Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄ ...

 

18.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ


16 հունիսի 2025 թ. N 51-Ն
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9.7 կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հաստատել լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Նախարար`

 

 6/16/2025

Ժ. Անդրեասյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի
2025 թվականի հունիսի 16-ի
N 51-Ն հրամանի

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

 2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

2 Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը` համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` Նախարարություն)` [email protected] էլեկտրոնային հասցեին:

3 Դիմում-հայտը լրացվում է համաձայն N 1 ձևի:

4 Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներառում է համաձայն N 2 ձևի`

1) անվանումը,

2) ուղղությունը, ոլորտը,

3) ծրագրի նպատակը,

4) ակնկալվող վերջնարդյունքները,

5) սովորողների տարիքային խումբը,

6) ուսուցման կազմակերպման ձևը` անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,

7) ուսումնական պլանը` (ժամաքանակը` գործնական, տեսական, բովանդակությունը),

8) պահանջվող նյութատեխնիկական բազան,

9) օգտագործված գրականության ցանկը, հղումները:

5 Նախարարությունը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը փորձաքննության է ուղարկում ոլորտում նման գործառույթ իրականացնող կամ ծրագրի բնույթով պայմանավորված մասնագիտացված կազմակերպությանը, որն առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն:

6 Կազմակերպության տրամադրած դրական փորձագիտական եզրակացության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ Նախարար) հրամանով երաշխավորվում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը:

7 Դրական փորձագիտական եզրակացության վերաբերյալ հայտատուն ծանուցվում է դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:

8 Երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը տեղադրվում են Նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ուսուցման ազգային ռեեստրում:

9 Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում` համապատասխան հիմնավորումներով, Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին դիմումում նշված էլեկտրոնային հասցեով:

10 Հայտատուն` բացասական փորձագիտական եզրակացության արդյունքում, լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի լրամշակման դեպքում կարող է կրկին դիմել Նախարարություն երաշխավորման հայտով` նույն ընթացակարգով:

11 Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով:

12 Բարձրագույն ուսումնական հաստատությունների լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը երաշխավորվում են նախարարի հրամանով` ինքնաշխատ եղանակով, առանց փորձագիտական եզրակացության, գիտական խորհրդի կողմից հաստատված ծրագրերի վերաբերյալ որոշման առկայության դեպքում:

13 Երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերում բովանդակային փոփոխություն կատարելու դեպքում, հայտատուն դիմում է Նախարարություն երաշխավորման հայտով` նույն ընթացակարգով:

 

Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

________________________________________________ -ին

____________________________________________________

________________________________________________ - ից

(ֆիզիկական անձի պարագայում` հայտատուի Ա.Ա.Հ,, ՀԾՀ,

ինչպես նաև դրանք հավաստող փաստաթղթերի պատճենները, կամ

ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք, իրավաբանական անձի կամ անհատ

ձեռնարկատիրոջ պարագայում` պետական ռեգիստրի գրանցման համարը, ՀՎՀՀ)

_____________________________________________________

(հաշվառման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))

_____________________________________________________

(գործունեության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (e-mail))

 

_____ ԴԻՄՈՒՄ____

 

Խնդրում եմ երաշխավորել լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը (ծրագրերը)

 

_______________________________________________________________________

ծրագրի (ծրագրերի) անվանումը

Լրացուցիչ կրթության ծրագրի (ծրագրերի) իրականացման ձևը`

 

 

 

առկա____________


 

___________հեռավար_________


 

_________համակցված_______


 

առկա ծրագրի համար համապատասխան տարածքի առկայություն     


 

հեռավար ծրագրի համար տեղեկատվություն համապատասխան կապի, տեխնիկական միջոցների և  սարքավորումների առկայություն


 

համակցված ծրագրի համար վերոնշյալ բոլոր պայմանների առկայություն


 

                                  Դիմող` ________________                                 «___» ________20___ թ
                                                        (ստորագրություն) 

Ձև N 2

 ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 (նշել ծրագրի անվանումը` օրինակ խոհարարություն)

 

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԸ

(ազգային խոհանոց)

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Նպաստել

2. Արժևորել

3. Ձևավորել

4. Զարգացնել

 

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է`

1. .................

2. .................

3. .................

4. .................

5. .................

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

(նշել սովորողների տարիքային խումբը,որի շրջանակում իրականացվելու է ծրագիրը)

 

ՈւՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁևԸ

(անհատական, խմբային)

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ

 

Հ/Հ

Թեմայի անվանումը, բաժինը

Ժամերի քանակը

Տեսական

Գործնական

Ընդամենը

I

       

1

       

2

       

3

       

4

       

5

       

II

       

1

       

2

       

3

       

ԸՆԴԱՄԵՆԸ

216 ժամ

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2025 թվական:

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.06.2025
N 51-Ն
Հրաման