմերի տարածմանը:
6. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 6 Ուսումնասիրել որևէ բույսի աճի համար անհրաժեշտ պայմանները (հող, ջուր, օդ, ջերմություն, լույս) և առաջարկել տվյալ բույսի աճի օպտիմալ պայմաններ:
7. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 7 Նկարագրել ծաղկի դերը ծաղկավոր բույսերի համար:
8. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 8 Ներկայացնել ծաղկի մասերի անուններն ու գործառույթները, դրանք ճանաչել ծաղկի նկարների, գծապատկերների վրա:
9. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 9 Նկարագրել փոշոտման երևույթը:
10. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 10 Համեմատել փոշոտման եղանակները` ելնելով կառուցվածքային առանձնահատկություններից, առաջարկել տվյալ ծաղկի փոշոտման հնարավոր եղանակը:
11. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ 11 Բերել ծաղիկները փոշոտող միջատների օրինակներ, ներկայացնել նրանց դերը բույսի կյանքում:
12. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ1 12 Բացատրել, թե ինչ է բույսի կենսացիկլը, բերել օրինակներ:
Բովանդակությունը
1. Բույսի մասեր:
2. Սերմեր և պտուղներ: Սերմի կառուցվածքը:
3. Սերմի աճման պայմանները: Ծլարձակում:
4. Բույսերի աճի համար անհրաժեշտ պայմանները:
5. Բույսի ծաղիկների նշանակությունը:
6. Ծաղկի մասերը:
7. Փոշոտում:
8. Սերմերի տարածումը:
9. Բույսի կենսացիկլը:
Գործնական աշխատանք Խաչվող հասկացություններ
Լաբորատոր աշխատանքներ
1. Սերմի կառուցվածքի ուսումնասիրություն:
2. Սերմի ծլարձակման համար անհրաժեշտ պայմանների ուսումնասիրություն:
4. Բույսի աճի վրա լույսի ազդեցության ուսումնասիրություն:
5. Ծաղկի կառուցվածքի ուսումնասիրություն:
Ցուցադրումներ
Սերմեր, պտուղներ, սերմերի տարածման եղանակները:
Էներգիա և նյութ
Բույսի աճի համար անհրաժեշտ պայմանները` ջուր, ջերմություն, լույս, հող:
Կառուցվածք և գործառույթ
Բույսերի մասերի կառուցվածքի և գործառույթների կապը, սերմերի կառուցվածքը և տարածման առանձնահատկությունները, ծաղկի մասերն ու դրանց գործառույթները:
Կայունություն և փոփոխություն
Ծլարձակում, բույսի աճ և զարգացում, բույսերի կենսացիկլը:
Միջառարկայական կապեր
Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Սյունաձև գրաֆիկների կառուցում:
Ես և շրջակա աշխարհը - Կարողանա տարբերակել բույսի մասերը, դրանց հիմնական գործառույթները: Նախնական գիտելիքներ սերմի ծլեցման պայմանների մասին
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ
Հ-4, Հ-11, Հ-12, Հ-27, Հ-29, Հ-32

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2022
N 49-Ն
Հրաման