ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 9
 
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 
 ՍԱԿԱԳՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
i
Նախագահությամբ` Վ. Մովսիսյանի
 
25.11.1996 թ.
 
Հանձնաժողովի անդամներ`
 
 Շիշմանյան Միրոն         ՀՀ արդյունաբերության առաջին փոխնախարար
 
 Միքայելյան Միքայել      ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի պետական
                         կարգավորման վարչության պետ
 
 Գալստյան Արեգ           ՀՀ էներգետիկայի նախարարության
                         գիտության և կադրերի վերապատրաստման
                         վարչության պետ
 
 Երանոսյան Մարտուն       ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի
                         ծախսերի պլանավորման վարչության պետ
 
Հրավիրված էին`
 
 Կարապետյան Արսեն        ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտադրական
                         ենթակառուցվածքների վարչության պետ
 
 Պետրոսյան Ռոլանդ        ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի
                         և վառելիքի բաժնի պետ
 
ՔՆՆԱՐԿՎԵՑ`
 
1. 1997 թ. էլեկտրաէներգիայի սակագների սահմանման հարցը:
2. Սակագնային քաղաքականության իրականացման ժամանակացույցը:
3. Գիշերային սպառման համար զեղչ սակագնի ներդրման հարցը:
 
Քննարկումների ընթացքում ուշադրություն դարձվեց էներգետիկ համակարգի կայունացման, առկա հզորությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ հրատապ միջոցառումների վրա: Սակայն այդ միջոցառումների հետ կապված բոլոր ծախսերը /հաշվարկները կցվում են/ կբերեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը միջինը մինչև 25 դրամ/կվտժ, որը, հաշվի առնելով տնտեսության վճարունակությունը, ինչպես նաև արտասահմանյան օգնության և վարկային ծրագրերի առկայությունը, ներկայումս ընդունելի չէ:
Նկատի ունենալով վերը նշվածը, Հանձնաժողովը ընդունելի համարեց բնականոն սակագների անցնել աստիճանաբար` 2-3 տարվա ընթացքում, իսկ 1997 թ. համար նախատեսելով միջին տարեկան 18.6 դրամ սակագնի կիրառումը: Անհրաժեշտ ծախսերն ապահովող և առաջարկվող սակագների կիրարկման դեպքում միջոցների ճեղքվածքը /100 % վճարումների դեպքում/ կկազմի մոտ 58 մլն $:
Առաջացած ճեղքվածքը նախատեսվում է փակել վարկային ծրագրով, տեխնիկական և մարդասիրական օգնությամբ ակնկալվող ֆինանսական ռեսուրսներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից 1997 թ. համակարգի զարգացմանը ուղղված մոտ 8մլն $ կապիտալ ներդրումներով: Էլեկտրաէներգիայի սակագնի հետագա փուլ առ փուլ բարձրացումը կկատարվի ըստ ժամանակացույցի լրացուցիչ ճշգրտումների և ուսումնասիրությունների շնորհիվ:
ՈՒստի, հաշվի առնելով վերը նշվածը, Հանձնաժողովը որոշեց`
 
1. Հավանություն տալ սակագնային քաղաքականության իրականացման
ժամանակացույցին (կցվում է):
 
2. 1997 թ. հունվարի 1-ից սահմանել էլեկտրաէներգիայի սպառողների համար
հետևյալ սակագներ.
 
 Ցածր լարման (0.4 կվ) էլեկտրաէներգիա սպառողների համար`       Ա.Ա.Հ.-ով
 
բնակչության գծով 1 աբոնենտի հաշվով ամսական մինչև
     100 կվտժ օգտագործված էլեկտրաէներգիայի համար           - 13 դրամ/կվտժ
 
բնակչության գծով 1 աբոնենտի հաշվով ամսական 100 կվտժ
     ավել օգտագործված էլեկտրաէներգիայի համար               - 20 դրամ/կվտժ
 
     այլ ցածր լարման սպառողների համար                      - 20 դրամ/կվտժ
 
 Բարձր լարման (6-10, 35 և  ավել կվ) էլեկտրաէներգիա            Ա.Ա.Հ.-ով
     սպառողների համար`                                     - 17 դրամ/կվտժ
 
3. Գիշերային սպառման համար զեղչ սակագնի ներդրման հարցին Հանձնաժողովը
կանդրադառնա ս.թ. դեկտեմբերի 2-րդ կեսերին:
 
                 Նախագահ`            Վ. Մովսիսյան